PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռաբինդրանատ Տագոր



Ծով
16.03.2007, 21:48
Գուցե շատերիդ օտար թվա այս հեղինակը…դրա համար էլ մի քիչ պատմեմ նրա մասին…
Հնդիկ հռչակավոր բանաստեղծ է, արձակագիր, դրամատուրգ և հրապարակախոս…
Ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել նրա «Պարտիզպանը» ժողովածուից հատվածներ…
Սիրո ու կյանքի պոեմներ…
Լակոնիզմի մեջ ինձ համար ամենաթանկ մարգարիտները…
Հ.Գ.հույս ունեմ կհետաքրքրի…քիչ-քիչ կտեղադրեմ…

………
Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ, կեսգիշերին ասաց.
« Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որոնեմ Աստծուն։ Ա՜խ, ո՞վ էր այսքան ժամանակ ինձ պահում այստեղ՝ մոլորության մեջ»։
« Ե՛ս »,—շշնջաց Աստված, բայց մարդու ականջները փակ էին։ Անկողնու մի ծայրում խաղաղ պառկած էր կինը՝ քնած մանուկը կրծքին։
« Ո՞վ ես դու, որ այսքան ժամանակ ինձ հիմարացրիր ու խաբեցիր» ,—ասաց մարդը։
Ձայնը նորից ասաց. «Ես Աստվածն եմ» , բայց մարդը չլսեց։
Հանկարծ երեխան լաց եղավ քնի մեջ ու ավելի հպվեց մորը։
Եվ հրամայեց Աստված՝ «Սպասի՛ր, պանդոյր, մի՛ լքիր քո տունը» , նա կրկին չլսեց։
Ու Աստված դառնորեն հառաչեց.
«Ինչու՞ է ծառաս ինձ լքում և գնում որոնելու ինձ »։

Ծով
16.03.2007, 22:09
………
Ես հաճախ միտք եմ անում ինքս ինձ՝ որտեղ է թաքնված մարդու և անբան անասունի իրար հասկանալու սահմանը։
Արարչության հեռավոր արշալույսի ո՞ր նախնական դրախտով էր անցնում այն նեղ արահետը, որով նրանց սրտերն այցելեցին իրար։
Նրանց մշտական քայլերի հետքը դեռ չի կորել, թեպետև վաղուց է մոռացված ազգակցությունը նրանց։
Բայց մինչև օրս էլ, երբեմն, որևէ երկնային անխոս երաժշտության մեջ հանկարծ զարթնում է այն մշուշապատ հիշողությունը, և անասունը քնքուշ հավատով մարդու աչքերին է նայում, մարդն էլ նրա աչքերինէ իրեն զվարճացնող սիրով։
Ասես երկու դիմակավոր ընկեր հանդիպում են իրար ու մոտավորապես ճանաչում միմյանց դիմակի տակից։

lili-4
31.03.2007, 14:48
Հետաքրքրր են, շարունակի, հաճելի է կարդալ նման տիպի գործեր, իսկական իմաստություններ:

Ծով
02.04.2007, 00:03
………
Ինչու՞ ճրագը հանգավ։
Ես ծածկեցի նրան իմ ծածկոցով, որ քամուց պաշտպանեմ, դրա համար էլ ճրագը հանգավ։

Ծաղիկն ինչու՞ թառամեց։
Ես անհագ սիրով նրան կրծքիս սեղմեցի, դրա համար էլ ծաղիկը թառամեց։

Ինչու լռեց առուն։
Ես պատվար շինեցի նրա վրա,որ նա ինձ ծառայի, դրա համար էլ լռեց առուն։

Ինչու՞ կտրվեց քնարի լարը։
Ես ուզեցի, որ նա ուժից վեր ձայն հանի, դրա համար էլ կտրվեց լարը։

Grieg
02.04.2007, 14:46
Տագորին հարգումեմ հետաքրքիր է գրում,. կարդալուց մպատկերացում եմ ստանում արևելյան սովորույթների և մշակույթի մասին.

ihusik
10.03.2009, 18:49
Մի բանաստեղծություն հենց նոր կարդացի ու շատ հավանեցի, բայց ափսոս ռուսերեն է ու թարգմանություն հայերեն չգիտեմ կա՞, թե՞ ոչ - համենայն դեպս ռուսերեն եմ տեղադնում՝ հուսով, որ չի ջնջվի, քանզի գեղեցիկ ու բարի խորհուրդներով է լցված ու կարծում եմ մեզ համար՝ Ակումբում քննարկումներ անողներիս համար, շատ օգտակար է կարդալ այն ու հիշել գրառումներ կատարելիս:)

Р.Тагор
"Суждение"

Не будь в сужденьях строг.
Ты мирозданием зовешь
Свой крохотный мирок.
Нет, не широк твой кругозор,
И взор твой замкнут в нем,
Ты что-то где-то услыхал,
А судишь обо всем.
Ты говоришь: вот мрак, вот свет,
Вот грань добра и зла.
Ты делишь все. Твоя рука
Границы провела.
Но если есть в твоей душе
Певучая струна.
Ее ты должен отыскать
И пробудить от сна.
Не знает песня суеты
И спор не заведет.
Кто хочет - слушает ее,
Не нравится - уйдет.
Кто б ни был встреченный в пути,
Хорош иль нехорош,
Ты не чуждайся никого -
С людьми ты в путь идешь.
Не будь в сужденьях строг.
Напрасно споришь. Дни бегут,
И краток жизни срок.
Вот опораждита цветет
Среди других цветов,
Она посланница небес,
Несет земле их зов.
Ашарх - любимый месяц трав
И благодатных нив.
Зеленый паводок шумит
Простор заполонив.
Пусть хлынет радость в грудь твою
И льется через край
В пути сокровища найдешь,
В пути их и раздай!