Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
OVE AYSORVA DRUTYAMB YST DZEZ AMENAARDAR QAXAQAKAN GORTSICHY? :think
Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)
Արգելվում են նաև ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրված թեմաներն ու գրառումները։
Իմ կարծիքով չկա այդպիսի քաղաքական գործիչ…
մեկել կխնդրեյ Crazy-ջան հայերեն գրի էլի…
Philosopher
22.03.2007, 09:36
Ի՞նչ է նշանակում "արդար քաղաքական գործիչ". արդար կարող է լինել թագավորը, իշխանը, ստրկատերը, ֆեոդալը, իսկ քաղաքական գործիչը կարող է լինել պատասխանատու՝ իր և այն մարդկանց առջև, որոնք նրան ընտրել են: Այսպիսի քաղաքական գործիչ Հայաստանում չկա, եթե լիներ, ապա նա վաղուց ինքնասպան եղած կլիներ, քանի որ լինել պատասխանատու այնպիսի երկրում, որտեղ անպատասխանատվությունը կյանքի նորմ է, անհնար է, առավել ևս ահնար է լինել պատասխանատու՝ անպատասխանատուների մեծ կամ փոքր խմբի նկատմամբ: Եվ ուրեմն՝ փառք աստծո, որ այդպիսի քաղաքական գործիչ չկա, քանի որ այդ դեպքում մահացության տոկոսը Հայաստանում կբարձրանար, ինչը կազդեր երկրի հեղինակության ու տնտեսության երկնիշ աճի վրա: Մնացածը՝ լռություն է ու... անպատասխանատվություն...
Ինչի ըտենց բան էլ ա լինու՞մ:Որտեղ կա քաղաքականություն,այնտեղ չի կարող լինել արդարություն:Ու ոչ միայն մեր մոտ
Միգուցե եվ կա. Բայց եթե կա, մենք հաստատ նրա մասին չենք իմանա.:lol
Նյուզ Ամ
26.03.2007, 16:13
Գագիկ Ծառուկյան :hands
Գագիկ Ծառուկյանը նախ պիտի քաղաքական գործիչ դառնա, հետո արդար քաղաքական գործիչ:
Հ.Գ. Քաղաքականության մեջ արդար լինելը ի՞նչ է: Ամենաշատը՝ իմիջ ստեղծելու խաբկանք: Արդար լինելը քաղաքական կատեգորիա չէ:
Ի՞նչ է նշանակում "արդար քաղաքական գործիչ". արդար կարող է լինել թագավորը, իշխանը, ստրկատերը, ֆեոդալը, իսկ քաղաքական գործիչը կարող է լինել պատասխանատու՝ իր և այն մարդկանց առջև, որոնք նրան ընտրել են: Այսպիսի քաղաքական գործիչ Հայաստանում չկա, եթե լիներ, ապա նա վաղուց ինքնասպան եղած կլիներ, քանի որ լինել պատասխանատու այնպիսի երկրում, որտեղ անպատասխանատվությունը կյանքի նորմ է, անհնար է, առավել ևս ահնար է լինել պատասխանատու՝ անպատասխանատուների մեծ կամ փոքր խմբի նկատմամբ: Եվ ուրեմն՝ փառք աստծո, որ այդպիսի քաղաքական գործիչ չկա, քանի որ այդ դեպքում մահացության տոկոսը Հայաստանում կբարձրանար, ինչը կազդեր երկրի հեղինակության ու տնտեսության երկնիշ աճի վրա: Մնացածը՝ լռություն է ու... անպատասխանատվություն...
Մեզանում քաղաքական գործիչը նույնացվում է հենց թագավորի, իշխանի, ստրկատիրոջ ու ֆեոդալի հետ (կախված զբաղեցրած կամ հավակնած պաշտոնից), այնպես որ շատ էլ տեղին բնորոշում է, ուստի «ամենաարդարին» գտնելուց հետո կարելի որոշել նաև, թե ով է, ասենք, «ամենաբարին» :(
եթե արդար է, ուրեմն նա քաղաքական գործիչ չի կարող լինել:)
լավ քաղաքական գործիչը նա է, ում կինը համոզված է, որ իրեն ոսկեղեն չի սազում!
Գագիկ Ծառուկյան :hands
Կտրականապես համաձայն չեմ պարոն Գագիկ Ծառուկյանին քաղաքական գործիչ անվանողների հետ: Ազնիվ կարելի է նրան համարել, քանի որ արդեն ո±րերորդ անգամն է, որ ազնվորեն խոստովանում է.`” Ինձ ո’չ փող է պետք, ո’չ աթոռ /ասել կուզի իշխանություն/
Այստեղից բնական հարց է առաջանում. Ապա այդ ո±ւմ իշխանության համար է հարգարժան պարոնն ստեղծել քաղաքական կուսակցությունը…
Այ,եթե հարցադրման մեջ գործիչ բառը փոխարինենք գործիք-ով` պարոն Ծառուկյանին կարել կլինի անվանել ամենաարդարը …
Քաղաքական գործիչն արդար է, քանի դեռ չունի պաշտոն (վկա նրա տված խոստումները, որ պաշտոն չունենալու մեղքով չեն իրականացնում):D :
Vive L'Armenie
13.04.2007, 20:32
Ինչի ըտենց բան էլ ա լինու՞մ:Որտեղ կա քաղաքականություն,այնտեղ չի կարող լինել արդարություն:Ու ոչ միայն մեր մոտ
Շատ ճիշտ միտք էր:
Համամիտ եմ լիովին:
Քաղաքականություն <---> Արդարություն
նույնիսկ բառերն են իրար վարում :think
Պարույր Հայրիկյան, մարդ որն իսկապես ազնիվ պայքար էր մղում պետականության համար:
vahe avetian
14.04.2007, 20:59
Պարույր Հայրիկյան
Մոդերատորական. Ծանոթացեք «Դար» ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297)
2.2.7. Չեն ողջունվում անընթեռնելի գրառումները, կախված
- տեքստը շարադրելու ոճից,
- կատարված մեծաքանակ տառասխալներից,
- կետադրական սխալներից,
- տեքստը ձևաչափելու ոճից, մասնավորապես՝ որոշ դեպքերում տեքստերի համար ընտրված գույնը, տառատեսակը, տառերի չափը:
ամենաարդար մարդ չկա, ուր մնաց քաղաքական դաշտում լիներ. ձև չկա.
Մախլուտո
15.04.2007, 20:27
Իմ կարծիքով, (Հայաստանից դուրս եմ , այսինքն հայկական Քաղաքականությանը հետեվում եմ միայն Հայլուրով ու Հայաստանում գտնվող հարազատներիս միջոցով)
Արդար քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանն է և վարդան Ոսկանյանը......Ասենք Արտգործնախարարը ճիշտ ե ելի Քոչոենց մարդնա.....Բայց իր գործը( այսինքն ներկայացնել հայաստաբը արտերկրում և հարաբերությունների մասին հոգալ արտասահմանյան ) շատ կարգին ձևով անում է.....
ամենաարդար մարդ չկա, ուր մնաց քաղաքական դաշտում լիներ. ձև չկա.
ապեր խոսքը կայացած քաղաքական գործիչներից ամենաազնիվի մասին ա ու ընդհանրապես ինչ եք բոլորդ դոգմա սարքել.արդար գործիչ չկա--- եթե տենց ուրեմն արդար մարդ ել չկա իմացեք
ՏՎԵՔ ԱՅՆ ԳՈՐԾԻՉԻ ԱՆՈԻՆԸ ,ՈՐԸ ԸՍՏ ՁԵԶ ԵՂԱԾՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԱՐԴԱՐՆ Է:angry
Քաղաքականությունը թե' որպես տերմին, թե' որպես գործունեության ոլորտ, թե' որպես գիտություն և թե' որպես ասպարեզ ոչ մի կապ չունի արդարության ` թե' սահմանման, թե' պատկերացման և թե' իրականության ՀԵՏ:
Քաղաքական գործիչն արդար է, քանի դեռ չունի պաշտոն (վկա նրա տված խոստումները, որ պաշտոն չունենալու մեղքով չեն իրականացնում):D :
ընդհանրապես ոչ մի բնագավառ էլ ընդհանուր առմամբ 100% արդարություն չի պարունակում,ինչպես նաեվ քաղաքականությունը.
Դրա համար ընտրեք Ձեր պատկերացմամբ ամենաարդարին.
Հարցադրումը շատ ինտրիգային է, սակայն շատ հետաքրքիր մի հարցազրույց կարող եք կարդալ
http://hhk.am/arm/interview.php?action=fullnews&id=5837
Հետաքրքիր հարց ես բարձրացրել, որի պատասխանը համենայն դեպս երևի դու էլ չգիտես…
Արդարության վրա չեի ուզենայի խաղալ , բայց ամենա կայուն, երկար և հաստատուն ճանապարհ անցաած՝ այն էլ առանց վեր ու վարների, քաղաքական մեծ փորձ, տեսական և պրակտիկ գիտելիքներ ունեցող քաղաքական գործիչ կարող եմ նշել Սերժ Սարգսյանին…
_Cexakron
27.04.2007, 14:57
Կարծում եմ, որ բացարձակ արդար կարող է լինել միայն Աստված...
Իսկ ահա ազնիվ մարդկանց կարելի է փնտրել ու գտնել, ինչու չէ նաև քաղաքական դաշտում...:hands
Angelina
27.04.2007, 15:24
Դժվար գտնվի այդպիսի մեկը: Այդպիսի մարդ երկրագնդի վրա չկա…:think
Քաղաքական գործիչն արդար է, քանի դեռ չունի պաշտոն (վկա նրա տված խոստումները, որ պաշտոն չունենալու մեղքով չեն իրականացնում):D :
:hands
«Մեր ժամանակներում հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր չեն պահում իրենց տված խոստումը: Ի վերջո նրանց հաջողվում է ում ասես խաբել և առաջ գնալ»:
Ն. Մաքիավելի
Իսկ ամենաարդար քաղաքական գործչի մասին կխոսենք միայն այն ժամանակ, երբ վերջիններս պետական շահը վեր դասեն իրենց անձնական շահից:

Ամեն ինչ հարաբերական է ... ներառյալ նաև Հարաբերականը : Ալբերտ Այնշտայն :P