PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցրու հակառակ սեռի ներկայացուցչին

Էջեր : 1 [2] 3

Root
02.05.2007, 09:02
Աղջկա էությունը կարող է փոխել սերը, և սիրելի մարդը... ՀԱՍՏԱՏ ԲԱՆ ԵՄ ԱՍՈՒՄ, ՓՈՐՁՎԱԾ Ա :D ;)

Հարց- Տղաները ինչպե՞ս են կարողանում միաժամանակ սիրել մի քանիսին :) Քանի՞ հատ սիրտ ունեք, անաստվածներ;)

Սուտա Աննուշկա ջան .... սկի մեկին չեն կարողանում կարգին սիրել ուր մնաց մի քանիսին ... արդյոք իրենց կյանքը ետ մի քանի աղջկա համար էլ կտան ? չեն տա ...սկի մեկի համար չեն տա ուր մնաց մի քանիսի ....

մի քանիսին սիրելը դա ըմ ըհմ ըհմ :D :D Մաչոյություն է :D

Ավելացվել է 1 րոպե անց

Չեմ սիրում, բայց հասարակական տրանսպորտում երբեմն ստիպված լսում եմ...

Հարց.
Ձեր կատարած ո՞ր արարքի համար եք հիմա ափսոսում կամ ամաչում ամենաշատը։

Մի աղջկա նկատմամաբ շատ վաղուց դաժան լինելու համար....

Ավելացվել է 5 րոպե անց

Կհետևեմ սրտիս թելադրանքին, այսինքն՝ կմնամ նրա հետ։ :P Բայց միաժամանակ կփորձենք միասին պայմաններ ստեղծել կամ կառաջարկեի գոնե եղած պայմաններին հարմարվելով՝ ամուսնանալ։ :think Ամեն դեպքում, հաստատ սիրածս մարդուց չէի հրաժարվի։ ;)

Հարց. ո՞նց կվերաբերվեիք այն երևույթին, որ ձեր կինը հանգամանքների բերումով ձեզանից ավելի շատ է վաստակում։ Դա ձեզ համար ստորացուցիչ կլինե՞ր, թե՞ կհամարեիք, որ այդպես էլ է պատահում, հիմա ի՞նչ անենք, որ հանգամանքներն այդպես են դասավորվել, կարևորը միմյանց նկատմամբ վերաբերմունքն է։

Երեխեքին կասեի .. այ մամայից օրինակ վերցրեք .. դե հլը մի հատ շուտ հայդե գործ ճարեք Ձեր համար լոլ .. իսկ եթե լուրջ , ստորացուցիչ չէր կարող լիներ , նույնիսկ կհպարտանայի, բայց ինքս կձգտեի ամեն ինչ անել որպեզի էլ ավելի ստանամ, ոչ թե որպես մրցավազք թե ով շատ կստանա, ...այլ .. տղամարդկային սինդրոմ է :D

Ավելացվել է 7 րոպե անց

Ճիշտն ասած այնքան էլ չհասկացա հարցի իմասը, բայց եթե ի նկատի ունեք երազներ, որոնք որոշակիորեն իրակնանալի են եղել, ապա իմ մոտ համարյա բոլորը այդպիսին են, իսկ այն անիրականնալիները նրանք են երբ պատկերացնում են, որ ինչ-որ մի դեպք իմ ուզածով կլինի, կամ երբ տվյալ վարյկյանին ցանկանում եմ, որ "մեկը" իմ կողքին լինի, բայց ցավոք դա անկարելի է.... այ այդպես

Հարց. Ինչու եք զարմանում, երբ աղջիկը խելացի միտք է արտահայտում, կամ ասում այն ինչ ձեր մտքին էր....

Ես ընդհանրապես դադարել եմ զարմանալուց, բայց ճիշտն ասած Հայաստանում շատ քիչ աղջիկներ կան, որ բերանները բացում են ... ու դրանից հետո ուզում ես շարունակել խոսել իրենց հետ, քիչ են բայց կան ... իսկ են ինչ վերաբերվում է "ինչ ձեր մտքին էր" ասելը, ապա երվի զարմանում են որ իրենց "տղամարդկային մտածելակերպին" հասու է կնոջ ուղեղը:

Ավելացվել է 8 րոպե անց

Եթե դուք կռված եք մի աղջկա հետ,որը մի ժամանակ ձեր ամենամոտիկ ընկերն ա եղել ու սիրել եք իրան,նաև շատ համառ եք ու առաջինը չեք ուզում ներողություն խնդրել,աղջկա ո՞ր քայլը կստիպի գնալ և ներողություն խնդրել:oy

Պաչիկը :P

Ավելացվել է 10 րոպե անց

«կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են»:
Հարց՝
Ե՞րբ կամ ո՞ր դեպքում եք շա՜տ ուշադիր լսում կանանց;)

Երբ որ բանը հասնում է առաջարկություն անելուն լոլ ... համարյա միշտել շատ ուշադիր եմ լսում , եթե չեն բամբասում :hands

Ավելացվել է 11 րոպե անց

Ինչքան ստացվի… 10-15 :P
Ինչու՞ մեկ էգով չեք բավարարվում :D

Բնության մեջ ոչ մի արու մեկ էգով դեռ չի կշտացել :

Ավելացվել է 12 րոպե անց

Ինքնահաստատվելու ձեր տարբերակը…:think

Բարեգործություն...

Root
02.05.2007, 09:18
Նախորդ հարցին չեմ պատասխանել, բայց եթե թույլ տաք, հարց կտամ:

Ճիշտ է, արդյոք, որ եթե տղաները իսկականից սիրում են կամ սիրահարված են շատ ուժեղ, ամաչում են իրենց սիրո օբյեկտից, ամաչում են նրա հետ շփվել::think

Վայ վայյյ ..հիշում եմ ուսանողական տարիներիս ... ընկերոջս .... մինչև համոզեցինք մոտենալ իր սիրած աղջկան 1-ից 3-րդ կուրս դառանք... ենել ես մոտեցա իրա տեղ լոլ .... իմ տեղ էլ իմ ընկեր է մի անգամ առաջարկություն արել ու ... ԱՅՈ-ն ստացել ....:D :D :D :D

Ավելացվել է 1 րոպե անց

Հարց:
Ինչի՞ են տղաների մեծ մասը մեր աղջիկներին կներեք արտահայտությանս հենարանի տեղ դնում: (Կարծում եմ հասկացաք)

Նման տեսարաններ տեսնելիս գլուխս մի կողմ եմ շրջում ... սկզբից ծիծաղելի էր, հետո անտարբեր էի, հիմա պարզապես չեմ զարմանում Երևան` մեծ գյուղ արտահայտությանը...

Ավելացվել է 11 րոպե անց
Մոռացա հարցնեմ ... աղջիկներ ...ինչը կարող է Ձեզ դրդել անհավատարմության ?

Firegirl777
02.05.2007, 17:17
Մոռացա հարցնեմ ... աղջիկներ ...ինչը կարող է Ձեզ դրդել անհավատարմության ?

Միայն նույնպիսի անհավատարմությունը, կամ էլ.... ինչ-որ բանի պակասը(օրինակ՝ քնքշանք, հասկացողություն և այն ինչ ցանկանում է աղջիկը)

Հարց. Եթե ձեր իսկ պատճառով բաժանվել եք աղջկանից, բայց այնուամենայնիվ աղջիկը բարի է ձեր հանդեպ կարող եք մնալ նրա լավ ընկերը....

Wisper
02.05.2007, 17:35
Հարց. Եթե ձեր իսկ պատճառով բաժանվել եք աղջկանից, բայց այնուամենայնիվ աղջիկը բարի է ձեր հանդեպ կարող եք մնալ նրա լավ ընկերը....

Ջեյն ջան գիտե՞ս ոնցա... էտ ամենը կախվածա աղջկանից նույնիսկ եթե ասում ես թե ձեր պատճառով...
Տղան կարողա բաժանվել աղջկանից մի քանի պատճառներով... կգրեմ ամենակրիտիկականները :oy
1. Տղան հասկանումա, որ աղջիկը «կախվելա» իրանից, բայց դէ շատ տարբեր են էլի էտ աղջիկը ու տղան և այդ պատճառով կարողա ասի ....
2. Տղան տեսնումա, որ աղջիկը լավնա իհարկե, բայց դէ իր համար չի էլի կամ ինքը պատրաստ չի կամ էլ էտ աղջիկը պատրաստ չի դեռ լուրջ հարաբերությունների...
3. Էս ամենաանհավանականնա մեր հասարակության մեջ: Տղան հասկանումա, որ ինքը ոնց ասեմ, արժանի չի էլի էտ աղջկան ու իրա բախտի վրա քար չգցելու համար ասումա ...

և այլն:

Հիմա կմնան ընկերներ, թե չե արդեն կախվածա նրանից, թե էս դեպքերից որ մեկը տեղի ունի... Բայց դէ ես տենց բան չգիտեմ էլի, որ էտքանից հետո 2-ն էլ նորմալ ընկերներ մնան... մեր մոտ մի քիչ ուրիշա էլի (մեկը չի ասում խի՞ ես ասում անընդհատ մեր մոտ մեր մոտ - բայց դէ տենցա չէ՞ :oy ): Լավ ընկեր մնալով պիտի լինի օրենքով լավ ընկերություն, բայց եթե մենակ աղջիկնա բարի, հազիվ թե տենց բան տեղի ունենա...
Բայց մեկա էս ամենը կախվածա որոշակի դեպքից ;) :

Հարց՝
սիրելի աղջիկներ այ ի՞նչը ձեզ դուր չի գալիս հիմիկվա տղաների մեջ ընդհանուր առմամբ... Կա՞ տենց մեծամասնություն տղաների, որոնք ձեզ դու չեն գալիս ինչ ինչ պատճառներով :think :

Firegirl777
02.05.2007, 18:02
Հարց՝
սիրելի աղջիկներ այ ի՞նչը ձեզ դուր չի գալիս հիմիկվա տղաների մեջ ընդհանուր առմամբ... Կա՞ տենց մեծամասնություն տղաների, որոնք ձեզ դու չեն գալիս ինչ ինչ պատճառներով :think :

Ամենաշատը որ չեմ սիրում քյառթու լինելն է, տանել չեմ կարողանում, երբ տղան գլուխ է գովում, ու հիմնականում առանց պատճառի.: Մի խոսքով չեմ սիրում քյառթու տղաներին.....

Հարց… Ինչու եք առանց աղջկա կարծիքը իմանալու ու նրան լսելու ինքներդ ձեզ որոշում, որ արժանի չեք այդ աղջկան ու բաժանվում.
Հիմնականում այդ կարծիքը թե տղան արժանի չէ աղջկան սխալ է լինում և այդ որոշումից տառապում է միայն աղջիկը, որովհետև տղան կարծելով թե բարի ու լավ գործ է արել հանգիստ է լինում
Ինչո՞ւ այդպիսի որոշում

Vishapakah
02.05.2007, 18:21

Տղան ուղղակի ուզեցել է՛ աղջկանից բաժանվել եւ չի՛ ցանկացել, նրան նեղացնել.

Ինչու համար եք մեզանից վախենում? առանց իմանալու, տվյալ տղայի, ով լինելը.

Wisper
02.05.2007, 18:23
Հարց… Ինչու եք առանց աղջկա կարծիքը իմանալու ու նրան լսելու ինքներդ ձեզ որոշում, որ արժանի չեք այդ աղջկան ու բաժանվում.
Հիմնականում այդ կարծիքը թե տղան արժանի չէ աղջկան սխալ է լինում և այդ որոշումից տառապում է միայն աղջիկը, որովհետև տղան կարծելով թե բարի ու լավ գործ է արել հանգիստ է լինում
Ինչո՞ւ այդպիսի որոշում

Ջեյն ջան քո ասածը իմ նախորդ գրառման 3-րդ կետնա, որը նորից եմ կրկնում մեր ժամանակներում ու հասարակությունում անհնարինա...
քո հարցի պատասխանը իմ ակրծիքով կգտնես կարդալով 1-ի կետը... :oy
Հնարավոր է, որ տղան ցույց տա թե 3-րդ կետնա, բայց դէ վյոտակի կարողա հենց 1-իննա... :think : Նույնիսկ չգիտեմ էլ ;)

Vishapakah
02.05.2007, 18:34
Առաջին անգամ եմ տղա տեսնում, որ իրեն աղջկան անառժան համարի.:B

Ուլուանա
02.05.2007, 18:37
Առաջին անգամ եմ տղա տեսնում, որ իրեն աղջկան անառժան համարի.:B
Իսկ ու՞ր մնաց հարցը։ :P

Firegirl777
02.05.2007, 18:38
Լավ հասկանալի է, պատճառը այն է, որ ուղղակի ցանկություն չկա նեղացնելու, բայց և ցանկություն չկա այդ աղջկա հետ լինելու.....
Ներողություն Օֆֆտոպի համաի
իսկ հիմա հարցի պատասխանը
Դե վախենալ ասածը մի քիչ հարաբերական է, ուղղակի չիմանալու դեպքում զգուշություն ենք ցուցաբերում

Իսկ հարցը թող ուրիշը տա ես հարց չունեմ...

Մանե
02.05.2007, 18:42
Հարց՝
սիրելի աղջիկներ այ ի՞նչը ձեզ դուր չի գալիս հիմիկվա տղաների մեջ ընդհանուր առմամբ... Կա՞ տենց մեծամասնություն տղաների, որոնք ձեզ դու չեն գալիս ինչ ինչ պատճառներով :think :
Ոնց որ ասեց Ջեյնը,չեմ սիրում երբ ուզում են ներկայացնեն ավելին,ինչ կան/մանավանդ աղջիկների մոտ/. Չեմ սիրում ենթարկվող տղաների/այսինքն որ ցույց ա տալիս,որ կարա ինչ որ մեկին կառավարի,բայց հենց ինքն ա ուրիշի հայեցողությոն տալ/:[
Որ իրանց ձև տալու համար 6-րդ դասարանից ծխում են:[

Ինչու համար եք մեզանից վախենում? առանց իմանալու, տվյալ տղայի, ով լինելը.
Չեմ կարա ասեմ,թե վախենում ենք:) Ուղղակի միշտ էլ առաջին տպավորությունը վատ ա լինում:(

Հարց
ի՞նչը ձեզ դուր չի գալիս հիմիկվա աղջիկների մեջ ընդհանուր առմամբ... Կա՞ տենց մեծամասնություն աղջիկների, որոնք ձեզ դուր չեն գալիս ինչ ինչ պատճառներով :think ::)

Wisper
02.05.2007, 18:43
Առաջին անգամ եմ տղա տեսնում, որ իրեն աղջկան անառժան համարի.:B

Հուսով եմ իմ մասին չէր խոսքը... ես ընադմենը օրինակներ բերեցի աշխարհից: Հայաստանում պարզա ի՞նչ անարժան ինչ բան... :B

Ավելացվել է 4 րոպե անց

Որ իրանց ձև տալու համար 6-րդ դասարանից ծխում են:[

Չեմ կարա ասեմ,թե վախենում ենք:) Ուղղակի միշտ էլ առաջին տպավորությունը վատ ա լինում:(

Հարց:)

Առաջինը լավ էր ասված: 2-րդը պաչիմուտը միշտ տենցա: Էհ ինչ հետաքրքիրն եք հա, լավ բայց ինչի, ու՞ր կորավ 6-րդ զգայարանը... :P :oy :think

Vishapakah
02.05.2007, 18:49
Իսկ ու՞ր մնաց հարցը։ :P

Հարց գրել եմ, երկխոսության պատճարով էջի՛ վերին մասում մնաց.:)

Հուսով եմ իմ մասին չէր խոսքը... ես ընադմենը օրինակներ բերեցի աշխարհից: Հայաստանում պարզա ի՞նչ անարժան ինչ բան... :B

Քո մասին էր խոսքը, Wisper ջան.:) Միտքը դու արտահայտեցիր, առանց մանրամասնելու, ում ի նկատի ունես.

Մանե
02.05.2007, 18:53
Էհ ինչ հետաքրքիրն եք հա, լավ բայց ինչի, ու՞ր կորավ 6-րդ զգայարանը... :P :oy :think
Հով ջան հետաքրքիր մարդ ես,ախր ինքն էլ ա չէ՞ մեղք,մեկ մեկ էլ հանգստանում ա/կամ վատագույն դեպքում փչանում:D /

Հարցիս պատասխա՞նն ուր ա:think :oy :P

Wisper
02.05.2007, 18:56
Քո մասին էր խոսքը, Wisper ջան.:) Միտքը դու արտահայտեցիր, առանց մանրամասնելու, ում ի նկատի ունես.
Հիմա կմանրամասնեմ, որ ես ի նկատի չունեի ինձ: Հուսով եմ բավարար չափով մանր էր :P :D : Բայց մի բան էլ ասեմ... պետք չի զարմանալ անարժանի հաշվով գրառմանս վրա - ոչ ոք ապպահովագրված չի, բաա... :B

Ավելացվել է 12 րոպե անց
Մանե ջան ուրիշ թեմայում արդեն պատասխանել եմ որոշ չափով հարցիտ մտի նայի՝ http://www.akumb.am/showpost.php?p=245853&postcount=67 :
Բացի դրանից էլ մեր աղջիկների մեջ չեմ սիրում այ հետևյալները...
1. Շաաատ ինչ որ հոգնած են էլի մեր աղջիկները էս վերջերս, հենց միայն տեսքից...
2. Իրենց շաաաատ են թանկացնում էլի, չեն ուզում հասկանալ, որ միշտ տղան է պահի տերը :B : Էտ մի բանը փաստա...
3. Փոխանակ նենց անեն, որ դուր գան ավելի խելքը գլխին տղաների, նենց էն անում, որ գնում հավասարվում են էն անկապ բեջուրաներին (կներեք իհարկե - օրինակի համար եմ ասում):
4. Լավ էէէ հերիք եղավ, թե չէ շատ կտխրվեք, որ շարունակեմ... :oy
Հլը դէռ հարց չունեմ, հարց տվողներ առաաաջ :) :

Սա էն որոշ մասսայի մասին ասեցի... մանրամասնեմ էլի, թե չե ով գիտի ինչ կլինի :P

Firegirl777
02.05.2007, 19:02
հերիք է երկխոսություն վարել, մեղավորը ես եմ, ընդունում եմ, ավելի լավ է հարցին պատասխանեք

Հարց:)
ի՞նչը ձեզ դուր չի գալիս հիմիկվա տղաների մեջ ընդհանուր առմամբ... Կա՞ տենց մեծամասնություն աղջիկների, որոնք ձեզ դուր չեն գալիս ինչ ինչ պատճառներով :

Vishapakah
02.05.2007, 19:04
Բայց մի բան էլ ասեմ... պետք չի զարմանալ անարժանի հաշվով գրառմանս վրա - ոչ ոք ապպահովագրված չի, բաա... :B

Անինքնավստահություն.

ի՞նչը ձեզ դուր չի գալիս հիմիկվա աղջիկների մեջ ընդհանուր առմամբ... Կա՞ տենց մեծամասնություն աղջիկների, որոնք ձեզ դուր չեն գալիս ինչ ինչ պատճառներով

Պատասխան.

Այն աղջիկները, որոնք խոսում են հետեւյալ արտահայտություններով.
Յախք... Ռադըդ քաշի անասուն... եւ նման բաներ.:D Կարծում եմ «Ինչ Պատճարով» գրելու կարիք չկա.

Հ. Գ.

Հարցը թող WISPER-ը գրի.

Մանե
02.05.2007, 19:30
Կլինի ես գրեմ?
Ինչ ա նշանակում,որ փողոցում մոտենում եք աղջկան ու ասում<Կարելի ե ձեզ հետ ծանոթանալ;Ուղղակի սիմպատիայի հարց ա;Ասեք որտեղ եք ապրում,տեղ հասցնեմ:think :) >
Vishapakah համաձայն եմ:hands

Philosopher
02.05.2007, 20:01
Հարցը ոնց հասկացա բանակային սիրավեպի մասինա: Բանակ չեմ գնացել, տղեք պադձերժկա արեք... :hands : Չէ, Հայաստանը դեռ էդքան չի եվրաինտեգրվել, որ բանակային սիրավեպեր լինեն։ Բայց գուցե մի օր էդպես էլ լինի, օրը կգա, եվրաինտեգրումը հետը:D
Հարց.
Ի՞նչ սկզբունքով եք ընտրում ապագա ամուսնուն՝ կանացի՞ երջանկության բնազդով, թե՞ մայրական երջանկության սկզբունքով։ Այսինքն՝ ի՞նչն է Ձեզ համար առաջնային՝ զուտ կանացի երջանկությունը (հոգեբանությունից մինչև ֆիզիոլագիա), թե՞ ապագա երեխաների երջանկությունը։ Մի քիչ բևեռացում կա հարցում, բայց երևի պետք է։

Wisper
02.05.2007, 20:10
Անինքնավստահություն.

Պատասխան.

Այն աղջիկները, որոնք խոսում են հետեւյալ արտահայտություններով.
Յախք... Ռադըդ քաշի անասուն... եւ նման բաներ.:D Կարծում եմ «Ինչ Պատճարով» գրելու կարիք չկա.

Հ. Գ.

Հարցը թող WISPER-ը գրի.

Վաշապակահ ջան անինքնավստահույունը վաաաաբշե ստե կապ չունի: Ու ոնց քցում բռնում եմ ի՞մ վորով ես գրում, թե՞.... :angry :
Իսկ աղջիկների նման պատասխանը ասեմ իմանան բոլորը ուղղակի հետևանքա... չեմ պատկերացնում, որ անկապ տեղը նորմալ մոտեցմամբ տղուն տենց բան ասեն աղջիկները:
Հ.Գ. Ջղայնությանս էլ չափ չկա :angry : Էս ախմախ ինտերնետի պատճառով 30 րոպե առաջ արած գրառումս չեմ տեսնում :angry : Կամ էլ գյոզերով ջնջել են, բայց անտեղի... :angry : Հարց դեռ չունեմ...

Մանե
02.05.2007, 20:17
Հով,19.56-ի գրառումիդ կեսն էլ ա ջնջված,տակ շտո=>ջնջվել ա:P

Հա,իմիջայլոց Спокойстве,только,спокойстве:oy :)

Wisper
02.05.2007, 20:55
Հով,19.56-ի գրառումիդ կեսն էլ ա ջնջված,տակ շտո=>ջնջվել ա:P

Հա,իմիջայլոց Спокойстве,только,спокойстве:oy :)

Մերսի Մանե ջան՝ ինձ հանգստացրիր: Հեսա մի բան կջարդեմ, ահա մուկն ընկավ ձեռքիս տաակ, արի ստեեեղղղ :angry, թակարդը բերեք փախավվվվ..... :o : Ոչինչ լավ լասերայինա մեկա՝ լույսը կքցի կիմանամ որտեղա :D :P :
Գոնե մի բան անեն հետ վերադարձնեն գրառումներս :(

Root
02.05.2007, 21:06
Այ որ տենց անմեղ անմեղ հայացքով մեզ սիրահարեցնում եք .... ետ պահին ինչ եք մտածում ..? պարզապես Ձեր նպատակին հասնելու տենչ, թե հետաքրքրության համար ' ուժերի փորց ?

Wisper
02.05.2007, 22:53
Ի՞նչ սկզբունքով եք ընտրում ապագա ամուսնուն՝ կանացի՞ երջանկության բնազդով, թե՞ մայրական երջանկության սկզբունքով։ Այսինքն՝ ի՞նչն է Ձեզ համար առաջնային՝ զուտ կանացի երջանկությունը (հոգեբանությունից մինչև ֆիզիոլագիա), թե՞ ապագա երեխաների երջանկությունը։ Մի քիչ բևեռացում կա հարցում, բայց երևի պետք է։

Էս ձեզ մի հարց :) :

Ավելացվել է 1 րոպե անց

Կլինի ես գրեմ?
Ինչ ա նշանակում,որ փողոցում մոտենում եք աղջկան ու ասում<Կարելի ե ձեզ հետ ծանոթանալ;Ուղղակի սիմպատիայի հարց ա;Ասեք որտեղ եք ապրում,տեղ հասցնեմ:think :) >

Էս ձեզ 2-րդ հարցը :) :

Ավելացվել է 3 րոպե անց

Էս էլ վերջապես 3-րդ հարցը :) :oy :

Fantazy
02.05.2007, 22:58
Այ որ տենց անմեղ անմեղ հայացքով մեզ սիրահարեցնում եք .... ետ պահին ինչ եք մտածում ..? պարզապես Ձեր նպատակին հասնելու տենչ, թե հետաքրքրության համար ' ուժերի փորց ?

Բանը նրանում է, որ այդ անմեղ հայացքը առանց պատճառի ա ստացվում, նկատի ունեմ, որ աղջիկները այդ պահին ոչ մի ցանկություն չեն ունենում իրենց վրա ինչ-որ մեկին սիրահարեցնել, պարզապես իրենց համար անմեղ-անմեղ ապրում են, իսկ տղաներն էլ հենց այդ անմեղությանն էլ սիրահարվում են…

Հարց չունեմ, թող մեկ ուրիշը տա:

StrangeLittleGirl
02.05.2007, 22:59
Ի՞նչ սկզբունքով եք ընտրում ապագա ամուսնուն՝ կանացի՞ երջանկության բնազդով, թե՞ մայրական երջանկության սկզբունքով։ Այսինքն՝ ի՞նչն է Ձեզ համար առաջնային՝ զուտ կանացի երջանկությունը (հոգեբանությունից մինչև ֆիզիոլագիա), թե՞ ապագա երեխաների երջանկությունը։ Մի քիչ բևեռացում կա հարցում, բայց երևի պետք է։
Ես դեռ շատ հեռու եմ ամուսին ընտրելուց, բայց կարծում եմ, որ եթե ընտրեմ, անպայման երկուսն էլ հաշվի եմ առնելու: Ես էգոիստ եմ. ուզում երջանիկ լինել: Մյուս կողմից էլ, ուզում եմ ինձ նման կամ գուցե ավելի խելացի երեխաներ ունենալ: Իսկ եթե երջանիկ չեն լինելու, ու՞մ է պետք խելքը:

Հարց. մե՞նք ենք շատ խանդում, թե՞ դուք :D Ես ինքս խանդոտ աղջիկների ավելի շատ եմ տեսել, քան տղաների: Թե՞ դուք շատ եք խանդում, բայց ցույց չեք տալիս: Մի խոսքով, բացատրեք:

Vishapakah
03.05.2007, 01:32
Վաշապակահ ջան անինքնավստահույունը վաաաաբշե ստե կապ չունի: Ու ոնց քցում բռնում եմ ի՞մ վորով ես գրում, թե՞.... :angry :

Չէ քո «վրով» չի գրված. Դու արդեն նշել էիր, որ դրություն էս նկարագրել, ես էլ իրավիճակը գնահատեցի.:angry

Կարող է գռարումներտ ջնջված չեն. Ես մեկ-մեկ նկատում եմ՛ որ իմ գռարումների քանակը նվազել է, դուրս գալուց եւ մի քանի ժամից վերադառնալով, տեսնում եմ որ ոչ՛ թվաքանակը վերագանգնված է.

Լուսաստվեր
10.05.2007, 00:06
Հարգելի տղաներ, ինչու երբ ծանոթանում եք աղջկա հետ /գրառումների միջոցով/ առաջին հերթին ուզում եք տեսնել նրա նկարը: Ակնկալում եմ լսել շատ պատասխաններ::) :)

Artgeo
10.05.2007, 01:46
Երբեք այդպիսի ցանկություն չեմ հայտնել: Նույնիսկ հակառակը. միշտ աշխատել եմ, որքան հնարավոր է ուշ լինի դա: :) Ծանոթներս կարող են հաստատել:

ihusik
10.05.2007, 04:47
Հարգելի տղաներ, ինչու երբ ծանոթանում եք աղջկա հետ /գրառումների միջոցով/ առաջին հերթին ուզում եք տեսնել նրա նկարը: Ակնկալում եմ լսել շատ պատասխաններ::) :) Միայն իմ համար կարող եմ ասել. ուզում եմ տեսնել, թե այդ հոգին որտեղ է բնակվում, որ մարմնում ու եթե ուզենամ պատկերացնել այդ հոգուն կարողանամ պատկերացնեմ այն մարմնով՝ ուր բնակվում է նա;) :) :8

Wisper
10.05.2007, 12:43
Հարգելի տղաներ, ինչու երբ ծանոթանում եք աղջկա հետ /գրառումների միջոցով/ առաջին հերթին ուզում եք տեսնել նրա նկարը: Ակնկալում եմ լսել շատ պատասխաններ::) :)

Եթե խոսքը չաթի մասինա, ապա ասեմ, որ երբ էլ խոսելու կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ հարց չի մնում տալու, ասում եմ նկար ունե՞ս, կուղարկե՞ս.... և այլն շաբլոն մաբլոն բաներ, բայց էտ սաղ երեխա վախտ էի անում, հիմա ինչ չաթ ինչ մաթ... :P :

Lapterik
10.05.2007, 16:49
Մենակ պատասխաններ տեսա ու հարց տվող էլ չկա, ես տամ:
Հարց: Ճիշտ ա՞, որ տղաները սիրում են անպաշտպան:[ , անմեղ:love ու լսող :D աղջիկների ու ինչի՞:

Աբելյան
10.05.2007, 16:52
երևի նրա համար, որ էդ աղջկան պաշտպանեն

հարց. արտաքինը ձեր համար ընդհանրապես նշանակություն ունի՞

Մանե
10.05.2007, 16:56
հարց. արտաքինը ձեր համար ընդհանրապես նշանակություն ունի՞
Չեմ ասի,թե ընդհանրապես կապ չունի,բայց շատ կարևոր էլ չի,մի 10 տոկոս.Բա ձե՞ր համար:think :oy

Lapterik
10.05.2007, 16:57
Բնկանաբար այո, շատերը ասում են արտաքինը էտքան էլ կարևոր չի, բայց ինձ համար շատ կարևոր ա արտաքինը, կարելի ա ասել առաջնային տեղում ա գտնվում իհարկե մարդու բնավորության հետ միասին:

Wisper
10.05.2007, 21:31
Չեմ ասի,թե ընդհանրապես կապ չունի,բայց շատ կարևոր էլ չի,մի 10 տոկոս.Բա ձե՞ր համար:think :oy

Մանե ջան պատկերացրու, որ տղաների համար 90 տոկոսով նշանակություն ունի... քանի որ մենք՝ տղաներս, 6-րդ զգայարան չունենք... և ստիպված արտաքինից ենք շաաաաատ բաներ իմանում:
Ճիշտն ասած քո ասած 10 տոկոսից ավել չէի էլ սպասում... այ այ այ աղջիկներ...

Ավելացվել է 7 րոպե անց

Մենակ պատասխաններ տեսա ու հարց տվող էլ չկա, ես տամ:
Հարց: Ճիշտ ա՞, որ տղաները սիրում են անպաշտպան:[ , անմեղ:love ու լսող :D աղջիկների ու ինչի՞:

Դէ գի՞տես ոնցա... իհարկե մեծ մասամբ էտ քո ասած աղջիկներին են սիրում՝ բայց տղաների մոտ տենցներին երևի ավելի շուտ ասում են համեստ, խելոք.... և այլն: Բացի դրանից էլ պաշտպանված աղջկան, իրոք որ, ի՞նչ պաշտպանես... բնությունը նենցա, որ աղջկան պաշտպանությունա պետք լինում տղաների կողմից... չնայած հիմիկվա աղջիկները նենց լավ էլ իրանք իրանց պաշտպանում են, ասեմ իմանան բոլորը ... :)
Բայց մեկ մեկ էլ ցանկությունա առաջանում, ծանոթանալ հենց էն պաշտպանվածների... բայց դէ էդպիսինները փաստա որ Крепкий Орешек-ներ են լինում, ու ամեն մի տղա չի որ կարումա ոտ քցի տենց աղջիկների հետ...

Wisper
07.06.2007, 15:12
Վերակենդանացի՛ր մահացած թեմա, հրամայում եմ... :oy:
Տակս, լավ, մի շատ հետաքրքիր հարց կա աղջիկներին՝
Մեր սիրելի ու հարգելի :oy աղջիկներ ջան :oy, ի՞նչպես եք վերաբերվում ընկերություն անելու նպատակով արվող առաջարկություններին... Արդյո՞ք դա ճիշտ ձև է, թե դուք նախընտրում եք մի ուրիշ ձև... :B
Հ.Գ. Ձեզ տեսնեմ աղջիկներ՝ ակնկալում եմ դիպուկ պատասխաններ... :oy

Firegirl777
07.06.2007, 15:25

կենդանանալու հաշվող ես էլ եմ համաձայն բավականին հետաքրքրիր թեմա է, թե ինչու փակվեց չեմ հասկացել, իսկ քո հարցին այսպես կպատասխանեմ, մարդիկ շատ հաճախ կարծում են, որ նոր ու չբացահայտվածը ավելի լավն է... ընկերություն անելու առաջարկությունը կարող է, անձամբ իմ կողմից, մի քանի ձևով ընկալվել, եթե դա ինձ անում մեկը, ում ես ճանաչում եմ, ու նաև իմ համակրանքն է վայելում, ապա առաջարկը դրական կընդունվի, իսկ եթե դա անում է մեկը, ով ինձ պատահական տեսել է փողոցում ու սիրահարվել տեսքիս, տակից վրայից իմացել տվյալներ իմ մասին, ու ըստ դրա կարծիք կազմել իմ մասին, ապա նրա առաջարկը հաստատ կմերժվի....

Wisper
07.06.2007, 15:29
Հմմմ.............. :think: Չէ ժող ջան հարցս մի քիչ կոնկրետացնեմ էլի... Հարցը նրանում չի՝ դրական, թե բացասական կպատասխանեք առաջարկությանը, այլ այն է, թե ընդհանրապես ձեզ այդպիսի մոտեցման ձևը դուր գալիս է, թե ոչ՝ այսինքն՝ ընկերության նպատակով առաջարկությունը էլի...... և եթե ոչ, ապա նշեք մեկ այլ ձևեր, որոնք ձեզ դուր են գալիս... :B
Հ.Գ. Ակընկալում եմ շատ պատասխաններ... :oy

Firegirl777
07.06.2007, 15:43
Եթե, առաջարկությունը արվում է գեղեցիկ ձևով, ոչ թե ռաբիզավարի օրինակի համար "Քուրիկ ջան դուրս եկել ես, արի ընկերություն անենք", տենց հաստատ հաճելի չի լինի, չնայած ճաշակին ընկեր չկա, Ինչպես ասում են աղջիկները սիրում են ականջներով, եթե կարող ես գրավիր աղջկան, ստիպիր, որ նա ցանկանա լսել քեզ, ու հենց այդ ժամանակ գեղեցիկ ձևով արա առաջարկությունը, կամ ստիպիր, որ աղջիկը ցանկանա ինքը քո հետ ընկերություն անի, այդ դեպքում ավելի քիչ ջանք թափելով կարելի է դուր գալ

Cherry_lady
07.06.2007, 16:22
Ինձ օրինակ դուր է գալիս որևէ օրգինալ առաջարկությունը, ոչ թե շաբլոն: Ասենք թե չգա ասի. "Ես քեզ սիրում եմ, ուզում եմ իրար հետ ընկերություն անենք": Եթե առաջարկությունը օրգինալա լինում, դրական պատասխանը ավելի հավանականա դառնում: Ես էլ տղաներին հարց տամ՝ ինչու՞ եք մերժվելուց հետո "չամռվում": Չե՞ք նկատել, որ դրանից ոչ մի բան դեպի լավը չի փոխվում:

Սամվել
07.06.2007, 16:35

:think Այ քեզ բան :o ես ել մտածում էի դրական պատասխանը սիրել-չսիրելուցա կախված :think

Malu
07.06.2007, 16:54
Իսկ ու՞ր է հարցի պատասխանը, և հաջորդ հարցը:

Cherry_lady
07.06.2007, 17:06
:think Այ քեզ բան :o ես ել մտածում էի դրական պատասխանը սիրել-չսիրելուցա կախված :think
Ուշադիր չես կարդացել՝ գրեմ եմ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՆԱԿԱՆԱ ԴԱՌՆՈՒՄ, ոչ թե դրանիցա կախված: Իսկ 1-ին հերթին բանկանաբար կախվածա իմ վերաբերմունքից իրա նկատմամբ

Firegirl777
07.06.2007, 17:26
Քանի որ հարց տվող չկա, ես կտամ;)

Եթե հանկարծ այնպես պատահի, որ բավական դրամական միջոցներ չունենաք, կհրաժարվե՞ք աղջկա հետ հանդիպումից:think

John
07.06.2007, 18:01
Քանի որ հարց տվող չկա, ես կտամ;)

Եթե հանկարծ այնպես պատահի, որ բավական դրամական միջոցներ չունենաք, կհրաժարվե՞ք աղջկա հետ հանդիպումից:think
Բավակակ դրամական միջոցները հարաբերական ահսկացությունա… բայց փողի պատճառով հաստատ չէի հրաժարվի սիրելիիս հետ հանդիպելուց…
Ի՞նչ կանեք եթե պարզեք, որ ձեր ամուսինը ձեզ դավաժանում է ոմն «թափթփուկի» հետ:

Մանե
07.06.2007, 20:08
Բավակակ դրամական միջոցները հարաբերական ահսկացությունա… բայց փողի պատճառով հաստատ չէի հրաժարվի սիրելիիս հետ հանդիպելուց…
Ի՞նչ կանեք եթե պարզեք, որ ձեր ամուսինը ձեզ դավաժանում է ոմն «թափթփուկի» հետ:
Քանի որ դեռ մի անգամ եմ ամուսնացել և էդքան մեծ փորձ չունեմ/:D/ ասեմ ընկերերության պահով:)
Մինչև ընկերություն անելը անպայման կասեմ,որ եթե հոգնի,ապա անպայման անկեղծ ասի,կհասկանամ;):)
Իսկ եթե այնուամենայնիվ չասի,պարզապես կհեռանամ,բայց կյանքում սկանդալ չեմ սարքի կամ բացատրություններ չեմ պահանջի/էդ իրա որոշումն ա:oy/
Հարց դեռ չունեմ,եթե մինչև իմ տալը չտաք,ես կտամ:)

գյումրեցի աղջիկ
08.06.2007, 06:41
Հարց. Եթե ձեր ընկերուհին լքեր հայրենիքը ուրիշ երկրում լավ ապագայի համար, դուք նրա հետևից կգնա՞յիք, նույնիսկ այն դեպքում երբ հայրենիքը ձեզ ապահովում է լավ աշխատանքով...

Արամ
08.06.2007, 09:21
Եթե իմանամ որ այնտեղ առանձ ինձ նրա համար լավ է լինելու չեմ գնա
Հարց: Խի եք ետքան շատ սիրում տղեքի նեռվեռը ուտել?

Մանե
08.06.2007, 10:05
Հարց: Խի եք ետքան շատ սիրում տղեքի նեռվեռը ուտել?
Ո՞վ,մե՞նք:o:D
Չէ,եթե լուրջ,ապա ներվեր ուտողը/օր.՝ես/ բոլորի ներվերն էլ կուտի,կապ չունի տղա ա,թե չէ:PԲայց տղերքի ներվերն ուտելը ավելի հավես ա:P:D
ՀԱՐՑ:Ինչի՞ց եք ամենաշատը ջղայնանում,ի՞նչն է ՁԵԶ ափերից հանում:think

Արամ
08.06.2007, 11:59
պատասխան: Երբ աղջիկները իրանց ձև են տալիս?
Հարց: Խի եք ձեզ ձև տալիս?

Root
08.06.2007, 12:11
Ինչու եք դու այդքան ուժեղ ուրիշի համար , և այդքան թույլ Ձեր համար ? Հնննննննննննննննննննննն????

Cassiopeia
08.06.2007, 12:13
Ինչու եք դու այդքան ուժեղ ուրիշի համար , և այդքան թույլ Ձեր համար ? Հնննննննննննննննննննննն????

Քեզ խաբել են, անձամբ ես առաջին հերթին ուժեղ եմ ինձ համար, հետո ուրիշների:

Root
08.06.2007, 12:19
Քեզ խաբել են, անձամբ ես առաջին հերթին ուժեղ եմ ինձ համար, հետո ուրիշների:

Գուցե ԴՈՒ արդեն ;) ... բայց կանանց մեծամասնությունը ինձ շատ լավ կհասկանա ու հուսով եմ կպատասխանի, քանի որ շատ եմ ուզում իմանալ պատճառը:

Wisper
08.06.2007, 22:34
Գուցե ԴՈՒ արդեն ;) ... բայց կանանց մեծամասնությունը ինձ շատ լավ կհասկանա ու հուսով եմ կպատասխանի, քանի որ շատ եմ ուզում իմանալ պատճառը:

Կանա՞նց :o: :8

Ավելացվել է 1 րոպե անց

Հարց: Խի եք ձեզ ձև տալիս?

Այ մարդ, համ մեռած թեման եմ «խոդի» քցում, համ էլ կանոնները խախտում եք հա՞ :oy:
Մի խոսքով Windows-ի հարցը անպատասխան մնաց... խնդրեմ... :B

Սամվել
08.06.2007, 23:17
Ո՞վ,մե՞նք:o:D
Չէ,եթե լուրջ,ապա ներվեր ուտողը/օր.՝ես/ բոլորի ներվերն էլ կուտի,կապ չունի տղա ա,թե չէ:PԲայց տղերքի ներվերն ուտելը ավելի հավես ա:P:D
ՀԱՐՑ:Ինչի՞ց եք ամենաշատը ջղայնանում,ի՞նչն է ՁԵԶ ափերից հանում:think

Որ մեկը իրան դնումա իրա երազած տղու տեղը………որ ինչ որ անարդար բան եմ տենում օֆֆ շատ կան……
Հարց … Ինչպե՞ս եք ցույց տալիս երբ մի տղա ձեզ դուր է գալիս…

Firegirl777
09.06.2007, 15:16
Թեմայի ադմինը ո՞ւր է արդեն հավաքվել է 3 անպատասխան հարց
դե ես կպատասխանեմ

Հարց: Խի եք ձեզ ձև տալիս?
Անձամբ ես երբեք ձև չեմ տաալիս,,,, ավելի լավ է լինել բնական

Հարց … Ինչպե՞ս եք ցույց տալիս երբ մի տղա ձեզ դուր է գալիս…

Աչքերով և գործողություններով

Ինչու եք դու այդքան ուժեղ ուրիշի համար , և այդքան թույլ Ձեր համար ? Հնննննննննննննննննննննն????

Այդպես է պետք, միշտ էլ ցանկություն կա պաշտպանված լինել, իսկ երբ մենակ ես մի միջավայրում, որտեղ մնացածը քեզնից ավելի թույլ են, ստիպված ես լինել ուժեղ,

Սա միայն իմ կարծիքն է

Գիտեմ որ այս հարցը եղել է, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է, որն է եղել ձեր ամենամեծ զոհողությունը հանուն սիրո

Արամ
09.06.2007, 15:19
Մատս եմ կծել:D
Խի եք դուք կոմպից բան ՉՀԱՍկԱՆՈՒՄ:D

Firegirl777
09.06.2007, 15:39
Մատս եմ կծել:D
Խի եք դուք կոմպից բան ՉՀԱՍկԱՆՈՒՄ:D

Միայն մի ձև կարող եմ պատասխանել, տղամարդիկ միշտ ճիշտ են, նայց կանայք երբեք չեն սխալվում,
Ո՞վ ասեց, որ Քոմփից բան չենք հասկանում

Հարց. Առաջին հայացքից սեր ունեցել ե՞ք:think

Root
09.06.2007, 15:48
Գիտեմ որ այս հարցը եղել է, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է, որն է եղել ձեր ամենամեծ զոհողությունը հանուն սիրո
Կյանքս

John
09.06.2007, 15:49
Առաջին հայացքից սեր ունեցել ե՞ք
Չեմ հավատում, որ տենց բան կարողա պատահի… => Ո՛Չ, չի եղել
Կա ՞մի մարդ, որի ուշադրությանը արժանանալու համար կհրաժարվեք Հայաստանում ապրելուց:

Lapterik
09.06.2007, 20:12
Չկա ու չի էլ լինի:

Ավելացվել է 1 րոպե անց
Տղաներ ջան ինչի եք էս ամառվա շոգին էլի սև սև քագնվում ու փակ կոշիկներ՞:

Array
09.06.2007, 20:44
Չկա ու չի էլ լինի:
Այդպես համոզված մի եղիր,ոչ մի հարցում:)

Չկա ու չի էլ լինի:
Անձամբ ես ամբողջովին սև դեռ հագնված չկամ,և չեմ էլ պատրաստվում:Բայց բաց կոշիկ էլ հագած չկամ
ՀԱՐՑ.
ձեզ ամար սե՞րն է կարևոր,թ՞ե ազգությունը

dvgray
09.06.2007, 20:45
Տղաներ ջան ինչի եք էս ամառվա շոգին էլի սև սև քագնվում ու փակ կոշիկներ՞:
քաղաքում բաց կանաչ շորտիկով ու դեղին նալիկներով մի ուրվական է շրջում :B
դա իմ ուրվականն է :P

Lapterik
09.06.2007, 21:08
Այդպես համոզված մի եղիր,ոչ մի հարցում:)
Ընդունեցի::)
Համենայն դեպս չէի ուզենա էտ հարցի առաջ կանգնեի:

գյումրեցի աղջիկ
09.06.2007, 22:20
Այդպես համոզված մի եղիր,ոչ մի հարցում:)

Անձամբ ես ամբողջովին սև դեռ հագնված չկամ,և չեմ էլ պատրաստվում:Բայց բաց կոշիկ էլ հագած չկամ
ՀԱՐՑ.
ձեզ ամար սե՞րն է կարևոր,թ՞ե ազգությունը

Սերը...
Հարց. Ինչու՞ են տղաները աղջկան հետապնդում այնքան մինչև աղջիկն ասի «ՀԱ»...Իսկ հենց այդ «ՀԱ» -ից հետո տղաները սկսում են մի ուրիշ աղջկա հետապնդել, որն իրենց անհասանելի է...Ես գիտեմ, որ «արգելված պտուղը միշտ էլ քաղցր է թվում», բայց կարծում եմ մեկ այլ բացատրություն կա այս հարցիս:think

electrical_storm
09.06.2007, 22:49
մի քանի տարբերակ կարա լինի…

1.էտ աղջկա հետ,որ մոտիկանում են,զգում են,որ էն չէր,ինչ թվում էր

2.սկզբում էմոցիանար են լինում,իսկ,որ հասնում ես,սկսվումա պապսա-սեր,էլի ես էմոցիաներ ու արկածներ փնտրում,

3.դե մտածում ես,էնի հա էլ կա,բայց դե կողքից էլ չի խանգարի…

4.ավելի մեճ կրծքերով աղջկա ես տեսնում…

էլի կարան տարբերակներ լինեն…

հարց աղջիկներին… ե՞րբ կապտակեք տղայի…

գյումրեցի աղջիկ
10.06.2007, 02:52

Քո ասածներից ես միայն երրորդ տարբերակում եմ համոզված եղել... հուսով եմ ոչ բոլոր տղաներն են նման ձևով վարվում աղջիկների հետ:
Իսկ տղային մի լաաաաաաաաավ ապտակել կարելի է դավաճանության դեպքում:
Հարց. Ինչու՞ տղամարդիկ ճանապարհը կորցնելուց գերադասում են անընդհատ պտտվել, քան թե կանգնել ու հարցնել ճանապարհը:

Սամվել
10.06.2007, 10:47
Հարց. Ինչու՞ տղամարդիկ ճանապարհը կորցնելուց գերադասում են անընդհատ պտտվել, քան թե կանգնել ու հարցնել ճանապարհը:[/QUOTE]

Ես օրինակ միշտ ճամփա եմ հարցնում այնպես որ քո ասածը եդքան էլ միանշանակ չի :B

Բայց հարց չունեմ կներեք:think

Firegirl777
10.06.2007, 11:17
Հարց. Ինչու՞ տղամարդիկ ճանապարհը կորցնելուց գերադասում են անընդհատ պտտվել, քան թե կանգնել ու հարցնել ճանապարհը:

Ես օրինակ միշտ ճամփա եմ հարցնում այնպես որ քո ասածը եդքան էլ միանշանակ չի :B

Բայց հարց չունեմ կներեք:think

Ինչ որ հարց տուր, թե թեման նորից կկանգնի....

Սամվել
10.06.2007, 11:21
Ես օրինակ միշտ ճամփա եմ հարցնում այնպես որ քո ասածը եդքան էլ միանշանակ չի :B

Բայց հարց չունեմ կներեք:think

Ինչ որ հարց տուր, թե թեման նորից կկանգնի....[/QUOTE]

Դե որ ասում ես բայց մի քիչ երեվի թեմայից շեղվում եմ……ենթադրենք ինչոր աղջկա եմ հավանել որի հատ ընդհանրապես ծանոթ չեմ…ինքը ասենք բավականին լուրջ ու կայացած մարդա…ինձնից էլ ասենք մի տարի մեծա…ենթադրենք ելի…ինչ կառաջարկեք ոնց ծանոթանամ…:think…եթե կարելի է մի քանի հոգի պատասխանեք էլի

Root
10.06.2007, 16:02
Քո ասածներից ես միայն երրորդ տարբերակում եմ համոզված եղել... հուսով եմ ոչ բոլոր տղաներն են նման ձևով վարվում աղջիկների հետ:
Իսկ տղային մի լաաաաաաաաավ ապտակել կարելի է դավաճանության դեպքում:
Հարց. Ինչու՞ տղամարդիկ ճանապարհը կորցնելուց գերադասում են անընդհատ պտտվել, քան թե կանգնել ու հարցնել ճանապարհը:

Որովհետև մի "հասարակ" բան ինչպիսին ճանապարհ գտնելն է , տղամարդիկ համարում են որ մարդ պտի մի քիչ "քթի ծակ" ունենա ... իսկ երբ որ չեն գտնում .. գերադասում են ավելի շուտ երկար փնտրել քան թե "կողքից" անքթածակի տպավորություն թողնել:D:D

գյումրեցի աղջիկ
17.06.2007, 07:00
Դե որ ասում ես բայց մի քիչ երեվի թեմայից շեղվում եմ……ենթադրենք ինչոր աղջկա եմ հավանել որի հատ ընդհանրապես ծանոթ չեմ…ինքը ասենք բավականին լուրջ ու կայացած մարդա…ինձնից էլ ասենք մի տարի մեծա…ենթադրենք ելի…ինչ կառաջարկեք ոնց ծանոթանամ…:think…եթե կարելի է մի քանի հոգի պատասխանեք էլի[/QUOTE]

Քանի որ այս հարցին ոչ մեկը չի ուզում պատասխանել, ես կփորձեմ... Դե որ քեզանից մի քանի տարով մեծ է, մի քիչ դժվարություններ կարող է առաջանան, բայց լրիվ մարդուց է կախված... Օրինակ ես լսել եմ մի կնոջ մասին, որի ամուսինը իրենից 6 տարով փոքր է... Նրանք իրար շատ լավ են հասկանում ու շատ երջանիկ են... այնպես, որ տարիքը կապ չունի, հանգիստ մոտեցի և փորձիր զրուցել նրա հետ..;)

Սամվել
19.06.2007, 13:57
Ինչ որ հարց տուր, թե թեման նորից կկանգնի....

Դե որ ասում ես բայց մի քիչ երեվի թեմայից շեղվում եմ……ենթադրենք ինչոր աղջկա եմ հավանել որի հատ ընդհանրապես ծանոթ չեմ…ինքը ասենք բավականին լուրջ ու կայացած մարդա…ինձնից էլ ասենք մի տարի մեծա…ենթադրենք ելի…ինչ կառաջարկեք ոնց ծանոթանամ…:think…եթե կարելի է մի քանի հոգի պատասխանեք էլի[/QUOTE]

ԷՍ ինչի Չեք պատասխանում աչքիս շաատ անհույս վիճակ եմ նկարագրել:(………… լավ գոնե հարց տվեք թե չե թեման էլի կմեռնի :)

Apsara
19.06.2007, 15:25
Դե որ ասում ես բայց մի քիչ երեվի թեմայից շեղվում եմ……ենթադրենք ինչոր աղջկա եմ հավանել որի հատ ընդհանրապես ծանոթ չեմ…ինքը ասենք բավականին լուրջ ու կայացած մարդա…ինձնից էլ ասենք մի տարի մեծա…ենթադրենք ելի…ինչ կառաջարկեք ոնց ծանոթանամ…:think…եթե կարելի է մի քանի հոգի պատասխանեք էլի

ԷՍ ինչի Չեք պատասխանում աչքիս շաատ անհույս վիճակ եմ նկարագրել:(………… լավ գոնե հարց տվեք թե չե թեման էլի կմեռնի :)

եթե հավանել ես, եթե լուրջ աղջիկա մոտեցիր ուղղակի ու ասա որ իրեն արտաքինով հավանել ես, կցանկանաիր իմանալ արդյոք նրա ներքին աՓխարհն էլ է համապատասխանում իր չքնաղ արտաքինին, ու կարծում եմ նորմալ աղջիկը կամ հանգիստ կմերժի, կամ հանգիստ կհամաձայնի: Համենայն դեպս տհաճ իրավիճակում չեք հայտնվի

Սամվել
19.06.2007, 15:44

Չե դա վիրտուալ էր :D այսինքն տենց վիճակ էի պատկերացրել էլի……
լավ քո հերթնա հարց տալու…:think

Apsara
19.06.2007, 15:52
Չե դա վիրտուալ էր :D այսինքն տենց վիճակ էի պատկերացրել էլի……
լավ քո հերթնա հարց տալու…:think

հետաքրքիր է բայց հակառակ սեռի ներկայացուցիչներին հարց չունեմ, չնայած կարելի է հորինել:think.....
Տղաներ աղջիկները ձեզ համար որքանօվ են հանելուկ ու որքանով բացահայտ:
Կամ ավելի կոնկրետ, ինչ տիպի աղջիկներ կան, կան արդյոք որոՓակի կատեգորիաներ, որ նրանց կբաժանեիք :8:think

Wisper
21.06.2007, 15:14
Վարդուհի ջան, մի քիչ կոնկրետացրու հարցտ: Հասկանալի չէ, թե ինչ պատասխան ես ակնկալում... Աղջիկների տիպերը շատ են, բացի այդ էլ կատեգորիաները նույնպես շատ են...

Apsara
21.06.2007, 23:20
Վարդուհի ջան, մի քիչ կոնկրետացրու հարցտ: Հասկանալի չէ, թե ինչ պատասխան ես ակնկալում... Աղջիկների տիպերը շատ են, բացի այդ էլ կատեգորիաները նույնպես շատ են...

ճիշտն ասած կցանկանայի որ ասեք թե աղջիկների մեջ ինչ տարբերություններ եք դնում շփման ընթացքում, ախր ինչպես բացատրեմ, ասենք ես տղաներին վերաբերվում եմ, կամ որպես լավ ընկեր, կամ հետաքրքիր շփման համար, կամ որպես երեխա, կամ նրա մեջ տեսնում եմ բաներ որոնք համակրանք են առաջացնում ինչպես ՏՂԱ:
Ինձ թվումա մոտավոր հասկացաք ինչ եմ ուզում լսել

Guest
22.06.2007, 09:29
Ամեն մի աղջկաը իր ենթատիպն ա ստեղխում: Աղջկեքը ուրիշ են, ու եթե կարողանում ես տղաներին բաժանել խմբերի, ապա աղջկեքի հարցում դա հնարավոր չե:

Երբ որ ասում եք, որ թե դժվար թե ամուսնանաք, արդյոք դա նշանակում է, որ դա ահագին հնարավոր է:

Maytane
22.06.2007, 14:44
Ամեն մի աղջիկ իր ենթատիպն ա, ու եթե կարողանում ես տղաներին բաժանել խմբերի ապա աղջիկների հարցու դա հնարավոր չէ.

Երբ որ ասում եք,որ թե դժվար թե ամուսնանաք,արդյոք դա ՆՇԱՆԱԿՈՒՄ է,որ դա ահագին հնարավոր է.

Ոչ երբեք չհավատաս... Նամանավանդ եթե մի անգամ,թեկուզև փոքր,բայց զգացմունք ունեցելա:B:love

Ավելացվել է 9 րոպե անց
Հա նաև ասեմ իմանաք,որ տղաներն ել իրենց յուրօրինակ ենթատիպը ւնեն..ՈՒ եթե տղաները չեն կարողանում աղջիկներին բաժանել խմբերի-Աղջիկներն ել չեն կարողանու տղաներին բաժանել խմբերի...:think:angry
Արդյոք Ճիջտ է որ,տղաները պիտի միջտ իրենց բարձր գնահատեն աղջիկներից,կամ աղջիկները տղաներից... հարցս երկու սեռին էլ վերաբերվում է.

Սամվել
22.06.2007, 15:28
Արդյոք Ճիջտ է որ,տղաները պիտի միջտ իրենց բարձր գնահատեն աղջիկներից,կամ աղջիկները տղաներից... հարցս երկու սեռին էլ վերաբերվում է.

Ոչ սխալ է……Հավասարություննա ճիշտ իմ կարծիքով …բայց դե տող աղջիկներն էլ իրանց կարծիքն ասեն:B

Մանե
30.06.2007, 15:58
[COLOR="DarkOrchid"] Արդյոք Ճիջտ է որ,տղաները պիտի միջտ իրենց բարձր գնահատեն աղջիկներից,կամ աղջիկները տղաներից... հարցս երկու սեռին էլ վերաբերվում է.

տենց բան չկա:PԳնահատման առումով բոլորս էլ հավասար ենք,ու ատում եմ էն մարդկանց,ովքեր իրենց մյուսներից բարձր են դասում:[:oy:)
Որ դեպքում կմոտենաք աղջկան ու ընկերության առաջարկություն կանեք առանց սիրելու:P

Ֆելո
30.06.2007, 16:35
Որ դեպքում կմոտենաք աղջկան ու ընկերության առաջարկություն կանեք առանց սիրելու:P

նույնիսկ սիրելով չեմ կարում մոտենամ առաջարկություն անեմ, էլ ուր մնաց առանց սիրելու...:D

թրաշով տղաներն են քեզ դուր գալիս, թե առանց թրաշի

Apsara
30.06.2007, 16:45
նույնիսկ սիրելով չեմ կարում մոտենամ առաջարկություն անեմ, էլ ուր մնաց առանց սիրելու...:D

թրաշով տղաներն են քեզ դուր գալիս, թե առանց թրաշի

եթե տղան անթրաշ է կամ եղունգները կեղտոտ են կամ էլի տենց մի բան, դա միայն խոսում է նրա փնթիության մասին,
կարծում եմ աղջիկների մեծամասնությունը չի սիրում անթրաշ տղա:ok

Աղջկան տեսնելիս առաջինը ձեր հայացքը որտեղ է ընկնում՞

Kheranyan
30.06.2007, 17:40
Աղջկան տեսնելիս առաջինը ձեր հայացքը որտեղ է ընկնում՞

Ոտքերին:

Տղաների մեջ ինչն եք ամենից շատ գնահատում:

Rut_Tica(xelagarvat)
03.07.2007, 13:38
Առաջին հերթին տղամարդկությունը.Շատը հարգում եմ այն տղաներին ովքեր անկեղծ սիրում են,և իրենց պահում իսկական ընկերոջ պես.

Իսկ՞՞՞՞՞՞ աղջիկների մեջ.............:B:love

Վարպետ
03.07.2007, 13:47
Երբ չեն գրում բանաստեղծություններ, եթե գրել չգիտեն:

Ինչ կուզեիր որ քեզ նվիրեին?

Annushka
03.07.2007, 14:00
Ինչ կուզեիր որ քեզ նվիրեին?
Նվերը էական չէ.. ես չեմ ակնկալում նյութական որևէ նվեր... իսկ սիրելիի նվիրած մի փունջ մանուշակն անգամ ինձ համար ամենացանկալի ու թանկ նվերն է..:)

Ինչը՞ կարող է դառնալ հիասթափության պատճառ սիրած աղջկա նկատմամբ…

Root
03.07.2007, 14:03
Դավաճանությունը Սուտը երկերասանիությունը... անամոթությունը

Հարցս զիջում եմ .. շառից փորցանքից հեռու այ մարդ :D:D:D

Kheranyan
03.07.2007, 14:07
Ինչը՞ կարող է դառնալ հիասթափության պատճառ սիրած աղջկա նկատմամբ…

Եթե իրոք սիրած աղջիկ է, ապա մի քիչ դժվար կլինի հիասթափվել, քանի որ պետք է լավ ճանաչես մարդուն որպեսզի նրան կամ սիրես կամ ատես, սակայն ամեն դեպքում հիասթափության պատճառ կարող է դառնալ դավաճանությունը, սուտը, ցինիկությունը:

Ինչպիսին պետք էլինի տղամարդը որպեսզի արժանանա կնոջ ուշադրությանը:

Annushka
03.07.2007, 14:13
Ինչպիսին պետք էլինի տղամարդը որպեսզի արժանանա կնոջ ուշադրությանը:

Լուրջ, խոհեմ, խելացի, ուշադիր, ազնիվ, դժվարություններից չվախեցող, բարի, ոչ բծախնդիր, հումորի զգացումով, աշխատասեր, հարգի դիմացինին և կարողանա սիրել ու գնահատել անկեղծ սրտով :)

Ինչը երբեք չեք ների

Guest
03.07.2007, 14:22
Ինչը երբեք չեք ների

Էշությունը:

Ինչո՞ւ եք սիրում ներկվել, ավելի լավ չի՞ լինել բնական, թեկուզ և գեշ:

Lapterik
03.07.2007, 14:31
Էշությունը:

Ինչո՞ւ եք սիրում ներկվել, ավելի լավ չի՞ լինել բնական, թեկուզ և գեշ:

Սիրում ենք, որովհետեվ արդյունքում սիրունանում ենք էլ ավելի::P Բայց արի մի խառնի էլի քո պատկերացրած նեկվելը դեմքն ու աչքերը էլ ավելի արտահայտիչ դաձնելու հետ:

Հարց:
Ո՞նց եք վերաբերվում աղջկա «ներկվելուն» և ինչի:

Wisper
03.07.2007, 15:02
Հարց:
Ո՞նց եք վերաբերվում աղջկա «ներկվելուն» և ինչի:

Շատ լավ, եթե չափի մեջ է... Բայց ցավոք շաատ աղջիկներ ներկվելու տարրական կանոնները նույնիսկ չգիտեն և իրենց ներկելով ծաղրածուի են նմանվում :[:

Հարց՝ ինչու՞ աղջիկները չեն սիրում բծախնդիր տղաների :o

Lapterik
03.07.2007, 17:09
Հարց՝ ինչու՞ աղջիկները չեն սիրում բծախնդիր տղաների :o

Ով ասեց չեն սիրում, բայց ոչ թե բծախնդիր լինեն մենակ դիմացինի նկատմամբ, այլ իրանք իրանց նկատմաամաբ:

Հարց:
Ի՞նչ ձևի աղջիկների եք սիրում (արտաքինը նկատի ունեմ):

Wisper
03.07.2007, 17:16
Հարց:
Ի՞նչ ձևի աղջիկների եք սիրում

Եռանկյուն :P :D

John
03.07.2007, 17:21
Եռանկյուն :P :D
Բա հարցդ, այ եռանկյունասեր :D

Wisper
03.07.2007, 17:27
Ի՞նչ չափսի... Վայ վայ, չէ մի րոպե :oy, հա լավ սենց բան հարցնեմ՝
Ի՞նչու են աղջիկները մեկ մեկ նենց հավեսով ցանցառանում՝ հատկապես մարդաշատ վայրերում՝ փողոցներում :oy :oy :oy

Amaru
03.07.2007, 18:12
Որ ուշադրություն գրավեն :)) Էլ ինչի՞ :oy

Հարց չունեմ...

Guest
03.07.2007, 18:21
Հարց չունեմ...

Բնական ա, սովորաբար ձեզանից մենք պատասղան ենք սպասում, երբեմն տարիներով:

Ինչու՞ ես այդքան սպասացնում:

Esmeralda
03.07.2007, 21:10
Բնական ա, սովորաբար ձեզանից մենք պատասղան ենք սպասում, երբեմն տարիներով:

Ինչու՞ ես այդքան սպասացնում:

Կոնկրետ ես չեմ սիրում սպասեցնել, բայց այսուհետ ես էլ եմ այդպես վարվելու... պատճառն այն է, որ սպասեցնելուց հետո տրված պատասխանը շատ ավելի մեծ ոգևորվածությամբ է ընկալվում (չգիտեմ ինչու), քան անմիջապես տրվածը...

Հարց տղաներին
Ի՞նչ կմտածեք, եթե փողոցում տեսնեք մի աղջիկ, որ անզուսպ լալիս է, և ի՞նչ կանեք...

John
03.07.2007, 21:20
Ի՞նչ կմտածեք, եթե փողոցում տեսնեք մի աղջիկ, որ անզուսպ լալիս է, և ի՞նչ կանեք...
կմտածեմ, որ նրան պետք է օգնել… կառաջարկեմ իմ օգնությունը, եթե կարողանամ, կօգնեմ, եթե ոչ… գոնե մինչև տուն կհասցնեմ…

Հարց՝
Ինչո՞ւ աղջիկների մեծ մասը չի ուզում իր կողքին որպես ընկեր տեսնել համեստ ու խելոք տղայի…

Esmeralda
03.07.2007, 21:37
Հարց՝
Ինչո՞ւ աղջիկների մեծ մասը չի ուզում իր կողքին որպես ընկեր տեսնել համեստ ու խելոք տղայի…

Նախ ասեմ՝ իմ կարծիքով ճիշտ չէ մտածել, որ մեծ մասն են այդպիսին... Համենայն դեպս, այդ դեպքում ես փոքրամասնության մեջ եմ... Իսկ եթե փորձեմ պատասխանել այդ մեծամասնության անունից, ապա ասեմ, որ հավանաբար կա կարծիք, որ համեստ ու խելոք տղան ի վիճակի չէ պաշտպանել նրանց, իսկ վատագույն դեպքում ստիպված կլինեն ամաչել նրա համար... Իսկ մի մասն էլ պարզապես չի սիրում խելոք ու համեստ տղա... Օրինակ, մի ընկերուհի ունեմ, ինքը սիրում է մեծամիտ տղաների... Ոչ մի կերպ չեմ հասկանում նրան... Բայց դե, որքան մարդ, այնքան կարծիք....

Հարց
Կամուսնանա՞ք բաժանված կնոջ հետ: Իսկ այրի՞: Կա՞ տարբերություն:

Հ.Գ. Հովսեփ ջան, լիքը քվեարկել եմ ;)

Ուլուանա
03.07.2007, 21:42
կմտածեմ, որ նրան պետք է օգնել… կառաջարկեմ իմ օգնությունը, եթե կարողանամ, կօգնեմ, եթե ոչ… գոնե մինչև տուն կհասցնեմ…

Հարց՝
Ինչո՞ւ աղջիկների մեծ մասը չի ուզում իր կողքին որպես ընկեր տեսնել համեստ ու խելոք տղայի…
Է՜, Հովսեփ, էլի սկսեցի՞ր։ :D
Իսկ ո՞վ ասաց, թե չի ուզում։ Ճիշտ է, կա աղջիկների այդպիսի խումբ, որոնց ավելի շատ դուր են գալիս ինքնահավան, լոպազ տղաները... Բայց հավատա, համեստ ու խելոք տղաները, կոպիտ ասած, երբեք էլ մոդայից դուրս չեն գալիս :hands, նրանք միշտ էլ գնահատվում են ում կողմից որ արժե որ գնահատվեն, հաստատ։ ;)

Հարց.
Եթե ծանոթանայիք ձեզանից մի քանի տարով մեծ աղջկա հետ, և երկուսիդ մոտ էլ նախնական համակրանք առաջանար, կշարունակեի՞ք հարաբերությունները, թե՞ տարիքի պատճառով կփորեիք խուսափել հարաբերությունների հետագա զարգացումից։ Ուզում եմ ևս մի անգամ շեշտել, որ դեռևս սեր կամ նույնիսկ սիրահարվածություն չկա ոչ մեկիդ մոտ, բայց կա լուրջ համակրանք։

Wisper
03.07.2007, 21:56
Վաաայ, էլի սկսեցին հա... Կարո՞ղ եք պարզաբանել, թե ի՞նչով է սիրահարվածությունը տարբերվում համակրանքից՝ այն էլ ջահել տարիքում, այն էլ եթե երկուսի միջև չկան ասենք գործնական հարաբերություններ...

Ես կպատասխանեմ այսպես՝ հնարավոր է, ոչինչ չի բացառվում: Ասու՞մ եք կոնկրետ չի պատասխանս... Լավ կարդացեք, և կհասկանաք, որ ես պատասխանել եմ այո՝ հնարավոր է :):

Հարց՝
Ի՞նչու են աղջիկները միշտ այն կրիտիկական սիտուացիաների ժամանակ աչքերը «փախցնում»... :think

Selene
03.07.2007, 22:11

Պատճառը շատ պարզ է ու միանշանակ;) Աղջիկների աչքերը, ի տարբերություն տղաների, արտահայտու են այն ամենը, ինչ զգում է նրանց սիրտը, հետևաբար նրանք աչքերը փախցնելում են, որովհետև չեն ցանկանում բացահայտել իրենց ողջ ներքինը ձեզ:oy
Հարց
Ինչո՞ւ եք ասում ,որ անկեղծ չէիք ուզի ցավ պատճառել հակառակ սեռի ներկայացուցչին այն դեպքում, երբ ձեր խոսքերը միմիայն դրան են բերելու, ու դա ձեզ քաջ հայտնի է:ok

Wisper
03.07.2007, 22:41
Հարց
Ինչո՞ւ եք ասում ,որ անկեղծ չէիք ուզի ցավ պատճառել հակառակ սեռի ներկայացուցչին այն դեպքում, երբ ձեր խոսքերը միմիայն դրան են բերելու, ու դա ձեզ քաջ հայտնի է:ok

Դե, եթե գիտենք թե խոսքերը ինչի են բերելու, իմ կարծիքով ավելի լավ է մեկընդմիշտ ասել և պրծնել, այլ ոչ թե հակառակ սեռի ներկայացուցչին երկար ժամանակ խաբել... Այսպես, թե այնպես այն, ինչ լինելու է՝ լինելու է՝ վաղ, թե ուշ...

Հարց՝ պատկերացրեք մի տղայի հետ եք հանդիպում, բայց մեկ էլ այնպես է ստացվում, որ ամեն ինչ վերջանում է ձեր մեջ... Հիմա՝ ասենք թե տղան նորից է ուզում սկսել հարաբերությունները, արդյո՞ք նրան այդ հնարավորությունը կտաք, թե ոչ: Եվ եթե ոչ, ապա պարզաբանեք, թե ինչու...

Censor
03.07.2007, 22:53

Եթե սիրում եմ-այո, երե ոչ - ոչ:
Որտև եթե սիրում եմ ինչպես կարող եմ չուզենալ իրա հետ լինել, իսկ եթե չեմ սիրում, ինչպես կարող եմ ուզենալ?..

Ինչու երկար մազեր չեք պահում?

Սամվել
03.07.2007, 22:58
Ինչու երկար մազեր չեք պահում?

Որովհետև չեմ սիրում ՇԱտա խանգարում,նեռվայնացնում………

ԷԷԷ ես հարց չունեմ մեկտ հարց տվեք:(

Wisper
03.07.2007, 23:00
Ինչու երկար մազեր չեք պահում?

Որպեսզի ղժժալու առարկա՝ կայֆիցենտր չդառնանք հասարակության լայն շերտերի համար, օրինակ պոլիտեխի... :D:
Կես կատակ, կես լուրջ

Հարց՝ պատկերացրեք մի տղայի հետ եք հանդիպում, բայց մեկ էլ այնպես է ստացվում, որ ամեն ինչ վերջանում է ձեր մեջ... Դուք շատ եք սիրում տղային, կանե՞ք որևէ բան, որպեսզի նրան ձեր կողքին տեսնեք... Եվ ի՞նչ... Թե կասեք, տո չէ հաա... Ավելի լավա Վալոդիկի մոտ էթամմ... Ինքը միշտ իմ կողքը կլինի...

Apsara
04.07.2007, 01:42
Քանի որ այս հարցը անտեսվել էր, բայց այն բավական հետաքրքրում է ինձ, պիտի կրկնեմ Esmeralfdai թույլտվությամբ
Հարց
Կամուսնանա՞ք բաժանված կնոջ հետ: Իսկ այրի՞: Կա՞ տարբերություն:

Artgeo
04.07.2007, 01:49
Կամուսնանա՞ք բաժանված կնոջ հետ: Իսկ այրի՞: Կա՞ տարբերություն:
Սիրելու դեպքում կամուսնանամ, երեխա ունենալու դեպքում էլ:
Տարբերություն իհարկե կա: Մի դեպքում ամուսինը մահացած է, մյուսում ողջ: Հարաբերությունները նաղկին ամուսնու հետ կաշխատեմ կարգին ունենալ, երեխաները պարտադիր պիտի նրա հետ շբվեն, եթե իհարկե նա նորմալ մարդ է: Մահացածի դեպքում պարտադիր կհարգեմ նրա հիշատակը, ընտանիքի հետ կայցելեմ գերեզմաններ և այլն... Հա, երեխաներին կձգտեմ ինչ-որ չափով հերություն անել, բայց ոչ հոր ստատուսով, այլ մոր ամուսնու:

Քանի՞ տարեկանում ես մտադիր ամուսնանալ

StrangeLittleGirl
04.07.2007, 01:50
Մտադիր չեմ

Ինչու՞ եք մեկ-մեկ մի տեսակ չխոսկան դառնում:

Artgeo
04.07.2007, 01:55
Մտքերը կարգավորելու և լսելու համար

Երբևէ ՄԵԾ լինո՞ւմ ես

StrangeLittleGirl
04.07.2007, 01:56
Հա՛, լիքը
Ա՛րթ, Հայաստանու՞մ կամուսնանաս, թե՞ Վրաստանում:

Kheranyan
04.07.2007, 09:25
Ա՛րթ, Հայաստանու՞մ կամուսնանաս, թե՞ Վրաստանում:

Արթ-ը չեմ, բայց պատասխանեմ, ամուսնացել եմ Հայստանում և չեյ էլ ցանկանա մեկ այլ տեղ ամուսնանալ:

Եթե ունեք մի ընկեր, ով ահավոր խանդոտ է, Ձեզ օր ու արև չի տալիս, ապա կշարունակեք նրա հետ հանդիպել թե ոչ, եթե այո ապա ինչու, եթե ոչ ապա ինչու:

Apsara
04.07.2007, 17:37

նախ ընկեր ասվածը մեծ հասկացողություն է, սիրելու եպքում կշարունակեմ, իսկ չսիրելու դեպքում ոչ: Բայց հարցը սխալ է տրված, չէ որ եթե այդ մարդու հետ ընկերություն ես անում հանդիպում ես, նշանակում է դու նրան ընդունել ես հենց այդպիսին, ինչպիսին կա: Մարդ չի կարող միանգամից փոխվել:

Եթե ձեր ծնողը անընդհատ խառնվի ձեր ընտանեկան գործերին, կասեք արդյոք որ հեռքւ մնա, եթե այո, ինչպես

Ձայնալար
04.07.2007, 17:49

Հաստատ կասեմ, ուղղակի կասեմ… ասենք մամ ջան, կամ պապ ջան դա մեր գործն է, կամ դա մենք կորոշենք կամ եսիմ հազար ու մի ձև կա, ծնողներս ինձ հեշտ են հասկանում: Եվ ամեն անգամ, երբ հիմնավորված ինքնուրույնություն եմ ցուցաբերում անհամաձայնության տեսքով «թաքուն» ուրախանում և հպարտանում են:

Հարց՝ ինչի եք տոպիկ հագնում, առանց մեջքի մազերը հեռացնելու :D
Չե լավ ավելի լուրջ հարց՝ երբ նստած եք ինչ-որ շրջապատում, որտեղ կա տղա, որը ձեզ դուր է եկել ի՞նչ եք անում: Դե ի նկատի ունեմ սկսում եք ավելի շատ խոսել, կամ քիչ խոսել, նայել նրա աչքեչի մեջ, բուռն ծիծաղել նրա բոլոր, նույնիսկ անհաջող, կատակների վրա… մի խոսքով հասկացաք:

Lapterik
04.07.2007, 21:22
Հարց՝ ինչի եք տոպիկ հագնում, առանց մեջքի մազերը հեռացնելու :D:
Էս հարցին թող տոպիկ հագնողները պատասխանեն:

Չե լավ ավելի լուրջ հարց՝ երբ նստած եք ինչ-որ շրջապատում, որտեղ կա տղա, որը ձեզ դուր է եկել ի՞նչ եք անում: Դե ի նկատի ունեմ սկսում եք ավելի շատ խոսել, կամ քիչ խոսել, նայել նրա աչքեչի մեջ, բուռն ծիծաղել նրա բոլոր, նույնիսկ անհաջող, կատակների վրա… մի խոսքով հասկացաք:

Չէ ավելի լրջանում եմ, ուշադիր լսում եմ իրա բոլոր ասածները, չեմ ծիծաղում իրա վրա:Այ աչքերի մեջ նայում եմ, բայց չգիտեմ էտ սովորական նայվածքա,թե չէ::love
Հարց:
Ո՞նց կպահեք Ձեզ եթե նույն իրավիճակը լինի:

Սամվել
04.07.2007, 21:28
Հարց:
Ո՞նց կպահեք Ձեզ եթե նույն իրավիճակը լինի:

Երևիլ էլի լուրջ էլի նույնիսկ չեմ կարում մի քիչ խոսամ, մի 2 բառ շատ չե, :( տխուրա վիճակս:(

Հարց.
Որ մարշուտկի մեջ 2 հատ ազատ տեղ լինի
մեկը մի հատանոց…
մեկի կողքն էլ մի հատ տղա նստած լինի որի՞ն կնստեք…:think

Lapterik
04.07.2007, 21:36

Կնստեմ մի տեղանոցին, անկախ ամեն ինչից: Մինչև տուն հասնեմ, լիքը մտածելու բան կլինի, մեկին լավ ա::)

Ի՞նչպես կընդունեք, եթե իմանաք, որ ձեր երկրորդ կեսը, ICQա մտնում::D

Esmeralda
04.07.2007, 21:37
Հարց.
Որ մարշուտկի մեջ 2 հատ ազատ տեղ լինի
մեկը մի հատանոց…
մեկի կողքն էլ մի հատ տղա նստած լինի որի՞ն կնստեք…:think

Գրեթե ամեն օր նման իրավիճակի եմ հանդիպում և նստում մի հատանոց տեղը...
Պատճառը... Չէիք հարցրել:

Հարց
Ինչպիսին պիտի լինի աղջիկը, որ առաջին հայացքից ցանկություն առաջանա ծանոթանալ նրա հետ: Միայն գեղեցի՞կ:

Censor
04.07.2007, 21:39
Որ մարշուտկի մեջ 2 հատ ազատ տեղ լինի
մեկը մի հատանոց…
մեկի կողքն էլ մի հատ տղա նստած լինի որի՞ն կնստեք…:think

Մի հատանոցի, բայց մի բացառությամբ - եթե տղայից նուրբ օծանելքի հոտ գա, կողքը կնստեմ (դե թուլություն ունեմ լավ օծանելիքի նկատմամբ, ինչի բաց թողնեմ հաճելի բույրը շնչելու հնարավորությունը?)))

Ավլել գիտեք? Իսկ աման լվանալ?

Wisper
04.07.2007, 21:45
1.Ի՞նչպես կընդունեք, եթե իմանաք, որ ձեր երկրորդ կեսը, ICQա մտնում:
2.Ինչպիսին պիտի լինի աղջիկը, որ առաջին հայացքից ցանկություն առաջանա ծանոթանալ նրա հետ: Միայն գեղեցի՞կ:
3.Ավլել գիտեք? Իսկ աման լվանալ?

1. Երկրորդ կես ասածը մի քիչ կտրուկ է, բայց եթե ընկերուհիս լինի, ապա նայած ինչքան եմ նրան վստահում... :oy :B
2. Ցանկացած տղա ունի իր ճաշակը այդ հարցում... Իմ համար կարևորը չլինի ցանցառ :oy, ակուռատնի տեսք ունենա, իր էությամբ հաճելի աղջկա տպավորություն թողնի :ok:
3. Այ աղջիկ ջան մի ամբողջ տան ռեմոնտին եմ հետևել, բա ոնց չգիտեմ ավլել :D, իսկ աման լվալը տղայի նման խելոք արարածը սենց, թե նենց կարող է :P:

Հարց՝ Պատկերացրեք մի սիրուն տղա եք տեսնում, երբ քայլում եք ընկերուհիներով: Արդյո՞ք նրանց կասեք այդ մասին, թե ոչ... Եվ եթե ոչ, ապա ի՞նչու :P :think

Ավելացվել է 3 րոպե անց
Էս մառշուտկի մեջ նստելը մի մեծ խնդիրա հա աղջիկների համար, 3 հոգով միանգամից պատասխանեցին :P :D

Lapterik
04.07.2007, 21:54
Հարց՝ Պատկերացրեք մի սիրուն տղա եք տեսնում, երբ քայլում եք ընկերուհիներով: Արդյո՞ք նրանց կասեք այդ մասին, թե ոչ... Եվ եթե ոչ, ապա ի՞նչու :P :think
:D

Առանց իմ ասելու իրանք արդեն կհասկանան::love Բայց հաստատ կասեմ:
Հարց:

Ինչի՞ եք էս ամառվա կեսին փակ կոշիկ հագնում:

Սամվել
04.07.2007, 22:07
Առանց իմ ասելու իրանք արդեն կհասկանան::love Բայց հաստատ կասեմ:
Հարց:

Ինչի՞ եք էս ամառվա կեսին փակ կոշիկ հագնում:

Բաց կոշիկս մեռելա :( երեկ թաղումն էր…:D

Ինչի՞ եք Դասական հագնվող տղաներից "ՀուՇՏ" լինում:think

Ուրվական
04.07.2007, 22:11
Առանց իմ ասելու իրանք արդեն կհասկանան::love Բայց հաստատ կասեմ:
Հարց:

Ինչի՞ եք էս ամառվա կեսին փակ կոշիկ հագնում:

Դե ի տարբերություն աղջիկների, մենք ուղղակի շատ պարզ պատասխան ունենք՝ ուրիշ չունենք::D Հո մի ամառ չշոգելու համար էդքան փող չենք տա, բաց կամ կիսաբաց կոշիկներ առնենք: Մերը լավն ա, էլի::D

Ինչ նպատակով մի ինչ-որ ծանոթ, բայց ոչ շատ մոտիկ տղայի կտաք ձեր համարը՝ իմանալով, որ ինքը ձեր նկատմամբ անտարբեր չի::think

Lapterik
04.07.2007, 22:11
Ինչի՞ եք Դասական հագնվող տղաներից "ՀուՇՏ" լինում:think

Էլի ես հա::oy
Ով ասեց հուշտ եմ լինում, բայց մարդ կա սազումա, մարդ կա ընդհանրապես չի սազում::[ Օրինակներ չբերմ հա:

Ավելացվել է 1 րոպե անց

Ինչ նպատակով մի ինչ-որ ծանոթ, բայց ոչ շատ մոտիկ տղայի կտաք ձեր համարը՝ իմանալով, որ ինքը ձեր նկատմամբ անտարբեր չի::think

Ես որ չտամ էլ, ճարողը կճարի: Բայց սովորաբար տենց բան չի լինում ու երևի թե կխուսափեմ, չեմ տա, չնայած հո ինձ չի ուտելու:D:(Ոնցոր էս հարցի պատասխանը չէր:()

Ի՞նչի եք ուշագնաց նայում կարճ յուբկայով աղջիկներին:

Wisper
04.07.2007, 22:46
Ի՞նչի եք ուշագնաց նայում կարճ յուբկայով աղջիկներին:

Որովհետև էտ կարճ յուբկով աղջիկները հիմնականում ունենում են ոչ այդքան գեղեցիկ ոտքեր և մենք էլ նայում և քմծիծաղում ենք.... :D

Հարց՝ Ի՞նչի են աղջիկները հագնում են զզվելի սև ռետուզները ու վրից էլ մի հատ անկաապ ճմռթած յուբկա... :[ Չեմ ջոկում, չեն հասկանու՞մ որ չի դզում :8

Lapterik
05.07.2007, 13:57
Հարց՝ Ի՞նչի են աղջիկները հագնում են զզվելի սև ռետուզները ու վրից էլ մի հատ անկաապ ճմռթած յուբկա... :[ Չեմ ջոկում, չեն հասկանու՞մ որ չի դզում :8

Մտածում են, որ սիրունա, երևի:o:
Հարց:
Ի՞նչ կանեիք, եթե իմանայիք, որ ձեր սիրած աղջիկը որոշելա միանձնուհի դառնալ::think

Cesare
05.07.2007, 14:49
Առանձնապես յուրահատուկ ոչ-մի բան :
Հլը սպասի մի հատ սիրած աղջիկ ունենամ :

Հիմա հարց ` Ինչպիսին է Ձեր երազանքի ասպետը ??

Մանե
05.07.2007, 14:57
Հիմա հարց ` Ինչպիսին է Ձեր երազանքի ասպետը ??
Համենայնդեպս ոչ սպիտակ ձիով:P:):D
Լավ բնավորությամբ,ու հաճելի արտաքինով/դա չի նշանակում շատ սիրուն:)/
Առանց խոսքերի ինչպես եք արտահայտում,որ դիմացինը ձեզ դուր է գալիս:)

Մարիաննա
05.07.2007, 16:53
Հարց՝ Ի՞նչի են աղջիկները հագնում են զզվելի սև ռետուզները ու վրից էլ մի հատ անկաապ ճմռթած յուբկա... Չեմ ջոկում, չեն հասկանու՞մ որ չի դզում
Դե երևի մոդա է, մարդիկ էլ չեն ուզում հետ ընկնել: Անձամբ ես չեմ հագնում, և միշտ խուսափում եմ ֆինդուֆլուշկեքով հագուստներից: :)

Երբևէ լողասենյակի հախճասալիկի վրա ընկած կաք, եթե այո, ապա կիսվեք տպավորություններով: :D

Wisper
05.07.2007, 17:24
Երբևէ լողասենյակի հախճասալիկի վրա ընկած կաք, եթե այո, ապա կիսվեք տպավորություններով: :D

Ես ընկած չկամ, բայց լողի տեղը մի անգամ ես համակուրսեցիս այնքան նյարդայնացրեց, որ լարվեցի հետևից :D, ինքն էլ մի հատ նենց հաաավեեսով գյաբռլամիշ եղավ... Պրիչոմ ինքն ինձ հավատացնում էր, թե ճարպիկ ու պարապած տղա է, բայց ընկնելուց հետո ես լրիվ հակառակում համոզվեցի (ոնցվոր կառտոշկով մեշոկը ընկներ :P :D):
Հարց՝ Ի՞նչու աղջիկները հիմնականում չեն սիրում մասնակցել գեղեցկության մրցույթներին... :oy

Apsara
05.07.2007, 18:14
Հարց՝ Ի՞նչու աղջիկները հիմնականում չեն սիրում մասնակցել գեղեցկության մրցույթներին... :oy

Պատճառը անինքնավստահությունն է, բացի դրանից ոչ բոլոր աղջիկներն են սիրում բոլորին ի ցույց երևալ, մտածում են, թե հետո ինչ է լինելու երբ ամբողջ քաղաքը իրենց ճանաչի: Ես ինքս մասնակցել եմ ֆոտոմոդելների մրցույթի 15 տարեկանում, և ոչ մի վատ բան դրանում չեմ տեսնում:

Հարց՝ ինչու են տղաները խուսափում ուժեղ աղջիկներից, խոսքը թե ֆիզիկական թե բնավորության մասին է

Ուրվական
05.07.2007, 18:23
Հարց՝ ինչու են տղաները խուսափում ուժեղ աղջիկներից, խոսքը թե ֆիզիկական թե բնավորության մասին է

Ասեմ, համենայնդեպս իմ կարծիքը. միշտ տղաները մտածում են և այդպես էլ կա, որ իրենք պետք է լինեն հենարան տվյալ աղջկա համար, օգնեն պետք եղած ժամանակ և այլն: Դե հիմա եթե աղջիկը բնավորությամբ ուժեղ է, ապա դա բնականաբար չի ստացվում, ու տղեքն էլ խուսափում են, դե ինչ ասեմ, էությունն է այդպիսին: Իսկ եթե աղջիկը ֆիզիկապես ուժեղ է, դա արդեն ավելի լուրջ պրոբլեմների կարող է հանգեցնել:D: Խոսքի, պատկերացրեք, ամուսնանում եք իրա հետ, ու ինչ-որ մի հարցով տարաձայնությունը խորանում ա, ինքը ջղայնանում ա, ու...:D: Պատճառը էլի նույնն է, ուղղակի ցանկացած տղա, այսինքն՝ ցանկացած չէ, բայց մեծ մասը, իրենց աղջկան միշտ ասոցացնում են նրբության, գեղեցկության հետ, իսկ այդ հատկություններն էլ իրենց հերթին բերում են այդպիսի խուսափողական վարքի, չնայած էս միանշանակ չի, տղա էլ կա, տղա էլ:

Ավելացվել է 1 րոպե անց
Իսկ դուք երկու հոգու մեջ ընտրության առջև կանգնելու դեպքում ու՞մ կընտրեիք:

Apsara
05.07.2007, 18:44

Ում կսիրեմ, իսկ եթե այդպիսին չկա, ապա ոչ ոքի,

Իսկ ինչու եք կարծում, որ ուժող աղջիկը կարիք չունի սիրո ևրջանկության, ինչու եք կարծում, որ ուժող լինելով հնարավոր չէ լինել քնքուշ նուրբ

Մախլուտո
06.07.2007, 04:32
Ում կսիրեմ, իսկ եթե այդպիսին չկա, ապա ոչ ոքի,

Իսկ ինչու եք կարծում, որ ուժող աղջիկը կարիք չունի սիրո ևրջանկության, ինչու եք կարծում, որ ուժող լինելով հնարավոր չէ լինել քնքուշ նուրբ

Դե եթե դու ֆիզիկապես ուժի մասին ես խոսում, ուրեմնասեմ քեզ ֆիզիկապես ուժը կապված է կոպտության ու դիմացկունության հետ այսինքն չի կարող քնքուշ լինել ֆիզիկապես կամ արտաքինով: Հականիշ բաներ են իրար: Իսկ եթե խոսքը գնում է ներքին քնքշության կամ ներքին ուժի մասին ուրեմն ես անձամբ ոչ մի արգելակում չեմ տեսնում էն բանում, որ մի էության մեջ էդ երկու հատկանիշների միաճամանկ առկա լինեն:

Հարց:Ձեր կարծիքով, ճանաչելով պատմությունից հայուհու իրական, չնաշխարհիկ կերպարը և այն փաստը, որ էդ կերպարը կայուն է մնացել անգամ այնպիսի ժամանակշրջաններում , որոնք բարեկեցության իմաստով մղոններով ավելի ցածր են եղել քան այժմ, ինչու է այնուամենայնիվ այսօր մարմնավաճառությունը Հայաստանում այդքան ընդլայնված, կամ ինչու է Կանացի Գաղութը միշտ լի???

Apsara
06.07.2007, 14:07
[SIZE="4"][
Ձեր կարծիքով, ճանաչելով պատմությունից հայուհու իրական, չնաշխարհիկ կերպարը և այն փաստը, որ էդ կերպարը կայուն է մնացել անգամ այնպիսի ժամանակշրջաններում , որոնք բարեկեցության իմաստով մղոններով ավելի ցածր են եղել քան այժմ, ինչու է այնուամենայնիվ այսօր մարմնավաճառությունը Հայաստանում այդքան ընդլայնված, կամ ինչու է Կանացի Գաղութը միշտ լի???

Իսկ ով ասեց, որ այն ժամանակներում մարմնավաճառներ չեն եղել, ուղղակի պատմությունը այդպիսի բաների մասին լռում է և կլռի, իսկ հաջորդ սերունդներին միշտ կթվա որ իրենց ժամանակաշրջանը ամենավատն է եղածներից: Կանանց գաղութի մասին կասեմ, որ ինչպես տղամարդկանց մեջ այնպես էլ կանանց մեջ մարդիք տարբեր ենլինում, ու գաղութներն էլ լիքն են, որ հանցագործները ազատ չթափառեն: Այնպես որ այստեղ այդքան էլ ահավոր բան չկա, պատմությունը միշտ էլ կրկնվում է, մարդիք միշտ էլ նույնն են մնում…

Ձեզ համար կնոջ հետ ամուսնանալու պարտադիր նախապայմանները;)

Wisper
06.07.2007, 14:37
Ձեզ համար կնոջ հետ ամուսնանալու պարտադիր նախապայմանները;)

Դե կարևորը ընտրածիս պապան նենց հյուսիսային պողոտայոտ լինի, նենց ջիպոտ բան էլի :P :D... Լավ, կատակում եմ իհարկե (չնայած որոշ տղաներ կան, որ մեծ տեղ են տալիս վերևի թվարկվածներին :[):
Հիմնականում եթե բանը հասնում է ամուսնանալուն, ապա դա նշանակում է, որ ասենք աղջկան լաավ գիտես, ծանոթ ես նրա ընտանիքի՝ ընտանիքի հոր, նրա դրվածքի հետ և շատ այլ բաներ...
Ուղղակի Վարդ ջան, եթե կարող ես, ապա մի քիչ կոնկրետացրու՝ նախապայմանները աղջկա՞ հաշվով, թե ուրիշ մարդկանց կամ լրիվ ուրիշ բաների... :B

Apsara
06.07.2007, 23:21

աղջկա հաշվով, ասենք ինչը ձեզ վերջապես կդրդի այդ քայլին, կամ ասենք ծանոթ լինելուց ինչը կասի ձեզ որ այս աղջիկը կարող է ընտանիքի մայր լինել արդեն

Wisper
06.07.2007, 23:28
աղջկա հաշվով, ասենք ինչը ձեզ վերջապես կդրդի այդ քայլին, կամ ասենք ծանոթ լինելուց ինչը կասի ձեզ որ այս աղջիկը կարող է ընտանիքի մայր լինել արդեն

Դե նայի, երբ որ տեսնեմ, որ այդ աղջիկը ընդհանրապես ընդունակ է սիրելու և ավելին սիրում է ինձ, հետո տեսնեմ, որ նա հոգ է տանում իմ մասին (չէ չեմ ասում, թե ասի վայ Հով ջան բեր նասկիներտ ես լվամ, չէ դա նկատի չունեմ...) և ակուռատնի է, պատասխանատվության զգացում եմ տեսնում նրա մեջ իր և դիմացինի հանդեպ՝ այ այդ ժամանակ կմտածեմ ամուսնանալու մասին :): Ի՞նչքան շատ բան ասեցի չէ՞: Հա բա, և ոչ մի կետ պակաս, հլը լիքը բաներ կար, որ խոսքերով դժվար է բացատրելը...
Սա իմ սուբյեկտիվ մոտեցումն է այս հարցին...

Լավ, հիմա նույն հարցը ես եմ ուզում տալ՝ ի՞նչը ձեզ վերջապես կդրդի այդ քայլին, կամ ասենք ծանոթ լինելուց ի՞նչը կասի ձեզ որ այս տղան կարող է ընտանիքի հայր լինել արդեն:

Ավելացվել է 8 րոպե անց
Էէէէ, ի՞նչի գրեցի էսքանը... Հիմա ավելի դժվար կլինի բացահայտել աղջկա իրական կերպարը... Բայց դէ ես էլ նենց ոչինչ էլի, կբացահայտեմ :):

Apsara
12.07.2007, 01:06

Լինում են, երբ տեսնում կամ ծանոթանում եմ մարդկանց հետ, որոնք այնքան են հասունացել ներքին, որ կարող են իսկապես ընտանիք ունենալ այն մինիմալ ապահովել, լինել լավ հայր ամուսին, բայց ինչու: Երևի շատը ինտուիցիան է հուշում, իսկ հետո երբ նա ունի իր աշխատանքը, իր ծնողներից անկախ է աշխատում ապրել, հոգալ իր ծախսրը իր կարիքները, լուծել իր պրոբլեմները առանց մտերիմների միջամտությամբ, ես նրան համարում եմ պատրաստ ընտանիքի հայր դառնալ

Տղաներ, դուք կիսաշրջազգեստ կհագնեիք, հիմնավորեք խնդրեմ պատասխանը

Երվանդ
12.07.2007, 01:56
Տղաներ, դուք կիսաշրջազգեստ կհագնեիք, հիմնավորեք խնդրեմ պատասխանը

Իհարկե ոչ, հիմնավորում՝ ոտքերս շատ են փռչոտ:D

Խի՞եք ժառգոնով խոսում:angry

Kita
12.07.2007, 16:04
Իհարկե ոչ, հիմնավորում՝ ոտքերս շատ են փռչոտ:D

Խի՞եք ժառգոնով խոսում:angry

Իսկ դու ինչու՞ ես ժառգոնով խոսացոների հետ շփվում...:P
Իրականում դա մի որոշակի մասա է, որոնց մի մասը գալիս ապրելավյրից, տնից, ձևերից, չհաստատվածությունից, թե ինչ ձև պիտի լինեն...
Հարցս զիջում եմ;)

Dar 21
12.07.2007, 18:28
Աղջիկնե՛ր, ինչո՞ւ փողը ամենաառանցքային դերն ունի ձեր համար տղա ընտրելու ժամանակ: Էնքա՜ն ուրիշ կարևոր բաներ կան…

P.S. (մենակ չասեք, թե փողին ո՞վա նայում որ):

Ակնկալում եմ լուրջ պատասխան!!!

asho
12.07.2007, 18:45
Աղջիկնե՛ր, ինչո՞ւ փողը ամենաառանցքային դերն ունի ձեր համար տղա ընտրելու ժամանակ: Էնքա՜ն ուրիշ կարևոր բաներ կան…

P.S. (մենակ չասեք, թե փողին ո՞վա նայում որ):

Ակնկալում եմ լուրջ պատասխան!!!

Իմ կարծիքով ոչ միայն աղջիկներին է հետաքրքրում իր ընտրյալի ֆինանսական կարողությունները, այլև շատ տղաներին նույնպես: Փողը այժմյան կյանքում մեծ նշանակություն ունի բոլորի համար: Իսկ կոնկրետ իմ համար այնքանով է կարևոր, որ ես իմ նորմալ ապրելակերպից չգնամ աղքատ ընտանիք: Իսկ ավելի լավ ընտանիք գնալը` իմ կարծիքով բոլորին է հաճելի:

Ինչու տղաները չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները, երբ մի քիչ աչքի ընկնող աղջիկ է անցնում իրենց կողքով: Այսինքն անպայման պետք է մի բան ասեն, կամ երգեն, կամ էլ շվացնեն:

Մելիք
13.07.2007, 05:14
Ինչու տղաները չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները, երբ մի քիչ աչքի ընկնող աղջիկ է անցնում իրենց կողքով: Այսինքն անպայման պետք է մի բան ասեն, կամ երգեն, կամ էլ շվացնեն:
Ինչքան էլ բողոքեք, դա բարձրացնում ա ձեր ինքնագնահատականը;):

Ինչո՞ւ եք վախենում ձեր իրական ցանկուտյունները բացահայտելուց:

Apsara
15.07.2007, 02:35
Ինչքան էլ բողոքեք, դա բարձրացնում ա ձեր ինքնագնահատականը;):

Ինչո՞ւ եք վախենում ձեր իրական ցանկուտյունները բացահայտելուց:

իսկ ինչու եք կարծում, որ վախենում ենք: Իմ կարծիքով աղջիկները տղներից ռիսկով են:

Ինչու է տղաներին միշտ թվում, որ աղջկա պարզ նախադասությունը իր մեջ ինչ-որ թաքնված միտք է պարունակում

Ձայնալար
15.07.2007, 13:10
իսկ ինչու եք կարծում, որ վախենում ենք: Իմ կարծիքով աղջիկները տղներից ռիսկով են:

Ինչու է տղաներին միշտ թվում, որ աղջկա պարզ նախադասությունը իր մեջ ինչ-որ թաքնված միտք է պարունակում

Երևի տառապանքներս փորձ ունի :)

Սիրու՞մ եք, երբ տղաները սափրված են, թ՞ե ոչ (ախմախ հարց :P):

Selene
15.07.2007, 13:16
Սիրու՞մ եք, երբ տղաները սափրված են, թ՞ե ոչ (ախմախ հարց :P):

Ոչ էլ ախմախ է հարցդ;) Ես սիրում եմ, երբ սափրված են լինում, թե չէ սկսում ես մտածել, որ հայ տղաների մեծ մասը Էջմիածնի ճեմարանի սաներ են:think:oy

Ավելի շատ ձեզ դուր են գալիս ուղիղ մազերով աղջիկները թե՞ գանգրահերները::)

Guest
15.07.2007, 13:38
Ավելի շատ ձեզ դուր են գալիս ուղիղ մազերով աղջիկները թե՞ գանգրահերները:

Սիրում եմ, երբ ուղիղ մազերով աղջիկը բիգուդի չի փաթաթում, կամ գանգուռ մազերովը ժամերով չի ֆենվում:

Պոչիկով տղաներին ո՞նց եք վերաբերվում:

Amaru
15.07.2007, 14:40
Վախ :love ՍիԼում եմ :love Մի հինգ-վեց հոգու տենց սիրահարվել էի :D

Իսկ շատ կարճ մազերով աղջիկների՞ն ;)

Dar 21
15.07.2007, 16:01
Իսկ շատ կարճ մազերով աղջիկների՞ն ;)

Շատ կարճ մազերով աղջիկները, կամ էլ պրոստո կարճ մազերով աղջիկները չեն նայվում, էտ իմ մոտեցումնա, կանացիությունը որոշ չափով ընգնումա. ստեղից հետևություն, որ մազերը մեծ կարևորություն ունի աղջկա կյանքում:

Հարց աղջիկներին՝ Եթե մի տղա ձեզ դուր գա, ու հրավիրի ձեզ սրճարան կամ կինո, կգա՞ք, թե դուք կմտածեք, որ այ եթե գնամ, տղեն իմ մասին վատը կմտածի: (Վերցնենք այն սիտուացիան, որ այդ տղայի հետ թեթևակի ծանոթ և հետը բարև ունեք և ոչ ավելի, կամ էլ բարև չունեք, բայց դեմքով իրար գիտեք):

Apsara
16.07.2007, 21:17

Դու ինքդ քո տված հարցին պատասխանել ես: Հետաքրքիր է ինչու պիտի տղան վատը մտածի այդ աղջկա մասին, մի տեսակ անկապ է հնչում, համ հրավիրի համ էլ համաձայնության դեպքում վատը մտածի: Չեմ հասկանում :o
Իսկ եթե տղան ինձ դուր գա ես դա կհասկացնեմ հաստատ

Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ որոշ տղաներ իրենց ընկերուհուն հետևում են թաքուն, ստուգում նրա էլեկտրոնային հասցեն, առանց ասելու ու սկսում պռովոկացիոն հարցեր տալ, տղաներին եմ հարցնում, քանզի աղջիկների կարծիքները գիտեմ:

Grieg
16.07.2007, 21:25

Ես նորմալեմ վերաբերվում :) եթե տենց էն անում ուրեմն ինչոր բան իրենցին թաքցնում են ;)
հարց աղջիկներին
գտնումեք ամեն ինչ պետք է ասել տղաին թե կան որոշ բաներ որ ավելի լավա չիմանա

Wisper
16.07.2007, 21:30

Դե եթե տղան կարողանում է անել, ապա հալալա :oy :P :): Բայց դե արի ու այնպիսի ընկեր ճարի, որ մի այնպիսի մեթոդ իմանա փոստը կոտրելու, որը որ կարելի կլինի հարգել, այլ ոչ թե այն երեխայությունները... Լավ էլ չխորանամ...
Իսկ ընդհանուր առմամբ կախված է վստահությունից երևի...

Հարցը նույնն է մնում, հնարավոր է իսկական հակեր ունենք ֆորումում վրես խաբար չկա :B

Apsara
16.07.2007, 21:43
Ես նորմալեմ վերաբերվում :) եթե տենց էն անում ուրեմն ինչոր բան իրենցին թաքցնում են ;)
հարց աղջիկներին
գտնումեք ամեն ինչ պետք է ասել տղաին թե կան որոշ բաներ որ ավելի լավա չիմանա

Ստուգումները վիրավորում են աղջկա ինքնասիրությունը, ավելի լավ է երեսին թքես քան ստուգես:

Կան որոծ բաներ, որ ավելի լավա չիմանա տղան, քանզի տղան միշտ ուրիշ կերպ է հասկանում աղջկա այդ անկեղծությունը, տղաների հետ խաղալ է պետք, նրանք ԴԵՌ չեն գնահատում անկեղծ լինելը:

Հարցս մնում է նույնը՝ Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ որոշ տղաներ իրենց ընկերուհուն հետևում են թաքուն, ստուգում նրա էլեկտրոնային հասցեն, առանց ասելու ու սկսում պռովոկացիոն հարցեր տալ, տղաներին եմ հարցնում, քանզի աղջիկների կարծիքները գիտեմ:

Dar 21
16.07.2007, 23:59

Ես կասեի վատ չի, ավելին ասեմ՝ լավա, կարելիա ստուգել, որտև աղջիկները առիթավորվելու բնատուր մեծ վարպետ են, իսկ եթե ասեք՝ իսկ ինչ կապ ունի առիթավորվելը հարցի հետ, ապա ես կասեմ՝ շատ մեծ կապ ունի:

Ավելացվել է 3 րոպե անց
Հարց միայն սիրուն աղջիկներին: Սիրո՛ւն աղջիկներ, թվարկե՛ք մի քանի հատկանիշներ, որոնք համարելով գեղեցկության մի մասնիկը, կամ ամբողջ գեղեցկության գրավականը /գաղտնիքը/ կարողանում եք գրավել տղաներին:

dvgray
17.07.2007, 00:05
Հարցս մնում է նույնը՝ Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ որոշ տղաներ իրենց ընկերուհուն հետևում են թաքուն, ստուգում նրա էլեկտրոնային հասցեն, առանց ասելու ու սկսում պռովոկացիոն հարցեր տալ, տղաներին եմ հարցնում, քանզի աղջիկների կարծիքները գիտեմ:
Կնշեր 2 տարբերակ:
1- երբ դա կրկնվում է պարբերաբար
2- երբ դա կատարվում է հախուռն:
1-ին դեպքում դա հիվանդություն է, որինց պետք է բուժվել... կամ տառապել՞՞՞, եթե շատ է ուզում
2-րորդ դեպքում դա կարելի է համարել սխալ վարքագիծ: Սխալներից ոչ ոք էլ ապահովագրված չէ: Անգամ Օթելլոն :)... Հակառակ սեռը պետք է ավելի հանդուրժող լինի, մի վայրկյան մոռանա արժանապատվության մասին, տա պարզաբանումներ ու ամեն ինչ դրանով էլ կավարտվի :):

Հարց աղջիկներին: Ինչպես հասկանալ, երբ բավականին գրագետ, ուսյալ երևանցի աղջիկը համաձայնվում է դառնալ տան սպասավոր, ու մնացած երիտասարդ կյանքը անցկացնել 4 պատերի մեջ պարփակված: /հարցս վերցված է ռեալ օրինակից/

Apsara
17.07.2007, 00:10

Միայն սերը, միանշանակ սերը, մեկ էլ աղջիկները միշտ էլ նախընտրում են անձնական երջանկությունը քան կարիերան, իսկ -րդը նախընտրողները ասում են, որ փոշմանել են: Կնոջ երջանկությունը կախված է նրա սիրված լինելուց:

Հարցս նույնն եմ թողնում, ուզում եմ էլի պատասխաններ լսել, կներեք համառությանս համար

Ungrateful
17.07.2007, 00:49
Հարցս նույնն եմ թողնում, ուզում եմ էլի պատասխաններ լսել, կներեք համառությանս համար

1-ինը. կյանքում չեմ թողնի ընկերուհիս Ինետ մտնի (ելեկտռոնային փոստի համարեմ ասում)
2-րդ. նրան կհետևեմ օրը 24 ժամ.. բայց ոչ թե գաղթնի... նա պետքե իմանա որ իմ ձեռքը միշտ իրա գլխինա...

Artgeo
17.07.2007, 02:30
Ինչպես եք վերաբերվում այն փաստին, որ որոշ տղաներ իրենց ընկերուհուն հետևում են թաքուն, ստուգում նրա էլեկտրոնային հասցեն, առանց ասելու ու սկսում պռովոկացիոն հարցեր տալ, տղաներին եմ հարցնում, քանզի աղջիկների կարծիքները գիտեմ:
Դա իմ գործը չէ: Ինքը, իրա ընկերուհին:

Ինչո՞ւ են որոշ աղջիկներ պրովոկացիաներ անում:

Ուլուանա
17.07.2007, 08:39
Դա իմ գործը չէ: Ինքը, իրա ընկերուհին:

Ինչո՞ւ են որոշ աղջիկներ պրովոկացիաներ անում:
Նույն պատճառով, ինչ որ որոշ տղաներ։ :P

Ինչպե՞ս կվերաբերվեիք այն հանգամանքին, որ ձեր ընկերուհին կամ կինը իր նախկին ընկերոջ հետ բարեկամական հարաբերություններ պահպաներ։

Ձայնալար
17.07.2007, 09:13
Նույն պատճառով, ինչ որ որոշ տղաներ։ :P

Ինչպե՞ս կվերաբերվեիք այն հանգամանքին, որ ձեր ընկերուհին կամ կինը իր նախկին ընկերոջ հետ բարեկամական հարաբերություններ պահպաներ։

Առաջին հայացքից շատ նորմալ, տրամաբանությունս ասում է, որ դա նորմալ երևույթ է, բայց կարող է պատահել, որ խանդ կոչված տղամարդկային թուլությունը ավելի ուժեղ գտնվի, և ես ոչ շատ բացահայտ կերպով խոչընդոտեմ այդ հարաբերություններին: Կախված է նաև նրանից, թե ես ինքս ինչպես եմ վերաբերվում այդ «նախկինին» և նրանից, թե ինչպես է նա վերաբերվում իմ սիրեցյալին (նա դեռ սիրում է իմ ընկերուհուն, թե ընկալում է նրան որպես պարզապես ընկերոջ):

Վայ հարցս մոռացա գրել:

Ինչպես եք վերաբերվում խանդ կոչված երևույթին: Մասնավորապես՝ տղամարդկային խանդին և կանացի խանդին:

Ուլուանա
17.07.2007, 10:47
Ինչպես եք վերաբերվում խանդ կոչված երևույթին: Մասնավորապես՝ տղամարդկային խանդին և կանացի խանդին:

Խանդի մասին կարծիքս ժամանակին հայտնել եմ համապատասխան թեմայում՝ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?p=2796#post2796)։ ;)

Հարցս նույնն եմ թողնում։

Root
17.07.2007, 11:05
Նույն պատճառով, ինչ որ որոշ տղաներ։ :P

Ինչպե՞ս կվերաբերվեիք այն հանգամանքին, որ ձեր ընկերուհին կամ կինը իր նախկին ընկերոջ հետ բարեկամական հարաբերություններ պահպաներ։

Նման երևույթի հետ բախվել եմ...
Ես վստահ էի իմ ընկերուհու հանդեպ , նա էլ վստահ էր, որ ես լրիվ հասկանում ու ընդունում եմ իրեն:
Սակայն դա պաշտոնապես:
Իրականում վիճակը հետևյալն էր , ես ինձ փորցում էի համոզել թե չեմ սահմանափակում իմ ընկերուհուն մանավանդ որ վստահում եմ , բայց ներքուստ անհանգիստ էի ու խանդի զգացում էր առաջանում: Ի վերջո անկառավարելի մարդու մոտ, վստահեմ, որ թաքնված ատելություն կառաջացնի, որը մի օր այս կամ այն ձևով կարող է պոռթկալ: Իմ ընկերուհին գուցե և հասկանում էր ինձ սակայն հագուրդ տալով այն գաղափարին որ ես իրեն թույլ եմ տվել սեփական հայեցողությամբ վարվել չէր ուզում հավատալ որ վատ բան կա նախկին ընկերոջ հետ բարեկամական հարաբերություններ ունենալուն: Իրավիճակը կայունացավ այն ժամանակ, երբ սկսեցինք պրակտիկորեն հասկանալ այս կամ այն երևույթը , այսինքն ոչ թե "քյառթույության" դրսեվորում ցուցաբերեցինք այս բնականոն երևույթների հետ հաշվի նստելով , հասկացանք որ մեկս ինչ էր ներքուստ ուզում կամ պահանջում մյուսից, առանց որև է "սահմանափակումների" ու "հանունների" ...

Ես հարց չունեմ , զիջում եմ:

Dar 21
17.07.2007, 16:15
Էս չեմ հասկանում սիրուն աղջիկները ուր կորան, ոչ մեկ չի ուզում պատասխանի...

Հարց միայն սիրուն աղջիկներին: Սիրո՛ւն աղջիկներ, թվարկե՛ք մի քանի հատկանիշներ, որոնք համարելով գեղեցկության մի մասնիկը, կամ ամբողջ գեղեցկության գրավականը /գաղտնիքը/ կարողանում եք գրավել տղաներին:

Apsara
19.07.2007, 02:58

Որպեսզի թեման չլռվի էս գիշերվա կեսին անհամեստություն անեմ ու պատասխանեմ արպես հենց հիմա ֆորումում գտնվող միակ՝հետևաբար միակ գեղեցիկ աղջիկ:D

Գաղտնիքը , համենայն դեպս իմ, անկեղծությունն է, , ժպիտը, պարզությունը,

Տղաներ էէհհհ էլի հարց տամ էլի կռիվ դառնա՞:think
կան այնպիսի աղջիկներ ձեզ համար, որոնք արժանի չեն ուշադրության, իրենց բնավորության կամ արտաքինի պատճառով

Աբելյան
19.07.2007, 10:58
կան այնպիսի աղջիկներ ձեզ համար, որոնք արժանի չեն ուշադրության, իրենց բնավորության կամ արտաքինի պատճառով
Բնավորության կամ արտաքինի պատճառով՝ չէ, բայց պահվածքի պատճառով՝ կան:

կա՞ն այնպիսի տղաներ Ձեզ համար, որոնք արժանի չեն ուշադրության, իրենց բնավորության կամ արտաքինի պատճառով :)

Lapterik
19.07.2007, 11:52
Կա՞ն այնպիսի տղաներ Ձեզ համար, որոնք արժանի չեն ուշադրության, իրենց բնավորության կամ արտաքինի պատճառով :)

Ուշադրության արժանի չեն մի քիչ կոպիտ ա ասած, բայց կան, որոնց հետ չէի ուզենա շբվել Հայկի ասած պահվածքի պատճառով, մեկ-մեկ էլ արտաքինի :D:

Ավելացվել է 3 րոպե անց
Հարց չունեմ:

Arisol
19.07.2007, 12:53
Էդ դեպքում ես հարց տամ:
Ինչպիսի՞ն պիտի լինի աղջիկը, որ դուք ասեք, որ նա կանացի ա: Որո՞նք են ձեր պատկերացմամբ կանացիության չափանիշները:

Dar 21
19.07.2007, 14:05
Էդ դեպքում ես հարց տամ:
Ինչպիսի՞ն պիտի լինի աղջիկը, որ դուք ասեք, որ նա կանացի ա: Որո՞նք են ձեր պատկերացմամբ կանացիության չափանիշները:

Կանացիության չափանիշներն են. մոդայիկ հագնվելը /ստիլնի/, իրան միշտ հետևի՝ մազերը, արտաքինը և այլն, քայլվածքը ևս կապ ունի, հայացքը. երևի այսքանը:
Եթե այս ամենի հետ մեկտեղ աղջիկը եղավ արտաքնապես սիրուն ու լավը բնավորությամբ՝ շատ քիչ բանա մնում, որ հավակնի "իդեալական աղջիկ" հասկացողությանը:

Ավելացվել է 2 րոպե անց
Ինչո՞ւ են հայ աղջիկները իրանց տենց ծանր պահում, պոչ խաղացնում, մինչդեռ շատ ուրիշ երկրների աղջիկներ մոռացել են՝ ծանր պահվածքը որն է: (մենակ հետս կռիվ չանեկ հայուհիներ)

Arisol
19.07.2007, 14:33
Ինչո՞ւ են հայ աղջիկները իրանց տենց ծանր պահում, պոչ խաղացնում, մինչդեռ շատ ուրիշ երկրների աղջիկներ մոռացել են՝ ծանր պահվածքը որն է: (մենակ հետս կռիվ չանեկ հայուհիներ)

Ինքս այդպիսին չեմ, բայց կարծում եմ, որ մեր հայ աղջիկների մոտ էդ խասիաթը մեր հայերի հայկական ադաթների, մտածելակերպի հետևանք ա, չնայած էս վերջերս հայ աղջիկների մոտ էդ խասյաթը մանրից վերանում ա :) :

Հարց.
Ինչու, երբ մի աղջիկ դուրներդ ա գալիս, իրան երբ ասում եք դա, իսկ նա ասում ա, որ ընկեր ունի, պահանջում եք նրա ընկերոջ համարը: Ինչ ա, կարո՞ղ ա գիտեք, թե որ իրա ընկերոջ հետ խոսալուց հետո ձեր ճանապարհը կարա բաց լինի դեպի էդ աղջիկը :O : (Հ.Գ. ես չեմ ասում, թե դուք այդպիսինն եք, ուղղակի թե կարող եք՝ բացատրեք)

John
19.07.2007, 14:55

Հաճախ աղջիկները խաբում են, թե ընկեր ունեն :) Դրա համար են տղաները աղջկա ընկերոջ հաամրը պահանջում, որ համոզվեն, որ ընկեր ունի :) Հավանաբար էդ պատճառով:)

Ի՞նչն է պակասում Հայ Տղաներին, որ վերջերս հայուհիներն ամուսնանում են հնդիկների, պարսիկների հետ… Հարցս ավելի պարզացնեմ՝ ի՞նչ ունեն հնդիկներն ու պարսիկները, որ չունեն հայ տղաները:

Firegirl777
19.07.2007, 15:04
Տարբերվում են հայերից

Ինչն է ամենակարևոր աղջիկների հետ հարաբերությունում ըստ ձեզ

Dar 21
19.07.2007, 15:37
Կարևորն այն է, որ երկուսն էլ իրար հանդեպ ամկեղծ լինեն, աֆերիստություն չանեն, ստից չժպտան / ի դեպ սա ավելիշատ աղջիկներին է վերաբերում/ , իրար հեշտ հասկանան, աղջիկը ԼՍՈՂ լինի, և այլն...

Ստեղ միհատ լավ հարց հնչեց, բայց լիարժեք պատասխան չհնչեց, ես միքիչ ձևափոխված նորից կհարցնեմ աղջիկներին: Ահա հարցը.
Ի՞նչն է պակասում Հայ Տղաների, որ վերջերս հայուհիներն ամուսնանում են հնդիկների, պարսիկների հետ… Հարցս ավելի պարզացնեմ՝ ի՞նչ ունեն (և ինչ են անում) հնդիկներն ու պարսիկները, որ չունեն (և չեն անում)հայ տղաները:

Lapterik
19.07.2007, 22:28
Ահա հարցը. Ի՞նչն է պակասում Հայ Տղաների, որ վերջերս հայուհիներն ամուսնանում են հնդիկների, պարսիկների հետ… Հարցս ավելի պարզացնեմ՝ ի՞նչ ունեն (և ինչ են անում) հնդիկներն ու պարսիկները, որ չունեն (և չեն անում)հայ տղաները:

Չգիտեմ ինչ են մտածում հնդիկների հետ ամուսնացողները, բայց ես այլազգի մարդու կողքին ինձ չեմ պատկերացնում: Կարգին ժողովուրդ են հայերը::hands

Ինչ կանեք, որ իմանաք Ձեր հավանած աղջիկը ուրիշին ա սիրում, բայց ախր դուք շատ եք ուզում իրա կողքին լինել:

Սամվել
19.07.2007, 23:39
Ինչ կանեք, որ իմանաք Ձեր հավանած աղջիկը ուրիշին ա սիրում, բայց ախր դուք շատ եք ուզում իրա կողքին լինել:

:D Դժվարա բայց տանելի…հաստատ մոստից չեմ քցվի ;)

Ինչի եք ետքան շաատ սիրում են Բրդոտ Տղաներին Խոսքս մազերի մասին է :jagi :o հն՞

Kita
20.07.2007, 00:45
:D Դժվարա բայց տանելի…հաստատ մոստից չեմ քցվի ;)

Ինչի եք ետքան շաատ սիրում են Բրդոտ Տղաներին Խոսքս մազերի մասին է :jagi :o հն՞

օրինակ դու Մեր Արշակին էլ բրդոտ համարու՞մ… ինչ կապ ունի տեսքը:( էհհհ....

հարցս զիջում եմ…

Սամվել
20.07.2007, 11:54
օրինակ դու Մեր Արշակին էլ բրդոտ համարու՞մ… ինչ կապ ունի տեսքը:( էհհհ....

հարցս զիջում եմ…

Չե վաայ Արշակը բրդոտ չի իրան սազումա…համ էլ կարգին պրիչոսկայա…ինձ դդզումա չգիտեմ…
Ես են որ լինում են էէ սենց բարձով սանրված ապերներ…երկար ու ձիգ բակերով դրանց մասին եմ ասում :D
Հարցը մի հատ էլ տամ…

Ինչի եք ետքան շաատ սիրում են Բրդոտ Տղաներին Խոսքս մազերի մասին է :jagi հն՞

Wisper
20.07.2007, 12:36
Ինչի եք ետքան շաատ սիրում են Բրդոտ Տղաներին Խոսքս մազերի մասին է :jagi հն՞

Իաաա, հանկարծ են «տոկ տված» մազերին չկպնեք հաա :angry... Համ էլ ասեմ, ոնց հասկացա :P, աղջիկները ավելի շատ սիրում են ակուռատնի պրիչոսկաներ, քան տենց ավանգարդ, էքսկլյուզիվ և ռոքային :oy սանրվածքներ :o :o .... Էէէ, չեն ուզում էլի մի քիչ նորը փորձեն... :think

Սամվել
20.07.2007, 12:38

Ինձ Թվումա ավելի լավա աղջիկները պատասխանեն ;)

Wisper
20.07.2007, 15:14
Ինձ Թվումա ավելի լավա աղջիկները պատասխանեն ;)

Ես համամիտ եմ քո հետ, ուղղակի ժամանակին ինձ այնքան «կոմպլիմենտներ» արեցին... որ ես հասկացա նրանց խոսքի թաքնված իմաստը՝ այն որ դուրները չեկավ :( :8

Apsara
20.07.2007, 23:58
Ես համամիտ եմ քո հետ, ուղղակի ժամանակին ինձ այնքան «կոմպլիմենտներ» արեցին... որ ես հասկացա նրանց խոսքի թաքնված իմաստը՝ այն որ դուրները չեկավ :( :8

Ուրեմն այսպես, բրդոտ ասելով ես սկզբից ուրիշ բան հասկացա, բայց հետո ինչպես պարզվեց մազերի սանրվածքի մասին է խոսքը:
Ամեն տղա իրեն սազացող սանրվածք պետք է ընտրի, Wisper-ին ավելի շատ կոկիկ սանրվածք է սզում հաստատ, տոկ տվածը իրա ոճը չի: Իսկ մնացած դեպքերում կոնկրետ ես չեմ սիրում երբ էն հնդկապարսիկները ինչ-որ անկապ սանրվածքներ սարքած ման են գալիս, չգիտեմ քանի ժամ են տառապում հայելու առաջ բայց մեկա չի նայվում: Սիրում եմ երկար մազեր տղայի, բայց ուղղիղ ու սովորական երկար, ոչ թե երեկոյան սանրվածքով:D

Կարճ ասած ում ոնց սազումա նենց էլ պիտի ման գա

Հարց տղաներին, առաջին անգամ չունեմ, բայց լավ հորինենք: Եթե արդեն ամուսնացած եք ու դավաճանում եք ձեր կնոջը, իսկ նա դրա մասին իմացելա, ինչպես իրեն պահի կինը որ բաժանություն չլինի, իր պահվածքը ինչպես պիտի լինի, որ այլևս լեվի չգնաք ու կռիվ էլ չլինի տանը::think

Սամվել
21.07.2007, 00:01

Եթե տենց բան անեմ թող գլուխս կտրի քցի վրիցս ինձ հասնումա :angry:goblin

Բայց դե ես տենց բան չեմ անի :love…

Լավ բայց ես հարց չունեմ…մեկտ էլ նախորդին պատասխանեք ու հարց տվեք :ok

Tigana
21.07.2007, 15:09
Հարց տղաներին, առաջին անգամ չունեմ, բայց լավ հորինենք: Եթե արդեն ամուսնացած եք ու դավաճանում եք ձեր կնոջը, իսկ նա դրա մասին իմացելա, ինչպես իրեն պահի կինը որ բաժանություն չլինի, իր պահվածքը ինչպես պիտի լինի, որ այլևս լեվի չգնաք ու կռիվ էլ չլինի տանը::think

Ես հաստատ ընենց չեմ ամուսնանա,որ հետո դավաճանեմ իրան:Ամուսնությունը շատ լուրջ ա,իսկ հիմնականում ամուսնանում են,կներեք`հավայի:Քիչ ա պատահում որ երկուսն էլ իրար տենց սիրեն:
Ես պտի էդ ինչ ձև սիրեմ ու համոզված լինեմ,որ ամուսնանամ ու էս դեպքում դժվար,թե դավաճանեմ:
Բայց այնուամենայնիվ,եթե դավաճանեմ,էդ կլինի պահի ազդեցությունից`զուտ սեքսի պատճառով,և կարծում եմ որ անպայման պիտի ների,թեկուզ ոչ մեկ անգամ: ??????:think

Lapterik
21.07.2007, 22:56
Էս հարց չկա հա: Մի հատ հարց:
Տղաներ ջան մինչև ամուսնանալը Ձեր ապագա կնոջը կտանե՞ք բժշկի, ճշտելու համար արդյոք ինքը ի վիճակի ա երեխա ունենալու թե չէ: Եթե չէ, ինչու՞:

Djavaxhq
22.07.2007, 00:47
Էս հարց չկա հա: Մի հատ հարց:
Տղաներ ջան մինչև ամուսնանալը Ձեր ապագա կնոջը կտանե՞ք բժշկի, ճշտելու համար արդյոք ինքը ի վիճակի ա երեխա ունենալու թե չէ: Եթե չէ, ինչու՞:

Չեմ տանի քանի, որ ամուսնանալ պատկերացնում եմ միայն սիրելով, իսկ կունենանք երեխա, թե ոչ, դա կարեւոր չի, իսկ եթե պարզվի որ չենք ունենա, մեկ է դա ոչինչ չի փոխեի, ես նրանից հաստատ չեմ հիասթափվի, ու չեմ հրաժարվի, էլ ինչ իմաստ ունի գնալ բժշկի,

Եթե պարզվի որ ձեր սիրած տղան հիվանդ է անբուժելի, բայց ոչ մահացու, եւ ոչ էլ վարակիչ
հիվանդությամբ, դուք կթողնեի?ք նրան

Wisper
22.07.2007, 00:51
Էս հարց չկա հա: Մի հատ հարց:
Տղաներ ջան մինչև ամուսնանալը Ձեր ապագա կնոջը կտանե՞ք բժշկի, ճշտելու համար արդյոք ինքը ի վիճակի ա երեխա ունենալու թե չէ: Եթե չէ, ինչու՞:

Գիտե՞ս ոնց... Իհարկե այստեղ ասվեց, որ սերն է առաջնային պլան, բայց ոչ մի այնպիսի բան չկա, որ չտանեմ բժշկի... Բա եթե չտանեմ, էլ ո՞նց ենք իմանալու կարողա, թե ոչ... :8:

Artgeo
22.07.2007, 01:06
Էս հարց չկա հա: Մի հատ հարց:
Տղաներ ջան մինչև ամուսնանալը Ձեր ապագա կնոջը կտանե՞ք բժշկի, ճշտելու համար արդյոք ինքը ի վիճակի ա երեխա ունենալու թե չէ: Եթե չէ, ինչու՞:
Ւհարկե ոչ: Մինչև ամուսնանալը ոչ մի տեղ էլ ոչ մեկս չի գնա: Ամուսնությունից հետո մոտ մեկ կամ կես տարի ոչ մեկս չի ծխի, չի խմի և կթողնի բոլոր վատ սովորությունները: Հետո կփորձենք երեխա ստեղծել (պրոցեսի մեջ չխորանամ :D ): Եթե ինչ-ինչ պատճառներով չստացվի երեխա ստեղծել, ապա կվորդեգրենք:

Ինչպե՞ս եք վերաբերվում երեխային սկեսրոջ կամ սկեսուրի անունը դնելուն:

Apsara
22.07.2007, 01:12
Գիտե՞ս ոնց... Իհարկե այստեղ ասվեց, որ սերն է առաջնային պլան, բայց ոչ մի այնպիսի բան չկա, որ չտանեմ բժշկի... Բա եթե չտանեմ, էլ ո՞նց ենք իմանալու կարողա, թե ոչ... :8:

:oy...

Եթե իմ ապագա ամուսինը ինձ տաներ բժշկի զուտ դա ստուգելու համար, հաստատ չէի ամուսնանա նրա հետ

Ուլուանա
22.07.2007, 08:33
Ինչպե՞ս եք վերաբերվում երեխային սկեսրոջ կամ սկեսուրի անունը դնելուն:
Եթե դնում են զուտ պարտականությունից ու մոր կամ հոր նկատմամբ հարգանքից դրդված :{, ապա բացասաբար եմ վերաբերվում, իսկ եթե սիրում են այդ անունը, համարում են բարեհունչ, և եթե այնպիսի «փախած» անուն չէ, որի պատճառով երեխան հետագայում իրեն վատ զգա ու բարդույթներ ունենա, ապա նորմալ եմ վերաբերվում, այսինքն՝ ինչպես ցանկացած ուրիշ անվան դեպքում։

Կգերադասեիր ապրել կնոջ ծնողների հետ մեծ ու հարմարավետ բնակարանու՞մ (ունենալով ձեր առանձին սենյակը), թե՞ միայն ձեր ընտանիքով (երեխաներ էլ ունեք :P), բայց մեկ սենյականոց նեղ ու անհարմար բնակարանում։

Artgeo
22.07.2007, 08:51
Կգերադասեիր ապրել կնոջ ծնողների հետ մեծ ու հարմարավետ բնակարանու՞մ (ունենալով ձեր առանձին սենյակը), թե՞ միայն ձեր ընտանիքով (երեխաներ էլ ունեք :P), բայց մեկ սենյականոց նեղ ու անհարմար բնակարանում։
Վայ, էս ինչ բարդ հարց էր :think Դե եթե աներս ու զոքանչս կարգին մարդիկ են (ինչն անհնար է), ապա ինչո՞ւ ոչ: Համենայն դեպս ավելի լավ ա մեկ սենյականոցում ես ու կինս լինենք շեֆ, քան մեծ բնակարանում ստրուկներ:

Սկեսուրին «մայրիկ» կասե՞ս: Ու քո ամուսինը պիտի՞ մայրիկիդ դիմի «մայրիկ»:

Ուլուանա
22.07.2007, 10:03

Բոլորովին պարտադիր չեմ համարում։ Ընդհանրապես դա ինձ համար սկզբունքային հարց չէ. կախված է իրավիճակից, ցանկությունից և այլն։ Եթե սկսերոջս մայրիկ ասելու ցանկություն զգայի ներքուստ, կասեի, ինչու՞ չէ, բայց ուղղակի նրա համար, որ ընդունված է այդպես, չէի ասի։ Ինչ վերաբերում է ամուսնուս, ապա նույնը կասեմ նրա դեպքում. դա լրիվ նրա գործն է, ինքը պիտի որոշի։

Հարցը նույնն է մնում։

Selene
22.07.2007, 13:09
Սկեսուրին «մայրիկ» կասե՞ս: Ու քո ամուսինը պիտի՞ մայրիկիդ դիմի «մայրիկ»:
Ավելի նախընտրելի է, որ ես ապագա սկեսուրիս մայրիկ կասեմ, իսկ ամուսինս մայրիկիս կամ անունով իմի, կամ էլ, չգիտեմ, ասենք` զոքանչ պարզապես :think
Չեմ կարծում, որ ինձ համար մեծ դժվարություն կլինի մայրիկ ասել իմ սիրած անձնավորությանը լույս աշխարհ բերողին ու մեծացնողին:love
Հարցը նորից կմնա նույնը;) Հետաքրքիր է, թե մյուսներն ինչպես են մտածում:)

Lapterik
22.07.2007, 19:05
Նախ գալիս ա նրանից, թե այդ կնոջը մինչև որպես ամուսնուս մայրիկ, այլ ասենք Վարդուշ տոտա եմ ճանաչել, երևի սկզբում հենց էտպես էլ կդիմեմ, հետո արդեն կերեվա, բայց պաշտոնական «մայրիկ» դժվար ասեմ, max մամ::think

Ավելացվել է 1 րոպե անց
Ինչպես կվերաբերվեք, եթե աղջիկը Ձեզ առաջարկություն աներ:

Artgeo
22.07.2007, 21:01
Ինչպես կվերաբերվեք, եթե աղջիկը Ձեզ առաջարկություն աներ:
Եթե ես էլ եմ նրան սիրում, ապա աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ: Կյանքումս եղել են մի քանի (է որ եղելա, ինչ անե՞մ :oy) այդպիսի դեպք: Բոլորի հետ նորմալ ընկերական հարաբերություններ ունենք: Չէ, սուտ եմ ասում, նույնիսկ ավելի քան ընկերական, (վատ բաներ չմտածեք :angry), բացի մեկից... Այդ մեկը պարզապես ոչ ադեկվատ ռեաքցիա ունեցավ նրան, որ ես իրեն չեմ սիրում... Հիմա նրա հետ բացարձակապես չենք շփվում, չնայած քաղաքում մեկ-մեկ տեսնում ենք իրար, բայց անցնում ենք իրար կողքով ու կարծես չենք էլ ճանաչում, չտենալու ենք տալիս: Երևի լավն էլ դա է: Համենայն դեպս ես միտք չունեմ մոտենալու, քանի որ հեռանալու միտքն իրենն է եղել:

հարցը նույնն եմ թողնում

Apsara
22.07.2007, 23:01
Վայ, էս ինչ բարդ հարց էր :think Դե եթե աներս ու զոքանչս կարգին մարդիկ են (ինչն անհնար է), ապա ինչո՞ւ ոչ: Համենայն դեպս ավելի լավ ա մեկ սենյականոցում ես ու կինս լինենք շեֆ, քան մեծ բնակարանում ստրուկներ:

Սկեսուրին «մայրիկ» կասե՞ս: Ու քո ամուսինը պիտի՞ մայրիկիդ դիմի «մայրիկ»:

Շատ եմ մտածել սրա մասին, կարծում եմ պարտավորված չեմ ու չեն էլ կարա ստիպեն որ այդպես դիմեմ,
Չեմ դիմի հաստատ, ինքն իր անունը ունի, իսկ ամուսինս ինքը կվորոշի

Տղաներ ինչը ձեզ կստիպի մտածել կամ կարծել որ տվյալ աղջիկը ում այդքան էլ վաղուց չեք ճանաչում թեթևսոլիկ է

Apsara
26.07.2007, 03:33
վայ ժող էս ինչ հարց եմ տվել, որ հակառակ սեռի ներկայացուցիչները չեն ցանկանում պատասխաել:think
Թող մեկը հարցը փոխի

Սամվել
26.07.2007, 10:59
Տղաներ ինչը ձեզ կստիպի մտածել կամ կարծել որ տվյալ աղջիկը ում այդքան էլ վաղուց չեք ճանաչում թեթևսոլիկ է

Հիմար Հիմար խոսալը…Գռեհիկի նման պահելը…զզվում եմ թեթևսոլիկներից…:[…
Եսիմ Շատ բաներ կան բայց հլը որ կառանձնեցնեմ միայն դրանք ;)

Ի՞նչի են Աղջիկները էն Դիմա Բիլանին Շաաատ սիրում :[

Lapterik
26.07.2007, 14:10
Ի՞նչի են Աղջիկները էն Դիմա Բիլանին Շաաատ սիրում :[
Ես էլ եմ աղջիկ, բայց իրան չեմ սիրում, անտարբեր եմ իրա նկատմամբ բա::P
Հարց:
Ի՞նչ կանեք Ձեր կնոջ հոգսը թեթևացնելու համար:

Lapterik
03.08.2007, 09:59
Փաստորեն ոչ մի բան էլ չեք անի հա, լավ ուրիշ հարց:
Եթե գիտեք, որ կա մեկը, որ Ձեր մասին գրեթե ամեն ինչ գիտի, բայց չեք կարողանում իմանալ, թե ով է, ինչպես կվարվեք՞:

Արշակ
03.08.2007, 10:27
Ի՞նչ կանեք Ձեր կնոջ հոգսը թեթևացնելու համար:
Ինքնուրույն կուտեմ մատուցված ճաշը։ :P

Փաստորեն ոչ մի բան էլ չեք անի հա, լավ ուրիշ հարց:
Եթե գիտեք, որ կա մեկը, որ Ձեր մասին գրեթե ամեն ինչ գիտի, բայց չեք կարողանում իմանալ, թե ով է, ինչպես կվարվեք՞:
Իմ համար հանգիստ կապրեմ, մինչև ներվայնանա իմ անտարբերությունից ու իրա ոտով բացահայտվի։ :B

Հարց։
Տանձնա՞ խնձոր, թե՞ ծիրան

Լուսաստվեր
03.08.2007, 11:26
Հարց։
Տանձնա՞ խնձոր, թե՞ ծիրան[/QUOTE]

Եթե պարզապես ես հարցնում ուրեմն բոլորը միասին: Իսկ իրականանում թող խնձոր լինի:)
հարցը-
Ճի՞ շտ է արդյոք, որ Տղամարդն ուժեղ է միայն չսիրելու դեպքում...

Արշակ
03.08.2007, 11:50
հարցը-
Ճի՞ շտ է արդյոք, որ Տղամարդն ուժեղ է միայն չսիրելու դեպքում...
Նայած տղամարդ։ Տղամարդիկ, ինչպես և մնացած բոլոր մարդիկ, իրարից խիստ տարբեր են լինում։ Այդ պատճառով նման դասակարգումները ճիշտ լինել չեն կարող։ Համ էլ նայած թե սեր ասելով ինչ ենք հասկանում։ Իմ հասկացած սերն ուժ ու ազատություն է տալիս, բայց ընդունված է հակառակը կարծել։

Դե լավ, խաղի կանոններից չշեղվելու համար նորմալ հարց տամ։
Ձեզ համար շա՞տ կարևոր է տղամարդու ֆիզիկական ուժը։

Լուսաստվեր
03.08.2007, 13:22
Դե լավ, խաղի կանոններից չշեղվելու համար նորմալ հարց տամ։
Ձեզ համար շա՞տ կարևոր է տղամարդու ֆիզիկական ուժը։[/QUOTE]

Խոսքն ամենևին էլ ֆիզիկական ուժի մասին չէր, ես կարդացել էի այդ մասին ու հետաքրքիր էր իմանալ հենց Ձեր կարծիքը:
Իսկ եթե պատասխանեմ հարցին իհարկե ֆիզիկական ուժը շատ կարևոր չի, ու առավել ևս ամենա կարևորը չի:

Հարց- Երբ վախենում եք, ցույց ե՞ք տալիս Ձեր վախը:

Wisper
03.08.2007, 16:03
Ինքնուրույն կուտեմ մատուցված ճաշը։ :P

Լոոոլ :D, վաայ դու դեմք ես հա, ափսոս չեմ կարողանում քեզ վարկանիշ տալ... Բայց լավն էր իրոք :) :hands:
Հ.Գ. Կներեք Օֆթոփի համար :oy

Ավելացվել է 3 րոպե անց

Հարց- Երբ վախենում եք, ցույց ե՞ք տալիս Ձեր վախը

Հիմնականում ոչ, քանի որ ցույց տալու դեպքում հետիս մարդն կամ աղջիկն ավելի կվախենա, իսկ եթե ցույց չտամ, նա կհասկանա, որ իր կողքին կա մեկը, որ շաաատ քիչ է վախենում, կամ էլ ընդհանրապես չի վախենում: Բայց սիրելի աղջիկներ ջան, վախենալը բնական երևույթ է, և վախենալ կարելի է :B:
Հարց՝ Պատկերացրեք ունեք ընկեր, բայց ձեզ դուր է գալիս մեկ ուրիշ տղա, որը այդ ընկերոջ հետ ընդհանրապես կապ չունի, և դուր է գալիս շաատ :oy: Ի՞նչ կանեք՝ կթողնե՞ք ձեր ընկերոջը հանուն այդ տղայի, թե՞ ոչ...

Apsara
03.08.2007, 17:02
եթե ունեմ ընկեր, ուրեմն նրան սիրում եմ, մանավանդ որ արդեն ընկերա, բայց եթե ուրիշ տղայա դուրս գալիս, ուրեմն հեչ էլ չեմ սիրում, կամ էլ աչքս ծուռ աղջիկ եմ:o Աստված չտա, բայց եթե այդպիսի իրավիճակում լինեմ, չեմ թողնի, եթե սիրեմ ընկերոջս, իսկ նա ուղղակի դուր գա ինձ:

Տղաներ եղել են դեպքեր կամ կարող եք միառժամանկ մի քանի աղջկա սիրահետել, տեսնեք վերջւմ ով էր ձեզ ավելի դուր գալիս ու ընտրությունկատարեք՞

Taurus
03.08.2007, 17:07
Եղել ա ջահել վախտերս, բայց իրանք երեքն էլ գիտեին դրա մասին, նույնիսկ միասին էինք դուրս գալիս զբոսնելու:

Դուք ընտանիքու մատրիառխատի կողմնակից եք?

Amaru
03.08.2007, 22:13
Եղել ա ջահել վախտերս, բայց իրանք երեքն էլ գիտեին դրա մասին, նույնիսկ միասին էինք դուրս գալիս զբոսնելու:

Դուք ընտանիքու մատրիառխատի կողմնակից եք?

Նեա, ընդհանրապես՝ ես հավասարության կողմանկից եմ :)

Իսկ դուք հայրիշխանությա՞ն կողմանկից եք

dvgray
03.08.2007, 22:46
Իսկ դուք հայրիշխանությա՞ն կողմանկից եք
Ոչ: Ես ամեն ձևի իշխանությանը դեմ եմ:)

Սերը միջոց է հասնելու ամուսնությա՞նը:

Selene
03.08.2007, 22:58
Ոչ: Ես ամեն ձևի իշխանությանը դեմ եմ:)

Սերը միջոց է հասնելու ամուսնությա՞նը:

Ընդհանրապես ինձ մինչև հիմա թվացել է, որ ամուսնության հասնելու միջոց, այն էլ միայն անխելք ու դաժան մարդկանց համար կարող է հանդիսանալ արդեն գոյություն ունեցող, բայց դեռ լույս աշխարհ չեկած երեխան:angry:angry
Իսկ սերը ՍԵՐ է, ու եթե ամեն ինչ նորմալ դասավորվի, ապա հաստատ ամուսնություն կլինի, այսինքն կոպիտ ասած՝ սերն ամուսնության համար անհրաժեշտ պայման է;)
Արդյոք ամուսնանալուց հետո որ իմանաք՝ ձեր կինը ձեզ զավակներ չի կարող պարգևել, կբաժանվեք նրանից թ՞ե ոչ:

dvgray
03.08.2007, 23:06
Արդյոք ամուսնանալուց հետո որ իմանաք՝ ձեր կինը ձեզ զավակներ չի կարող պարգևել, կբաժանվեք նրանից թ՞ե ոչ:
Շատ բարդ հարց է: Սակայն ըստ իմ խառնվածքի գուշակեմ, որ ոչ դա չի ազդի:

Ինչպես եք նայում նրան, որ նախքան ամուսնանալը անցնել բշժկական մանրազնի ստուգում նաև ստուգելով երեխա ունենալու հնարավորությանը: Եթե դրական, ապա կարո՞ղ եք ռիսկ անել, ու առաջարկել ձեր ապագա ամուսնուն անցնել էտ տեստը միասին:

Grieg
04.08.2007, 00:18

ես կողմ եմ նման ստուգմանը, և դա չի նշանակի որ բացասական արդյունքի դեպքում ես նրան կլքեմ այլ` կաշխատեմ այլ ուղղիներով ստեղծել երջանիկ ընտանիք այդ աջկա հետ: Ընդհանրապես կարծում եմ որոշվածությունը ավելի լավ է քան կասկածները կամ վախը ..

Ձեր երեխայի կրթությունը կվստահեիք դպրոցին ? եթե ոչ ապա ում կվստահեիք?
`

Apsara
04.08.2007, 02:34

:o տարօրինակա ես չգիտեի որ Գռեգը իգական սեռին է պատկանում:o

Իհարկե դպրոցին վստահում եմ, ինչ կապ ունի ով է տալիս գիտելիքները, երեխային եթե սկզբից հետեվս սեր արթնացնես առարկաների գիտելիքների նկատմամբ նա ոչ թե ուսուչցին այլ գրքին կսիրի ու կսովորի :

Ինչու են տղամարդիք անհամարձակ աղջիկների հետ կապված գործերում՞:angry

Universe
04.08.2007, 03:10
Ինչու են տղամարդիք անհամարձակ աղջիկների հետ կապված գործերում՞
Դե՜ նայած Ի՞նչ աղջիկ , Ի՞նչ տղամարդ եւ վերջիվերջո ի՞նչ գործ: :lol :B
Դա գալիս է մարդկային բազմաթիվ կոմպլեքսներից իսկ միգուցե նաեւ անպատրաստությունից եւ անփորձությունի՞ց:think

Ինչպե՞ս եք կարողանում ստիպել Ձեր դիմացինին , որ խանդի ձեզ:esim
/առանց զենք ու զինամթերքի:)/

Lapterik
04.08.2007, 12:49
Ինչպե՞ս եք կարողանում ստիպել Ձեր դիմացինին , որ խանդի ձեզ:esim
/առանց զենք ու զինամթերքի:)/

Չեմ ստիպում,ինքը իրա կամքովա խանդում:P:

Ինչը կարող ա Ձեզ ստիպել, հրաժարվել սիրելիից:(Մենակ թե չասեք էլի դավաճանությունը, դրանից բացի):

Wisper
04.08.2007, 13:35
Ինչը կարող ա Ձեզ ստիպել, հրաժարվել սիրելիից:(Մենակ թե չասեք էլի դավաճանությունը, դրանից բացի):

Դե հնարավոր է ժամանակի ընթացքում հասկանամ, որ իմ սիրելին այն մարդը չէ, որի տեղ իրեն ներկայացնում էր... Մի խոսքով էլի հասկացաք...
Հարցը թողնում եմ նույնը՝ հիմա էլ թող աղջիկները պատասխանեն... :B

Kita
04.08.2007, 13:38
Հիասթափությունը…
Հարցս զիջում եմ…

Guest
04.08.2007, 14:13
Ի՞նչը կարող ա Ձեզ ստիպել, հրաժարվել սիրելիից: Մենակ թե չասեք էլի դավաճանությունը, դրանից բացի:)

Այս պահին համոզված եմ, որ ոչ մի բան աշխարհում չի ստիպի ինձ հրաժարվել սիրելիից: Բայց ես վախենում եմ… Ես վախենում եմ ապրել:

Ո՞վ պիտի շատ սիրի, տղե՞ն, թե՞ աղջիկը:

Firegirl777
04.08.2007, 14:22
Տղան, դա հաստատ է, նույնիսկ եթե աղջիկը չսիրի կարող է և հետագայում սիրահարվի, բայց տղան անպայման պիտի սիրի....

Հարց. Երբեմն երբ երկար ժամանակով բացակայում եք ինչ-որ աղջկա կյանքից, ինչու մոռանում եք զգուշացնել, որ վերադառնալու եք, ոչ թե գնում եք հավերժ չվերադառնալու պայմանով

Մանոն
04.08.2007, 14:28
Ո՞վ պիտի շատ սիրի, տղե՞ն, թե՞ աղջիկը:
Ամենահաջողված հարաբերություններն այն կնոջ ու տղամարդու մոտ են լինում, ովքեր հավասարաչափ են իրար սիրում, բայց եթե հարցն այդպես է դրված, ասեմ՝ տղան: Աղջիկները փոքր-ինչ ավելի համակերպվող են, ու ժամանակի ընթացքում իրենց մոտ գուցե սերն ավելանա: Ինչը չի կարելի ասել տղաների մասին: եթե չսիրեցին, ապա ինչ ուզում է լինի....նա չի սիրելու:
եթե ընտրելու լինեք հաջողված ամուսնության ու կարիերայի միջև, ո՞րը կնախընտրեք:
Երկու աղջիկներ իրարից անկախ նույն բանը գրեցին, ուրեմն կարգին պատասխան ենք տվել Guest ջան::)

Guest
04.08.2007, 16:08
Երբեմն երբ երկար ժամանակով բացակայում եք ինչ-որ աղջկա կյանքից, ինչու մոռանում եք զգուշացնել, որ վերադառնալու եք, ոչ թե գնում եք հավերժ չվերադառնալու պայմանով

Որ հետաքրքիր լինի: :)

Բայց լուրջ, ընդբռնումով մոտեցեք էլի ամեն հարցին: Հասկացեք ինչու ա արել այսպես կամ այնպես, գուցե լուրջ պատճառ ուներ կամ չեր կարող ասեր:

Կարծում եմ այս դեպքում վերադարնալու մտադրություն չի եղել իսկզբանե, հետո ա առաջացել և հորինվել ա վերադարնալու ցանկության պատմությունը:

Եթե ընտրելու լինեք հաջողված ամուսնության ու կարիերայի միջև, ո՞րը կնախընտրեք:

Ամուսնությունը: Ինչի եմ ընդանրապես աշխատում չգիտեմ: Ինձ պե՞տք ա: Չեմ սիրում փողը: Ազատություն եմ ուզում: Հեռու աշխարհից լինեմ իմ սիրելիի հետ. էլ ինչ ա պետք ինձ:

Հ.գ. Ես երջանիկ եմ…

Հարց՝ Անկեղծությունը երբեմն խանգարում ա հարաբերությունների զարգացմենը և չնայած ես միշտ անկեղծ եմ եղել, բայց ամեն անգամ կարծում եմ, որ կարելի էր ինչ-որ տեղ մի թեթև խաբել, խաղալ, սիրահարացնել… հետո ամեն ինչ կհարթվի, անկասկած: Ինչ ել պատասխանեք, ես չեմ կարողանա փոխվել և սկսել կեղծել, բայց ի՞նչ եք կարծում, ընդունելի ա փոքրիկ խաբեությունները հարաբերությունների սկզբւմ:

Wisper
04.08.2007, 16:36
Կներեք միջանկյալ գրառման համար, բայց իմ կարծիքով հարաբերությունների մեջ կարելի է մի քիչ ոչ անկեղծություն անել, երբ արդեն ամեն ինչ հարթված է :B :
Օրինակ՝ պատկերացրեք ձեր կինը հղի է և հիվանդանոցում եք արդեն, ձեր կինը հուզված հարցնում է ձեզ՝
- Սիրելիս :love, տեսքս ոնցա՞ :oy
Դուք էլ մի քիչ ոչ անկեղծություն անելով պետք է պատասխանեք
- Կարգինա մռութս... :love Դու ամենագեղեցիկ մաման ես լինելու ամբողջ հիվանդանոցում և ոչ միայն :hands
Բա :P, այ տենց բաներ... Թե չէ խոմ անկեղծություն չեք անելու այ այ սենց՝
- Վաայ, կնիկ ջան, ոնցվոր մեծ չաղ հայկական խոզուկ լինես :(
:D :oy .... Վաայ, կներեք, չդիմացա :lol
Հ.Գ. Պատասխանել Guest-ի հարցին :angry :)

Lapterik
04.08.2007, 18:39
Հարց՝ Անկեղծությունը երբեմն խանգարում ա հարաբերությունների զարգացմենը և չնայած ես միշտ անկեղծ եմ եղել, բայց ամեն անգամ կարծում եմ, որ կարելի էր ինչ-որ տեղ մի թեթև խաբել, խաղալ, սիրահարացնել… հետո ամեն ինչ կհարթվի, անկասկած: Ինչ ել պատասխանեք, ես չեմ կարողանա փոխվել և սկսել կեղծել, բայց ի՞նչ եք կարծում, ընդունելի ա փոքրիկ խաբեությունները հարաբերությունների սկզբւմ:

Ընդունելի ա ու ոչ միայն հարաբերությունների սկզբում, այլ այն ժամանակ, երբ դրա կարիքը կա, ու կան դեպքեր, որ իրոք ավելի լավ ա փոքրիկ խաբեությամբ հարթել ամեն ինչ, քան ճշմարտությամբ մի քիչ լարվածության առաջացնել::)

Հարց:
Ձեր կարծիքով հեշտ ա՞ աղջկան սիրահարեցնել ու հասնել նպատակին: Եթե այո, որն ա լավ եղանակը:

Wisper
04.08.2007, 18:46
Հարց:
Ձեր կարծիքով հեշտ ա՞ աղջկան սիրահարեցնել ու հասնել նպատակին: Եթե այո, որն ա լավ եղանակը:

Դե նայած ում համար :P :) :oy: Լավ եղանակներից չեմ խոսելու ընդհանրապես... Աղջիկներ, հերի՞ք չի հույժ գաղտնի հարցերը քննարկեք... :angry, այս էլ որ ասենք, էլ ի՞նչ իզյումինկայա մնալու տղա-աղջիկ հարաբերությունների մեջ :B
Հարց չունեմ... Խնդրեմ ունեցողները համենան :)

Ծով
08.08.2007, 00:29
Ի՞նչն ա ստիպում մեզ բարդացնել մեր կյանքը.../աաա...հետ եմ վարժվել:D/

Մելիք
08.08.2007, 14:48
Ի՞նչն ա ստիպում մեզ բարդացնել մեր կյանքը.../աաա...հետ եմ վարժվել:D/

Ինչը չէ, ավելի շուտ՝ ո՞վ: ԴՈՒՔ:P
Հարց՝ ...

Ծով
08.08.2007, 15:10
Հարց՝ ...
:)
Բայց ինչ-որ մի բան էլ մեզ ա ստիպում, չէ՞, որ մենք մեզ ստիպենք բարդացնել մեր կյանքը...:D
Ինչը՞...

Hardcore Տատի
16.08.2007, 00:00
երևի որ ուրիշի աչքին ավելի խելոք տվանք

Apsara
17.08.2007, 12:58
Դե որ մոռացելա մեր նոր անդամը հարց գրի ես գրեմ, ես այս թեման սիրում եմ:)

Տղաներ, նշեք 3 պայման, որոնց ժամանակ աղջիկը ձեզ կհիասթափեցնի, ավելի շուտ կվանի:

John
17.08.2007, 13:08
Տղաներ, նշեք 3 պայման, որոնց ժամանակ աղջիկը ձեզ կհիասթափեցնի, ավելի շուտ կվանի
1.ծխել
2. ռաբիզ լսել (մանավանդ Արմենչիկ ( Անդրեն էլ եմ որպես ռաբիզ ընդունում))
3. Քր. Ռոնալդուի համար գժվել:

Ի՞նչ մասնագիտությամբ տղաներն են ձեզ վանում միայն մասնագիտության պատճառով:

Apsara
17.08.2007, 15:57
1.ծխել
2. ռաբիզ լսել (մանավանդ Արմենչիկ ( Անդրեն էլ եմ որպես ռաբիզ ընդունում))
3. Քր. Ռոնալդուի համար գժվել:

Ի՞նչ մասնագիտությամբ տղաներն են ձեզ վանում միայն մասնագիտության պատճառով:

միայն մասնագիտության պատճառով դժվար թե վանի տղան, բայց մի պերիոդ ծրագրավորողներից խորշում էի ու թարսի պես պրծում չկար:D
Հիմա մեկա, բայց նկատել եմ որ վարորդները տաքսու ահավոր քյառտու են, դա էլ կվանի երևի
հարցս նունն է
Տղաներ, նշեք 3 պայման, որոնց ժամանակ աղջիկը ձեզ կհիասթափեցնի, ավելի շուտ կվանի:

Guest
17.08.2007, 16:14
Եթե վանելու մանին ա խոսքը, ուրեմն…
1. Ինքն իրանով շատ տարված լինի, սաղ օրը հայելու մեջ նայի:
2. Անչափ բարի լինի, բոլորին ասի որ լավն են:
3. Ինձ չսիրի:

Հարց:
Ինչ կանեք, որ ձեզանից վանեք մեկին, ում դուք չեք սիրում, իսկ ինքը ձեզ շատ… :love

Apsara
17.08.2007, 16:26

Կիմանամ թե նա նչից է արագ հիասթափվում, և այնպես կանեմ որ հիասթափվի:)

տղաներ իսկ առաջին անգամ աղջկան նայելիս ձեր հայացքը նրա մարմնի որ ասի վրա է կանգ առնում՞:D:B

Guest
17.08.2007, 16:37
տղաներ իսկ առաջին անգամ աղջկան նայելիս ձեր հայացքը նրա մարմնի որ ասի վրա է կանգ առնում՞:D:B

Չի կանգնում… Քանի դեռ ինձ չի տեսնում սկսում եմ ոտքերից, նայում եմ և հիանում նրանց ուղիղությանը (եթե այդպես չի չեմ շշարունակում), նայում եմ ներքեվի առաջին ուռուցիկությանը… Նայում եմ երկրորդ (փորին (եթե կա էլի չեմ շարունակում)): Հետո երրորդ ուտռուցիկություններին, ու վերջը վսե տալի կանգում ա հա երեվի աչքերի վրա…

Ինչն ա տղու սիրունության մեջ ձեր համար ավելի կարևոր, լավ մարմինը՞, թե՞ սմազվիլի դեմքը:

Amaru
17.08.2007, 17:07
Կսկսեմ ահավոր կոպտել, ինձ իմ նման չպահել, լիքը վատ բաներ ասել ու անել... էհ :)ու էդ տիպի դեբիլություններ :)

ձեր սիրելի աղջկանից այսպես ասած ֆինանսական օգնություն, եթե ահավոր պետք ա, կվերցնե՞ք :think

Ավելացվել է 1 րոպե անց
օյ, ուշացա :) մի խոսքով՝ աչքերն ու շուրթերը :oy :oy :oy

Ֆելո
21.08.2007, 00:37

եթե էտ փողերով պիտի աշխարՀը փրկեմ, կվերցնեմ, եթե չէ... էլի կվերցնեմ:), իսկ եթե լուրջ միայն անյելանելի վիճակում...

եթե ձեր ընկերոջ հետ տեղ եք գնում, նորմալ էք համարում, որ հաշիվը դուք փագեք՞, կամ կես-կես;)

*e}|{uka*
10.09.2007, 14:58
եթե էտ փողերով պիտի աշխարՀը փրկեմ, կվերցնեմ, եթե չէ... էլի կվերցնեմ:), իսկ եթե լուրջ միայն անյելանելի վիճակում...

եթե ձեր ընկերոջ հետ տեղ եք գնում, նորմալ էք համարում, որ հաշիվը դուք փագեք՞, կամ կես-կես;)

Դե այնպես ինչպես ես եմ տղու կերպարը պատկերացնում,երբեք տղան ինչ վիճակում էլ լինի այդպիսի բան չպիտի թույլ տա...
Բայց դե տարբեր մարդիկ կան տարբեր մտածելակերպներով, ես չէ որ պիտի քննադատեմ..;)

Թույլ կտայիք ձեր Ընկերուհուն/կամ կնոջը աշխատել մի վայրում,որտեղ կոլեկտիվը համալրված է միայն արական սեռի ներկայացուցիչներով? :think ;)

Vishapakah
10.09.2007, 15:21
Թույլ կտայիք ձեր Ընկերուհուն/կամ կնոջը աշխատել մի վայրում,որտեղ կոլեկտիվը համալրված է միայն արական սեռի ներկայացուցիչներով? :think ;)

Երբեք չեմ պատկերացրել, որ իմ ապագա կինը պետք է աշխատի, ուր մնաց տղամարդկանց շրջապատում.

Հարց.

Ինչու եք մեր հանդեպ այդքան դաժան? Ինչու է Ձեզ թվում, թե մենք ինչքան դրսից ենք «պողպատիա» այնքան էլ ներսից? Ինչու է Ձեզ թվում, թե մենք նուրբ եւ վիրավորվող ոգի չունենք, ինչպես Դուք? Ինչու?

Հ. Գ.
Հուսով եմ, շատ հարցեր չտվեցի.

Lapterik
10.09.2007, 21:14
Հարց.

Ինչու եք մեր հանդեպ այդքան դաժան? Ինչու է Ձեզ թվում, թե մենք ինչքան դրսից ենք «պողպատիա» այնքան էլ ներսից? Ինչու է Ձեզ թվում, թե մենք նուրբ եւ վիրավորվող ոգի չունենք, ինչպես Դուք? Ինչու?

1.Դաժա՞ն:o, ովա տենց բան ասել, խաբել են:
2.Եսիմ:esim:
3. Չէ, հաստատ տենց չի, բոլորն էլ վիրավորվում են ու կասեի, որ աղջիկը իրականում ավելի թեթև ա տանում, չնայած տենց ցույց չի տալիս, քան տղան:
4.Ինչու ա՜խ ինչու :D:D

Հարց:
Ինչի որ մի անգամ մերժվում եք, ինչքան էլ սիրեք էտ մարդուն, երկրորդ անգամ քայլեր չեք ձեռնարկում իրան Ձերը դարձնելու համար, պատվից ցածր ա՞, թե վախենում եք, որ էլի կմերժվեք, բայց 50/50 ա չէ, մեկ էլ տեսար էլ չմերժվեցիք:

Հ. Գ.
Հուսով եմ, շատ հարցեր չտվեցի.
Լավ ա, որ էսքանով սահմանապակվեցիր::)

Արամ
10.09.2007, 21:34
1.Դաժա՞ն:o, ովա տենց բան ասել, խաբել են:
2.Եսիմ:esim:
3. Չէ, հաստատ տենց չի, բոլորն էլ վիրավորվում են ու կասեի, որ աղջիկը իրականում ավելի թեթև ա տանում, չնայած տենց ցույց չի տալիս, քան տղան:
4.Ինչու ա՜խ ինչու :D:D

Հարց:
Ինչի որ մի անգամ մերժվում եք, ինչքան էլ սիրեք էտ մարդուն, երկրորդ անգամ քայլեր չեք ձեռնարկում իրան Ձերը դարձնելու համար, պատվից ցածր ա՞, թե վախենում եք, որ էլի կմերժվեք, բայց 50/50 ա չէ, մեկ էլ տեսար էլ չմերժվեցիք:

Լավ ա, որ էսքանով սահմանապակվեցիր::)

Եսիմ:B Իմ հետ չի ելել:D Որ լինի էլ հաստատ կփորձեմ երկրորդ անգամ ենքան նադայել կանեմ կհոգնի:D
Հարցը նույնն եմ թողում

Vive L'Armenie
30.10.2007, 01:53
Հարց:
Ինչի որ մի անգամ մերժվում եք, ինչքան էլ սիրեք էտ մարդուն, երկրորդ անգամ քայլեր չեք ձեռնարկում իրան Ձերը դարձնելու համար, պատվից ցածր ա՞, թե վախենում եք, որ էլի կմերժվեք, բայց 50/50 ա չէ, մեկ էլ տեսար էլ չմերժվեցիք:

Այս հարցն ինձ չէր վերաբերվում հաստատ :ok ուստի պատասխան չունեմ :)
Հարց:
Նախընտրում եք, որ Ձեր ընկերուհին դասակա՞ն հագնվի թե՞ ..., եթե թե ապա ինչպե՞ս

քաղաքացի
30.10.2007, 01:57
Այս հարցն ինձ չէր վերաբերվում հաստատ :ok ուստի պատասխան չունեմ :)
Հարց:
Նախընտրում եք, որ Ձեր ընկերուհին դասակա՞ն հագնվի թե՞ ..., եթե թե ապա ինչպե՞ս
Նայած գրգռվածությանս աստիճանի :D
Տարբեր վայրերում, տաբեր ճաշակներ են առաջանում: Ընդհանուր առմամբ սիրում եմ, որ աղջիկը իմ ճաշակով է հագնված լինում ;)

Հարցիկ:
Եթե մի տղու սիրեիր, կխոստովանեի՞ր նրան քո զգացմունքները: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Vive L'Armenie
30.10.2007, 02:05
Հարցիկ:
Եթե մի տղու սիրեիր, կխոստովանեի՞ր նրան քո զգացմունքները: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Ո՛չ, առաջինը՞՞՞:o երբե՛ք !!! բա ու՞ր կորավ աղջկա արժանապատվությունը :angry

Հարց:
Ձեր կարծիքով հնարավո՞ր է արդյոք ընկերությունը աղջկա և տղու միջև :think

Universe
30.10.2007, 02:23
Ո՛չ, առաջինը՞՞՞ երբե՛ք !!! բա ու՞ր կորավ աղջկա արժանապատվությունը
:nea Արժանապատվություն Тут Причем... լօլ... Փաստորեն սիրած մարդուն սեր խոստովանելը, կամ այդ գեղեցիկ զգացմունքի մասին ասելը կարելի է «Զապադլո» համարե՞լ... :nea

Ձեր կարծիքով հնարավո՞ր է արդյոք ընկերությունը աղջկա և տղու միջև
Ընկերություն կարելի է անվանել, բայց որոշակի սահմանափակումներով իհարկե , որոնք կարծում եմ հիմա շատ են... :think

Հարց.
Կուղարկե՞ք ինձ ՊՄ-ով ձեր հեռախոսի համարը... :D
Լուրջ հարց.
Ընդունա՞կ եք դավաճանելու, կամ ինքներդ ներել սիրելիի նավաճանությունը...:think

Vive L'Armenie
30.10.2007, 04:39
Հարց.
Կուղարկե՞ք ինձ ՊՄ-ով ձեր հեռախոսի համարը... :D
:nea

Լուրջ հարց.
Ընդունա՞կ եք դավաճանելու, կամ ինքներդ ներել սիրելիի նավաճանությունը...:thinkԼուրջ պատասխան
Դավաճանելու մասին խոսք չի կարող լինել :) իսկ ներե՜լ, շա՜տ հեշտությամբ եմ ներում մարդկանց :( Նախ չպետք է թույլ տալ, որ ամուսինը դավաճանի...:) իսկ եթե ... կներեմ..., բայց դե ներքուստ մեծ հիասթափություն կապրեմ :( ամենավատ վիրավորանքն է աղջկա համար

հարց:
Ինչու՞ են տղաները ձգտում անհասանելի աղջիկներին, ա՛յ մարդ, որ աղջիկը չի՛ սիրում, ուրեմն հանգիստ թողեք էլի :angry, դա նույնիսկ վատ հետևանքներ է ունենում, աղջիկը սկսում են ատել տվյալ տղային :P

Yellow Raven
30.10.2007, 13:57
Իսկ շատ դեպքերում նաև հասնում են իրենց նպատակին:Կարելիա ասել առաջնորդվում են <<Պայքար,պայքար մինչև վերջ>> կարգախոսով:
Հարց
Տղայի ծխելուց կախում ունենալուն ոնց եք վերաբերվում?