Artgeo
20.03.2007, 16:49
Վերջերս «Ջերմուկ» և «Արզնի» հանքային ջրերի շուրջ բարձրացված աղմուկը ինձ համար մեղմ ասած ծիծաղելի է։ Ընհանրապես ամերիկացիների ապրելակերպն ու հայացքները շատ են ծիծաղելի։ Բավական է, որ մի կես ժամով հոսանքը կտրեն կամ ասենք տանը զուգարանի թուղթը վերջանա և նրանցից շատերին թվում է, որ եկել է աշխարհի վերջը։ Նրանք ըկնում են խորը դեպրեսիայի մեջ, իսկ ոմանք նույնիսկ կախվում են...
Դատաիրավական համակարգն էլ բավականին զավեշտալի ու տարօրինակ օրենքներ է պարունակում։ Ամերիկացիները հանգիստ դատի են տալիս ցանկացած առիթով, ցանկացած մարդու և ոչ միայն մարդկանց։ Դրա մասին մեր ֆորումում արդեն խոսվել է (http://www.akumb.am/showthread.php?t=2069)։
Բայց դե, նրանք նրանք են, իսկ մենք՝ մենք։ Մենք սովոր ենք հոսանք չլինելուն, ցրտին, աղբին, վատ ճանապարհներին... Սննդի մեջ էլ այնքան մեծ տարբերություն չենք դնում։ Մեծ քանակությամբ և հավեսով վայելում ենք «Բուշի տոտիկները», բրազիլական տարատեսակ հավիկները և այդ ամենի վրայից մեծ քանակությամբ խմում նույն «Ջերմուկը»։ Մկնդեղ... Այն, որ «Ջերմուկ»-ի (Ջերի մուկ :D ) և «Արզնի»-ի մեջ կա մկնդեղ, վաղուց է հայտնի։ Սակայն մի ուրիշ բան ինձ համար հայտնի չէր մինչ այսօր։
Այսօր Աբովյան փողոցում գտնվող «Ուրարտու» խանութից գնեցի «Հայր և որդի Երիցյաններ»-ի տոստերի համար սպիտակ և սև հացերըhttp://galaxy.am/photos/pic_s/5197.jpg։ Ուսանողական դաժան օրից հետո տուն վերադարձած սոված ուսանողս պատրաստվում էի ըմբոշխնել տաք ու համեղ տոստերի ու հալած պանրի համով բույրն ու համը։ Բույրն ըմբոշխնեցի, սակայն համը... Ուտելիք պատրաստելու սիրահարս գիտեի, որ հաց պատրաստելու համար պետք է ալյուր. ջուր, թթխմոր և աղ։ Դա տան պայմաններում։ Իսկ շուկայական հարաբերությունների մեծ կոնկուրենցիայի դեպքում այդ բաղադրությամբ գնորդին չես հրապուրի։ Եվ «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ն գտել է հացի բավականին օրիգինալ բաղադրիչ։ Այն է սպիտակ ռեզինի փոքրիկ կտոր։ Իհարկե շատ ավելի ուրախանալի կլիներ, եթե ռեզինի կտորը մի փոքրիկ մեծ լիներ, սակայն 140 դրամով ավելին ակնկալել չի ստացվում։ Մնում է հուսալ, որ այլ ՍՊԸ-ներ նրանցից օրինակ չեն վերցնի և հաց գնելուց կգնենք հաց, իսկ ռեզին գնելուց՝ ռեզին։