PDA

Դիտել ողջ տարբերակը : Կինը` ղեկին

Bonita
18.07.2006, 21:17
Ես գնալով մոտենում եմ իմ երազանքներց մեկին `մեքենա վարելուն... ;)

Ինչպես եք վերաբերվում այս երևույթին,երբ իգական սեռի ներկայացուցիչը վարում է մեքենա ?... բնականաբար խոսքը Հայաստանում վարելու մասին է ... :)

TigranM
18.07.2006, 23:05
Ես այդ երևույթին վերաբերվում եմ ,շատ նորմալ:
Իհարկե, եթե սկզբում մեքենա վարել են սովորում հետո նստւմ ղեկին,
ալյ ոչ թե մտածում , որ ըթացքում կսովորեն,ու անընդհատ խանգարում են այլ վարորդներին:
Միշտ էլ հաճելի է երբ կողքիտ տեսնում ես գեղեցիկ աղջիկների, նամանավանդ եթե նրանք վարում են ոչ պակաս գեղեցիկ ավտոմեքենաներ

Ուլուանա
19.07.2006, 08:05
Նորմալ եմ վերաբերվում, ճիշտ այնպես, ինչպես որ վերաբերվում եմ տղամարդկանց՝ մեքենա վարելուն։ ;)
Ես ինքս չէի ցանկանա մեքենա վարել, բայց դա ոչ մի կապ չունի իմ՝ իգական սեռի ներկայացուցիչ լինելու հետ։ :P

dvgray
19.07.2006, 09:02
Շատ լավ. Կանայք ղեկին շատ ավելի օրինապաշտ են, և ապահովվում են անվտանգ երթևեկություն. Եթե դիմացիս մեքենայում կին է ղեկին, ապա շատ ավելի հանգիստ եմ վարում. Նրանք ավելորդ ռիսկի երբեք չեն դիմում.

John
19.07.2006, 09:20
Նորմալ եմ վերաբերվում,բայց դեռևս շատերը անգրագետ են քշում (տղամարդմականց մեջ էլ քիչ չեն անգրագետ քշողները):

Արշակ
19.07.2006, 10:01
Ես էլ եմ նորմալ վերաբերվում, եթե մինչև փողոց դուրս գալը կարգին վարել սովորեն։ Ցավոք, Հայաստանում ինչպես աղջիկները, այնպես էլ տղաները մեքենա ձեռք բերելուց հետո նախ մեքենայի արագությունն են փորձարկում, հետո նոր սկսում են ընթացքում վարել սովորել։:(
Հա, մեկ էլ ասում են, որ կին վարորդների շատ վթարների պատճառը նրանց երկարակրունկ (կաբլուկով) կոշիկներն են։ Դրանցով շատ անհարմար է մեքենայի ոտնակները սեղմելը։ Նենց որ, Բոնիտա ջան, ստիպված ես հրաժարվել քո սիրելի շպիլկա կոշիկներից։ :P;)

Bonita
19.07.2006, 12:46
Չգիտեմ երկարակրունկ կոշիկները կարող են վթարի պատճառ հանդիսանալ թե չէ,բայց այն,որ դրանցով վարելը շատ անհարմար է `դա միանշանակ ;) ... սեփական փորձից ելնելով եմ ասում...մի քանի անգամ նման դաժան փորձ ունեցել եմ...:P

sh_joy
19.07.2006, 13:02
Ես էլ եմ նորմալ վերաբերվում և պատրաստվում եմ օրերից մի օր (էհ, եսիմ երբ:() հայտնվել ղեկին: :roll :P

Ներսես_AM
19.07.2006, 14:52
Ես էլ եմ նորմալ վերաբերվում և պատրաստվում եմ օրերից մի օր (էհ, եսիմ երբ:() հայտնվել ղեկին: :roll :P
Գնամ Ֆիխտի գերեզմանը գտնեմ, հանեմ, ասեմ մի քանի հատորել գրի, որ ղեկի տակից պերիսկոպ չերևա, նստես դրանց վրա, հանգիստ ղեկի վրայից նայես ու քշես : :P :D

Լէգնա
19.07.2006, 14:59
Շատ լավ :)
այ երբ ես մեքենա վարեմ,տեսնեմ էտ ով է ասելու,վատ եմ վերաբերում :D

Մասսագետ
20.07.2006, 23:47
Ես գնալով մոտենում եմ իմ երազանքներց մեկին `մեքենա վարելուն... ;)

Ինչպես եք վերաբերվում այս երևույթին,երբ իգական սեռի ներկայացուցիչը վարում է մեքենա ?... բնականաբար խոսքը Հայաստանում վարելու մասին է ... :)
Քուր ջան, դե խոսքի ես ոնց քեզ ասեմ, որ գռուբի չընկալվի, որ խոսքի համ էլ մութ պահ չմնա: Դե ջոգում ես, ցավդ տանեմ, մաշնեն աղջկա համար չի, աղջկա համար գոյություն ունեն մաշնեք, որոնք տղերքն են քշում: Ոբշմ քուր ջան, խոսքս աղ ւ բիբարով կտրեմ, մաշնա քշելը պարյադչնի աղջկան վայել բան չի: Ջոգում ես չէ՞ մտքիս թռիչքը:

kiki
21.07.2006, 00:09
Մրրիկ բայց դու դեմք ես...:D

իմ կարծիքով բոլորն էլ պետք է կարողանան վարել, հենց միայն նրա համար, որ կյանքում ամեն ինչ պատահում է, ու հնարավոր է մի պահ գա, երբ պետք գա դա, ասենք մեկը վատացել է, իսկ տղամարդ չկա...համաձայնեք, որ ավտոմեքենա վարել իմանալը այսօր անհրաժտություն է...պարզապես դեռ ոչ բոլորն են ցավոք դրա բուն իմասը ճիշտ ընկալում, իսկ մեքենա կոչվածին որպես փոխադրամիջոցի նայում...

Bonita
21.07.2006, 18:51
Քուր ջան, դե խոսքի ես ոնց քեզ ասեմ, որ գռուբի չընկալվի, որ խոսքի համ էլ մութ պահ չմնա: Դե ջոգում ես, ցավդ տանեմ, մաշնեն աղջկա համար չի, աղջկա համար գոյություն ունեն մաշնեք, որոնք տղերքն են քշում: Ոբշմ քուր ջան, խոսքս աղ ւ բիբարով կտրեմ, մաշնա քշելը պարյադչնի աղջկան վայել բան չի: Ջոգում ես չէ՞ մտքիս թռիչքը:

Էնքան եմ դա լսել...բայց բացատրությունդ բավական օրիգինալ ստացվեց`լավն էր;) ...մի խոսքով...քո լեզվով ասած` մտքիդ թռիչքը ջոգվեց:ok

Lionne_en_Chasse
21.07.2006, 20:51
Եթե հայերը չդադարեն մեքենա գնել զուտ ցուցադրական կամ էլ իրենց ֆինասական հնարավորություններով փոփոլանալու նպատակներով, ու չհասկանան որ դա ընդամենը ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ Է, էս ...հարցը դեռ շատ երկար կքննարկվի
Ոնց որ հարցնեք ՝ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ իգական սեռի ներկայացուցիչը մետրո, ավտոբուս, կամ էլ... տաքսի է նստում
Ես նույնիսկ չգիտեմ ոնց պատասխանեմ էս հարցին

բնականաբար խոսքը Հայաստանում վարելու մասին է ...
աաաաաա... եթե խոսքը Հայաստանում վարելու մասին է գնում, ապա՝ ԴԵՄ ԵՄ: Դա անթույլատրելի է.,. ամոթները լրիվ կորցրել են :angry
Էտ էր պակաս կինը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մեքենա վարի: Կանայք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ շատ-շատ էշ...կներեք ...ավանակ կարող են վարել , այն էլ խոհանոցում
Իսկ Հայաստանից դուրս ուզում են թող տանգ էլ վարեն

NetX
21.07.2006, 21:37
Ընդհանրապես բացասական չեմ վերաբերվում, բայց մեկ մեկ երբ նեղ տեղով մի հատ ավտո ա դիմացիցդ անջատված ձևի գնում ու ոչ թողում ա դու անցնես ոչել ինքնա քշում ու ինչքանել լույսերը վառելով ասում ես ճանապարհ տուր ու վրան չի ազդում ...
են գլխից գիտեմ որ աղջիկ ա քշողը ասում եմ լավ սիգնալ չտամ... մեկել տեսար ընդհանրապես խարնվի ու եթե այնուամենայնիվ ստացվում ա իրանից արաջ անցնել հեռթական անգամ համուզվում եմ իմ եզրակացության մեջ...
փորձը ցույց ա տալիս որ գրեթե 80-90% ճիշտ եմ լինում:B

StrangeLittleGirl
21.07.2006, 22:19
Ես էլ եմ կարծում, որ մեքենան փոխադրամիջոց է, ոչ թե շքեղություն: Առաջին դեպքում շատ նորմալ եմ համարում, իսկ երկրորդ դեպքում տղամարդկանց հնարավոր չէ համոզել, որ իրենց շքեղություններից հրաժարվեն, դրա համար թող գոնե կանայք չվարեն, որ փողոցները մի քիչ ազատ լինեն:

GEV85
23.07.2006, 19:51
Կինը ընտանիքի ղեկին նույն բանն է ինչ հարբած աբարանցին ավանակի ղեկին

Քրիստինա
29.07.2006, 12:06
Ինչպես եք վերաբերվում այս երևույթին,երբ իգական սեռի ներկայացուցիչը վարում է մեքենա ?... բնականաբար խոսքը Հայաստանում վարելու մասին է ... :)

Շատ նորմալ եմ վերաբերվում, եթե նույնիսկ խոսքը Հայաստանում մեքենա վարելու մասին է ...

Koms
31.07.2006, 15:39
Երեւի այսպես մտածենք՝ միջնադարում էլ կինը , ասենք, ձի է քշել, ինչ կա ո՞ր... :) բայց այստեղ կարեւորը նա է, որ ԿԻՆ արարածը այսօր ամբողջ մոլորակում կորցնում է իր ամենազոր ուժը՝ կանացիությունը /ինտերնետը իր ահավոր վատ դերը խաղաց/ եւ հետզհետէ վեր է ածվում մի ՄՈՆՍՏՐԻ /կներեք/, իսկ դա՝ արդեն վատ է, շատ վատ...

Firegirl777
31.07.2006, 16:26
Իսկ ինչպե՞ս վերաբերվել այն կարծիքին, որ որոշ տղաների դուր են գալիս հենց այդպիսի "ՄՈՆՍՏՐ"-ներ,

kiki
31.07.2006, 22:17
աաաաաա... եթե խոսքը Հայաստանում վարելու մասին է գնում, ապա՝ ԴԵՄ ԵՄ: Դա անթույլատրելի է.,. ամոթները լրիվ կորցրել են :angry
Էտ էր պակաս կինը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ մեքենա վարի: Կանայք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ շատ-շատ էշ...կներեք ...ավանակ կարող են վարել , այն էլ խոհանոցում
Իսկ Հայաստանից դուրս ուզում են թող տանգ էլ վարեն
:D :D :D լավ է որ դրսում հումորի զգացումը չեք կորցնում...

Աբելյան
01.08.2006, 10:24
Ինչի եք խտրականություն անու՞մ: Կինը էնքան իրավունք ունի քշելու, ինչքան տղամարդը:

Riddle
01.08.2006, 11:35
Ուզում էի գրել, որ «կինը՝ ղեկին» թեման ինձ համար հնչում է նույն կերպ, ինչ «կինը հաց է ուտում», բայց հետո տեսա, որ այս չլսված, չտեսնված երևույթի մասին թեման բացվել է «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժնում, ու խորին հուզմունքով և հարգանքով լռեցի: :pardon

Lionne_en_Chasse
01.08.2006, 14:36
:D :D :D լավ է որ դրսում հումորի զգացումը չեք կորցնում...
Կիկի ջան դուրսն ու ներսը հումորի զգացման հետ կապ չունի , դա բնածին է, կամ կա, կամ էլ չկա

Riddle միայն թեմայի հարցադրման մեջ էթնոհոգեբանության դիսերտացիայի յեքա նյութ կա: :D ;)

Riddle
01.08.2006, 14:43
Riddle միայն թեմայի հարցադրման մեջ էթնոհոգեբանության դիսերտացիայի յեքա նյութ կա: :D ;)

Դու ինձ հերթական անգամ ճիշտ ես հասկանում::hands

Մարիաննա
04.11.2006, 16:47
Քուր ջան, դե խոսքի ես ոնց քեզ ասեմ, որ գռուբի չընկալվի, որ խոսքի համ էլ մութ պահ չմնա: Դե ջոգում ես, ցավդ տանեմ, մաշնեն աղջկա համար չի, աղջկա համար գոյություն ունեն մաշնեք, որոնք տղերքն են քշում: Ոբշմ քուր ջան, խոսքս աղ ւ բիբարով կտրեմ, մաշնա քշելը պարյադչնի աղջկան վայել բան չի: Ջոգում ես չէ՞ մտքիս թռիչքը:
Ինչպիսի՜ երևակայական թռիչք:Մի հատ տուշ:
Եղբայրս դու ո՞նց կարաս աղջկան ղեկին տեսնես ու դրա հիման վրա մտածես, որ էդ աղջիկը պարյադշնի չի: լօլ, չէ սենց լավ չի, ես կասեի լօօօօօօօօօօօօօօօօօօօօլ

Vaho
04.11.2006, 17:20
Կինը պետք է լինի լվացքի մեքենայի ղեկին:

Գոռ Ջան - Հայ
04.11.2006, 17:20
ՊԱտկերացնում ե՞ք կնոջ նման նուրբ էակը անշունչ երկաթի կտորի հետ:Անհամատեղելի է :
Կամ պատկերացրեք նման իրավիճակ. Ցու՜՜՜րտ ձմեռով, սառած ճանապարհին, մենակ, ԿԻՆԸ ՝ մեքենայով, խցանում, ու հանկարծ......վայ էս ինչ եղավ, ինչու չի գնում:8 :(
Մեքենան շարքից դուրս եկավ:
Տարբերակ առաջին...Զանգ հարազատին, որ աստված գիտի որտեղ է, երբ կհասնի, եթե իհարկե կհասնի, կամ չխորանանք---» ԵԹԵ կարողանա զանգել;) Վերջապես հնարավոր է հարազատ էլ չլինի:
Տարբերակ երկրորդ...Կինը հասկանում է մեքենայից, ու փչացնելով իր նուրբ ձեռքերը, փորձում է կարգի բերել այն: Ու պարզ չի կստացվի՞, թե՞ չէ…:think Եթե չստացվի, գալիս ենք տարբերակ առաջին:) Իսկ եթե ստացվի, ինչը բացառված չէ, պատկերացրեք կինը տուն մտնի յուղոտ ձեռքերով, յուղոտ շորերով, կամ լավագույն դեպքում վրայից բենզինի հոտ գա:[
Հետո մի քիչ տարօրինակ է դիտվում, համեստություն, հեզություն, նրբություն, քնքշություն, թուլություն, բարություն ու ՄԵՔԵՆԱ:o
Կամ ամենավատը, կինը մեքենայով գնում է տղամարդու հետևից:o

Lionne_en_Chasse
04.11.2006, 19:09
ՊԱտկերացնում ե՞ք կնոջ նման նուրբ էակը անշունչ երկաթի կտորի հետ:

Էնենց էս ասում, ոնց որ էտ անշունչ երկաթի կտորը կինը պետք է ծռի :o

Կամ պատկերացրեք նման իրավիճակ. Ցու՜՜՜րտ ձմեռով, սառած ճանապարհին, մենակ, ԿԻՆԸ ՝
Կանգառում ժամերով կանգնած տրասպորտի է սպասում, ու էտ կանգնելու ընթացքում չի մոռանում իր

համեստության, հեզության, նրբության, քնքշության, թուլության, (<--- :angry ) բարության
մասին, անգամ երբ լեփ-լեցուն տրանսպորտում ստիպված է ծանրաքաշ ոմնին շալակած էլ տանել
Կամ էլ պատկերացրու նման իրավիճակ՝ կինը գնումներ անելուց հետո ծաաանր պայուսակներով վերադառնում է տուն ( չմոռանալով էն հեզություն, թուլություն ...ու չգիտեմ ինչությունները) , իսկ այդ պահին նրա ամուսինը անշունց երկաթի կտորից սարքած հարմարավետ մեքենայով (որն իրեն շատ համատեղելի է) զվռնում է փողոցներում
Մի խոսքով ինչքան փորձում եմ գրառումդ լուրջ ընդունել, էնքան ծիծաղս գալիս է
Հա եթե տեղյակ չես, ասեմ՝ էտ անշունչ երկաթի կտորից սարքած մեքենան տրասպորտային փոխադրամիջոց է, ճիշտ այնպես , ինչպես ավտոբուսը , մետրոն ...
Մեկ էլ, եթե էդքան շատ ես մտածում երկաթի ու կնոջ անհամատեղելիության մասին, ուրեմն տրամաբանորեն դեմ պետք է լինես լվացքի մեքենայի, գազօջախի և այլ կենցաղային իրերի կնոջ կողմից օգտագործմանը , որովհետև դրանք իրենց կոպիտ տեսքով ու քիմիական բաղադրությամբ ոչնչով չեն զիճում մեքենային ;)
http://www.carbodydesign.com/vehicles/ferrari/2004-11-24-superamerica/Ferrari%20Superamerica%201-mid.jpg
Օրինակ ես կարծում եմ, որ այս մեքենան իր նուրբ տեսքով չի սազի տղամարդուն
Մեկ էլ մի ուղղում, այն տղամարդը, որը կնոջը համարում է ֆիզիկապես թույլ էակ , թող իր վրա վերցնի կնոջ առօրյա բոլոր հոգսերը , (չհշված մայրական պարտականությունները ) տեսնեքն կդիմանա, թե կճկռի դրանց ծանրության տակ
Իրականում այստեղ թաքնված է տղամարդկային էգոիզմն ու կնոջ հանդեպ( ու համեմատ ) իրավունքների առավելության հոգեբանությունը, ոչ թե մեքենա վարելը

Գոռ Ջան - Հայ
04.11.2006, 19:18
Arm_Lione
Իրականում այստեղ թաքնված է տղամրդկային էգոիզմն ու կնոջ հանդեպ( ու համեմատ ) իրավունքների առավելության հոգեբանությունը, ոչ թե մեքենա վարելը

Ոնց կուզես բացատրի , թեկուզ հենց սենց:)

Ես իմ կարծիքն եմ արտահայտում, ու ինչքանով է այն ընդունելի քեզ համար, արդեն դու ես որոշում:)

Համենայն դեպս ես գտնում եմ , որ բացի տնային գործերից, կինը այլ գործով չպիտի զբաղվի...Ասենք օրինակ ծանր պայոււսակներով շուկաից վերադառնա...:think
Ինչքան կարամ, էտ ուղղությամբ աշխատում եմ...

Հետևաբար գտնում եմ, որ կնոջ համար մեքենան ավելորդութթյուն է!:think

Lionne_en_Chasse
04.11.2006, 19:44
Հայ իհարկե դու քո կարծիք ես արտահայտում, ես էլ՝ իմը: Ֆորումը հենց կարծիքներ փոխանակելու ու վիճաբանելու համար է :)

Համենայն դեպս ես գտնում եմ , որ բացի տնային գործերից, կինը այլ գործով չպիտի զբաղվի...

Զարմանալի չէ, հայ տղամրդկաց մեծամասնությունն են կնոջ վերաբերվում ոչ թե անհատականություն ( սեփական կարծիք, ցանկություն ու խելք ունեցող) , այլ որպես աղախին ( ուրիշ ինչ անուն ուզում եք տվեք) , որը ծնված միմիայն տան գործերով զբաղվելու համար

Հետևաբար գտնում եմ, որ կնոջ համար մեքենան ավելորդութթյուն է!:think
Իսկ դա արդեն դու ես գտնում, ոչ թե կինը: Եվ դրա հիմնական պաճառն այն է, որ դու մեքենային հենց մեքենայի նշանակություն չես տալիս ( այսինքն տրանսպորտային փոխադրամիջոց) : Կինն ինքը պետք է որոշի ինչն է իր համար ավելորդություն
Ինչքան էլ աշխատես մեկ կնոջ օգնել ծանր պայուսակների դեպքումն դրանով չես սպառի ոչ նրա, ոչ էլ առավել ևս երկրանգնդի վրա բնակվող բոլոր կանանց հոգսերը ( որոնք քո պես սրտացավ ծանոթ չունեն օգնելու համար :) )

Fobus
04.11.2006, 22:38
Եթե մեքենա եմ քշում , ու եթե ներվայնանում եմ ուրիշի քշելուց , միշտ աղջիկներ են լինում ...
Մեքենան փոխադրամիջոց է .. եթե իգական սեռի ներկայացուցիչը ունի դրա կարիքը , ապա պետք է անպայման լավ քշել սովորի(ինչպես նաև արական սեռի ներկայացուցիչը) .. ու դրանից հետո նոր սկսի քաղաքում "տանջվել" ...
Իսկ այն ինչ վերաբերվում է ավելորդությանը .... ավելորդություն է եթե այն միայն գեղեցկության կամ ուրիշների մոտ հպարտանալու համար է ...

Ծով
05.11.2006, 19:12
Իսկապես թե՛ տղաները, թե՛ աղջիկները պիտի նախ լավ սովորեն,նոր ձուլվեն մեր Հայաստանի խաչմերուկներին, որպեսզի չվտանգեն ո՛չ իրենց,ո՛չ էլ մեկ ուրիշի կյանքը…
Դե իսկ ես անհամբեր սպասում եմ այն օրվան երբ պիտի նստեմ իմ ջիպիկի ղեկին…:baby դեռևս խաղում եմ:D

Նորմարդ
05.11.2006, 20:43
Կնոջը ղեկին տեսնելիս ակամայից հիշում եմ Ե.Պետրոսյանի խոսքերը`
''Женшина за рулем ето пяный солдат на мотоцикле''

Բարեկամ
06.11.2006, 09:39
Մի քանի դրվագ կին վարորդների կյանքից…

Գոռ Ջան - Հայ
06.11.2006, 21:43
Մի քանի դրվագ կին վարորդների կյանքից…
Բավական բնութագրիչ է, կարծում եմ շարունակելն անիմաստ է:D

Աղջիկներին էլ խնդրանքս, նման նկարներ արական սեռի հետ կապված չփնտրեք, լա՞վ;)

Ուրվական
06.11.2006, 22:34
Ինչ կապ ունի ղեկին կին է, թե տղամարդ:Բոլոր նորմալ երկրներում դա շատ նորմալ է դիտվում, ինչու՞ Հայաստանում պետք է լինի հակառակը:

Ծով
06.11.2006, 22:45
Բավական բնութագրիչ է, կարծում եմ շարունակելն անիմաստ է:D

Աղջիկներին էլ խնդրանքս, նման նկարներ արական սեռի հետ կապված չփնտրեք, լա՞վ;)
OK...
:D :D

Նորմարդ
06.11.2006, 23:50
Ինչ կապ ունի ղեկին կին է, թե տղամարդ:Բոլոր նորմալ երկրներում դա շատ նորմալ է դիտվում, ինչու՞ Հայաստանում պետք է լինի հակառակը:
Դե եթե դա նորմալ է դիտվում ապա ինչ կասես կին երթուղային տաքսի կամ տաքսի վարարդների մասին?:B

Մասսագետ
07.11.2006, 02:55
Էս վերջերս Երևանի փողոցներով անցնելուց արդեն մտածում եմ, իսկ Արժե՞ տղան լինի ղեկին:

Բարեկամ
07.11.2006, 03:24
Կինը` ղեկին հարցը երևի մենակ Հայաստանում տենց կմեկնաբանվեր` վայել ա, թե չէ : Ցանկացած ուրիշ երկրում կխոսեին վարելու առանձնահատկությունների մասին: Բայց դա հետամնացություն չի, չէ, օրինակ Պարսկաստանում կամ արաբական երկրներում, ուր կանայք պարտադիր գլխաշորերով ու չադրաներով են, բոլոր կանայք են վարում, ու դա էնտեղ սկի վայել-չվայել լինելու միտք էլ չի առաջացնում: Մեզ մոտ, իմ կարծիքով, մենթալիտետի հերթական աննորմալ դրսևորումներից ա, որը ասում ա`

ՊԱտկերացնում ե՞ք կնոջ նման նուրբ էակը անշունչ երկաթի կտորի հետ:Անհամատեղելի է :
........ Հետո մի քիչ տարօրինակ է դիտվում, համեստություն, հեզություն, նրբություն, քնքշություն, թուլություն, բարություն ու ՄԵՔԵՆԱ:o
Համենայն դեպս ես գտնում եմ , որ բացի տնային գործերից, կինը այլ գործով չպիտի զբաղվի...

…մինչդեռ կնոջ նման նուրբ էակը անշունչ երկաթը կտորը` թավայի կամ պղնձի տեսքով, պրտելիս կարելի ա պատկերացնել, և պեդալ սեղմելն ու ղեկ պպտելը ավելի կոպիտ շարժուձև են պահանջում, քան ասենք գորգ թափ տալը, փոշեկուլովով մաքրելը և այլն:
Մի խոսքով, հարցին էդ տեսանկյունից նայելը էնքան անհեթեթություն ա, որ չարժի շարունակել:

Կինը` ղեկին, պիտի խոստովանեմ, որ ամեն ինչ սպասելի ա, լոգիկայից դուրս ամեն բան :oy

Ու մի խորհուրդ ապագա կին վարորդներին. եթե հնարավորա, աշխատեք, որ սովորացնողը ձեր հարազատը չլինի, էնքա՛ն են խոսու՛մ…:angry

Գոռ Ջան - Հայ
07.11.2006, 17:32
Կինը` ղեկին հարցը երևի մենակ Հայաստանում տենց կմեկնաբանվեր` վայել ա, թե չէ : Ցանկացած ուրիշ երկրում կխոսեին վարելու առանձնահատկությունների մասին: Բայց դա հետամնացություն չի, չէ, օրինակ Պարսկաստանում կամ արաբական երկրներում, ուր կանայք պարտադիր գլխաշորերով ու չադրաներով են, բոլոր կանայք են վարում, ու դա էնտեղ սկի վայել-չվայել լինելու միտք էլ չի առաջացնում: Մեզ մոտ, իմ կարծիքով, մենթալիտետի հերթական աննորմալ դրսևորումներից ա, որը ասում ա`

…մինչդեռ կնոջ նման նուրբ էակը անշունչ երկաթը կտորը` թավայի կամ պղնձի տեսքով, պրտելիս կարելի ա պատկերացնել, և պեդալ սեղմելն ու ղեկ պպտելը ավելի կոպիտ շարժուձև են պահանջում, քան ասենք գորգ թափ տալը, փոշեկուլովով մաքրելը և այլն:
Մի խոսքով, հարցին էդ տեսանկյունից նայելը էնքան անհեթեթություն ա, որ չարժի շարունակել:

Կինը` ղեկին, պիտի խոստովանեմ, որ ամեն ինչ սպասելի ա, լոգիկայից դուրս ամեն բան :oy

Ու մի խորհուրդ ապագա կին վարորդներին. եթե հնարավորա, աշխատեք, որ սովորացնողը ձեր հարազատը չլինի, էնքա՛ն են խոսու՛մ…:angry
Թող լինի հենց մենթալիտետի դրսեվորում: Բայց «աննորմալ»-ը չափն անցնում ես:
Նույն քո ասած արաբական երկրներում ինչու չեն քննարկում կինը կարա չադրան հանի թե չե՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞ մենթալիտետ չի՞:angry
ՈՒ հերիքա վաբշե սրան նրան նայեք, ու ուրիշի օրինակով շարժվեք:
Եթե էսօր մեր մենթալիտետը ենթադրում է , որ կինը մեքենա չպիտի քշի, ուրեմն չպիտի քշի!!!!!!!

Ուլուանա
07.11.2006, 19:17
Եթե էսօր մեր մենթալիտետը ենթադրում է , որ կինը մեքենա չպիտի քշի, ուրեմն չպիտի քշի!!!!!!!
:o :o :o
Շատ կներես, բայց եթե էսօր մեր մենթալիտետը էդքան ցածր ու տխուր վիճակում է, ուրեմն պիտի բարձրացնենք, որ կնոջ՝ մեքենա քշելուն բոլորը վերաբերվեն այնպես, ինչպես որ վերաբերվում են տղամարդու՝ մեքենա քշելուն։ Մենք չպիտի հարմարվենք տիրող սխալ մենթալիտետին, այլ այդ մենթալիտետը պիտի փոխենք, եթե գտնում ենք, որ սխալ է։

Գոռ Ջան - Հայ
07.11.2006, 19:26

Մենթալիտետը փոխվող բան չի:think
ՈՒ հետո, ով ասեց որ սխալ է կամ ցածր???Դա քո կարծիքն է:think

Ուլուանա
07.11.2006, 19:33
Մենթալիտետը փոխվող բան չի:think
ՈՒ հետո, ով ասեց որ սխալ է կամ ցածր???Դա քո կարծիքն է:think
Էդ դեպքում այն, որ մենթալիտետը փոխվող բան չի կամ որ կինը չպիտի ղեկին լինի, ընդամենը քո կարծիքն է, որն, ինչպես տեսնում ես, շատ քչերն են կիսում։ ;)[I]

Ավելացվել է 1 րոպե անց
Եթե մենթալիտետը փոխվող բան չլիներ, մենք մինչև հիմա քարե դարում ապրելիս կլինեինք։ :think

Գոռ Ջան - Հայ
07.11.2006, 19:35
Էդ դեպքում այն, որ մենթալիտետը փոխվող բան չի կամ որ կինը չպիտի ղեկին լինի, ընդամենը քո կարծիքն է, որն, ինչպես տեսնում ես, շատ քչերն են կիսում։ ;)
Մենք քիչ ենք սակայն մեզ ՀԱՅ են ասում
Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք
Որ մենք միայն մենք ԱՐԱՐԱՏ ունենք....

Ի՞նչ կին,ի՞նչ մեքենա:D :D :D

Մասսագետ
07.11.2006, 22:11
Մենք քիչ ենք սակայն մեզ ՀԱՅ են ասում
Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք
Որ մենք միայն մենք ԱՐԱՐԱՏ ունենք....

Ի՞նչ կին,ի՞նչ մեքենա:D :D :D
Մենք քիչ ենք, սակայն մեր կանանց տանն ենք պահում,
մենք մեր կանանց ավտոներից չենք գերադասում,
պարզապես մենք էլ պիտի ընդունենք,
որ մենք միայն մենք ծառաներ ունենք:

Իմիջայլոց, եթե մենթալիտետը փոխվող չլիներ, կանայք կարճ չէին հագնի, իսկ ես դրանից հաճույք չէի ստանա: ;)

Artgeo
07.11.2006, 22:49
Ի՞նչ եք կորցրել, ի՞նչ եք ման գալիս:
Միայն ուրիշ ոչ մի բանով չբավարաված տղամարդու էգոն կարող է տուժել ու վատ զգալ դրանից:
Վերաբերվում եմ լրիվ նոռմալ, իսկ Հայաստանյան իրականության մեջ նույնիսկ անհրաժեշտություն եմ համարում: Չէի ուզենա, որ մայրս կամ կինս խցկվելով երթուղայինի մեջ կես ժամ կանգնած տուն գային:

քաղաքացի
07.11.2006, 23:40
Ես ուրախ եմ, որ հիմա շատանում են կանայք ղեկին: Նկատել եմ, որ կանայք օրինական ճանապարհներով են ստանում իրենց վարորդական իրավունքը, այսինքն գնում են դասերի և մասնակցում քննությանը, ի տարբերություն այն երիտասարդ տղաների, որ 10 տարեկանից ղեկին են և 18 դառնալուն պես անմիջապես փողեր են թափում ու իսկույն վարորդական իրավունք ստանում առանց կանոնները իմանալու: Եվ դա էլ հանդիսանում է բազմաթիվ ավթովթարների պատճառ:

Angelina
08.11.2006, 11:26
Ես ինքս շատ եմ սիրում մեքենա վարել: Յուրաքանչյուր ոք՝ լինի տղա, թե աղջիկ, պետք է հետևի երթևեկության կանոններին:

Gohar
08.11.2006, 12:57
Առաջներում հայ կինը շալվար չէր հագնում, որովհետև ամոթ էր, էդ ձեր ասած մենթալիտետին հարմար չէր: Հիմա ջանդամ, թող հագնեն:
Առաջներում հայ կնոջ հագած շալվարը նեղ չէր լինում, որովհետև ամոթ էր: Հիմա ջանդամ, շալվարը կարա էնքան նեղ լինի, որ ռաժոկով հագնեն:
Առաջներում հայ կինը ամուսնանալուց առաջ ընկեր չէր ունենում, որովհետև բարոյական նորմերից դուրս էր, այսինքն՝ամոթ էր: Հիմա ջանդամ, աղջիկը ամուսնանալուց առաջ կարա մի քանի հատ ընկեր էլ ունեցած լինի, մենակ թե, պետք է պարզել, թե այդ տղաները ինչ մտքով են ուզել այդ աղջկան, եթե պարզվի, որ «մաքուրով » են ուզել, ուրեմն հեչ, կարելի է հաշվել, որ այդ աղջիկը ընկեր չի ունեցել:ԼՕԼ

Ուզում եմ ասեմ, որ այս ամենը հայկական մենթալիտետի հետ կապ չունի, պարզապես ժամանակի խնդիր է:Ի դեպ, այդ ժամանակները վաղուց եկած կլինեին Հայաստան, եթե Հայաստանում մարդիկ ավտոմեքենա գնելու հնարավորություն ունենաին:

Վերաբերվում եմ լրիվ նոռմալ, իսկ Հայաստանյան իրականության մեջ նույնիսկ անհրաժեշտություն եմ համարում: Չէի ուզենա, որ մայրս կամ կինս խցկվելով երթուղայինի մեջ կես ժամ կանգնած տուն գային:
Բացի այդ, չեմ կարծում, որ որևիցէ մի տղայի դուր է գալիս, որ իր մայրը, քույրը կամ կինը երթուղային մեջ կանգնած, անընդհատ շորորվում են մեկ աջ, մեկ ձախ կամ հետև, առաջ:

Astghik
08.11.2006, 13:07
կարդացի այս թեմայի գրառումներն ու ժպտում եմ, հետաքրքիր կարծիքներ կան:
Ես կարծում եմ այս թեմայում չկա ճիշտ կամ սխալ:Յուրաքանչյուրը իր մտածելակերպն ու ապրելակերպն ունի: Նա, ով համաձայն չէ Կինը՝ ղեկին-ի հետ, չի թողնի իր կնոջը ղեկին նստի, (եթե կարողանա), ով համաձայն է՝ կթողնի:
Իսկ «Կինը՝ ղեկին», ո՛չ ամոթ է, ոչ էլ անվայելություն:

ՈՒ հերիքա վաբշե սրան նրան նայեք, ու ուրիշի օրինակով շարժվեք:

Կարծում եմ հարց չի դրվում այստեղ ուրիշից սովորելու: Իմ կարծիքով կանայք մեքենան չեն վարում ինչ որ ուրիշ երկրի չափանիշներին հասնելու համար, ուղղակի պայմաններն են ստիպում՝ առօրյան հեշտացնելու համար: Եթե տարիներ առաջ այս երևույթը այդքան էլ տարածված չէր, պատճառը ոչ թե իդեոլոգիան էր, այլ հնարավորությունների պակասությունը...

Գոռ Ջան - Հայ
08.11.2006, 16:52
Ընենց կուզեմ էս թեմայի մասնակիցների հետ , բոլորի հետ առանձին առանձին խորանամ(ափսոս քմծիծաղ տվող սմայլիկ չկա, իհարկե ոչ վիրավորական , այլ զվարճալի)…
Հարցը միքիչ փոխեմ, եթե կարելի է...
Կձգտեք նենց անեք, որ ձեր հարազատ կանայք ղեկին հայտնվելու կարիք չունենան՞՞

Ավելացվել է 2 րոպե անց
Artgeo-----Միայն ուրիշ ոչ մի բանով չբավարաված տղամարդու էգոն կարող է տուժել ու վատ զգալ դրանից:

Սուբյեկտիվ կարծիքա, թե կյանքի փորձ՞:D

Artgeo
08.11.2006, 17:04
Քմծիծաղելու փոխարեն ավելի լավ է որևէ լուրջ պատճառաբանություն բերես կնոջ ղեկի դեմ նստելու, քանի որ ես այլ պատճառ չեմ տեսնում, բացի նրանից որ գրել եմ: Իսկ այդ ամենը վերագրել մենթալիտետին, պարզապես պատասխանից խուսափել է:
Եվ ի՞նչ է նշանակում

Կձգտեք նենց անեք, որ ձեր հարազատ կանայք ղեկին հայտնվելու կարիք չունենան՞՞

Lapterik
08.11.2006, 17:05
Դե լավ էլի, հերիք չի՞: Իսկ ես կասեմ, շատ եմ ուզում մեքենա վարեմ, բայց չիդեմ կստացվի մոտս թե չէ, բայց շատ լավ ա, վոր աղջիկը մեքենայա վարում, եթե իհարկե դա չի դառնում մարդկանց վերևեվից նայելու միջոց: Ու էլի լիքը ասելիք, բայց հավես չկա գրեմ:

Ավելացվել է 8 րոպե անց
Կձգտեք նենց անեք, որ ձեր հարազատ կանայք ղեկին հայտնվելու կարիք չունենան՞՞[I]

Հաստատ չեք կարող:

Գոռ Ջան - Հայ
08.11.2006, 17:15
Ասեմ ինչ է նշանակում: Շատ պարզ. դուք այրվում եք ցանկությամբ, որ ձեր հարազատ կանայք մեքենաի ղեկին հայտնվելու կարիք ունենան, թե՞ կաշխատեք իրանց համար նենց պայմաններ ստեղծեք. որ նույնիսկ չմտածեն մեքենայի մասին…:think

Լուրջ պատճա՞ռ:
ՀԱսնենք ծայրահեղության: Մեքենային ղեկին հայտնված, ու խցանման մեջ ընկած կինը 1 րոպեում քանի հայհոյանք կլսի, մտածելե՞ք:D

Ավելացվել է 2 րոպե անց

Դե լավ էլի, հերիք չի՞: Իսկ ես կասեմ, շատ եմ ուզում մեքենա վարեմ, բայց չիդեմ կստացվի մոտս թե չէ, բայց շատ լավ ա, վոր աղջիկը մեքենայա վարում, եթե իհարկե դա չի դառնում մարդկանց վերևեվից նայելու միջոց: Ու էլի լիքը ասելիք, բայց հավես չկա գրեմ:

Ավելացվել է 8 րոպե անց
Կձգտեք նենց անեք, որ ձեր հարազատ կանայք ղեկին հայտնվելու կարիք չունենան՞՞[I]

Հաստատ չեք կարող:
:o :secret :esim Համոզված եմ որ կարամ

Lapterik
08.11.2006, 17:27
Եթե կարաս շատ գովելի ա, բայց մի որոշ ժամանակ, հետո երևի չես կարա:

Gohar
08.11.2006, 17:48
Ասեմ ինչ է նշանակում: Շատ պարզ. դուք այրվում եք ցանկությամբ, որ ձեր հարազատ կանայք մեքենաի ղեկին հայտնվելու կարիք ունենան, թե՞ կաշխատեք իրանց համար նենց պայմաններ ստեղծեք. որ նույնիսկ չմտածեն մեքենայի մասին…

Լուրջ պատճա՞ռ:
ՀԱսնենք ծայրահեղության: Մեքենային ղեկին հայտնված, ու խցանման մեջ ընկած կինը 1 րոպեում քանի հայհոյանք կլսի, մտածելե՞ք
Հայ ջան հիմա հարցիդ ես պատասխանեմ:Ներկա պահին ես մեքենա չեմ վարում՝ չեմ վարում, որովհետև չունեմ դրա անհրաժեշտությունը:
Բայց…Հաջորդ տարվանից երեխաս մանկապարտեզ պիտի հաճախի և ամուսինս չի կարող աշխատաքից դուրս գալ ու երեխայի հարցերով զբաղվի:Ուրեմն ի՞նչ ես առաջարկում, ցրտին կամ անձրևին գնամ կանգնեմ դուրսը ու սպասեմ, թե երբ ա busik-ը գալու, թե իջնեմ առոք-փառոք նստեմ մեքենայի ղեկին, մի հատ էլ երաժշտություն միացնեմ ու գնամ:
Հիմա ի՞նչ, քո ասելով ամուսինս իմ համար պայմաններ չի ստեղծել: Հակառակը էնքան պայմաններ ա ստեղծել, որ կարող եմ համ ես մեքենա ունենամ, համ էլ ինքը ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա:
Ինչ վերաբերվում է հայոյանքներ լսելուն, այդտեղ չգիտեմ, բայց այստեղ, նման երևույթներին ըմբռնումով են մոտիկանում:

Գոռ Ջան - Հայ
08.11.2006, 17:56

Դուք որտե՞ղ եք:
Հարգանքներս, հանձինս քեզ և ամուսնուդ ::)
Ուղղակի չեք ուզում հասկանաք, որ ես իմ կարծիքն եմ արտահայտում, ես չեմ փորձում համոզեմ, ստիպեմ, ապացուցեմ, ուղղակի միքիչ շատ խորացանք, զավեշտալի իրավիճակների մեջ մտանք:D

Artgeo
08.11.2006, 20:02
ՀԱսնենք ծայրահեղության: Մեքենային ղեկին հայտնված, ու խցանման մեջ ընկած կինը 1 րոպեում քանի հայհոյանք կլսի, մտածելե՞ք:D
Դա ծայրահեղություն չէ, դա այսօրվա Հայաստանի ամոթալից ու խղճուկ ներկան է: Ինքս հայհոյանքներ չեմ օգտագործում առօրյա խոսակցականում: Դե մեկ-մեկ, ասենք մատիս որ մուրճով հարվածում եմ…

Իրեն հարգող տղամարդը երբեք չի սկսի հայոյել կնոջ ներկայությամբ:

Բարեկամ
09.11.2006, 08:19
Կձգտեք նենց անեք, որ ձեր հարազատ կանայք ղեկին հայտնվելու կարիք չունենան՞՞

Ես նախընտրում եմ, որ ձգտեիք նենց անեք, որ հաշվի առնեք կնոջ կարծիքը` ինքն ուզում ա, որ իրան զրկեն վարելու հաճույքից (:love ) թե չէ

Lapterik
26.12.2006, 19:35
Կարծում եմ ստեղ հարմար տեղա գրելու համար: Կարող եք արդեն ինձ շնորհավորել: Էսօր ստացա վարորդական իրավունք:love , բայց երբ եմ հայտնվելու ղեկին, դեռ պարզ չի:

քաղաքացի
27.12.2006, 00:25
Կարծում եմ ստեղ հարմար տեղա գրելու համար: Կարող եք արդեն ինձ շնորհավորել: Էսօր ստացա վարորդական իրավունք:love , բայց երբ եմ հայտնվելու ղեկին, դեռ պարզ չի:
Մինչև ձմեռը չավարտվի հույս չունենաս ղեկին նստես։ ;)

Taurus
27.12.2006, 00:29
երբ ղեկին կին է, բացի իրենից, մնացածը վարում են շատ լարված ու վթարի ակնկալիքով:

քաղաքացի
27.12.2006, 00:55
Երբեմն ես վստահում եմ կին վարորդներին, որովհետև ավտոդպրոցների "ՈՒ" մեքենաների մեջ հիմնականում կանանց եմ տեսնում, որից կարելի է հետևություն անել, որ կանայք վարորդական իրավունքը ստանում են օրինական ճանապարհներով։ Ցավոք ոչ օրինական վարորդական իրավունք ստանալու համար համարյա նույն ծախսն է, ինչ օրինականինը։ Առավելությունը դպրոց գնալու, որ գոնե մի բան սովորում ես, իսկ դպրոցը խուսափելով էդ մի բանն էլ չես սովորում։
Երևանի երթևեկության վատ լինելու պատճառը ոչ միայն պետավտոտեսուչների մեղքն է, այլ նաև հենց վարորդների՝ հատկապես ավտոդպրոցից խուսափած (ամեն վարկյան պատրաստ ֆորմուլա 1 մրցույթին մասնակցելու) ղեկին նստող «հերոսների» պատճառով։
Շնորհավորում եմ միայն այն վարորդներին, ովքեր իրենց վարորդական իրավունքի քննությունը ստացել են սեփական ուժերով։

Մանե
02.01.2007, 18:50
Կարծում եմ որ միանգամայն սովորական բան է երբ կինը մեքենա է վարում. Դա չապից դուրս նորմալ եմ ընդունում.0-րդ դասարանում ես էլ եմ սովորելու անպայման

Selene
02.01.2007, 23:26
Շատ սովորական է.երբ կինն է վարում մեքենան:hands Միգուցե մի գեղեցիկ օր ես էլ սովորեմ վարել:) ,Որովհետև ինձ թվում է լավ վարորդ լինելու համար ունեմ բավարար տվյալներ՝ ուրիշների համար նյարդային պահերին ես շատ հանգիստ եմ ու հավսարակաշռված,շատ եմ սիրում մեքենաներ,հատկապես գեղեցիկ,նաև շատ ուշադիր եմ:) ,բայց ամենակարևորը՝ վարելու տեխնիկային բացարձակ չեմ տիրապետում:P
Ինձ թվում է,միայն տղամարդկանց մի որոշակի և ,ի ուրախություն մեզ,ոչ այդքան ստվար խումբն է ,որ դեմ է կին վարորդներին,մնացածն ավելի առաջադեմ են նայում այս միանգամայն նորմալ երևույթին,ինչն էլ շատ գովելի է::)

Արսեն
02.01.2007, 23:56

նախ մի բան ասեմ, որ < женщина дрвуг человека>!!!, և մեր հայերն են ասել տղա-մարդ, ինչպես նաև ԿԻՆ-ՄԱՐԴ: :hands
Այնպես որ հանգիստ վերցրեք ղեկը և քշեք, սիրելի կանայք, աղջիկներ, մամաներ, ....
ուղակի նախ պետքա լավ մեքենային տիրապետել, լինի տղա թե աղջիկ:ok

Selene
02.01.2007, 23:58

Եվ սկիզբն էր շատ լավ ասված.և վերջը:hands

Արսեն
03.01.2007, 00:03
Եվ սկիզբն էր շատ լավ ասված.և վերջը:hands

ապլես:P

Kita
03.01.2007, 15:52
վերոբերվում եմ դրական..
կան ինչպես լավ, այնպես էլ վատ վարորդներ..և՜ կին, և՜ տղամարդ...
ամենը փորձից է կախված...

lusnjak aregak
03.01.2007, 20:01
ես ամբոխչ եջերը չկարդացի ջամանակ չկա մենակ 4 եջ կարդալով հասկացա որ ես մեր հայ տխամարդիկ հետամնացեն ու կնգան պահում են տան մենակ տանը եշուտյան համար ոչ մեկենա կշի ոց դուրս արի աիդպես չի կարելի!ես նորմալ եմ վերաբերվում աիդ երևուիտին ինկս կուզեի մեկենա քսել իմ ցնոխնեռս ել են ասյմ գնա վարել սոորի դե իսկականից պետկ կգա մի վախտ բաից ես մեկ շատ շատ եմ ուզում մեկել որ լսում եմ որ շատ ավտովտարներա լինում վախենում եմ բաից հենց վախս մեջիջս հանեմ և համրձակ դարնամ ես ամպաիման վարել կսոորեմ և կվարեմ!տակ չտո համ դրական միջոց կա համ բացասական!

Goga
04.01.2007, 00:19
Վարորդը վարորդ է, լինի կին, թե տղամարդ, բայց ես չեմ սիրում, երբ կինը մեքենա է վարում:(
Բայց ավելի հարմար կլինի , ոչ թե ղեկին, այլ «սիդելնիկին» նստած:D :D

Root
20.04.2007, 10:43
Женщина за рулем - потенциальная убийца.

Ապցուցված է կայքի փորձով:

Թող չնեղանան սիրելի կանայք և աղջիկները, բայց շատ քչերին է հակառակ սեռի ներկայացուցիչներից հաջողվում կառավարել փոխանցման տուփը…
Այդ պատճառովել կանանց մեծամասնությունը գերադասում է ավտոմատ փոխանցման տուփ:

Dragon
20.04.2007, 15:33
Գեղեցիկ փորձանք:;)

Բա որ ոտքով ես ու քեզ զիջում են, խայտառակություն. :o :D

Vaho
30.04.2007, 11:35
Ժողովուրդ ջան նորից եմ կրկնում «ԿԻՆԸ ՊԵՏՔ է ՄԻՅԱՅՆ ԼԻՆԻ ՄԻՅԱՅՆ ՈՒ ՄԻՅԱՅՆ ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՂԵԿԻՆ» դա ավելի է սազում կնոջը ;)

PygmaliOn
30.04.2007, 12:07
Ի՞նչ տարնրբերություն կա ով է ղեկին, միայն թե քշելն իմանա...

Vive L'Armenie
30.04.2007, 12:23
Նախ ասեմ, որ չեմ իմանում թե Հայաստանում ինչքանով է պետք գալիս կնոջ ղեկին լինելը :think , բայց ասեմ, որ դեմ չեմ, կարելի ա ասել, որ դա հետամնացություն ա :angry դեմ լինելը…:ok
էստեղ ուղղակի անհրաժեշտություն է, ուղղակի պարտադիր է: Նախ գործի ընդհունվելու համար իրենք են պահանջում, պետք լինի թե ոչ :ok , որովհետև օրեր են լինում, որ տրանսպորտը լավ չի աշխատում, հետո, հենց քո գործերն անելու համար :ok

Համ էլ ի՞նչ տարբերություն կին է թե՞ տղամարդ, վարորդս վարորդ լինի :angry

Vishapakah
01.05.2007, 03:17
Այսօր ուր որ գնացել էինք, աղջիկ էր վարում ավտոմեքենան.
Հայաստանում՛ ֆինանսական պատճարով, քիչ աղջիկներ ավտոմեքենա ունեն, դրա համար մեր մետ անսովոր է. Երկրի ֆինանսները կարգավորելուց հետո, ոչ մի մարդ չի զարմանա, ղեկին կին տեսնելով, որովհետեւ ամեն երկրորդ կին՛ մեքենա է վարելու, այնպես, ինչպես՛ ֆինանսապես ապահոված՛ ցանկացած տղամարդ.

Պատկերացրեք՛ ամուսինը գինովցած է իսկ կինը վարել գիտի. Լավ է չէ?
Երկուսի գինովցած լինելու դեպքում՛ ավելի լավ է տաքսի պատվիրեն.:P

Fantazy
01.05.2007, 21:12
Չեմ հասկանում, ի՞նչ տարբերություն, կին ա ղեկին թե տղամարդ, կարևորը քշել իմանա:
Օրինակ ես քշել գիտեմ, շա՜ա՜ա՜տ եմ սիրում ավտոմեքենաներ: Ցավոք սրտի դեռ վարորդական իրավունք չունեմ, :( բայց շուտով կունենամ ու քշելու եմ: Կարող եմ միայն մի բան ավելացնել, հանոզված եմ, որ ես ավելի լավ եմ քշում ավտոմեքենա քան մեր իրականության հայ տղաների մեծ մասը, որովհետև իրանք քշել չգիտեն… :angry մեկ մեկ մեքենայի մեջ նստած եմ, մեկ ել տեսնեմ ինչ-որ մեկը դուրս ա եկել "встреч" ու ուղիղ մեր վրա ա գալիս սիրտս կանգնում ա, :scare ձեռներով ընենց եմ բռնվում բռնակներից (ղեկին ես չեմ), ոնցվոր դրանք են ինձ փրկելու, ու այդ դեպքերում, բնականաբար, մի հատ "ջահել" ա :apeape այդ մեքենայի ղեկին նստած ու իրանից գոհ աջ ու ձախ ա նայում, ասես թե դա ինքը չեր::angry

Ֆելո
01.05.2007, 22:03
բան չունեմ ասելու, կապ չունի կին թե տղամարդ լինի ղեկին, կարևորը քշել իմանա, բայց չգիտես խի հենց կին եմ տեսնում ղեկին, մի երկու մետր հեռու եմ կանգնում, որ անցնի, նոր ես անցնեմ...:oy

murmushka
02.05.2007, 20:28
անձամբ ես երբեք ցանկություն չեմ ունեցել մեքենա վարելու, գերադասում եմ հանգիստ նստել, նայել շուրջ բոլորս ու այդքան չլարվել, որովհետև մեր պայմաններում մեքենա վարելը ոչ թէ հաճույք է, այլ մեծ նյարդային փորձություն....

Lapterik
26.07.2007, 15:01
Ուրիշ թեմա չգտա, նորն էլ չէի ուզում բացել: Էրեխեք ջան ով գիտի ավտո վարել սովորացնելու գները ու ով կամ որտեղ են կարգին սովորացնում՞:

Tigana
27.07.2007, 16:39
Ուրիշ թեմա չգտա, նորն էլ չէի ուզում բացել: Էրեխեք ջան ով գիտի ավտո վարել սովորացնելու գները ու ով կամ որտեղ են կարգին սովորացնում՞:
Ոչ մի տեղ էլ լավ չեն սովորացնում:Դու պետք ա սովորես:
Ինչքան քիչ աղջիկ նստի ռույլին,էնքան շառից-փորձանքից հեռու:

Կան շատ պատճառներ:Կանանց մոտ թույլ է զարգացած տարածական կողմնորոշումը(դա հայտնի փաստ է):Իրենց բնույթն է այնպիսին,որ պետք է զիջել,այդ պատճառով նրանց ղեկին էլ թվում է , թե իրենց պետք է զիջեն,ու էլի ...
Չնայած բան չունեմ ասելու,կարող ա մի կին 1000 հատ տղամարդուց լավ քշի,բայց էլի եմ ասում `ինչքան ...