PDA

Դիտել ողջ տարբերակը : Պայքար



Arisol
23.03.2007, 21:22
Պայքար

-Ասա՛ ինչ մտքիդ գալիս ա, ասա՛:
-Հանգի՛ստ թող ինձ, այլևս քո հավեսը չունեմ... Հերիք ա խաղաս նյարդերիս հետ, առանց էդ էլ բան չի մնացել...
-Ի՞նչ ես խոսում է, բա տենց կլնի՞, հլը նայի է, ո՞վ ա ինքը, ո՞վ ա:
-Վա՛յ, դե ասացի էլի. ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂ ԻՆՁ, ի՞նչ ես ուզում ինձնից, ի՞նչ օգուտ քեզ դրանից: Բա ե՞ս ով եմ:
-Ի՞նչ օգուտ: Ո՞նց թե: Գժվե՞լ ես, լա՞վ չես, չե՞ս հասկանում, թե ինչ ա կատարվում:
-Հոգնել եմ, ասացի արդեն, ՀՈԳՆԵԼ ԵՄ, էլ ցանկություն չունեմ պայքարելու, առավել ևս երբ սա անիմաստ պայքար ա...
-Բայց դու ո՞նց կարաս սենց թողնել, դու ինձ էդ ասա է, ո՞նց, բա էն բոլոր բարոյական նորմերը, բա քո խիղճը հետո հանգիստ կտա՞ քեզ, եթե դու ամեն ինչ թողնես նենց, ոնց կա, ու թողնես, որ հաղթանակը նրա ձեռքում լինի:
-Ախ դու խոսում ես իմ խղճի՜ց, հա՞: Տո դու էդ ո՞վ դառար, որ իմ խղճից ու բարոյական նորմերից խոսաս, հը՞ն: Ի՞նչ բարոյական նորմեր, երբ այդ քո ասած նորմերն ինքս եմ խախտում քո շնորհիվ ու ի՞նչ խիղճ, երբ իմ խիղճը հենց քո՛ շնորհիվ ա ինձ լա՜վ տանջում, որ էդքան հիմարն եմ եղել, որ լսել եմ քեզ ու փորձել եմ փոսեր փորել ուրիշների համար: Այո-այո, ի շնորհից քեզ, կարող ես հպարտանալ քեզնով, բայց իմացիր, որ դու ինձ պետք չես, որտև բացի վատ խորհուրդներից, չէ, ավելի ճիշտ դրդումներից ես քեզնից ոչ մի լավ բան չեմ տեսել: Իսկ հաղթանակը... Ով ու՞մ դեմ ա կռվում, ով ու՞մ դեմ ա պայքարում, հը՞ն, կարող ես ասել: Ի՞նչ հաղթանակի մասին ա խոսքը: Էդ ո՞վ ա որոշում հաղթողն ով ա, կամ պարտվողն ով ա, հը՞ն, դե ասա է: Ինձ ի՞նչ օգուտ էդ ամենից, հը՞ն:
-........
-Լռում ես, հա՞: Դե իհարկե կլռես, որտև ասելիք չունես, որտև ինքդ էլ չգիտես, թե էս ամենն ինչիդ ա պետք, թե ինչ օգուտ կտա մեզ երկուսիս, քանի որ ՈՉ ՄԻ օգուտ էլ չկա, մենակ խիղճս ա անհանգստացնելու ինձ իմ այդ հիմար արարքների համար... Հանգիստ թող ինձ, էլ չգաս, ես չեմ ուզում որ դու երբևիցե կրկին սկսել կառավարել իմ կյանքով` վատություններ անելով ու վնասներ պատճառելով թե՛ ինձ, թե՛ շրջապատին...

John
24.03.2007, 15:56
Ճիշտն ասած այնքան էլ լավ չհասկացա… մի տեսակ խառն էր ամեն ինչ, իսկ ես էդ կարգի բաներից գլուխ չեմ հանում…

Arisol
24.03.2007, 16:03
Ճիշտն ասած այնքան էլ լավ չհասկացա… մի տեսակ խառն էր ամեն ինչ, իսկ ես էդ կարգի բաներից գլուխ չեմ հանում…

Հովսեփ ջան, ոչ մի խառը բան էլ չկա, պարզապես մի քիչ երևակայությանը զոռ ա պետք տալ;) :