PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրիգոր Սարգսյանի ստեղծագործությունները



Grigor
18.03.2007, 02:21
Բանակ

Եկա քեզ ասեմ ես մնաս բարով,
Բանակ եմ գնում ես երկու տարով,
Գնում եմ հեռու, ես ծառայելու,
Գիտեմ, մտքումս դու ես լինելու:

Քեզ սիրահարված ու մտքով տարված,
Քայլում եմ հանկարծ,
Կարծես առաջս դու ես միշտ կանգնած,
Ժպիտը դեմքիդ ինձանով տարված:

Իրոք սիրելիս առանց քեզ լուռ է,
Առանց քեզ օրս սեվ ու մռայլ է,
Այս գարնան օրով, օրս տխուր է,
Քանզի իմ սերը ինձնից հեռու է:

Եկել եմ կանգնել ու նայում եմ քեզ,
Ու չեմ հավատում իմ աչքերին ես,
Ամեն ինչ նույնն է և արաջվա պես,
Նորից նույն տունն է հարազատ այնպես:

Բայց երբ նայում եմ աչքերիդ հանկարծ:
Տեսնում եմ այնտեղ մեր սերը կորած:

Անդարձ պատմություն մեր սիրո մասին,
Երբեք չենք լինի էլ մենք միասին,
Եկավ ու անցավ ինչպես մի ժամանց,
Հոգումս թողեց միայն մի պատրանք:

© Գրիգոր Սարգսյան

Մոդերատորական։ Կարդացե՛ք Ակումբի կանոնադրությունը։
1. Ակումբում չեն թույլատրվում լատինատառ վերնագրերը։
2. Ակումբում չեն ողջունվում ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ վերնագրերը։
Վերնագիրը խմբագրված է։
Սեփական ստեղծագործությունների համար, կա առանձին ենթաբաժին։ (http://www.akumb.am/forumdisplay.php?f=9)
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Grigor
18.03.2007, 23:39
Կյանքի դուռը

Կյանքս ինձ կյանք է ասում,
Կյանք ասելուց չի հոքնում,
Կյանքս տես ինչ է պատմում,
Կյանքի իմաստով խոսում…

Իսկ թե կյանքս շատ կասի,
Կյանքս ասելուց կհոքնի՝,
Գուցե բառեր չի գտնի…

Կմտածի, կսարքի,
Ծնողներին կկանչի,
Կամ էլ մեր տուն կփախչի,

Իմաստավոր կյանքի մեջ,
Նա իր դուռը կբացի…

© Գրիգոր Սարգսյան

Մելիք
18.03.2007, 23:51
Բարով ես եկել, բայց գրածներդ հեչ բանի պետք չի;) :

Grigor
18.03.2007, 23:58
Դե լավ եթե չես հավանում, քեզ չեն ստպում հավանել…

Ավելացվել է 7 րոպե անց

Բարով ես եկել, բայց գրածներդ հեչ բանի պետք չի;) :

Լսի ընկեր ջան, մի քանի հատ քո ստեղծագործություններից գրի տեսնեմ քո գրածը ինչքանովա իմինից լավ…

Սպասում եմ