PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր ադմինիստրացիային

Էջեր : [1] 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Vaho
11.08.2006, 18:49
Արտեգո իմ թեմայի ««Որն է նպատակը»» վերջին երեք եջերը չկա օգնիր վերականգնել դրանք :(

Vaho
21.08.2006, 11:13
երբ մի բան եմ գրում ետ պատուհաննա գալի «ձեր գրառումը շատ կարճ է և այլն» բայց ես գրում եմ բավականին երկար գրառումներ ինչ անեմ

Լէգնա
03.09.2006, 11:20
Ադմին ջան ,կասեք , հրավիրվածներ հրամանը իմ մոտ որն է, ավելի շուտ նախ դա ինչի համար է, հետո ես մեկ մարդու ուզում եմ դնել բարեկամներ ցուցակ, ուղարկում է թշնամի :8 ,մեկ էլ ադմիներին չի կարելի է հա թշնամու ցուցակ ուղարկել ինչ է :8 , իսկ բարեկամի, լավ դա ես կփորձեմ ;)

Chuk
03.09.2006, 11:57
Արտեգո իմ թեմայի ««Որն է նպատակը»» վերջին երեք եջերը չկա օգնիր վերականգնել դրանք :(
Ակումբում էջերն իրենք իրենց չեն անհետանում: Կոնկրետ ՙՈրն է նպատակը՚ թեմայի վերջին էջերը ջնջել եմ անձամբ ես, թեմայից չափազանց շեղվելու, թեմայից դուրս գրառումներ լինելու պատճառով: Դրանք վերականգնման ենթակա չեն: Ի դեպ այդ թեմայում թեմայից դուրս գրառումներ անողներին պետք է դիտողություն տայի, չգիտեմ թե ինչու չեմ տվել:

Chuk
03.09.2006, 12:08
երբ մի բան եմ գրում ետ պատուհաննա գալի «ձեր գրառումը շատ կարճ է և այլն» բայց ես գրում եմ բավականին երկար գրառումներ ինչ անեմ
Այդ գրառումը մինչև հիմա նկատվել է միայն այն դեպքում, եթե գրառումը պարունակել է 3-ից պակաս սիմվոլ (մեր որոշումը): Երկար գրառումների դեպքում այդպիսի թերություն առ այսօր չենք նկատել: Եթե երկար գրառում անելու դեպքում նորից կստանաք այդ հաղորդագրությունը, ապա խնդրում ենք տեղեկացնել այդ մասին և հնարավորության դեպքում ուղարկել այն տեքստը, որի դեպքում ստացել եք այդ գրառումը, նշել ձեր օգտագործած բրոուզերի (browser) անունը և տարբերակը, ձեր համակարգչի օպերացիոն համակարգը: Եթե ֆորումում այդ տեքստը հնարավոր չլինի տեղադրել (ստացված հաղորդագրության պատճառով), ապա այն կարող եք ուղարկել օրինակ akumb.am[at]gmail.com էլեկտրոնային փոստով ([at] սիմվոլների փոխարեն պետք է լրացնել @ նշանը):

Chuk
03.09.2006, 12:22
Ադմին ջան ,կասեք , հրավիրվածներ հրամանը իմ մոտ որն է, ավելի շուտ նախ դա ինչի համար է, հետո ես մեկ մարդու ուզում եմ դնել բարեկամներ ցուցակ, ուղարկում է թշնամի :8 ,մեկ էլ ադմիներին չի կարելի է հա թշնամու ցուցակ ուղարկել ինչ է :8 , իսկ բարեկամի, լավ դա ես կփորձեմ ;)
Հրավիրածների հրաման ձեր մոտ չկա: Ցանկացած նոր գրանցվող անդամ գրանցվելու հայտը լրացնելիս, կարող է նշել, թե իրեն ով է ակումբ հրավիրել: Եթե նշի ձեր անունը, ապա ձեր անդամության հաշվի հրավիրվածների հաշվիչը մեկով կավելանա: Հետագայում դա կարող է օգտագործվել շատ մարդիկ հրավիրած անդամներին ինչ-որ "մրցանակներ" տալու համար: Իսկ առայժմ դա ակումբի ղեկավարությանը որոշ դեպքերում օգնում է որոշում կայացնել՝ տվյալ նոր գրանցված անդամի գրանցումը հաստատե՞լ, թե՞ ոչ:

Բարեկամների ցանկում ինչ-որ անդամի ավելացնելիս նա ուղարկվում է հենց բարեկամների ցուցակ, պարզապես որոշ անուշադրության պատճառով ստացվում էր սխալ հաղորդագրություն: Այդ վրիպակի համար խնդրում ենք ակումբի բոլոր անդամների ներողամտությունը: Վրիպակն արդեն ուղղվել է:

Հիմա ակումբում "թշնամիների" ցուցակ (այդ անվանումով) գոյություն չունի: Գոյություն ունի "անտեսվածների ցանկ", որում ադմինիստրատորներին ավելացնել չեք կարող: Այդ ցանկի հիմնական նպատակն այն է, որ ցանկում գրանցված անդամների գրառումները չտեսնեք ու նրանցից ֆորումի համակարգով նամակներ չստանաք: Ադմինիստրատորներին չի թույլատրվում այդ ցուցակում ավելացնել, որպեսզի վերջինս ցանկացած պահի կարողանա դիտողություն կամ զգուշացում կատարել ձեզ: Բարեկամների ցանկում, խնդրեմ, կարող եք ավելացնել:

Chuk
03.09.2006, 12:27
Այդ գրառումը մինչև հիմա նկատվել է միայն այն դեպքում, եթե գրառումը պարունակել է 3-ից պակաս սիմվոլ (մեր որոշումը): Երկար գրառումների դեպքում այդպիսի թերություն առ այսօր չենք նկատել: Եթե երկար գրառում անելու դեպքում նորից կստանաք այդ հաղորդագրությունը, ապա խնդրում ենք տեղեկացնել այդ մասին և հնարավորության դեպքում ուղարկել այն տեքստը, որի դեպքում ստացել եք այդ գրառումը, նշել ձեր օգտագործած բրոուզերի (browser) անունը և տարբերակը, ձեր համակարգչի օպերացիոն համակարգը: Եթե ֆորումում այդ տեքստը հնարավոր չլինի տեղադրել (ստացված հաղորդագրության պատճառով), ապա այն կարող եք ուղարկել օրինակ akumb.am[at]gmail.com էլեկտրոնային փոստով ([at] սիմվոլների փոխարեն պետք է լրացնել @ նշանը):
Հ.Գ. Այդ հաղորդագրությունը կարող եք տեսնել նաև այն դեպքում, եթե գրառումը երկար է, բայց ամբողջապես մեջբերում է (գրված է
և թեգերի արանքում): Առնվազն երեք սիմվոլ պետք է պարունակի մեջբերումից դուրս գտնվող տեքստը:

Լէգնա
03.09.2006, 12:34
Հրավիրածների հրաման ձեր մոտ չկա: Ցանկացած նոր գրանցվող անդամ գրանցվելու հայտը լրացնելիս, կարող է նշել, թե իրեն ով է ակումբ հրավիրել: Եթե նշի ձեր անունը, ապա ձեր անդամության հաշվի հրավիրվածների հաշվիչը մեկով կավելանա: Հետագայում դա կարող է օգտագործվել շատ մարդիկ հրավիրած անդամներին ինչ-որ "մրցանակներ" տալու համար: Իսկ առայժմ դա ակումբի ղեկավարությանը որոշ դեպքերում օգնում է որոշում կայացնել՝ տվյալ նոր գրանցված անդամի գրանցումը հաստատե՞լ, թե՞ ոչ:

Բարեկամների ցանկում ինչ-որ անդամի ավելացնելիս նա ուղարկվում է հենց բարեկամների ցուցակ, պարզապես որոշ անուշադրության պատճառով ստացվում էր սխալ հաղորդագրություն: Այդ վրիպակի համար խնդրում ենք ակումբի բոլոր անդամների ներողամտությունը: Վրիպակն արդեն ուղղվել է:

Հիմա ակումբում "թշնամիների" ցուցակ (այդ անվանումով) գոյություն չունի: Գոյություն ունի "անտեսվածների ցանկ", որում ադմինիստրատորներին ավելացնել չեք կարող: Այդ ցանկի հիմնական նպատակն այն է, որ ցանկում գրանցված անդամների գրառումները չտեսնեք ու նրանցից ֆորումի համակարգով նամակներ չստանաք: Ադմինիստրատորներին չի թույլատրվում այդ ցուցակում ավելացնել, որպեսզի վերջինս ցանկացած պահի կարողանա դիտողություն կամ զգուշացում կատարել ձեզ: Բարեկամների ցանկում, խնդրեմ, կարող եք ավելացնել:
Շնորհակալություն Պարոն ,

Վազգեն
24.09.2006, 20:56
Երբ մտնում եմ ֆորում, այսպիսի բան է գրվում՝
Thank you for logging in, Վազգեն.
Սեղմեք այստեղ, եթե Ձեր բրոուզերը չի կարող իրականացնել ավտոմատ տեղափոխություն:

Իսկ երբ դուրս եմ գալիս, գրվում է՝
All cookies cleared!

* Return to the page you were previously viewing
* Go to forums index

Բա այս մասերը ե՞րբ եք թարգմանելու հայերեն։

John
24.09.2006, 21:00
թեմա բացելուց էլ անգլերեն է հարցնում, թե քվեարկությունը բաց լինի թե փակ, էդ էլ կարելիա թարգմանել հայերեն

StrangeLittleGirl
01.10.2006, 16:23
Ակումբն ինքիրեն որոշում է, որ ինչ-որ թեմաների ես բաժանորդագրված եմ: Ի՞նչ տրամաբանությամբ է որոշում:

Esmeralda
05.10.2006, 14:44
Ինչո՞ւ օրացույցում չի բացվում 2007 թվականի ամսիները...

քաղաքացի
10.10.2006, 20:01
Երբ ուզում եմ մուտքագրել մականունս, սկզբից մտնում եմ http://hayeren.akumb.am հետո հետ եմ գալիս http://www.akumb.am ու նոր մուտք եմ անում copy արած մականունս:
Կառաջարկեի http://hayeren.akumb.am-ի ներքևում ավելացնել «Դար ակումբի» բաները (banner), որտեղից հղում լինի դեպի Ակումբի գլխավոր էջ:
Հնարավո՞ր է այդ անել:
Նախապես շնորհակալ եմ:

Artgeo
10.10.2006, 23:33
Վազգեն ու Հովսեփ արդեն որերորդ անգամս տիպված կրկնում ենք, որ Ակումբի թարգմանությունը ընթացքում է, հայտնի պատճառներով այն ձգձվեոց մի փոքր, սակայն Chuk-ը խոստացել է մինչև ամսվա վերջ ամբողջությամբ ավարտին հասցնել:

Ակումբն ինքիրեն որոշում է, որ ինչ-որ թեմաների ես բաժանորդագրված եմ: Ի՞նչ տրամաբանությամբ է որոշում:
Մոտ օրերս կպարզենք

Ինչո՞ւ օրացույցում չի բացվում 2007 թվականի ամսիները...
2007 թվականը չի գալու :D
Արդեն բացվում է ;)

Երբ ուզում եմ մուտքագրել մականունս, սկզբից մտնում եմ http://hayeren.akumb.am հետո հետ եմ գալիս http://www.akumb.am ու նոր մուտք եմ անում copy արած մականունս:
Կառաջարկեի http://hayeren.akumb.am-ի ներքևում ավելացնել «Դար ակումբի» բաները (banner), որտեղից հղում լինի դեպի Ակումբի գլխավոր էջ:
Հնարավո՞ր է այդ անել:
Նախապես շնորհակալ եմ:

Հմ... Լավ գաղտնիք ասեմ, որի համար կարողա ինձ տփեն :P ;)
Մինչև շաբաթվա վերջ որոշակի փոփոխություններ կլինեն այդ էջի հետ կապված: Chukը խոստացել է, շուտ պիտի լինեին, պարզապես օբյեկտիվ պատճառներով ձգձգվում է:

Cassiopeia
20.10.2006, 19:18
Հարգելի ադմիններ, թեմաների բաժանորդագրությունն ինչի՞ համար է

John
20.10.2006, 19:40
Հարգելի ադմիններ, թեմաների բաժանորդագրությունն ինչի՞ համար է
Ադմինների փոխարեն ես պատասխանեմ՝ եթե որևէ թեմայում բաժանորդագրվում ես՝ այդ թեմայում նոր գրառում լինելու դեպքում՝ քեզ այդ մասին e-mail-ով տեղեկացնում են:

Artgeo
20.10.2006, 21:24
Ադմինների փոխարեն ես պատասխանեմ՝ եթե որևէ թեմայում բաժանորդագրվում ես՝ այդ թեմայում նոր գրառում լինելու դեպքում՝ քեզ այդ մասին e-mail-ով տեղեկացնում են:
Շնորհակալություն օգնության համար
Ավելացնեմ, որ տեղեկանալ կարող ես երեք ձևով
1. Անմիջաջապես հենց գրառում եղավ
2. Օրը մեկ
3. Շաբաթը մեկ

StrangeLittleGirl
19.11.2006, 12:43
Ինչու՞ արագ պատասխանելիս «միացնել հայերեն» հնարավորությունն այլևս չկա: :(

Cassiopeia
22.11.2006, 15:59
Անձնագրի մեջ կա մի տող … ՉԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ ՈՉ ՄԻ ԽՄԲԻ…
Իսկ ինչ խմբեր կան, որին մենք պիտի մասնակցենք կամ չմասնակցենք…

քաղաքացի
22.11.2006, 16:08
Ինչու՞ արագ պատասխանելիս «միացնել հայերեն» հնարավորությունն այլևս չկա: :(
:esim
Ի՞նչ եղավ պատասխանը։ :sad

linus
22.11.2006, 17:15
լինում են դեպքեր երբ ինչ որ ֆորում որտեղ ամեն ինչ ընթերցված է և չկա նոր հաղորդագրություն, ցույց է տալիս որ կա նորը, ինչ անել որ չլինի, բրաուզերս ֆաիրֆոքսն է

Արշակ
22.11.2006, 17:17
Ինչու՞ արագ պատասխանելիս «միացնել հայերեն» հնարավորությունն այլևս չկա: :(
Տեխնիկական պատճառներով հանվել էր: Մոտ օրերս կաշխատեմ ժամանակ գտնել ու վերականգնել:

Է Ն Ց Ո
01.12.2006, 17:46
Հարցս օրենսդրության մասին է, որում կա կետ.
մեջբերում եմ
2.1.5. Ֆորումում տեղադրել այնպիսի նյութեր, որոնք կարող են այլոց դրդել հանցագործության, նրանց մեջ ատելություն կամ թշնամություն սերմանել

իսկ ինչի մասինա խոսքը չէիք բարեհաճի մանրամասնել կամ բերել օրինակներ :
Թե չէ ամեն գրածս կարող է մտնել այս կետի տակ .
նայած, որ կողմից նայենք
չէ?????:think

Արշակ
01.12.2006, 23:10

Օրենսդրության մեջ սենց կետ էլ կա.
2.1.4. Ֆորումում տեղադրել, որպես ավատար կամ անձնագրի լուսանկար օգտագործել էրոտիկ և պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նկարներ
Բնականաբար ոչ ոք չի պատրաստվում նման օրինակներ բերել։ Կարծում եմ, որ օրենսդրության 2.1.5 կետը բավականին հստակ է ու լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա։ Իսկ ծուռ տեսանկյունից նայողը միշտ էլ կարող է ցանկացած ձևակերպում այլ կերպ հասկանալ։

Artgeo
01.12.2006, 23:21
Անձնագրի մեջ կա մի տող … ՉԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ ՈՉ ՄԻ ԽՄԲԻ…
Իսկ ինչ խմբեր կան, որին մենք պիտի մասնակցենք կամ չմասնակցենք…

Դա հնարավորություն է, որը մեզ մոտ առայժմ չի օգտագործվում: ;)

StrangeLittleGirl
02.12.2006, 12:07
Մոտ օրերս կպարզենք
Մոտ օրերից արդեն մոտ մեկուկես ամիս է անցել, իսկ անկապ բաժանորդագրությունը գնալով շատանում է :(

Artgeo
02.12.2006, 12:43
Մոտ օրերից արդեն մոտ մեկուկես ամիս է անցել, իսկ անկապ բաժանորդագրությունը գնալով շատանում է :(
Դու ինձ ասա մեյլ ստանո՞ւմ ես

Firegirl777
02.12.2006, 16:03
Արագ պատասխանի դեպքում ինչո՞ւ է հայերեն գրելու նշիչը հանված:(

Artgeo
03.12.2006, 01:27
Արագ պատասխանի դեպքում ինչո՞ւ է հայերեն գրելու նշիչը հանված:(
Այս էջի վերևում հարցիդ պատասխանը կա։

StrangeLittleGirl
03.12.2006, 01:34
Դու ինձ ասա մեյլ ստանո՞ւմ ես
Չէ՛

Լէգնա
04.12.2006, 09:19
Բոլոր գրառումներս ,առանց զգուշացնելու և պատճառը ինձ տեղյակ պահելու , փոխել եք գույնը , ապրեք,
ստորագրությունս նույնպես ,դրա իրավունքը դուք չունեք , իմ ստորագրությունն է ու լինելու է կապույտ :
Շնորհակալություն , բայց որ պատճառը, ոչ անհիմն ,ասեյիք ,ավելի գոհ կլինեի :

Արշակ
17.12.2006, 15:55
Ինչու՞ արագ պատասխանելիս «միացնել հայերեն» հնարավորությունն այլևս չկա: :(
Արագ պատասխանելու համար հայերենի համակարգն արդեն վերականգնվել է։ ;)

Նորմարդ
18.12.2006, 00:21
Հնարավոր չէ՞ արդյոք թարգմանել հեղինակության քառակուսիկների կոմենտարիաները
Օրինակ. xxx will become famous soon enough:

Ֆելո
25.12.2006, 15:53
ավատարս .gif նկարա, բայց ֆորումու եսիմինչա դառել. էդ ինչիցա

Mesrop
25.12.2006, 17:01
ավատարս .gif նկարա, բայց ֆորումու եսիմինչա դառել. էդ ինչիցա
իմ կարծիքով ուղակի բեռնման ընթացքում կապիդ հետ խնդիր է առաջացել.
կրկին փորձիր բեռնել

Ֆելո
25.12.2006, 19:06
իմ կարծիքով ուղակի բեռնման ընթացքում կապիդ հետ խնդիր է առաջացել.
կրկին փորձիր բեռնել
10 անգամ փորձեցի, չեղավ...
բայց դե էդ նույն նկարի .jpg-ն դրեցի

StrangeLittleGirl
27.12.2006, 11:51
Հարգելի ադմիններ, էս բաժաբորդագրությունների ձեռքը կրակն եմ ընկել: Այնքան են լկտիացել, որ ցանկացած թեմայում պատասխանելուց հետո ավտոմատ բաժանորդագրում է: Հենց հիմա էլ, երբ այս գրառումը կատարեմ, այս թեմային էլ կբաժանորդագրեմ: :( Խնդրում եմ, մի բան արեք, թե չէ արդեն վախենալու եմ գրառումներ կատարելուց:

Guest
06.01.2007, 21:19
Ուրեմն սենց: Բոլոր էձերում, բացի «նամակների ցուցակ» և «ղեկավարում», նամակները նորմալ ա ցույց տալիս, իսկ այդ էջերում նամակների հետ կապված վերջին փոփոխությունները չեն արտացոլվում:
Համ էլ ասեմ, որ այդ սխալը գալիս ա բրաուզերից, IE ում ամեն ինչ նորմալ ա: Ես հիմնականում Opera եմ օգտագործում:
Զարմանում եմ անգամ, ոնց ա տենց ստացվում:D Էս բագերը նենց զվարճալի բաներ են:

Մանե
12.01.2007, 12:05
Իսկ իմ մոտ ամեն ինչ անցած մտածով ա ցույց տալիս.Մինչև Refresh չանեմ չի ուղղվում.Դե բաժանորդագրությունների մասին չխոսամ.Ամեն թեմայում գրելուց հետո բաժանորդագրում ա:scare :scare

Արսեն
15.01.2007, 01:36
Հնարավոր է որ դա մայն ինձ մոտ է այդպես, ուղղակի մկնիկը հղումների անունները հայերեն չի ցույց տալիս, այլ վանդակներ է բերում:

Artgeo
15.01.2007, 09:29
Հարգելի ադմիններ, էս բաժաբորդագրությունների ձեռքը կրակն եմ ընկել: Այնքան են լկտիացել, որ ցանկացած թեմայում պատասխանելուց հետո ավտոմատ բաժանորդագրում է: Հենց հիմա էլ, երբ այս գրառումը կատարեմ, այս թեմային էլ կբաժանորդագրեմ: :( Խնդրում եմ, մի բան արեք, թե չէ արդեն վախենալու եմ գրառումներ կատարելուց:
Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն բաժանորդագրության հետ կապված, խնդրում եմ դիմել ինձ…

Ավելացվել է 55 վարկյան անց

Հնարավոր է որ դա մայն ինձ մոտ է այդպես, ուղղակի մկնիկը հղումների անունները հայերեն չի ցույց տալիս, այլ վանդակներ է բերում:
Ի՞նչ համակարգ է մոտդ:

Արշակ
15.01.2007, 12:28
Հնարավոր է որ դա մայն ինձ մոտ է այդպես, ուղղակի մկնիկը հղումների անունները հայերեն չի ցույց տալիս, այլ վանդակներ է բերում:
Բրուզերիդ տառատեսակների կոնֆիգուրացիան է մեղավոր։ Հայերեն սիմվոլներն ունեցող unicode տառատեսակ է պետք։

քաղաքացի
15.01.2007, 13:04
Ինձ հետ էլ է մի ժամանակ նույն խնդիրը եղել: Ինչքան հիշում եմ հետևյալը անելով ուղղվել է:
http://www.akumb.am/upl/armforxp1.gif
Մանրամասնեը այստեղից (http://akumb.am/showthread.php?t=279)

Մանե
15.01.2007, 20:37
Mane(Fizmat), you do not have permission to access this page. This could be due to one of several reasons:

Դուք չունեք այս էջից օգտվելու համար անհրաժեշտ լիազորությունները: Հնարավոր է, որ դուք ցանկանում եք խմբագրել ինչ-որ մեկի գրառումը, օգտագործել ադմինիստրատորի համար նախատեսված գործիքները կամ համակարգի կողմից այլ չարտոնված գործողություն եք կատարում:
Եթե դուք փորձում եք գրառում կատարել, ապա հնարավոր է, որ ադմինիստրատորը փակել է ձեր հաշիվը, կամ էլ այն սպասում է ակտիվացման:
Երբ ես ընդամենը ուզում եմ նայել նոր գրանցված անդամի անձնագիրը

PygmaliOn
15.01.2007, 22:20
Իսկ ինչո՞ւ [IMG] կոդը անջատված է, չեմ կարողանում "յուզերբար" տեղադրել: Կարող է, որ ֆորումում նորեկ եմ դրա համար է:

Արսեն
15.01.2007, 22:26
Համակարգս WinXp է: հիմա ամեն ինչ նորմալ է, կարդացի Mozilla օգտագործելու խորհուրդը, հիմա մոտս դրել եմ, ամեն ինչ աշխատում ա:
Ֆոնտերի հետ կապված գիտեմ թե ոնց փոխեմ, բայց IExplorer- պրոբլեմն էր:

Ավելացվել է 1 րոպե անց
http://www.akumb.am/showthread.php?t=12
էս էջում հաստատ հիշում եմ որ 1-ից ավելի գրառում ունեի երեկ, իսկ այսոր դրանք «անհետացել են»: Պատճառը կարող եք ասել՞ / թեկուզ pm/

Artgeo
16.01.2007, 03:23
Երբ ես ընդամենը ուզում եմ նայել նոր գրանցված անդամի անձնագիրը
Կոնկրետ ե՞րբ և ո՞ր անդամի հետ է տեղի ունեցել նման բան: Ենթադրում եմ, որ այդ անդամը դեռ ակտիվացրած չէր:

Ավելացվել է 2 րոպե անց

Իսկ ինչո՞ւ [IMG] կոդը անջատված է, չեմ կարողանում "յուզերբար" տեղադրել: Կարող է, որ ֆորումում նորեկ եմ դրա համար է:
Ակումբի բացումից հետո, այդ հարցև քննարկվել է ադմինիստրացիայի կողմից և որոշվել է, որ չթույլատրվի [IMG] կոդը ստորագրություններում: Սակայն չի բացառվում, որ մոտ օրերս այդ հարցը նորից բարձրացվի ու որոշումը ենթարկվի փոփոխության, որոշակի սահմանափակումնեով:

Ավելացվել է 14 րոպե անց

http://www.akumb.am/showthread.php?t=12
էս էջում հաստատ հիշում եմ որ 1-ից ավելի գրառում ունեի երեկ, իսկ այսոր դրանք «անհետացել են»: Պատճառը կարող եք ասել՞ / թեկուզ pm/
Դրանք չեն անհետացել, այլ տեղափոխվել են Օֆֆտոպանոց
http://www.akumb.am/showthread.php?p=157557#post157557
http://www.akumb.am/showthread.php?p=157485#post157485
http://www.akumb.am/showthread.php?p=157577#post157577

Gohar
16.01.2007, 13:19
«Ինտերնետում գրելու էթիկա » թեմայում ցույց է տալիս, որ վերջին գրառումը կատարվել է Artgeo-ի կողմից, բայց նրա գրառումը չկա, իսկ Artgeo-ից առաջ ես էի կատարել գրառում, այն ևս չկա:

Artgeo
16.01.2007, 14:26
«Ինտերնետում գրելու էթիկա » թեմայում ցույց է տալիս, որ վերջին գրառումը կատարվել է Artgeo-ի կողմից, բայց նրա գրառումը չկա, իսկ Artgeo-ից առաջ ես էի կատարել գրառում, այն ևս չկա:
Երկու գրառումներն էլ տեղում են, ջնջվել է միայն ամենավերջին քո հետևյալ գրառումը

turt6u7
Մենք երկար էին փորձում հասկանալ այս խորիմաստ գրառումը, սակայն ապարդյուն:

Gohar
16.01.2007, 16:49
Երկու գրառումներն էլ տեղում են, ջնջվել է միայն ամենավերջին քո հետևյալ գրառումը
Ինձ մոտ այդ թեմայի վերջին գրառումը կատարել է Chuk-ը և ո՛չ իմ գրառումը կա, և ո՛չ էլ քո: Ի դեպ, հիմա էլ Cassiopeian-ն է գրառում կատարել, այն ևս չկա: Գո՞ւցե արտասահմանում այդ թեմայի գրառումները չեն երևում: ԼՕԼ

Մենք երկար էին փորձում հասկանալ այս խորիմաստ գրառումը, սակայն ապարդյուն:
Այդտեղ հասկանալու ոչինչ չկար, պարզապես երբ գրառումս բաց թողեցի, այն ընդհանուր էջի վրա դուրս չեկավ ու չհասկացա ինչն էր պատճառը ու մտածեցի, որ ինչ, որ բան սխալ արեցի և համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ եմ արել, փորձեցի մի հատ էլ գրառում բաց թողնել, իսկ այնտեղ գրված տառերը և թվերը պատահական էին հավաքված: Զուր եք ժամանակ ծախսել, ոչինչ չասող գրառման իմաստը հասկանալու համար:

Աբելյան
19.01.2007, 13:47
ժողովուրդ, իմ "կատարել գրառում" բաժնում մենակ պատասխանելու վահանակն ա, պատկերակները, 3 կնոպկեքը ու հավելյալ դրույթները: Բայց մնացածը չկա: Հա, ասենք թե չարաշահել եմ սմայները հանել եք, ընդունում եմ, բայց "գրել հայերեն", "նկար դնել", "տառերին գույներ տալ", տենց հնարավորություններն էլ են հանված: Մի բանով կօգնե՞ք:

Gohar
20.01.2007, 02:30
Ֆորումի գլխավոր էջի վրա ցույց է տալիս, որ «Զվարճալի» բաժնում, վերջին գրառումը կատարվել է Հայ-ի կողմից՝ «Շուտասելուկներ» թեմայում, բայց երբ մտնում եմ «Զվարճալի» բաժին, նման թեմա ընդհանրապես չկա:
Փորձում եմ գլխավոր էջից մտնել թեմայի մեջ, սակայն ապարդյուն:
Այս հաղարդագրությունն է դուրս գալիս՝

Թեմա սահմանված չէ: Եթե դուք ճիշտ հղում եք օգտագործում, ապա խնդրում ենք, այս մասին տեղեկացնել ադմինիստրատորին
Եթե, կարելի է այս հաղորդագրության իմաստը բացատրեք: Կախավ շնորհակալություն:

Vahe
21.01.2007, 14:35
դե իմ հարցը էդքան էլ կարեւոր չե, բայց թե... ես գրում եմ, բայց անունիս տակ գրառումները չեն ավելանում... Օրինակ հենց այս գրառումը իմ 20-րդ գրառումն է իսկ իմ մոտ գրվում է 14. ի՞նչն է պատճառը

Artgeo
21.01.2007, 14:38
դե իմ հարցը էդքան էլ կարեւոր չե, բայց թե... ես գրում եմ, բայց անունիս տակ գրառումները չեն ավելանում... Օրինակ հենց այս գրառումը իմ 20-րդ գրառումն է իսկ իմ մոտ գրվում է 14. ի՞նչն է պատճառը
Ժամանց, Դեսից-դենից և Զվարճալի բաժիններում գրառումների քանակը չի ավելանում:

Vahe
21.01.2007, 14:53
Ժամանց, Դեսից-դենից և Զվարճալի բաժիններում գրառումների քանակը չի ավելանում:
Պարզ է... Շնորհակալ եմ պատասխանի համար.

Chuk
21.01.2007, 15:06
ժողովուրդ, իմ "կատարել գրառում" բաժնում մենակ պատասխանելու վահանակն ա, պատկերակները, 3 կնոպկեքը ու հավելյալ դրույթները: Բայց մնացածը չկա: Հա, ասենք թե չարաշահել եմ սմայները հանել եք, ընդունում եմ, բայց "գրել հայերեն", "նկար դնել", "տառերին գույներ տալ", տենց հնարավորություններն էլ են հանված: Մի բանով կօգնե՞ք:
Օգնելը կօգնենք, պարզապես մեզնից ոչ մեկն այդ հնարավորությունները չէր հանել: Դա արել ես ինքդ: Մտիր Ղեկավարում -> Ղեկավարել Դրույթները, էջի վերջում՝ «Տարբեր դրույթների» մեջ կա «Հաղորդագրությունների խմբագրման միջավայր» կետ: Այդ կետում ընտրել էիր «Բազային խմբագիր - պարզ տեքստային դաշտ» տարբերակը, որը ենթադրում է, որ քո ասած հնարավորությունները չպետք է լինեն գրառումներ կատարելիս ;)

Այժմ ես այն փոխում եմ և դարձնում եմ «Սովորական խմբագիր - ձևաչափման հնարավորություններով»:

Ավելացվել է 8 րոպե անց
Գոհար, շատ շնորհակալություն զգուշացման համար: Մենք չէինք նկատել, որ նման խնդիր է առաջացել հայկական ու ամերիկյան սերվերներում տվյալների սինխրոնիզացման ժամանակ: Այժմ աշխատում ենք խնդրի պատճառների պարզման ուղղությամբ:

Chuk
21.01.2007, 16:56
Դե բաժանորդագրությունների մասին չխոսամ.Ամեն թեմայում գրելուց հետո բաժանորդագրում ա:scare :scare
Մանե, երևի թե դու ես ընտրել այդ դրույթը ;)
Մտիր Ղեկավարում -> Խմբագրել Դրույթները:
Այստեղ «Հաղորդագրություններ և տեղեկացումներ» հատվածում «Թեմաներին բաժանորդագրվելու մեթոդներ» կետում քո մոտ ընտրված էր «Email-ով չտեղեկացնել» տարբերակը: Այս դեպքում ցանկացած թեմայում գրառում կատարելիս ֆորումի համակարգը քեզ մեքենայորեն բաժանորդագրում է այդ թեմային, իսկ այդ բաժանորդագրությունների մասին email-ով չի տեղեկացնում: Մեքենայորեն չբաժանորդագրվելու համար պետք է ընտրել հենց «Չբաժանորդագրվել» տարբերակը: Ես հիմա քո դրույթներում կընտրեմ «Չբաժանորդագրվել» տարբերակը:

Մանե
21.01.2007, 18:15

Շատ շնորհակալություն

Ֆելո
21.01.2007, 23:08
էն ամենավերևը "դար ակումբ"-ի կողքի նկարը ումնա՞:)

Մանե
21.01.2007, 23:22
Հարգելի ադմինիստրացիա,ես գրառում կատարելիս տալիս եմ «Գրել հայերեն» կետը. Բայց գրելուս ընթացքում ինքը էդ կետը թողնում ա,բայց ավտոմատ սկսում ա գրել անգլերեն.Կօգնե՞ք:ok

Արշակ
22.01.2007, 13:57
Հարգելի ադմինիստրացիա,ես գրառում կատարելիս տալիս եմ «Գրել հայերեն» կետը. Բայց գրելուս ընթացքում ինքը էդ կետը թողնում ա,բայց ավտոմատ սկսում ա գրել անգլերեն.Կօգնե՞ք:ok
Մի՞շտ է այդպես եղել, թե նոր է սկսել չաշխատել։ Հենց հիմա էլ այդպե՞ս է։ Իսկ ի՞նչ web browser ես օգտագործում (Internet Explorer, Mozilla, Opera և այլն)։ Ու եթե կարող ես, նշիր նաև browser-ի վերսիան։ Վերսիան իմանալու համար բացիր browser-իդ Help մենուն, այնտեղից ընտրիր «About ....», բացված պատուհանում գրված է ծրագրի վերսիան։

Highordy
11.02.2007, 14:59
Հարգելի մոդերատորներ

Խնդրում եմ ինձ հուշեք, թե ինչպես կարելի է, օրինակWord-ց Copy-Paste - ով տեքստ բերել գրառման պատուհան: Ինչ ծրագրով է այն անհրաժեշտ նախօրոք «մշակել», նկատի ունեմ Transform կամ Transcode անել, որպեսզի այն գա անհրաժեշտ Format-ի: Տառատեսակը փոխում եմ Sylfaen, բայց կարծեմ դա բավարար չէ: Անհրաժեշտ է սիստեմային ֆոնտերի վերածել: Գուցե հենց KDWin-ով: Այդ դեպքում, խնդրում եմ հիշեցրեք կարգը: Մեկ-մեկ ալարում ես նորից հավաքել տեքստը:

Շնորհակալություն:

Chuk
11.02.2007, 15:13

Տարբերակ կա նաև KDWin ծրագրով, բայց կառաջարկեի օգտագործել մեր պատրաստած կայքը: Եթե խոսքը գնում է այն մասին. որ Word ծրագրում տեքստը հավաքել եք ArmSCII կոդավորմամբ, ապա առաջարկում ենք հետևյալը.

1. Բացում եք http://hayeren.akumb.am/?p=convertor կայքը:
2. Տեքստը copy-paste-ի միջոցով բերում եք այս էջի առաջին դատարկ տեքստային դաշտ:
3. Ձևափոխման տարբերակներից ընտրում եք «ArmSCII -> Unicode» տարբերակը:
4. Սեղմում եք «Ձևափոխել» կոճակը:
5. Երկրորդ տեքստային դաշտում գեներացված Unicode կոդավորմամբ տեքստը copy-paste-ի օգնությամբ բերում եք ֆորում:

Highordy
11.02.2007, 18:03
...
1.
2.
3.
4. ...

Հոգաչափ շնորհակալ եմ: Անպայման կփորձեմ:

Highordy
12.02.2007, 11:33
Հարգարժան մոդերատորներ.

Ինձ հետաքրքրում է Հայաստանում ընդունված տեղանունների, և ընդհանրապես տերմինաբանության քննարկումը: Կայքում ես նման թեմայի չեմ հանդիպել և ուզում եմ բացել նման մի թեմա: Սակայն, մտավախություն ունեմ, որ այդպիսին արդեն կա՝ ե՛ս ուղղակի չեմ հանդիպել: Կարո՞ղ եք ինձ հուշել՝ կա՞ արդեն այդպիսի թեմա, թե՞ ոչ…

Շնորհակալություն

Արշակ
12.02.2007, 14:25

Եթե հիշողությունս չի դավաճանում, այդպիսի թեմա դեռևս չկա։ Կարծեմ ինչ-որ կոնկրետ տեղանվան հետ կապված թեմա կար, մեկ էլ Երևանի տարբեր տարածքների անվանումներին նվիրված թեմա էլ Վազգենն էր բացել։

Highordy
13.02.2007, 21:11

Թեման արդեն բացված է:

ԲՈԼՈՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ

ԱՅՍՏԵՂ (http://www.akumb.am/showthread.php?p=185186#post185186)

Vive L'Armenie
19.02.2007, 20:58
Կներեq, բայց մի հարց ունեմ:
Ինչու՞ չի կարելի գրել մեծ տառերով, իտալիկ, կամ մի քանի հատ սմայլիկներ իրար կողք դնել:
Դրանց համար արդեն 2 հատ զգուշացում ունեմ: :cry

Artgeo
19.02.2007, 21:40
Կներեq, բայց մի հարց ունեմ:
Ինչու՞ չի կարելի գրել մեծ տառերով, իտալիկ, կամ մի քանի հատ սմայլիկներ իրար կողք դնել:
Դրանց համար արդեն 2 հատ զգուշացում ունեմ: :cry
Այս երեք գրառումները կարդա, պարզ կդառնա
http://www.akumb.am/showpost.php?p=103549&postcount=1
http://www.akumb.am/showpost.php?p=109257&postcount=15
http://www.akumb.am/showpost.php?p=109985&postcount=17

TigranM
21.02.2007, 02:14
Հարգելի ադմինիստրացիա,ցանկացած գրառման ձախ մասում, ավատարի ներքևում կա բացականչական նշան, որի վրա մկնիկը պահելիս գրում է «տեղեկացնել վատ գրառման մասին» ինչի՞ համար է դա:Շնորհակալություն

Highordy
21.02.2007, 09:28
Հարգելի ադմինիստրացիա,

Կայքը թարմացնելուց հետո, ամեն անգամ, երբ մտնում եմ կայք, գրանցվում իմ անունով, միշտ ցույց է տալիս, որ ես OFF-LINE եմ:

Եվս մի հարց, խնդրում եմ վերջապես շտկեք իմ ստացած նամակների ցուցիչը. հենց էս վայրկյանին նա ցույց է տալիս, որ ես ունեմ չկարդացված 65532 նամակ. Ընդամենը 50:

Կանխավ շնորհակալ եմ:

Արշակ
21.02.2007, 11:40
Հարգելի ադմինիստրացիա,ցանկացած գրառման ձախ մասում, ավատարի ներքևում կա բացականչական նշան, որի վրա մկնիկը պահելիս գրում է «տեղեկացնել վատ գրառման մասին» ինչի՞ համար է դա:Շնորհակալություն
Դա վատ գրառում տեսնելու դեպքում ադմինիստրացիային շուտափույթ տեղեկացնելու համար է։ Վատ ասելով նկատի ունենք «Դար» ակումբի, ՀՀ և այլն օրենքները խախտող գրառումները։ Օրինակ՝ տրանսլիտով, վիրավորական, կոպիտ, ագրեսիվ, հայհոյանք գովազդ պարունակող, չթույլատրված դեպքերում օտար լեզվով գրառումները և այլն։
Այդ նշանի վրա սեղմելու դեպքում բացվում է պատուհան, որտեղ կարող եք կարճ գրել, թե ինչու եք տվյալ գրառումը վատը համարում, և «ուղարկել արձագանք» սեղմելով՝ ֆորումի բոլոր ադմինիստրատորներին, սուպեր մոդերատորներին և տվյալ բաժնի մոդերատորներին մեյլ է գալիս, որում նշված է Ձեր գրած պատճառը և հղում այդ վատ գրառման վրա։

Հարգելի ադմինիստրացիա,

Կայքը թարմացնելուց հետո, ամեն անգամ, երբ մտնում եմ կայք, գրանցվում իմ անունով, միշտ ցույց է տալիս, որ ես OFF-LINE եմ:
Նկատի ունես ավատարիդ մոտի այն կանաչ կամ կարմիր փոքր շրջանա՞կը։ Դեռևս այդպե՞ս է, թե արդեն ուղղվել է։

Եվս մի հարց, խնդրում եմ վերջապես շտկեք իմ ստացած նամակների ցուցիչը. հենց էս վայրկյանին նա ցույց է տալիս, որ ես ունեմ չկարդացված 65532 նամակ. Ընդամենը 50:
Կանխավ շնորհակալ եմ:
Highordy, դրա մասին ինձ նամակով ժամանակին հարցրել էիր, ու ես էլ պատասխանել էի, թե ոնց կարող ես ինքդ այդ թերությունը հեշտությամբ ուղղել։
Ինչևէ, նորից ասեմ բոլորի համար, որովհետև հավանաբար ուրիշ մարդկանց մոտ էլ նման պրոբլեմ առաջացաց կլինի։ Իմ նամակների հետ էլ նման բան մի քանի անգամ եղել է նախկինում։

Այս թերությունը (չկարդացած նամակների թիվը ցույց էր տալիս 65535, երբ իրականում այդքան նամակ չկա) ֆորումի ծրագրի նախկին տարբերակի թերություններից էր, նման բաներ երբեմն լինում էին, բայց այս նոր տարբերակում արդեն ուղղվել է ու կարծում ենք, որ նորից նման բաներ չեն լինի։

Ուշադրություն
Իսկ բոլոր նրանք, ում մոտ արդեն այդպես է (չկարդացած նամակների թիվը 65535 է գրած) կարող են անել հետևյալը։
Բացում եք ստացած նամակների ցուցակը, արդեն կարդացած նամակներից որևէ մեկը նշում եք, այնուհետև նամակների ցուցակի տակ գտնվող select box-ից ընտրում եք «ընդգծել իբրև չընթերցված» տարբերակը ու սեղմում եք՝ «Առաջ»։ Դրանից հետո պրոբլեմը կվերանա։
Միայն այդ նշված նամակը ցույց կտա որպես չընթերցված ու «չընթերցված նամակների ցուցիչն» էլ 1 կլինի։ Այդ նամակը բացելուց հետո կդառնա 0։ Ահա այսքանը :)

Եթե լավ չհասկացաք, թե ինչ է պետք անել, ասեք, ավելի մանրամասն կբացատրեմ։

Cassiopeia
21.02.2007, 13:57
Երբ փորձում ենք նայել անդամների ցուցակը, և էջերի հերթական համարները բացել փորձելուց տալիս է հետևյալ գրառումը՝ Համընկում չկա: Փորձեք այլ թեմաներ: … Մի՞թե դա օրինաչափ է…:think

Highordy
21.02.2007, 16:04
Նկատի ունես ավատարիդ մոտի այն կանաչ կամ կարմիր փոքր շրջանա՞կը։ Դեռևս այդպե՞ս է, թե արդեն ուղղվել է։Արդեն կարծես թե նորմալ է:

Ուշադրություն
Իսկ բոլոր նրանք, ում մոտ արդեն այդպես է (չկարդացած նամակների թիվը 65535 է գրած) կարող են անել հետևյալը։
Բացում եք ստացած նամակների ցուցակը, արդեն կարդացած նամակներից որևէ մեկը նշում եք, այնուհետև նամակների ցուցակի տակ գտնվող select box-ից ընտրում եք «ընդգծել իբրև չընթերցված» տարբերակը ու սեղմում եք՝ «Առաջ»։ Դրանից հետո պրոբլեմը կվերանա։
Միայն այդ նշված նամակը ցույց կտա որպես չընթերցված ու «չընթերցված նամակների ցուցիչն» էլ 1 կլինի։ Այդ նամակը բացելուց հետո կդառնա 0։ Ահա այսքանը :)

Եթե լավ չհասկացաք, թե ինչ է պետք անել, ասեք, ավելի մանրամասն կբացատրեմ։

Շնորհակալությունուն

Արամ
21.02.2007, 20:45
Ուրեմն մտնում եմ http://akumb.am cookie-ները տեղում են, մտնում եմ http://www.akumb.am քուքիները ջնջված են: Բացատրեք խնդրում եմ....:)

Ներսես_AM
21.02.2007, 21:23
Ես էլ եմ այս պրոբլեմին հանդիպել։

Մանե
21.02.2007, 23:01
Մի՞շտ է այդպես եղել, թե նոր է սկսել չաշխատել։ Հենց հիմա էլ այդպե՞ս է։ Իսկ ի՞նչ web browser ես օգտագործում (Internet Explorer, Mozilla, Opera և այլն)։ Ու եթե կարող ես, նշիր նաև browser-ի վերսիան։ Վերսիան իմանալու համար բացիր browser-իդ Help մենուն, այնտեղից ընտրիր «About ....», բացված պատուհանում գրված է ծրագրի վերսիան։

Հարգելի ադմինիստրատոր,թեկուզ պատասխանում եմ ուշացումով,բայց արդեն այդ պրոբլեմը չկա,մերսի.

Ի դեպ,հիմա երբ ցանկանում եմ ջնջել նամակներից մի քանիսը ,տալիս ա

Ընտրված է սխալ Նամակ: Եթե համոզված եք, որ ճիշտ հասցե եք օգտագործել, կապվեք ադմինիստրատորի հետ:
Ես էլ կապվեցի:esim :)

Enipra
22.02.2007, 16:19
Ստացած վարկանիշերի ցուցակում կանաչի փոխարեն սև նշանը՝ փոքրիկ ուղղանկյունը, նշանակում է, որ բացասակա՞ն վարկանիշ է տրվել։ :mda

Արշակ
22.02.2007, 17:00
Ստացած վարկանիշերի ցուցակում կանաչի փոխարեն սև նշանը՝ փոքրիկ ուղղանկյունը, նշանակում է, որ բացասակա՞ն վարկանիշ է տրվել։ :mda
Չէ, ուղղակի երևի վարկանիշ տվողը նորեկ է ու նրա տված վարկանիշի «ուժը»՝ տրվող միավորների քանակը, դեռևս 0 է։
Վարկանիշի «ուժը» կախված է վարկանիշ տվողի ֆորումում ակտիվությունից՝ գրառումների քանակից ու իր սեփական վարկանիշից։ Բացասական վարկանիշի դեպքում ուղղանկյուն նշանը կարմիր է լինում։

Վարկանիշի մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ «Վարկանիշ» (http://www.akumb.am/showthread.php?t=72) թեմայում։

Enipra
22.02.2007, 17:14
Չէ, ուղղակի երևի վարկանիշ տվողը նորեկ է ու նրա տված վարկանիշի «ուժը»՝ տրվող միավորների քանակը, դեռևս 0 է։ ....
Վարկանիշի մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ «Վարկանիշ» (http://www.akumb.am/showthread.php?t=72) թեմայում։Պարզ է, շնորհակալ եմ :) Հիմա կկարդամ։

TigranM
04.03.2007, 22:52
Հարգելի ադմինիստրացիա,այսպիսի մի հարց ունեմ:Ակումբի անդամի անձնագրում կամ որևէ այլ տեղ դրույթներում, կա անդամի սեռի մասին նշում:

Artgeo
04.03.2007, 23:47
Հարգելի ադմինիստրացիա,այսպիսի մի հարց ունեմ:Ակումբի անդամի անձնագրում կամ որևէ այլ տեղ դրույթներում, կա անդամի սեռի մասին նշում:
Ոչ: Սակայն կարող եմ ասել, որ այդ հարցը քննարկվել է ադմինիստրացիայի կողմից և ընդհանուր հայտարարի ենք եկել չավելացնել այդ հնարավորությունը: :)

TigranM
05.03.2007, 02:27
Ոչ: Սակայն կարող եմ ասել, որ այդ հարցը քննարկվել է ադմինիստրացիայի կողմից և ընդհանուր հայտարարի ենք եկել չավելացնել այդ հնարավորությունը: :)
Բայց լավ կլիներ որ այդպիսի բան լիներ:

Մանե
05.03.2007, 15:34
Եթե տալիս են վարկանիշ,ապա կապ ունի՞,թե տվողը ով է/այսինքն հնարավո՞ր ա մեկի տվածը լինի 20 միավոր,մյուսինը՝3:)

Taurus
05.03.2007, 15:52
Եթե տալիս են վարկանիշ,ապա կապ ունի՞,թե տվողը ով է/այսինքն հնարավո՞ր ա մեկի տվածը լինի 20 միավոր,մյուսինը՝3:)

Վարկանիշի «ուժը» կախված է վարկանիշ տվողի ֆորումում ակտիվությունից՝ գրառումների քանակից ու իր սեփական վարկանիշից։ Բացասական վարկանիշի դեպքում ուղղանկյուն նշանը կարմիր է լինում։

Վարկանիշի մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ «Վարկանիշ» (http://www.akumb.am/showthread.php?t=72) թեմայում։
:) ....

քաղաքացի
07.03.2007, 01:51
Այսօր մարտի 7-ն է, Մեսրոպի ծնունդն է, ինչպես նշված է ակումբի «օրացույցում», բայց ինչքան հիշում եմ ակումբի գլխավոր էջի ներքևում գրվում էր «այսօրվա հոբելյարը»: Հիմա չկա, ինչու՞:

TigranM
07.03.2007, 03:24
Կուսակցություններ թեմայում գրառում եմ կատարել «Ընտրություններին հավանաբար կմասնակցեմ:Բայց դեռ չեմ կողմնորոշվել թե, որ կուսակցության օգտին եմ քվյարկելու,մի տեսակ միանման են մեր բոլոր կուսակցությունները: Միանշանակ չեմ քվյարկելու Կարապետիչի (կուսակցության անունն էլ չգիտեմ ինչա) և ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունների օգտին:» բայց ցույց է տալիս իմ գրառման ընդամենը մի մասը, սեղմում եմ խմբագրել դրույթը բացված պատուհանում ցույց է տալիս իմ կատարած գրառումը ամբողջությամբ, սեղմում եմ պահպանել, նորից ցույց է տալիս իմ գրառման մի մասը…Կարող է իմանաք ինչն է պատճառը:

Artgeo
07.03.2007, 11:21

Կետադրական նշանների սխալ օգտագործումից է։ Կարդա http://www.akumb.am/showthread.php?t=3305 թեմայի առաջին գրառման 9-րդ կետի երկրորդ մասը։ Այդպես գրելու դեպքում, գրառումներդ կիսատ չեն երևա։ :)

Guest
07.03.2007, 17:02
Այսօր մի հատ դրական վարկանիշ ստացա ինչից իմ ընդանուր վարկանիշը իջավ :esim
Ինչի՞ց կարա լինի: :)

CactuSoul
08.03.2007, 14:02
Այսօր մի հատ դրական վարկանիշ ստացա ինչից իմ ընդանուր վարկանիշը իջավ :esim
Ինչի՞ց կարա լինի: :)
Իսկ ես պարզապես կարծում էի, որ ինձ է թվացել, սխալ եմ հիշել. բանն այն է, որ ես էլ եմ դրական վարկանիշ ստացել, որից իմ ընդհանուր վարկանիշը չավելացավ:( (թու-թու-թու՝ չի իջել (եթե սխալ չեմ հիշում, իհարկե:think ))…

Highordy
09.03.2007, 14:35
ՀԱրգելի ադմինիստրացիա: Ինձ մոտ՝ տանը, օֆֆթոպանոցը ցույց է տալիս բոլոր էջերը: Բայց երբ փորձում եմ օֆֆթոպանոց մտնել աշխատանքի վայրից - ցույց է տալիս, որ կա 35 էջ, բայց տեսնում եմ միայն 32րդ էջը: Ոչ մի ձևով չեմ կարողանում առաջ անցնել: Չի ստացվում նաև refresh-ով: Վերջի գրառումը, որ տեսնում եմ մոնիտորին - 1314րդն է…

Կարող եք բացատրել պատճառը կամ, ավելի լավ է՝ ուղղակի վերացնեք այն (նկատի ունեմ պատճառը):

Շնորհակալություն

Artgeo
14.03.2007, 23:40
Հարգելի Ակումբ.am - ի անդամներ, վերջին ժամանակներս հաճախ է պատահում, որ Ակումբը չի բացում: Խնդիրներն ու պատճառները տարատեսակ ու բազմաբնույթ են: Կայքի աշխատանքը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում թե՛ Ակումբի ադմինիստրացիայի, թե՛ հոստինգ տրամադրող Arminco.com ընկերության կողմից։
Բացի տեխնիկական խնդիրներից, տարվում են նաև վերազինման և արդիականացման աշխատանքներ։ Այս աշխատանքները նախատեսում ենք ավարտել շաբաթվա վերջում։
Հայցում ենք ձեր ներողամտությունը և ցանկանում բարի ժամանց։

Ակումբ.am - ի ադմինիստրացիա

AMzone
15.03.2007, 23:52
Ինչպես կարող եմ փոխել անունս?
ուզում եմ դնեմ AMzone
եթե կարող են ադմինները փոխել կամ ասեն թե ոնց ես փոխեմ:

քաղաքացի
16.03.2007, 00:06
Այս հարցով զբաղվում է Artgeo-ն: Եթե իսկապես ուզում ես փոխել, կարող ես նրան դիմել PM (http://www.akumb.am/sendmessage.php?do=mailmember&u=2)-ով:

Artgeo
16.03.2007, 16:55
Այս հարցով զբաղվում է Artgeo-ն: Եթե իսկապես ուզում ես փոխել, կարող ես նրան դիմել PM (http://www.akumb.am/sendmessage.php?do=mailmember&u=2)-ով:

PM-ն http://www.akumb.am/private.php?do=newpm&u=2

ու Email-ը http://www.akumb.am/sendmessage.php?do=mailmember&u=2

տարբեր բաներ են: ;)

Highordy
17.03.2007, 19:38
Սիրելի Ադմինիստրացիա.

Ակումբի պաստառները նորացած տեսնելուս հետ, տեսա, որ վերին աջ անկյունում այլևս չկա Freenet-ից նկար մուտքելու Link-ը: Դա մոռացությա՞ն արդյունք է, թե արված է որևէ կարևոր պատճառով:

Շնորհակալություն

Chuk
18.03.2007, 06:12

Մոռացության արդյունք չէ, դիտավորյալ է հանվել: Իսկ կդրվի նորից թե չէ, դեռ չենք որոշել:

John
25.03.2007, 21:53
վարկանիշս երեկ 303 էր, իսկ այսօր 287, բայց էս ընթացքում բացասական վարկանիշ չեմ ստացել… ինչի՞ց կլինի…

NetX
25.03.2007, 22:37
Ուրեմն մտնում եմ http://akumb.am cookie-ները տեղում են, մտնում եմ http://www.akumb.am քուքիները ջնջված են: Բացատրեք խնդրում եմ....:)

Որովհետև www.akumb.am և akumb.am համարվում են տարբեր դոմեյններ
(subdomain և domain, իսկ cookie-ն ամեն մեկի համար առանձին ա)

Բայց հիմա խնդիրը լուծված է, akumb.am մտնելիս ռեդիրեքտ է անում www.akumb.am հասցեին

Egern.net
26.03.2007, 12:57
Ընդհանրապես ավելի ճիշտ կլիներ հակառակը` դեպի akumb.am-ի...

Հիմա www-ի վերացման միտում է նկատվում ամբողջ աշխարհում, արժի հետ չմնալ. http://no-www.org

Egern.net
27.03.2007, 22:37
Ինչի՞ են ակումբի բոլոր էջերը QuickTime add-on պահանջում.....

ես չեմ ուզում...

Highordy
03.04.2007, 15:47
Հարգելի ադմինիստրացիա

Խնդրում եմ բացատրեք թե ինչ է նշանակում "EXPIRED" գրառումը ստորև բերված օրինակում

Գրառում Ամսաթիվ Expires Points Պատճառ Հեղինակ
Օֆֆտոպանոց... 05.03.2007 22:42 Expired 3 Սմայլերի չարաշահում Artgeo

Արդյո՞ք այն նշանակում է, որ պատժամիջոցը արդեն ժամկետանց է (այդ դեպքում ինչու՞ է այն ամեն անգամ երևում Օգտագործողի Ղեկավարման Վահանակին) կամ որևէ այլ բան…

Շնորհակալություն

John
03.04.2007, 15:51
Չուկ ջան խոստացել էիր պարզել իմ վարկանիշի անկման պատճառը…:oy

Artgeo
03.04.2007, 21:54
Հարգելի ադմինիստրացիա

Խնդրում եմ բացատրեք թե ինչ է նշանակում "EXPIRED" գրառումը ստորև բերված օրինակում

Գրառում Ամսաթիվ Expires Points Պատճառ Հեղինակ
Օֆֆտոպանոց... 05.03.2007 22:42 Expired 3 Սմայլերի չարաշահում Artgeo

Արդյո՞ք այն նշանակում է, որ պատժամիջոցը արդեն ժամկետանց է (այդ դեպքում ինչու՞ է այն ամեն անգամ երևում Օգտագործողի Ղեկավարման Վահանակին) կամ որևէ այլ բան…

Շնորհակալություն

Ժամկետ անց, չի նշանակում, որ այն չի եղել անցյալում։ Այսինքն ժամանակին ստացել ես, իսկ հիմա այն ժամկետ անց է, այսինքն միավորները հանված են, բայց անցյալում այն կա։

Բարի ժամանց։

hippy w.s
10.04.2007, 19:25
Ես հասկանում եմ որ ֆոռում եմ մտել, բայց կուզենայի որ չատի նման բան էլ լիներ, ինչու նման մի բան չեք ստեղծում, ավելի անմիջական շփման կարիք կա
(թե ում որ պետքնա հետո ավելի անմիջական շփվումա, ասենք դուք սաղտ իրար ճանաչում էք նաև ֆոռումից դուրս, բայց ախր ըտենց չի կարելի չե:angry :angry )
լավ չի ըտենց եեեսսս chat եմ ուզում

Ուլուանա
10.04.2007, 19:36
Դիտորդ Վերլուծաբան, բորբոքվել պետք չէ, նման պահանջ ներկայացնել՝ առավել ևս։
Սա ֆորում է, ինչպես ինքդ նկատեցիր, և ամենևին պարտադիր կամ անհրաժեշտ չէ , որ ֆորումը չաթ ունենա, ավելին՝ նույնիսկ ցանկալի չէ, քանի որ մեկ այլ ֆորումում նման անհաջող փորձի ականատես եղել ենք... ինչևէ, չխորանանք։

Ֆորումի անդամների հետ անմիջական շփում ունենալու համար կարելի է օգտվել ICQ-ից և վիրտուալ հաղորդակցության այլ միջոցներից, որոնք նշված են ավատարից ներքև՝ անդամի վարկանիշը ցույց տվող քառակուսիների անմիջապես ներքևում։ Անդամների հիմնական մասն օգտվում է դրանցից և ակումբում էլ նշել է դրանք, որպեսզի ցանկացողները կարողանան իրենց հետ կապվել, էլ ի՞նչ ես ուզում։ :think

Artgeo
10.04.2007, 21:14
Ես հասկանում եմ որ ֆոռում եմ մտել, բայց կուզենայի որ չատի նման բան էլ լիներ, ինչու նման մի բան չեք ստեղծում, ավելի անմիջական շփման կարիք կա
(թե ում որ պետքնա հետո ավելի անմիջական շփվումա, ասենք դուք սաղտ իրար ճանաչում էք նաև ֆոռումից դուրս, բայց ախր ըտենց չի կարելի չե:angry :angry )
լավ չի ըտենց եեեսսս chat եմ ուզում
http://www.skizb.am/cgi-bin/chat/chat.pl :)

Vishapakah
17.04.2007, 21:32
Ադմիններ կամ Մոդերատորներ:(
Իմ անձնագրում՛ հաշվել եմ իմ գրարումների քանակը.
Գրարումներիս քանակը, նիկի եւ հասցեի տակ գրված թվաքանակի հետ չի հապատասխանում.
Փաստորեն կա տեխնիկական խնդիր, ոչ ճիշտ ցույց տալու՛ գրարումների քանակը.
Խնդրում եմ ՕԳՆԵՑԵՔ՛:this

Cassiopeia
17.04.2007, 21:35

Հարգելի Վիշապաքաղ, գրառումների քանակը որոշ բաժիններում կատարված գրառումներից չի ավելանում, դրանցից են օրինակ Օֆֆտոպանոցը կամ Ինչ կա չկա-ն;)

Vishapakah
18.04.2007, 15:57
Հարգելի Վիշապաքաղ, գրառումների քանակը որոշ բաժիններում կատարված գրառումներից չի ավելանում, դրանցից են օրինակ Օֆֆտոպանոցը կամ Ինչ կա չկա-ն;)

Անչապ Շնորհակալեմ դիմումս՛ անպատասխան չթողնելու համար.
Իմ կասկածները ցրվեցին.:)

Cesare
22.06.2007, 12:49
Մի հատ հարց եթե կարելի է:
Ոնց կարամ օտարալեզու մեջբերում անեմ ինչ որ սայտից ???

Killer
25.06.2007, 13:31
"Զվարճալի" բաժինում բացածս թեման խի եք ջնջել, կարաք ասեք?:angry Ես էլ գիտեի մեր մոտ դեմոկրատիայա::bad

NetX
25.06.2007, 14:19
"Զվարճալի" բաժինում բացածս թեման խի եք ջնջել, կարաք ասեք?:angry Ես էլ գիտեի մեր մոտ դեմոկրատիայա::bad

Ես եմ ջնջել,
դեմոկրատիա դա դեռ չի նշանակում չափ ու սահմանի բացակայություն...
իսկ այդ թեմայի շուրջ քո դեմոկրատիայի մասին ունցած սահմանների պատկերացումները տարբերվում են մեր ակմումբին հարիր սահմաններից

Killer
25.06.2007, 15:14
Ինչ որ մեկին վիրավորել եմ? Քֆուր եմ տվել??? Թե էն Ս-ով սկսվող բառնա քո վրա տենց ազդել? Աշքիս մոդեռատորները շատ լուրջ են իրանց գործին վերաբերվում: Լավ, անցանք:

Cassiopeia
11.07.2007, 11:00
Ժողովուրդ, երեկվանից ռեպ չեմ կարողանում տալ… ինչո՞ւմ է խնդիրը:think

Արշակ
11.07.2007, 11:09
Ժողովուրդ, երեկվանից ռեպ չեմ կարողանում տալ… ինչո՞ւմ է խնդիրը:think
Ավելի մանրամասն կբացատրե՞ս, թե ռեպ տալու պրոցեսի հատկապես ո՞ր փուլում ու ի՞նչ խոչընդոտ է առաջանում։:)

Cassiopeia
11.07.2007, 11:12
Ավելի մանրամասն կբացատրե՞ս, թե ռեպ տալու պրոցեսի հատկապես ո՞ր փուլում ու ի՞նչ խոչընդոտ է առաջանում։:)

Կշռեքի վրա սեղմելուց ոչ մի պատուհան չի բացում իսկ Status Bar-ի ձախ անկյունում գրում է Error on page.

Root
11.07.2007, 11:15
JavaScriptna ..ուրիշ բռուզեռով մի հատ էլ փորցի :

Cassiopeia
11.07.2007, 11:18
JavaScriptna ..ուրիշ բռուզեռով մի հատ էլ փորցի :

Առաջ նորմալ եղելա, ու նման խնդիր առաջ չի եկել…
Թարսի պես Օպերան էլ ջնջել եմ մոտիցս ու չեմ կարող ստուգել:(

Wisper
11.07.2007, 13:10
Առաջ նորմալ եղելա, ու նման խնդիր առաջ չի եկել…
Թարսի պես Օպերան էլ ջնջել եմ մոտիցս ու չեմ կարող ստուգել:(

Հիշում եմ, որ իմ մոտ այդպիսի գլյուկներ էր տալիս, երբ օգտագործում էի Internet Explorer 7.0.... Կարո՞ղ է դու էլ ես դրանից օգտվում... :oy

Արշակ
11.07.2007, 13:14
Առաջ նորմալ եղելա, ու նման խնդիր առաջ չի եկել…
Թարսի պես Օպերան էլ ջնջել եմ մոտիցս ու չեմ կարող ստուգել:(
Opera 9.21, Mozilla Firefox 2.0.0.4, IE 7.0.
Էս բոլորով էլ փորձեցի, նորմալ բացեց :think
Իսկ դու ինչո՞վ ես փորձում։

Cassiopeia
11.07.2007, 13:15
Հիշում եմ, որ իմ մոտ այդպիսի գլյուկներ էր տալիս, երբ օգտագործում էի Internet Explorer 7.0.... Կարո՞ղ է դու էլ ես դրանից օգտվում... :oy

Չէ, օգտագործում եմ Internet Explorer 6.0 տարբերակը: Բայց ախր ընդամենը 2 օր առաջ նորմալ աշխատում էր, ու ոչ ոք իմ համակարգչին ձեռք չի տվել, որ ինչ որ բան փոփոխի մեջը:

Ավելացվել է 9 րոպե անց
Opera-ով եղավ, փաստորեն իմ բրոուզերից էր…
Շնորհակալություն

TigranM
12.07.2007, 23:45
Բարև ակումբի հարգելի ադմինիստրացիա, երկար ժամանակ , մոտ մեկ ամիս, ֆորում չեմ մտել, իսկ հիմա հենց լոգ ին եմ լինում նորմալ մտնումա, բայց որևէ թեմա, կամ նոր գրառումներ բաժիները բացելուց անմիջապես ինձ լոգ աութա անում, եթե նորից եմ լոգ ին լինում էլի լոգ աութա անում, մի քանի անգամ եմ փորձել օրվա տարբեր ժամերի, եթե կարող եք խնդրում եմ օգնեք: Ես գրառումն էլ մի կերպ արեցի…

John
14.07.2007, 15:37
John, you do not have permission to access this page. This could be due to one of several reasons:

Դուք չունեք այս էջից օգտվելու համար անհրաժեշտ լիազորությունները: Հնարավոր է, որ դուք ցանկանում եք խմբագրել ինչ-որ մեկի գրառումը, օգտագործել ադմինիստրատորի համար նախատեսված գործիքները կամ համակարգի կողմից այլ չարտոնված գործողություն եք կատարում:
Եթե դուք փորձում եք գրառում կատարել, ապա հնարավոր է, որ ադմինիստրատորը փակել է ձեր հաշիվը, կամ էլ այն սպասում է ակտիվացման:
Էս ի՞նչ է ուզում ասել այս հաղորդագրությունը… Պարզապես փորձել եմ «Ո՞վ է ֆուրումում» էջից, յւոզերներից մեկի անձնագիրը նայել…

Chuk
14.07.2007, 15:41
Էս ի՞նչ է ուզում ասել այս հաղորդագրությունը… Պարզապես փորձել եմ «Ո՞վ է ֆուրումում» էջից, յւոզերներից մեկի անձնագիրը նայել…
Նախ դա նշանակում է, որ չգիտեմ թե ինչու թարգմանության մի մասը փչացել է :(
Իսկ երկրորդ, խնդրում եմ PM-ով ուղարկիր կոնկրետ լինկը :)

Ավելացվել է 13 րոպե անց
John, անդամը, ում անձնագիրն ուզում էիր նայել, դեռևս մոդերատորի հաստատումը չէր անցել, այսինքն ակումբի լիարժեք անդամ չէր: Այդպիսի անդամների անձնագրերը նայելու արտոնություն ակումբի սովորական անդամները չունեն ;)

Root
14.07.2007, 15:57
Էս ի՞նչ է ուզում ասել այս հաղորդագրությունը… Պարզապես փորձել եմ «Ո՞վ է ֆուրումում» էջից, յւոզերներից մեկի անձնագիրը նայել…

Նախ դա նշանակում է, որ չգիտեմ թե ինչու թարգմանության մի մասը փչացել է :(
Իսկ երկրորդ, խնդրում եմ PM-ով ուղարկիր կոնկրետ լինկը :)

Դու փորցում ես նայել մի անդամի անձնագիրը որը վերջնականապես autorise չի եղել ակումբում ... սպասում է E-mail confirmation:

Chuk
14.07.2007, 16:01
Դու փորցում ես նայել մի անդամի անձնագիրը որը վերջնականապես autorise չի եղել ակումբում ... սպասում է E-mail confirmation:

Հարգելի Root, պատասխանը մեկ գրառում վերև արդեն տրվել է: Պարզապես տրվել է համոզվելուց հետո, որ այլ խնդիր չի առաջացել ;)

Dar 21
15.07.2007, 17:01
Հարգելի Ադմինիստրատոր, այս սայթի սերվերը Երևանումա, թե Երևանից դուրս?

Chuk
15.07.2007, 17:07
Հարգելի Ադմինիստրատոր, այս սայթի սերվերը Երևանումա, թե Երևանից դուրս?
Հայաստանաբնակների համար Երևանում է, արտասահմանում բնակվողների համար՝ Երևանից դուրս: Օգտվում ենք «Arminco» ինտերնետային ծառայություններ տրամադրող կազմակերպության հոստինգ ծառայությունից, որը բացի ամենից նաև ապահովում է երկու տարբեր տեղերում տեղադրված սերվերերի սինխրոնիզացիան (համաժամանակեցումը):

Dar 21
15.07.2007, 17:13
Շնորհակալություն, մի հարց ևս, զուտ հետաքրքիրա, քանի հոգի կա http://www.akumb.am-ում

Chuk
15.07.2007, 17:59
Շնորհակալություն, մի հարց ևս, զուտ հետաքրքիրա, քանի հոգի կա http://www.akumb.am-ում

Համառոտ վիճակագրությունը կարող ես նայել գլխավոր էջի ստորին մասում, որտեղ գրված են ընդհանուր գրանցված անդամների թիվն ու ներկա ժամանակաշրջանում ակտիվ անդամների թիվը: Անշուշտ դրանք ճշգրիտ թվեր չեն, այլ մոտավոր ;)

Rusalka
28.07.2007, 17:46
ÐÇÙ³ »ë ë»Ýó ·ñáõÙ »Ù µ³Ûó ã·Çï»Ù áÝó Ï»ñ¨³, »ë ã»Ù ï»ëÝáõ٠ѳۻñ»Ý, »ñ¨Ç áñ ë»ÕÙ»Ù å³ï³ëË³Ý»É Ï÷áËÇ.
ѳ³³³, ÙÇ ñáå»....

»ë ·ñ»É ѳۻñ»Ý ë»ÕÙ»óÇ ¿ÉÇ ã»Õ³í Ñáõëáí »Ù ÝáñÙ³É Ïϳñáճݳù ϳñ¹³É

Ավելացվել է 59 վայրկյան անց
chi linum :( erevi sents grem aveli lav kereva, inchpes grem hayeren ????

Firegirl777
28.07.2007, 17:57
Միացնել հայերեն նշիչը նշիր, իսկ համակարգիդ լեզուն, KDWin անգլերեն թող.

Artgeo
28.07.2007, 18:52
chi linum :( erevi sents grem aveli lav kereva, inchpes grem hayeren ????

Բարև :)
Ակումբում հայերեն գրելու համար տարբեր ձևեր կան:
Առաջինն ու ամենահաջողվածը, որը ես էլ եմ խորհուրդ տալիս, հետևյալն է. եթե Windows XP համակարգ է մոտդ, ապա արա այս էջում գրվածը http://www.akumb.am/showthread.php?t=279 :
Երկրորդը ֆորումին ինտեգրված հնարավորությունն է, որի վերաբերյալ մանրամասները կարող ես ստանալ այստեղ http://www.akumb.am/showthread.php?t=497
Երրորդ տարբերակը անգլերեն գրելն ու այնուհետև տրանսլիտի ձևափոխիչից օգտվելն է, որի մասին մանրամասն տեղեկություն կարող ես ստանալ այստեղ http://www.akumb.am/showthread.php?t=42
Չորրորդը քո սովորական կոդավորմամբ գրելն ու այնուհետև փոխարկիչի օգնությամբ յունիկոդի ձևափոխելն է։ Դրա համար մտնում ես http://hayeren.akumb.am/?p=convertor հասցեով և վերևում քո տեքստը գրում, ընտրում ես ArmSCII>Unicode և սեղմում ձևափոխել, ներքևում հայտնված տեքստը կլինի յունիկոդով:

Այսքանը: Ամեն ինչ շատ հեշտ է ու պարզ, հարցերի դեպքում դիմիր: Սիրով կօգնեմ:
Բարի ժամանց :)

Guest
10.08.2007, 18:42
Չեմ հասկանում ինչի, բայց իմ մոտ ստեղ նոր գրառումները չեն երեվում լավ, անցնում ա մի յամ, միացնում եմ տեսնեմ երկու գրառումա արված, բայց իրականում լավ էլ արվել ա, վերձիններն ա մոենակ ցույց տալիս, այսինքն ինչ ոչ ձև ֆիկսում ա որ այդ ընդացում բացել եմ ֆորումը:
Մի բան արեք, օգնեք, բան չեմ կարում կարդամ:

StrangeLittleGirl
10.08.2007, 19:45
Ի դեպ, ինձ մոտ էլ նույն խնդիրը կա:

StrangeLittleGirl
10.08.2007, 21:37
Հնարավո՞ր է այնպես անել, որ սմայլիկները չերևան: Ուղղակի գրադարանում չի թույլատրվում նման սայթեր մտնեն: Ուզում եմ, որ երբ ստուգեն, չզգան, որ Ակումբը բժշկության հետ ոչ մի կապ չունի: Իսկ սմայլիկները մատնում են :oy

Cesare
14.08.2007, 13:19
Մի հատ հարց տրված վարկանիշը ինչից ա կախված ??

Ուլուանա
14.08.2007, 15:22
Մի հատ հարց տրված վարկանիշը ինչից ա կախված ??
Վարկանիշի վերաբերյալ առանձին թեմա կա Ակումբում, որտեղ կարող ես գտնել քո հարցի պատասխանը, ինչպես նաև վարկանիշի հետ կապված այլ տեղեկություններ։ Մտիր այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=72)։ ;)

Dragon
11.09.2007, 23:35
Ընդհանուր ֆորումում ինչպես կարող եմ բացել «Իրավաբանություն» բաժին:
Կարծում եմ օգտակար բաժին կլինի ոչ միայն իրավաբանների, այլեվ նրանց համար ովքեր իրավաբանական օգնության կարիք ունի:

Նախապես շնորհակալություն

Վարդ
12.09.2007, 01:20
Ընդհանուր ֆորումում ինչպես կարող եմ բացել «Իրավաբանություն» բաժին:
Կարծում եմ օգտակար բաժին կլինի ոչ միայն իրավաբանների, այլեվ նրանց համար ովքեր իրավաբանական օգնության կարիք ունի:

Նախապես շնորհակալություն

Իհարկե հեռու եմ ադմին լինելուց, բայց դե պարզից էլ պարզ է, որ բաժին բացելու հնարավորություն տալ սովորական յուզերին հնարավոր չե, պատկերացրու մի պահ, ինչ կդառնար ֆորումի վիճակը, խողճ մոդերները չեին հասցնի անիմաստ բայինները ջնջել… Կարաս թեմա բացես, իսկ եթե իրոք չես բավարարվում կարող ենք պաշտոնական առաջարք ներկայացնել ադմիններին:
Ես միշտ երազել եմ իրավաբան դառնալ… մեծ հաճույքով կմասնակցեմ այդ բաժնի տեմաներին:

Dragon
12.09.2007, 01:42

Համաձայն եմ, բայց արի ընդունենք, որ լուրջ ու պետքական բան եմ առաջարկում, շատ ավելի քան որոշ բաժիններ, որ այժմ այնտեղ կան: Թեմա չի լինի ավելի մեծ բան եմ մտածել, որ պետք է առանձին լինի ու մի քանի թեմաներ ընդգրկի: Նայեցի ոչ մի բաժնի հետ չի խոսում, արհեստական չեմ ուզում խցկեմ:
Իսկ կհուշես հատկապես ում ներկայացնեմ պաշտոնական առաջարկ եվ ինչպես:

հ,գ, Եթե ստացվի հաճույքով կօգնեմ:

NetX
12.09.2007, 02:59

Բաժիններ սովորական անդամները չեն կարող ստեղծել,
առաջարկը պետք է դիտարկի Chuk՛ը,
ինքը մոտ օրերս կկարդա այս թեման և կներկայացնի որոշումը,
չնայած ժամանակաին եղել ա շատ նմանատիպ առաջարկ,
որը որոշակի հանգամանքերից ելնելով կյանքի չի կոչվել, ինչևէ, սպասենք :)

Dragon
12.09.2007, 03:56

Եղավ Network.am: Մերսի ինֆորմացիայի համար: Մնաց Chuk-ին համոզեմ, որ արժե::)

Kheranyan
05.10.2007, 16:48
Ինչպես կարող եմ փոխել մականունս:

Philosopher
05.10.2007, 16:51
Ինչպես կարող եմ փոխել մականունս:

Դիմիր Chuk-ին կամ Network.am-ին:

Adam
07.10.2007, 16:22
Ինչու՞ չեն պատասխանում ադմինները իրենց ուղղված նամակներին: Չե՞ն հարգում իրենց այցելուներին... թե՞...: Չեմ կարում հասկանամ:

NetX
07.10.2007, 16:35
Ինչու՞ չեն պատասխանում ադմինները իրենց ուղղված նամակներին: Չե՞ն հարգում իրենց այցելուներին... թե՞...: Չեմ կարում հասկանամ:

Ոչ կոռեկտ հայտարարություններ ես անում նամանավանդ հոգնակիով,
Ես ադմինիստրատոր եմ և քեզնից երբևէ նամակ չեմ ստացել...

Կոնկրետացրու թե ում ես գրել, մարդ կա որ առաջ ադմինիստրատոր էր, բայց հիմա էլ ոչ և ակումբ մտնում է ասենք ամիսը մեկ,
Ադմինիստրատոր կա որ որոշակի պատճառներից ելնելով շաբաթվա մեջ 1-2 օր է կարողանում ակումբ մտնել...

Այնպես որ ճշտի թե նրան ում որ գրել ես ադմինիստրատոր է թե ոչ ու նայի թե վերջին անգամ երբ է ֆորում մտել...
:B

Adam
07.10.2007, 16:41
Chuk նիկով ադմինիստրատորին: Եվ հնարավոր չի, որ ինքը չի պատասխանում ֆորում հազվադեպ մտնելու պատճառով, որովհետև ինչ նոր թեմայա բացվում ակումբի վերաբերյալ ինքը մեջը գրառում անումա... Ուղղակի չեմ կարում հասկանամ, թե ինչ պրինցիպա....

NetX
07.10.2007, 16:55

Chuk նիկով ադմինիստրատորը հենց ֆորումի տերն ա,
բացի դրանից հերթական անհիմն պնդումն ես անում՝

Եվ հնարավոր չի, որ ինքը չի պատասխանում ֆորում հազվադեպ մտնելու պատճառով, որովհետև ինչ նոր թեմայա բացվում ակումբի վերաբերյալ ինքը մեջը գրառում անումա...

որովհետև ինքը բանակում ա ու շաբաթը 1 կամ 2 օր ղեկավարությունից ստանալով թույատվություն գալիս ու մասնակցում ա քննարկումներին և պատասխանում ա 1 շաբաթ կուտակված հարցերին...

Եթե ինչ-ինչ պատճառներով չի պատասխանել ուրեմն
1. ժամանակը շատ սուղ ա եղել ու հրատապություն չներկայացնելու պատճառով թողելա միուս գալուց պատասխանի
2. անհեթեթ առաջարկ կամ պարունակությամբ նամակ ա եղել որի վրա չարժի էլ ժամանակ տրամադրել...

եթե (2) տարբերակը չի ուրեմն (1)իննա...
բայց պալյուբոմու անհիմն հայտարարություններ մի արա !!!

եթե ես հարցդ դեռ ակտուալ ա ինձ նամակով գրի կամ հին նամակը Forward արա կնայեմ ու եթե իմ լիազորություննրի սահմաններում ա հարցին լուծում կտամ...

Adam
07.10.2007, 16:58
Իմ հարցը էղելա շատ սովորական: «Ինչպե՞ս կարելիա դառնալ որևէ բաժնի մոդերատոր»

Chuk
07.10.2007, 17:09
Իմ հարցը էղելա շատ սովորական: «Ինչպե՞ս կարելիա դառնալ որևէ բաժնի մոդերատոր»

Շնորհակալություն Network.am-ին, որ տեղեկացրեց այս բողոքի մասին ու գոնե հիմա կարող եմ հրատապ պատասխան տալ: Քո նամակը աչքիցս պարզապես վրիպել էր, այդպես, ցավոք, էլի է պատահել: Դժվար է կարդալ ու պատասխանել մեկ շաբաթվա ընթացքում ստացված բոլոր նամակներին:

Ինչևէ: Այս հարցի պատասխանը շատ պարզ է. այդ մասին գրված է ակումբի կանոնադրությունում (http://www.akumb.am/rules.php#rule1): Մեջբերում եմ համապատասխան հատվածը.

Մոդերատորների և սուպերմոդերատորների թեկնածուներ կարող են առաջարկել ակումբի բոլոր անդամները, իսկ նշանակման վերջնական որոշումը կայացնում են ակումբի ադմինիստրատորները, կամ մասնավոր դեպքերում ակումբի տերը՝ հաշվի առնելով ակումբի անդամների կարծիքները: Առանձին դեպքերում որոշ բաժինների մոդերատորներ կամ սուպերմոդերատորներ քվեարկության միջոցով (բաց կամ փակ) ընտրում են ակումբի անդամները, որն ակումբի անդամների առաջարկով կամ սեփական նախաձեռնությամբ անցկացնում են ակումբի ադմինիստրատորները կամ ակումբի տերը:

Հաշվի առնելով, որ ծանոթ չես ակումբի կանոնադրությանը ու նաև խոսքը գնում է որևէ բաժնի (այլ ոչ կոնկրետի) մասին, որով զգացվում է մոդերատորության լրջությունն ու իմաստը չհասկանալը (գուցե և սխալվում եմ), ցավով պետք է ասեմ, որ չես կարող դառնալ որևէ բաժնի մոդերատոր:

Այս որոշմանը հանգելուն նպաստում է նաև այս բողոքը, երբ ոչ թե կոնկրետ անձի հետ փորձում ես պարզել, թե նամակիդ ինչու չի պատասխանել (որն, ի դեպ, հազարավոր պատճառներով կարող էր տեղ հասած չլինել), այլ այսպիսի մեթոդով հարցադրում եմ բարձրացնում ;)

Սամվել
08.10.2007, 16:59
Ժողովուրդ առաջարկում եմ Բոլոր արգելափակված անդամների արգելափակման պատճառները վերականգնել համապատասխան թեմայում որովհետև մեկմեկ կարդալով այս կամ այն մարդու գրառումները ակամայից հարց է առաջանում "տեսնես այս գրառման հեղինակին ի՞նչի համար են արգելափակել":think
Կներեք եթե այդպիսի տեղ կա ուղակի ուշադիր չեմ եղել :oy

Vishapakah
09.10.2007, 02:32
Ես հարց ունեմ, որը վաղուց էի ուզում տալ, բայց ամաչում էի.:oy

Կարելի է էռոտիկ նկարներին վերաբերվող թեմա բացել?

NetX
09.10.2007, 03:13
Կարելի է էռոտիկ նկարներին վերաբերվող թեմա բացել?

Կանոնադրություն (http://www.akumb.am/rules.php)

2.1.4. Չի թույլատրվում որպես կցորդ կամ ֆորումում այլ կերպ տեղադրել, որպես ավատար կամ անձնագրի լուսանկար օգտագործել էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ, վիրավորական, հանցագործության կամ թշնամանքի դրդող նկարներ, ինչպես նաև համանման բովանդակությամբ տեքստեր:

Սամվել
09.10.2007, 11:09
Ժողովուրդ առաջարկում եմ Բոլոր արգելափակված անդամների արգելափակման պատճառները վերականգնել համապատասխան թեմայում որովհետև մեկմեկ կարդալով այս կամ այն մարդու գրառումները ակամայից հարց է առաջանում "տեսնես այս գրառման հեղինակին ի՞նչի համար են արգելափակել":think
Կներեք եթե այդպիսի տեղ կա ուղակի ուշադիր չեմ եղել :oy

Իմ ասածին ինչի՞ բանի տեղ չեք դնում :this

Ուլուանա
09.10.2007, 18:50
Ժողովուրդ առաջարկում եմ Բոլոր արգելափակված անդամների արգելափակման պատճառները վերականգնել համապատասխան թեմայում որովհետև մեկմեկ կարդալով այս կամ այն մարդու գրառումները ակամայից հարց է առաջանում "տեսնես այս գրառման հեղինակին ի՞նչի համար են արգելափակել":think
Կներեք եթե այդպիսի տեղ կա ուղակի ուշադիր չեմ եղել :oy
http://www.akumb.am/showthread.php?t=349
Այստեղ, իհարկե, ոչ բոլոր արգելափակումների մասին է նշված, քանի որ շատ դեպքերում ադմինիստրացիան ինչ-ինչ պատճառներով նպատակահարմար չի համարում հրապարակել այդ տեղեկությունները: Բացի դրանից, քեզ համար ի՞նչ տարբերություն՝ տվյալ անդամը կոպիտ, վիրավորական գրառումների համար է հեռացվել, մի քանի մականուններով գրանցվելու համար, թե, ասենք, զանազան խախտումների համար բազմաթիվ զգուշացումներն անտեսելու պատճառով: Միևնույն է, խախտումներն ու սխալները կամ ջնջվում են, կամ ուղղվում, այնպես որ դու ամեն դեպքում չես կարողանալու ստուգել՝ արդյոք տվյալ անդամը նշված զանցանքները կատարել է, թե ոչ: ;)

Արշակ
11.10.2007, 00:39
http://www.akumb.am/showthread.php?t=349
Այստեղ, իհարկե, ոչ բոլոր արգելափակումների մասին է նշված, քանի որ շատ դեպքերում ադմինիստրացիան ինչ-ինչ պատճառներով նպատակահարմար չի համարում հրապարակել այդ տեղեկությունները:
Ընդ որում, այդ թեմայում նշվածները սովորաբար որոշ ժամանակ անց ջնջվում են։ Այսինքն՝ այնտեղ միայն վերջին մի քանի արգելափակումներն են երևում։
Կարծում եմ, որ ճիշտ է որոշ ժամանակ անց ջնջելը, քանի որ լավ չի մարդկանց անցյալի վատ արարքները ի ցույց բոլորի հավերժ պատին փակցնելը։ Զուտ որպես մարդկային վերաբերմունք թեկուզ հեռացված անդամի նկատմամբ։

NetX
11.10.2007, 02:16
Կարծում եմ, որ ճիշտ է որոշ ժամանակ անց ջնջելը, քանի որ լավ չի մարդկանց անցյալի վատ արարքները ի ցույց բոլորի հավերժ պատին փակցնելը։ Զուտ որպես մարդկային վերաբերմունք թեկուզ հեռացված անդամի նկատմամբ։
Ես դրան ուրիշ բացատրություն կտայի, որ այդ էջը իրանց համար "դոսկա պոչյոտա" չդառնա:B
Մոռանալ Հեռոսդատին ! (եթե անունը ճիշտ եմ հիշում :) )

Սամվել
11.10.2007, 18:03
Ես դրան ուրիշ բացատրություն կտայի, որ այդ էջը իրանց համար "դոսկա պոչյոտա" չդառնա:B
Մոռանալ Հեռոսդատին ! (եթե անունը ճիշտ եմ հիշում :) )

:ok Հասկացա :)

Արսեն
15.10.2007, 18:10
Հարցս կապված է տրաֆիկի հետ: Իմ մոտ .am զոնան անվճարա, սակայն ակումբի էջը տրաֆիկա գրում, ինչով կարելի է բացատրել և ինչպես ուղղել դա: Նախորոք շնորհակալ եմ:

Artgeo
15.10.2007, 18:47
Հարցս կապված է տրաֆիկի հետ: Իմ մոտ .am զոնան անվճարա, սակայն ակումբի էջը տրաֆիկա գրում, ինչով կարելի է բացատրել և ինչպես ուղղել դա: Նախորոք շնորհակալ եմ:

Ենթադրում եմ, որ IP-դ ոչ հայկական է և Արմինկոյի սերվերը ավտոմատ ուղղարկում է արտասահմանի սերվերին:

մտիր http://cpanel.host.am/~akumb/

Արսեն
15.10.2007, 22:04
Ենթադրում եմ, որ IP-դ ոչ հայկական է և Արմինկոյի սերվերը ավտոմատ ուղղարկում է արտասահմանի սերվերին:

մտիր http://cpanel.host.am/~akumb/

Արտ ջան փորձեցի, պատկերացրու բան չի փոխվում, մենակ թե տրաֆիկա գրում շաաաատ չնչին էս անգամ, մի հատ էլ լինք չկա որ ընդհանրապես չտանի.... :D Ամեն դեպքում շնորհակալ եմ:B

Dragon
16.10.2007, 00:11
Chuk ջան 12.09.2007 00:48-ին այստեղ առաջարկ ներկայացրեցի: Գիտենալով, որ ուշ-ուշ է ստացվում մտնել ակում եվ կարող է հնացած գրառումը չնկատես, նմանատիպ բովանդակությամբ 09.10.2007, 18:17 նամակ ուղարկեցի քեզ: Մինչ օրս ոչ մի արձագանք չկա, մեջբերում եմ առաջարկս՝ հուսալով, որ այս անգամ աչքիցդ չի վրիպի:

«Ընդհանուր ֆորումում ինչպես կարող եմ բացել «Իրավաբանություն» բաժին:
Կարծում եմ օգտակար բաժին կլինի ոչ միայն իրավաբանների, այլեվ նրանց համար ովքեր իրավաբանական օգնության կարիք ունի:

Նախապես շնորհակալություն»

BOBO
16.10.2007, 13:32
Ուրեմը սենց մի քանի հատ հարցախառն առաջարկ

1.Որ ես գրառում եմ անում ու խմբագրում եմ ու ինչ որ բան եմ ավելացնում չի գրում "Ավելացվել է x րոպե x վայրկյան անց":
Ու երբ որ խմբագրում եմ ու ինչ որ բան եմ ավելացնում բայց ավելացնելուց enter չեմ դնում տակը չի գրում "Վերջին անգամ խմբագրել է BOBO-ը x:y-ին":
2.Ես տենց էլ չհասկացա "պատասխանել մեջբերումով"-ի մեկել "Multi-Quote This message"-ի տարբերությունը: Ինձ թվում ա որ չկա էլ քանի որ լինկերը նույնն են: Այդ դեպքում ինչում է կայանում այդ երկուսի առկայությունը?
Էլի հարց-մարց ունեի բայց մոռացա:)

Արշակ
16.10.2007, 14:02

Իսկ ինձ թվում է, որ երբևէ չես փորձել սեղմել «Multi-Quote»–ի կոճակը։:P
Այ որ սեղմեիր, կնկատեիր, որ էդ կոճակը պատասխանելու էջը չի բացում։
«Multi-Quote»–ը միանգամից մի քանի տարբեր գրառումներ մեջբերելու համար է։ Էն գրառումները, որոնք ուզում ես մեջբերել, դրանց մոտի «Multi-Quote»–երը սեղմում ես(սեղմելուց մի քիչ հետո սեղմած կոճակը դեղնում է), որից հետո սեղմում ես «Պատասխանելը»։ Արդյունքում գրառում անելու պատուհանում իրար տակ հայտնվում են էն բոլոր մեջբերումները, որ քեզ պետք էին։ ;)
Լավ բան է, չէ՞ :)

քաղաքացի
16.10.2007, 14:41
Արշակ ջան, հարցիդ պատսխանեմ: Այո լավ բան է :lol

Իսկ ինչ վերաբերում է գրառման խմաբգրմանը, ես շատ բան չեմ կարող ասել, որովհետև դա ինչ-որ տեխնիկական խնդիր է: Ես դրան շատ ուշադրություն չեմ դարձնում: Դու էլ նույնն արա ;)

BOBO
16.10.2007, 15:51
Իսկ ինձ թվում է, որ երբևէ չես փորձել սեղմել «Multi-Quote»–ի կոճակը։:P
Այ որ սեղմեիր, կնկատեիր, որ էդ կոճակը պատասխանելու էջը չի բացում։
«Multi-Quote»–ը միանգամից մի քանի տարբեր գրառումներ մեջբերելու համար է։ Էն գրառումները, որոնք ուզում ես մեջբերել, դրանց մոտի «Multi-Quote»–երը սեղմում ես(սեղմելուց մի քիչ հետո սեղմած կոճակը դեղնում է), որից հետո սեղմում ես «Պատասխանելը»։ Արդյունքում գրառում անելու պատուհանում իրար տակ հայտնվում են էն բոլոր մեջբերումները, որ քեզ պետք էին։ ;)
Լավ բան է, չէ՞ :)
Ճիշտն ասած սղմել էի, բայց Օպերայով ու միդլ քլիք էի արել:D

Արշակ ջան, հարցիդ պատսխանեմ: Այո լավ բան է

Իսկ ինչ վերաբերում է գրառման խմաբգրմանը, ես շատ բան չեմ կարող ասել, որովհետև դա ինչ-որ տեխնիկական խնդիր է: Ես դրան շատ ուշադրություն չեմ դարձնում: Դու էլ նույնն արա

Հա լավ ետ ետքան էլ կարևոր չի բայց դե հետաքրքիր էր էլի նայում էմ մարդկանց գրառումներին գրած ա ավելացվել է 34 վայրկյան անց կամ 19 րոպե 59 վայրկյան անց(ոնց ել հաշվում ա այ մարդ:D), բայց իմ գրառումներում տենց բաներ չկա:

BOBO
20.10.2007, 15:19
http://www.imageshare.am/thumb/93967993/untitled.JPG (http://www.imageshare.am/view/93967993/untitled.JPG)
Էս սրան ինչ էղավ մի վախտ լավ էր:
մենակ չասեք թե էտ 19000 գրառումները ջնջել եք:{

Artgeo
20.10.2007, 16:06
http://www.imageshare.am/thumb/93967993/untitled.JPG (http://www.imageshare.am/view/93967993/untitled.JPG)
Էս սրան ինչ էղավ մի վախտ լավ էր:
մենակ չասեք թե էտ 19000 գրառումները ջնջել եք:{

Ի՞նչ 19 000 գրառում :think

BOBO
20.10.2007, 16:09
Մի վախտ գրառումների քանակը 100 հազարից չէր անցել?

Universe
20.10.2007, 16:15
Ի՞նչ 19 000 գրառում
:)) Մի ժամանակ գրառումների ընդհանուր թիվը գերազանցում էր 100.000-ը, իսկ հիմա այդքանից մնացել է ընդամենը 81,894-ը:think

NetX
20.10.2007, 17:00
:)) Մի ժամանակ գրառումների ընդհանուր թիվը գերազանցում էր 100.000-ը, իսկ հիմա այդքանից մնացել է ընդամենը 81,894-ը:think

որովհետև մոտ 1 շաբաթ առաջ ֆորումում "գեներալնի" ուբորկա եմ արել
ջնեջել եմ այն գրառումները ու թեմաները որոնք ջնջված էին, բայց ֆիզիկապես չէին չնջված, համակարգչի "Recycle Bin"ի նման, ջնջել եմ ակտուալությունը կորցրած փակ թեմաները կամ թեմաներ որոնք հնության պատճառով ակտուալ չէին և այլն...

համել կարևորը քանակի չի այլ որակը:B

dvgray
24.10.2007, 10:31
Հետաքրքիր է, թե ինչ է մտածում ադմինիստրացիան, երբ ակումբակիցներից ոմանք սկսում են ասել, որ ով իրենց նման չի մտածում, նա հայ չի /կամ նրան նա հայ չի համարում/ :):
Շատ նման է էն արտահայտությանը, որ ասում են "Դու մարդ չես":
Հետո:
Հետաքրքիր է, թե ինչ է մտածում ադմինիստրացիան, երբ ակումբակիցներից մի քանիսը սկսում են ասել, որ ով իրենց նման չի մտածում, նա թուրք է /կամ նրան նա թուրք է համարում/ :) :D: … /էլ շատ չմանրանամ :)/
Դուք էլ ե՞ք նման գրառումների վրա հռհռում իմ նման :):

Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է մտածում ադմինիստրացիան, երբ ակումբակիցներից մի քանիսը սկսում են դիմացինին մեղադրել բշկական տերմիններով /սկլեռոզ և այլն/ :D:

Շնորհակալություն պատասխանի համար :):

Հ.Գ. Ինձ իրականում հետաքրքիր է իմանալ, թե ինչ եք մտածում … իսկ թե ինչ քայլեր եք ձեռնարկել, կամ Կձեռնարկեք , դա իմ համար որոշ առումով երկրորդական է:
:)

քաղաքացի
24.10.2007, 11:40
Ես անձամբ վարվում եմ հետևյալ կերպ :)

Դուք էլ ե՞ք նման գրառումների վրա հռհռում իմ նման :):

Artgeo
24.10.2007, 18:55

Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է մի բան մանրամասնել։ Օրինակը բերեմ հենց ինձ վրա՝ ենթադրելով, որ նույն կերպ են վարվում և մյուս մոդերատորներն ու ադմինիստրատորները։
Կա երկու Artgeo: Մեկը սովորական անդամ է, որը մասնակցում է ֆորումի քննարկումներին և ունի զգացմունքներ և տեսանկյուն, մյուսը ադմինիստրատորն է, որը ունի միմիայն Ակումբի կանոնադրությունը:
Հիմա բուն հարցի պատասխանը: Սովորական անդամը կարող է հռհռալ, ծիծաղել, լացել, ժպտալ, անհանգստանալ... մի խոսքով անել այն ամենը, ինչ մյուս անդամները:
Մոդերատորը կամ ադմինիստրատորը կարող է միայն կանոնադրության պարտադրմամբ այդպիսի գրառումները ջնջել, իսկ հեղինակին նկատողություն տալ: Հետևաբար, քո

Հետաքրքիր է, թե ինչ է մտածում ադմինիստրացիան, երբ ակումբակիցներից մի քանիսը սկսում են ասել, որ ով իրենց նման չի մտածում, նա թուրք է /կամ նրան նա թուրք է համարում/ :) :D: … /էլ շատ չմանրանամ :)/
հարցի պատասխանը

2.1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:
Իսկ
Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է մտածում ադմինիստրացիան, երբ ակումբակիցներից մի քանիսը սկսում են դիմացինին մեղադրել բշկական տերմիններով /սկլեռոզ և այլն/ :D:
հարցի պատասխանը

2.1.1. Չի թույլատրվում վիրավորել կամ ծաղրել ակումբի մյուս անդամներին, նրանց նկատմամբ ցուցաբերել բացահայտ արհամարհական վերաբերմունք, ֆորումի բանավեճերը տեղափոխել վեճի, հարաբերություններ պարզելու, կռվի հարթություն:

Հուսով եմ պատասխանս բավարարեց: :)

Ambrosine
24.10.2007, 23:45
Հարգելի մոդերատորներ, ադմինիստրատորներ, իմ գրառումների մեջ ինչ կա, որ դուք էլ ջնջում եք? Ախր ես աշխատում եմ չանցնել չափս նույնիսկ այն դեպքում, երբ խիստ վրդովվում եմ այս կամ այն գրառման կապակցությամբ::(
Մի խնդիր էլ կա. պատմության բաժնում, իսկ ավելի կոնկրետ <<Ճիշտ էր արդյոք 301թ. քրիստոնեության ընդունումը>> թեմայում նշված է, որ կա նոր գրառում, բայց հենց բացում եմ, գրառումը չկա: Եվ սա առաջին դեպքը չէ, էլի դեպքեր են եղել, երբ նայում եմ նոր գրառումները, բայց թեման բացելուց հետո այդ նոր գրառումները չկան: Եթե հնարավոր է, խնդրում եմ լուծել այս խնդիրը:

Նախապես շնորհակալություն

Artgeo
24.10.2007, 23:59

Գրառումներ չերևալու խնդիրը վաղուց է հայտնի, սակայն առայժմ լուծում չունենք: Խնդիրը մերը չէ, այլ հոստինգ տրամադրող կազմակերպության:
Առայժմ միակ լուծումը, որը կարող ենք առաջարկել http://cpanel.host.am/~akumb/ հասցեով Ակումբ մտնելն է:

Ինչ վերաբերում է գրառումներ ջնջելուն, ապա խնդրում եմ կոնկրետ թեմաներով նշել:

:)

BOBO
25.10.2007, 16:25
http://www.imageshare.am/thumb/57830110/untitled.PNG (http://www.imageshare.am/view/57830110/untitled.PNG)
Էս ինչ բան էր? Հայտնվեց ու նորից անհետացավ:

moj
25.10.2007, 23:04
Ակումբի ղեկավարություն, եթե դվգրայ մականունով ԱՆԴԱՄԸ ակումբից ընդմիսշտ չհեռացվի, ապա ես նույնպես կսկսեմ իր նման վարվել և վիրավորական գրառումներ անել շատ շատորին, այդ թվում և Արտգեոին... Չուկին և խոստանում եմ այնպես անել, որ չեք հասցնի ակումբը մաքրել վիրավորական գրառումներից...

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՀԵՌԱՑՆԵԼ ԱՅԴ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ ԱՆԴԱՄԻՆ

moj
26.10.2007, 00:45
Ակումբից հեռացվել է Vishapakah մականունով անդամը, սակայն որևէ տեղ չգտա պատճառը, խնդրում եմ պարզաբանեք

Ambrosine
26.10.2007, 00:53
Գրառումներ չերևալու խնդիրը վաղուց է հայտնի, սակայն առայժմ լուծում չունենք: Խնդիրը մերը չէ, այլ հոստինգ տրամադրող կազմակերպության:
Առայժմ միակ լուծումը, որը կարող ենք առաջարկել http://cpanel.host.am/~akumb/ հասցեով Ակումբ մտնելն է:

Ինչ վերաբերում է գրառումներ ջնջելուն, ապա խնդրում եմ կոնկրետ թեմաներով նշել:

:)

Օրինակ` Չեմպիոնների Լիգա, Ռեալ Մադրիդ: Ուղղակի մի քանի անգամ են ջնջվել, ես էլ համեստորեն լռում էի, բայց այս անգամ որոշեցի ասել: Ընդունում եմ, որ մի քիչ կարող ա կոպիտ լինեին, բայց հաստատ վիրավորական չէին: Ուղղակի որ մի գրառում ջնջվում ա, ոնց որ քննարկման թելը կտրվի:)

Պանդուխտ
26.10.2007, 10:42
Ակումբից հեռացվել է Vishapakah մականունով անդամը, սակայն որևէ տեղ չգտա պատճառը, խնդրում եմ պարզաբանեք
Երկրորդում եմ Mojի խնդրանքը

Armeno
26.10.2007, 14:07
Երկրորդում եմ Mojի խնդրանքը
Ես էլ…
Կարողա տեխնիկական պատճառներովա եղել, մի անգամ էլ էտ տենց բան եղել

Taurus
26.10.2007, 16:09
Օրինակ` Չեմպիոնների Լիգա, Ռեալ Մադրիդ: Ուղղակի մի քանի անգամ են ջնջվել, ես էլ համեստորեն լռում էի, բայց այս անգամ որոշեցի ասել: Ընդունում եմ, որ մի քիչ կարող ա կոպիտ լինեին, բայց հաստատ վիրավորական չէին: Ուղղակի որ մի գրառում ջնջվում ա, ոնց որ քննարկման թելը կտրվի:)

Մանավանդ որ քննարկում ընդհանրապես չկա, ուղղակի Real-ի և Barca- ի երկրպագուներ իրար հետ լազվակռիվ են տալիս, երկուսի գրարռումներն էլ ես եմ ջնջել:

Ambrosine
26.10.2007, 19:07
Երկրորդում եմ Mojի խնդրանքը

Ես էլ

Amaru
26.10.2007, 19:31
Ժող, դե խի եք առանց իմանալու շուխուր անում:
Զրուցարանի վեճի պատճառով ա նա հեռացվել, բավականին արդարացի ա:
:)

Ուլուանա
26.10.2007, 20:10
Ակումբից հեռացվել է Vishapakah մականունով անդամը, սակայն որևէ տեղ չգտա պատճառը, խնդրում եմ պարզաբանեք
Արգելափակման պատճառների հրապարակումը չի մտնում ադմինիստրացիայի պարտականությունների մեջ: Ի դեպ, այդ հարցն էլի է եղել, կարդա այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=6858&page=11):

Ժող, դե խի եք առանց իմանալու շուխուր անում:
Զրուցարանի վեճի պատճառով ա նա հեռացվել, բավականին արդարացի ա:
:)
Ավելացնեմ, որ Vishapakah-ը ոչ թե ընդմիշտ է հեռացվել, այլ մեկ ամսով: Նա արգելափակումից ավտոմատ կերպով դուրս կգա 26 օր հետո:

Արշակ
26.10.2007, 20:46

Ադմինիստրացիան պարտավոր չի արգելափակման պատճառները հրապարակել, բայց ֆորումի անդամների խնդրանքով մեկ էլ տեսար ասեց, ի՞նչ իմանաս։ :) Ի վերջո, այն դեպքերում, երբ պատճառը հրապարակվում է համապատասխան թեմայում, հավանաբար դա արվում է՝ հաշվի առնելով ակումբականների հնարավոր հետաքրքրվածությունն ու տարակուսանքը։
Ճիշտ է ադմինիստրացիան պարտավոր չի պատճառներ ներկայացնել, բայց դե Ակումբի կանոնադրությունն էլ չի արգելում նման բան անել։ Ոչ էլ արգելվում է նման խնդրանքով ադմինիստրացիային դիմել։ :P

VisTolog
27.10.2007, 16:54
Երևի շատ դժվարա գրելը չէ, թե իմ ընկերոջը խի են արգելափակել.
Հասկացանք, որ ադմինիստրացիայի պարտականությունը չի դա պարզաբանելը, բա չիմանանք թե ինչա եղել:Գոնե արգելափակվածների թեմայում գրեիք պատճառը::angry

Սերխիո
27.10.2007, 17:43
Արգելափակման պատճառների հրապարակումը չի մտնում ադմինիստրացիայի պարտականությունների մեջ: Ի դեպ, այդ հարցն էլի է եղել, կարդա այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=6858&page=11):

Ավելացնեմ, որ Vishapakah-ը ոչ թե ընդմիշտ է հեռացվել, այլ մեկ ամսով: Նա արգելափակումից ավտոմատ կերպով դուրս կգա 26 օր հետո:

Այսքան երկար գրառման փախարեն կարելի էր 1 նախադասությամբ ներկայացնել ,չնայած ինձ չի հետքրքրում :
ում որ չեք ճանաչում պեքտ չէ վերևից նայել ...

Artgeo
27.10.2007, 17:57
Երկու գրառում վերև գրվելա, մի փոքր ուշադիր լինելու դեպքում ամեն ինչ կարելի է տեսնել։

Ժող, դե խի եք առանց իմանալու շուխուր անում:
Զրուցարանի վեճի պատճառով ա նա հեռացվել, բավականին արդարացի ա:
:)

Vishapakah-ը ոչ թե ընդմիշտ է հեռացվել, այլ մեկ ամսով: Նա արգելափակումից ավտոմատ կերպով դուրս կգա 26 օր հետո:

moj
27.10.2007, 21:56
Ամեն դեպքում, ակումբի ղեավարությունը չի դավաճանում իր սկզբունքներին:

Երվանդը բացահայտ վիրավորանք է հասցնում Վիշապին, բայց արի ու տեսմ որ Վիշապն է արգելափակվում մեկ ամսով...

Ադմիններ, եթե չեք ուզում մտնենք այս ակումբ հենց սկզբից կարող էիք ասել, որ մի եկեք, դուք մեզ նման չեք մտածում, իսկ ինձ նման մտածողները պարզապես չէին այցելու այս ակումբ:

Ադմինների կողմից կատարված քայլերը բազմիցս են արժանանում շատերի խիստ քննադատությունը և բառացի այնպես, ինչպես ադմիննեը քննադատում են այս իշխանություններին: Այս ակումբում վարվում են այնպես, ինչպես չեն ուզում պետությունը վարվի իրենց հետ :o

Ահա և ՀՀՇ-ն իր ողջ ոգով այս ակումբում...
Ակումբը ինձ հիշեցնում է ՀՀՇ-ի մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրերը... Փառք Աստծո, որ մեր ազգը երբեք չի մոռանա Լևոնի արածները...

moj
27.10.2007, 22:31
Հարգելի ադմիններ և մոդերատորներ
Խնդրում եմ ասեք, թե կանոնադրության որ կետի համաձայն է մոդերատորին իրավունք վերապահված վիրավորել շարքային մասնակիցներին...

Կանխավ շնորհակալ եմ

Chuk
27.10.2007, 22:53
Թեման շատ կարճ ժամանակով փակվում է վերլուծություններ անցկացնելու նպատակով: Wista և Optimist REAList, եթե ևս մեկ փորձ կատարեք քննարկումից անցնել անձնական հարաբերությունների պարզման, ապա կարգելափակվեք: Ակումբը մարտադաշտ չէ:

P.S.
27.11.2007, 11:43
Ժող Infraction–ը ի՞նչ է

Marduk
27.11.2007, 11:49
Ես այս թեմայում գրառում ունեի,
http://www.akumb.am/showthread.php?t=16574&page=2

խնդրում եմ պարզաբանեք ինչի հիմա վրա է նա հանվել: Թե ճշմարտությունը դժվարամարս է՞:

Ի դեպ իմ դիտարկմամբ որոշ մոդերատորների մոտ սովորություն է դարձել ջնջել ոչ դուրեկան գրառումները ու հետո ներողություն խնդրել թե իբր դա արվել է սխալմամբ:

քաղաքացի
27.11.2007, 12:20

Հնարավոր է, որ այդ թեմայում ինչ-որ տեխնիկական խնդիրներ են եղել: Ես չեմ գտնում նաև իմ գրառումը և նույնպես մի քանի գրառում էլ ուրիշների կողմից կորել են:

Հուսով եմ դրանք վերականգնել կլինեն:

Ավելացվել է 19 րոպե անց

Ժող Infraction–ը ի՞նչ է

Infraction-ը դա նկատողությունն է: Ակումբում տեղադրված է, նկատողությունների համակարգ: Այն պարունակում է, ակումբի կանոնադրության ստանդարդ խախտումների մի ցուցակ և ըստ խախտումի կոպտության համապատասխան միավորներ:
Միավորների ընդհանուր գումարը 100-ին հասնելու դեպքում, ղեկավարության կողմից դրվում է, այդ անդամին ակումբից հեռացնելու հարցը (անժամկետ կամ ժամանակավոր, որպես պատիժ):
Կա նաև զգուշացումով նկատողություն: Այսինքն եթե անդամը առաջին անգամ է կանոնադրության խախտում կատարում և ինքը այն լավ չի գիտակցում, այսինքն միտումնաբար չի արել, ապա ստանում է այդ զգուշացումը, որը չի ազդում ընդհանուր ստացած նկատողությունների միավորների գումարի վրա:

Ձեզ բարի ժամանց ;)

Artgeo
27.11.2007, 12:49
Ես այս թեմայում գրառում ունեի,
http://www.akumb.am/showthread.php?t=16574&page=2

խնդրում եմ պարզաբանեք ինչի հիմա վրա է նա հանվել: Թե ճշմարտությունը դժվարամարս է՞:
Գրառումը որևէ մեկի կողմից չի ջնջվել։ Ենթադրում եմ, որ հարցը տեխնիկական է, Չուկը կգա կստուգի։

Ի դեպ իմ դիտարկմամբ որոշ մոդերատորների մոտ սովորություն է դարձել ջնջել ոչ դուրեկան գրառումները ու հետո ներողություն խնդրել թե իբր դա արվել է սխալմամբ:

Ի դեպ դիտարկումդ սխալ է, քանի որ գրառումները ջնջվել են մի մարդու կողմից, իսկ վերականգնվել մեկ այլ մարդու կողմից։

Marduk
27.11.2007, 13:56
Հուսանք....

Պանդուխտ
27.11.2007, 15:47
Ո՞վ է այդ մեկ մարդը…
Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի խոսքը ինձ ոչ այնքան տարավ նրա կառավարման ժամանակները, ինչպես շատերին, ոչ թե առաջին հերթին հիշեցրեց, որ իր խոսքերը իշխանության մասին՝ երկիրը վերից վար կոռումպացված է, հանցագործ վարչակազմ, առաջին անգամ հենց իր ղեկավարած կառավարության մասին են ասվել, այլ՝ շատ ավելի մոտ, այս տարվա խորհրդարանական ընտրությունները, «Իմփիչմենթ» դաշինքի ընտրարշավն ու նրա լիդերի քաղաքական հայացքները:

Բիւրակնի հրատարակած վերեւի թեման ու՞ր է:

Artgeo
27.11.2007, 15:52

http://www.akumb.am/showthread.php?t=16477

Artgeo
28.11.2007, 16:29
http://www.akumb.am/showthread.php?t=16477

Այս թեմայում գրառում էի կատարել, որը անհետացավ կատարելուց անմիջապես հետո։ Ստիպված պիտի կամ երկրորդ անգամ գրեի, կամ էլ մոռանաի այդ գրառման մասին։ Անդամներից մեկը ռեֆռեշ չէր արել և քոփի արեց ու ուղարկեց ինձ և ես նորից ավելացրի իմ գրառումը։

Խնդրում եմ լուծել տեխնիկական խնդիրները։

Script
28.11.2007, 16:48
Իսկ նոր տարվա հետ կապված ակումբի տեսքը մի քիչ տոնական չի դառնալու?

Artgeo
28.11.2007, 17:33
Իսկ նոր տարվա հետ կապված ակումբի տեսքը մի քիչ տոնական չի դառնալու?
Հաշվի առնելով անցած տարվա փոխվե՞լը :)

Դեռ շուտ է :) Ամեն ինչ իր ժամանակին կդառնա հայտնի :)

Script
28.11.2007, 17:37
Հաշվի առնելով անցած տարվա փոխվե՞լը :)

Դեռ շուտ է :) Ամեն ինչ իր ժամանակին կդառնա հայտնի :)

Անցած տարի ես չկայի:( ու չգիտեմ ոնցա փոխվել: Սպասել տակ սպասել;)

Արշակ
28.11.2007, 18:50
Նոր նկատեցի, որ «Ժամանց» բաժնում երկու հատ «Հաջորդ բառը» թեմա կա։ Ո՞նց հասկանանք։ :think

Արշակ
29.11.2007, 11:19
Իսկ կասեք, ադմիններն իրավունք ունեն անդամի նամակները կարդան::ok
Այս հարցը ինձ էլ է հետաքրքրում։
Ակումբի կանոնադրության մեջ այս հարցը հստակեցնող կետ չկա։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այնտեղ հստակ նշվի. ադմինիստրացիան ֆորումի անդամների նամակները կարդալու իրավունք ունի՞, թե՝ չունի։ Կամ գուցե ինչ–որ կոնկրետ դեպքերում իրավունք ունի։ :think

Dayana
29.11.2007, 11:32

Կներես բայց ոչ մի դեպքում չպիտի ունենա :angry
Ես եմ ու գաղտնի նամակ եմ գրում ինչ-որ մեկին , ինչի՞ պիտի կարդան :think Դա անհատի կյանքի մեջ ներխուժում է :[

Արշակ
29.11.2007, 11:59
Կներես բայց ոչ մի դեպքում չպիտի ունենա :angry
Ես եմ ու գաղտնի նամակ եմ գրում ինչ-որ մեկին , ինչի՞ պիտի կարդան :think Դա անհատի կյանքի մեջ ներխուժում է :[
Անձնական գաղտնի խոսակցությունների համար ուրիշ միջոցներ էլ կան։;)

Second Chance
29.11.2007, 12:25
Անձնական գաղտնի խոսակցությունների համար ուրիշ միջոցներ էլ կան։;)
Ինչ կապ ունի գաղտնիքա թե ոչ խոսակցությունը,միևնույն է դա անձնական է ուրիշների նամակները չեն կարդում, եթե կա նման համակարգ ուրեմն դա անհատական պետքա լինի, կամ էլ եթե այդպես չէ պետք է զգուշացվի, որ անդամներն իմանան…

Selene
29.11.2007, 13:05
Ինձ թվում է, որ ադմինները այնքան էլ պարապ չեն, որ սկսեն բոլոր անդամների նամակները հերթով կարդալ;)Ինձ թվում է՝ ամեն դեպքում որոշ անդամների որոշ նամակներ կկարդացվեն՝ հենց ակումբի շահերից ելնելով:8 Ես այդպես եմ ենթադրում, թե չէ պատկերացրեք, որ ամեն մեկն ունի թույլատրելի 300 նամակ, ու քանի անդամ կա, բա էտքան կարդալ կլինի:o Համ էլ մեր ադմիններն իրենց ուղղակի էտպիսի բան թույլ էլ չեն տա:)

VisTolog
29.11.2007, 15:28
Ինձ թվում է, որ ադմինները այնքան էլ պարապ չեն, որ սկսեն բոլոր անդամների նամակները հերթով կարդալ;)Ինձ թվում է՝ ամեն դեպքում որոշ անդամների որոշ նամակներ կկարդացվեն՝ հենց ակումբի շահերից ելնելով:8 Ես այդպես եմ ենթադրում, թե չէ պատկերացրեք, որ ամեն մեկն ունի թույլատրելի 300 նամակ, ու քանի անդամ կա, բա էտքան կարդալ կլինի:o Համ էլ մեր ադմիններն իրենց ուղղակի էտպիսի բան թույլ էլ չեն տա:)Պրզե, որ բոլորինն էլ չեն կարդա:
ՈՒղղակի հետաքրքրության համար, կարան նստեն, ու, որ անդամինը ուզեն կարդան:

Artgeo
29.11.2007, 16:23
Ինձ թվում է, որ ադմինները այնքան էլ պարապ չեն, որ սկսեն բոլոր անդամների նամակները հերթով կարդալ;)Ինձ թվում է՝ ամեն դեպքում որոշ անդամների որոշ նամակներ կկարդացվեն՝ հենց ակումբի շահերից ելնելով:8 Ես այդպես եմ ենթադրում, թե չէ պատկերացրեք, որ ամեն մեկն ունի թույլատրելի 300 նամակ, ու քանի անդամ կա, բա էտքան կարդալ կլինի:o Համ էլ մեր ադմիններն իրենց ուղղակի էտպիսի բան թույլ էլ չեն տա:)
Նախ սկսեմ նրանից, որ դրա համար անհրաժեշտ է իմանալ կոնտրոլ պանելի գաղտանաբառը, որը գիտի միայն Չուկը:
Նույնիսկ գաղտաբառը իմանալու դեպքում, դա բավականին երկար ու բարդ գործ է, ըստ այդմ չեմ կարծում, որ միշտ ցեյտնոտի մեջ գտնվող Չուկը կնստի ու ինչ որ մեկի պմները կարդալու համար ժամեր կծախսի:

Հ.Գ. Նկատեմ, որ Չուկի բարոյականության մասին խոսել ես համարում եմ անբարոյական: Քանի որ ինքս նրան լավ եմ ճանաչում և նույնիսկ օրական 25 ժամ պարապ լինելու դեպքում ուրիշների նամակները չի կարդա:

StrangeLittleGirl
29.11.2007, 21:03
Ինչ կապ ունի գաղտնիքա թե ոչ խոսակցությունը,միևնույն է դա անձնական է ուրիշների նամակները չեն կարդում, եթե կա նման համակարգ ուրեմն դա անհատական պետքա լինի, կամ էլ եթե այդպես չէ պետք է զգուշացվի, որ անդամներն իմանան…
Շատ ճիշտ է Ամինան: Նույնը կուզենայի ասել վարկանիշների մեկնաբանությունների մասին: Թեկուզ գաղտնի ոչինչ չկա, բայց այնքան էլ գեղեցիկ չէ, երբ դրանք կարդացվում են:

VisTolog
29.11.2007, 21:28
Այմարդ, ամեն անգամ ներվայնանում եմ, ու ամեն անգամ չեմ հարցնում:
Որ ուզում եմ թեմա ման գամ, ասենք հենց թեմայի վերնագիրը ճիշտ գրում եմ, բայց չի բերում, իսկ փնտրտուքի արդյունքը լինում է այն, որ ցույց է տալիս ակումբի բոլոր թեմաները:
Ես էլ պիտի ընկնեմ ու ման գամ հա էտ թեման::angry

Ուլուանա
29.11.2007, 21:49

Հետաքրքիր է, մի ժամանակ ինձ մոտ էլ էր լրիվ նույն վիճակը. ինչ փնտրում էի, կոնկրետ վերնագիրը ճշգրիտ գրում էի, բայց չէր բերում... :aggressive Ոնց որ եղած–չեղած մի հաշիվ լիներ, էլի։ Բայց հետո չգիտեմ ոնց սկսեց նորմալ բերել։ Մինչև հիմա էլ ինձ համար հանելուկ է մնացել, թե ինչու էն ժամանակ չէր բերում, իսկ հիմա բերում է... :esim

VisTolog
29.11.2007, 21:53
Արդեն լացս գալիսա:noti:
Դնում եմ, բոլոր թեմաները նայում եմ, մինչև գտնեմ::(

Artgeo
29.11.2007, 22:06
Արդեն լացս գալիսա:noti:
Դնում եմ, բոլոր թեմաները նայում եմ, մինչև գտնեմ::(

Գուգլում էլ են լիքը մարդիկ բաներ փնտրում ու չեն գտնում ;) Փնտրողից ա։ ;)
Օրինակ ասա :)

Արամ
29.11.2007, 22:09
Գուգլում էլ են լիքը մարդիկ բաներ փնտրում ու չեն գտնում ;) Փնտրողից ա։ ;)
Օրինակ ասա :)

:D:D:Dվայ ես չկամ...Արթ դե հլա սեառչում գրի "Հարցեր ադմինիստրացիային" հետո վերջին եջի առաջին արդյունքը նայի ու հասկացի որ ես սեռչը հարար չի:D:D:D

VisTolog
29.11.2007, 22:17
Գուգլում էլ են լիքը մարդիկ բաներ փնտրում ու չեն գտնում ;) Փնտրողից ա։ ;)
Օրինակ ասա :)Google-ում ավելի հեշտ է բան գտնել, քան ակումբում::D

Artgeo
29.11.2007, 22:26
:D:D:Dվայ ես չկամ...Արթ դե հլա սեառչում գրի "Հարցեր ադմինիստրացիային" հետո վերջին եջի առաջին արդյունքը նայի ու հասկացի որ ես սեռչը հարար չի:D:D:D
Հարցեր ադմինիստրացիային գրեցի ու հենց առաջին թեման այդ թեման էր ;)

VisTolog
29.11.2007, 22:47
Հարցեր ադմինիստրացիային գրեցի ու հենց առաջին թեման այդ թեման էր
Իսկ իմ մոտ այդպես չէ,այլ սկսում է վերջին անգամ ակտիվ լինելուց հետո կատարված գրառումներով և վերջանում ակումբի ամենավերջին թեմայով:

Ուլուանա
30.11.2007, 00:46
Գուգլում էլ են լիքը մարդիկ բաներ փնտրում ու չեն գտնում ;) Փնտրողից ա։ ;)
Օրինակ ասա :)
Google-ի հետ կապված նման խնդիրներ երբեք չեն եղել։ :P

VisTolog
30.11.2007, 22:51
Google-ի հետ կապված նման խնդիրներ երբեք չեն եղել։ :P
Ճիշտա ասում::P
Համենայնդեպս ինձ հետ դեռ այդպես չի պատահել:

VisTolog
09.12.2007, 23:04
Մի քանի հարց ու առաջարկ:

Նախ ասեմ, որ իմ որոնման համակարգը չի աշխատում, ի՞նչ անեմ: Եթե սարքածս թեմայից արդեն լինի ֆորումում, ապա ես չեմ կարող դա իմանալ /իհարկե միայն փակվելուց հետո/:

Վարկանիշս մի որոշ ժամանակ ցույց էր տալիս 197 գրառում, մեկ 199:

Առաջարկում եմ, որ բոլոր անդամների անձնական տվյալների հետ ցույց տա, թե տվյալ անդամը ընդհանուր առմամբ քանի ժամ է գտնվել ֆորումում:

Վերջը չիմացա, ադմինը իրավունք ունի անդամի նամակները կարդալ:

Արամ
09.12.2007, 23:10
Նախ ասեմ, որ իմ որոնման համակարգը չի աշխատում, ի՞նչ անեմ: Եթե սարքածս թեմայից արդեն լինի ֆորումում, ապա ես չեմ կարող դա իմանալ /իհարկե միայն փակվելուց հետո/:
Ասեմ որ չկա իմ ու քո որոնման համակարգ, կա միայն ԱՅ ՍԱ (http://www.akumb.am/search.php), ու երևի քո բրաուզերում է խնդիրը:

Վարկանիշս մի որոշ ժամանակ ցույց էր տալիս 197 գրառում, մեկ 199:
Մեկ վարկանիշը գրառում չէ այլ միավոր, երկրորդ, Դրա համար արդեն թեմա կա: (http://www.akumb.am/showthread.php?t=16545)

Առաջարկում եմ, որ բոլոր անդամների անձնական տվյալների հետ ցույց տա, թե տվյալ անդամը ընդհանուր առմամբ քանի ժամ է գտնվել ֆորումում:
Առաջարկը իր մեջ ընդհանրապես իմաստ չի պարունակում, որովհետև անհրաժեշտ չէ, և ավելորդ կլինի, և կայքը ավլեի կծանրաբեռնվի:

Վերջը չիմացա, ադմինը իրավունք ունի անդամի նամակները կարդալ:
Չեն կարա:

VisTolog
09.12.2007, 23:13
[QUOTE=Արամ;474309]Ասեմ որ չկա իմ ու քո որոնման համակարգ, կա միայն ԱՅ ՍԱ (http://www.akumb.am/search.php), ու երևի քո բրաուզերում է խնդիրը:
Ես հենց ԱՅ ՍԱ -ն էլ նկատի ունեի:

Սխալվել էի, ոչ թե վարկանիշ, այլ գրառում:

Արամ
09.12.2007, 23:15

Ես նորից կրկնեմ`:) բոլորի մոտ ետի նույննա:) )) Օրինակ նայի այ ես լինկին (http://www.akumb.am/private.php) որ սեղմես քո նամակներնա բերելու::) Իսկ ինչը չի աշխատում?:think

VisTolog
09.12.2007, 23:23
Այմարդ, ամեն անգամ ներվայնանում եմ, ու ամեն անգամ չեմ հարցնում:
Որ ուզում եմ թեմա ման գամ, ասենք հենց թեմայի վերնագիրը ճիշտ գրում եմ, բայց չի բերում, իսկ փնտրտուքի արդյունքը լինում է այն, որ ցույց է տալիս ակումբի բոլոր թեմաները:
Ես էլ պիտի ընկնեմ ու ման գամ հա էտ թեման: Այ սա նկատի ունեի:

Արամ
09.12.2007, 23:26
Ճիշտա ակումբի հետ սեռչման:D համակրգը ետքան էլ օպտիմիզիզիզիացված չի, լօլ, բայց օրինակ` ես գրել եմ բանալիի տեղը, ` Հարցեր ադմինիստրացիային, և հետևանքը` (http://www.akumb.am/search.php?searchid=1104785)
Առաջին տեղում հենց այս թեման է:)

VisTolog
09.12.2007, 23:28

Պարզվումա հրաշքներ էլ են լինում::D

Chuk
09.12.2007, 23:38
Որոնելիս արդյունքները դասավորվում են ըստ վերջին գրառումների:
Եթե որոնում կատարում եք վերնագրերում, փնտրում եք ինչ-որ վերնագրով թեմա, ապա որոնման համակարգում (http://www.akumb.am/search.php) որոնման բանալին գրելուց հետո, այդ բանալին ներմուծելու դաշտի ճիշտ ներքևի ցուցակում ընտրեք «Որոնել միայն վերնագրերում» տարբերակը:

Հ.Գ. Wista, այնպիսի նամակներ ունես, որ արժի՞ կարդալ :D
Այո, ես ունեմ տեխնիկական շատ հարմար հնարավորություն նամակները կարդալու համար, սակայն դրանից չեմ օգտվում: Թեև եղել են դեպքեր, երբ որոշակի հանգամանքներից ելնելով (որոնք հրապարակման ենթակա չեն) նայվել են կոնկրետ անդամների ուղարկած նամակների դինամիկան, հասցեատերերը, որոշակի բաներ պարզելու համար: Ձեր անձնական կյանքի մանրամասներին ծանոթանալու ցանկություն բնավ չունեմ: Սակայն անձամբ ես ոչ մի ֆորումում նամակագրական համակարգով անձնական գաղտնի հարցեր չեմ քննարկում և խորհուրդ կտամ նույնը ձեզ: Մասնավորապես ես չեմ կարող երաշխիք տալ, որ վաղը իմ ֆորումը vBulletin-ի ինչ-որ նոր հայտնաբերված թերությունից օգտվելով չեն կոտրի և դրա շնորհիվ կարողանան հասնել տվյալների բազային, այնտեղից կարդան ձեր նամակները: Ես շատ կոպիտ օրինակ եմ բերում, բայց անգամ դա է հնարավոր:

VisTolog
09.12.2007, 23:51
Ես ոչ մի անձնական, կամ գաղտնի նամակագրական կապ չունեմ:
ՈՒղղակի մի օր, մի ֆորումում կասկածելի բան տեսա, դրա համար էլ հարցրեցի, ու դրանից հետո, գոյություն ունեցող անձնական նամակները ջնջեցի, որի մեջն էլ հեռախոսի համար կար... :D

Հ.Գ. Wista, այնպիսի նամակներ ունես, որ արժի՞ կարդալԻհա՛րկե չարժի:

Արամ
09.12.2007, 23:53
Ես ոչ մի անձնական, կամ գաղտնի նամակագրական կապ չունեմ:
ՈՒղղակի մի օր, մի ֆորումում կասկածելի բան տեսա, դրա համար էլ հարցրեցի, ու դրանից հետո, գոյություն ունեցող անձնական նամակները ջնջեցի, որի մեջն էլ հեռախոսի համար կար... :D
Իհա՛րկե չարժի:

աչքիս մի բան կա:D:D

VisTolog
09.12.2007, 23:55
Այ դրանից էլ վախենում էի, որ արդեն հետաքրքրություն կառաջանա, թե էտ Wista-ն ինչ նամակագրական կապեր ունի, չնայած, որ ոչ մի անձնական բան::)

BusinessMen
10.12.2007, 02:56
Անձնագրում նկար դրել եմ, սակայն ֆորումում այն չկա:
Կուզեի իմանալ, ինչ՞ու…

Artgeo
10.12.2007, 03:18
Անձնագրում նկար դրել եմ, սակայն ֆորումում այն չկա:
Կուզեի իմանալ, ինչ՞ու…
Անձնագրի նկարն ես դրել http://www.akumb.am/profile.php?do=editprofilepic :)

Ավատարի նկարը դրվում է այստեղից http://www.akumb.am/profile.php?do=editavatar ;)

^SRTIK^LA^
10.12.2007, 03:25
Ինձ կօգնե՞ք: Մեջբերման ասենք մի տողն եմ ուզում նշել,սակայն ամբողջն է նշվում

Vishapakah
10.12.2007, 03:35
Ինձ կօգնե՞ք: Մեջբերման ասենք մի տողն եմ ուզում նշել,սակայն ամբողջն է նշվում

Մեջբերելուց հետո, ոչ պետկական մասերը ուղղակի ջնջեք Backspace կոճակով.

P.S.
10.12.2007, 11:06
Ինչու չկա Տնտեսական բաժին, բանկեր, էկոնոմիկա...կամ որ բաժնում կարելի է էդ մասին գրել։ Օրինակ, ինձ հետաքրքրում է, թե որ բանկից կարելի է վարկային քարտ հանել ու սենց լիքը բաներ...Չեք կարծում, որ ժամանակն է նաև ինչպես Սպորտը, քաղաքականությունը, այնպես էլ տնտեսության բաժինը ունենա՞լ...

քաղաքացի
11.12.2007, 16:40
Ուշադիր չէի, բայց հիմա հիշեցի, որ «Դուք ունեք 1 նոր վարկանիշ»-ի վրա սեղմելուց, ես տեսա, որ 2 հատ վարկանիշ եմ ստացել: Այսինքն ես 1 գրառման համար ստացել եմ 2 վարկանիշ, բայց «Բարի գալուստ»-ի տակ գրված էր «Դուք ունեք 1 նոր վարկանիշ»:
Հարց՝ նորմա՞լ ա :think

Adam
14.12.2007, 16:04
Վերջին 1 շաբաթը թեմաներ բացելուց, ներքևի մասում, որտեղ տվյալ օրվա թեմաներն են, չի նշվում իմ բացած թեման: Եվ ոնց տեսնում եմ, միայն ինձ մոտ է էդպես: Խնդրում եմ պատասխանեք

Cassiopeia
14.12.2007, 16:06
Այդ ֆունկցիան միայն մեկ շաբաթ է կարծես թե աշխատել: Համենայն դեպս, ինձ մոտ ևս չեն երևում:

Belle
14.12.2007, 16:25
Ես քիչ առաջ փորձում էի մուտք անել Ակումբ, մուտքագրեցի անունս և գաղտնաբառս, և ստացա հաղորդագրություն, որ ես հինգ անգամից ավել սխալ եմ մուտքագրել գաղտնաբառս և պիտի 15րոպե սպասեմ: Ես մտածեցի սխալմունք է, քանի որ ընդհամենը մի անգամ էի հավաքել անունս ու գաղտնաբառս: Բայց հետո էլ-հասցեիս նամակ եկավ, որտեղ ասվում էր, որ ինչ-որ մեկը փորձել է մուտք գործել Ակումբ իմ ամունով, և չիմանալով իմ գաղտնաբառն ու բնականաբար փորձելով ավելի հավանական տարբերակներ, 5անգամ սխալ է մուտքագրել այն:
Հարց. 1. Ինչ պիտի անեմ, եթե այդ "խելոքը" իմ անունով գրանցումներ անի?
2. ինչպես պարզել, թե դա ով է եղել? մանավանդ, որ ոչ մեկին չեմ կասկածում:

P. S. եթե նրա ID հասցեն կօգնի, ես այն նույնպես կարող եմ գրել, քանի որ իմ ստացա նամակում դա նշված է:

VisTolog
14.12.2007, 18:30
Ես քիչ առաջ փորձում էի մուտք անել Ակումբ, մուտքագրեցի անունս և գաղտնաբառս, և ստացա հաղորդագրություն, որ ես հինգ անգամից ավել սխալ եմ մուտքագրել գաղտնաբառս և պիտի 15րոպե սպասեմ: Ես մտածեցի սխալմունք է, քանի որ ընդհամենը մի անգամ էի հավաքել անունս ու գաղտնաբառս: Բայց հետո էլ-հասցեիս նամակ եկավ, որտեղ ասվում էր, որ ինչ-որ մեկը փորձել է մուտք գործել Ակումբ իմ ամունով, և չիմանալով իմ գաղտնաբառն ու բնականաբար փորձելով ավելի հավանական տարբերակներ, 5անգամ սխալ է մուտքագրել այն:
Հարց. 1. Ինչ պիտի անեմ, եթե այդ "խելոքը" իմ անունով գրանցումներ անի?
2. ինչպես պարզել, թե դա ով է եղել? մանավանդ, որ ոչ մեկին չեմ կասկածում:

P. S. եթե նրա ID հասցեն կօգնի, ես այն նույնպես կարող եմ գրել, քանի որ իմ ստացա նամակում դա նշված է:Այդպես է եղել, քանի որ դու նախկինում էլ ես փորձել մտնել ակումբ և սխալ ես հավաքել ծածկագիրը: Ըտենց անընդհատ փորձելով, հասել է 5-ի:
Իսկ քո mail-ին եկած նամակում գրված է հենց քո IP-ին, ոչ թե ID-ին, եթե չեմ սխալվում:

Belle
15.12.2007, 11:21
Այդպես է եղել, քանի որ դու նախկինում էլ ես փորձել մտնել ակումբ և սխալ ես հավաքել ծածկագիրը: Ըտենց անընդհատ փորձելով, հասել է 5-ի:
Իսկ քո mail-ին եկած նամակում գրված է հենց քո IP-ին, ոչ թե ID-ին, եթե չեմ սխալվում:

Շատ շնորհակալություն, դա փաստորեն իմ IP –ն էր: Ուղղակի չգիտեի, որ ընդհանրապես է հաշվվում սխալ մուտքագրած գաղտնաբառերը: Ինձ թվացել էր միայն այդ օրվան է վերաբերում: իսկ այդ օրը հաստատ սխալ չէի մուտքագրել, դրա համար էլ զարմացա: :)

Adam
15.12.2007, 14:23
Ադմիններ ջան խնդրում եմ պատասխանեք վերևում նշված հարցիս:

Մանե
15.12.2007, 14:29
Ադմիններ ջան խնդրում եմ պատասխանեք վերևում նշված հարցիս:

Թարմ թեմաներ (ընտրվում են ոչ բոլոր բաժիններից)
Կարծում եմ էդ ա պատճառը;)

VisTolog
17.12.2007, 22:30
Ինչքան հասկացա "ակումբից հեռացված անդամներ" թեման նախատեսված է, որպեսզի այնտեղ գրվեն հեռացված անդամների անուններն ու հեռացման պատճառները:
Արդեն մի քանի անգամ նկատում եմ, որ չեն գրվում:

Եթե չեմ սխալվում, Հայ քրիստոնյան արգելափակվել էր, բայց ոչինչ այդ թեմայում չգրվեց:

Երբ արգելափակվեց Vishapakah-ը, նույնպես, ոչ մի գրառում այդ մասին չեղավ: Երբ արգելափակվեց Apsara-ն, նոր նկատեցի, որ ոչինչ գրված չէ:

Ինչի՞ համար է նախատեսված այդ թեման: