PDA

Դիտել ողջ տարբերակը : Լեո Տաքսիլ



Amaru
22.03.2007, 19:22
Նա ծնվել է 1854 թվականին, Ֆրանսիայում: Իսկական անունն է Գաբրիել Անտուան Պաժես: Հինգ տարեկանից դաստիրակվել է ճիզվիտական վանքում, իսկ հետագայում ասել է. «Այդտեղ մեծանալով՝ ես հասկացա, թե ինչի վրա է հիմնված պապական հավատը»: Եղել է լրագրող, կաթոլիկականության և կղերականութան հակառակորդ:
1897 թվականին Լևոն XIII պապը բանադրում է նրան, քանի որ ավելի քան 12 տարի Տաքսիլը ձևանում էր մոլի կաթոլիկ, հրատարակում մասոնականների դեմ ուղղված գրքեր, իսկ այդ նույն թվականի ապրիլին Փարիզում սպասվող նրա ելույթում, երբ նա պիտի դասախոսություն կարդար մասոնների հակակրոնական արարքների մասին, նա Պապին անուղղակի կերպով «հիմար» է անվանում:
Տաքսիլի գրքերն ու հոդվածները մեծ համբավ էին վայելում ֆրանսիական ժողովրդական լայն շրջաններում:

Koroleva
24.03.2007, 17:10
Ամարա ջան
բավականին համարձակ քայլ է բացել առանձին էջ Լեո Տաքսիլը, որին ես շատ եմ սիրում, նա իմ ուրախություն է և ուղեկցողը դեպի քրիստոնեական կյանք:
Դրա համար քեզ մեծ շնորհակալություն:
Դու չես նշել, որ այդ խոսքերից հետո իր պապը նրան անիծել է, որ ոչ ոք չկարդա նրա գրքերը, բայց դա ժամանակի խնդիր էր միայն…
Ես կարդացել եմ նրա «Զվարճալի ասվածաշունչը», «Զվարճալի ավետարանը», իսկ «Սրբազան ավազակաորջը» չկարողացա ավարտել, թեև շատ հետաքրքիր է, ուղղակի մարդկության գորշ միջակության փաստից անզորությունից չգիտեի ինչ անել…
Իսկ դու ի՞նչ ես կարդացել նրա գրվածքներից, եթե դու սիրում ես Տաքսիլին, ուրեմն կարող եմ ենթադրել, որ առնվազն չես հավատում աստծո գոյությանը:

Amaru
24.03.2007, 21:50
Դու ճիշտ ես ենթադրում: Ես հիմա «Զվարճալի Աստվածաշունչն» եմ կարդում, բայց քո թվարկածների մասին մոտավոր պատկերացում ունեմ, ու քանի որ հեղինակը ինձ շատ ա դուր եկել, դրանք էլ եմ կարդալ ուզում:
Իսկ ես մտածում էի, որ թեման նենց էլ մի գրառումով մնալու էր...
Ասացիր՝ ուղեկցել է դեպի քրիստոնեական հավատը: Տաքսիլը՞... Դեպի հավա՞տ... Երևի լավ չհասկացա:

Koroleva
02.04.2007, 15:43
Երկար ժամանակ չէի կարողանում մտնել ինտերնետ, թերևս այդ էր միայն պատճառը, որ չէի կարողանում պատասխանել քեզ:
Քրիստոնեական հավատք ասելով՝ ես նկատի ունեի ընդհանրապես ինֆորմացիա աստվածաշնչի մասին, քանի որ ես չեմ հավատացել աստծուն նաև մինչև Լեո Տաքսիլ կարդալը:
Իսկ որ թեմայում դեռ միայն մենք ենք, պատճառը ակնհայտ է. ուղղակի շատ քչերն են կարդացել Տաքսիլ…
այնքան կուզեի մի անգամ ևս ընթերցել «Զվարճալի աստվածաշունչը», հիշում ես, թե ոնց է Եվան Ադամին համոզում, որ խնձոր ուտի:D

Amaru
03.04.2007, 22:27
Ուրախ եմ, որ վերջապես նոր գրառում եմ կարդում, այն էլ՝ քոնը :)
Չեմ կարծում, թե Տաքսիլ միայն ես ու դու ենք կարդացել, բայց դե փաստն այն ա, որ թեման չի զարգանում...
Ինձ մի բան ա հետաքրքրում... Այ դու ասացիր խնձորի մասին. ոնց-որ ոչ մի տեղ շեշտված չի, որ այդ արգելված պտուղը հենց խնձորն էր: Ո՞նց «արգելված պտուղը» վերափոխվեց խնձորի...

Koroleva
10.04.2007, 13:42
Շատ հետաքրքիր հարց ես տալիս, իրականում կարևոր պահ է…
Բանն այն է, որ խնձորը միշտ համարվել է կյանքի խորհրդանիշ, սիրո…
Չէ որ մեր հեքիաթներում հիմնականում անմահական խնձորի հետևից են գնում տղաները, աղջիկները հաղթողին տալիս էին խնձոր, և դա ոչ միայն մեզ մոտ. Հին Հունական լեգենդներում Հեսպերիդների այգուց բերած ոսկե խնձորն է պատճառ դառնում Տրոյական պատերազմի…

Amaru
20.04.2007, 13:01
Հեքիաթներ, լեգենդներ...հեհ...
Հա, ու սենց մի բան. Տաքսիլը համոզված էր, որ չի եղել քրիստոս՝ ինքը աստված,որ ժամանակավորապես իջել էր երկիր մարդու կերպարանքով, որ փրկի մեզ... Նա ժխտում էր ընդհանրապես քրիստոս մարդու գոյությունը: Գուցե նրա կերպա՞րն էլ են հորինել... Կերպար, ՄԱՐԴ, ում երկրպագում են դարեր, հազարամյակներ... Նոր կրոն էր պետք, քայքայվում էին հները: Իսկ դու հավատու՞մ ես նրա գոյությանը...

Davo'o
20.04.2007, 13:38
Ես էլ եմ կարդացել: Իրոք զվարճալի է: Բայց քննարկմանը չեմ մասնակցում, սորրրի

Մանե
30.04.2007, 12:57
Ուրախ եմ, որ վերջապես նոր գրառում եմ կարդում, այն էլ՝ քոնը :)
Չեմ կարծում, թե Տաքսիլ միայն ես ու դու ենք կարդացել, բայց դե փաստն այն ա, որ թեման չի զարգանում...
Ինձ մի բան ա հետաքրքրում... Այ դու ասացիր խնձորի մասին. ոնց-որ ոչ մի տեղ շեշտված չի, որ այդ արգելված պտուղը հենց խնձորն էր: Ո՞նց «արգելված պտուղը» վերափոխվեց խնձորի...

Ես էլ եմ կարդում,համարյա վերջացրել եմ:) Իրոք շատ հետաքրքիր ա,ու շաաաատ նոր բաներ բացահայտեցի:)
Իսկ խնձորի պահով ես էլ չեմ հասկանում,քանի որ նույն հաջողությամբ,ինչպես ասում է հեղինակը,կարող էր այդ պտուղը և ուրիշ միրգ լինել:think

Lady Raindance
28.07.2007, 08:38
Զվարճալիները, կներեք, բայց սոկրատեսական կարգի աբիժնիկություններ էին:
Իսկ Սրբազան Ավազակաորջը,,,, մմմ հանճարեղ էր ու անհրաժեշտ:

Amaru
28.07.2007, 11:29
«Աբիժնիկություննե՞ր» :) Նեա, համաձայն չեմ: Խնդրում եմ, բացատրի, թե ինչի ես տենց մտածում...

Վարպետ
29.07.2007, 02:36
Ինձ ցնցեց, օրինակ, այն հետեւողականությունը, որով նա փորձում է հիմնավորել այն, որ Հիսուսը Դավթի շառավիղը չէ, ինչը Աստված խոստացել էր Իսրայելին եւ նրա գրեթե բոլոր ժառանգներին: Դավթի շառավիղը Մարիամի ամուսին Հովսեփն էր փաստորեն, որը որեւէ արյունակցական կապ չուներ Հիսուսի հետ:

Երկար մտածելու տեղիք են տալիս Տաքսիլի մեկնաբանությունները, ու անդառնալի հետեւանք կարող են թողնել մարդու մտահորիզոնում, շատ համարձակ գրքեր են:

Շինարար
09.09.2009, 15:26
Ի միջի այլոց, տատիկս կարդում է Տաքսիլի "Աստվածաշունչը", և չի ընդունում Տաքսիլի տեսակետները, ասում է` մեզ պես մարդ է, իր կարծիքն է հայտնում, բայց սխալ կարծիք է, ասում է` մեռնեմ Աստծո զորությանը:

Հանուման
09.09.2009, 15:41
Զվարճալիները, կներեք, բայց սոկրատեսական կարգի աբիժնիկություններ էին:
Իսկ Սրբազան Ավազակաորջը,,,, մմմ հանճարեղ էր ու անհրաժեշտ:

Համաձայն եմ այս մտքի հետ.
Քննադատությունը միշտ պիտի չափը իմանա.
«Սրբազան Ավազակաորջը» շատ լավ ու կարևոր գիրք է։
Իսկ կռվել այլաբանություններով ու գաղտնի կամ «գաղտնի» իմաստներով գրքի հետ, այն էլ այն դեպքում երբ այդ գիրքը նայև ինչ որ չափի պատմական ինֆորմացիա ունի իր մեջ ուղղակի երեխայություն է։

Իմ կարծիքով Տեքսիլը ուղղակի հարմար պահը գտել է, մարտնչող աթեիզմի, մատերիալիզմի ու մարքսիզմի ժամանակաշրջանում շատ պահանջված գրքեր է գրել։
Մի տեասակ հիշեցնում է «Չորրորդ իշխանություն» –ը։

Lion
09.09.2009, 17:54
Կարդացել եմ "Զվարճալի ավազակաորջ"-ը մոտ տաս տարի առաջ... ու մինչև հիմա էլ տպավորության տակ եմ: Հզոր գիրք է...

Մարկիզ
09.09.2009, 18:14
Կարդացել եմ "Զվարճալի ավազակաորջ"-ը մոտ տաս տարի առաջ... ու մինչև հիմա էլ տպավորության տակ եմ: Հզոր գիրք է...
Ոչ թե «Զվարճալի ավազակաորջ», այլ կամ «Զվարճալի աստվածաշունչ», կամ «Սրբազան ավազակաորջ»:;)
Ինձ առաջինն ավելի է դուր գալիս: Հարցն այն չէ, որ զվարճալի է, այլ այն, որ հեղինակը բավականին լավ վեր է լուծել ամեն ինչ՝ օգտվելով բազմաթիվ աղբյուրներից: Իհարկե, երգիծական գրելաոճը լրացուցիչ գեղեցկություն է հաղորդում: «Սրբազան ավազակաորջն» ինձ չափազանցված է թվում: Չնայած, իհարկե, շատ լավ ծանոթացնում է կաթոլիկ եկեղեցու արյունոտ ու խայտառակ էջերին:

Lion
09.09.2009, 18:20
Իրոք - «Սրբազան ավազակաորջ» :)

Ինձ էլ է միշտ թվացել մի քիչ չափազանցեցված, բայց մյուս կողմից էլ... շատ բաներ այնտեղ ճիշտ են:

Interdenominational
09.09.2009, 23:01
Հաճելի զարմանքով նկատեցի այս թեման: Ծանոթ եմ հեղինակի գրեթե բոլոր երկերին, վաղուց եմ կարդացել…
Կիրթ հումոր ու ապշելի դիտողականություն ունի, իսկ ամենակարևորը՝ աստվածաշնչյան հիմնարար դրույթների գերազանց իմացությունը հիացնում ու տրամադրում է լուրջ ընթերցանության:
:hands

Reh32
17.12.2009, 03:18
Հեղինակին պատահական ծանոթացա. Պարզվում է մեր տանը կար նրա գրքերից. Դե ես ել հերթական անգամ քրքրելիս գտա նաև զվարճալի ասվածաշունչը. Եթե կարծիքս հարցնեիք մի որոշ ժամանակ առաջ ուրիշ բան կասեի իսկ հիմա նամանավանդ որ ԿՈԴ ԴԱ ՎԻՆՉԻՆ էլ եմ կարդում զգում եմ որ աստվածաշնչյան թեմաները սկսում են անհետաքրքիր դառնալ ինչի համար շատ ուրախ եմ.
Ամեն մարդ հավատում է այնքան ինչքան կարող է. Եթե չես հավատում Աստծուն հավատում ես ուժերիդ.Կամ ճակատագրին.
Մի բանի հավատում ես ինչ տարբերություն թե ում.:hands

Smokie
08.02.2011, 12:44
Ես է՛լ զարմացա, որ տեսա այս թեման::think Ինչպիսի՜ զուգադիպություն, հենց երկու օր առաջ էի ավարտել «Զվարճալի Աստվածաշունչ»-ը::) Ոնց հասկացա ամեն-ինչ ճիշտ էր մեկնաբանված՝ հազարումի «Աստվածաշնչյան» հակասությունների հանդիպեցի, որոնց վրա իրոք կարելի է ապշել:o

Skeptic
08.02.2011, 13:35
Ես է՛լ զարմացա, որ տեսա այս թեման::think

Նմանապես:

Կարդացել եմ հեղինակի 3 հիմնական աշխատությունները. ամենաշատը «Զվարճալի Աստվածաշունչն» ա տպավորել:

Malxas
21.02.2011, 12:10
Կարդացել եմ զվարճլի Աստվածաշունչը և Սրբազան Ավազակաորջը: Օգտակար աշխատություն է, մեծ նյութ կա վերլուծված, բայց կարդալուց հետո այն վերջնական կարծիքին եմ եկել, որ հեղինակն ավելի շատ վրեժ է լուծում ինչ որ մի բանից, որն իրեն ժամանակին շատ նեղացրել է, (հայերեն օբիժնիկ :)) ) քան ճշմարտությունն է որոնում: Ինքս քրիստոնյա եմ և հավատում եմ Աստծուն:

Malxas
21.02.2011, 12:13
Ես է՛լ զարմացա, որ տեսա այս թեման::think Ինչպիսի՜ զուգադիպություն, հենց երկու օր առաջ էի ավարտել «Զվարճալի Աստվածաշունչ»-ը::) Ոնց հասկացա ամեն-ինչ ճիշտ էր մեկնաբանված՝ հազարումի «Աստվածաշնչյան» հակասությունների հանդիպեցի, որոնց վրա իրոք կարելի է ապշել:o

Ընդհանրապես ճիշտ կլինել Լեո Տաքսիլ կարդալ և կարդացած հատվածի վերլուծության մասին կարծիք լսել քրիստոնյա հոգևորականից: Նորմալ հոգևորականի նկատի ունեմ և ոչ թե ծիսակատարությունների մեջ կաղապարված տերտերի: :))

Lion
23.02.2011, 08:18
Կարծիք կազմելու համար պետք է լավ իմանալ կաթոլիկ եկեղեցու պատմությունը մասնավորապես և Եվրոպայի պատմությունը ընդհանրապես - նման մարդ գտնելը դժվար է...