PDA

Դիտել ողջ տարբերակը : Ատելությունից սեր



Arisol
17.03.2007, 14:46
Հարգելի ակումբցիներ:
Ձեր քննադատությանն եմ ներկայացնում իմ առաջին պատմվածքը (չհաշված երազներս): Գիտեմ, որ լիքը թերություններ ու բացթողումներ կան, բայց ակնկալում եմ ձեր դիտողություններն ու խորհուրդները: ;) Հուսով եմ՝ շատ չեք քֆրտի: :D


Ատելությունից սեր

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ես ծնվեցի: Մայրիկիս մոտ ցավեր սկսվեցին.ես հրմշտում էի ներսից, անհամբեր ուզում էի լույսը տեսնել, չէ՞ որ արդեն 9 ամիս էր, ինչ այդ մթության մեջ էի… Հայրս շտապեց տանել մեզ ծննդատուն ու հենց ծննդատան դիմաց մեր մեքենան ավտովթարի ենթարկվեց՝ բախվելով շտապօգնության մեքենային: Հայրս տեղում մահացավ…Մայրս հասցրեց ինձ կյանք տալ: Ես ծնվեցի, իսկ նա մահացավ, և այդ օրվանից եղբայրս սկսեց ատել ինձ… Ատում էր ավելի շատ, երբ ես լաց էի լինում և «մամա» կանչում: Նրա ցավը շատ խորն էր…

Անցավ 2 տարի, երբ մենք տատիկ-պապիկի հետ գնացինք ծովափ՝ հանգստանալու: Ջրի մեջ եղբայրս մի անգամ փորձեց ինձ խեղդել… Նա սուզել էր գլուխս ջրի մեջ և բաց չէր թողնում, բայց տատիկս ժամանակին տեսավ և օգնության հասավ:
- Այ տղա՛, ի՞նչ ես անում: Քույրդ է, չէ՞, կարող էիր սպանել:
- Ես ատում եմ նրան,- կատաղած հայացքով պատասխանեց եղբայրս:

Նման դեպքեր շատ են եղել, երբ եղբայրս փորձել է ինձ սպանել: Նա համարում էր, որ մեր ծնողների մահվան պատճառը ես եմ, որ եթե ես չլինեի, հիմա նրանք երեքով հանգիստ, ուրախ կշարունակեին ապրել, սակայն հայտնվեցի ես և խլեցի նրանց…

Տարիներ էին անցել, մենք միասին գնում էինք դպրոց: Ես կարծում էի, թե տարիների ընթացքում նրա ատելությունը կանցնի, բայց, ցավոք, այն գնալով ավելի ու ավելի էր խորանում… Դպրոցական տարիներին ես ինձ միայնակ էի զգում։ Նա բոլորին լարել էր իմ դեմ.
- Նայե՛ք, մարդասպանն է գալիս, - ասում էին երեխաները, երբ ես դպրոց էի մտնում, և այդ ամենը եղբորս շնորհիվ…

Ես չունեի ո՛չ ընկերներ, ո՛չ ընկերուհիներ: Ոչ ոք չէր ցանկանում լինել մարդասպանի, առավել ևս՝ ծնողասպանի ընկեր, իսկ ով էլ որ ցանկանար, եղբայրս պատժում էր:

Արդեն բավական մեծ էի և փորձում էի խոսել նրա հետ այդ ամենի մասին, բայց ամեն անգամ խոսակցությունն ավարտվում էր կատաղի սպառնանքներով.
- Ինչու՞ ես ինձ այդքան ատում, մի՞թե երբեք չի գալու այն օրը, երբ մենք կլինենք հարազատներ, ոչ թե թշնամիներ…
- Ի՞նչ է, կարծում ես՝ սպանեցիր ծնողներիս ու հիմա կարող ես հանգիստ ապրե՞լ: Հա՜-հա՜-հա՜: Միամի՛տ աղջիկ: Ես քեզ ատու՛մ եմ ու ամեն ինչ կանեմ քեզ ոչնչացնելու համար:

Նա անկառավարելի մարդ էր դարձել, և ոչ ոք չէր կարող նրան անգամ խորհուրդ տալ, իսկ եթե խոսքն իմ մասին էր, նա անմիջապես խզում էր հարաբերությունները տվյալ մարդու հետ:

Մի անգամ շատ երկար մնացի գրադարանում, և երբ դուրս եկա, արդեն մութ էր: Ես սովոր էի մթով տուն գնալ, վախենալու ոչինչ կարծես չկար, բայց այդ երեկոն շատ բան փոխեց իմ կյանքում...

Գրեթե հասել էի կանգառին, երբ տեսա եղբորս ընկերոջը, որը վազելով մոտեցավ ինձ և ասաց.
- Շու՛տ արի, եղբայրդ վատացել է, քեզ է կանչում:

Ես վազեցի նրա հետևից: Եղբորս ընկերը տարավ ինձ ինչ-որ կորած տեղ, որտեղ ես երբեք չէի եղել: Մի պահ նա կանգ առավ…
- Ու՞ր է եղբայրս, Սահա՛կ:
- Սպասի՛ր, հիմա նրան կբերեն:

Ավելացվել է 1 րոպե անց
Ետևից ոտնաձայներ լսեցի, շրջվեցի և տեսա եղբորս՝ իր ընկերների հետ: Նրա հետ ոչինչ էլ չէր պատահել: Չէի հասկանում, թե ինչ էր կատարվում: Վազեցի եղբորս մոտ՝ համոզվելու, որ ամեն ինչ նորմալ է, սակայն ինձ բռնեցին, կապոտեցին և հենեցին ավտոմեքենային:
- Ի՞նչ է այս ամենը նշանակում, ինչու՞ եք ինձ կապոտել,- վախեցած հարցրեցի ես, սակայն բերանս փակեցին…

Եղբայրս մոտեցավ ինձ.
- Վերջապես կստանաս քո հասանելիքը: Ի՞նչ, ախ դու մեղավոր չես, հա՞: Անառակ քածի՛ մեկը: Սպանեցիր հորս ու մորս ու հանգիստ ապրում ես քեզ համար, հա՞: Դե կե՛ր, մարդասպա՛ն, մեռի՛ր, ատու՛մ եմ քեզ, ուզում եմ տեսնել քո մահը,- գոռում էր նա՝ դանակով հարվածելով մարմնիս…

Ահավոր վախեցած էի, ճչում էի, լաց էի լինում, խնդրում էի, որ բաց թողնի, բայց չէի պատկերացնում, որ նա այդ աստիճան վայրենի կարող էր լինել… Շուտով նա պատռեց հագուստս.
- Բա՛ց թող, խնդրում եմ, մի՛ արա,- բայց նա ոչ մի ուշադրություն չէր դարձնում իմ այդ ճչոցներին…
Մի հատ կոպիտ ու սառը համբուրեց ու ասաց.
- Նա ձերն է: Ինչ ուզում եք՝ արեք, տանջե՛ք այդ քածին,- իսկ ինքը կողքից նայում և ծիծաղում էր…

Չեմ հիշում, թե ինչ կատարվեց գիշերը, բայց արթնացա հիվանդանոցում: Եղբայրս կանգնած էր իմ դիմաց, նայում էր ուղիղ աչքերիս մեջ: Երբեք չեմ մոռանա այդ հայացքը, այդ սառը, ատելությամբ լի հայացքը: Մարմիս դողում էր, ուզում էի դուրս փախչել սենյակից, ուզում էի, որ նա անհետանա աչքերիս առաջից, որ էլ երբեք չտեսնեմ նրան:

Հարազատներս տեսան, որ աչքերս բաց են և ասացին.
- Անուշի՛կ ջան, ո՞վ է քեզ այս վիճակին հասցրել, պուպուշ ջան:

Երկար լռություն տիրեց սենյակում, իմ ու եղբորս հայացքները սառել էին ժամանակի մեջ: Նա պատրաստ էր բանտ նստելու, այո՛, անգամ բանտարկության էր պատրաստ, բայց նրա աչքերում բոցավառվում էր ուրախությունը. Չէ՞ որ վերջապես հաշվեհարդար էր տեսել ինձ հետ...

Չնայած այդ ամենին՝ ես չկարողացա եղբորս մատնել, և ասացի.
- Չգիտեմ…Դիմակներով էին…

Իհարկե, այս ամենը ոստիկանությունը ականջի հետև չէր կարող գցել և երկար հետաքննությունից հետո եղբորս և իր ընկերներին, որոնք ներկա էին այդ օրը, օրենքի առաջ կանգնեցրին և մի քանի տարվա ազատազրկման ենթարկեցին:

Բանտում եղած ժամանակ ոչ ոք չէր այցելում նրան, բացի ինձնից: Ես նրա միակ հարազատն էի: Առաջին անգամ, երբ նա տեսավ ինձ բանտում, կարծես հրեշ տեսնելիս լիներ: Դե, իհարկե, չէր սպասում, որ իր քույրն այդ ամենից հետո կարող էր այցելել իրեն: Հենց առաջին տեսակցության ժամանակ նա պինդ գրկեց ինձ, գրկեց այնպես, ինչպես ես միշտ երազում էի, որ գրկեր: Երկար ժամանակ բաց չէր թողնում իր գրկից, կարծես մենք երկար տարիներ միմյանց տեսած չլինեինք… Այո՛, իրոք չէինք տեսել, իմ ծնված օրվանից նա իմ մեջ միայն թշնամու էր տեսել…

Մինչ օրս նա ներողություն է խնդրում, որ այդքան դաժան էր իմ հանդեպ, ընդունում է, որ ես մեղավոր չէի մեր ծնողների ողբերգական մահվան մեջ, ու ցանկացած առիթով ինձ ինձ այցելության է գալիս:

Նա հիմա ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ և տղա, որոնց միշտ ասում է, որ իրար պետք է սիրել ու պաշտպանել:

Ուլուանա
17.03.2007, 15:32
Նար, որպես առաջին պատմվածք՝ վատ չի։ ;) Ինձ թվում է՝ կարելի էր ընդլայնել ու ավելի ծավալուն պատմվածք դարձնեl։ Կարդալիս մի տեսակ հապճեպության զգացողություն կար... Զգացմունքներն էլ որ ավելի շատ լինեին արտահայտված, ավելի տպավորիչ կլիներ։ :) Օրինակ՝ եղբոր ատելության պատճառով աղջկա ապրումներն ավելի մանրամասն լինեին ու կոնկրետ օրինակներով, այսպես ասած, լուսաբանված լինեին։ Գիտեմ, մի քանի տեղ գրել ես, բայց, էլի եմ ասում, լավ կլիներ, եթե ավելի մանրամասն գրեիր, օրինակ՝ դպրոցում երեխաների վերաբերմունքը ցույց տվող պահեր, նույնը բակում և այլն։

Մի խոսքով, կարելի է ասել, որ պատմվածքդ մի քիչ նման էր որևէ ստեղծագործության (պատմվածքի կամ նույնիսկ վեպի) համառոտ բովանդակության (summary)։

Ինչ էլ երկար-բարակ դաս տվեցի... :oy

Arisol
17.03.2007, 15:38
Շնորհակալություն դասիդ համար, Ան ջան: Ճիշտն ասած այն այսքան կարճ եմ գրել, քանի որ ինքս նախընտրում եմ կարճլիկ պատմվածքներ :oy ու չուզեցա մանրանալ, խորանալ նշածդ բաների մեջ, բայց ինչպես հասկացա, դրանք ավելի կարևոր են կարդացողի համար ու ավելի շատ »համ» են տալիս ստեղծագործությանը :) :
Հետագայում հաշվի կառնեմ խորհուրդներդ ;) :

Հ.Գ. Շնորհակալություն Ուլուանային սրբագրելու համար:

John
21.03.2007, 16:05
Ընդհանուր առմամբ հավանեցի: Անահիտի հետ համաձայն եմ էն առումով՝ որ կարելի էր էդ «կորիզի» վրա ավելի ծավալուն ստեղծագործություն գրել…

հենց ծննդատան դիմաց մեր մեքենան ավտովթարի ենթարկվեց՝ բախվելով շտապօգնության մեքենային: Հայրս տեղում մահացավ…Մայրս հասցրեց ինձ կյանք տալ: Ես ծնվեցի, իսկ նա մահացավ,
էս մասը կարդալիս փշաքաղվեցի…