Ծով
16.03.2007, 21:48
Գուցե շատերիդ օտար թվա այս հեղինակը…դրա համար էլ մի քիչ պատմեմ նրա մասին…
Հնդիկ հռչակավոր բանաստեղծ է, արձակագիր, դրամատուրգ և հրապարակախոս…
Ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել նրա «Պարտիզպանը» ժողովածուից հատվածներ…
Սիրո ու կյանքի պոեմներ…
Լակոնիզմի մեջ ինձ համար ամենաթանկ մարգարիտները…
Հ.Գ.հույս ունեմ կհետաքրքրի…քիչ-քիչ կտեղադրեմ…
………
Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ, կեսգիշերին ասաց.
« Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որոնեմ Աստծուն։ Ա՜խ, ո՞վ էր այսքան ժամանակ ինձ պահում այստեղ՝ մոլորության մեջ»։
« Ե՛ս »,—շշնջաց Աստված, բայց մարդու ականջները փակ էին։ Անկողնու մի ծայրում խաղաղ պառկած էր կինը՝ քնած մանուկը կրծքին։
« Ո՞վ ես դու, որ այսքան ժամանակ ինձ հիմարացրիր ու խաբեցիր» ,—ասաց մարդը։
Ձայնը նորից ասաց. «Ես Աստվածն եմ» , բայց մարդը չլսեց։
Հանկարծ երեխան լաց եղավ քնի մեջ ու ավելի հպվեց մորը։
Եվ հրամայեց Աստված՝ «Սպասի՛ր, պանդոյր, մի՛ լքիր քո տունը» , նա կրկին չլսեց։
Ու Աստված դառնորեն հառաչեց.
«Ինչու՞ է ծառաս ինձ լքում և գնում որոնելու ինձ »։