PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞րն է ավելի հասկանալի.



Egern.net
22.03.2007, 16:17
Մի հատ համեմատեք, ո՞րն է ավելի հասկանալի կամ նորմալ.

Զգացի, որ համակարգիչս դանդաղ է աշխատում: Որոշեցի ապամասնատել տեղային սկավառակը, մտա Մեկնարկել-Բոլոր ծրագրերը-Պիտույքներ-System Tools-Համակարգչի ապամասնատիչ: Սկսեցի վերլուծել: Զեկույցից երևում էր, որ շատ նիշքեր, որոնք գրեթե չեմ օգտագործում, մասնատված են և խանգարում են համակարգչին: Այս պատճառով որոշեցի նախ մաքրել համակարգիչը: Մտա Հսկիչ Վահանակ-Հավելել կամ Հեռացնել ծրագիր, այնտեղից մի շարք ծրագրեր ջնջեցի: Հետո մտա Իմ Համակարգիչ-Տեղային Սկավառակի հատկություններ-Սկավառակի մաքրում: Մոգի միջոցով ջնջեցի բավական քանակությամբ ժամանակավոր նիշքեր: Հետո նոր անցա ապամասնատմանը...
Այսպես ուզում են, որ խոսենք Microsoft-ում:

Բայց օրինակ ես ավելի շուտ այսպես կարտահայտվեի.
Զգացի, որ համակարգիչս դանդաղ է աշխատում: Որոշեցի local disk-ը defragment անել, մտա Start-All programs-Accessories-System Tools-Disk Defragmenter: Սկսեցի analyze անել: Report-ից երևում էր, որ շատ file-եր, որոնք գրեթե չեմ օգտագործում, մասնատված են և խանգարում են համակարգչին: Այս պատճառով որոշեցի նախ մաքրել համակարգիչը: Մտա Control Panel-Add or Remove Programs, այնտեղից մի շարք ծրագրեր ջնջեցի: Հետո մտա My Computer-Local Disk-ի properties-Disk Cleanup: Wizard-ի միջոցով ջնջեցի բավական քանակությամբ temporary file-եր: Հետո նոր անցա defragment-ին...

Հա, թարգմանել, թարգմանել, բայց դե.....
Ի՞նչ կարծիքի եք

electrical_storm
22.03.2007, 16:57
Թարգենք էլի էտ օտարամոլությունը… հայերեն առաջին տարբերակն եմ սիրում…

Ֆելո
22.03.2007, 18:12
ոնց հարմարա, նենց էլ խոսացեք ու գրեք. օրինակ ինձ հարմարա ոչ հայերեն:oy

Արշակ
22.03.2007, 19:18
Որքան հասկացա տեքստը Windows-ի հայերեն թարգմանության համար է։
Երկրորդ «թարգմանությունը» ինձ համար ավելի հասկանալի էր, քանի որ ես արդեն վաղուց օգտագործում եմ Windows-ի անգլերեն տարբերակը։ Կարծում եմ, որ Ձեզ էլ է նույն պատճառով ավելի հասկանալի։
Բայց հաշվի առնենք, որ Windows-ի հայերեն թարգմանությունը հիմնականում նախատեսված չէ մեզ համար, քանի որ մենք վաղուց արդեն ընտելացել ենք անգլերեն տարբերակին, նրա տերմիալոգիային ու շարունակելու ենք անգլերեն տարբերակն օգտագործել։
Հայերեն տարբերակը երևի հիմնականում նախատեսված է նրանց համար, ովքեր անգերենին լավ չեն տիրապետում ու ովքեր որ դեռ նոր պիտի սկսեն Windows-ն օգտագործել։ Իսկ այդպիսի մարդկանց համար առաջին թարգմանությունը հաստատ ավելի հասկանալի կլինի։ ;)

Գուցե առաջին տարբերակը թերություններ ունի այն իմաստով, որ կարելի էր թարգմանելիս ավելի պարզ ու ընկալելի բառեր ընտրել, ու նոր առաջացած տերմիններն էլ, որոնց հայերեն տարբերակը երբևէ չի էլ եղել, կարծում եմ, որ ընդհանրապես պետք չի թարգմանել։ Օրինակ՝ «ֆայլը» նոր առաջացած բառ է ու իմ կարծիքով սխալ է այն հնարովի ու անհասկանալի «նիշքով» փոխարինելը։ Նիշքը համենայն դեպս ինձ ոչինչ չի ասում նրա իմաստի մասին։ Լեզուները զարգանում են ու միշտ էլ համալրվում են նոր բառերով ու հաճախ այդ բառերը փոխառվում են այլ լեզուներից։ Այդ դեպքում ինչու չօգտագործել արդեն ինչ-որ չափով տարածված նոր տերմինը։ Կարծում եմ որ սա լեզուների զարգացման բնական ուղին է։
Բայց, օրինակ, ինչու՞ չօգտագործել «Հսկիչ Վահանակը» «Control Panel»-ի փոխարեն։ Վաղուց հայտնի ու հասկանալի բառեր են։ Ու ինտուիտիվ էլ հասկանալի է, թե «Հսկիչ Վահանակն» իրենից մոտավորապես ինչ կներկայացնի։ Չնայած իմ կարծիքով «Ղեկավարման վահանակն» ավելի հաջող թարգմանություն կլիներ…:think

Egern.net
22.03.2007, 23:12
Ընդհանուր առմամբ համաձայն եմ...
Բայց միայն ֆայլը չէ. շատ ուրիշ այդպիսի բառեր կան.
համարարկել dial
ազդանք effect
ապընդհատել resume
կայանք setting
և այլն...

Արշակ
23.03.2007, 11:27
Ընդհանուր առմամբ համաձայն եմ...
Բայց միայն ֆայլը չէ. շատ ուրիշ այդպիսի բառեր կան.
համարարկել dial
ազդանք effect
ապընդհատել resume
կայանք setting
և այլն...
Իհարկե, միայն ֆայլը չէ։ Ես դա որպես օրինակ բերեցի։ Ընդհանրապես Windows-ի հայերեն թարգմանության մեջ անհաջող ընտրված բառեր շատ կային։
Եվս մի քանի օրինակ.
1. Ճիշտ է, անգլերեն version բառը ունի և՛ «վարկած», և՛ «տարբերակ» իրարից տարբեր իմաստները, բայց ծրագրի դեպքում version-ը պետք է «տարբերակ» թարգմանել և ոչ թե «վարկած»։ Ի դեպ, version-ի սենց սխալ թարգմանությունը համակարգիչներից դուրս էլ է հաճախ հանդիպում։
2. Explorer-ի Tasks-ը պետք էր թարգմանել «Առաջադրանքներ» և ոչ թե «Խնդիրներ»։
Եվ այլն…
Հնարովի խուճուճ բառերն էլ շատ էին։

Egern.net
23.03.2007, 14:39
CPU-ն ինչպե՞ս դարձավ ԿՄՄ....
switch user - փոխանջատում :) ai qez ban

Ավելացվել է 1 րոպե անց
Կարող ենք մի հատ ցանկ կազմել և ներկայացնել, չնայած պետք էր ավելի շուտ մտածել...

Array
23.03.2007, 14:52
Բան չունեմ ասելու, հիմար թարգմանություն ա,բայց այնուամենայնիվ ես քվեարկել եմ առաջին տարբերակի օգտին,քանի որ հարցը հասկաացա ոչ թե կոնկրետ այս տեքստի վերաբերյալ,այլ արժե արդյոք թարգմանել,թե ոչ,և կարծում եմ,որ պետք է:

Egern.net
24.03.2007, 14:08
ես հարցը ավելի կոնկրետ եմ դնում: Ընդհանուր դեպքերի մասին ամեն օր խոսվում է, բայց առանց օրինակների.... շատ հարմար օրինակ եմ համարում այս թարգմանությունը