PDA

Դիտել ողջ տարբերակը : Պլատոնական սեր

Լէգնա
17.07.2006, 18:51
Կա արդյո՞ք այն վիրտուալ,անշոշափելի Սերը,որով մարդիկ ինչու չէ՛,տառապում են :

Bonita
17.07.2006, 21:09
Կա արդյո՞ք այն վիրտուալ,անշոշափելի Սերը,որով մարդիկ ինչու չէ՛,տառապում են :
ՈՉ ... ՈՉ ... և նորից ՈՉ ...
Եթե սերը վիրտուալ է և անշոշափելի,էլ դրանից ինչ ՍԵՐ ? :oy

Ուլուանա
18.07.2006, 07:25
Այդպիսի սեր կարող է լինել։ :P

Վազգեն
18.07.2006, 08:29
Հաստատ հնարավոր է, կասկած չունենաք։ :P

John
18.07.2006, 09:20
Իմ մոտ եղել է, բայց տենց էլ չհասկացա դա սե՞ր էր,թե՞ խաբկանք...:8

Sergey
18.07.2006, 18:08
Այո, իհարկե կա, դա այն է, երբ ավելին ինչ–ինչ պատճառներով անհնարին է

PoeT
22.07.2006, 21:28
ՈՉ ... ՈՉ ... և նորից ՈՉ ...
Եթե սերը վիրտուալ է և անշոշափելի,էլ դրանից ինչ ՍԵՐ ? :oy

Լրիվ համաձայն եմ քեզ հետ ;)

Քրիստինա
29.07.2006, 19:29
Իսկ ավելի մանրամասն չէիք բացատրի, որն է Պլատոնական Սերը ?

kiki
29.07.2006, 21:31
դե երևի կա մի նամն զգացմունք, բայց կարելի է այն անվանել սեր թե ոչ, երևի միանշանակ չես կարող ասել...ես ինքս չեմ պատկերացնում դա ինչ է , երևի չեմ եղել նման իրավիճակում, դրա համար, բայց այդ բոլորը պարզապես համաձայնվելու վրա է, այսինքն , մարդիկ այդ զգազմանը պայմնաաորվել են անվանել "Պլատոնական սեր"...նույն հաջողությամբ կարել էր անվանել "մարզական ատրիբուտիկա"... պետք է պարզապես հասկանալ, ի՞նչ է դրա տակ հասկացվում...ու եթե նամն մի անուն տվել են, ուրեմն կա մի գաղափար , որին պետք էր անուն տալ....հնարավոր է դա այնքան էլ սեր չի, բայց դա նշանակություն չունի, դա մեկ այլ գաղափար է, ու բնականաբար կա, որ մարդիկ զգացել են ու անվանել են...մի խոսքով,չգիտեմ հասկացաք ի՞նչ եմ ուզում ասել ... հուսով եմ գոնե մեկը կգտնվի, որ կհասկանա ...

Lionne_en_Chasse
29.07.2006, 21:58
Իսկ ավելի մանրամասն չէիք բացատրի, որն է Պլատոնական Սերը ?
Պլատոնին երևի կիմանաս չէ՞ ... շարունակե՞մ, թե՞ արդեն ինքդ կգուշակես որն է Պլատոնական սերը ;)

Իսկ եթե լուրջ...հմմմ, երևի կա այդպիսի սեր, բայց ոչ ինձ համար

GEV85
30.07.2006, 00:41
Պլատոնական սեր իմ կարծիքով կա, և դա այնպիսի սեր է երբ մեկին սիրում ես մի այնպիսի սիրով, որ նման չէ ընկերական սիրու, այլ կնոջ և տղամարդու միջև սիրու, բայց այդ անձնավորության նկատմամբ սեռական ցանկություններ չունես ու չես էլ այդ ամենը նրա հետ պատկերացնում, իմ հետ այս ամենը չի եղել, բայց պլատոնական սերը այսպես եմ պատկերացնում

Քրիստինա
30.07.2006, 04:28
Պլատոնական սեր ..երբ մեկին սիրում ես մի այնպիսի սիրով, որ նման չէ ընկերական սիրու, այլ կնոջ և տղամարդու միջև սիրու, բայց այդ անձնավորության նկատմամբ սեռական ցանկություններ չունես. Այսինքն կարելի ք ասել, որ 6 տարեկան սիրահարված տղան, (6 տարեկան , ինչ կարևոր է քանի տարեկան?)աղջկան սիրում է Պլատոնական Սիրով?

GEV85
30.07.2006, 10:08
Այսինքն կարելի ք ասել, որ 6 տարեկան սիրահարված տղան, (6 տարեկան , ինչ կարևոր է քանի տարեկան?)աղջկան սիրում է Պլատոնական Սիրով?
Ճիշտ օրինակ ներկայացրեցիք

dzyan_katil
30.07.2006, 12:59
Պլատոնական սեր իմ կարծիքով կա, և դա այնպիսի սեր է երբ մեկին սիրում ես մի այնպիսի սիրով, որ նման չէ ընկերական սիրու, այլ կնոջ և տղամարդու միջև սիրու, բայց այդ անձնավորության նկատմամբ սեռական ցանկություններ չունես ու չես էլ այդ ամենը նրա հետ պատկերացնում, իմ հետ այս ամենը չի եղել, բայց պլատոնական սերը այսպես եմ պատկերացնում
Անշուշտ կապլատոնական սեր, դա ամենա մաքուր,անպիղծ սերն է, լի ռոմանտիկայով...:hands

dzyan_katil
30.07.2006, 13:02
Այսինքն կարելի ք ասել, որ 6 տարեկան սիրահարված տղան, (6 տարեկան , ինչ կարևոր է քանի տարեկան?)աղջկան սիրում է Պլատոնական Սիրով?
Դու կատակում եք քանզի այդպիսի սեր երբեք չեք վերապրել....
Իսկ ինչ է սերը ձեր կարծիքով, Կիրք, հը....

GEV85
30.07.2006, 13:47
Դու կատակում եք քանզի այդպիսի սեր երբեք չեք վերապրել....
Իսկ ինչ է սերը ձեր կարծիքով, Կիրք, հը....
Ընկեր արի այս անիմաստ թեմայով այլևս մի խորացի:P :P :P :P

dzyan_katil
30.07.2006, 13:49
Ընկեր արի այս անիմաստ թեմայով այլևս մի խորացի:P :P :P :P
Կարծու եմ ճիշտ ես քանզի այն ինչ մարդը չի զգացել երբեք էլ չի հասկանա....

Milla
01.08.2006, 23:31
Այո, իհարկե կա ՊԼԱՏՈՆԱԿԱՆ ՍԵՐ: Ես սա ասում եմ միանշանակ: Եվ ավելին, այն ամենամաքուր զգացմունքն է:
P.S. Խորհուրդ կտայի կարդալ Պետրարկայի ու Լաուրայի պատմությունը:

Մասսագետ
02.08.2006, 00:09
Կա արդյո՞ք այն վիրտուալ,անշոշափելի Սերը,որով մարդիկ ինչու չէ՛,տառապում են :
Վիրտուալ անշոշափելի սեր կա, դրա համար հատուկ չաթեր էլ կան, բայց դրանից չեն տառապում, դրանից երևի հաճույք են ստանում: Կամ էլ ո՞վ գիտի, կարող ա տառապում են, որովհետև իրանք ուզում են, որ դա ռեալ լինի ու էդ մտքից գիշերները չեն քնում, մտածում են ոնց անեն, որ ենթադրենք Հայաստանից գնան Ամերիկա, որ ենթադրենք Կառոլինայի հետ սիրով զբաղվեն: Ու մեկ էլ մի օր իմանում են, գնում են Ամերիկա, հանդիպում Կառոլինային, որը պարզվում ա, ոչ թե Կառոլինա էր, այլ Քերոլ, կամ ոչ թե Կառոլինա էր, այլ Կառոլինա տատի:
Ասածս ինչ ա, ա՛յ մարդ, շոշոփելի սերը թողած, պիտի ընկնենք անշոշափելի՞ սիրո հետևից:

Լէգնա
02.08.2006, 10:13
խոսքս ընդհանրապես ինետի հետ կապ չունի,մինչ ինետը կար նամակ,նամակագրական կապ,Սուլամիթայի և Սևակի մասին գիտեք...
Սևակը անվանում էր այն մեծ ՍԵՐ,ու ապրում էր դրանով,իսկ այսօր մի խառնիր այս չաթերի ու իսք երի հետ....դա ինչ,
Սերը ըստ ինձ,երբ չի շոշափվում,այսինքն դու չես կարող ամեն րոպե նայել նրան,շնչել ,ուրեմն այդ նուրբ զգացումը այդպես էլ կմնա,միֆ,որ չկա ու չի էլ լինի,միայն նորին մեծություն ՀՈՒՅՍի դռներին կարող են չոքել ու աղոթել շատ տարիներ, ու սպասել,բայց դա ՍԵՐ չէ,դա երևի թե Սիրո հին ու նոր տարբերակ է,ու էլի իմ համար չէ.

Մասսագետ
02.08.2006, 11:28

Էդ դեպքում չեմ կարա հասկանամ, թե ինչո՞ւ կասկածներ կան, որ տենց սեր կարող ա գոյություն չունենա:
Յարդ ասենք, գնում ա հեռու, ուրեմն պիտի դադարե՞ս սիրել: Չնայած ես գիտեմ պատմական դեմքերի, որոնք միայն նամակագրական կապերով են յարեր ունեցել ու երբեք չեն տեսել էլի, թե ում են սիրում, ռեալում չեն տեսել, բայց դե ինչո՞ւ չտեսնել, եթե հնարավոր ա տեսնել: Իսկ Սևակի ու Սուլամիթայի պատմությանը տեղյակ եմ երգ երգոցից, դե լավ էլի…

Արշակ
02.08.2006, 15:49

Մի՞թե այդպես էլ է լինում, որ չեն էլ ուզում տեսնել::o Ես որ այդպիսի բան առաջին անգամ եմ լսում:

Riddle
02.08.2006, 16:06
Իմ կարծիքով պլատոնական սեր ասվածը մի քիչ նման է երազանքի: Մարդը, իրենից հեռու, իր հետ չշփվող մեկի մեջ դնում է իր երազանքը, և այդ երազանքն էլ սիրում է: Եվ շատ հնարավոր է, որ այդ երազանքը բոլորովին ընդհանրություն չունենա այդ մեկի հետ: Միգուցե դժվար է հեռվից-հեռու սիրել որևէ մեկին, առանց նրան տեսնելու, առանց դիպչելու, հերոսական արտահայտությունը դեմքին, բայց ավելի դժվար է սիրել կենդանի, քեզ մոտիկ մարդուն, ում տեսնում ես համարյա ամեն օր, ում թերությունները գիտես, ով իդեալ չէ, և ոչ էլ երազանք, դու դա գիտես, և այդքանով հանդերձ սիրում ես… Այնուամենայնիվ, կեցցե իրական սերը::ok

Ուլուանա
02.08.2006, 16:15
Ժողովուրդ, կարդում եմ բոլորիդ գրառումներն ու զգում եմ, որ ամեն մեկը մի երևույթի մասին է խոսում... :esim Կարճ ասած՝ один про Ивана, другой - про болвана... :{
Չե՞ք կարծում, որ ճիշտ կլիներ նախ և առաջ պարզել, հստակեցնել, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է, հետո նոր քննարկել, թե չէ դրել եք, բոլորդ բոլորիդ հակաճառում եք, բայց նույնիսկ չի հասկացվում, թե ով ինչին է հակաճառում, որովհետև բոլորը տարբեր բաներից են խոսում։ :think

Մասսագետ
02.08.2006, 17:30

Վերջապես գտնվեց մեկը, որ էս թոփիքում ճիշտ բան ասեց :hands

Լէգնա
02.08.2006, 18:20
Էդ դեպքում չեմ կարա հասկանամ, թե ինչո՞ւ կասկածներ կան, որ տենց սեր կարող ա գոյություն չունենա:
Յարդ ասենք, գնում ա հեռու, ուրեմն պիտի դադարե՞ս սիրել: Չնայած ես գիտեմ պատմական դեմքերի, որոնք միայն նամակագրական կապերով են յարեր ունեցել ու երբեք չեն տեսել էլի, թե ում են սիրում, ռեալում չեն տեսել, բայց դե ինչո՞ւ չտեսնել, եթե հնարավոր ա տեսնել: Իսկ Սևակի ու Սուլամիթայի պատմությանը տեղյակ եմ երգ երգոցից, դե լավ էլի…

Մրրիկ ջան,յարս գնում է հեռու,երբ արդեն սեր է լինում,չէ,ինչու եմ դադարում,կարոտում եմ,իսկ երբ այս թեման բացել եմ,պլատոնական սեր ասելով հասկացել եմ,երբ մարդիկ չեն տեսնում միմանց,բայց ասում են սիրում եմ,չեն էլ լսում,ոչ մի բան կոնկրետ տվյալ մարդուց…բայց ունեն մի զգացմունք տվյալ մարդու հանդեպ ,որ կոչում են սեր…Նաև գիտեն ,որ երբեք չեն էլ տեսնելու....ես այս դեպքում եմ ասում,չեմ հասկանում ,ոնց կարելի է....այդպես սիրել…
ուրախ եմ քո համար ,որ լսել ես Նրանց սիրո մասին :)

Esmeralda
12.09.2006, 14:05
Կա.... հաստատ կա.... Ու ինձ համար հենց դա է ՍԵՐը.... դա եմ գնահատում...

Quadro
12.12.2006, 18:31
Կա արդյո՞ք այն վիրտուալ,անշոշափելի Սերը,որով մարդիկ ինչու չէ՛,տառապում են :

ԿԱ, մանրամասները չեմ գրում բայց հավատացեք վոր կա

Sun
15.12.2006, 11:22
Կա արդյո՞ք այն վիրտուալ,անշոշափելի Սերը,որով մարդիկ ինչու չէ՛,տառապում են :

Որ տառապում են,ուրեմն հաստատ կա:)
Գիտես ,սիրող մարդու կարիգը միշտ էլ զգացվում է, անկախ հոգեկան իրավիճակից: Եվ շատ հաճախ մեր նրան ունեցած պատկերացումները չի համապատասխանում իրականությանը,դրա համար որոշների համար վիրտուալ,անշոշափելի Սերը ավելի գերադասել է,որից ինչու չէ մարդիկ տառապում են...
_______________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

Մանոն
28.02.2007, 17:23
....իսկ երբ այս թեման բացել եմ,պլատոնական սեր ասելով հասկացել եմ,երբ մարդիկ չեն տեսնում միմանց,բայց ասում են սիրում եմ,չեն էլ լսում,ոչ մի բան կոնկրետ տվյալ մարդուց…բայց ունեն մի զգացմունք տվյալ մարդու հանդեպ ,որ կոչում են սեր…Նաև գիտեն ,որ երբեք չեն էլ տեսնելու....ես այս դեպքում եմ ասում,չեմ հասկանում ,ոնց կարելի է....այդպես սիրել…
...Կարծում եմ, Պլատոնական սերը նա չէ, երբ մարդիկ չեն տեսնում իրար, կամ լուր չեն ունենում մեկմեկուց: Կարող են Պլատոնիկ սիրով կապված մարդիկ ամեն օր էլ տեսնեն իրար, բարևեն, զրուցեն: Ու անպայման չէ, որ նրանց կապը լինի վիրտուալ: Պարզապես այդ մարդկանց մոտ բացակայում է սեռական կյանքը: Պլատոնիկ սերը մեր իմացած սիրո շատ ավելի բարդ դրսևորում է: Այն մի տեսակ անհնարին սեր է, և ամեն մեկը չէ, որ ընդունակ է սիրելու պլատոնիկ սիրով: Այն իր մեջ կրում է և՛ ինքնամերժում, և՛ ինքնազոհաբերություն, տառապանք ու անշուշտ անսահմա՜ն կարոտ..... բայց այն գեղեցիկ է իր տեսակի մեջ: Գուցե ասեք. էլ ի՞նչ սեր, եթե տառապանք պիտի բերի սիրողին, բայց մի՞թե սրտին հրամայում են.....:love

Արամ
28.02.2007, 18:48
Կա արդյո՞ք այն վիրտուալ,անշոշափելի Սերը,որով մարդիկ ինչու չէ՛,տառապում են :
Իմ հետ էլ է եղել` դե են ջահել վախտերս:D , ու տենց բան կա...ՀԱՍՏԱՏ;)

electrical_storm
28.02.2007, 20:40
Չեմ սիրում դա… չեմ կարա սիրոմ մեկին,ով կողքիս չի,չեմ նայել աչքերի մեջ, չեմ զգացել նրա շնչառությունը և այլն…

Cassiopeia
19.07.2007, 12:47
Երեկ ինձ բախտ վիճակվեց լսել պլատոնական սիրո խոստովանություն… Հենց այդպես. մի մարդուց, ով ինձ անձամբ է ճանաչում (ոչ վիրտուալ): Ասեմ, որ ոչ մի հաճելի բան չկար էդ խոստովանության մեջ:(

Universe
19.07.2007, 14:25
Կա արդյո՞ք այն վիրտուալ,անշոշափելի Սերը,որով մարդիկ ինչու չէ՛,տառապում են :

Հնարավոր է, սակայն ես համարում եմ, որ այդպես շա՜տ «կեղծավոր» կլինի, այսինքն ստիպված ես ընկերուհուդ, կամ ընկերոջտ հետ որոշակի սահմանափակումների մեջ մնալ: Ինչի պատճառով էլ վաղ թե ուշ վերջ կտրվի այդ «Պլատոնական» սիրուն:

Dar 21
19.07.2007, 14:34
Կա արդյո՞ք այն վիրտուալ,անշոշափելի Սերը,որով մարդիկ ինչու չէ՛,տառապում են :

Հաստատ կա, լրիվ համաձայն եմ, ի դեպ լավ ել զգացմունք է...:P

Amaru
19.07.2007, 14:47
Дело было вечером, делать было нечего :D

Բայց հաա, հնարավոր ա, էն էլ ոնց :oy Էս տենց սիրաարվել էի.. Էխ էխ... :love Բայց հետո էտ վերափոխվեց պարզապես լավ ընկերության :) Լավ ա :)

Dar 21
19.07.2007, 14:57
Իմ կարծիքով պլատոնական սերը, մեծ մասամբ միակողմանի է: Այդ սիրո ժամանակ տղան ու աղջիկը ոչ միայն սեռական կյանքով չեն ապրում, չեն համբուրում միմյանց շուրթերը, այլ նաև նույնիսկ ձեռքը բռնելու "իրավունք" չունեն: Բայց կարող են իրար ամեն օր էլ տենալ, հաճոյանալ իրար, լավ բաներ ասել, բայց մարմնական՝ ոչ մի բան: Այլ կերպ, ըստ երևույթին, երևի թե կարելի է ասել, որ պլատոնական սերը հոգեբանական սեր է:
6 տարեկանի օրինակը վատը չէր, միայն այն տարբերությամբ, որ այժմյան երեխեքը չափազանց ինֆորմացված են, ու 6 տարեկաններն էլ հիմա կարան համբուրվեն. մի՛ զարմացեք:

Apsara
20.07.2007, 01:50
Երեկ ինձ բախտ վիճակվեց լսել պլատոնական սիրո խոստովանություն… Հենց այդպես. մի մարդուց, ով ինձ անձամբ է ճանաչում (ոչ վիրտուալ): Ասեմ, որ ոչ մի հաճելի բան չկար էդ խոստովանության մեջ:(

Էհ ինչ արած, պլատոնական սերը ամենանվնաս սերն է, սիրում է թող սիրի մարդիք շատ հաճախ կարիք ունեն սիրելու, պլատոնական էլի, ասենք գիշերը քո մասին կմտաչի, երազներում կտեսնի, մտքում քեզ հետ կզրուցի և այլս, ;)

Ուլուանա
20.07.2007, 08:01
Երեկ ինձ բախտ վիճակվեց լսել պլատոնական սիրո խոստովանություն… Հենց այդպես. մի մարդուց, ով ինձ անձամբ է ճանաչում (ոչ վիրտուալ): Ասեմ, որ ոչ մի հաճելի բան չկար էդ խոստովանության մեջ:(
Այն, որ քո դեպքում հաճելի չի եղել, պայմանավորված է միայն տվյալ մարդու և ձեր հարաբերություններով ու ոչ մի կապ չունի ընդհանրապես երևույթի՝ պլատոնական սիրո հետ, հետևաբար ոչ մի հիմք չկա դրանից եզրակացնելու, որ պլատոնական սերը տհաճ երևույթ է։ :think

Root
20.07.2007, 10:14
Էհ ինչ արած, պլատոնական սերը ամենանվնաս սերն է, սիրում է թող սիրի մարդիք շատ հաճախ կարիք ունեն սիրելու, պլատոնական էլի, ասենք գիշերը քո մասին կմտաչի, երազներում կտեսնի, մտքում քեզ հետ կզրուցի և այլս, ;)

Ստոպ Ստոպ գիշերը մտածելը արդեն պլատոնական չի , մանավանդ եթե մտածողը առողջ հայ տղամարդա :D:D:hands

Սամվել
20.07.2007, 12:04
ՄԻ բան ասեմ…չգիտեմ երևի մի քիչ հետամնաց եմ բայց ես ավելի շատ գնահատում եմ պլատոնական սերը եթե իհարկե ճիշտ եմ հասկացել դրա իմաստը:think…սերը իմ գնահատմամբ պետք է լինի հոգևոր ձգացում և ոչ թե մարմնական … և հավերժ է հենց այն սերը որը հիմնված է հոգեկան ապրումների և ինչու չե տանջանքների վրա…:think…
ինչ կասեք՞

իմիջայլոց մի հարց էլ տամ
Պլատոնական սեր չի՞ արդյոք տարիներ շարունակ տևած անպատասխան սերը…որը մաշում է մարդու հոգին և սիրտը…:love:(

Ungrateful
21.07.2007, 17:05
Իմ հետ չի եղել, բայց հավատումեմ.... ;)