PDA

Դիտել ողջ տարբերակը : <ԱՐ> Հեռուստաընկերություն



Sunun
22.03.2007, 19:56
«ԱՐԸ» ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ

http://www.azg.am/IMAGE/200705201.jpg

Վստահեցնում է սեփականատեր Հրանտ Վարդանյանը

«Գրանդ հոլդինգի» ղեկավար, գործարար Հրանտ Վարդանյանի հետ հանդիպման առիթը մեկ տանիքի տակ մեկտեղված եւ պայմանականորեն «Գրանդ մեդիա» անվանվող հեռուստամիավորն է` կազմված նույն տարածքում գործող «Հայրենիք» եւ «Ար» հեռուստաընկերություններից, որոնց սեփականատերը նույնպես Հրանտ Վարդանյանն է: Սովորաբար նա լրագրողներից խուսափում է, եւ մենք էլ դժվարությամբ կորզեցինք այս հարցազրույցը նրանից: Գործարարը ձեռք է բերել, իր խոսքերով, Հայաստանում այժմ առկա հեռուստատեխնիկայի համեմատ լավագույն, ամենաարդիական թվային հեռուստատեխնիկան, ձեռնամուխ լինելով կայացած «Հայրենիքի» կողքին նաեւ «Արը»` որակապես եւ բովանդակությամբ մոդեռնացնելու գործին: Եվրոպական չափանիշներով «Գրանդ մեդիայի» շենքում մենք տեսանք տեխնիկապես լավ վերազինված եւ ձայնային որակյալ մեկուսացմամբ հիանալի տաղավարներ, որոնցից «Ար» հեռուստաընկերությունը շուտով հեռարձակելու է սոցիալական, քաղաքական բնույթի եւ էլի մի շարք այլ նոր հաղորդաշարեր: Առաջին հարցը, որ ծագեց` այն էր, թե արդյոք մոտակա ընտրությունների հե՞տ է կապվում «Արի» մոդեռնացման այս վերջին փուլը, որը կարծես թե ավարտվել է` ընդհանուր առմամբ մոտ երեք միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ:

- Ընտրությունների հետ այս ամենը կապ չունի, ուղղակի «Հայրենիքի» հաջողված փորձը մեզ հուշեց չորս տարի առաջ ձեռք բերել նաեւ «Արի» հաճախականությունը, եւ դրա հիման վրա ստեղծել նորմալ, ժողովրդի կողմից ընդունված, ազգային եւ դասական հեռուստատեսություն, պարզապես` մեկ ժամանակ չէր լինում, մեկ ֆինանսների խնդիրն էր, տարածքի հարցը եւս չէր լուծվում ավելի շուտ ավարտելու այս բոլորը: Մենք ավելի շուտ պետք է այս ամենն արած լինեինք, նախընտրական շրջանի հետ ընդամենը զուգադիպել է: Երկու հեռուստաընկերությունն էլ գործում են նույն շենքի տարբեր հարկերում եւ հարկ եղած դեպքում մեկը մյուսին տեխնիկապես աջակցում է:

«Հայրենիքը» մնում է որպես մանկական ալիքը, իսկ «Արի» դեպքում մենք ջանում ենք նորմալ ալիք ստեղծել: Ես չեմ կարծում, որ «Արը» կլինի ամենալավ հեռուստաընկերությունը, բայց առաջին հնգյակի մեջ թերեւս մեր պատվավոր տեղը կունենանք` մեր նպատակը դա է:

- Եղած հեռուստաընկերություններից «Արն» ինչո՞վ է տարբերվելու, ինչո՞վ է «կաշառելու» եղածների մեջ արդեն իրենց նախընտրություններն ունեցող հեռուստադիտողին:

- Մենք դասական հեռուստաընկերությունների համար ընդունելի մոտեցումներից շատ բան չենք փոխի, բայց մի առավելություն ունենք. քանի որ կուսակցական պատկանելիություն չունենք` մեր շահերը պաշտպանելու խնդիր էլ չունենք, որ մեր հեռուստաընկերության օգնությամբ, ասենք, ԱԺ գնանք, ինչը հիմա «մոդա» է Հայաստանում: «Արը» չի ծառայելու մեր բիզնեսի շահերին, այսինքն մենք մեզ հեռուստատեսությամբ ապահովագրելու խնդիր չունենք: Գործարարի ամենամեծ ապահովագրությունը նրա վերաբերմունքն է տվյալ երկրի բյուջեին, իսկ մենք այս երկրի երրորդ հարկատուն ենք, այնպես որ մեր նպատակն է այս հեռուստաընկերությամբ հասարակությանը լավ ծառայություն մատուցել, ինչպես որ «Հայրենիքի» դեպքում արեցինք` մեր երեխաների համար մշտական ալիք ստեղծելով, ինչը հետխորհրդային տարածքի ոչ մի երկրում չկա: «Արով» կփորձենք ցույց տալ բացասականը եւ ներկայացնել գովելին, դրականը, այն, ինչ որ կա: Ես եւ մեր կոլեկտիվը առաջնորդվում ենք հետեւյալ սկզբունքներով` Հայաստանում ամենամեծ արժեքը մարդն է` աշխատավորը: Երկրորդ կարեւոր արժեքը ընդերքն է` բնական ռեսուրսները, որովհետեւ դա ժառանգություն է նաեւ մեր սերունդներին եւ չի կարելի այն չմտածված օգտագործել: Հաջորդ արժեքը մեր շուկան է, որի ամեն քառակուսի մետրը իր գինն ունի եւ չպետք է թույլ տանք, որ առանց այդ շուկայի գինը տալու, առանց հարկերը մուծելու, ամբողջ աշխարհը մասնակից լինի այս շուկային: «Ջերմուկի» հետ պատահածը հերթական ակնառու օրինակն է, թե ինչպես է ԱՄՆ-ի նման հզոր երկիրը պաշտպանում իր շուկան, նույնը Կանադայի դեպքում է` «Արզնիի» հետ կապված: Կանադայում մենք էլ ենք նման խնդիրների հանդիպել` մեր կոնֆետների փաթեթավորման հետ կապված, ինչը բացարձակ աբսուրդ է: Իսկ մեր երկրում ոչ պետստանդարտը, ոչ էլ արդյունաբերողների միությունը ոչ մի միջոց ձեռք չի առնում` հայրենական արտադրողին պաշտպանելու սեփական շուկայում: Ամերիկացին սեփական երկրի շուկան է պաշտպանում եւ թքած ունի որեւէ երկրի շահերի վրա, քանի որ նրանց համար միայն իրենց երկրի շուկան գին ունի, իսկ մենք կարծես (ստրանա դուրակով), աբսուրդի հասած պետություն ու ժողովուրդ ենք: Օրինակ՝ սննդի արտադրատեսակների 40-50 տոկոսը մեր շուկայում ուկրաինական է, եւ մեր շուկան ողողված է ուկրաինական կոնֆետներով, շաքարավազով, օղիով, գարեջրով, սիգարետով, մսամթերքով, թռչնամսով եւ հյութերով: Մի երկիր, որը միջազգային ատյաններում դեմ է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ղարաբաղին, մի երկիր, որ ունի ռադիոակտիվության պրոբլեմներ, իսկ պետստանդարտը այդ ապրանքների ռադիոակտիվությունը երբեք չի ստուգում. պետք է ճիշտ ռազմավարություն ունենալ: Նախ պետք է հասկանանք, որ մեր շուկան արժեք ունի եւ եթե թույլ ենք տալիս, որ մի պետություն իր ապրանքատեսակներով լավ զգա մեր երկրում, դրա համար նա համապատասխան հարկեր պետք է վճարի կամ գոնե միջազգային ատյաններում համապատասխան վերաբերմունք դրսեւորի մեր նկատմամբ: Ահա այս սկզբունքները տեսանելի կլինեն նաեւ «Արի» աշխատանքում: Արդեն ստեղծվել եւ երեք անգամ հեռարձակվել է հաղորդաշար, որտեղ մեր տնտեսական քաղաքական ոլորտների ներկայացուցիչները կարող են հայտնել իրենց տեսակետները այս եւ հասարակությանը հուզող բոլոր հարցերի վերաբերյալ:

- Այդ հաղորդումների ընթացքում, այնուամենայնիվ, տեսանելի կլինե՞ն «Արի» սեփականատիրոջ քաղաքական համակրանքները:

- Համակրանքներ առանձնապես չունենք, կա աշխատող կուսակցություն` ՀՀԿ, որն իր ճիշտ ու սխալով աշխատել է եւ դրա արդյունքում որոշակի առաջընթաց կա մեր երկրում: Ոչ ոք չի կարող ասել, թե մենք հետ ենք գնացել. ճիշտ է, տեղական արտադրությունը, գյուղատնտեսական վերամշակման արտադրությունը մի փոքր անկում են ապրել, սակայն տնտեսության մեջ առաջադիմություն կա, եւ դրա մեծ մասի ծանրությունն իր վրա է կրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն: Մեր համակրանքները, կարելի է ասել, դրանք են: Կան նաեւ ընդդիմադիր կուսակցություններ, որոնց կողքին չենք, սակայն վատ չենք վերաբերվում: Կան նաեւ նոր ստեղծված կուսակցություններ` «Բարգավաճ Հայաստանը», Տիգրան Կարապետյանի` «Ժողովրդական կուսակցությունը», որոնց հետ նույնպես նորմալ հարաբերություններ ունենք, սակայն փորձում ենք հասկանալ, թե այդ կուսակցությունները ի վերջո ինչ նոր ասելիք ունեն:

- Նախընտրական քարոզչության մեջ «Արը» լայնորեն մխրճվելո՞ւ է:

- Բոլոր ցանկացողներին, ովքեր կուզենան «Արով» ժողովրդի հետ շփվել` եթեր տրամադրելու ենք, բայց թույլ չենք տալու ցինիկ վերաբերմունք իշխանությունների եւ մյուսների հանդեպ:

- «Գրանդ հոլդինգը» ներկայացնող թեկնածուներ նույնպես ունեք ե՛ւ համամասնականով, ե՛ւ մեծամասնականով: Մեծամասնականով ներկայացված թեկնածու Միքայել Վարդանյանը բավականին լուրջ մրցակիցներ ունի, ո՞վ է աջակցելու նրան:

- Եվ ՀՀԿ, եւ ՀՅԴ: Եթե ընդդիմադիր կուսակցություններից էլ ցանկություն հայտնեն աջակցելու` խնդրեմ, մենք լուրջ թեկնածուի ենք առաջադրել եւ ոչ թե բենզին ծախողի:

- Իսկ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանի մրցակցությունը չի՞ վախեցնում: Ինչպե՞ս եք պատկերացնում նրա հետ մրցակցությունը:

- Լեւոն Անանյանը թող պատկերացնի, ես նրա հետ հանդիպել եմ, զրուցել, առաջարկել եմ ֆինանսավորել իր նախընտրական քարոզարշավը իմ որդու դեմ: Նոյեմբերյանում եւ հարակից տարածքի 280 քմ կիլոմետրի վրա մենք մեծ տնտեսական ծրագրեր ենք իրականացրել եւ դեռ իրականացնելու ենք, եւ եթե ինքը կարողանա ավելի շատ օգուտ բերել ժողովրդին, ուրեմն ժողովուրդը իրեն կընտրի:

- Ինչո՞ւ եք ուզում խորհրդարանում անպայման ունենալ ձեր ներկայացուցիչներին, ի՞նչ է այն ձեզ տվել մինչեւ այժմ:

- Մենք մեծ տնտեսական ծրագրեր ենք իրականացնում Տավուշի մարզում, ինչպես նաեւ Մասիսում եւ հաճախ ենք բախվում խոչընդոտների, որոնք օրենսդրական լուծում են պահանջում եւ իզուր չեն ասում «Տերտերի ձայնը ավելի շուտ է հասնում Աստծուն»: Բայց նկատեք, պատգամավորական որեւէ առավելություն մեզ չի հետաքրքրում, քանի որ մենք ո՛չ բենզինի, ո՛չ էլ գազի սեփականատեր ենք առաջադրում, որ բիզնեսի կամ անձի անձեռնմխելիություն ակնկալենք, ո՛չ էլ հողակտորի ակնկալիք ունենք: Մենք օրինավոր հարկատու ենք եւ ծառայում ենք պետությանն ու ժողովրդին:

- Իսկ հեռուստատեսությունը բիզնեսի ձեւ համարո՞ւմ եք:

- Չէ, սա ավելի շատ մեր ընտանիքի համար բարեգործական-մշակութային գործունեություն է: Օրինակ, «Հայրենիքը» ոչ մի ֆինանսական գործունեություն չի իրականացնում եւ ամսական մեզ 25.000 դոլարին համարժեք դրամ է արժենում: Առհասարակ Հայաստանում հեռուստաընկերություն պահելը նվազագույնը ամսական 30.000 դոլար արժե, իսկ «Արի» դեպքում, եթե ներդրումները ֆինանսապես չվերադառնան, ապա վստահ եմ, որ բարոյապես անպայման կփոխհատուցվեն, ինչպես «Հայրենիքի» դեպքում եղավ: Որակի բարձրացման առումով վստահ եմ, ամեն ինչ լավ կլինի: Մենք նոր հաղորդաշարեր ունենք, բարձրացնում ենք մեր կազմի միջին աշխատավաձը, ինչն էլ պատճառ կդառնա մեր կադրային բանկը նոր պրոֆեսիոնալներով համալրելու:

Հ.Գ. - «Արի» քաղաքական-լրատվության պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանից տեղեկացանք, որ շուտով հեռուստաընկերության եթերում կլինեն սոցիալական եւ սոցիալ-հոգեբանական բնույթի երկու հաղորդաշար, որոնք մոտ են շոուին, սակայն հավակնում են կոնկրետ աջակցություն ցույց տալ մասնակիցներին` ասենք սոցապ նախարարության կամ «Փարոսի» հետ համատեղ խնդիրներ լուծել: Քաղաքական ոլորտի լայն ներկայացումը շաբաթը երեք օր կապահովեն «Ասպարեզ» եւ կիրակնօրյա «Ազդարարի հետագիծ» քաղաքական-վերլուծական ծրագրերը:

AZG Armenian Daily #052, 22/03/2007

P.S.
23.03.2007, 00:32
Հետաքրքիր է, բայց Հրանտից, էլ ով է համոզված, որ Ար-ը կարող է նորմալ հեռուստաընկերություն դառնալ: Հայկական հեռուստատեսության շեֆերը այդպես էլ չհասկացան, որ լավ հեռուստատեսությունը ոչ թե ռեմոնտ արված շենքն է կամ նորագույն տեխնիկան, այլ հեռուստամասնագետները, որոնք վաղուց արդեն Արում չեն: Իսկ այն ցանկը, որ Հրանտը թվարկել է, թե քաղաքական ուժերից ում հետ են լավ, արդեն հերիք է, որպեսզի հասկանալ լրատվական ծառայության առջև ծառացած գրաքննության աստիճանը: Ար-ը վաղուց վերածվել է Վարդանյան ընտանիքի բիզնեսի քսանչորսժամյա ալիքի:

Ես անձամբ ոչ մի ակնկալիք Ար-ից չունեմ և գրեթե համոզված եմ, որ այն լավագույն հնգյակում կլինի միայն իր հեռարձակման տեխնիկական պատճառով: Ընդամենը:

Artgeo
23.03.2007, 01:50
«Հայրենիքի» հաջողված փորձը
Մի՞թե

- Եվ ՀՀԿ, եւ ՀՅԴ: Եթե ընդդիմադիր կուսակցություններից էլ ցանկություն հայտնեն աջակցելու` խնդրեմ, մենք լուրջ թեկնածուի ենք առաջադրել եւ ոչ թե բենզին ծախողի:
Հ1 նոր փաթեթավորմամբ

Օրինակ, «Հայրենիքը» ոչ մի ֆինանսական գործունեություն չի իրականացնում եւ ամսական մեզ 25.000 դոլարին համարժեք դրամ է արժենում: Առհասարակ Հայաստանում հեռուստաընկերություն պահելը նվազագույնը ամսական 30.000 դոլար արժե,
Ես չհասկացա էս մասը

Sunun
23.03.2007, 13:26
Հետաքրքիր է, բայց Հրանտից, էլ ով է համոզված, որ Ար-ը կարող է նորմալ հեռուստաընկերություն դառնալ: Հայկական հեռուստատեսության շեֆերը այդպես էլ չհասկացան, որ լավ հեռուստատեսությունը ոչ թե ռեմոնտ արված շենքն է կամ նորագույն տեխնիկան, այլ հեռուստամասնագետները, որոնք վաղուց արդեն Արում չեն: Իսկ այն ցանկը, որ Հրանտը թվարկել է, թե քաղաքական ուժերից ում հետ են լավ, արդեն հերիք է, որպեսզի հասկանալ լրատվական ծառայության առջև ծառացած գրաքննության աստիճանը: Ար-ը վաղուց վերածվել է Վարդանյան ընտանիքի բիզնեսի քսանչորսժամյա ալիքի:

Ես անձամբ ոչ մի ակնկալիք Ար-ից չունեմ և գրեթե համոզված եմ, որ այն լավագույն հնգյակում կլինի միայն իր հեռարձակման տեխնիկական պատճառով: Ընդամենը:

Իսկ ես շատ ունեմ, ԱՐ մեծ ապագա ունի, հինալի անձնակազմ ունի, որը ավելի ու ավելի է հմտանում, տեխնիկականի մասով ամենա ժամանակակից տեխնիկայով է հագեցած, մի խոսքով հենց ԱՐ-ը պետք է դառնա իմ կարծիքով հայկական կլասիկ ու համազգային ալիք։

P.S.
24.03.2007, 01:06
Իսկ ես շատ ունեմ, ԱՐ մեծ ապագա ունի, հինալի անձնակազմ ունի, որը ավելի ու ավելի է հմտանում, տեխնիկականի մասով ամենա ժամանակակից տեխնիկայով է հագեցած, մի խոսքով հենց ԱՐ-ը պետք է դառնա իմ կարծիքով հայկական կլասիկ ու համազգային ալիք։

Կենաց ասելով չի: Արը չունի ոչ մասնագետներ, ոչ անձնակազմ և ոչ էլ հեռուստատեսային զարգացման որևէ հայեցակարգ: Առավելագույնը՝ գովազդի և փող լվանալու ու հարկերից խոսւափելու հերթական օղակ է: Չեմ չարախնդում, ուղղակի իրականությունն է այդպիսին: Համոզվելու համար, երկար սպասել պետք չի լինի և կտեսնեք որ ՈՉԻՆՉ էլ չի փոխվի, բայց տաղավարներից ու գլխագրերի գույներից...

Sunun
24.03.2007, 11:52
Կենաց ասելով չի: Արը չունի ոչ մասնագետներ, ոչ անձնակազմ և ոչ էլ հեռուստատեսային զարգացման որևէ հայեցակարգ: Առավելագույնը՝ գովազդի և փող լվանալու ու հարկերից խոսւափելու հերթական օղակ է: Չեմ չարախնդում, ուղղակի իրականությունն է այդպիսին: Համոզվելու համար, երկար սպասել պետք չի լինի և կտեսնեք որ ՈՉԻՆՉ էլ չի փոխվի, բայց տաղավարներից ու գլխագրերի գույներից...

Դե դա համարենք Ձեր անձնական կարծիքը, որովհետև ԱՐ-ը ունի և մեկը, և մյուսը և ...

Մականուն
05.09.2007, 15:27
Իսկ ես շատ ունեմ, ԱՐ մեծ ապագա ունի, հինալի անձնակազմ ունի, որը ավելի ու ավելի է հմտանում, տեխնիկականի մասով ամենա ժամանակակից տեխնիկայով է հագեցած, մի խոսքով հենց ԱՐ-ը պետք է դառնա իմ կարծիքով հայկական կլասիկ ու համազգային ալիք։

Գաղափար չունեմ, թե ինչքան մոտ եք Դուք "ԱՐ"-ին կամ նրա աշխատողներին, բայց կարծում եմ ինձանից ավելին հեռուստատեսությունից չեք պատկերացնում ու առավել ևս "ԱՐ"-ի հիմքերին ինձանից մոտ կանգնած չեք:): Միտքս կփորձեմ ձևակերպել հնարավորին չափ կարճ:
Գոյություն ունի "հեռուստաֆորմատ" հասկացություն: Եթե դա ինչ որ չափով կար մինչև Վարդանյանը, Մերուժանի օրոք, ապա հիմա ես ոչ մի նման բան ԱՐ-ում չեմ նկատում: Կան շատ թույլ ու դիլետանտ փորձեր նմանվելու ինչ որ մեկին, ստեղծելու իմիջ ու մտնելեւ ինչ որ ֆորմատի մեջ, բայց կրկնում եմ դրանք շատ-շատ թույլ են: Հեռուստատեսությունը առաջին հերթին պետք է ունենա լավ լրատվական բաժին ու հրատապ ու անաչառ լուսաբանության պրակտիկա, չմոռանանք, որ այն ԶԼՄ է: ԱՐ-ը ժամանակին, երբ սակավ անկախ Հ/Ը-ներից մեկն էր, ուներ նշված հատկանիշները, այստեղ ավելի քան ցանկացած այլ հաճախականության վրա գործում էր խոսքի ազատությունը, որն իհարկե հաճախ անցնում էր սահմանները, ինչը սակայն նորմալ է ժամանակաշրջանի համար:
Այս պահին ԱՐ-ը, կոպիտ ասած, զուրկ է լրատվությունից: Այս մասի պատասխանատուն տվյալ պահին Հռիփսիմե Առաքելյանը, որ հին ԱՐ-ի լրատվականի ծնունդ է, հնարավոր է մի օր էլ կդառնա "լավ" լրագրող, բայց դժվար երբևէ հանդես գա որպես լավ ղեկավար:

Angelina
05.09.2007, 15:56
Հիմա ԱՐ-ը լրիվ առաջխաղացման է գնում: Թե չէ, այն ժամանակ ինչ էր…:(

Sergey
05.09.2007, 16:16
Դե լավ հա, ինչ առաջընթաց, մարդիկ օրհներգի ներքո ընտանեկան արխիվից կադրեր են եթեր հեռարձակում, էլ ինչի մասին է խոսքը:think

Մականուն
05.09.2007, 16:33
Հիմա ԱՐ-ը լրիվ առաջխաղացման է գնում: Թե չէ, այն ժամանակ ինչ էր…:(

ԺՈՂՈՎՈՒՐԴ……… էս լուրջ եք գրում, թ՞ե գրում եք ուղղակի գրելու համար: Եթե մի քանի հոգի էլ ասի, որ ԱՐ-ը լավն է կամ լավն է լինելու, ուրեմն հաստատ թողնում եմ հեռանամ էս պետությունից, դեռ ավելին՝ ժողովրդից, հետ կգամ մի 6-ից 7 հարյուր տարի հետո, համոզվելու համար, որ ճիշտ եմ արել::o:[

Արամ
05.09.2007, 21:53
Հիմա ինչ հնգայակի մեջա?

Selene
05.09.2007, 22:01
Գեղեցիկ շենք կամ հարուստ սեփականատեր ունենալը դեռ բավարար չէ լավագույն հնգյակում հայտնվելու համար, խոսքս իրոք լավագույնը լինելն է, այլ ոչ՝ հորիզանական զբաղեցնելը:ok Զարգացման հեռանկարներն էլ երևի դեռ շատ հեռու են, կամ էլ այս հարցում ես եմ ոչ լավատես:esim
Ոչ մի հետաքրքիր հաղորդում չեմ հիշում, որ ԱՐ-ով հեռարձակվի, չնայած մյուս ալիքներով հեռարձակվող ծրագրերն էլ մի բան չեն, բայց ամեն դեպքում ալիքներ կան, որ գոնե ունեն իրենց հեռուստաադիտողների բանակը:
Իդեպ, լսել եմ, որ ԱՐ-ով պատրաստավում են ցույց տալ կամ էլ ադրեն ցույց են տալիս հնդկական սերիալ:[

Հ.Գ. Ավելի մեծ հաճույքով կդիտեմ նույն սեփականատիրոջը պատկանող մյուս ալիքի՝«Հայրենիքի» հեռարձակած մուլտերը:love:oy:)

Angelina
06.09.2007, 10:09
Ես ասում եմ համեմատած այն ժամանակվա: Չեմ ասում լրիվ լավ հեռուստաընկերություն է… Բայց հուսով ենք կփորձի մի քիչ լավ լինել…

Մականուն
06.09.2007, 10:32
Ես ասում եմ համեմատած այն ժամանակվա: Չեմ ասում լրիվ լավ հեռուստաընկերություն է… Բայց հուսով ենք կփորձի մի քիչ լավ լինել…

Լավ, այդ դեպքում ասա թե ին՞չ լավ փոփոխություն ես նկատել այն ժամանակվանից հետո, ի նկատի ունեմ Վարդանյանի օրոք:

Հ.Գ. Եթե նույնիսկ ոչ մի լավ բան էլ չի եղել, եղել են մարդիկ, որ հիմա էլ ԱՐ-ում չեն. Վահրամ Մարտիրոսյան, Գրիգոր Խաչատրյան, Վահրամ Սահակյան, Արթուր Սահակյան, Սերգեյ Դանիելյան, Սուրեն Տեր-Գրիգորյան, Խաչատուր Չոբանյան, Մկրտիչ Մալխասյան ու էլի շատ-շատ հրաշալի անձնավորություններ, որոնց անունը չթվարկեցի:

Sunun
24.09.2007, 11:32
http://www.nba.com/media/el07_el_logo.gif

http://www.nba.com/media/gameschedule_logo9.jpg Efes Pilsen Istanbul vs. Minnesota Timberwolves http://www.nba.com/media/gameschedule_logo1.jpg

Եվ այսպես NBA EUROPE LIVE առաջնության առաջին խաղը նախնական տվյալով կարող եք դիտել ԱՐ Հեռուստաընկերության ՈՒՂԻՂ եթերում Ստամբուլից Հոկտեմբերի 6-ին Երեվանի ժամանակով երեկոյան ժամը 23:00-ին:

Sunun
28.09.2007, 16:44
Ի դեպ ահա այն հզորագույն Հեռուստաընկերությունների ցանկը որոնք իրավունք ունեն հեռարձակելու NBA EUROPE LIVE-ի խաղերը և ուղղակի հիանալի է, որ այդպիսի հզորագույն հեռուստաընկերությունների կողքին է մեր հայկական «ԱՐ» Հեռուստաընկերության անունը!

International TV Distribution*
Area Broadcaster(s)

Albania Telesport
Armenia AR TV
Belgium Be Sport / Prime Sport
Cyprus Lumiere TV
Finland Urheilu+kanava
France Canal+Sport / Sport+
Greece ERT
Italy Sky Sport
Netherlands Sporteen
Pan Africa Canal+Sport Horizons
Pan Africa Sport+
Poland Canal+Sport
Slovenia Sport Klub
Spain Cuatro / Canal+
Turkey NTV
NBA TV
UK FIVE US
USA ESPN2
NBA TV

Ավելացվել է 4 րոպե անց
Ի դեպ ահա ցուցադրվելիք խաղերի ցանկը ըստ ՆԲԱ կայքի

ARMENIA
Date Game Channel Date Time

10-Oct Minnesota vs. Boston AR TV 10-Oct 21:30 (LIVE)
11-Oct Toronto vs. Madrid AR TV 11-Oct 23:30 (LIVE)

http://www.nba.com/europelive2007/tvschedule_detail.html#armenia

Sunun
10.10.2007, 11:09
http://www.nba.com/media/el07_el_logo.gif

Եվ այսպես այսօր Երևանի ժամանակով ժամը 23:30 ԱՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՂ եթերում կարող եք դիտել Minnesota vs. Boston խաղը Լոնդոնից…

Sunun
11.10.2007, 07:39
Եվ այսպես այսօր Երևանի ժամանակով ժամը 00:30 ԱՐ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՂ եթերում կարող եք դիտել Real Madrid vs. Toronto Raptors խաղը Մադրիդից

Sunny Stream
14.02.2008, 21:55
Հ.Գ. Եթե նույնիսկ ոչ մի լավ բան էլ չի եղել, եղել են մարդիկ, որ հիմա էլ ԱՐ-ում չեն. Վահրամ Մարտիրոսյան, Գրիգոր Խաչատրյան, Վահրամ Սահակյան, Արթուր Սահակյան, Սերգեյ Դանիելյան, Սուրեն Տեր-Գրիգորյան, Խաչատուր Չոբանյան, Մկրտիչ Մալխասյան ու էլի շատ-շատ հրաշալի անձնավորություններ, որոնց անունը չթվարկեցի:
չգիտեմ, որքանով եք Դուք մոտ կանգնած ԱՐ-ին այսօր, բայց ախր Ձեր գրածը լրիվ ուրիշ պատմություն է... իմ կարծիքով, չարժի համեմատել այսօրվա "ԱՐ"-ն ու այն ժամանակվանը... այն "ԱՐ"-ը հենց Ձեր նշած մարդիկ էին` իրենց կիսաջրիկ-կիսալուրջ հաղորդումներով... հեռուստաընկերությունը հենց կառուցված էր այդ անունների վրա, դրանք են տպավորվել, ոչ թե հաղորդումները... Բացի TV-ի անունից ոչ մի բան էլ նույնը չէ...
Փորձեմ ներկայացնել, թե ինչ է այսօրվա "ԱՐ"-ը... կփորձեմ հնարավորինս քիչ սուբյեկտիվ լինել, որովհետև թեև էնտեղ եմ աշխատում, բայց շենքում լինում եմ շաբաթը 2 անգամ մի քանի ժամով կամ րոպեով...(չնայած դա է գլխավոր պատճառը, որ գրում եմ)...
Հեռուստադիտողի տեսանկյունից. ԱՐ-ը այսօր մեր ամենամշակութային հեռուստաընկերություններից մեկն է. օրինակ` երբևէ ռաբիԶ տեսահոլովակ դիտե՞լ եք ԱՐ-ով... դե հիշեք... ես չեմ տեսել... ամբողջ երաժշտական ժամը լցված է հայրենասիրական-էստրադային երգերի տեսահոլովակներով... նույնիսկ Վարդուհի Վարդանյանի համար բոլոր երգիչ-երգչուհի-հաղորդավար ընկերները էդքան գլուխ ջարդեցին, բայց հիմա մեր երաժշտական ալիքները միայն նրա կամ նրան նվիրված նոր տեսահոլովակներն են ցուցադրում, մինչդեռ ԱՐ-ի եթերից անպակաս են նրա "Հայաստան"-ն ու հաճախ նաև "Հորդ անձրև"-ը... Համ էլ իմ շատ սիրած Vo.X-ին էլ շատ ավելի հաճախ ԱՐ-ն է ցուցադրում, քան մնացած երաժշտական ալիքները... մեկ էլ ունեն "Մի երգի պատմություն" հաղորդաշարը, որը ներկայացնում է երգի ստեղծման ընթացքը... ինչպես նկատեցիք` ոչ մի "150 դրամանոց SMS-ով փող պոկելու" կամ այլ դատարկ երաժշտական-ժամանցային հաղորդում չկա. էսքանը երաժշտակա մասի մասին:
Հաղորդումները.
Ասենք... "Մեծ քաղաքի փոքր մարդիկ"... ինձ շատ դուր է գալիս այս հաղորդումը, նման բան մեկ էլ Արմենակոբն ու Շողակաթն ունեն` դոկ. ֆիլմիկների տեսքով, բայց էստեղ ավելի անմիջական, հաճելի հաղորդաշար է: "Ծանոթանանք, Երևան"-ը համ ճանաչողական է, համ զվարճալի ու ցավալի (երբ Սպենդիարյանի արձանին Նալբանդյան են ասում)... "Բաց եթեր"-ը, դե, Համլետ Ղուշչյանն է իր տարերքի մեջ, բայց էլի հաստատ տափակ-ժամանցային-ժամը լցնելու հաղորդում չէ: "Օրրան"-ը ազգային թեմաներով բավականին լուրջ բանավեճերի հաղորդում է... նման բան կա ԵրկիրՄեդիայի եթերում, կոչվում է "Թիրախ", պատրաստվում է Մամուլի Ակումբում ու այդ պատճառով էլ շատ թույլ է: "Օրրանում" հավաքվում են շատ լուրջ մասնագետներ ու փորձում շատ լուրջ խնդիրներ պարզել... թե ինչքանով է ստացվում, դա արդեն ուրիշ հարց է, որովհետև առավելապես կախված է հյուրերից, իսկ հաղորդավարը, ով շատ գրագետ է, միշտ պահում է հավասարակշռությունը կողմերի միջև: Կա սեռերին վերաբերող հաղորդում` առանց ավելորդ լկտիության ու սանձարձակության, կան էլի գիտահանրամատչելի հաղորդումներ ինչպես սեփական, այնպես էլ` թարգմանված: "Կրթություն ցպահանջ"` բարձրացվում են կրթության խնդիրները ու կարևոր է, որ աշակերտների ու ուսանողների կարծիքն էլ է հաշվի առնվում, ոչ թե ուրիշ հաղորդումների պես, երբ մեծ գիտուն մարդկանց հավաքվում են ու փորձում լուծել մեր խնդիրները... Էստեղ էլ, կարծում եմ տեսաք, որ հաղորդումները բավականին մակարդակով են, առանց ավելորդությունների, ակնհայտ ուղղվածություն կա հայրենասիրական, գիտաճանաչողական թեմաներով:
Լրատվությունը... բավականին նորմալ լրատվություն է մեր հեռուստաընկերությունների մյուս լրատվական հաղորդումների հետ համեմատած... ոչնչով աչքի չի ընկնում, ցավոք, ենթարկվում է ընդհանուր հոսանքին... բոլորն են այդպես...
ի՞նչ մնաց... գովազդնե՞րը... լավ են անում, իրենց արտադրանքն են գովզդում, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում ու չէի տեսնում նաև մինչ այնտեղ աշխատելը... Ես համարում եմ, որ Վարդանյանների գործունեությունը շատ կարևոր դեր է խաղում մեր տնտեսության մեջ ու պետք է, որ շատ լավ օրինակ լիներ մեր մյուս ձեռնարկատերերի համար, բայց նրանց պես մեծ ծավալներով ու բազմաբնույթ գործունեություն, կարծում եմ, մեզ մոտ ուրիշ ոչ մեկ չի ծավալում...
Ինչը չեմ սիրում ԱՐ-ում որպես հեռուստադիտող. հնդկական ֆիլմը թե սերիալը... մեկ էլ շատ-շատ-շատ վատ (թե' սյուժեով, թե' որակով) ռուսական "դետեկտիվները", որոնք, չգիտեմ, թե ինչ հաճախությամբ են ցուցադրվում, բայց մի քանի անգամ տեսել եմ...
...Երևի այսքանը...

Ծնոթ լինելով ներսին, խնդրում եմ էլ էդպիսի համարձակ հայտարարություններ չանել մասնագետների բացակայության մասին!!! Չգիտեմ, թե ձեզ համար ով է մասնագետն ու ինչն է նրա գոյության ապացույցը, բայց կարող եմ վստահեցնել, որ նրանք, ում հետ ես գործ ունեմ (մեկական օպերատոր, մոնտաժող, ռեժիսոր) իրենց գործը շատ լավ գիտեն ու շատ գրագետ, զարգացած մարդիկ են:

Ընդհանուր առմամբ, ԱՐ-ը, հատկապես մեր մյուս հեռուստաընկերությունների համեմատության մեջ, բավականին բարձր մակարդակի, որոշակի ուղղվածության ալիք է... Համաձայն եմ, չկան էնպիսի դեմքեր, ինչպիսին, օրինակ, Արտյոմ Երկանյանը Շանթում, բայց երևի հենց սա է նախկին ԱՐ-ի հետ հիմնական տարբերությունը... այն ժամանակ ալիքը հենված էր անունների վրա, այսօր` հաղորդումների...

Գրեք, եթե կարդացիք ու համաձայն չեք.

Հ.Գ. Հա, կխնդրեմ գրել հայ հեռուստաընկերությունների ձեր լավագույն հնգյակը... հաստատ իմ հնգյակում, ելնելով ամենաօբյեկտիվ նկատառումներից, ԱՐ-ը կա. (մյուսները` Շողակաթ, Շանթ, ԵրկիրՄեդիա, մյուսն էլ, երևի, Արմենիա)...

P.S.
14.02.2008, 23:52
Հարգելի Ձնծաղիկ
Շատ շնորհակալ եմ Ար–ը մանրամասն ներկայացնելու համար։ Բան չունեմ ասել՝ «նոմինալ» առումով, հաղորդացանցը վատը չէ։ Բայց՝ հեռուստատեսությունը ՄԻՇՏ ու ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿ–ներում հենված է և գործում է ԱՆՀԱՏ–ների վրա։ Նույն հաղորդումը նույն հարցերով երկու տարբեր մարդիկ վարեն, տարբեր հաղորդումներ կլինեն։
Ար–ի խնդիրը հենց այդ հեռուստապերսոնաների բացակայությունն է։ Ու շատ վատ է, որ հեռուստաընկերության կադրային ու ծրագրային քաղաքականության հիմքում հաղորդումներն են ու ոչ թե մարդիկ։ Կներես, բայց այս դեպքում չեմ էլ ուզում անգամ փաստարկներ բերել։ Դա հեռուստատեսության այբուբենն է։ Հենց դա է պատճառը, որ քննադատում եմ Վարդանյանների ընտանիքին՝ ախր հաղորդումները հաստոց չեն, որ անկախ դրա դիմաց կանգնած բանվորից, արտադրանքը նույնը ստացվի։ Այդպիսի բան չկա։
Գուցե ԱՐ–ը կանոնավոր վճարում է աշխատավարձերը, գուցե նորմալ տեխնիկա ունի, բայց դա վաղուց բավարար նախապայման չէ։ Ո՞վ է Ար–ի թիվ մեկ լրագրողը, պրոդյուսերը, հաղորդավարը, մեկնաբանը։ Ո՞ր հաղորդումն է Ար–ի դեմքը։
Քո ասած հաղորդումները նայել եմ։ Ձնծաղիկ ջան, ձանձրալի են։ Չգիտես ինչու, բոլորը կարծում են, որ եթե օգտակար թեմայով հաղորդում է, ապա պետք է մի քիչ դանդաղ, մանրամասն լինի։ Ձանձրալի են, դրա համար գրեթե բոլոր հարցումներում Ար–ը առաջին հնգյակում էլ չկա։
Մերուժի ժամանակ լիքը թերություններ կային, բայց Մերուժը իր շուրջն էր հավաքել քաղաքի ավանգարդին ու նրանց միջոցով անում էր հաղորդումներ, որոնք գուցե շատ պրոֆեսիոնալ չէին, բայց թարմ էին, դիտվող, ինչ–որ իզյումինկա կար...։ Հիմա՝ ամեն ինչ գորշ է։
Դու հիշատակում ես հաղորդումներ, որոնց այսպես, թե այնպես նույն ֆորմատով կան նաև այլ ալիքներով։ Այսինքն, որևէ նոր տեսակի հաղորդում չկա։ Հետո, Ար–ը չունի իր ոճը։ Արմենիան՝ կիսաքաղքենի, ժամանցային ալիք է, Երկիրը՝ Դաշնակցական, Շանթը՝ ավելի լրագրողական, Հ2–ը ամբողջությամբ կոմերցիոն, Հ1-ը՝ իշխանական։ Իսկ ի՞նչ է Ար–ը։ Բոլորի խառնո՞ւրդը...այդպես չի կարող լինել։
Իմ տպավորությամբ (որը միայն իմն է) Ար–ը լավ կազմակերպված հիմնարկ է ու գորշ հեռուստաալիք, որտեղ վառ անհատականությունների ու թարմ գաղափարների պակաս կա։ Ի վերջո, հիմա որքան էլ դուք և ես անընդհատ վիճենք, բայց ամենամեծ գնահատականը տալիս է հենց հեռուստադիտողը։ Իսկ նա չի դիտում Ար–ը։

Հ.Գ. Դուք հարցրել էիք նաև իմ լավագույն հնգյակի մասին։ Ես չունեմ։ Հավանում եմ Երկիրի լրատվական ցանցը ու Շանթի հաղորդումները, Հ2—ի Էլի մեկ ձայնը, ու Հ1-ի կադրային քաղաքականությունը, որը անկախ մեր վերաբերմունքից, կարողանում է «նոր դեմքեր» առաջ բերել, թեկուզ հենց՝ Գոհարիկին, Ավետին, Ֆելոյին ու մյուսներին։ Իսկ եթե պնդում եք ձեր հարցը, ապա հենց այս պահին, քանի որ Ամերիկայում եմ, նայում եմ՝

1. NBC
2. ABC
3. CW
4. PBS
5. BBC

Հ.Հ.Գ. Քննադատելով Ար–ը, ամենևին չեմ ցանկանում նսեմացնել որևի մեկի ներգրավվածությունը այդ հեռուստաընկերությունում։ Իմ թիրախը ոչ թե այնտեղ աշխատող մարդիկ են, այլ թոփ–մենեջմենթը կամ սեփականատերը։

Fedayi
15.02.2008, 01:49
Շատ նորմալ ալիք է` "Երկիր Մեդիայի" և "Շանթի" հետ միասին::)

Sunun
15.02.2008, 08:45
Ի դեպ ԱՐ-ի նոր լոգոն շատ լավ է ստացվել ով ունի թող այստեղ դնի այդ լոգոտիպը

Sunun
06.10.2008, 08:57
Եվ այսպես այս տարի նույնպես <ԱՐ> Հեռուստաընկերությունը ցուցադրման բացառիկ իրավունքով ցուցադրում է և ցուցադրելու է WNBA կանանց առաջնության եզրափակչի և այնուհետ NBA-ի տղամարդկանց առաջնության լավագույն խաղերը ուղիղ հեռարձակմաբ:

Rammstein
06.10.2008, 11:40
Ի դեպ ԱՐ-ի նոր լոգոն շատ լավ է ստացվել ով ունի թող այստեղ դնի այդ լոգոտիպը

Ինձ էդքան էլ դուր չի գալիս, հինը ինչ-որ իմաստով ավելի լավ էր։ Բայց նոր լոգոյի հետ կա նաեւ ընդհանուր նոր դիզայն, որը բավականին լավն ա։

Lion
14.10.2008, 13:09
Հեռուստադիտողի կարծիք.

Ինձ երբեմն այնպես է թվում, թե <Ար>-ը ընդհանրապես գոյություն ունի լրիվ ինքնանպատակ, որ նրան չեն հետաքրքրում իրեն նայում են թե չէ, ինքը հետաքրքիր է, թե չէ...

Շատ անհետաքրքիր ալիք է:(

Kuk
14.10.2008, 13:12
«Ար» էն ժամանակ էի նայում, երբ Վարդան Պետրոսյանի ներկայացումներն էին ցուցադրում, հիմա համարյա չեն ցուցադրում, էլ նայելու բան չկա: Հերաթական աղբամանի ապրանք..

Lion
14.10.2008, 13:15
Դժբախտաբար ճիշտ ես:( Տափակ ալիքների հավաքածու ունենք...

mat94
04.11.2009, 19:08
ԱՐ-ը կայք ունի ?