PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքրող հարցեր

Մանե
19.03.2007, 15:45
Այստեղ գրում եք այն հարցերը,որոնք ձեզ հետաքրքրում են ֆորումի այս կամ այն անդամի հետ կապված/իհարկե չափի մեջ/.Այնուհետև տվյալ անդամը պատասխանում է հարցին,և եթե ուզում է,ապա առաջադրում է հաջորդ հարցը:)
Սակայն յուրաքանչյուրն էլ կարող է առաջադրել հարց և ակնկալել պատասխան;)
Հ.գ Կարծում եմ սա ևս մեկ միջոց է իրար ավելի լավ ճանաչելու:P

քաղաքացի
19.03.2007, 15:48
Առաջին հարցը ես տամ: Մանե ինչու՞ թեման բացելուց հարց չես տվել:
Դե պատասխանի :D

Մանե
19.03.2007, 19:53
Առաջին հարցը ես տամ: Մանե ինչու՞ թեման բացելուց հարց չես տվել:
Դե պատասխանի :D
Քանի որ քեզ շատ եմ հարգում,այդ հնարավորությունը ընձեռել եմ ՁԵԶ:P
Հարց 2.Ինչո՞ւ ես տեղափոխել:angry ժամանցային թեմաս :P

Guest
21.03.2007, 12:51
Հարց Philosopher-ին

Արդյոք նկատում եք այն, որ Դուք ահավոր ինքնասիրահարված էք:

Philosopher
21.03.2007, 13:01
Հարց Philosopher-ին

Արդյոք նկատում եք այն, որ Դուք ահավոր ինքնասիրահարված էք:
Ես նկատել եմ, որ առանձին մարդկանց մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվում և նկատել եմ նաև, որ այդ մարդիկ այդպես են մտածում միայն այնքան ժամանակ, որքան դեռ չեն հասցրել ճանաչել ինձ: Իրականում ես չափազանց անկեղծ եմ և ինքնասիրահարվածության ճոխությունը ինձ թույլ տալ չեմ կարող: Եվ հետո` ինչու սիրահարվել, երբ պարզապես սիրում ես: Իսկ դա մեծագույն երջանկությունն է` սիրել ինքդ քեզ և իմանալ, որ դա ինքնախաբեություն, այսինքն` սիրահարվածություն չէ: Այսպես:

Cassiopeia
21.03.2007, 13:03
Հարց Philosopher-ին

Արդյոք նկատում եք այն, որ Դուք ահավոր ինքնասիրահարված էք:

Հայկ, նույն հարցը քեզ եմ ուզում ուղղել, ;)

Guest
21.03.2007, 13:58

Շատ շնորհակալություն, կարծում եմ պատասխանը անկեղծ էր:)

Հայկ, նույն հարցը քեզ եմ ուզում ուղղել, ;)

Շատ դժվար ա նկատել այն ինչ չկա: Սիրում ե՞մ ես ինձ: Երևի հազվագյուտ երևույթ ա, երբ մարդը ինքն իրեն չի սիրում: Բայց ահավոր ինքնասիրահարված ես ինձ անվանել չեմ կարող:

Բարեկամ
21.03.2007, 17:05
Հարց Մեսրոպին.
:) Ձեր գրանցման ամսաթիվը մեկ տարվա վաղեմություն ունի, բայց գրառումներ սկսել եք անել մի երեք ամիս առաջ միայն:
Մինչև հիմա ու՞ր էիր ;)

Բարեկամ
22.03.2007, 15:39
Հարց Philosopher-ին

Արդյոք նկատում եք այն, որ Դուք ահավոր ինքնասիրահարված էք:

:8 ես չեմ նկատում

Guest, եթե նկատի ունես գրելու վստահ ոճը, ապա իր ընտրած նիկը տալիս ա էդ իրավունքը ;) Սիրում եմ երբ իրերը կոչում են իրենց անուններով…

Համ էլ, ինքնասիրահարվածը իրանից բացի ոչ ոքի չի նկատում, բայց Philosopher-ը նկատում ա…:)
Ու գիտես, թեև մարդ ինքն իրան շատ ա սիրում, բայց ավելի շատ սիրում անրանց, ովքեր նույնպես իրան սիրում են. մարդու պարադոքսն ա:

Մարիաննա
22.03.2007, 15:45
Philosopher որ սեռին ես պատկանում, իգական, թե՞ արական:

Philosopher
22.03.2007, 16:07
Philosopher որ սեռին ես պատկանում, իգական, թե՞ արական:
Քանի որ Philosopherագիտությունը ակումբում, ինչպես տնտեսութունը՝ Հայաստանում, զարգանում է երկնիշ թվերով, նույնիսկ, ըստ որոշ միջազգային դիտորդների, վագրային թռիչքներով, այս թեմա մտնելու ցանկությունը վեր է ածվում անհրաժեշտության, սակայն դա ևս լավ է՝ գոնե մեկ բան զարգանա մեր հնամյա երկրում։ Այս տողերը չի կարող գրել իգական սեռի ներկայացուցիչը, ինչպես նաև նա չի կարող կոչ անել՝ կախվել "բարեգործված" տուկի թելով և այլ շատ բաներ չի կարող գրել։ Առակս ինչ կցուցանե՝ մի շատ պարզ, տրիվիալ, պատահական փաստ՝ ես արական սեռի եմ։

Երվանդ
22.03.2007, 16:29

Philosopher-Ը հազիվ հումոր արեց:D

Ավելացվել է 37 վայրկյան անց
Լավել ստացվումա:)

CactuSoul
22.03.2007, 17:39
Հարց Մեսրոպին.
:) Ձեր գրանցման ամսաթիվը մեկ տարվա վաղեմություն ունի, բայց գրառումներ սկսել եք անել մի երեք ամիս առաջ միայն:
Մինչև հիմա ու՞ր էիր ;)
Մի հատ էլ հարց Մեսրոպին.
Էս վերջերս լրջացել ես… :) Ինչի՞ց ա:think :) :
(Ընդունվում են նաև "տանիքային" կամ "no comment!" տեսակի պատասխաններ;) )

John
22.03.2007, 17:44
Հարց Բարեկամին ու CactuSoul-ին
չէ՞ք կարծում, որ Մեսրոպին հարց տալու համար Օֆֆտոպանոցը ավելի հարմար տեղ է…

Ուլուանա
22.03.2007, 18:19
Մի րոպե, ժողովուրդ, էսպես չեղավ։ :stop Սա արդեն ինձ սկսում է հիշեցնել օղորմածիկ «Հարցին հարցով» թեման... :{ Նախ չեմ կարծում, թե էս թեման հարմար է հռետորական հարցեր տալու համար։ Բացի դրանից, վրա-վրա հարցեր մի տվեք, այդպես շատ շուտով այս թեման շիլաշփոթի կվերածվի, թողեք արդեն տրված հարցին պատասխանեն, հետո նոր կտաք ձեր հարցը։ Եկեք այսպես անենք. եթե այն մարդը, որին ուղղված է հարցը, մեկ օրվա ընթացքում չպատասխանի իրեն ուղղված հարցին, նոր միայն կարող եք նոր հարց տալ։ ;)

Cassiopeia
30.03.2007, 12:58
Հարց Electrical-Storm-ին
Ինչո՞ւ եք անիմաստ գրառումներ կատարում, իմանալով, որ դրանք անկասկած ջնջվելու են::think

Empty`Tears
26.02.2008, 08:30
Galatea ինչ ես կարծում կյանքում կարող ես հասնել ամեն ինչին, եթե մի մոքր ցանկանաս? (դու) ;)

Belle
01.05.2008, 15:54
էս ինչ պուպուշ թեմա է :)
հարց Քաղաքացուն - ինչի՞ ես ակումբում էդքան վախենալու ու խիստ, եթե էդքան բարի ու ՈՉ վախենալու աչքեր ունես :oy /լրիվ լուրջ եմ հարցնում/

քաղաքացի
01.05.2008, 16:56
էս ինչ պուպուշ թեմա է :)
հարց Քաղաքացուն - ինչի՞ ես ակումբում էդքան վախենալու ու խիստ, եթե էդքան բարի ու ՈՉ վախենալու աչքեր ունես :oy /լրիվ լուրջ եմ հարցնում/

Ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում, որ ես ակումբում խիստ ու վախենալու եմ :o
Ամեն ինչ փորձում եմ անել, որ մյուս մոդերատորներին չնմանվեմ, այսինքն ակումբի շարքային անդամների «փաստաբանը» լինեմ :D
Չէ՛, ես հաստատ խիստ ու վախենալու չեմ ;)

VisTolog
01.05.2008, 17:36
To քաղաքացի

Ինչու ՈՒլուանայի չափ գրառումներ չունես?

Ավելացվել է 1 րոպե անց
Քո կարծիքով կգա մի ժամանակ, երբ մարդիկ այլմոլորակայինների հետ, առավոտները կոֆե կխմեն?

քաղաքացի
01.05.2008, 18:59
To քաղաքացի

Ինչու ՈՒլուանայի չափ գրառումներ չունես?

Ավելացվել է 1 րոպե անց
Քո կարծիքով կգա մի ժամանակ, երբ մարդիկ այլմոլորակայինների հետ, առավոտները կոֆե կխմեն?
լավ եմ արել ծնվել եմ :fool

Ռեդ
20.06.2008, 01:23
Հարցս ուղղում եմ Երկնայինին.
Երկնային, խի ես չափից շատ օգտագործում :oy սմայլիկը?

Երկնային
20.06.2008, 02:11
Հարցս ուղղում եմ Երկնայինին.
Երկնային, խի ես չափից շատ օգտագործում :oy սմայլիկը?

ինչ անհամեստ հարցեր կտան, այ մարդ… :D
դե… ինքը շատ մռութ ա, դրա համար… :oy :P
միշտ իմ ամենասիրած սմայլն ա եղել… մեկ էլ սա… :love

VisTolog
20.06.2008, 21:04
Հարց Red_Devils-ին
Ի՞նչ է նշանակում կարգավիճակդ :))
Ինչու՞ ես դու 16 տարեկան :D

Ռեդ
20.06.2008, 21:08
Հարց Red_Devils-ին
Ի՞նչ է նշանակում կարգավիճակդ :))
Ինչու՞ ես դու 16 տարեկան :D
Դու դեմք ես :D
Կարգավիճակս` Մանչեսթեր Յունայթեդի ֆան
Բա քանի տարեկան լինեի որ 5 տեղ էդ հարցը չտայիր :D

Ուլուանա
20.06.2008, 21:13
Հարց Red_Devils-ին
Ի՞նչ է նշանակում կարգավիճակդ :))
Ինչու՞ ես դու 16 տարեկան :D
Հարց Wista–ին. ինչու՞ ես էս թեմայում միշտ տափակ ու անիմաստ հարցեր տալիս։

Հարցս հռետորական էր, կարող ես չպատասխանել։ Ուղղակի ուզում էի զգուշացնել, որ եթե նախկինում նմանատիպ անիմաստ հարցերը պարզապես ջնջվել են, ապա այսուհետև ոչ միայն ջնջվելու են, այլև նկատողության են արժանանալու։ ;)

Մոդերատորական։ Առաջարկում եմ բոլորին լրջանալ ու իմաստալից հարցեր ուղղել միմյանց կամ ընդհանրապես ոչ մի հարց չուղղել, հակառակ դեպքում տե՛ս վերոնշյալը։

Fedayi
20.06.2008, 22:39
Ուլուանա, մշտական սկզբունքով Հայաստան վերադառնալու ես?
Քո տեսակը մեզ շատ է պետք::)

Ուլուանա
20.06.2008, 23:06
Ուլուանա, մշտական սկզբունքով Հայաստան վերադառնալու ես?
Քո տեսակը մեզ շատ է պետք::)
Շնորհակալ եմ։ :oy
Հա, համենայնդեպս, ներկա պահին պլաններն այդպիսին են. մի երկու տարուց մտադիր ենք մշտական վերադառնալ Հայաստան։ :)

VisTolog
19.11.2009, 17:00
ՈՒլուանա` ինչի՞ մասին ես մտածում քնելուց 5 րոպե առաջ:))

mxmxm1
03.03.2010, 21:52
վերադառնալով ու նկատելով Ուլուանայի ավատարի փոփոխությունը կուզեի իմանալ նա ինչ է մտածում այն մասին որ մեր ավատարերը նախկինում նման եին

Ուլուանա
03.03.2010, 22:15
վերադառնալով ու նկատելով Ուլուանայի ավատարի փոփոխությունը կուզեի իմանալ նա ինչ է մտածում այն մասին որ մեր ավատարերը նախկինում նման եին
Հըմ... Չգիտեմ՝ դու ինչքան ժամանակով ես բացակայել, որովհետև հնարավոր է, որ ես էդ ընթացքում մի քանի ավատար փոխած լինեմ, հետևաբար չգիտեմ, թե որ ավատարս նկատի ունես, ինչպես նաև չի տպավորվել մեջս, թե դու մինչև էդ ինչ ավատար ունեիր։
Իսկ եթե նկատի ունես էս մեկը... Գայլի նկարով ավատար հաստատ երբեք չեմ ունեցել, բայց ոնց որ թե գայլի տակից ինչ–որ ուրիշ պատկեր է նշմարվում, որը հիշեցնում է իմ վաղուցվա ավատարներից մեկը, բայց համոզված չեմ, քանի որ պատկերը չափազանց աղոտ է... :think Բայց նույնիսկ էդ դեպքում, ճիշտն ասած, ոչ մի հատուկ բան չեմ մտածում դրա հետ կապված։ Իսկ դու ի՞նչ կառաջարկեիր մտածել։ :D

CactuSoul
16.08.2011, 14:02
Աչքովս ընկավ H.a.y.k.o.-ի ստորագրությունը, ու ակամա հիշեցի, որ էսպիսի թեմա կա: Ուզում եմ հարցնել՝ H.a.y.k.o., ի՞նչ է նշանակում ստորագրությունդ:

Իհարկե շատ ուժեղ տրամաբանական և արդարացի է անգիտակից բնազդաբար մրջունին համեմատության օրինակ բերել մարդուն և Աստծուն իրար բաժանելու մեջ: (c)
:think

Chuk
16.08.2011, 14:08
Աչքովս ընկավ H.a.y.k.o.-ի ստորագրությունը, ու ակամա հիշեցի, որ էսպիսի թեմա կա: Ուզում եմ հարցնել՝ H.a.y.k.o., ի՞նչ է նշանակում ստորագրությունդ:

:think
Ես գտա :)) Սեղմի՛ր (http://www.akumb.am/showthread.php/32469-%C2%AB%D4%BF%D6%80%D5%B8%D5%B6%C2%BB-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2271702&viewfull=1#post2271702)

Peace
05.02.2012, 18:49
Հարցս ուզում եմ ուղղել նախ՝ Չուկին.

Եթե չլինեիր ակումբի հիմնադիրը, կմնայի՞ր ակումբում այսքան երկար ժամանակ: :)

Ապա՝ Galatea-ին.

Լինելով բարձր ինտելեկտի ու այսպես ասած՝ ցածրարժեքությունների դեմ պայքարող անհատ, ի՞նչպես կարող ես այդքա՜ն սրտանց պարել պատրոն դաշի տակ: :))