Ուլուանա
23.03.2007, 19:30
Նախօրոք ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ես ու Բարեկամը հարցազրույցը վարել ենք՝ առանց մեկս մյուսինը կարդալու, այնպես որ եթե կրկնվող հարցեր լինեն... հայցում եմ ձեր ներողամտությունը... :oy
Artgeo կամ Վինի Թուխի իրական պատմությունը...
Ուլուանա (01:15 PM) :
Սկզբում դու կտրականապես հրաժարվել էիր հարցազրույցից։ Ո՞րն էր պատճառը։
Artgeo (01:16 PM) :
Դե... «համեստություն» եմ արել։
Ուլուանա (01:17 PM) :
Փորձիր երեք բառով բնութագրել իսկական Արտգեոյին։
Artgeo (01:17 PM) :
Թող ուրիշները բնութագրեն։ :)
Ուլուանա (01:18 PM) :
Գլուխդ ազատեցի՞ր։ :D Լավ։ Քո կարծիքով, ո՞վ է քեզ ամենալավը ճանաչում որպես մարդու։
Artgeo (01:19 PM) :
Դժվարանում եմ համեմատել. կան մարդիկ, որոնք բավականին լավ են ճանաչում իմ մի մասը, ոմանք՝ մյուս մասը։ 100%-ով ես էլ ինքս ինձ չեմ ճանաչում։
Ուլուանա (01:20 PM) :
Այնուամենայնիվ, եթե ընդհանուր առմամբ նայենք, կա՞ արդյոք այնպիսի մեկը, ով, քո կարծիքով, քեզ ավելի լավ է ճանաչում, քան մյուսները։
Artgeo (01:21 PM) :
Կարծում եմ՝ Chuk-ը, և դա ինձ թուլացնում է։ Չէի ուզենա, որ շատ մարդիկ ճանաչեին։
Ուլուանա (01:21 PM) :
Իսկ դա ի՞նչ հետևանքներ կունենար, ինչի՞ց ես վախենում։
Artgeo (01:23 PM) :
Չեմ ուզում, որ մարդիկ տեսնեն իմ թույլ կողմերը. շատ մարդիկ դրանք վատ նպատակներով կօգտագործեն։
Ուլուանա (01:25 PM) :
Ակումբում դու շատերի համար բարդ ու հակասական մարդու համբավ ունես։ Ի՞նչ ես կարծում, Ակումբում քեզ ավելի շատ համակրու՞մ են, թե՞ հակակրում։
Artgeo (01:26 PM) :
Ճիշտն ասած, չգիտեմ, չեմ հետաքրքրվել։ Ես այն եմ, ինչ կամ, ու փոխվելու մտադրություն չունեմ։
Ուլուանա (01:27 PM) :
Ի՞նչ է քեզ տվել akumb.am-ը։
Artgeo (01:28 PM) :
Որ հարցը մի քանի օր առաջ տային, կասեի՝ ընկերություն, ջերմ մթնոլորտ ու տենց բաներ...
Ուլուանա (01:28 PM) :
Իսկ հիմա՞։
Artgeo (01:29 PM) :
Հիմա՞... հիմա կասեմ՝ մեծ փորձ մարդկային հարաբերություններում... ու զգուշավորության զգացում։
Ուլուանա (01:29 PM) :
Այսինքն՝ համարում ես, որ Ակումբում ընկերներ չունե՞ս։
Artgeo (01:30 PM) :
Ընկեր հասկացությունը մի փոքր փոխել է իր սկզբնական ձևավորված իմաստը։
Ուլուանա (01:30 PM) :
Եվ ինչպիսի՞ն է դարձել։
Artgeo (01:31 PM) :
«[13:28:49] <Artgeo> ու զգուշավորության զգացում։
Ուլուանա (01:31 PM) :
Զգուշավորություն ընկերների՞ց։
Artgeo (01:32 PM) :
Բոլորից անխտիր։
Artgeo (01:33 PM) :
Ինքս ինձնից էլ։
Ուլուանա (01:33 PM) :
Իսկ ինչի՞ց ես ամենաշատը հիասթափվում։
Artgeo (01:34 PM) :
Հիասթափության պատճառը միայն ու միայն մենք ենք։ Այսինքն՝ ամեն մեկն ինքն է մեղավոր իր հիասթափության մեջ, երբ ստեղծում է որոշակի պատրանք, որն իրականւմ գոյություն չունի։
Ուլուանա (01:44 PM) :
Ո՞րն ես համարում քո ամենամեծ ձեռքբերումը։
Artgeo (01:42 PM) :
Այն, որ կամ։
Ուլուանա (01:43 PM) :
Բայց չե՞ս կարծում, որ դա ոչ թե ձեռքբերում է, այլ պարզապես հանգամանքներով պայմանավորված իրողություն։ Ուրիշ բան, եթե խոսքը կոնկրետ ձևով գոյություն ունենալու մասին է։
Artgeo (01:44 PM) :
Հաշվի առնելով որոշ հանգամանքներ, որոնցով անցել եմ, կարծում եմ՝ ձեռքբերում է։
Ուլուանա (01:45 PM) :
Քո առաջին՝ առայժմ միակ պատմվածքի գլխավոր հերոսը՝ Գագոն, որը վերջում ինքնասպան է լինում, շատերին հիշեցնում է հենց քեզ։ Երբևէ լրջորեն մտածե՞լ ես ինքնասպան լինելու մասին։
Artgeo (01:46 PM) :
:D Ավելի քան լրջորեն մտածել եմ, բայց, ինչպես տեսնում եք, չեմ փորձել։ :D
Ուլուանա (01:47 PM) :
Ինչպիսի՞ն պետք է լինի քո ընկերը։ Այսինքն՝ ինչ արժանիքներ պիտի ունենա, որ դու կարողանաս նրան, այսպես ասած, քո մտերիմների շարքն ընդունել։
Artgeo (01:49 PM) :
Իմ ընկերները տարբեր խառնվածքի, բնավորության ու տարիքի տեր մարդիկ են։ Փորձում եմ գտնել որոշակի ընդհանրություն, բայց չի ստացվում։
Ուլուանա (01:50 PM) :
Քեզ քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն, որ անհանգիստ խառնվածքի տեր մարդ ես։ Քեզ համար ավելի հեշտ է խառնվածքով քեզ նմա՞ն թե՞ ավելի հանդարտ մարդկանց հետ շփվելը։
Artgeo (01:51 PM) :
«Քնած» մարդկանց չեմ սիրում։
Ուլուանա (01:52 PM) :
Այսինքն՝ «քնած» և «հանգիստ» բառերը քեզ համար հոմանիշնե՞ր են։
Artgeo (01:53 PM) :
Չէ, ուղղակի հանգիստ մարդկանցից հաճախ նյարդայնանում եմ։ Բայց երևի դա էլ է պետք։
Ուլուանա (01:55 PM) :
Ակումբի անդամներից ու՞մ կցանկանայիր ավելի մոտիկից ճանաչել, ավելի մտերիմ հարաբերություններ ունենալ։
Artgeo (01:55 PM) :
Շատ են այդպիսի մարդիկ. Եթե սկսեմ թվարկել, մինչև վաղը չեմ վերջացնի։
Ուլուանա (01:56 PM) :
Եթե դժվար չէ, նշիր նրանցից մի քանիսին։
Artgeo (01:57 PM) :
Ոչ ծանոթ անդամներից՝ Բարեկամ, Taurel։
Ուլուանա (02:00 PM) :
Հաճա՞խ ես մեղավորության զգացում ունենում։
Artgeo (02:04 PM) :
Ունենում եմ։ Բայց ոչ հաճախ։ Ավելի հաճախակի, քան կարող է երևալ, քան ցույց եմ տալիս։
Ուլուանա (02:05 PM) :
Ի՞նչ էր երազում դառնալ փոքրիկ Արթուրը։
Artgeo (02:06 PM) :
Միշտ լրագրող։
Ուլուանա (02:06 PM) :
Դեռ վաղ մանկու՞ց։
Artgeo (02:06 PM) :
Այո։
Ուլուանա (02:06 PM) :
Հետաքրքիր է։ Սովորաբար փոքր երեխաները շատ աղոտ պատկերացում են ունենում լրագրողի մասնագիտության մասին, եթե, իհարկե, ընդհանրապես ունենում են։
Artgeo (02:09 PM) :
Հա, չեմ առարկում, աղոտ էր։ Բայց փոքր ժամանակ լրագրողական բաներ եմ արել։
Ուլուանա (02:09 PM) :
Մի քիչ կպատմե՞ս։ ;) Օրինակ՝ ինչե՞ր ես արել։
Artgeo (02:10 PM) :
Ստեղծել եմ ռադիո, որը «սփռված» էր մեր ու հորեղբորս տան տարածքով։ :D Ու դիջեյություն էի անում, իմ կարծիքով՝ ավելի լավ, քան այն ժամանակ գոյություն ունեցող ռադիոներում։
Ուլուանա (02:10 PM) :
:D
Artgeo (02:10 PM) :
Նստում էի հեռուստացույցի դիմաց ու լրատվություն կարդում։ Գրում էի բակում կատարվածի մասին։ :D
Ուլուանա (02:11 PM) :
:D Հետաքրքիր է։ Իսկ ձեր բակում հետաքրքիր բաներ շա՞տ էին կատարվում։ Եվ ի՞նչ դեր ունեիր դու այդ ամենի մեջ։
Artgeo (02:12 PM) :
Բակում շատ փոքր ժամանակ էի ժամանակ անցկացնում։ Հիմնականում ինձնից մեծերի հետ էի, կամաց-կամաց կտրվեցի բակից։ Հետո մոտ ընկերներս գնացին արտերկիր։
Ուլուանա (02:15 PM) :
Փոքր ժամանակ քեզ կարելի՞ էր կռվարար անվանել։
Artgeo (02:15 PM) :
Ո՛չ փոքր ժամանակ, ո՛չ հիմա։
Ուլուանա (02:31 PM) :
Պատմական կամ ժամանակակից գործիչներից ո՞վ է քեզ համար քիչ թե շատ օրինակելի կերպար, եթե չասենք՝ իդեալ։ Կա՞ արդյոք այդպիսի անձ։
Artgeo (02:31 PM) :
Պապ թագավորը։
Ուլուանա (02:32 PM) :
Իսկ ժամանակակիցների մե՞ջ։ Չկա՞ այդպիսին։
Artgeo (02:32 PM) :
Չէ։
Ուլուանա (02:35 PM) :
Ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է կյանքում լրջորեն սիրել մեկից ավելի անգամ։ Թե՞ իսկական սերը մի անգամ է լինում։
Artgeo (02:36 PM) :
Հնարավոր է։
Ուլուանա (02:57 PM) :
Իսկ հիմա՝ իմ սիրած հարցը. ինչի՞ մասին ես մտածում հենց այս պահին։
Artgeo (02:59 PM) :
Մորս, եղբորս։
Ուլուանա (05:51 PM) :
Քեզ ո՞ր հեքիաթի կամ մուլտֆիլմի հերոսին ես նմանեցնում։ Ո՞ր կերպարը կամ կերպարներն են քեզ հոգեհարազատ։
Artgeo (05:51 PM) :
Կառլսոնն ու Վինի Թուխը։
Ուլուանա
Նրանց պես անհո՞գ ես։
Artgeo
Նրանց պես միայնակ։
Ուլուանա
Շնորհակալություն հարցազրույցի համար։ :)
Artgeo
Ձեզ նույնպես շնորհակալություն։ :) Օգտվելով առիթից՝ ուզում եմ հաջողություն մաղթել բոլորին. լավ եղեք...