PDA

Դիտել ողջ տարբերակը : Գուցե...



Ուլուանա
16.03.2007, 19:37
Երկար ժամանակ տատանվում էի՝ դնել այս բանաստեղծությունը թե ոչ... :oy որովհետև դրանում որոշ չափով շոշափվում է նաև ինձ համար կարևոր մի գաղափար, որը, ցավոք, այստեղ շատ քչերի համար է ընդունելի...

Ասեմ, որ բանաստեղծությունը կոնկրետ անձի ուղղված չէ, թեև ես այն գրելիս (մոտ 2 տարի առաջ) որոշ առումով ինչ-որ մեկի կերպարը մտքումս ունեցել եմ, բայցևայնպես, չեմ համարում, թե այս խոսքերը հենց այդ մարդուն եմ ուղղել, որովհետև տվյալ դեպքում «դու»-ի փոխարեն կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը։ ;) Պարզապես սիրում եմ մտովի ինչ-որ մեկին դիմելով գրել... :)


ԳՈՒՑԵ...

Գուցե ոչ հիմա, գուցե ոչ այսօր
Քեզ ինչ-որ մեկը օգնի հասկանալ,
Որ այն, ինչ այստեղ արժեք է հզոր,
Ոչինչ է կյանքում հավիտենական:

Գուցե երկնային ինչ-որ հրաշքով
Սիրտդ արթնանա լեթարգիկ քնից,
Հոգուդ լուսավոր կետերը վառվեն
Ու ներսդ մաքրեն թանձր խավարից:

Եվ այնժամ գուցե հանկարծ հասկանաս,
Որ փուչ են եղել իղձերդ բոլոր,
Սրտումդ գուցե նոր իղձեր ծնվեն
Ու առաջնորդեն քայլերդ մոլոր:

Միգուցե ոչ այս, այլ հաջորդ կյանքում
Սովորես տեսնել առանց աչքերի,
Զգացմունքներ կարդաս ու մտքեր լսես,
Հպվես, բայց արդեն առանց ձեռքերի:

Գուցե մի բան քեզ հուշի, որ կյանքում
Հարուստ լինում են ոչ միայն փողով,
Որ հոգու լույսը երբեք չի սպառվում
Ու չի պակասում ուրիշին տալով:

Գուցե երբևէ պարզապես հիշես,
Որ ինչ-որ մեկին պարտք ես մնացել,
Գուցե զարմանաս, երբ հանկարծ պարզես,
Որ քեզնից մերժված այդ ինչ-որ մեկը
Պարտքը մոռացել ու ներել է քեզ:

Գուցե խղճի խայթ, ափսոսանք զգաս,
Գուցե գիտակցես, որ ճիշտ չես ապրել,
Եվ այդ ժամանակ միգուցե իրոք
Փորձես զղջումով ինքնամաքրվել:

Երբ արհեստական լույսերից հոգնած`
Խամրած հայացքդ հառես արևին,
Գուցե ջերմանա հոգիդ քարացած՝
Արձագանքելով Լույսի հպումին...

Գուցե ոչ այսօր և ոչ էլ այստեղ,
Գուցե մյուս կյանքում, գուցե հենց այնտեղ ...

2005թ

Arisol
16.03.2007, 20:13
Մեծ ցանկություն առաջացավ մեկնաբանել այս բանաստեղծությունը քառյակ առ քառյակ:oy , բայց երբ փորձեցի դա անել՝ հասկացա, որ բանաստեղծությունն այնքան պարզ ա գրված, որ իմ մեկնաբանություններն ավելորդ են:) :

Չեք պատկերացնի, թե որքան ինձ դուր եկավ այս բանաստեղծությունը, միգուցե և այն դառնա իմ ամենասիրած բանաստեղծությունը, որտև այնքան ճիշտ բաներ ա գրված (իմհո) ու եթե խորանանք նրա իմաստի մեջ, ապա միգուցե մեր աշխարհայացքը փոխվի ու փոխվի դեպի այն կողմ, որն ավելի մոտ ա իրականությանը (էլի իմհո) :

Այս տողերում արտահայտված ա իմ աշխարհայցքը, ու ասեմ, որ ինձ թվում ա, թե ես եմ այն գրել ու մի քիչ էլ նախանձում եմ, որ ես չեմ հեղինակը:oy , բայց շատ ուրախ եմ, որ կա գոնե մեկը, ով կարող ա արտահայտել իմ մտքերը:

Հրաշք էր, Անուկ :kiss :

Մանե
16.03.2007, 20:13
Չգիտեմ ինչու,բայց շատ հոգեհարազատ թվաց:)
Հիանալի էր գրված:love

Enipra
16.03.2007, 20:42
Շատ հետաքրքիր է և, ինչպես միշտ, կարդացվում է մի շնչով։ :) Այսքան պարզ ու սահուն, առանց ամպագոռգոռ բառերի, բայց պարունակում է համամարդկային գաղափար։ :B

Ծով
16.03.2007, 21:36
Ողջ կյանք…մի բանաստեղծության մեջ…հրաշալի է:)
Իրոք շատ սահուն, պարզ, բայց նաև խորն էր գրված…
Գուցե չէ…հաստատ;)
Թո՛ղ բոլորը սա կարդան…:love
Ու միգուցե հենց այս կյանքում…:kiss

Մանոն
19.03.2007, 14:35
Ինձ շատ հոգեհարազատ բանաստեղծություն է, սրտով է գրված: Այն խորհել է տալիս ապրած կյանքիդ ու արածներիդ, իսկ գուցե և չարածներիդ մասին: Իրոք ափսոսանք է արթնացնում մեջդ, ու ակամա հետադարձ հայացք ես նետում գուցե սխալ ապրած կյանքիդ վրա: Նույնիսկ ուղի է ցույց տալիս որևէ բան փոխելու համար.

Գուցե խղճի խայթ, ափսոսանք զգաս,
Գուցե գիտակցես, որ ճիշտ չես ապրել,
Եվ այդ ժամանակ միգուցե իրոք
Փորձես զղջումով ինքնամաքրվել:

Երբ արհեստական լույսերից հոգնած`
Խամրած հայացքդ հառես արևին,
Գուցե ջերմանա հոգիդ քարացած՝
Արձագանքելով Լույսի հպումին...

Գուցե ոչ այսօր և ոչ էլ այստեղ,
Գուցե մյուս կյանքում, գուցե հենց այնտեղ ...

Ու վերջաբանն էլ տրամաբանական է, քանզի այս կյանքում դա այլևս հնարավոր չէր լինի:
Շնորհավորում եմ Ուլուանա ջան, հաջողված բանաստեղծության առթիվ::love

Taurel. . . .
19.03.2007, 14:50
Լավն էր, հարազատ ու ճշմարիտ.;) .................... ԳՈՒՑԵ. . . . . Մենակ էս բառի մեջ արդեն ենքան թախիծ ու զիջում կա...................Ինձ համար այն ավելի շատ թաքուն իղձ է արտահայտում, քան ենթադրություն.................. Շաաաատ լավն էր:love :love :love

Cassiopeia
10.05.2007, 12:51
Շատ գեղեցիկ ու հուսադրող բանաստեղծություն է… :)

Ձայնալար
10.05.2007, 14:03
Մի գաղտնիք բաց անեմ. երբեք երկար գրառումներ չեմ կարդում, հիմնականում երկու տող սկզբից, երկու տող վերջից… Այս բանաստեղծությունը այնքնան «փափուկ» էր, բարի ու իմաստուն, որ մի շնչով կարդացի: Շնորհակալություն Ուլուանա ջան :hands

Selene
12.05.2007, 19:05
Հոյակապ բանաստեղծություն է,Ուլուանա ջան:hands :) Ամեն մի քառյակ մեծ իմաստ ունի, բայց հատկապես հավանեցի հետևյալը՝



Որ հոգու լույսը երբեք չի սպառվում
Ու չի պակասում ուրիշին տալով: