PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես գտել եմ... Իսկ դո՞ւք



Artgeo
20.03.2007, 16:49
Վերջերս «Ջերմուկ» և «Արզնի» հանքային ջրերի շուրջ բարձրացված աղմուկը ինձ համար մեղմ ասած ծիծաղելի է։ Ընհանրապես ամերիկացիների ապրելակերպն ու հայացքները շատ են ծիծաղելի։ Բավական է, որ մի կես ժամով հոսանքը կտրեն կամ ասենք տանը զուգարանի թուղթը վերջանա և նրանցից շատերին թվում է, որ եկել է աշխարհի վերջը։ Նրանք ըկնում են խորը դեպրեսիայի մեջ, իսկ ոմանք նույնիսկ կախվում են...
Դատաիրավական համակարգն էլ բավականին զավեշտալի ու տարօրինակ օրենքներ է պարունակում։ Ամերիկացիները հանգիստ դատի են տալիս ցանկացած առիթով, ցանկացած մարդու և ոչ միայն մարդկանց։ Դրա մասին մեր ֆորումում արդեն խոսվել է (http://www.akumb.am/showthread.php?t=2069)։
Բայց դե, նրանք նրանք են, իսկ մենք՝ մենք։ Մենք սովոր ենք հոսանք չլինելուն, ցրտին, աղբին, վատ ճանապարհներին... Սննդի մեջ էլ այնքան մեծ տարբերություն չենք դնում։ Մեծ քանակությամբ և հավեսով վայելում ենք «Բուշի տոտիկները», բրազիլական տարատեսակ հավիկները և այդ ամենի վրայից մեծ քանակությամբ խմում նույն «Ջերմուկը»։ Մկնդեղ... Այն, որ «Ջերմուկ»-ի (Ջերի մուկ :D ) և «Արզնի»-ի մեջ կա մկնդեղ, վաղուց է հայտնի։ Սակայն մի ուրիշ բան ինձ համար հայտնի չէր մինչ այսօր։
Այսօր Աբովյան փողոցում գտնվող «Ուրարտու» խանութից գնեցի «Հայր և որդի Երիցյաններ»-ի տոստերի համար սպիտակ և սև հացերըhttp://galaxy.am/photos/pic_s/5197.jpg։ Ուսանողական դաժան օրից հետո տուն վերադարձած սոված ուսանողս պատրաստվում էի ըմբոշխնել տաք ու համեղ տոստերի ու հալած պանրի համով բույրն ու համը։ Բույրն ըմբոշխնեցի, սակայն համը... Ուտելիք պատրաստելու սիրահարս գիտեի, որ հաց պատրաստելու համար պետք է ալյուր. ջուր, թթխմոր և աղ։ Դա տան պայմաններում։ Իսկ շուկայական հարաբերությունների մեծ կոնկուրենցիայի դեպքում այդ բաղադրությամբ գնորդին չես հրապուրի։ Եվ «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ն գտել է հացի բավականին օրիգինալ բաղադրիչ։ Այն է սպիտակ ռեզինի փոքրիկ կտոր։ Իհարկե շատ ավելի ուրախանալի կլիներ, եթե ռեզինի կտորը մի փոքրիկ մեծ լիներ, սակայն 140 դրամով ավելին ակնկալել չի ստացվում։ Մնում է հուսալ, որ այլ ՍՊԸ-ներ նրանցից օրինակ չեն վերցնի և հաց գնելուց կգնենք հաց, իսկ ռեզին գնելուց՝ ռեզին։

electrical_storm
20.03.2007, 18:15
Արթո՛ւր ջան, "купи два чебурека и собери кошку!" -Сестры Зайцевы.

CactuSoul
21.03.2007, 15:58
պատրաստվում էի ըմբոշխնել տաք ու համեղ տոստերի ու հալած պանրի համով բույրն ու համը։
Արթ, սովից սատկում եմ, իսկ դու… նենց հավեսով ես նկարագրել…

Իսկ ինչ վերաբերում է ռեզինի կտորներին կամ այլ՝ իսկական հացին «անհարիր» (:D ) երևույթների, ապա, ամենայն հավանականությամբ, լավագույն տարբերակը տանը թխած հացն է:nyam : Արդեն հաշիվն էլ եմ խառնել, թե քանի տարի է, ինչ մայրս տանը հաց է թխում: Ու հիմա «դրսի հաց» ուտելիս ամեն անգամ ավելի ու ավելի եմ գնահատում այդ հրաշքը:love :

Մեր շենքի տակ կա հացի փուռ, նաև խանութ, որտեղ վաճառվում է այդ փռում թխված հացը: Մի քանի անգամ բախտ (կամ ավելի ճիշտ դժբախտություն) եմ ունեցել այդ հացերը «ճաշակել»… Բացառիկ են այն դեպքերը, երբ ինչ-որ օտար, հացին չվերաբերող երևույթ չեմ հայտնաբերել դրանց մեջ… Չեմ ուզում նկարագրել, թե ինչեր եմ «հայտնաբերել», ես այդքան դաժան չեմ. հնարավոր է, որ ոմանց ախորժակն ընդմիշտ փակվի…

Array
21.03.2007, 18:35
ՍՊԸ-ն գտել է հացի բավականին օրիգինալ բաղադրիչ։ Այն է սպիտակ ռեզինի փոքրիկ կտոր:
Չէ ապեր ճիշտ չես հասկացել,ուղղակի հացը առել ես,ռեզինը ձրի են տվել:lol

Amaru
21.03.2007, 20:28
Արտուր :cry Ես սիրում էի էտ հացը... Էլ չեմ ուտելու :cry2
Հմ, բայց մեր տան մոտի փուռի հացը շաաաատ լավնա... Մեջը ոչ մի բոբոյի դեռ չեմ հանդիպել)) Իսկ այ դպրոցի բուֆետում... Էտ ահավոր ա... Ավելի շուտ սովից կմեռնեմ, քան մազախառը էտ զիբիլը կուտեմ..ֆուուու...

Angelina
04.04.2007, 16:11
Ես նույնպես:( :(