PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱԿՈՒՄԲ, ծնունդդ շնորհավոր…



Cassiopeia
17.03.2007, 10:47
:) Ծնունդդ շնորհավոր, Ակո՛ւմբ…
Մաղթում եմ քեզ բեղումնավոր ապագա, անխափան աշխատանք ու բազում օգտագործողներ (user)…
Միշտ լինես այսքան լավն ու այսքան սիրված…
Ես քեզ շաաաատ եմ սիրում:love

Մանոն
17.03.2007, 11:04
Շնորհավոր տարեդարձդ, ԱԿՈՒ'ՄԲ, միշտ եղիր այսպես ջերմ ու գրկաբաց: Ծավալվի'ր, ընդլայնվի'ր, ապրի'ր երկա~ր-երկա~ր: Եղի'ր միայնակների ու հուսահատների ապաստան, չիմացողների` դաստիարակ, ստեղծագործողներին` սատարող, ամենագետներին ու ռոմանտիկներին` կապող մի օղակ....մի խոսքով բալոր բոլորիս այնքան անհրաժեշտ ու սիրելի մի միջավայր, առանց որի զարմանում եմ թե ինչպես ենք մինչև հիմա յոլա գնացել: Օրհնվեն քեզ ստեղծողները::)

Guest
17.03.2007, 11:13
Ի՞նչ ասեմ… շնորհավոր:)

Cassiopeia
17.03.2007, 11:14
Ի՞նչ ասեմ… շնորհավոր:)

Մտքինդ ասա, լավն ասա, չէ որ մերն է…:love

Guest
17.03.2007, 11:21
Մտքինդ ասա, լավն ասա, չէ որ մերն է…:love

Մտքիս ինչ կար անկեղծորեն ասացի:

քաղաքացի
17.03.2007, 11:59
Շնորհավոր: :)
Լավ ես արել ծնվել ես ;)

ihusik
17.03.2007, 12:08
ԱԿՈՒՄԲ, ծնունդտ շնորհավոր… Շնորհակալ եմ քեզ Ակումբ:) Ակումբ ասելով նկատի ունեմ նախ այն ստեղծողներին ու այդ գործում նրանց սատարողներին ու աջակցողներին, հետո մոդերատորներին ու անդամներին, որոնք գեղեցկացնում ու կյանք են տալիս Ակումբին: Ես ճիշտ է, միայն շնորհակալությունս հայտնեցի, բայց այդ "Շնորհակալության" մեջ բազու՜մ բարեմաղթանքներ կան սրտի լույսով ջերմացրած...;)

Երևի Manon-ի հիասքանչ բարեմաղթանքներից հետո չկարողացա ավելի լավ ու գեղեցիկ բառեր գտնել, որ արժանի լինեին պահ տալու մեր սիրելի Ակումբի սրտում: Այո ես սիրում եմ Ակումբին, որովհետև նա ամենահարազատ ու լավ ընկերոջ նման թողնում է մեզ, որ իր սրտի մեջ հետք թողնենք մեր իսկ սրտից բխած գրառումներով, որոնք մեր սրտի կողմից ջերմացված գիտելիքները պետք է լինեն, որ արժանի լինեն նրա սրտում պահ տալու համար::oy :love

Մանե
17.03.2007, 12:26
Շ Ն ՈՐ Հ Ա Վ Ո Ր:love
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս:)
Ցանկանում եմ,որ ԱԿՈՒՄԲԸ լինի այնպիսին,ինչպիսին որ կա.Ես այն շաաաաաաատ եմ սիրում:love

Աբելյան
17.03.2007, 12:42
շնորհավոր!

Philosopher
17.03.2007, 13:54
Շնորհավորում եմ. Ակումբը ապացուցում է, որ երբեմն փոքր վիրտուալ տարածքում ավելի շատ կենդանի կյանք ու երկխոսություն կարող է լինել, քան այն տոտալ լռության մեջ, որն ընդունված է "կյանք" անվանել։ Կյա՛նք ակումբին և ակումբայնությու՛ն կյանքին։

CactuSoul
17.03.2007, 14:05
Շնորհավոր մեկամյակդ, Ակումբի՜իիկ:love :kiss :
Ակումբ ջան, դու ինձ այնքա՜ն շատ բան ես տվել:love … Երևի ինքդ էլ չես կասկածում;) : Շնորհակալ եմ քեզ, Ակո՜ւմբ:) : Բարով ես ծնվել:love …
Քեզ երկար ու անխափան կյանք ու շա՜տ բարեկիրթ անդամներ եմ մաղթում: Նաև այնքան հետաքրքիր ու թեժ քննարկումներով թեմաներ, որ երրրբեք-երբեք չձանձրանաս:) :
Շնոր-հա-վոոոր:clap …

Selene
17.03.2007, 14:19
Ակումբ ջան շնորհավորում եմ ծնունդդ:)
Շատ լավ ես արել, որ ծնվել ես:hands
Ցանկանում եմ մեկի կողքին բազում զրոներ, նաև իմաստալից գրառումներ, իսկ խելացի ու լավ անդամներն էլ անպակաս լինեն քեզանից:)

Arisol
17.03.2007, 14:20
Իմ սիրելի Ակումբ :
Շնորհավո՛ր տարեդարձդ, սիրելի՛ս: Դու իմ կյանքում մեծ հեղաշրջում կատարեցիր, որի համար շնորհակալ եմ ճակատագրին: Քո շնորհիվ ես ունեցա ընկերներ, ավելին՝ իսկական ընկերներ: Քո շնորհիվ ես հասկացա, որ միայնակ չեմ Հայաստանում, որ կան մարդիկ, որոնք կիսում են իմ կարծիքը: Քո շնորհիվ իմ կյանքը նոր ընթացք ստացավ, մի նոր իմաստով լցվեց:

Չգիտեմ, թե ինչ էի անում ամեն օր մինչ ակումբ մտնելը, որտև այժմ, երբ գոնե մի որոշ ժամանակով այն անհասանելի ա դառնում՝ չգիտեմ, թե ինչով զբազվեմ:think …

Շնորհակալ եմ, Ակումբ, որ տվեցիր ինձ ևս մի հույս, որ Հայաստանը դեռ հնարավորություն ունի նորմալ երկիր դառնալու ի շնորհիվ այն մարդկանց, ովքեր այցելում են քեզ:


Ծավալվի'ր, ընդլայնվի'ր, ապրի'ր երկա~ր-երկա~ր: Եղի'ր միայնակների ու հուսահատների ապաստան, չիմացողների` դաստիարակ, ստեղծագործողներին` սատարող, ամենագետներին ու ռոմանտիկներին` կապող մի օղակ....
Ստորագրում եմ:

Ուլուանա
17.03.2007, 14:45
Էս ու՜մ ծնունդն է... :yahoo Մեր սիրելի ակումբիկը մեկ տարեկան է դառնում։ :erexa :hands Շնորհավոր, ակումբ։ :love Հավատս չի գալիս, որ արդեն մեկ տարի է անցել այն օրվանից, երբ ծնվեց մեր սիրելի ակումբը։ Էսօրվա պես հիշում եմ, թե ոնց էինք ոգևորվել այն ժամանակ դեռ փոքրաթիվ անդամներս, որ վերջապես հայատառ ֆորում ունենք։ :) Քիչ առաջ մի կերպ գտա իմ առաջին գրառումը (http://www.akumb.am/showthread.php?t=3), որը նաև ակումբի առաջին գրառումն էր (չհաշված Chuk-ի փորձնական գրառումը ) առաջին ոչ փորձնական թեմայում։ Հիշում եմ ակումբի դատարկ, անմարդաբնակ տեսքը, երբ դեռ մի քանի անդամ ուներ ու 0 թեմա։ :D

Ինչքա՜ն բան է փոխվել այն օրվանից... Քանի՜ հոգեհարազատ ու հետաքրքիր ընկեր ենք ձեռք բերել ակումբի շնորհիվ։ :love Քանի՜-քանի՜ հետաքրքիր ու անմոռաց օր ենք անցկացրել միասին։ :)

Կարծում եմ, որ ակումբին ուղղված մեր այն ժամանակվա մաղթանքներն այսօր կարելի է ընդհանուր առմամբ իրականացած համարել, ինչում ակումբի անդամներից յուրաքանչյուրն, անկասկած, իր լուման ունի։ :) Շնորհակալ եմ բոլորիդ, որ ակումբն եք կազմում։ Առանց ձեզ ակումբն ակումբ չէր լինի։ :kiss

Եվ նորից, ինչպես առաջին անգամ, ակումբին երկա՜ր-երկա՜ր տարիների ուրախ ու բեղմնավոր կյանք եմ մաղթում ու անխափան աշխատանք։

Ծով
17.03.2007, 14:50
Լուրջ եմ ասում՝ Ուլուանայի գրածը կարդալիս լացս եկավ:cry
Ես էլ շատ կարճ ժամանակում սիրեցի Էս Պուճուրին:love …
ու շատ շատերին…
Ապրե՛ն Ակումբի իսկական ծնողները …:D
Շնորհավոր սիրո՛ւնս, ես քեզ շատ եմ սիրում:) ու դու մեղավոր չես………հասկացար ինձ;)

kiki
17.03.2007, 15:13
Երկար-բարակ չեմ խոսի, պարզապես կշնորհավորեմ բոլորին Ակումբի միամյակի կապակցությամբ, հատկապես՝ Չուկին, որը եթե չլիներ, ես էլ այստեղ չէի լինի...:)

Goga
17.03.2007, 15:28
Այսօր արդեն քո ծնունդն ենք մենք տոնում,
Կարոտում ենք, եթե մի օր չես լինում:
Ուզում եմ որ միշտ անխափան աշխատես ու
Մարդկանց մեջ միայն բարին սերմանես,
Բոլորի սերն ու հարգանքը վայելես:love

Շնորհավոր ԱԿՈւՄԲ ջան, ես այնքան ուրախ եմ, որ քո անդամն եմ, այնքան ուրախ եմ, որ դու կաս քո խելացի անդամների ու ստեղծողների հետ միասին:
Ես քեզ շատ սիրում եմ::love

John
17.03.2007, 15:43
Ակումբ… ինչքա՜ն եմ սիրում Քեզ… Ի սրտե շնորհավորում եմ Քեզ՝ մեկ տարեկան դառնալու առթիվ ու ցանկանում, որ ապրես լիքը տարիներ, միշտ ունենաս մեր նման լավ յուզերներ, շա՜տ հետաքրքիր թեմաներ…
Ուզում եմ ևս մեկ անգամ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց՝ ում շնորհիվ արդեն 1 տարի է, ինչ գործում է Akumb.am-ը:

Մանոն
17.03.2007, 15:57
Քիչ առաջ մի կերպ գտա իմ առաջին գրառումը (http://www.akumb.am/showthread.php?t=3), որը նաև ակումբի առաջին գրառումն էր (չհաշված Chuk-ի փորձնական գրառումը ) առաջին ոչ փորձնական թեմայում։ Հիշում եմ ակումբի դատարկ, անմարդաբնակ տեսքը, երբ դեռ մի քանի անդամ ուներ ու 0 թեմա։ :D
Ուլուանա ջան, ինչ կլինի հենց այստեղ մի քանի հատ մեջբերում արա առաջին այդ գրառումներից, շա՜տ հետաքրքիր է::love

Ուլուանա
17.03.2007, 16:05
Ուլուանա ջան, ինչ կլինի հենց այստեղ մի քանի հատ մեջբերում արա առաջին այդ գրառումներից, շա՜տ հետաքրքիր է::love
Manon ջան, ենթադրելով, որ որոշ մարդկանց կարող է դա հետաքրքրել՝ ես քո մեջբերած մասում հենց «իմ առաջին գրառումը» արտահայտությունը հատուկ լինք էի դարձրել, որ ցանկացողները կարողանան վրան սեղմելով նայել այն։ :) Պարզապես սեղմիր այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=3), և կկարդաս։ ;)

Selene
17.03.2007, 16:14
Հիշում եմ ակումբի դատարկ, անմարդաբնակ տեսքը, երբ դեռ մի քանի անդամ ուներ ու 0 թեմա։ :D

Ինչքա՜ն բան է փոխվել այն օրվանից... Քանի՜ հոգեհարազատ ու հետաքրքիր ընկեր ենք ձեռք բերել ակումբի շնորհիվ։ :love Քանի՜-քանի՜ հետաքրքիր ու անմոռաց օր ենք անցկացրել միասին։ :)

Կարծում եմ, որ ակումբին ուղղված մեր այն ժամանակվա մաղթանքներն այսօր կարելի է ընդհանուր առմամբ իրականացած համարել, ինչում ակումբի անդամներից յուրաքանչյուրն, անկասկած, իր լուման ունի։ :) Շնորհակալ եմ բոլորիդ, որ ակումբն եք կազմում։ Առանց ձեզ ակումբն ակումբ չէր լինի։ :kiss

Ուլուանա ջան երևի առաջին հերթին պիտի Չուկին, քեզ ,Արշակին, ArtGeo-ին և մնացած բոլոր ստաժավոր անդամներին ու ակումբի հիմնադիրներին շնորհավորեինք և մեր շնորհակալությունը հայտնեինք; Ուշացումով ուղղում եմ սխալս:oy ու ասում` շատ ապրեք, որ հիմնել ու նպաստել եք ակումբի կայացմանն ու հետագա առաջխաղացմանը;

A<R<A<K<S
17.03.2007, 16:44
Շնորհավոր սիրելի Ակումբ շան:)

Բարեկամ
17.03.2007, 16:48
Շնորհավորում եմ :)
Մեկ տարում ՝ դրական առաջընթաց:
Մի անգամ նշել եմ, էլի ասեմ. Ակումբի սերուցքը լավն ա ու այն ձգում-համախմբում ա մեզ բոլորիս, բոլորս՝ տարբեր, բայց համամասնական:
Համաձայն եմ, որ այս վիրտուալ կյանքն ավելի առողջ ա, քան իրականը, քանի որ զտված ա առևտրից:
Այստեղ կա տիեզերական սեր…

Ուրվական
17.03.2007, 17:09
Հալալ ա ձեզ, շնորհավոր…;) :)

Tumbler
17.03.2007, 17:25
Ծնունդտ շնորհավոր Ակումբ ՋԱՆ. Քեզ մաղթում եմ անխափան ածխատանք, լիքը լիքը քեզ սիրող յուզերներ ու ամենակարեվորը քեզ հանկարծ չնեղեն. Դու ել մի տարեկան դառար:cry

Մանոն
17.03.2007, 18:03
Manon ջան, ենթադրելով, որ որոշ մարդկանց կարող է դա հետաքրքրել՝ ես քո մեջբերած մասում հենց «իմ առաջին գրառումը» արտահայտությունը հատուկ լինք էի դարձրել, որ ցանկացողները կարողանան վրան սեղմելով նայել այն։ :) Պարզապես սեղմիր այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=3), և կկարդաս։ ;)
...Այո կարդացի, ասես ակումբի «Օրագրից» կարդալիս լինեի, ի՜նչ խանդավառությամբ եք սկսել գործը: կեցցե՛ք բոլորդ:
Եվ ուզում եմ հարցնել. արդարացե՞լ են արդյոք ձեր հույսերը, սպասումները: Դուք ակնկալու՞մ էիք արդյոք, որ մեկ տարի հետո այսքան սիրված ու ողջունելի ԱԿՈՒՄԲ եք ունենալու:

Firegirl777
17.03.2007, 18:11
ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ:hands :hands
Մեր սիրելի ակումբի ծնունդը շնորհավոր:) :)
Ինչ լավ է, որ արդեն մեկ տարեկան, դե ինչ կարելի է մաղթել այսքան առողջ մի երեխայի իհարկե ու այդպես առղջ էլ շարունակի մեծանալ .....;)

Ի դեպ նոր դիզայնը անձամբ ինձ շաաաաատ՜՜՜՜՜ դուր եկավ, շատ լավն է:ok

Enipra
17.03.2007, 23:12
Իմ սիրելի փոքրիկ Ակումբիկ, շնորհավորում եմ ծննդյանդ տոնը։
Դու գերեցիր ինձ հենց առաջին օրվանից ու արդեն գրեթե 1 տարի է, ինչ միասին ենք՝ անտեսելով տարիքային հսկայական տարբերությունը և նույնիսկ այն, որ նախորդ սանրվածքդ, որ հատուկ սարքել էիր կանանց տոնի առթիվ անակնկալ մատուցելու համար, ինձ դուր չէր գալիս։ :love :D
Ի դեպ, նոր վերնաշապիկդ քեզ շատ է սազում։:oy

Հ.Գ. Ժողովուրդ, ի՞նչ եք կարծում Ակումբը տղա՞ է, թե՞ աղջիկ։ :D

TigranM
17.03.2007, 23:43
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Նախ և առաջ, շնորհավորում եմ բոլորիս, միանում եմ բոլորի բարեմաղթանքներին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնց ջանքերով ստեղծվել է ակումբը և մինչև օրս անխափան աշխատում է: Շատ օգտակար գործ եք կատարել, սա ևս մեկ քայլ է հայատառ ինտերնետի զարգացման ճանապարհին: Իրոք, որ հիանալի, շատ որակով աշխատանք եք կատարել:Ակումբը այն եզակի ամ կայքերից է, որ մեծ հաճույքով եմ այցելում:
Իդեպ կայքի նոր դիզայննել շատ դուրս եկավ:

murmushka
18.03.2007, 00:23
Շնորհավոր ծնունդդ: Ես նորեկ եմ այս ֆորումում, սակայն, անկեղծ ասած, հասցրել եմ սիրել եվ կապվել: Շնորհավորում եմ ակումբի հեղինակներին, որ նրանց մտահաղացումն իրականացավ: Հուսով եմ ժամանակի ընթացքում կկարողանամ ինձ էլ համարել ակումբի լիիրավ անդամ…
Եվս մի անգամ շնորհավոր…

StrangeLittleGirl
18.03.2007, 01:06
Հավատս չի գալիս, որ արդեն մի տարի է անցել, չնայած մյուս կողմից էլ այնպիսի տպավորություն է, թե Ակումբը շա՜տ վաղուց գոյություն ունի: Հիշում եմ՝ ռուսալեզու հայկական ֆորումներից զզված՝ մեծ անհամբերությամբ էի սպասում, թե երբ պետք է Չուկը Ակումբը բացի: Երբ վերջապես բացվեց, այնքա՜ն դատարկ էր: Ես գիտեի, որ Ակումբը կմեծանա, կծաղկի, բայց չէի սպասում, որ ընդամենը մեկ տարվա մեջ այսքան կաճի:

Ակումբից ուրիշ բան էի սպասում, բայց իմ պատկերացումներից դուրս եկավ: Այն սոսկ հայալեզու ֆորում չէր ինձ համար, որը պետք է պարզապես ռուսալեզուներից հարմար լիներ ու ավելի հետաքրքիր… Այստեղ ես շատ բան սովորեցի, շատ էլ տվեցի: Կար ժամանակ, երբ Ակումբից պոկվել չէի կարողանում: Արդյունքում դասերս էին տուժում, բայց դե… Լիքը նոր մարդկանց հետ ծանոթացա, հների հետ է՛լ ավելի մտերմացա, և հիմա բոլորին շատ սիրում եմ: Բազմաթիվ նոր դրական ու բացասական հատկանիշներ ձեռք բերեցի: Իմ կյանքում շրջադարձային փոփոխություններ եղան…

Մի խոսքով, Ակումբին իրոք մեծ նշանակություն է ունեցել ինձ համար: Այնպես որ շնորհավոր ծնունդդ, Ակումբ ջան: Քեզ շատ եմ սիրել մի ժամանակ… Հիմա գուցե մի քիչ քիչ եմ սիրում, և դու ինձ համար սոսկ ժամանցի վայր ես դարձել: Ամեն դեպքում կարծում եմ, որ պետք է, որ հիմա այսպես լինի: Չէ՞ որ մեկ տարի շարունակ քեզ նվիրվելով ես իմ կյանքի շատ ուրիշ բնագավառներից հետ ընկա: Եկել է բացը լրացնելու ժամանակը…

xman
18.03.2007, 09:33
Շնորհավորում եմ բոլոր ակումբցիներին, հատկապես ակումբի հիմնադիրներին! :)

Koroleva
18.03.2007, 10:00
Դու արդեն մեկ տարեկան ես, մեծ չես, չէ՞, բայց փոքր էլ չես, հա՞…
շնորհավոր

Երվանդ
18.03.2007, 10:19
Ծնունդտ շնորհավոր Ակումբ ջան, դու տղա ես:)

Mesrop
18.03.2007, 10:30
Էնում պուճուր ախպոր ծնունդն ա… :)
Շնորհավոր! :)
Ադմիններին էլ եմ շնորհավորում! հալալա!

Srtik
18.03.2007, 11:21
Շնորհավորում եմ Ակումբ ջան:)

Վազգեն
18.03.2007, 11:35
Ի՞նչ ասեմ, ակումբիկ ջան, ծնունդդ շնորհավոր: Ես քեզ շատ բանով եմ պարտական: Չգիտեմ ոնց քեզ երախտապարտությունս հայտնեմ: Մի բան հաստատ կարող եմ խոստանալ: Ես քեզ չեմ դավաճանի::)

Ադմիններ ու մոդերատորներ, դուք էլ իմացեք, որ ձեզ էլ եմ երախտապարտ ձեր տքնաջան աշխատանքի համար: :)

Artgeo
21.03.2007, 23:21
Վայ, ինչ հավեսա այսօր անձամբ իմ անունից եմ շնորհավորելու:

Չէ, երկար ճառեր չեմ ասի: Պարզապես... Գարուն է... Ձմեռվա ցրտից հոգնած սառած բնությունը հետզհետե վերակենդանանում է: Նույն վիճակում է և մարդու հոգին: Սա տարվա այն հատվածն է, երբ մեջդ ու շուրջբոլորդ սկսում է արդնանալ ու երգել... Վերածնվում է բնությունը, ծնվում է նոր կյանքն ու սերը... Գարնանային մի այդպիսի օր էլ ծնվեց Ակումբ.am-ը։ Եվ ահա մեկ տարի անց, նա նորից վերածնվեց, այլ գույներով, այլ տեսքով...

Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ սա բոլորիս տոնն է։ Չէր լինի Ակումբը Ակումբ, եթե չլինեին նրա բոլոր անդամները։ Բոլոր անդամները ունեն իրենց տեղը Ակումբում։ Բոլորն էլ լավն են իրենց յուրահատկությամբ ու անկրկնելիությամբ և հենց դա էլ դարձնում է Ակումբի առօրյան հետաքրքիր։

Ցանկանում եմ, որ մեր Ակումբը մեծանա, պահպանելով ջերմ ու ընկերական մթնոլորտը։ Ցանկանում եմ, որ ադմինիստրացիայի բոլոր ծրագրերը իրականություն դառնան։

ՇՆՈՐՀԱՎՈՐ

Սահակ
22.03.2007, 01:56
Շնորհավորում եմ «ԴԱՐ» ակումբի անդամներին և ադմինիստրացիային։
Ես շատ էի զզվում ռուսերեն կամ անգլերեն լեզվով սարքած հայկական ֆորումներից։ Ես էլ եմ զարմացած թե ինչքան արագ ակումբը աճեց այս մեկ տարվա մեջ։ Նաև դուրեկան զարմացած եմ ոչ միայն ակումբի անդամների քանակով բայց նաև գրառումների բարձր որակով։

Կարեն ջան
22.03.2007, 10:01
Ընդունեք իմ շնորհավորանքները «ԴԱՐ» ակումբի անդամներ և ադմինիստրացիա։

aniko
22.03.2007, 13:07
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԱՐԵԴԱՐՁԴ ԱԿՈՒՄԲ :love

լինես միշտ այպես ջերմ ու մարդամոտ, մարդաշատ

երկար լինի կյանքդ, ու շարունակես ակումբցիներին այսպես կրակոտ պահել

John
17.03.2016, 13:18
Շնորհավոր Ծիտ :love :flower:friends:

Ariadna
17.03.2016, 13:33
Ակումբ ջան, շնորհավոր ծնունդդ, ապրես որ կաս: Ու շնորհակալություն էն բոլոր ընկերների համար, որ կան էսօր իմ կողքին քո շնորհիվ :kiss

Sambitbaba
17.03.2016, 13:45
Շնորհավոր բոլորի՜՜՜ս...:love

StrangeLittleGirl
17.03.2016, 15:13
Բայց ինչու՞ հենց միամյակի թեմայում :)) ակումբի ծնունդի հազար հատ թեմա կա

Katka
17.03.2016, 15:25
Շնորհավոր, դու որ չլինեիրՙ էսքան մարդ իրար որտեղից կգտներ, կսիրեր, կզզվեր: :love

_Հրաչ_
17.03.2016, 20:32
Շնորհավոր բոլորիս: :)

Monk
17.03.2016, 23:30
Շնորհավորում եմ բոլորիս: Բոլոր նրանց, ովքեր իրենց ակումբցի են համարում: Դար Ակումբին ու ակումբցիներին դարավոր կյանք եմ մաղթում: