PDA

Դիտել ողջ տարբերակը : Հումորի օր



Ուլուանա
01.04.2006, 15:23
Ապրիլի մեկը այս տարվանից պաշտոնապես ընդունվել է որպես Հումորի օր։ :hands , որի համար ես շատ ուրախ եմ, որովհետև «Խաբելու օր» անունը, իմ կարծիքով, այնքան էլ լավ չէր, չէ՞ որ ծիծաղելու և ուրախանալու համար ամենևին էլ պարտադիր չէ սուտ խոսել կամ որևէ մեկին խաբել։ Դրա համար բազմաթիվ ուրիշ ձևեր կան։ :)
Բոլորին շնորհավորում եմ այս ուրախ տոնի կապակցությամբ ու մաղթում, որ ծիծաղն ու բարձր տրամադրությունը չլքեն ձեզ ոչ միայն այսօր, այլև ձեր ողջ կյանքի ընթացքում։ ;)
:P :))

StrangeLittleGirl
02.04.2006, 14:25
Իսկ որևէ մեկը գնացել է՞ր այդ օրվա առթիվ բացված ծաղրանկարների ցուցահանդեսին: Ճիշտն ասած, ես այնքան էլ գոհ չէի: Մեկ-երկու միջակ նկարներ կային, իսկ մյուսները շատ թույլ էին:

Լոս
02.04.2006, 14:34
լավ ասվեց հեռուստացույցով.
մեկա ամեն օր էլ խաբելու օր ա, դրա համար հատուկ օրը ումա պետք :Ճ

Chuk
03.04.2006, 00:32
Կարճ ասեմ.. այդ օրը շատ եմ սիրում...

kiki
03.04.2006, 00:42
նախ, այդ օրը պետականորեն ոչ թե խաբելու օր է որպես նշանակված, այլ ծիծացի, հումորի օր..:)
ծացրանկարների ցուցահանդեսին եղել եմ, ու բավականին դուր եկավ...:ok
հատկապես վերնագիրը `"Լվացք" ::)

Մասսագետ
04.04.2006, 01:44
շատ լավ հումոր արեց հումորի օրը՝ լույսերը տանելով:

Hovulik
07.04.2006, 23:54
Այդ օրը մեր Ասոցիացիայի նախագան ենքան մեզ խաբեց որ էլ դու սուս. առդեն չգիտեինք հավատանք թե չե, ու չեինք հավատում ինքն էլ սկսեց դրանից հետո ճիշտ ասել... ու տենց ելի

hayuhi 2008
10.09.2007, 22:33
մոսկվայում այտ որը անվանում են դեն սմեխա կամ ել դեն դուրակա

Smergh
11.09.2007, 09:30
լավ ասվեց հեռուստացույցով.
մեկա ամեն օր էլ խաբելու օր ա, դրա համար հատուկ օրը ումա պետք :Ճ

Ես ուրախ եմ , որ այդ օրվա անունը փոխվել է ու կարծում եմ, որ մի 15-20տարուց հետո նրա բովանդակությունը կհամապատասխանի իր անվանը:
Իսկ այդ օրվա նախապատմությունն այսպիսին է.
Ստալինի ժամանակ ամեն տարի ապրիլի 1-ին կատարում էին ապրանքների գների իջեցում: Մեկ-երկու անհաջող փորձից հետո դադարեցին այդ անել, որովհետև տնտեսությունն ի վիճակի չէր դիմանալ չհիմնավորված լրացուցիչ ծախսեր կատարելուն:
Այդպես էլ ժողովուրդը յուրաքանչյուր ապրիլի մեկին սպասում էր գների իջեցման և քանի որ դա տեղի չէր ունենում, այսինքն պետությունը խաբում էր սեփական ժողովրդին`այդ օրը մարդիկ կոչեցին "խաբելու օր":