Դիտել ողջ տարբերակը : Մեր համատեղ պատմվածքը. քննարկումներ
Այսպես,հարգելիներս...
Կարդում և շարունակում ենք միմիանց,միայն թե խնդրում եմ ,առանց quate ի,և չշեշտել ուղղագրական կամ կետադրական սխալները:Եվ կարող եք ոչ միայն մեկ,այլ այնքան ,ինչքան կուզեք,կարող եք խմբագրել:
Դե, տեսնենք , միասին ինչ հրաշք պատմվածք կգրենք և գուցե գումարին գնանք Արմ-Լիոնին տեսնենք :)
Հախճապակե դստիկոնի վրա` գահավորակի մետաքսե բարձերին, թիկն էր տվել երիտասարդ արքայազնը:Պրկված լռությունն ու կաշկանդումը արդեն հոգնեցնում էր նրան:Ապարանքի մի կողմի վրա գտնվող մի քանի նեղ պատուհանների մեջ միայն երևում էր նվազ լույս:
Ի~նչ կյանք,ի~նչ աշխույժ էր թագավորում մի ժամանակ այդ դղյակում,իսկ այժմ,որպիսի~ մեռելություն...
Hripsimee
05.03.2008, 18:35
Իսկ շարունակությունը ուր է?:(
Վերջերս անընդհատ մոտս ցանկություն է առաջանում ինչ–որ մեկի հետ պատմվածք գրել՝ ավարտել մեկի սկսածը կամ ընդհակառակը՝ գրել սկիզբը և թողնել, որ ուրիշն ավարտի։
Բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ իրենք ստեղծագործությունների շարունակությունը տեսնեն այլ գրիչներով և այլ աչքերով, առաջարկում եմ այստեղ տեղադրել իրենց գրվածքների առաջին մասը։ Մյուսներս կշարունակենք՝ ամեն մեկս մեր գրական ճաշակով։ Հետո հեղինակը կարող է իր տարբերակն էլ դնել կամ չդնել. կքննարկենք բոլոր տարբերակները։ :)
Ես շուտով կդնեմ նման մի պատմվածք ու հաճույքով կնայեմ, թե ինչպես են ուրիշներն այն շարունակում։ Նաև անհամբերությամբ սպասում եմ ձեր սեփական պատմվածքները շարունակելու հնարավորությանս։
Հ.Գ. Քանի որ նման թեմա արդեն կա, նորը չեմ բացում։ Միայն թե, ի տարբերություն Լէգնա–ի, եկեք մի քիչ երկարոտ հատվածներ դնենք, արդեն վրան աշխատած գործեր, ոչ թե վայրկենապես ծնված մտքեր։
Շատ ընտիր ա:)) Փոշոտված, բայց լավ թեմա է վերակենդանանում: Ի պաշտոնե ուզում եմ առաջարկել` խաղի կանոններ: Թող այստեղ տեղադրեն ոչ թե պատմվածքները, այլ հայտերը: Երբ հավաքվի խումբ` ասենք 4 հոգի, թող որոշվի հերթականությունը, այդ չորս հոգու համար բացվի թրիդ, որպեսզի ոչ ոք ակամա անիմաստ միջամտությամբ չխանգարի գաղափարի իրագործմանը:

Բա հիմա ի՞նչ անենք, մեկն արդեն տեղադրեց։ :))
impression
21.09.2008, 23:11
Կներեք օֆֆտոպի համար, Վա, մինչև կանոններդ ես ափալ-թափալ գրեցի, հազիվ պատմվածքս շարունակելու հույս էի տեսել: Ինչ կուզես, արա, ես համաձայն եմ: :)
Էդ դեպքում ժամանակավորապես ջնջում եմ պատմվածքդ` վերականգնելու հնարավորությունով, որպեսզի հետո տեղափոխեմ:) Եթե կանոններին հավան եք` գրանցվեք:) Առաջին թեկնածուն Լիլիթն ա, էդ արդեն հասկանալի է:) Էլ ով?
Կարծում եմ` սկզբի համար 3 հոգին բավարար են: Հաջորդ երեքը` կկազմեն նոր եռյակ:
StrangeLittleGirl
21.09.2008, 23:13
Ես էլ եմ շեֆի առաջարկն ընդունում :) Մնում է՝ իրագործվի:
Ի դեպ, մի ժամանակ էլ pm-ներով էինք պատմվածք գրում, ուղարկում: Տեսնես՝ ու՞մ մոտ է լռվել:
Ես այդքան էլ չեմ հասկանում կանոնները. հիմա մնացած երեքը, թե երկուսը Լիլի պատմվա՞ծքն են շարունակելու։
Impression, ivy, StrangeLittleGirl
Ստանձնում եք պիոներների դժվարին, բայց պատվաբեր գործը?:))
impression
21.09.2008, 23:17
Impression, ivy, StrangeLittleGirl
Ստանձնում եք պիոներների դժվարին, բայց պատվաբեր գործը?:))
Impression-ը չգիտեմ ովա, բայց impression-ը գրանցվեց
Ես այդքան էլ չեմ հասկանում կանոնները. հիմա մնացած երեքը, թե երկուսը Լիլի պատմվա՞ծքն են շարունակելու։
Մեկդ բացատրեք, ինչ կլինի։ :(
Մեկդ բացատրեք, ինչ կլինի։ :(
Սկսում է գրանցումը: Առաջին երեք հոգին ձեւավորում են առաջին եռյակը: Հաջորդ երեքը` հաջորդ եռյակը: Յուրաքանչյուր եռյակի համար բացվում է նոր թեմա Ստեղծագործողի անկյունում: Գրանցման հերթականությամբ` շարունակում են միմյանց, մինչեւ պատմվածքի տրամաբանական ավարտը: Գրանցվում ես?:)
StrangeLittleGirl
21.09.2008, 23:25
Հա՛ :) Հեսա խայտառակ ենք լինելու :D
Սկսում է գրանցումը: Առաջին երեք հոգին ձեւավորում են առաջին եռյակը: Հաջորդ երեքը` հաջորդ եռյակը: Յուրաքանչյուր եռյակի համար բացվում է նոր թեմա Ստեղծագործողի անկյունում: Գրանցման հերթականությամբ` շարունակում են միմյանց, մինչեւ պատմվածքի տրամաբանական ավարտը: Գրանցվում ես?:)
Ճիշտն ասած՝ ինձ առանց գրանցվելու ու կանոնների տարբերակն ավելի գրավիչ է թվում։ :) Համ էլ, ես ուզում էի, որ մի հոգի շարունակեր ու վերջացներ մի այլ հոգու գրածը, ոչ թե մի քանիսով մի պատմություն գրեին։ Ասենք թե՝ պատմվածքը սկսել է Լիլը, ավարտում ես դու, հետո եթե ուզենամ, ես էլ իմ տարբերակը կգրեմ, Բյուրն էլ՝ իրենը, Լիլն էլ կարող է իրենը դնել։ Ընթացքում էլ կքննարկեինք։ Էդպես։ Հեշտ ու առանց կանոնների։ :)
StrangeLittleGirl
21.09.2008, 23:34
Չէ՜, շեֆի առաջարկածն ավելի ա դուրս գալիս :P
Քննարկեք, էրեխեք:) Ոնց ուզեք` էդպես էլ կանեմ:) Քննարկման ավարտին կամ կջնջեմ էս բոլոր գրառումները ու կբացեմ Լիլի կիսատ պատմվածքը, ու կսկսենք ուղղակի շարունակել իրար, կամ կփակեմ էս թրիդը, ու իմ առաջարկած կանոնների համաձայն` սիրուն խաղ կսկսենք:) Ո~նց որոշեք:)
ՈՒղղակի առանց կանոնի պարագայում օֆֆտոպն ա շատ լինելու: Ոնց եք կարծում, կարծիքներ պետք ա թույլատրել` մինչեւ պատմվածքի տրամաբանական ավարտը?
Դե լավ. ես էլ եմ գրանցվում։ Ըստ կաննոների, պատմվածքի վերջը մնաց ինձ, չէ՞։ ;)
StrangeLittleGirl
21.09.2008, 23:43
Իիիիիիիի, Ռի՛փ, բայց դու ինչ խորամանկ ես: Վերջը ես էի ուզում: :(
Առաջին եռյակի գրանցման կապակցությամբ (impression, ivy, StrangeLittleGirl), այս թեման փակվում է: Հիմա կստեղծվի նոր թեմա` Լեգնայի մտահղացած "Մեր ընդհանուր պատմվածքը" գաղափարի իրականացման նոր կանոններով:
Առաջին փորձարկումը` կամավորների կողմից:
impression-ի, ivy-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը (http://www.akumb.am/showthread.php?t=33225)
Կարծեմ, ես երրորդն եմ ցուցակում։ ;)
impression
22.09.2008, 00:07
իսկ չի լինի՞ էսքան չբարդացնենք: Ինձ լավ իմանալով՝ օր ու մեջ հավեսս փախնելու է, էկեք ուղղակի դնենք սկիզբ ու ով կուզի՝ թող շարունակի:
Ի դեպ, էս օրենքների դեպքում ինձ հանեք, ես սիստեմավորված ամեն ինչից վատանում եմ, բզիկ ա :)
Մոդերատորական: Այստեղ կարող եք անել առաջարկություններ, քննարկել կանոնների հնարավոր փոփոխությունները եւ այլն: Խոսակցության բնույթն ազատ է, բայց խնդրում եմ անիմաստ չօֆֆտոպել:
Լիլ, քեզ էս անգամ չեմ հանում, որորվհետեւ դու սենց թե նենց առաջինն ես;) Այսինքն արդեն գրել ես, ու անելիք չունես:) Պարզապես, որ ձայն չէր հանում` ասեցի երեւի համաձայն ես:) Իսկ ընդհանրապես` միշտ ազատ ես այլ տեսակի բաժին բացելու եւ անելու կամեցացդ` կանոնադրության շրջանակներում:) Բայց սա թողնենք կանոններով, հա?;) Մանավանդ եսիմ ինչ էլ չեն... Ուղղակի թյուրիմացություններից ու խառնաշփոթից ապահովագրում:
Լավ միտք է::)
Բայց միայն մեկ միջամտությունը՝ քիչ է: Ամեն մասնակից ունի երկու «հերթ»:
Այն ամենաառաջին պարբերության չափը լավն է, ոչ շատ երկար, որ մյուսները տեղ ունենան ընթացքը փոխելու:
բանաձև 1. Երեք հոգի, ամեն մեկին՝ երկու ձայն:
բանաձև Ձ. Վեց հոգի, մեկական ձայնով:
Ես գրվում եմ:oy: Բայց սկսել ընդունակ չեմ, դուք սաղդ պատրաստի գրողներ եք:(
Լավ միտք է::)
Բայց միայն մեկ միջամտությունը՝ քիչ է: Ամեն մասնակից ունի երկու «հերթ»:
Այն ամենաառաջին պարբերության չափը լավն է, ոչ շատ երկար, որ մյուսները տեղ ունենան ընթացքը փոխելու:
բանաձև 1. Երեք հոգի, ամեն մեկին՝ երկու ձայն:
բանաձև Ձ. Վեց հոգի, մեկական ձայնով:
Ես գրվում եմ:oy: Բայց սկսել ընդունակ չեմ, դու սաղդ պատրաստի գրողներ եք:(
Տատ ջան, էստեղ չենք գրվում;) Գրվելու տեղը էստեղ է (http://www.akumb.am/showthread.php?t=33221): Եթե չես ուզում առաջինը լինել, սպասի հաջորդ եռյակում մեկը գրանցվի, հետո` դու:) Հիմա դեռ 3 հոգի` մեկական գրառումով անենք, հետո կքննարկենք քո առաջարկը, լավ?:)

Լավ: Բայց արդեն մեջ ընկա՝ այնտեղ: Ինչ կլինի, ետ գցես հերթս::(
Չէ էլի... Չանեմ տենց բան;) Արի բացառություն չանենք:) Մանավանդ որ քեզնից հետո ես եմ գրանցվել, ինչքան կկարողանամ` կշտկեմ:))
Էխ...Էս մի բանը ջէի արել կյանքում, հիմա պիտի փորձեմ: Պատմվածքի սկիզբ:o:
Այս գիշեր վայ թե չքնեմ՝ մտածելու բան կա::8
Նիխարոշի չիլովեկ, Վարպետ:
Իսկ շտկել պետք չէ, ես կասեյի՝ տակից դուրս գալ: (չարախինդ ժպիտով սմայլիկ)
Այ դրանից վախենում էի, արդեն երրորդ կա, իսկ առաջինը սավսէմ պատրաստ չի:(
Գալաթեա, Վարպետ, վաղը, հա՞:
համ էլ մեր պիոներ աղջիկները չեն վերջացրել:
Տատ ջան, էնտեղ ՄԻՄԻԱՅՆ գրանցվում ենք:) Առաջին անգամը` նկատողություն չեմ տալիս: ;)
Հակոբ Գեւորգյան
22.09.2008, 03:04
Մոդերատորական: Անիմաստ, թեմատիկ քննարկման հետ կապ չունեցող գրառումը ջնջված է:
Մոդերատորական: Անիմաստ, թեմատիկ քննարկման հետ կապ չունեցող գրառումը ջնջված է:
StrangeLittleGirl
23.09.2008, 19:58
Առաջին եռյակի գրանցման կապակցությամբ (impression, ivy, StrangeLittleGirl), այս թեման փակվում է:
Չեմ խաղում. սկզբում ինչ-որ սենց էր, հետո ես երկրորդը դարձա :(
Չեմ խաղում. սկզբում ինչ-որ սենց էր, հետո ես երկրորդը դարձա :(
Բյուր, ես երրորդն եմ գրանցվել, չեմ հասկանում՝ ինչ պատմություն սարքեցիր...
Կգրեմ երկրորդը...
Ես չհասկացա: ՈՒ՞ր են շարունակությունները:
:think
Ինչու եք այդքան լուրջ ընդունում, ծանրացնում, մի թեթև բան գրեք, ժողովուրդ:
Ես չհասկացա: ՈՒ՞ր են շարունակությունները:
:think
Ինչու եք այդքան լուրջ ընդունում, ծանրացնում, մի թեթև բան գրեք, ժողովուրդ:
Հա էլի, ուֆ:
Ժարիտ էղանք::(
մենակ դրա համար եմ մտնում ֆորում, ուրիշ բանի ժամանակս սպառվել է:
Գալաթեա, հիմա որ դու գրես երկրորդ տեղում, Վարպետը վռազ կգա, կասի՝ հերթս տարա՜ն:
impression
25.09.2008, 11:58
Ժարիտ էղանք::(
մենակ դրա համար եմ մտնում ֆորում, ուրիշ բանի ժամանակս սպառվել է:
Գալաթեա, հիմա որ դու գրես երկրորդ տեղում, Վարպետը վռազ կգա, կասի՝ հերթս տարա՜ն:
ոնց թե մենակ դրա համար ես մտնում...
բա իմ կարկառուն գրառումնե՞րը :(
;) թեթև տար, Տատ ջան, ճնշումդ չբարձրանա
Վարպետ, դե դու էլ գրի էլի՜ :)
Ուս-տա ուս-տա
Ա-րի ա-րի
:(
կարկառուն
:D
Հիմա պիտի ասեն՝ ոֆֆտոպ եք անում:
Լավ էլ անում ենք:angry Ո՞վ լուրջ կընդունի, նոր խումբ կստեղծի, եթե վոզ ի նինե տամ
Ցավներդ տանեմ... ՈՒղղակի ժամանակ չունեմ... Մի օր էլ` և ես ձերն եմ ամբողջությամբ;)
Ուզում եմ սկիզբ գրել :): Այսնիքն՝ արդեն գրել եմ: Ո՞վ կշարունակի:
Morpheus_NS
20.10.2008, 20:59
Դե եթե կարող եմ մեկից ավելի եռյակի մասնակցել, ուրեմն ես էլ:
Raedwulf, Morpheus_NS, թույլ տվեք հենց սկզբից զգուշացնել. շատ տարօրինակ պատմվածքի սկիզբ է. ոչ այնքան պատմվածք է, ինչքան օրագիր - մենախոսություն: Եթե խճճված սյուժե ու համով-հոտով գործող անձեր եք ակնկալում, հիասթափվելու եք: Դեպրեսիվ-մետաֆիզիկական գործ է:
Ուլուանա
21.10.2008, 07:44

Հայկո, այդ դեպքում գուցե ավելի ճիշտ լինի, եթե դնես քո գրածը, մարդիկ կարդան, և նրանք, ովքեր կհամարեն, որ պատրաստ են շարունակել, թող գրանցվեն։ ;) Եթե քեզ համար ընդունելի լինի այս տարբերակը, կարելի է արդեն դիմել վերին ատյաններ, տվյալ դեպքում՝ Վարպետին։ :))
Հիշեցնում եմ, որ նույն այցելուն նույնիսկ միաժամանակ կարող է մասնակցել ցանկացած քանակությամբ եռյակների!
Բայց որևէ եռյակի ստեղծագործության համար թեման բացվում է միայն եռյակը լրանալուց հետո:
Հայկօ ջան, կարող ես, իհարկե, առանձին թեմա բացել ստեղծագործողի անկյունում, որտեղ կտեղադրես քո պատմվածքի սկիզբը, որպեսզի մարդիկ ծանոթանան մինչև շարունակելու հայտ ներկայացնելը, ունես այդ իրավունքը: Բայց հիշեցնում եմ, որ պրոյեկտի հետաքրքրությունը հենց նրանում է, որ մեկը մյուսի անելիքից անտեղյալ երեք մարդիկ ստանձնեն թիմ դառնալու պատրաստակամությունը:)
Morpheus_NS
21.10.2008, 09:33

Դե ես իմ պատրաստակամությունը արդեն հայտնել եմ: Ու կարծես եռյակն էլ ձեւավորվել է, էլ ի՞նչ խնդիր կա, սկսենք:
Վարպետ, իսկ գուցե մի ուրի՞շ տարբերակ փորձենք: Ես տեղադրում եմ սկիզբը, ով ուզում է՝ վերջ է գրում, հետո, ոնց որ առաջարկում էիր, ուղարկում է քեզ, ու դու դրանք անոնիմ տեղադրում ես թեմայում՝ որպես պատմվածքի շարունակություն: Այսինքն՝ մեկից ավելի մարդիկ են գրում վերջը, մի քանի տարբերակով: Տեսնենք՝ ի՞նչ կստացվի :):
Morpheus_NS, սպասե՞նք Raedwulf-ի արձագանքին ;):
Մի առաջարկ էլ իմ կողմից. ստուգենք մեր տաղանդը :)
Հեղինակը իր գրած պատմվածքի սկիզբն ուղարկում է վարողին (ենթադրենք բաժնի մոդերատոր Վարպետին, եթե ինքը չի ուզում մասնակցել խաղին): Վարպետը այդ պատմվածքի սկիզբը տեղադրում է նոր բացված թեմայում՝ առանց հեղինակին նշելու: Մյուսներին տրվում է մեկ կամ երկու շաբաթ ժամանակ՝ պատմվածքն ավարտելու համար: Իրենց շարունակությունը նրանք ուղարկում են (նամակով) խաղի վարողին: Վարողը դրանք տեղադրում է թեմայում, հեղինակի անվան (մականվան) փոխարեն գրելով Հեղինակ 1, Հեղինակ 2 և այլն: Այս Հեղինակ N-երից մեկն էլ պատմվածքը սկսողն է:
Արդյունքում ունենում ենք N տարբերակի պատմվածք ու չգիտենք թե որ վերջը ով է գրել: Այնուհետև բացվում է հարցում «Ո՞ր տարբերակն եք ավելի շատ հավանել» հարցով ու «Հեղինակ 1», «Հեղինակ 2» և «Հեղինակ N» տարբերակներով :)
Քվեարկության ավարտից հետո բացվում են խաղաքարտերն ու ասվում է, թե ով է նախնական տարբերակի հեղինակը, ովքեր են մյուս հեղինակները: Հետաքրքիր է տեսնել, թե ո՞վ կհաղթի ամեն մի դեպքում. արդյո՞ք պատմվածքի սկիզբը գրողը, թե՞ ուրիշը :)
Chuk, ես վերջ չեմ գրել... :(: Ու գաղափար էլ չունեմ՝ ոնց կուզենայի ավարտել: Չնայա՜ծ... Ինչ-որ մտքեր, իհարկե, կան, բայց չեմ ուզում դրանք շատ խորացնել: Թող ինձ սյուրպրիզ անեն :):
Ինքս ավելի շատ հակված եմ, որ մեկից ավելի անդամների հնարավորություն տրվի ավարտելու պատմվածքը: Շատ շատերը, օրինակ (մեկը՝ ես), նախորդ եռապատումների այլ ավարտներ էին պատկերացնում: Թո՛ղ բոլորին հնարավորություն տրվի գրելու: Համ էլ՝ ավելի հետաքրքիր կլինի: Տարբերությունների միասնություն :):

Հայկօ, ես ընդհանուր առաջարկ էի արել, ոչ թե քո ստեղծագործության վերաբերյալ. առաջարկ նոր մրցույթ - ստեղծագործական խաղի:
Իսկ կոնկրետ քո ստեղծագործությունն ընդհանրապես նկատի չունեի, որովհետև դրա հեղինակն արդեն հայտնի է, իսկ իմ ասած խաղի կանոններով այն հայտնի է դառնալու միայն խաղի ավարտից հետո ;)
Ավելացվել է 1 րոպե անց
հ.գ. Իմ առաջարկած տարբերակում բոլոր ավարտները հրապարակվելու են միաժամանակ, ստեղծագործելու համար տրված ժամկետի ավարտից հետո: Սրա նպատակն այն է, որ մյուս ստեղծագործությունները նախորդների գրածի տրամադրության տակ չընկնեն: Միաժամանակ հետաքրքիր կլինի նայել, թե նույն սկիզբը քանի ընթացք կարող է ունենալ :)
Հրաշալի գաղափարներ են:) Սկսենք իրագործել այլ խաղի շրջանակներում:) վաղվանից ;)
Հիմա ես իմ խեղճուկրակ սկիզբը որտե՞ղ գրեմ :(:
Չուկի առաջարկը կայֆնա, դե ես դժվար թե մասնակցեմ, բայց շատ հետաքրքիր կլինի խաղին հետևելը։ :)
Հիմա ես իմ խեղճուկրակ սկիզբը որտե՞ղ գրեմ :(:
Հայկօ, ես կարող ա ներվայնանամ հիմա արդեն :angry Այ բալամ, սպասի եռյակը կրանա, գրանցվի որպես առաջին, եռյակը կլրանա, պատմվածքդ կտեղադրես, ինչ ես ուզում? :D Նվնվոցիդ սկսվելուց հետո արդեն երկու հատ եռյակ ա ձեւավորվել, ուր էիր? :o
Ավելացվել է 53 վայրկյան անց
Չուկի առաջարկը կայֆնա, դե ես դժվար թե մասնակցեմ, բայց շատ հետաքրքիր կլինի խաղին հետևելը։ :)
Ինձ էլ ա շատ դուր գալիս:) Մանավանդ եթե ես եմ վարելու, պետք ա արձակուրդ գնամ :D
Հայկօ, ես կարող ա ներվայնանամ հիմա արդեն :angry Այ բալամ, սպասի եռյակը կրանա, գրանցվի որպես առաջին, եռյակը կլրանա, պատմվածքդ կտեղադրես, ինչ ես ուզում? :D Նվնվոցիդ սկսվելուց հետո արդեն երկու հատ եռյակ ա ձեւավորվել, ուր էիր? :o
Ուստա ջան, Raedwulf-ն ու Morpheus_NS-ը որ երեկ գրել էին շարունակելու ցանկության մասին, դեռ էսօր ոչ մի երկու եռյակ էլ չկար, աչքիս: Եռյակը երեք հոգով չի լրանու՞մ:
Ուստա ջան, Raedwulf-ն ու Morpheus_NS-ը որ երեկ գրել էին շարունակելու ցանկության մասին, դեռ էսօր ոչ մի երկու եռյակ էլ չկար, աչքիս: Եռյակը երեք հոգով չի լրանու՞մ:
Ես համաձայն եմ, ու քանի որ վերջում եմ գրել, խնդրում եմ ինձ պատմվածքի ավարտը տվեք :oy
Մի եռյակ էլ ոնց որ թե լրացավ :)
Ես համաձայն եմ, ու քանի որ վերջում եմ գրել, խնդրում եմ ինձ պատմվածքի ավարտը տվեք :oy
Մի եռյակ էլ ոնց որ թե լրացավ :)
Հայկօ, Գռնօ (:D), որտեղ եք ձեր հայտերը ներկայացրել?:) Կարող ա ընկնեմ ֆորումով մեկ հայտեր փնտրեմ? լօլ Լավ ա զրուցարանում չեք մի թեթև ակնարկում, որ կուզեի~ք մի օր~ և այլն :angry:P
Հայկօ, Գռնօ (:D), որտեղ եք ձեր հայտերը ներկայացրել?:) Կարող ա ընկնեմ ֆորումով մեկ հայտեր փնտրեմ? լօլ Լավ ա զրուցարանում չեք մի թեթև ակնարկում, որ կուզեի~ք մի օր~ և այլն :angry:P
Լավ, հիմա ասա, մեր հայտը ընդունում ես թե չէ? :P
Լավ, հիմա ասա, մեր հայտը ընդունում ես թե չէ? :P
Այ քո ցավդ տանեմ, ըհըն գրանցամատյանը (http://www.akumb.am/showthread.php?t=33221), մտեք գրանցվեք, ինչ եք ուզում ինձնից? Չեք ուզում գրանցվեք? ձեր կայֆով թեմա բացեք` ինչ ուզում եք արեք, օֆֆտոպից զատ:)) Ես հո ցարի բոգը չեմ` ընդունեմ կամ չընդունեմ?:))
Morpheus_NS
21.10.2008, 20:55
Ես համաձայն եմ, ու քանի որ վերջում եմ գրել, խնդրում եմ ինձ պատմվածքի ավարտը տվեք :oy
Մի եռյակ էլ ոնց որ թե լրացավ :)
Raedwulf ջան, բեր վերջը ինձ թող էլի, գրանցվելուց ես երրորդն էի:
Raedwulf ջան, բեր վերջը ինձ թող էլի, գրանցվելուց ես երրորդն էի:
Հա, բայց համաձայնությունն էլ ես վերջում տվեցի.... :D
Լավ, դավայ Հայկօն թող որոշի, օքեյ? ;)
Morpheus_NS
21.10.2008, 21:09
Հա, բայց համաձայնությունն էլ ես վերջում տվեցի.... :D
Լավ, դավայ Հայկօն թող որոշի, օքեյ? ;)
Ախպեր բեր հերթականությունը չխառնենք: Ամեն ինչ շարքով-կարգով:D
Հա, հերթո՛վ: Ես, Ռեդվուլֆը, Մորփեոսը:
Հա, հերթո՛վ: Ես, Ռեդվուլֆը, Մորփեոսը:
Դե լավ, համաձայն եմ ;)
Դե գնա գրանցամատյանում գրանցվի, որ Ուստեն մեր եռյակը հաստատի :P
Annushka
22.10.2008, 16:19
Երեխեք, ո՞վ կմիանա ինձ՝ համատեղ պատմվածք գրելու համար: Եկեք փորձենք:love Ես կսկսեմ:)
Հայկօ, մի ամբողջական գործ ես գրել վերջացրել, էլ ինձնից ու Մորֆից ինչ ես ուզում???? :angry
Փնտրում եմ երկյակ համապատասխան էջում պատմվածք ստեղծագործելու նպատակով ցանկացողները տեղեկացնեն ինձ և գրանցվեն թեմայում :oy
Հայկօ, մի ամբողջական գործ ես գրել վերջացրել, էլ ինձնից ու Մորֆից ինչ ես ուզում???? :angry
Գռնօ ջան, որ ասում էի` պատահական սկզբունքից լավ բան չկա? Դրել եք հայ բուդու~լ եսիմ ի~նչ :D
Գռնօ ջան, որ ասում էի` պատահական սկզբունքից լավ բան չկա? Դրել եք հայ բուդու~լ եսիմ ի~նչ :D
Ինադու քեզ ես իմ մասը կգրեմ.... Կակռազ դեպրեսիայի մեջ եմ... :lol
Yellow Raven
23.10.2008, 14:02
Նոր բացված թեմայում համատեղի փախոարեն համառեղա գրված;)
Հայկօ, մի ամբողջական գործ ես գրել վերջացրել, էլ ինձնից ու Մորֆից ինչ ես ուզում???? :angry
Կիսատ գործը տատս էլ կշարունակի. էդքան լավ բրդատու ես՝ էդ մեկը գրի-պրծի :P:
Ի դեպ՝ ճիշտ ես ասում: Որպես գործ կարելի է ավարտուն համարել: Բայց որպես պատմություն՝ չէ:
Կիսատ գործը տատս էլ կշարունակի. էդքան լավ բրդատու ես՝ էդ մեկը գրի-պրծի :P:
Ի դեպ՝ ճիշտ ես ասում: Որպես գործ կարելի է ավարտուն համարել: Բայց որպես պատմություն՝ չէ:
Ես, օրինակ, կարդացի, դուրս եկավ։ Շարունակություն էլ մտածեցի :) Բայց չեմ գրի, ես չկամ եռյակում ;)
Ուզում եմ ասել, կարելի է շարունակել։
Կիսատ գործը տատս էլ կշարունակի. էդքան լավ բրդատու ես՝ էդ մեկը գրի-պրծի :P:
Ի դեպ՝ ճիշտ ես ասում: Որպես գործ կարելի է ավարտուն համարել: Բայց որպես պատմություն՝ չէ:
Շարունակությունը գրել վերջացրել եմ, հիմա մտածում եմ արժի դնել, թե չէ.... Իրիկունը պարզ կդառնա... :P
Շարունակություն էլ մտածեցի
Մի երկու բառով ինձ ուղարկիր, է՛լի :):
Մի երկու բառով ինձ ուղարկիր, է՛լի :):
Մտքումս է, գրի չեմ առել։ Վաղը կուղարկեմ ՊՄ–ով։ :)
Չէ՛, բառացիորեն մի երկու բառով ասա՝ ինչ ես մտածել: Շատ հետաքրքիր ա :): Մի երկու բան էլ ես էի մտածում, ոչ մեկը հետո դուրըս չեկավ:
Morpheus_NS
23.10.2008, 20:50
Ես վերջամասը արդեն մոտավորապես գիտեմ, թե ինչ է լինելու, մնում է միջնամասը համապատասխան լինի:
Ես վերջամասը արդեն մոտավորապես գիտեմ, թե ինչ է լինելու, մնում է միջնամասը համապատասխան լինի:
Դժվար թե.... Հեսա կես ժամվա ընթացքում կտեղադրեմ ;)
Էս մեր (Վահիկի ու իմ) գրչակից Morpheus_NS-ը չի՞ ուզում մեր պատմվածքը վերջացնել։ :think
Էս մեր (Վահիկի ու իմ) գրչակից Morpheus_NS-ը չի՞ ուզում մեր պատմվածքը վերջացնել։ :think
Եղբա՛յր, մեկ ա՝ վերջում Ռոբը բորշելու ա ու արթնանա, նենց որ՝ իզուր ես սպասում ;):
Եղբա՛յր, մեկ ա՝ վերջում Ռոբը բորշելու ա ու արթնանա, նենց որ՝ իզուր ես սպասում ;):
Խաչը քոննա, զորությունը դու գիտե՞ս, Հայկ ջան։ ;)
Ես էլ եմ կասկածում՝ մի տենց բան ստացվի, բայց դե սպասենք, տեսնենք :)
Yellow Raven
26.10.2008, 20:31
Եղբա՛յր, մեկ ա՝ վերջում Ռոբը բորշելու ա ու արթնանա, նենց որ՝ իզուր ես սպասում ;):
Ինձ թվումա,եթե Մորֆեուսը քո գրածը կարդա,նաղդ Ռոբը չի արթնանա:D
Առաջին անգամ մասնակցեցի, տենաս ո՞նց էր :oy
Ուլուանա
28.10.2008, 05:06
Մի առաջարկ եմ ուզում անել։
Կարծում եմ՝ պատմվածքների հաջողվածությանը նպաստելու համար հարկավոր է, այնուամենայնիվ, հնարավորություն տալ, որ ցանկացողները գրանցվեն նախապես իրար հետ համաձայնեցված, ձևավորված եռյակներով։ Չեմ կարծում, թե դրանից համատեղ պատմվածքը որևէ բանով տուժի կամ հետաքրքրությունը պակասի, քանի որ հեղինակներն ամեն դեպքում տարբեր մարդիկ են, ու ոնց էլ լինի, հետաքրքիր կլինի տարբեր գրելաոճերի համադրությունը։ Փոխարենը չեն ձևավորվի այնպիսի եռյակներ, որոնց անդամների ակնկալիքները միմյանցից կարող են և չարդարացվել՝ նրանց մտածելակերպի, գրելաոճի և այլնի անհամատեղելիության պատճառով։ Համոզված եմ, որ շատերը, հատկապես սկսողները, կոնկրետ մարդկանց չէին ցանկանա տեսնել որպես իրենց գրածի շարունակողներ, մինչդեռ մեկի համար անցանկալի մարդիկ կարող են մեկ ուրիշի համար ցանկալի համահեղինակ լինել ու միանգամայն հաջող եռյակ կազմել։ Նման դեպքերում, կարծում եմ, մարդը պետք է իրավունք ունենա խուսափելու անցանկալի հեղինակների հետ համատեղ պատմվածք գրելուց։ Իսկ ովքեր որ կցանկանան, այսպես ասած, կուրորեն կազմել իրենց եռյակը, էլի թող կազմեն։ Բայց ցանկացողներին թող հնարավորություն տրվի հանդես գալ արդեն ձևավորված եռյակներով, այսինքն՝ եռյակը միանգամից գրանցել, բնականաբար, երեքի համաձայնությունը ստանալուց հետո։
Ի՞նչ կասես, Վարպետ։ :oy
Շատ բարի, Ան ջան:) Համեցեք:) Մանավանդ, որ արդեն ունենք ինչպես պայմանավորվածությամբ եռյակի, այնպես էլ անհամատեղելի եռյակի նախադեպեր:)
Rhayader
28.10.2008, 08:07
Annushka, եթե իհարկե հարմար ես համարում, կարող եմ երկրորդը լինել: Հետաքրքիր կլինի համաստեղծագործել մի մարդու հետ, ում չես ճանաչում:
Morpheus_NS
28.10.2008, 10:56
Էս մեր (Վահիկի ու իմ) գրչակից Morpheus_NS-ը չի՞ ուզում մեր պատմվածքը վերջացնել։ :think
Տերմինատոր 3-ն եմ ման գալիս նայեմ, տենամ վերջը ինչ եղավ, որ դնեմ:D:
Ավելացվել է 46 վայրկյան անց
Եղբա՛յր, մեկ ա՝ վերջում Ռոբը բորշելու ա ու արթնանա, նենց որ՝ իզուր ես սպասում ;):
Աչքիս մեր պատմվածքի վերջը դուրդ չի եկել Հայկօ ջան:
Տերմինատոր 3-ն եմ ման գալիս նայեմ, տենամ վերջը ինչ եղավ, որ դնեմ:D:
Մորֆեուս ջան, դու մեր պատմվածքի առաջին երկու մասերը կարդացել՞ ես :D:D 20 տարեկան օրիորդին (9 տարեկանում Ռոբը նրան գտել է, 11 տարի էլ անցել է) դարձրել ես փոքրիկ (չնայած, կարողա դու ռոբերի տեսանկյունից ես նայել, փոքրիկ է երևացել ;)), տվել Ռոբի ձեռքը (չնայած Վահիկի մոտ Ռոբը մենակ դուրս եկավ կացարանից)։ Սլոտերը, չիպերը, Փովեռսթեյշնը լավն էին :hands
Մի խոսքով, էս համատեղ պատմվածքը շատ «сам себе режиссер» ոճով էր, դրա համար էլ դուրս եկավ :ok
Տեսնենք, հանրությունը ի՞նչ է ասելու։ :B
Morpheus_NS
28.10.2008, 13:52

Ապեր Լիզան ու Աստվածուհին նույնը չէ՞ին: Իմ ջոկելով Լիզան վաղուց էր Ռոբի մոտ մնում, փոքրիկին էլ նոր էին գտել: Հիմա որ նորից կարդացի, ավելի խառնվեցի, բան չջոկեցի:D
Ապեր Լիզան ու Աստվածուհին նույնը չէ՞ին:
Հա, նույնն էին։
Իմ ջոկելով Լիզան վաղուց էր Ռոբի մոտ մնում,
9 տարեկանից։
փոքրիկին էլ նոր էին գտել:
Ե՞րբ։ : o:) Էն «օբյեկտը», որին պիտի Ռոբը ներկայացներ Գլխավորին (11 տարի առաջ) հենց Լիզան էր :D
Հիմա որ նորից կարդացի, ավելի խառնվեցի, բան չջոկեցի:D
Լավա, Մորֆեուս ջան, իսկական ֆանտաստիկայա ;) :)
Morpheus_NS
29.10.2008, 10:44
Ե՞րբ։ : o:) Էն «օբյեկտը», որին պիտի Ռոբը ներկայացներ Գլխավորին (11 տարի առաջ) հենց Լիզան էր :D
Հա՜՜՜, Ռոբը էն որ Լիզայի մոտից դուրս եկավ, ճամփին մի հատ էլ երեխա գտավ.... Չէ՞ի գրել էտ:D
Morpheus_NS
29.10.2008, 11:01
Նրա գեղեցիկ, պայծառ աչքերց գլորվում էին արցունքի բյուրեղյա կաթիլները, և նա ասես էլ ոչինի չէր տեսնում, չէր զգում սենյակի անկյունում բոցկտացող բուխարու կրակի ջերմությունը.. նրա հոգին դողում էր, մրսում , աղերսում, որ այս ամենը լիներ լոկ մի դաժան երազ:
Annushka-ի, Needles in Eyes-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքի Annushka-ի մասից մի հատված ա: Ասում եմ չբռնե՞մ էտ աղջկա աղերսանքը իրականացնեմ:D
Annushka
29.10.2008, 11:05
Չէ, Մորֆեուս ջան, դու ուղղակի դեռ Needles in Eyes-ի գրածը չես կարդացել, հիմա կտեղադրի.. պատրաստվիր շարունակել.:) ասեմ, որ այդքան էլ հեշտ չի լինելու...:)
Morpheus_NS
29.10.2008, 11:08
Դու իմ Հայկօյի ու Readwulf-ի գրածը կարդացե՞լ ես:
Չէ, Մորֆեուս ջան, դու ուղղակի դեռ Needles in Eyes-ի գրածը չես կարդացել, հիմա կտեղադրի.. պատրաստվիր շարունակել.:) ասեմ, որ այդքան էլ հեշտ չի լինելու...:)
Մի՛շտ պատրաստ եմ:)
Այս պահին բացված է «Harcaser-ի, Բարեկամի ու Հայկօի համատեղ պատմվածքը (http://www.akumb.am/showthread.php/51134-Harcaser-%D5%AB-%D4%B2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%B8%D6%82-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D6%85%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8)» թեման, սակայն արդեն իսկ կա գրանցված երկու նոր եռյակ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):
Մտածում եմ, որ նախագիծը ձանձրալի չլինելու և արագ չմարելու համար նոր եռյակների համար թեմաներ արժի բացել նախորդ եռյակի պատմվածքն ավարտված լինելուց հետո: Դրանով կապահովվի բաժնի անընդհատ ակտիվացումը:
Կարծիքնե՞ր:
Համամիտ եմ Չուկի հետ միանշանակ՝ հատկապես հաշվի առնելով նախկին փորձերը:
հետաքրքիր է,նոր անդամ եմ,կցանկանայի մասնակցել,միայն մի հարց ունեմ թման մենք ենք ընտրում?
հետաքրքիր է,նոր անդամ եմ,կցանկանայի մասնակցել,միայն մի հարց ունեմ թման մենք ենք ընտրում?
Հարցերն այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80)
Հիմա գրանցվու՞մ ես, թե՞ ուղղակի ցանկանում:
Վերջին երկու գրառումները տեղափոխվել են «Մեր համատեղ պատմվածքը» նախագծի գրանցամատյանի թեմայից.
հետաքրքիր է,նոր անդամ եմ,կցանկանայի մասնակցել,միայն մի հարց ունեմ թման մենք ենք ընտրում?
Այո: Թեմայի ընտրությունը հեղինակներինն է, ավելին, որպես կանոն առաջին հեղինակինը:
Մի թեմայի մեջ էլ ինձ ներգրավեք: Բայց արձակ ոճում: Կարևոր չէ, թե որերորդը կլինեմ: Մերսի :Ճ
Մի թեմայի մեջ էլ ինձ ներգրավեք: Բայց արձակ ոճում: Կարևոր չէ, թե որերորդը կլինեմ: Մերսի :Ճ
Նախագծին մասնակցելու համար գրանցվում են այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF.-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):
հ.գ. փաստորեն արդեն :)
Հենրիկ Բաբաջանյան
05.05.2010, 00:22
Իմ կարծիքով այդ համատեղ հորինվող պատմվացքները չունեն ոչ ապագա, ոչ էլ գեղարվեստական արժեք, անկախ հեղինակների տաղանդից: Նախ՝ ոչ մի երեխա չի կարող ունենալ երկու հայր և երեք մայր, հետո՝ հեղինակները, անկասկած, առանձին- առանձին բավականին բարձրավորակ հատվածներ են գրում, ամեն մեկը իր ոճով և բառապաշարի, մտածելակերպի, կրքերի շրջանակում: Միացնելով այդ ամենը՝ ստացվում է ստեղծագործական խառնաշփոթություն: Դրանից ոչինչ չեն շահում ընթերցողները, նույնիսկ՝ հեղինակները:
Ինձ չի հետաքրքրում բովանդակությունը: Այնտեղ չկան իրական ապրումներ, կրքեր, հույզեր, հույսեր,մտերմություն, դավաճանություն: Ամեն ինչ արհեստական է և կարծես զուգահեռ աշխարհներից: Չկա կյանք, մահ, որոնք ծընում են ընթերցողի մեջ զգացումներ՝ ուրախություն, վիշտ:
Պատճառը, ինչպես վերևում նշեցի՝ արհեստականությունն է:
Մենք ապրում ենք այպիսի միջավայրում, ուր մենուրեք տեղի են ունենում տասնյակ միջադեպքեր՝ հուզող, հետաքրքրող մեր մտքի ու սրտի բոլոր անկյունները: Ինչու՞ չգրել այդ մասին:
Կազմակերպեք կարճ պատմվացքի մրցույթ մեր առօրյա կյանքի մասին:
Եթե դա հետաքրքիր չի լինի ակումբայիններին, մի հուսահատվեք, այն մեծ ուրախությամբ կընթերցեն ուրիշները:
կավարտեմ
---------- Ավելացվել է՝ 17:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:09 ----------
Ժող բայց կլինի մի քիչ հումորայինա-վերացականոտ բան գրենք? ձեր գրածները կարդացի ապրեք, մեջներդ տաղանդը կա ;)
Հ.Գ մեր մեջ ասած ես էդքան էլ փորձ չունեմ նենց որ խիստ չդատեք :vayreni
Վահիկի սկիզբը հենց հումորային է. կարող ես ծանոթանալ սկզբնամասում` Վահիկի, անկապում գրած, Ռոջերի պատմությանը:)
BeatleMan
18.07.2010, 17:17
Վահիկի սկիզբը հենց հումորային է. կարող ես ծանոթանալ սկզբնամասում` Վահիկի, անկապում գրած, Ռոջերի պատմությանը:)
լինքը կուղարկես?
Yellow Raven
18.07.2010, 21:05
լինքը կուղարկես?
Արդեն տեղադրեցի թեմայում;)
Նաիրուհի
03.12.2012, 13:09
Բյուրի գրած սկիզբը (http://www.akumb.am/showthread.php/63820-StrangeLittleGirl-%D5%AB-Rhayader-%D5%AB-%D6%87-ivy-%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8?p=2372790&viewfull=1#post2372790) շատ հավանեցի: Հիմա ձեռքերս շփելով սպասում եմ շարունակությունը. հաստատ Ռայի ու Այվիի մասերում էնպիսի զարգացումներ են լինելու, որ բերաններս բաց մնան :Ճ
Բյուրն արդեն իրեն բնորոշող շեշտերը դրել է. առանց անունը տեսնելու էլ կիմանայի, որ ինքն է գրել: :)
Rhayader
03.12.2012, 14:04
Ժող, կներեք, երեկվա ընտրություններին վստահված անձ էի: Արդեն արթնացել եմ, այսօր իմ մասը կգրեմ:
Ես էլ եմ շեֆի առաջարկն ընդունում :) Մնում է՝ իրագործվի:
Ի դեպ, մի ժամանակ էլ pm-ներով էինք պատմվածք գրում, ուղարկում: Տեսնես՝ ու՞մ մոտ է լռվել:
Ո՞նց ենք ուղարկում պատմվածքները…
Երազի Տունը
Սրճարան մտնելուն պես ամեն ինչ ծածկվեց տերյանական մեգ ու մշուշի մեջ...
Նախագծի ավարտից հետո օրիգինալ շարունակությունն էլ կտեղադրես հա՞, Գալաթեա ջան: Ահավոր հետաքրքիր ա շարունակությունը:
Ցեցը գցեց ջաններս, գնաց :goblin
StrangeLittleGirl
03.12.2012, 18:09
Ո՞նց ենք ուղարկում պատմվածքները…
Վայ, էս ինչ հին գրառում ես մեջբերել: Չեմ էլ հիշում՝ խոսքն ինչի մասին էր :))
Երազի Տունը
Սրճարան մտնելուն պես ամեն ինչ ծածկվեց տերյանական մեգ ու մշուշի մեջ: Մտքում հայհոյելով՝ հանեց ակնոցը և գրպանի հարուստ պարունակության մեջ որսաց փափուկ կտորը: Թեև ակնոցը հանած վատ էր տեսնում, բայց մինչ գորորշին կմաքրեր ապակիների վրայից, գրեթե առանց նայելու մոտեցավ իրենց սիրած սեղանին:
Մարոյի վառ կարմիր բջջայինը սեղանի վրա էր: Ինքը չկար:
Էլի մտքում գոռգռաց ընկերուհու վրա, որ ամեն անգամ, անտեսելով իր մունաթը, եղած-չեղածը թողնում է սեղանին ու գնում է զուգարան: Ակնոցը դրեց, նայեց բարի կողմը և ժպտաց: Մարոն, ձեռքին երկու թեյի բաժակ, մոտենում էր սեղանին:
- Լավ է եկար,- Մարոն բաժակները տեղավորեց ու նստեց:
- Խցանում էր: Զզվում եմ էս Նոր Տարուց: Աշխարհի մեքենան էր փողոցում լցված: Երևան Սիթիի մոտ 25 րոպե կանգնած եմ եղել:
- Բենզին ունե՞ս, Ան:
- Կա մի քիչ, ինչու՞:
Պատմեց: Գիշերը Մարոյի Մարիամ տատը երազ էր տեսել: Երազում նա հայտնվել էր մի սեփական տան բակում, որն իրեն աղոտ ծանոթ էր թվացել: Պտտվել էր տան շուրջը և ֆիքսել էր ամեն մի մանրամասնը: Հետո մոտեցել էր դռանը ու հենց ուզել էր զանգը տալ, տեսել էր, որ մատներ չունի: Ուզել էր ձայն տար, որ դուռը բացեն, ձայն չէր դուրս եկել կոկորդից: Փորձել էր ոտքով խփել դրանը, պարզվել էր՝ ոտքերին փափուկ կոշիկներ են ու հարվածի ձայնը չի լսվում: Միևնույն ժամանակ Մարիամ տատի ներսում ահագնացել էր զգացումը, որ այդ տան մեջ ինչ-որ բան կա, որ իր հետ է կապված: Որ եթե կարողանա մտնել ներս, իր շատ հարցերին պատասխան է գտնելու: Բայց այդպես էլ չկարողանալով մտնել ներս՝ արթնացել էր:
Մարոն լռեց:
- Հետո՞, բենզինն ի՞նչ կապ ուներ:
- Տատս մանրամասն նկարագրել է տունն ու տարածքը: Համոզված է, որ Սարի Թաղում է գտնվում: Թեյդ խմի, գնում ենք էդ տունը գտնենք:
- Մար, լավ էլի, լրջացի:
- Տատիին խոստացել եմ, Ան, պետք է գնանք:
- Ախր ես էլ եմ երազումս շատ բան տեսնում, ամեն տեսածիս հետևից որ գնամ, ո՞ւր կհասնեմ:
- Ան, տատս վերջին անգամ երկրորդ ֆրոնտը բացվելիս է երազ տեսել: Արի գնանք էլի: Չենք գտնի՝ հետ կգանք: Քեզ հարս չեմ տանում Սարի Թաղ:
- Ատում եմ քեզ, Մարո, - ասաց ու գլուխը քաշեց թեյի վերջին կումը:
Որպես սկիզբ՝ ուներ ընթերցողին գրավելու հմտությունն ու մղում է շարունակությունը կարդալու: Միայն թե իմ կարծիքով ավելրոդ էր "տերյանական մեգ ու մշուշ" արտահայտությունը: Դա կարելի է անել ակնարկի կամ որևէ պարոդիայի մեջ, իսկ այս գործը ես որպես պատմվածք կարդացի, ու սկզբի կիսահեգնական արտահայտությունը չէր համընկնում հետագայի գրելաոճի հետ:
Սիրով կսպասեմ շարունակությանը:
Ժողովուրդ, ինչ կլինի համատեղ պատմվածքի առաջին մասը գրելիս վերնագիր մի դրեք (էս էլ նոր բան է, չկար առաջ). դրանով դուք պարտավորեցնում եք շարունակողներին գնալ ձեր ընտրած ճանապարհով: Ասեմ, որ երկու եռյակում եմ հիմա մասնակցում ու երկուսի դեպքում էլ չեմ առաջնորդվելու վերնագրով:
Իսկ ընդհանրապես, կարծում եմ, ճիշտ կլինի հստակեցնել էս կետը ու որոշել, որ առաջին հեղինակի կողմից վերնագիր չի տրվելու:
StrangeLittleGirl
06.12.2012, 22:06

Ռիփ, հլը սպասի, տես Բայն ինչ ա գրում, հետո վերնագրից կխոսես :P լավ եմ արել, դրել եմ վերնագիր :beee
Ես չեմ կարծում, որ վերնագիր դնելը տենց սխալ բան ա:
Երբ մեկը պատմություն ա սկսում էս պրոեկտում, սենց թե նենց, մնացածը պետք ա հետևեն իր սկզբնական մտքին: Իսկ վերնագիրն իր սկզբնական մտքի մի մասն ա: Եռյակ պատմվածքի միտքը հենց էն ա, կարծում եմ, որ լինի կուռ, միասնական մարմին՝ հիմնված սկզբնական գաղափարի վրա:
Եթե սկզբնական գաղափարին չես հետևելու՝ կապ չունի՝ վերնագիր կար թե չէ:
Գալ, իմ կարծիքով եռյակը նրանով է հետաքրքիր, որ անկանխատեսելի է ամեն մեկի շարունակությունը, իսկ պատմությունը, հա, պիտի լինի միասնական մարմին, բայց դրա համար հեչ պարտադիր չի գուշակել առաջին հեղինակի միքտը ու փորձել էդպես էլ շարունակել: Հակառակ դեպքում թող հենց հեղինակն էլ գրի վերջացնի, էլ ինչ իմաստ կա երեքով գրելու:
impression
07.12.2012, 01:22
ես ռիպի հետ համամիտ եմ, էն մյուս դեպքը փակ աչքերովն ա, էստեղ ամենակայֆը հենց էդ ազատությունն ա, որ եթե երևակայությունդ հերիքի, սկիզբը լրիվ անկանխատեսելի ձևով կշարունակես ու կավարտես, իսկ վերնագիրն արդեն պարտադրում ա
Ուլուանա
07.12.2012, 01:25
Գալ, իմ կարծիքով եռյակը նրանով է հետաքրքիր, որ անկանխատեսելի է ամեն մեկի շարունակությունը, իսկ պատմությունը, հա, պիտի լինի միասնական մարմին, բայց դրա համար հեչ պարտադիր չի գուշակել առաջին հեղինակի միքտը ու փորձել էդպես էլ շարունակել: Հակառակ դեպքում թող հենց հեղինակն էլ գրի վերջացնի, էլ ինչ իմաստ կա երեքով գրելու:
Համաձայն եմ. հակառակ դեպքում հիմնական իմաստը ստացվում ա՝ գուշակեք հեղինակի միտքը։
Սենց թե նենց ամեն մարդ իր ոճով ու տրամաբանությամբ ա գրում՝ էլի հիմնված սկզբնական գաղափարի վրա, իսկ վերնագիրն ահագին կաշկանդում ա շարունակողի միտքը, իմ կարծիքով։
StrangeLittleGirl
07.12.2012, 01:26
ես ռիպի հետ համամիտ եմ, էն մյուս դեպքը փակ աչքերովն ա, էստեղ ամենակայֆը հենց էդ ազատությունն ա, որ եթե երևակայությունդ հերիքի, սկիզբը լրիվ անկանխատեսելի ձևով կշարունակես ու կավարտես, իսկ վերնագիրն արդեն պարտադրում ա
թե տղա ես, վերնագրով մի պարտադրվի :P ինչքան սկիզբն ա պարտադրող, էնքան էլ վերնագիրը: կարա՞ս, վերնագրին հավատարիմ մնա, բայց անկանխատեսելի սարքի:
impression
07.12.2012, 01:29
Բյուր ջան, քո ասածն արդեն ռուսկայա ռուլետկա ա դառնում :))
Գալ, իմ կարծիքով եռյակը նրանով է հետաքրքիր, որ անկանխատեսելի է ամեն մեկի շարունակությունը, իսկ պատմությունը, հա, պիտի լինի միասնական մարմին, բայց դրա համար հեչ պարտադիր չի գուշակել առաջին հեղինակի միքտը ու փորձել էդպես էլ շարունակել: Հակառակ դեպքում թող հենց հեղինակն էլ գրի վերջացնի, էլ ինչ իմաստ կա երեքով գրելու:
Բայց քո ասածի դեպքում եռյակ պատմվածքի գաղափարը կորում ա: Եթե երկրորդ հեղինակը պետք ա կարդա առաջինի գրածն ու անկանխատելի շարունակություն առաջարկի, էլ ո՞ւմ ա պետք առաջինի գրածը: Թող գնա՝ իր համար պատմվածք գրի: Ես անձամբ շարունակելուց միշտ աշխատել եմ, անգամ իմ ոճից հրաժարվելու գնով, առաջին հեղինակի պատմվածքը գրել: Մտածել եմ, որ կոնկրետ էս պրոեկտում ճիշտը դա ա:
Լավ, ժողովուրդ, ասեցինք, հասկացանք, ամեն մարդ թող մնա իր կարծիքին, մի նենց մեծ քննարկման նյութ էլ չի...
Կփորձեմ հետևել վերնագրին, բայց դե ես երբեք էլ տղա լինել չեմ ուզել, որ էս անգամ էլ չստացվի, ինձ կներեք:
Կոնկրետ իմ պատմվածքի դեպքում ես վերնագրել եմ "Երազի Տունը", որովհետև ուրիշ բանի մասին չեմ էլ խոսել սկզբում...
Ես բառիս բուն իմատով պարտադրել եմ շարունակողներին էդ տան թեման շարունակել: Եթե իրենք կարողանան այլ թեմա հորինել արանքում, շարունակել այլ կերպ, ես կասեմ՝ հալալ ա :)
Ու երևի հաջորդ անգամ էլ չեմ վերնագրի :)
Ուլուանա
07.12.2012, 01:40
Լավ, ժողովուրդ, ասեցինք, հասկացանք, ամեն մարդ թող մնա իր կարծիքին, մի նենց մեծ քննարկման նյութ էլ չի...
Կփորձեմ հետևել վերնագրին, բայց դե ես երբեք էլ տղա լինել չեմ ուզել, որ էս անգամ էլ չստացվի, ինձ կներեք:
Բայց տղա լինելը տվյալ դեպքում վերնագրով չէր «պարտադրված» :))։ Համ էլ նույն հաջողությամբ տղան էլ դժվար թե ուզենար աղջիկ լինել։ Իսկ պատմվածքի կեսից սեռը փոխելն ամեն դեպքում նորմալ չէր լինի։
Բայց տղա լինելը տվյալ դեպքում վերնագրով չէր «պարտադրված» :))։ Համ էլ նույն հաջողությամբ տղան էլ դժվար թե ուզենար աղջիկ լինել։ Իսկ պատմվածքի կեսից սեռը փոխելն ամեն դեպքում նորմալ չէր լինի։
Ես արդեն լրիվ խճճվեցի՝ ով պիտի երբ ինչ դառնար :think
:D
Ուլուանա
07.12.2012, 01:51
Ես արդեն լրիվ խճճվեցի՝ ով պիտի երբ ինչ դառնար :think
:D
Դե, Smokie–ի նախաբանում տղա էր ես–ը։ Բա հո աղջիկ չէ՞ր լինելու. իրեն էլ հո ոչ ոք չէր պարտադրել :))։
Rhayader
07.12.2012, 12:33
թե տղա ես, վերնագրով մի պարտադրվի :P ինչքան սկիզբն ա պարտադրող, էնքան էլ վերնագիրը: կարա՞ս, վերնագրին հավատարիմ մնա, բայց անկանխատեսելի սարքի:
Բյուր, դրածդ վերնագրի տատ մոր գանգը: Նստել եմ ու բլոկ ընկել: Քոնն էլ փոխադրությունների ձեռնարկի, էն էլ սովետական, վերնագիր ա:
StrangeLittleGirl
07.12.2012, 14:36
Բյուր, դրածդ վերնագրի տատ մոր գանգը: Նստել եմ ու բլոկ ընկել: Քոնն էլ փոխադրությունների ձեռնարկի, էն էլ սովետական, վերնագիր ա:
Ռայ :beee
Rhayader
07.12.2012, 14:47
Ռայ :beee
Թեթև տար, բայց իրոք, ասենք, «ածական ածականը» վերնագրերը մե քիչմ պրիմիտիվ ու բարոյախրատական են, էլի: Ինձ համար իդեալական են Գեյմանի («Դառը հատիկներ», «Արթնացա. մեզանից մեկը լացում էր»), Լուի («Պատը», «Գնդակը»), Սելինջերի («Լավ օր է բանանաձկան համար») վերնագրերը: Քոնը ոնց որ Չեխով լիներ: Կամ ավելի շուտ՝ Կռիլով:
StrangeLittleGirl
07.12.2012, 17:11

Ռայ, բայց ես երկիմաստություն էի դրել վերնագրի մեջ :( Առաջին ռեակցիայից հասկանում ես, որ խոսքը հանճարի ու ինքնասիրահարվածի մասին ա, բայց հետո նաև պիտի որ տեղ հասնի, որ իրա ինքնասիրահարվածությունը հանճարեղության ա հասնում: :beee թե չէ ինչ մի Կռիլով
Բյուր, շա՞տ ես զայրացել, որ հանճարեղը առանձնացել ա ինքնասիրահարվածից. Ռայն արդեն առանձնացրել էր, ես էլ էդպես շարունակեցի: Չնայած չառանձնանալու դեպքում՝ չգիտեմ ոնց պիտի շարունակվեր. քո գրած սկզբի մեջ ոչ մի բան չկար ինքն իրեն հանճարեղորեն սիրահարված մարդու մասին, բայց կար «բազմատաղանդ թոռ», ու «հանճարեղը» ակամայից «տաղանդավորի» հոմանիշ էր հասկացվում...
Այվի ջան մի բան հարցնեմ:oy
Իսկ եթե օրինակ, ես առաջին դեմքով բնութագրում եմ իմ հերոսին ու ներկայացնում, որպես սանգվինիկ, դրանով չե՞մ ստիպում հաջորդին առաջնորդվել էդ ուղղությամբ: Բայց դե չես էլ կարող չմեկնաբանել, չներկայացնել հերոսին:)
Վերնագրի պահով ասեմ, որ դրել եմ ուղղակի սիրունության համար:)) Ուշադրություն չդարձրի, որ պարտադիր չի՝ մտածեցի ինչպես ցանկացած պատմվածք, թող վերնագիր ունենա:
StrangeLittleGirl
07.12.2012, 20:58
Բյուր, շա՞տ ես զայրացել, որ հանճարեղը առանձնացել ա ինքնասիրահարվածից. Ռայն արդեն առանձնացրել էր, ես էլ էդպես շարունակեցի: Չնայած չառանձնանալու դեպքում՝ չգիտեմ ոնց պիտի շարունակվեր. քո գրած սկզբի մեջ ոչ մի բան չկար ինքն իրեն հանճարեղորեն սիրահարված մարդու մասին, բայց կար «բազմատաղանդ թոռ», ու «հանճարեղը» ակամայից «տաղանդավորի» հոմանիշ էր հասկացվում...
չէ, ջղայնացա, որ էսքան պատմություն սարքեցիք գլխիս :beee մինչև հիմա կյանքիս մեջ մի անգամ էի համատեղ պատմվածքին մասնակցել, մի տուրուդմփոց էլ դա էր դառել: ախր ո՞ր մեղքիս համար: ի՞նչ վատ բան եմ անում :(
Սմոքիի, Իմփրեշընի ու Այվիի համատեղ պատմվածքը (http://www.akumb.am/showthread.php/63847-Smokie-%D5%AB-impression-%D5%AB-%D6%87-ivy-%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8) մեկնումեկդ իմ տեղն ավարտեք խնդրում եմ:
StrangeLittleGirl
14.12.2012, 21:40
կավարտեմ :))
Թարմը եռյակ ունենք :dance
Սմոքիի, Իմփրեշընի ու Այվիի համատեղ պատմվածքը (http://www.akumb.am/showthread.php/63847-Smokie-%D5%AB-impression-%D5%AB-%D6%87-ivy-%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8) մեկնումեկդ իմ տեղն ավարտեք խնդրում եմ:
կավարտեմ :))
Բյուրը մոռացավ...
Sagittarius
06.02.2013, 02:22
Ես կուզենամ Լիոնի ու Sambitbaba-ի համատեղ պատմվածքը կարդալ :))
Ես կուզենամ Լիոնի ու Sambitbaba-ի համատեղ պատմվածքը կարդալ :))
Ինքը, իրա իզվռաշեն ֆանտազիաները :))
Բյուրը մոռացավ...
Ժողովուրդ ո՞վ կավարտի պատմվածքը, ես էլ գամ տվյալ թեմա ու մի լաա՜վ քննարկեմ:))
StrangeLittleGirl
13.02.2013, 03:29
Ժողովուրդ ո՞վ կավարտի պատմվածքը, ես էլ գամ տվյալ թեմա ու մի լաա՜վ քննարկեմ:))
Բյուրը լավ էլ հիշում ա: Էրկու անգամ բացել եմ էդ թեման, էրկու անգամ ծերից ծեր կարդացել եմ, հեչ բան չի գալիս միտս, որ ավարտեմ :( Բայց թե տեսնեմ, մարդ ես, կարող ա վերջը մի միտք ծնվի:
Բյուրի ու Այվիի գրածը կավարտեմ:oy
:kiss ուխ, ոգևորվեցի: էս թեման շուտ բացեք, հավես ա լինելու:
Իմ գրածն աչքիս էդպես էլ կիսատ մնա :(
Պետք ա Լիլին բերման ենթարկել, կամ էլ ուրիշ շարունակող ճարել, կամ էլ ես կարամ շարժվեմ մեջտեղ, ուրիշ ավարտող ճարենք:
Ես կշարունակեմ Կարինեինը:
Ժողովուրդ ջան, «KarineIonesyan-ի, impression-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը» թեման վերանվանվեց «KarineIonesyan-ի, Գալաթեայի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը (http://www.akumb.am/showthread.php/63878-KarineIonesyan-%D5%AB-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A9%D5%A5%D5%A1%D5%B5%D5%AB-%D6%87-StrangeLittleGirl-%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8)», որովհետև Գալաթեան համաձայնվեց impression-ի տեղը շարունակել:
Smokie ջան, եթե դու այդ համատեղը նկատի ունեիր, որ կավարտես, ասեմ, որ այն արդեն իսկ ուներ ավարտող՝ StrangeLittleGirl-ը: Եթե ուրիշ բան նկատի ունեիր, խնդրում եմ հստակեցրու:

Չէ, ես դա ի նկատի ունեի: Կներեք, որ աչքաթող արեցի մգացրածս հատվածը:oy
Ինչ-որ մեկը կուզենա՞ իմ տեղը վերցնել Բյուրի, իմ ու Շինարարի եռյակում (http://www.akumb.am/showthread.php/64136-StrangeLittleGirl-%D5%AB-ivy-%D5%AB-%D6%87-%D5%87%D5%AB%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8): Շինարարը հազիվ որոշել ա մասնակցել համատեղին, չկորչի իզուր տեղը եռյակը: Ուղղակի մտքիս ոչ մի հարմար շարունակություն չի գալիս, ո՞վ կուզենա գրել իմ տեղը:
Կշարունակեմ, ուզում եմ Շինի հետ եռյակ անել:
Moonwalker
21.09.2013, 13:18
Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Moonwalker (http://www.akumb.am/member.php/24112-Moonwalker%22)-ը սկսում է, Ռուֆուս (http://www.akumb.am/member.php/11349-%D5%8C%D5%B8%D6%82%D6%86%D5%B8%D6%82%D5%BD)ը՝ շարունակում, ars83 (http://www.akumb.am/member.php/14065-ars83)-ն՝ ավարտում:
Ռո՜ւֆ :aaa
Հասկանում եմ, որ շատ անտաղանդ սկիզբ ա, բայց մեկ ա արժանի չի սենց կիսատ մնալու::))
Ռո՜ւֆ :aaa
Հասկանում եմ, որ շատ անտաղանդ սկիզբ ա, բայց մեկ ա արժանի չի սենց կիսատ մնալու::))
Արշակ ջան, կներես, չեմ մոռացել պատմվածքի մասին, պարզապես պատմվածքը շարունակելու հայտիցս հետո ահավոր խառն էի ու մոտս ստեղծագործական կրիզիս էր սկսվել, ոչ մի նորմալ շարունակություն միտքս չէր գալիս: Բայց կաշխատեմ մոտակա ժամանակներս գրածս մի քիչ դզեմ փչեմ ու դնեմ :)
մենակ ե՞ս եմ ուզում Բյուր-Լիզ-Սամ եռյակի (հենց էդ հերթականությամբ) գործը կարդալ․․․
StrangeLittleGirl
11.08.2017, 00:16
մենակ ե՞ս եմ ուզում Բյուր-Լիզ-Սամ եռյակի (հենց էդ հերթականությամբ) գործը կարդալ․․․
հա :))
Sambitbaba
11.08.2017, 03:57
մենակ ե՞ս եմ ուզում Բյուր-Լիզ-Սամ եռյակի (հենց էդ հերթականությամբ) գործը կարդալ․․․
Չէ, ես էլ կուզեի, բայց համատեղ պատմվածք գրելու Սամի առաջին երկու փորձերը ոնց որ թե դրան չնպաստեցին...
Mephistopheles
11.08.2017, 07:10
Մի հատ հին դաշնամուրի նկարներ ունեմ, մեր փրոջեկտի մեջ ա մտնում... 1935 թվի տուն ա, բայց էդ դաշնամուրը տեղից կարծես չի շարժվել ու կարծեմ եղած մեկ օրից էդտեղ ա ու տան հետ ծախվել ա... կուզե՞ք բան ման գրեք ...
StrangeLittleGirl
11.08.2017, 17:02
Չէ, ես էլ կուզեի, բայց համատեղ պատմվածք գրելու Սամի առաջին երկու փորձերը ոնց որ թե դրան չնպաստեցին...
Սամ ջան, չեմ կարդացել երկու փորձերը, բայց իմ համոզմամբ էս համատեղ պատմվածքների գաղափարն ընդհանրապես մի քիչ ախմախ գաղափար ա (թող ինձ ներեն համատեղ պատմվածքների բոլոր սիրահարները): Ուղղակի մեկը մի բան սկսում ա մտքում մի բան ունենալով, հետո լրիվ ուրիշ բան ա ստացվում, որովհետև շարունակողն էլ շարունակում ա մտքում մի ուրիշ բան ունենալով։ Ու տենց շիլաշփոթ ա դառնում։
Ուզում եմ ասել՝ ես կոնկրետ ոչ թե մեր եռյակին եմ դեմ, այլ համատեղ պատմվածք երևույթին։ Թե՞ ոնց հասկացա Ծլնգը հատուկ սենց եռյակ ա ընտրել, որ բաղկացած լինի գաղափարին դեմ մարդկանցից։

Չէ՛․․․ չէ՛․․․
Ես այս եռյակի գործն եմ ուզում, որևհետև դժվար ա ակումբում պատկերացնել մեկ այլ եռյակ, որի ցանկացած զույգի հաստատված գրական ոճերը այդքան «հեռու» լինեն իրարից։ Ու նաև մեկը մյուս երկուսի ոճերը, մեղմ ասած, չի հավանում (դե գոնե իմ երևակայաությամբ)։ Կարծում եմ գրանդիոզ փորձ կլինի։ Մի պոստ-ոճային ֆրանկենստայն։ Լուրջ գեշ հետաքրքիր ա վերջնական արդյունքը ըմբոշխնելը, եթե բոլորդ էլ պատասխանատվությամբ մոտենաք գործին։ :)
Իսկ քո ասածի հետ այնքան էլ համաձայն չեմ։ Կարաս սկիզբը գրես առանց վերջավորության մասին որևիցե բան մտքումդ ունենալու։ Ու դա էլ իր հավեսը ունի։ Հա, եթե կոնտրոլ ֆրիկություն մի քիչ ունես, դժվար ա տեսնելը, թե քո գյոզալ սկիզբը ոնց աղավաղեցին, բայց այդ դեպքում էլ ահագին թերապևտիկ կարող է լինել այսպիսի նախագծերին մասնակցելը։
Տեսնենք Լիզը ինչ ա ասում, կարող ա կարողանամ քեզ համոզել սկսել, հը՞ Բյուր։
StrangeLittleGirl
11.08.2017, 17:17

Քո էքստրեմալ կայֆերն ինձ համար էմոցիոնալ տրավմա են :))
Ես ինչքան մասնակցել եմ համատեղներին, աշխարհի քլունգը թափվել ա գլխիս (եթե, իհարկե, չեմ սկսել): Նենց որ կհամոզվեմ նման եռյակի մենակ էն դեպքում, եթե ես սկսելու եմ :))
Sambitbaba
11.08.2017, 17:43

Իսկ ինձ թվում է, որ բավական հետաքրքիր է ուրիշի մտածողության մեջ մտնել փորձելը: Ինձ, օրինակ, հեչ չի գրավում համատեղ պատմվածք սկսելը, բայց հաճույքով համ կշարունակեի, համ էլ կավարտեի յուրաքնչյուր սկզբի դեպքում: Բացառությամբ այն վիճակի, որին հանդիպեցի հենց երկրորդ փորձումս: Չնայած, կրկնում եմ, կոնկրետ իր մասը Ընոյինգը շատ լավ էր գրել, և իմ փոխարեն մեկ ուրիշը կարող էր լավ էլ զարգացնել ամեն ինչ:
Sambitbaba
11.08.2017, 17:45
Չէ՛․․․ չէ՛․․․
Ես այս եռյակի գործն եմ ուզում, որևհետև դժվար ա ակումբում պատկերացնել մեկ այլ եռյակ, որի ցանկացած զույգի հաստատված գրական ոճերը այդքան «հեռու» լինեն իրարից։ Ու նաև մեկը մյուս երկուսի ոճերը, մեղմ ասած, չի հավանում (դե գոնե իմ երևակայաությամբ)։ Կարծում եմ գրանդիոզ փորձ կլինի։ Մի պոստ-ոճային ֆրանկենստայն։ Լուրջ գեշ հետաքրքիր ա վերջնական արդյունքը ըմբոշխնելը, եթե բոլորդ էլ պատասխանատվությամբ մոտենաք գործին։ :)
Իսկ քո ասածի հետ այնքան էլ համաձայն չեմ։ Կարաս սկիզբը գրես առանց վերջավորության մասին որևիցե բան մտքումդ ունենալու։ Ու դա էլ իր հավեսը ունի։ Հա, եթե կոնտրոլ ֆրիկություն մի քիչ ունես, դժվար ա տեսնելը, թե քո գյոզալ սկիզբը ոնց աղավաղեցին, բայց այդ դեպքում էլ ահագին թերապևտիկ կարող է լինել այսպիսի նախագծերին մասնակցելը։
Տեսնենք Լիզը ինչ ա ասում, կարող ա կարողանամ քեզ համոզել սկսել, հը՞ Բյուր։
Ես, օրինակ, Բյուրի որոշ գործեր շատ էլ հավանում եմ::o
StrangeLittleGirl
11.08.2017, 17:52
Ես, օրինակ, Բյուրի որոշ գործեր շատ էլ հավանում եմ::o
Ես էլ Սամի, ի դեպ։ Ու Լիզբեթի էլ։
Էն ագռավների պիեսն ընդհանրապես ակումբի պատմության մեջ գրված լավագույն գործերից ա :))
Sambitbaba
11.08.2017, 18:16
Ես էլ Սամի, ի դեպ։ Ու Լիզբեթի էլ։
Էն ագռավների պիեսն ընդհանրապես ակումբի պատմության մեջ գրված լավագույն գործերից ա :))
Ռուտինը թարգմանեցի կնոջս համար ռուսերեն, ասեց, որ ես пошляк եմ...
Հիմա մտածում եմ, վերցնեմ ամաչեմ...:oy
Քո էքստրեմալ կայֆերն ինձ համար էմոցիոնալ տրավմա են :))
Ես ինչքան մասնակցել եմ համատեղներին, աշխարհի քլունգը թափվել ա գլխիս (եթե, իհարկե, չեմ սկսել): Նենց որ կհամոզվեմ նման եռյակի մենակ էն դեպքում, եթե ես սկսելու եմ :))
Հա դե դրա համար էլ քեզ ստրատեգիորեն առաջինն էի դրել, թե չէ իմ էքստրեմալ կայֆերով քեզ եկրորդը կդնեի առաջարկիս մեջ :D
Ես, օրինակ, Բյուրի որոշ գործեր շատ էլ հավանում եմ::o
Ես էլ Սամի, ի դեպ։ Ու Լիզբեթի էլ։
Էն ագռավների պիեսն ընդհանրապես ակումբի պատմության մեջ գրված լավագույն գործերից ա :))
Դե ռազ որ բոլորդ իրար տենց սիրում եք, վաբշե խնդիր չպիտի լինի ;)
Լիզ․․․ գիտեմ որ իմ սերը քո նկատմամբ անպատասխան է, բայց գոնե սեփական հետաքրքրասիրությանդ համար, կմասնակցե՞ս խնդրւմ եմ այս եռյակին երկրորդ տեղով։ :love
Մի հատ հին դաշնամուրի նկարներ ունեմ, մեր փրոջեկտի մեջ ա մտնում... 1935 թվի տուն ա, բայց էդ դաշնամուրը տեղից կարծես չի շարժվել ու կարծեմ եղած մեկ օրից էդտեղ ա ու տան հետ ծախվել ա... կուզե՞ք բան ման գրեք ...
Մի հատ ցույց տուր, կողմնորոշվելը ավելի հեշտ կլինի
Հա դե դրա համար էլ քեզ ստրատեգիորեն առաջինն էի դրել, թե չէ իմ էքստրեմալ կայֆերով քեզ եկրորդը կդնեի առաջարկիս մեջ :D
Դե ռազ որ բոլորդ իրար տենց սիրում եք, վաբշե խնդիր չպիտի լինի ;)
Լիզ․․․ գիտեմ որ իմ սերը քո նկատմամբ անպատասխան է, բայց գոնե սեփական հետաքրքրասիրությանդ համար, կմասնակցե՞ս խնդրւմ եմ այս եռյակին երկրորդ տեղով։ :love
Ինչպես ասում ա Ջագերը, յու քենթ օլվեյզ գեթ վաթ յու վոնթ։
Mephistopheles
11.08.2017, 23:02
Մի հատ ցույց տուր, կողմնորոշվելը ավելի հեշտ կլինի
[![IMG_5334.jpg](https://s27.postimg.org/yceu3dipv/IMG_5334.jpg)](https://postimg.org/image/npl0xyakf/)
https://s27.postimg.org/yceu3dipv/IMG_5334.jpg
Mephistopheles
11.08.2017, 23:05
https://postimg.org/gallery/1ihbpkdts/
Ինչպես ասում ա Ջագերը, յու քենթ օլվեյզ գեթ վաթ յու վոնթ։
Ինչպես ասում ա․․․ տո ով էլ ուզում ա թող ասի․․․ Ֆակիր բիլ պյան ի ֆոկուս նե ուդալսյա։ Ափսոս․․․
Rhayader
11.08.2017, 23:18
Կշարունակեմ, եթե ինչ-որ մեկը սկսի ու Շինարարը խոստանա չավարտել:
Կշարունակեմ, եթե ինչ-որ մեկը սկսի ու Շինարարը խոստանա չավարտել:
Կավարտեմ Rhayader-ի շարունակածը, եթե Շինարարը սկսի։
Վոլտերա, ուր ես :unsure
Նոր համատեղ պատմվածք. Վոլտերան սկսում է, ես շարունակում եմ, Լիզն էլ ավարտում է:
Վոլտերա, ուր ես :unsure
Այվ, կոմպիս հետ կապված խնդիր ունեմ, մոտակա երկու շաբաթը երևի չկարողանամ, բայց անպայման կսկսեմ: Ուղղակի չեմ ուզում հեռախոսով շարել, հեչ տրամադրող չի:
Այվ, կոմպիս հետ կապված խնդիր ունեմ, մոտակա երկու շաբաթը երևի չկարողանամ, բայց անպայման կսկսեմ: Ուղղակի չեմ ուզում հեռախոսով շարել, հեչ տրամադրող չի:
Վոլտ, նայում եմ գրածիդ ու մտածում` սկզբի հունով շարունակե՞մ, թե գլխի վրա շուռ տամ։
Հլը դեռ մի քիչ էլ կմտածեմ ։)
Վոլտ, նայում եմ գրածիդ ու մտածում` սկզբի հունով շարունակե՞մ, թե գլխի վրա շուռ տամ։
Հլը դեռ մի քիչ էլ կմտածեմ ։)
Այվ, ոնց էլ անես` հավես բան կստացվի կարծում եմ ^-^ դու տես, քեզ ոնց ա ավելի հոգեհարազատ
Կավարտեմ Rhayader-ի շարունակածը, եթե Շինարարը սկսի։
էս ինչ նշանավոր եմ էս թեմայում, չէի նկատել :D ժամանկ ու հավես չունեմ ոչսկսելու, ոչ շարունակելու, ոչ ավարտելու :))
reminilo
24.08.2017, 14:56
էս ինչ նշանավոր եմ էս թեմայում, չէի նկատել :D ժամանկ ու հավես չունեմ ոչսկսելու, ոչ շարունակելու, ոչ ավարտելու :))
Հարցազրույցի թեմայում էլ ես նշանավոր դարձել :))
էս ինչ նշանավոր եմ էս թեմայում, չէի նկատել :D ժամանկ ու հավես չունեմ ոչսկսելու, ոչ շարունակելու, ոչ ավարտելու :))
Արա դե լավ էլի, այ Շինարար․․․ էս ինչ համը հանեցիր․․․ օրը մի քանի անգամ մտնում եմ էս թեմա (ու ով գիտի, Rhayader-ն էլ), որ տեսնեմ համաձայնությունդ տվել ես թե չէ էս գյոզալ էռյակին մասնակցելու։ Դու էլ գալիս սենց բան ես գրում։ Թուուո՛ւ, լրիվ էն «զանգել եմ ասեմ, որ վրես հույս չդնեք» կարգի լոմկի մեջ գցիր։
Վոլտ, նայում եմ գրածիդ ու մտածում` սկզբի հունով շարունակե՞մ, թե գլխի վրա շուռ տամ։
Հլը դեռ մի քիչ էլ կմտածեմ ։)
էլ Հադես, էլ Գեհեն, էլ ժյոլտայա շլյապա :} ես լրիվ իմ կոմֆորտ զոնից վտարվեցի։ Վո՞թ եմ այ գոննը դու։
Մոդերատորական: Խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ մոդերատորականին (https://www.akumb.am/showthread.php/10353-Թեմայից-դուրս-բայց-հետաքրքիր-կամ-կարևոր-գրառումներ?p=2562408&viewfull=1#post2562408). Ակումբում կոպիտ բառապաշարով արտահայտությունները թույլատրելի չեն և ջնջման ենթակա են: Նման գրառումները կարող են խմբագրվել: Էս պահին անհրաժեշտ ենք համարում խստորեն հետևելու կանոնադրությանը, քանի որ հակառակ դեպքում, ինչպես ցույց է տալիս փորձը, բարձիթողի վիճակն անխուսափելի է դառնում:
Նաև խնդրում եմ խմբագրված գրառումները չընդունել՝ որպես անձնական վիրավորանք:
Ակումբում գրառումներ միշտ էլ խմբագրվել են:
Մնանք կանոնադրության սահմաններում:
Բոլորին հաճելի քննարկումներ:
Ապրեք, ապրեք։ Ես անհանգստանում էի))
Moonwalker
04.09.2017, 01:34
Կսկսեմ։
Կշարունակեմ:
Մեկը հայտնվեր ավարտեր, նենց հավես կա հիմարություն գրելու։ :))
Վաղուց սենց պարապ գիշեր չէր եղել, բայց ձեռքս չի գնում առանց եռյակի ամբողջացման մի բան սկսել։
Մեկը հայտնվեր ավարտեր, նենց հավես կա հիմարություն գրելու։ :))
Վաղուց սենց պարապ գիշեր չէր եղել, բայց ձեռքս չի գնում առանց եռյակի ամբողջացման մի բան սկսել։
Մի քիչ սպասենք: Եթե ուրիշ ավարտող չլինի, կավարտեմ:
Մեկը հայտնվեր ավարտեր, նենց հավես կա հիմարություն գրելու։ :))
Վաղուց սենց պարապ գիշեր չէր եղել, բայց ձեռքս չի գնում առանց եռյակի ամբողջացման մի բան սկսել։
Եթե դեմ չեք, փորձեմ։ :)
Հ․Գ․ Առաջին անգամ եմ պատմվածք գրելու, նենց որ նկատի ունեցեք համաձայնվելուց առաջ :))
boooooooom
04.09.2017, 15:07
Ես շարունակե՞մ փորձերս, թե ձանձրալի եմ։ Որովհետև էլի եմ ուզում ինչ որ եռյակի մեջ լինել. հետաքրքիր ա :)
Ես շարունակե՞մ փորձերս, թե ձանձրալի եմ։ Որովհետև էլի եմ ուզում ինչ որ եռյակի մեջ լինել. հետաքրքիր ա :)
Նույնիսկ եթե գրածդ դուրդ չկա, մենակ գրելով պտի լավանա, я так думаю :hi
Ժող, Դեղին մուկիկը, ու՞ր ա։ Թե չէ Մունի, մեռելածին երկրի մշուշից պատմության տրամաբանությանը հակառակ վեր խոյացած, պատմվածքը թթվեց ընդեղ։
Եթե, ինքը չի շարունակելու, ես կարա՞մ իմ հատվածը դնեմ, հետո ինչ որ մեկը կշարունակի։
Դեղին մուկիկ
25.09.2017, 16:59
Կշարունակեմ, հիմա ինտերնետի հետ խնդիրներ ունեմ, մի քանի օրից կտեղադրեմ շարունակությունը:)
Կշարունակեմ, հիմա ինտերնետի հետ խնդիրներ ունեմ, մի քանի օրից կտեղադրեմ շարունակությունը:)
Մուկիկ ջան, ես իմ հատվածը դնեմ, հետո դու շարունակես ?
Դեղին մուկիկ
25.10.2017, 22:27
Գրիր, Արամ ջան, ես հիմա չեմ հասցնում, դու դիր շարունակությունը, կավարտեմ: Թող ինձ ների Ակումբը: ))))
կշարունակեմ ։Ճ չնայած ռիսկային ա, որտև Լուսանդրի մասին գրանցման ամսաթվից ու գրառումների քանակից բացի ինֆորմացիա չունեմ ։ՃՃՃ
Լավ կլիներ տեղյակ պահեիր, եթե չես շարունակելու։ Չէ՞ որ մարդիկ գրանցվում են, սպասում․․․
Սիրով կմասնակցեմ նմանօրինակ օյինբազությանը ))
Բացատրեք միայն սկզբի համար, ինչ կանոններով ու օրինաչափությամբ, ու որ կարևոր է՝ ինչ տրամաբանությամբ պիտի ՀԱՄԱՏԵՂ պատմվածք թխվի? )
Սիրով կմասնակցեմ նմանօրինակ օյինբազությանը ))
Բացատրեք միայն սկզբի համար, ինչ կանոններով ու օրինաչափությամբ, ու որ կարևոր է՝ ինչ տրամաբանությամբ պիտի ՀԱՄԱՏԵՂ պատմվածք թխվի? )
Համատեղ պատմվածք գրվում է երեք հոգու կողմից: Գրանցվում ես էստեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2564540#post2564540)՝ պատմվածքը սկսելու, շարունակելու կամ ավարտելու համար: Գրանցումները կատարվում են հերթականությամբ: Այսինքն՝ չես կարող գալ ու գրել, որ «կավարտես», եթե դեռ պատմվածքի սկիզբ ու շարունակություն գրողներ չկան:
Երբ երեք հոգին գրանցվում են, բացվում է համապատասխան թեմա՝ հերթական համատեղ պատմվածքի համար: Ամեն մեկը դնում է իր հատվածը, որից հետո սկսվում են քննարկումները:
Կարող ես էս բաժնում նայել. համատեղ պատմվաքների լիքը օրինակներ կան:
Եթե հետաքրքրեց, կարող ես էստեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2564540#post2564540) գրանցվել: Քանի որ նախորդ եռյակն արդեն ձևավորվել է, հարջորդ գրանցվողը կարող է սկիզբ դնել եռյակին՝ «կսկսեմ»: Ու սպասել հաջորդ երկու գրանցվողներին, որպեսզի համատեղ պատմվածքի եռյակը կայանա ու սկսեն գրել:
Լավ կլիներ տեղյակ պահեիր, եթե չես շարունակելու։ Չէ՞ որ մարդիկ գրանցվում են, սպասում․․․
Ճիշտ ես, պետք էր տեղյակ պահել, ուղղակի դեռ հույս ունեի, որ ինչ-որ հրաշքով ժամանակ ու տրամադրվածություն ի հայտ կգա ու կգրեմ։ Կարող ես դու շարունակել-ավարտել։ Ու կներեք, որ սենց ստացվեց
Գուցե կարող ենք ուղղակի Ջոնի տեղն ուրիշ մեկին տա՞լ, ո՞վ կուզեր գրել էս պատմվածքի (https://www.akumb.am/showthread.php/67509-%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%AB-John-%D5%AB-%D6%87-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB%D5%AC%D6%84%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8)երկրորդ մասը:

Լուսանդր ու տեսիլք, համաձա՞յն եք էս տարբերակի հետ։
Ուրիշ ի՞նչ առաջարկ ունեք։
Համատեղ պատմվածք գրվում է երեք հոգու կողմից: Գրանցվում ես էստեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2564540#post2564540)՝ պատմվածքը սկսելու, շարունակելու կամ ավարտելու համար: Գրանցումները կատարվում են հերթականությամբ: Այսինքն՝ չես կարող գալ ու գրել, որ «կավարտես», եթե դեռ պատմվածքի սկիզբ ու շարունակություն գրողներ չկան:
Երբ երեք հոգին գրանցվում են, բացվում է համապատասխան թեմա՝ հերթական համատեղ պատմվածքի համար: Ամեն մեկը դնում է իր հատվածը, որից հետո սկսվում են քննարկումները:
Կարող ես էս բաժնում նայել. համատեղ պատմվաքների լիքը օրինակներ կան:
Եթե հետաքրքրեց, կարող ես էստեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2564540#post2564540) գրանցվել: Քանի որ նախորդ եռյակն արդեն ձևավորվել է, հարջորդ գրանցվողը կարող է սկիզբ դնել եռյակին՝ «կսկսեմ»: Ու սպասել հաջորդ երկու գրանցվողներին, որպեսզի համատեղ պատմվածքի եռյակը կայանա ու սկսեն գրել:
Ես ներողություն, բայց գրանցվել,տեղ զբաղեցնել,սպասել քո հերթին, որպեսզի մեկ էլ տեսար՝ չհավանեցիր նախորդ սյուժետնի լինյան, կամ էլ ընդհանրապես դա քո "ամպլուան չէ": Ու պարտավորված, ինքդ քեզնից մի բան քամելով, անպատասխանատու չլինելու մտավախությամբ, մի միջակություն գրես? Բա եղավ ivy ջան? )
Այս զակոնապրոեկտը շտկումների կաիրք ունի ըստ իս: Բայց կրկնվեմ՝ կուզենայի մասնակցել, ավելի պարզ հիմունքներով:

Մարդիկ կան, որ հավեսով մասնակցում են։ Բացի սրանից, ուրիշ գրական նախագծեր էլ կան, որոնց կարող ես մասնակցել։
Կամ կարող ես նախագծերի քննարկման թեմայում նոր բան առաջարկել։
Մարդիկ կան, որ հավեսով մասնակցում են։ Բացի սրանից, ուրիշ գրական նախագծեր էլ կան, որոնց կարող ես մասնակցել։
Կամ կարող ես նախագծերի քննարկման թեմայում նոր բան առաջարկել։
Ազգովի "առաջարկող ենք", խորհուրդ տվող ու մուննաթ եկող )) Թող ես էլ լինեմ կատարողներից մեկը: Լավ... ինչևէ, ինչ-որ նախագծի, հուսամ, կմասնակցեմ:
Անանձրև օր Ձեզ )
Լուսանդր
10.11.2017, 19:34
Լուսանդր ու տեսիլք, համաձա՞յն եք էս տարբերակի հետ։
Ուրիշ ի՞նչ առաջարկ ունեք։
Իսկ ի՞նչ կարիք կա։ Պատմվածքն արդեն ավարտված է ։)
Իսկ ի՞նչ կարիք կա։ Պատմվածքն արդեն ավարտված է ։)
Դե ինչ ասեմ, կարևորը դու քո հնարամտությունից գոհ ես։
boooooooom
10.11.2017, 23:39
Մուկիկ ջան, ես իմ հատվածը դնեմ, հետո դու շարունակես ?
Արամ, ասում եմ բախտդ բերեց, որ Մուկիկը չշարունակեց, թե չէ էս "տրյուկդ" վերջաբանում չէր աշխատի))): Մունուոկերի հատվածը կարդալուց հետո, չէի պատկերացնում, թե որևէ մեկը էդ ոճով կկարողանար շարունակել :)
Արամ, ասում եմ բախտդ բերեց, որ Մուկիկը չշարունակեց, թե չէ էս "տրյուկդ" վերջաբանում չէր աշխատի))): Մունուոկերի հատվածը կարդալուց հետո, չէի պատկերացնում, թե որևէ մեկը էդ ոճով կկարողանար շարունակել :)
Մունը շատ սիրուն ու բարդ էր գրել։ Ես էդքան բառապաշար չունեմ, որ նման ոճով շարունակեի, սկի չեմ էլ փորձել։ Հա Մուկիկից հետո էդքան էլ լավ կարող ա չստացվեր։
Moonwalker
12.11.2017, 01:00
Մունը շատ սիրուն ու բարդ էր գրել։ Ես էդքան բառապաշար չունեմ, որ նման ոճով շարունակեի, սկի չեմ էլ փորձել։ Հա Մուկիկից հետո էդքան էլ լավ կարող ա չստացվեր։
Ընտիր լուծում էր, Արամ։ Շատ հետաքրքիր ա գնում, հուսամ երրորդ մասն այնուամենայնիվ կլինի։
Mr. Annoying
26.11.2017, 05:07
Գրիֆֆին ջան, կներես պատմվածքիդ թույն սկիզբը էսքան վատ շարունակելու համար։ Լիզբեթ ջան, կներես, որ սենց ստացվեց։ Տենց էլ չկարողացա մի նորմալ շարունակություն մտածել էսքան ժամանակում, որ սենց կիսատ չմնա էնժամանակվա մտածածս եմ դնում։ Կներեք ակումբցիներ
Cassiopeia
26.11.2017, 12:13
Չորրորդ դասարանի երեխեքին համբուրվել-չհամբուրվելը չի հետաքրքրում, ստեղ պլստացել ես :D
Գաղթական
26.11.2017, 12:51
Չորրորդ դասարանի երեխեքին համբուրվել-չհամբուրվելը չի հետաքրքրում, ստեղ պլստացել ես :D
Համաձայն եմ:
Էն նկարներում, որոնք մեր ժամանակվա չորրորդ դասարանցիների մոտ էին ձեռքից-ձեռք անցնում, համբույր-մամբույր չկար )))
Cassiopeia
26.11.2017, 12:58
Համաձայն եմ:
Էն նկարներում, որոնք մեր ժամանակվա չորրորդ դասարանցիների մոտ էին ձեռքից-ձեռք անցնում, համբույր-մամբույր չկար )))
Ես նկարներով չեմ առաջնորդվում :D Իմ տղան 3-րդ դասարան ա ու իրանց դասարանի երեխեքի մտածելակերպը դեռ շա՜տ մանկական ա։
Mr. Annoying
26.11.2017, 14:04
Իրականում ես մի անգամ տեսել եմ իմ դասարանից երկու աղջկա համբույր երբ 4-րդ դասարան էի: Չգիտեմ, կարա չէ ՞ լինի :))
Գրիֆֆին ջան, կներես պատմվածքիդ թույն սկիզբը էսքան վատ շարունակելու համար։ Լիզբեթ ջան, կներես, որ սենց ստացվեց։ Տենց էլ չկարողացա մի նորմալ շարունակություն մտածել էսքան ժամանակում, որ սենց կիսատ չմնա էնժամանակվա մտածածս եմ դնում։ Կներեք ակումբցիներ
Բա ձեն հանեիր, գլուխ գլխի կտայինք։ Կարծեմ դա արգելված չի :) Լավ գնամ տենամ ինչ անեմ։ Ապրես որ շարունակեցիր։
Բարեկամ ջան, մեզ չեն սիրում :cry
Բարեկամ ջան, մեզ չեն սիրում :cry
Հա :cry
Ծլնգ՛ (մարդ չի իմանում որտեղ շեշտը դնի, մարդու անունն է՞լ գոնե մի հատ ձայնավոր չունենա․․․), արի դու համ էլ ինձ շարունակիր, հավես բան կստացվի :)
Հա :cry
Ծլնգ՛ (մարդ չի իմանում որտեղ շեշտը դնի, մարդու անունն է՞լ գոնե մի հատ ձայնավոր չունենա․․․), արի դու համ էլ ինձ շարունակիր, հավես բան կստացվի :)
հա, ես անշեշտ հեռախոս եմ :)) օհ չէ, տենց գլխացավանքս անհամաչափ շատ ա․․․ լավ, մի երկու օր էլ սպասենք․․․ մեկ էլ տեսար մեկը մեծահոգաբար այս լացուկոծին գթասրտությամբ արձագանքեց :D
StrangeLittleGirl Բյուր, արի միացի մեր եռյակին, լա՞վ :)) գիտեմ որ համատեղներ գրել չես սիրում, բայց կարծես սկսելուն դեմ չէիր․ սկսողի տեղս զիջեմ քեզ, դու սկսի, Բարեկամը շարունակի, ես էլ ավարտեմ, հը՞ն։ Համ էլ հաստատ ցրցամներ կունենաս արդեն․․․
StrangeLittleGirl
27.06.2018, 20:12
StrangeLittleGirl Բյուր, արի միացի մեր եռյակին, լա՞վ :)) գիտեմ որ համատեղներ գրել չես սիրում, բայց կարծես սկսելուն դեմ չէիր․ սկսողի տեղս զիջեմ քեզ, դու սկսի, Բարեկամը շարունակի, ես էլ ավարտեմ, հը՞ն։ Համ էլ հաստատ ցրցամներ կունենաս արդեն․․․Չեմ կարա, ներող: :( նաև ժամանակ չունեմ ու ստեղծագործական էներգիաս մի կոնկրետ բանի վրա եմ ծախսում, որը շուտով պետք ա ավարտել
Չեմ կարա, ներող: :( նաև ժամանակ չունեմ ու ստեղծագործական էներգիաս մի կոնկրետ բանի վրա եմ ծախսում, որը շուտով պետք ա ավարտել
Ես էլ մեկին խնդրեցի, նույն պատճառով հրաժարվեց։
Ծլնգ, աչքիս ստեղ պարապը մենակ ես ու դու ենք :)
StrangeLittleGirl
28.06.2018, 09:13
Ես էլ մեկին խնդրեցի, նույն պատճառով հրաժարվեց։
Ծլնգ, աչքիս ստեղ պարապը մենակ ես ու դու ենք :)
Պարապի հարց չի, առաջնահերթությունների հարց ա։ Էս պահին իմ առաջնահերթությունների ցուցակում համատեղ պատմվածքը ահագին ներքևներում ա :(
Ես էլ մեկին խնդրեցի, նույն պատճառով հրաժարվեց։
Ծլնգ, աչքիս ստեղ պարապը մենակ ես ու դու ենք :)
Կավարտեմ ես, շուտով կբացեմ թեման։
Բարեկամ ջան, դե գրի, թե չէ ես իմ երրորդ մասն առանց երկրորդի արդեն մտքում ցրցամ եմ տալիս. համբերությունս չի հերիքում ։)
Բարեկամ ջան, դե գրի, թե չէ ես իմ երրորդ մասն առանց երկրորդի արդեն մտքում ցրցամ եմ տալիս. համբերությունս չի հերիքում ։)
Այվի ջան, էսօր սկսեցի մի քանի նախադասություն, ժամանակս չներեց ավարտել, բայց ուշ երեկոյան կվերջացնեմ, կդնեմ։ Հուսով եմ ցրցամդ դեռ պետք կգա :)
Պաչա՞պ, ո՞վ ասեց պարապ: Ես ներկա... Վայ, արդեն ուշացա՞:oy
Պաչա՞պ, ո՞վ ասեց պարապ: Ես ներկա... Վայ, արդեն ուշացա՞:oy
― Էստի (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2575431#post2575431) համեցեք :)
Գաղթական
03.01.2019, 12:27
Նոր նկատեցի, որ արդեն վաղուց նոր եռյակ է ձևավորվել, թեկուզ մի քիչ հարցականով:
Ու քանի որ էս մոդերատորականը (https://www.akumb.am/showthread.php/33221-«Մեր-համատեղ-պատմվածքը»-գրանցամատյան?p=2575568&viewfull=1#post2575568) բանի տեղ դնող չի եղել, որ թեման մասնակիցները բացեն, ինքս եմ բացում հիմա:
Եվ էսպես, ձևավորվել է նոր եռյակ: Գաղթական-ը սկսում է, Բարեկամ-ը շարունակում է, Sambitbaba-ն էլ ավարտում:
Նախագիծը քննարկելու համար մտեք էստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8.-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80), նոր համատեղ պատմվածք գրելու համար գրանցվեք էստեղ (https://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6?p=2560418#post2560418):
Քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:
Քանի որ իմ անունն էիր նշել որպես սկսող, իմ հավեսն էլ տվեց սկսելու, չնայած որ ես որպես շարունակող էի գրանցվել:
Միայն թե մի բան մի քիչ լավ չհասկացա.
«մի քիչ հարցական» ասելով ի՞նչ ի նկատի ունեիր
Քանի որ իմ անունն էիր նշել որպես սկսող, իմ հավեսն էլ տվեց սկսելու, չնայած որ ես որպես շարունակող էի գրանցվել:
Միայն թե մի բան մի քիչ լավ չհասկացա.
«մի քիչ հարցական» ասելով ի՞նչ ի նկատի ունեիր
Տեղերը փաստորեն խառնել եմ... Հուսով եմ՝ Բարեկամն էլ դեմ չի լինի։
Հարցականը Սամն էր դրել՝ ավարտելու հետ կսպված։