PDA

Դիտել ողջ տարբերակը : 2. Ինչու՞ կամ շառից-փորձանքից հեռու



Chuk
18.03.2007, 04:25
http://cpanel.host.am/~akumb/upl/02a.gif
Ինչու՞
կամ շառից-փորձանքից հեռու

Ինչու՞:
Ահա միակ հարցը որ ինքս ինձ տալիս եմ այս տողերը գրելիս:
Ինչու՞:
Ահա այն հարցը, որը պետք է որ տաք ինձ այս տողերը կարդալիս:
Չէ: Միակ հարցը չէ: Խաբեցի: Բացի նրանից, որ ինքն իրեն առաջանալու է հարցը, թե ինչու՞ եմ գրում, առաջանալու են նաև բազմաթիվ այլ հարցեր: Եվ այսպիսով, հարցերի շղթա.
Ինչու՞ եմ գրում:
Ինչի՞ մասին եմ գրում:
Իրակա՞ն է, թե՞ ոչ:
Մինչև ե՞րբ եմ գրելու:
Ավարտին կհասցնե՞մ, թե՞ ոչ...

Պատասխանեմ ձեր տված հարցերին: Գրում եմ, որպեսզի ձանձրույթից չմեռնեմ, որովհետև չեք կարող պատկերացնել, թե այստեղ որքա՜ն ձանձրալի ու միապաղաղ է կյանքը: Գրում եմ իմ մասին: Բայց... պաշտոնապես հայտարարում եմ, ինչ որ կգրեմ հորինվածք է, գործող բոլոր անձանց անունները փոխված են (բացառությամ իմ անվանը): Ինչ որ գրում եմ, երևակայությանս արդյունքն է (ի դեպ այստեղ բթացած երևակայությանս): Կգրեմ, մինչև որ ինձ արգելեն գրել, կամ էլ այս գրելն էլ դառնա իմ առօրյա կյանքի միապաղաղության մի մասնիկն ու սկսի սա էլ ձանձրացնել, կամ էլ մինչև որ մոռանամ ձեր մասին, մոռանամ, որ ձեզ պետք է պատմեմ իմ հորինած պատմությունները: Այնպես որ, հարգելիներս, ես ուղղակի չգիտեմ, ավարտին կհասցնեմ թե ոչ....


http://cpanel.host.am/~akumb/upl/02.gif

06.03.2007

kiki
20.03.2007, 21:06
առաջին մասը իմ որոշ զառանցանքներից կարծես լիներ...:)
Արտ, գիտեմ որ չես նեղանա, դրա համար կասեմ, առաջին մասը կարդալիս մտքիս մեջ ասեցի."ինչ լավ է, որ մենակ ես չեմ սենց աննոռմոլ":))))))
դե մեկ մեկ ես էլ եմ նստում, ու պարզապես գրում այդ պահին ունեցած մտքերս, ինչ որ մտքովս անցնում է, բայց դե իմը շաաա՜տ, անչաաա՜փ աննոռմալ է, դուք դեռ շատ պիտի աշխատեք, որ իմ աննոռմալությանը հասնեք...:D

Ծով
27.03.2007, 01:27
Գրի՛…Ո՞վ կարող է քեզ արգելել:angry
համ քո հարցերն են պետք, համ էլ շատ հարցերի քո տված պատասխանները…:)

Վազգեն
01.04.2007, 00:47
Արտակ ջան, անպայման շարունակիր գրել։:) Գրածներդ նոր մի շնչով կարդացի։

Chuk
15.05.2007, 01:17
առաջին մասը իմ որոշ զառանցանքներից կարծես լիներ...:)
Արտ, գիտեմ որ չես նեղանա, դրա համար կասեմ, առաջին մասը կարդալիս մտքիս մեջ ասեցի."ինչ լավ է, որ մենակ ես չեմ սենց աննոռմոլ":))))))
դե մեկ մեկ ես էլ եմ նստում, ու պարզապես գրում այդ պահին ունեցած մտքերս, ինչ որ մտքովս անցնում է, բայց դե իմը շաաա՜տ, անչաաա՜փ աննոռմալ է, դուք դեռ շատ պիտի աշխատեք, որ իմ աննոռմալությանը հասնեք...:D
Եթե նույնիսկ վիրավորական բան գրած լինեիր, քեզնից չէի նեղանա: Բայց ախր վիրավորական բան չկա, ինչու՞ ես ասում :D
Հա, մենք աննորմալ ենք, բայց դու ինձ չես հասնի :P

Գրի՛…Ո՞վ կարող է քեզ արգելել:angry
համ քո հարցերն են պետք, համ էլ շատ հարցերի քո տված պատասխանները…:)
Շնորհակալ եմ :)
Ես կաշխատեմ այդ հարցերի ու նրանց պատասխանների վրա ու... կժպտամ :)
Դու էլ ժպտա :)

Արտակ ջան, անպայման շարունակիր գրել։:) Գրածներդ նոր մի շնչով կարդացի։
Շնորհակալ եմ :)
Կշարունակեմ անպայման՝ հուսով, որ մնացան էլ մի շնչով կկարդաս :oy

Ֆոտոն
25.07.2009, 21:32
Կշարունակեմ անպայման՝ հուսով, որ մնացան էլ մի շնչով կկարդաս :oy

ՈՎՔԵՐ ՎՍՏԱՀ ՉԵՆ ԻՐԵՆՑ ՇՆՉԻ ՎՐԱ
Զգուշացեք մի շնչով կարդալուց: Հանկարծ ու շունչներդ կկտրվի, բա հետո՞:sos

PoeT
23.08.2009, 08:17
Աննորմալ կամ տարօրինակ բառերը իրականում հեչ էլ վիրավորական չեն ինձ և համոզված եմ նաև Արտակի համար: Դրանք ընդամենը նշանակում են նորմալից դուրս, կամ ուրիշ օրինակ, որը, իմիջայլոց, բանակային պայմաններում նշանակում է մտածող, կշռադատող, ընդհանուր սկզբունքները հարցի տակ դնող: