PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր ադմինիստրացիային

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 [9] 10 11 12

Գալաթեա
24.02.2013, 01:05
Համոզեցիր :)

Այսուհետ յուրաքանչյուր ակումբցի իր «փոստարկղում» նախկին 600-ի փոխարեն կարող է պահել 1500 նամակ

Արդեն արեցի՞ր :)

Chuk
24.02.2013, 01:08
Արդեն արեցի՞ր :)

Ստուգիր :)

Գալաթեա
24.02.2013, 01:09
Ստուգիր :)

Ասում ա 600 :(

John
24.02.2013, 01:13
Նամակով գրում եմ անպատասխան է մնում, երևի ստեղ գրեմ... Ինչի է իմ ուղարկած նամակները միշտ 0 ցույց տալիս, եթե շատերին եմ ուղարկել?
Նամակ ուղարելիս որ ուշադիր լինես՝ նամակի ներքևում մի քանի կետ կա, որոնցից մեկը՝

Պահպանել այս նամակի պատճենը ձեր Ուղարկված նամակներ թղթապանակում
Այ էդ կետի մոտ որ «ծիտիկ» դնես՝ նամակը կպահի «Ուղարկված նամակներ»-ում :)

Ներսես_AM
24.02.2013, 01:17
Չուկ ակումբի քեշը մաքրի, ինձ մոտ էլ ա 600

Stranger_Friend
24.02.2013, 01:27
Նամակ ուղարելիս որ ուշադիր լինես՝ նամակի ներքևում մի քանի կետ կա, որոնցից մեկը՝

Այ էդ կետի մոտ որ «ծիտիկ» դնես՝ նամակը կպահի «Ուղարկված նամակներ»-ում :)

Լավ պարզ է.. շնորհակալություն...

Գալաթեա
24.02.2013, 01:39
Ուռա՜՜, լիքը նամակի տեղ:
Արտ ջան, պաչիկ ա հասնում :)

Chuk
24.02.2013, 01:41
Մի հատ վԲուլետինի մայրիկին հայհոյեմ հանգստանամ, հետո ասեմ, ֆսյո՛ :)

StrangeLittleGirl
24.02.2013, 01:43
Արտ, տեխնիկապես հնարավո՞ր ա ղեկավարման վահանակում ստացած ու տված վարկանիշներն էջերով սարքել: Ախր էս յոթ տարում էնքան բան ա կուտակվել, որ վերջերս տված վարկանիշներս գտնելու համար ահագին պիտի իջնեմ ներքև: Ու վերջում տենց էլ չեմ գտնում:

Chuk
24.02.2013, 01:44

Բյուր, «տեխնիկապես հնարավոր է»-ն մի քիչ լայն հասկացություն ա, դրա համար ավելի մանրամասն գրեմ. պատրաստի էդպիսի հնարավորություն ֆորումային համակարգը չունի ու ես չեմ գտել տենց լրածրագիր, որ կանի: Բայց իհարկե հնարավոր է տենց ծրագիր գրել ու արժի անել: ինձ էլ ա խանգարում: Մի օր երևի ձեռս կհասնի:

Այբ
09.03.2013, 19:43
Ինչի՞ իմ նկարը ցույց չի տալիս: Իմ նկարը միայն երևում է այն դեպքում, երբ Անձնագիր եմ մտնում:

keyboard
09.03.2013, 19:50
Ինչի՞ իմ նկարը ցույց չի տալիս: Իմ նկարը միայն երևում է այն դեպքում, երբ Անձնագիր եմ մտնում:

Նկարը ուրիշ է ավատարն ուրիշ, անձնագիր մտնելուց հետո կա խմբագրել ավատարը, այնտեղ բեռնիր նկարը և ցույց կտա որպես ավատար:

Chuk
09.03.2013, 19:50
Ինչի՞ իմ նկարը ցույց չի տալիս: Իմ նկարը միայն երևում է այն դեպքում, երբ Անձնագիր եմ մտնում:
Այսպես կոչված «Անձնագրի լուսանկարը» հենց անձնագրում երևալու համար էլ նախատեսված է: Իսկ գրառումների կողքին պատկերվող նկարը կոչվում է «Ավատար»: Այն տեղադրելու համար մտիր «Ղեկավարման վահանակ (http://www.akumb.am/usercp.php)», ձախ կողմի ցանկից ընտրիր «Խմբագրել ավատար (http://www.akumb.am/profile.php?do=editavatar)» կետը ու այստեղ ընտրիր այն նկարը, որը ցանկանում ես երևա գրառումներիդ կողքին, մականվանդ տակ:

Hayk Avetisyan
13.03.2013, 14:29
Ինչ է նշանակում Նայել պիտակների ամպը:

Նաիրուհի
31.03.2013, 01:29
Սխալմամբ տրված բացասական վարկանիշը հնարավո՞ր է չեղյալ համարել :(

Chuk
31.03.2013, 01:34
Սխալմամբ տրված բացասական վարկանիշը հնարավո՞ր է չեղյալ համարել :(

Նամակով գրի (ինձ)

Universe
01.04.2013, 21:03
Շեֆ դիզայնը չես փոխո՞ւմ...

Ambrosine
01.04.2013, 21:39
Ինչ է նշանակում Նայել պիտակների ամպը:

Որ նայեք, պարզ կդառնա :))
Յուրաքանչյուր թեմայի կարող եք պիտակ ավելացնել, հետո այդ պիտակի միջոցով գտնել այդ թեման կամ նույն պիտակը ունեցող մյուս թեմաներն էլ:

Stranger_Friend
02.04.2013, 21:44
Ավելի հարմար չի՞ լինի, որ մուտք լինելու հատվածում մուտքի կոճակը ավելի մեծ լինի, քան օգնության կոճակը.... ուղղակի ամեն անգամ տվյալները հավաքելուց ակամա Օգնությունն եմ սեղմում...

Stranger_Friend
02.04.2013, 23:58
մեկ էլ խախտումից ի՞նչ փոփոխություն է լինում, չեմ զգում...

Ambrosine
03.04.2013, 00:40
Ավելի հարմար չի՞ լինի, որ մուտք լինելու հատվածում մուտքի կոճակը ավելի մեծ լինի, քան օգնության կոճակը.... ուղղակի ամեն անգամ տվյալները հավաքելուց ակամա Օգնությունն եմ սեղմում...
Մուտք սեղմելու փոխարեն ուղղակի Enter կոճակը սեղմեք ստեղնաշարից :)):
Դե իսկ տեխնիկական մասով երևի Չուկը ասի, թե ինչու է Օգնության կոճակը ավելի մեծ:

մեկ էլ խախտումից ի՞նչ փոփոխություն է լինում, չեմ զգում...
Փոփոխություն չեք զգա, քանի դեռ նորանոր խախտումներ չեք արել: Մասնավորապես, եթե սիստեմատիկ անտեսվում են տուգանայինները և հաճախակի խախտումներ թույլ տրվում, տվյալ ակումբցին արգելափակվում է: Առավել խիստ տուգանայինների ինստիտուտը կիրառվում է վիրավորական գրառումների հեղինակների նկատմամբ: Արգելափակում հնարավոր է ոչ միայն ակումբից առհասարակ, այլև` առանձին բաժիններից, եթե հաճախ է տվյալ ակումբցին կոնկրետ բաժնում խախտումներ անում: Բացի այդ, եթե մոդերատորը տվյալ պահին որևէ խախտում է նշում, կարող է դիտել տվյալ ակումբցու նախորդ խախտումները, և եթե արդեն իսկ նմանատիպ խախտում արձանագրված է եղել, մոդերատորը կարող է ավելի խիստ պատժել, որովհետև, փաստորեն, նախորդ խախտումը հաշվի չի առնվել` հետագայում չկրկնելու համար:

Տուգանայինը պրեվենտիվ բնույթ էլ ունի, պոնիմայեծե լի :):

Freeman
04.04.2013, 18:19
Դե իսկ տեխնիկական մասով երևի Չուկը ասի, թե ինչու է Օգնության կոճակը ավելի մեծ:

Երևի որովհետև օգնություն բառն ավելի երկար ա, քան մուտքը :դ

Sent from my WT19i using Tapatalk 2

Ambrosine
05.04.2013, 01:27
Երևի որովհետև օգնություն բառն ավելի երկար ա, քան մուտքը :դ
Չէ, որովհետև օգնություն ցուցաբերելը ավելի երկար է տևում, քան` մուտքը:

Նավսամիտ :))
Այսօր նավսաստեղծ օր է հայտարարված :pardon

Freeman
05.04.2013, 09:18
Չէ, որովհետև օգնություն ցուցաբերելը ավելի երկար է տևում, քան` մուտքը:

Նավսամիտ :))
Այսօր նավսաստեղծ օր է հայտարարված :pardon

Կախված ինտերնետի արագությունից, երկուսին հատկացվող ժամանակն էլ կարա ձգտի անվերջության:

Այբ
05.04.2013, 10:03
Ուզում էի անձնական օրագիր բացել, նույնիսկ գրառում եմ արել, բայց ոչ գրառումս կա, ոչ էլ օրագիրը...

Այբ
13.04.2013, 21:20
Չեմ հասկանում, ինչի՞ց է, որ երկու հատ գրառում եմ կատարում, իսկ գրառումներիս թիվը ընդամենը մի հատով է ավելանում...

Stranger_Friend
13.04.2013, 21:21
Չեմ հասկանում, ինչի՞ց է, որ երկու հատ գրառում եմ կատարում, իսկ գրառումներիս թիվը ընդամենը մի հատով է ավելանում...

գրառումը մեջբերումով ես անում?... ինչքան գիտեմ, եթե մեջբերում ես կամ պատասխանում, դա չի ավելացնում գրառումների թիվը....

Այբ
13.04.2013, 21:27
գրառումը մեջբերումով ես անում?... ինչքան գիտեմ, եթե մեջբերում ես կամ պատասխանում, դա չի ավելացնում գրառումների թիվը....
Էսօր ահագին գրառումներ եմ արել (մեջբերում համարյա չեմ արել), բայց նկատել եմ, որ երկու հատ գրառման դեպքում նոր միայն գրառումներիս թիվը ավելանում է...
Ի դեպ, հենց Կատարել գրառում եմ կատարում, ոչ թե պատասխանել...

Moonwalker
13.04.2013, 21:40

Մեջբերել/պատասխանելը կապ չունի գրառումների թվի հետ ամենևին: Ուղղակի բաժիններ կան, որտեղ արված գրառումները չեն հաշվվում («Ժամանց»/«Զվարճալի» էդ տիպի):

Valentina
05.05.2013, 22:14
Մոդերատորներին կխնդրեի գրառումս "Կատվի օրագրից" տեղափոխել "Անկապ օրագիր"
Իմ անուշադրության պատճառով ա հայտնվել այնտեղ:

Valentina
05.05.2013, 22:19
Մոդերատորներին կխնդրեի գրառումս "Կատվի օրագրից" տեղափոխել "Անկապ օրագիր"
Իմ անուշադրության պատճառով ա հայտնվել այնտեղ:

Կամ էլ ես անկապում մի հատ էլ գրեմ, էն մեկը ջնջեք էլի, խալխի օրագրերում եմ գրում :D

Մինա
05.05.2013, 22:26
Կամ էլ ես անկապում մի հատ էլ գրեմ, էն մեկը ջնջեք էլի, խալխի օրագրերում եմ գրում :D
Ոչ առաջինն ես,ոչ էլ` երևի վերջինը:Մի հատ սիրուն նկատողութտուն էլ ես եմ ստացել նույն պատճառով:;)

Valentina
05.05.2013, 22:28
Ոչ առաջինն ես,ոչ էլ` երևի վերջինը:Մի հատ սիրուն նկատողութտուն էլ ես եմ ստացել նույն պատճառով:;)

Հիմա սպասեմ նկատողության :unsure

Ուլուանա
05.05.2013, 23:54
Հիմա սպասեմ նկատողության :unsure
Սխալմամբ անելու և նախքան նկատողություն ստանալը զղջալու դեպքում նկատողություն չի հասնում :))։ Գրառումդ արդեն ջնջեցի ուրիշի օրագրից։

Mephistopheles
06.05.2013, 00:15
Եթե ես զղջամ իմ բոլոր խախտումների համար, տուգանայիններս կհանե՞ք…

Ուլուանա
06.05.2013, 01:10
Եթե ես զղջամ իմ բոլոր խախտումների համար, տուգանայիններս կհանե՞ք…
Փորձիր գլխի ընկնել՝ կարդալով էս տողերի թավատառ դարձված հատվածը ;).

Սխալմամբ անելու և նախքան նկատողություն ստանալը զղջալու դեպքում նկատողություն չի հասնում :))։

ԱնԱիդա
06.05.2013, 01:13
անվան փոփոխություն եմ ուզում անել. կասեք ինչպես անեմ?

Mephistopheles
06.05.2013, 01:13
Փորձիր գլխի ընկնել՝ կարդալով էս տողերի թավատառ դարձված հատվածը ;).

Կփորձեմ, Ուլուանա ջան…

Stranger_Friend
06.05.2013, 01:15
կլինի՞ չկարդացված գրառումներում նշելու և կարդացված համարելու հնարավորություն լինի: Օրինակ վերնագիրը և գրառում անողին կարդում եմ, չեմ ուզում բացել. կարողանամ այդ թեման և նմանատիպ գրառումները նշան անել և ինչ-որ կոճակով անհետացնել չկարդացված գրառումների միջից, հանել.

Ուլուանա
06.05.2013, 01:15
անվան փոփոխություն եմ ուզում անել. կասեք ինչպես անեմ?
Նամակով դիմիր Chuk–ին։

ԱնԱիդա
06.05.2013, 01:20
Նամակով դիմիր Chuk–ին։

ճիշտն ասած 1 անգամ դիմել եմ, պատասխան չստացա

Mephistopheles
25.05.2013, 01:31
Հարգելի Ադմինիստրացիա,

Ստեղ բիձեքի կլուբ կա՞… 35-ից բարձրների համար…

Հարգանքներով,

Մեֆիստոֆել

…իսկականից…

Շինարար
25.05.2013, 01:34
Հարգելի Ադմինիստրացիա,

Ստեղ բիձեքի կլուբ կա՞… 35-ից բարձրների համար…

Հարգանքներով,

Մեֆիստոֆել

…իսկականից…
Mef, մի երկու տարի դիմացի, կհասնենք քեզ էլի, ուր ես վռազում:

Mephistopheles
25.05.2013, 02:00
Mef, մի երկու տարի դիմացի, կհասնենք քեզ էլի, ուր ես վռազում:

ինձ չես հասնի Շին ու ամեն տարի կլուբ մտնելու տարիքը մի տարով ավելացնելու ենք որտև ես էլ եմ մի տարով մեծանալու…

Chuk
25.05.2013, 12:13
Հարգելի Ադմինիստրացիա,

Ստեղ բիձեքի կլուբ կա՞… 35-ից բարձրների համար…

Հարգանքներով,

Մեֆիստոֆել

…իսկականից…

Հարգելի Մեֆիստոֆելես,

այստեղ բոլորս բիձա ենք՝ անկախ տարիքից:

Հարգանքով՝ Բիձա... թու... Չուկ

հ.գ. խնդրում եմ մնալ թեմայի սահմաններում:

Mephistopheles
25.05.2013, 22:18
Հարգելի Մեֆիստոֆելես,

այստեղ բոլորս բիձա ենք՝ անկախ տարիքից:

Հարգանքով՝ Բիձա... թու... Չուկ

հ.գ. խնդրում եմ մնալ թեմայի սահմաններում:

Օքեյ… թեմայի սահմաններում… ո՞նց կարելի ա բացել մի հատ խումբ՝ փակ…

Հ.գ. խմբում կլինենք ես, Տրիբունը, Դավիթը, մեր քուր Մինան, Սամբիտբաբան, մեր ախպեր Բիձան, Տատը որ լիներ Տատն էլ կլիներ… Հովարսն ափսոս գնաց, ինքն էլ կլիներ…

Տրիբուն
25.05.2013, 23:03

Ու ընդեղ կարանք մենք մեզնով քֆուր բան տանք:

Mephistopheles
26.05.2013, 06:27
Ու ընդեղ կարանք մենք մեզնով քֆուր բան տանք:

Սրտիդ ուզածի չափ… մոդերատորը ես եմ լինելու… ու մեր մոտ մոդերատորը ոչ թե տուգանելու ա, այլ պարգևատրելու ա… արգելափակում չի լինելու…

Mephistopheles
26.05.2013, 21:39
ի՛… հիմա կարա՞նք խումբ բացենք թե՞ չէ…

Mephistopheles
26.05.2013, 21:58
հիմա որ մի հատ քրֆեմ, ադմինիստրացիան վռազ կգա գլխիս կկանգնի, չէ՞, ու մի հատ էլ կտուգանի… for fuck sake կարա՞ք ասեք ոնց խումբ բացենք…

Ձայնալար
26.05.2013, 22:28
հիմա որ մի հատ քրֆեմ, ադմինիստրացիան վռազ կգա գլխիս կկանգնի, չէ՞, ու մի հատ էլ կտուգանի… for fuck sake կարա՞ք ասեք ոնց խումբ բացենք…

http://www.akumb.am/group.php?do=create

Mephistopheles
26.05.2013, 22:30
http://www.akumb.am/group.php?do=create

Մերսի Ձայ ջան, որ մեծանաս, քեզ էլ մեր կլուբը կընդունենք…

Mephistopheles
26.05.2013, 22:43
Խումբը կոչվելու ա "զառամյալների համքարություն"… ընդունվում են միայն 35-ից բարձր անդամները…

հարց ադմինիստրացիային…

ո՞նց կարանք իմանանք որ դիմողը 35 ա, մինիմում… …

Ձայնալար
26.05.2013, 23:12
Խումբը կոչվելու ա "զառամյալների համքարություն"… ընդունվում են միայն 35-ից բարձր անդամները…

հարց ադմինիստրացիային…

ո՞նց կարանք իմանանք որ դիմողը 35 ա, մինիմում… …

Չես կարա իմանաս:

Ներսես_AM
14.06.2013, 01:55
Չուկ որոնման համակարգը միացրու։ Էս լրահոսից օգտվել չի լինում։

Chuk
14.06.2013, 02:58
Չուկ որոնման համակարգը միացրու։ Էս լրահոսից օգտվել չի լինում։

Ներս ջան, երբ որ աշխատանքը պրծնի, կմիացնեմ: Որոնման ռեինդեքսացիա ա գնում, գմփացել էր:

Chuk
14.06.2013, 04:04
Վերջ, որոնման համակարգը վերագործակվել է: Ներողություն 3 ժամ պատճառած անհարմարության համար:

keyboard
25.06.2013, 22:08
Հարգելի ակումբի ղեկավարություն և առհասարակ ակումբի ընթերցող` գրանցված-չգրանցված:

Կարծում եմ բոլորս հիշում ենք 2 շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը, ինչ պատճառով ես արգելափակվեցի.
Նախ ուզում եմ ներողություն հայցել բոլոր նրանցից, ում տհաճություն կամ անհարմարություն են պատճառել իմ գրառումները, սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ չեմ զգջում ու ներողություն չեմ հայցում նրանից ում հասցեին արել եմ գրառումներս և ՊՄ-ներ եմ գրել և պարզ ճակատով պատրաստ եմ ցանկացածին պարզաբանել ու պատասխան տալ իմ ասած յուրաքանյչյուր տառի համար:
Հիմա անցնեմ բուն թեմային:
Չուկ, ինչպես միշտ մեր ակումբցնիների հարաբերությունների կարգավորումը ընկնում ա քո ուսերին, դեի ինչ արած, ասում ա ընկել ես, պտի քաշես :)
Մի անգամ Չուկ, ես ու դու առաձին ՊՄ խոսակցություն ունեցանք ակումբում կոնֆլիկտային միջադեպերի առաջացման վերաբերյալ և եթե հիշում ես քեզ հարց տվի, թե դու ինչ կանեիր, եթե լինիր իմ փոխարեն, դու ինձ մի լավ բան առաջարկեցիր ու ես լսեցի քեզ, անտեսվածների ցուցոկս սկսեց աշխատել: Շնորհակալ եմ քեզ դրա համար, բայց եղբայր, չեմ կարող չնշել, որ անգամ դա չսաստեց ու չվերացրեց այն մթնոլորտը, ինչը կար նախկինում, բացի այդ հարգելով քեզ ու մնացածին մի քանի անգամ աչք եմ փակել իմ հասցեին ուղղված սադրիչ ու անտեղին գրառումների վրա:
Ելենելով վերոգրայիլց Արտ, կարծում եմ ու համոզված եմ, որ իմ արգելափակումը նամանավանդ 2 շաբաթով անտեղի էր, մեկ շաբաթն էլ էր հերիք, նամնավանդ, որ ինքդ գիտակցում ես, որ ես նպատակ չեմ ունեցել որևէ մեկին վիրավորել կամ նսեմացնել, ինչպես նաև, որ դա իմ առաջին արգելափակումն էր:
Իմ խոսքերին հիմնավորում ունենալու համար քեզ և մնացածին կտրամադրեմ հետևյալը.

Հիմք 1 (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2353429&viewfull=1#post2353429)
Հիմք 2 (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2366891&viewfull=1#post2366891)
Հիմք 3 (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2387120&viewfull=1#post2387120)
Հիմք 4 (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2418475&viewfull=1#post2418475)

Արտ, խնդրում եմ ուշադիր կարդաս բերածս հիմքերի մեջ նշված` քո, Բգոյի հիմնավորումները ու դրանից անես միայն մի հետևություն.
Քո ու Բգոյի ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ նկատողությունների ու զգուշացումների վրա մեծապես թքած ունեցող կա Արտ, այսինքն, մարդ ով էդքանից հետո տարրական հարգանք չի ցուցաբերում` քո, իմ, Բգոյի ու մնացածի հանդեպ ու չի սթափվում, այսինքն 4 անգամ մարդուն ասում ես մի բան ու կիրառում ես պատժամիջոց, որը իրա ոտերին էլ չի:
Արտ, հլը բերածս հիմքերի թեման մի հատ նորից կարդա, տես ընդեղ անդամներ կան, որ քո ու մյուս մոդերատորների նկատողությունները ու պահանջները, որոնք ակումբի կանոնադրության շրջանակներում են, անտեսելու համար արգելափակվել են ընդմիշտ:

Հիմա հարց եմ տալիս Արտ, խնդրում եմ անկեղծ պատասխանես, ինչո?վ ա տարբերվում այս դեպքը մյուսներից, ինչու 4 անգամ նույն արարքը կարատարած "մարդը" չի արգելափակվում ակումբից, ինչի ա ստացվում նենց, որ 4 անգամ նույն նկատողություն ստացած "մարդու" "երեսից" արգելափակվում եմ ես, մյուս ակումբցիների աչքից ընկնում եմ ու դառնում եմ շատերի աչքի գրողը:

Արտ, ախպեր, եթե քո անձնականն ա ստեղ, դու իրան անձնական պատճառներով չէս արգելափակում, տենց էլ ասա, ասա Հովո, էդ քո պռոբլեմը չի, իմ ակումբն ա, իմ տիրույթն ա ինչ ուզում անում եմ, որ սենց շարունակես քեզ եմ արգելափակելու: Ես էլ ասեմ Արտ ջան, ցավդ էլ տանեմ ախպերս, դու մնա քո ակումբում, ես էլ գնամ իմ ճամփով:

Արտ, ուղղակի քեզնից մի բան եմ խնդրում, որ կանոնադրության մեջ գրած բոլորս հավասար ենք սկզբունքը չխախտվի: Ես չեմ ուզում, որ ինձանից հրապարակային ներեղություն խնդրեն, դու նենց անես, որ իմ ու իրա հարաբերությունները լավանան, ես քեզ մի պարզ բան եմ խնդրում պատասխանի իմ առաջադրած հարցերին, եթե ժամանակ չունես գրես, ես քեզ մի օր գարեջրի շուրջ կլսեմ, հեռախոսով կլսեմ, բայց ուզում եմ իմ հարցերի պատասխանը ստանամ ու կարծում եմ իմ պահանջ-խծնդրանքը անտեղին չի, հիմնավոր ա ու իմ համար շատ կարևոր ա:
Ես սպասում եմ քո պատասխանին Արտ:

Հ.Գ. Ես բարոյական իրավունք չունեմ բարձրաձայնել այն ՊՄ-ներն ու Վարկանիշները, որ ստացել եմ իմ այն գրառումների համար, որոնք արտահայտում էին իմ զայրույթը էդ երևույթի նկատմամբ, բայց վստահեցնում եմ, դրանք շատ են, շատ-շատ:

Mephistopheles
25.06.2013, 22:19
Հարգելի ակումբի ղեկավարություն և առհասարակ ակումբի ընթերցող` գրանցված-չգրանցված:

Կարծում եմ բոլորս հիշում ենք 2 շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպը, ինչ պատճառով ես արգելափակվեցի.
Նախ ուզում եմ ներողություն հայցել բոլոր նրանցից, ում տհաճություն կամ անհարմարություն են պատճառել իմ գրառումները, սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ չեմ զգջում ու ներողություն չեմ հայցում նրանից ում հասցեին արել եմ գրառումներս և ՊՄ-ներ եմ գրել և պարզ ճակատով պատրաստ եմ ցանկացածին պարզաբանել ու պատասխան տալ իմ ասած յուրաքանյչյուր տառի համար:
Հիմա անցնեմ բուն թեմային:
Չուկ, ինչպես միշտ մեր ակումբցնիների հարաբերությունների կարգավորումը ընկնում ա քո ուսերին, դեի ինչ արած, ասում ա ընկել ես, պտի քաշես :)
Մի անգամ Չուկ, ես ու դու առաձին ՊՄ խոսակցություն ունեցանք ակումբում կոնֆլիկտային միջադեպերի առաջացման վերաբերյալ և եթե հիշում ես քեզ հարց տվի, թե դու ինչ կանեիր, եթե լինիր իմ փոխարեն, դու ինձ մի լավ բան առաջարկեցիր ու ես լսեցի քեզ, անտեսվածների ցուցոկս սկսեց աշխատել: Շնորհակալ եմ քեզ դրա համար, բայց եղբայր, չեմ կարող չնշել, որ անգամ դա չսաստեց ու չվերացրեց այն մթնոլորտը, ինչը կար նախկինում, բացի այդ հարգելով քեզ ու մնացածին մի քանի անգամ աչք եմ փակել իմ հասցեին ուղղված սադրիչ ու անտեղին գրառումների վրա:
Ելենելով վերոգրայիլց Արտ, կարծում եմ ու համոզված եմ, որ իմ արգելափակումը նամանավանդ 2 շաբաթով անտեղի էր, մեկ շաբաթն էլ էր հերիք, նամնավանդ, որ ինքդ գիտակցում ես, որ ես նպատակ չեմ ունեցել որևէ մեկին վիրավորել կամ նսեմացնել:
Իմ խոսքերին հիմնավորում ունենալու համար քեզ և մնացածին կտրամադրեմ հետևյալը.

Հիմք 1 (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2353429&viewfull=1#post2353429)
Հիմք 2 (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2366891&viewfull=1#post2366891)
Հիմք 3 (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2387120&viewfull=1#post2387120)
Հիմք 4 (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2418475&viewfull=1#post2418475)

Արտ, խնդրում եմ ուշադիր կարդաս բերածս հիմքերի մեջ նշված` քո, Բգոյի հիմնավորումները ու դրանից անես միայն մի հետևություն.
Քո ու Բգոյի ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ նկատողությունների ու զգուշացումների վրա մեծապես թքած ունեցող կա Արտ, այսինքն, մարդ ով էդքանից հետո տարրական հարգանք չի ցուցաբերում` քո, իմ, Բգոյի ու մնացածի հանդեպ ու չի սթափվում, այսինքն 4 անգամ մարդուն ասում ես մի բան ու կիրառում ես պատժամիջոց, որը իրա ոտերին էլ չի:
Արտ, հլը բերածս հիմքերի թեման մի հատ նորից կարդա, տես ընդեղ անդամներ կան, որ քո ու մյուս մոդերատորների նկատողությունները ու պահանջները, որոնք ակումբի կանոնադրության շրջանակներում են, անտեսելու համար արգելափակվել են ընդմիշտ:

Հիմա հարց եմ տալիս Արտ, խնդրում եմ անկեղծ պատասխանես, ինչո?վ ա տարբերվում այս դեպքը մյուսներից, ինչու 4 անգամ նույն արարքը կարատարած "մարդը" չի արգելափակվում ակումբից, ինչի ա ստացվում նենց, որ 4 անգամ նույն նկատողություն ստացած "մարդու" "երեսից" արգելափակվում եմ ես, մյուս ակումբցիների աչքից ընկնում եմ ու դառնում եմ շատերի աչքի գրողը:

Արտ, ախպեր, եթե քո անձնականն ա ստեղ, դու իրան անձնական պատճառներով չէս արգելափակում, տենց էլ ասա, ասա Հովո, էդ քո պռոբլեմը չի, իմ ակումբն ա, իմ տիրույթն ա ինչ ուզում անում եմ, որ սենց շարունակես քեզ եմ արգելափակելու: Ես էլ ասեմ Արտ ջան, ցավդ էլ տանեմ ախպերս, դու մնա քո ակումբում, ես էլ գնամ իմ ճամփով:

Արտ, ուղղակի քեզնից մի բան եմ խնդրում, որ կանոնադրության մեջ գրած բոլորս հավասար ենք սկզբունքը չխախտվի: Ես չեմ ուզում, որ ինձանից հրապարակային ներեղություն խնդրեն, դու նենց անես, որ իմ ու իրա հարաբերությունները լավանան, ես քեզ մի պարզ բան եմ խնդրում պատասխանի իմ առաջադրած հարցերին, եթե ժամանակ չունես գրես, ես քեզ մի օր գարեջրի շուրջ կլսեմ, հեռախոսով կլսեմ, բայց ուզում եմ իմ հարցերի պատասխանը ստանամ ու կարծում եմ իմ պահանջ-խծնդրանքը անտեղին չի, հիմնավոր ա ու իմ համար շատ կարևոր ա:
Ես սպասում եմ քո պատասխանին Արտ:

Հ.Գ. Ես բարոյական իրավունք չունեմ բարձրաձայնել այն ՊՄ-ներն ու Վարկանիշները, որ ստացել եմ իմ այն գրառումների համար, որոնք արտահայտում էին իմ զայրույթը էդ երևույթի նկատմամբ, բայց վստահեցնում եմ, դրանք շատ են, շատ-շատ:

Հիմա ինչ… ուզում ես որ ինձ ընդմիշտ արգելափակեն Ակումբից ու դրա համար լեգալ հող ե՞ս նախապատրաստում… :)

պարզ ասա մի ամաչի…

Chuk
26.06.2013, 12:21
Բարի վերադարձ Keyboard, Mephistopheles:

Եթե դուք շարունակեք ձեր փոխադարձ «հաճոյախոսությունները», ապա ես ստիպված եմ լինելու նորից արգելափակել ձեզ: Նորից ժամանակավոր, հույսով, որ հաջորդ անգամ կվերադառնաք ու արդեն կփորձեք իրար չնկատել, գոնե, եթե իրար էդքան հակակրում եք: Ու էս ասածիս մեջ ամենակարևորը վերադառնալու հանգամանքն է, որովհետև երկուսդ էլ ակումբի համար թանկ մարդիկ եք, երկուսդ էլ ունեք բազում արժեքավոր գրառումներ, երկուսիդ քննարկումներն էլ հաճախ հետաքրքիր են, երկուսդ էլ ակումբցիների որոշակի շրջանակների համար արժեքավոր մարդիկ եք, ընկերներ եք, երկուսիդ կարիքն էլ ակումբն ունի: Ու ես բոլորովին չէի ուզի, որ ձեր անձնական հակակրանքը բերի նրան, որ ձեզնից որևէ մեկը կամ երկուսդ այլևս ակումբ չմտնեիք (դա կլինի արգելափակման պատճառով թե ձեր սեփական որոշման, էական չի):

Ես վստահ եմ, որ կոնկրետ իրավիճակում երկու համահավասար մեղավորներին նույնատիպ «պատիժ» սահմանելը եղել է ճիշտ որոշում:

Ընդ որում ուզում եմ շեշտել, որ դա չի եղել պահի թելադրանքով կայացված որոշում: Ես որոշակիորեն հետևում եմ, ու տեսել եմ, որ երկուսդ էլ պարբերաբար իրար ինչ-որ թեմաներում անդրադառնում եք, այլ կերպ ասած՝ «սադրում», անուղղակիորեն վիրավորում: Իմ սխալը թերևս եղել է այն, որ ժամանակին հենց կոնկրետ այդ գրառումներին չեմ անդրադարձել: Հետագայում կփորձեմ այդ սխալը շտկել:

Ինչ վերաբերում է արգելափակումներին, ապա դրանք ինքնանպատակ չեն եղել ու չեն էլ լինելու: Նպատակն է փորձել իրավիճակը շտկել: Այո՛, այնպես է ստացվել, որ ես եմ ստիպված եղել միջամտել ձեր հարաբերություններին՝ իմ ադմինիստրատիվ լծակով, այդ պահի շիկացած մթնոլորտը պարպելու համար: Ու ես զարմանում եմ, որ երկու հասուն, կայացած ու լավ անձնավորությունները իրենք չեն կարողանում գտնել սահմանը, կանգ առնել, չշարունակել: Զարմանում եմ:

keyboard
26.06.2013, 13:20
Արտ, անկեղծ ասած, եթե դու զարմանում ես, ես` չէ, քանզի ուրիշ պատասխան քեզնից չէի ակնկալում, քանզի dvgray-ի մի ամսով արգելափակումը բխում էր իբր իր արած գրառումներից և ադմինիստրացիայի խոսքն անտեսելուց:
Արտ ես չեմ ուզում ստե հրապարակային դա ասեմ, բայց ես քեզ ասելիք ունեմ ու եթե դու դրանից հետո էլի քոնը կպնդես, ապա ախպեր ջան դու մնա քո ակումբում, ես կգնամ իմ ճամփով, իմ համար թանկ ա ակումբը, չնայած, որ եղել ա, որ տեվական ժամանակ չեմ մտել ակումբ, սակայն ես հույս ունեի, որ փոխվել ա ակումբը, փոխվել են մարդիկ, բայց ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մնացել ա նույնը:
...
Արտ ջան, մնացածը կամ հեռախոսով կամ ՊՄ-ով, որտև հիմա ես վստահ եմ, որ էս իմ գրառմանը էլի ոչ ադեկվատ ու զրուցարանային տոնով անդրադարձ ա լինելու, ընդ որում իմ նախորդ գրառման մեջի հարցերի պատասխանները ես չստացա Արտ, իսկ դա օրինավոր, օրինական, հիմնավոր ու իմ իրավունքների շրջանակներում հարցեր են, որոնց չպատասխանել չի ստացվի:

Chuk
26.06.2013, 14:26
Գրառմանդ միջի, ակումբցուն ուղղված վիրավորական հատվածները, ձևակերպումները հեռացվել են, դու դրանց համար տուգանվել, Keyboard ջան:

Մնացածը՝ շնորհակալություն կարծիքիդ համար: Դու ազատ ես համաձայնվել կամ չհամաձայնվել իմ որոշման հետ, ազատ ես մտնել կամ չմտնել ակումբ ու ընդհանրապես ազատ մարդ ես, սակայն ակումբում կանոնադրության շրջանակներում պիտի լինես թե՛ դու, թե՛ մյուսները, այդ թվում Mephistopheles-ը:

հ.գ. Բնականաբար «ադմինիստրացիայի խոսքն անտեսելը», այլ կերպ ասած զգուշացումներն ու տուգանային միավորները, մոդերատորական գրություններն անտեսելը, կանոնադրությունը խախտելը հաճախ հանգեցնում են արգելափակումների՝ այս կամ այն ժամանակաշրջանով: Քո և Mephistopheles-ի երկշաբաթյա արգելափակման հարցում ևս այդ գործոնն էլ է դեր ունեցել, որովհետև նախկինում երկուսդ էլ զգուշացված եղել եք հենց նաև միմյանց ուղղված վիրավորական գրառումների համար:

keyboard
26.06.2013, 14:37
Արտ, մենք էլի եկանք հասանք նույն տեղին, ես քեզ ապացուցում ու ասում եմ ու հիմնավորում եմ, որ ակումբում քո խասքի վրա թքած ունեցող կա ու դու դրա դեմը չէս առնում, համենայնդեպս քո միջոցները դրա դեմն առնելու ոչ մի արդյունք չեն տալիս:
Այսինքն դու նախազգուշական արգելափակում ես, սկզբում մեկ, հետո երկու, հետո էլի մեկ, հետո էլի 2 շաբաթով, բայց արդյունքը լինում է այն, որ նույն "մարդը" նույն արարքի համար 2-ից ավելի զգուշացում ունի ու դու դրա դեմը չէս առնում, այիսնքն խտրականություն կա ակումբում, մեկին 2-րդ անգամ նույնն անելու համար ընդմիշտ արգելափակում ես, մյուսին` 4 անգամ անելու դեպքում համարում որ տենց էլ պիտի լիներ:
Այսինքն քո սուբյեկտիվ մոտեսումն ա ստեղ դեր խաղում միայն ու էն, որ ակումբը կարդում են նաև ուրշներքը քեզ առհասարակ չի էլ հետաքրքրում, այսինքն էն հանգամանքը, որ քո խոսքը ակումբում չի հարգվում դու նորմալ ես տանում:
Դե ուրեմն ես էլ սրանից հետո նման կերպ կվարվեմ, կուզես 100 միավոր տուգանի, մեկա ասելիքս ասելու եմ, էլի եմ ասում իմ համար քո ասածը ընդունելի կլիներ էն դեպքում, երբ դու դրա դեմն առնեիր ու դա ակներև երևար, որ քո արած քայլերը բերում են նրան, որ էն "մարդը" ում սթափեցնելու համար ուղղված են քո քայլերը դրանք համարժեք ընդունմ ա:
Սակայն մենակ ես չէ, բոլորը տեսնում են էն, ինչ կատարվում ա, մարդը կայֆավատ ա ըլնում առաջին հերթին քո ասածի, հետո նոր մյուսների ասածի վրա ու դա մարսում ա ու դա բերում ա նրան, որ 4 անգամ կրկնվող բանը էլի կրկնվում ու էլ բեթար հետևանքներ ա ունենում:
Դե ուրեմ Արտ, սրանից հետո ես էլ կանեմ նենց, ոնց նպատակահարմար կգտնեմ ;)

Chuk
26.06.2013, 14:41
Keyboard, քո գնահատականներից որևէ մեկին համաձայն չեմ:

Կխախտես կանոնները՝ կպատժվես համապատասխան կերպ: Նույնը վերաբերում ա ցանկածին:

Բարի քննարկումներ:

keyboard
26.06.2013, 14:49
Արտ, գայիշշնիկը ինձ, որ ուզում ա տուգանի, ասում եմ համաձայն չեմ, նկարածը ցույց ա տալիս, բայց դե արդեն ասել եմ համաձայն չեմ հո խոսքս չեմ փոխելու, բայց դե մարդը նկարելա, փաստն էլ ունի:
Հիմա դու ինչքան էլ համաձայն չլինես, փաստ ա Արտ, որ քո խոսքը անտեսվում ա ու դա անում ա քեզ հարազատ "մարդ"-ը, ով հստակ գիտակցում ա, որ գոնե քո խաթեր դա պիտի չանի:
Ես չեմ կարա քեզ չհարգեմ, որտև դու իմ աչքին ավելի բարձր ես, բայց ավելի վատա էն, որ քեզ չհարգողը քեզ բառացի դա ասում ա ու դու դրա վրա աչք ես փակում:
Քո խոսքը չի անցնում Արտ, դա ա պռոբլեմը, տարրական հարգանքը բացակայում ա, մնացածը քո խղճին ապ:

Chuk
26.06.2013, 14:56

Keyboard, Հով, դու խոսելու կարի՞ք ունես :))

Ի՞նչ ես ուզում: Ես բացարձակ չեմ հասկանում: Ի՞նչ գործ ունես դու ընդհանրապես իմ անձնական հարաբերությունների հետ, ինչի՞ ես դա անընդհատ շրջանառում: Ուզում ես պատրանք ստեղծել, որ ինչ-որ մեկի նկատմամբ իմ վերաբերմունքը (ակումբի կանոնադրության կիրառման տեսակետից) իմ հարաբերությունի՞ց ա կախված: Ինչի՞ համար ես դրան գնում: Ինձ հարգելու՞դ պատճառով: Թե էն նույն թեմայում բառապաշարդ ու բոլորի ներկայությամբ նման գրառումներդ էին ինձ ու մյուս ակումբցիներին հարգելու պատճառով:

Ուրեմն լսիր, որևէ մեկի հարաբերությունից ու իմ նկատմամբ իր վերաբերմունքից չի կախված ակումբում կանոնադրության կիրառումը: Եթե անգամ դու ճիշտ ես, ու Մեֆը «թքած ունի իմ վրա», իր նկատմամբ վերաբերմունքը լինելու է բացառապես կանոնադրությունից ու իր դրան հետևել-չհետևելուց ելնելով: Նույնը վերաբերում ա քեզ: Եթե ես անձնական սիմպատիա-անտիպատիայից, սեփական հարաբերություններից ելնելով որևէ որոշում կայացնեի, առնվազն մի տաս հոգի ընդմիշտ արգելափակված էին լինելու, իսկ քեզ երկու շաբաթով չէի արգելափակելու, որտև քո նկատմամբ շատ լավ վերաբերմունք ունեմ: Այ էսքանը փորձի հասկանալ ու էլ թեման չշարունակել:

Ու խնդրեմ, այլևս ինձ օբյեկտիվության դասեր մի տուր: Կարծիքդ ասեցիր, հարց չկա, ընդունեցի դրա գոյությունը, չհամաձայնվեցի ու անցա առաջ: Բայց օբյեկտիվությունից խոսելուց առաջ ավելի լավ կանեիր, ընդունեիր, որ հենց քո պահվածքը, այլ ոչ թե ուրիշ բան է հանգեցրել քեզ արգելափակելուն:

keyboard
26.06.2013, 15:10

Արտ, իմ գրառումները ոչ մի նենց բան չեն պարունակել, ինչի համար ես գլուխս կկախեի, քանզի ոչ մի ավելորդություն չեմ ասել, ՊՄ գրել եմ, դա իմ անձնականն ա, գրել եմ` լավ եմ արել:
Մնացածի համար ներողություն եմ խնդրել, ով ընդունել ա ընդունել, ով էլ չէ Աստված իրա հետ:
Իմ գրառումների տոնն ու պարունակությունը բացառապես կախված ա եղել մի բանից ու դու լավ գիտես թե կոնկրետ ինչից ու դրանից ելնոլվ էդ գրառումների մասին հիշացնելը ու դրանով ինձ "սաստելու" փորձ անելը անհիմնա: Քանզի ոչ ոք ապահովագրված չի իրան չկառավարել կարողանալու վիճակից, բայց դա եթե իմ մոտ կախված ա որևէ մեկի անտեղին ու վիրավորական գրառումից, ոմանց մոտ ուղղակի սովորություն ա ու անմարդկայնություն, դիմացինին էդ վիճակին հասցնելու համար:
Շնորհակալ եմ, որ իմ նկատմամբ լավ վերաբերմունք ունես, քեզ էլ ոչ օբյեկտիվության, ոչ էլ առհասարակ որևէ բանի դասեր տալու ցանկություն չունեմ, ուղղակի մենակ ասելով, որ օբյեկտիվ ես էս հարցը չի լուծվի, քանի որ մեկա սուբյեկտիվ ես մոտեցել էս հարցին 4 անգամ :)

Chuk
26.06.2013, 15:14
Բարի՛ քննարկումներ:

CactuSoul
27.06.2013, 12:44
Կներեք, որ խառնվում եմ, Չուկին պաշտպանելու միտք չունեմ, առավել ևս որ դրա կարիքը չկա: Պարզապես ուզում եմ մի բան ասել, որ երևի արդեն ասած կլինեմ երբևէ, քանի որ վաղուց եմ էդպես կարծում:
Ակումբը մերն է, բոլորինս, բայց եկեք չմոռանանք, որ մերն է դարձել, իսկ ի սկզբանե այն Չուկինն է եղել ու մնում: Ես, իհարկե, ողջունում եմ Արտակի ցանկությունն ու ջանքերը՝ բոլոր խնդիրները օբյեկտիվ լուծելու առումով, ու այդ մոտեցումը ճիշտ եմ համարում: Բայց եթե նույնիսկ որևէ տեղ նա սուբյեկտիվ վարվի, դա համարում եմ իր իրավունքը. սա իր տարածքն է, ու ինքն իրավունք ունի այն տեսնել այնպիսին, ինչպիսին ուզում է՝ դրա համար անելով այն քայլերը, որոնք անձամբ ինքն է ճիշտ համարում:

Հ․Գ․
Խիստ հավանական համարելով, որ ոմանք գրառումս սխալ կհասկանան՝ ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Չուկի անաչառության վրա չեմ կասկածում ու խոսքս բնավ դրա մասին չէր:

Հ․Հ․Գ․
Սա իմ անձնական օգտագործման կարծիքն էր, որը կարող է համընկնել կամ չհամընկնել այն կարդացողի կարծիքի հետ:

Vaio
29.06.2013, 11:54
Keyboard-ի հետ համաձայն եմ, եթե որևէ ցանկացած մարդ անուղելի է, ապա նա անելիք չունի, նրա ներկայությունն անիմաստ է...

Chuk
29.06.2013, 13:20
Keyboard-ի հետ համաձայն եմ, եթե որևէ ցանկացած մարդ անուղելի է, ապա նա անելիք չունի, նրա ներկայությունն անիմաստ է...

Որևէ մեկի անուղղելի կամ ուղղելի լինելը ոչ դու ես որոշում, որ Keyboard-ը: Որոշ մասնակիցների ուղղելի կամ անուղղելի լինելու մասին նույնիսկ ես իմ սեփական կարծիքը դոգմա չեմ սարքում ու ըստ դրա միանձնյա որոշումներ կայացնում, ուր մնաց լսեի անձնական հակակրություն ու հակամարտություն ունեցող մի քանիսի խսիտ սուբյեկտիվ, ինֆորմացիայի խիստ պակասով, խիստ միակողմանի կարծիքները:

Բարի՛ քննարկումներ:

keyboard
29.06.2013, 14:06

Քննարկվող երևույթին վերաբերվող խիստ հիմնավոր ու խիստ անպակաս կարծիք ու ասելիք ա պարունակում իմ առաջին գրառումը, ինչի մեջ առնվազն 4 անհերքելի հիմքով փաստեր կան, որոնց հերքումը դու ինքդ չտվեցիր ու ոչ մեկ չի էլ կարող տալ:
Բայց դե Արտ ջան, ինչպես կասեն` դու ամենազոր ես, դրա համար Նաջարյանի ասածը էհե~յ...
Բարի-բարի քննարկումներ :)

Chuk
29.06.2013, 14:11
Քննարկվող երևույթին վերաբերվող խիստ հիմնավոր ու խիստ անպակաս կարծիք ու ասելիք ա պարունակում իմ առաջին գրառումը, ինչի մեջ առնվազն 4 անհերքելի հիմքով փաստեր կան, որոնց հերքումը դու ինքդ չտվեցիր ու ոչ մեկ չի էլ կարող տալ:
Բայց դե Արտ ջան, ինչպես կասեն դու ամենազոր ես, դրա համար Նաջարյանի ասածը էհե~յ...
Բարի-բարի քննարկումներ :)

Հոգնեցնում ես, Հով, ահավոր ձևի:
Հիմքե՞ր ունեիր: Գլուխ մի հարթուկի: Էդ թեմայում (արգելափակման մասին տեղեկացումների) բազում ուրիշների էլ կգտնես, ովքեր ոչ մեկ անգամ են արգելափակվել: Ու թե դրանից հետո ով իրեն ինչպես է պահել ու նախկին խախտումները չի արել, դու բացարձակ տեղյակ չես:

Ու նորից կրկնեմ. ավելի լավ կլիներ սեփական սխալդ նկատեիր: Քո պահվածքն էդ իրադրությունում անհամեմատ ավելի անտանելի ու տգեղ էր:

Էսքանով ես քո հետ էս թեման սպառված եմ համարում, մեկ ա դու չես ընդունելու՝ քո անսխալականության համախտանիշը ինձ վերագրելով: Քեզ բարի՛ քննարկումներ:

keyboard
29.06.2013, 14:22
Արտ լավ էլի, լավա էս 6 տարվա մեջ արժանի երևույթին արժանի գրառումներ արեցի, պռոստո իրոք, ես չեմ ուզում որ ոչ դու, ոչ էլ ես ժամանակ տրամադրենք մի բանի ինչը իրոք անուղղելիա:
Ես իմ ձևով կպայքարեմ դրա դեմ Արտ ջան, դու էլ մի հոգնի, խոստանում եմ էսքան պատճառված անհանգստության դիմաց մի սթրեսաթափման օր կազմակերպեմ հատուկ քո համար:)

Բարի Արտ ջան, բայց խի մենակ ինձ, չհասկացա :8

Chuk
29.06.2013, 14:23
Բարի Արտ ջան, բայց խի մենակ ինձ, չհասկացա :8
Որտև էս պահին մենակ քոնն ա չար :))

CactuSoul
29.06.2013, 14:28
Հով ջան, ախպոր պես, թարգի, էլի… Մի հատ էլ սենց գրառում, ու ես ավատարիդ օրը կընկնեմ:
Երնեկ քո հավեսին:

Վահե-91
29.06.2013, 14:30
Chuk, սմայլերը թարմացրա :))

Vaio
30.06.2013, 16:03
Որևէ մեկի անուղղելի կամ ուղղելի լինելը ոչ դու ես որոշում, որ Keyboard-ը:

Կարևոր բան չշեշտեցիր, լուրջ բացթողում արեցիր, պետքա քո ասացներին ավելացնեիր` www.akumb.am - ում:

Բարի քննարկում:

Chuk
30.06.2013, 16:37
Կարևոր բան չշեշտեցիր, լուրջ բացթողում արեցիր, պետքա քո ասացներին ավելացնեիր` www.akumb.am - ում:

Դու անուղղելի ես :))

ԱնԱիդա
02.07.2013, 23:34
օրինակ ինչի՞ :redhat սրա աղջիկ տարբերակը չկա

Chuk
02.07.2013, 23:37
օրինակ ինչի՞ :redhat սրա աղջիկ տարբերակը չկա

ԱնԱիդա ջան, ճիշտն ասած չէի ուզի էդ մասին խոսել, բայց որ հարցնում ես, ստիպված եմ... դա բոլորովին կապ չունի գենդերային անհավասարության հետ... ինչպե՞ս ասեմ... դա իմ լուսանկարն է... այլ կերպ ասած՝ ադմինիստրատորական դիրքի չարաշահում :oy :redhat

Տրիբուն
02.07.2013, 23:50
Էս Մեֆն էլի ի՞նչ արեց, որ ուղարկեցիք գրողի ծոցը :D

Չուկ, արի Ակումբի սահմաններում Մեֆին գժի թուղթ հանենք, որ իրան ամեն ինչ թույլատրվի առանց իրավական հետևանքների: Եթե աշխատեց, մի հատ էլ ես կհանեմ: :D

Chuk
02.07.2013, 23:56
Էս Մեֆն էլի ի՞նչ արեց, որ ուղարկեցիք գրողի ծոցը :D
Տրիբուն ձյա, ներող կատակային տոնով գրառմանդ լրջով պատասխանելու համար: Բայց էս պահին այլ կերպ պատասխանելու «տրամադրություն» չունեմ:

Մեֆին արգելափակելու պատճառն արդեն իսկ գրված ա համապատասխան տեքստում:

Տրիբուն
02.07.2013, 23:59
Տրիբուն ձյա, ներող կատակային տոնով գրառմանդ լրջով պատասխանելու համար: Բայց էս պահին այլ կերպ պատասխանելու «տրամադրություն» չունեմ:

Մեֆին արգելափակելու պատճառն արդեն իսկ գրված ա համապատասխան տեքստում:

Ես էտ ողջ խրախճանքը բաց եմ թողել, դրա համար էլ հարցրեցի: :oy

ԱնԱիդա
07.07.2013, 20:01
ԱնԱիդա ջան, ճիշտն ասած չէի ուզի էդ մասին խոսել, բայց որ հարցնում ես, ստիպված եմ... դա բոլորովին կապ չունի գենդերային անհավասարության հետ... ինչպե՞ս ասեմ...դա իմ լուսանկարն է... այլ կերպ ասած՝ ադմինիստրատորական դիրքի չարաշահում :oy :redhat

մի այլ կերպ էլ կասե?ս, լուսանկարի պահը չհասկացա::oy
հ.գ. թե շատ եմ խորանում մի պատասխանիր, ոչինչ,,, :)

հա, բայց ամեն դեպքում մի հատ կեպիով աղջիկ թող լինի էլի ;) :)

Chuk
07.07.2013, 23:13
մի այլ կերպ էլ կասե?ս, լուսանկարի պահը չհասկացա::oy
հ.գ. թե շատ եմ խորանում մի պատասխանիր, ոչինչ,,, :)

հա, բայց ամեն դեպքում մի հատ կեպիով աղջիկ թող լինի էլի ;) :)
Քիչ մը ջրիկացել էի ուղղակի, ԱնԱիդա ջան :) Բայց լավ, որ լրիվ անկապ տպավորություն չթողնեմ, ասեմ: Կար ժամանակ, որ իմ իմիջի անբաժանելի մասը կարմիր գլխարկը (կեպին) էր: Մինչև հիմա էլ կրում եմ, իհարկե մի քիչ փոխվել ա «իմիջս», ու մինչև հիմա էլ երևի մի 6-7 կարմիր կեպի ունեմ: Ակումբում սմայլերի հավաքածուն հավաքելիս էլ չդիմացա, ու մի հատ հատուկ իմ համար սմայլիկ դրեցի, որը հաճախ կիրառում էի գրառումներիս մեջ՝ որոշակի վերաբերմունք ցուցաբերելու համար:

Իսկ կարմիր կեպիվ աղջիկ... եսիմ... եթե եղած սմայլերին բռնող, նույն ոճի մեջ նման սմայլիկ ճարեմ, գուցե և կարելի է ավելացնել:

impression
08.07.2013, 00:08
չգիտեմ՝ ճիշտ տեղ եմ գրում, թե չէ, բայց սենց բան եմ ուզում հարցնել՝ ինչի՞ էջի վերջում չկա to the top կոճակը, ծերացանք սքրոլլ անելով, Չուկ, լավ էլի :)

impression
08.07.2013, 00:09
աաաաաաաաաաաաաաա, ես հենց նոր գտա էդ կոճակը :D :D :D

Chuk
08.07.2013, 00:13
աաաաաաաաաաաաաաա, ես հենց նոր գտա էդ կոճակը :D :D :D

Լավ ա գտար, թե չէ երկար բարակ գրելու էի, որ անիմաստ կոճակ ա, ի՞նչ իմաստ ունի դա դնել :D

impression
08.07.2013, 00:15
Չուկ, ես 2007-ից մինչ օրս սքրոլլ եմ արել.... հանի՛ էդ կոճակը, ես ինձ ստորացած եմ զգում :D

ivy
08.07.2013, 00:20
Ինձ էլ կասե՞ք էդ կոճակի տեղը :))

impression
08.07.2013, 00:22
ռիպ կոճակը ներքևում ա, վրան գրված ա՝ վերև :D

StrangeLittleGirl
08.07.2013, 00:22
աաաա, ես էլ նոր տեսա :D
Ռիփ, էս գրելու տեղի վերևում որ գրած ա Արագ նավարկում, կողքը՝ բաժնի անունը, կողքն էլ մի հատ վերև կոճակ կա

One_Way_Ticket
08.07.2013, 02:24
Ձեզ մի զարհուրելի գաղտնիք բացեմ: Առանց որևէ հատուկ կոճակի էլ դա կարելի է մի գործողությամբ անել գրեթե բոլոր բրաուզերներում` Ctrl+Home

Rammstein
08.07.2013, 02:29
Ձեզ մի զարհուրելի գաղտնիք բացեմ: Առանց որևէ հատուկ կոճակի էլ դա կարելի է մի գործողությամբ անել գրեթե բոլոր բրաուզերներում` Ctrl+Home

Բացել բացել ա, ես էլ քեզ մի հատ զարհուրելի գաղտնիք բացեմ, առանց Ctrl-ի էլ կլինի` ուղղակի Home: :)

Ուլուանա
08.07.2013, 02:39
Դեմք եք, ժող :)): Էս ինչ լավ–լավ գաղտնիքներ եք բացում։ Մի հատ էլ ես բացեմ (ուղղակի նոր փորձեցի, եղավ, ասեցի, ես էլ գրեմ :))). էջի սկզբում եղած ժամանակ էլ End սեղմելիս, ո՜վ հրաշք, հայտնվում ես էջի վերջում :D։

One_Way_Ticket
08.07.2013, 02:48
Բացել բացել ա, ես էլ քեզ մի հատ զարհուրելի գաղտնիք բացեմ, առանց Ctrl-ի էլ կլինի` ուղղակի Home: :)
Վայ, լուրջ :)) Փաստորեն տարիներ շարունակ ավելորդ Ctrl էի սեղմում :facepalm

Նաիրուհի
08.07.2013, 12:27
Էս մենակ ե՞ս էդ ամենի տեղը գիտեի առանց ավելորդ կոճակներ-բան սեղմելու. մի հատ Home, մի հատ էլ End, ու ճոճանակ ենք խաղում։ :D

Ռուֆուս
08.07.2013, 12:30
Արա, սսսովքեր էին, արաաաա :D

Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta

StrangeLittleGirl
08.07.2013, 14:43
Ձեզ մի զարհուրելի գաղտնիք բացեմ: Առանց որևէ հատուկ կոճակի էլ դա կարելի է մի գործողությամբ անել գրեթե բոլոր բրաուզերներում` Ctrl+Home
Մի հատ զարհուրելի գաղտնիք բացե՞մ :D
Ինձ մոտ Home-ը ձախ նայող սլաքի վրա ա: Սկզբում առանց Ctrl-ի սեղմեցի, բան չեղավ: Հետո Ctrl-ով, էլի բան չեղավ: Ասեցի՝ դե լավ, շատ ըլնի, քիչ չլնի, մի հատ էլ alt սեղմեցի, և օ՜ զարմանք, էկրանս շուռ էկավ :D նենց որ դուք էլ, ձեր էջի վերևում հայտնվելու կայֆերն էլ :D կեցցե սքրոլը

Էս մենակ ե՞ս էդ ամենի տեղը գիտեի առանց ավելորդ կոճակներ-բան սեղմելու. մի հատ Home, մի հատ էլ End, ու ճոճանակ ենք խաղում։ :D

word-ում գիտեի, չգիտեի, որ ակումբում էլ ա աշխատում :D

Ներսես_AM
08.07.2013, 15:13
Բլուր, fn-ով փորձիր

StrangeLittleGirl
08.07.2013, 15:16
Բլուր, fn-ով փորձիր

վայ, էղավ :)) էս fn-ն ի՞նչ ա, առաջին անգամ էդ կոճակը նկատեցի :D

keyboard
08.07.2013, 15:29
վայ, էղավ :)) էս fn-ն ի՞նչ ա, առաջին անգամ էդ կոճակը նկատեցի :D

Կարգին կնոպկա ա Բյու'ր, սեղմած պահում ես ու հետն էլ ստեղներ ես սեղմում, համակարգիչդ հրաշքներ ա գործում :D

Հլը փորձի

One_Way_Ticket
08.07.2013, 15:36
վայ, էղավ :)) էս fn-ն ի՞նչ ա, առաջին անգամ էդ կոճակը նկատեցի :D
Եթե լափթոփդ Sony է, ապա Fn-ն ակտիվացնում է կոճակների տակի կապույտ գույնով նշված ֆունկցիաները։ Shift-ի նման մի բան է, էլի։

Ներսես_AM
08.07.2013, 15:38
վայ, էղավ :)) էս fn-ն ի՞նչ ա, առաջին անգամ էդ կոճակը նկատեցի :D

Home-ի գույնով ուրիշ տեղներից վրա էլ բաներ կան գրած: դրանք fn-ով են աշխատում

Chuk
08.07.2013, 16:25
Ժող, մանրից էս թեմայի վերջին գրառումներն առանձնացնելու եմ, տանեմ «զվարճալի» բաժին :))

StrangeLittleGirl
08.07.2013, 20:05
Home-ի գույնով ուրիշ տեղներից վրա էլ բաներ կան գրած: դրանք fn-ով են աշխատում

ես էլ ասում եմ էսքան ժամանակ ինչու չէի կարողանում screenshot անել :D

Stranger_Friend
18.07.2013, 01:45
Ինչի՞ է շատ հաճախ շնորհակալություն սեղմելուց բլոգի գրառում տանում, հետո հետ եմ գալիս, նորից սեղմում, նոր ընդունում է: 80 տոկոս սեղմելու այդպես է լինում, էլի ինձնից է՞ :8
Մեկ էլ շուտ շուտ է ինձ համակարգից հանում, առանց ոչ մի բանի.

Chuk
18.07.2013, 03:02

Կարծում եմ, որ ուշադիր չես լինում ու սեղմում ես «Ուղարկել բլոգ» կոճակին:

Համակարգ մտնելիս «Հիշել» վանդակը նշու՞մ ես:

Stranger_Friend
18.07.2013, 19:58
Կարծում եմ, որ ուշադիր չես լինում ու սեղմում ես «Ուղարկել բլոգ» կոճակին:

Համակարգ մտնելիս «Հիշել» վանդակը նշու՞մ ես:

Չէ, շփոթվելուց չի: Լավ իմ Գուգլ Քրոմը մի քիչ խախտված է, իրանից է ուրեմն: Ուզում էի ճշտեի մենակ իմ մոտ է այդպես, թե չէ.
Չեմ նշում: Գիտեմ, որ երկար ժամանակ նույն տեղում մնալուց համակարգից հանում է, բայց որ րոպեն մեկ էջ եմ փոխում, էլի հաճախ հանում է.

Rammstein
18.07.2013, 23:52
Չեմ նշում: Գիտեմ, որ երկար ժամանակ նույն տեղում մնալուց համակարգից հանում է, բայց որ րոպեն մեկ էջ եմ փոխում, էլի հաճախ հանում է.

Էսօր ես էլ նման բան նկատեցի: Գործի տեղից մտնելուց «Հիշել»-ը երբեք չեմ նշում, ու էսօր մի 10 րոպեի ընթացքում 2 անգամ համակարգից դուրս հանեց:

keyboard
19.07.2013, 00:40
Էսօր ես էլ նման բան նկատեցի: Գործի տեղից մտնելուց «Հիշել»-ը երբեք չեմ նշում, ու էսօր մի 10 րոպեի ընթացքում 2 անգամ համակարգից դուրս հանեց:

Իմ մոտ էլ կա, միշտ էլ առանց հիշելու եմ մտնու, բայց բավական տեվական ժամանակ էլ մնում էի անակտիվ, մեկ է էջը թարմացնում էի հաակարգում մնում էի, բայց հիմա 5 րպեն մեկ դուրս ա գցում

Chuk
19.07.2013, 01:07
ժող, էդ խնդիրը միշտ էլ եղել ա: «Հիշել»-ը սեղմելով մտեք: Ես իհարկե նորից կփորձեմ դզմզել, բայց ոչինչ չեմ խոստանում:

Stranger_Friend
22.07.2013, 14:05
Այնպիսի հնարավորություն կա՞, որ ադմինը ակումբից տվյալ անդամին ջնջի ու իր հետ ջնջվեն բոլոր կատարած գրառումները: Եթե կա՝ ո՞ր դեպքում նման բան կարվի.

Chuk
22.07.2013, 14:08
Այնպիսի հնարավորություն կա՞, որ ադմինը ակումբից տվյալ անդամին ջնջի ու իր հետ ջնջվեն բոլոր կատարած գրառումները: Եթե կա՝ ո՞ր դեպքում նման բան կարվի.
Միայն այն դեպքում, եթե տվյալ մասնակցի գրառումները ամբողջությամբ SPAM են, հայհոյախոսություն կամ գովազդ:
Էդ դեպքում մասնակիցն առանց ավելորդ սեթևեթանքների ջնջվում է՝ իր բոլոր գրառումների հետ միասին:

Ցանկացած ուրիշ դեպքում բացառվում է գրառում ունեցող մասնակցի ջնջումն՝ այն էլ իր գրառումների հետ միասին:

Stranger_Friend
22.07.2013, 20:10

Մասնակցի խնդրանքով էլ չեք ջնջի՞

Ռուֆուս
23.07.2013, 12:04
Մասնակցի խնդրանքով էլ չեք ջնջի՞

Ոչ, բացառվում է։

Sent from my Nexus 7 using Tapatalk 4 Beta

Ռուֆուս
24.07.2013, 23:16
Չուկ, մի վախտ կար, սեփական գրառմանդ վրա վարկանիշի կնոպկա կար, վրան սեղմում էիր ստացածդ վարկանիշային մեկնաբանություններն էին երևում: Չեմ հիշում երբվանից էդ կնոպկեն կորել ա, հնարավո՞ր ա հետ բերել:

Chuk
24.07.2013, 23:22
Չուկ, մի վախտ կար, սեփական գրառմանդ վրա վարկանիշի կնոպկա կար, վրան սեղմում էիր ստացածդ վարկանիշային մեկնաբանություններն էին երևում: Չեմ հիշում երբվանից էդ կնոպկեն կորել ա, հնարավո՞ր ա հետ բերել:

Ես էլ եմ մի քանի օր առաջ հայտնաբերել Ռուֆ :)
Մեկ ասի զբաղվեմ, հետո ասեցի, եթե էսքան ամիս բացակայությունը չեմ նկատել, ուրեմն էդքան էլ պետքական բան չի :))

Ամեն դեպքում գնաց todo ցուցակ:

Rammstein
24.07.2013, 23:54
Չուկ, մի վախտ կար, սեփական գրառմանդ վրա վարկանիշի կնոպկա կար, վրան սեղմում էիր ստացածդ վարկանիշային մեկնաբանություններն էին երևում: Չեմ հիշում երբվանից էդ կնոպկեն կորել ա, հնարավո՞ր ա հետ բերել:

Ես վաղուց եմ նկատել ու շատ անհարմար ա, որ էլ չկա:
Բայց մի քիչ ջանջալոտ ձեւ կա իմանալու. հասցեի տողում դնում էս սա` «http://www.akumb.am/reputation.php?do=addreputation&p= (http://www.akumb.am/reputation.php?do=addreputation&p=)» ու վերջում` «=»նշանից հետո տեղադրում ես գրառմանդ համարը, որը կարող ես գտնել գրառմանդ վերեւի աջ անկյունի թվի հղման մեջ, օրինակ` http://www.akumb.am/showthread.php/YYYYYY-թեմայի-անվանում?p=XXXXXX&viewfull=1#postXXXXXX:

Freeman
29.07.2013, 14:51
ժող, ընկերս ուզում ա գրանցվի, սենց տեղեկացում ա գալիս ինչի"ց ա

http://i.imgur.com/T0M6ENF.jpg

Chuk
29.07.2013, 14:55
Մեջբերում կանոնադրությունից.

1.2.1. Մականունը կարող է կազմված լինել միայն հայերեն և լատիներեն այբուբենի տառերից, թվանշաններից, մի քանի այլ գրանշաններից: Այլ այբուբենների (կիրիլական, վրացերեն, արաբերեն և այլն) տառերի օգտագործումը չի թույլատրվում:

Freeman
29.07.2013, 15:05
Մեջբերում կանոնադրությունից.

Հաա, էս էդ մի կետը չէի կարդացել :)) լավ կասեմ ուրիշ տառերով գրի

Ձայնալար
01.08.2013, 22:12
Ասա թող միանգամից խելքը գլխին մականուն դնի, 2 շաբաթից ուզելու ա փոխի :))

Հայկօ
01.08.2013, 22:26
Ասա թող միանգամից խելքը գլխին մականուն դնի, 2 շաբաթից ուզելու ա փոխի :))

Մարտական թզուկների յարխուշտա՞ :think:

Ձայնալար
01.08.2013, 23:08
Մարտական թզուկների յարխուշտա՞ :think:

Մշո Խռ:

Freeman
01.08.2013, 23:25
Ասա թող միանգամից խելքը գլխին մականուն դնի, 2 շաբաթից ուզելու ա փոխի :))

Ինքը որ փոխեց ավելի բեթար բան ա դնելու :P

Մարտական թզուկների յարխուշտա՞ :think:

Բրո, հազիվ գեյմեր եմ կպցրել,ի՞նչ յարխուշտա :))

Ambrosine
02.08.2013, 00:14
Մեջբերում կանոնադրությունից.

Առանց հիշելու կանոնադրության համապատասխան կետը, ուզում էի գրել` ասա` մականունը փոխի :D:

Hda
02.08.2013, 09:00
ինչ որ տեղ երևու՞մ ա ակումբցու բացած թեմաների ցանկը:
Շատ եմ ուզում իմանամ X-ի բացած թեմաները որոնք են:

Chuk
02.08.2013, 09:21
ինչ որ տեղ երևու՞մ ա ակումբցու բացած թեմաների ցանկը:
Շատ եմ ուզում իմանամ X-ի բացած թեմաները որոնք են:

Մտնում ես տվյալ անձի «անձնագիր» ու ձախ կողմի մենյուում կտտացնում «Գտնել բոլոր ստեղծած թեմաները» հղման վրա:

Այբ
02.08.2013, 09:50
Ինչպե՞ս ակումբից ջնջվել:

Chuk
02.08.2013, 10:03
Ինչպե՞ս ակումբից ջնջվել:

Ոչ մի կերպ:

Ներսես_AM
03.08.2013, 03:36
Չու՛կ, թափաթոքը թարմացրե՞լ ես‎։

Chuk
03.08.2013, 03:39
Չու՛կ, թափաթոքը թարմացրե՞լ ես‎։

Չէ, բայց նախապատրաստվել եմ Ներս :)
Ու տենց շեշտով էլ հետս չխոսես :))

keyboard
03.08.2013, 09:37
Չուկ, ակումբը մի անգամ էլ մի ժամով թեկուզ անհասանելի եղավ քեզ դատի եմ տալիս:

Արտ, իսկսկանից ինչն ա խնդիրը, եթե իհարկե շատ ինտիմ չի, ականջիս ասա էլի, ակումբաքաղցը անհաղթահարելի ա էլի

:D

Chuk
03.08.2013, 14:56
Չուկ, ակումբը մի անգամ էլ մի ժամով թեկուզ անհասանելի եղավ քեզ դատի եմ տալիս:

Արտ, իսկսկանից ինչն ա խնդիրը, եթե իհարկե շատ ինտիմ չի, ականջիս ասա էլի, ակումբաքաղցը անհաղթահարելի ա էլի

:D

Աչքով տալը :)) Չէ, լուրջ: Վերջերս աչքով տվեցի, ասեցի hostgator-ը ոնց-որ սկսել ա լավ աշխատել, էն էլ երեկ գմփաց :))

Իրանց պաշտոնական բացատրությունների սկիզբն էստեղ (http://forums.hostgator.com/emergency-network-maintenance-provo-t278588.html), շարունակությունն էստեղ (http://forums.hostgator.com/network-event-provo-data-center-t278660.html?p=474301#post474301): Հույս ունեմ, որ էլ չի լինի:

StrangeLittleGirl
03.08.2013, 16:25
Տնաշեններ, ես էլ կարծում էի իմ կապից ա :D

Ներսես_AM
03.08.2013, 16:54
Չէ, բայց նախապատրաստվել եմ Ներս :)
Ու տենց շեշտով էլ հետս չխոսես :))

Չու՛կ, գնա 6րդ դասարանի հայերենի դասագիրքը բացիր ու կոչականի կետադրությունը վերհիշիր: :P

Chuk
03.08.2013, 17:44
Չու՛կ, գնա 6րդ դասարանի հայերենի դասագիրքը բացիր ու կոչականի կետադրությունը վերհիշիր: :P

Ներսե՛ս, իմ հետ կոչականով մի՛ խոսիր :))

Ներսես_AM
03.08.2013, 18:46
Ներսե՛ս, իմ հետ կոչականով մի՛ խոսիր :))

Իսկ դու՛, Չու՛կ, հրամայականով մի՛ խոսիր:

Վահե-91
03.08.2013, 19:04
Չու՛կ, ձեռի հետ սմայլերն էլ թարմացրա՛ :))

Ներսես_AM
03.08.2013, 19:07
Հարց եմ տալիս, հետն էլ ուզում եմ «հայ գիրն ու գրականությունը պահպանեն», ասում ա պահանջատեր ես: :'

Chuk
04.08.2013, 06:10
Հարց եմ տալիս, հետն էլ ուզում եմ «հայ գիրն ու գրականությունը պահպանեն», ասում ա պահանջատեր ես: :'

Ներս, ճիշտն ասած էդ գրառումս ջնջել էի: Փաստորեն մեկ ա արձագանքել ես: Էս գրառումն էլ անում եմ, որ իմ գրառումը չտեսածները չմտածեն «էս տղեն գժվե՞լ ա» :))

Ներս ջան, գիտես չէ՞, թե քեզ ինչքան եմ հարգում, սիրում: Գիտես չէ՞, թե քեզ ինչքան եմ պարտական էս նույն ակումբի համար: Այ էդ բոլոր զգացումները հաշվի առնելով եկել եմ քեզ ասեմ, Ներս ջան, հերիք ա իրար գժի տեղ դնենք: Նենց չի, որ դու ում գրում ու ինչ գրում ես, շեշտ ես դնում անվան վրա: Նենց չի, որ մի օր մեկի հետ անհատական հաղորդակցման համակարգով մի բան ես խոսում, հաջորդ օրը բոլորի ներկայությամբ «հաշիվ ես պահանջում» (չակերտների մեջ): Ու ասածս շատ պարզ բան ա, Ներս ջան, եղբայր ջան, իմ լավ ընկեր ջան. ես tapatalk-ն անշուշտ թարմացնելու եմ, բայց դե էնիքը չեմ ընկել ու պետք չի իմ հետ տենց «պահանջագրերով» խոսել, շեշտերով ու էդ տոնայնությամբ խոսել, «հաշիվ պահանջելով խոսել»: Պայմանավորվել ենք, կանեմ: Իհարկե կարող ես հիշեցնել, բայց նենց չի որ ես պարտական եմ ու սենց պիտի գնա խոսակցությունը, նենց հրապարակայնացնել, որ ամո՞թ զգամ, թե՞ ինչ: Օ՞ք եղբայր: Մի քիչ բորբոքվեցի, ավելի պակասի համար կներես, ընկերս:

Chuk
04.08.2013, 06:11
Չու՛կ, ձեռի հետ սմայլերն էլ թարմացրա՛ :))

Վահե ջան, քո ուղարկած սմայլերի համար նորից շնորհակալություն: Ոնց որ էն ժամանակ եմ հասկացրել, հիմա ավելի ուղիղ ասեմ. դրանք ակումբի սմայլերի հետ ոչ մի կերպ համահունչ չեն: Շնորհակալություն պարբերաբար հիշեցնելու համար: Ակումբի սմայլերում նենց խնդիր չկա, որ անպայման նորերն ավելացնել է պետք: Բայց նորից շնորհակալություն ուղարկածդ ոչ պիտանի տարբերակների համար :)

Վահե-91
04.08.2013, 11:43

մեջը նույն սմայլերի ավելի լավ գրաֆիկայովն են, ո՞ նց ա ուրիշ :D

Sent from my ALCATEL ONE TOUCH 991 using Tapatalk 2

Chuk
04.08.2013, 15:46
մեջը նույն սմայլերի ավելի լավ գրաֆիկայովն են, ո՞ նց ա ուրիշ :D
Չէ, Վահե ջան: Կրկնեմ, որ աշխատանքդ ու սրտացավությունդ գնահատում եմ, դրա համար չէի ուզում նենց չորով չէ ասած լինեի, բայց դե:

Նախ գրաֆիկա ասելով երևի անիմացիա նկատի ունեիր: Այո, քո ուղարկածների մեծ մասն անիմացված են: Բայց ակումբում ես նախընտրել եմ անիմացիոն բաները հնարավորինս քիչ դնել, որովհետև դրանք ինչքան էլ առաջին հայացքից զվարճալի են, մանավանդ լուրջ գրառումների դեպքում բավական նյարդայնացնող, ուշադրություն շեղող իմաստ ունեն: Այդ քանակի անիմացիոն սմայլեր դնելը ուղղակի բացառում (էնպես չի, որ ակումբի հավաքածուն սարքելիս ես չեմ ունեցել ձեռքիս տակ անիմացիոնները, ընդ որում ընտրված ոճին ավելի համապատասխանները): Էստեղ անիմացիոն ասելով նկատի ունեմ նաև անիմացիա, շարժման քանակը: Ես աշխատել եմ ընտրել մինիմալ շարժում պարունակողները: Իսկ ամենահաճախ կիրառվող սմայլերից մի քանիսը չնայած ունեցել եմ (օրինակ՝ ժպիտ, տխրություն), չնայած ունեցել եմ նաև անիմացիոնը, նախընտրել եմ դնել ոչ շարժունակը:

Երկրորդ. քո ուղարկածները իմ դրած պայմանական անվամբ «Չիպոլինոներն» են: Էս անունը դրել եմ իրենց չոլկաների պատճառով, որոնք քո ուղարկած գրեթե բոլոր սմայլերի գլխին կա՝ երեք ցանցառ մազ, որոնք մի կողմից համապատասխան չեն ակումբում ընտրված ոճին, մյուս կողմից այդ չոլկայի պատճառով ավելի բարձր են ու գրառումների տողերի համաչափությունն ավելի կխախտեն, քան առկաները:

Որոշակի տարբերվում են նաև դիմարտչամիջոցներն ու գունային գամման, չնայած ունեն նմանություն:

Ակումբում առանց էն էլ մի անգամ առանց իմ հետ համաձայնեցնելու (կարծեմ այդ ժամանակ ծառայության մեջ էի) ավելացվել են սմայլեր, որոնք որոշակիորեն տարբերվում են ընտրված ոճից: Ու եթե սմայլերի փոփոխություններով զբաղվելու լինեմ, առաջինը դրանցով եմ զբաղվելու՝ ընդհանուր ոճին համապատասխանեցնելու համար:

հ.գ. գուցե ուղարկածներիդ մեջ կան մի քանի համապատասխանը, բայց մեծ մասը ամեն դեպքում այլ ոճի են:

Նաիրուհի
08.08.2013, 14:08
Հիշում եմ, որ մի ժամանակ վարկանիշը թաքցնելու դեպքում վարկանշային մեկնաբանությունների ծանուցումները չէին գալիս։ Էսօր անջատելուց հետո ինձ ծանուցում եկել է. էդպես էլ պիտի լինե՞ր, թե՞ մի բան էն չի։ :think

Chuk
08.08.2013, 14:46

Չեմ փորձարկել ճիշտն ասած, բայց կարծում եմ, որ էն ժամանակ մի բան չի եկել, որ չեն եկել ծանուցումները: Վարկանիշը թաքցնելու հիմնական ֆունկցիոնալ նպատակն է վարկանիշը մյուսներից թաքցնելը, ոչ թե համակարգն ամբողջովին անջատելը:

Նաիրուհի
08.08.2013, 15:10

Արտ ջան, հաստատ չէին գալիս էն ժամանակ, ու էդ բոլորն էլ կհաստատեն։ Նամակների, այցելուի հաղորդագրությունների ծանուցումները գալիս էին, վարկանիշերնը՝ չէ։
Իսկ էսօր արդեն երկու անգամ ծանուցում ստացել եմ։

Chuk
08.08.2013, 15:13
Արտ ջան, հաստատ չէին գալիս էն ժամանակ, ու էդ բոլորն էլ կհաստատեն։ Նամակների, այցելուի հաղորդագրությունների ծանուցումները գալիս էին, վարկանիշերնը՝ չէ։
Իսկ էսօր արդեն երկու անգամ ծանուցում ստացել եմ։

Դե էդ լավ ա էլի, երևի էն ժամանակ ա սխալ եղել:

Freeman
08.08.2013, 18:06
Ժող, բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով հարցնում եմ՝ Ակումբի օգտագործման լեզուն հնարավոր չի՞ փոխել: Իմ հիշելով մի ժամանակ ստացվում էր, թե՞ սխալ եմ հիշում:

Rammstein
08.08.2013, 18:50
Ժող, բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով հարցնում եմ՝ Ակումբի օգտագործման լեզուն հնարավոր չի՞ փոխել: Իմ հիշելով մի ժամանակ ստացվում էր, թե՞ սխալ եմ հիշում:

Ճիշտ ես հիշում, հնարավոր էր, բայց հիմա հնարավոր չի:

Freeman
08.08.2013, 21:03
Ճիշտ ես հիշում, հնարավոր էր, բայց հիմա հնարավոր չի:

Պարզ ա, ես էլ կոտորվա հիշողությանս քֆրտելով ու ման գալով :))

Chuk
08.08.2013, 23:09
Ժող, բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով հարցնում եմ՝ Ակումբի օգտագործման լեզուն հնարավոր չի՞ փոխել: Իմ հիշելով մի ժամանակ ստացվում էր, թե՞ սխալ եմ հիշում:

Չէ, էդ հնարավորությունն անջատած ա: Եթե իմաստը բացատրես, գուցե որոշումը վերանայեմ: Ուղղակի իմ խորին համոզմամբ էդ ակումբին բացարձակ պետք չի:

Freeman
09.08.2013, 00:31
Չէ, էդ հնարավորությունն անջատած ա: Եթե իմաստը բացատրես, գուցե որոշումը վերանայեմ: Ուղղակի իմ խորին համոզմամբ էդ ակումբին բացարձակ պետք չի:

Չէ, վերանայել պետք չի, ինձ էլ էնքան էդ ֆունկցիան պետք չի եկել, որ չէի էլ իմացել երբ ես հանել: Ուղղակի նորեկներից մեկի համար անհարմար էր, ինքն էր հարցրել, էն էլ արդեն հարմարվում ա :)

Mad Dude
09.08.2013, 15:39
Եթե իմաստը բացատրես, գուցե որոշումը վերանայեմ

Տեխնիկական և IT տերմինաբանությունը հայերեն թարգմանելիս ինչ որ տարօրինակ լեզու է ստացվում, ոչ հայերեն, ոչ անգլերեն, ոչ էլ հնդկերեն: Հաճախ ինչ որ ֆունկցիաներից օգտվելիս 5 րոպե կարդում ես, որ հասկանաս ինչ է նշանակում :mdaդրան էլ գումարած ֆորումի թեեեթևակի խառը կառուցվածքը :unsure
Համենայն դեպս լեզուն փոխելու հնարավորությունը ոչ մեկին չի խանգարի` ով չի ցանկանա չի օգտվի, իսկ ցանկացողներն էլ հաճույքով կօգտվեն:

Chuk
09.08.2013, 15:44

Կարծում եմ շատ գլուխ գովել չի լինի, եթե ասեմ, որ ակումբի թարգմանությունը հիմնականում հաջող է ու չկան գլխապտույտ առաջացնող բառեր, չկան էնպիսի արհեստական թարգմանություններ, որոնք կարդալիս գլխիդ կափարիչը թռնում ա: Իհարկե կա սովորելու, վարժվելու խնդիր: Համենայն դեպս այս 7 տարիների հեռավորությունից ես հիշում եմ բազում վեճեր այս կամ այն թարգմանության հետ կապված, որոնք հետո բոլորի կողմից սիրված ու սիրելի բառեր, տերմիններ են դարձել:

Ակումբի խնդիրներից մեկն է ապացուցել, որ կարելի է հայերեն թարգմանել համակարգչային տերմինները (ոչ բոլորը) ու դրանք անել ոչ անասուն ձևի: Միաժամանակ մարդկանց սովորեցնել այդ տերմիններին: Դա է հիմնական պատճառը, որ ակումբում երկրորդ լեզուն, որը պատրաստի կա, համարել եմ ավելորդ շռայլություն ու ոչ ակումբի համար: Ոչ, սա հայերեն ֆորում է, հայատառ ֆորում է, հայերեն միջավայրով է:

հ.գ. Համոզված եմ, որ ֆորումի «թեթևակի խառը կառուցվածքը» ևս արագ հաղթահարելի խոչընդոտ է, ընդամենը վարժվելու խնդիր:

Mad Dude
09.08.2013, 16:10
Ակումբի խնդիրներից մեկն է ապացուցել, որ կարելի է հայերեն թարգմանել համակարգչային տերմինները (ոչ բոլորը) ու դրանք անել ոչ անասուն ձևի: Միաժամանակ մարդկանց սովորեցնել այդ տերմիններին: Դա է հիմնական պատճառը, որ ակումբում երկրորդ լեզուն, որը պատրաստի կա, համարել եմ ավելորդ շռայլություն ու ոչ ակումբի համար: Ոչ, սա հայերեն ֆորում է, հայատառ ֆորում է, հայերեն միջավայրով է
Շնորհակալություն ձեր և ակումբի դիրքը բացատրելու համար: Այլևս հարցեր չունեմ::drinks

Ռուֆուս
18.08.2013, 01:14
Չուկ, Ղեկավարման Վահանակում տված վարկանիշների ցանկը երկու անգամ ա կրկնվում: Դրա համար էլ էդ մի էջը մի կերպ ա բացվում:

StrangeLittleGirl
18.08.2013, 11:52
Քանի լեզվից խոսք գնաց, ասեմ էլի: Ինչու՞ են մեյլով տեղեկացումներն անգլերեն գալիս:

Chuk
18.08.2013, 12:01
Չուկ, Ղեկավարման Վահանակում տված վարկանիշների ցանկը երկու անգամ ա կրկնվում: Դրա համար էլ էդ մի էջը մի կերպ ա բացվում:
Չէի նկատել: Հանեցի մեկը: Բայց դե բոլոր նրանց մոտ ովքեր շատ են վարկանիշ տվել ու ստացել, էլի էդ էջը դժվար ա բացվելու: Պետք ա կամ էջերի սիստեմ սարքվի, կամ էլ վերջին N հատը ցուցադրվի, որ արագ լինի:

Chuk
18.08.2013, 12:03
Քանի լեզվից խոսք գնաց, ասեմ էլի: Ինչու՞ են մեյլով տեղեկացումներն անգլերեն գալիս:

Շատերը ակումբում գրանցվելիս էնպիսի մեյլ սերվիսներ էին օգտագործում, մասնավորապես mail.ru, որոնք հայերեն տառերն ուղղակի ունակ չէին ցուցադրել: Ու սրտի խոր կսկիծով դրանք չէի թարգմանել: Բայց հիմա էդ արդեն խնդիր չի, որտև հայտնի մեյլ ծառայությունների մեծ մասն արդեն ունեն unicode աջակցում, հետևաբար կարող են ցուցադրել նաև հայերենը: ՇՆորհակալություն հիշեցնելու համար: Կաշխատեմ հենց էսօր գոնե կարևորները ու հաճախ կիրառվողները թարգմանել, մնացածն էլ ընթացքում:

Rammstein
19.08.2013, 17:12
Չէի նկատել: Հանեցի մեկը: Բայց դե բոլոր նրանց մոտ ովքեր շատ են վարկանիշ տվել ու ստացել, էլի էդ էջը դժվար ա բացվելու: Պետք ա կամ էջերի սիստեմ սարքվի, կամ էլ վերջին N հատը ցուցադրվի, որ արագ լինի:

Արտ, երկու ցուցակ էր, բայց երկրորդում հնարավոր էր 5 րոպեի ընթացքում վարկանիշը ջնջել, ու նաեւ տված վարկանիշների հղումները աշխատում էին: Հիմա մնացել ա էն «վատ» ցուցակը, որտեղ նշածս բաները չեն աշխատում: Եթե հնարավոր չի էս մեկը հանել, էն մեկը թողնել, ավելի լավ ա երկուսն էլ մնան:

Chuk
19.08.2013, 17:58

Փոխեցի, դրեցի էդ տարբերակը: Շնորհակալ եմ, ես որ էդ համակարգերից առանձնապես չեմ օգտվում, չեմ էլ նկատում:

Chuk
19.08.2013, 18:02
Վերջերս կարծեմ էս թեմայում էր մեկը հարց տվել, բայց չգտա: Չեմ հիշում, թե ով էր հարցնողը, հստակ չեմ հիշում, թե որ թեմայում, բայց հարցը վերաբերում էր սեփական գրառման տակ վարկանշային աստղիկի պատկերակին, որին սեղմելուց երևում էին տվյալ գրառման համար ստացված վարկանիշները, եթե այդպիսիք կային: Այդ պատկերակը ինչ-որ «կորել էր»: Ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ իրան նորից ավելացրի:

Ռուֆուս
19.08.2013, 18:21

Ես էի, մերսի :)

Sent from my Nexus 7 using Tapatalk 4

StrangeLittleGirl
22.08.2013, 19:35
Արտ, ակումբի նամակների մեջ որոնողական համակարգ հնարավո՞ր ա մտցնել, թե՞ շատ բան եմ ուզում: Ուղղակի հիմա ինձ ահավոր շտապ մի կոնկրետ ինֆո ա պետք, լիքը նամակների մեջ կորել ա, չեմ կարում գտնեմ :(

Moonwalker
22.08.2013, 19:40
Արտ, ակումբի նամակների մեջ որոնողական համակարգ հնարավո՞ր ա մտցնել, թե՞ շատ բան եմ ուզում: Ուղղակի հիմա ինձ ահավոր շտապ մի կոնկրետ ինֆո ա պետք, լիքը նամակների մեջ կորել ա, չեմ կարում գտնեմ :(

Միակ բանը, որ մտքովս անցավ՝ նամակները տեքստային ֆայլով քաշի ու էդ որոնելիքդ Word-ում արա::pardon

Վոլտերա
22.08.2013, 20:06
Ժողովուրդ, կասե՞ք ինչից ա, որ մի քանի րոպե ակումբում չես լինում, ինքնիրեն դուրս ա գալիս էջիցդ :8

Freeman
22.08.2013, 22:35
Ժողովուրդ, կասե՞ք ինչից ա, որ մի քանի րոպե ակումբում չես լինում, ինքնիրեն դուրս ա գալիս էջիցդ :8

Մուտքի կողքը «հիշել» ա գրած, էդ վանդակում պտիչկա դիր, մինչև քո դուրս գալը դուրս չի գա:

Նավսյակի՝
http://i.imgur.com/3mRBRs8.png

Վոլտերա
22.08.2013, 22:40
Մուտքի կողքը «հիշել» ա գրած, էդ վանդակում պտիչկա դիր, մինչև քո դուրս գալը դուրս չի գա:

Ու ամեն անգամ մտնելուց էլ կարիք չի լինի՞ հավաքել փասվորդն ու լոգինը, թե՞..:8

Stranger_Friend
22.08.2013, 22:48
Ու ամեն անգամ մտնելուց էլ կարիք չի լինի՞ հավաքել փասվորդն ու լոգինը, թե՞..:8

Կարիք չի լինի: Եթե չես ուզում համակարգից, թեկուզ ակտիվ վիճակում լինելով, պարբերաբար ավտոմատ դուրս գալ ամենալավ տարբերակը հիշել-ը նշելով մուտք գործելն է: Համ էլ ամեն անգամ մտնելուց լոգին և գաղտնաբառ հավաքելու կարիք չի լինի, եթե իհարկե դուրս գալուց Ելք-ը չսեղմես.

Dayana
23.08.2013, 00:27
Նամակ ստանալիս էլ. հասցեին հաղորդագրություն չի գալիս, իսկ երկու-երեք շաբաթ առաջ գալիս էր: Ինչ-որ պարամետրեր պիտի փոփոխվե՞ն իմ ղեկավարման վահանակում:

StrangeLittleGirl
23.08.2013, 00:59
Միակ բանը, որ մտքովս անցավ՝ նամակները տեքստային ֆայլով քաշի ու էդ որոնելիքդ Word-ում արա::pardon

ահ, ախր էնքան շտապ էր, որ դա էլ չէր փրկի: բայց դե վերջը, կարևորը գտա:

Chuk
26.08.2013, 12:47
Նամակ ստանալիս էլ. հասցեին հաղորդագրություն չի գալիս, իսկ երկու-երեք շաբաթ առաջ գալիս էր: Ինչ-որ պարամետրեր պիտի փոփոխվե՞ն իմ ղեկավարման վահանակում:

Մերսի, Դայ, տեղեկացնելու համար, կարող ա էշի ականջում քնած էլ մնայի: Մեյլ սերվերը կախվել էր, երևի ամսի 18-ից, չէի նկատել:

CactuSoul
26.08.2013, 14:17
Չէի նկատել: Հանեցի մեկը: Բայց դե բոլոր նրանց մոտ ովքեր շատ են վարկանիշ տվել ու ստացել, էլի էդ էջը դժվար ա բացվելու: Պետք ա կամ էջերի սիստեմ սարքվի, կամ էլ վերջին N հատը ցուցադրվի, որ արագ լինի:

Վերջին N հատին համաձայն չեմ, ուզում եմ՝ բոլորն էլ երևան :oy Կամ գոնե ձև լինի բոլորը տեսնելու:

Chuk
26.08.2013, 14:28
Վերջին N հատին համաձայն չեմ, ուզում եմ՝ բոլորն էլ երևան :oy Կամ գոնե ձև լինի բոլորը տեսնելու:

Դե ես էլ եմ տենց ուզում, դրա համար էլ թողել եմ ու տենց ճռռալով բացվում ա, մինչև որ էջերի համակարգը կսարքեմ:

keyboard
26.08.2013, 18:55
Արտ, վերջերս էջը թարմացնելուց դեյթաբեյզ էռռոռ ա բերում, էդ ինչից ա, մի քանի անգամ ռեֆռեշից դզվում ա, ես կապիս վրա էի կասկածում, բայց հայաստանից դուրս էլ էր նույն խնդիրը

Նարե91
26.08.2013, 18:58
Արտ, վերջերս էջը թարմացնելուց դեյթաբեյզ էռռոռ ա բերում, էդ ինչից ա, մի քանի անգամ ռեֆռեշից դզվում ա, ես կապիս վրա էի կասկածում, բայց հայաստանից դուրս էլ էր նույն խնդիրը

Ինձ մոտ էլ կա նույն խնդիրը, բայց ես կապիս վրա բացարձակ չեմ կասկածում...մյուս կայքերի պարագայում տենց խնդիր դեռ չի եղել:

Վոլտերա
26.08.2013, 20:02
Հնարավո՞ր է երբևէ տված շնորհակալությունը հետ վերցնել :8

Rammstein
26.08.2013, 20:09
Հնարավո՞ր է երբևէ տված շնորհակալությունը հետ վերցնել :8

Չէ, հնարավոր չի:
Ադմինները տեխնիկապես կարող են որեւէ գրառման բոլոր շնորհակալությունները ջնջել (ինչը բնականաբար կիրառելի չի նման դեպքում), բայց մեկ շնորհակալությունը ջնջել կարծեմ ոչ մեկ չի կարող:

Chuk
26.08.2013, 20:14
Արտ, վերջերս էջը թարմացնելուց դեյթաբեյզ էռռոռ ա բերում, էդ ինչից ա, մի քանի անգամ ռեֆռեշից դզվում ա, ես կապիս վրա էի կասկածում, բայց հայաստանից դուրս էլ էր նույն խնդիրը

Սերվերից ա, Հով: Մի պահ յանիմ գոհ էինք, էն էլ աչքով տվեցի: Կփոխենք շուտով, հուսով եմ՝ առաջիկա մի ամսվա մեջ:

keyboard
26.08.2013, 22:14
Սերվերից ա, Հով: Մի պահ յանիմ գոհ էինք, էն էլ աչքով տվեցի: Կփոխենք շուտով, հուսով եմ՝ առաջիկա մի ամսվա մեջ:

Օք Արտ ջան, ինձ թվում էր մենակ իմ մոտ ա, ասեցի գրեմ կարողա քեզ պետքական ինֆորմացիա լինի:
Յոլա գնում ենք, դրա վրա մի կենտրոնացի Արտ ջան :)

Sagittarius
03.09.2013, 18:55
Ու՞ր է անհետացել էս (http://www.akumb.am/showthread.php/64638-%D4%B5%D5%BE%D6%80%D5%A1%D5%BD%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) թեմայում իմ վերջին գրառումը՝ առանց որևէ բացատրության ու տեղեկացման:

Moonwalker
03.09.2013, 19:35

Ես էի պատահաբար ջնջել::sorry

John
03.09.2013, 22:55
ողջույններս...
մի հարց է ինձ հետաքրքրում, որը, հավանաբար ինձ չի վերաբերում, բայց հետաքրքրում է՝
մոդերատորը իրավունք ունի՞ ջնջել ավագ մոդերատորի գրառումը, այն որակելով որպես «թեմայից դուրս», թե՞ ամեն կարգավիճակի օգտվողի համար իրանից բարձր «պաշտոն» ունեցողն անձեռնմխելի է։ Շնորհակալություն

Chuk
03.09.2013, 22:58

Զուտ տեխնիկական առումով ֆորումային համակարգն էնպես է սարքած, որ մոդերատորը չի կարող տուգանել ավագ մոդերին ու ադմինին, ավագ մոդերատորը չի կարող տուգանել ադմինին: Բայց ակումբի դրվածքով մոդերատորն իրավունք ունի զգուշացնել ավագ մոդերատորին ու ադմինիստրատորին, ըստ անհրաժեշտության ջնջել կամ խմբագրել գրածը, պահանջել վերջինիս արգելափակումը և այլն:

Փոքրիկ շրջմոլիկ
03.09.2013, 23:32
Ինձ հետաքրքիր է, թե ինչի՞ որոշ ավատարներ Նորություններում չեն երևում, բայց թեմաներում երևում են, օրինակ՝ Վիշապինը, Տրիբունինը և այլն.

Chuk
04.09.2013, 11:09
Ինձ հետաքրքիր է, թե ինչի՞ որոշ ավատարներ Նորություններում չեն երևում, բայց թեմաներում երևում են, օրինակ՝ Վիշապինը, Տրիբունինը և այլն.

Ինձ էլ սկսեց հետաքրքրել: Դեռ չգիտեմ:

Smokie
04.09.2013, 19:55
«Կարճ պատմվածքներ»ի թեման իմ բաժանորդագրված թեմաներում կա, բայց էսօր հանկարծ չգիտեմ ինչու անհետացավ ղեկավարման վահանակից::8 Գրառումները ավելանում են, թեման չի հայտնվում ղեկավարման վահանակում::'

dvgray
06.09.2013, 02:27
Ակումբի ահրգելի ադմինիստրացիա:
իմ ասելքը ավելի շուտ առաջարկ ա, քան թե հարց: ու քանի որ հարմար տեղ չգտա, ստեղ եմ տեղադրում:

Ակումիբի հին անդամնրիեց որոշ մասը, ովքեր մասնավորապես իրար կարծիքը բավականի լավ գիտեն, հաճախ փոխանակ հարցեր քննարկելու- իրար ենք քննարկում ու դա ուղեկցվում ա հնից եկած ու նորով ամրապնդված վիրավորանքով ու ձեռառնոցիով:
Դա ինձ, որպես հին ակուբցի, ով բավականին երկար ժամանակ է այստեղ, տհաճ է: վստահ եմ որ հիմնականում բոլորի մոտ էլ այդպես է:

Ուրեմն, չգիտեմ թե դա ոնց կարելի է հանել արմատապես, բայց մի առաջարկ ունեմ Ձեզ, որպես էս ակումբի նիստ ու կացի պատասխանատու:

ինձ թվում ա, որ եթե փոքրիկ կամ մեծ տուգանքների մասին տեղեկացվի հրապարակայնորեն - թափանցիկորեն, որ բոլորը դա իմանան որ թեմայում ա արված այդ տուգանված գրառումը , / ոնց որ արվում ա արգելափակման դեպքում/ ապա ակումբցիները շատ ավելի զգոն կլինեն ու կքննարկեն հենց թեման, ոչ թե մեկը մեկին, դրա հետագայում ածանցվող ձեռառնոցիներով ու հայոյախառն գրառումենրով:
Նաև ցուցադրվի այդ անդամի "տուգանային" ամբողջ պատմությունը - ըստ թեմաների:

Այնպես պետք է անել, որ մարդը անկախ իրա "զարգացվածության" աստիճանից, կարողանա ազատ արտահայտել իրա կարծիքը, այլ ոչ թե վախենա հետագա վայրի հարձակումներից: Այդ մթնոլորտը վերջին հաշվով հիմանականում ոչ մեկին ձեռ չի տալիս կարծում եմ: ու այս ագրեսիվ մթնոլորտը շատ է խանգարում մանավարդ նորեկ կամ բավականին կիրթ - համեստ մարդկանց արտահայտվել, վախենալով հետևող ձեռառնոցիից:

նաև ուզում եմ ասել, որ հասկանում եմ, թե "աշխատանքի" բերումով ինչի հետ եք առնչվում առօրյա Ակումբային անշնորհակալ աշխատանքում, ու այս երևույթները ձեզ առավել ևս տհաճ են, չասեմ ավելին- զզվելի: Ավելի լավ է այս "շումից" ազատվել, քան թե ունենալ շատ գրառումեր բաց որոնց հիմանկան մասը տեխնիկական աղմուկ է /"շում"/

Հարգանքներով:
:)

Նաիրուհի
06.09.2013, 21:21
Գուցե հարցս ավելի շատ տեխնիկական է, բայց էս էլ որերորդ դեպքն է՝ նկատում եմ, որ որոշ գրառումների տակ իմ շնորհակալությունը չկա, մինչդեռ հաստատ հիշում եմ, որ ժամանակին շնորհակալել եմ։

Առաջին մի քանի անգամը մտածեցի՝ գուցե լավ չեմ հիշում, իրականում չեմ շնորհակալել, բայց էսօրվա տեսածս գրառումներին հաստատ շնորհակալություն տվել էի։ Նման բան հնարավո՞ր է։

Փոքրիկ շրջմոլիկ
18.09.2013, 22:42
Առաջ ավատարը բեռնելուց ավտոմատ փոքրացվում էր, հիմա` չէ: Փոքրացրեցի նոր փոխեցի, հիմա էլ բոլոր տեղերը մեծ ա ցույց տալիս` օրինակ նորություններ-ում չի փոքրացնում չափեը :think

Ուլուանա
18.09.2013, 23:17
Առաջ ավատարը բեռնելուց ավտոմատ փոքրացվում էր, հիմա` չէ: Փոքրացրեցի նոր փոխեցի, հիմա էլ բոլոր տեղերը մեծ ա ցույց տալիս` օրինակ նորություններ-ում չի փոքրացնում չափեը :think
Այսի՞նքն։ Ի՞նչ չափի ա ցույց տալիս։ Ակումբում ավատարների չափսը 125x125–ն ա, դրանից փոքր կարող ա լինել, բայց ավելի մեծ հնարավոր չի։ Ինչքան հիշում եմ՝ թույլատրված չափսից մեծ լինելու դեպքում նույնիսկ տեխնիկապես չի լինում բեռնել։ Հիմա էլ որ նայում եմ ավատարիդ, նորմալ չափսի ա։

Փոքրիկ շրջմոլիկ
19.09.2013, 02:07
Այսի՞նքն։ Ի՞նչ չափի ա ցույց տալիս։ Ակումբում ավատարների չափսը 125x125–ն ա, դրանից փոքր կարող ա լինել, բայց ավելի մեծ հնարավոր չի։ Ինչքան հիշում եմ՝ թույլատրված չափսից մեծ լինելու դեպքում նույնիսկ տեխնիկապես չի լինում բեռնել։ Հիմա էլ որ նայում եմ ավատարիդ, նորմալ չափսի ա։

Սխալ հասկացաք: Ոչ թե ասում եմ 125X125-ից մեծ ա ցույց տալիս, այլ այն տեղերը, որտեղ պիտի ավելի փոքր ցույց տա` էլի 125X125 ա ցույց տալիս: Եթե նորություններ բաժնում կամ իմ անձնագրում իմ գրառման հղումը նայեք ինչ ձևի ա ցույց տալիս, կհասկանաք ինչ եմ ասում.

Սա.

http://i.pixs.ru/storage/5/0/6/SnimokPNG_5097348_9098506.png

Ուլուանա
19.09.2013, 04:48

Հըմ... Տեսա. տարօրինակ ա։ Լավ, ուրեմն սպասենք, թող Chuk–ն ասի, կամ ովքեր գիտեն՝ ինչ ա կատարվում։ Ես գաղափար չունեմ...

Mephistopheles
19.09.2013, 17:12
ժող, թափաթոքով հայերեն ոնց են գրու՞մ…

Artgeo
19.09.2013, 20:13
ժող, թափաթոքով հայերեն ոնց են գրու՞մ…
Tapatalk-ը կապ չունի, սիստեման պիտի հայերեն ստեղնաշար ունենա։

armen9494
19.09.2013, 20:22
Էս զրուցարանին ի՞նչ ա եղել, չեմ կարողանում գրառում անեմ
ոնց հասկացա դեսից դենից բաժնի ոչ մի թեմայում չեմ կարում անեմ

Freeman
19.09.2013, 20:53
ժող, թափաթոքով հայերեն ոնց են գրու՞մ…

հայերենի պտիչկեն չկա)
անդրոիդով ե՞ս

Chuk
19.09.2013, 22:14
Էս զրուցարանին ի՞նչ ա եղել, չեմ կարողանում գրառում անեմ
ոնց հասկացա դեսից դենից բաժնի ոչ մի թեմայում չեմ կարում անեմ

Կասե՞ս, թե ինչ փոխվեց, որ սկսեցիր կարողանալ:

Chuk
19.09.2013, 22:37
Սխալ հասկացաք: Ոչ թե ասում եմ 125X125-ից մեծ ա ցույց տալիս, այլ այն տեղերը, որտեղ պիտի ավելի փոքր ցույց տա` էլի 125X125 ա ցույց տալիս: Եթե նորություններ բաժնում կամ իմ անձնագրում իմ գրառման հղումը նայեք ինչ ձևի ա ցույց տալիս, կհասկանաք ինչ եմ ասում.

Դեռ վստահ չեմ, բայց կարծես թե հասկացա խնդիրն ինչ է: Տեխնիկական տերմինաբանության մեջ չեմ մտնի, վաղը կփորձեմ շտկել: Շնորհակալություն տեղեկացնելու համար:

Smokie
25.09.2013, 16:19
«Կարճ պատմվածքներ»ի թեման իմ բաժանորդագրված թեմաներում կա, բայց էսօր հանկարծ չգիտեմ ինչու անհետացավ ղեկավարման վահանակից::8 Գրառումները ավելանում են, թեման չի հայտնվում ղեկավարման վահանակում::'

Հիմա էլ նույն խնդիրը «վավերագրական մրցույթի» մոտ ա:8 Ինչու՞մն ա խնդիրը:'

Շինարար
27.09.2013, 20:01
Հարգելի ադմինիստրացիա, ես ժամանակին անջատել եմ ինձ մոտ այցելուի հաղորդագրություններ թողնելու հնարավորությունը և հիմա չեմ գտնում, թե ոնց կարելի ա վերականգնել դա: Խնդրում եմ հուշել:
Կանխավ շնորհակալ եմ:

Moonwalker
27.09.2013, 20:35
Հարգելի ադմինիստրացիա, ես ժամանակին անջատել եմ ինձ մոտ այցելուի հաղորդագրություններ թողնելու հնարավորությունը և հիմա չեմ գտնում, թե ոնց կարելի ա վերականգնել դա: Խնդրում եմ հուշել:
Կանխավ շնորհակալ եմ:

Շին ջան, Ղեկավարման վահանակ -> Խմբագրել դրույթները էջում՝

http://i.imgur.com/qQLmbcj.jpg

Շինարար
27.09.2013, 23:12
Շին ջան, Ղեկավարման վահանակ -> Խմբագրել դրույթները էջում՝

http://i.imgur.com/qQLmbcj.jpg

Մերսի շատ, Ռամշ, իսկ ջնածս այցելուի հաղորդագրությունները կարո՞ղ եմ վերականգնել ու ո՞նց:

Chuk
27.09.2013, 23:13
Մերսի շատ, Ռամշ, իսկ ջնածս այցելուի հաղորդագրությունները կարո՞ղ եմ վերականգնել ու ո՞նց:
Էլի ավագ մոդեր ա պատասխանողը, բայց Ռամշը չի :))

Այո, կարող ես

Chuk
27.09.2013, 23:14
Հիմա էլ նույն խնդիրը «վավերագրական մրցույթի» մոտ ա:8 Ինչու՞մն ա խնդիրը:'
Գաղափար չունեմ, Սմոք, էդ բաժանորդագրություններից պարզապես չեմ օգտվում: Առաջիկա օրերին կփորձեմ մի քանի թեմաների բաժանորդագրվել ու ուսումնասիրել, հասկանալ:

Շինարար
27.09.2013, 23:22
Էլի ավագ մոդեր ա պատասխանողը, բայց Ռամշը չի :))

Այո, կարող ես

Արտ, մերսի, բայց հարցիս երկրորդ մասի պատասխա՞նը:

Վահե-91
27.09.2013, 23:26
Արտ, մերսի, բայց հարցիս երկրորդ մասի պատասխա՞նը:
Բացում ես «Այցելուի հաղորդագրություններ» էջը, ներքևում սղմում ես «Մոդերավորման գործիքներ» ու «Վերականգնել հաղորդագրությունները»

Շինարար
27.09.2013, 23:28
Բացում ես «Այցելուի հաղորդագրություններ» էջը, ներքևում սղմում ես «Մոդերավորման գործիքներ» ու «Վերականգնել հաղորդագրությունները»

Չկա իմ մոտ նման գործառույթ:

Chuk
27.09.2013, 23:29
Արտ, մերսի, բայց հարցիս երկրորդ մասի պատասխա՞նը:
Հարցիդ առաջին մասի պատասխանն էլ էր պատահական մնացել: Գնացել էի ստուգելու: Չէ, չես կարող, պարզվեց: Ես կարող եմ:

Smokie
27.09.2013, 23:29
Գաղափար չունեմ, Սմոք, էդ բաժանորդագրություններից պարզապես չեմ օգտվում: Առաջիկա օրերին կփորձեմ մի քանի թեմաների բաժանորդագրվել ու ուսումնասիրել, հասկանալ:

Հետաքրքիրն այն է, որ և անցած անգամ, և այս անգամ, հենց գրեցի այդ խնդրի մասին... ինքնըստինքյան կարգավորվեց:)):D

Chuk
27.09.2013, 23:31
Աաաաա, Շին, բայց չասես վերականգնի... տնաշեն, 3000-ից ավելի այցելուի ջնջած հաղորդագրություն ունես :o
Դրանք վերականգնելու համար հատ-հատ պետք ա նշեմ ու վերականգնեմ: Սպանես չեմ անի :))

Chuk
27.09.2013, 23:31
Հետաքրքիրն այն է, որ և անցած անգամ, և այս անգամ, հենց գրեցի այդ խնդրի մասին... ինքնըստինքյան կարգավորվեց:)):D

Դու պանիկյոր ես :))
Ինձ թվում ա ընդամենը չես համբերում :)

Շինարար
27.09.2013, 23:33
Աաաաա, Շին, բայց չասես վերականգնի... տնաշեն, 3000-ից ավելի այցելուի ջնջած հաղորդագրություն ունես :o
Դրանք վերականգնելու համար հատ-հատ պետք ա նշեմ ու վերականգնեմ: Սպանես չեմ անի :))

Բա, ես շատ շփվող եմ, փաստորեն: :)) Հետո էլ ասում են՝ խի ես հաղորդագրություններդ փակել: Ես արդեն պատասխանել եմ այլ համակարգով, բայց լավ կլիներ այցելուի էջը մոդերավորելու հնարավորություն տայիր մեզ: Մարդ ես, մի օր քիչ քիչ վերականգնեցի:

Վահե-91
27.09.2013, 23:33
Դրանք վերականգնելու համար հատ-հատ պետք ա նշեմ ու վերականգնեմ: Սպանես չեմ անի :))
հեսա հավեսի ընկնեմ, մի քանի էջ անեմ, եթե Շինարարը հաստատ ուզում ա: Փաստորեն ես էլ եմ կարում :))

Շինարար
27.09.2013, 23:34
հեսա հավեսի ընկնեմ, մի քանի էջ անեմ, եթե Շինարարը հաստատ ուզում ա: Փաստորեն ես էլ եմ կարում :))

Չէ, պետք չի, էնտեղ լիքը տարբեր անձնական զրույցներ կան, որ փոխադարձ պայմանավորվածությամբ ենք ջնջել: Մերսի բայց շատ:

Chuk
27.09.2013, 23:36
Բա, ես շատ շփվող եմ, փաստորեն: :)) Հետո էլ ասում են՝ խի ես հաղորդագրություններդ փակել: Ես արդեն պատասխանել եմ այլ համակարգով, բայց լավ կլիներ այցելուի էջը մոդերավորելու հնարավորություն տայիր մեզ: Մարդ ես, մի օր քիչ քիչ վերականգնեցի:

Շին, ես սկզբում պատասխան էլ «այո», որովհետև այցելուի հաղորդագրությունների հետ արվող բոլոր թույլատրելի արտոնությունները ակումբցիներին տված ա: Բայց փաստորեն վԲուլը չորով էդ չի թույլատրում: Կնայեմ, ինչ կարելի ա անել:

Smokie
28.09.2013, 10:11
Դու պանիկյոր ես :))
Ինձ թվում ա ընդամենը չես համբերում :)

Դե չէ Չուկ ջան, բայց ես նայում էի, ստուգում էի ու պարզվում էր դեռ մի երկու րոպե առաջ գրառում էր եղել թեմայում, իսկ թեման «վահանակում» չկար:

Լավ էդ հիմա կարևոր չի;)

Arpine
07.10.2013, 23:02
Ինչո՞ւ երբեք թեմայից թեմա չեմ կարողանում մեջբերում անել:8, ինձ մոտ դա չի աշխատու՞մ :))

Շինարար
07.10.2013, 23:06
Ինչո՞ւ երբեք թեմայից թեմա չեմ կարողանում մեջբերում անել:8, ինձ մոտ դա չի աշխատու՞մ :))

Ուրիշները չգիտեմ ոնց, ես տվյալ թեմայում մեջբերում եմ անում, քոփի անում, հետո ուրիշ թեմայում տեղադրում:

StrangeLittleGirl
07.10.2013, 23:18
Ժող, էս մրցույթի առթիվ մի նոր մարդու եմ բերել ակումբ, չի կարում գրառում անի: Մի հատ տեսեք` հաստատե՞լ եք:

Chuk
07.10.2013, 23:23
Ժող, էս մրցույթի առթիվ մի նոր մարդու եմ բերել ակումբ, չի կարում գրառում անի: Մի հատ տեսեք` հաստատե՞լ եք:
Բյուր, Անուն, Ազգանուն, Հայրանուն :))

Տնաշեն, ամեն օր լիքը գրանցումներ կան, ի՞նչ իմանամ, թե ում մասին ես ասում :)

StrangeLittleGirl
07.10.2013, 23:24
Բյուր, Անուն, Ազգանուն, Հայրանուն :))

Տնաշեն, ամեն օր լիքը գրանցումներ կան, ի՞նչ իմանամ, թե ում մասին ես ասում :)

Սամվել ա անունը, վանաձորցի :D

Chuk
07.10.2013, 23:26
Սամվել ա անունը, վանաձորցի :D
Մականունը, Բյուր, Մականու՜նը :))

StrangeLittleGirl
07.10.2013, 23:46
Պիրիտ

Arpine
08.10.2013, 00:10
Ուրիշները չգիտեմ ոնց, ես տվյալ թեմայում մեջբերում եմ անում, քոփի անում, հետո ուրիշ թեմայում տեղադրում:

Բայց տեսնում եմ շատերը սովորական, լինկով մեջբերում են :8

Շինարար
08.10.2013, 00:11
Բայց տեսնում եմ շատերը սովորական, լինկով մեջբերում են :8

Վաաայ, լինկով են քոփի անում :D

Arpine
08.10.2013, 00:19
Վաաայ, լինկով են քոփի անում :D

բան չհասկացա:8

Շինարար
08.10.2013, 00:47
բան չհասկացա:8
Արփինե ջան, տվյալ գրառման տակ սեղմում ես «մեջբերել» կոճակը, ամբողջ պարունակությունը քոփի ես անում, մտնում ես այն թեման, որում ուզում ես գրառում անել, սեղմում ես պատասխանել, քոփի արածդ տեղադրում ես էդտեղ՝ փասթ ես անում, ու տակը գրում ես ինչ խելքիդ կփչի:

John
08.10.2013, 00:50
բան չհասկացա:8

նայի, մեկի գրառումը որ ուզում ես ԷԴ թեմայում մեջբերես, սղմում ես "մեջբերել", գրառումը էս տեսքով ա լինում մոտավոր՝

[QUOTE =Arpine;2440621]բան չհասկացա:8[ /QUOTE]

այ էդ քոփի ես անում, տանում ես էն թեմա, որտեղ ուզում ես մեջբերել, սղմում ես "կատարել գրառում", paste ես անում, ու, հետո, գրառումդ որ անես-վերջացնես, քո ուզած ձևով, ուրիշ թեմայի գրառումը լինկով-բանով մեջբերված կլինի քո գրառման մեջ

Arpine
08.10.2013, 00:51
Արփինե ջան, տվյալ գրառման տակ սեղմում ես «մեջբերել» կոճակը, ամբողջ պարունակությունը քոփի ես անում, մտնում ես այն թեման, որում ուզում ես գրառում անել, սեղմում ես պատասխանել, քոփի արածդ տեղադրում ես էդտեղ՝ փասթ ես անում, ու տակը գրում ես ինչ խելքիդ կփչի:

օկ շնորհակալ եմ շատ, էլի զեմերն են վրա հասնում իրար օգնում :D

Մեկ էլ Հովսեփը :D շնորհակալ եմ :)

Mephistopheles
20.10.2013, 01:15
Ժող, ուզում եմ փիսոյիս նկարը դնեմ, բայց անընդհատ էրրօր ա տալիս… տնից էլ եմ փորձել ստուդիոյից էլ… մեկը փիսի ա մեկը էփլ…

he՞lp…

Dayana
20.10.2013, 01:20
Ժող, ուզում եմ փիսոյիս նկարը դնեմ, բայց անընդհատ էրրօր ա տալիս… տնից էլ եմ փորձել ստուդիոյից էլ… մեկը փիսի ա մեկը էփլ…

he՞lp…

Մեֆ ջան, համակարգում նկար վերբեռնելու հետ կապված խնդիր (http://www.akumb.am/showthread.php/50815-%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A9%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2440463#post2440463)կա:

Mephistopheles
20.10.2013, 01:32

ուրեմն փիսոյիս չեք տեսնի…

բա էն երեխեքի նկարների բաժնում ոնց են դնու՞մ…

Ուլուանա
20.10.2013, 01:35
ուրեմն փիսոյիս չեք տեսնի…

բա էն երեխեքի նկարների բաժնում ոնց են դնու՞մ…
Դրանք ոչ թե որպես կցորդ են դնում, այլ առանձին կայքում բեռնում են, հետո հղումները դնում Ակումբում։ Ճիշտ եմ հասկացել, չէ՞, որ խնդիրը Ակումբի կցորդների դեպքում ա լինում։

Արամ
20.10.2013, 01:35
ուրեմն փիսոյիս չեք տեսնի…

բա էն երեխեքի նկարների բաժնում ոնց են դնու՞մ…

Մեֆ կարող ես http://postimage.org/ ստեղ քցես, հետո քեզ Link կտա էտի copy ես անում ու թագերի մեջ լինկը դնում:

Mephistopheles
20.10.2013, 01:37
Մեֆ կարող ես http://postimage.org/ ստեղ քցես, հետո քեզ Link կտա էտի copy ես անում ու թագերի մեջ լինկը դնում:

մերսի Արամ ջան,…

ivy
21.10.2013, 19:43
Վարկանիշաթափ լինելու ժամանակը չի՞, ինչ-որ շատ ենք «բարգավաճել» :)

Վահե-91
21.10.2013, 19:59
Վարկանիշաթափ լինելու ժամանակը չի՞, ինչ-որ շատ ենք «բարգավաճել» :)
հազիվ ենք բարգավաճել :sad

Chuk
21.10.2013, 20:17
Վարկանիշաթափ լինելու ժամանակը չի՞, ինչ-որ շատ ենք «բարգավաճել» :)

Հավանաբար չէ, տեխնիկական հարմար լուծում չեմ գտնում: Ընդհանրապես վարկանշային համակարգից հրաժարվելը սխալ եմ համարում, նախ գնահատման սիստեմ ա, հետո արդեն տրված լիքը գնահատականներ կան, որոնք չի կարելի կորցնել:

ivy
21.10.2013, 20:18

Նկատի չունեի՝ համակարգից հրաժարվել, ասում էի՝ մի թափ քչացնեինք, ոնց որ ժամանակ առ ժամանակ արվում էր:

Chuk
21.10.2013, 20:49
Նկատի չունեի՝ համակարգից հրաժարվել, ասում էի՝ մի թափ քչացնեինք, ոնց որ ժամանակ առ ժամանակ արվում էր:

Առաջին նախադասությունս դրա մասին էր :)
Նախկինում ոչ թե թվերն են քչացվել, այլ կուբիկների քանակի հաշվարկի ձևն է փոխվել՝ կախված եղած միավորներից:
Հիմա դրան հարմար տեխնիկական լուծում չեմ գտնում, որովհետև տենց քչացնելու դեպքում առավել քիչ ունեցողների վարկանիշներն ընդհանրապես չեն երևալու:

Բայց մի բան որ պետք է մտածել, լուծում գտնել, համաձայն եմ:

Sagittarius
21.10.2013, 21:14
Սաղ տեղ հարցրի, պատասխան չստացա: Ասում եմ՝ կարող ա ադմինիստրացիան իմանա: Ո՞րն է կյանքի, տիեզերքի և ամենինչի իմաստը:

Chuk
21.10.2013, 21:15
Սաղ տեղ հարցրի, պատասխան չստացա: Ասում եմ՝ կարող ա ադմինիստրացիան իմանա: Ո՞րն է կյանքի, տիեզերքի և ամենինչի իմաստը:
Չեմ խոստանում, բայց կաշխատեմ առաջիկա օրերին պարզել:

Skeptic
21.10.2013, 21:29
Sagittarius, հարցիդ պատասխանը վաղուց հայտնի ա - 42 :pardon

Ռուֆուս
21.10.2013, 21:30
Սաղ տեղ հարցրի, պատասխան չստացա: Ասում եմ՝ կարող ա ադմինիստրացիան իմանա: Ո՞րն է կյանքի, տիեզերքի և ամենինչի իմաստը:

42, ապեր

Chuk
21.10.2013, 21:41
Չեմ խոստանում, բայց կաշխատեմ առաջիկա օրերին պարզել:

Ճշտեցի: 42

Անվերնագիր
21.10.2013, 21:44
Սաղ տեղ հարցրի, պատասխան չստացա: Ասում եմ՝ կարող ա ադմինիստրացիան իմանա: Ո՞րն է կյանքի, տիեզերքի և ամենինչի իմաստը:

Երևի 42