PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբն ինձ համար...

Artgeo
17.03.2007, 04:24
Ակումբի մի ամյակին նվիրված Chuk-ն առաջարկեց անդամներին մեկ պարզ հարց տալ.
- Ի՞նչ է ձեր համար Ակումբ.am-ը։
Պատասխանները ներկայացնում եմ հենց այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ, որ ստացել եմ:

Cassiopea
- Դժվար հարց տվեցիր, բայց իրոք մեծ նշանակություն ունի:
- Մի երկու բառով կարո՞ղ ես ասել:
- Հիմա երևի Ակումբը ինձ համար աշխատանք-տուն, տուն -աշխատանք սահմաններից դուրս գտնվող ամենացանկալի համակարգնա:

Արշակ
-Ակումբը մի միջավայր է, որտեղ քննարկվում են հասարակությանը հուզող խնդիրները, փնտրվում են դրանց լուծումները ու ես էլ փորձում եմ խելքիս ու հնարավորություններիս ներածի չափով մասնակցեմ այդ ամենին:
Իսկ եթե ավելի պարզ, ապա մի ընկերական ջերմ միջավայր է, որտեղ բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ եմ ծանոթացել, լավ ընկերներ եմ ձերք բերել ու որտեղ կարողանում եմ անկեղծ լինել:

FireGirl777
-Շփվելու վայր, նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն և նաև հետաքրքիր մտքեր կարդալու վայր, բայց էս վերջերս մի քիչ կորելա այդ իմաստը:

Բյուրակն
-Եսիմ է
-Պարապ ժամանակ մտնելու տեղ ա

Poet
- Ֆորում

Guest
- Հանգստավայր

Mesrop
- Ֆորում, մեկ էլ կայֆավատ

Ուլուանա
- Դժվար է ասել, մի մեծ աշխարհ, որտեղ ես անվերջ բացահայտում եմ ու բացահայտվում...
- Կարելի է ասել, որ կյանքիս անչափ կարևոր ու անբաժան մասն է

Նորմարդ
- Կարելի ա ասել օրակարգիս անբաժան ու հաճելի մասերից մեկն ա: Մարդկանց, ինչու չէ նաև ինձ բացահայտելու միջոց:

Riddle
- Ոչինչ

Network.am
- Հարցազրո՞ւյց ա
- Ներվերի դեղ 1000 մարդ 1000 բնավորություն

Հենո
- Ֆորում

Taurus
- ինֆորմացիա ստանալու միջոց
Ժամանակը հետաքրքիր ու հավեսով անցկացնելու տեղ
Ընկերոջս թագաորությունը

Censor
խառը մառը տեղ

Ի դեպ, նրանք ովքեր չկան այս գրառման մեջ, ցանկության դեպքում, կարող եք նույնպես պատասխանել նույն հարցին։

CactuSoul
17.03.2007, 14:56
Ինչ է «Ակումբն» ինձ համա՞ր… Իսկական ակումբ: Մի վայր, որտեղ կարող ես հանդիպել ընկերներիդ, զրուցել, կարծիքներ փոխանակել… որտեղ կարող ես զգալ, որ ապրում ես…

Մանե
17.03.2007, 15:27
Այն տեղը,որտեղ անց եմ կացնում 6-7 ժամ:P
Հետաքրքիր մարդկանց միջավայր,որտեղ կարող ենք խոսել ամեն ինչից և զարգացնել մեր մտահորիզոնը:love
Վերջիվերջո առաջացած կախվածության պատճառը;)

John
17.03.2007, 15:41
Ակումբը ինձ համար մի երևույթ է, որն իմ կյանքը բաժանել է երկու մասի՝ մինչև Ակումբ մտնելս ու դրանից հետո… հպարտ եմ , որ Ակումբի պատվավոր անդամ եմ… դա պարտավորեցնող զգացում է…
Ի՞նչ է ինձ համար Ակումբը… Ակումբը իմ կյանքի անբաժանելի մասն է, որտեղ ես անցկացնում եմ իմ օրվա փոքր, բայց ամենաբազմաբովանդակ մասը… Ակումբը ինձ համար ավելի է, քան պարզապես ժամանցի վայր լինելը… Ակումբը իմ կյանքի անբաժանելի մասն է… ցավոք այն մի քիչ խանգարում է դասերիս, բայց ես ԱԿՈՒՄԲԻՆ էնքան շատ եմ սիրում, որ չեմ ուզում, որ ՆՐԱ պատճառով դասերս աչքաթող անեմ ու հետո զղջամ ևս մի քանի վարժություն լուծելու փոխարեն Ակումբ մտնելուս համար…

Goga
17.03.2007, 15:53
Մի վայր, որտեղ կարողանում ես արտահայտել այն, ինչ մտածում ես, երբեմն էլ՝ բացահայտում ինքդ քեզ, մի վայր, որտեղ մտնելիս դուրս գալ չեմ ուզում:)
Եվ վայր, որը լիքն է խելացի հայորդիներով:)

Մանե
17.03.2007, 16:56
Այն տեղը,որտեղ անց եմ կացնում 6-7 ժամ:P
Հետաքրքիր մարդկանց միջավայր,որտեղ կարող ենք խոսել ամեն ինչից և զարգացնել մեր մտահորիզոնը:love
Վերջիվերջո առաջացած կախվածության պատճառը;)
Կարճ ասած այն վայրը,որտեղ անց եմ կացնում օրվա ամենահետաքրքիր և ամենաբազմաբովանդակ մասը և չեմ ուզում անգամ դուրս գալ:)

Enipra
17.03.2007, 22:51
Մի մազ է մնում, որ դառնա կյանքի ուղեկից :D

Կատակը մի կողմ, բայց լուրջ արդեն կախվածություն ունեմ Ակումբից։ :o Թեև գրառումներ այնքան էլ շատ չեմ անում, բայց ինձ մի տեսակ կիսատ եմ զգում, որ մի օր Ակումբ չեմ մտնում։ Նույնիսկ մի քանի անգամ երազում եմ տեսել Ակումբը, նույնիսկ՝ Ակումբի հանդիպումը :o Ի՞նչ եք կարծում, շատ լուրջ շեղում ա՞ :D
Բայց այդ կախվածությունը շատ հաճելի է, ինձ Ակումբը շատ բան է տվել, թեև երևի չի էլ նկատել։
Շնորհակալ եմ բոլոր ակումբցիներին:oy Ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել այսքան լավ մարդ մի տեղում :love
Համ էլ թվում է, որ Ակումբը ոչ թե մի տարի, այլ միշտ էլ եղել է։

StrangeLittleGirl
18.03.2007, 01:09
Մեկ-մեկ մտածում, թե արդյոք լա՞վ կլիներ, եթե Ակումբն ինձ համար ունենար այն նշանակությունը, ինչ առաջ էր: Կարծում եմ, որ այսպես ավելի լավ է, երբ այն ընդամենը (ընդամե՞նը) ժամանցի վայր է ինձ համար: Գոնե կախվածություններից ազատվել եմ, կարողանում եմ օրը 1 ժամից էլ պակաս մտնել:

electrical_storm
20.03.2007, 23:54
Երբ պարապ եմ լինում ու ինտերնետ չկա,ֆրինետից հասանելի ժամանցի վայր: Եթե նկատել եք ոչ մի լուրջ թեմայում լուրջ բան չեմ գրել, որտև ստեղ դրա համար չեմ մտնում: Լուրջ բաներ ակումբից մի քանի հոգու հետ եմ քննարկում ֆորումից դուրս:
Իսկ ակումբի այն անդա,մները,որոնց հետ հանդիպումների եմ եղել հիմնականում հաճելի մարդիկ են…

Mesrop
21.03.2007, 09:26
Ակումբը ինձ համար մի երևույթ է, որն իմ կյանքը բաժանել է երկու մասի՝ մինչև Ակումբ մտնելս ու դրանից հետո…
Խառնում ես բռատ, դա Դիլ-Նոդիլ 'նա… :D :D

Amaru
05.04.2007, 13:37
Ֆորում... լավ ֆորում:

John
05.04.2007, 14:10
Մեկ տարի առաջ այս օրը կատարեցի իմ կյանքի ամենաճիշտ քայլերից մեկը (տե՛ս գրանցման ամսաթիվ)… Ակումբն իմ ամենասիրելի վայրն է ինտերնետում… այնտեղ երբեք չեմ ձանձրանում… Ակումբի շնորհիվ լիքը կոմպլեքսներից եմ ազատվել ու լիքը ընկերներ եմ ձեռք բերել… Շնորհակալ եմ ԱԿՈՒՄԲ

aniko
05.04.2007, 14:31
շատ վիճելի հարցերում լավ խորհրդատու

Davo'o
05.04.2007, 20:03
Վստահության դուռ, հույսի լուսամուտ, հասցեն անփոփոխ՝ www.akumb.am
akumb.am-միասին դեպի բարեկեցություն
akumb.am-դարձեք հաջողակների հավաքականի անդամ
akumb.am- impossible is nothing
մտիր akumb.am , զգա ԲԱՄԲՈՒՋԱ
akumb.am-հայտնի անուն ձեր կենցաղում
akumb.am-հաճույք,որը կլինի քոնը

Ծով
08.04.2007, 17:21
Էն որ մարդիկ իրենց տնից բացի, ուզում են մեկ այլ տուն ունենալ…ծառերի վրա…Չիմացա ոնց ասեմ…
Սիրում եմ ակումբը:kiss
Բայց ինքն էլ է մեկ-մեկ ձանձրացնում…

Գոռ Ջան - Հայ
08.04.2007, 18:31
Հայապահպանության ստացված ու հաջող նախագիծ: (երևի, ոնց որ, հույս ունեմ....)

Աբելյան
09.04.2007, 08:53
վիրտուալ "թմրանյութ", որը որոշ "ցավերի" դեմ օգնում ա :)

Maytane
21.06.2007, 12:04
Es arajin angam em kapvum dez het, bayc arden shat met nshanakutyun uni dar akub@ ind hamar. ev kartum em vor der erkar jamanak kmnam dar akumbi het.

ՈԻԶՈԻՄ ԵՄ ԼԻՆԵԼ…………
ՊԵՏՔ ՉԵ ՏՂՌԵԼ ԵՐԲ ԲՈԼՈՐԸ ՔԵԶ ՉԵՆ ՍԻՐՈԻՄ,ՉԵՆ ԳՆԱՀԱՏՈԻՄ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԿԱՄ ՈՒՂԱԿԻ ՉԵՆ ՈԻԶՈՒՄ:love………………………………

love:love:love:P:P;)

Մոդերատորական: Ակումբում չեն թույլատրվում տրանսլիտով գրառումներ: Չեն թույլատրվում նաև սմայլերի չարաշահումները: Եթե չեվ կարողանում հայերեն գրել, ապա օգտվիր ֆորումի ինտեգրված հնարավորությունից, որի վերաբերյալ մանրամասները կարող ես ստանալ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=497), կամ անգլերեն տարեռով գրելն ու այնուհետև տրանսլիտի ձևափոխիչից օգտվելն է, որի մասին մանրամասն տեղեկություն կարող ես ստանալ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=42):

Artgeo
09.05.2008, 19:57
Akumb.am -ն ինձ համար…
ֆորում է, որտեղ ամանորյա լոգոն հանում են մարտ ամսին, այն էլ համաժողովրդական բողոքից հետո։ Էն էլ ոչ մինչև վերջ
ֆորում է, որտեղ շատ լավ բաներ եմ սովորել
ֆորում է, որտեղ բոլորը մոդերների մտերիմներն են :D
ֆորում է = 1-09, Սփյուռ ուԳուգլ միասին վերցրած
ֆորում է, որից նեղացած յուզերը 30 անգամ հեռանում է ու նորից վերադառնում :)
ֆորում է, որտեղ շատերը գտել են իրենց առաջին կեսին, իսկ ես չեմ էլ փնտրում :D
ֆորում է, որտեղ ավելի էական է, թե թեման ո՞վ է բացել, ո՞վ է գրել ու ի՞նչ է գրել, քան ինչի մասին է թեման :)
ֆորում է, որտեղ բոլորը բոլորի մասին բամբասում են, բայց համոզում են, որ իրենք երբեք չեն բամբասում :D
ֆորում է, որտեղ ՊՄ ների միջոցով են հարցեր պարզում և/կամ հակառակ (կամ նույն) սեռի ներկայացուցիչ «կպցնում», որտեղ սիրուն աղջկան ՊՄ ներով խեղդում են նկարդը դնելուց անմիջապես հետո :D
ֆորում է, որտեղ անքուն, կիսաքուն, արքունիք և Գեղարքունիք բառերն ունեն լրիվ այլ իմաստ :D
ֆորում է, որտեղ ցանկացած գրառում ընդունվում է, որպես սեփական անձիբ ուղղված գրառում
ֆորում է, որը բոլորի նյարդերը էն բանից է անում, որը բոլորի ժամանակը էն բանից է անում ու բոլորը դա գիտակցելով շարունակում են մնալ այստեղ
ֆորում է, որտեղ հայհոյանքների կամ կոպիտ ու վիրավորական գրառումների համար նկատողություն տալը՝ «լևոնականություն» է :D
ֆորում է, որտեղ ցանկացած նոր գրանցված անդամի հետևից ընկնում են բոլորով, պարզելու համար հո հին անդամ չի՞ :think
ֆորում է, որտեղ անվերջ կարող են վիճել կուսության, հոմոների և քաղաքկանության վերաբերյալ
ֆորում է, ուր մտնում են աշխատատեղի կոմպը միացնելուց անմիջապես հետո ու աշխատանքային ամբողջ օրն այստեղ անցկացնում :D
ֆորում է, որտեղ նորեկները անգլերեն տառերով են գրում, առանց կանոնադրությունը կարդալու ու հետո նեղանում երբ նրանց նկատողություն են տալիս
ֆորում է, որով ես սկսում ու ավարտում եմ օրս, որտեղ ունեմ շատ ծանոթներ ու մտերիմներ, որտեղ հանգստանում եմ ու ցուցադրում իմ կոմպլեքսները, որտեղ զարգանում եմ ու ինքնապիառվում
ֆորում է, որն իմ օնլայն տունն է
Ֆորում է, որը ես շատ եմ սիրում, վերևում գրվածի և վերևում չգրվածի համար :)

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Ուլուանա
09.05.2008, 20:05
ֆորում է, որտեղ շատերը գտել են իրենց առաջին կեսին... :D
Արթ, առաջին կեսին չէ, երկրորդ։ :D
Եվ այստեղից հետևություն. Ակումբն ինձ համար ֆորում է, որտեղ ոմանք արդեն սկսում են շփոթել իրենց առաջին և երկրորդ կեսերին։ :))

Artgeo
09.05.2008, 20:32
ֆորում է, որտեղ սեքսի մասին խոսելու համար պիտի թույլտվություն ստանաս :D
ֆորում է, որտեղ Ուլուանան միշտ գրեթե բոլորի իրար հակասող կարծիքների հետ համաձայն է
ֆորում է, որտեղ այս գրառման նման գրառում անելիս լիիիքը վարկանիշ ես ստանում :D
ֆորում է, որտեղ մեկ պրովոկացիոն գրառումը 10 էջ թեժ քննարկումների է բերում
ֆորում է, որտեղ գրեթե բոլոր թեմաների սկիզբը որևէ կապ չունի թեմայի վերջի հետ
ֆորում է, որտեղ Զրուցարանում միայն բարևելով ու «բարի գիշեր» ասլով են զբաղված
ֆորում է, որտեղ մտնում են ու խելացի դեմքով «հանճարեղ» ու «իմաստուն» գրառումներ են անում, նպատակ ունենալով ապացուցել, որ մոխրագույն նյութը գլխի մեջ շատ է, իսկ իրականում մի հիմարություն են դուրս տալիս, ընդ որում 6 բառանոց նախադասության մեջ 10 ուղղագրական և մի քանի հատ կետադրական սխալ անելով (ես բացառություն չեմ :P (c)Artgeo )
ֆորում է, ուր բոլոր աննորմալներն ու ցնդածներն են մտնում (ես բացառություն չեմ :P (c) Ուլուանա )

Շարունակելի մի օր էլի կգրեմ, դուք էլ գրեք :)

Kuk
09.05.2008, 20:36
Art մի կետ մոռացար.
Ֆորում է, որտեղ զրուցարանում ամենաշատը էս :love սմայլն ա օգտագործվում ու հաճախ ձևական:D

Երկնային
09.05.2008, 20:42
Ակումբը ինձ համար միակ տեղն է, որտեղ ինձ կարող են անվանել «չաչանակ» :D :D :D

Ambrosine
09.05.2008, 21:01
Art մի կետ մոռացար.
Ֆորում է, որտեղ զրուցարանում ամենաշատը էս :love սմայլն ա օգտագործվում ու հաճախ ձևական:D

Ու մեկ էլ գրում են ուծյու:D

Artgeo
09.05.2008, 21:32
Ու մեկ էլ գրում են ուծյու:D
«…ու հաճախ ձևական»-ը բաց թողիր :D

ֆորում է, որտեղ Astgh մականունով անդամը կարող է ընդունվել, որպես տղա :D

Ուլուանա
09.05.2008, 21:34
«…ու հաճախ ձևական»-ը բաց թողիր :D

ֆորում է, որտեղ Astgh մականունով անդամը կարող է ընդունվել, որպես տղա :D
«մենակ Artgeo–ի կողմից»–ը բաց թողեցիր։ :P :D

Ձայնալար
10.05.2008, 00:04
Աղջիկ կպցնելու մեգել կայֆավադի տեղ ա էլի :B :D

Իսկ, եթե լուրջ՝

Ակումբը միջոց ա նենց մարդկանց հետ ծանոթանալու, ում հետ կուզենայիր ծանոթանալ,
Ակումբը միջոց ա հայերեն գրելն ու մտածելը չմոռանալու,
Ակումբը միջոց ա քեզ հետաքրքրող ինֆորմացիան ստանալու,
քեզ հուզող հարցերի շուրջ զրուցելու
քեզ մոտ ծնված «հանճարեղ» մտքերով կիսվելու
ժամանցի

Գալաթեա
10.05.2008, 00:23
Որտեղ կարան իմ ուծյու-ներին կպնեն, առանց գլխի ընկնելու դրա ցավալի հետևանքների մասին :D
Որտեղ աղջիկները կարան էն աստիճան լռվեն ֆուտբոլի մասին էջերում, որ քեզ գցեն թյուրիմացության մեջ` կապված իրենց սեռի հետ :)

Մելիք
10.05.2008, 00:33
Ժամանակի անմիաստ վատնման միջոց
:bl

Հա, լավ, կներեք:cry

Ambrosine
10.05.2008, 01:42
«…ու հաճախ ձևական»-ը բաց թողիր :D

ֆորում է, որտեղ Astgh մականունով անդամը կարող է ընդունվել, որպես տղա :D

Որտեղ կարան իմ ուծյու-ներին կպնեն, առանց գլխի ընկնելու դրա ցավալի հետևանքների մասին :D
Որտեղ աղջիկները կարան էն աստիճան լռվեն ֆուտբոլի մասին էջերում, որ քեզ գցեն թյուրիմացության մեջ` կապված իրենց սեռի հետ :)

Ֆորում ա, որտեղ ֆուտբոլի բաժին մի 2 աղջիկ են մտնում, ու իսկի խաբար էլ չեն, որ արտաքին աշխարհում իրենց տղայի տեղ են դնում:D
Ֆորում ա, որտեղ Ռեալի ֆաները մեծամասնություն են կազմում :D/չգիտեի` ինչ գրեի, Galatea ջան:D/

Empty`Tears
10.05.2008, 02:01
Ֆորում ա, որտեղ ֆուտբոլի բաժին մի 2 աղջիկ են մտնում, ու իսկի խաբար էլ չեն, որ արտաքին աշխարհում իրենց տղայի տեղ են դնում:D

Լավն էր...:lol:lol

Artgeo
10.05.2008, 02:10
ֆորում է, որտեղ Մանչեստերի թեմայում գրառումների ճնշող մեծամասնությունը կատարվել է բարսելոնայի ֆաների կողմից, իսկ բարսելոնայի թեմայում՝ մանչեստերի ֆաների :D

Ձայնալար
10.05.2008, 02:12
Մանչեսթերի թեմա էլ կա՞, թե՞ ռեալ էիր ուզում ասել :pl

Artgeo
10.05.2008, 02:19
Մանչեսթերի թեմա էլ կա՞, թե՞ ռեալ էիր ուզում ասել :pl
Ռեալ, մաչեսթերի էլ կա, բայց այդտեղ գրող չկա :D:D

Adam
10.05.2008, 12:06
Ակումբն ինձ համար մի վայր է, որից ես ընդհանրապես կախվածություն չունեմ, չնայած ամեն օր մտնում եմ, սակայն եթե ուզեմ՝ կարող եմ ընդհանրապես չմտնել: Քանի որ կախվածություն չկա:
Ակումբը մի վայր է, որտեղ մարդիկ ավելի շատ կեղծավոր են, քան անկեղծ: (սուբյեկտիվ կարծիք)... ինչքան էլ ինքդ քեզ անկեղծ ես ձևացնում, մեկ է ինքդ քո մեջ հասկանում ես, որ այդ անկեղծությունը 360 աստիճանի տակ պտտվածա: Վիրտուալ միջավայրում մարդ նույնիսկ 50 տոկոսանոց անկեղծ չի կարա լինի: Մարդ անկեղծ կարա լինի միայն իրականում: Եվ քանի որ իրականում ակումբի անդամներից շատերին ճանաչում եմ՝ կարող եմ ասել որ ոմանց մոտ անկեղծություն նկատել եմ:
Ակումբը մի վայր է, որտեղ բոլոր անդամները իրար շատ ու շատ սիրում են ու փայփայում... գեղեցիկ խոսքեր ասում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ եթե մի քանի ամիս չմտնես, փողոցում կտեսնեն անգամ բարև էլ չեն տա: Չեմ ասում, որ սա մարդկանցիցա.... այլ «ինտերնետային ֆորում» երևույթից: Մարդիկ բոլորն էլ լավն են... սակայն ֆորում երևույթն է ինքնին ստեղծում նման բան: Եթե ակումբի անդամների հետ ընկերություն անես ակումբի շրջանակներից դուրս, ապա կարող եմ ասել, որ ամեն մեկն ինքնին յուրահատուկ անձնավորություն է և միշտ պատրաստ կլինի օգնել տարբեր իմաստներով: Սակայն եթե մեջտեղը կա ակումբը՝ ապա վրա է հասնում անտարբերությունը:
Ակումբը ինձ համար մի վայր է, որտեղ մտնում եմ ժամանցս անցկացնելու, հետաքրքիր գրառումներ ընթերցելու, դրանց վերաբերյալ կարծիքս հայտնելու և վերջապես մարդկանց հետ շփվելու համար՝ չնայած գիտեմ, որ ֆորումի շրջանակներում անկեղծ մարդ չկա: Ակումբում ինձ լավ եմ զգում, որովհետև...... չեմ կարող բացատրել... չնայած այնքան թերություններ կան այս վիրտուալ կյանքում... սակայն դեռևս ինձ լավ եմ զգում:
Ակումբ մտնում եմ մարդկանց հետ շփվելու, մի հետաքրքիր բան սովորելու և տեղեկանալու թե ինչպիսի մարդիկ կան Երևանում և այլուր, որոնց հետ առանց ֆորում մտնելու, դժվար թե հանդիպեիր ու շփվեիր: Բոլորն էլ յուրահատուկ են ու տարօրինակ:
Ակումբը ինձ ոչ մի օգուտ չի տվել, և ըստ իս չի էլ տա մտավոր իմաստով: Ճիշտ է ձեռք եմ բերել ծանոթներ, շփվել եմ, հետաքրքիր ժամանց անցկացրել.... դրա համար գոհ եմ ու շնորհակալ: Սակայն դրանից բացի ուրիշ ոչ մի բան ակումբը ինձ չի տվել ու չի էլ տա: Թերևս միայն ստեղնաշարի վրա տպելու ավելի վարժ ու արագ ունակություն: Դա իհարկե տվել է:
Եվ ընդհանրապես, ինտերնետային ֆորումաչաթային հիվանդությամբ վարակվել եմ դեռ 4-5 տարի առաջ: Բայց հիմա կարող եմ ասել, որ ես չունեմ կախվածություն: Եվ առհասարակ, արդեն կամաց-կամաց սկսում եմ հասկանալ, որ այս վիրտուալ շփումը ավելի շատ բթացնում է մարդկանց և ավելի խորացնում մարդկանց մոտ տարօրինակությունը: Կգա ժամանակ, և ես վերջ կտամ այս ձևի շփմանը և միայն կնախընտրել իրական շփումը, որը և ավելի հետաքրքիրա քան սա: Եվ առհասարակ, կգա ժամանակ, որ ինտերնետ կմտնեմ միայն էլ. փոստըս ստուգելու համար և վերջ: Վստահաբար ասում եմ, որ ինչքան էլ ես ինձ այստեղ լավ եմ զգում, սակայն զգում եմ, որ վիրտուալ կյանքը բթացնումա մարդուն: Եվ կամաց-կամաց, մարդը զրկվումա իրական կյանքով ապրելուց և իրական կյանքը տեսնելուց: Սա իմ կարծիքն է և թող ոչ մեկ ինձնից չնեղանա:

StrangeLittleGirl
10.05.2008, 16:27
Ժամանակի անմիաստ վատնման միջոց
:bl

Հա, լավ, կներեք:cry

:D Միակ ճիշտ պատասխանը…

Ֆորում է, որտեղ կարող ես մտնել հազար տարի տևած բարձր տրամադրությունդ փչացնելու համար, և քո սպասումները միշտ կարդարացնի :D

Սերխիո
10.05.2008, 16:38
հոգեհարազատ միջավայր ...

levon18
10.05.2008, 21:13
անմարդկային մոդեռատորներով լի ֆոռում:hands !!!!! (բացի մի քանիսից, օրինակ Ուլուանա-ից):hands:hands:hands

Գրել է արդեն արգելափակված IsoEdo-ԴԱՎԹԱՇԵՆԻՑ!!!! :B

Աբելյան
10.05.2008, 21:21
բամբասելու տեղ

Zangezur
10.05.2008, 23:12
freenet-ից բացող ամենալավ սայտերից մեկը

malaletka
15.05.2008, 00:13
գիշերային այգի...

Brigada
15.05.2008, 00:13
խաղալիք:D

Բարեկամ
13.09.2008, 05:05
թրեյնինգ

dvgray
13.09.2008, 07:15
Իրականում լավ կրթվելու ու կազմավորվելու պարարտ աղբյուր է: Ով որ դա հասկանա ու կարողամա կիրառել, բավականին կօգտվի էս "անկոնտակտ" դարում:
Ափսոս ժամանակս քիչ է այժմ…

Մարիաննա
13.09.2008, 16:23
Մանր ու մեծ մտքի տերերի հավաքատեղի:

Katka
13.09.2008, 17:21
Եթե անկեղծ լինեմ ակումբը մի տեղ է, որտեղ ես իրոք կարողանում եմ հետաքրքիր կարծիքներ և տեսակետներ լսել, իսկ եթե ոչ անկեղծ զվարճանալու լավ միջոց;)

Սելավի
13.09.2008, 21:11
Ակումբը ինձ համար կրթօջախ է, որտեղ հավաքվել են տարբեր տարիքի շատ խելացի մարդիկ, որոնցից շատ բաներ եմ սովորում, և իմ կյանքից հասկացածն ու իմացածն էլ զրույցի միջոցով փոխանցում եմ ուրիշներին:

Վարպետ
14.09.2008, 00:28
Ակումբն ինձ համար անմոռանալի տպավորություններ են ու լավ մարդիկ:)

Տատ
14.09.2008, 00:51
...Երևանն է:

Մարկիզ
17.09.2008, 10:07
Մի քիչ երկար, հա՞…

Չեմ հիշում՝ ի՞նչ էի որոնում, որ լրիվ պատահականորեն հայտնվեցի այստեղ՝ ակումբում եւ սովորության համաձայն, առանց որեւիցե «առարկայական» սպասելիքների գրանցվեցի այստեղ…
Ճիշտն ասած՝ բավականաչափ ուսումնասիրել էի հայկական «բլոգսֆերան»…Սիրում էի հաճախ/ընդամենը՝ հաճախ/ սենց մի ձեւի՝ «բրյուսլիատիպի» տրյուկներով, օդում ֆռռալով-բան անելով, հանկարծակի հարձակվել զանազան վիրտուալ խրտվիլակների վրա: Ու մեկ-մեկ լավ էլ ստացվում էր:
Էս ֆորումն ինձ մորթեց…Գրանցվել եմ, համոզված լինելով, որ գրառումներ եմ կատարելու միայն «քաղաքականություն» բաժնում: Չգիտեմ, թե ի՞նչ եղավ…
Երեւի աուրան է այստեղ այնպիսին, որ քաշում, տանու՜մ է վիրտուալ շփման, դիտարկման, ուսումնասիրման կիզակետ:
Համացանցամոլությամբ չեմ տառապում, չեմ էլ վախենում, որ կտառապեմ: Բայց ֆորումից կտրվել չեմ կարողանում: Նույնիսկ այն դեպքերում, երբ տանը չեմ, կոմպից ու ինտերնետից հեռու եմ լինում, ձեզ չեմ կարողանում «մոռանալ»: Հիշելն այն խոսքը չէ: Նստած եք գանգիս մեջ: Գիտակցականս ու ենթագիտակցականս գերել եք: Այնպես որ՝ ճիշտ կլինի ասել, որ տառապում եմ «ձեզամոլությամբ»/Աճառյան Հրաչիկի անգաջը կանչի/:
Զարմանալին այն է, որ ձեր դեմքերը չեմ ուզում տեսնել, չեմ ուզում լսել ձեր ձայները, խոսքը: Չեմ ուզում կենդանի շփում ունենալ ձեզնից որեւիցե մեկի հետ: Վախենում եմ…
Վախենում եմ, որ կկորցնեմ իմ այս աշխարհը՝ իր տարբեր տիպի, ոճի, բնավորության, խառնվածքի, գույնի բնակիչներով: Հա, ուզում եմ, որ այդպես էլ մնա: Իմ գանգում մնան միայն ձեր գրառումները, ավատարները, ստորագրություններն ու կարգավիճակները եւ նրանցով ստեղծված պատկերացումները ձեր մասին:
Էլ չնշեմ, թե որքա՜ն պիտանի ու մի քիչ էլ անպետք «բան է» տվել ակումբն ինձ այս չորս ամսվա ընթացքում:
Բայց միեւնույն ժամանակ, լավ էլ գիտակցում եմ, որ այս ամենը պետք է ունենա իր ավարտը: Ուզում եմ` երազս մի քիչ էլ երկարի: Զզվում եմ ռեալությունից…

Երկնային
17.09.2008, 12:20

Մի քանի նմանություն գտա… :) ակումբում գրանցվել եմ շատ անկապ, ու նիքս էլ դրել եմ այն, ինչ առաջինը ուղեղիս եկավ, համոզված էի, որ երբեք չեմ գնալու հանդիպումներին, կամ նկարս ակումբում չի հայտնվի, որ երբեք չի տանելու ինձ (ուրիշ ֆորումներում եղել եմ, ու երբեք էս աստիճան չի տարել, բազում անգամ հեռացել եմ վիրտուալ աշխարհից, ու մի շաբաթից հետո ցանկություն չի էլ եղել վերադառնալ)…
Ակումբում բացարձակապես ակտիվ չէի պատրաստվում լինել, մենակ մեկ-մեկ թեմաները կարդալ… Ինչքան շատ էին էդ «երբեքները», ոնց նայում եմ բոլորը խախտել եմ… :D
Իսկ դրան պատճառ կա. մարդիկ են, որ տրամադրում են, որ չես կարողանում մոռանալ ու կարոտում ես… :oy
Հանդիպումներից ես էլ էի վախենում… բայց գնացի ու չփոշմանեցի…
հիմա մտածում եմ, որ եթե հանդիպած չլինեի էդքան հրաշալի մարդկանց (ու ամենաահավորը էն ա, որ իրար գլխի լցված են, հանցագործություն ա էդքան լավ մարդու իրար հետ հավաքելը :D), գուցե էսօր մնացած ֆորումների նման արդեն վաղուց գնացած կլինեի, ու հաստատ չէի վերադառնա…

Ակումբցիներ, ձեզ շատ-շատ եմ սիրում, նամանավանդ մի քանիսին :love

Ակումբն ինձ համար լավ մարդիկ են… :)

Դեկադա
27.09.2008, 18:03
:)Ակումբի մասին իմացել եմ շատ պատհական // բարեկամուհիս այստեղ տեղադրված պատմվածք էր կարդում, դե ես էլ սկսեցի կարդալ//: Հետո առաջարկեց գրանցվել. որպեսզի կարողանամ բացի կարդալուց նաև մասնակցել քննարկումներին: Սկզբում մի քիչ վարանում էի, բայց ընթացքում զգացի, որ կա ասելիք:)....ու նաև մյուսներին որոշ չափով բացահայտելու պահանջ: Հիմա ակումբը դարձել է իմ կյանքի մի մասնիկը// թեկուզ վիրտուալ, երբեմն ուզում եմ գալ հանդիպման, բայց ...փախչում եմ ռեալությունից:), որտեղից ստանալու և ինչու չէ նաև իմացածը տալու պահանջ կա:Մի խոքով բացահայտվում եմ և բացահայտում;)

Artgeo
19.07.2009, 03:36
Համարյա մի տարի առաջ ա արվել վերջին գրառումը... Լավ թեմայա, իմհկ:

Ակումբն ինձ համար... Հմ... Այսօր Ակումբն ինձ համար մի մեծ Բաբելոն ա:

Chuk
19.07.2009, 03:44
Ակումբն ինձ համար... սայթ ա էլի: Ոչ մի բան:

Ariadna
19.07.2009, 08:51
Համարյա մի տարի առաջ ա արվել վերջին գրառումը... Լավ թեմայա, իմհկ:

Ակումբն ինձ համար... Հմ... Այսօր Ակումբն ինձ համար մի մեծ Բաբելոն ա:

Ակումբն ինձ համար... սայթ ա էլի: Ոչ մի բան:

Ակումբն ինձ համար այ էս գժերս են, որոնց շաաատ եմ սիրում, որոնց էնքան շատ եմ սիրում, որ դարձել են մի մասնիկը կյանքիս :) Ու այսօր էնպես է ստացվել, որ ակումբը ինձ համար շատ ավելի ռեալ է, վիրտուալի հետ համարյա թե կապ չունեցող: Ու որ կիրակի օրով, աչքերս դեռ նոր բացած էկել եմ նստել կոմպի դիմաց, հաղթահարելով էն ահն ու սարսափը, որ Դևս հիմա կասի վեր կաց կոմպիս դիմացից (շան անունը տուր, փետը ձեռդ առ, հենց նոր էկավ, ասում ա լիքը գործ կա տանը :D) ուրեմն ակումբը իրոք անբաժանելի ու հարազատ մի բան ա դարձել:

Ֆոտոն
01.08.2009, 03:40
Համարյա մի տարի առաջ ա արվել վերջին գրառումը... Լավ թեմայա, իմհկ:

Ակումբն ինձ համար... Հմ... Այսօր Ակումբն ինձ համար մի մեծ Բաբելոն ա:
Բերանդ բարով բաց արա, Բաբելոնն էլ չկա::P

Սլիմ
01.08.2009, 09:19
Ակումբն ինձ համար ... երբ կորած են ինձ զգում, ստեղ գտնում եմ: Երբ հիասթափված եմ լինում, ստեղ արտահայտվում եմ, երբ անգործ եմ լինում զբաղվում եմ: Մի խոսքով դուխա տալիս ինձ ու կյանքիա բերում:) Լավնա

Փոքրիկ
01.08.2009, 13:14
:loveԱկումբիկ... հմմ... Սիրում եմ:oy ափսոս, որ հանդիպումներին հաճախ չեմ կարողանում գալ

Լեո
01.08.2009, 21:00
Թմրանյութ ա, այ մարդ, ընենց էր ձգում :))

Հայկօ
02.08.2009, 01:20
Մնգո :):

Harcaser
17.03.2010, 23:50
... մի ֆորում է, որտեղ հասարակ մասնակցի նորմալ գրառումը ոչ մի շնորհակալության չի արժանանա, իսկ որոշ մասնակիցների գրառած <ջրերը տվեցին>, <հարևանի կատուն սատկեց>, <սիգարետս վերջացավ> և անգամ <ժամը քանի՞սն է> կարգի արտաբերումները կարժանանան հինգ հարյուր յոթ հազար քառասունչորս հատ շնորհակալության:
Հումորով մոտեցեք :)

Շինարար
18.03.2010, 00:00

Հումորով ասեմ, որ երբ մեկը գրում է, որ սիգարետը վերջացավ կամ կատուն սատկեց կամ ջրերը տվեցին, դա հետաքրքիր, ոչինչ չպարտադրող տեղեկություն է, որին ինչ-որ զգացումներ արթնացնելու համար շնորհակալություններ են տրվում, բայց չասեմ որոշ մահկանացուներ այլ հենց դու, սիրելիդ իմ Հարցասեր, քո գրառումներում սեփական եսի պարտադրման, այն էլ վերևից,բարձրից, օլիմպիական քո բարձունքից, մի այնպիսի տպավորություն ես թողնում, որ նույնիսկ առաջին հայացքից ամենաբարի ու դրական գրառումներիդ մի տեսակ շնորհակալություն տալս չի գալիս, ներեցեք անկեղծությանս համար…
Հ. Գ. Հիմա սա գրեցի, բայց վախենում եմ, որ գրառումս մեջ կբերես և կսկսես գրածս նախադասությունների շարահյուսական սխալներն ու բառերի սխալները վերլուծել… Սա իմ անկեղծ կարծիքն էր, քեզ խորապես հարգում եմ, հուսով եմ՝ չես վիրավորվի…

One_Way_Ticket
18.03.2010, 00:08

Արի գրառմանդ շնորհակալություն հայտնեմ, շատ չտխրես :)
(հումորով եմ մոտենում):

Kuk
18.03.2010, 00:18
Մի քիչ երկար, հա՞…

Չեմ հիշում՝ ի՞նչ էի որոնում, որ լրիվ պատահականորեն հայտնվեցի այստեղ՝ ակումբում եւ սովորության համաձայն, առանց որեւիցե «առարկայական» սպասելիքների գրանցվեցի այստեղ…
Ճիշտն ասած՝ բավականաչափ ուսումնասիրել էի հայկական «բլոգսֆերան»…Սիրում էի հաճախ/ընդամենը՝ հաճախ/ սենց մի ձեւի՝ «բրյուսլիատիպի» տրյուկներով, օդում ֆռռալով-բան անելով, հանկարծակի հարձակվել զանազան վիրտուալ խրտվիլակների վրա: Ու մեկ-մեկ լավ էլ ստացվում էր:
Էս ֆորումն ինձ մորթեց…Գրանցվել եմ, համոզված լինելով, որ գրառումներ եմ կատարելու միայն «քաղաքականություն» բաժնում: Չգիտեմ, թե ի՞նչ եղավ…
Երեւի աուրան է այստեղ այնպիսին, որ քաշում, տանու՜մ է վիրտուալ շփման, դիտարկման, ուսումնասիրման կիզակետ:
Համացանցամոլությամբ չեմ տառապում, չեմ էլ վախենում, որ կտառապեմ: Բայց ֆորումից կտրվել չեմ կարողանում: Նույնիսկ այն դեպքերում, երբ տանը չեմ, կոմպից ու ինտերնետից հեռու եմ լինում, ձեզ չեմ կարողանում «մոռանալ»: Հիշելն այն խոսքը չէ: Նստած եք գանգիս մեջ: Գիտակցականս ու ենթագիտակցականս գերել եք: Այնպես որ՝ ճիշտ կլինի ասել, որ տառապում եմ «ձեզամոլությամբ»/Աճառյան Հրաչիկի անգաջը կանչի/:
Զարմանալին այն է, որ ձեր դեմքերը չեմ ուզում տեսնել, չեմ ուզում լսել ձեր ձայները, խոսքը: Չեմ ուզում կենդանի շփում ունենալ ձեզնից որեւիցե մեկի հետ: Վախենում եմ…
Վախենում եմ, որ կկորցնեմ իմ այս աշխարհը՝ իր տարբեր տիպի, ոճի, բնավորության, խառնվածքի, գույնի բնակիչներով: Հա, ուզում եմ, որ այդպես էլ մնա: Իմ գանգում մնան միայն ձեր գրառումները, ավատարները, ստորագրություններն ու կարգավիճակները եւ նրանցով ստեղծված պատկերացումները ձեր մասին:
Էլ չնշեմ, թե որքա՜ն պիտանի ու մի քիչ էլ անպետք «բան է» տվել ակումբն ինձ այս չորս ամսվա ընթացքում:
Բայց միեւնույն ժամանակ, լավ էլ գիտակցում եմ, որ այս ամենը պետք է ունենա իր ավարտը: Ուզում եմ` երազս մի քիչ էլ երկարի: Զզվում եմ ռեալությունից…

Սո՛ւր, երազդ վաղո՜ւց ավարտվել ա, արթնացի՛ր, էս թեմայում հերթական անգամ արտահայտվելուդ ժամանակն ա:)

Մարկիզ
18.03.2010, 01:43
... մի ֆորում է, որտեղ հասարակ մասնակցի նորմալ գրառումը ոչ մի շնորհակալության չի արժանանա, իսկ որոշ մասնակիցների գրառած <ջրերը տվեցին>, <հարևանի կատուն սատկեց>, <սիգարետս վերջացավ> և անգամ <ժամը քանի՞սն է> կարգի արտաբերումները կարժանանան հինգ հարյուր յոթ հազար քառասունչորս հատ շնորհակալության:
Հումորով մոտեցեք :)

Հումորով ասեմ, որ երբ մեկը գրում է, որ սիգարետը վերջացավ կամ կատուն սատկեց կամ ջրերը տվեցին, դա հետաքրքիր, ոչինչ չպարտադրող տեղեկություն է, որին ինչ-որ զգացումներ արթնացնելու համար շնորհակալություններ են տրվում, բայց չասեմ որոշ մահկանացուներ այլ հենց դու, սիրելիդ իմ Հարցասեր, քո գրառումներում սեփական եսի պարտադրման, այն էլ վերևից,բարձրից, օլիմպիական քո բարձունքից, մի այնպիսի տպավորություն ես թողնում, որ նույնիսկ առաջին հայացքից ամենաբարի ու դրական գրառումներիդ մի տեսակ շնորհակալություն տալս չի գալիս, ներեցեք անկեղծությանս համար…
Հ. Գ. Հիմա սա գրեցի, բայց վախենում եմ, որ գրառումս մեջ կբերես և կսկսես գրածս նախադասությունների շարահյուսական սխալներն ու բառերի սխալները վերլուծել… Սա իմ անկեղծ կարծիքն էր, քեզ խորապես հարգում եմ, հուսով եմ՝ չես վիրավորվի…
Harcaser-ը, ճիշտ է՝ երևի մի քիչ նեղացած, բայց ճշմարիտ տողեր է գրել… Այն, որ «շնորհակալությունների» մի ահռելի մասը տրվում են ծանոթ-բարեկամով, դա ոչ մեկիդ համար գաղտնիք չէ:
Ինչևէ, Հարցասերի գրառումները երբեք չեմ կարդացել (իսկ դա այս դեպքում բացարձակապես կարևոր չէ) ու միգուցե չգիտեմ նաև վերևի գրառումը կատարելու իրական պատճառները, բայց նրա գրառումը շատ էլ տեղին է: Իմ կողմից շատ հարգելի Շինարարն էլ վերցրել ու պատասխանել է Հարցասերի «բարձրացրած հարցերին»՝ այդպես էլ չնշելով, թե ինչ է իր համար ակումբը (կամ միգուցե մեկ այլ տեղ արդեն նշել է. ուղղակի ես չեմ կարդացել)::) Մի խոսքով՝ կրկին «շնորհակալություններ» գրեթե թեմայից դուրս գրառմանը (որի թեմայից դուրս լինելը կամ չլինելը որոշողն իհարկե ես չեմ)::)))

Սո՛ւր, երազդ վաղո՜ւց ավարտվել ա, արթնացի՛ր, էս թեմայում հերթական անգամ արտահայտվելուդ ժամանակն ա:)
Արթ ջան, պրիվետ: Էն օրն ինչու՞ չեկար::))) Վաղը կգաս::D

Փորձեմ մի քանի բառով նկարագրել, թե ինչ է ինձ համար ակումբը… հիմա…
Երևի սխալված չեմ լինի ասել, որ ակումբում գրանցվելն ու գրառումներ կատարելը իմ կյանքում բավականին կարևոր էտապ էր: Դա բացարձակապես չի նշանակում, որ այնքան կարևոր էր, որքան ծնվելս, դպրոց ու ինիստուտ գնալս, բանակ գնալս, աշխատանքի տեղավորվելս ու հետագայում նաև պսագվելս: ԲԱՅՑ…
Այս ֆորումի միջոցով այնքա՜ն լավ մարդկանց եմ ճանաչում, որոնց երևի կյանքում չճանաչեի, եթե չլինեի ակումբցի: Իրոք, ԼԱՎ: Ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ, մտերիմներ, հետաքրքիր ու բանիմաց զրուցակիցներ, որոնց հետ հաճախակի շփվում եմ նաև ռեալում::) Գլուխ եմ գովում աշխատանքիս վայրում, ընկերական շրջապատում, տանը գրեթե ամեն օր, որ ես ճանաչում եմ ձեզնից շատերին::)

Հա մի բան էլ… Մի անգամ կարաոկեում ակումբցիների հանդիպման ժամանակ (փոքր-ինչ գինովցած էինք), նշելով կատարած հսկայական հոգնեցուցիչ աշխատանքը, ակումբում կատարվող գրառումները ուշադրությամբ և համբերությամբ ընթերցելու ծանր ու պատասխանատու գործը, Չուկին հարցրեցի, թե իր ինչին է պետք այդքան չարչարվելը… Չուկը ձեռքով ցույց տվեց մի սեղանի շուրջ համախմբված նստած երգող-պարող-ուրախացող ակումբցիներին ու պատասխանեց.
-Այ, այս ամենի համար:
Ու գնաց տուն: Իսկ մյուս ակումբցիներս մնացինք դեռ մի քանի ժամ էլ ՝ շարունակելով մեր երգ ու պարը, ուրախությունն ու խմելը:
Երևի ճիշտ էր ասում մեր ադմինը…:)

Վերջում էլ ասեմ, որ ակումբցիներն ու ակումբը երբեք չեն մերժում կամ «վատ ընդունում» նորեկին, իհարկե եթե տվյալ նորեկի մոտ բացակայում են մի քանի հոգեախտաբանական նոզոլոգիաներ՝ փսիխոպաթիա, գերարժեքային իդեաներ, «հաշիշային թմրամոլություն» և այլն…:))

Ծնունդդ շնորհավոր, ակումբ ջան::) Երկար տարիների կյանք քեզ: Կարոտում եմ ձեզ, ակումբցիներ: