PDA

Դիտել ողջ տարբերակը : 4. Ասպետը



Chuk
18.03.2007, 04:27
http://cpanel.host.am/~akumb/upl/04a.gif

Ասպետը


Հետաքրքիր է, ստրկատիրական հասարակարգում ստրուկները գիտակցե՞լ են, որ իրենք ասպետ չեն...
Ինչպես յուրաքանչյուր հասարակարգում, այնպես էլ զինվորների մեջ գոյություն ունեն սոցիալական խավեր: Ընդ որում այդ խավերը կարելի է շատ կոպիտ բաժանել 3 մասի. լավ տղերք, լավ տղերքի վասալներ և միջին խավ, որը միջին է զուտ այն պատճառով, որ չի մտնում ոչ լավ տղերքի ոչ էլ նրանց վասալների խավերի մեջ:
Լավ տղերքն առանձնանում են մյուսներից: Ննջասենյակում նրանցն է ամենահարմար տեղը (սովորաբար պատի մոտ), սովորաբար նրանց է լավագույն աթոռը (որը երբեք չեն օգտագործում), լավագույն դարակը (որի որ անկյունում ինչ է դրված չգիտեն), լավագույն մահճակալը, բարձը, ծածկոցը, դոշակը (սրանք, իհարկե, նրանց կողմից լայնորեն կիրառվում են): Նրանք սովորաբար չեն լինում վերակարգում, չեն զբաղվում մաքրության հարցերով (նկատի է առնվում անմիջապես մաքրելու պրոցեսը, այլ ոչ թե «կազմակերպումը»): Նրանց հիմնական զբաղմունքներն են քնելը, կարգադրելը, «զրույցներ» վարելը և իրենց «դիրքը» պահպանելը:
Վասալները բավական տարբերվում են իրենց տերերից: Ննջասենյակում նրանց քնելու տեղը կախված է անմիջականորեն իրենց տերերի քնելու տեղից (սովորաբար կամ հարևան մահճակալը, կամ մահճակալի երկրորդ հարկը): Նրանք են հարդարում իրենց տիրոջ տեղաշորը, դասավորում դարակը (բնականաբար նրանց լավ հայտնի է թե իրենց տիրոջ դարակի որ անկյունում ինչ է դրված), կարում պատռված հագուստը կամ պոկված կոճակը, իսկ ավելի հաճախ վզնոցի սպիտակ շորը, տիրոջ ծարավելու դեպքում ջրաման ճարում և ջուր բերում, սոված լինելու դեպքում փող հայթայթում և ուտելիք գնում մոտակա առևտրային կետից (հաճախ դրա համար սեփական մաշկը վտանգելով ինքնակամ լքելով զորամասը), երբեմն մաքրում իրենց տերերի կոշիկները և զբաղվում բոլոր մյուս կենցաղային հարցերով: Չգրված օրենքի համաձայն վերակարգում ամենից հաճախ լինում են հենց այս խավի մարդիկ: Եվ ընդհանրապես նրանք կատարում են այն ամենը, ինչ նրանց ասվում է....


* * *


Սամսոնը «լավ տղերքից» է: Վրեժը նրա վասալը: Սամսոնը հերթական անգամ ինքնակամ լքել էր զորամասը, որպեսզի «քաղաքում» զբաղվեր հրատապ գործերով: Վրեժը զորամասում էր, նա պարտավոր էր հետևել, որ ոչ մեկը չնկատի Սամսոնի բացակայությունը, նրա վերադառնալուն պես պայմանավորված տեղը՝ պարսպի որոշակի հատվածի մոտ տանի Սամսոնի զինվորական համազգեստը, սպասի, որպեսզի վերջինս հանի իր քաղաքացիական հագուստը և հագնի զինվորականը, քաղաքացիական հագուստը հարդարի ու տեղավորի պայուսակի մեջ, ապա սպասի, որ Սամսոնը վերադառնա գումարտակի շենքը և նոր միայն քաղաքացիական հագուստով պայուսակը ձեռքին ուղևորվի հատուկ «պահեստամաս», ուր պետք է պահի Սամսոնի քաղաքացիական համազգեստը, մինչև այն ժամանակ, երբ վերջինս կրկին ինքնակամ կլքի զորամասը: Սամսոնը ինքը այդ «պահեստամասի» տեղը երևի թե չգիտի: Քաղաքացիական հագուստով լի տոպրակը ինքը չի տանում այդ պահեստամաս մի քանի պատճառով. պայուսակը «ծանր» է, պայուսակը զորամասի տարածքով տանելը վտանգավոր է (սպաները կարող են տեսնել), և վերջապես չէ որ դա իր գործը չէ, չէ որ Վրեժ կա...


* * *


Զորամասի հերթապահ և պատասխանատու սպաները գլխի էին ընկել որ զինվորներից մեկը բացակայում է: Նրանք մի քանի անգամ ստուգում անցկացրին, բայց այդպես էլ չկարողացան իրենց կասկածները հաստատող փաստ գտնել: Վրեժը հմտորեն թաքցնում էր բացակային՝ այդ ընթացքում ինքը չերևալով: Ինչ-ինչ, բայց Վրեժն իր գործը լավ գիտեր: Բայց երևի սպաների սրտում կասկածն այնուամենայնիվ մնաց, որովհետև անդադրում շրջում էին զորամասի տարածքում, իրենք էլ չիմանալով թե ինչ են փնտրում:
Եկավ պայմանավորված ժամը: Վրեժը գնաց Սամսոնին դիմավորելու: Ճանապարհին քիչ էր մնում նկատվեր սպաներից մեկի կողմից, բայց բախտը բերեց: Նկատվելը կլիներ ճակատագրական, որովհետև անմիջապես կառաջանար բնական հարցը. «Այդ ու՞մ համազգեստն է ձեռքիդ»: Բայց Վրեժի բախտը բերեց, և նա ժամանակին հասավ պայմանավորված վայրը: Սամսոնն ուշացավ, ինչպես միշտ: Բայց Վրեժը դա նախօրոք գիտեր, նա «համենայն դեպս» էր ժամանակին գնացել: Վերջապես Սամսոնն եկավ ու մի քանի խրատական ու հանդիմանական խոսք ասաց Վրեժին. «Ի՞նչ ես ցցվել, բա որ նկատեն, պպզի հիմարի՛ մեկը», «Արա՛ էլի շորերս ճմրթել ես», «Ի՞նչ ես կանգնել նայում, օգնի շուտ փոխվեմ»: Վրեժն օգնեց ու Սամսոնը փոխեց հագուստը: Վրեժը սովորականի պես ծալեց Սամսոնի քաղաքացիական հագուստն ու խնամքով տեղավորեց պայուսակի մեջ: Այդ ընթացքում Սամսոնը գրպանի փոքրիկ հայելու մեջ նայելով շատ կարճ կտրած մազերն էր «սանրում»: Սանրվելը պրծնելով ասաց.
-Դե ես գնացի, 10 րոպե սպասի ու նոր կգնաս...
-Գիտեմ, - պատասխանեց Վրեժը:
-Արա՛ ուզում ես ասես ավելորդ տե՞ղն եմ խոսում:
-Չէ, չէ, չէ: Ուղղակի հիշում էի, էլի էիր ասել:
-Որովհետև քեզ պետք է տաս անգամ ասեմ, որ գլուխդ մտնի: Դե ես գնացի...
Սամսոնը գնաց: Վրեժը 10 րոպե ևս սպասեց ցրտից դողալով, ապա նոր դուրս եկավ «թաքստոցից»: Ուղղություն վերցրեց դեպի «պահեստամաս»: Երևի թե ամեն ինչ բարեհաջող կանցներ, բայց Սամսոնը գնալիս հանդիպել էր ինչ-որ մի զինվորի, որի պահվածքը համարել էր անթույլատրելի (վերջինս «թարս» հայացքով նայել էր Սամսոնին): Գոռգոռացել ու խրատել էր նրան, ապա ապտակել ու նոր միայն շարունակել ճանապարհը: Հեռացել էր նաև այդ զինվորը, այնպես որ երբ աղմուկը լսած սպաներն եկել էին, դեպքի վայրում մարդ չէր եղել: Եվ միայն պատահականության շնորհիվ էր, որ այդ սպաներից մեկը որոշել էր դարանակալել ու տեսնել, թե արդյոք այստեղ նոր պատահար տեղի չի ունենա:
Վրեժը ճանապարհին ուշադիր չորս կողմն էր նայում, փորձելով խավարի մեջ տեսնել խոչընդոտները: Բայց նա չուներ Սամսոնի տեսողությունը, որը նույնիսկ այդ խավարում նկատում է նույնիսկ «թարս» հայացքները: Այնպես որ բնավ տարօրինակ չէ, որ Վրեժը չնկատեց դարանակալած սպային մինչև այն պահը, երբ սա, իր թաքստոցից դուրս գալիս ձեռքը դրեց Վրեժի ուսին.
-Էս որտեղի՞ց:
-Աղբն է տարել թափելու պարոն փոխգնադպետ:
-Ու էդ տոպրակն էլ աղբանոցի՞ց ես բերում:
-Վա՛յ, չէ, ես ուրիշ բան ա, էս հեչ:
Ակնհայտորեն երևում էր, թե որքան շփոթված է Վրեժը: Նա իր զինվորական ծառայության ընթացքում առաջին անգամ էր նման վիճակի մեջ մտել: Մինչ այդ հայտնի էր եղել իր ճարպկությամբ ու թաքնվելու շնորհքով: Իսկ հիմա բռնվե ու այնպես էր խառնվել, որ նույնիսկ չգիտեր, թե ինչ սուտ հորիներ: Իսկ չէ՞ որ Վրեժը հայտնի էր նաև նրանով, որ կարողանում էր հիասքանչ ստեր հորինել, որոնք լսողները չէին կարողանում սուտը իրականից տարբերել:
-Բացի՛ր տոպրակդ:
-Պարոն փոխգնդապետ...
-Բացի՛ր տոպրակդ:
-Բայց պարոն փոխգնդապետ, ախր...
-ԱՍՈՒՄ ԵՄ, ԲԱՑԻ՛Ր ՏՈՊՐԱԿԴ:
Այլ ելք չկար: Վրեժը բացեց տոպրակը և հանեց Սամսոնի քաղաքացիական հագուստը:
-Ու՞մն է:
Հարցը կարճ էր և կոնկրետ: Պատասխանն էլ կարող էր լինել նույնքան կարճ և կոնկրետ, բայց Վրեժը չէր կարող, իրավունք չուներ մատնել Սամսոնին: Վրեժը փորձում էր ինչ-որ մի պատմություն, ինչ-որ մի սուտ հորիներ, բայց մտքերը խռնված էին ու բան չէր ստացվում:
-Ու՞մն է:
Վրեժն այլևս չէր կարող լռել... նա հարկադրված էր պատասխանել... այլընտրաք չկար.
-Իմն է, պարոն փոխգնդապետ:
Շարունակությունն այնքան էլ հետաքրքիր չէ, կարևորն այն է, որ ասպետական ոգին ապրում է վասալների մեջ: Այո՛, մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր բանակում ասպետներ կան: Եվ սա կատակ չէ ու ոչ էլ ծաղր:
Վրեժին տեղափոխեցին ռազմական ոստիկանության կալանատուն, որտեղ նա անցկացրեց մեկ շաբաթ՝ խիստ ռեժիմով: Մեկ շաբաթ անց վերադարձավ ասպետը: Վերադարձավ հաղթանակած, գիտակցելով իր արած հերոսության կարևորությունը: Զինակից ընկերները և Սամսոնը նրան դիմավորեցին որպես հերոսի.
-Ապրե՛ս Վրեժ...
-Կեցցե՛ս դու...
-Իսկական տղամարդ ես...
-Հալալ է, որ քո վրա վերցրիր հանցանքը...
-Ընկերոջդ չմատնեցիր, կեցցե՛ս...
-Դարակում ամեն ինչ խառնվել է քո բացակայության ընթացքում, դասավորի:
- Թրաշի փրփուր չունե՞մ: Փող ճարի, ա՛ռ:
-Վաղը ննջասենյակը հավաքելը քեզ վրա է...


http://cpanel.host.am/~akumb/upl/04.gif

09.03.2007

kiki
20.03.2007, 21:00
դա...լացս մի քիչ գալիս է...
միայն նշեմ, որ շատ հետաքրքիր ես գրում, մի շնչով կարդացվում է...

Cassiopeia
09.04.2007, 13:48
Ինչ տխուր է:(

Chuk
15.05.2007, 01:25
Ինչ տխուր է:(
Սովորական կյանք է:
Ի դեպ այս ամենը միայն զինվորական կյանքին չէ հատուկ, ամեն տեղ կա: Պարզապես այստեղ, հասկանալի պատճառներով, շատ բաներ խտացված են :(

դա...լացս մի քիչ գալիս է...
միայն նշեմ, որ շատ հետաքրքիր ես գրում, մի շնչով կարդացվում է...
Շնորհակալություն :)

Ու ներողություն տրամադրություններդ գցելու համար:

Մարիաննա
01.02.2008, 00:50
Որքան էլ փորձես անտարբեր մնալ, այնուամենայնիվ հոգու խորքում ստիպված ես խոստովանել տղայի թշվառական վսեմությունը: Տաժանակիրը կարեկից, հեզ, օգնող, չարիքի փոխարեն լավություն անող, ատելության փոխարեն տարօրինակ հնազանդում, չոքած առաքինության կատարին չոքած հպարտություն… Ամեն, ամեն ինչ կարելի էր գտնել այստեղ; Լավ էիր գրել:

Chuk
10.02.2008, 17:25
Որքան էլ փորձես անտարբեր մնալ, այնուամենայնիվ հոգու խորքում ստիպված ես խոստովանել տղայի թշվառական վսեմությունը: Տաժանակիրը կարեկից, հեզ, օգնող, չարիքի փոխարեն լավություն անող, ատելության փոխարեն տարօրինակ հնազանդում, չոքած առաքինության կատարին չոքած հպարտություն… Ամեն, ամեն ինչ կարելի էր գտնել այստեղ; Լավ էիր գրել:

Շնորհակալություն Մարիաննա :)
Իսկ ես իմ մեջ ուժ եմ փնտրում պատմության շարունակությունը գրելու համար, որը կարծում եմ, առավել մտորելու տեղիք կտա: Կաշխատեմ առաջիկա օրերին գրել:

Սամվել
10.02.2008, 20:08
Մազոխիստական վախ ու միևնույն ժամանակ հիմարի հնազանդություն :think

Շատ լավն էր :)

Գալաթեա
17.02.2008, 01:00
Արտ...անգամ չգիտեմ ինչ ասել...շատ ազդվեցի..
Ասպետություն-ակամա վախկոտություն թե իսկապես` ասպետություն-կամավոր ասպետություն...սահմանը գրեթե աննկատելի է..

Լավ ես գրում

Kuk
19.07.2008, 01:12
Չուկ, լավ ես գրել, չնայած, որ էս պատմության հերոսների մեջ տղա չկար: Մեկը պադստավկա անող էր, մեկը տասովչիկ, ոմանք էլ` սապոնները ձեռքները ֆռֆռացող;) Բայց հետաքրքիրը էն էր, որ գրելիս կարողացել ես շրջանցել ծառայությանը բնորոշ այնպիսի բառերը, ինչպիսիք են` կազառմա, կապծյոռկա, պաչիվ, կոյկա, ուգլավոյ կոյկա, տասովկա, ֆոռմա, գռաժդանսկի, սամավոլկա և այլն;)

Chuk
19.07.2008, 02:47
Սամ, Լիլ, շնորհակալ եմ:

Կուկ, տղա՞ էիր փնտրում: Գրականության մեջ այդ տերմինոլոգիան ներմուծել չեմ ցանկացել... այնքան հեշտ է ու սխալ է դա անելը: Դու հաշվի առ, որ սա մեկը մեկին պատմություններ չեն՝ սրված գույներ, չափազանցություններ, համեմատություններ, կերպարների կառուցումներ, որպեսզի կարողանամ ասելիքս լսելի դարձնել: Տես, դու տղա չտեսար: Կտեսնեիր... բայց տեսար էն, ինչը շատերը թաքցնում են, որովհետև այդպես ներկայացվեց...

Մանոն
19.07.2008, 09:48
Շատ լավ էր գրված, Չուկ…:loveՔո գրածների մեջ գիտե՞ս ինչն է դուրս գալիս` լուրջ ու խոհելի հարցերի շուրջ քո թախծոտ հումորը: Մանավանդ բանակային կյանքը ներկայացնող գրվածքներդ նմանեցնում եմ տրագիկոմեդիայի: Կարդում ես, ու չգիտես ժպտա՞ս, թե` լացես… լացես ցավոտ այդ իրականությունից, ինչ-որ բան փոխելու անճարակությունից: Կարդում ես, ու մտովի պատկերացնում. իսկ ի՞նչ կլիներ, եթե այդ տղան ճիշտը պատասխաներ, ու էլի տխրում` պատկերացնելով հետևանքների մասին: Եթե չեմ սխալվում, ոչինչ չէր փոխվելու, ու թեև այդ տղան մի փոքր կսկսեր հարգել ինքն իրեն, բայց «դավաճանի» պիտակը կկրեր «լավ տղերքի» կողմից ողջ ծառայության ընթացքում: Իրոք, Չուկ, ի՞նչ կլիներ այդ տղայի հետ, եթե ճիշտն ասեր…

Chuk
19.07.2008, 11:16
Շնորհակալ եմ, Մանոն :)
Իսկ տարբերակներն իրականում այնքա՜ն շատ են... ենթադրենք կան մարդիկ, ովքեր ասում են, բայց ներկայացնում այնպես, որ ոչ մեկը չի կռահում դրա մասին... այսպես ասած «հանցավոր համաձայնություն սպաների հետ...» :D
Չէ, իրոք հնարավոր տարբերակները շատ-շատ են ;)

Կաթիլ
19.07.2008, 17:55
Ես էլ համաձայն եմ ժողովրդի հետ, շատ հետաքրքիր է կարդացվում :)
Բայց շատ ցավալի է, որ նման «Ասպետներ»-ով ու «Լավ տղերք»-ով լի է մեր իրականությունն ու մանավանդ՝ բանակը…

Տատ
22.07.2008, 19:41
Չուկ, բան չունեմ ջնջելու:(...
իսկ վերջը-ցնցող, ջրաներկի պես երանգներն անցնում են կարմիրից մոխրագույնի:

-Կեցցե՛ս դու...
-Իսկական տղամարդ ես...
-Հալալ է, որ քո վրա վերցրիր հանցանքը...
-Ընկերոջդ չմատնեցիր, կեցցե՛ս...
-Դարակում ամեն ինչ խառնվել է քո բացակայության ընթացքում, դասավորի:
- Թրաշի փրփուր չունե՞մ: Փող ճարի, ա՛ռ:
-Վաղը ննջասենյակը հավաքելը քեզ վրա է...
Որ մի տառ ավելացնեյիր, ծեծդ տալու էի:)

Chuk
23.07.2008, 23:38
Կաթիլ, Տատ, շնորհակալ եմ :love

Fedayi
02.09.2008, 22:03
Chuk, լավ ես գրում, իրոք, շատ սահուն ու հետաքրքիր լուծումերով: Ակնթարթում կարդացի բոլոր թեմաները: Սովորաբար, ավել խոսքեր չեմ շռայլում, բայց սրանք հաստատ տեղին են::)
Հիմա դու ինձ ասա` արժե՞ ծառայել /չնայած, ես իմ համար գիտեմ այս հարցի պատասխանը/, որ այսքան նվնվում են, այդքան վա՞տն է մեր բանակը, թե՞ ուղղակի հենց ինքը` բանակը բացասական երևույթ է՝ մարդկության չարության արգասիք` անկախ դրա հայկական, թե ամերիկյան լինելուց: Որոշ` տեղի-անտեղի բամբասանքներից սարսռած մարդիկ այնպես են ներկայացնում մեր բանակը, գցում դրա պատիվը, կարծես այն մսաղաց է խաղաղ երկնքի տակ: Պարզապես, շատ հետաքրքիր է նման վերլուծական պրիզմայով բանակին նայող երիտասարդի կարծիքը:

Chuk
02.09.2008, 22:05
Ես այդպիսի խորհուրդներ չեմ տալիս: Ես միշտ ասում եմ, որ հանգիստ կարելի է ծառայել: Իսկ եթե մարդը չի ծառայում, դա արդեն իր խնդիրն է, ես կամ մեկ ուրիշը բարոյական իրավունք չունենք քննադատելու, եթե կառավարման ձևն այնպիսին է, որ փաստացի այսօր անօրինական ձևեր կան խուսափելու:

Ես հստակ գիտեմ, որ բանակը բարեփոխման ու լուրջ բարեփոխման կարիք ունի:

Գնահատականիդ համար շնորհակալություն :)

Fedayi
02.09.2008, 22:13
Ես այդպիսի խորհուրդներ չեմ տալիս: Ես միշտ ասում եմ, որ հանգիստ կարելի է ծառայել: Իսկ եթե մարդը չի ծառայում, դա արդեն իր խնդիրն է, ես կամ մեկ ուրիշը բարոյական իրավունք չունենք քննադատելու, եթե կառավարման ձևն այնպիսին է, որ փաստացի այսօր անօրինական ձևեր կան խուսափելու:

Ես հստակ գիտեմ, որ բանակը բարեփոխման ու լուրջ բարեփոխման կարիք ունի:

Գնահատականիդ համար շնորհակալություն :)

Եվ կաշառք տվողին, և' վերցնողին քննադատելու իրավունք, կարծում եմ, ունենք:
Մնացած մասով համաձայն եմ. պատվածքներիդ մեծ մասը բացասական երանգներ ունեն, արծարծած խնդիրներիդ մի մասը, իրոք, տեղին են, մյուսը` կապված զինվորների միջև կոնֆլիկտների, տարբեր բնույթի հարաբերությունների հետ, միշտ եղել են ու կլինեն, ու դրանից ավելորդ հուզվել պետք չէ: Բանակ է, մեղր չէ /քեզ չեմ դիմում/::)
Շնորհակալություն:

Chuk
02.09.2008, 22:19
Եվ կաշառք տվողին, և' վերցնողին քննադատելու իրավունք, կարծում եմ, ունենք:
Հաշվի առնելով բանակի մասին տարածված խոսակցությունները, որոնց դեմը անկախ դրանց օբյեկտիվ լինել-չլինելուց չեն առնվել, չի առնվում, բնական եմ համարում որ շատերը կամ նրանց ծնողները փորձեն հնար գտնել բանակից ազատելու համար և իմ քննադատության հիմնական թիրախն այս դեպքում դառնում է ոչ թե բանակից խուսափողը, այլ այդ խուսափելու համար հիմքեր տվողը (բանակը նման վիճակում պահողները, ծառայությունից խուսափելու ծառայություն մատուցողները):

Fedayi
02.09.2008, 22:27
Հաշվի առնելով բանակի մասին տարածված խոսակցությունները, որոնց դեմը անկախ դրանց օբյեկտիվ լինել-չլինելուց չեն առնվել, չի առնվում, բնական եմ համարում որ շատերը կամ նրանց ծնողները փորձեն հնար գտնել բանակից ազատելու համար և իմ քննադատության հիմնական թիրախն այս դեպքում դառնում է ոչ թե բանակից խուսափողը, այլ այդ խուսափելու համար հիմքեր տվողը (բանակը նման վիճակում պահողները, ծառայությունից խուսափելու ծառայություն մատուցողները):

Միայն դա չի պատճառը: Ու այսպիսի դեպքերում, որ հիմա կասեմ, կքննադատեմ և՛ ազատող ծնողներին:
Արցախցու գիտեմ, շատ լավ էլ գիտի, որ բանակը փոքրիշատե կարգին վիճակում է, որ խոսացնես, ինքն էլ հպարտությամբ կնշի: 2 ջիվան տղերք էլ ունի, վարունգի պես մեծացել են. ճիշտ ա, շատ պարկեշտ տղերք են, բայց դրանց մեջ տղամարդկային կոշտություն այդպես էլ չեմ տեսել, չոլկեքը սրած վայելում են քաղաքային կյանքի հաճույքները: Էհ, հերը կապեր ունի, փոխ ունի, ազատել ա: Ոնց արդարացնե՞ս: :think

Chuk
02.09.2008, 22:35
Միայն դա չի պատճառը: Ու այսպիսի դեպքերում, որ հիմա կասեմ, կքննադատեմ և՛ ազատող ծնողներին:
Արցախցու գիտեմ, շատ լավ էլ գիտի, որ բանակը փոքրիշատե կարգին վիճակում է, որ խոսացնես, ինքն էլ հպարտությամբ կնշի: 2 ջիվան տղերք էլ ունի, վարունգի պես մեծացել են. ճիշտ ա, շատ պարկեշտ տղերք են, բայց դրանց մեջ տղամարդկային կոշտություն այդպես էլ չեմ տեսել, չոլկեքը սրած վայելում են քաղաքային կյանքի հաճույքները: Էհ, հերը կապեր ունի, փոխ ունի, ազատել ա: Ոնց արդարացնե՞ս: :think
Մենք թեմայից շեղվում ենք: Կա համապատասխան թեմա: Իմ տեսակետն ասել եմ, փոփոխության չի ենթարկվում: Ինքս նման թեմաների քննարկումներին աշխատում եմ չմասնակցել: Իմ քննարկածը, իմ դիրքորոշումը, իմ ընկալումը ընկած է նաև իմ ստեղծագործությունների մեջ, որոնք յուրաքանչյուրի համար կարող են դառնալ մտորման առարկա :)

Lion
03.09.2008, 18:21
Ապրես:)

Լավ ես գրում: Բայց վասալ բառը երևի մի քիչ տեղի չի, հը?:)

Chuk
03.09.2008, 18:25
Ապրես:)
Շնորհակալություն :)

Լավ ես գրում: Բայց վասալ բառը երևի մի քիչ տեղի չի, հը?:)
Երևի թե դա թողնենք իմ գրական զգացողությանն ու ճաշակին, հը՞ :)


հ.գ. Քո ստեղծագործությունը դեռ չեմ կարդացել, կաշխատեմ այս գիշեր կարդալ :)

Lion
03.09.2008, 18:31
Իհարկե, եղբայր:)

Ես ինքս էլ եմ ծառայության ընթացքում նկատել նման մարդկանց: Նկատել եմ... ու զարմացել: Հա, իրոք էլի... Կաjին էլի տղերք, որ չէին կարում ավել չանեին, բայց հելնում, իրանց համար չեստնի իրանց 10 մետր բորդյուրն ավլում էին ու ձգում ծառայության օրերը: Իսկ իմ ճանաչած մի քանի "վասսալներ"-ը չաստում գործ չէին անում, նույնիսկ արտոնյալ վիճակում էին և իրենք էին կարգավորում ուրիշների գործ անելը, բայց... իրենք էլ ծառայում էին իրենց տիրոջը:)

Եսիմ???!!!

Ֆոտոն
22.07.2009, 19:19
Լավն էր, հիմա ավելի լավ եմ հասկանում բանակային կյանքի առեղծվածը:(Մի ժամանակ այնպե՛ս էի ուզում կամավոր զինվորագրվել): Եղբայրս բանակում է հիմի: Նմանատիպ պատմության մեջ էր հայտվել 2 օր առաջ:
Ինչ-որ մեկի շորերով ինքնակամ զորամասը լքել էր մի ամիս առաջ: Այս կիրակի հայրս գնացել էր եղբորս տեսնելու՝ իր հետ տանելով այդ շորերը՝ իհարկե եղբորս խնդրանքով: Չէր հասցրել վերադարձնել, բռնել էին: Իհարկե չի մատնել , որ ընկերոջ շորերն են: Բայց թե հետո ինչ է լինելու՝ չգիտեմ:
Կարծում եմ «ասպետ»ի արյան մեջ դեռ անհիշելի ժամանակներից ամրացած գեներն են նստած: Այդպիսի մարդկանց էլ եմ հասկանում:

PoeT
23.08.2009, 07:54
Բլին... փաստորեն տենց բարի էին ձեր մոտի Սամսոնները.. Իսկ մեր մոտ ոստիկանությունից վերադառնալուց, հաստատ շորերը հետ կուզեին:

- Վրե՞ժ.. շորերս... բա բռնվել ես.. էնքան դեբիլ ես..

Chuk
23.08.2009, 14:12
Բլին... փաստորեն տենց բարի էին ձեր մոտի Սամսոնները.. Իսկ մեր մոտ ոստիկանությունից վերադառնալուց, հաստատ շորերը հետ կուզեին:

- Վրե՞ժ.. շորերս... բա բռնվել ես.. էնքան դեբիլ ես..

Վահե ջան, բարլուս :)

Սամսոնները տարբեր են լինում, էդ հեչ, բայց երբ ես գրում եմ, շատ բաներ փոխում եմ, հարմարացնում եմ, ծաղկացնում եմ, նվազեցնում եմ կամ եսիմ ինչ եմ անում, որտև ուզում եմ որ ավելի գեղարվեստական գործ դառնա: Ինչ վերաբերվում ա կոնկրետ դեպքին... հմմմ... բանակային բարքերը գիտես, Սամսոնն իր շորերը հետ ստացել էր՝ սպաներից:

Արևածագ
07.11.2010, 13:29
Ինչպիսի՜ անարդարություն: Երկու ամսից մի տարին կլրանա, որ «զբոսնում եմ» ակումբում և միայն նոր եմ կարդում Չուկի ստեղծագործությունները: Ախր տնաշենն այնքան խորն է թաքցրել..., ոնց որ Կաշեյի սիրտը: :)) Չուկչստանի Սովորական Մուտքով անցա, Արտոնությունների չարաշահումներով անցա, այնտեղի բովանդակության հղումների դուռն էլ հատ- հատ բացում եմ նոր հասնում պատմվածքներին: Ես էլ մտածում եմ, այ մարդ, Չուկը մասնագիտությամբ կարծես թե գրականությունից հեռու անձնավորություն , ինչու՞ է ֆորումի ճակատին գրել՝ «Պահպանենք...»::think Համ էլ գրական մրցույթներին զարմանում էի, ինչու՞ էին մեկ- մեկ Չուկին էլ կասկածում: Դու մի ասա՜..., չքաշեց «օխտը տարի», վերջապես «Դարի» գաղտնիքը բացի: :))
Չուկ, լավ ես գրում, սրնթաց ու թեթև, առանց ավելորդաբանության:Ինձ շատ դուր եկավ կարդացածս, մինչև «Ասպետն» եմ հասել, հաճույքը կերկարաձգեմ մինչև օրվա վերջը, բոլոր պատմվածքներն էլ կկարդամ ( հեչ էլ, որ դու իմ գրածները չես կարդում);) : «Краткость сестра таланта!»: Համառոտությունը տաղանդի քույրն է:
Էլի' գրիր::ok