PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր ադմինիստրացիային

Էջեր : 1 2 3 4 5 6 7 [8] 9 10 11 12

tikopx
11.03.2011, 00:34
հասկացանք, որ փորձում եք հավասարություն պահել բոլորի միրջը՝կարդացի օրենքը, բայց խիյա վարկանիշս իջել միանգամից մոտ մի 50% ով, գոնե քիչ իջացնեիք

Chuk
11.03.2011, 00:38
հասկացանք, որ փորձում եք հավասարություն պահել բոլորի միրջը՝կարդացի օրենքը, բայց խիյա վարկանիշս իջել միանգամից մոտ մի 50% ով, գոնե քիչ իջացնեիք

Վարկանիշդ (ու ոչ մեկի վարկանիշը) չի իջել: Վարկանշի պատկերման եղանակն է փոխվել՝ բոլորինը: Կարդա այստեղ (http://www.akumb.am/showthread.php/38957-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D5%B2-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2192763#post2192763):

BOBO
11.03.2011, 00:40
«Վարկանիշների գծիկի նվազեցում» օպերացիա

Այսուհետ յուրաքանչյուր վանդակը ավելանալու է 600 վարկանշային միավորից հետո:
5 այդպիսի վանդակից հետո կսկսեն երևալ վանդակները, որոնք կերևան յուրաքանչյուր 6000 միավորից հետո:
5 այդպիսի վանդակից հետո կսկսեն երևալ վանդակները, որոնք կերևան յուրաքանչյուր 18000 միավորից հետո:

Ապա նոր կերևան աստղերը: Սակայն այս թվերը մշակման ու փոփոխման ենթակա են: Նպատակն է այնպես անել, որ տարբեր ակումբցիների մեջ շատ սար ու ձոր տարբերություն՝ վարկանշի գծիկի երկարության հետ կապված, չլինի:

իմը 11928 միավոր ա բայց 7 հատ գիծա, չպտի 6 հատ լիներ?

Chuk
11.03.2011, 00:55
իմը 11928 միավոր ա բայց 7 հատ գիծա, չպտի 6 հատ լիներ?

Սխալ պատասխան էի գրել, անմիջապես ջնջեցի, որ կարդացողները թյուրիմացության մեջ չընկնեն: Սա գրում եմ նրանց համար, ովքեր այնուամենայնիվ հասցրել էին գրառումս տեսնել:

Շնորհակալություն այս գրառման համար: Փաստորեն ծրագիրը մի քիչ սխալ է աշխատում ու ոչ թե ամեն մուգ կանաչ վանդակն է 600 միավոր հաշվում, այլ 5 անգամ վանդակ է ավելացնում՝ յուրաքանչյուր 600 միավորի դեպքում, առանց հաշվի առնելու որ առաջին կանաչ վանդակը լինում է սկսած 1 միավորից: Այսինքն օրենքով 2401 միավորից սկսած արդեն պետք է հաշվարկվի 6000 միավորանոցներով, մինչդեռ մի հատ էլ 600-ով հաշվում կիսամուգ, նոր անցնում 6000-նոցների: Կփորձեմ շտկել:

soultaker
13.03.2011, 15:08
Կներեք հիմար հարցիս համար, բայց ո՞նց կարամ տարիքս նշեմ: Ուրիշների մոտ տեսնում եմ գրածա, բայց անձնագրիս մեջ ոչ մի կերպ տեղը չեմ գտնում նշելու:

Kuk
13.03.2011, 15:13
Կներեք հիմար հարցիս համար, բայց ո՞նց կարամ տարիքս նշեմ: Ուրիշների մոտ տեսնում եմ գրածա, բայց անձնագրիս մեջ ոչ մի կերպ տեղը չեմ գտնում նշելու:

Ղեկավարման վահանակ մտի, ձախ կողմում դրույթների մեջ կա Իմ անձնագիրը, մեջը լրացրու համապատասխան տողը ու անմիջապես ներքևում նշիր ցույց տալ տարիքը:

Ապե Ջան
20.03.2011, 01:45
Ե՞րբ է գրառումնրից հանվում «Զրուցարանում» գրառում կատարվածների թիվը:

Զրուցարանի գրառումները ֆիզիկապես ջնջելուց հետո:

VisTolog
20.03.2011, 01:46
Ե՞րբ է գրառումնրից հանվում «Զրուցարանում» գրառում կատարվածների թիվը:
Երբ զրուցարանը մաքրվում է:

Ապե Ջան
21.03.2011, 01:59
Ո՞րտեղ է երևում, թե կոնկրետ ակումբցին ի՞նչքան վարկանիշ է տվել:
Վարկանիշային մեկնաբանության միայն ընդհանուր թիվն է երևում, կամ էլ ես եմ անուշադիր: :(

VisTolog
21.03.2011, 02:03
Ո՞րտեղ է երևում, թե կոնկրետ ակումբցին ի՞նչքան վարկանիշ է տվել:

Չի երևում:

V!k
21.03.2011, 12:18
Իմ ունեցած վարկանիշի աստիճանը ո՞նց է որոշվում:
Ես գիտեի ստացած միավորների 1%-ն է, այսինքն միավորների թիվը բաժանած 100-ի, բայց ղեկավարման վահանակում նոր ավելացված վարկանիշի աստիճանից հասկացա որ այդպես չէ…

Kuk
21.03.2011, 16:09

http://www.akumb.am/showthread.php/38957-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D5%B2-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2192763&viewfull=1#post2192763

V!k
21.03.2011, 16:12

բայց ես ես չէի ուզում իմանալ, ստեղ գրած ա թե քանի հատ վանդակ կա, բայց վարկանիշի աստիճանը գրած չի…:(
ստեղ (http://www.akumb.am/usercp.php) եսօր վարկանիշի աստիճանը ցույց տվող կետ է ավելացել, այսինքն մեկին վարկանիշ տալուց ինչքանով է նրա միավորները ավելանում կամ պակասում,դրա հետ եմ…

Kuk
21.03.2011, 16:14
բայց ես ես չէի ուզում իմանալ, ստեղ գրած ա թե քանի հատ վանդակ կա, բայց վարկանիշի աստիճանը գրած չի…:(

Եթե նկատի ունես քո տված վարկանիշի միավորը, էդ մենակ ստացած վարկանիշներով չի հաշվում, գրառումների քանակն էլ կապ ունի:

V!k
21.03.2011, 16:16
Եթե նկատի ունես քո տված վարկանիշի միավորը, էդ մենակ ստացած վարկանիշներով չի հաշվում, գրառումների քանակն էլ կապ ունի:
հա հենց դրա հետ եմ,իսկ դա կոնկրետ ո՞նց է որոշվում…

Chuk
21.03.2011, 16:19
P = Գրառումների քանակ
R = Ստացած վարկանիշների միավոր
T = Գրանցումից հետո անցած օրերի թիվ

RP = Տրվող վարկանիշների միավոր

RP = 1 + P/500 + R/150 + T/365

Ձայնալար
21.03.2011, 16:22
Ու կլորացրած, որ դառնա ամբողջ թիվ :))

BOBO
22.03.2011, 21:33
որ մի հոգու վարկանիշ եմ տալի հետո պտի 6 հոգու տամ որ նորից իրան կարանամ, բայց 5 չպտի լիներ?

V!k
26.03.2011, 15:47
եթե այսօր առաջին անգամ ստորագրություն եմ ավելացրել, ետ ստորագրությունը չի՞ ավելանում իմ նախորդ գրառումներին:think

Freeman
26.03.2011, 15:54
եթե այսօր առաջին անգամ ստորագրություն եմ ավելացրել, ետ ստորագրությունը չի՞ ավելանում իմ նախորդ գրառումներին:think

Ավելանում ա,

Freeman
26.03.2011, 15:55
Նոր սենց սխալ տվեց՝ գրառումներ կարելի է անել 30 վայրկյանը մեկ,էդ միշտ եղել ա,թե՞ նոր ա ավելացել

V!k
26.03.2011, 15:56
Ավելանում ա,

բա ետ դեպքում նայի, նախորդ էջում 4 գրառում ունեմ, երեքը հին, մեկն էլ նոր եմ արել, նորում կա, հնում՝ չէ:(

Freeman
26.03.2011, 16:04
բա ետ դեպքում նայի, նախորդ էջում 4 գրառում ունեմ, երեքը հին, մեկն էլ նոր եմ արել, նորում կա, հնում՝ չէ:(

Կարող ա՞ առաջ «Ցույց տալ ձեր ստորագրությունը» գրածի կողի պտիչկեն հանել էս

VisTolog
26.03.2011, 16:05
Նոր սենց սխալ տվեց՝ գրառումներ կարելի է անել 30 վայրկյանը մեկ,էդ միշտ եղել ա,թե՞ նոր ա ավելացել

Միշտա եղել:

V!k
26.03.2011, 16:06
Կարող ա՞ առաջ «Ցույց տալ ձեր ստորագրությունը» գրածի կողի պտիչկեն հանել էս

չէ, չեմ հանել, ետ որ հանեի իմ կարծիքով նոր գրառումներիս տակն էլ չէր լինի…:think

Freeman
26.03.2011, 16:08
չէ, չեմ հանել, ետ որ հանեի իմ կարծիքով նոր գրառումներիս տակն էլ չէր լինի…:think

Ամեն գրառման պիտի հանես/դնես, ամեն դեպքում հաստատ չգիտեմ,նոր իմ ամենահին գրառումը նայեցի ստորագրություն կար :think

V!k
26.03.2011, 16:11
եթե այսօր առաջին անգամ ստորագրություն եմ ավելացրել, ետ ստորագրությունը չի՞ ավելանում իմ նախորդ գրառումներին:think

ադմիններ, ես թերություն ա՞, թե ինչ որ կարգավորում կա, որը չեմ արել, դրա համար չի երևում:think

BOBO
26.03.2011, 17:23
եթե այսօր առաջին անգամ ստորագրություն եմ ավելացրել, ետ ստորագրությունը չի՞ ավելանում իմ նախորդ գրառումներին:think

նախորդ գրառումներին չի ավելանում եթե ստորագրություն չես ունեցել

_Հրաչ_
26.03.2011, 17:30
Չուկ ջան, vBulletin-ը սենց հնարավորություն ունի՞: Հնարավոր ա՞ մի օր դրանից ակումբում էլ ունենանք: :)

http://img508.imageshack.us/img508/5972/68351818.png

Chuk
26.03.2011, 17:37
Չուկ ջան, vBulletin-ը սենց հնարավորություն ունի՞: Հնարավոր ա՞ մի օր դրանից ակումբում էլ ունենանք: :)

Դա vBulletin-ի ներքին հնարավորություններց չի, այլ երրորդ անձանց կողմից պատրաստված հավելում:
Ակումբում մի անգամ ներառվել է, անցել ներքին փորձարկում ու հեռացվել. պատճառները չեմ ուզում ներկայացնել:
Բացառված չէ, որ հետագայում նորից ներառվի, բայց մոտ ապագայում՝ ոչ:

Chilly
26.03.2011, 18:43
Արտ, ղեկավարման վահանակը որ թույլ կապով բացում ենք, տրաքում ա, հնարավոր չի՞ տված վարկանիշներն ու ստացածները առանձին թաբերում դնել, որ միանգամից էդքան երկար ցուցակներ չստացվեն

Chuk
26.03.2011, 19:07

Պատրաստի նման հնարավորություն չկա: Բայց մեր մեջ ասած դա էլ լուծում չի լինի: Պետք է փորձեմ էջերով դասավորել սարքել:

Kuk
29.03.2011, 15:36
*ա*ը ոչ նորմատիվ բառապաշար ա՞:

Chuk
29.03.2011, 15:37
*ա*ը ոչ նորմատիվ բառապաշար ա՞:
Այո: Ինչպես տեսնում ես, գրառմանդ մեջ էլ է խմբագրվել: Ցավոք ակումբում ամբողջությամբ չենք կարողանում դեմն առնել, ու, մասնավորապես քաղաքականություն բաժնում կան դա կիրառողներ ու կան էդ կիրառողների դեմ պայքարողներ: Այլ բաժիններում հարցը շատ ավելի սուր է դրված:

Kuk
29.03.2011, 15:42

Պատասխանն ինձ բավարարեց, հասկանալի ա. կղանքը խմբագրվում է միայն այն դեպքում, երբ այն օգտագործվել է այնպիսի գրառման մեջ, որը հակասում է բաժնի մոդերատորի գրառմանը:D

Chuk
29.03.2011, 15:45
Պատասխանն ինձ բավարարեց, հասկանալի ա. կղանքը խմբագրվում է միայն այն դեպքում, երբ այն օգտագործվել է այնպիսի գրառման մեջ, որը հակասում է բաժնի մոդերատորի գրառմանը:D

Վստահորեն պնդում եմ, որ դիտարկումը սխալ է :)

My World My Space
03.04.2011, 10:30
Ժող անձնագրումս սենց մի բան եմ հանդիպել, էս ի՞նչ ա...

Հրավիրածներ 0

VisTolog
03.04.2011, 10:33
Ժող անձնագրումս սենց մի բան եմ հանդիպել, էս ի՞նչ ա...

Ցույցա տալիս մարդկանց էն քանակը, ովքեր գրանցվելուց նշել են, որ դու ես իրենց հրավիրել:

My World My Space
03.04.2011, 10:40
Ցույցա տալիս մարդկանց էն քանակը, ովքեր գրանցվելուց նշել են, որ դու ես իրենց հրավիրել:

տենց բան էլ կա՞ :o
բա խի՞ դռուզյա դռուզեյ չկա.... :D

Ապե Ջան
03.04.2011, 10:53
տենց բան էլ կա՞ :o
բա խի՞ դռուզյա դռուզեյ չկա.... :D

Գրանցվելիս անգամ քեզ տրվել է հարց, թե ո՞ւմ կողմից էս հրվիրվել «Ակումբ»:

tikopx
04.04.2011, 12:53
մի հարց ես FACEBOOK Connect ը ինչ որ առավելություն տալիսա, թե մենակ դրանով կարանք մուտք գործենք ու վերջ, կոնկրետ ինձ Ակումբնա հետաքրքրում:

Lusina
05.04.2011, 20:55
մի հարց ես FACEBOOK Connect ը ինչ որ առավելություն տալիսա, թե մենակ դրանով կարանք մուտք գործենք ու վերջ, կոնկրետ ինձ Ակումբնա հետաքրքրում:

Չգիտեմ նկատել եք , թե ոչ , բայց ամեն թեմայի վերևում կա "հավանել" կոճակը ,անձամբ ես դա օգտագործում եմ:)

tikopx
05.04.2011, 22:16
Չգիտեմ նկատել եք , թե ոչ , բայց ամեն թեմայի վերևում կա "հավանել" կոճակը ,անձամբ ես դա օգտագործում եմ:)

չէ, ետի գիտեմ, ուրիշ, ինչ որ յուրահատում բան կա

Chuk
05.04.2011, 23:01
մի հարց ես FACEBOOK Connect ը ինչ որ առավելություն տալիսա, թե մենակ դրանով կարանք մուտք գործենք ու վերջ, կոնկրետ ինձ Ակումբնա հետաքրքրում:

Առայժմ «ու վերջ»: Պարզապես դա չմիացնելու դեպքում չի լինում կցել նաև «Like» կոճակը:

soultaker
18.04.2011, 16:03
Ոնց են շնորհակալություն հայտնում որևէ գրառման??? Մեռա ձևը ման գալով...

Ռուֆուս
18.04.2011, 16:09
Ոնց են շնորհակալություն հայտնում որևէ գրառման??? Մեռա ձևը ման գալով...

Եթե չեմ սխալվում, պետք է 15 գրառում ունենաս ֆորումում, որ հնարավորություն ունենաս շնորհակալություն հայտնել:

Արամ
18.04.2011, 16:10
Ոնց են շնորհակալություն հայտնում որևէ գրառման??? Մեռա ձևը ման գալով...
http://xmages.net/storage/10/1/0/7/9/upload/f86495ec.png (http://xmages.net/show.php/2671123_132444-png.html)

soultaker
18.04.2011, 16:16
Հենց նոր հայտնվեց :) Կամ 15 գրառումիցա հայտնվում, կամ էլ ադմինները բարեհաճ գտնվեցին

Chuk
18.04.2011, 16:17
Հենց նոր հայտնվեց :) Կամ 15 գրառումիցա հայտնվում, կամ էլ ադմինները բարեհաճ գտնվեցին

15 գրառումից է հայտնվում: Ադմինները նման հարցերում «բարեհաճ» չեն գտնվում. կանոններն ու պայմանները բոլորի համար նույնն են:

soultaker
18.04.2011, 16:23
Հետաքրքիր պատահականություն էր: 15-գրառումը հենց էտ հարցս էր, թե ոնց են շնորհակալություն հայտնում:

Sagittarius
19.04.2011, 21:14
Forbidden
այս թեմայի (http://www.akumb.am/showthread.php/60141-%D5%80%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A7-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%84-%D5%BD%D5%AB%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D5%AB%D5%B6-%D5%B7%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%AA%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%B8%D5%B2%D6%84%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A5%D5%AC....) երկրորդ էջը մոտս չի բացում՝

You don't have permission to access /showthread.php/60141-Հնարավոր-է-արդյոք-սիրելիին-շանտաժի-միջոցով-կողքին-պահել..../page2 on this server.

Additionally, a 404 Not Found error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.

Ռուֆուս
19.04.2011, 21:16
Forbidden
այս թեմայի (http://www.akumb.am/showthread.php/60141-%D5%80%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A7-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%84-%D5%BD%D5%AB%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D5%AB%D5%B6-%D5%B7%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%AA%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%B8%D5%B2%D6%84%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A5%D5%AC....) երկրորդ էջը մոտս չի բացում՝

Վերնագրի միջակետերից մեկը հանիր

Հասցեի տողի վերջին բազմակետերը որ հանես, կաշխատի:
Մինչև ավելի ճիշտ ձևով ուղղելը:

Ուլուանա
19.04.2011, 21:42
Նոր ջնջեցի ավելորդ կետը։ Պիտի որ արդեն նորմալ բացի։ Համենայնդեպս, ես փորձեցի, կարծես թե նորմալ է։

Ապե Ջան
19.04.2011, 21:43
Նոր ջնջեցի ավելորդ կետը։ Պիտի որ արդեն նորմալ բացի։ Համենայնդեպս, ես փորձեցի, կարծես թե նորմալ է։

Նորմալ ա: (http://www.akumb.am/showthread.php/60141-%D5%80%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A7-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%84-%D5%BD%D5%AB%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB%D5%AB%D5%B6-%D5%B7%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%AA%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B8%D5%BE-%D5%AF%D5%B8%D5%B2%D6%84%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A5%D5%AC....)

Universe
25.04.2011, 12:17
Ում ուզում եմ վարկանիշ տալ գրումա «Դուք պետք է գնահատեք այլ անդամների, որպեսզի նորից կարողանաք ... etc...» , հիմա 3 հոգու ուզում եմ տամ, ու ոչ մեկին չի գնում... այլադակ վիճակ, ես էլ ուրիշին չեմ ուզում տամ, ինչա հետո կարողանամ էտ մարդուն տալ կրկին...

matlev
25.04.2011, 12:43

Թեմայում պատասխանելու իրավունքն ադմինիստրացիաինն է, բայց առաջ ընկնեմ: Սա կարդացել ե՞ս: (http://www.akumb.am/showthread.php/53773-%D5%84%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%A1%D5%A4%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%BF%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2011330&viewfull=1#post2011330)

Հ.Գ. Կարող ես ինձ վարկանիշ տալ: :)

Universe
26.04.2011, 01:38
Ներիր ինձ Տեր-Ադմին.... Եւ ներիր բոլոր նրանց, քանզի նրանք չեն գիտակցում թե ինչ են հարցնում...:)
Ամեն դեպքում, էն ջահել վախտներս վիվուկի հետ էինք վարկանիշներով լկստվում:))

tikopx
14.05.2011, 20:17
ինչ խախտում անեմ, որ 1 տարու չափ արգելափակեք?

Chuk
14.05.2011, 20:54
ինչ խախտում անեմ, որ 1 տարու չափ արգելափակեք?

Եթե ինչ-որ մեկին պետք ա մեկ տարի չմտնել, ապա թող իր մեջ կամքի ուժ գտնի՝ չմտնելու համար: Սա ոչ մանկապարտեզ ա, ոչ էլ էստեղ տուն-տունիկ ենք խաղում:

tikopx
14.05.2011, 21:10
Եթե ինչ-որ մեկին պետք ա մեկ տարի չմտնել, ապա թող իր մեջ կամքի ուժ գտնի՝ չմտնելու համար: Սա ոչ մանկապարտեզ ա, ոչ էլ էստեղ տուն-տունիկ ենք խաղում:

լավ սենց ասեմ ,ուզում եմ արգելափակեք: Կարճ ասեմ ելի

Chuk
14.05.2011, 21:27
Մոդերատորական. վերջին 6՝ թեմային անհամապատասխան գրառումները ջնջվել են: Tikopx-ը, քո հարցի պատասխանը սպառիչ տրված է նախորդ գրառման մեջ: Բարի՛ քննարկումներ եմ ցանկանում:

tikopx
14.05.2011, 21:34
Մոդերատորական. վերջին 6՝ թեմային անհամապատասխան գրառումները ջնջվել են: Tikopx-ը, քո հարցի պատասխանը սպառիչ տրված է նախորդ գրառման մեջ: Բարի՛ քննարկումներ եմ ցանկանում:

ահավոր սպառիչ չէր, ուզում եմ ասեք, թե ինչ անեմ ես կայքում, , որ փակեք ինձ ստեղ նավեչնի, տուն տունիկ որ խաղայի սաղի պես 4-րդ անգամ չէի մտնի ցավտ տանեմ:սաղ օրը մեջնեմ ու ետքան գրառում ունեմ + - վարկանիշներ և այլն:

Chuk
14.05.2011, 21:42

Շատ լավ: Դու հարցրել էիր, թե ինչ է պետք անել՝ մեկ տարով արգելափակվելու համար: Իրականում ակումբի կառավարման մեխանիզմը շատ ճկուն է ու չկան սահմանված ժամանակամիջոցներ՝ կոնկրետ խախտումների համար: Միայն հուշեմ, որ եթե ինչ-որ արարքի համար արգելափակելու եմ մեկ տարով, ապա նկատելու դեպքում որ դա միտումնավոր է արված, կարող եմ արգելափակել 2 տարով, կամ էլ՝ մեկ ամսով, ենթադրենք վերլուծելով տվյալ անձնավորության տվյալ պահի հոգեկան վիճակը, դեպրեսիաները և այլն: Մյուս կողմից կարող է ինչ-որ մեկը արգելափկվի N ժամկետով, բայց մինչ այդ ժամկետի լրանալը ակումբում հայտարարվի «համաներում» ու նա ապաարգելափակվի: Հավելեմ, որ ակումբում ՈՉ ՄԵԿԸ սեփական խնդրանքի համաձայն չի արգելափակվում, եղել են անձինք, ովքեր միտումնավոր խախտումներ են արել արգելափակվելու համար, արդյունքում եղել են և այնպիսիք, որ արգելափակվել են, բայց միշտ չի, որ այդ վիճակը իրենց գոհացրել է: Վերջացնեմ. եթե ինչ-որ մեկը չի ուզում ակումբ մտնել այս կամ այն պատճառով, նորից եմ կրկնում, թող իր մեջ կամք գտնի այլևս չմտնելու: Այսքանով այս հարցի արծարծումը համարում եմ ավարտված ու լիահույս եմ, որ դու չես անցնի մանկապարտեզային խաղի՝ «միտումնավոր խախտումներ» անելու ճանապարհը չես ընտրի, ինքդ քեզ անհարմար վիճակում հայտնվեցնելով: Բարի՛ քննարկումներ եմ ցանկանում, ակումբում մնալու որոշում կայացնելու դեպքում, բարի ճանապարհ, եթե որոշես այլևս չմտնել:

Նարե91
14.05.2011, 21:51
Ողջույն, Ինձ հետաքրքրում է, թե՞ արդյոք կարող եմ մականունս փոխել, նման հնարավորություն կա, որքանով որ փորձեցի գտնել նման հնարավորություն, չգտա:(

Chuk
14.05.2011, 21:56
Ողջույն, Ինձ հետաքրքրում է, թե՞ արդյոք կարող եմ մականունս փոխել, նման հնարավորություն կա, որքանով որ փորձեցի գտնել նման հնարավորություն, չգտա:(

Մասնակիցը ինքն իր մականունը փոխելու տեխնիկական հնարավորություն չունի: Դա կարող են անել միայն ադմինիստրատորները: Մականունը փոխելու ընթացակարգը, ձևը ու կանոնները կարդացեք այս թեմայում (http://www.akumb.am/showthread.php/43489-Անվանափոխության-կանոններ):

Նարե91
14.05.2011, 22:02

Լավ, շնորհակալություն, կարդալուց հետո եզրակացրի, որ ավելի լավ է այսպես էլ մնա մականունս, ուզում էի միայն 91-ը հանել մականունիցս, այն էլ որքան հասկացա էդպես չի լինի, քանի, որ այստեղ արդեն Նարե մականունով մեկը կա…

Kuk
20.05.2011, 23:17
Չգիտեմ՝ բողոքի գրքում գրեմ, ստեղ, թե առաջարկներ թեմայում. այ տենց համընդհանուր ա, որ երեք թեմաներին էլ համապատասխանում ա :)) Ուրեմն՝ համ բողոքում եմ, համ հարցնում եմ, համ առաջարկում եմ :D Ինչի՞ են հարցումների տոկոսները ամբողջի հարաբերականությամբ արտահայտված: Էնքան էլ պրակտիկ չի: Առաջարկում եմ փոխել:

Chuk
20.05.2011, 23:21

Երևի խոսքը բազմակի ընտրության հնարավորությամբ հարցումների մասին ա: Ասեմ, այդ բողոք/առաջարկ/հարցին չի համապատասխանում նշածդ թեմաներից և ոչ մեկը :))
Այդ հարցով առաջարկում եմ դիմել vBulletin (http://www,vbulletin.com)-ի հեղինակներին:

հ.գ. Ինքս նման կերպ տոկոսները հաշվելը սխալ չեմ համարում: Դրանով երևում է, թե ընդհանուր քվեարկածներից քանի տոկոսն է ձայն տվել կոնկրետ տարբերակին, ինչը, ԻՄՀԿ, պրակտիկ է:

Kuk
20.05.2011, 23:32

Մենք շփվում ենք ակումբի ադմինիստրացիայի հետ, ակումբի ադմինիստրացիան՝ vBulletin-ի, նենց որ vBulletin-ի հետ կապված մեր հարցերով, բողոքներով ու առաջարկներով մենք կարող ենք դիմել ադմինիստրացիային :beee Խնդրում եմ իմ հարց/առաջարկ/դիմումը փոխանցել vBulletin-ին :P
Չէ, Արտ ջան, իրականում պրակտիկ չի, որովհետև դա հաշվելը անհամեմատ ավելի հեշտ ա, քան հարցման մյուս պատասխանների հարաբերակցությամբ տոկոսները հաշվելը, հետևաբար համակարգը պետքա հաշվի իմ ասած ձևով: vBulletin-ը կիքս ա տվել ստեղ :D

Chuk
20.05.2011, 23:39

Արթ, երկու տարբերակն էլ ընդունելի ու օգտակար են, կախված դեպքերից: vBull-ը կիքս չի տվել, էս հարցն էլ իրանց ֆորումում քննարկվել ա: Ժամանակին կարդացել եմ, ուղղակի հիմա հավես չկա նորից փնտրելու: Ինչևէ: Ուղղակի ուզում եմ ասել, որ տեխնիկապես սխալ չի, էսպես ա նախատեսված, ինքներս նույնիսկ համոզվելու դեպքում, որ քո ասած տարբերակը ավելի արդյունավետ ա, էդ կարգի փոփոխություններ կոդի մեջ չենք անի, vBulletin-ն ընտրել ա էս տարբերակն ու փոխելու ցանկություն չունի:

Artyom
24.06.2011, 00:26
Հարգելի ադմինիստրատորներ,
ինձ հետաքրքրում է, թե ինչու՞ չեք ջնջում մի քանի տարի առաջ գրանցված, ոչ մի գրառում չունեցող և չօգտագործվող պրոֆիլները, որոնք անիմաստ տեղը «լոգիններ» են զբաղեցնում:

Chuk
24.06.2011, 11:53

Պարզապես չենք ջնջում:
Գուցե և մի օր ջնջենք:
Իսկ ընդհանրապես ջնջման ենթակա չէ որևէ «պրոֆիլ», որով գոնե մեկ գրառում արվել է:

Միաժամանակ տեղեկացնեմ, որ եթե ինչ-որ մեկը ուզում է գրանցվել մի մականվամբ, որը զբաղված է, բայց տվյալ պրոֆիլն ակտիվ չի եղել 3-6 ամիս, դրանով որևէ գրառում չի արվել, ապա դա ջնջում և նոր գրանցվել ուզողին (կամ մականունը փոխել ուզողին) հնարավորություն ենք տալիս դա օգտագործել:

_Հրաչ_
04.07.2011, 17:56
Հարգելի ադմինիստրացիա, հնարավոր չի՞ արդյոք գրառման գործիքադաշտի մեջ ավելացնել այն թեգերը, որոնք գործուն են, սակայն գործիքադաշտում չկան: Օրինակ [SPOILER], [S] թեգերը և այլ թեգեր, որոնց գոյության մասին չգիտենք, բայց համակարգը դրանցից օգտվելու հնարավորություն տալիս ա:

Շնորհակալություն: :)

Universe
04.07.2011, 18:52
Կներեք կրկին հին թեմանին անրադառնալու համար.
Խոսքս վարկանիշերի մասին է: Կխնդրեի ուղղակի դրված լիմիտը ԳՈՆԵ մի փոքր նվազեցնել:
Անձամբ ինձ մոտ քրոնիկական չի վարկանիշ տալու սովորությունը, այդ իսկ պատճառով ամիսը հեչ որ չէ մի 2-3 անգամ լինում է նույն մարդուն վարկանիշ տալու ցանկություն:

Chuk
04.07.2011, 20:14
Հարգելի ադմինիստրացիա, հնարավոր չի՞ արդյոք գրառման գործիքադաշտի մեջ ավելացնել այն թեգերը, որոնք գործուն են, սակայն գործիքադաշտում չկան: Օրինակ [SPOILER], [S] թեգերը և այլ թեգեր, որոնց գոյության մասին չգիտենք, բայց համակարգը դրանցից օգտվելու հնարավորություն տալիս ա:

Շնորհակալություն: :)

Անհնար ոչինչ չկա:
Կարծեմ դա բավական հեշտ է անելը: Ակումբի հերթական թարմացումից հետո կզբաղվեմ դրանով:

Chuk
04.07.2011, 20:15
Կներեք կրկին հին թեմանին անրադառնալու համար.
Խոսքս վարկանիշերի մասին է: Կխնդրեի ուղղակի դրված լիմիտը ԳՈՆԵ մի փոքր նվազեցնել:
Անձամբ ինձ մոտ քրոնիկական չի վարկանիշ տալու սովորությունը, այդ իսկ պատճառով ամիսը հեչ որ չէ մի 2-3 անգամ լինում է նույն մարդուն վարկանիշ տալու ցանկություն:

Կներեք նորից նույն կերպ արձագանքելու համար. ներկայումս վարկանշային քաղաքականությունը վերանայման ենթակա չէ: Հետագայում հնարավոր է:

Վահե-91
06.07.2011, 22:42
երբ եք վերացնելու սայտի տոռմուզները ??? մեկ-մեկ նենցա լռվում, ինձ թվումա կապնա կորել, դու էլ մի ասա ուրիշ ցանկացած սայտ բացվումա նորմալ :angry

einnA
06.07.2011, 22:45
Հարգելի մոդերատորներ

Կարելի է հարցնել, թե ինչու է իմ մուտքը "Արթուր Մեսչյան" թեմայում սահմանափակ` այսինքն հենց փակ :think
Փակելուց առաջ գոնե կարելի էր տեղեկացնել, թե դրա կարիքը չկա: Չլինի գլխացավանքից փախնելու նոր ձև է: Էն էլ էն դեպքում, որ ձեր պիտակավորված " կպնողական" գրառման համար տուգանային ստացել եմ, իսկ դրանից հետո հատուկ "ոչ կպնողական" ոչ մի գրառում :))
Գոնե բարի եղեք գրածս նամակին պատասխանել կամ էս գրառումից հետո գոնե կհիշեք դրա մասին :))

ուֆ, ուֆ էստեղ էլ հասանք :))
դուք ձեր "ոչ կպնողական" անկողմնակալությամբ հարցիս պատասխան տվեք :))

Chuk
07.07.2011, 13:35

Կարելի է արձանագրել, որ «Արթուր Մեսչյան» թեմայում սահմանափակ է բոլորի մուտքը, այսինքն թեման փակ է գրառումներ կատարելու համար:
Ակումբում տեխնիկական հնարավորություն նախատեսված չէ կոնկրետ թեմայում սահմանափակել միայն ինչ-որ մեկի մուտքը:
Մոդերատորը թեմայում ավելի ուշ մոդերատորական գրությամբ տեղեկացրել է թեման փակելու պատճառը:

Ինչ վերաբերվում է անկողմնակալությանը, ապա ասեմ, որ ժամանակիս սղության պատճառով թեմայում ողջ ծավալվածին հետևել չեմ հասցրել, չէի կարող, սակայն հասցրել եմ տեսնել, որ երկու հակադիր տեսակետների բախում կար, բախում, որն ըստ էության անցել էր քաղաքակիրթ ու համերաշխ քննարկման սահմանը, և «երկու կողմից» էլ կային «պատժվածներ», այսինքն տուգանվածներ, ինչը նշանակում է, որ մոդերատորը անկողմնապահորեն է իրականացրել արբիտրի իր դերը:

einnA
07.07.2011, 13:43

օյ, կեցցե անկողմնապահությունը :))

Chuk
07.07.2011, 13:50
օյ, կեցցե անկողմնապահությունը :))

Խորհուրդ եմ տալիս տուգանումները ծանր չտանել ու հաշվի առնել զգուշացնումները: Նաև կարծում եմ, որ ինձ սարկազմով պատասխանելու առիթ քեզ երբևէ չեմ տվել: Շնորհակալություն ըմբռնման համար:

einnA
07.07.2011, 13:57

առանց սարկազմի :)
հավատացնում եմ, որ պատրաստ եմ բոլոր ակումբցիներիի տուգանային միավորները ինձ վերցնել ու հաստատ ծանրության տակ չեմ մնա ;)
Շնորհակալություն :)

Chuk
07.07.2011, 13:58
առանց սարկազմի :)
հավատացնում եմ, որ պատրաստ եմ բոլոր ակումբցիներիի տուգանային միավորները ինձ վերցնել ու հաստատ ծանրության տակ չեմ մնա ;)
Շնորհակալություն :)

Լավ :)

Ապե Ջան
07.07.2011, 14:17
երբ եք վերացնելու սայտի տոռմուզները ??? մեկ-մեկ նենցա լռվում, ինձ թվումա կապնա կորել, դու էլ մի ասա ուրիշ ցանկացած սայտ բացվումա նորմալ :angry

Շատ ա լինում: Արդեն 15-20 օր է նույն վիչակն ա:

My World My Space
07.07.2011, 14:51
Կաշմաղ ա.. :(

Haykolo1991
22.07.2011, 23:22
ես սխալմամբ մի քանի տարի առաջ գրանցվելեմ այս անկապ սայթում եւ գերի եմ մնացել ու չեմել կարդացել կանադրությունը ու հիմա ուզումեմ որ ինձ ջնջեն բայց հուր հավիտյան ես պետքա մնամ ես սայտում խնդրումեմ գոնե հնարավորություն տվեք փոխեմ իմ անունը այստեղ,,,,, ես տեսա որ ակումբում կան շատ մարդիկ որ իրանց անունները պոխել են ինչ կլինի իմնել թողնեք փոխեմ....լուրջեմ ասում շատ պետքա եթե չեք ջնուջում գոնե անունս փոխեմ:angry:(

Chuk
22.07.2011, 23:29

Շնորհակալություն հարցի համար:
Ձեր խնդրանքը մերժված է:

Haykolo1991
25.07.2011, 10:50
ինչի ա ,որ ետքան մարդու անունները փոխել եք իմը չէ???????

Universe
08.08.2011, 11:52
Խմվագրիչի մեջ որ գրում ես է, կողքից ցույցա տալիս Auto Save , հա Auto Save ը ահսկացանք,հբը Ըշտե՞ղ...:think

Chuk
08.08.2011, 13:14
Խմվագրիչի մեջ որ գրում ես է, կողքից ցույցա տալիս Auto Save , հա Auto Save ը ահսկացանք,հբը Ըշտե՞ղ...:think
Բրոուզերի քեշում ա պահվում:
Եթե պահպանված ինֆո կա (որն ասենք բրոուզերի սխալ անջատվելու պատճառով չեք հասցրել «post անել»), ապա խմբարիչի ներքևի ձախ անկյունում կհայտնվի այդ ինֆոն վերականգնելու համար նախատեսված հղում:

Universe
08.08.2011, 15:11

Փաստորեն առաջվա նման ակումբի անդամերն էլ ամեն անգամ չնախատեսված բրոուզերի անջատումից հետո ստիպվածչեն լինի նորից գրառումը 0-ից գրել: Անձամբ ինձ հետ շատա նման դեպքեր պատահել,որ նույնիսկ բրոուզերի էջի/թաբի փակվելուց հետո արդեն ալարելեմ մեկ անգամ էլ գրեմ նույն գրառումը:
Այ սա ամենապետքական հնարավորություններիցա ակումբի:

Magic-Mushroom
22.08.2011, 12:11
Ներողություն եմ խնդրում,բայց համապատսխան թեման չգտա հարցս տալու համար,ցանկանում եմ հարցնել ինչու բլոգումս գրառում անելուց Սմայլները եւ վիդեոները չեն երեւում,խնդրում եմ,եթե հնարավոր է արագ պատասխանել,շնորհակալություն:

Պ,Ս սմայլները գտաը,իսկ ինչպես՜ անեմ որ երեւա վիդեոները,այլ ոչ թե հղումները:

StrangeLittleGirl
29.08.2011, 21:37
Ադմիններ ջան, ընկերուհիս գրանցվել է ակումբում դեռ երեկ, բայց մինչև հիմա ադմինները չեն հաստատել: Ինչ կլինի էլի, մի հատ նայեք ինչն ինչոց է:

Universe
29.08.2011, 23:33
Մի հարց ունեմ:
Անկեղծ ասած ես ֆորում մեկ հոգի եմ գրանցել, որտեղ հրավերում նշել եմ, որ ես եմ հրավիրել, ու դա դեռևս 2007 թվականին: իսկ հիմա,նայում եմ,ցույցա տալիս իբր երկու հոգու եմ հրավիրելլ ֆորում, իսկ ո՞րտեղ կարող ենք իմանալ,թե ո՞վ է երկրորդը....:think

Chuk
30.08.2011, 14:06
Ադմիններ ջան, ընկերուհիս գրանցվել է ակումբում դեռ երեկ, բայց մինչև հիմա ադմինները չեն հաստատել: Ինչ կլինի էլի, մի հատ նայեք ինչն ինչոց է:
Բյուր ջան, սովորաբար օրվա մեջ առնվազն մեկ անգամ հաստատման պրոցեսն արվում է: Վերջին օրերին եղել են բաց թողումներ՝ կապված իմ հիվանդ լինելու ու ակումբ քիչ մտնելու հետ: Այս պահին բոլոր այն մասնակիցները, ովքեր գրանցվել ու իրենց email հասցեն հաստատել են, հաստատված են նաև ադմինիստրատորի կողմից:

Chuk
30.08.2011, 14:11
Մի հարց ունեմ:
Անկեղծ ասած ես ֆորում մեկ հոգի եմ գրանցել, որտեղ հրավերում նշել եմ, որ ես եմ հրավիրել, ու դա դեռևս 2007 թվականին: իսկ հիմա,նայում եմ,ցույցա տալիս իբր երկու հոգու եմ հրավիրելլ ֆորում, իսկ ո՞րտեղ կարող ենք իմանալ,թե ո՞վ է երկրորդը....:think

Ֆորումում գրանցվելիս, երբ լրացնում ես «անձնագիրը», կա նաև դաշտ, որտեղ կարելի է նշել, թե ով է հրավիրել ֆորում:
Սա պարտադիր դաշտ չի, սակայն յուրաքանչյուրը կարող է այն լրացնել կամայական կերպ: Այդ թվում ինչ-որ մեկը կարող է քո կողմից հրավիրված չլինի, բայց լրացնի քո մականունը և քո անձնագրի համապատասխան հաշվիչը կավելանա: Երբեմն հրավիրողի մասին լրացրած ինֆորմացիան ես նայում եմ, ինչ-որ բան հասկանալու համար, բայց հազվադեպ, որպես կանոն այդ դաշտը ու այդ դրույթն ակումբում չեն կիրառվում: Որևէ տարբերակ չկա, որով կարող ես իմանալ, թե ով է լրացրել քո անունը:

John
13.09.2011, 16:56
Բյուր ջան, սովորաբար օրվա մեջ առնվազն մեկ անգամ հաստատման պրոցեսն արվում է: Վերջին օրերին եղել են բաց թողումներ՝ կապված իմ հիվանդ լինելու ու ակումբ քիչ մտնելու հետ: Այս պահին բոլոր այն մասնակիցները, ովքեր գրանցվել ու իրենց email հասցեն հաստատել են, հաստատված են նաև ադմինիստրատորի կողմից:
Չուկ ջան, երեկվանից ախպերս սպասում ա հաստատմանը, որ միանա քննարկումներին ;) ծանոթի կարգով կակտիվացնե՞ս ;)

Chuk
13.09.2011, 18:08
Չուկ ջան, երեկվանից ախպերս սպասում ա հաստատմանը, որ միանա քննարկումներին ;) ծանոթի կարգով կակտիվացնե՞ս ;)
Հովսեփ ջան, առանց ծանոթի կարգի ու առանց նման բաների մինչև էս գրառումդ անելն արդեն ակտիվացած ա եղել, ինչպես և վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված ու email հասցեն հաստատած մյուս 9 հոգին: Եթե չեմ սխալվում խոսքը Frank մականվամբ գրանցված մասնակցի մասին ա, չէ՞:

John
13.09.2011, 18:17

Հա Չուկ ջան) Ես հատուկ չգրեցի անունը՝ գիտեի որ քեզ համար պրոբլեմ չէ իմանալը ;) ուղղակի գրելուցս մոտ 15 րոպե առաջ փորձեց՝ դեռևս ակտիվացված չէր))) էդ ծանոթի պահն էլ կատակ էր իհարկե ))) շնորհակալ եմ)

specialist
21.09.2011, 22:26
ինչու երբ դնում եմ ստորագրություն ցույց չի տալիս? :կարգավորումների մեջից միացրած է: խնդրում եմ օգնեք...

Chuk
21.09.2011, 22:59
ինչու երբ դնում եմ ստորագրություն ցույց չի տալիս? :կարգավորումների մեջից միացրած է: խնդրում եմ օգնեք...
Ձեր հենց այս գրառման տակ ես տեսնում եմ Ձեր ստորագրությունը:

einnA
21.09.2011, 23:18
Chuk երբ ես ներվերս փրկելու :think

specialist
22.09.2011, 20:07
Ձեր հենց այս գրառման տակ ես տեսնում եմ Ձեր ստորագրությունը:

սպասել եմ մի 10 րոպե մինչև հայտնվելա, բայց շնորհակալություն արձագանքելու համար

Freeman
23.09.2011, 21:06
Մտքովս մի հատ հարց անցավ՝ եթե մեկի վարկանիշների գիծը կարմիր ա, ուրեմն միավորները բացասական են, չէ՞: Եթե հա՝ ուրեմն ինքը դրական վարկանիշ տալուց բացասկան միավոր ա տալու՞

Rammstein
23.09.2011, 21:59
Մտքովս մի հատ հարց անցավ՝ եթե մեկի վարկանիշների գիծը կարմիր ա, ուրեմն միավորները բացասական են, չէ՞: Եթե հա՝ ուրեմն ինքը դրական վարկանիշ տալուց բացասկան միավոր ա տալու՞

Հարց ադմինիստրացիային. հարգելի ադմինիստրացիա, չեք նեղանա, չէ՞, որ Freeman-ի հարցին ես պատասխանեմ: :))

Freeman ջան, մինչեւ ադմինիստրացիան չասի, որ չի նեղանա, գրառումս չկարդաս: :))
Միավորները, այո, բացասական են, բայց վարկանիշի ուժը (վարկանիշի աստիճանը (reputation power)) չի կարա 0-ից ցածր լինի: Կարճ ասած` նման վարկանիշները կտան 0 միավոր:

Chuk
25.09.2011, 12:00
Հարց ադմինիստրացիային. հարգելի ադմինիստրացիա, չեք նեղանա, չէ՞, որ Freeman-ի հարցին ես պատասխանեմ: :))
Ռամշ, հուսով եմ, որ դու դեռ չես մոռացել, որ դու էլ ադմինիստրացիայից :)) ;)

Rammstein
25.09.2011, 12:49
Ռամշ, հուսով եմ, որ դու դեռ չես մոռացել, որ դու էլ ադմինիստրացիայից :)) ;)

Չէ, չեմ մոռացել, ես էլ ադմինիստրացիայից… :))

Old
28.09.2011, 21:08
" Old, դուք չունեք այս էջից օգտվելու արտոնություն: Դա կարող է լինել մի քանի պատճառով.

Դուք չունեք այս էջից օգտվելու համար անհրաժեշտ լիազորությունները: Հնարավոր է, որ դուք ցանկանում եք խմբագրել ինչ-որ մեկի գրառումը, օգտագործել ադմինիստրատորի համար նախատեսված գործիքները կամ համակարգի կողմից այլ չարտոնված գործողություն եք կատարում:
Եթե դուք փորձում եք գրառում կատարել, ապա հնարավոր է, որ ադմինիստրատորը փակել է ձեր հաշիվը, կամ էլ այն սպասում է ակտիվացման: "

Էս ինչ հաշիվ ա ախպեր ջան, 18+-ի համար ծանոթ մանոթ ա պետք :)

Artgeo
28.09.2011, 21:10
Օլդ

http://www.akumb.am/profile.php?do=editusergroups

Արէա
15.10.2011, 08:57
Ժող, ոնց որ ակումբի էջերը սկսել են ինքնուրույն թարմանալ, հը՞: Թե միշտ սենց ա եղել, նոր եմ նկատում:

einnA
15.10.2011, 21:24
Հարգելի ադմինիստրացիա

ինձ մոտ 02.09.2011թ.-ից ցույց է տալիս, որ ես տեղեկացում ունեմ, բայց բոլորը կարդացած են: Հիմա էս տեղեկացումը սենց միշտ փուչ տեղն աչքս պիտի ծակի? սրան լուծում չկա?

einnA
17.10.2011, 22:23
ոնց երևում է` ձայն բարբառո անապատի :))

Chuk
18.10.2011, 11:48
ոնց երևում է` ձայն բարբառո անապատի :))
Անի ջան, խնդրում եմ մի հատ նայես, տեսնես, ուղղվե՞լ է, թե՞ չէ:
Եթե չի ուղղվել գաղտնաբառդ մեր պայմանավորված կերպ փոխիր ու ինձ ասա, լա՞վ:

Chuk
18.10.2011, 11:48
Ժող, ոնց որ ակումբի էջերը սկսել են ինքնուրույն թարմանալ, հը՞: Թե միշտ սենց ա եղել, նոր եմ նկատում:
Կարծես թե չեն թարմանում :)

Արէա
18.10.2011, 11:58
Կարծես թե չեն թարմանում :)

Հա ես էլ զգացի :) բայց "ով է ֆորումում" էջը հաստատ թարմանում է:

Chuk
18.10.2011, 11:59
Հա ես էլ զգացի :) բայց "ով է ֆորումում" էջը հաստատ թարմանում է:
«Ով է ֆորումում» էջը միշտ է թարմացել:

einnA
18.10.2011, 12:05
Անի ջան, խնդրում եմ մի հատ նայես, տեսնես, ուղղվե՞լ է, թե՞ չէ:
Եթե չի ուղղվել գաղտնաբառդ մեր պայմանավորված կերպ փոխիր ու ինձ ասա, լա՞վ:

ուղղվել է :)

շնորհակալ եմ :)

armen9494
25.10.2011, 21:07
ինչի՞ համար է Բանավեճերի ակումբ բաժինը :pardon

Chuk
25.10.2011, 21:20
ինչի՞ համար է Բանավեճերի ակումբ բաժինը :pardon
Բանավիճելու: Բայց էդպես էլ չաշխատացվեց:

armen9494
25.10.2011, 22:25
Բանավիճելու: Բայց էդպես էլ չաշխատացվեց:

իսկ միգուցե աշխատցվի՞ :8
չնայած ակումբն ամբողջությամբ բանավիճելու համար է :))
Բայց դե, եթե չեմ սխալվում, բանավեճի մեջ կան կոնկրետ կանոններ, որորնք պետք է խիստ պահպանել, կարծում եմ հետաքրքիր լինի, եթե աշխատի;)

Agni
27.10.2011, 21:02
Հարգելի ադմինիստրացիա

ինձ մոտ 02.09.2011թ.-ից ցույց է տալիս, որ ես տեղեկացում ունեմ, բայց բոլորը կարդացած են: Հիմա էս տեղեկացումը սենց միշտ փուչ տեղն աչքս պիտի ծակի? սրան լուծում չկա?
Խնդրում եմ ինձ էլ օգնել, նույն դեպքը ինձ մոտ էլ կա ու արդեն շատ վաղուց, կարծում էի մի օր կվերանա, բայց հնար չկա:)

Chuk
27.10.2011, 21:33
Խնդրում եմ ինձ էլ օգնել, նույն դեպքը ինձ մոտ էլ կա ու արդեն շատ վաղուց, կարծում էի մի օր կվերանա, բայց հնար չկա:)
Ինգա ջան, ուղղեցի, խնդրում եմ ստուգել:
Բայց ինձ ճիշտն ասած չի գոհացնում, որ ուղղել եմ, որովհետև էդպես էլ einnA-ի դեպքից սկսած չկարողացա էդ սխալի առաջացման «պոչը գտնել»: Եթե հիշում ես, թե կոնկրետ ոնց ա դա առաջացել, ինձ PM-ով գրի, հա՞:

Agni
27.10.2011, 23:47

ստացվեց, շնորհակալ եմ:)

Universe
02.11.2011, 23:12
Տեր-ադմին, ափդե՞յթ է ընթանում ներկա պահին, թե՞իմ աչքերին երևացող տեսիլքներն են հիշեցնում կոնյակով նարգիլեի թողած ազդեցության մասին...:))

Universe
04.11.2011, 14:26
53295

Թեմաներից մեկում նշել էի նման խնդիր, բայց չեմ գտնում:
ինչի՞ց կարող է առաջանալ նման խնդիր: Այլ համակարգչով փորձում եմ, նորմալ բացվում է, կոնկրետ այս մեկով, ակումբից բազմաթիվ նկարներ չեն ցուցադրվում...

Chuk
04.11.2011, 14:36

Դե բա ես ի՞նչ իմանամ: Փորձեք քեշը մաքրել: Ֆուլ ռեֆրեշ անել, չգիտեմ, կապից ա երևի, ուրիշ ինչի՞ց պետք ա լինի:

Jerry
05.11.2011, 19:13
Հարգելի Ադմին կամ մոդերատորներ իմ մականունը փոխեք...

Moonwalker
05.11.2011, 19:20
Հարգելի Ադմին կամ մոդերատորներ իմ մականունը փոխեք...

Կարդա՛ ու հետևի՛ր հրահանգներին: (http://www.akumb.am/showthread.php/43489-Անվանափոխության-կանոններ) :)

Artyom
30.11.2011, 14:51
Հարց.
Ակումբում բաց հարցմանը մասնակցելուց հետո հնարավոր է՞ տեսնել, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել: Նախքան քվեարկելը լինում է, բայց քվեարկելուց հետո մոտս չի ստացվում::oy

Chuk
30.11.2011, 15:01

Քվեարկածների թվերն այդ դեպքում հղումներ են, դրանց վրա կտտացնելով կտեսնես:

Hayk Avetisyan
07.12.2011, 16:44
1. Գրառում եմ անում որը տևում է միքանի րոպե, ուզում եմ թողնել հաղորդագրություն մեկել պարզվում է համարվել եմ AFK ու logout է արել, իսկ ամբողջ գրածս կորել է, ճիշտ չի, կվերանայեք այդ պահը?
2. Արտակից <<աթեիստ>> ինչ խաբար կա , ուրա կորել
3. Հրհանտ Տեր-Աբրահամեանի հետ հանդիպումը ամիսներ ա տևում թե ուղակի չեք ուզում թարմացնել պաստառը?
4. ծ տառը իմ մոտ որպես տառի հաստություն ա համարվում , ծ գրելու համար մի տեղից copy paste եմ անում, ես pm հարցրել եմ , պատասխան չեմ ստացել հիմա սենց փորձեմ:
.... բողոքներս վիրավորական չընդունեք

John
07.12.2011, 16:56

որպես նախկին մոդերատոր ինձ իրավունք եմ վերապահում էս մի հարցին պատասխանել՝ հենց որ էդ ժամանակ լոգ-ին լինես, միանգամից գրածդ կտեղադրվի համապատասխան թեմայում, այնպես որ չի կորում, իսկ դրանից էլ խուսափելու համար, եթե անվտանգ կոմպից ես մտնում՝ լոգ-ին լինելուց առաջ սեղմի <հիշե՛լ>, ու էլ ավտոմատ լոգ-աուտ չի անի

Chuk
08.12.2011, 10:33
1. Գրառում եմ անում որը տևում է միքանի րոպե, ուզում եմ թողնել հաղորդագրություն մեկել պարզվում է համարվել եմ AFK ու logout է արել, իսկ ամբողջ գրածս կորել է, ճիշտ չի, կվերանայեք այդ պահը?
2. Արտակից <<աթեիստ>> ինչ խաբար կա , ուրա կորել
3. Հրհանտ Տեր-Աբրահամեանի հետ հանդիպումը ամիսներ ա տևում թե ուղակի չեք ուզում թարմացնել պաստառը?
4. ծ տառը իմ մոտ որպես տառի հաստություն ա համարվում , ծ գրելու համար մի տեղից copy paste եմ անում, ես pm հարցրել եմ , պատասխան չեմ ստացել հիմա սենց փորձեմ:
.... բողոքներս վիրավորական չընդունեք
1. John-ն արդեն ասեց
2. Լավ ա, դու ո՞նց ես
3. Ի՞նչ պաստառ
4. Որ բրոուզերով փորձեցի, ծ էր գրում

պատասխաններս վիրավորական չընդունես :))

Lion
08.12.2011, 12:51
4. Որ բրոուզերով փորձեցի, ծ էր գրում

պատասխաններս վիրավորական չընդունես :))

Թույլ տամ ինձ միջամտել, քանի որ այդ խնդրին ես էլ եմ ահագին բախվել ու լուծումը պատահական եմ գտել: Տես, եթե գրելու ժամանակ KDWIN-ի կողքի կապույտ քառակուսու միջի տառերը RU են, ապա պիտի այն EN սարքես և խնդիրը կլուծվի - քլիք վրան ու ընտրում ես EN-ը: "ծ" է գրում միայն RU-ի դեպքում: Չգիտեմ ինչու, բայց դա այդպես է... :)

Hayk Avetisyan
09.12.2011, 12:40
1. John-ն արդեն ասեց
2. Լավ ա, դու ո՞նց ես
3. Ի՞նչ պաստառ
4. Որ բրոուզերով փորձեցի, ծ էր գրում

պատասխաններս վիրավորական չընդունես :))

շատ օրիգինալ ադմին ես, գրելուց այ տենց միշտ մաշտածի ինչ ձեռ առնես: Ամենինչ պարունակում ա գրածիդ մեջ բացի բուն պատասխանից, դե դու տես ակումբից ով ա նեռվիդ վրա ազդում ու տենց վերաբերմունք ցույց տուր մինչև վերջնական հիասթափվեն:

Chuk
09.12.2011, 12:44

Գլադիատոր ջան, իսկ ինչու՞ պետք ա դու ներվերիս ազդես:
Իմ պատասխանը ավելին չէր, քան ուղիղ քո «հարցի» գրառման ոճի պատասխան: Ես այդ հարցերից միայն մեկն եմ այս թեմային սազական համարում, դրան պատասխանել է John-ը:

Բարի՛ քննարկումներ:

John
14.12.2011, 22:32
հարց ունեմ, հարգելի՛ ադմինիստրացիա...
ենթադրենք որ որևէ մեկին ավելացնում եմ «անտեսվածների ցուցակում»
1.Կարո՞ղ է նա տեսնել իմ գրառումները
2.Կարո՞ղ է նա ինձ նամակ ուղարկել

Chuk
14.12.2011, 22:34
հարց ունեմ, հարգելի՛ ադմինիստրացիա...
ենթադրենք որ որևէ մեկին ավելացնում եմ «անտեսվածների ցուցակում»
1.Կարո՞ղ է նա տեսնել իմ գրառումները
2.Կարո՞ղ է նա ինձ նամակ ուղարկել
1. Այո, որովհետև դու ես իրեն անտեսվածների ցուցակ գցել, ոչ թե ինքը քեզ:
2. Ոչ, պետք է չկարողանա ուղարկել: Անտեսվածների ցուցակի իմաստներից մեկն էլ հենց դա է: Բայց անկեղծ ասած չեմ փորձարկել:

Rammstein
14.12.2011, 23:01
2. Ոչ, պետք է չկարողանա ուղարկել: Անտեսվածների ցուցակի իմաստներից մեկն էլ հենց դա է: Բայց անկեղծ ասած չեմ փորձարկել:

Կարող ա, ուղղակի անտեսված մարդուց նամակ ստանալու դեպքում ծանուցում (տեղեկացում) չի գալիս:
Բայց ինչքան էլ զարմանալի ա, անտեսված մարդուց այցելուի հաղորդագրություն ստանալուց ծանուցում գալիս ա, պարզապես գրառումների նման թաքնված ա երեւում:

Փորձել եմ վԲուլ 4.1.4-ի վրա:

John
14.12.2011, 23:05
Ոնց հասկացա իրա միակ ֆունկցիան էն ա , որ տվյալ մարդու գրառումները, հաղորդագրությունները, նամակները չտեսնե՞ս... :)

Rammstein
14.12.2011, 23:45
Ոնց հասկացա իրա միակ ֆունկցիան էն ա , որ տվյալ մարդու գրառումները, հաղորդագրությունները, նամակները չտեսնե՞ս... :)

Հա… որ հեշտ անտեսես: :))

Yerevan Boy
26.12.2011, 17:12
ոնց ինձ նկար գցեմ?

Rammstein
26.12.2011, 17:24
ոնց ինձ նկար գցեմ?

Եթե ավատար տեղադրելու մասին ես, ապա բաց Ղեկավարման վահանակը ու ձախ կողմում ընտրիր «Խմբագրել ավատարը» (կամ պարզապես սեղմիր այստեղ (http://www.akumb.am/profile.php?do=editavatar)), հետո սեղմիր Choose կամ Browse ու համակարգչիդ միջից նկար ընտրիր:

Peace
07.02.2012, 01:47
Ակումբում «Նորաձևություն» բաժին կամ ենթաբաժին չկա: Համարում եք անկարևո՞ր:

Chuk
07.02.2012, 19:42
Ակումբում «Նորաձևություն» բաժին կամ ենթաբաժին չկա: Համարում եք անկարևո՞ր:
Շատ թեմաներ կան, որոնց համար ակումբում բաժիններ նախատեսված չեն: Բաժինները հիմնականում բացվում են անհրաժեշտությունից ելնելով, այլ ոչ թե մեր սուբյեկտիվ գնահատականից (անձամբ ես ոչ մի թեմա անկարևոր չեմ համարում). օրինակ եթե հիմնավորվի, որ այդ թեմատիկայով բազում թեմաներ կան, որոնք տեղ են գտել այլ բաժիններում, ապա կքննարկվի այդ բաժինը բացելու հարցը: Օրինակ առաջիկայում բացվելու է «Պարեր» բաժին կամ ենթաբաժին, որովհետև դրա կարիքը կա:

John
07.02.2012, 19:52
Եթե իմ կարծիքը մի՜ քիչ կարևոր ա՝ ասեմ, որ դեմ եմ «Նորաձևություն» բաժին կամ ենթաբաժին բացելուն, որտև համոզված եմ, որ կգտնվեն լիքը մարդիկ, որ էդ թեմայում կսկսեն անկապ գլուխ գովալ ու իրանց թանկացնել, ինքնագովազդով զբաղվել մի խոսքով, երևալ գլամուռնի ու սծիլնի, մի բառով՝ գերժամանակակից: Եթե որոշ մարդիկ զգում են այդպիսի բաժնի-ենթաբաժնի անհրաժեշտություն՝ թող խումբ բացեն, այնտեղ կազմակերպեն իրենց քննարկումները՝ նեղ շրջանակում, իսկ ինձ, հասարակ մահկանացուիս, ով չի վազում նորաձևության հետևից, էդ վերնագրով թեման շատ է ու քիչ չէ՝ բաժնի կամ ենթաբաժնի անհրաժեշտություն չեմ տենսում: Շնորհակալություն ուշադրության համար

Peace
07.02.2012, 22:23
Եթե իմ կարծիքը մի՜ քիչ կարևոր ա՝ ասեմ
Հա՞: Ես էլ գիտեյի նորաձևությունը տարբեր ազգերի մշակույթների ու գաղափարների համադրությունը սեփական աչքերով տեսնելու ու ճաշակ զարգացնելու մի միջոց է քննարկման արժանի ...

John
07.02.2012, 22:46
Հա՞: Ես էլ գիտեյի նորաձևությունը տարբեր ազգերի մշակույթների ու գաղափարների համադրությունը սեփական աչքերով տեսնելու ու ճաշակ զարգացնելու մի միջոց է քննարկման արժանի ...
այ որ հիմքը այդպես դրվի ու պահվի՝ համամիտ կլինեմ, բայց մեր իրականության մեջ... մի քիչ չեմ պատկերացնում ;)

Peace
08.02.2012, 15:35
Շատ թեմաներ կան, որոնց համար ակումբում բաժիններ նախատեսված չեն: Բաժինները հիմնականում բացվում են անհրաժեշտությունից ելնելով, այլ ոչ թե մեր սուբյեկտիվ գնահատականից (անձամբ ես ոչ մի թեմա անկարևոր չեմ համարում). օրինակ եթե հիմնավորվի, որ այդ թեմատիկայով բազում թեմաներ կան, որոնք տեղ են գտել այլ բաժիններում, ապա կքննարկվի այդ բաժինը բացելու հարցը: Օրինակ առաջիկայում բացվելու է «Պարեր» բաժին կամ ենթաբաժին, որովհետև դրա կարիքը կա:
Ամեն ինչ պարզ էր ու հասկանալի, բայց թույլ տուր չհամաձայնել: Ոլորտներ կան, որոնք բաց են ու ընդլայնման կարիք ունեն: Նույն պրն. Գագիկ Գինոսյանը, եթե շարժվեր այս տրամաբանությամբ, դուք այսօր դժվար թե «Պարեր» բաժին բացեիք: Դու հիմա կասես քննարկում են, թող քննարկեն այլ բաժիններում, մինչև առաջան ենթաբաժին բացելու անհրաժեշտություն: Ես էլ կասեմ՝ թեմաների մեջ բազում ու զանազան հատուկենտները կկորչեն կգնան: Ենթաբաժին է պետք , որ աչք ծակի, քննարկումներ լինեն, ճաշակ զարգանա, ոլորտը մի փոքր առաջանա վերջապես: Կաթիլ առ կաթիլ կաթեցնել է պետք, իսկ կաթիլները մասնավորապես ջրի, քար էլ են ծակում: Սա ես չեմ ասում, ժողովուրդն է ասել: Բայց տեսել եմ:

Chuk
08.02.2012, 15:47

Ավտոմեքենաներ
Նորաձևություն
Պար
Սփյուռք
Արցախ
Կենցաղային տեխնիկա
Տառարվեստ
Կենդանիների աշխարհ
Բույսերի աշխարհ
Ակումբներ
Խանութներ
Բրենդային ապրանքներ
և այլն

Մտքիս եկած առաջին թեմատիկաները, որոնց նվիրված առանձին բաժիններ չկան: Որևէ մեկն անկարևո՞ր է: Ո՛չ:
Բայց եթե էս բոլոր բաժինները ու դեռ մի բան էլ ավելի բացենք, ապա ուղղակի կխճճվենք բաժինների առատության մեջ: Դրա համար էլ որդեգրվել է ըստ պապանջի բաժիններ ունենալու սկզբունքը, որը, խոստովանում եմ, միշտ չի, որ հենց այդպես է գործում (ունենք բաժիններ, որոնք չեն գործածվում և կան պահանջված բաժիններ, որոնք ներկայումս չկան): Բայց բոլոր թեմատիկաների համար բաժիններ բացելը այսպես թե այնպես բացառվում է:

Peace
08.02.2012, 15:59
Բայց ո՞վ է ասում այսքանը միանգամից, որ խճճվեք, արանք-արանք խծկեք թող գնան: :)

Chuk
08.02.2012, 16:01
Բայց ո՞վ է ասում այսքանը միանգամից, որ խճճվեք, արանք-արանք խծկեք թող գնան: :)
Բա ես էլ եմ ասում, որ պետք չի բոլորը միասին, այլ նրանք, որոնք հիմնավորվել են, որ ակումբում պահանջարկ ունեն: Ես բոլորովին դեմ չեմ «Նորաձևություն» բաժնին: Ստեղծեք այլ բաժիններում հետաքրքիր թեմաներ, թող քննարկվի, որակով ու քանակով կերևան որ լավ քննարկումներ են, արդյունք տվող են, կքննարկենք բաժինը բացելու հարցը:

armen9494
08.02.2012, 16:49
Եթե իմ կարծիքը մի՜ քիչ կարևոր ա՝ ասեմ, որ դեմ եմ «Նորաձևություն» բաժին կամ ենթաբաժին բացելուն, որտև համոզված եմ, որ կգտնվեն լիքը մարդիկ, որ էդ թեմայում կսկսեն անկապ գլուխ գովալ ու իրանց թանկացնել, ինքնագովազդով զբաղվել մի խոսքով, երևալ գլամուռնի ու սծիլնի, մի բառով՝ գերժամանակակից: Եթե որոշ մարդիկ զգում են այդպիսի բաժնի-ենթաբաժնի անհրաժեշտություն՝ թող խումբ բացեն, այնտեղ կազմակերպեն իրենց քննարկումները՝ նեղ շրջանակում, իսկ ինձ, հասարակ մահկանացուիս, ով չի վազում նորաձևության հետևից, էդ վերնագրով թեման շատ է ու քիչ չէ՝ բաժնի կամ ենթաբաժնի անհրաժեշտություն չեմ տենսում: Շնորհակալություն ուշադրության համար

Ջոն ախպեր էն սերիալների թեման բացելուց առաջ էսի պիտի գրեիր:D

John
08.02.2012, 17:06
Ջոն ախպեր էն սերիալների թեման բացելուց առաջ էսի պիտի գրեիր:D
Արմեն ջան, ես ե՞րբ եմ որևէ սերիալի վերաբերող թեմա բացել :think

Varzor
14.02.2012, 18:55
Հարգելի Ամենատոր ջան, գործս քեզ է ընկել, խնդրում եմ արդար ու անաչառ պատասխանես:
(բանը հասավ դիվանբաշուն :)) )
Հազիվ, ուժերիս գերագույն լարումով, կատարել էի ակումբում կատարված ամենակարճ գրառումս` մի հատ սմայլիկ: Ու դրա համար տուգանվել եմ :o
(Մինչդեռ խրախուսում պիտի ստանայի :)))
Ըստ ակումբի կանոնադրության 2.2.6 կետի

2.2.6. Չեն ողջունվում անբովանդակ (միայն զգացմունքներ արտահայտող, միայն սմայլերից կամ բացականչական արտահայտություններից կազմված, գրանշանների իմաստից զուրկ խմբից կազմված և այլն) գրառումներ:

Հիմա ոնց է? "Չեն ողջունվումը" տուգանքի ենթակա է:?
Է մի ողջունեք, բայց մի էլ տուգանեք :pardon

Հ.Գ.
Առաջարկում եմ նոր կետ ավելացնել, կամ գոյությու ունեցող կաննոներից որևէ մեկը, որում կշեշտվի, որ Varzor-ին կարելի է կատարել կարճ գրառումներ, ինչպես նաև ոչ միայ կարելի է, այլև շատ ցանկալի է, սիկ որոշ դեպքերում` նույնիսկ պարտադիր:
Մարդը բան է հարցրել, ուզում եմ պատասխանել "Ոչ", ասում է "ձեր գրառումը 3 սիմվոլից կարճ է" :)) (մեջբերում ֆանտաստիկայի ոլորտից)

Chuk
14.02.2012, 23:29
Առաջարկում եմ նոր կետ ավելացնել, կամ գոյությու ունեցող կաննոներից որևէ մեկը, որում կշեշտվի, որ Varzor-ին կարելի է կատարել կարճ գրառումներ, ինչպես նաև ոչ միայ կարելի է, այլև շատ ցանկալի է, սիկ որոշ դեպքերում` նույնիսկ պարտադիր:
Տիր աստվածը մեզ պատգամել է, որ բոլորի նկատմամբ վերաբերմունքը լինի նույնը:

Ակումբում միայն սմայլերից կազված գրառումները չեն թույլատրվում ու դա, կարծում եմ, դա գիտես: Կանոնադրության մեջ նշված է «չեն ողջունվում» միայն այն պատճառով, որ որոշ բացառիկ թեմաներում կարողանանք դա թույլատրել, այնպիսի թեմաներում, ինչպիսին օրինակ «Զրուցարանն» է: Սակայն քանի-որ այդ ձևակերպումը որոշակի տարընթերցումներ է առաջացնում, չեմ բացառում, որ առաջիկայում կանոնադրության մեջ որոշ խմբագրական բնույթի շտկումներ կմտցվեն:

Varzor
15.02.2012, 10:40

Իսկ Տիր աստվածը գարեջրի հետ կապված ինչ է պատվիրել?

Rammstein
15.02.2012, 12:46
Հարց 1. Չուկ, ճարտարապետության վերաբերյալ թեմա ո՞րտեղ կարելի ա բացել, Դեսից-Դենիցո՞ւմ, թե՞ ավելի հարմար բաժին խորհուրդ կտաս: «Մշակույթ» կատեգորիայում հարմար թեմա չեմ գտնում:

Հարց 2. Երեկ ակումբում ինչ-որ բա՞ն ա փոխվել: Կտրուկ արագությունը մեծացել ա: Մինչեւ էդ համ էջերը շատ դանդաղ էին բեռնվում, համ էլ, արագ պատասխանի խմբագրիչը մոտս 90%-ով նորմալ չէր բեռնվում, առանց վերեւի բոլդ-մոլդի կոճակների էր մնում, հիմա խնդիրը ոնց որ թե վերացել ա:

Chuk
16.02.2012, 12:06
Իսկ Տիր աստվածը գարեջրի հետ կապված ինչ է պատվիրել?
Պատվիրել է գարեջրի հարցը չքննարկել «Հարցեր ադմինիստրացիային» թեմայում:

Հարց 1. Չուկ, ճարտարապետության վերաբերյալ թեմա ո՞րտեղ կարելի ա բացել, Դեսից-Դենիցո՞ւմ, թե՞ ավելի հարմար բաժին խորհուրդ կտաս: «Մշակույթ» կատեգորիայում հարմար թեմա չեմ գտնում:

Հարց 2. Երեկ ակումբում ինչ-որ բա՞ն ա փոխվել: Կտրուկ արագությունը մեծացել ա: Մինչեւ էդ համ էջերը շատ դանդաղ էին բեռնվում, համ էլ, արագ պատասխանի խմբագրիչը մոտս 90%-ով նորմալ չէր բեռնվում, առանց վերեւի բոլդ-մոլդի կոճակների էր մնում, հիմա խնդիրը ոնց որ թե վերացել ա:
Պատասխան 1. Կարծես թե ավելի համապատասխան բաժին չկա, բայց գուցե իմաստավորված է «Գեղարվեստ» բաժինը ավելի ընդլայնել, անվանափոխել ու դրանում ներառել նաև ճարտարապետությունը: Բայց առայժմ «Դեսից-Դենից»-ում բացիր:

Պատասխան 2. Ոչինչ չի փոխվել, Ռամշ:

Rammstein
16.02.2012, 22:05
Պատասխան 1. Կարծես թե ավելի համապատասխան բաժին չկա, բայց գուցե իմաստավորված է «Գեղարվեստ» բաժինը ավելի ընդլայնել, անվանափոխել ու դրանում ներառել նաև ճարտարապետությունը: Բայց առայժմ «Դեսից-Դենից»-ում բացիր:

Շատ լավ կլինի, եթե Գեղարվեստն ընդլայնվի:
Շնորհակալություն: Որ հիշեմ, թե ինչ թեմա(ներ) էի ուզում բացել, կբացեմ: :)

Chilly
01.03.2012, 14:31
Տեխնիկապես հնարավոր չի՞ ստեղծել դինամիկ հարցումներ, օրինակ՝ ինտերնետ պրովայդերից օգտվելու թեմայի համար, մարդ կա տարին մեկ փոխում ա իր պրովայդերին.. Կարծում եմ շատ այլ հարցերի շուրջ քվեարկություններում էլ ահագին լավ բան կլինի:

Chuk
01.03.2012, 14:49

Չգիտեմ դինամիկ ասելով ինչ նկատի ունես, բայց վԲուլի հնարավորություններով կարելի ա միայն նախկին հարցումը ջնջել ու նորը բացել, ինչն ավելի հաճախ արդարացված չէ:
Գուցե կան լրածրագրեր, որ ասենք թույլատրում են փոխել ընտրության սեփական տարբերակը, բայց ինձ չեն հանդիպել:

Chilly
01.03.2012, 14:57

լավ չի որ չկա տենց հնարավորություն, ուղղակի մտքովս անցավ, որ լավ կլիներ որ որոշ հարցումներում յուրաքանչյուրն իրավունք ունենար իր նախկին պատասխանը փոփոխելու... հիշի թե քանի քանի անգամ ա եղել, որ մարդիկ քվեարկել են հետո փոշմանել

Kuk
24.05.2012, 09:22
Երբվանից ա՞ ոռ բառը դառել ոչ նորմատիվ: Էն փաբի թեմայում գրածնմերս կամ վերականգնեք, կամ պատշաճ մեկնաբանեք, թե ինչի ա ջնջվել: Ամիսը մեկ կես տող բան եմ գրում, ու ինչ որ կամայականությունների արդյունքում ջնջվում ա արդեն որերորդ անգամ:

Chuk
24.05.2012, 11:39

Մի պահ եթե անգամ վերանանք նորմատիվ ու ոչ նորմատիվից (ես համարում եմ էդ բառը ոչ նորմատիվ, բայց նաև հասկանում, որոշ տեղերում իր «անփոխարինելիությունը»), ապա ուղղակի հասկանանք, որ էդ թեմայում էդ ոճի գրառումները բերում են միանշանակ կոնֆլիկտի: Ընդհանրապես էդ թեման ա ծերից-ծեր կոնֆլիկտային, բայց հիմա կա խնդիր այն հանդարտեցնելու, հետևաբար ուղղակի չենք թույլատրելու նման ոճի գրառումները, այն մնալու է ջնջված: Ու նենց էլ չի, որ հատընտիր քո գրառումներն են ջնջվել, վերջին էջում գերակշռում են ջնջված գրառումներն ու բոլորն էլ (նոր կարդացի) արժանի էին ջնջվելու, դեռ մի բան էլ ավելիի:

Kuk
24.05.2012, 14:30

Արտ ոնց չի դզում հոգնած կռուտիտները, լուրջ եմ ասում: Նույն ձև վերջերս էլ Վիստը իմ` թեմային վերաբերող գրառումը ջնջել էր, բայց նույն թեմայում ինքը թեմայից դուրս գրառում էր արել, անլուրջ, ու դա մնացել էր. սրան էլ մի բան մտածի, ասա, բայց էլի տենց վերևից ու լուրջ դեմքով, սենց դեպքերում տենց ա սազում: Հա, Արտգեոյի կողմից էն գրառումներիս մասին էլ ասա: Էն, որ ակումբի ադմինիստրատորը բացում ա բառիս բուն իմաստով տուֆտա թեմա, տուֆտա նախաբանով, ու հլը թեմայի տուֆտա լինելը շտկելուն միտված գրառումներն էլ ջնջում ա: Ու սենց հավիտենս հավիտենից:

Հենց չալարեմ լիքը կխորանամ: Քանի սկսել եմ ակումբ մտնել, գոնե էս թեմայով միքիչ խորանամ, մեկա ուրիշ թեմայով չի լինում գրել, որտև շատ ամաչկոտ աղջիկներ կան, որ տուտուզ բառից ամաչում են: Երևի ոչ տուտուզ ունեն, ոչ դա օգտագործում են, ոչ էլ գիտեն, թե դա ինչի համար ա, ինչ կարելի ա անել դրանով և այլն: Ծիծաղելի ա, ընդամենը;

Chuk
24.05.2012, 14:32
Արտ ոնց չի դզում հոգնած կռուտիտները, լուրջ եմ ասում: Նույն ձև վերջերս էլ Վիստը իմ` թեմային վերաբերող գրառումը ջնջել էր, բայց նույն թեմայում ինքը թեմայից դուրս գրառում էր արել, անլուրջ, ու դա մնացել էր. սրան էլ մի բան մտածի, ասա, բայց էլի տենց վերևից ու լուրջ դեմքով, սենց դեպքերում տենց ա սազում: Հա, Արտգեոյի կողմից էն գրառումներիս մասին էլ ասա: Էն, որ ակումբի ադմինիստրատորըտ բացում ա բառիս բուն իմաստով տուֆտա թեմա, տուֆտա նախաբանով, ու հլը թեմայի տուֆտա լինելը շտկելուն միտված գրառումներն էլ ջնջում ա: Ու սենց հավիտենս հավիտենից:

Հենց չալարեմ լիքը կխորանամ: Քանի սկսել եմ ակումբ մտնել, գոնե էս թեմայով միքիչ խորանամ, մեկա ուրիշ թեմայով չի լինում գրել, որտև շատ ամաչկոտ աղջիկներ կան, որ տուտուզ բառից ամաչում են: Երևի ոչ տուտուզ ունեն, ոչ դա օգտագործում են, ոչ էլ գիտեն, թե դա ինչի համար ա, ինչ կարելի ա անել դրանով և այլն: Ծիծաղելի ա, ընդամենը;
Ինձ մնում ա քեզ զգուշացնել, որ եթե համապատասխան թեմայում նորից նույն կերպ գրառումներ անես, ապա ստիպված ենք լինելու բաժնից կամ ֆորումից նախազգուշական ժամանակավոր արգելափակել: Բարի՛ քննարկումներ:

John
24.05.2012, 21:11
Դիյ փաբի պայթեցման թեմայում գրառում եմ արել, որը ջնջվել է թեմայից դուրս լինելու պատրվագով: ես գիտեմ որ էդ լուրջ թեմա է, բայց մանավանդ էդ շիկացած մթնոլորտում մի թեթև հումորը, չեմ զլանում շեշտել, ԱՆՎՆԱՍ հումորը, ավելորդ չէր իմ կարծիքով ու թեմային վերաբերում էր) ինչու՞ տալ 2 տուգանային միավոր, ես էլ ներվայնանամ, ինչու՞

VisTolog
24.05.2012, 21:21

Քո գրառումը ջնջվել է թեմայից դուրս լինելու պատճառով:

John
24.05.2012, 21:27
Քո գրառումը ջնջվել է թեմայից դուրս լինելու պատճառով:

Էդ հիմարների համա՞ր ես կրկնում;-) Շարունակում եմ պնդել որ թեմայից դուրս չէր:

VisTolog
24.05.2012, 21:39
Էդ հիմարների համա՞ր ես կրկնում;-) Շարունակում եմ պնդել որ թեմայից դուրս չէր:

Չէ, կրկնում եմ հետագա անիմաստ քննարկումից խուսափելու համար: Ես էդ գրառումը տեսա որպես թեմայից դուրս ու անիմաստ:

Jerry
30.05.2012, 20:14
Մի հարց, ֆորումի իկոնկաները կվերադառնան?

Chuk
30.05.2012, 20:41
Մի հարց, ֆորումի իկոնկաները կվերադառնան?
Հավանաբար այո:

Lion
31.05.2012, 20:01
Հարգելիա դմինիստրացիա - չեմ կարողանում նոր թեմա ստեղծել, ինչ-որ խնդիրներ կան? Նոր թեմայի էջը կիսաբաց կախում է ու վերջ:

Ուլուանա
31.05.2012, 20:05
Հարգելիա դմինիստրացիա - չեմ կարողանում նոր թեմա ստեղծել, ինչ-որ խնդիրներ կան? Նոր թեմայի էջը կիսաբաց կախում է ու վերջ:
Այո, տեխնիկական խնդիր է առաջացել։ Դեռ երեկվանից է նկատվել։ Հուսով ենք՝ շուտով կլուծվի։

Chuk
01.06.2012, 12:27
Հարգելիա դմինիստրացիա - չեմ կարողանում նոր թեմա ստեղծել, ինչ-որ խնդիրներ կան? Նոր թեմայի էջը կիսաբաց կախում է ու վերջ:
Որպես գլխավոր ԴՄԻՆ ուզում եմ տեղեկացնել, որ խնդիրն արդեն լուծված է: Շնորհակալություն Ներսեսին՝ հարցով զբաղվելու ու լուծելու համար:

Մյուս խնդիրները կշտկեմ առաջիկա օրերին: Մի քիչ գործերս թեթևանան, կզբաղվեմ:

Vaio
02.06.2012, 20:49
Կոչ եմ անում, վերջ տվեք: Ու խնդրում եմ ադմինիստրացիային զբաղվել այս հարցով:

Արտ ոնց չի դզում հոգնած կռուտիտները, լուրջ եմ ասում: Վիստը իմ` թեմային վերաբերող գրառումը ջնջել էր, բայց նույն թեմայում ինքը թեմայից դուրս գրառում էր արել, անլուրջ, ու դա մնացել էր. սրան էլ մի բան մտածի, ասա, բայց էլի տենց վերևից ու լուրջ դեմքով, սենց դեպքերում տենց ա սազում: Հա, Արտգեոյի կողմից էն գրառումներիս մասին էլ ասա: Էն, որ ակումբի ադմինիստրատորը բացում ա բառիս բուն իմաստով տուֆտա թեմա, տուֆտա նախաբանով, ու հլը թեմայի տուֆտա լինելը շտկելուն միտված գրառումներն էլ ջնջում ա: Ու սենց հավիտենս հավիտենից:

Դիյ փաբի պայթեցման թեմայում գրառում եմ արել, որը ջնջվել է թեմայից դուրս լինելու պատրվագով: ես գիտեմ որ էդ լուրջ թեմա է, բայց մանավանդ էդ շիկացած մթնոլորտում մի թեթև հումորը, չեմ զլանում շեշտել, ԱՆՎՆԱՍ հումորը, ավելորդ չէր իմ կարծիքով ու թեմային վերաբերում էր) ինչու՞ տալ 2 տուգանային միավոր, ես էլ ներվայնանամ, ինչու՞

Ադմինիստրացիան ինչ հարցովա զբաղվում, որ մի հատ էլ էս հարցով զբաղվի: Ադմինիստրացիան էնքան մտերմիկ հարաբերություններ ունի մոդերատորների հետ, որ իրան չի կարա թույլ տալ ու չեղյալ համարել մոդերատորների որոշումները, այստեղից էլ ստացվում է, որ մոդերատորները ինչ ուզեն կանեն!

Smokie
02.06.2012, 21:56
Ճիշտն ասած այս խնդիրը վաղուց եմ իմ մոտ տեսել ակումբում...

Հաճախ նոր պարբերությունները չեն ընդունվում, գրառմանս մեջ հաջորդ տողից սկսվող բառը կպած է լինում նախորդ տողի վերջին բառին: Ուրիշների մոտ է՞լ է երբեմն այդպես լինում::think

Rammstein
03.06.2012, 00:52

Կասե՞ս` նոր պարբերությունը չըդունվելը ինչ ա նշանակում, Enter ես տալիս չի իջնո՞ւմ հաջորդ տող: :think

Chuk
03.06.2012, 01:43
Մոդերատորական. թեման վերաբացվել է: Խնդրահարույց, բայց այս թեամային չառնչվող հարցով կզբաղվեմ թեմայից այն կողմ:

Chuk
03.06.2012, 01:47
Ադմինիստրացիան ինչ հարցովա զբաղվում, որ մի հատ էլ էս հարցով զբաղվի: Ադմինիստրացիան էնքան մտերմիկ հարաբերություններ ունի մոդերատորների հետ, որ իրան չի կարա թույլ տալ ու չեղյալ համարել մոդերատորների որոշումները, այստեղից էլ ստացվում է, որ մոդերատորները ինչ ուզեն կանեն!
Ցավոք սրտի սա ոչ թե ադմինիստրացիային ուղղված հարց է, այլ հռետորական հարց կամ հայտարարություն, որը չի ակնկալում պատասխան: Սակայն նորից ցավոք սրտի սա որպես թեմայից դուրս որակելն ու ջնջելը, ինչը միակ արդարացի որոշումն է այս դեպքում, շահարկվելու է ու ներկայացվելու որպես քննադատական խոսքի արգելում, դրա համար սահմանափակվում եմ հայտարարելով, որ սա հերթական մերկապարանոց գրառումն է, որը տիպիկ և հատուկ է գրառման հեղինակին: Նաև հայտարարում եմ, որ հաջորդ թեմայից դուրս գրառումները չեմ զլանալու արժանի կերպով տուգանել ու ջնջել՝ չմտածելով արձագանքի ցանկացած տիպի մասին:

Smokie
03.06.2012, 11:53
Կասե՞ս` նոր պարբերությունը չըդունվելը ինչ ա նշանակում, Enter ես տալիս չի իջնո՞ւմ հաջորդ տող: :think

Գրառելուց իջնում ա Ավետ ջան, բայց երբ «Արագ պատասխանում եմ» տողերը իրար կպած են լինում:8

Rammstein
03.06.2012, 13:16
Գրառելուց իջնում ա Ավետ ջան, բայց երբ «Արագ պատասխանում եմ» տողերը իրար կպած են լինում:8

Իսկ դու ընդլայնված խմբագրիչից (WYSIWYG) ե՞ս օգտվում: Եթե այո, փորձիր անջատել ու էդպես փորձել: Անջատելու համար սեղմիր խմբագրիչի վերեւի շարքի ամենաձախ կոճակը` «Switch Editor to Source Mode».
Ես WYSIWYG-ից միայն աղյուսակ սարքելիս եմ օգտվում, քանի որ դեռ թերություններ ունի, մասնավորապես տեքստը նշելու հետ կապված, բայց կոնկրետ քո ասած թերությունը ինձ չի հանդիպել:

eduard30
03.06.2012, 14:07
Հարգելիա ադմինիստրացիա խնդրում եմ օգնել, հայերեն միացնելու վահանակ չունեմ, չեմ կարող գրել հայերեն:

Chuk
03.06.2012, 14:09
Հարգելիա ադմինիստրացիա խնդրում եմ օգնել, հայերեն միացնելու վահանակ չունեմ, չեմ կարող գրել հայերեն:
Թարմացումից հետո այդ հնարավորություն դեռ չի ավելացել, շուտով կավելացվի ու հասանելի կլինի բոլորին: Առաջարկում եմ մինչ այդ օգտվել www.hayeren.am կայքից, այնտեղ գրել հայերեն ու պատճենել այստեղ (copy-paste): Ներողություն եմ խնդրում պատճառած անհարմարության համար:

eduard30
03.06.2012, 14:25

Շնորհակալ եմ:

Mephistopheles
08.06.2012, 22:06
Հարգելի Ադմինիստրացիա,

կարծեմ մեկը ուզում էր ճարտարապետության թեմա բացել… մտածեցի ու եկա հետևյալ եզրակացության…

Ճարտարապետությունը որևէ բաժնի մեջ չի կարող մտնել որովհետև այն ոչ արվեստ ա, ոչ էլ գիտություն… ավելի շուտ նա այդ երկու բնագավառներն էլ ընդգրկում ա գումարած քաղաքականություն, փիլիսոփայություն և հասարակագիտություն… ունի նաև պատմական ասպեկտ… միշտ էլ ճարտարապետությունը դիտվել ա առանձին բոլոր բնագավառներից…

եթե բացվում է Ճարտարապետական բաժին ապա այն պետք ա ընդգրկի.

1. շինարարական արվեստ, ինժիներություն
2. պատմական
3. տիպոլոգիա

… և էլի մի շարք թեմաներ… հլա լավ չեմ մտածել …

եթե կա հավանականություն բացել բաժին, ասեք շարունակեմ մտածել…

Աշոտ Երկաթ
15.06.2012, 14:37
http://bit.am/pictures/images/capturkek.jpg

http://bit.am/pictures/images/capturfrf.jpg

Hayk Avetisyan
14.09.2012, 11:09
1. Չնայած ինտերնետի մեծ արագությանը ինչու է ակումբի սայթը միշտ դանդաղ բացվում, ոնց որ 3ds max բացվի:
2. Վերականգնեք ակումբի հին տեսքը, որ ամեն թեմայի դիմաց համապատասխան նկար էր դրած, համ հարազատ էր համել հեշտ էր գտնելը:
3. Հետաքրքիր ա ինոչու սեփական գրառմանը հնարավորություն կա տեղեկացնել վատ գրառման մասին բայց նույն հաջողությամբ վաչկանիշ տալու հնարավորություն չկա, լօլ :D

VisTolog
14.09.2012, 11:18

1. Ինձ մոտ միշտ արագա` Hi line, Ucom, Orange
2. :pardon
3. Կարողա սխալ կամ սխալներով գրառում ես անում ու տեղեկացման համակարգով խնդրում ես ուղղել կամ ջնջել:

Վահե-91
14.09.2012, 11:27
3. Կարողա սխալ կամ սխալներով գրառում ես անում ու տեղեկացման համակարգով խնդրում ես ուղղել կամ ջնջել:
նույն հաջողությամբ կարող ա մի հատ ընտիր գրառում եմ անում, չկարենա՞մ վարկանիշ տամ :D

ivy
21.09.2012, 16:20
«Կոնֆերանսներ, սեմինարներ, թրեյնինգներ» թեման ո՞ր բաժնում արժի բացել: «Կրթություն»-ում կլինի՞:

ivy
21.09.2012, 16:29
Դե ես Կրթություն-ում եմ բացում, եթե հարմար չլինի, տեղափոխեք հետո:

Chuk
21.09.2012, 16:43
Դե կամ էդտեղ պետք ա լիներ, կամ հայտարարություններում, ես ավելի հակված եմ «Կրթություն» բաժնում թողնելուն:

ivy
05.10.2012, 19:30
Մի հարց ունեմ՝ կապված անտեսվածների ցուցակի հետ: Եթե որևէ անդամ իմ անտեսվածների ցուցակում է, ապա դա անդրադառնում է միայն նրա գրառումները չտեսնելու վրա՞, թե՞ նաև ընդհանրապես չեմ տեսնի նրա մականունը ակումբի ներքևում՝ այդ պահին օնլայն անդամների ցուցակում կամ այնտեղ, որտեղ երևում են վերջին քսանչորս ժամվա այցելությունները:

Chuk
05.10.2012, 19:34

Օնլայն անդամների ցուցակում մականունը պետք է որ երևա (եթե իհարկե թաքնված տարբերակով չի մտնում): Բայց խոստովանեմ, որ չեմ փորձարկել, պարզապես ըստ նախատեսվածի վերաբերում է գրառումները փակ տեսնելուն ու նամակներ չստանալուն:

ivy
04.11.2012, 02:44
Ժողովուրդ, քանի որ ակումբում մի բուռ մարդ ենք մնացել (էն կողքից սուսուփուս հետևողները ու յանիմ մենք ստեղ չենք ձև անողները օյին չեն), չե՞ք կարծում, որ կարելի է «հինգ հոգու վարկանիշ տվեք, որ նորից էն ընտրյալին վարկանիշ տաք» կանոնը հանել: Մի տեսակ արդեն հեշտ չի էդ հինգ հոգուն գտնելը...

Աթեիստ
04.11.2012, 03:09

Գերագույնը ձենդ լսի, հա՜։

Smokie
04.11.2012, 19:40

Համամիտ եմ ivy-ի հետ::aha Ես էլ եմ մեկ-մեկ որ ուզում վարկանիշ տալ, չի լինում, սրտիս դարդ ա լինում:))

dvgray
04.11.2012, 23:04
Գերագույնը ձենդ լսի, հա՜։
իսկ էտ ինչներիտ ա՞ պետք էտ անտեր վարկանիշը: իրար գովելու բան ունեք, գովացեք նամակներով: ինչի՞ էք ըտենց մտահոգված վարկանիշի համար

One_Way_Ticket
04.11.2012, 23:15
իսկ էտ ինչներիտ ա՞ պետք էտ անտեր վարկանիշը: իրար գովելու բան ունեք, գովացեք նամակներով: ինչի՞ էք ըտենց մտահոգված վարկանիշի համար
Վարկանիշով հարմար է։ Կտտացնում ես գրառման վրա, հավաքում տեքստը, սեղմում կոճակը։ Նամակ գրելու դեպքում քայլերի քանակը շատ ավելի մեծ է :)

Աթեիստ
04.11.2012, 23:31
իսկ էտ ինչներիտ ա՞ պետք էտ անտեր վարկանիշը: իրար գովելու բան ունեք, գովացեք նամակներով: ինչի՞ էք ըտենց մտահոգված վարկանիշի համար

1. նամակի դեպքում մի հատ էլ պտի բացատրես, թե որ գրառման մասին ա խոսքը:
2. Վարկանիշ ստանալն ավելի հաճելի ա :-)

Smokie
20.11.2012, 12:07
Ակումբում իմ ստացած վարկանիշների հղման վրա որ կտտացնում եմ, բերում ա համապատասխան գրառումը, իսկ ինչու՞ իմ տված վարկանիշները նույն ձեւով չեն աշխատում, բերում ա դեպի թեմայի առաջին գրառումը:8

Rammstein
20.11.2012, 13:28

Ղեկավարման վահանակում եթե ուշադիր նայես, քո տված վարկանիշների ցուցակը երկու անգամ է երեւում: Առաջինում հղումները սխալ են, երկրորդում` ճիշտ են (ի դեպ` ես էլ հենց նոր պարզեցի):

Smokie
20.11.2012, 14:01
Ասա ինչի՞ շուտ չէիր տալիս էս հարցը:( Ավելի քան մի տարի ա էդ պրոբլեմը տեսնում եմ մի հատ ձեն չես հանում: Ափսոսացի անցած ժամանակը::D
Համ էլ, ասածիցդ հետո նայում եմ ղեկավարման վահանակում ու մտածում, «Ես էլ ասեմ էս իմ տված վարկանիշները ինչքա՜ն շատ են, որ էսքաա՜ն, պիտի իջնես, մինչեւ ծերին հասնես:D»

Chuk
20.11.2012, 14:48
Ղեկավարման վահանակում եթե ուշադիր նայես, քո տված վարկանիշների ցուցակը երկու անգամ է երեւում: Առաջինում հղումները սխալ են, երկրորդում` ճիշտ են (ի դեպ` ես էլ հենց նոր պարզեցի):

հը՞ :o

Universe
20.11.2012, 14:59
հը՞ :o
Ես ինչ հիշում եմ տենցա

Rammstein
20.11.2012, 15:22
Ես ինչ հիշում եմ տենցա

Առաջ ուրիշ էր: Մի հատ ցուցակ էր երեւում` էլի սխալ հղումներով, բայց կարելի էր հղումը բացել, մեջի մի հատ «&»-ը փոխարինել «?»-ով ու կաշխատեր: Հիմա ակումբի համակարգի վերջի թարմացումցից հետո սենց ա:

հը՞ :o

Հա Արտ, մեկ էլ, եթե չես նկատել, ասեմ, որ վերջին թարմացումից հետո ակումբի գույները մի թեթեւ խառնվել են: Որ ուղղեիր չէր խանգարի: :))

Sambitbaba
20.11.2012, 20:58
Երբ սեղմում ես վարկանիշ տվողի անվան վրա, բացվում է նրա մի էջը /անձնագի՞ր/, որտեղ կա նրան անմիջապես պատասխանելու հնարավորություն, "Այցելուի հաղորդագրություններ": Բայց շատերի մոտ ես չեմ գտնում այդ "Այցելուի հաղորդագրությունները": Այդ դեպքում, ինչպե՞ս կարելի է անմիջապես պատասխանել նրան:

Ambrosine
21.11.2012, 02:13

Ակումբի այժմյան տեսքը մեկ-մեկ ինձ էլ է շփոթության մեջ գցում: Նախկինում անձնագիրը բացելիս միանգամից այցելուի հաղորդագրություններն էլ էր բերում, իսկ հիմա առաջինը բերում է "Իմ անցուդարձը", մենք պետք է ընտրենք "այցելուի հաղորդագրությունները", որ նոր բացվի: Բայց եթե այդ կոճակը չկա, ուրեմն տվյալ ակումբցին փակել է իրեն այցելուի հաղորդագրություն թողնելու հնարավորությունը: Մնում է մեկ տարբերակ` անձնական նամակ ուղարկելը: Յուրաքանչյուրի անձնագրում` անձնագրի լուսանկարի տակ, կա "Ուղարկել նամակ" հրահանգը: Կամ էլ նույնիսկ որևէ թեմայում նրա մականվան վրա մկնիկի ձախ կոճակով կտացնում եք, բացվում է պատուհան, որից ընտրում եք "նամակ" հրահանգը: Մի վերջին տարբերակ էլ կա` վարկանիշին վարկանիշով պատասխանելը :)):

հ.գ. որոշ ակումբցիներ իրենց տվյալներում նշում են նաև մեյլ, սկայպի անուն... կարող եք նաև դրանք օգտագործել:

Sambitbaba
21.11.2012, 12:17

Շատ շնորհակալ եմ, Աստղ ջան: Ճիշտն ասած, նամակով մեկ-մեկ պատասխանում եմ: Բայց վարկանիշին նամակով պատասխանելը գիտե՞ս ինչ է հիշեցնում: Անկոչ հյուրի. քեզ չեն հրավիրել, իսկ դու հյուր ես գնում…

Smokie
30.11.2012, 16:23
Ակումբում հնարավոր է՞ նայել ցանկացած թեմայի ռեյտինգային աստիճանը: Ի նկատի ունեմ էջի սկզբում նշվող «Թեմայի գնահատական»ը: Երբեմն նմանատիպ գրառումներ են հանդիպում «այս թեմայի գնահատականը բարձր ա,» կամ նման մի բան:8

Chilly
30.11.2012, 16:29
Իսկ էս բաժնում կարելի ա՞ սենց հարց տալ.
Հարգելի ադմինիստրացիա, ո՞նց եք :))

Windows 7
30.11.2012, 19:21
անձնագիրը բացելիս բերում է "Իմ անցուդարձը";
եվ Ֆայրֆոքս բրաուզերը քցումա;
ինետ կապը անջատվումա;

Ինչ անեմ՞;

Ambrosine
30.11.2012, 19:54
Ակումբում հնարավոր է՞ նայել ցանկացած թեմայի ռեյտինգային աստիճանը: Ի նկատի ունեմ էջի սկզբում նշվող «Թեմայի գնահատական»ը: Երբեմն նմանատիպ գրառումներ են հանդիպում «այս թեմայի գնահատականը բարձր ա,» կամ նման մի բան:8
Նախկինում, երբ թեման գնահատում էինք, նրա անվան կողքին երևում էր, թե քանի աստղ ունի, քանիսն են քվեարկել: Հիմա այդ ֆունկցիան ոնց-որ չկա:

Windows 7
22.12.2012, 18:26
իսկ ի՞նչպես են անունը փոխում և որտեղ;

ամենայն հարգանքներով

http://www.akumb.am/showthread.php/43489-%D4%B1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80

կարելի ա՞

Tiger29
23.12.2012, 15:01
Բարև Ձեզ հարգելի ադմինիստրացիա: Հարցս ընդհանուր եմ տալիս, բայց կարծում եմ Chuk-ը կպատասխանի, էնպես որ հիմնականում դիմելու եմ իրեն:

Գրածս քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև մոտենում են նախագահական ընտրությունները, բայց հարցս այս բաժնում կտամ, քանի որ այն հիմնականում վերաբերվելու է ակումբի կառավարմանը և կարծում եմ ամենամեծ փորձը քեզ է պատկանում:
Անընդհատ տարբեր լուծումներ ես առաջարկում մեր երկիրը <<վատ>> վիճակից հանելու համար, փորձում ես գտնել մեղավորներ: Իսկ ինչ ես կարծում հեշտ է կառավարել, թեկուզ շատ փոքր, բայց շատ բաներով երկրին նման ակումբի կառավարումը?
Այսօր նայում եմ <<Նայել կայքի լիդերներին (http://www.akumb.am/showgroups.php)>> բաժինը: Նրանք ակումբը կառավարողներն են, բայց խնդրում եմ ասես, երբ են վերջին անգամ գործ արել`?

Ariadna

Բաժիններ: Հոգեբանություն և փիլիսոփայություն

Artgeo

Բաժիններ: Հայտարարություններ, Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ (Բիլայնի նորություններից բացի)

Cassiopeia

Բաժիններ: Կենցաղ, Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա

Kita

Բաժիններ: Երաժշտություն

Monk

Բաժիններ: Կրոն

VisTolog

Բաժիններ: Դեսից - Դենից (վերջերս չեմ նկատել)

Ծով

Բաժիններ: Ստեղծագործողի անկյուն

ԿԳԴ

Բաժիններ: Գեղարվեստ

Հայկօ

Բաժիններ: Խաղեր, Կինո, Թատրոն (վերջերս ակտիվացել է, բայց որպես անդամ)

Ֆոտոն

Բաժիններ: Հոգեբանություն և փիլիսոփայություն

վերը նշված անդամները:

Նաև նշեմ լավ կողմը, որ <<աշխատանք>> նկատել եմ`

Astgh

Բաժիններ: Սպորտ

Chuk

Բաժիններ: Առաջարկություններ և դիտողություններ, Գեղարվեստական գրականություն, Գիտական գրականություն, Գրականություն, Գրքերի աշխարհ, Համակարգչային գրաֆիկա, Հայերեն տերմինաբանություն, Չուկչստան, Ստեղծագործողի անկյուն

Jarre

Բաժիններ: Կրոն (Այս բաժնից շատ տեղեկություններ չունեմ)

Moonwalker

Բաժիններ: Կրոն, Քաղաքականություն

Rammstein

Բաժիններ: Ժամանց

Աթեիստ

Բաժիններ: Ծրագրավորում, Համակարգիչ, Համակարգչային գրաֆիկա, Համակարգչային ծրագրեր, Հեռահաղորդակցություն, Վեբ

Ձայնալար

Բաժիններ: Ժամանց, Քաղաքականություն (մեկ-մեկ)

Ուլուանա

Բաժիններ: Զվարճալի, Լեզուներ, Հայերեն

Ռուֆուս

Բաժիններ: Երաժշտություն, Երկիր մոլորակ, Կինո, Թատրոն

տվյալ անդամների գործողություններում:

Գիտեմ, շատերը ընկերներ են, մյուսները հուսալի մարդիկ են, բայց երբ հարցը վերաբերվում է ուրիշներին <<կառավարելուն>> կարծում եմ այս բաները պիտի հաշվի չառնվի: Թե չէ հիմա նույն սկզբունքով էլ մեր երկրի կառավարումն է:

Ուզում եմ հարցս կրկնել, հեշտ է կառավարելը? :)

Հ.Գ. Արշակ Սադոյանը շատ լավ պատգամավոր էր, խոսում էր միայն արդար բաներ: Ուզում էր ամեն ինչ լավացնել: Սակայն նրան չհավատացին և դուրս թողեցին համակարգից: Ափսոս...
Այսօր նայում էի ՄագԱվտո հաղորդումը: Հյուրը Սադոյանն էր: Տեխզննման կտրոնը չուներ, Ապպայի վավերականության ժամկետը անցել էր, ընթացքի ժամանակ էլ հեռախոսով էր խոսում, որովհետև կարևոր զանգ էր ստացել: Չէր կպցնում կտրոնները, որովհետև իրեն երբ կանգնեցնում էին, ճանաչում էին, ամաչում էին, բաց էին թողնում: Ափսոս որ նոր տեսախցիկները իրեն չեն ճանաչում:
Մտածում եմ ինչ լավ կապրեինք, եթե երկիրը կառավարեր <<ազնիվ ու արդար>> Սադոյանը:

Chuk
23.12.2012, 15:07
Ողջույն Tiger29 :) Դու ուզում ես մոդերատո՞ր դառնալ :))

հ.գ. Մոդերատորներից յուրաքանչյուրը հրաշալի մոդերատոր է: Նրանցից որևէ մեկը չի ընտրվել ԽԾԲ տարբերակով, այլ ընտրվել է իր մարդկային որակների, թեմային տիրապետելու, ֆորումի գործիքներին տեխնիկապես լավ տիրապետելու, կանոնադրությունն իմանալու ու դրան հետևելու, այլ պատճառներով: Շատերը նշանակվել են ոչ թե իմ կողմից, այլ ընտրվել քվեարկությամբ, ակումբցիների կողմից: Այո՛, այսօր այդ մոդերատորներից շատերը պասիվ են, ոմանք ընդհանրապես չեն մտնում ֆորում: Դրա համար շուտով կլինեն մոդերատորական փոփոխություններ: Նշեմ, որ քո «դիտարկումները», թե ով է գործ արել, ով ոչ, չեմ նայել, քանի որ դու անհրաժեշտ ինֆորմացիային չես տիրապետում, միայն տեսնում ես դրա մի շերտը, հետևաբար քո դիտարկումներն էլ կարող է կիլոմետրերով հեռու լինեն: Ինչպես նաև մտադիր չեմ որևէ մի կոնկրետ մոդերատորի խնդրին անդրադառնալ, այլ տվեցի ընդհանրական պատասխան: Բարի քննարկումներ:

Chuk
23.12.2012, 15:08
իսկ ի՞նչպես են անունը փոխում և որտեղ;

ամենայն հարգանքներով

http://www.akumb.am/showthread.php/43489-%D4%B1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80

կարելի ա՞

Ոչ: Քեզ չի կարելի:

Tiger29
23.12.2012, 15:28
Ողջույն Tiger29 :) Դու ուզում ես մոդերատո՞ր դառնալ :))

հ.գ. Մոդերատորներից յուրաքանչյուրը հրաշալի մոդերատոր է: Նրանցից որևէ մեկը չի ընտրվել ԽԾԲ տարբերակով, այլ ընտրվել է իր մարդկային որակների, թեմային տիրապետելու, ֆորումի գործիքներին տեխնիկապես լավ տիրապետելու, կանոնադրությունն իմանալու ու դրան հետևելու, այլ պատճառներով: Շատերը նշանակվել են ոչ թե իմ կողմից, այլ ընտրվել քվեարկությամբ, ակումբցիների կողմից: Այո՛, այսօր այդ մոդերատորներից շատերը պասիվ են, ոմանք ընդհանրապես չեն մտնում ֆորում: Դրա համար շուտով կլինեն մոդերատորական փոփոխություններ: Նշեմ, որ քո «դիտարկումները», թե ով է գործ արել, ով ոչ, չեմ նայել, քանի որ դու անհրաժեշտ ինֆորմացիային չես տիրապետում, միայն տեսնում ես դրա մի շերտը, հետևաբար քո դիտարկումներն էլ կարող է կիլոմետրերով հեռու լինեն: Ինչպես նաև մտադիր չեմ որևէ մի կոնկրետ մոդերատորի խնդրին անդրադառնալ, այլ տվեցի ընդհանրական պատասխան: Բարի քննարկումներ:

Չէ չեմ ուզում մոդերատոր դառնալ, որովհետև գիտակցում եմ այդ պատասխանատվությունը:

Փաստորեն մենք տարբեր բաներից խոսեցինք: Չէի իմանում, որ մոդերատորը էնպիսի բաներ է անում, որոնք անդամները պիտի չզգային:
Քո ասած պատճառը հասկանալով, ես չխոսեցի ավագ մոդերատորների ու Ադմինիստրատորների մասին, որովհետև Արշակը ինչ-որ ձևով կարող է օգուտ տալիս է ֆորումին, կամ ասենք Testik-ով (որը զգացել եմ դու ես), կարող է ասենք ֆորում է մտնում Philosopher (http://www.akumb.am/member.php/3301-Philosopher)-ը ու որոշ գործեր է կատարում, որը մենք չենք տեսնում:

Հ.Գ. Ֆորումը ստեղծվել է 2006-ին, ես գրանցվել եմ 2007-ին: Այնքան էլ նոր անդամ չեմ: Որոշ բաներից տեղյակ եմ: ( Զատո մի սռոկ էլ ունեմ վրես :):) )

Malxas
23.12.2012, 15:29
Մի անձնական խնդրանք ադմինիստրացիային:
Խնդրում եմ պատմության բաժնում եռանդուն, հավեսը տեղը մոդերատոր նշանակել:

Chuk
23.12.2012, 15:42
Չէի իմանում, որ մոդերատորը էնպիսի բաներ է անում, որոնք անդամները պիտի չզգային:
Փաստորեն բացարձակապես նշանակություն չունի, թե քանի տարի է ակումբում գրանցված ես: Այո՛, մոդերատորների գործողությունները կարող են նաև այնպիսիք լինել (և են), որ դու կամ այլ անդամներ չզգաք, չիմանաք դրա մասին: Նորից բարի քննարկումներ եմ մաղթում, ես իմ գրածին ավելացնելու բան չունեմ ;)

Tiger29
23.12.2012, 18:58
Պատասխանը այդպես էլ չտվեցիր`

Ուզում եմ հարցս կրկնել, հեշտ է կառավարելը? :)

Բացի այդ էլ ես ենթատեքստը արդեն գրել էի, որը քաղաքական էր, բայց դու որոշեցիր նոր ենթատեքստ փնտրել, որը իմ մոդերատոր դառնալն էր:

Փաստորեն բացարձակապես նշանակություն չունի, թե քանի տարի է ակումբում գրանցված ես: Այո՛, մոդերատորների գործողությունները կարող են նաև այնպիսիք լինել (և են), որ դու կամ այլ անդամներ չզգաք, չիմանաք դրա մասին: Նորից բարի քննարկումներ եմ մաղթում, ես իմ գրածին ավելացնելու բան չունեմ ;)
Փաստորեն մեր նախարարները ևս լավ են աշխատում, որովհետև իրանցից շատերի աշխատանքը մենք չենք տեսնում, բայց դա կարևոր չի, որովհետև նրանք այնպիսի բաներ են անում, որոնք մենք պետք է չզգանք էլ:

Ես նույնպես քեզ մաղթում եմ բարի կառավարում և հաճելի քննարկումներ: Առայժմ ;)

Chuk
23.12.2012, 19:02
Պատասխանը այդպես էլ չտվեցիր`

Բացի այդ էլ ես ենթատեքստը արդեն գրել էի, որը քաղաքական էր, բայց դու որոշեցիր նոր ենթատեքստ փնտրել, որը իմ մոդերատոր դառնալն էր:

Փաստորեն մեր նախարարները ևս լավ են աշխատում, որովհետև իրանցից շատերի աշխատանքը մենք չենք տեսնում, բայց դա կարևոր չի, որովհետև նրանք այնպիսի բաներ են անում, որոնք մենք պետք է չզգանք էլ:

Ես նույնպես քեզ մաղթում եմ բարի կառավարում և հաճելի քննարկումներ: Առայժմ ;)
Այս թեման նախատեսված չէ քաղաքական քննարկումների համար: Երկրի կառավարման ու ֆորումի կառավարման միջև, նախարարների ու մոդերատորների միջև համեմատությունն անցկացնելն աբսուրդ է: Ես դիտավորյալ չեմ անդրադարձել հարցի քաղաքական կողմին, քանի որ այն այս թեմայի տեղը չէ, համեմատություններն ու զուգահեռները անիմաստ ու սխալ են: Բարի՛ քննարկումներ:

Վոլտերա
23.12.2012, 19:15
Ինձ հետաքրքիր ա ակումբում շնորհակալություն բառի փոխարեն չէր սազի ավելի շատ հավանեցի, շնորհակալությունը մի քիչ նեղ պարագաներում ա տեղին:think

Tiger29
23.12.2012, 19:21
Այս թեման նախատեսված չէ քաղաքական քննարկումների համար: Երկրի կառավարման ու ֆորումի կառավարման միջև, նախարարների ու մոդերատորների միջև համեմատությունն անցկացնելն աբսուրդ է: Ես դիտավորյալ չեմ անդրադարձել հարցի քաղաքական կողմին, քանի որ այն այս թեմայի տեղը չէ, համեմատություններն ու զուգահեռները անիմաստ ու սխալ են: Բարի՛ քննարկումներ:

Հիմա ցավոք սրտի դուրս ա գալիս, որ գրում ենք միայն գրելու համար, բայց դե ես էլ պիտի տակ չմնամ: Ինչ անեմ:
Որ դու գտնում ես սխալ են համեմատությունները, դա ընդամենը քո կարծիքն է, որովհետև ես էլ գտնում եմ, որ դրանք շատ ճիշտ են: Ու նույն ձևի էլ կարելի ա ասել, որ ընտանիքն ու հայրենիքը նույնպես տարբեր բաներ են ու աբսուրդ ա դրանք համեմատելը, երբ ասում ես հայրենիքս առաջին հերթին ընտանիքս է: Եթե փոքր խումբը չես կարողանում կառավարել, դա նշանակում է, որ տվյալ մարդը պետությունն էլ չի կարող կառավարել:

Հ.Գ. Ես թեմայից չէի շեղվել, հարցս մոդերատորներին էր վերաբերում, գրեցիր որ մոտ ապագայում կլինեն փոփոխություններ: Սպասենք և կտեսնենք ինչ է նշանակում մոտ ապագա, որովհետև դեռ հույսներս չենք կորցրել, որ մոտ ապագայում նորից ծովից-ծով Հայաստան ենք ունենալու: (Էստեղ ենթատեքստեր չկան:) )

Վահե-91
23.12.2012, 19:36
Ինձ հետաքրքիր ա ակումբում շնորհակալություն բառի փոխարեն չէր սազի ավելի շատ հավանեցի, շնորհակալությունը մի քիչ նեղ պարագաներում ա տեղին:think
հավանեցի նշանակում ա Like, իսկ լայքը ակումբում հարամ ա, հա՛րամ :D

Tiger29
5 տարվա մեջ 66 գրառում ես արել, թե ի՞նչի ա քեզ հուզում մոդերատորների հարցը :}

Վոլտերա
23.12.2012, 19:41
հավանեցի նշանակում ա Like, իսկ լայքը ակումբում հարամ ա, հարա՛մ :D

Tiger29
5 տարվա մեջ 66 գրառում ես արել, թե ի՞նչի ա քեզ հուզում մոդերատորների հարցը :}

Դե մեկ ա անհասկանալի ա, թե ինչի հենց Շնորհակալություն:think

Chuk
23.12.2012, 20:27
Ինձ հետաքրքիր ա ակումբում շնորհակալություն բառի փոխարեն չէր սազի ավելի շատ հավանեցի, շնորհակալությունը մի քիչ նեղ պարագաներում ա տեղին:think

Եթե սկսենք ուսումնասիրել բոլոր դեպքերը, կտեսնենք, որ «Շնորհակալությունը» օգտագործվում է ամենատարբեր նպատակներով: Ոմանք հենց քո ասած հավանելու համար, ոմանք հենց շնորհակալություն հայտնելու, ոմանք որ ցույց տան, որ ի գիտություն են ընդունել գրառումը, ոմանք որպես համաձայնության նշան և այլն: Տերմին, որն այս բոլոր երևույթները կարտահայտի չեմ գտել, դրա համար սահմանափակվել եմ ընդամենը տվյալ համակարգի օրիգինալում օգտագործվող տերմինի (Thank You)-ի թարգմանությամբ:

Վոլտերա
23.12.2012, 20:28

Շնորհակալություն:))

Chuk
23.12.2012, 20:30
Հիմա ցավոք սրտի դուրս ա գալիս, որ գրում ենք միայն գրելու համար, բայց դե ես էլ պիտի տակ չմնամ: Ինչ անեմ:
Որ դու գտնում ես սխալ են համեմատությունները, դա ընդամենը քո կարծիքն է, որովհետև ես էլ գտնում եմ, որ դրանք շատ ճիշտ են: Ու նույն ձևի էլ կարելի ա ասել, որ ընտանիքն ու հայրենիքը նույնպես տարբեր բաներ են ու աբսուրդ ա դրանք համեմատելը, երբ ասում ես հայրենիքս առաջին հերթին ընտանիքս է: Եթե փոքր խումբը չես կարողանում կառավարել, դա նշանակում է, որ տվյալ մարդը պետությունն էլ չի կարող կառավարել:

Հ.Գ. Ես թեմայից չէի շեղվել, հարցս մոդերատորներին էր վերաբերում, գրեցիր որ մոտ ապագայում կլինեն փոփոխություններ: Սպասենք և կտեսնենք ինչ է նշանակում մոտ ապագա, որովհետև դեռ հույսներս չենք կորցրել, որ մոտ ապագայում նորից ծովից-ծով Հայաստան ենք ունենալու: (Էստեղ ենթատեքստեր չկան:) )

Լսիր, Tiger29, ես հայտ չեմ ներկայացրել երկիրը կառավարելու, իսկ թե ինչքանով եմ կառավարում ակումբը, կարող ես ունենալ քո կարծիքը, որը կարող է չհամընկնել բազում ուրիշների կարծիքների հետ: Եթե իմ հետ կապված հարցեր ունես, կարող ես գրել նամակով կամ համապատասխան թեմաներում, հարմար կգտնեմ, կպատասխանեմ, չէ՝ կանտեսեմ: Այս թեման նախատեսված չէ իմ անձի, իմ քաղաքական հայացքների ու նման բաների նկատմամբ քո վերաբերմունքը պարզելու համար: Այլևս չշարունակե՛ս:

Ռուֆուս
23.12.2012, 21:01
Chuk, ուրիշ տոներով մի խոսա: Քեզ թույլ չեմ տվել, ոչ էլ խոսել եմ քո հետ էդպես: Ես պիտի որոշեմ շարունակեմ, թե չէ, քանի դեռ ունեմ էդ հնարավորությունը:
Քեզ ով ասեց, որ դու որոշել ես երկիրը կառավարես?: Իմ ասածն էն ա, որ դու ավելի լավ պիտի իմանաս էդ կառավարման ժամանակ առաջացող պրոբլեմները: Դրա համար նաև էդ ենթատեքստն եմ տվել, բայց դա անցնենք:
Նամակով գրելու համար էլ ասեմ, որ դու շատ լավ գիտես, որ շատ-շատ հարցեր եղել են, որ քո հետ քննարկել եմ նամակով: Բայց այս մեկը ճիշտ գտա էս ձևով հարցնեմ, որովհետև ֆորումին էր վերաբերվում ու մոտերատորներին:

Tiger29, ցուցակդ նայեցի ու ճիշտն ասած չհասկացա, թե ինչ կրիտերիաներով էիր որոշել, թե որ մոդերատորն ա գործ անում ու որը չէ: Իմ ու քո մեջ թող մնա, բայց մեկը ես քանի ամիս ա բացարձակապես ոչ մի գործ չեմ արել (գերզբաղվածության պատճառով), իսկ քո նշած «պարապ» մոդերատորների մեծ մասը լավ էլ ակտիվ է եղել: Մոդերատորի գործ անելը մենակ մոդերատորական գրելը չէ, կան բազմաթիվ գործողություններ, որոնք սովորական անդամները կարող է չնկատեն կամ էլ չիմանան: Բայց հանգիստ եղիր, Ակումբի ղեկավարության կազմը ողջ առողջ է, իր պարտականությունները նորմալ կատարում է ու դեռ թոշակի գնալու ժամանակը չէ:

ivy
19.02.2013, 00:14
Ինչ կլինի Մեֆին հիմա մի արգելափակեք. «Հավաքածու»-ում ինքը նախընտրական փուլին պիտի մասնակցի, որ տարբերակներն ընտրվեն, բացի դրանից ամբողջ մրցույթն առանց իր մասնակցության ու քննարկումների շատ անկապ կլինի:
Լավ էլի, ես պատրաստ եմ լացել :(

Chuk
19.02.2013, 00:20

Կքննարկենք երկու արգելափակվածների հարցն էլ, հաշվի առնելով նաև որ ընտրական շրջանում շատերի նյարդերն են լարված լինում: Որոշումը կհրապարենք:

StrangeLittleGirl
19.02.2013, 00:24
առիթից օգտվել կարա՞մ խնդրեմ վերջապես հանեք քաղաքականություն բաժնից արգելափակումս :oy

Գալաթեա
19.02.2013, 00:26
առիթից օգտվել կարա՞մ խնդրեմ վերջապես հանեք քաղաքականություն բաժնից արգելափակումս :oy

Ախչի, դու արգելափակված ե՞ս: Ես էլ գիտեմ՝ կամքի ուժով չես մտնում :D

StrangeLittleGirl
19.02.2013, 00:30
Ախչի, դու արգելափակված ե՞ս: Ես էլ գիտեմ՝ կամքի ուժով չես մտնում :D

Հա բա, 2009-ից էս կողմ :D թե չէ գիտես ինձ որտեղից տենց ամուր ներվեր :D
չնայած կրոն օրինակ կամքի ուժով չեմ մտնում

Chuk
19.02.2013, 00:31
առիթից օգտվել կարա՞մ խնդրեմ վերջապես հանեք քաղաքականություն բաժնից արգելափակումս :oy
Առաջ ընդառաջում էինք մասնակիցների հորդորներին՝ իրենց բաժնից կամ ֆորումից արգելափակելու: Նման դեպքերից մեկն էլ դու էիր, ու քո առաջարկ-հորդորով էինք բաժնից արգելափակել: Հաշվի առնելով դա ու հիմիկվա որոշումդ, արդեն արգելաԲԱՑված ես:

StrangeLittleGirl
19.02.2013, 00:36
Առաջ ընդառաջում էինք մասնակիցների հորդորներին՝ իրենց բաժնից կամ ֆորումից արգելափակելու: Նման դեպքերից մեկն էլ դու էիր, ու քո առաջարկ-հորդորով էինք բաժնից արգելափակել: Հաշվի առնելով դա ու հիմիկվա որոշումդ, արդեն արգելաԲԱՑված ես:

Հա, ես հիշում եմ, որ արգելափակումից հետո դեռ տեսնում էի բաժինը: Հորդորեցի նույնիսկ նենց անեք, որ չտեսնեմ :)) Շնորհակալ եմ, աչքերս բացվեցին, գնամ մի քիչ քաղաքական ծարավս հագեցնեմ :))

Անվերնագիր
19.02.2013, 11:07
Էս մեր Ռաֆիկը հլի չի՞ շնորհավորել սերոժին: Կամ ընդհանրապես ի՞նչա ուզում անի

Ամմէ
19.02.2013, 22:01
Ինչ կլինի Մեֆին հիմա մի արգելափակեք. «Հավաքածու»-ում ինքը նախընտրական փուլին պիտի մասնակցի, որ տարբերակներն ընտրվեն, բացի դրանից ամբողջ մրցույթն առանց իր մասնակցության ու քննարկումների շատ անկապ կլինի:
Լավ էլի, ես պատրաստ եմ լացել :(

Ուզում էի էստեղ էլ գրեմ, տեսա ,որ արդեն գրել ես: Այվի ջան ես էլ եմ ուզում,որ քո խնդրանքը չմերժեն:

Stranger_Friend
19.02.2013, 23:40
հնարավոր չի այնպես անել, որ գրառունը խմբագրելու հնարավորությունը մշտապես լինի?..

Universe
21.02.2013, 12:58
հնարավոր չի այնպես անել, որ գրառունը խմբագրելու հնարավորությունը մշտապես լինի?..
Որ նման բան լինի, ակումբում կատարված գրառումների մեծամասնությունը, թեմաներն ու etc.. իրենց իմաստը կկորցնեն որոշակիորեն:
Այնպես որ, եթե խմբագրման կարիք է լինում, սովորաբար կամ դիմում ես մոդերատորներին, իսկ ոմանք էլ, թերություն նկատելիս անձամբ են կատարում փոփոխություն:

Էնպես որ, խելքին մոտ չի լինի նման հնարավորություն ընձելնել մշտական ժամկետով:

Գալաթեա
24.02.2013, 00:19
Չուկ, նամակների լիմիտը մի քիչ մեծացրու էլի...
Ինչքա՞ն կարելի ա նամակ ջնջել: Մեկ-մեկ ախր կարևոր բաներ են լինում, արի ու ընկի էդքանի մեջ գտի դրանք, որ պահես:

Chuk
24.02.2013, 00:35
Չուկ, նամակների լիմիտը մի քիչ մեծացրու էլի...
Ինչքա՞ն կարելի ա նամակ ջնջել: Մեկ-մեկ ախր կարևոր բաներ են լինում, արի ու ընկի էդքանի մեջ գտի դրանք, որ պահես:

Կմեծացնեմ (հենց հիմա չէ), բայց հավատացած եղի, ինչքան էլ մեծացնեմ, չի հերիքելու: Իսկ անլիմիտ սարքել... հըը

Գալաթեա
24.02.2013, 00:54
Կմեծացնեմ (հենց հիմա չէ), բայց հավատացած եղի, ինչքան էլ մեծացնեմ, չի հերիքելու: Իսկ անլիմիտ սարքել... հըը

Մենակ ռուսի զավթրի-ն չդարձնես :)

Stranger_Friend
24.02.2013, 00:56
Նամակով գրում եմ անպատասխան է մնում, երևի ստեղ գրեմ... Ինչի է իմ ուղարկած նամակները միշտ 0 ցույց տալիս, եթե շատերին եմ ուղարկել?

Chuk
24.02.2013, 00:58
Մենակ ռուսի զավթրի-ն չդարձնես :)

Համոզեցիր :)

Այսուհետ յուրաքանչյուր ակումբցի իր «փոստարկղում» նախկին 600-ի փոխարեն կարող է պահել 1500 նամակ

Chuk
24.02.2013, 01:01
Նամակով գրում եմ անպատասխան է մնում, երևի ստեղ գրեմ... Ինչի է իմ ուղարկած նամակները միշտ 0 ցույց տալիս, եթե շատերին եմ ուղարկել?

Որտե՞ղ ա 0 ցույց տալիս: Այսինքն մտնում ես «Ուղարկված նամակներ» ու այնտեղ ոչ մի նամակ չկա՞: