PDA

Դիտել ողջ տարբերակը : 1. Սովորական մուտք

Chuk
18.03.2007, 04:24
http://cpanel.host.am/~akumb/upl/01a.gif
Սովորական մուտք

-Ավա՛գ Հարությունյան. դու խմա՞ծ ես:
-Ո՛չ մի կերպ, պարոն գնդապետ:
-Ավագ Հարությունյան, կրկնում եմ հարցս, դու խմա՞ծ ես:
-Ոչ մի կերպ, պարոն գնդապետ:
-Ավա՛գ Հարությունյան, դու խմա՛ծ ես:
-Ոչ մի կերպ, պարոն գնդապետ, նույնիսկ մի կաթիլ բերանս չեմ առել:
-Ավա՛գ Հարությունյան...
-Լսում եմ, պարոն գնդապետ:
-Հանել գլխարկը...
-Լսում եմ, պարոն գնդապետ:
-Ավագ Հարությունյան, «հո՛» արա գլխարկի մեջ:
-Պարոն գնդապետ, դուք ինձ վիրավորում եք, ես կրկնում եմ, որ մի կաթիլ անգամ բերանս չեմ առել:
-Ավագ Հարությունյան, «հո՛» արա՛:
-Լսում եմ պարոն գնդապետ, բայց կարծում եմ կզղջաք ինձ անտեղի վիրավորելու համար, քանի որ կրկնում եմ, որ մի գրամ անգամ բերանս չեմ առել:
-«Հո՛» արա՛:
-«Հո՛»:
Գնդապետ Սարոյանը գլխարկը մոտեցրեց քթին և հոտ քաշեց, որից հետո գոհունակ ժպիտով գլխարկը վերադարձրեց ինձ.
-Կեցցե՛ս, ավագ Հարությունյան, դու իրոք չէիր խմել, իմ կասկածներն անտեղի էին...
Այո՛: Ինչպես և ես գուշակում էի, գնդապետ Սարոյանը զղջաց ինձ անտեղի վիրավորելու համար: Դա երևում էր նրա հայացքից, որն այսօր չգիտես թե ինչու քաղցր էր թվում: Գնդապետ Սարոյանը հասկացավ, որ ես խմած չեմ... Հը՜մ... Գնդապետ Սարոյանը թերևս կզգար արաղի, գինու, գարեջրի և կոնյակի իրար խառնված տհաճ ու սրտխառնոց առաջացնող հոտը, որը եթե մի քանի վայրկյան առաջ գալիս էր միայն բերանիցս, ապա հիմա նաև գլխարկիցս... թերևս կզգար, եթե չափազանց գինովցած լինելը նրան թույլատրեր զգալ խմիչքի հոտի հավելյալ խմբաքանակը: Գնդապետ Սարոյանը թերևս նաև կնկատեր, որ ես այնքան եմ չարաշահել խմիչքը, որ չեմ կարողանում զգաստ կանգնել, այլ կանգնածս տեղը ճոճվում եմ, բայց քանի որ ինքն էլ իր հերթին էր ճոճվում և մեր ճոճումների պարբերությունը համահունչ էր, նա դա էլ չէր նկատում:
Այո՛, բարեկամներ, մեզ՝ զինծառայողներիս, ծառայության վայրում խմելը խստիվ արգելվում է, այնպես որ բնավ զարմանալի չէ, որ մեր ամենից հաճախակի զբաղմունքներից մեկը հենց խմելն է...

http://cpanel.host.am/~akumb/upl/01.gif

06.03.2007

CactuSoul
19.03.2007, 15:11
Չուկ ջան, չգիտեի՝ որտեղ գրել, դրա համար էլ էստեղ եմ գրում՝ 1. թեմայում. ես շա՜տ, անչափ շատ ուրախ եմ ու զգացված, որ չուկչա եմ համարվում:love …
Մեղղսսսի:) :

kiki
20.03.2007, 20:26
Լավն էր...:) կատակ-ողբերգություն է ինձ հիշեցնում...կարդալիս զգացի, թե ինչքան վիրավորանք ու անգամ ինչ որ տեղ ատելություն կար...հեգնանքի մասին էլ չեմ խոսում... հատկապես դուրս եկավ այս մասը.

բայց քանի որ ինքն էլ իր հերթին էր ճոճվում և մեր ճոճումների պարբերությունը համահունչ էր , նա դա էլ չէր նկատում:

Ծով
29.03.2007, 02:54
Հետաքրքիր ա…հետո էլ գլուխ կգովաք…բանակ-բանակ:)

Kita
29.03.2007, 20:47
Հետաքրքիր ա…հետո էլ գլուխ կգովաք…բանակ-բանակ:)
իսկ դու ինչու՞ չգիտեիր, որ մեր Արտակի բանակը յուրահատուկ տեղ է...:P

Ծով
29.03.2007, 22:38
իսկ դու ինչու՞ չգիտեիր, որ մեր Արտակի բանակը յուրահատուկ տեղ է...:P
եսիմ…չէի իմացել…բայց փաստորեն իմացա…:)
էս ինչու՞ լեզու հանեց…:cry

Chuk
15.05.2007, 01:14
Չուկ ջան, չգիտեի՝ որտեղ գրել, դրա համար էլ էստեղ եմ գրում՝ 1. թեմայում. ես շա՜տ, անչափ շատ ուրախ եմ ու զգացված, որ չուկչա եմ համարվում:love …
Մեղղսսսի:) :
Իսկ ես շատ ուրախ եմ, որ քեզ ճանաչելու պատիվ եմ ունեցել ու պատիվ եմ ունեցել քեզ գրածնես կարդալ տալու: Այնպես որ քեզ մեղղղսի որ դեմ չես «չուկչա» լինելուն :love

Լավն էր...:) կատակ-ողբերգություն է ինձ հիշեցնում...կարդալիս զգացի, թե ինչքան վիրավորանք ու անգամ ինչ որ տեղ ատելություն կար...հեգնանքի մասին էլ չեմ խոսում... հատկապես դուրս եկավ այս մասը.
Ատելություն դժվար, արհամարհանք հաստատ: Բայց դրանից էությունը չի փոխվում, դու շատ լավ ես զգացել իմ զգացմունքները, ինչի համար շատ շնորհակալություն :)

Հետաքրքիր ա…հետո էլ գլուխ կգովաք…բանակ-բանակ:)
Գովելու բան է, գովում ենք :P
Չե՞ս ուզում գալ, ծառայել :D

իսկ դու ինչու՞ չգիտեիր, որ մեր Արտակի բանակը յուրահատուկ տեղ է...:P
Բանակն իմը չի, ոչ էլ յուրահատուկ է: Ես եմ յուրահատուկ այդ բանակում :D
Կատակում եմ, իհարկե ;)

Chuk
17.04.2008, 11:39
Սազում ա չէ՞ նկարը :oy

Երվանդ
17.04.2008, 12:26
Ահավոր:)

Ավելացվել է 6 րոպե անց

Ահավոր:)

Ահավոր սազումա էլի, ոչ թե ահավորա:D

Enipra
17.04.2008, 12:40
Սազում ա չէ՞ նկարը :oy
Վաաայ, շատ :)
Հ.Գ. Շնորհակալ եմ, Չուկ, չուկչա լինելը արդեն շատ հաճելի է :oy Գնամ նոր երկիրս ուսումնասիրելու... ;)

WArmanW
17.04.2008, 12:42
Կյանքում չուկչա չեի զգացել ինձ::D:D:D

Մանե
21.04.2008, 16:28
Ես էլ միացա Չուկչաների բանակին:oy Մերսի Չուկ ջան, շատ հաճելի ա:)

Malxas
04.11.2010, 12:41
Հաճույքով կարդացի: Զգացվում է, որ գործ ունես բնականից օժտված ու գրելու ձիրք ունեցող մարդու հետ:

ՆանՍ
04.11.2010, 13:02
Chuk ջան շատ լավն էր ու հետաքրքիր. արագ կարդացվեց:) Կուզենայի զինվորական ծառայությանդ ընթացքում տեղի ունեցած զվարճալի դիպվածների մասին էլի գրեիր:ok

Դեկադա
04.11.2010, 13:54
Լավն էր: Հիմա ես հույս ունենա՞մ, որ տղայիս պահել մեծացրել ու ուղարկում ենք բանակ համոզված լինելով, որ էնտեղից հետ ա գալու ծխող - խմող - ճոճվող կարգավիճակով: Բա՞ պիտի տղամարդ դառնա թե չէ: Այլապես էլ ո՞ւր ենք ուղարկում:
:)

Ժող. էտ ո՞նց եք չուկչա դառնում թե ես տակից էլ չուկչա էի::D

Chuk
04.11.2010, 14:15

Դեկադա, այս շարքը ես վաղուց եմ գրել, ծառայությանս տարիներին:
Այն ժամանակ լինում էր, որ օրինակ բանակից փախնում, գալիս էի՝ հերթական գործս տեղադրելու: Էլ չասած որ կար մարդ, ով իմ հետևից ընկած էր ու հասել էր մինչև բանակ: Մի խոսքով, կային պատճառներ, որ ես չէի կարող կամ վախենում էի այդ ժամանակ այս գործերը հրապարակային դնել: Առանձնացրել էի վստահելի մարդիկ, ստեղծել «Չուկչստան» խումբ ու բաժինը տեսնում էին միայն «չուկչաները»: Դա իմ արտոնությունների չարաշահումների (http://www.akumb.am/showthread.php/6929) շարքից էր: Ծառայությանս ավարտից հետո բաժինը դարձել է հրապարակային, «չուկչայությունը» վերացել:

Chuk ջան շատ լավն էր ու հետաքրքիր. արագ կարդացվեց:) Կուզենայի զինվորական ծառայությանդ ընթացքում տեղի ունեցած զվարճալի դիպվածների մասին էլի գրեիր:ok

Այս շարքի առանձնահատկությունը էն ա, որ դրանք հայացք են ներսից: Ես անգամ չեմ ուզում թեթև խմբագրումներ կատարել, որտև էդ դեպքում շատ բան կփոխեմ: Հիմա շատ բաների՝ դրսից, այլ կերպ եմ նայում: Իսկ ներսի զգացածով գրածն ուրիշ համ ու հոտ ունի, չգիտեմ, լա՞վ, թե՞ վատ համուհոտ, բայց ուրիշ: Դրա համար չեմ ուզում շարքը դրսից շարունակել: Թեև մի քանի չգրված պատմություն կա, որոնք շարքի ամբողջության համար թերևս անհրաժեշտ են ու կգրեմ, բայց շատ չեմ ընդարձակվելու: Իսկ շարքը բովանդակությունը հասանելի է այս հասցեով (http://www.akumb.am/showthread.php/6929):

ՆանՍ
04.11.2010, 14:23
Շնորհակալ եմ,կկարդամ անպայման;)