PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ ժողովրդի ռազմական պատմություն

Lion
20.03.2007, 16:55
Բարև ձեզ...

Վաղուց էի ուզում նման թեմա ստեղծել... ահա և ստեղծեցի:

Այստեղ ես կփորձեմ պատասխանել ընդհանրապես պատմության և մասնավորապես ռազմական պատմությանը վերաբերվող ձեր հարցերին:

Հարցրեք ինչ կհետաքրքրի... Ուրախ կլինեմ հանդիպել դժվար հարցեր:

Այսպիսով - պատասխանում է Lion-ը...

Պանդուխտ
20.03.2007, 23:04
Բարեւ,
պատմաբանները ի՞նչ գրում են Տիգրան Մեծի պարտութեան մասին:
Հռոմէական կարգապահութի՞ւն, Տիգրան Արքայի աւելորդ ինքնավստահութի՞ւն:
Շնորհակալ եմ::)

dvgray
21.03.2007, 01:27
Բարև ձեզ...

Վաղուց էի ուզում նման թեմա ստեղծել... ահա և ստեղծեցի:

Այստեղ ես կփորձեմ պատասխանել ընդհանրապես պատմության և մասնավորապես ռազմական պատմությանը վերաբերվող ձեր հարցերին:

Հարցրեք ինչ կհետաքրքրի... Ուրախ կլինեմ հանդիպել դժվար հարցեր:

Այսպիսով - պատասխանում է Լիոն-ը...

Մի հարց, որի պատասխանը կա գրականությունում, բայց իսկությանը ես կասկածում եմ.
- Ո՞ր թվին է Զորավար Անդրանիկը ("դոկումենտալ") զորացրվել ռուսական բանակից (հայտարարվել պաշտոնաթող):

Lion
22.03.2007, 14:28
Բարեւ,
պատմաբանները ի՞նչ գրում են Տիգրան Մեծի պարտութեան մասին:
Հռոմէական կարգապահութի՞ւն, Տիգրան Արքայի աւելորդ ինքնավստահութի՞ւն:
Շնորհակալ եմ::)

Այդ տեսանկյունից Տիգրան Մեծի <բախտը չի բերել>... Նրա մասին ներկայիս պատմաբանները հիմնականում դատողություններ են անում միայն հունա-հռոմեական կողմնակալ ու թշնամական վերաբերմունք ունեցող պատմաբանների հաղորդած տվյալների հիման վրա, հավասարազոր նրան, որ 2000 տարի հետո մենք Ռ. Քոչարյանի մասին դատենք Ադերբեջանական պաշտոնական ԶԼՄ-ների տեղեկություններով: Հին աշխարհի հենց այս կողղմնակալ ԶԼՄ-ներն են, որ Տիգրան Մեծի մասին տարածել են նման թյուր կարծքի. իբր նա մեծամիտ էր, ինքնահավան և այլն, իսկ ներկայիս արևմտյան տրամադրված պատմաբաններն էլ ոչ մի ցանկությւն չունեն դա հերքելու /հայերին ոչ-ոք չի լսում/... Ավելի չեզոք աղբյուրները այդ ամենը չեն հաստատում:

Տիգրան Մեծը Տիգրանակերտը պաշարած Լուկոլլոսի հռոմեական մոտ 130.000-անոց /ես բերում եմ այս թիվը, քանի որ եղած տվյալները Լուկոլլոսի բանակի 20-40.000 լինելու մասին ակնհայտորեն չեն համապատասխանում ճշմարտությանը, այն դեպքում, երբ իմ բերած թիվը որպես հիմնավորում ունի հռոմեական Արևելյան պրովինցիաների ողջ զինուժի ընդհանուր քանակը, որը անկասկած Լուկոլոսի հետ էր, քանզի այդ ժամանակ Հռոմմը այդ տարածաշրջանում այլ պատերազմ չէր վարում/ բանակի դեմ դուրս եկավ մ.թ.ա. 69 թ-ի հոկտեմբերի 6-ին: Նրա տրամադրության տակ եղած Մեծ Հայքի բանակում /մոտ 70.000/ բուն հայ ռազմիկները հազիվ կազմում էին կեսը, քանի որ Հայկական բանակի հիմնական մասը Հայոց արքան թողել էր գրաված տարածքներում, մի կողմից դրանք չկորցնելու, մյուս կողմից էլ թշնամուն հնարավորինս <քիչ հայի արյունով> թուլացնելու մտադրությամբ: Նրա հետ էր Հայոց ծանր հեծելազորը /17.000/, արքայական Թիկնապահ գունդը /6.000/ և Հայոց հետևակից /հիմնականում գումակային և սակրավոր ուժերից մոտ 17.000 մարտիկ: Ինչպես արդեն նշվեց` Մեծ Հայքի բանակի մի մեծ մասը, որն էլ անմիջականորեն մասնակցեց մարտին, դաշնակիցներն էին` իբերները, ատրպատականցիները, ադիաբենցիները և այլն:

Հենց այս հանգամանքով է պայմանավորված Մեծ Հայքի բանակի պարտությունը: Ճ-մ-ը բավականին նկարագրված է և ես նրան չեմ անդրադառնա: Ասեմ միայն, որ նրա արդյունքների մասին տվյալներն ակնհայտ չափազանցված են: Դատեք ինքներդ: Ըստ Պլուտարքի Հայկական Մեծ Հայքի բանակի հետևազորից սպանվել է 100.000, իսկ հեծելազորից <քչերն են ազատվել>/տես է.../, այն դեպքում, երբ հռոմեացիները կորցրել են ընդամենը 5 /բա.../ ռազմիկ:

Իսկ փաստն այն է, որ Մեծ Հայքի բանակը այդ ճ-մ-ոմ կորցրել է մոտ 5.000 ռազմիկ /ավելի անկողմնակալ պատմաբանների տվյալներով/, իսկ Տիգրան Մեծին հաջողվել է իր բանակը հեռացնել այն շրջապատած թշնամուց համեմատաբար փոքր կորուստներով և պահպանել նրա մարտունակությունը, որն էլ հիմք հանդիսացավ հետագայում թշնամու վերջնական պարտության համար:

Ավելացվել է 1 րոպե անց

Մի հարց, որի պատասխանը կա գրականությունում, բայց իսկությանը ես կասկածում եմ.
- Ո՞ր թվին է Զորավար Անդրանիկը ("դոկումենտալ") զորացրվել ռուսական բանակից (հայտարարվել պաշտոնաթող):

Կներեք, բայց այդ մանրամասնին ես տեղյակ չեմ: Կուզենայի լսել ձեր կարծիքը...

Պանդուխտ
22.03.2007, 22:28
Շնորհակալ եմ Lion
Ուրեմն այսպէս խմբագրենք դէպքը. հայոց կայսրութիւնը տակաւին չկայացած, ի յայտ եկաւ մի այլ հզօր ախոյեան՝ յանձինս հռոմի, որ աւելի լաւ կազմակերպուած պետական կարգ ու սարք ունէր, մինչ հայոց բանակի զինւորները, դաշնակից ազգերի վախկոտ եւ փախչելու պատրաստ «զինւորներն» էին:

Lion
23.03.2007, 15:41

Պանդուխտ ջան - ես այդպես չէի ասի...

Հայոց կայսրությունը այդ ժամանակ հիմնականում կայացած էր: Անհաջողությաւն պատճառները մի քանիսն էին և դրանցից մեկով փաստը բացատրել չի կարելի: Այսպես

1. Հռոմեական բանակը քանակապես գերազանցում էր Մեծ Հայքի բանակին /սրա տակ այստեղ ես նկատի ունեմ բուն Հայկական բանակին և Դաշնակիցներին /: Այսպես. եթե Մեծ Հայքի բանակում բուն Հայկական մասը կազմում էր 180.000, իսկ Դաշնակիցները գրաված երկրների բանակներից /որոնք բնականաբար ծայրահեղ անհուսալի էին և առանձնապես ցանկություն էլ չունեին կռվել իրենց նվաճողների համար/ 120.000: Իսկ Հռոմի բանակը ընդհանուր առմամբ կազմված էր մոտ 650.000 լեգեոներից, չհաշված դեռ այն, որ պատերազմի դեպքում նրանց էին միանում մեծաթիվ Դաշնակիցները: Հռոմեական միայն արևելյան բանակը արդեն կազմում էր մոտ 150.000 լեգեոներ...: Այսպիսով - պատճառ 1 - Թշնամու քանակական գերակշռություն:

2. Հռոմեական բանակը իրոք ավելի լավ էր կազմակերպված, քան այն ժամանակվա Մեծ Հայքի բանակը, որը թեև իր որոշ հատկանիշներով գերազանցում էր Հռոմեականին, սակայն ընդհանուր վերցված հռոմեականը իր կազմակերպական հատկանիշներով ավելի լավն էր: Չմոռանանք, որ հռոմեացիները արդեն <սպանել> էին այնպիսի պետությունների, ինչպիսիք են Սելևկյանները, Մակեդոնյան, իսկ ապագայում` Պոնտոսը: Այսպիսով - պատճառ 2 - Թշնամու կազմակերպական գերակշռությունը

3. Տիգրան Մեծի պետության բնույթը, որը կայսրություն էր, իսկ դրանք ինչպես հայտնի է. շատ անկայուն են և նվաճված ազգերը միշտ էլ ձգտում են անկախանալ: Ոչ մի կայսրություն հավերժ չէ և ի վերջո փլուզվում է: Պատճառ 3 - Տիգրան Մեծի պետության բնույթը:

4. Հռոմեական հետախուզության տարած քայքայիչ աշխատանքը, որի հետևանքով շատ իշխաններ դավաճանեցին Տիգրանին, իսկ մի քանիսն էլ անցան ուղղակի թշնամու կողմը: Պատճառ 4 - Թշնամու քայքայիչ աշխատանքը, որին Հայկական կողմը չկարողացավ լավ հակադարձլ:

Հայոց բանակի զինվորները վախկոտ և փախչելու պատրաստ զինվորներ չէին: Խնդրում եմ նման արտահայտություններ չանեք: Դրանով Դուք վիրավորում եք այն 2.000 քաջերին, որոնք Տիգրանակերտի իշխան Մեհրուժանի գլխավորությամբ խենթորեն խիզախ մարտի ելան Լուկոլլոսի ներխուժած 130.000-անոց բանակի դեմ և, ծանր կորուստներ պատճառեկով թշնամու, ողջ կազմով զոհվեցին: Դրանով Դուք վիրավորում եք Տիգրանակերտի ճեղքմանը մասնակցած Հայ հեծելազորի հզոր ռազմիկներին, որոնք քիչ անց Արածանիի ճ-մ-ում փշրեցին <փառապանծ> լեգեոներներին...

Այո. Տիգրանակերտի ճ-մ-ում Մեծ Հայքի բանակը պարտություն կրեց, քանի որ նրա շարքերում մեծ էին Դաշնակիցները, որոնք, եթե վախկոտ ու փախչելու պատրաստ էլ չէին, ապա կռվելու առանձնապես մեծ ցանկություն էլ չունեին:

Անհաջողության պատճառները ես թվարկեցի վերևում...

Հ.Գ. Արևմտյան պատմագիտությունը մեծապես թերագնահատում է Հայկական բանակը...

dvgray
27.03.2007, 16:56
Կներեք, բայց այդ մանրամասնին ես տեղյակ չեմ: Կուզենայի լսել ձեր կարծիքը...
Ես էնպես հասկացա, որ նորագույն պատմութունից "հեռու" ե՞ք :)

Հ.Գ. Հայ ժողովուրդի ամենահետաքրքիր և ամենախրթին հարցերը ըստ իս վերաբերվում են նորագույն պատմությանը

Lion
28.03.2007, 13:33
Կներեք, բայց այդ մանրամասնին ես տեղյակ չեմ: Կուզենայի լսել ձեր կարծիքը...

Ես էնպես հասկացա, որ նորագույն պատմութունից "հեռու" ե՞ք

Հ.Գ. Հայ ժողովուրդի ամենահետաքրքիր և ամենախրթին հարցերը ըստ իս վերաբերվում են նորագույն պատմությանը

Չէ, եղբայր, նորագույն պատմությունից էլ եմ բավականին տեղյակ...: Ուղղակի Անդրանիկի հետ կապված այդ հարցի պատասխանը իրոք չգիտեմ:

Հայ ժողովրդի ողջ պատմությունն էլ ըստ իս հետաքրքիր է...

dvgray
29.03.2007, 20:15
Չէ, եղբայր, նորագույն պատմությունից էլ եմ բավականին տեղյակ...: Ուղղակի Անդրանիկի հետ կապված այդ հարցի պատասխանը իրոք չգիտեմ:

Հայ ժողովրդի ողջ պատմությունն էլ ըստ իս հետաքրքիր է...

Մի հարց էլ:
Խոսքը վերաբերվում է նրան, որ Թուրքիայի վարչապետը (կարծեմ) անցյալ տարի հայտարարեց, որ կարող է հրապարակել հայերի կողմից կոտորված ավելի քան 500000 թուրքերի անունները;

ընդհանրապես հայ պատմագիտությունը երբևե ուսումնասիրե՞լ է էտ փաստերը;
Եթե այո, ապա որտեղ կարել է գտնել 1900-1920 թվերի հայ-թուրքական հարաբերություննեոի վերաբերյալ զուտ պատմագիտական (ոչ քաղաքական կամ կոնյուկտուրային) փաստեր և ընդհանրապես, որպես պատմաբան, ի՞նչ կարծիք ունեք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարության մասին;

dvgray
31.03.2007, 22:47
Հայկական ժամանակում տպվել է հարցազրույց Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ.
Այնտեղ դեսպանը հայտնում է մի հետաքրքիր փաստի մասին ,
-որ Օսմանյան կայսրությունում տարբեր ժամանակներ եղել են շուրջ 24 հայ վեզիրներ; և որ 1915 թվին արտաքին գործերով զբաղբող վեզիրը նույնպես հայ է եղել;

http://www.hzh.am/30.03.07.html

Ճի՞շտ են ես տվյալները, և եթե այո. ապա ովքե՞ր են եղել նրանք և ո՞ր թվերին են եղել:

Lion
01.04.2007, 19:02
******Օսմանյան կայսրությունում տարբեր ժամանակներ եղել են շուրջ 24 հայ վեզիրներ*****

Ինչքան ես տեղյակ եմ, որոշ թվով հայ վեզիրներ օսմանյան կայսրությունում իրոք եղել են.. Ուղղակի պետք է հասանալ թորք վարչապետի ասածի կոնտեկստը, իբր տեսեք տեսեք - հայերն մեր մոտ այնքան լավ են ապրել, նրանց ոչ-ոք չի կոտորել և այլն, քանի որ նրանք վեզիրներ են ունեցել... Այն, որ առանձին անհատներ հասել են այդքան բարձր աստիճանի - դա նրանց անձնական արժանիքների շնորհվ է եղել - իսկ հիմնակա ճողովուրդը գտնվում էր ամենածանր վիճակում...

****որ 1915 թվին արտաքին գործերով զբաղբող վեզիրը նույնպես հայ է եղել;****

Դժվար թե...

*****որ 1915 թվին արտաքին գործերով զբաղբող վեզիրը նույնպես հայ է եղել;***

Ոչ, ոչ և ևս մեկ անգամ ՈՉ... Դա թուրքական հերթական բարբաջանքների ու պատմական խեղաթյուրումների թվին է պատկանում... Նույնիսկ մեկնաբանելն է ավելորդ...

Պանդուխտ
03.04.2007, 10:49
Սիրելի DVGRAY,
Ինքս լաւ գիտեմ թուրքերէն, եւ նրանց հակահայ քարոզչութեան տեղեակ եմ: Թէ կուզես՝ մի քիչ էլ իմ կողմից աւելացնեմ այդ դեսպանի դեռեւս չասածը:
Նրանք (ոսմանցիք) քամել են հայի արիւնը, քրտինքը, գիտութիւնը, կարողութիւնը, աշխատանքը, յանուն ոսմանեան պետութեան կայունութեանը, կերտմանը: Նրանց հայը պիտանի էր. ոսմանեան մայրաքաղաքի զարգացմանը եւ սուլթանի գահի փառաւորման համար: Հայի եւ հելենի հողի վրայ, լաւապէս հաստատուելուց ետքը, հայն ու հելենը ամբողջ գաւառներով հանդերձ տաճկացնելուց ետքը, տեսան, որ երկիրը տակաւին թուրքիա չէ: Իսկ երբ բալկանեան ազգերը վտարեցին թուրքերին, Անատոլիայում եւ Հայաստանում (ոսմանեան քարտեսներում արաբատառ յիշատակուած որպէս՝ Արմանստան) իսկական թուրքիա ստեղծելը անհրաժեշտելի դարձած էր:
Այդ տարածքի վրայ ապրող բնիկները պիտի բնաջնջել, հեռացնել: Բնաջնջեցին: Այժմ մեր հողի վրայ մեր հարստութիւնը վայելում են:

Lion
03.04.2007, 12:34
Ճիշտ ես, Պանդուխտ ջան:(

dvgray
05.04.2007, 10:20

ճիշտն ասած ես ակնկալում էի ստանալ պատասխան պատմաբանից , եվ ոչ թե հրապարակախոսից : Այսինքն -ցանկանում էի ստանալ փաստեր, եվ ոչ թէ մեկնաբանություններ:
Ինչ արած: Հայոց "Պատմա(Տ)գիտութըունը" շարունակում է իր 200 տարվա "խրախճանքը" - ազգին պահելով անգետ, կամ էլ կիսատ-պռատ սխալ տեղեկություններ "մատակարարելով":

Հ.Գ.Ես մի բան չեմ հասկանում: Ինչու՞ մեր պատնաբան կոչվածները իրենց "գիտությունը" ծախսում են մաքսիմում - Վարդան Մամիկոնանի կամ Տիգրան Մեծի նժույգի ոտքի եղուները պեդիկյուր անողի ընտանիքի նիստն ու կացի ուսումնասիրման վրա::think
Հա՝՝ :) ՝... Հասկացա՝՝ :D ՝... Պատվերները միայն դրա համար են գալիս :) ...

Ավելացվել է 15 րոպե անց

Սիրելի DVGRAY,
Ինքս լաւ գիտեմ թուրքերէն, եւ նրանց հակահայ քարոզչութեան տեղեակ եմ: Թէ կուզես՝ մի քիչ էլ իմ կողմից աւելացնեմ այդ դեսպանի դեռեւս չասածը:
Նրանք (ոսմանցիք) քամել են հայի արիւնը, քրտինքը, գիտութիւնը, կարողութիւնը, աշխատանքը, յանուն ոսմանեան պետութեան կայունութեանը, կերտմանը: Նրանց հայը պիտանի էր. ոսմանեան մայրաքաղաքի զարգացմանը եւ սուլթանի գահի փառաւորման համար: Հայի եւ հելենի հողի վրայ, լաւապէս հաստատուելուց ետքը, հայն ու հելենը ամբողջ գաւառներով հանդերձ տաճկացնելուց ետքը, տեսան, որ երկիրը տակաւին թուրքիա չէ: Իսկ երբ բալկանեան ազգերը վտարեցին թուրքերին, Անատոլիայում եւ Հայաստանում (ոսմանեան քարտեսներում արաբատառ յիշատակուած որպէս՝ Արմանստան) իսկական թուրքիա ստեղծելը անհրաժեշտելի դարձած էր:
Այդ տարածքի վրայ ապրող բնիկները պիտի բնաջնջել, հեռացնել: Բնաջնջեցին: Այժմ մեր հողի վրայ մեր հարստութիւնը վայելում են:

Հարգելիս:
Ուզու՞մ ես էս ոճով մի 20 էջ էլ ես գրեմ::)
Ինչ որ դու ասում ես, ամեն մի հայի մեջ դեռ չծնված, շատ ամուր (BIOS-ում) save են անում, նոր ծնում:

Բայց ես լուրջ կասկածներ ունեմ մեր BIOS-ի վրա: Դա մեզ անընդհատ restart-երի է բերում:
Այսինքն պետք է նորից, մի հատ լավ debug անել մեր սիստեման - BIOS-ը :

Էդ կասկածները հերքելու, կամ փարատելու համար պետք է ունենալ փաստեր (data) , որոնք ավաղ մեզնից (ժողովրդից) անչափ խնամքով կոծկում են:
Եվ մեր մեջ երգում է միայն հին, արդեն քրքրված պլաստինկան -
-Թուրքի մամա՜ն...թուրքի մաման՜՜՜...

:)

Lion
05.04.2007, 11:41
dwgray Ջան, այստեղ տեղը չէ մի ամբողջ գիրք շարադրելու համար… Դրա համար էլ տրվեց ընդհանուր պատասխան: Մանրամասները – նայիր մասնագիտական գրականությունում…

Նորմարդ
05.04.2007, 11:58
dwgray Ջան, այստեղ տեղը չէ մի ամբողջ գիրք շարադրելու համար… Դրա համար էլ տրվեց ընդհանուր պատասխան: Մանրամասները – նայիր մասնագիտական գրականությունում…

Հարգելի Lion, եթե դու թեմա ես բացում և պատրաստակամություն ես հայտնում պատասխանել մեր հարցերին ապա երևի քեզ համար դժվարություն չպիտի լինի մի քանի տվյալների ներկայացումը, որոնց մենք ծանոթ չենք: Ես էլ չեմ գտնում. որ անհրաժեշտություն կար մի ամբողջ գիրք շարադրելու, բայց այն ինչ դու ասացիր իր մեջ նորություն չէր պարունակում, և եթե մարդիկ ցանկություն ունենան մասնագիտական գրականություն կարդալոււ ապա նրանք դա կանեն նամանավանդ մեր դարում երբ դա իրենից մեծ դժվարություն չի էլ ներկայացնում: Ինչևիցե հարցը մնաց անպատասխան և եթե դու իրոք կարող ես փաստեր ներկայացնել և դա քեզ համար մեծ դժվարություն չի ներկայացնի կխնդրեմ այս հարցին ավելի մանրամասն անդրդառնաս:

Lion
05.04.2007, 14:34
Նորմարդ ջան – Եթե հասցրեցիր նկատել, ես պարտավորվում էի իմ հնարավորությունների սահմաններում պատասխանել ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ վերաբերվող հարցերին, և միայն ընդհանրապես ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ:

Այնպես որ Օսմանյան կայսրության հայ վեզիրների ցանկը տալ ես ամենևին էլ չեմ պարտավորվել, թեև հնարավորության դեպքում դա կարող եմ իրականացնել:

Կարող եմ խորհուրդ տալ ընթերցել հետևյալ գիրքը Զուլալյան Մ. Կ. “Ջալալիների շարժումը և հայ ժողովրդի վիճակը Օսմանյան կայսրության մեջ (XVI-XVII դարեր)”, Երևան 1966

Vishapakah
06.04.2007, 23:48
Շնորհակալություն հեխինակին՛ ընձերնած հնարավորության համար. Կարեւոր չէ՛ թէ ինչքանով կկարողանաք բավարարել մեր հետաքրքրասիրությունը, գլխավորը բարի կամնքն է, ինչը գովելի է.
Իմ հարցն հետեւյալն է.
Հայ որդիները բազմիցս մասնակցելեն մարտական գործողությունների, որը որ մեր ազգի հետ, ոչ մի կապ չի ունեցել. ԽՍՀՄ-ի տարած հաղթանակը... ավելի ճիշտ ասաց բոլոր հաղթանակները՛ հակվածեն մինչ այսօր, որակել որպեսզ մեր ժողովուրդի ձերքբերումներ, միայն նրա համար որ Հայաստանը եղել է այդ պետության մասնիկը եւ մեր որդինները անմիջական մասնակցությունեն ունեցել ԽՍՀՄ-ի կայացման գործում.
Հայաստանը իր պատմության ընթացքում, շատ պետականությունների մասնիկ է կազմել եւ գործուն դեր ունեցել տարբեր պետականությունների կայացման գործում բայց մեր պատմությունը հակված չէ այդ երկրների ձերքբերումները՛ որակել նաեւ Հայկական նվաճում.
Բյուզանդիան ունեցել է բազում Հայ Կայսրեր, Հայերը Հույներից հետո քանակով լինելով երկրորդ ազգը, պաստորեն ունեցել են այն կարգավիճակը, ինչ Պրուսները Գերմանիայում, փաստացիորեն մեր լեզուն հասցնելով երկրորդ պետական լեզվի՛ Կայսրութան ներսում.
Սա ես ընդամենը որինակի համար եմ ասում. Մենք Բյուզանդիայի դեմ պատերազմել ենք բայց ԽՍՀՄ-ն էլ է մեր տունը բազմիցս ավիրել.

Խնդրում եմ տակ պատմական որակում? Գուցե հարյուր տարի անց, մենք ԽՍՀՄ-ին տանք նույն որակումը, ինչ որ Բյուզանդիային? Գուցե եւ...
Եթե դժվարանաք պատմական տեսանկյունից հստակեցնել թելադրված միտքը, խնդրեմ հայտնեք ձեր կարծիքը?

Lion
09.04.2007, 10:16

Գիտեք, բարդ հարց եք տալիս և ես էլ եմ դրա մասին շատ մտածել... ՄԻշտ տխրել եմ, երբ իրոք որակյալ սովետական այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Եռանկյունին», «Հին օրերի երգը» և այլն դիտել եմ, թե ինչպես Մեծ եղեռնից հետո ծանր կորուստներ կրած Հայ ժողովուրդը այս անգամ էլ մասնակցեց այդ ահավոր մսաղացին և զոհ տվեց իր 300,000 զավակներին...

Ես շատ, անսահման շատ կուզենայի, որ այդ պատերազմին Հայ ժողովուրդը մասնակցած չլիներ, սակայն այն պայմաններում դա անհնար էր...

Անսահման հարգելով մեր վետերաններին /այդ թվում իմ երկու պապերին/ ես կուզենայի, որ Հայ ժողովուրդը մասկնակցած չլիներ այդ պատերազմին, քանզի մեծ հաշվով «դա մեր պատերազմը չէր»...

Դժբախտաբար դա այն պայմաններում անհնար էր, և մինչ վրացի զինվորականները Գյումրիի շրջակայքում զբաղված էին հավեր գողանալով, Հայ ռազմիկները իրենց կյանքն էին դնում Ստալինգրադի, Կուրսկի, Մոսկվայի և այլ արյունոտ մարտերում...

Vishapakah
09.04.2007, 21:33

Միանգամայն բայց դուք նշեցիք՛ միայն մեր մասնակցության մի կողմը.
Ինկատի ունեմ Հայկական քսան հազարանոց լեգիոնը եւ այն հարյուր հազարանոց մարտիկներին՛ որոնք ի տարբերություն, իրենց անիմաց կոմունիստ եղբայրների, գիտեին ինչի համար են մարտնչում.
Այս հարցը՛ այնքան շատ է վերջին շամանակներս դարնում, նեղ շրջանակների քնարկման առարկա, հնչելով մի շարք իրարամերժ կարծիքների անզիջում դիմակայությամբ որ մեզանից շատերը կուզենայն՛ ամփոփվելու նկատարումով ստանալու պատմաբանի գնահատականը, Հայ ազգի ծակումնաբանության մասին.
Մենք Արիական ժողովուրդ ենք, թէ ոչ? Ինչը վկայում են երկու մասնագիտական հիմնավորում ստացաված գրքերը «Armeniertum-Arivertum» կամ «Armenism-Aryanism» Եւ «Amenia-Te Cradle Of Aryans In Asia»

Lion
10.04.2007, 09:35

Ըստ իմ տեղեկությունների Հայկական 20.000-անոց լեգիոնը, որը ստեղծվել էր Ֆաշիստական Գերմանիայի բանակի կազմում, ի տարբերություն այլ ազգային լեգիոնների, ընդհանրապես մասնակցություն չի ունեցել մարտական գործողությունների, իսկ նրա կազմից դուրս հայ ռազմիկների մասնակցությունը, ըստ իմ տեղեկությունների, ընդհանրապես չի եղել...

Այն ստեղծվել էր 3 հիմնական նատակներով`

1/ Գերմանիայի հաղթանակի դեպքում ձեռքի տակ ունենալ գոևե փոքրաթիվ կազմակերպված զինված ուժեր` Թուրքիայի դեմ,
2/ Փրկել ռազմագերիների ճամբարներում տառապող հայ ռազմագերիների կյանքը /այս հիմնական նպատակը մեծապես իրականացվեց/,
3/ Ապացուցել Հիտլեիրին, որ հայերն իրոք արիական ազգ են և դրանով զերծ պահեկ երվրոպայի սռվար հայ համայնքը բռնություններից /այս հիմնական նպատակը ևս մեծապես իրականացվեց/,

Հայերն իրոք արիական ազգ են, դա արդեն անվիճելի փաստ է և հիմնավորապես ապացուցվել է մի քանի մենագրություններում: Նույնիսկ սովետական ժամանակներում դա վեճերի տեղիք չէր տալիս, թեև քաղաքական նպատակներով դրա վրա ակցենտ չէր դրվում...

Vishapakah
11.04.2007, 04:11
Հավանաբար քաղաքական նկատարումներով՛ զերծ են մնում մարտական գործողությունների մասին պաշտոնական հիշատակումներից.
Ինչեւե, ըստ իմ ունեցած ոչ մասնագիտական սուղ տեղեկություններից, լեգիոնը ստեղծվում է Դրաստամատ Կանայանի կողմից, սատար կանգնելու արյունակից ժողովուրդներին, պատերազմում ընդ դեմ բարբարոսի... Ի դեպ ընդեմ Նժդեհի կամքի, որը գտնում էր որ Հայկական Արիյականությունը ճանաչվելուց հետո, հարկ չկա մասնակից դարնալ Միացյալ Ազգերի արշավին.
Իմ հայթայթաց սուղ տեղեկությունները վկայում են որ Լեգիոնի կենտրոնը գտնվել է Լեհական Պուլավի Քաղաքում եւ վերջին անգամ մարտական գործողություններին մասնակցել է Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքի տակ, ընդեմ Անգլո-Ամերիկյան բանակի.
Եթե նկատելեք? Ես հիմա բնակվում եմ այդ քաղաքում:) եւ ավելորդ է նշել իմ զգացմունքները, երբ արաջին անգամ ոտք դրեցի Հայոց Գաղտնի Պատմության սրբավայրում.

Մեր Հարգարժան պատմաբան. Շնորհակալեմ որ կասկածի տակ չդրեցիք մեր ազգի ծակումը. Ես ձեր կողմիծ գրված տողերը՛ ցույց կտամ շատ անհավատների:)

Արիթից ոգտվելով տամ հաջորդ հարցը:)
Այսօր ռուսական չատում՛ բանավեճի էի բռնվել, մի ռուս ազգի սափրագլխի հետ... Հասկանում եմ, ծիծաղում եք:)
Նրանք իրավումք ունեն իրենց Արիացի անվանելու, թէ ոչ?
Մի հարց որի շուրջ վերչին... դեռ վերչին Արիական արաջնորդը չէր վիճի.

Lion
11.04.2007, 10:07
Ուրախ եմ, որ կարողացա օգտակար լինել…

Ռուսներն իրոք արիական ազգ են: Սակայն հարցը կայանում է նրանում, որ ներկայիս ռուսների մեջ շատ են խառնված այլ ազգերի արյունները /թաթար, հրեա և այլն/: Այնպես որ նրանք արիական ազգ են, սակայն ոչ կոնկրետ բոլոր ռուսներն են ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ /չնայած ես դա շատ էլ չեմ կարևորում – կարևորը հոգևընկալումն է/ արիացի:

Պանդուխտ
11.04.2007, 12:22
Յարգելի տիարք,
Գերման գաղափարախօսների յայտնաբերած եզր է «արի», «արիացի» բառերը:
Արիները հենց իրանական ժողովուրդներն են: Պատմաբան եւ հայագէտ մեր անդամները կարող են վկայել այդ մասին, թէ մենք հայերս նրանց կոչել են արիաց ազգ:
Եթէ շեղուեցինք վերնագրի ուղուց. զրուցավարները կարող են տեղափոխել այլ վայր:
Համաձայն եմ Լեւոնի ասածին, թէ հոգեւոր ընկալում կարելի է, սակայն ֆիզիկական նկարագրումը «արիական» ցեղին մեր ազգը կը պառակտի:
Այնպէս որ ասացի, արիացիք շէկ եւ կապուտաչեայ չեն եղել (թէեւ խոնարհ անձս մի քիչ այդպէս եմ):
Այս արիական գաղափարախօսութիւնը ինքզինք սպառել է վաղուց:
Մենք Հայ ենք ամէն ինչից առաջ:
Յարգանօք

Lion
11.04.2007, 12:45

Համաձայն եմ։ Արիականությունը նախ և առաջ հոգևոր վիճակ է, հետո նոր ֆիզիկական։
Ես առանց հատուկ ուսումնասիրության չեմ ուզում եզրակացություն անել, բայց թվում է, թե նույնիսկ պատմական արիները շիկամազ և կապուտաչ չեն եղել և այս ամենը թյուրիմացության արդյունք է։ Մտածել է պետք...

Vishapakah
12.04.2007, 03:29
Համաձայն եմ։ Արիականությունը նախ և առաջ հոգևոր վիճակ է, հետո նոր ֆիզիկական։
Ես առանց հատուկ ուսումնասիրության չեմ ուզում եզրակացություն անել, բայց թվում է, թե նույնիսկ պատմական արիները շիկամազ և կապուտաչ չեն եղել և այս ամենը թյուրիմացության արդյունք է։ Մտածել է պետք...

Ստացվում է՛ միակ արիական ժողովուրդները Հնդի, Հայ եւ Իրանական տարն է.
Ուրեմն Ռուսները ոչ մի Արի էլ չեն, այլ Եվրոպական մշակույթի ախկատության պատճարով արիացաց եվրոպական անհայտ ցեղեր, որոնք իրենց արիացի կոչելով՛ պատրաստեն բնաջնջելու իսկական Արիացիներին...
Չնայած ըստ շատ Հարգարժան ուսումնասիրողների, մեր նախահայրերը եղել են շիկահեր բարբարոսներ, որոնք կերտեցին արաջին մշակույթն աշխարհի վրա, օրինակ եւ ուսուցանողը դարնալով օտար ցեղերին, վերչիներիս ստրկություն էլ պատճար հանդիսացավ մեր գենետիկական կորուստի...
Ստացվում է զտարյուն ազգեր չեն մնացել? Մի գուցե.
Եթե մենք շիկահերից դարցանք սեւահեր, որն ինձ ավելի է դուր գալիս, ապա ինչու այդ նույն գենետիկական ասիմուլյացիայի պատճարով՛ որոշ սեւահերներ չէին կարող շիկահեր դարնալ? Օրինակ հենց նույն անմաքուր սլավոնները, որոնք մեր օգնությամբ փրկելով իրենց տունը, քառասունականների վերջին Արիական արշավանքից, այսօր ուրանալով մեզ՛ հետապնդման են ենթարկամ, ոչ պատմական անծայրածիր Ռուսիայի տարացքում. Սպանում նրանց թոռներին, որոնց պապերը ոչ իրենց պատերազմում ապագա ուրացող ռուս ազգնեին փրկում.

Lion
12.04.2007, 10:33
Եվրոպական ազգերից արիական չեն հունգարները, ֆիները, մասսամբ` բուլղարները – մնացածը արիական են:

Պանդուխտ
12.04.2007, 11:34
Ուզում եք ասել Հնդեւրոպական լեզուներ խօսող ազգե՞ր:
Ոչ բոլոր հնդեւրոպացիք խարտեաշ են: Այդուհանդերձ Աֆղանիստանում (պատմական Արիանա նահանգը), հնդկաստանում կարելի է գտնել այդպիսիներին: Դարձեալ ասեմ՝ մեզ որպէս մարդու եւ հայի համար էականը հայախօս հայ լինելն է:
Կարծեմ Ռ. Իշխանեանն էր ասել. «առանց լեզուի ի՜նչ ազգութիւն»
Մենք իրաւական ժառանգորդն ենք՝ Արարատեան թագաւորութեան (Բիայնա-Վան), Հայասայի եւ Հայկական Բարձրավանդակում ծնած եւ կազմաւորուած բոլոր ցեղային երկիրներին:
Մեր լեզուի մէջ գոյ է հազարաւոր բառեր, որոնք չեն գտնւում այլ հնդեւրոպական լեզուներում (խնձոր, երկիր, զոքանչ): Լեզուաբաններ ասում են թէ դրանք Ուրարտուից մեզ անցած բառեր են:

Lion
12.04.2007, 14:11

Հնդեվրոպական լեզվով խոսող ազգերը հենց արիցիներն են: Իշխանյանն ու դուք լիովին ճիշտ եք: Իսկ <<Ուրարտուն>> ընդամենը Հայկական պետական կազմավորումներից մեկն էր և ավելի ճիշտ կլինի այն կոչել <<Արարատյան թագավորություն>>:

Էդգար
07.06.2007, 18:49
Կներեք, բայց այդ մանրամասնին ես տեղյակ չեմ: Կուզենայի լսել ձեր կարծիքը...
Ես կարող եմ մանրամասներն ասել, բայց որ չթվա թե մեծամիտ եմ:think, քանի որ այս բաժնում հարցերին Լիոնն է պատասխանում, ապա կասեմ աղբյուրը որտեղից կարելի է իմանալ մանրամասները:
Հրաչիկ Սիմոնյան «Անդրանիկի Ժամանակը» 1996 թվական

Lion
08.06.2007, 10:50

Էդգար ջան, այստեղ ազատորեն արտահայտվում են կարծիքներ և տեսակետներ... Եվ այն հանգամանքը, որ ես եմ ինձ վրա պարտականություն վերցրել պատասխանել հարցերին, դեռ ոչինչ չի նշանակում:) Ես ինքս սովորելու շատ բան ունեմ...

Դրա համար էլ, եղբայր, հաճույքով կլսեմ քո կարծիքը և տեսակետը այս հարցի վերաբերյալ :)

Lion
16.03.2009, 21:00
Ահա, կարելի է այդ հարցը այստեղ քննարկել...

Lion
16.03.2009, 21:09
Ստեղ հարց հնչեց - Որոնք էին այն պատճառները, որոնք Հայ ժողովրդին, սկսած վաղ միջնադարից, տարան դեպի քաղաքական անկում, երբ Հայաստանի ու հայերի դերը դանդաղ, սակայն անշեղորեն ընկավ և մեր պետությունը, որը "աշխարհում" ժամանակին ամուր պահում էր առնվազն երրորդ տեղը սկզբում կործանվեց, իսկ հետո...

Ես կառանձնացնեի հիմնականում 3 պատճառ

1. Անհաջող տարածաշրջանային դիրքը,
2. Ազգերի ու պետությունների "քաշային կարգ"-ի փոփոխությունը: Սկսած ուշ միջնադարից առաջնությունը անշեղորեն պատկանում է այն ազգերին ու պետություններին, որոնք ունեն ՄԵԾ ՏԱՐԱԾՔ: Ի հաշիվ այդ մեծ տարածքի նրանք ձեռք են բերում անհրաժեշտ նյութական ռեուրսներ և, ձուլելով այդ "մեծ տարածքի" այլ ժողովուրդներին, շատանում են թվով: Իսկ մեր տիպի ազգերը թվով շատանալու համար ստիպված են միակ հույսը դնել ծնելիության վրա:

Ի դեպ - միայն մենք չենք, որ այս հարցն ունենք: Թուրքիան, որ ժամանակին զրնգացնում էր աշխարհը որպես գերտերություն, այսօր... շատ ու շատ հեռու է առաջատար լինելուց:

Մի խոսքով - հարցը բարդ է և քրիստոնեությունը այնքան էլ մեղավոր չէ, ինչ էլ ասեն արորդիները...

Չամիչ
18.03.2009, 01:27

Եթե մեր անհաջողությունների պատճառները փնտրում ենք միայն այս երկու կետում, բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան:

Մեր բախտը տարածաշրջանային հարցում իսկապես չի բերել:Այս դեպքում մենք ոչինչ չենք կարող փոխել, ոչ կարող ենք մեր հարեվաններին փոխել, ոչ էլ կարող ենք Հայաստանը տեղափոխել: Բայց դա չի նշանակում որ մենք դատապարտված ենք:

Կարծում եմ առայժմ խոսք չի կարող գնալ Հայաստանի առաջնային պետություն դառնալու վերաբերյալ: Խոսք կարող է գնալ միայն քիչ թե շատ բարեկեցիկ պետություն ստեղծելու մասին, որտեղ մարդիկ կարողանան մարդավայել ապրել:

Ինչքան հասկանում եմ մեր ժամանակներում արեդեն ոչ ոք ոչ մեկին չի ձուլում: Իսկ մեր պարագայում տեղի է ունենում հոժարակամ ձուլում, ձուլում ռուս ազգի հետ:Ոմանք կասեն այդ ամենը նույնպես կազմում է դրսի հատուկ ծրագրերի մի մասը: Ինչ հատուկ ծրագրերի մասին կարող է խոսք գնալ, երբ 90-ականներին Հայաստանից Ռուսաստան գաղթած ընտանիքում ծնված զավակները ոչ մի տառ հայերեն կարդալ չգիտեն, եվ հայերեն խոսում են տեղացի հնդիկ ուսանողներից վատ:

Մենք միշտ փորձում ենք պատճառները դրսում փնտրել, ինչ խոսք արտաքին խոչնդոտները չափից դուրս շատ են, բայց քիչ չեն նաեվ ներքին խոչնդոտները: Եվ արդյոք պատճառները փնտրելով միայն արտաքին խոչնդոտների մեջ, մենք չենք անտեսում մեր ներսի արատները, եվ այդպիսով նպաստում դրանց ավելի խորը արմատավորվելուն???

Ինչու մեր ազգը երջանի չի???? Որովհետեվ լավ չի ապրում դրա համար երջանիկ չի???? թե չգիտի ինչպես երջանիկ լինել դրա համար լավ չի ապրում????

Խոսքը գնաց ծնելիության մասին, անգամ վերջերս խոսակցություններ էին գնում, Հայաստանում բազմակնության հետ կապված օրենք ընդունելու մասին: Ցավով եմ լսում նման անլուրջ խոսակցությունները, հետաքրքիր է ում համար են ուզում ծնելիության աճ ապահովել???? Ռուսաստանի, եվ Լոս Անջելոսի????
Բարեկեցիկ ընտանիքներ եմ ճանաչում Հայաստանում, որոնք մտադրվել են ընդմիշտ լքել Հայաստանը ոչ թե սոցիալական խնդիրներից ելնելով, այլ որովհետեվ ըստ իրենց խոսքերի Հայաստանում իրենց ԼԱՎ ՉԵՆ ԶԳՈՒՄ:
Փաստորեն ստացվում է որ հայերը հայերի հետ շփվելու պրոբլեմ ունեն:

Մի խոսքով---իսկապես հարցը շատ բարդ է:

Lion
18.03.2009, 19:07
Եթե մեր անհաջողությունների պատճառները փնտրում ենք միայն այս երկու կետում, բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան:

Իմ պոստը չէր հավակնում սպառիչ լինել: Ես ուղղակի ուրվագծեցի իմ պատկերացումը: Դե մնացածն էլ դու ավելացրու...

Բայց դա չի նշանակում որ մենք դատապարտված ենք:

Ես նման բան չեմ ասում ու չեմ մտածում: Էդ էր պակաս, դատապարտված...

Ինչքան հասկանում եմ մեր ժամանակներում արեդեն ոչ ոք ոչ մեկին չի ձուլում:

Էէէ, ապեր, ձուլում են, էն էլ ոնց են ձուլում, ճիժտ է... ավելի գաղտնի ու աննկատ, բայց ավելի էֆեկտիվ մեթոդներով:

Հայաստանը այս պահին աշխարհի առաջատար պետություն չի կարող դառնալ, բայց... կարող է դառնալ լուրջ ուժի տեր փոքրիկ հսկա: Ասենք Իսրայելի նման: Դե, ներքին պատճառները շատ են...

Չամիչ
18.03.2009, 19:20
Էէէ, ապեր, ձուլում են, էն էլ ոնց են ձուլում, ճիժտ է... ավելի գաղտնի ու աննկատ, բայց ավելի էֆեկտիվ մեթոդներով:

Lion ջան, ես ապեր չեմ:

Իսկ ձուլել մեզ պետք չի, մենք դա հոժարակամ ենք անում:

Արիացի
18.03.2009, 19:22
Հայաստանը այս պահին աշխարհի առաջատար պետություն չի կարող դառնալ, բայց... կարող է դառնալ լուրջ ուժի տեր փոքրիկ հսկա: Ասենք Իսրայելի նման: Դե, ներքին պատճառները շատ են...

Ճիշտ ես ու ես չգիտեմ խի համոզված եմ, որ դառնալու ա: Իհարկե, ոչ 10 տարուց, բայց մի 30 տարուց դառնալու ա:

Չամիչ
18.03.2009, 19:25
Իմ պոստը չէր հավակնում սպառիչ լինել: Ես ուղղակի ուրվագծեցի իմ պատկերացումը: Դե մնացածն էլ դու ավելացրու...

անպատճառ կավելացնեմ, կշարադրեմ իմ տեսակետը:............

Lion
18.03.2009, 19:33
Lion ջան, ես ապեր չեմ:

Իսկ ձուլել մեզ պետք չի, մենք դա հոժարակամ ենք անում:

Վաաաաաաաաայյյյյյյյ...:love Կներես, չէի պատկերացնում, որ աղջկա հետ եմ խոսում...:[

Արիացի
18.03.2009, 19:36
Վաաաաաաաաայյյյյյյյ...:love Կներես, չէի պատկերացնում, որ աղջկա հետ եմ խոսում...:[

Ճիշտն ասած ես էլ :o
Ամեն դեպքում ողջունելի ա: :)

Չամիչ
18.03.2009, 19:38
Վաաաաաաաաայյյյյյյյ... Կներես, չէի պատկերացնում, որ աղջկա հետ եմ խոսում..

Բան չկա, կպատահի::)

Չամիչ
18.03.2009, 19:39
Ճիշտն ասած ես էլ
Ամեն դեպքում ողջունելի ա:

արդեն ես էլ սկսեցի կասկածել:hands

Lion
18.03.2009, 19:56
Ուրախ եմ, որ այս ավանդականորեն "տղայական" թեման հետաքրքրում է գեղեցիկ սեռի ներկայացուցչին:)

Չամիչ
18.03.2009, 20:30
Ուրախ եմ, որ այս ավանդականորեն "տղայական" թեման հետաքրքրում է գեղեցիկ սեռի ներկայացուցչին

փորձելով խախտել ձեր ավանդական պատկերացումները մեր սեռի մասին, կուզեմ ավելացնել, որ գեղեցիկ սեռը պարտավոր է հետաքրքրվել նման թեմաներով:) եվ ինչքան շուտ դա գիտացի, այնքան մեր ազգի օգուտն է:)

Lion
18.03.2009, 20:32
Միանգամայն համաձայն եմ, շատ ուրախ եմ և ողջունում եմ Ձեր այս հետաքրքրությունը:)

Lion
20.03.2009, 23:00
Ի դեպ - ահա և հետնորդներս

http://www.azg.am/AM/2009031819

Միանգամից ասեմ, որ ես արդեն ծանոթ եմ այդ գրքին և իմ կարծիքն ունեմ նրա մասին: Բայց քանի որ նրանք գրել են այն թեմայով գրիք, որով գրել եմ ես, կարծիքս չեմ արտահայտի...

Եվ կրկին... ի դեպ, Չուկ, գիրքը գրախանությում դրված է 6.000 դրամով...

Chuk
21.03.2009, 14:24
Եվ կրկին... ի դեպ, Չուկ, գիրքը գրախանությում դրված է 6.000 դրամով...

Պատահական տեսա:
Հետո՞ :)
Ուրիշ ի՞նչ կա, տնեցիք լա՞վ են:

Lion
21.03.2009, 17:25
Հիանալի:P

Lion
22.03.2009, 18:12
Չէ, գիտես, Չուկ ջան, ուղղակի երբ տեսա, հիշեցի մեր հին վեճը գրքի գնի վերաբերյալ: Սրա գինը նորմալ է?

Chuk
23.03.2009, 21:15
Չէ, գիտես, Չուկ ջան, ուղղակի երբ տեսա, հիշեցի մեր հին վեճը գրքի գնի վերաբերյալ: Սրա գինը նորմալ է?
Մեր հին վեճի վերաբերյալ, եթե ուզում ես անդրադառնալ, ես հավես չունեմ, բայց առաջվա պես պնդում եմ, որ քո գրքի գինը նորմալ չէր, անկախ նրանից էս գրքի գինը նորմալ է, թե ոչ (ես այս գրքին ծանոթ չեմ ու չեմ էլ ուզում ծանոթանալ): Խոսակցությունը մարել պրծել ա, ածուխները մի փորփրի, պետք չի կրակը նորից բորբոքել:

Lion
23.03.2009, 21:25

Լավ, լավ... Մարելա, թող մարի: Ուղղակի հիշեցի, տենս ստացվեց...

Lion
01.07.2023, 19:14
Միջնադարյան Հայաստանի ապստամբությունները

https://youtu.be/LWz2pRK_Awc

Նախաբան: Ապստամբությունների ընդհանուր բնութագիրը, գործող անձիք, քանակը և դասակարգումը...

Lion
01.07.2023, 19:15
Մարզպանական Հայաստանի I ապստամբությունը

https://youtu.be/IdZPfIaQ9dM

Վարդանանց պատերազմը. Վարդանից և Վասակից անդին...

Lion
07.07.2023, 17:42
Մարզպանական Հայաստանի II ապստամբությունը

https://youtu.be/nD8vHvjuRPc

Արցախ-Ուտիքի թագավորություն: Վաչե, Վաչագան և... Անահիտ: Մոռացված ապստամբությունը...

Lion
07.07.2023, 17:43
Վահանանց պատերազմը: Մարզպանական Հայաստանի III ապստամբություն

https://youtu.be/wKXOm9BEE9A

Վահանանց պատերազմը. Ակոռի, Ներսեհապատ, Նվարսակ և... շատ այլ բաներ...

Lion
09.07.2023, 19:21
Սատրապական Հայաստանի I ապստամբություն

https://youtu.be/3Fi48w3HsNA

Քրիստոնյա կայսրության հետ և... նրա դեմ՝ առաջին էպիզոդը: Անհայտ ապստամբություն: Սատրապներ և բյուզանդական Հայաստան...

Lion
12.07.2023, 19:22
Մարզպանական Հայաստանի IV ապստամբություն

https://youtu.be/ZOw4TaV-CtY

Մոռացված ապստամությունը: Այն վերահաստատեց Նվարսակի պայմանագիրը: Սա դասագրքերում չեք գտնի...

Lion
19.07.2023, 21:07
Սատրապական Հայաստանի II ապստամբություն

https://youtu.be/jQU4me3lGLo

Քրիստոնյա կայսրության հետ, սակայն... սեփական շահերով: Սատրապները պատասխան հարված են հասցնում...

Lion
20.07.2023, 20:10
Սատրապական Հայաստանի III ապստամբություն

https://youtu.be/dmBM9KQJpFc

Ամենամոռացված ապստամբությունը և Հովհաննես Արշակունու... ստվերը:

Lion
21.07.2023, 17:43
Սատրապական Հայաստանի IV ապստամբություն

https://youtu.be/WRXmSHI6-zo

Ամենահայտնի ապստամբությունը կայսրության դեմ, սա շատ է քննարկվել. Հովհաննես Արշակունին և Վիտալիանոսի... սերունդը:

Lion
22.07.2023, 18:40
Մարզպանական Հայաստանի V ապստամբություն

https://youtu.be/FEJCTao778U

Մարզպանական Հայաստանի V ապստամբություն

Փոքր Վարդանի ապստամբությունը, որը վերաճեց Բյուզանդա-Պարսկական V պատերազմի: Հայերը Կոստանդնուպոլսում, Զորակ Կամսարականը, Գայլ Վահանը և... Անանիա Շիրակացին:

Lion
24.07.2023, 19:29
Սատրապական Հայաստանի V ապստամբություն

https://youtu.be/ppV6l7ir2y8

Սմբատ Բազմահաղթ Բագրատունին. Կոլիզեի հերոսը, ամբոխ սիրելին, վայրի գազաններին հաղթողը և... Սինդբադ Ծովագնացը:

Lion
26.07.2023, 18:38
Մարզպանական Հայաստանի VI ապստամբություն

https://youtu.be/bhIPIGE1TDY

Գահակալ իշխանների և սեպուհների գործը. նրանք չէին ուզում ենթարկվել պարսից իշխանությանը...

Lion
30.07.2023, 20:13
Սատրապական Հայաստանի VI ապստամբություն

https://youtu.be/I4okBf1u1Ks

Գահակալ իշխանների և սեպուհների կռիվը... երկու տերությունների մեջտեղում

Lion
31.07.2023, 20:09
Սատրապական Հայաստանի VII ապստամբություն

https://youtu.be/G8KAqJwKSGI

Ատատ Խորխոռունու անձնական գործն ու հայերի... մարտարշավը Կոստանդնուպոլսից մինչև Նախիջևան:

Lion
02.08.2023, 20:11
Մարզպանական Հայաստանի VII ապստամբություն

https://youtu.be/Hm15A70lerQ

Վերջին ապստամբությունը Սասանյաններ դեմ: Սմբատ ու Վահան Մամիկոնյանները, իրենց պատմիչ Հովհանը և... բյուզանդացիների վերջնահաշվարկը պարսիկներին:

Lion
07.08.2023, 20:10
Սատրապական Հայաստանի VIII ապստամբություն

https://youtu.be/QEnylqYFpuQ

Դավիթ Սահառունի և Մժեժ Գնունի: Ձևավորվում է Հայոց իշխանապետությունը: Սահառունիների աննախադեպ թռիչքն ու անկումը...

Lion
12.08.2023, 17:15
Սատրապական Հայաստանի IX ապստամբություն

https://youtu.be/cXPcaqGoWx0

Թեոդորոս Ռշտունին, անհավատալի քաղաքական շրջադարձը և պայմանագիրը արաբների հետ...

Lion
13.08.2023, 20:56
Սատրապական Հայաստանի X ապստամբություն

https://youtu.be/Ns2RI_i_IH0

Շապուհ Պարսկածինը և Արմենիակոնը: Բանակաթեմային ապստամբությունների սկիզբը...

Lion
21.08.2023, 21:16
Արմինիայի I ապստամբութուն

https://youtu.be/PDUyUB5fBiU

Արաբական Արմինիա. ապստամբությունների շարքի սկիզբը: Վարդանակերտի ճակատամարտը և Սմբատ Բագրատունին...

Lion
25.08.2023, 20:52
Արմինիայի II ապստամբություն

https://youtu.be/M3CS3WhcXS8?si=PTShGm-eGRoQ98-c

Խլաթի հայկական կայազորը, խազարները և... մոռացված այդ ապստամբությունը:

Lion
27.08.2023, 20:08
Արմինիայի III ապստամբություն

https://youtu.be/ThZkPMuaVZo?si=zbhY2jaCuNpukMFx

Խուլ Մուհամմեդը և Բագրատունիների քաղաքական հնարքը...

Lion
31.08.2023, 20:40
Արմինիայի IV ապստամբություն

https://youtu.be/KCC7PPcTMOc?si=kxkJgZrbghfiKqOI

Հայտնի և... անհայտ այդ ապստամբությունը: Հաստատ լսել եք, բայց, հավատացեք, դուք ոչինչ չգիտեք այս ապստամբության մասին...

Lion
07.09.2023, 20:55
Արմինիայի V ապստամբություն

https://youtu.be/G9RReHrFhG4?si=NgLkieWwIEZv0BNZ&t=1

Արծրունի եղբայրների սխրանքը...

Lion
10.09.2023, 14:47
Հայոց պետականություն

https://youtu.be/R5Hch2vzTq8?si=Ba0lP2tkz787-dn8

Ռուսերեն - տարածելը խրախուսվում է...

Lion
15.09.2023, 21:04
Արմինիայի VI ապստամբություն

https://youtu.be/Dg5yVXtUpzs?si=GWxphyEbSHtv3F5m

Մոռացված ապստամբությունը, ծանարների քաղաքական սկզբնախաղը և Հայոց իշխան Սահակ Բագրատունու պաշտոնազրկումն ու սպանությունը...

Lion
04.10.2023, 16:53
Իմ ազգը ԾԱՆՐ ՕՐԵՐ Է ԱՊՐՈՒՄ, սակայն ես հավատում եմ, որ դեռ գալու են լավ օրեր: Ես գրելու եմ, խոսելու եմ, ստեղծելու եմ վիդեոներ - անելու եմ: Ես չեմ դադարեցնելու պայքարը իմ ազգի պատմության համար, ես չեմ հուսահատվում և հուսալքվում:

Սա իմ պայքարն է, սա համահայկական պայքարի իմ մասն է: Եվ այսպես.

Արմինիայի VII ապստամբություն

https://youtu.be/WTrT85n-ZqI?si=8m3Gb_xdBXdokusC

Ամենահայտնի ապստամբություններից մեկը, որը... կիսատ է ուսումնասիրված: Դասագրքերում ձեզ մատուցվել է այս ապստամբության միայն սկիզբը...

Լսեք և... զարմացեք:

Lion
09.10.2023, 20:06
Արմինիայի VIII ապստամբություն

https://youtu.be/rSlk3StIgw0?si=vELfEgG0TFdYXipq

Ամատունիներ սխրանքը և Համշենի իշխանության սկիզբը...

Lion
11.10.2023, 19:55
Արմինիայի IX ապստամբություն

https://youtu.be/UWJqxXe8nZk?si=umiyJoNj8nYw5ZKZ

Խարաջյանների մեծ քաոսը և հայերը...

Lion
18.10.2023, 19:54
Արմինիայի X ապստամբություն

https://youtu.be/JaL6v5b1XhE?si=IpeuDKKiHqL-UYBt

Ծանարների երկրորդ փորձը, Բագրատունի Աշոտների իմաստնությունը և հեքիաթների խալիֆը...

Lion
21.10.2023, 19:24
Արմինիայի XI ապստամբություն

https://youtu.be/7pLmC-rdB14?si=aQPWxVQuKly9wZlH

Բագրատունիները, Սյունիները և... Ջահաֆյաններին սադրանքը

Lion
28.10.2023, 17:30
Շաբաթ երեկոյան խոհերից…

Ճակատագիր Հայոց, մաս 1-ին: Շատ հետաքրքիր զրույց ունեցանք Արա Սարկավագի հետ:

Քննարկում ենք Հայոց պետականության պատմական ընթացքը և ես փորձում եմ պատմատեսական մակարդակում բացատրություն տալ նույն Հայոց պետականության ու հայ ժողովրդի ներկայիս ճգնաժամային իրավիճակին:

Ազգային ԷԼԻՏԱՅԻ ԱՆԿՈՒՄ - այս մասին ես վերջերս խոսեցի ֆեյսբուքում, իսկ այժմ էլ, ահա, վիդեոֆորմատում:

Լսենք և… մտածենք, ըստ իս այստեղ է մեր առողջանալու գաղտնիքը, քանզի միայն հիվանդությունը ՃԻՇՏ ԱԽՏՈՐՈՇԵԼՈՒ դեպքում է հնարավոր արդյունավետ բուժում ունենալ:

Արժեքավոր զրույց ստացվեց…

https://youtu.be/skBmF8V4cq4?si=iin7Pz5iYFe-d1Ii&t=24

Lion
01.11.2023, 20:19
Սատրապական Հայաստանի XI ապստամբություն

https://youtu.be/DQRGduiPvwc?si=GPstyy3d8bJ2yZie

Արմենիակոն բանակաթեմը, Ալեքս-Մուշեղ Մամիկոնյանը, կայսրուհի Իրենեն և նրա անհավատալի ոճիրը...

Lion
04.11.2023, 16:26
Մեծացող աշխարհը և հայերը. աշխարհագրական և ազգային գործոնը, ինչպես նաև... «Մեծացած աշխարհը»:

Ճակատագիր Հայոց, մաս 2-րդ:

Շարունակում են քննարկել Հայոց պետականության պատմական ընթացքը:

Աշխարհագրական և ազգային գործոնները պայմանավորեցին ու գումարվեցին նախորդ անգամ քննարկված էլիտաների անկմանը...

Լսենք և… մտածենք: Պետք է ՃԻՇՏ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ, հակառակ դեպքում արդյունավետ բուժում չենք ունենա:

Լավ զրույց ստացվեց…

https://youtu.be/_dqx1FZSjrA?si=PNgH1-HbgevH18hJ&t=37

Varzor
06.11.2023, 05:47
ՄԻ փոքր համաձայն չեմ ինքնատիպության բացասական ազդեցությունը դեմոգրաֆիայի վրա։

Lion
06.11.2023, 20:45
Ինչո՞ւ, եղբայր:

Ըստ իմ կողմից առաջարկված տեսության՝ ինքնատիպը այլքին ձուլելու հաշվին չի շատանում, մնում է զուտ ծնելիությունը, իսկ դրանով հեռու չես գնա...

Lion
07.11.2023, 19:43
Արմինիայի XII ապստամբություն

https://youtu.be/QMcUd8dPfAU?si=ZdjRGr47H5QLCVu9

Մոռացված ապստամբությունը. Մեծ փոթորիկից առաջ...

Lion
12.11.2023, 20:05
Արմինիայի XIII ապստամբություն

https://youtu.be/XJ5xsqFpMxI?si=z1-SlqE4HWB6BYE8

Արմինիայի վերջին ապստամբությունը: Արաբական «Վարդանանք»-ը՝ Վարդանանց պատերազմի զարմանալի կրկնությունը ուղիղ 400 տարի անց:

Հազկերտ II-ը և Մութավաքիլը, Մուշկան Նիսալվուրտն ու Բուղան, իսկ հորիզոնում արդեն... Անիի թագավորությունն էր:

Varzor
13.11.2023, 07:34
Ինչո՞ւ, եղբայր:

Ըստ իմ կողմից առաջարկված տեսության՝ ինքնատիպը այլքին ձուլելու հաշվին չի շատանում, մնում է զուտ ծնելիությունը, իսկ դրանով հեռու չես գնա...

Ինքնատիպ լինելով ծնելիության ռեկորդներ նույնպես սահմանել ենք։ Վերցնենք թեկուզ 20-րդ դարում ՀԽՍՀ բնակչության ֆանտաստիկ աճը, մանավանդ 2-րդ համաշխարհայինից հետո։

Բայց դե չենք մոռանում Խորենացուն․․․ "թեև մենք փոքր ածու ենք", բայց արի ու տես, որ քիչ չենք ձուլել ժամանակին :esim

Lion
14.11.2023, 20:35
Եղբայր ջան, դա ֆանտաստիկ աճ չէ, դա սովորական, միջին աճ էր: Ֆատաստիկը դու Հնդկաստաններում ու Չնաստաններում նայիր...

Lion
14.11.2023, 20:44
Սատրապական Հայաստանի XII ապստամբություն

https://youtu.be/t_n13g-q7Do?si=HDIiN2_FtecBoHc0

Կրկին ու արդեն երկար ժամանակով Բյուզանդական Հայաստան:

Սահմանի այն կողմում Անիի թագավորությունն էր, Արմինիան արդեն չկար: «Բուլղարացի» Վարդանը և իր ժամանակի հայկական... օլիգարխիան:

Lion
17.11.2023, 20:21
Սատրապական Հայաստանի XIII ապստամբություն

https://youtu.be/X1EHzoF96B0?si=u93cCBi4C4AItCXt

«Երեք «Վ»-երի պատերազմը»՝ Վարդ Փոկասը, Վարդ Սկլերոսը և Վասիլ II-ը: Նայեք, նման բան տեսած չեք լինի, «Գահերի խաղը» լուռ ծխում է անկյունում՝ նախանձով նայելով իրական պատմական պայքարին, կրքերին և շահերին:

Սա, ինչպես նաև Սատրապական Հայաստանի հաջորդ երեք ապստամբությունները՝ 4 հզոր սերիաներ - սերիա 1...

Lion
25.11.2023, 19:06
Սատրապական Հայաստանի XIV ապստամբություն

https://youtu.be/33lj_RKD-lw?si=25PqJ5_rCX6Tt7o9

Վարդերի ու Վասիլի խառը հակամարտության շարունակությունը: Նախորդում ապստամբ էր Վարդ Փոկասը, իսկ կառավարական ուժերի կողմում էր Վարդ Սկլերոսը, իսկ այժմ... ուղիղ հակառակ վիճակն է՝ ապստամբ է Սկլերոսը, իսկ կառավարական ուժերի կողմում է Փոկասը:

«Գահերի խաղը» լուռ ծխում է անկյունում...

Lion
30.11.2023, 20:37
Սատրապական Հայաստանի XV ապստամբություն

https://youtu.be/adkRDZjAnjk?si=1D2MBrfBLzavws0d

Վարդերի հակամարտությունը Վասիլի մասնակցությամբ շարունակվում է: Պատրա՞ստ եք նոր զարգացումների: Ահա ուրեմն՝ հիմա էլ Վասիլի դեմ ապստամբեց Վարդ Փոկասը, նրան միացավ Վարդ Սկլերոսը և...

Լսեք, չեք փոշմանի՝ անակնկալ զարգացումները խոստանում եմ:

Lion
06.12.2023, 20:37
Սատրապական Հայաստանի XVI ապստամբություն

https://youtu.be/8utEeiJvokc?si=eKVr9kvyzQzVAQdc

Սատրապական Հայաստանի XVI ապստամբություն

Վերջին Փոկասը և... Հայոց Աշոտը. ի՞նչ էին կորցրել անեցի հայերը Վարդ Փոկասի որդու մոտ...

Lion
14.12.2023, 20:55
Սատրապական Հայաստանի XVII ապստամբություն

https://youtu.be/i1VUGeEJWk0?si=olErdqM7BDrTNSPZ

Չորս եղբայրների գործը և... Կոնստանդին IX-ը:

Lion
27.12.2023, 21:05
Սատրապական Հայաստանի XVIII ապստամբություն

https://youtu.be/6lHMnN_psow?si=Sfc3S5McgGBS7xEs

Բանակաթեմայինների վերջին ճիգը, հայազգի Կատակոլոնի վերջին փայլը և տարօրինակ Իսահակ Կոմնենոսը...

Lion
07.01.2024, 19:03
Սատրապական Հայաստանի XIX ապստամբություն

https://youtu.be/GoUX8ZUpzYw?si=SRyg4q-SJX3iwZbm

Բյուզանդական աղետը, Սատրապական Հայաստանի վերջի սկիզբը և Հայոց ռազմական պետությունները...

Lion
13.01.2024, 19:29
Սատրապական Հայաստանի XX ապստամբություն

https://youtu.be/BmyW6IPW544?si=SVmi8viDZ0QMWMTL

Վերջինը Սատրապական Հայաստանի ապստամբություններից և Չորս Նիկեփորների պատերազմը...

Lion
14.01.2024, 20:24
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը...

Դիտարկումներս այդ աղմկահարույց երևույթի վերաբերյալ...

https://youtu.be/1RnUdzdVqTk?si=CdaFeYUvjrGbWv0C

Lion
17.01.2024, 20:34
Գուրջիստանի I ապստամբություն

https://youtu.be/9cAmCheh6Dg?si=F9wlT8Rktch7L1qp

Վրացիները, հայերը և... մոնղոլական ալիքը:

Lion
20.01.2024, 20:22
Հայո՞ց, թե՞... Հայաստանի պատմություն

https://www.youtube.com/watch?v=z9UCDmvNRGI

Արմեն Այվազյան...

Varzor
28.01.2024, 02:45
Հայո՞ց, թե՞... Հայաստանի պատմություն

https://www.youtube.com/watch?v=z9UCDmvNRGI

Արմեն Այվազյան...

Գնալով ավելի է ամրապնդվում այն կարծիքս, որ Փաշինողլուն թուրքական իշխանությունների հովանավորությամբ և աջակցությամբ է եկել իշխանության։ Դե էլ չեմ ասում, որ նա մենակ չէ։

Lion
03.02.2024, 20:45
Գուրջիստանի II ապստամբություն

https://youtu.be/8IH7KDbmrLQ?si=MW4ioCD0UPxd0pXa

Մոնղոլական պատերազմը մամլուքների դեմ, Ոսկե Հորդան և երկու Դավիթների պատերազմը...

Lion
10.02.2024, 14:04
Ահա և վերջինը, վերջացրինք, 43 ապստամբություն շարադրված են վիդեոնյութով, սա վերջինն է: Գոհ եմ...

Գուրջիստանի III ապստամբություն

https://youtu.be/u79fVr4T33Q?si=f7834BrShSvZzXpk

Անկոտրում հայերն ու վրացիները, համառ Դավիթը և... Վերջին մոնղոլը:

Lion
22.02.2024, 20:38
Այսօր, ինչպես հազար տարի առաջ...

Առաջին խաչակրաց արշավանքը և հայերը...

Դիտարկենք այս եզակի երևույթը եւ դրանում հայերի մասնակցությունը։ Երաշխավորում եմ, որ նման բան ոչ մի տեղ չեք գտնի: Այստեղ է և՛ արշավի մանրամասն վերլուծությունը, և՛ հայերի մասնակցության աննախադեպ վերլուծությունը։ Շարքը բաղկացած է չորս մասից:

Դիմավորեք, Մաս 1.

https://youtu.be/dvcrIccJBnQ?si=lUCwGJ_-CNDNl0fq

Lion
29.02.2024, 21:47
Մաս 2

Արշավանքի սկիզբը. Գող Վասիլը, Օշին Հեթումյանը, Ռուբեն Ռուբինյանը, այլ հայեր, քաջարի ֆրանսիացիները և խիզախ նորմանները:

Վայելեք - նման բան այլ տեղ չեք գտնի

https://youtu.be/s0YjTqDS-qE?si=o6kn8PKacHIx0mK8