PDA

Դիտել ողջ տարբերակը : JOHN or NO JOHN



John
21.03.2007, 16:38
ԽՈՐՀՈւՐԴ
ՉԵՄ ԽՈՍՏԱՆՈւՄ, ՈՐ ԳՐԱԾՍ ՀԱՎԱՆԵՔ` ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵԹԵ ԱՎԵԼՈՐԴ ԺԱՄԱՆԱԿ ՉՈւՆԵՔ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ԴԱՍԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԻ ԿԱՐԴԱՑԵՔ :)
ձախ աչքիս տակ ուռած է, աջ արմունկս արյունոտ, վերևի շուրթս պատռված... ինչի՞ մասին է վկայում այս ամենը՝ կրիվ եմ արել ու մրցակիցներս ավելի շատ են եղել ինձնից... իսկ ովքե՞ր են եղել՝ Սարի–Թաղցի <<լավ տղեք>>: զզվում եմ չակերտավոր լավ տղեքից...
1.վալոդ՝ 17 տարեկան-գոնե 3-4 աղջկա (էդքանին մենակ ես գիտեմ) <<հույս է տվել>> ու երբ որ <<հա>> են ասել` մեղմ ձևերով յան է տվել... ոչ մի անգամ մենակ կռվից հետո հաշիվ մաքրելու չի գնացել ու խոսակցությունը <<խպոցու է տարել>> մենակ էն ժամանակ` երբ որ ավելի շատով են եղել... հեռախոսի մեջ ունի մոտ 50 շաբլոն սմս ու ինչպես ցույց է տվել ժամանակը` հայ աղջիկները ուտում են <<կուտը>> ու խաբնվում են էդ հիմարի <<անկեղծ սիրուն>>, իսկ հետո (երբ որ արդեն ուշա լինում) ջոգում են, որ սաղ <<օդ>> էր... քիչա էդ հիմար աղջիկներին... հալալա վալոդին, որ վրեքը կայֆավատա լինում... էսօրվա խփոցու գլխավոր գործող անձն էր ինձնից հետո` կերավ ձախ ձեռքովս իրացրած <<տուգանային հարվածների>> մեծ մասը (հետագայում ավելի մանրամասն կգրեմ):
2.գագիկ՝16 տարեկան-վալոդի փոքր ախպերնա,վալոդից ավելի դուխով, բայց իտոգում էլի <<օդա>>. երբևե աղջիկների շրջանում հաջողությունների չի հասել, բայց մեծ պոտենցիալ ունի: մեծ ախպոր նման ռաբիԶի ու հատկապես մուխամների նկատմամբ առանձնակի թուլություն ունի՝ շավոյի, սպիտակցի հայկոյի, արամ ասատրյանի ու էլի էդ կարգի մուխամիստների` նոյի տվից մինչև հիմիկվա լավագույն երգերը հեռախոսի մեջ ունի: քանի որ 1գբ-նոց չիպ ունի` նաև լիքը պ***ո նկարներ ու վիդեոներ ունի ու դա իրա պարծանքնա (իհարկե սպիտակցի հայկոյի վերջի երգից հետո). արմենի հետ համեմատած մի քիչ ավելի տանելի անձնավորություն է ու եթե արմենը չլիներ` կարողա հետը շփվեի:
շարունակելի…

CactuSoul
21.03.2007, 17:01
Հե-հե…:)
Հետաքրքիր էր: Լավ ես նկարագրում…

John
21.03.2007, 17:24
ու ես երկու <<լավ տղեքից>> առաջինը մտադրվել էր ինձ <<դաստիարակել>>… մի՞թե չի հասկանում, թե ի՞նչ կարգի ոչնչություն է ինքը ու ինչքան փոքր է ինձ դաստիարակելու համար: էնքան փոքր` որ եթե 122 տարի ապրի ու ամեն օր հաց ու պանիր ուտի` էլի չի հասնի են մակարդակին, որ կարողանա ինձ դաստիարակի: ուզում եմ սկզբից մինչև վերջ գրել, որ գոնե մի քիչ պատկերացում կազմեք 16-17 տարեկան <<լավ տխեքի>> մասին...
սովորաբար քուչա (զզվում եմ էդ բառից) դուրս չեմ գալիս, որովհետև չկա մի տղա՝ որ իրա հետ շպվեմ: ես ինձ բոլորովին ել չեմ թանկացնում, պարզապես իրանց հետ շփվելու համար պետք ե ԳՈՆԵ ջամը 5-ի, 7-ի, պակոյի, շանթի, հ1-ի, արմենիայի ջամը 6-ի սերիալները նայեմ ու <<ես վերջի լավ սմսներից>> ունենամ... ինձ գոնե մի քիչ ճանաչողները հասկացան, որ հաստատ չեմ բավարարի սարի-տաղցիների հետաքրքասիրությունը: ի՞նչ կարելի է ակնկալել էդ սերիալաԱԼՄասեր ժողովրդից… ոչ մի լավ բան բնականաբար... այժմ արդեն ժամանակն է գրել եսօրվա դեպքերի մասին:
ժամը 15.00-ի կողմերը տուն հասա ու մոդեմս հերթական անգամ տեղադրեցի (չիմածցխների համար ասեմ, որ ֆրինետ մտնելը արգելվածա, քանի որ խանգարումա դասերիս, բայց 1 ամսից ավել արանց ակումբի չդիմացա ու հիմա երբեմն ակումբածարավս փորցում եմ հագեցնել 20-25 րոպեով, բայց դա ավելի ե բորբոքում կարոտս դեպի ակումբ.ամը)) ու մինչև ժամը 17.30-ը անընդհատ փործում էի «ներխուժել» այնքան բաղձալի դարձած ֆրինետ... ինձ լավ կհասկանան նրանք` ովքեր գոնե դրա կեսի չափ ամեն օր տանջվում են... չգիտեմ, թե ևս ինչքա՞ն ժամանակ կշարունակվեր այդ ամենը, եթե չզանգեր վալոդը.
-ապե կարա՞ս դուրս գաս` խոսալու բան կա:
-եթե շատ կարևորա...
-կարողա՞ անկարևոր բանի համար րոպե օգտագործեի:
-հիմա կգամ:
2 րոպե հետո արդեն դրսում եի: կանգնած եին վալոդը, պետրոսը, գուրգենը (վերջին 2ին չեմ հիշատակել վերևներում, որովհետև իրանք չերևացողներից են` վալոդի շողքով են ֆրֆրում):
հերթով բարևեցի բոլորին:10-15 վայրկյան տևած լռությունը խախտեց վալոդը.
-ապե խի՞ էսքան ուշացար` չլնի քնած էիր (կարող եք գուշակել, թե ես պահին ի՞նչ եղավ: մի 5 վայրկյան մտածեք: լավ` ասեմ. <<լավ տղեքի>> եռյակը սկսեց ծիծաղել: էնքան զզվելի էր դրանց նայելը… ինչու՞ տեղում դրանց հաշիվները չմաքրեցի...թողեցի, որ ավելի չափը անցնեն...)
իսկ վալոդը շարունակեց նույն ոգով
-ապե վազի տուն`երեխեքին գազի վրա ես թոխել (ծիծաղի երկրորդ ալիքը անցավ <<լավ տղեքի>> միջով)
վալոդը շարունակեց
-հա, լավ սրտիդ մոտիկ մի ընդունի` կատակ ենք անում.
-վալո՛դ, եթե հիմար-հիմար դուրս ես տալու ու լրիվ անկապ ես դուրս կանչել` ուրեմն իմ ստեղ մնալն անիմաստա` ավելի լավ կլինի` տուն գնամ:
-արաաա, տեղը չես բերու՞մ, ովա՞ հիմարը, ասա վախեցա` ուզում եմ տուն փախնեմ` պրծի` ի՞նչ ես սար ու ձոր ընկնում....
պատասխանեցի.
-արա այ.........................
-................
-.....................
իմ գլխավոր թերությունը` 1-ինը չեմ խփում, իսկ վալոդը դա իմ փոխարեն արեց... այդ անհավասար մարտը (3 սարի-թաղցի իմ դեմ (անհավասար մարտ որ ասեցի` ի նկատի ունեի, որ իրանք են քիչ :) )) երկար չտևեց` ունեի շոշափելի արավելություն ու դա երևում էր անզեն աչքով: ստացա վերևում գրածս վնասվածքներից մեկը` արմունկս ցանկապատի ճաղերին կպավ ու մի փոքր վերք բացվեց. թշնամու հրամանատարը (իմացաք չե՞ ովա) գերադասեց մարտը հետաձգել` լրացուցիչ օգնություն ակնկալելով դաշնակիցներից:
-քայլի ամբարի յան հեսա գալիս եմ. եղա՞վ արաաաաա
-հա արա այ......(ինչքան էլ որ չեմ սիրում <<քախցր>> բառեր օգտագործել, բայց անհրաժեշտ էր...)
քանի որ ոչ մեկից երբևե չեմ վաղեցել ու միտք էլ չունեմ` արանց մի քիչ անգամ տատանվելու քայլեցի դեպի <<ամբարի յան>>. ինչպես ենթադրում էի` մրցակցի զորքը համալրում էր ստացել հանձինս խիզախ զինվոր գագիկի... մի քանի նախադասությունից հետո` շատ ավելի ինքնավստահ դարձած վալոդը ասաց.
-սրանից հետո քեզ կոնկրետ կպահես. ջոգա՞ր արա:
Խփոցին անխուսափելի էր…
(մի քիչ շեղվեմ բուն թեմայից. ֆիզիկական ուժ կիրառել մարդու նկատմամբ` իմ կողմից անընդունելի բան է, եթե իհարկե կա ուրիշ ելք, իսկ եթե ուրիշ ելք չկա՞: անխնա կջարդեմ բոլորին` անկախ տարիքներից ու գլխաքանակից. սարի-թաղում անցկացրած 4 տարիների ընտացքում երբևե գործը անխնա ջարդին չէր հասել, բայց էսօր հասավ... վերադառնանք բուն թեմային):
վայրկյանի հազարերորդական պահի ընտացքում պլան մշակեցի` գրոհել արմենի վրա ու միաժամանակ պաշտպանվել գազիկի հարձակումից,իսկ էն երկուսը (պետրոս, գուրգեն) եղած-չեղած մի հաշիվ էին: մտածելն ու իրագործելը մեկ եղավ: ահա թե ի՞նչ տեղի ունեցավ հետագա 2-3 րոպեների ընտացքում`ձախ ձեռքով ուժեղ հարվածեցի վալոդի գլխի աջ կիսադաշտին, աջ ձեռքս փաթաթեցի վալոդի վզցծ ու ձախով անընդհատ սկսեցի հարվածել արմենի գլխին ու փորին, իսկ էդ ընտացքում հենց գագոն մոտենում էր այնքան, որ հնարավոր էր ոտքով հարվածել` հարվածս չէր ուշանում ու մինչև գագոն հաջորդ անգամ կմոտենար` բացի ձախ ձեռքով վալոդի գլխին խփելուց՝ նաև ոտքերով խփում էի որտեղին պատահեր... իսկ թե երբ ու ում կողմից ստածա մյուս վնասվածքներիս պատճառ դարցած հարվածները` չեմ հիշում, բայց դա արդեն կարևոր էլ չէ... հետո եկան սարի-թաղի <<ավելի լավ տխեքը>> ու որոշեցին, որ դալշե տալու հարկ չկա` սախ լավա...
Հ.Գ.
Էս պատմությունը չգիտեմ, էե ինչու՞ <<թղթին>> հանձնեցի ու ինչու՞ եմ ուզում ակումբում տեղադրել... երևի նրա համար, որովհետև գեղարվեստական նկարագրությունները հաջող են ստացվել... համ՝ էլ <<լավ տղեքի>> մասին քիչ պատկերացում ունեցողները գոնե մոտավորապես կիմանան, թե ինչէե կատարվում հայ երիտասարդության մի մասը կազմող <<լավ տղեքի>> կողքին ապրող ու ստեղծագործող :D շարքային հայ տղու հետ, եթե ապրում է <<լավ տղեքի>> շրջապատում... էս պատմության մեջ շարքային հայ տղեն Ջոն Շիրակացին էր` Հովսեփ Խաչատրյանը, ով վերջերս արդեն գրական կեղծանունով է հանդես գալիս...

իսկ ես ամբողջ գրածին շատ լուրջ մի վերաբերվեք` կարդացեք պարզապես կարդալու համար, քանի որ ես այն գրել եմ պարզապես գրելու համար, իսկ թե լա՞վ էր ստածվել, թե ոչ՝ դատեք ինքներդ… գրում եմ, որովհետև արտահայտվելու պահանջ եմ զգում: եղե՞լ էր արդյոք այդ դեպքը, որի մասին վերևում գրել եմ: Կներեք, եթե վերևի խորհրդիս չեք հետևել ու հիմա զղջում եք ավելորդ ժամանակ վատնելու համար...
Հովսեփ Խաչատրյան՝ հատուկ ակումբ.ամ-ի համար 07.03.07թ
խմբագրվել է հեղինակի կողմից 21.03.07թ
Վերնագիրը որպես գովազդ եմ այդպես դրել :D (կատակ)

Array
21.03.2007, 17:26
Դու մենակ էի՞ր

John
21.03.2007, 17:31
Դու մենակ էի՞ր
երևի ի նկատի ունեք պատմվածքի հերոսին :) նա մենակ էր

Array
21.03.2007, 17:42
Ապեր Հայաստանի պայմաններում Բրյս Լի լինելը էտքան էլ ձեռնտու չի, ավելի լավ ա քանակ ապահովես քան որակ:Նկարագրությունդ մորթ էր ,խոսք չունեմ:
Ամբարի մոտ էլ մենակ պիտի չգնայիր,բախտդ բերել ա մի հոգով են շատացել:

Ավելացվել է 58 վայրկյան անց
դու չէ էլի հերոսը

Ուլուանա
21.03.2007, 18:57
Հովսեփ ջան, սպանեց։ :hands Պարզվում է՝ նկարագրելու հիանալի շնորհք ունես :ok , չգիտեի։ :o Բայց դու որ ուզես, ձեռի հետ գրող էլ կարող ես դառնալ, գիտե՞ս։ :P ;)

Հատկապես էս նախադասությունը կարդալիս մեռել էի. :D

...ձախ ձեռքով ուժեղ հարվածեցի վալոդի գլխի աջ կիսադաշտին...

քաղաքացի
21.03.2007, 19:22
Հիանալի նկարագրեցիր «լավ տղեքի» կերպարը: :hands

Չես ասի ինչու՞ է թեմայի վերնագիրը John or No John :)

John
21.03.2007, 19:59
Հիանալի նկարագրեցիր «լավ տղեքի» կերպարը: :hands

Չես ասի ինչու՞ է թեմայի վերնագիրը John or No John :)
Կյանքի ու մահու հարց էր քննարկվում էդ պատմվածքում… հույս ունեի, որ կնկատեիք առանց ասելու :D
շա՜տ մերսի կարծիքների համար :)

John
22.03.2007, 14:56
Առաջին անգամ պատմվածքս կարդացի սկզբից մինչև վերջ՝ առանց ընդհատումների… տառասխալները շատ էին, բայց դրանում էնքան էլ մեղք չունեմ՝ տեքստը լատիներեն տառերով էր գրված՝ տրանսլիտով հայերեն դարձրեցի, հետո էլ մոտ է ժամ սխալներն էի ուղղում, բայց վերջ ի վերջո ահագին սխալներ էին մնացել, որի համա հայցում եմ Ձեր ներողամտությունը… Փաստորեն իմ գրածները հավանում եք… այսուհետև գրածներս ավելի հաճախ Ակումբում կդնեմ, իսկ մինչև հիմա գրելուց 2-3 օր հետո ամենաուշը վերացնում էի որպես հիմարություն… Եթե իսկապես հավանում եք՝ այսուհետև ամենալավերը Ակումբում կդնեմ…

Ապեր Հայաստանի պայմաններում Բրյուս Լի լինելը էտքան էլ ձեռնտու չի, ավելի լավ ա քանակ ապահովես քան որակ:Նկարագրությունդ մորթ էր ,խոսք չունեմ:
Ամբարի մոտ էլ մենակ պիտի չգնայիր,բախտդ բերել ա մի հոգով են շատացել:
Ջոնը Բրյուս Լի չէր, այլ պարզապես լավ ֆիզիկական տվյալներ ունեցող տղա: Իսկ ինչ վերաբերում է քանակ vs որակ ասեմ, որ գերադասում եմ լինել մենակ, քան թե 100 հոգի գլխաքանակի հետ, ովքեր վտանգի հոտն առնելուն պես կփախնեն… Իսկ Ջոնը Սարի–Թաղում ընկերներ չուներ՝ ու՞մ հետ գնար «ամբարի յան», իսկ եթե էդ պահին չգնար «ամբարի յան»՝ այդ քայլը որպես վախկոտություն կորակվեր, իսկ Ջոնը վախկոտ չէր…

դու չէ էլի հերոսը
:D լավն էր

Բայց դու որ ուզես, ձեռի հետ գրող էլ կարող ես դառնալ, գիտե՞ս։
էդ մասին հայոց լեզվիս ուսուցռուհուն է պետք տեղեկացնել, որ շարադրություններիս համար 3 կամ 4- չդնի…



...ձախ ձեռքով ուժեղ հարվածեցի վալոդի գլխի աջ կիսադաշտին... Հատկապես էս նախադասությունը կարդալիս մեռել էի.
Իսկ ես խմբագրելիս ուզում էի էդ մասը ջնջել :)

Չես ասի ինչու՞ է թեմայի վերնագիրը John or No John
ուշադիր չես կարդացել՝

Վերնագիրը որպես գովազդ եմ այդպես դրել
եթե վերնագիրը դնեի «Սարի-Թաղի լավ տղեքը»՝ հավանաբար ավելի քիչ հետաքրքրություն կառաջանար դեպի պատմվածքս …

Arisol
22.03.2007, 15:21
Դշ, դ-դշ, բմփ, աաա, դ-դփ, պիիիիիիիու, բաբամբ, վաաախ, ույ, վայ մամա. երևի հետևյալ ձայներն են ուղեկցել այդ ընթացքում :D :
Լավն էր, Հովսեփ ջան: Իրոք, նկարագրությունը շատ լավն էր, կարդալու ժամանակ աչքերիս ամեն ինչ պարզ երևում էր:
Ինչ վերաբերվում ա սյուժեին, ապա ասեմ, որ լավն էր, դուրս եկավ, լավ դաստիարակել ա էդ «լավ տղեքին»: Կարծես թե իրանց ուզածն էլ հենց էդ էր :D :
Ապլես :kiss :

lili-4
02.04.2007, 18:30
ԽՈՐՀՈւՐԴ
ՉԵՄ ԽՈՍՏԱՆՈւՄ, ՈՐ ԳՐԱԾՍ ՀԱՎԱՆԵՔ` ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԵԹԵ ԱՎԵԼՈՐԴ ԺԱՄԱՆԱԿ ՉՈւՆԵՔ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ԴԱՍԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԻ ԿԱՐԴԱՑԵՔ :)


Խոստանաս թե ոչ, մեկ է, հավանում եմ:hands
Ապրես, լավ ես գրել և ,ամենակարևորը ,լավ ես մտածում:Հաճելի է, որ ունենք նման բարքերը քննադատող երիտասարդ:

ihusik
04.04.2007, 00:47
Հարգում եմ պատմվածքիդ հերոսի՝ JOHN-ի պես տղաներին. ճիշտ ես՝ կարևորն որակն է, այլ ոչ թե քանակը, բայց ափսոս որ քանակով այդպիսի տղաները քիչ են...:think

John
04.04.2007, 13:51
Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար :)

Սամվել
20.06.2007, 17:39
Լավն էր ապեր………կյանքից էլ բավականին ծանոթ էր ……
ես ել եմ ետ կողմերց ու հանդիպել եմ բավականին շաաաաատ սար թաղի քյառթու լավ տղեքի բազմությանը ,իրանց կպնողական տոնով,սոնի էրիկսոնով , պպզած դիրքը հարգող :think 1գիգնոց չիպով և այլն………ու բավականին հաճախ փոխվող ընկերներով ու լավ տղա լինելու մասին բավականին հետաքրքիր ու իրարամերժ կարծիքներով…:)
Ասեմ որ մենակ կռիվ անելը մեկմեկ պետքա, բայց դե ՌԵՄԲՈ անելով հո չի …հլը փոքր ես երեվի մի քիչ էլ բախտտ բերելա թե չե տենց ժամանակ մեծանումա դանակով հարված ուտելու հավանականությունը …ընենց որ աշխատի ետ մասսայից հեռու մնաս……… համ ել ոնց որ ասում են /Против лома нет приема если нет другова лома/…ընենց որ զգուշ մնա………………
Պատմությունը բավականին լավ էր կազմված ու նկարագրությունն էլ վերջն էր ՐԱՖՖԻ էիր արել :) ,մենակ ոնց որ մեկ-մեկ Վալոդի տեղը Արմեն էիր գրել:B /ես գիտեմ ինչի:)/ …բայց դե դա չէր կարևորը………
երեվի եսքանը……:ok

Aksel
21.06.2007, 00:40
Հերոսդ ինչքան էլ ուզում է թե՛ հոգեպես թե՛ ֆիզիկապես կատարյալ անձնավորություն լինի, նրա բռնած դիրքը պարտվողական է, նույնիսկ եթե ամեն օր ՌԵժԻՄՈՎ շարք կանգնեցնի էդ լավ տղերքին ու ծեծի: Ինչու՞.
Վորովհետև բոլորը չեն կարօղ վատը կամ լավը լինել, բոլորը լինում են ինչպես բոլորը, իսկ այդ տարիքում բոլորի հետ շփվելը, թեկուզ ինչ որ դիրքեր զիջելով, շատ կարևոր է, հետո ուշ կլինի: Չե որ ասում են ամենամեծ շքեղությունը դա մարդկանց հետ շփվելն է: Իսկ եթե նրանք այնքան ցածր մակարդակի մարդիք են, որ չի կարում հետները շփվել դա ուղղակի հերսոդ տրամադրություն է, մեր մեծերը իրենց ստեղծագործությունների ամենալավ նյութերը քաղել են հենց նման շրջաններում: Էնպես, որ Հովսեփ ջան, հերոսդ պետք է լեզու գտնի էդ տղերքի հետ ու իր ուժերի համաձայն դաստիարակի նրանց, որ շատ ավելի դժվար է քան ծեծելը:
Իսկ մենակ կռիվ են անում մի անգամ, երբ տղամարդը պետք է ցույց տա թե ո՞վ է:
Կռվել առանց վախենալու, մինչև վերջ, ուզում է վոռց կատվի ծեծ ուտի, կարևորը դա չէ, նման կռվից հետո հասկացողը կհարգի իսկ դուդը կվախենա նրան նեղացնել: Հերոսդ էդ հատվածը արդեն անցել է, հիմա պետք է լեզու գտնի հետները, ուզի թե չուզի նրանց մեջ է ապրում, եթե վատն են թող ինքը լավը լինի, որ տեսնեն ո՛րն է լավը:
Իսկ կռիվ անելը ճիշտ բան չե, կներես, պատմելը նույնպես:

Ասեմ, որ պատմվացքիդ մեջ օգտագործել էս նյութի շատ չնչին մասը, ուղղակի կոնկրետ շարադրել էս կատարվածը, իսկ կարելի էր ստեղծել լիարժեք գրական ստեղծագործություն, գոնե բնութագրելով ու ներկայցնելով էդ լավ տղերքի պատկերները, նրանց գորշ աշխարհը, կարծում էմ, որ դա նրանց էլ պետք կգար:
ԵՎ դա արդեն չեր լինի կռիվ պատմել այլ կլիներ գրականություն, ԳՐԻՐ:

Օրինակ, Իսահակյանի «Փորոլոգիան» կարդացե՞լ էս, պատմվացքի մեջ խոսքը մի շատակեր ապուշի մասին է, բայց ի՞նչ փիլիսոփայություն կա, ի՞նչ խորը ու գեղեցիկ պատմվածք է...;)

Սամվել
21.06.2007, 01:20
էէէ Ակսել ջան մի պահ դուրս չեկավ ասածտ, ինչա նշանակում շփվի թե չե ուշ կլինի…հո տենց չի այ ախպեր…եթե քեզ հաճելի չի ինչոր մեկի հետ շփվել ուրենմ պիտի չշփվես և վերջ……ես համարյա համոզված եմ որ շփվելու տհաճությունը փոխադարձա լինում , այնպես որ պետք չի փորձել շփվել նրանց հետ ում դու կամ ով քեզ հաճելի չի
իմ համար ճիշտը տենցա իսկ հակառակ պահվածքը իմ մոտ միշտ ծիծաղա առաջացնում :)……

Համ էլ հո պարտադիր չի շփվես բոլոր նրանց հետ ով ինչինչ պատճառներով ամեն օր քեզ տեսնումա կամ դու ես տեսնում նրան :) …մարդիկ շփվում են նրանց հետ ում հետ նրանց հաճելիա ու դա վայթե կարելի լինի դաժե ֆիզիկայի օրենքներով բացատրել :B

John
21.06.2007, 09:17
Հերոսդ ինչքան էլ ուզում է թե՛ հոգեպես թե՛ ֆիզիկապես կատարյալ անձնավորություն լինի, նրա բռնած դիրքը պարտվողական է, նույնիսկ եթե ամեն օր ՌԵժԻՄՈՎ շարք կանգնեցնի էդ լավ տղերքին ու ծեծի: Ինչու՞.
Վորովհետև բոլորը չեն կարօղ վատը կամ լավը լինել, բոլորը լինում են ինչպես բոլորը, իսկ այդ տարիքում բոլորի հետ շփվելը, թեկուզ ինչ որ դիրքեր զիջելով, շատ կարևոր է, հետո ուշ կլինի: Չե որ ասում են ամենամեծ շքեղությունը դա մարդկանց հետ շփվելն է: Իսկ եթե նրանք այնքան ցածր մակարդակի մարդիք են, որ չի կարում հետները շփվել դա ուղղակի հերսոդ տրամադրություն է, մեր մեծերը իրենց ստեղծագործությունների ամենալավ նյութերը քաղել են հենց նման շրջաններում: Էնպես, որ Հովսեփ ջան, հերոսդ պետք է լեզու գտնի էդ տղերքի հետ ու իր ուժերի համաձայն դաստիարակի նրանց, որ շատ ավելի դժվար է քան ծեծելը:
Նախ՝ շատ շնորհակալ եմ կարծիքի համար :)
Դե, քանի որ ամեն տեղ շեշտել ես «հերոսիս», ես էլ իրան այդպես դիմեմ :) Հերոսս՝ լինելով պատանի, դեռ ինքն ունի շա՜տ սովորելու բաներ ու որպես մարդ դեռ ձևավորված չի: Լեզու գտնել էդ կարգի տղեքի հետ՝ իմ հերոսի սրտով չէ, քանի որ նա ունի շա՜տ լավ ընկերներ, որոնք իրենց պրոբլեմներով լրիվ հերիք են իմ հերոսին: Իմ հերոսը գտնում է, որ դեռ վաղ է որևէ մեկի դաստիարակությամբ զբաղվելն ու գերադասում է շփվել իրենից տարիքով մեծերի հետ, կյանքի դասեր քաղել նրանցից, և հետո միայն փորձել դաստիարակել որևէ մեկին :) Իսկ էդ որևէ մեկին նա հաստատ չի դաստիարակի իր կամքին հակառակ… մի՞թե իմ հերոսը պարտավոր է դաստիարակել իրեն հասակակից կամ 1-2 տարի տարիքով ավելի մեծ տղաների… միանշանակ Ո՛Չ: Իսկ ինչի՞ց ուշ կլինի… Իմ հերոսին երևի պատկերացնում ես որպես կյանքից աբիժնիկ մի պատանի… Նրան ճանաչողները գիտեն, որ նա այդպիսին չէ, այլ կենսուրախ, մարդամոտ ու լիքը լավ ընկերներ ունեցող մի տղա :) Իսկ ընկերները պարտադիր չի լինեն հասակակիցներ կամ իրար մոտ ապրող…


Հերոսդ էդ հատվածը արդեն անցել է, հիմա պետք է լեզու գտնի հետները, ուզի թե չուզի նրանց մեջ է ապրում, եթե վատն են թող ինքը լավը լինի, որ տեսնեն ո՛րն է լավը:
Հերոսս իր կամքին հակառակ երբեք որևէ բան չի անում… Նա չի շփվում այն մարդկանց հետ, ում շրջապատում թյուրիմացաբար հայտնվել է: Նրան ոչ ոք չի կարող ստիպել շփվել այն մարդկանց հետ, ում հետ շփումը միայն բացասական լիցքեր է տալիս… Իսկ թե ինչքանով է նա լավը՝ ուրիշների գնահատելու գործն է: Իմ կարծիքով նա իր ապրելակերպով լավ օրինակ է ծառայում շրջապատին, իսկ եթե շրջապատը չի ընդունում, որ դա է ճիշտը՝ վերևում արդեն նշել եմ, որ իմ հերոսը չի պատրաստվում իրենից մեծերի համար մանկավարժ դառնալ (ամենաանշնորհակալ մասնագիտություններից մեկը):


Իսկ կռիվ անելը ճիշտ բան չե, կներես, պատմելը նույնպես
Հարգում եմ կարծիքդ, բայց համաձայն չեմ հետդ: Ամեն մարդու հետ կարելի է շփվել իրա ուղեղի ծալքերին համապատասխան: Իսկ եթե նա չունի ուղեղի՝ բավարար քանակությամբ ծալքեր և ուզում է այդ բացը լրացնել բռունցքներով՝ ստիպված ես մոռանալ ուղեղիդ ծալքերի մասին ու պատրաստվել հակահարված տալու ՆՈՒՅՆ ոճով՝ բռունցքներով: Իսկ պատմելու ճիշտ-սխալի մասին քո կարծիքը նույնպես չեմ ընդունում: Եթե մեր շրջապատում տեղի են ունենում դեպքեր՝ որոնց մասին շատերը տեղյակ չեմ, բայց այդ դեպքերը քո կարծիքով կարող են օգտակար լինել շատերին՝ իհարկե դեպք է գրել այդ մասին: Իսկ ճի՞շտ է արդյոք պատմելը պատերազմների մասին… մի՞թե սխալ է…


Ասեմ, որ պատմվացքիդ մեջ օգտագործել էս նյութի շատ չնչին մասը, ուղղակի կոնկրետ շարադրել էս կատարվածը, իսկ կարելի էր ստեղծել լիարժեք գրական ստեղծագործություն, գոնե բնութագրելով ու ներկայցնելով էդ լավ տղերքի պատկերները, նրանց գորշ աշխարհը, կարծում էմ, որ դա նրանց էլ պետք կգար:
ԵՎ դա արդեն չեր լինի կռիվ պատմել այլ կլիներ գրականություն, ԳՐԻՐ:
Գրելու ասպարեզում սկսնակ եմ, սա ընդամենը իմ երկրորդ պատմվածքն է: Իհարկե կարելի էր ավելի լավ գրել: Բնականաբար շատ բան ունեմ սովորելու՝ գրելու (և ոչ միայն) ասպարեզում: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ կարծիքի համար :)


Օրինակ, Իսահակյանի «Փորոլոգիան» կարդացե՞լ էս, պատմվացքի մեջ խոսքը մի շատակեր ապուշի մասին է, բայց ի՞նչ փիլիսոփայություն կա, ի՞նչ խորը ու գեղեցիկ պատմվածք է...
Չեմ կարդացել… բայց հենց որ հարմարվի՝ կկարդամ :)

Սամվել ջան քո կարծիքի համար էլ եմ շնորհակալ: Իսկ ֆիզիկայի օրենքներով, ինչքանով նկատել եմ՝ ամեն ինչ էլ ապացուցվում է :)

Lilushik
22.06.2007, 01:16
Կարդալուց հետո ես ավելի խորիմաստ կերպով էի ընկալել վերնագրի իմաստը…
John or no John այսինքն տղան ինքն իրեն մի պահ հարցնում է լինել այն ինչ կամ՝ John, թե՞ փոխվել դառնալ այնպիսին, ինչպիսին մեր քաղաքի ճնշող մեծամասնությունն է... Be or not to be JOHN?

Սակայն հետո տեսա վերնագրիդ բացատրությունը և հասկացա, որ սխալվում էի…

armen9494
16.11.2011, 21:13
Նոր կարդացի էս պատմվածքդ, ասեմ որ շատ դուրս եկավ, չնայած արդեն 4 տարի է անցել, բայց էդ ընդհանուր «լավ տղու» նկարագրությունը համարյա չի փոխվել, մենակ երևի 1 ԳԲ-ի փոխարեն մի 8 ԳԲ- ա դարձել հեռախոսի չիպը:))

Շատ լավ էիր ամեն ինչ նկարագրել, շատ հաճելի ու թեթև ոճով էիր գրել, իսկ վերնագիրն էլ տոչնի ինքն էր :hands

John
16.11.2011, 22:11
Նոր կարդացի էս պատմվածքդ, ասեմ որ շատ դուրս եկավ, չնայած արդեն 4 տարի է անցել, բայց էդ ընդհանուր «լավ տղու» նկարագրությունը համարյա չի փոխվել, մենակ երևի 1 ԳԲ-ի փոխարեն մի 8 ԳԲ- ա դարձել հեռախոսի չիպը:))

Շատ լավ էիր ամեն ինչ նկարագրել, շատ հաճելի ու թեթև ոճով էիր գրել, իսկ վերնագիրն էլ տոչնի ինքն էր :hands
մեկ էլ Ջոհնն ա փոխվել երևի :D ապրես ախպերս :)

Smokie
12.07.2016, 22:55
Կուզեի ուսումնասիրել ու ծանոթանալ մեր Ջոնի տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործություններին :roll

John
12.07.2016, 22:57
Կուզեի ուսումնասիրել ու ծանոթանալ մեր Ջոնի տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործություններին :roll
Բանակային շրջանին հասնես՝ ասա մի քանի հատ անտաղանդ բանաստեղծություն ուղարկեմ :D