PDA

Դիտել ողջ տարբերակը : 3. Եկեղեցու զանգի ղողանջը



Chuk
18.03.2007, 04:25
http://cpanel.host.am/~akumb/upl/03a.gif

Եկեղեցու զանգի ղողանջը

Գիշերը քնելու համար չէ: Սա է իմ ապրելակերպը և այդպիսին այն եղել է միշտ: Սիրել եմ ուտել գիշերը, սիրել եմ կարդալ գիշերը, սիրել եմ խոսել գիշերը, սիրել եմ... նույնիսկ վազել գիշերը: Քնում էի ուշ, արթնանում շուտ: Ինձ շատերը բու էին անվանում: Բոլորը գիտեին, որ ինձ արթուն կարող են «բռնացնել» գիշերը...
Ահա այն հիմնավոր սովորություններից մեկը, որը հարկադրված եմ այստեղ հիմնավորապես փոխել:
Բանակ: Գիշերը քնելու համար է: Յուրաքանչյուր զինծառայողի օրվա ընթացքում հասնում է ութ ժամ քուն և նա այդ ժամերին պետք է քնած լինի: Կարծում եմ, որ բնավ տարօրինակ չեք համարի, որ այդ ութ ժամերը... գիշերվա ընթացքում են:
Ընդհանուր ննջասենյակ: Հոգնեցուցիչ օրվանից հետո հանգստացող, քնած տասնյակ զինծառայողներ: Կեսգիշերն անց: Գիշերային ստուգում: Պատասխանատուն հսկում է, որպեսզի զինծառայողները ճշգրիտ կատարեն օրակարգը: Եվ միայն իմ աչքերն են բաց, նայում եմ առաստաղին ու մտածում... թե ինչի՞ մասին եմ մտածում, չգիտե՛մ: Այստեղ մտքերս միշտ ցրիվ են, կենտրոնանալ չի ստացվում: Մտածմունքս խախտում է պատասխանատուի բամբ ձայնը.
- ԱՎԱ՛Գ Հարությունյան, ինչու՞ քնած չես:
- Քունս չի տանում, պարոն մայոր:
- Ավա՛գ Հարությունյան, ինչու՞ չես կատարում օրակարգը, ես իմ պատասխանատվության օրով օրակարգի խախտում թույլ չեմ տա:
- Պարո՛ն մայոր, թույլ տվեք դիմել...
Ես տեսնում, կամ ավելի ճիշտ զգում եմ, թե մյուս զինծառայողներն ինչպես են բացում աչքերն ու հետաքրքված նայում, թե ի՞նչ է կատարվում: Նրանց այսօրվա օրակարգը ևս խախտված է և դրանում իմ մեղքի բաժինն էլ կա...
- Խոսի՛ր:
- Պարոն մայոր, օրակարգի համաձայն ճիշտ ժամին պարկել եմ գիշերային քունն ընդունելու համար, սակայն քունս չի տանում դրա համար քնած չեմ: Ըստ էության ես օրակարգի որևէ խախտում չեմ կատարել...
- Լռի՛ր, Հարությունյան, այստեղ ես եմ հրամայում և դու ինձ պետք է բացատրես թե քո քունն ինչու՞ չի տանում:
- Պարոն մայոր, ես չգիտեմ թե իմ քունն ինչու՞ չի տանում: Ես գիտեմ, որ օրակարգը ճշգրտորեն կատարել եմ:
- Ճշգրտորեն կատարելու դեպքում դու հիմա քնած կլինեիր, ո՞նց ա որ ընկերներդ քնած են:
- Պարոն մայոր, ես օրվա ընթացքում հոգնել եմ ճիշտ այնքան, որքան նրանք, բայց չգիտեմ թե ինչու քունս չի տանում...
- Լռե՛լ: Ես հրամայում եմ, դու ինձ հստակ պատասխան ես տալիս, թե ինչու՞ քունդ չի տանում:
- Պարո՛ն մայոր, այստեղ երևի թե իմ սովորություններն են մեղավոր:
- Ի՞նչ սովորություն:
- Բանն այն է, որ ես փոքրուց սովորել եմ, որ քնելուց առաջ պետք է համբուրեմ ծնողներիս ու նոր միայն քնեմ, իսկ հիմա նրանք հեռու են ու այդ պատճառով չի հաջողվում քնել...
- Ի՞նչ ես առաջարկում, ամեն գիշեր քնելուց առաջ ծնողներիդ բերենք, որ համբուրես:
- Ոչ մի կերպ, պարոն մայոր, դրա փոխարենը եթե թույլատրեք, ես ձեզ կհամբուրեմ քնելուց առաջ:
Մթության մեջ զգում եմ, թե ինչպես է կարմրատակում «պարոն մայորը»: Ննջասենյակում քար լռություն է: Բոլոր զինծառայողները վախեցած շունչները պահել են: Այդ լռության մեջ լսում եմ ժամացույցի սլաքի ձայնն ու զարմացած մտածում, թե ինչու են այդքան արագ փոխվում վայրկյանները, մինչև որ գլխի եմ ընկնում, որ դա ոչ թե ժամացույցի սլաքների ձայնն է, այլ պատասխանատուի սրտի զարկերի... Այո՛, նա կատաղած է, կատաղած, որովհետև նրան ոչ հարիր առաջարկ են արել: Մտածում եմ. տեսնես գլխի ընկնում է, որ իրեն ձեռ եմ առնում, թե կարծում է, որ առաջարկս լուրջ է ու դրանից է կատաղել:
- ԱՎԱ՛Գ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՔՆԵ՛Լ ԱՆՄԻՋԱՊԵՍ:
Երևի թե ամենաճիշտը քնելը կլիներ... բայց....
- Պարոն մայոր, իսկ համբու՞յրը...
Ես նրա մոտենալը չզգացի, փոխարենը միայն լսեցի եկեղեցու զանգի ղողանջը...
Այո՛, մեր կյանքն ուրախ է անցնում:



http://cpanel.host.am/~akumb/upl/03.gif
06.03.2007

Մելիք
18.03.2007, 04:39
Արտ մեռա:D :D դու դեմք ես:D :

kiki
20.03.2007, 20:31
:D :D :D
լավն էր...խեղճ մայոր...

Ծով
29.03.2007, 02:51
Մտածեցի՝ ինչ լավ է, որ ես բանակ չեմ գնալու…նույն խնդիրը հաստատ կունենայի…:D
Ապրես, զինակի՛ցս, լավ էր գրված…Բարի՛ ծառայություն…

CactuSoul
29.03.2007, 15:20
Անընդհատ ուզում եմ գրել, բայց ժամանակ չի լինում: Գոնե հիմա ստացվի:oy …
Այս բաժնում ամենաշատը հենց այս թեման է դուրս եկել…
Չգիտեմ, ուզում եք՝ գժի տեղ դրեք, ինչ ուզում եք՝ ասեք, բայց… էնքան ռոմանտիկա կա էս իրավիճակի մեջ, էնքան կյանք:love … Լուրջ եմ ասում:
Հուսով եմ՝ ինձ ճիշտ կհասկանաք:) :
Ապրե՜ս, Չո՛ւկ:kiss :

Kita
29.03.2007, 20:44
վայ Արտ....:D հիշեցի մակապարտեզը....:D

John
23.04.2007, 16:25
Շատ լավն էր Չուկ ջան :) տրամադրությունս ահագին բարձրացավ:
Հ.Գ.
Շնորհակալ եմ ինձ Չուկչաների շարքը ընդգրկելու համար:

Chuk
15.05.2007, 01:24
Շատ լավն էր Չուկ ջան :) տրամադրությունս ահագին բարձրացավ:
Հ.Գ.
Շնորհակալ եմ ինձ Չուկչաների շարքը ընդգրկելու համար:
Հովսեփ ջան, դու որ չուկչա չլինեիր, էլ ո՞վ լիներ: Ուրախ եմ որ տրամադրությունդ բարձրացրի ու շնորհակալություն կարծիքիչ համար :)

վայ Արտ....:D հիշեցի մակապարտեզը....:D
Մանկապարտեսզում էլ են գիշերը քնու՞մ :o

Անընդհատ ուզում եմ գրել, բայց ժամանակ չի լինում: Գոնե հիմա ստացվի:oy …
Այս բաժնում ամենաշատը հենց այս թեման է դուրս եկել…
Չգիտեմ, ուզում եք՝ գժի տեղ դրեք, ինչ ուզում եք՝ ասեք, բայց… էնքան ռոմանտիկա կա էս իրավիճակի մեջ, էնքան կյանք:love … Լուրջ եմ ասում:
Հուսով եմ՝ ինձ ճիշտ կհասկանաք:) :
Ապրե՜ս, Չո՛ւկ:kiss :
Շնորհակալ եմ, Անի :)
Ռոմանտիկ էի տրամադրված մինչև մայորի գալը: Փաստորեն ստացվել է այդ զգացմունքերը գրածիս հաղորդել, առանց այդ մասին մտածելու ու դա ցանկանալու... հետաքրքիր է:

Մտածեցի՝ ինչ լավ է, որ ես բանակ չեմ գնալու…նույն խնդիրը հաստատ կունենայի…:D
Ապրես, զինակի՛ցս, լավ էր գրված…Բարի՛ ծառայություն…
Շնորհակալ եմ գրչակիցս :)
Բայց իրոք կուզեի այդ կոչմանն արժանանալ ու քեզ նման լավ գրել :oy

լավն էր...խեղճ մայոր...
Չես ճանաչում դրան :angry
Դրա ինչն է խեղճ, սովորական օրանգուտան է, ես դրա :angry
Բայց իրան էլ հասկանում... չէ, այնքան էլ չար չէ...

Արտ մեռա:D դու դեմք ես:D :
Շնորհակալ եմ Դավ ջան :) բայց մի մեռի էլի, ուղղակի ծիծաղի :D

Apsara
07.09.2007, 17:02
Դուրս շատ եկավ, ակամայից սկսեցի բարձրաձայն ծիծաղել: :D
Հարգանքներս պարոն Հարությունյան;)

Ձայնալար
20.07.2008, 12:45
Պարոն լեյտենանտ թույլ տվեք դիմել: Ինձ շատ են դուր գալիս ձեր գրածներ, իսկ այս վերջինը սպանեց :D . միքիչ Շվեյկին հիշեցի:

Kuk
16.08.2008, 01:03
Ինչքան հիմար երևույթ կա, բանակում հանդիպումա:D ասենք` հրամանով քնելը, հրամանով ուտելը:D հրամայում եմ ուրախանալ, հրամայում եմ տխրել, հրամայում եմ սովածանալ, հրամայում եմ կշտանալ, ծարավել, հագենալ, կարոտել և այլն:D աբսուրդա լրիվ:D

Lion
03.09.2008, 19:06
Լավ, ռազ մեր "հանճարեղ" օֆիցեռնեռին հասանք, չեմ դիմանում, մի բան էլ ես պիտի պատմեմ:

Ուրեմն ես, կարմիր դիպլոմով ու ռազմական պատմության վերաբերյալ լիքը գիտելիքներով կրտսեր սերժանտս /Չուկ ջան, այդ հարցում դու ինձնից առաջ ես/ ծառայողական պարտականություններիս բերումով ընկա շտաբ, որտեղ այդ պահին ընթանում էին բանակային ռազմա-շտաբային զորավարժություններ: Թեման մոտավորապես այսպիսին է - ԻԻՀ-ի կողմից մեր սահմանն է խախտում 2000 հոգանոց մի զինված խաժամուժ... Այս հանգամանքի վրա ուշադրություն դարձրեք, ոչ մի կանոնավոր զորք - "Ալահ աքբար"-ի վիճակա...
Վերջը, մի "հանճարեղ" փոխգնդապետ, որի համար կոմպով տպելը հավասար էր հրաշք գործելուն, նստեցրեց ինձ կոմպի առաջ, որ ես գրեմ իր կողմից թելադրվող ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԸ.
-Հակառակորդի շարասյունը շարժվում է այսինչ մայրուղով: Հակառակորդի փոխադրամիջոցների միջև հեռավորությունը խճուղում 5 մետր է...
Ստեղ չդիմացա: Զգույշ, շաաատ զգույշ, որ հանկարծ մեր աստղատերը չվիրավորվի, հարցրի.
-Ինչ գիտեք, պարոն փախգնդապետ?
Ու այս ումնիկը պատասխանեց...

Ասեմ???:D:D:D Իրոք ասեմ??? Կդիմանաք??? Լավ եք:D մտածել...???

Chuk
03.09.2008, 19:43
Ասա :)

Lion
03.09.2008, 19:54
Այս հանգամանքի վրա ուշադրություն դարձրեք, ոչ մի կանոնավոր զորք - "Ալահ աքբար"-ի վիճակա...

- Տենց ուստավումա գրած...:D:D:D

Չէ, եթե ամեն ինչ սենց վերջանար, կասեի, դե մարդա, հիմարա..., բայց ես համենայն դեպս ճշտեցի - դե ասենք մարդա էլի, կարողա մտածումա, որ ԻԻՀ-ից ներխուժած "Ալահ աքբար"-ի վիճակի այդ խաժամուժը մի հրաշքով ԻԻՀ-ի բանակի մարտական կանոնադրություննա ձեռք բերել: Հնարավորա, չէ??

Ու հարցրի.

- Որ ուստավում, պարոն փոխգնդապետ?:
- Էս, մեր բայեվոյ ուստավում,- ու այդ հանճաը քիթսա խոթում ԽՍՀՄ ԶՈՒ 1970-ականների սկզբին գրված մի դեղնած գրքույկ:

Ու ստեղ ես միշտ հպարտանում եմ ինձնով: Հեշտա ինքնատիրապետում ունենալ թշնամու գնդացիրների առաջ, բայց կարաք Ձեզ զսպեք ու էդ դեբիլի երեսին չփռթքաք?? Ես կարացի...:) Լուրջ տոնով հարցրի.

- Պարոն փոխգնդապետ, բա որ 5 մետրը չպահեն ինչ պիտի անենք???

Ու ստեղ Նապոլեոնի այս անարժան հետնորդը ասաց իր վերջնական հանճարեղությունը.

-Ոնց չեն պահի... Ստեղ տենցա գրած...

:D:D:D

comet
27.04.2009, 13:54
Ոչ մի կերպ, պարոն մայոր, դրա փոխարենը եթե թույլատրեք, ես ձեզ կհամբուրեմ քնելուց առաջ:
Բացել է:D

Malxas
04.11.2010, 12:50
Հաջողված շարք է: Կարծում եմ պետք է զարգացնել այն: Հեղինակին կցանկանայի մտահաղացում տալ կերտելու յուրօրինակ հայկական Շվեյկ: Բանակային կյանքում տեղի ունեցած զվարճալի իրադարձությունների պակաս չկա, այնպես որ դա լիովին իրագործելի է:

Chuk
04.11.2010, 12:59
Հաջողված շարք է: Կարծում եմ պետք է զարգացնել այն: Հեղինակին կցանկանայի մտահաղացում տալ կերտելու յուրօրինակ հայկական Շվեյկ: Բանակային կյանքում տեղի ունեցած զվարճալի իրադարձությունների պակաս չկա, այնպես որ դա լիովին իրագործելի է:

Շվեյկ կերտելը մեծ պլանկա է, չի հաջողվի: Շվեյկը եղել ու մնում է իմ գրական իդեալներից մեկը:
Բայց կարծում եմ, որ որոշակիորեն հաջողված շարք կարողացել եմ ստեղծել :oy

Դեկադա
04.11.2010, 14:02
վայ Արտ....:D հիշեցի մակապարտեզը....:D

Ես էլ հիշեցի, երբ մեր դաստիարակչուհին մտնում էր ու իրա բամբ ձայնով հարցնում.
-Երեխանե՛ր, քնա՞ծ եք:
-Այո՜,- լսվում էր պատասխանը::D