PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես քեզ չեմ սիրում



Esmeralda
22.03.2007, 21:51
Իմ սենյակի օդից կախված է ոչ թե սեր, այլ արդեն հիշողություն... անգամ չգիտեմ քաղցր, թե դառը... Հավատացա՛ծ եղիր՝ ես ամեն օր այն կմաքրեմ փոշուց, ինչպես տանս ամեն մի անկյունը... և կնստեմ մեն-մենակ՝ զրկված անգամ փոշու ներկայությունից ու կսկսեմ նվագել... Ես կնվագեմ «հիշողություն» կոչվող գործիքով... Ես կնվագեմ «Դու» կոչվող մեղեդին և կլսեմ տառապանքի ծափահարությունները... Իսկ հեգնանքը մի քանի ապտակ կհասցնի անտաղանդիս, ու ես չեմ իմանա՝ որ կողմ փախչեմ՝ հպարտության, թե կորցրած սիրո... Հպարտության, թե ինչ-որ բանի բացակայության՝ ինչ-որ սին տարածության, որ լի է ոչնչով, որ գտնվում է իմ մեջ, ու քանի դեռ ապրում եմ, այն իմ մեջ կապրի...
Ես կնվագեմ «Մի գեղեցիկ օր», որ այդպես էլ մնաց երազանք... Ես կնվագեմ մի կարոտ, որ այդպես էլ անհագ կմնա... Ես կնվագեմ մի սեր, իսկ դու կնայես աչքերիս ու կասես.
«Ես քեզ չեմ սիրում»:

22.03.2007

Cassiopeia
22.03.2007, 22:49
Անի ջան, ինչու է այս տողերում թախիծը թագավորում… Ի՞նչ է պատահել…:(

Selene
23.03.2007, 00:42
Շա՜տ-շա՜տ տխուր է ու տխրեցնող:cry :cry :cry

Մանոն
23.03.2007, 11:27
Շատ սիրուն ես գրել Esmeralda ջան …Քո տողերը հոգեվիճակի մի պահի նկարագիրն են, որը կոչվում է կարոտ: Կուզենայի այդ ծվատող, հոգեմաշ պահը երկար չտևի քո կյանքում, որովհետև դրանից դաժան զգացողություն քան կարոտն է....երևի թե չկա:

Ուլուանա
23.03.2007, 12:47
Շատ սիրուն էր։ :love :(

Firegirl777
23.03.2007, 18:34
ԷԷԷ, այսպես չի լինի, միթե՞ բաժանվել եք

Taurel. . . .
23.03.2007, 20:27
Սիրուն էր ու արցունքոտ, տանջանքդ երեվաց .............. Քեզ պինդ պահի!!!!!!!!!!!!!!!!;) :love

Kita
25.03.2007, 17:53
վայ ան ջան շատ էր թախիծը, շատ-շատ...:(

Esmeralda
05.07.2007, 15:04
Միայն թե չարթնանաս

Թարսի պես այս գիշեր պահակը չի վառել հայաթի լամպը. գոնե մի քիչ լույս տուն կընկներ, կգտնեի անտեր մկրատը… Ոտքիս մատներն արդեն ցավում են. ամբողջ ծանրությունս նրանց վրա է… Հանկարծ չլսի, որ ինչ-որ բան եմ փնտրում, թե չէ նույն պատմությունը, նույն ցավը, նույն կապտուկները ծեծից ու համբույրից (տարբերություն էլ չկա):
Մի պահ նայեցի ձեռքերիս, ինչպես ամեն անգամ, երբ հիշում էի վերջին ծեծը, ու դողդողալով շարունակեցի փնտրել մկրատը:
Պիտի որ ասեղների հետ լինի: Վերջին անգամ վերնաշապիկի օձիքն էի կարում, իրար հետ դրեցի: Զգույշ կանցնեմ միջանցքով, չի էլ զգա: Շունն էլ է քնել, բայց կարծես ոչ խորը, գնամ մի քիչ էլ պառկեմ, գուցե մի բան փոխվի մի քանի ժամում:
Վերջին քայլերով տանջելով ոտքերիս մատները` մտա նկարազարդ փափուկ սավանի տակ. միակ բանն է, որ այսքան փափուկ է մնացել համատարած կոշտության ու կոպտության մեջ: Վարսերս դողում են կոպտության տիրակալի գարշելի շնչառությունից, որ ամեն վայրկյան սպառնում է փչել ու վերացնել փափուկ սավանը և նրա հետ մեկտեղ բոլոր երազները, որ կարողացել եմ թաքուն պահել սավանիս տակ:

Ինչպես ամեն անգամ, ասօր էլ, վերջին ծեծը հիշելուց րոպեներ անց հիշեցի առաջին համբույրը… Այնքան անմեղ, բայց վճռական… Համբուրեցիր ու անմիջապես գրկեցիր, իջեցրեցիր ինձ իմ երկնքից, քարն էլ վզիցս կապեցիր, որ թռչելու փորձ էլ չանեմ:

Նայում եմ քեզ… Ի~նչ անմեղ են քո աչքերը, երբ փակ են… Ի~նչ գեղեցիկ է քո քմծիծաղը, երբ չկա… Ի~նչ անուշ են քո խոսքերը, երբ լռում ես… Միայն թե չարթնանաս…
Եթե արթնանաս, քո աչքերի չարության մեջ կխեղդես բոլոր հույսերս, որ դեռ անորոշ կախված են գիշերվա թարթիչներից… Քո քրքիջից ես կմրսեմ, ու էլ ոչ մի սավան, ոչ մի երազ ինձ չի ջերմացնի… Միայն թե չարթնանաս…

Քո ժամացույցն այսօր իմ ընկերն է… Նա արդեն մի քանի անգամ ինձ հուշեց, որ դու չես արթնանա… Քաջությունս հավաքեցի բոլոր երազներիս միջից ու դուրս եկա սավանի տակից… Ոտքիս մատներն ըմբոստանում են, բայց ուղեղս դրա ժամանակը չունի:

…Ձեռքումս է մկրատը… Դանդաղ հավաքեցի վարսերս ափիս մեջ, մկրատս արեց իր գործը… Վարսերս ափիս մեջ մնացին… բայց ընդամենը մի քանի վայրկյան… Քամին տարավ…
Վերջ… էլ չեմ լսի` «Քեզ նեղ օրվա համար եմ պահում, որ մազերդ ծախեմ»:

05.07.07 (00:07)

Երվանդ
05.07.2007, 15:20
Լավնա, էտ քո նկարագրած «տղամարդուն» հաճույքով կծեծեի:angry

Goga
05.07.2007, 15:43
Գիտես այնքան պատկերավոր էր, մի պահ ինձ թվաց, թե այնտեղ եմ, ապրես:hands

lili-4
05.07.2007, 19:00
Տխուր էր ու շա՜տ… իրական:(

Ուլուանա
06.07.2007, 08:34
Անի ջան, ինչ հետաքրքիր ու անսպասելի էր քեզ նոր ոճի մեջ տեսնելը։ :ok :)
Իսկապես շատ իրական ու նուրբ է ստացվել։ Դե, դու միշտ ես նուրբ գրում։ :)

Cassiopeia
06.07.2007, 10:04
Անի, հուսով եմ, որ մազերդ իրականում չես կտրել…:(

Esmeralda
06.07.2007, 15:17
Շնորհակալ եմ բոլորիդ կարծիքներ համար:
Վերա ջան, չեմ կտրել մազերս:) բայց ինչ-որ բան եմ փոփոխել… մի օր կտեսնես:)

Djavaxhq
10.07.2007, 00:01
Լավնա, էտ քո նկարագրած «տղամարդուն» հաճույքով կծեծեի:angry

Որ ձեռդ ընկնի ձեն հանի

Dr. M
10.07.2007, 00:25
հաճելի զարմանք ապրեցի
միթե սա իրականություն էր? :o

Esmeralda
10.07.2007, 11:42
հաճելի զարմանք ապրեցի
միթե սա իրականություն էր? :o

Իրականությո՞ւն... Իրականությունը դառն է լինում, բայց ոչ այսքան...
Ես սա գրել եմ երևակայությամբ... բայց գուցե ինչ-որ տեղ... ինչ-որ մեկը հենց ապրում է սա.... չգիտեմ...

Հ.Գ. Իմ գրածները հետո գլխիս են գալիս հիմնականում... Հույս ունեմ, այս դեպքում չի լինի այդպես....

Lilushik
10.07.2007, 22:34
Ապրես, հիանալի էր գրված…

Manumel
11.07.2007, 05:05
Միայն թե չարթնանաս

Թարսի պես այս գիշեր պահակը չի վառել հայաթի լամպը. գոնե մի քիչ լույս տուն կընկներ, կգտնեի անտեր մկրատը… Ոտքիս մատներն արդեն ցավում են. ամբողջ ծանրությունս նրանց վրա է… Հանկարծ չլսի, որ ինչ-որ բան եմ փնտրում, թե չէ նույն պատմությունը, նույն ցավը, նույն կապտուկները ծեծից ու համբույրից (տարբերություն էլ չկա):
Մի պահ նայեցի ձեռքերիս, ինչպես ամեն անգամ, երբ հիշում էի վերջին ծեծը, ու դողդողալով շարունակեցի փնտրել մկրատը:
Պիտի որ ասեղների հետ լինի: Վերջին անգամ վերնաշապիկի օձիքն էի կարում, իրար հետ դրեցի: Զգույշ կանցնեմ միջանցքով, չի էլ զգա: Շունն էլ է քնել, բայց կարծես ոչ խորը, գնամ մի քիչ էլ պառկեմ, գուցե մի բան փոխվի մի քանի ժամում:
Վերջին քայլերով տանջելով ոտքերիս մատները` մտա նկարազարդ փափուկ սավանի տակ. միակ բանն է, որ այսքան փափուկ է մնացել համատարած կոշտության ու կոպտության մեջ: Վարսերս դողում են կոպտության տիրակալի գարշելի շնչառությունից, որ ամեն վայրկյան սպառնում է փչել ու վերացնել փափուկ սավանը և նրա հետ մեկտեղ բոլոր երազները, որ կարողացել եմ թաքուն պահել սավանիս տակ:

Ինչպես ամեն անգամ, ասօր էլ, վերջին ծեծը հիշելուց րոպեներ անց հիշեցի առաջին համբույրը… Այնքան անմեղ, բայց վճռական… Համբուրեցիր ու անմիջապես գրկեցիր, իջեցրեցիր ինձ իմ երկնքից, քարն էլ վզիցս կապեցիր, որ թռչելու փորձ էլ չանեմ:

Նայում եմ քեզ… Ի~նչ անմեղ են քո աչքերը, երբ փակ են… Ի~նչ գեղեցիկ է քո քմծիծաղը, երբ չկա… Ի~նչ անուշ են քո խոսքերը, երբ լռում ես… Միայն թե չարթնանաս…
Եթե արթնանաս, քո աչքերի չարության մեջ կխեղդես բոլոր հույսերս, որ դեռ անորոշ կախված են գիշերվա թարթիչներից… Քո քրքիջից ես կմրսեմ, ու էլ ոչ մի սավան, ոչ մի երազ ինձ չի ջերմացնի… Միայն թե չարթնանաս…

Քո ժամացույցն այսօր իմ ընկերն է… Նա արդեն մի քանի անգամ ինձ հուշեց, որ դու չես արթնանա… Քաջությունս հավաքեցի բոլոր երազներիս միջից ու դուրս եկա սավանի տակից… Ոտքիս մատներն ըմբոստանում են, բայց ուղեղս դրա ժամանակը չունի:

…Ձեռքումս է մկրատը… Դանդաղ հավաքեցի վարսերս ափիս մեջ, մկրատս արեց իր գործը… Վարսերս ափիս մեջ մնացին… բայց ընդամենը մի քանի վայրկյան… Քամին տարավ…
Վերջ… էլ չեմ լսի` «Քեզ նեղ օրվա համար եմ պահում, որ մազերդ ծախեմ»:

05.07.07 (00:07)
:8Անի ջան հույս ունեմ , որ սա իրականություն չէ: Էնքա՛ն ցավ կար մեջը, որ ձեռքերս սկւեցին դողալ միայն այն մտքից,թե իրականություն է: Հետո էլ ուրաիւ բաներ գրի, չէ՞ որ տիւրությունը տիւրություն է բերում :

Esmeralda
12.07.2007, 10:04
Շիրմաքար արդեն կա, ես էլ կլինեմ

- Շիրմաքար, Լալվարի կարմիր քարից, 1,86-0,8մ չափի, տապանաքարի հետ միասին (093) 73 22 24
- Մամա, էդ թերթո՞ւմ է տրված հայտարարությունը:
- Հա, աչքիս առնենք, - ծիծաղեց մայրս:
Ես էլ ծիծաղեցի. սև էր, բայց դե հումոր էր… Լալվարի կարմիր քարից…

Հիմա էլ եմ ծիծաղում, բայց սա մի ուրիշ ծիծաղ է…
Ինչո՞ւ հիշեցի այդ միջադեպը… Ամեն ինչ այդտեղից սկսվեց… Իմ անկայուն հոգում, այդ պահից սկսած, արմատացավ ինքնասպանության միտքը, ու թեև հասկանում էի, որ ցնորվել եմ, սակայն այն, ինչ արմատացած է, չես փոխի…
Հետո ցանկանում էի զգալ այն, ինչ զգում է մարդը ինքնասպանության պահին… Բայց դեռ սիրում էի կյանքը: Չէ՜, համբերել էր պետք… Դեռ չէի ուզում մեռնել. ինձ դուր էր գալիս տառապել: Սպասում էի` գա այն պահը, երբ կզզվեմ տառապելուց => կյանքից:
Հետո սկսեցի շրջապատում չտարբերել բարեկամ ու թշնամի… Մեկի մեջ տեսնում էի երկուսին… Եթե հույսդ դնում ես թշնամու վրա, ուրեմն նա այնուամենայնիվ էլ թշնամի չէ… Բարեկա՞մ է… Թույլ ա, չեմ հավատում…
Հետո անընդհատ կյանքի իմաստն էի փնտրում` համոզված լինելով, որ կա: Փնտրում էի ամեն օր, ամեն ժամ, փնտրում էի մտածելով… Ու եկավ մի պահ, որ հասկացա` ավելի հեշտ է ընդունել, որ այդ իմաստը չկա, քան անընդհատ փնտրել ու չգտնել, փնտրել, կարծել, որ գտա, բայց կրկին սխալվել, փնտրել, փնտրել…
Ու որոշեցի. կյանքն անիմաստ է… Եվ հիմա նստած եմ իմ այգում, իմ գաղտնի այգում, որ հատուկ այս օրվա համար եմ մշակել… Ամբողջը հովտաշուշաններ են… Արդեն մութ է… թե՜ դրսում, թե՜ ներսում… Ես վերջին անգամ աղոթում եմ, չնայած քաջ գիտեմ, որ Աստված, որքան էլ ապաշխարեմ, չի ների այն, ինչ ես եմ անում…
Ես հիմա դանդաղ կպառկեմ իմ այգում… Ես հաստատ գիտեմ` այս ծաղկի բույրն այնքան թունավոր է, որ վաղն առավոտյան ես դժոխքում կլինեմ… Ու Լալվարի կարմիր քարի հետևից կտեսնեմ քո լացը…

Cassiopeia
12.07.2007, 10:07
Անի, շատ սիրուն ես գրում, մարդու հոգին տակնուվրա ես անում… Բայց…
Ի՞նչ է կատարվում հետդ: Ո՞ւր կորավ քո ռոմանտիկան, որ ամեն ինչում սեր էիր տեսնում:

Angelina
12.07.2007, 11:55
Լավն էր:

Apsara
17.07.2007, 02:05
Անի ամեն մարդ ինչ-որ բան գրելիս կամ իր կյանքն է պատմում, իր ԵՍ-ը կամ էլ մի այնպիսի բան, որ նրա վրա ուժեղ տպավորություն է թողել: Ինձ միշտ հետաքրքրում է պատմվածքի նախապատմությունը, այստեղ այն մի քիչ փակ է, գուցե նրանից է որ քեզ չեմ ճանաչում:
Բայց շատ կուզեի իմանալ, թե ինչպես ծնվեց այն: Այն դառը իրականության նման ուղեղս մտավ, ստեղծեց մի պատկեր մի դժբախտ կնոջ ու չկայացած ընտանիքի պատկեր:

rainbow
08.08.2007, 12:19
Իմ շատ սիրելի Անի
ժամանակ առ ՛ամանակ բաժանումը մարդուն ավելի մեծ բան է տալիս, քան կարող էր սերը տալ. նունյիսկ քո ամենատխուր գործերի մեջ հույս ու սեր կա, ուրեմն հավատա ՝դեռ ամեն ինչ առջեվում է...........

Մելիք
08.08.2007, 15:53
Անի, դե ժպտա էլի:angel
(Ծով ջան, թույլ տուր)

Ծով
08.08.2007, 16:52
Անի, դե ժպտա էլի:angel
(Ծով ջան, թույլ տուր)
Հա, դու չգրեիր, ես էի գրելու...;)
Ա՛ն, մռայլվեցի.:(..դե, ո՞նց ասեմ տենց հաճախ ա լինում, որ մարդիկ որոշում են չապրել, բայց չե՞ք զգում, կյանքը մեզ փորձում ա, ինքը չի ուզում փորձանք դառնալ...
հա, իսկ գրածիդ մեջ ''որոշումդ'' տեսա, բայց համոզված եմ, որ մտադրություն չկար;)...
Երբ որ մարդու ներսում բույն ա դնում երկրային թույնը, հայտնվում ա Երկնային «հակաթույնը»...Քեզ ամենափրկիչ «թույնն» եմ մաղթում...
Հավատքը արբեցնելու հատկություն էլ ունի...մինչև անգամ կյանքը խենթի պես սիրելու չափ...:love
/Փոխաբերությունս կոպիտ էր, բայց ասաց այն, ինչ զգում էի, որ պիտի ասեմ.../

Empty`Tears
26.02.2008, 10:54
Չեմ սիրում

Իմ լավ ընկեր, ցավում եմ, որ վերջինս քո մասին է…Այո՜, սիրել և պաշտել ենք իրար՝ մոռանալով այս աշխարհում ամեն ինչ ու ամեն ոք… Ինչպես մենք էինք ասում, մեր սերն անսահման էր, համենայնդեպս մեզ այդպես էր թվում…Այժմ պետք է քեզ մի բան ղնդրեմ… Գիտեմ, որ ղնդրամքս քեզ դուր չի գա… Իմ սերը մարեց առանց հարցնելու, թե՞ արդյոք ես դա ուզւմ եմ… Անցավ ու գնաց, և հավատա էլ երբեք չի գտնի դարձի ճանապարհ… Սիրում ես ինձ այնպես ինչպես չես սիրել ոչ ոքի… Սիրում ես ամբողջ սրտով, սիրում ես ամբողջ հոգով, բայց ես չկամ… Ներիր եթե կարող ես, գիտեմ, որ բառերս սխոխանք չեն դառնա հոգուտ համար, ավելին կարող են խոր և անբուժելի վերք տողնեն, այդպիսին եմ ես հոգուս խորքում սիրում եմ ցավ պատճառել այն մարդկանց ովքեր ինձ սիրում են, ինքս ցավելով և զրջալով դրա համար… Նորից գարուն ե ճիշտ այն ժամանակը, երբ դու նոր սեր պետք է գտնես, հուսով եմ և հավատում եմ, որ դու կազատվես իմ հանդեպ տածած հիվանդագին քո սիրուց և իմ պատկերը արդեն մաշված կհանես սրտիցդ… Ներիր և հասկացիր...
2007.