Chuk
18.03.2007, 04:25
http://cpanel.host.am/~akumb/upl/02a.gif
Ինչու՞
կամ շառից-փորձանքից հեռու
Ինչու՞:
Ահա միակ հարցը որ ինքս ինձ տալիս եմ այս տողերը գրելիս:
Ինչու՞:
Ահա այն հարցը, որը պետք է որ տաք ինձ այս տողերը կարդալիս:
Չէ: Միակ հարցը չէ: Խաբեցի: Բացի նրանից, որ ինքն իրեն առաջանալու է հարցը, թե ինչու՞ եմ գրում, առաջանալու են նաև բազմաթիվ այլ հարցեր: Եվ այսպիսով, հարցերի շղթա.
Ինչու՞ եմ գրում:
Ինչի՞ մասին եմ գրում:
Իրակա՞ն է, թե՞ ոչ:
Մինչև ե՞րբ եմ գրելու:
Ավարտին կհասցնե՞մ, թե՞ ոչ...
Պատասխանեմ ձեր տված հարցերին: Գրում եմ, որպեսզի ձանձրույթից չմեռնեմ, որովհետև չեք կարող պատկերացնել, թե այստեղ որքա՜ն ձանձրալի ու միապաղաղ է կյանքը: Գրում եմ իմ մասին: Բայց... պաշտոնապես հայտարարում եմ, ինչ որ կգրեմ հորինվածք է, գործող բոլոր անձանց անունները փոխված են (բացառությամ իմ անվանը): Ինչ որ գրում եմ, երևակայությանս արդյունքն է (ի դեպ այստեղ բթացած երևակայությանս): Կգրեմ, մինչև որ ինձ արգելեն գրել, կամ էլ այս գրելն էլ դառնա իմ առօրյա կյանքի միապաղաղության մի մասնիկն ու սկսի սա էլ ձանձրացնել, կամ էլ մինչև որ մոռանամ ձեր մասին, մոռանամ, որ ձեզ պետք է պատմեմ իմ հորինած պատմությունները: Այնպես որ, հարգելիներս, ես ուղղակի չգիտեմ, ավարտին կհասցնեմ թե ոչ....
http://cpanel.host.am/~akumb/upl/02.gif
06.03.2007