PDA

Դիտել ողջ տարբերակը : Artgeo - P.S. Բարեկամի հետ



Բարեկամ
23.03.2007, 19:20
Artgeo - Ակումբի ադմին

http://www.akumb.am/nkarner/albums/handipum16/orig_Dar_Meeting_16_009.jpg

Artgeo: «...ուզում եմ սենյակիս պատերը ներկել գրաֆիտի պատկերներով:»


Բարեկամ:
Բարի երեկո, Artgeo :)
և բարի ախորժակ, եթե ընթրում ես:
Չե՞մ խանգարի, եթե զրուցենք:

Artgeo:
Բարի :)
Իհարկե, ոչ։ Սիրում եմ գիշերվա ժամը 3.00-ին ընթրել:

Բարեկամ:
Իսկ զրուցե՞լ:

Artgeo:
Զրուցել պատրաստ եմ ցանկացած ժամի, կարևորը զրուցակիցս լինի հետաքրքիր և ինձնից խելացի: Նախընտրում եմ լինել հիմար ամենախելացիների մեջ, քան խելացի ամենահիմարների:

Բարեկամ:
Այսինքն ավելի շատ նախընտրում ես ստանալ, քան տալ ;)

Artgeo:
Դե... Տալիս եմ այն, ինչ կարող եմ տալ: Դեռ շատը վերցնելու ժամանակն է:

Բարեկամ:
Ի դեպ, ամեն ինչ հարմա՞ր է: Շրջակայքդ, եղանակը, լուսավորությունը...

Artgeo:
Մթության մեջ եմ: Երբ մենակ եմ տանը, լույս չեմ սիրում: Աթոռս է անհարմար, փորձում եմ հարմարեցնել, առայժմ չեմ կոտրել :)

Բարեկամ:
Իսկ արտաքին միջավայրը` անտուրաժը, ինչքանո՞վ է կարևոր քեզ համար:

Artgeo:
Սիրում եմ, որ ամեն ինչ իմ ճաշակով լինի, թեև հիմնականում զլանում կամ ժամանակ չեմ գտնում :( Օրինակ հիմա, ուզում եմ սենյակիս պատերը ներկել գրաֆիտի պատկերներով, աղյուսներ եմ ուզում նկարեմ...

Բարեկամ:
Ինչու՞ գրաֆիտի:

Artgeo:
Դե... հեշտ է, արագ, հետաքրքիր, անսովոր...

Բարեկամ:
Ի դեպ, ինտերիերի ո՞ր ոճում ես ավելի հանգիստ. մինիմալիստական, վառ-գունային, հնաոճ, փայտյա, ռոյալ... ասիական վեջապես :)

Artgeo:
Մինիմում կահույք: Չեմ սիրում, երբ կահույքը շատ է: Վառ գորգեր էլ չեմ սիրում: Միայն այն, ինչ անհրաժեշտ է. մինիմում և պրակտիկ:

Բարեկամ:
Ակումբի մշտարթուն (բառիս բուն և փոխաբերական իմաստներով :) ) անդամ, ադմին, եռանդուն ու մտահոգ կազմակերպիչներից, վիրտուալ ու ռեալ անխափան ներկայություն, և այնուամենայնիվ, ակումբը գտնում է, որ քեզ բավականաչափ չի ճանաչում. քեզ հետ հարցազրույցն ամենասպասվածներից է: Ի՞նչ ես կարծում, ի՞նչն է սպրդել հասարակության աչքից:

Artgeo:
Հմ... Հասարակության աչքից սպրդում է այն, ինչը հասարակությունը տեսնել չի ուզում։

Բարեկամ:
Համամի՞տ ես, որ մարդիկ տեսնում են մարդուն այնպես, ինչպես մարդն է ինքն իրեն իրականում, անկեղծորեն տեսնում:

Artgeo:
Մարդիկ տեսնում են միայն այն, ինչ ցանկանում են տեսնել քո մատուցածից: Եղել են մարդիկ, որոնք իմ ներսն են տեսել, քանի որ նրանք դա ցանկացել են։ Ես ոչինչ չեմ թաքցնում, բայց ցուցահանդեսի էլ դուրս չեմ բերում։ Կարծում եմ դրա կարիքը չկա։

Բարեկամ:
Ակումբն այսօր համախմբել է արդեն պատկառելի թվով մարդկանց` տարբեր խառնվածքների, տարբեր երկրներից: Պատասխանատվության պես մի բան զգու՞մ ես, թե՞ վիրտուալ սպոնտանային երևույթ է, կառավարման ոչ ենթակա:

Artgeo:
Պատասխանատվություն անպայման կա, սակայն մեկ-մեկ նյարդերս տեղի են տալիս, հենց այդ պատճառով ներողություն եմ խնդրում, ում նեղացրել եմ անզգուշորեն:

Բարեկամ:
Դեռ մի հիսուն տարի առաջ մարդիկ չէին էլ երևակայում ինտերնետի երևույթի մասին, այսօր այն կյանքի անբաժանելի մասն է: Եթե փորձես մասամբ երևակայել, մասամբ էլ հիմնվել այսօրվա տեխնիկական զարգացման տեմպերի վրա, ի՞նչ ես կարծում, մինչև ու՞ր կաճի ինտերնետը կամ ընդհանրապես cyber տեխնոլոգիաները առաջիկա, ասենք, 200 տարում:

Artgeo:
Ճիշտն ասած չեմ մտածել այդ մասին: Համենայն դեպս կարծում եմ, որ ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը: Լավ կլինի, որ ամեն ինչ շատ ավելի դանդաղ զարգանա, որպեսզի այդ վախճանը ուշ գա:

Բարեկամ:
Իսկ վիրտուալ տեխնոլոգիաների զարգացումը մարդուն կդարձնի ավելի լա՞վը, թե պարզապես ավելի կախված, հետևաբար և ավելի հեշտ խոցելի, հետևապես` կառավարելի:

Artgeo:
Տարբեր երևույթներ կարելի է օգտագործել ինչպես բարի, այնպես էլ չար նպատակով: Ատոմային էներգիան ամենապարզ օրինակն է:

Բարեկամ:
Խոսքն այն մասին է, որ մարդու կյանքը կարող է երկատվել. այդպես մարդն ունենում է երկու, հաճախ իրար հետ կապ չունեցող կյանք. իրական և վիրտուալ: Վիրտուալ կյանքում մարդն ինքն է կարգավորում իր ինչպիսի լինելը, չկան արտավորություններ ու պայմանականություններ, մինչդեռ իրական կյանքը ձևավորում է այլ մարդու: Վիրտուալության նման գրավչությունը չե՞ս կարծում, որ կարող է դառնալ ծուղակ ու գործիք` մարդուն կառավարելու:

Artgeo:
Մարդկանց կառավարել են ու կառավարում են, կառավարելու են նաև ապագայում: Իմ կարծիքով մարդկանց մեծամասնությունը կառավարվելու ցանկություն ունի:
Իսկ իմ վիրտուալ հարաբերությունները մինչ Ակումբը իրոք շատ էին տարբերվում իրականից։ Հիմա էլ տարբերվում են։ Սակայն ոչ Ակումբում ու Ակումբի անդամների հետ։ Բայց խենթ ու հիմար քայլեր երկու կյանքում էլ անում եմ։


Բարեկամ:
Ի դեպ, մինչև հիմա չգիտեմ քո մասնագիտությունը. ի՞նչ գծով ես սովորում:

Artgeo:
Տնտեսագիտություն:

Բարեկամ:
Ի՞նչ նկատառումներով ես ընտրել հենց այդ մասնագիտությունը:

Artgeo:
Ես չեմ ընտրել: Այնպես ստացվեց, որ բոլորը խորհուրդ տվեցին ու...

Բարեկամ:
Իսկ չե՞ս կարծում, որ հետսխորհրդային Հայաստանում դեռևս ակտուալ "հարմար ինստիտուտ “ ընտրելու այդ նորման իրականում կոտրում է մարդուն` որպես ստեղծագործող միավորի ընդհանրապես: Չե՞ս վախենում, որ քեզ էլ դա սպառնա:

Artgeo:
Գաղտնիք չի, որ գրեթե ոչ ոք չի աշխատում իր մասնագիտությամբ հետխորհրդային Հայաստանում: Էական չէ, թե ինչ ես ավարտել, քանի որ հիմնական մասը ավարտում է զուտ ավարտելու համար:

Բարեկամ:
Բայց ոչ ոք չի էլ կրթվում իր նախասիրությունների համաձայն, ու լավագույն տարիներիդ ժամանակն ու էներգիան սխալ են ուղղորդվում փաստորեն:

Artgeo:
Ես, օրինակ, երբեք չեմ սովորել այն, ինչը պարտադրել են սովորել: Սովորել եմ այն, ինչն ինձ հետաքրքրել է:

Բարեկամ:
Սակայն նստել ես դասախոսություններին, պարապել քննությանը, բացել այդ հաստատության դուռը... Չե՞ս կարծում որ այդ որոշակի կեղծիքը ինչ-որ տեղ դեֆորմացնում է մարդուն, խոչընդոտում իր կրեատիվ պոտենցիալը լիարժեք իրագործելուն:

Artgeo:
Այնքան էլ չէ: ՈՒՀԱ եմ խաղացել, լավ մարդկանց հետ ծանոթացել, դասախոսներից ոմանք էլ հետաքրքիր են եղել: Ամենավատ տեղում էլ կարելի է ստանալ լավը, և հակառակը:

Բարեկամ:
Հասկանալի է, որ բացարձակ մթություն չի եղել, բայց արդյո՞ք մխիթարական է նման տեսակետը:

Artgeo:
Զուտ հոգեբանորեն` 4 տարին անփոխարինելի են եղել ինձ համար:

Բարեկամ:
Քո կարծիքով Հայաստանն այսօր առաջընթացի ճանապարհի՞ն է:

Artgeo:
Որոշակի առաջընթաց իհարկե կա, բայց շատ դանդաղ:

Բարեկամ:
Ո՞րն է ըստ քեզ հասարակության այն շերտը, որն իրագործելու է այդ առաջընթացը:

Artgeo:
Հասարակ ժողովուրդը` իրական մտավորականության գլխավորությամբ: Վաղ թե ուշ գալու է պահ, երբ մարդիկ կհասկանան, որ այսպես ապրել չի կարելի:

Բարեկամ:
Ի՞նչ ես կարծում, այն, ինչն անվանում են “հայկական առանձնահատկություն” կամ “ինքնություն”, հասարակական պայմաններո՞վ է թելադրվում, թե՞ գենետիկ տարրեր էլ ունի:

Artgeo:
Ես ոչ մի առանձնահատկություն էլ չեմ տեսնում: Սովորական մարդ ենք, մնացած 6.5 մլրդ-ի պես։

Բարեկամ:
Ավելի շատ ասիա՞ ենք, թե՞ եվրոպա:

Artgeo:
երկուսն էլ: Եվ դա մեր առավելությունն է: Պարզապես, պետք է լավ եվրոպացի կամ/և ասիացի լինել:

Բարեկամ:
Քեզ համար քաղաքականացվածությունը հակու՞մ է, թե գիտակցված անհրաժեշտություն:

Artgeo:
Պարզապես չեմ հանդուրժում անարդարություն:

Բարեկամ:
Մարդիկ հաճախ ունենում են ներկա ժամանակի հետ ոչ ադեկվատության զգացողություն: Իսկ դու՞. ե՞րբ կուզենայիր ծնված լինել` հենց հիմա՞, ավելի առա՞ջ, ավելի հետո՞, և ինչու:

Artgeo:
Չէ, ժամանակը լավ է: Տեղն է մի փոքր սխալ, բայց դե, կա այն, ինչ կա, ու պետք է ապրել:

/շարունակությունը ներքևում/

Բարեկամ
23.03.2007, 19:22
/շարունակությունը վերևում/:)


Բարեկամ:
Ակումբն ինձ չի ների, եթե “չներխուժեմ” անձնականիդ մեջ ;)
Ոչի՞նչ:

Artgeo:
Այնտեղ հետաքրքիր ոչինչ չկա :)

Բարեկամ:
Տպավորություն է, որ socializing-ի պրոբլեմ չունես, շրջապատդ լայն է, ինքդ` վճռական: Որտեղի՞ց է ծնվում միայնակ, փխրուն Artgeo-ն:

Artgeo:
Վճռական ու պրոբլեմ չունեցող Արտգեոն պատրանք է, դիմակ, որն ինքս եմ ստեղծել: Պարզապես մարդիկ դրան են սպասում, սակայն հավատացնում եմ, որ նա, ով ուզում է իրական Արտգեոին տեսնել, տեսնում է:

Բարեկամ:
Ի դեպ, զգացմունքը` դեռ նոր արթնացող, խեղդում ես սաղմնային վիճակում: Այդպե՞ս է:

Artgeo:
Աշխատում եմ:

Բարեկամ:
Ինչու՞. վախենում ես անչափ բուռը լինի, տակից դուրս չգա՞ս, թե՞ պարզապես չես վստահում մարդկանց:

Artgeo:
Երևի երկուսն էլ: Առանց զգացմունքների թեթև ես ապրում, իսկ մարդիկ... մարդիկ տարբեր են: Եթե խոսքը սիրո մասին էր, ապա վախենում եմ, որ իմ առաջին սիրո նման չլինի:

Բարեկամ:
Սիրո մեջ ավելի շատ հակված ես տալու՞, թե՞ վերցնելու:

Artgeo:
Տրվում եմ մինչև վերջ, սակայն փոխադարձ էլ եմ սպասում:

Բարեկամ:
Ասում են, մարդ կյանքում երեք անգամ է իսկապես սիրում: Համաձա՞յն ես, որ սիրո պես ուժեղ զգացմունքի համար, մարդու էնէրգիտիկ հնարավորությունների տեսակետից այնքան էլ անհիմն չէ նման սահմանափակումը:

Artgeo:
Փաստորեն երկու անգա՞մ է մնացել :)
Մարդ կարող է սիրել և մեկ, և հազար անգամ:

Բարեկամ:
Կնոջ մեջ ամենից ավելի ո՞ր գիծը չես սիրում: Ինչից կուզենայիր զերծ լիներ քո կինը:

Artgeo:
Բամբասկոտությունը :) դա տղամարդիկ էլ են լավ անում :D

Բարեկամ:
Արտաքին տեսքը քեզ համար ներքինի արտահայտությու՞նն է, թե՞ անկախ ասպեկտ:

Artgeo:
Ներքինի խաբուսիկ արտահայտություն:

Բարեկամ:
Մարդը զույգվելիս ի վերջո ամբողջանու՞մ է, թե՞ պառակտվում:

Artgeo:
Ամբողջանում, հետագայում նոր սերնդի պառակտվելով` և ֆիզիկապես, և հոգեբանորեն:

Բարեկամ:
Եթե հանենք բոլոր տեսակի և գույների ակնոցները` վարդագույն, երկնագույն, մոխրագույն, սև,... ինչպիսի՞ն է աշխարհը:

Artgeo:
Բազմագույն:

Բարեկամ:
Անորոշության թանձրագույն վիճակում ընդունա՞կ ես ծայրահեղությունների:

Artgeo:
Հաճախ եմ ծայրահեղ քայլեր անում, դա իմ թուլությունն է, որն աշխատում եմ վերացնել:

Բարեկամ:
Երբևէ մտածե՞լ ես ինքնասպանության մասին:

Artgeo:
Մտածել եմ, բայց, երևի նկատել եք, որ չեմ փորձել:D

Բարեկամ:
Հիշու՞մ ես վերջին անգամ երբ ես արտասվել:

Artgeo:
Այո, ոչ վաղ անցյալում։

Բարեկամ:
Քո ամենա”հիմարիկ”, ամենաանհավանական երազանքը:

Artgeo:
Լինել ՆՐԱ կողքին:

Բարեկամ:
Եթե քեզ տրվեր միայն մեկ անգամ հրաշքի հնարավորություն, ո՞ր հրաշքը կցանկանայիր:

Artgeo:
Չեմ սիրում ձևեր թափել ու կտամ էգոիստական պատասխան։ Ինձ համար` ևս մեկ օր ՆՐԱ կողքին: Իսկ աշխարհի համար` խաղաղություն:

Բարեկամ:
Բնության ո՞ր եղանակի դեպքում ես քեզ ներքուստ ավելի ներդաշնակ ու խաղաղ զգում:

Artgeo:
Գարնանը, մեր բակում Թբիլիսում, երբ կամաց անձրև է գալիս, իսկ 9 հարկանի շենքից բարձր ծառերի բողբոջները երկաաար-երկաաար կախվում են ծառերից ու անձրևի հետ համահունչ ընկնում: Օդն էլ մաքուր ու գարնանային է...

Բարեկամ:
Խնդրում եմ մի պահ պատկերացնես, թե ունես ընդամենը 30 վայրկյան ասելու աշխարհին քո ՎԵՐՋԻՆ խոսքը: Ի՞նչ կասեիր: Միայն անկեղծ:

Artgeo:
Հաջողություն աշխարհ... :D ասաց նա ու վառեց ատոմային ռումբը... :D

Մանե
23.03.2007, 20:34
Շնորհակալություն երկուսիցդ էլ,իրոք շատ լավ է:hands :love

Ուլուանա
23.03.2007, 20:38
Իմ հարցազրույցը դնելուց հետո կարդացի սա։ Լավ էր, կրկնվող հարցերը շատ չէին։ :D Իսկապես լավ է ստացվել։ :hands Ապրեք։ :) Ճիշտ է, ես էլի նոր բան չիմացա, բայց, ամեն դեպքում, կարդալը շատ հետաքրքիր էր։

Ի դեպ, նկարն էլ, չգիտեմ՝ որ մեկդ եք ընտրել, բայց շատ լավն է։ :love

Selene
23.03.2007, 22:11
Ինչ հետաքրքիր է Artgeo-ն ճիշտ այնպիսին է, ինչպիսին որ ես նրան պատկերացրել եմ՝ ելնելով իր գրառումներից:)
Ապրես Բարեկամ ջան, լավ հարցազրույց էր:hands

Cassiopeia
23.03.2007, 23:02
Կեցցեք, լավն էր…:)

John
24.03.2007, 15:10
Մերսի Բարեկամին ու Արտգեոյին: Շա՜տ լավն էր…

Kita
24.03.2007, 19:09
եթե տեխնիկական կողմից նայենք, իսկապես բավականին հետաքրքիր հարցազրույց էր, բայց ինձ համար ոչ մի նոր բան չբացահայտեց::)
ապրեն հարցազրույցի մասնակիցները::)

P.S.
05.04.2007, 10:54
Հարցերը վատն էին, անհետեւողական, եւ անհետաքրքիր:
Պատասխանները՝ հարցերի պես...

Ուղղակի զարմանում եմ: Մելանխոլիկ ծերացած զրույցի իմաստը որն է: Ի վերջո ջահել չեք, չեք կարող ավելի համարձակ լինել, խենթ, օրիգինալ: Ձեր ընկալումներից մի խոսեք, ի սեր Աստծո, դեռ դրա համար ժամանակ ունեք, խոսեք ձեր խենթ ու խելառ քայլերից, ծրագրերի, սեքսից, աղջիկներից, խմելուց, գրականությունից, հեղինակներից, կենսաձեւից, մեքենաներից, սպորտից....հազար ու մի բան կա....իսկ ստացվել է թոշակառուների զրույց՝ անհամ եւ անհետաքրքիր...

Artgeo
17.07.2007, 00:23
Ուղղակի զարմանում եմ: Մելանխոլիկ ծերացած զրույցի իմաստը որն է: Ի վերջո ջահել չեք, չեք կարող ավելի համարձակ լինել, խենթ, օրիգինալ: Ձեր ընկալումներից մի խոսեք, ի սեր Աստծո, դեռ դրա համար ժամանակ ունեք, խոսեք ձեր խենթ ու խելառ քայլերից, ծրագրերի, սեքսից, աղջիկներից, խմելուց, գրականությունից, հեղինակներից, կենսաձեւից, մեքենաներից, սպորտից....հազար ու մի բան կա....իսկ ստացվել է թոշակառուների զրույց՝ անհամ եւ անհետաքրքիր...
Զգացվում է, որ ինձ չես ճանաչում ու հանդիպումներին երբեք չես եկել: ;)
Բացի դրանից, համաձայնվելով, որ քո թվարկած երևույթները բավականին հետաքրքիր են (ու չթաքցնելով կասեմ, որ իմ կյանքում մեծ տեղ են գրավում (ծանոթներս կհաստատեն)), կյանքում լիքը այլ շատ հետաքրքիր բաներ էլ կան: :) Իսկ սեքսի ու խմելու մասին չեմ կարծում, որ պիտի խոսեմ Բարեկամի (ու այլ աղջիկների մի մասի) հետ: ;)


Մյուս կողմից, ժող ես չեմ հասկանում «Նոր բան չիմացա» արտահայտությունները հարցազրույցներից հետո: Պա՞րզ չէ, որ նոր բան չեք իմանալու այն մարդկանց մասին, որոնց մասին գիտեք նույնիսկ այն, ինչի մասին Ակումբում սովորաբար չեն խոսում: Հարցազրույցները հատուկ այն մարդկանց համար են, որոնք հանդիպումներին չեն գալիս կամ անդամներին ճանաչում են վատ: Հարցազրույցները չեն հետապնդում որևէ մեկին մոտ մարդու մասին նոր բան բացահայտելու, ոմանց համար ոմանց մեջ նույնիսկ բացահայտելու բան չկա: ;)