PDA

Դիտել ողջ տարբերակը : Շախմատի Հանրագիտարան



Chuk
21.03.2006, 18:33
Շախմատի Հանրագիտարան
Հեղինակներ՝ Սամվել Գասպարյան
Գագիկ Հակոբյան
Ռոլանդ Շառոյան

Սույն հանրագիտարանը առաջին փորձն է մեզանում և նախատեսված է բավականին ընդարձակ լսարանի համար. հեղինակները փորձել են հանրագիտարաններին բնորոշ տեղեկատվական "չոր" շարադրանքը համեմել աշխույժ և գրավիչ "խոսելաոճով": Արդյունքում ստացվել է մի ինքնատիպ գիտահանրամատչելի հանրագիտարան, որը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել շախմատ խաղալ, ովքեր արդեն ձեռք են բերել շախմատային գիտելիքների որոշակի պաշար և ընտրել են շախմատիստի մասնագիտությունը, ինչպես նաև կհետաքրքրի բոլոր այն մարդկանց, ովքեր պարզապես սիրում ու հետաքրքրվում են այս հինավուրց խաղով:

Հանրագիտարանը կազմված է 6 գլխից, որոնք են.
Գլուխ I. Ինչ գիտենք և ինչ չգիտենք շախմատի մասին
Գլուխ II. Վարք աշխարհի տասներեք չեմպիոնների և տասը թագուհիների
Գլուխ III. Գրոսմայստերներ, ականավոր շախմատիստներ և շախմատային գործիչներ
Գլուխ IV. Շախմատային աշխարհի հայ բնակիչները
Գլուխ V. Սկզբնախաղեր, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր շախմատիստ
Գլուխ VI. Հավելվածներ ("Ինչ կարդալ աշխարհի 13 չեմպիոնների մասին", "Դափնեկիր պարտիաներ", "Տիգրան Պետրոսյանի լավագույն պարտիաների ընտրանի", "Շախմատային տարօրինակ դիրքեր")

Հանրագիտարանը ընդգրկում է ավելի քան 500 բառահոդված, մոտ 300 շախմատային պարտիա, 44 սկզբնախաղ, 150 լուսանկար....

Հանրագիտարանի խմբագիրն է հայտնի գրող, գրողների միության քարտուղար Էդվարդ Միլիտոնյանը:
Մասնագետ-խորհրդատու՝ Հովիկ Խալիկյան

Բացի բովանդակությունից հանրագիտարանը աչքի է ընկնում նաև գեղեցիկ և օրիգինալ ձևավորմամբ: Ձևավորման մեջ օգտագործվել շատ յուրօրինակ, օրիգինալ լուծումներ: Ձևավորել է Արթուր Հարությունյանը:

Chuk
21.03.2006, 18:34
Մի քանի բառով հանրագիտարանի հեղինակների մասին.
Սամվել Գասպարյան
Հրատարակիչ, լրագրող, թարգմանիչ: "Արեգ" հրատարակչության հիմնադիր տնօրեն, "Գրքերի աշխարհ" թերթի խմբագիր: Ֆրանսերենից ու ռուսերենից թարգմանել և հրատարակել է մի շարք գրքեր, հեղինակ է "Հայ-ֆրանսերեն բառարանի" (50.000 բառ): Առաջին կարգային շախմատիստ, երկու անգամ մասնակցել է Հայաստանի տղամարդկանց առաջնությանը:

Գագիկ Հակոբյան
Շախմատի Երևանի և Հայաստանի նախկին չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ժուռնալիստների միության անդամ, բազմաթիվ մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և դասագրքերի հեղինակ, պրոֆեսոր, պարգևատրվել ՀՀ կրթության ու գիտության նախարարության ոսկե մեդալով:

Ռոլանդ Շառոյան
Արձակագիր, լրագրող: 1982 թ. Հայաստանի գրողների միության և ժուռնալիստների միության անդամ: Եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (1982-2003 թթ.): 2001թ. դասավանդում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Հիմնադրել ու խմբագրել է "Մարզաշխարհ" թերթը: Հեղինակել և հրատարակել է "Ֆուտբոլի հանրագիտարան" (1995 և 2005թթ.): Նույն ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:

Գեվորգ
08.04.2006, 01:54
Գրախանութներում վաճառվում ա?

Ուլուանա
08.04.2006, 18:00
Այո, ես մոտ մի շաբաթ առաջ տեսել եմ մի գրախանութում։ ;)

Chuk
09.04.2006, 00:22
Այո, գրախանութներում կա: Մի շաբաթ առաջ նաև շախմատի տանն եմ վաճառքում տեսել: Ցավոք գինն է մի քիչ թանկ թվում, բայց որ խորը մտածենք այնքան էլ թանկ չի և իմ համեստ կարծիքով այս գրքին արժանի է (10000 դրամ):

Ի դեպ 2 օր առաջ լրիվ պատահականորեն մի հոդված գտա այս գրքի մասին՝ http://www.azg.am/?lang=AR&num=2006031625

kiki
09.04.2006, 22:01
:) Ես այդ գրքի շնորհանդեսին էի գնացել լուսաբանելու : Ինչպես ասաց հեղինակներից մեկը, գիրքը մի 40 տարով ուշացել է, ու մենք պարտք էինք շախմատի սիրահարներին …:)
Իհարկե արժի այդքան տալ, բայց եկեք խոստովանենք, որ այսօր ոչ բոլորն են ի վիճակի այդքան գումար տալ գրքի համար… :(

Chuk
10.04.2006, 00:34
Kiki, ճիշտ ես, բայց մյուս կողմից այդ գնով վաճառքը հրատարակիչներին հնարավորություն կտա վերահրատակել գիրքը նոր թարմացումներով ու ուղղումներով, ավելի մեծ տպաքանակով ու երևի թե վաճառքի դնել հետագայում ավելի մատչելի գնով՝ դրանով իսկ հանրագիտարանը հասանելի դարձնելով շատ ավելի շատ մարդկանց:

Գրահրատարակչական ոլորտին բավական շատ եմ շփվում ու շատ եմ տեսել դեպքեր, երբ թանկարժեք գրքերը (նկատի ունեմ բովանդակության իմաստով թանգարժեք) վաճառվում են իրենց ինքնարժեքով ու դրա պատճառով շարունակություն չեն ունենում, նախագծերը կանգ են առնում: Իսկ էժան հայերեն գրքերը, ցավոք, միևնույն է չեն վաճառվում այնպես, ինչպես ռուսական բովանդակությամբ համարժեք, բայց թանկ գրքերը :(

Հ.Գ. Իսկ ես զբաղված լինելու պատճառով շնորհանդեսին չգնացի :cry

kiki
10.04.2006, 21:25
... Հ.Գ. Իսկ ես զբաղված լինելու պատճառով շնորհանդեսին չգնացի :cry

Շատ բան չես կորցրել...:) Մի օր կպատմեմ, թե ինչ հոգնած ու հիասթափված վիճակում եմ ետ եկել... :(