PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցրու հակառակ սեռի ներկայացուցչին

Էջեր : [1] 2 3

Artgeo
21.03.2007, 12:46
Առաջարկում եմ սենց բան։ Գրում ենք սենց՝
ՏՂԱ
ԱՂՋԻԿ
ՏՂԱ
ԱՂՋԻԿ

Մտնում ես, նայում վերևի հարցը, պատասխանում ու տալիս քո հարցը հակառակ սեռի ներկայացուցչին։ Հաջորդը մյուս սեռի ներկայացուցիչը անում է նույնը։

Սկսենք։

Ընկերուհու անձնական կյանքի մեջ քիթ խոթելը այդքան շա՞տ եք սիրում, թե՞ պարզապես պարտավորություն եք համարում։

Arisol
21.03.2007, 13:54
Ընկերուհու անձնական կյանքի մեջ քիթ խոթելը այդքան շա՞տ եք սիրում, թե՞ պարզապես պարտավորություն եք համարում։

Ընդհանրապես ձգտում եմ ո՛չ ընկերուհիներիս, ո՛չ էլ այլ մարդկանց անձնական կյանքի մեջ քիթս չխոթել, բայց երբ զգում եմ, որ ընկերուհուս վտանգ ա սպառնում, որ տեսնում եմ, որ իր ընտրյալը խաբում ա իրեն, կարճ ասած չմոյացնում ա, խաղում ա ընկերուհուս հետ ոնց ուզի, էդ դեպքում պարտավորություն եմ համարում զգուշացնել ընկերուհուս, թե ինչպիսի դժոխային կարող ա դառնալ իր կյանքը: Իսկ եթե իմ զգուշացնելուց հետո էլ նա շարունակում ա նույն տեմպերով, ապա դա արդեն իր գործն ա, ես իմ պարտականությունն արել եմ…

Հարց.

Դու սիրում ես մի աղջկա, ու ձեր սերը փոխադարձ ա: Մի օր գալիս ա էդ աղջկա նախկին ընկերն ու ասում ա. «էդ աղջկա հետ ես կայֆավտ էի անում, ախպեր, ինքը կայֆավատի համար ա» : Ինչպե՞ս կվարվեիր տվյալ դեպքում: Կշարունակեի՞ր հարաբերությունները: Նկարագրիր քո քայլերը:

Guest
21.03.2007, 14:16
Դժվար եմ պատկերացնում այն, որ ես կսիրեմ մի այնպիսի մարդու, ով ընկերություն կաներ այնպիսի տղու հետ, ով այսպիսի բան կասեր ինձ: Բայց ամեն դեպքում, մարդիկ փոխվում են…
Իմ քայլերը կլինեն՝
1) Ուղարկել այդ տղուն որքան հնարաոր է հեռու
2) Շարունակել ապրել այնպես, ինչպես ապրում էի, մինչև ինչ-որ մի տուֆտա գյադու ինչ-որ բան բլթցնելը:

Հարց

Ի՞նչն է ձեզ խանգարում, որ հենց դուք անեք առաջին քայլը:

Selene
21.03.2007, 16:09
Ինչ-որ ներքին բան կա, որ դժվար է բառերով նկարագրել, միգուցե դիմացինի կողմից քո զգացմունքները չգնահատելու վախը կամ դրանց մասին արտահայտվելուդ ոչ ճիշտ հասկանալնիր կողմից, չգիտեմ:
Իսկ երկրորդ տեղում այն հասարակության բարքերը, որտեղ ապրում եմ:

Հարց

Որո՞նք են այն երեք հիմնական հատկանիշները, որը պետք է ունենա աղջիկը՝ ձեր սիրտը հիմնովին գրավելու համար:

John
21.03.2007, 16:35
Որո՞նք են այն երեք հիմնական հատկանիշները, որը պետք է ունենա աղջիկը՝ ձեր սիրտը հիմնովին գրավելու համար:
1.համեստություն
2.գեղեցիկ ժպիտ
3.հարուստ ներաշխարհ
հարց
Ինչու՞ են Ձեզ՝ աղջիկներիդ ավելի շատ դուր գալիս տպավորություն ստեղծել ձգտող տղաները, քան թե… իմ նմանները (այսինքն հակառակը)

StrangeLittleGirl
21.03.2007, 17:46
Ինչու՞ են Ձեզ՝ աղջիկներիդ ավելի շատ դուր գալիս տպավորություն ստեղծել ձգտող տղաները, քան թե… իմ նմանները (այսինքն հակառակը)
Ինձ քո ասած տղաները դուր չեն գալիս :-[ Քեզ նմաններն են դուր գալիս :oy

Ինչու՞ ձեզնից խելացի աղջիկներին չեք սիրում: :D

քաղաքացի
21.03.2007, 17:50
Բայց ո՞վ է ասում, որ չենք սիրում: Ես շա՜տ եմ սիրում: :love

Ինչու՞ ձեզնից խելացի տղաներին չեք սիրում: :D

Firegirl777
21.03.2007, 18:34
Իսկ ով ասաց, որ չենք սիրում,

Ինչու եք համբուրվելիս այդքան արագ շնչում

lili-4
21.03.2007, 18:47
Ինչու՞ ձեզնից խելացի տղաներին չեք սիրում: :D
Ես զարմանում եմ, ինչպես կարելի է մինչև հիմա չհասկանալ, որ աղջիկները ոչ միայն իրենցից խելացի տղաների են սիրում, այլ միշտ էլ դրան են ձգտում :Դա բնական օրինաչափություն և անհաժեշտությունէ:Եվ ասեմ, դա է պատճառը, որ կյանքում շատ հազվադեպ է իրական սեր լինում::love
հարց.
Հավանել ես մի աղջկա, որին համարում ես քո ընտրյալը, բայց ծնողներդ դեմ են, քանի որ նա նախկինում ամուսնացած է եղել, ինչպե՞ս կվարվես, եթե հարցը դրել են այսպես, կամ մենք, կամ նա…

Artgeo
21.03.2007, 18:58
Ինչու եք համբուրվելիս այդքան արագ շնչում
Արագ չեմ շնչում։ Գրեթե չեմ շնչում։

Հավանել ես մի աղջկա, որին համարում ես քո ընտրյալը, բայց ծնողներդ դեմ են, քանի որ նա նախկինում ամուսնացած է եղել, ինչպե՞ս կվարվես, եթե հարցը դրել են այսպես, կամ մենք, կամ նա…
Մայրց այդպիսի պայման չի դնի, քանի որ ինձ սիրում է։

Չաղերին սիրո՞ւմ եք :oy

Amaru
21.03.2007, 19:31
Արտաքինը էտքան էլ կարևոր չի:
Ինձ դուր են գալիս :))

Խի՞ տղաներին դուր չի գալիս, որ իրենց ընկերուհին տղա ընկերների հետ շփվում ա:

Guest
21.03.2007, 19:47
Հա բա, մի հատ էլ դուր գար:
Բայց դե այդ ամենը չպիտի քեզանից դուրս գա, եթե դու սիրում ես, պիտի լրիվ վստահես այդ մարդուն: Իսկ եթե դուր չի գալիս, ապա դիմացի այնքան, մինչև չվերադաստիրակվես:

Դուք դեռ հավատու՞մ եք, որ ռոմանտիկ տղաներ գոյություն ունեն:

Ուլուանա
21.03.2007, 19:57
Այո, ոչ միայն հավատում եմ, այլև հաստատ գիտեմ, որ գոյություն ունեն, որովհետև անձամբ ճանաչում եմ այդպիսի տղաների։ :P Հետո՞ ինչ, որ դու նրանց թվին չես պատկանում։ :D

Մանե
21.03.2007, 19:57
Դուք դեռ հավատու՞մ եք, որ ռոմանտիկ տղաներ գոյություն ունեն:
Միանշանակ,սակայն ցավոք շատ քիչ են:( :love
Եթե աղջիկը ձեր հանդեպ անի առաջին քայլը,ինչպես կվերաբերվեք նրան:) /բայց անկեղծ/:)

Artgeo
21.03.2007, 20:00
Եթե աղջիկը ձեր հանդեպ անի առաջին քայլը,ինչպես կվերաբերվեք նրան:) /բայց անկեղծ/:)

Կամ կսիրեմ կամ կշարունակեմ հետը սովորական ընկերություն անել:

Ի՞նչ չէիք ների տղային բացի դավաճանությունից:

Ուլուանա
21.03.2007, 20:03
Որ իմանամ, որ ինձ ինչ-որ բանում խաբել է... :nono

Իսկ դու՞ք ինչը չէիք ների։ :think

electrical_storm
21.03.2007, 20:03
Եթե աղջիկն օժտվածա աղջկան բնորոշ հատկություններով, նա այնպես կանի,որ կհասկանաս,որ նա ուզում է,որ մոտենաս նրան: Չեմ կարծում թե ինձ դուր կգա աղջիկ,ով նա առաջինը կմոտենա ու կասի,որ սիրումա և այլն...բլա-բլա-բլա....
Տենց լինումա,երբ մալալետկա աղջիկներն իրանց դպրոցի 10-րդ դասարանցի տղեքին են սիրում,ու էտ տղեքի հեչ պետքը չեն,չեն դիմանում,գնում առաջարկություն են անում,իհարկե ապարդյուն...

հարց աղջիկներին....

Ինչի՞ եք միշտ ասում,իբր չեք հարբում վաշե,բայց,երբ մի բաժակ խմում եք, խելքներդ գնումա արձակուրդ...

StrangeLittleGirl
21.03.2007, 20:18
Ինչի՞ եք միշտ ասում,իբր չեք հարբում վաշե,բայց,երբ մի բաժակ խմում եք, խելքներդ գնումա արձակուրդ...
Ես տենց բան չեմ ասել :D Ի՜նչ մի բաժակ, մի կումն էլ հերիք է, որ հինգ րոպե հետո քնեմ:

Երբ աղջիկը ծխում է, սեքսուա՞լ է: :D

Artgeo
21.03.2007, 20:25
Իսկ դու՞ք ինչը չէիք ների։ :think

ՆՐԱՆ պատրաստ եմ ներել ամեն ինչ...

Երբ աղջիկը ծխում է, սեքսուա՞լ է: :D

Եթե ընդհանրապես սեքսուալ է, ապա այո, եթե ոչ ապա ոչ:

Կինը ինքնաբա՞վ էակ է:

Ուլուանա
21.03.2007, 20:31
Կինը ինքնաբա՞վ էակ է:
:D Չէ մի՝ ինքնաբա՜վ։ :D Լավ է՝ չասեցիր՝ ինքնաբավարավող։ :D Ինձ թվում է՝ պարզ է, որ ո՛չ կինը, ո՛չ էլ տղամարդը չեն կարող ինքնաբավ լինել, այլապես նրանցից մեկը պարզապես գոյություն չէր ունենա։ :P

Ի՞նչ եք առաջին հերթին մտածում և/կամ զգում, երբ շատ գեղեցիկ աղջիկ եք տեսնում։ :D

Guest
21.03.2007, 20:47
Բա իմը չլիներ…

Չեմ սիրում կրկնվել, բայց… :oy
Ձեր ներքնաշորի գույը :D

Arisol
21.03.2007, 22:01
Ձեր ներքնաշորի գույը
Հայկ, իսկ դու համոզվա՞ծ ես որ ուզում ես իմանալ իմ ներքնաշորի գույնը :D :
Նույն, ինչ քոնը :P :

Ինչպիսի՞ն ա քո իդեալը (ու՞մ կուզեիր նմանվեիր) :

Ուրվական
21.03.2007, 23:05
Ինչպիսի՞ն ա քո իդեալը (ու՞մ կուզեիր նմանվեիր) :

Իդեալ որպես այդպիսին չունեմ: Ավելի շուտ իդեալն ինձ համար հավաքական կերպար է: Ուղղակի ասեմ սենց՝ էս իմ էղածից կվերցնեի 20 տոկոսը, отец-իցս՝ 70 տոկոսը, մնացած տոկոսներն էլ շատ տարբեր բաշխված կլինեին, ու ես ինձ կհամարեի եթե ոչ իդելական, ապա, համենայնդեպս, իդեալականին մոտ: Բայց հիմա էն եմ, ինչ որ կամ, ու չեմ էլ դժգոհում: Ամեն ինչ լավ ա:

Իսկ ոնց կարելի է իմանալ, թե աղջիկն ինչպես է վերաբերվում տղային, եթե նրանք ոչ մի հարաբերություն չունեն: Ինչ-որ ընդհանուր բաներ կա՞ն, ըստ որի կարելի է դա իմանալ: Էս աղջիկներից մեկ-մեկ ուղղակի բան չեմ ջոգում::)

Goga
21.03.2007, 23:55
Իհարկե կան;) Առաջին հերթին հայացքն ու հիացմունք արտահայտող աչքերը, պա նրա վերաբերմունքը քո ասծների և ընդհանրապես քո հանդեպ, թեկուզ անուղղակի արտահայտված:
Այսքանը բավական է, թե չէ աղջիկներն ինձ չեն ների;) :)
Հարց
Ինչու՞ են տղաները երբեմն լուռ սիրում, ընդ որում այդ լռությունը շատ երկար կարող է լինել, իսկ երբ որոշում են վերջապես արտահայտվել, շատ ուշ է լինում:

electrical_storm
22.03.2007, 00:09
Ես 12-13 տարեկանում եմ տենց եղել,սակայն, հետո վաշե տենց չեմ եղել ու ճիշտն ասած չեմ հասկանում նման տղաների… Հենց աղջիկա դուրս գալիս միանգամից անցնում եմ հարձակման... ու տենց ճիշտա ու ամենակարևորը արդյունավետ…

հարց աղջիկներին…

Կարաոկեներ մեկ էլ 7 Կադրը ինչի՞ եք տենց սիրում…:)

CactuSoul
22.03.2007, 11:45
Կարաոկեներ մեկ էլ 7 Կադրը ինչի՞ եք տենց սիրում…:)
Ո՛չ «7 կադր»-ում, ո՛չ էլ (առավել ևս) կարաոկեում չեմ եղել:P … Առանձնապես ցանկություն էլ չունեմ:D … Ընենց որ բոլորի մասին չի ասված:) :
Բայց եթե ընդհանուր առմամբ խոսեմ, երևի կարաոկեները սիրում են ինքնաարտահայտման համար, իսկ «7 կադրը», ինչքան գիտեմ, լավ, բարձր մակարդակով տեղ ա (հուսով եմ՝ չեմ սխալվում:unsure ), հետևաբար այնտեղ պետք է որ հաճելի լինի:ok :

Իմ հարցը հետևյալն է.
Ինչո՞վ է դժվար տղա լինելը: Արդյոք կա՞ն այնպիսի բաներ, որ ձեզ նեղություն են պատճառում՝ կապված այն հանգամանքի հետ, որ արական սեռին եք պատկանում:think :

Artgeo
22.03.2007, 11:52
Սափրվելը... աաա.... նամանավանդ ձմռանն ու ամռանը.... Դաժանա:

Կուզենաի՞ք տղա լինել:

CactuSoul
22.03.2007, 12:01
Կուզենաի՞ք տղա լինել:
Է՜էէխ-էխ-էխ-էխ-էխխ:( …
Մի բան ասեմ, մնացածը դուք հասկացեք. մինչև էս վերջերս միակ բանը, ինչն իմ մեջ կոտրում էր տղա լինելու ցանկությունը, այն էր, որ այդ դեպքում ստիպված էի լինելու աղջիկներին սիրել:D :oy …

հարց.
Իսկ դուք համաձա՞յն եք այն մտքին, որ տղամարդիկ կանանցից խելացի են:

Philosopher
22.03.2007, 12:07
Համաձայն ենք, իսկ դա մեզ հուշում է, որ գուցե սխալվում ենք...

Հարց՝ ինչու՞մ է ձեր ուժը և ինչու՞մ է ձեր թուլությունը

Բարեկամ
22.03.2007, 15:32
Ուժը՝ գեղեցկության, թուլությունը՝ պահանջկոտության /երևի/
խոսքս ընդհանրապես կանանց մասին էր:

Հարց.
Միայն անկեղծ. իգական սեռի նկատմամբ սեռական հետաքրքրությունը ո՞րերորդ տեղում է ;)

John
22.03.2007, 15:38
Հարց.
Միայն անկեղծ. իգական սեռի նկատմամբ սեռական հետաքրքրությունը ո՞րերորդ տեղում է
դժվար հարց է… համենանյդեպս ինչպես ցույց է տվել փորձը՝ ոչ 1-ին: Իմ մոտ 4-5`
ավելի կարևոր 3-4 բան հենց նոր մտքովս անցավ :)
ՀԱՐՑ
Ամենաշատը ի՞նչն եք գնահատում տղայի մեջ

Մանե
22.03.2007, 15:46
ՀԱՐՑ
Ամենաշատը ի՞նչն եք գնահատում տղայի մեջ
1.Լավ ընկեր լինելը
2.Ազնիվ լինելը:oy
3. Հասկանալու կարողությունը:)
4.Ռոմանտիկ լինելը:love
5.Մեկ էլ որ չի փորձում «լավ տղա» երևալ:) Պարզապես այնպիսին ա,ինչպիսին կա:)
Համենայն դեպս ես դա եմ գնահատում:)
ՀԱՐՑ
Կռիվների իմաստը ձեր կյանքում:P

Կարեն ջան
22.03.2007, 16:37
Ընդհանրապես ինքնահաստատվելու մի ձև եմ համարում այդ կռիվներ կոչվածը, որը մեծ տարիքում ավելի քչանում և վերանում է, ավելի դիվանագետ պահվածքի շնորհիվ, որը համարյա թե բացակայում է ցածր տարիքում:

Հարց այն աղջիկներին, որոնք սիրում են քսվել:
Ինչու եք քսվում, իմաստը::think
Առանց այդ էլ գեղեցիկ եք::)

Ուլուանա
22.03.2007, 17:38
Հարց այն աղջիկներին, որոնք սիրում են քսվել:
Ինչու եք քսվում, իմաստը::think
Առանց այդ էլ գեղեցիկ եք::)
Քսվում ենք, որովհետև մեր կարծիքով (հաճախ նաև ուրիշների, հատկապես տղաների :oy ) քսված ավելի գեղեցիկ ենք։ :roll Համ էլ նայած աղջիկ, նայած տղայի ճաշակ և կարծիք։ ;) Մեկին քսված է ավելի շատ սազում, մյուսին՝ առանց քսվելու։ Մեկը քսվելու կարիք չունի, մյուսն ունի։ Եվ, վերջապես, որոշ տղաների քսված դուր է գալիս, ոմանց՝ ոչ։ Բա, այդպիսի բաներ։ :P

Ինչի՞ց է, որ երբ աղջիկը ձեզ ժպտում է ու ձեզ հետ սեթևեթում, ձեզ թվում է, թե նա հիանալի մարդ է։ :oy (Դե, բացառություններ լինում են, բայց նկատել եմ, որ հիմնականում այդպես է, ինչը, ճիշտն ասած, աղջիկների մեջ չեմ նկատել:oy )

John
22.03.2007, 17:49
Ինչի՞ց է, որ երբ աղջիկը ձեզ ժպտում է ու ձեզ հետ սեթևեթում, ձեզ թվում է, թե նա հիանալի մարդ է։ (Դե, բացառություններ լինում են, բայց նկատել եմ, որ հիմնականում այդպես է, ինչը, ճիշտն ասած, աղջիկների մեջ չեմ նկատել )
Ինչ լավ հարց էր… չէի մտածել էդ մասին… աղջկա նման կարգի պահվածքը ցույց է տալիս, որ նա «ձևական» չէ՝ այսինքն ինքը չի գտնում, որ աղջիկը տղուն չպետք է ժպտա… Անձամբ ես աղջկա ժպիտից փորձում եմ գուշակել՝ անկե՞ղծ է արդյոք… եթե հա՝ ուրեմն նա հիանալի աղջիկ է, որ հասկանում է, որ ես իրա ժպիտին արժանի եմ :) (եթե իհարկե գեղեցիկ ժպիտ ունի), իսկ եթե ոչ՝ ուրեմն հիանալի աղջիկ չի, կամ հիանալի աղջիկ է, բայց իրա ժպիտը դրա հետ կապ չունի… էս ինչքան տուֆտեցի :D
ՀԱՐՑ
Ինչու՞ են աղջիկները անկախ իրենց զգացմունքներից տվյալ տղայի հենդեպ՝ իրա 1-ին առաջարկությունը մերժում…

Amaru
22.03.2007, 18:04
Ո՞վ ասեց))) Ոչ միշտ ա տենց: Եվ եթե առաջին առաջարկությունը մերժում ա, իսկ հետո «ՀԱ ասում», ուրեմն կա՛մ կասկածում ա, թե «եթե մի անգամ մերժեմ, տեսնես՝ լու՞րջ էտքան սիրում ա, որ նորից առաջարկություն անի», կա՛մ էլ պարզապես «թանգացնում» ա իրան... Ես սենց եմ մտածում :)

Ինչի՞ ա որոշ տղաների թվում, թե եթե քաղաքավարությունից մի անգամ իրա նվիրած ծաղիկը վերցրեցիր, ուրեմն արդեն ինքը կարա իրան «փեսացուդ» (:D) համարի :D

Երվանդ
22.03.2007, 18:09
Ինչի՞ ա որոշ տղաների թվում, թե եթե քաղաքավարությունից մի անգամ իրա նվիրած ծաղիկը վերցրեցիր, ուրեմն արդեն ինքը կարա իրան «փեսացուդ» (:D) համարի :D

Էտ փոքրերի մոտա տենց երևի, անձամբ ես ինձ դաժէ ընկերուհուս «փեսացու»-ն չեմ համարում:D :

ՀԱՐՑ
Խի եք տենց չափից դուրս հետաքրքրասեր՞

Basaeff
22.03.2007, 18:11

Որովհետեւ ինքը ինտուիտիվ ենթադրում է, որ աղջիկը հասկանում է, որ էտ ծաղկից ավել նա չի ծախսվելու ;)
Բայց դե շատ տղաներ, այդ թվում նաեւ ես, հեռու են մնում ծաղիկներից ;)

Միշտ հարցրել եմ ու կշարունակեմ հարցնել: Ինչու՞ է հայ աղջիկը, տեսնելով երթուղային տաքսի, որի դիմացն ազատ է, իսկ հետեւը տաս հոգի կանգնած է, համառորեն ճխտվում հետեւը:

Մանե
22.03.2007, 18:13
ՀԱՐՑ
Խի եք տենց չափից դուրս հետաքրքրասեր՞
Իսկ դա վա՞տ ա.:P
Սովորություն ա:)
Հետաքրքրությունս էն ժամանակ ա բռնում,երբ գիտեմ որ ինչ-որ բանով կարող եմ օգնել վատ իրավիճակում հայտնվածին,ու ամեն ինչ կանեմ իմանալու համար:)
Հարց.
Եթե մերժում եք ստանում,ինչու եք վատ տրամադրվում այդ աղջկա հանդեպ

Ավելացվել է 1 րոպե անց

Միշտ հարցրել եմ ու կշարունակեմ հարցնել: Ինչու՞ է հայ աղջիկը, տեսնելով երթուղային տաքսի, որի դիմացն ազատ է, իսկ հետեւը տաս հոգի կանգնած է, համառորեն ճխտվում հետեւը:
Հետևը ավելի հարմար ա:P

Amaru
22.03.2007, 18:17
Էտ փոքրերի մոտա տենց երևի, անձամբ ես ինձ դաժէ ընկերուհուս «փեսացու»-ն չեմ համարում:D :
դե ես հենց ի նկատի ունեի ընկեր էլի))) ուղղակի ասեցի փեսացու գրեմ))))

Երվանդ
22.03.2007, 18:20
Իսկ դա վա՞տ ա.:P
Հարց.
Եթե մերժում եք ստանում,ինչու եք վատ տրամադրվում այդ աղջկա հանդեպ

Դե ինքնասիրությանը ուղղված դաժան հարվածա մերժում ստանալը:D

Ավելացվել է 2 րոպե անց
Հարցը մոռացա:)
Ինչու համար են օրինակ աղջկեքը սիրում կիսատ պռատ արտահայտվել՞
ասենք մի բան են պատմում ու ամենահետաքրքիր տեղը կտրում են հետո մորթես ֆսյո էլ չի շարունակի:)

otar
22.03.2007, 18:44

դե երբեմն ընդհատում են... միայն էդ դեպքում եմ կիսատ պատմում
կամ էլ եթե ուզում եմ որ մի բան ասեմ ու ինքը հետևություններ անի այլ ոչ թե ես հետևությունների հետ միասին իրան ասեմ այսպես ասած նամյոկ եմ տալիս, բայց ինչ-որ պատմություն պատմելիս մինչև վերջ եմ սիրում պատմել...

հարց: Ինչո՞ւ եք դուք` տղաներդ ձեզ համարում ավելի ՄԵԾ իրավունքների տեր քան աղջկան

Երվանդ
22.03.2007, 18:52
հարց: Ինչո՞ւ եք դուք` տղաներդ ձեզ համարում ավելի ՄԵԾ իրավունքների տեր քան աղջկան

Դե մեր պատասխանատվությունը ավելի մեծա, հետևություն իրավունքներն էլ ավելի շատ պիտի լինեն:
Հարց
Ինչու են աղջկեքը պահանջում իրավահավասարություն, իսկ երբ իրանց պետքա հիշեցնում են որ իրանք ֆսյո տակի աղջիկ են և դու մենակ էտ պահը հաշվի առնելով տվյալ իրադրությունում զիջողի դերում պետքա լինես:

Մանե
22.03.2007, 20:16
Հարց
Ինչու են աղջկեքը պահանջում իրավահավասարություն, իսկ երբ իրանց պետքա հիշեցնում են որ իրանք ֆսյո տակի աղջիկ են և դու մենակ էտ պահը հաշվի առնելով տվյալ իրադրությունում զիջողի դերում պետքա լինես:
Կարծում եմ դա նրա համար է,որ դուք հիշեք իրավահավասարության մասին,քանի որ շատ հաճախ եք մոռանում նրա գոյության մասին.Համ էլ դա ձեր կողմից հերթական քաղաքավարության դրսևորումն ա:P
Աղջիկը ի՞նչ պիտի անի,որ հիասթափվեք նրանից:)

Guest
22.03.2007, 20:19
Եթե խոսքը գնում է սիրած աղջկա մասին, ապա ոչ մի բան էլ չի կարա անի, մեկա չի հիասթափեցնի ինձ: Սերը կույր է…
Իսկ եթե ինչ-ոչ աղջկա մասին է խոսքը, ապա սկսի ծխել:

Հարցս այսպիսին ա՝
Դու՞ք եք ապրում տղամարդկանց, թե՞ տղամարդիկ ձեր համար:

otar
22.03.2007, 21:52

ճիշտն ասած չեմ մտածել էդ թեմայի շուրջ որովհետև իմ կարծիքով իմ համար ՄԻ տղամարդ պիտի ապրի ես ել իր համար :)
հարց: ըստ ձեզ Ինչպե՞ս պետք է հագնվի աղջիկը

Mesrop
22.03.2007, 22:16
ճիշտն ասած չեմ մտածել էդ թեմայի շուրջ որովհետև իմ կարծիքով իմ համար ՄԻ տղամարդ պիտի ապրի ես ել իր համար :)
հարց: ըստ ձեզ Ինչպե՞ս պետք է հագնվի աղջիկը
Պտի մշակի իրա ոճը, ու իրան ձև չտա…
հարց: տատիկդ քանի տարեկան է/էր՞

Censor
22.03.2007, 22:22
Պտի մշակի իրա ոճը, ու իրան ձև չտա…
հարց: տատիկդ քանի տարեկան է/էր՞

Մեկը 74, մյուսը 76:

Հարց: ամենաշատը անընդմեջ քանի ժամ եք քնել?

Basaeff
23.03.2007, 00:06
Տաս երեւի - ավել դժվար:

Հարց: Ինչու են հայ աղջկերքը /մեծ մասամբ/ ամենօր դասի կամ գործի գալիս, հագնված այնպես, կարծես մեկի հարսանիքին են գնացել:

Լուսաստվեր
23.03.2007, 00:10
Սափրվելը... աաա.... նամանավանդ ձմռանն ու ամռանը.... Դաժանա:

Կուզենաի՞ք տղա լինել:
Ոչ և երբեք էլ չեմ ցանկացել ու անկեղծ ասած չեմ հասկացել այն աղջիկներին ովքեր ցանկացել են;) ;)

Ավելացվել է 3 րոպե անց

Տաս երեւի - ավել դժվար:

Հարց: Ինչու են հայ աղջկերքը /մեծ մասամբ/ ամենօր դասի կամ գործի գալիս, հագնված այնպես, կարծես մեկի հարսանիքին են գնացել:

Չեմ կարող հստակ պատասխանել, բայց երևի խնամված լինելը երբեմն շփոտում են տոնահանդեսին նախապատրաստվելու հետ

Հարց` Իսկ ինչու են հայ տղաները ամառ ձմեռ սև հանդերձով` որպես կանոն

Artgeo
23.03.2007, 01:51
Հայ տղա եմ։ Սև երևի մի քանի տարի է չեմ հագել։

Ինչի՞ց եք զայրանում։

Բարեկամ
23.03.2007, 08:28
Ինչի՞ց եք զայրանում։

Երբ իմ ուզածով չի լինում:

Հարց. Ինչու՞ է կինը համարվում հանելուկ տղամարդու համար: Ի՞նչ կա արտասովոր :8

Philosopher
23.03.2007, 08:58
Հարց. Ինչու՞ է կինը համարվում հանելուկ տղամարդու համար: Ի՞նչ կա արտասովոր :8
Կինը ինտուիտիվ էակ է, որի մտքերի ու գործողությունների տրամաբանությունը առավել հաճախ չի համըկնում տղամարդկային տրամաբանության հետ, որը հիմնված է առավել չափով ոչ թե ինտուիցիայի, այլ բանականության վրա։ Հետևաբար՝ երբ տղամարդը փորձում է վերլուծել կնոջ գործողությունների ու ցանկությունների տրամաբանությունը, առավել հաճախ կանգնում է հենց այդպիսի ինտիուտիվ տրամաբանության պատի առաջ, ինչը նրա մոտ ստեղծում է առեղծվածի, հանելուկի տպավորություն։ Իրականում՝ կինը ոչ հանելուկ է, ոչ առեղծված, այդ տղամարդն է, որ չի հասկանում նրան, այսինքն՝ նա հանելուկ ու առեղծված է բացառապես տղամարդու համար։

Հարց՝ ինչու՞ եք ապրում, ո՞րն է ձեր գոյության իմաստը

Բարեկամ
23.03.2007, 09:25
Առաջ կարծում էի սիրվելու, հիմա հակառակն ա :)

Հարց. Երբ է տղամարդը արտասվում:

electrical_storm
23.03.2007, 09:49
1.Հայրենասիրական պահերի ժամանակ:
2.Երբ հայրա դառնում:
3.Երբ հարազատ/սիրած մարդա մահանում:
4.Երբ իրա սիրած ֆուտբոլի թիմը դուրսա թռնում կամ չեմպիոնա դառնում:
5.Երբ իր զավակն ամուսնանումա կամ այլ տենց մեծ դեպքա լինում զավակի կամ թոռան հետ կապված:
6.Երբ զգումա,որ ծերացելա, անցյալնա հիշում:

հարց աղջիկներին.
Ինչի՞ են Դիմա Բիլանին աղջիկները սիրում... մենակ չասեք "ես չեմ սիրում" ու անցնեք, թեկուզ չեք սիրում, բայց ասեք,թե ուրիշ աղջիկներն ինչու են սիրում:Օրինակ Անջելինա Ջոլլիից զզվում եմ,բայց գիտեմ ինչի են տղաները սիրում իրան:Իսկ չեմ կարում վաշե հասկանալ,թե Բիլանին ինչի են վաշե սիրում...

Amaru
23.03.2007, 14:04
Սիրում ԵՆ, որովհետև անկապ աչքեր ունի, յանի սիրուն ա, ահավոր մեծ իմաստ արտահայտող խոսքերով երգեր ա երգում, բոլոր երգերը սիրո մասին են... ու տենց անվերջ :)

Ինչի՞ եք մուղամ լսում))) Ու, ինչպես Միկան ասեց, «ես չեմ սիրում» պատասխան չի ընդունվում :)

Կարեն ջան
23.03.2007, 14:23
Անձամ ես չեմ սիրում, բայց գիտեմ շատ մարդկանց, որ սիրում են, իսկ սիրելու մեկնաբանությունը` «ինձ հոգերահարազատա, սրտիս մոտիկ բաներա երգում և այլն»:
Իմ կարծիքով ճաշակին ընկեր չկա:

Տամ Մանե հարցը ձեզ՝
Տղան ի՞նչ պիտի անի,որ հիասթափվեք նրանից:

Մանե
23.03.2007, 14:47
Տամ Մանե հարցը ձեզ՝
Տղան ի՞նչ պիտի անի,որ հիասթափվեք նրանից:
Գիտե՞ք,ես շատ հաճախ եմ հիսաթափվում մարդկանցից՝կապ չունի նա տղա է,թե աղջիկ.:)
Մինչև հիմա շատ էի մտածել էդ հարցի շուրջ,ու լիքը կետեր էի կազմել,բայց հենց եկավ արտահայտվելու պահը՝գլխիցս թռան:(
Կհիասթափվեմ այն դեպքում,երբ
1.Զգամ,որ փորձում ա իրեն ավելին ներկայացնել,քան կա/այսինքն այսպես ասած դնում ա «գողական» տղայի տեղ//իմ համար դա ամենազզվելին ա:[ /
2. Սկսի ծխել
3.Անհարգալից վերաբերվի մարդկանց՝առավել ևս աղջիկներին;)
4. Վայ.ոնց մոռացա.Մեկ էլ որ ուզում ա այնպես անի,որ սիրելին խանդի/հատկապես եթե կռված են լինում/;)
Սրանք այն մարդու հատկանիշներն են,որին շատ-շատ սիրում էի,բայց հիասթափվեցի մի քանի օրվա ընթացքում
Հարց.
Կարող եք նույն սիրով սիրել միանգամից երկուսին

Egern.net
23.03.2007, 15:06
Շատ կներեք, մի հատ "արտահերթ" հարց տամ.

ի՞նչ է նշանակում, որ աղջիկը իրեն շատ սիրող տղային դաժանորեն մերժում է, իսկ 2 շաբաթ անց պարզվում է, որ այդ աղջիկը ամբողջ օրը տխուր-տրտում նստած է...

Goga
23.03.2007, 15:36
Երբեմն կորցնելուց հետո ես զգում նրա արժեքը:)
Հարց.
Ինչի՞ չեն սիրում տղաները ծաղիկներ բռնել:

electrical_storm
23.03.2007, 16:09
Ուրեմն շատ ակտուալ հարց տվեցիր... տղաները երբ ծաղիկ են բռնում, դեպի ներքև են բռնում, իսկ աղջիկները պահանջում են դեպի վերև բռնել,որտև դեպի ներքև չի կարելի իբր թե,իսկ դեպի վեր բռնելը համենայն դեպս ինձ համար անհարմարա շատ....

հարց աղջիկներին...

ինչի՞ եք տենց փախնում անձրևից ու հիստերիայի մեջ ընկնում,երբ անձրևից ֆենած մազերը մի քիչ ծռվում են,չգիտեմ ինչ են լինում:) :

Մանե
23.03.2007, 16:15
հարց աղջիկներին...

ինչի՞ եք տենց փախնում անձրևից ու հիստերիայի մեջ ընկնում,երբ անձրևից ֆենած մազերը մի քիչ ծռվում են,չգիտեմ ինչ են լինում:) :
Գիտես հեշտ ա՞ 2 ժամ անշարժ նստել ու սպասելը,թե երբ վերջապես մազերդ ֆենած,պրծած կլինի:P
Իսկ մեկը ես երբեք մազ չեմ ֆենում,ու անընդհատ ուզում եմ անձրև գա,որ անձրևի տակով քայլեմ ու դրանից հաճույք ստանամ.:hands
Նախորդ հարցս անպատասխան մնաց:(
կարող եք միաժամանակ սիրել երկուսին/նույն սիրով/:think

Tumbler
23.03.2007, 16:21
Չեմ կարծում. Այդ դեպքում մեկի հանդեպ սերը չի լինի իսկական. Երկու նապաստակի հետեվից ընկնես, ոչ մեկին չես բռնի. Մոտովորապես այսպես.

Մի հատ էլ հարց աղջիկներին.
Ինչի դրսում երբ ձեզ մոտենում ես ու ուզում ես ծանոթանալ, կամ արհամարական գնում եք կամ էլ ուրիշ բան եք մտածում.

electrical_storm
23.03.2007, 16:22
2 աղջիկ միաժամանակ շատա եղել,որ դուրս եկել են նույն ձևով..տենց միշտ էլ լինումա, բայց դա սիրել չի. Երբ սիրում ես....աշխարհում մենակ ՆԱ-յա լինում…

հարց աղջիկներին

ինչի՞ եք նախանձում ձեր ընկերուհիներին…

Kita
23.03.2007, 16:40
2 աղջիկ միաժամանակ շատա եղել,որ դուրս եկել են նույն ձևով..տենց միշտ էլ լինումա, բայց դա սիրել չի. Երբ սիրում ես....աշխարհում մենակ ՆԱ-յա լինում…

հարց աղջիկներին

ինչի՞ եք նախանձում ձեր ընկերուհիներին…

ինչու՞ ես բոլորի անոինից խոսում, ես օրինակ ուրախանում եմ իմ ՞ն մինիմալ ընկերուհիների ամենով և երբեմն տխրում նույնիսկ... ընդհանրապես ընկերը ընկեր է... ու պետք է վերաբերվել որպես ընկերոջ, այլ ոչ թե չգիտեմ ում....

հարց.
ինչու՞ ձեզ երբեմն ապուշավարի պահում այն պահերւն, երբ պետք է լինել զգաստ... և ինչու՞ հենց գալիս է ձեր կոմից մեզ հոգատարությոա նչաններ ցուից տալու ժամանակը սիրում թռնում եք կամ շրջանցում:

electrical_storm
23.03.2007, 16:48
Եթե տենց ենք անում, ուզում ենք ձեր հետ պարզապես հավես ժամանակ անցկացնել, հաճույք ստանալ… ոչինչ լուրջ կամ խորը… հավես չկա հոգ տանելու բանի… իսկ երբ սիրում ենք,լուրջ ենք տրամադրված, էտ հոգ տանելուց հաճույք ենք ստանում ու լաավ էլ հոգ ենք տանում… օրինակ հիմա ընկած զոնտիկ եմ ման գալիս....ինչ-որ մեկի համար…
իսկ են լուրջ պահերին անլուրջ ենք լինում,որտև դա լարվածությունը թոթափելու միջոցա…

հարց աղջիկներին

ինչի՞ եք տենց սիրում բոմժ կամ ոչ բոմժ շների…

Բարեկամ
23.03.2007, 17:01
հարց աղջիկներին

ինչի՞ եք տենց սիրում բոմժ կամ ոչ բոմժ շների…

Ցույց տալու համար, թե ինչքան հոգատար ենք :P

հարց տղաներին. Ինչու՞ տղամարդը չի լինում թախծոտ. նա, երբ տխուր է, լուրջ է, կամ շատ լուրջ…

Philosopher
23.03.2007, 17:11
հարց տղաներին. Ինչու՞ տղամարդը չի լինում թախծոտ. նա, երբ տխուր է, լուրջ է, կամ շատ լուրջ…
Լինում է և այն էլ ինչպես է լինում, պարզապես նա իրավունք չունի թախծոտ լինելու, նրա ապրանքային արժեքը հակառակ սեռի մոտ հիմնականում գնահատվում է կամ խիստ աշխույժությամբ, կամ մեռելային խստությամբ ու լրջությամբ։ Ազգային ավանդույթ է։ Բայց հակառակ սեռը երբեմն գնահատում է նաև թախիծը, որը մարդկային հոգու ամենալավ վիճակներից, ինչի ապացույցն է այս հարցը, և դա հրաշալի է։

Հարց՝ ինչու՞ եք սիրում ու համակրում մեկին, սակայն առավել հաճախ ընտրում եք մյուսին. դեստրուկտիվությու՞ն է, "սառը" հաշվա՞րկ, թե աղջկական ինֆանտիլիզմ։

Tumbler
23.03.2007, 17:15
Մի հատ էլ հարց աղջիկներին.
Ինչի դրսում երբ ձեզ մոտենում ես ու ուզում ես ծանոթանալ, կամ արհամարական գնում եք կամ էլ ուրիշ բան եք մտածում.

Բարեկամ
23.03.2007, 17:19
Հարց՝ ինչու՞ եք սիրում ու համակրում մեկին, սակայն առավել հաճախ ընտրում եք մյուսին. դեստրուկտիվությու՞ն է, "սառը" հաշվա՞րկ, թե աղջկական ինֆանտիլիզմ։

Որովհետև այդքան հեշտ չի համոզված լինել, իրոք սիրում ու համակրում ես, թե ոչ, հատկապես երբ տեսադաշտում մի քանիսն են:

Դժվար հարց. Երբ է տղամարդը սկսում տեսնել կնոջը /որ կետից կամ պահից կամ հանգամանքից և այլն.../ և երբ է դադարում տեսնել կնոջը: Խոսքը պարզապես կամ պարտադիր սիրո մասին չէ:

Philosopher
23.03.2007, 17:26
Դժվար հարց. Երբ է տղամարդը սկսում տեսնել կնոջը /որ կետից կամ պահից կամ հանգամանքից և այլն.../ և երբ է դադարում տեսնել կնոջը: Խոսքը պարզապես կամ պարտադիր սիրո մասին չէ:
Սկզբունքորեն պատասխանը բավականին պարզ է՝ կան տղամարդիկ, որոնք երբեք չեն տեսնում կնոջը և այսպիսին է տղամարդկանց մեծամասնությունը, իսկ կան տղամարդիկ, որոնք տեսնում են կնոջը առաջին իսկ պահից մինչև վերջ ու նույնիսկ վերջից հետո, իսկ երբ այլևս չեն տեսնում, կյանքը դառնում է անիմաստ...
Հարց՝ Ինչպես եք ձեզ զգում տղամարդակենտրոն հասարակությունում։

Երվանդ
23.03.2007, 17:29
Որովհետև այդքան հեշտ չի համոզված լինել, իրոք սիրում ու համակրում ես, թե ոչ, հատկապես երբ տեսադաշտում մի քանիսն են:

Դժվար հարց. Երբ է տղամարդը սկսում տեսնել կնոջը /որ կետից կամ պահից կամ հանգամանքից և այլն.../ և երբ է դադարում տեսնել կնոջը: Խոսքը պարզապես կամ պարտադիր սիրո մասին չէ:

Տղամարդը սկսումա տեսնել կնոջը երբ ԿԻՆն է դա ուզում, ու դադարում է տեսնել երբ տեսնում պրծնումա:)

Ավելացվել է 5 րոպե անց

Հարց՝ Ինչպես եք ձեզ զգում տղամարդակենտրոն հասարակությունում։ Էսա հարցը:

Բարեկամ
23.03.2007, 17:36
շՀարց՝ Ինչպես եք ձեզ զգում տղամարդակենտրոն հասարակությունում։

Չեմ հարմարվում մինչև չփոխեմ իրերի դրությունը:

Հարց. Հայրությունը բնազդ է, թե պարտավորություն:

Երվանդ
23.03.2007, 17:41
Երևի բնազդ ավելի շատ որը արթնանումա երբ հայր ես դառնում, ես հիմա չեմ կարող պատկերացնել որ երբևէ հայր եմ դառնալու բռռռռ ահավորա, բայց լիքը տղամարդկանց գիտեմ որ իմ նման են եղել բայց… մինչև հայր դառնալը:

Հարց

Կանացի լինելու համար ինչ-որ քայլերի եք դիմում՞, թե ինչ կաք կաք, հնարավոր չի ինչ որ ձևի ավելի կանացի երևալ՞

Բարեկամ
23.03.2007, 17:53
Հարց

Կանացի լինելու համար ինչ-որ քայլերի եք դիմում՞, թե ինչ կաք կաք, հնարավոր չի ինչ որ ձևի ավելի կանացի երևալ՞

սովորաբար կանացիությունը հատկություն է: Երբ այն չկա, չարժի ձևացնել, տհաճ բան կստացվի:[

Լավ, մի հատ էլ սենց հարց :oy
Ինչո՞վ է բացատրվում կամ պայմանավորված տղամարդու՝ երբեմն հայհոյելու ցանկությունը /խոսքը զայրույթի պահերի մասին ա, ոչ թե ձևի կամ "կշռի" պահերի/, և ինչու կանանց մոտ նման ցանկություն որպես կանոն չի առաջանում:

Երվանդ
23.03.2007, 17:58

Կանայք լացելը ունեն:) , մենք շատ ժամանակ նեռվայնացած ենք լինում ու էտ ժամանակ հայհոյելով հանգստանում ենք մի որոշ:)
Հարց
Խի եք էտքան զավզակ:D , դե ոչ գաղտնապահ ու շատախոս:)

Բարեկամ
23.03.2007, 18:05
Կանայք լացելը ունեն:) , մենք շատ ժամանակ նեռվայնացած ենք լինում ու էտ ժամանակ հայհոյելով հանգստանում ենք մի որոշ:)
Հարց
Խի եք էտքան զավզակ:D , դե ոչ գաղտնապահ ու շատախոս:)

որովհետև սիրում ենք տպավորություն թողնել ;)

բայց քո պատասխանը իմ հարցի մեկ այլ ձևակերպումն ա, պատասխան չի: Հարցը նրանումն ա, թե ինչու հենց հայհոյանքն ա հանգստացնում…

Երվանդ
23.03.2007, 18:21
:)
որովհետև սիրում ենք տպավորություն թողնել ;)

բայց քո պատասխանը իմ հարցի մեկ այլ ձևակերպումն ա, պատասխան չի: Հարցը նրանումն ա, թե ինչու հենց հայհոյանքն ա հանգստացնում…

Զավզակությամբ տպավորություն թողելլլ:)
Հայհյանքի պահով չեմ կարում ճիշտ ձևակերպեմ, դե ինչ անես բացի հայհոյելուց , լացես չի լինի տղամարդ ես չէ վերջի վերջո ,ամեն բանից հո տզզոցտ չես գցի, գլուղտ տաս պատերով չէէէ կցավա:) համել ավելի կներվայնանաս:) , մնումա հայհոյելը էլի վայյ, երևի քեզ հիշցնում ես որ տղամարդ ես:D , չեմ կարա թո մյուս տղերքը փորձեն էս հարցին պատասխանեն:)

John
23.03.2007, 18:27
չեմ կարա թո մյուս տղերքը փորձեն էս հարցին պատասխանեն
Ես փորձեմ՝ հայհոյանքի միջոցով իմ մեջի բացասական լիցքերը դուրս եմ բերում… բայց ես հայհոյում եմ հիմնականում մտքում, որ ոչ մեկ հանկարծ չլսի (մանավանդ որևէ աղջիկ)… տենցա ստացվել… հաճախ հայհոյում եմ անհասցե՝ առանց որևէ մեկին ի նկատի ունենալու ու պատկերացրեք դա օգնու մէ հանգստանալուն…Ինչու՞ հենց հայհոյանք… որովհետև հայհոյանքը անվնաս է ու արդյունավետ… հույս ունեմ՝ կարողացա լավ բացատրել…

Բարեկամ
23.03.2007, 18:32
:)

Զավզակությամբ տպավորություն թողելլլ:)

ոչ, զավզակությամբ հաղորդած ինֆոներով տպավորություն թողնելը:)

John
23.03.2007, 18:40
ենթադրում եմ, որ հարց տալու հերթը իմն է՝
ՀԱՐՑ՝ Ինչու՞ են աղջիկները սիրում крaсaвчик-ներին, որոնց մեծ մասը իրականում սիրելու բան չեն… «Ես իրանց չեմ սիրում» պատասխանը ՉԻ ընդունվում

Firegirl777
23.03.2007, 18:55
Դե ինչքան էլ չընդունվի կասեմ, որ չեմ սիրում, այլ միայն դուրս գալիս են, բայց իմ մեջ սառը մտածելակերպը թույլ չի տալիս, որ սիրեմ այդպիսի անհոգի, դե չվիրավորեն գեղեցիկ տղաներին, երբեմն նրանց մեջ էլ հոգով պատահում են, բայց դե հենց նրանց գեղեցկությունը փչացնում է նրանց այդպիսի տղաներին ընդունում եմ, միայն որպես ընկեր, եղբայր, ուրիշ ոչ կերպ, երբեք թույլ չեմ տա սիրտս կպնի....
Որպես պատասխան կարելի է նշել, որ յուրաքանչյուրին էլ հաճելի է, երբ կողքիդ գեղեցիկ անզնավորություն է գտնվում.... ;)

Հարց. եթե մի աղջկա հետ ուզենաք նտանիք կազմել և ի հայտ գա, որ ձեր արյան ռեզուսները անհամատեղելի են, ու ապագայում այդ պատճառով շատ պրոբլեմներ են հանդիպելու հիմանկանում երեխայի հարցում: Ինչպե՞ս կվարվեք, կհրաժարվեք այդ աղջկանից, թե պատրաստ կլինեք հաղթահարել բոլոր պրոբլեմները, խնդրում եմ միայն անկեղծ ու առանց սիրո մասին վեհ գաղափարների;)

otar
23.03.2007, 18:56
չգիտեմ ճիշտն ասած բայց ես իսկապես իրանց չեմ սիրում... մանավանդ կապուտաչյա բլոնդիններին :) բայց սուտ կլինի որ ասեմ որ արտաքինը ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ կապ չունի :)
Հարց: Ինչո՞ւ են տղաները սիրում են կրասավիցաներին.որոնց մեծ մասը ուղղակի ոչինչ ա :)

Array
23.03.2007, 19:09
Ինչո՞ւ են տղաները սիրում են կրասավիցաներին.որոնց մեծ մասը ուղղակի ոչինչ աՏղաները իրենց չեն սիրում,տղաները իրենց սիրում են սիրելԲայց այնուամենայնիվ շատ մեծ առավելություն ա, երբ աղջիկը,բացի հոգով լավը լինելուց,լավն է նաև տեսքով
հարց՝
Ինչի դրսում երբ ձեզ մոտենում են ու ուզում են ծանոթանալ, կամ արհամարական գնում եք կամ էլ ուրիշ բան եք մտածում.
Շատ լավ հարց էր,չգիտես ինչի անպատասխան մնաց

Մանե
23.03.2007, 19:33
Tumbler-ի խոսքերից
Ինչի դրսում երբ ձեզ մոտենում են ու ուզում են ծանոթանալ, կամ արհամարական գնում եք կամ էլ ուրիշ բան եք մտածում.
պուճուրներին/իմ մասին եմ խոսում/,ասել են,որ անծանոթների հետ չեն խոսում փողոցում:P
Իսկ եթե լուրջ,ապա ուրիշ բան մտածելը չեմ մտածում,պարզապես չեմ սիրում պատահական ծանոթություններ փողոցում/երևի նրանից է,որ պատահական ծանոթացած մարդկանց ընդհանրապես չեմ վստահում,ինչ դեմքի արտահայտությամբ էլ որ լինի:P /
Հարց.
Ձեր թույլ կողմերը:)

Array
23.03.2007, 19:59
Հարց. եթե մի աղջկա հետ ուզենաք նտանիք կազմել և ի հայտ գա, որ ձեր արյան ռեզուսները անհամատեղելի են, ու ապագայում այդ պատճառով շատ պրոբլեմներ են հանդիպելու հիմանկանում երեխայի հարցում: Ինչպե՞ս կվարվեք, կհրաժարվեք այդ աղջկանից, թե պատրաստ կլինեք հաղթահարել բոլոր պրոբլեմները, խնդրում եմ միայն անկեղծ ու առանց սիրո մասին վեհ գաղափարների
Ինձ համար երեխան սուրբ է;եթե այդ պրոբլեմները հաղթթահարելի լինեն,պրոբլեմ,չկա,եթե ոչ,ես կնախնտրեի դիմանալ ընկերուհուս կորստի ցավին,բայց երեխայից չէի հրաժարվի

Ձեր թույլ կողմերը
Ամենաթույլ կողմս(չեմ ասում,թե միակը)դասերի վերաբերյալ մի քիչ ծույլ եմ,բայց մենակ դասերի։)--------------------------------------------
Հարցը մոռացա. եթե ունենայիք ընկեր,հետո՝ որոշ ժամանակ, անց պարզեիք,որ նրան չեք սիրում։Հեշտությա՞մբ կահայտնեյիք նրան այդ մասին

otar
23.03.2007, 20:56
տենց երևի թե չէր էլ կարող պատահել որովհետև եթե չեմ սիրում ընկերություն չեմ անի :)
բայց ամեն դեպքում կասեմ են ինչ-որ կա, չնայած ձհվար կլինի բայց միևնույն է

հարց: արդյոք խանդը չհավատալու նշա՞ն է, արդյոք ընդունում եք որ սիրո մեջ պարտադիր է խանդի առկայությունը

electrical_storm
23.03.2007, 21:41
չգիտեմ պետքա/պետք չի, բայց ես 1.5 տարի առաջ մանավանդ զագցի,որ ահավոր խանդոտ մեռնում եմ... դե դա վստահության հետ կապ ունի..ինչքան մոտիկից ու խորն ես ճանաչում ընկերուհուդ,էնքան ավելի քիչ ես խանդում…բայց մեկա խանդում ես…

հարց աղջիկներին.
ինչի՞ են բրյունետկաները տենց նախանձում բլոնդինկաներին…

Arisol
23.03.2007, 21:54
Բրյունետկա եմ ու սկի էլ չեմ նախանձում բլոնդինկեքին, ավելին՝ չէի ուզի նույնիսկ լինել բլոնդինկա: Բայց էդ էլ ասեմ, որ մազերի գույնը պարզապես գույն ա. էսօր նենց հնարավորություններ կան, որ ուզեմ բլոնդինկա կլնեմ, ուզեմ բրյունետկա, ուզեմ կյաժ, ու մեկ ա ինչ գույնի էլ լինի մարդու մազերը, մեկ ա ինքը մնում ա նույնը (չնայած որոշ բաներ փոխվում են) :

Հարց. Աղջկա մազերի գույնը նշանակությու՞ն ունի ձեզ համար: Ո՞ր գույնի մազերով աղջիկներին եք ավելի շատ սիրում ու ինչու՞ են շատ տղաներ էդքան սիրում բլոնդինկեքին:

քաղաքացի
23.03.2007, 22:03
Իմ համար նշանակություն չունի: Ես բոլորին էլ սիրում եմ, հատկապես իսկական սև մազերով աղջիկներին:
Բլոնդիկեքին շատ սիրում են, որովհետև Հայաստանում բլոնդիկա շատ քիչ կա:

Եթե ձեր ընկերոջը սիրում եք և այն փոխադարձ է, ապա ինչու՞ չեք վստահում նրան:

Selene
23.03.2007, 22:08
Իսկ ո՞վ ասեց, թե չենք վստահում;)
Ես եթե սիրում եմ, ապա պետք եղածից էլ ավելի եմ վստահում:) :oy

Հարց
Ինչի՞ ձեզ դուր չի ալիս, երբ աղջիկը նեղված ժամանակ ձեզ պատմում է իր խնդիրների մասին, բայց երբ հակառակն է լինում, ապա նա պետք է համակ ուշադրությամ ձեզ լսի ու մխիթարի՝ սիրով ու ջերմությամբ լի:think

electrical_storm
23.03.2007, 22:16
դե վորտև աղջիկներն ինչ-որ հիմար ու անիմաստ բաներից են նեղվում....

հարց աղջիկներին.

սեր, թե՞ կիրք…

Array
23.03.2007, 22:25
Ինչի՞ ձեզ դուր չի ալիս, երբ աղջիկը նեղված ժամանակ ձեզ պատմում է իր խնդիրների մասին, բայց երբ հակառակն է լինում, ապա նա պետք է համակ ուշադրությամ ձեզ լսի ու մխիթարի՝ սիրով ու ջերմությամբ լի
Ո՞վ ա ասում, թե դուր չի գալիս:կարող ա ըտենց մարդիկ էլ լինեն,բայց անձամբ ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում ընդհակառակը,ինձ ոչ միայն ընկերուհիս,այև հիմնականում բոլոր ընկերներս պատմում են իրեն խնդիրների մասին,նույնիսկ մի անգամ ժամանակներ էին բողոքի գիրք էի դարձել,բայց ես դրանից չեմ բողոքում:Երբ մարդիկ քեզ իրենց սրտերն են բացում,դա նշանակում է՝քեզ վստահում են,այնպես որ դա ինձ նույնիսկ հաճելի է;

էսքան հարցեր կարդալուց հետո մոտս մի հատ հարց առաջացավ. մենք ինչու՞ ենք իրար այդքան վատ ճանաչում

Lilushik
23.03.2007, 23:56
Բոլորովին էլ այդպես չէ ... Իրականում ներքուստ բոլորս էլ այս հարցերի 90 % -ի պատասխանները գիտենք բայց, երբ դիմացինին ենք հարցնում փորձում ենք մեկ անգամ ևս ապացուցել հարցի ճիշտ լինելը...այդպես եմ կարծում...:think
Հարց.
Դա ճի՞շտ է , որ երբ տղան խոսում է շատ գեղեցիկ աղյկա հետ կոմպլեկսավորվում է…

electrical_storm
24.03.2007, 00:06
Ես չէ… ես հակառակը՝ զգում եմ ինձ ձուկը ջրում... միշտ սիրել եմ շաատ գեղեցիկ աղջիկների....

պ.ս. աղջիկները սափրված թե՞ չսափրված տղաների են սիրում…

*K*A*T*U*
24.03.2007, 01:11
պ.ս. աղջիկները սափրված թե՞ չսափրված տղաների են սիրում…
Չսափրված...դա ենթագիտակցորեն է գալիս.. :)

սեր, թե՞ կիրք…

Կրքոտ սեր

Ամենախենթ արարքը, որ արել եք աղջկա համար

electrical_storm
24.03.2007, 13:27
Չգիտեմ,ավելի խենթ բան էլ կարողա արած լինեմ, բայց էս մեկնա մեջս տպավորվել… առավոտյան բալոնչիկով իրանց տան մոտի պատին բան եմ գրել իրա համար:)
ու պատկերացրեք,որ էտ աղջկան կարելիյա ասել համարյա չէի ճանաչում ու սիրահարված էլ չէի, սիրային բան չեմ գրել…լոլ…

electrical_storm
24.03.2007, 17:50
վաայ..մոռացել եմ հարց գրել…:) +
լավ..հիմա գրում եմ…

հարց աղջիկներին…+..+

ո՞նց եք կարում քննությունների համար մի գիշեր պարապել ու 5 ստանալ,իսկ մեքն մի քանի օր տանջվում ենք ու լինումա 4 ենք ստանում…

otar
24.03.2007, 18:08
վաայ..մոռացել եմ հարց գրել…:) +
լավ..հիմա գրում եմ…

հարց աղջիկներին…+..+

ո՞նց եք կարում քննությունների համար մի գիշեր պարապել ու 5 ստանալ,իսկ մեքն մի քանի օր տանջվում ենք ու լինումա 4 ենք ստանում…

է բալես :) դե մարդիկ տարբեր են լինում :P մարդ կա կարում ա մարդ էլ կա չէ

ՀԱՐՑ: ինչի երբ որ թեմա չկա աղջկա հետ խոսելու սկսում եք դասական երաժշտությունից խոսել նույնիսկ եթե չեք էլ սիրում :D

Basaeff
24.03.2007, 18:18
է բալես :) դե մարդիկ տարբեր են լինում :P մարդ կա կարում ա մարդ էլ կա չէ

ՀԱՐՑ: ինչի երբ որ թեմա չկա աղջկա հետ խոսելու սկսում եք դասական երաժշտությունից խոսել նույնիսկ եթե չեք էլ սիրում :D
Ես անձամբ չեմ սկսում ;)
Բայց երեւի նրանից է, որ հայ երիտասարդությունը - ինչպես տղաներն այնպես աղջիկները, շատ հաճախ, որպեսզի «ինչ ես լսում» հարցին չպատասխանի միայն «սպիտակցի հայկո եւ անդրե» ասում է «խառը՝ հայկական, ... , դասական»

հարց: Ինչու են icq՛ում տղա կպցնող աղջիկները միշտ 16 տարեկան:

Մանե
25.03.2007, 14:19
հարց: Ինչու են icq՛ում տղա կպցնող աղջիկները միշտ 16 տարեկան:
Եսի՞մ:think
Երևի ձեզ էդ տարիքի մարդիկ են դուր գալիս,իրանք էլ ձեր համար գրում են 16:think
Հարց.
Ձեր կյանքի նպատակը:)

StrangeLittleGirl
25.03.2007, 14:21
Որովհետև մինչև 16 տարեկանները դեռ չգիտեն, թե ինչ է տղա կպցնելը, իսկ 16-ից բարձրներն ավելի լուրջ գործերով են զբաղված :D

Քանի՞ անգամ եք չաթով աղջիկ կպցրել :D

electrical_storm
25.03.2007, 15:48
շաատ անգամներ, Բյու՛ր ջան… իրոք շատ… բայց դե 1-2-ն են լավն եղել… որպես մարդ… թե չէ արտաքինով բոլորն Էլ ծիտիկ էին…

electrical_storm
25.03.2007, 20:56
էլի մոռացա հարց գրեմ աղջիկներին… ինչի՞ եք տենց ուշ քնից արթնանում… միշտ…

John
25.03.2007, 21:50
Ձեր կյանքի նպատակը
ապրել այնպես, որ ինձ լավով հիշեն հետո…
Հարց՝

ինչի՞ եք տենց ուշ քնից արթնանում… միշտ…

Մանե
26.03.2007, 13:52
Հարց՝
ինչի՞ եք տենց ուշ քնից արթնանում… միշտ…

Եթե 06.30-ը ուշ ա,ապա տենց ա ստացվում:)
Հարց
Ինչու՞ եք տենց համառ:)

Tumbler
26.03.2007, 13:56
Համառությունը մեր մեջ իսկզբանե կա, որպես տղմարդու հատկանիշ.

Հարց
Խի եք ձեզ մեկ-մեկ թանգացնում ստից տեղը.

Arisol
26.03.2007, 14:08
Երբեք ինձ չեմ թանկացրել անկապ տեղը ու ընդհանրապես հազարենց մեկ եմ ինձ թանկացնում :) :

Հարց.
Ինչու՞ եք ամեն անգամ ձեր տղա ընկերներին հանդիպելիս պաչում: Ախր ուրիշ երկրում տենց բան տեսնեն ուրիշ բանի տեղ կդնեն ձեզ :D :

Stalker
26.03.2007, 14:34
Հարցին պատասխանեմ հարցով:
Իսկ ինչու եք դուք պաչում ձեր աղջիկ ընկերուհիներին?:P

Arisol
26.03.2007, 14:41
Ես չեմ պաչում :P : Պաչում եմ մենակ էն դեպքում, երբ երկար ժամանակ չեմ տեսել, բայց ասենք, որ ամեն օր, այն էլ օրը մի քանի անգամ տեսնվում են ու պաչվում … Չեմ հասկանում…

Հարցիս պատասխանն անբավարար էր, խնդրում եմ պատասխանել նրան.

Ինչու՞ եք ամեն անգամ ձեր տղա ընկերներին հանդիպելիս պաչում: Ախր ուրիշ երկրում տենց բան տեսնեն ուրիշ բանի տեղ կդնեն ձեզ :

John
26.03.2007, 15:19
Նարե ջան զուտ ձևականությունա… ես էլ եմ դեմ պաչիկով բարևին, բայց դե ի՞նչ անենք… լիքը տենց հացեր կա, որ համաձայն չենք որ տենց լինի, բայց մենք էլ ենք տենց անում… պաչիկով բարևելը դրանցից մեկնա… կան մի քանի տղաներ՝ ում պաչիկով եմ բարևում ու չեմ կարծում, որ դրա մեջ վատ բան կա… իսկ արտասահմանում… պատկերացրու, որ արտասահմանում «կարմիր խնձոր» տանեն… ի՞նչ կմտածեն…
ՀԱՐՑ՝

Իսկ ինչու եք դուք պաչում ձեր աղջիկ ընկերուհիներին?
Խոսքը վերաբերում է աղջիկների ճնշող մեծամասնությանը, բայց եթե Դուք նրանց մեջ չեք՝ ոչինչ, ամեն դեպքում փորձեք բացատրել:

Kita
26.03.2007, 19:38
Իսկ ինչու եք դուք պաչում ձեր աղջիկ ընկերուհիներին?
մտքովս բան անցավ... :D երևի, որ դե աղջիկները մեծ մասը ...էն որ պաչում են, տղաներին չեն կարող պաչել...դե հայտնի պատճառներով...այնպես որ երևի բավարարվում են դրանով:D
իսկ ընդհանրապես չգիտեմ...

հարց.
ինչու՞ եք սիրում բլատնոյ լսել, բայց չեք սիրում երբ աղջիկներն են լսում:

Taurus
26.03.2007, 19:50
Ես չեմ սիրում, կան իհարկե որոշ երգեր, բայց շատ քիչ
իսկ հիմնականում լսում են բլատնոյ, որ շրջապատը իմանա որ իրանք "կարգին տղեք" են:

Ինչ հանգամանքով եք առաջնորդվում ամուսին ընտրելիս?

Ծով
26.03.2007, 23:19
Դեռ ընտրելու մասին չեմ մտածել:D
Բայց բացի սիրելուց,/և արտաքինն ու հոգեկանը մի կողմ գցած/ մի հատ իմ մեջ կփորձեմ մտածել՝ արդյոք մեր բալիկների համար լավ հայր կլինի…հա ու կարևորը ինքը աշխատասեր լինի,ձգտող, ոչ թե պապայի փողերով տունս պահող…
Հարց։
Ի՞նչ եք հասկանում համեստ աղջիկ ասելով:)

Երվանդ
27.03.2007, 08:53
իսկ հիմնականում լսում են բլատնոյ, որ շրջապատը իմանա որ իրանք "կարգին տղեք" են:

Ես բլատնոյ շատ եմ լսում բայց ոչ էտ քո ասած պատճառով, ուղղակի մեջս հիշողություններ են արթնանում, ու լիքը պահար կան որ ես ապրել եմ դրա համար էլ դզզումա, իսկ աղջկեքի 99 տոկոսի համար էտ պռոստը բառեր են, իրանք չեն կարա մինչև վերջ հասկանան էտ բառերը, իսկ բլատնոյի երաժշտությունը էնքանել լավը չի առանց բառերի նենց որ ձևա բռնում բլատնոյ լսող աղջկեքի մեծ մասը:

Ավելացվել է 4 րոպե անց

Հարց։
Ի՞նչ եք հասկանում համեստ աղջիկ ասելով:)

Դե որ զավզակ չի , տեղի անտեղի չի ճլպում իրան չվերաբերվող խոսակցության մեջ, բայց դե էնքան խելացիա որ կարա ճլպա:) , ուղղակի համեստա հասկանումա որ իրան չի վերաբերվում տվյալ խոսակցությունը, հասկանումա որ ավելի լավա 5 րոպեում 1 նախադասությյուն ասի բայց տեղին ու հավեսով քան 100 բայց լսողներին զզվցնի:)

Ավելացվել է 8 րոպե անց
Հարց
Ոնց եք կարում մուղամմմմմ՜՜ լսեք՞՞, մի քանի օր առաջ մի աղջիկ եմ տեսել, ընկերոջս հետ իրանց շենքի հայաթում կանգնաց էինք, էտ աղջիկը մագը քոքել էր ու մուղամմ էր լսում մի ուրիշ կարգի մուղամմ «ամանննն ամաննն», մազերս բիզ-բիզ կանգնել էին:)

Selene
27.03.2007, 16:02

Իմ մազերն էլ բիզ-բիզ կանգնեցին քո գրածից:o
Տանել չեմ կարող մուղամն իր բոլոր դրսևորումներով:beee :beee , բայց նաև աշխատում եմ շատ չքննադատել լսողներին, դե ճաշակին ընկեր չկա, բայց որ նման ձևով աղջիկը մուղամ լսի, երևի թե դա, ինչպես կասեն տղաները՝ էս արդեն վերջնա:(

Հարց
Ինչու է տղաների մոտ հիմնականում էսպես. եթե աղջիկը շատ ընկերներ կամ երկրպագուներ է ունենում, ուրեմն միանգամայն կարելի է նրան սիրահարվել ու ընկերության առաջարկ անել, հակառակ դեպքում՝ ոչ: Արդյոք ,կոպիտ ասած , ընկերների թիվը որոշում է աղջկա գնահատականը:think

Philosopher
27.03.2007, 16:07

Ընկերների թիվը սովորաբար հակառակ համեմատական է աղջկա արժեքին: Իսկ ինչու տղաները դա հաշվի չեն առնում, պարզ պատճառով` նրանց այդ արժեքը սովորաբար պետք չէ: Դժվար է երևի ոմանց համար ապրել այն գիտակցությամբ, որ իրենց խոհանոցում է մի մարդ, որը կարդացել է, ասենք Դոստոևսկի կամ Նիցշե: Սարսափել կարելի է, նույնիսկ քունը կորցնել...
Հարց` իսկ ինչ է անում արժեք ունեցող աղջիկը, որ արժեք ունեցող տղան իրեն ճանաչի։

electrical_storm
27.03.2007, 16:12
դե դա էտքան էլ տենց չի… նայի փորձեմ բացատրել…
Բնազդաբար, երբ մի բանի նկատմամբ պահանջարկը շատա, իսկ առաջարկը քիչ՝ էտ աղջիկը 1 հատա, նրա այսպես ասած «գինը» բարձրանումա, ու համ էլ մտածում են, որ հիմա շուտ չգործես, կարողա մյուսները քեզնից առաջ ընկնեն:Իսկ, եթե տեսնում ես, որ հա էլ կարաս էտ աղջկան հասնես. ազատա, բան… շատ չես մտածում էտ աղջկա մասին…
Մի ուրիշ բան էլ կա. եթե շատ ընկերներ և այլն ունի, ուրեմն հավես, բարի, մարդամոտ աղջիիկա,իսկ տղաների շատերին տենց աղջիկներ են դուր գալիս…

p.s.ես,որ սկսեցի գրել,Ֆիլոսոֆերի պատասխանը դեռ չկար…

Ծով
27.03.2007, 17:51
Ոչ մի հատուկ բան…եթե ծրագրի ինչ անել, որ այդպիսի տղան իրեն ճանաչի, կարժեզրկվի…
Հարց։
Ինչու՞ եք վազում աղջիկների ետևից…:P

CactuSoul
27.03.2007, 17:54
Ընկերների թիվը սովորաբար հակառակ համեմատական է աղջկա արժեքին: ։
Վայ… Վիրավորում ես, ջան:( …
Հա՜, լավ, հասկացա. «Սովորաբար»: Մի պահ մոռացել էի, որ ես աննորմալ եմ:D ;) :
:)

Իսկ ինչու տղաները դա հաշվի չեն առնում, պարզ պատճառով` նրանց այդ արժեքը սովորաբար պետք չէ:
Ըհը, շատ դեպքերում հենց էդպես է… Ցավալի է, բայց փաստ, ընդ որում բավականին լավ հիմնավորված փաստ:( …

Հարց` իսկ ինչ է անում արժեք ունեցող աղջիկը, որ արժեք ունեցող տղան իրեն ճանաչի։
Էս թեմայում հարցերին սուբյեկտիվորեն ենք պատասխանում, չէ՞:unsure :
Նախ՝ յուրաքանչյուր մարդ իր սեփական արժեքային համակարգն ունի. մեկի համար արժեք ներկայացնող մարդը (մասնավորապես աղջիկը) մեկ ուրիշի համար կարող է բոլորովին սովորական մարդ լինել: Հետո էլ, հաշվի առնելով վերոնշյալը, «արժեք ներկայացնող աղջկան» բոլորովին էլ պետք չի որևէ բան անել, որ «արժեք ներկայացնող տղան» իրեն ճանաչի, քանի որ եթե այդ տղան իսկապես արժեք է ներկայացնում, ապա անպայման կնկատի այդ «արժեք ներկայացնող աղջկան»: Պարզապես աղջիկը պիտի լինի այնպիսին, ինչպիսին կա, ու ով որ պետք է, անպայման նրան կճանաչի:

Հարց.
Մի անհամեստ ու երևի շատերի համար տարօրինակ հարց եմ ուզում տալ:oy … ու կուզեի, որ պատասխանեք ոչ թե հաճոյանալու համար, այլ ասեք այն, ինչ իրականում կա:
Ինչի՞ համար եք սիրում կանանց/աղջիկներին:
Գոնե ամենահիմնական մի քանի բան նշեք, լա՞վ:
Հուսով եմ կարդալ անկեղծ պատասխաններ:) :
Նախապես շնորհակալ եմ:

Հ.Գ.
Վայ:) , մինչև գրեցի, Alize_etoilikն ինձնից առաջ պատասխանեց…
Դե բայց երկուսս էլ համարյա նույն բանն ենք հարցրել… Չէ, լավ, էնքան էլ նույնը չի, բայց նմանություն կա, էնպես որ պատասխանեք;) :

electrical_storm
27.03.2007, 20:10
շատ հետաքրքիր հարց տվեցիր, Կակտո՛ւս ջան… փորձեմ պատասխանել… աղջիկը կարծես իրոք տղայի 2-րդ կեսը լինի, առանց որի նույնիսկ ֆիզիկապես քեզ ոչ լրիվ,պակաս ես զգում,երբ ՆՐԱ հետ չես կարծես սրտիդ շրջանում դատակրկ է, ինչ-որ բան պակասա…

Իսկ հիմա աղջիկների հետևից վազելու մասին… դե լաաավն են ծիտիկները, մանավանդ գարնանն ու ամռանը… սիրում եմ աղջիկներին…շաաատ…

հարց աղջիկներին

Ինչի՞ չեք սիրում դեղ խմել,երբ հիվանդ եք…

Arisol
27.03.2007, 20:49
Վայ, ես դեղի գիժ եմ :D : Ես միշտ էլ խմում եմ, եթե դրա կարիքը կա, մազոխիստ չեմ, չնայած գիտեմ, որ շատ դեղ խմելն էլ մի բան չի…

հարց.
Ինչու՞ եք միծտ նայում «ծտերին», բայց չեք սիրում, երբ ձեր ընկերուհին էլ ա տենց հագնվում :D :

electrical_storm
27.03.2007, 20:52
հը՛հ… ես սիրում եմ… ինքս եմ նվիրել շաաատ կարճ յուբկա…քանի որ նա շատ գեղեցիկ կազմվածք և ոտքեր ունի ու էտ յուբկայով շատ գեղեցիկա…

հարց աղջիկներին
Ինչի՞ ցուրտ եղանակին կարգին տաք չեք հագնվում…

Arisol
27.03.2007, 21:25
Ես միշտ հագնվում եմ ըստ եղանակի ու չեմ հասկանում, թե աղջիկներն էդ ցուրտ օրերին ոնց են տենց թեթև հագնվում ու վտանգի առաջ դնում իրենց առողջությունը…

հարց.
Արդյո՞ք աղջկա ծնողների "մութ" անցյալը կարող ա պատճառ հանդիսանա, որ հրաժարվեք էդ աղջկանից, կամ էլ ձեր ծնողներն ասեն` հրաժարվիր ու դուք էլ լսեք իրենց:

Ֆելո
27.03.2007, 22:13
Արդյո՞ք աղջկա ծնողների "մութ" անցյալը կարող ա պատճառ հանդիսանա, որ հրաժարվեք էդ աղջկանից, կամ էլ ձեր ծնողներն ասեն` հրաժարվիր ու դուք էլ լսեք իրենց:

եթե ուզենամ էդ ախչկանից "յան" տամ, էտ իմ համար մեծ "պռիչին" կհանդիսանա. բայց եթե հոգով սրտով սիրեմ, իհարկե ոչ.

հարց
միանգամից քանի տղա էս սիրել:)

Arisol
27.03.2007, 22:20
Պատահել ա, որ չեմ հասկացել, թե ում եմ սիրում, բայց հետո պարզվեց, որ մեկին, մյուսի հանդեպ ընդամենը կապվածություն էր…

հարց.
Ո՞նց կարելի ա սիրել մեկին և մյուսի հետ ֆիզիկական կապ պաշտպանել:

Kita
27.03.2007, 22:25
հարց
միանգամից քանի տղա էս սիրել
մեկ....
եթե սիրում ես իսկապես... մեկ հոգու ես սիրում, ուրիշ բան ինչ-որ հրապուրված լինելը...
ես չեմ կարող մի քանու հոգու սիրել և նվիրվել...

իսկ դուք քանի՞ հոգու եք սիրել:

Ֆելո
27.03.2007, 22:42
իսկ դուք քանի՞ հոգու եք սիրել:

3:oy

քանի հատ երեխա կուզենաիր ունենալ

Kita
28.03.2007, 15:24
քանի հատ երեխա կուզենաիր ունենալ
երկու աղջիկ:) :love
շատ եմ ուզում....

իսկ դուք քանի երեխա կուզենայք ունենալ:

Tumbler
28.03.2007, 15:27
Երեք ու գոնե մեկը պիտի ախչիկ լինի. Են մյուս երկուսնել որ տղա լինեն շատ լավ կլինի

Հարց.
Ինչի համար եք սիրում տղաներին.

Կարեն ջան
28.03.2007, 15:29
Կուզենայի 3 երեխա ունենայի: (Ավելի շուտ կինս ունենար:) )
Աղջիկների մեծ մասը ամուսնանալուց հետո սկսում են մազերը կարճ կդրել, ինչու՞:

Amaru
28.03.2007, 15:38
Դե երևի երբ արդեն երեխեք են ունենում, խնամելու ժամանակ կամ հավես չի լինում... Չգիտեմ, ես տենց եմ կարծում)))

Խի՞ են տղաները էտքաաան շատ օծանելիք օգտագործում))

Arisol
28.03.2007, 15:39
Հարց.
Ինչի համար եք սիրում տղաներին.

Դե հասկանում եսս, Սիմոն ջան, եթե աղջիկներին սիրենք, ապա մեզ ուրիշ բան կասեք :D :

Աղջիկների մեծ մասը ամուսնանալուց հետո սկսում են մազերը կարճ կդրել, ինչու՞:

Բոլորը չեն կտրում, դե բայց կարծում եմ, որ շատերը կտրում են, քանի որ նյարդայնացնում են մազերը, խանգարում են տան գործերն անելու համար, իսկ ոմանք էլ պարզապես փոփոխություն են ուզում…

Հարց.
Ինչու՞ եք այդքան շատ սիրում "լեվի" գնալ :D :

Tumbler
28.03.2007, 15:41
Որ ոտքի հոտին խփի :lol
Խոսքը բայց իմ մասին չի հաստաատ.

Հարցս կրկնում եմ
Ինչի համար եք սիրում տղաներին.

Wisper
28.03.2007, 15:48
Դե որպեսզի չզգացվի ծխախոտի հոտը :D (կես լուրջ կես կատակ:) ):
Բայց աղջիկներն էլ պակաս չեն ոգտագործում...:B

Ինչու են աղջիկներնի մեծ մասը տաբատ հագնում յուբկայի տեղը?:think

Ծով
28.03.2007, 19:24
Որովհետև տաբատով հարմար է:)
բայց դե նայած եղանակ…օրինակ ամռանը յուբկան ավելի հարմար է…
Հարց։
Ինչու՞ եք անիմաստ հարցեր շատ տալիս:P

electrical_storm
28.03.2007, 19:32
Եթե ձեր աղջկական տրամաբանությամբ չեք հասկաբում հարցի իմաստը,դա դեռ չի նշանակում,որ անիմաստ հարցեր են:) :P

հարց աղջիկներին՝
ճի՞շտա,որ կարճ մազերով տղաների էդքան էլ չեք սիրում…

Firegirl777
28.03.2007, 19:39
Ճաշակին ընկեր չկա, ու ամեն աղջիկ չէ, որ երկար մազեր է սիրում, անձամբ ինձ ընդհակառակը կարճ կտրված, կոկիկ մազերը ավելի են գրավում...

Հարց տղաներին. Երբ սիրում եք, աղջկա ամեն մի շարժումը ավելի կարևոր է, ու ես դա գովում եմ, բայց ինչո՞ւ կասկած եք ման գալիս այդ շարժումներում:

Ծով
28.03.2007, 19:57
Եթե ձեր աղջկական տրամաբանությամբ չեք հասկաբում հարցի իմաստը,դա դեռ չի նշանակում,որ անիմաստ հարցեր են:) :P

հարց աղջիկներին՝
ճի՞շտա,որ կարճ մազերով տղաների էդքան էլ չեք սիրում…Եթե քո տղայական տրամաբանությամբ մտածում ես, որ անիմաստ հարցեր հեչ չեք տալիս, ուրեմն քո տված որոշ հարցերին հնարավոր է,որ հաճախ աղջիկների կողմից անտրամաբանական պատասխաններ կստանաս:P
Նոռմալ ա…երկար մազեր ոչ բոլորին ա սազում…
Հարց։
Ո՞նց եք նայում այն հանգամանքին, որ աղջիկը բարձր կաբլուկներով, երեկոյան զգեստով/չեմ ասում բալնի/,չգիտեմ ինչ զարդերով գալիս է դասի։

Wisper
28.03.2007, 20:01
Հարց տղաներին. Երբ սիրում եք, աղջկա ամեն մի շարժումը ավելի կարևոր է, ու ես դա գովում եմ, բայց ինչո՞ւ կասկած եք ման գալիս այդ շարժումներում:

Որովհետև մի պահ մեր մտքով անցնումա որ կարողա մի ուրիշ պոտենցիալ կանկուրենտ նկատի ձեր այդ կարևոր շարժումները ու հետո պրոբլեմներ լինեն:
Միայն թե խնդրում եմ չասեք էլի որ եթե տղան սիրումա աղջկան ուրեմն պետքա իրա մեջ լրիվ համոզված լինի: Տենց լիներ էլ ի՞նչ ամուսնալուտություններ... :angry

Ուրվական
28.03.2007, 20:10
Հարց։
Ո՞նց եք նայում այն հանգամանքին, որ աղջիկը բարձր կաբլուկներով, երեկոյան զգեստով/չեմ ասում բալնի/,չգիտեմ ինչ զարդերով գալիս է դասի։
Եթե խոսքը դպրոցի մասին է, ապա դա մի շատ զզվելի սովորություն է, որը ձևավորվել է որոշ հայ աղջիկների մոտ: Հլը ինստիտուտում էլի ասես, ըտենց են անում, որ էսօր-էգուց տանը չմնան::D Հաստատ ոչ մի կարգին աղջիկ իրան թույլ չի տա ըտենց հագնվի, եթե ինքը նույնիսկ էդքանը չհասկանա, նա ունի հարազատներ, որոնք պետք է բացատրեն նրան այդ ամենը: Հիմա եթե էդքանից հետո էդ աղջիկը նորից նույն ձևով շարունակում ա, իրա մասին էլ ինչ մտածես, ես չեմ դուք եք, ինչ կմտածեք::angry

Հարց: Ինչու՞շատ դեպքերում, չհասկանալով, կամ էլ հենց հասկանալով, ձեր երկրպագուի զգացմունքները մի այլ ձևի հաշվի չեք առնում: Ի՞չ եք մտածում այդ պահին: Համաձայն եմ, որ 1000-ից մեկ բացառություն հնարավոր է, բայց ընդհանուր դեպքում:

Wisper
28.03.2007, 20:10
Հարց։
Ո՞նց եք նայում այն հանգամանքին, որ աղջիկը բարձր կաբլուկներով, երեկոյան զգեստով/չեմ ասում բալնի/,չգիտեմ ինչ զարդերով գալիս է դասի։

Մի կողմից լավ մյուսից վատ: Էտ ժամանակ 2 բան կարելիա մտածել
արաջինը՝ էս ինչ դզոոոոող աղջիկա :oy
երկրորդը (բայց վերջում արդեն)՝ էս ինչ ցուցամոլ աղջիկա (վռոդի բնությունը կիչա տվել :angry )

Ես ասացի հնարավոր պատասխաններից մեկը :think :
Տղե՜ք պադձերժկա արեք...:D

Ծով
28.03.2007, 20:28
Հարց: Ինչու՞շատ դեպքերում, չհասկանալով, կամ էլ հենց հասկանալով, ձեր երկրպագուի զգացմունքները մի այլ ձևի հաշվի չեք առնում: Ի՞չ եք մտածում այդ պահին: Համաձայն եմ, որ 1000-ից մեկ բացառություն հնարավոր է, բայց ընդհանուր դեպքում:
այսինքն ինչը՞ հավի չենք առնում զգացմունքը, թո ո՞նց…:think

Ուրվական
28.03.2007, 21:12
այսինքն ինչը՞ հավի չենք առնում զգացմունքը, թո ո՞նց…:think

Մի հատ օրինակ բերեմ՝ դիտմամբ ընենց քայլ ա արվում կամ ասվում , որ էդ տղեն մտածում ա, որ ինքը ոչ մի բան ա էդ աղջկա համար: Լավ չմանրանամ, եթե պարզ ա, պատասխանեք, եթե չէ, չէ:

Ծով
29.03.2007, 02:31
Հասկացա…ուրեմն այսպես…
Հաշվի չառնել ինչ-որ մեկի զգացմունքները, երբ այն քեզ է ուղղված, հնարավոր չէ…
Հավատա՛, որ իսկապես բացառություններ կան ու նույնիսկ շատ…
Քո ասածի նման վարվող աղջիկները ընդամենը սիրում են վիրավորել ուրիշի զգացմունքները…:angry
ՄԻ բան է անտարբեր լինել, ուղղակի չհամակրել, մեկ այլ բան է չհամակրել, բայց ինչ-որ քայլերով ամեն վայրկյան վիրավորել մարդուն…
Չեմ կարողանում լավ արտահայտվեմ. հուսամ կհասկանաս, բայց ոնց ասեմ, եթե կսիրես մի աղջկա, որ այդպես կվարվի…:( ցավակցում եմ…հպարտ հեռացի…
Ավելացնեմ, որ այդ էժանագին խաղերը խաղացող աղջիկները հետո շատ ծանր են տանում, երբ նույն ոչ մի բան հանդիսացող տղան ասենք դադարում է իրենց սիրելուց…:P
այ տենց իրանց;) :D
Ես էլ հարց չեմ ուզում տալ…
Լավ…
Անհասանելին ամեն դեպքում քաղցր է չէ՞…և ինչու՞…:think :)

electrical_storm
29.03.2007, 16:06
որտև անհասանելին իր մեջ ինչ-որ անհայտ,չբացահայտված գաղտնի բանա պարունակում ու դա կարծես գայթակղումա…

հարց աղջիկներին…

Մամաների հետ կիսվո՞ւմ եք ձեր ու ձեր ընկերոջ հարաբերությունների մասին… ի նկատի ունեմ,թե ուր գնացիք,ինչ արիք…

Firegirl777
29.03.2007, 16:12
Երբեմն այդպիսի դեպքեր էլ են պատահում, բայց հիմանակնում, ոչ մինչև վերջ, ուր գնալը կասենք, բայց թե ինչ արինք հաստատ չենք ասի կամ էլ մի քանի բառով հակիրճ կներկայացնենք ու վերջ

հարց…
Եթե մի աղջիկ մոտենա ձեզ ու ասի, որ ուղղակի գժվում է ձեզ համար (ի դեպ նա էլ վաղուց ձեր դուրը գալիս է) ինչ կանենք, կհիասթափվեք նրանից թե ավելի մեծ ուրախությամբ կհամաձայնեք և դուք է կանկեղածանաք ու կասեք, որ նա էլ է ձեր դուրա գալիս

Stalker
29.03.2007, 16:15
Միշտ սիրել եմ տենց խենթություններ :)
Կպաչեմ իրան :))) ու կգրկեմ:

Հարց: Ոնց եք ետքան լավը :) ու ոնց եք անում որ մենք գժվում ենք ձեր համար :) ?

Philosopher
29.03.2007, 16:15
հարց…
Եթե մի աղջիկ մոտենա ձեզ ու ասի, որ ուղղակի գժվում է ձեզ համար (ի դեպ նա էլ վաղուց ձեր դուրը գալիս է) ինչ կանենք, կհիասթափվեք նրանից թե ավելի մեծ ուրախությամբ կհամաձայնեք և դուք է կանկեղածանաք ու կասեք, որ նա էլ է ձեր դուրա գալիս
Երկրորդ տարբերակը՝
ավելի մեծ ուրախությամբ կհամաձայնեք և դուք է կանկեղածանաք ու կասեք, որ նա էլ է ձեր դուրա գալիս Ավելին՝ կգնահատեմ նրա խիզախությունը, որը թերևս այն ամենակարևոր արժեքն է, որ պակասում է աղջիկներին՝ սեփական երջանկության համար նրանց մղած պայքարում։

Հարց՝ նկարագրվածը երբևէ կանե՞ք

Եթե մի աղջիկ մոտենա ձեզ ու ասի, որ ուղղակի գժվում է ձեզ համար (ի դեպ նա էլ վաղուց ձեր դուրը գալիս է)

Firegirl777
29.03.2007, 16:27
Հարց: Ոնց եք ետքան լավը ու ոնց եք անում որ մենք գժվում ենք ձեր համար ?

Բնությունից տրված "պատիժ է"

Հարց՝ նկարագրվածը երբևէ կանե՞ք

Մեջբերում:
Firegirl777-ի խոսքերից
Եթե մի աղջիկ մոտենա ձեզ ու ասի, որ ուղղակի գժվում է ձեզ համար (ի դեպ նա էլ վաղուց ձեր դուրը գալիս է)

կանեմ, բայց...... արդեն ուշ կլինի

Հարց. ինչ եք կարծում, ճիշտ է այս արտահայտությունը, որ աղջիկների պատճառով տղաները իրենց անդարդ գլուխը դնում են դարդի տակ

Stalker
29.03.2007, 16:54
Հարցի մեջ պրովոկացիա կա :P

Ճիշտն ասած դա կախված է տղաից, աղջկանից ու կոնկրետ դեպքից:
Այո երբեմն պատահում է, բայց դա տղաի պատճառով է, որովհետև ամեն մարդ ինքն է իր որոշումների համար պատասխան տալիս:

Հարց` Ինչու եք երբեմն մտածում մի բան բայց ասում ուրիշ? Խոսքս տղա - աղջիկ հարաբերությունների մասին է

Kita
29.03.2007, 20:54
Հարց` Ինչու եք երբեմն մտածում մի բան բայց ասում ուրիշ? Խոսքս տղա - աղջիկ հարաբերությունների մասին է
նոին հարցը կարելի է ձեզ ուղղել...
ինձ մոտ կախված է իմ հոգեկան իրավիճակից... եթե զգաստ եմ, այդ դեպքում միշտ կարգին եմ պատասղանում, իսկ եթե ոչ և նաև հոգնած էլ եմ, այդ դեպքում բերանս բացելու ժամանակ ուրիշ բան եմ ասում, քանի որ արդեն անջատված վիճակում չեմ հիշում սկզբնականը...:)

Հարց.
Հարց` Ինչու եք երբեմն մտածում մի բան բայց ասում ուրիշ? Խոսքս տղա - աղջիկ հարաբերությունների մասին է...:)

Արամ
29.03.2007, 21:04
Որովհետև շատ ենք սիրում դզեզ?
Սիրում եք որ ձեզ ասում են "Ես սիրում եմ քեզ?"

Մանե
29.03.2007, 21:08
Որովհետև շատ ենք սիրում դզեզ?
Սիրում եք որ ձեզ ասում են "Ես սիրում եմ քեզ?"
Իսկ կա՞ մեկը,որ չի սիրում:love :P
Մերժում ստանալիս առաջին բանը,որ մտածում եք:)

Արամ
29.03.2007, 21:18
Դե Ինչքան ասել եմ մերժում չեմ ստացել, բայց երեևի ասեի, ուֆ ես լավ աղջիկ չի....բայց տենց բան չի եղել....
Հարց: Իսկ տղաների տեսքին եք ուշադրություն դարձնում, հագնվածքին, թե բնավորությանը....

Մանե
29.03.2007, 21:21
Հարց: Իսկ տղաների տեսքին եք ուշադրություն դարձնում, հագնվածքին, թե բնավորությանը....
1.Բնավորություն:love
2.Խոսելաձև:hands
3.Արտաքին,հագնվածք:)
Հարց.

Աղջիկների տեսքին եք ուշադրություն դարձնում, հագնվածքին, թե բնավորությանը....:)

TigranM
29.03.2007, 22:28
Աղջիկների տեսքին եք ուշադրություն դարձնում, հագնվածքին, թե բնավորությանը....

Բոլորին միաժամանակ:Շատ հաճելի է լինում, երբ այդ ամենը ներդաշնակորեն համատեղված են լինում: Հաճելի է շփվել գեղեցիկ արտաքինով, խելացի, բարեկիրթ աղջկա հետ: Ծայրահեղություններ չեմ սիրում, օրինակ երբ աղջիկը ցնցող տեսք ունի, բայց երբ բերանը բացում է թող ու փախի, կամ էլ հակառակը երբ չափիս դուրս խելացի է բայց…

Ի՞նչն եք ամենաշատը գնահատում տղաների մեջ:

Selene
29.03.2007, 23:17
Ի՞նչն եք ամենաշատը գնահատում տղաների մեջ:

Միաժամանակ երեք բան՝ ուղղակի չեմ կարող առանձնացնել իրարից ;)
Ազնվություն
Խելացիություն
Վստահելու կարողություն
Նույն հարցը՝ այս անգամ տղաներին:P
Ի՞նչն եք ամենաշատը գնահատում աղջիկների մեջ:

Արսեն
29.03.2007, 23:35
Ի՞նչն եք ամենաշատը գնահատում աղջիկների մեջ:
Առաջին հերթին նրա խելացի լինելը, ապա բնավորությունը և հայացքները: Արտաքինը ոչ պակաս նշանակություն ունի: սրանք ամենակարևոևնեևն էին...

Wisper
29.03.2007, 23:40
Ի՞նչն եք ամենաշատը գնահատում աղջիկների մեջ:

Ազնվություն
Անհատ լինելու հատկությունը
կոկիկությունը
և իհարկե գեղեցկությունը :D :hands :ok :B
:oy

Իսկ տղաների մեջ ուժն եք ավելի շատ գնահատում թե խելքը???
;)

CactuSoul
30.03.2007, 10:46
Իսկ տղաների մեջ ուժն եք ավելի շատ գնահատում թե խելքը???
;)
Խելքի ուժը:) :P ;) :

Իսկ ի՞նչ նշանաբանով եք առաջնորդվում կյանքում:think :) :

Երվանդ
30.03.2007, 11:18
Խելքի ուժը:) :P ;) :

Իսկ ի՞նչ նշանաբանով եք առաջնորդվում կյանքում:think :) :

Կյանքը մեզ տրված է ապրելու ու հաճույք ստանալու համար, փորձում եմ գոնե օրը մի քանի ժամ ապրել տենց, բայց ոչ միշտա ստացվում:(

Ավելացվել է 4 րոպե անց
Հարց
Կուզենաիք լինել տղաների ուշադրության կենտրոնում, բայց ոչ այնքան հարգված նրանց կողմից(տենց լինումա), թե հակառակը ձեզ հարգեին ,բայց տղամարդկային ուշադրության կարոտ մնաիք:) : Պատասխանեք էս 2 տարբերակներից :

Arisol
30.03.2007, 11:57

Իհարկե՛ ավելի լավ ա ավելի քիչ տղաների ուշադրության կենտրոնում լինեմ, բայց հարգված լինեմ, ու միշտ էլ տենց ա եղել ու չնայած այդ հանգամանքին՝ երբեք չեմ մնացել տղաների ուշադրությանը կարոտ, քանի որ այն տղաներն, ում հետ որ կցանկանայի շփվել միշտ ուշադրություն են դարձրել ինձ:P :

Հարց. Սիրու՞մ եք, երբ աղջիկը շատ ա խոսում,ծիծաղում (դե անկապ բաներ չի խոսում իհարկե ու անկապ չի ծիծաղում), թե՞ նախընտրում եք շատ սուսիկ-փուսոիկ աղջիկներ:

electrical_storm
30.03.2007, 12:13
Քո նկարագրած աղջիկների հետ ընկերություն եմ սիրում անել,իսկ սուսիկ աղջիկների վրա սիրահարվում եմ…

հարց աղջիկներին…

այ տղաները հայտնիյա,որ սիորում եմ բաց գույնի մազերով աղջիկների մեծ մասը,իսկ աղջիկնե՞րն էլ են կյաժ տղաների շատը սիրում…

Arisol
30.03.2007, 12:21
Միկա ջան, նենց ա ստացվել, որ էն տղաները, որոնք ինձ դուր էին գալիս, որոնց սիրահարված էի, և ում հիմա այժմ եմ սիրում՝ շեկ են: Չէ՛, մազերի գույնն ինձ համար նշանակություն չունի, դա լրիվ պատահականություն էր :oy :

Հարց. Ինչու՞ են տղաներն ավելի շատ սիրում բաց մազերով աղջիկներին:
Հ.Գ. Այս հարցն արդեն մի անգամ տվել էի, բայց անբավարար պատասխան ստացա: Խոսքս ոչ թ հայ տղաների մասին ա, այլ բոլոր: Ինչու՞ եք նախընտրում նրանց, չէ՞ որ, ըստ իս, սևահերներն ավելի շիկառնի տեսք ունեն :oy :

electrical_storm
30.03.2007, 12:54
Իրոք, չեմ կարա ասեմ,թե ինչու տենցա, բայց ես ինքս սիրահարվում եմ սագանակագույն և առհասարակ ոչ սև մազերով աղջիների:Կյանքում մի անգամ եմ շատ փոքր ժամանակ բրյունետկայի սիրել:Հիմա,ընդհանրապես ինձ թվումա չգիտեմ ինչի սև մազերով աղջկա չեմ կարա սիրեմ, ինչքան էլ լավը լինի:Ես փոքրուց սիրել եմ բաց գույնի մազերով ու բաց գույնի՝ կանաչ/կապույտ աչքերով ոչ հայկական արտաքինով աղջիկների…
Չգիտեմ պատճառները որոնք են…

հարց աղջիկներին…

Ինչի՞ են աղջիկները շատ երեխաներ ուզում ունենալ…

Goga
30.03.2007, 19:10
Չէի ասի, որ այդպես է:think Նայած շատ ինչքան նկատի ունես, դե հայ տղաների ցանկությամբ անպայման տղա պետք ունենան, դրա համար, շատ են ունենում մինչև տղա լինի:D
Հարց.
Ինչու՞ է տղաների մեծ մասն ուզում, որ իրենց առաջնեկն անպայման տղա լինի:

electrical_storm
30.03.2007, 19:26
Երևի շատը շրջապատի,բարեկամների ու տնեցիքի մոտ հպարտանալու համար… :)
Ինքս մի երեխա եմ ուզում ունենալ 30 տարեկանից հետո ու չի հետաքրքրում սեռը:

հարց աղջիկներին՝

որ կենդանու հետ համեմատելը կարող է ձեզ ներվայնացնել… դե ասենք տղեքը ասում են չէ՞ »փիսի՛կ», «ձկնիկ» և այլն… էտ տիպի բաներն ի նկատի ունեմ էլի, ոչ թե ասենք ակնհայտ վատ կենդանու հետ համեմատելը:)

Firegirl777
02.04.2007, 17:52
Բացի "Վագրիկից" մնացած ածականները չեմ սիրում, իսկ ընդհանրապես կախված է մարդուց, աղջիկ կա սիրում է աղջիկ էլ կա չի սիրում

հարց.
կյանքում ինչն է՞ ամենամեծ զոհողությունը, ըստ ձեզ (աղջկա համար)

Գոռ Ջան - Հայ
02.04.2007, 18:51
Պատկերացումների սահմանում՝զգացմունքները կամ կյանքը:
Բայց ՍՐՏՈՎ սիրած աղջկա համար, մի քիչ անկանխատեսելիա, չես կարա պատկերացնես ինչ հսկայական զոհողությունների կգնաս: :think

Ի՞նչ ծայրահեղ քայլերի կդիմի մերժված աղջիկը :

Ուլուանա
03.04.2007, 12:53
Հարց. աղջկա մեջ ի՞նչը կարող է ձեզ ամենաշատը նյարդայնացնել (խոսքը վերաբերում է և՛ արտաքինին, և՛ ներքինին)։
Կախված է կոնկրետ աղջկանից։ Բայց, իմ կարծիքով, հնարավոր տարբերակներն ասեմ.
1. ինքնասպանության
2. ինքամոռացության աստիճանի նվաստացման ու սեփական արժանապատվության լիակատար ոտնահարման (ակամա հիշեցի «Լեդի Կարոլինա Լեմ» ֆիլմը... :oy :( )
3. ագրեսիայի
4. խելագարության
5. կյանքի նկատմամբ հետաքրքրության լիակատար կորստի (խոր դեպրեսիայի)

Դե, ես ամենածայրահեղ տարբերակները նշեցի, որոնց գուցե քչերն են ընդունակ... :think

Հարց. աղջկա մեջ ի՞նչը կարող է ձեզ ամենաշատը նյարդայնացնել (խոսքը վերաբերում է և՛ արտաքինին, և՛ ներքինին)։

electrical_storm
03.04.2007, 13:20
արտաքինից՝ Գեր հետույքը,գեշ դեմքը, գեշ ոտքերը…

ներքինից՝ ռաբիս/քյառթու/գեղցի/պրիմիտիվ/անգրագետ/սահմանփակ/տիպիկ հայկական բնավորությունը…

հարց աղջիկներին.

Ինչի՞ եք տղեքի հետ խաղեր խաղում,ասենք անծանոթ համարից զանգում,սմս ուղարկում… իմաստը՞ որնա…

Բարեկամ
03.04.2007, 18:04
հարց աղջիկներին.

Ինչի՞ եք տղեքի հետ խաղեր խաղում,ասենք անծանոթ համարից զանգում,սմս ուղարկում… իմաստը՞ որնա…

դե, բոլորը չի, որ տենց խաղում են, բայց եթե անում են, ապա դժվար անծանոթ տղաներին, ավելին՝ցանկալի տղաներին.պարզապես մեկ անգամ եւս ուզում են վայելել իրենց կողմից հրահրված գործողությունների արձագանքը, բայց դե իհարկե չմատնելով իրենց՝ նման "հանդուգն" հետաքրքրությունը տվյալ անձի նկատմամբ:

հարց տղաներին՝
Տղամարդու ո՞ր ամբիցիայի բավարաումն է դավաճանության հակվածությունը:

Com
03.04.2007, 18:43
Ոնց ես հասկացա անբավարարությունը երեվի
հարց
Սերը կարող է փոխել բնավորությունը:

CactuSoul
04.04.2007, 09:22
Սերը կարո՞ղ է փոխել բնավորությունը:
Իհարկե կարող է:) :
Չէ, ավելի ճիշտ՝ ոչ թե փոխում է բնավորությունը, այլ սերը մարդու մեջ բացահայտում է նրա էության այնպիսի շերտեր, որոնք մինչ այդ այնքան խորն էին թաղված, որ չէին էլ նշմարվում… Ընդ որում գլխավորապես դրանք լինում են խիստ դրական հատկանիշներ:
Երևի թե դա կարելի է բնավորության փոփոխություն համարել:) :

Պրովոկացիոն հարց:diablo .
Ո՞ր հարցից եք ամենաշատը խուսափում:think :

Artgeo
04.04.2007, 09:29
Պրովոկացիոն հարց:diablo .
Ո՞ր հարցից եք ամենաշատը խուսափում:think :
Ի՞նչ կա չկա :[

:P :D

Պրովոկացիոն հարց :diablo

Կո՞ւյս եք

CactuSoul
04.04.2007, 10:02
Պրովոկացիոն հարց :diablo

Կո՞ւյս եք
Էդ քեզ չի վերաբերո՜ւմ:P :D :

Արթուրի հարցից ինձ մոտ մի հարց առաջացավ: Այս հարցը մի ուրիշ թեմայում էլ էի տվել, բայց, կարծեմ, ոչ ոք հստակ պատասխան չէր տվել:think . ի՞նչ եք հասկանում կույս ասելով՝ կուսաթաղանթի առկայությո՞ւն, թե՞…:think

Davo'o
04.04.2007, 11:04
Բացի կուսաթաղանթի առկայությունից կույս ասելով ես հասկանում եմ նաեւ զոդիակալ համաստեղություն, որտեղ արեգակը մտնում է մոտ Սեպտեմբերի 15-ին եւ դուրս է գալիս մոտ Օգոստոսի 30-ին:P : Անզեն աչքով տեսանելի մոտ 180 աստղ:

Հարց աղջիկներին.

Ձեզ համար կարևո՞ր է, թե ձեր ընտրյալը բանակում ծառայել է, թե ոչ: Ի՞նչ նշանակություն եք տալիս դրան:

Ուլուանա
04.04.2007, 11:32

Ինչու՞ ես «կռուտիտ» լինում։ :nono

Հարց աղջիկներին.

Ձեզ համար կարևո՞ր է, թե ձեր ընտրյալը բանակում ծառայել է, թե ոչ: Ի՞նչ նշանակություն եք տալիս դրան:
Ինձ համար կարևոր չէ. եթե նա ունի այն մարդկային (ինչու՞ չէ՝ նաև տղամարդկային) հատկանիշները, որոնք ես ամենաշատն եմ կարևորում ու գնահատում, ապա նրա՝ բանակում ծառայած կամ չծառայած լինելն ինձ համար ոչ մի նշանակություն չունի։

Բայց այստեղ մի ուրիշ կողմ կա։ Մարդիկ կան, որ չափազանց անհոգ ու թեթև կյանքով են ապրում ու դժվարություններ չտեսնելու, գուցե ծնողների կողմից չափից դուրս փայփայված ու խնամված լինելու հետևանքով բավականաչափ չեն հասունանում, դժվարությունների դիմակայելու կարողություն ձեռք չեն բերում ու անօգնական են մեծանում։ Այդպիսի մարդկանց համար բանակը գուցե որոշ առումով լուրջ ուսուցիչ լինի, բայց ամբողջ ցավն էլ հենց այն է, որ այդպիսիներին հաճախ բանակից ազատում են... :think

Հարց.
Ինչի՞ց է, որ աղջկանից մերժում ստանալու դեպքում շատ տղաներ փորձում են դրա համար տրամաբանական բացատրություն, հիմնավորված պատճառ գտնել ու չգտնելով՝ կատաղում են ու աղջկան մեղադրում իրենց չսիրելու համար։ :aggressive

Davo'o
04.04.2007, 11:47
Բացի կուսաթաղանթի առկայությունից կույս ասելով ես հասկանում եմ նաեւ զոդիակալ համաստեղություն, որտեղ արեգակը մտնում է մոտ Սեպտեմբերի 15-ին եւ դուրս է գալիս մոտ Օգոստոսի 30-ին:P : Անզեն աչքով տեսանելի մոտ 180 աստղ:

Հարց աղջիկներին.

Ձեզ համար կարևո՞ր է, թե ձեր ընտրյալը բանակում ծառայել է, թե ոչ: Ի՞նչ նշանակություն եք տալիս դրան:

Հոկտեմբերի 30-ին, խառնեցի: :oy

Երվանդ
04.04.2007, 12:36
Էդ քեզ չի վերաբերո՜ւմ:P :D :

Արթուրի հարցից ինձ մոտ մի հարց առաջացավ: Այս հարցը մի ուրիշ թեմայում էլ էի տվել, բայց, կարծեմ, ոչ ոք հստակ պատասխան չէր տվել:think . ի՞նչ եք հասկանում կույս ասելով՝ կուսաթաղանթի առկայությո՞ւն, թե՞…:think

Միայն կուսանթաղանթը չէ:) , աղջիկ կա ունի կուսաթաղանթ բայց նենց բաներա անում որ կուսաթաղանթ չունեցողներից ոմանք վատ(կամ լավ:P ) երազում անգամ չեն տենա:) , աղջիկել կա չունի կուսաթաղանթ քանի որ ինչ որ մեկին սիրելա ու հետը սեքսա արել, բայց կարգին աղջիկա այլասերված չի և այլն սենց բաներ:)

Ավելացվել է 7 րոպե անց

Ինչի՞ց է, որ աղջկանից մերժում ստանալու դեպքում շատ տղաներ փորձում են դրա համար տրամաբանական բացատրություն, հիմնավորված պատճառ գտնել ու չգտնելով՝ կատաղում են ու աղջկան մեղադրում իրենց չսիրելու համար։ :aggressive

Դե մերժում ստանալը դա հարված է ինքնասիրությանը, ու ինչ որ մի ձև պետքա քեզ «բուժես», ոմանք դրա համար մեղադրում են աղջկան ու կատաղում են սկսում են վատություն անել տվյալ աղջկան տենց տղերքին անձամբ ես չեմ հարգում, տղերքել կան մտածում են սենց . «Ճիշտա ես լավն եմ բայց դե ինքը ինձ չհասկացավ այդ պատճառով չսիրեց, ոնց հնարավորա իմ նման տղուն չհասկանալ ուրեմն էտ աղջիկը բութ էր:)» , ու սկսումա իբր թե արհամարել աղջկան, բայց դե վատությունել չի անում, բայց դե 2 ձևնել ինքնապաշտպանության միջոցներ են :

Ավելացվել է 10 րոպե անց
Հարց՝
Մի քիչ ավելի տարիքով աղջիկներինա հարցս ուղղված:) , ինչի համար եք տղու մեջ պոտենցիալ ամուսին տեսնում երբ դաժե չեքել հասցրել ճանաչել նրան՞՞, չեք մտածում որ տենց տղուն ավելի շատ վանում եք՞, քանի որ զգումա որ տղան զգումա որ աղջկա միակ նպատակը ամուսնանալն է, ու իր անձը քիչ նշանակություն ունի:

Selene
04.04.2007, 19:44

Չգիտեմ, ինչքանով եմ դասվում իմ տարիքով մի քիչ ավելի տարիքով աղջիկների շարքում:oy , բայց որոշեցի ես պատասխանել:)
Ես ինքս նկատել եմ այդ երևույթը հայ աղջիկների մոտ, ու չափազանց վատ եմ վերաբերում դրան:angry Առանց իմանալու, արդյոք այդ տղայի հետ գոնե նվազագույն ընդհանրություն ունի հետաքրքրությունների, գաղափարների և ընդհանրապես շատ այլ կարևոր հարցերի շուրջ, աղջիկը տղայի մեջ պոտենցիալ փեսացու է տեսնում:ok Միայն կարող եմ ասել, որ այդ աղջիկներն այսպես կոչված կարճ խելքի տեր մարդիկ են(չեմ ցանկանում ոչ ոքի վիրավորել, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է), որոնք տարիքի ամեն օրվա ավելացումից երևի վախենում են կրել շատ տարածված «տունը մնացած»-ի պիտակը և առաջին իսկ հարմար թեկնածուի հետ երևի կամուսնանա էլ:think
Ու ամենավատն իրոք այն է, որ տղաները դա նկատում են, ու փաստորեն աղջիկն իր անմտածել պահելաձևով վանում է տղային իրենից:ok

Հարց

Ինչո՞ւ է հայ տղայի համար անընդունելի համարվում կին-տղամարդ հավասարությունը:
Խոսքս ընդհանուր երևույթի մասին է, որովհետև կլինեն տղաներ, որ կընդունեն այդ հավասարության սկզբունքը:

Tumbler
04.04.2007, 20:06
Իմ կարծիքով դա դեռ հին ժամանակներից է գալիս և նոր երևույթ չի. Այդ անհավասարությունը իմ կարծիքով դեռ ամուսնանալուց "հնազանդ ես" ասածիցա դուրս գալիս. Ես այդ տեսակետի հավանողը չեմ.

Հարց
Ինչի ինչ որ մի տարիքից սկսած հայ աղջիկների մամաները հա մտածում են, թե իրենց աղջկան պիտի հայ հայա փախցնեն. Ու խեղճ ախչիկը չի կարում թե տնից դուրս գա.

Ուլուանա
04.04.2007, 20:53
Հարց
Ինչի ինչ որ մի տարիքից սկսած հայ աղջիկների մամաները հա մտածում են, թե իրենց աղջկան պիտի հայ հայա փախցնեն. Ու խեղճ ախչիկը չի կարում թե տնից դուրս գա.
Ճիշտն ասած, առաջին անգամ եմ նման բան լսում։ :o Իմ պատկերացմամբ, այդպես կարող է լինել, ասենք, հետամնաց գյուղերում կամ էլ պարզապես գավառական մտածելակերպով ապրող ընտանիքներում... :oy Բայց դե ես իմ ճանաչած գավառամիտ ընտանիքներում նույնիսկ չեմ հիշում, որ լսած լինեմ այդպիսի բան, եսիմ... :esim :think

Հարց. կներեի՞ք արդյոք ձեր կնոջը, եթե նա որոշ անբարենպաստ հանգամանքների բերումով ձեզ դավաճաներ, բայց հետո անկեղծորեն զղջար դրա համար, թե՞ դա ճակատագրական նշանակություն կունենար ձեզ համար։

Wisper
04.04.2007, 21:02
Հարց. կներեի՞ք արդյոք ձեր կնոջը, եթե նա որոշ անբարենպաստ հանգամանքների բերումով ձեզ դավաճաներ, բայց հետո անկեղծորեն զղջար դրա համար, թե՞ դա ճակատագրական նշանակություն կունենար ձեզ համար։

Սիրելիներս եկեք հիշենք օրինակի համար կենդանիներին: Տենց բան կա չ՞ե որ մարդ սպանած կենդանուն ամպայման վերացնում են որ 2-րդ անգամ նույնը չկրկնվի: Իհարկե դավաճանած կանանց վերացնել պետք է բայց միայն ամուսնու կյանքից: Հակառակ դեպքում նա կկրկնի իր սխալը ամպայման: Հավատացնում եմ :ok : Հիշենք որ վսյոտակի մենք էլ որոշ չափով կենդանի ենք (խնդրում եմ չնեղանալ իմ միշտ այսպիսի դիպուկ պատասխաններից) :oy

Հարց: Ես մի շատ կարևոր հարց ունեմ: Շատ ու շատ եմ նկատել որ կան շատ լավ արտաքինով աղջիկներ որոնք ընկերություն են անում նենց տղեքի հետ որ կարելիա ասել բառի բուն իմաստով ներողություն արտահայտությանս համար ուղղակի խուժան են ու ընդհանրապես հասարակության համար շատ վատ երևույթ ներկայացնող մարդիկ են: Իրոք տենց բան կա և աղջիկն էլ որ ասես չի ուզում կխաբես: Մեկը կ՞արողա բացատրել ոնց հասկանալ այս երևույթը:

Ուլուանա
04.04.2007, 21:09
... (խնդրում եմ չնեղանալ իմ միշտ այսպիսի դիպուկ պատասխաններից) :oy
Պատասխանիդ դիպուկ լինել-չլինելը թույլ տուր մենք որոշենք։ ;)

Ի դեպ, դիպուկ հարցդ մոռացար տալ։ :P

Wisper
04.04.2007, 21:12
Հարցս տվել եմ :hands Բայց ուշացումով :D :oy
Նայել ներքևում

StrangeLittleGirl
04.04.2007, 21:16
Հարց: Ես մի շատ կարևոր հարց ունեմ: Շատ ու շատ եմ նկատել որ կան շատ լավ արտաքինով աղջիկներ որոնք ընկերություն են անում նենց տղեքի հետ որ կարելիա ասել բառի բուն իմաստով ներողություն արտահայտությանս համար ուղղակի խուժան են ու ընդհանրապես հասարակության համար շատ վատ երևույթ ներկայացնող մարդիկ են: Իրոք տենց բան կա և աղջիկն էլ որ ասես չի ուզում կխաբես: Մեկը կ՞արողա բացատրել ոնց հասկանալ այս երևույթը:
Դու նշել ես գեղեցիկ արտաքին… դա դեռ շատ քիչ է: Հաճախ այդ գեղեցիկ արտաքինով աղջիկները ներսից նույն խուժանն են, ինչ իրենց ընտրյալը:

Հարց. ինչու՞ ձեզնից շատերը չեն սիրում, երբ ամեն ինչ ուղիղ է ասվում, ոչ թե ակնարկներով, ինչպես սովորաբար անում են աղջիկները:

Wisper
04.04.2007, 21:26
Հարց. ինչու՞ ձեզնից շատերը չեն սիրում, երբ ամեն ինչ ուղիղ է ասվում, ոչ թե ակնարկներով, ինչպես սովորաբար անում են աղջիկները:

Բյուրակն ջան եթե հնարավոր է խնդրում եմ մի օրինակ բերես կողմնորոշվելու համար :oy

Երվանդ
05.04.2007, 11:40
Հարց. ինչու՞ ձեզնից շատերը չեն սիրում, երբ ամեն ինչ ուղիղ է ասվում, ոչ թե ակնարկներով, ինչպես սովորաբար անում են աղջիկները:

Դե ոչ բոլոր հարցերի մասին կարելիա ուղիղ ասել, բաներ կան երբ ուղիղ ձևով լսում ես աղջկանից ու էտ մի ձևի գռեհիկա հնչում , բայց նույն բանը կարա քեզ հասկացնի(մի կերպ:D ) ու շատ ավելի հաճելի լինի, բացի այդ շատ ժամանակ խաղա գնում ուղղակի ինչ որ թեմայի միջոցով ուրիշ բաներ են ասվում:) , իսկ ուղիղ խոսացող աղջկեքի հետ տենց խաղ երևի չի ստացվի իսկ դա անհետաքրքիր կլինի, բայց մեծամասամբ լավա որ ուղիղ են խոսում տենց ավելի ապահովա;)

Հարց՝
Ոնց անենք որ արագ աղջկան դուր գանք՞:) , տենց մի բան կա որ համարյա բոլորի վրա կազդի՞, մի հատ տենց բան ես գիտեմ, բայց որ խորհուրդ տայիք վատ չէր լինի;)

Wisper
07.04.2007, 10:33
Հարց՝
Ոնց անենք որ արագ աղջկան դուր գանք՞:) , տենց մի բան կա որ համարյա բոլորի վրա կազդի՞, մի հատ տենց բան ես գիտեմ, բայց որ խորհուրդ տայիք վատ չէր լինի;)

Կարծում եմ աղջիկները էս հարցին հաստատ չեն պատասխանի: :P
Եթե պատասխանեն էլ արդեն սաղ հետաքրքրությունը կկորի ճի՞շտ չեմ աղջիկներ :B
Ես կարամ քեզ որպես տղա մի քիչ դաժան խորհուրդ տամ - путь к сердцу женщины лежит через уши (без обид девчонки, это факт) ;)
Հարց
ինչու սիրունիկ աղջիկների մեծ մասը նախանձում իրանց նման սիրունիկներին: Օինակի համար մարշուտկից իջնելուց մի հատ գերագույն ատելությամբ ու նախանձով են իրար չափում իջնող ու նստած աղջիկները :think
Հետաքրքիրա որ տղաների մոտ տենց բան չեմ նկատել :P

Աբելյան
07.04.2007, 10:50
ինչու սիրունիկ աղջիկների մեծ մասը նախանձում իրանց նման սիրունիկներին:
տղաները աղջիկների մեջ սիրունությունն են հիմնականում գնահատում, հետևաբար սիրունիկ աղջիկների մեծ մասի համար իրանց նման սիրունիկները կոնկուրենտ են, դրա համար էլ նախանձում են իրար: Սա ընդամենը իմ կարծիքն ա: Տղաների մոտ տենց բան հնարավոր չի, քանի որ աղջիկների մոտ տղաների գեղցկությունը 2-րդ, 3-րդ պլան ա մղվում:

հարց.
տղաների մեջ ի՞նչը ամենաշատը չեք գնահատում

Selene
07.04.2007, 10:58
հարց.
տղաների մեջ ի՞նչը ամենաշատը չեք գնահատում

Ամենաշատը չեմ գնահատում, ավելին, նման տղան իր արժեքը կորցնում է իմ աչքում, երբ փորձում է ցույց տալ ավելին, քան ինքը կա:ok Ընդ որում դա կարող է տեղի ունենալ ոչ միայն գեղեցիկ աղջկա ներկայությամբ, այլ հենց այդ տղայի ընկերական շրջապատում:
հարց.
Ինչու տղաների մեծ մասը, հատկապես երբ բավականին լավ են վաստակում, չեն ցանկանում, որ իրենց կինը աշխատի: Սա շատ տարածված է հայերիս մոտ:(
Հ.Գ.Միայն թե չասեք, թե դա այդպես չէ:Անգամ, եթե չեն էլ արտահայտվում ,միևնույն է, իրենց սրտով չի դա

Ֆելո
07.04.2007, 11:13
հարց.
Ինչու տղաների մեծ մասը, հատկապես երբ բավականին լավ են վաստակում, չեն ցանկանում, որ իրենց կինը աշխատի: Սա շատ տարածված է հայերիս մոտ:(

պատասխան.
ես չեմ ցանկանա, որ իմ կինը աշխատի, եթե մենք ունենանք փոքր երեխա. փոքր ասելով ի նկատի ունեմ մինչև 3 տարեկան. հիմա կասեք դու նստի նայի երեխուն, բայց մի ասեք...

հարց.
ինչու հայաստանում ապրող աղջիկների 99%-ի հետ չաթով կամ ICQ-ով ծանոթանալիս նկար չեն ուղարկում

Firegirl777
07.04.2007, 16:39
Բա որ հանկարծ ծանոթ մարդ լինի, կխայտառակվեն չէ՞:D

Իսկ եթե ավելի լուրջ, վախենում են երևի:think

հարց… Եթե աղջիկը դավաճանել է, բայց հասկացել է իր սխալը և ներողություն խնդրել կներե՞ք ու միասին կլինեք, թե՞ կմերժեք

Array
07.04.2007, 16:54
Ոչ միայն աղջկան,յուրաքանչյուրին էլ,ով ուզում ա լինի, դավաճանությունը չէի ների;Դավաճանության ձևերի մեջ կարծում եմ տարբերություն չկա;Եթե մարդն ընդունակ է մի անգամ դավաճանելու,ինչ երաշխիքներ կան,որ էլի չի կրկնվի։
Հարց. ես իմ կարծուքն ունեմ ։) ,բայց կուզանայի ձեզ լսել,ի՞նչ եք կարծում տաղամարդն է ավելի ուժգին սիրում ,թե՞ կինը

Մանե
07.04.2007, 17:24
Հարց. ես իմ կարծուքն ունեմ ։) ,բայց կուզանայի ձեզ լսել,ի՞նչ եք կարծում տաղամարդն է ավելի ուժգին սիրում ,թե՞ կինը
ինչից կեզրակացնեք,որ դիմացինը ձեզ սիրում է,եթե նա այդ մասին չի ասել,կամ ցույց տվել :P

Ambrosine
07.04.2007, 17:29
Մի անգամ լսել եմ, որ <<տղամարդը սիրում է սրտով, իսկ կինը` ականջներով>>: Հետևությունները ինքներդ արեք...
Հարց` Ըստ տղաների` քաղաքի /հատկապես Երևանի/ աղջիկն ա ավելի լավը, թե գյուղի? Եվ ինչու

electrical_storm
07.04.2007, 17:30
ինչից կեզրակացնեք,որ դիմացինը ձեզ սիրում է,եթե նա այդ մասին չի ասել
Աղջիկը,եթե մի քիչ շրջահայաց է, անպայման քեզ զգացնել կտա տարբեր ձևերով,դու էլ, եթե մի քիչ ջոգող տղա ես,փորձունես,կզգաս ու ամեն ինչ լավ կլինի…

Հարց` Ըստ տղաների` քաղաքի /հատկապես Երևանի/ աղջիկն ա ավելի լավը, թե գյուղի? Եվ ինչու
Ինձ սկի Երևանի աղջիկներից շատերն են անմակարդակ/գեղցի թվում,ուր մնաց գյուղից… կարողա լավն են,բարի են,հոգիներում չարություն չկա… բայց դե… նմանը զ՛նմանին պիտ սիրե… նրանք ինձ չես սիրում,ես էլ նրանց…սիրահարվելու իմաստով, իսկ ընենց ոչ Երևանցի մոտիկ աղջիկ ընկերներ ունեմ ու շատ լավ ընկեր են…

հարց աղջիկներին… կանացի վոկալ եք սիրում,թե՞ տղամարդու…

Մանե
07.04.2007, 18:25
հարց աղջիկներին… կանացի վոկալ եք սիրում,թե՞ տղամարդու…
մեկ ա:)
Հարց.
Երբևէ սիրահարվել եք աղջկա,ում չեք տեսել,այլ պարզապես ճանաչում եք գրառումներով:) :love /այսինքն սիրահարվել եք գրառումներին:D /

Wisper
07.04.2007, 18:58
մեկ ա:)
Հարց.
Երբևէ սիրահարվել եք աղջկա,ում չեք տեսել,այլ պարզապես ճանաչում եք գրառումներով:) :love /այսինքն սիրահարվել եք գրառումներին:D /

Հա եղելա բայց հետո պարզվելա էտ լավ խոսողները հիմնականում ոչ սիրուններն են :P :D
Հարց
այ օրինակ պատկերացրեք դուք Օպերայում եք ու ձեզ դուրա եկել մի սիմպո տղա ու պրիչոմ դուք էլ պակասը չեք ու դուք էլ իրան եք դուր եկել: Հետո գնումա աչքերով իրար գլազիտ անելը:D և այլն: Մի խոսքով եթե այդ տղան ցանկանա ծանոթանալ ձեր հետ կմերժեք թ՞ե կնդունեք: Ցավն էնա որ միշտ մերժում են: Բայց ի՞նչի համար տենց:
Ահա պատասխանեք խնդրեմ այս 2 հարցերին սիրելի աղջիկներ:

Lapterik
07.04.2007, 19:04
Շատերին թվում ա, որ միանգամից մերժելը իրանց մեծ պատիվ ա բերում ու իրանք ԼԱՎ աղջիկ են(մթոմ): Իհարկե էտ ամեն ինչին ձև կա, ինչքան էլ դուր եկած լինի, եթե տղան մոտեցման ձև չգիտի, հաստատ բացասական պատասխան կստանա:
Հարց:
Ինչի՞ են տղաների մեծ մասը մեր աղջիկներին կներեք արտահայտությանս հենարանի տեղ դնում: (Կարծում եմ հասկացաք)

Wisper
07.04.2007, 19:23
Ինչի՞ են տղաների մեծ մասը մեր աղջիկներին կներեք արտահայտությանս հենարանի տեղ դնում: (Կարծում եմ հասկացաք)

Mogakan`Lapterik ես ճիշտն ասած բան չհասկացա կարող ես բացատրել ես էլ հասկանամ և գուցե պատասխանն էլ իմանամ ու ասեմ :oy

Lapterik
08.04.2007, 13:37
Mogakan`Lapterik ես ճիշտն ասած բան չհասկացա կարող ես բացատրել ես էլ հասկանամ և գուցե պատասխանն էլ իմանամ ու ասեմ :oy

Դե պատկերացրու փողոցով քայլում են տղան ու աղջիկը(զույգ են էլի): Հիմա էս աղջիկը իրան տանի, իրա կիունկները տանի, թե իրա ուսերին ընկած տղուն::D

Wisper
08.04.2007, 15:39
Դե պատկերացրու փողոցով քայլում են տղան ու աղջիկը(զույգ են էլի): Հիմա էս աղջիկը իրան տանի, իրա կիունկները տանի, թե իրա ուսերին ընկած տղուն::D

Վաաայ չէի պատկերացնում որ սենց բան կլսեմ: Գիտես ոնց երբ տղան ձեռքը դնում է աղջկա ուսին ապա դա սիրո նշան է և տղան ուզում է ասել աղջկան որ աղջիկը իր պաշտպանության և հոգատարության տակ է: Իսկ քո ասած հենարանների համար գոյություն ունեն մոտիկ տղա ընկերներ :D :
Հարց:
Օրինակի համար տղան ուզում է ծանոթանալ աղջկա հետ որին առաջին անգամ է տեսնում բայց իրար դուր են եկել :hands : Հիմա սիրելի աղջիկներ ոնց պետքա օրինակի համար գոնե ասեք տղան սկսի այդ ծանոթության պահը որ աղջիկը նորմալ տպավորություն ունենա էտ տղայից: Դէ պարզա չեմ ասում ինչ-որ գյադայա ու Քուրիկովա սկսում խոսալ և այլն: Պատկերացրեք նորմալ մարդու :B :
Եվ վերջապես կա՞րող եք մի ձև էլ ասել (բացի Քուրիկ ջան-ից) որը ձեզ դուր չի գալիս:

Մանե
11.04.2007, 22:08
:think

Կներեք,բայց առանց հարցին պատասխանելու,կարելի՞ է հարց տալ(եթե անգամ չի կարելի,արդեն տվեցի:P )
Երբևէ աղջկա վրա ձեռք բարձրացրած կա՞ք,եթե այո,ինչի՞ համար:think :P .

ihusik
11.04.2007, 22:58
Երբևէ աղջկա վրա ձեռք բարձրացրած կա՞ք,եթե այո,ինչի՞ համար:think :P . Չէ չկամ... գտնում եմ, որ աղջկա վրա կարող է միայն հոգեպես թույլ տղան ձեռք բարձրացնի, իսկ եթե աղջիկը սխալ է պետք է տղան դրա պատճառն իր մեջ գտնի կամ եթե լուրջ ու անլուծելի խնդիր է ու պատճառն էլ իրոք աղջկա մեջ է, ապա լավ կլիներ ուղղակի հեռանալ՝ առանց ֆիզիկական ուժով փորձելու որևէ հարց լուծել՝ առավել ևս, որ այդպիսով հարց չի լուծվում:

Նշեք ըստ կարևորության 3 հոգեկան հատկանիշ, որոնք կցանկանայիք որ Ձեր սիրած էակն ունենար, և 3-ը՝ որ չունենար:

Բարեկամ
12.04.2007, 10:48
հոգեկան...

ունենար՝
անկախություն
արդարամտություն
թափ

չունենար՝
մեծամտություն
հարմարվողականություն
ժլատություն

Հարց այն տղամարդկանց, ովքեր կրում են ոսկե շղթաներ: Ինչու՞…

Marinushka
13.04.2007, 13:06
Նախորդ հարցին չեմ պատասխանել, բայց եթե թույլ տաք, հարց կտամ:

Ճիշտ է, արդյոք, որ եթե տղաները իսկականից սիրում են կամ սիրահարված են շատ ուժեղ, ամաչում են իրենց սիրո օբյեկտից, ամաչում են նրա հետ շփվել::think

Wisper
13.04.2007, 13:17

Դա լինումա 1-նը երբ տղաները փոքր տարիքի են, ասենք 16 :)
Բայց եթե ամաչում են ապա ավելի շուտ դա ուղղակի ժամանակավոր հրապուրանքա աղջկա նկատմամբ և լուրջ քայլեր անել տղան չի կարողանում, քանի որ տղայական ենթագիտակցությունը մի քիչ շատա իրան մեջ քցում էտ պահին :lol
Հարց՝
Աղջիկներ ջան, ո՞նց եք վերաբերվում բազմակնությանը ;)

Ծով
13.04.2007, 15:51
Նոռմալ, բայց ոչ հայերի համար ու Հայաստանում…ես սիրում եմ հայկական ավանդական ընտանիքները…:)
Բայց դե էս վերջերս աղջիկները շատացել են…ամեն տղայի հինգ աղջիկ ա հասնում:D ,ինչպես կասեր իմ մտերիմ ընկերներից մեկը…:o
Ինքնահաստատվելու ձեր տարբերակը…:think

Սերխիո
13.04.2007, 23:29
Աղջիկներ ջան, կուզեի այս հարցիս շատ պատասխանողներ լինեին,սպասում եմ..
Եթե ձեր առջև հարց դրված լիներ `կամ աշխատանք, կամ սեր, որը կընտրեիք, ի դեպ երկուսը միաժամանակ հնարավոր չէ:think

Gohar
13.04.2007, 23:41
Սերը, բայց «սերս» ամպայման պետք է աշխատող լինի, այլապես իր պահանջը անվավեր կհամարվի: :pardon

Ի՞նչպես եք վերաբերվում քթից, շրթունքից, ունքից … և այլ տեղերից ականջող կախած աղջիկներին:

Selene
13.04.2007, 23:43
Միշտ այս հարցին պատասխանել եմ, որ իմ սիրած տղան այնպիսի հասկացողությամբ օժտված կլինի, որ ես աշխատանքից չեմ զրկվի:P
Բայց տվյալ դեպքում քանի որ նման պատասխան չեմ կարող տալ, ասեմ, որ կընտրեմ սերը, եթե այն իմ հետագա կյանքում միակն ու փոխադարձն է լինելու: Որովհետև հակառակ դեպքում հնարավորություն չեմ ունենա զգալ իսկական սիրո քաղցրությունը, բայց սերն ընտրելով՝ հնարավորություն կունենամ հետագայում աշխատելու (եթե ոչ հնարավորություն, ապա գոնե հույս:) ):

Հ.Գ. Հարց չեմ տալիս, քանի որ այս հարցին դեռ ուրիշ աղջիկներ էլ կցանկանան պատասխանել;)

Ծով
14.04.2007, 01:02
Ինձ թվում է կամ հույս ունեմ, որ ինքը ինձ կհասկանա ու ընտրության առջև չի կանգնացնի…:love
Անկախ նրանից ինչքան էլ սիրեմ, ես մի քիչ հեռուն կնայեմ ու հաստատ կտեսնեմ ինձ ոչ երջանիկ՝ առանց ասենք սիրած աշխատանքի, որ դեռևս նպատակ է…
Ախր այդ դեպքում ես կձանձրանամ:8 …/այ դա շատ տխուր հետևանք կունենա/
Ու՞մ է պետք կիսատ ընտանիքը, ու՞ր մեկը զիջում է մյուսի քմահաճոււթյան պատճառով…:think
ՄԻ բանում համոզված եմ, որ ընտանիքս իմ աշխատանքից չի տուժի…:) :love ;)
Մինչ ամուսնությունը, եթե հարցն այդպես լուրջ դրված լինի, ես չեմ ամուսնանա՝ հետոյի մասին մտածելով…Ես ՝ ձանձրացողս:(

Ուրվական
14.04.2007, 08:06
Նորից "ժամանց" բաժնում ենք: Փորձեմ վերականգնել խախտված հերթականությունը:
Ի՞նչպես եք վերաբերվում քթից, շրթունքից, ունքից … և այլ տեղերից ականջող կախած աղջիկներին:

Մեղմ ասած՝ սիրտս խառնում ա էդ ձևի աղջիկների վրա նայելուց: Էդ ամեն ինչից արդեն կարաս իրա մտածելակերպի մասին որոշ պատկերացումներ ունենաս, և այդ պատկերացումները այնքան էլ դրական չեն լինի: Ինչ վերաբերվում է "այլ տեղերին", դե եթե երևում ա, որ էդ այլ տեղերում էլ ա կախած, էլ ոնց պտի վերաբերվես:D , վերաբերմունք ընտրելու տարբերակ էլ չի մնում::[

Հարց. ի՞նչն է պատճառը, որ դուք անընդհատ ձեզ ուզում եք շրջապատել գսղտնիքներով, դրանից ձեր հմայքը մեծանու՞մ է;

Wisper
14.04.2007, 11:36
Ինքնահաստատվելու ձեր տարբերակը…:think

Եղանակները շատ տարբեր են: Կախված է նրանից թե ում համար ես ուզում ցույց տալ էտ ինքնահաստատվածությունտ: Եթե աղջկան, ապա ցանկացած հնարավոր ձևն էլ կանցնի: Օրինակի համար ես կարիք չունեմ աղջկա մոտ ինքնահաստատվելու, իսկ շրջապատում ամենաօրիգինալ ձևերով երևի: Ասեմ առանց գլուխ գովալու, ինքնահաստատվում եմ օրինակ, երբ մի 10 հոգու մաիլն եմ կարողանում ջարդել և այլն այդ տիպի հակերական բաներով ;) Չնայած արդեն ժամանակնա անցնել մուսկուլ քցելով ինքնահաստատման :D
:B
Հա մոռացա ասեմ,որ պատասխանեք Ուրվականի հարցին, և ընդհանրապես էլ կանոնների խախտում մի արեք:

Ծով
14.04.2007, 16:51
Պատասխանում եմ Ուրվականի հարցին…
Եթե մեզ շրջապատող գաղտնիքները դուք եք, ապա դա մեր հմայքի հետ ոչ մի կապ չունի:D
Էն որ ասում են՝ կինը/ աղջիկը/ առեղծված է, դա բոլորի մասին չէ…
Եթե շինծու մտածված ձևերով մեկը գաղտնիքապատվում է, ապա նա ամենաբացահայտված կեղծավորը կլինի հասկացող մարդու համար…;)
Ես օրինակ մեկ-մեկ գաղտնիք եմ թվում, երբ շատ եմ լռում…
Բայց հատուկ պատճառ չունի…պարզապես մեկ-մեկ նեռվայնանում ես, երբ ինչ որ մեկը քո ասածաների ստվերում, աչքերում, շարժուձևերում անպայման փորձում է թաքնված,խորհրդավոր ինչ-որ բան տեսնել՝ անգիտակցաբար քեզ իր համար հմայիչ դարձնելով, կամ քո հմայքը մեծացնելով…
լավ հարց էր, երկար ստացվեց…
Համոզված եմ, որ կուզենայիր շատ պատասխաններ լսել, բայց ձեր ուզածով չխախտեմ կանոնները…

Հարց։
Տղամարդու արցունքները ե՞րբ են իրենց ազատություն տալիս…/բացի :( մարդկային կյանքի կորստից/

Գոռ Ջան - Հայ
14.04.2007, 17:03
չխախտեմ կանոնները…

Հարց։
Տղամարդու արցունքները ե՞րբ են իրենց ազատություն տալիս…/բացի :( մարդկային կյանքի կորստից/

Ոմանց մոտ աղջկան ճամփելիս, այսինքն ամուսնացնելիս (ճիշտա ոչ ոք չի նկատում:D )
Ոմանց մոտ տղուն բանակ ճամփելիս (ճիշտա ոչ ոք չի նկատում:D )
Համարյա բոլորի մոտ, երկար տարիներ հետո հարազատ մարդուն հանդիպելիս:
Սրտից թույլ տղամարդկանց մոտ մերժվելուց:[
Իսկ մի մասի մոտ ուղղակի ալկոհոլի չարաշահումից լացելու անհագ ցանկությունա առաջանում...
Ու վատագույն 2դեպքերը որ հազվադեպա պատահում 1.ծանր հիշողությունների ազդեցության տակ:2.երբ հանդիպում են ցասումն ու անզորությունը:

Ինչու՞ եք դուք vճռական ու ճակատագրական քայլ անելիս անում նոր մտածում::think
(բնականաբար բացառություններ կան)

Firegirl777
14.04.2007, 18:19
Դե այդպես ավելի գեղեցիկ է ու հիանալի, հետո հիշելու բան է լինում
իսկ եթե լուրջ հենց ճակատագրական րոպեն մղում է սխալ անելու իսկ երբ արդեն հանգստանում ես, որ այդ րոպեն անցավ, նոր միայն հասկանում ես որ սխալ ես գործել, բայց.... ինչպես միշտ արդեն ուշ է լինում

հարց: Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ, աղջիկ, որին դու, շաատ սիրում եք, այն պես է պատահել, որ հայր չունի, և մեծացել է մոր դաստիրակությամբ, այդ փաստը իմանալով ձեր մայրը դեմ է ձեր միասնությանը, և միայն դա պաճառաբանելով համոզում է ձեզ, որ դու սխալ եք և պետք է բաժանվեք ձեր սիրած աղջկանից,
Ինչպես կվարվեք, և խնդրում եմ հարցին նայել ռեալիստի և ոչ թե ռոմանտիկի հայացքով

Wisper
14.04.2007, 20:03

Սիրելի FireGirl ջան (ափսոս անունտ չգիտեմ :( ) այո իհարկե տենց դեպքեր էլ են լինում երբ ըստ քո ասածի սիրված աղջիկը հայր չունի և մեծացել է միայն մոր դաստիարակությամբ: Չգիտեմ ուրիշների համար ոնց, բայց ես իմ վրա վերցնելով կարող եմ ասել նախ, որ ոչ ոք, կրկնում եմ ոչ ոք չի կարող ինձ ասել սենց արա կամ սենց մի արա, իհարկե շատ դաժան հնչեց երևի ոմանք կասեն բայց ծնողը ճիշտա ասում և այլն: Այո բայց ես ինձ միշտ անհատ եմ զգացել հասարակության մեջ և դա վերաբերվում է նաև ընտանիքին: Բացի այդ իմ կարծիքով տղամարդը նրանով է տղամարդ, որ կարողանում է ինքնուրույն որոշումներ ընդունել ցանկացած պարագայում: Եվ վերջապես պատասխանեմ քո հարցին: Ինձ այդ աղջկանից ոչինչը չի կարողանա բաժանել, եթե իհարկե նա այն միակն է ամբողջ աշխարհում, որ ստեղծված է միայն ինձ համար և այլն չմանրանամ, հասկացվեց:
Մի քիչ ուզում եմ շեղվել ու տալ մի շարք բացատրություններ: Հիմնականում էս դեպքում այն տղաները կթողնեն այդ աղջկան, որոնք առաջնորդվում են ծնողների խոսքով: Թող ինձ բոլորը ներեն իհարկե, բայց դա որոշ իմաստներով ուղղակի թուլամորթություն է: Եվ վերջում նորից իմ վրա վերցնելով կարող եմ ասել, որ օրինակի համար ես կարծում եմ, որ իմ ծնողների համար առանձնապես մեծ խոչընդոտ չի լինի այն փաստը, որ աղջիկը հայր չունի:
Հ.Գ. Ես դեռ անձամբ չեմ տեսել նմանատիպ դեպք ուրիշների մոտ: :oy
Հարց
Պատկերացրեք ունեք սիրած տղա ու արդեն լավ ծանոթ եք իրար: Հարց է առաջանում ամուսնանալու մասին, բայց տղան ազնվորեն ասում է, որ չկան համապատասխան պայմաններ, օրինակի համար ֆինանսական, և որ պետք է մի քանի տարով հետաձգել ամուսնությունը: Ի՞նչպես կվարվեք: Կմնա՞ք տղայի մոտ, թե՞ կհետևեք օրինակ ծնողի թանկագին խորհրդին և կթողնեք նրան, վախենալով, որ այդ ամենը շատ ուշ կլինի և որ կարողա չլինի և որ այդ ժամանակ արդեն նոր ընկեր գտնելն էլ բարդ կլինի (դե խոսքի որ էտ մի քանի տարի հետո ասենք չստացվի էլի): Ահա սենց երկար բարակ հարց :oy

Lapterik
14.04.2007, 22:39

էսօր գրելու հավես ունեմ:
Չեմ ասում պետք չի ծնողին լսել, բայց պետք էլ չի մենակ իրա ասածով շարժվել: Կարծում եմ ժամանակը գա իրավիճակից կախված կփորձես ճիշտ որոշում կայացնել:
Հ.Գ. Շատ չգրեմ:

հարց չեմ գրում, թող ուրիշներն էլ պատասխանեն էս հարցին:

Սերխիո
15.04.2007, 00:23
Սերը, բայց «սերս» ամպայման պետք է աշխատող լինի, այլապես իր պահանջը անվավեր կհամարվի: :pardon

Ի՞նչպես եք վերաբերվում քթից, շրթունքից, ունքից … և այլ տեղերից ականջող կախած աղջիկներին:

շնորհակալ եմ ամենաճիշտ պատասխանի համար,մյուսներին նույնպես:ok

հիմա քո հարցին պատասխանեմ ---------ՎԱՏ:angry :D

Lapterik
15.04.2007, 11:01
Մի հատ հարց ես տամ: Ասում եք հանուն ՆՐԱ պատրաստ եմ ամեն ինչի (ոչ բոլորը), բայց մի հատ պարզ բան, հանուն ՆՐԱ կթողնե՞ք ծխելը մշտապես, թե կասեք քո մոտ չեմ ծխում, որեմն պիտի բողոքելու տեղ չունենաս:

Artgeo
15.04.2007, 11:57
Մի հատ հարց ես տամ: Ասում եք հանուն ՆՐԱ պատրաստ եմ ամեն ինչի (ոչ բոլորը), բայց մի հատ պարզ բան, հանուն ՆՐԱ կթողնե՞ք ծխելը մշտապես, թե կասեք քո մոտ չեմ ծխում, որեմն պիտի բողոքելու տեղ չունենաս:
Չեմ ծխել նրա մոտ, երբ ժամերով ու օրերով նրա կողքին էի: Մի պահ նույնիսկ թողել եմ: Բայց... Ի՞նչ օգուտ… :(

Սերխիո
15.04.2007, 21:02
Մի հատ հարց ես տամ: Ասում եք հանուն ՆՐԱ պատրաստ եմ ամեն ինչի (ոչ բոլորը), բայց մի հատ պարզ բան, հանուն ՆՐԱ կթողնե՞ք ծխելը մշտապես, թե կասեք քո մոտ չեմ ծխում, որեմն պիտի բողոքելու տեղ չունենաս:

նման բան ճիշտ և ճիշտ իմ հետ պատահել է, փորձել եմ հանուն նրա, բայց հետո այնքան է ջղայնացրել ,որ նորից սկսել եմ ծխել:D :D
հետո փորձել եմ իր մետ չծխել, բայց դե 5-6 ժամ չծխելը նույն է ինչ ծխել թողնելը,դրա համար էլ ասել եմ .<<ես մեկը հաշիվ չի>> ու այդպես շարունակ:D :D

այս հարցը իմ կյանքից էր:hands

Wisper
17.04.2007, 00:43
հարց չեմ գրում, թող ուրիշներն էլ պատասխանեն էս հարցին:

Լավ կլիներ հարցիս մեկը գոնե նորմալ պատասխաներ :( Եթե պատասխանող չկա, ապա աղջիկներ ջան հարց գրեք գոնե թեման շարժվի տեղից :(

Ուլուանա
17.04.2007, 13:19
Հարց
Պատկերացրեք ունեք սիրած տղա ու արդեն լավ ծանոթ եք իրար: Հարց է առաջանում ամուսնանալու մասին, բայց տղան ազնվորեն ասում է, որ չկան համապատասխան պայմաններ, օրինակի համար ֆինանսական, և որ պետք է մի քանի տարով հետաձգել ամուսնությունը: Ի՞նչպես կվարվեք: Կմնա՞ք տղայի մոտ, թե՞ կհետևեք օրինակ ծնողի թանկագին խորհրդին և կթողնեք նրան, վախենալով, որ այդ ամենը շատ ուշ կլինի և որ կարողա չլինի և որ այդ ժամանակ արդեն նոր ընկեր գտնելն էլ բարդ կլինի (դե խոսքի որ էտ մի քանի տարի հետո ասենք չստացվի էլի): Ահա սենց երկար բարակ հարց :oy
Կհետևեմ սրտիս թելադրանքին, այսինքն՝ կմնամ նրա հետ։ :P Բայց միաժամանակ կփորձենք միասին պայմաններ ստեղծել կամ կառաջարկեի գոնե եղած պայմաններին հարմարվելով՝ ամուսնանալ։ :think Ամեն դեպքում, հաստատ սիրածս մարդուց չէի հրաժարվի։ ;)

Հարց. ո՞նց կվերաբերվեիք այն երևույթին, որ ձեր կինը հանգամանքների բերումով ձեզանից ավելի շատ է վաստակում։ Դա ձեզ համար ստորացուցիչ կլինե՞ր, թե՞ կհամարեիք, որ այդպես էլ է պատահում, հիմա ի՞նչ անենք, որ հանգամանքներն այդպես են դասավորվել, կարևորը միմյանց նկատմամբ վերաբերմունքն է։

Wisper
17.04.2007, 22:42

Իհարկե կարևորը վերաբերմունքն է միմյանց նկատմամբ: Բայց դէ գիտեք էլի տղաներին, մեր մեջ բնականից դրվածա մեծ հպարտություն (ոչ մեկ թող չասի տենց բան չկա - տենց բան կա, էն էլ ոնց :oy ), և էտ հպարտությունն (ռուսերեն ասում են ЗУТ) էլ որոշակի ժամանակ երևի հանգիստ չի տա մեզ: Բայց ժամանակը և կնոջ հոգատարությունը ամեն ինչ տեղնա դնում :B : Դեռ հարց չունեմ, անկապ հարց էլ չեմ ուզում գրել: Այնպես որ պահից օգտվեք հարգելի հարց տվողներ :ok

Մանե
19.04.2007, 18:50
Եթե դուք կռված եք մի աղջկա հետ,որը մի ժամանակ ձեր ամենամոտիկ ընկերն ա եղել ու սիրել եք իրան,նաև շատ համառ եք ու առաջինը չեք ուզում ներողություն խնդրել,աղջկա ո՞ր քայլը կստիպի գնալ և ներողություն խնդրել:oy

Wisper
19.04.2007, 19:01

Մանե ջան նենց տպավորությունա, որ ինչ հիմա ասեմ, միանգամից կիրառելու ես ինչ-որ մի խեղճ տղայի վրա :D :P : Լավ եթե աղջիկները կարծում են, որ տղային կարող են վախեցնել իրենց ասենք թե ընդմիշտ նեղանալու կամ հեռանալու նամյոկով, ապա չարաչար սխալվում են :P :angry : Տղան, ի տարբերություն աղջկա, հիշաչար չի ասեմ իմացեք: Բավական է տղային խոստովանեք, որ դուք հասկացէլ եք ձեր բաժին սխալը, ու տղան միանգամից կների ձեզ: Իսկ ներողություն, ամեն ինչի համար չի, որ տղան իրան թույլ կտա խնդրել :P : Ահա սենց բաներ... Դեռ հարց չունեմ :D : Մտածում եմ... :think

Մանե
19.04.2007, 19:34

Էդ բայց իմ մասին չէր:P :P

Մանե
26.04.2007, 16:03
Հարց չեք տալիս,ես կտամ:P

Ի՞նչն է ամենակարևոր բանը ձեր կյանքում:)

Կարեն ջան
26.04.2007, 16:20
Ի՞նչն է ամենակարևոր բանը ձեր կյանքում:)

Ամենակարևորը սերն է (երջանկությունը):

Նույն հարցը Ձեզ`
Ի՞նչն է ամենակարևոր բանը ձեր կյանքում

Մանոն
26.04.2007, 18:00
Նույն հարցը Ձեզ`
Ի՞նչն է ամենակարևոր բանը ձեր կյանքում
«կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են»:
Հարց՝
Ե՞րբ կամ ո՞ր դեպքում եք շա՜տ ուշադիր լսում կանանց;)

Ֆելո
26.04.2007, 18:34
Հարց՝
Ե՞րբ կամ ո՞ր դեպքում եք շա՜տ ուշադիր լսում կանանց;)

մենակ երբ կենաց են ասում...

հարց՝
ռաբիզ սիրում, կամ լսու՞մ ես

Enipra
26.04.2007, 18:40
մենակ երբ կենաց են ասում...

հարց՝
ռաբիզ սիրում, կամ լսու՞մ ես

Չեմ սիրում, բայց հասարակական տրանսպորտում երբեմն ստիպված լսում եմ...

Հարց.
Ձեր կատարած ո՞ր արարքի համար եք հիմա ափսոսում կամ ամաչում ամենաշատը։

Ֆելո
26.04.2007, 18:45
Հարց.
Ձեր կատարած ո՞ր արարքի համար եք հիմա ափսոսում կամ ամաչում ամենաշատը։

3-րդ դասարանում մեր դասարանից 2 աղջկա ձեռք եմ ջառթել. ներողություն ախչիկներ ջաաաաաաաան:cry

ֆըրմըննի հարց.
քանի երեխա կուզենաք ունենալ

StrangeLittleGirl
26.04.2007, 18:46
քանի երեխա կուզենաք ունենալ
Ինչքան ստացվի… 10-15 :P
Ինչու՞ մեկ էգով չեք բավարարվում :D

Աբելյան
26.04.2007, 20:46
ավելի լավ ա մեկից ավելի շատ էգով բավարարվել, քան թե բավարարվել առանց էգի, կամ...
իսկ եթե լուրջ, տղամարդու մոտ "շատ ըլնի, քիչ չլնի" սկզբունքն ա գործում

հարց. հրաշքների հավատում ե՞ք

Մանե
29.04.2007, 18:23
հարց. հրաշքների հավատում ե՞ք
Փորձում եմ հավատալ/պատկերացրեք ստացվում ա:)/
Իսկ դու՞ք:think

Vishapakah
29.04.2007, 19:39
Փորձում եմ հավատալ/պատկերացրեք ստացվում ա:)/
Իսկ դու՞ք:think

Իրական, իրատես, անձնավորությունը, ձգտելով ռեալիզմի՛ չի կարող իդիալով չապրել, ինչքան էլ որ այդ երկու հասկացությունները հակասական լինեն.

Հարց.
Աղջիկները անվիճելի իդիալիստներ են, որն է ձեր կյանքի իրական պատկերացրած երազը?

Firegirl777
30.04.2007, 15:30
Հարց.
Աղջիկները անվիճելի իդիալիստներ են, որն է ձեր կյանքի իրական պատկերացրած երազը?

Ճիշտն ասած այնքան էլ չհասկացա հարցի իմասը, բայց եթե ի նկատի ունեք երազներ, որոնք որոշակիորեն իրակնանալի են եղել, ապա իմ մոտ համարյա բոլորը այդպիսին են, իսկ այն անիրականնալիները նրանք են երբ պատկերացնում են, որ ինչ-որ մի դեպք իմ ուզածով կլինի, կամ երբ տվյալ վարյկյանին ցանկանում եմ, որ "մեկը" իմ կողքին լինի, բայց ցավոք դա անկարելի է.... այ այդպես

Հարց. Ինչու եք զարմանում, երբ աղջիկը խելացի միտք է արտահայտում, կամ ասում այն ինչ ձեր մտքին էր....

Wisper
01.05.2007, 17:53
Հարց. Ինչու եք զարմանում, երբ աղջիկը խելացի միտք է արտահայտում, կամ ասում այն ինչ ձեր մտքին էր....

Ես ճիշտն ասած չեմ զարմանում առանձնապես ասեմ իմացի: Բացի դրանից էլ բոլորս գիտենք էլի, որ աղջիկները 6-րդ զգայարան ունեն... :oy
Հարց՝
Ի՞նչը կամ ո՞վ կարող է փոխել աղջկա էությունը 180 աստիճանով... :oy
Օրինակ տղաների համար գիտեմ, բայց աղջիկների համար չէ... :(

Annushka
01.05.2007, 18:42
Աղջկա էությունը կարող է փոխել սերը, և սիրելի մարդը... ՀԱՍՏԱՏ ԲԱՆ ԵՄ ԱՍՈՒՄ, ՓՈՐՁՎԱԾ Ա :D ;)

Հարց- Տղաները ինչպե՞ս են կարողանում միաժամանակ սիրել մի քանիսին :) Քանի՞ հատ սիրտ ունեք, անաստվածներ;)

Գոռ Ջան - Հայ
01.05.2007, 19:23
Աղջկա էությունը կարող է փոխել սերը, և սիրելի մարդը... ՀԱՍՏԱՏ ԲԱՆ ԵՄ ԱՍՈՒՄ, ՓՈՐՁՎԱԾ Ա :D ;)

Հարց- Տղաները ինչպե՞ս են կարողանում միաժամանակ սիրել մի քանիսին :) Քանի՞ հատ սիրտ ունեք, անաստվածներ;)

Նախ, բոլորը չեն: Հետո ով էլ ասումա ,որ միանգամից մի քանի հոգուա սիրում, հաստատ իմացած լինեք, խաբումա, մեկին կարա սիրի, մեկին կարա համակրի, մեկին կարա ֆիզիկապես ուզի, մեկին կարա ուղղակի ստորացնի, մեկի խելքը կարա ուտի, մեկի փողերը կարա սիրի......ու սենցցցց...
Չնայած տենց մարդկանց մեծ մասը ընդհանրապես չի սիրում, որովհետև կյանքի բերումով աղջիկը իրանց համար դառնումա մարմնական հաճույք:D Այլ կերպ աղջկան նայել չեն կարում:
Իսկ էսօր ինչնա հեշտ՞ Աղջիկ կապելը:[ Իսկ տենց տղեքը հեշտ բաներ սիրում են, ոնցոր կյանքնա ցույց տալիս :D
Մարդ էլ կա մի քանի հոգուա «սիրում» , որ շրջապատում գլուխ գովա, կամ փորձումա տենա կարա թե չէ:D Ինքնահաստատվումա :D
Մի խոսքով , չկա տենց բան: Օգտվելով առիթից տղեքին էլ կուզեի ասեի, խելքներդ մի տվեք «ախչկեքին» , գտեք ձեր միակին ու վայելեք կյանքը , հաստատ ավելի մեծ հաճույք կստանաք քան, օրը մեկի հետ քնելուց :D

Հարց աղջիկներին....
Ինչի մաքուր սիրային հարաբերություններում պարզություն չեք սիրում՞ Ինչի եք մինչև վերջի խազը կասկածամիտ՞ Ինչի եք պնդում ,որ չեք ամաչում , երբ ամոթից ուղղակի կարկամում եք:)
Մութ հարց չի, ուղղակի կարծիքներ կուզեի լսեի:

Annushka
01.05.2007, 20:09

Դա գալիս ա նրանից, որ հիմա մաքուր սեր ասվածը շաաաաաատ հազվադեպ երևույթ ա, և ոչ բոլորին ա տրված դա զգալ;) Հիմա շատ են տղաները, որոնք օգտվելով ՔԱՆԱԿԱՅԻՆ առավելությունից, պարզապես ժամանակ են անցկացնում աղջիկների հետ ու բնականաբար նրանց ճանապարհին հանդիպում են նաև պարզ ու մաքուր աղջիկներ, որոնք հայտնաբերելով ու զգալով, որ դիմացինը կեղծ է ու համբույրներն ու գրկախառնություններն էլ են կեղծ, որ նրա մոտ ՉԿԱ ոչ մի մաքուր զգացմունք, որ կոչվում է ՍԵՐ, որ դու նրա հերթական խաղալիքն ես, ում նա կարող է անխղճորեն դեն նետել, քանի որ նրա հեչ պետքն էլ չի, թե դա ինչ տառապանք քեզ կբերի... Ես հավատում եմ ու հաստատ գիտեմ, որ ԻՐՈՔ կա ՍԵՐ, ՀԱՍՏԱՏ ԿԱ, ուղղակի պետք ա գտնել ու նույնիսկ հանդիպելով վերոհիշյալ երևույթների, չընկճվել, քանի որ կյանքը դրանով չի վերջանում… Պետք ա պայքարել հանուն իսկական սիրո…
Կասկածամտությունը աղջկա բնորոշ հատկանիշներից ա.. Բա ոնց չխանդեն, չկասկածեն, իրենք իրենց տառապանք չպատճառեն:) Ուղղակի պետք ա աղջիկը լինի խելամիտ, զգոն, չնվիրվի առաջին պատահածին, ով նրան երկնքից աստղեր ու հրաշքներ կխոստանա. Սիրող տղան, եթե ուզում եք իմանալ, ոչինչ չի խոստանում, այլ ապացուցում ա իր սերը գործերով ու վերաբերմունքով… Ամաչելը լավ հատկություն է, դա ապացուցում է, որ դիմացինի հոգում դեռ կան պարզություն ու մաքրություն.. իսկ չխոստովանելը այլ հարց ա, ուղղակի ուզում են ցույց տալ, որ իրենք ժամանակակից են ու հանկարծակիի չեն գալիս, երբ ասենք իրենց ընկերը փողոցում համբուրում է իրենց անսպասելի:D
Հիմա հարց տղաներին.....
- Եթե սիրեք մեկին, կարո՞ղ եք ժամանակ անցկացնելու համար հանդիպել ուրիշների հետ.. և ե՞րբ ու ինչպե՞ս եք զգում, որ հանդիպել եք այն ՄԻԱԿԻՆ :) ;)

Wisper
01.05.2007, 21:19
Հիմա հարց տղաներին.....
- Եթե սիրեք մեկին, կարո՞ղ եք ժամանակ անցկացնելու համար հանդիպել ուրիշների հետ.. և ե՞րբ ու ինչպե՞ս եք զգում, որ հանդիպել եք այն ՄԻԱԿԻՆ :) ;)

Աննուշկա ջան, էստեղ 1001 անգամ արդեն ասվեց երևի, որ եթե իրոք սիրես մեկին (ինչ շաբլոն բան եմ ասում չէ՞ :oy ) քեզ բացարձակապես չեն հետաքրքրի մյուսները ու իրանց հետ էլ հանդիպելը անիմաստա դառնում: Հարցիտ 2-րդ մասին որ պատասխանեմ, աչքիս վաղը (դաս կա չէ՞ վաղը :oy ) Պոլիտեխնիկի աղջիկների 30 տոկոսը իմ ուզած ձևով կլինեն... :oy : Դժվարա ասել ինչպես ենք զգում, ամեն մեկի մոտ տարբերա...
Հարց՝
Ի՞նչու են աղջիկները միշտ ասում, որ պետք չի ամբողջովին տրվել առաջին պատահածին: Ախր կարողա հենց առաջին պատահածնա էն միակը... :o : Սենց ո՞նց կլինի... :oy

Annushka
01.05.2007, 21:47
Հարց՝
Ի՞նչու են աղջիկները միշտ ասում, որ պետք չի ամբողջովին տրվել առաջին պատահածին: Ախր կարողա հենց առաջին պատահածնա էն միակը... :o : Սենց ո՞նց կլինի... :oy

Ասեմ սենց.. աղջկա մոտ կա կանացի ինտուիցիա, ու ինքը սովորաբար 6-րդ զգայարանով կարողանում ա ճիշտ կողմնորոշվել… Պատկերացնում ե՞ս եթե ամեն պատահածի ամբողջովին տրվեր ու զգար, որ սխալվել ա, ինչ կկատարվեր.. Աղջիկները , ի տարբերություն տղաների , տրվում են ամբողջությամբ, ամբողջ հոգով, եթե սիրում են.. Առանց սիրելու , օրինակ աղջիկը դժվար թե համբուրվի, / նորմալ աղջիկը/, Տղան, համենայն դեպս, զգում ա , որ աղջիկը իրոք համբուրվում ա սիրելով, որ դա հոգու համբույր ա: Աղջկա համար շատ կարևոր ա գնահատված լինլը:Եթե չսիրեցին, ու դիմացինը իրեն չգնահատեց, չհարգեց ու սիրուն սիրով չպատասխանեց, նրան ոչինչ չի ստիպի նվիրվել, հոգեկան կապ ասվածը աղջիկների մոտ շատ ավելի ուժեղ ա լինում , քան տղաների… Օրինակ տղաները հաստատ համբուրվում են մեկի հետ, ում կարող են և չսիրել, ու ֆիզիկական կոնտակտի համար հաստատ կարևոր չի հոգեկան սիրո առկայությունը.. իսկ աղջիկը առաջնայինը համարում է հոգեկան սերն ու կապվածությունը, նրա համար կարևորը սիրված ու գնահատված լինելու հանգամանքն է… Նրան պետք է շարունակ ապացուցել ու կրկնել, որ իրեն սիրում են, որ ինքը միակն է, ու գնահատել նրան… Ասում են, չէ, որ աղջիկները սիրում են ականջներով… Իսկ միակին հանդպիելիս աղջիկները հիմնականում դա անմիջապես հասկանում են, այդ նույն կանացի ինտուիցիայի, 6-րդ զգայարանի օգնությամբ: Իսկ մի՞թե վատ է, որ նրանք պատրաստ չեն տրվել առաջին իսկ առաջարկություն անող երիտասարդին: Պատկերացրու, որ քո ապագա կինն էլ է բախվում այդ պրողբելմների հետ… Ավելի լավ ա մերժեն , թե հերթական անգամ սայթաքեն… Սերը շատ ա փոխում աղջկա հոգեբանությունը, մանավանդ երբ լինում ա բուռն ու երկկողմանի, էդ դեպքում հաստատ ամբողջովին տրվում ու նվիրվում ա, ու հիմնականում լինում ա շատ կապված հոգեպես սիրած տղայի հետ… Իսկ կյանքը ցույց ա տալիս, որ առաջին հանդիպած տղան 95տոկոս դեպքերում չի հանդիսանում կյանքի երկրորդ կեսը, և նրան գտնելու համար պետք ա լինել նաև երջանիկ, բացի խելացի, խելամիտ ու հմայիչ լինելուց…

Հարց.
- ծառայողական սիրավեպ. Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, արդյոք արդարացնու՞մ եք, ձեր կյանքում նման դեպքեր պատահե՞լ են ու ինչո՞վ են ավարտվել:

Wisper
01.05.2007, 23:36
Հարց.
- ծառայողական սիրավեպ. Ինչպե՞ս եք վերաբերվում դրան, արդյոք արդարացնու՞մ եք, ձեր կյանքում նման դեպքեր պատահե՞լ են ու ինչո՞վ են ավարտվել:

Հարցը ոնց հասկացա բանակային սիրավեպի մասինա: Բանակ չեմ գնացել, տղեք պադձերժկա արեք... :hands :
Հա ուզում եմ հատուկ նշել, որ շաաատ լավ ասեցիր են, որ աղջիկը սիրելուց լիովին տրվումա... ես որ վերջերս լիովին հասկացա ասվածի իմաստը... ուղղակի միշտ սենց հարցերի շուրջ մտածելուց տղայավարի ես մտածում ու մի անկապ բանի ես հանգում, բայց արի ու տես, որ տենց բան չկա, ամեն ինչ ավելի բարդա քան կարելիա պատկերացնել: Ի դեպ էտ 6-րդ զգայարանը շատ լավ բանա... ափսոս տղեքը չունեն ;) :
Ժող չդիմացա միջանկյալ գրառում արեցի, բոլոր հարցին պատասխանողներ ՍՔՐՈԼ արեք ներքև :D :