PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր ադմինիստրացիային

Էջեր : 1 2 3 4 5 6 [7] 8 9 10 11 12

terev
29.06.2010, 11:11
Հարգելի Chuk, Առաջարկություններ և դիտողություններ բաժնում ես չգտա այնպիսի թեմա, որտեղ կարելի է քննարկել ֆորումի ղեկավար անձնակազմի որոշումներն ու գործողությունները: Եթե դժվար չի, ցույց տվեք կոնկրետ թեմա:

Եվ չպատասխանեցիք այս հարցիս:

թէ՞ այս ֆորումում քննադատություններ չեն ընդունվում:

Կխնդրեի լինել անկեղծ, որպեսզի իմանամ ինչպիսի ակնկալիքներ ունենամ այս ֆորումից:

Chuk
29.06.2010, 11:12
Հարգելի Chuk, Առաջարկություններ և դիտողություններ բաժնում ես չգտա այնպիսի թեմա, որտեղ կարելի է քննարկել ֆորումի ղեկավար անձնակազմի որոշումներն ու գործողությունները: Եթե դժվար չի, ցույց տվեք կոնկրետ թեմա:

Եվ չպատասխանեցիք այս հարցիս:

Կխնդրեի լինել անկեղծ, որպեսզի իմանամ ինչպիսի ակնկալիքներ ունենամ այս ֆորումից:

Մի՞թե այդքան դժվար էր նույն գրառման մեջից մտնել «Բողոքի գիրք» թեման :think

terev
29.06.2010, 11:26
Արդյոք ֆորումում կա՞ այնպիսի թեմա, որտեղ կարելի է քննարկել ֆորումի ղեկավար անձնակազմի որոշումներն ու գործողությունները:

Բաժին՝ Առաջարկություններ և դիտողություններ (http://www.akumb.am/forumdisplay.php/34-Առաջարկություններ-և-դիտողություններ)
Թեմա՝ Բողոքի գիրք (http://www.akumb.am/showthread.php/47182-Բողոքի-գիրք)

Հարգելի Chuk, Առաջարկություններ և դիտողություններ բաժնում ես չգտա այնպիսի թեմա, որտեղ կարելի է քննարկել ֆորումի ղեկավար անձնակազմի որոշումներն ու գործողությունները: Եթե դժվար չի, ցույց տվեք կոնկրետ թեմա:

Մի՞թե այդքան դժվար էր նույն գրառման մեջից մտնել «Բողոքի գիրք» թեման :think

Իսկ սա Բողոքի գիրք թեմայի պահանջը:

Այս թեմայում կարող եք ներկայացնել մոդերատորների, ավագ մոդերատորների և ադմինիստրատորների գործողությունների վերաբերյալ բողոքները:

Արված բողոքներին ղեկավարությունը կարող է արձագանքել, կարող է թողնել անարձագանք: Մեր կողմից լուրջ գնահատված բոլոր լուրջ և առավել ևս տեղին բողոքները, սակայն, արձագանք կունենան, կարվեն համապատասխան հետևություններ, անհրաժեշտության դեպքում գործողություններ, պետք եղած դեպքում կտրվեն բացատրություններ կամ կմեկնաբանվեն:

Այլոց (ոչ ղեկավարների կողմից) արված յուրաքանչյուր պատասխան, ծավալված դիսկուսիա կարող է համարվել թեմայից դուրս, ստանալ տուգանային միավոր, ջնջվել:

Ըստ Բողոքի գիրք թեմայի պահանջների այնտեղ չի կարելի քննարկում ծավալել:
Այնպես որ Դուք չպատասխանեցիք իմ հարցին:
Բայց էլ չեմ ակնկալում պատասխան, հետևություններ արդեն արեցի: :think

Chuk
29.06.2010, 11:30
Հարգարժան Տերև, ես քո հարցին տվել եմ շատ հստակ պատասխան: Դու հարցրել ես, թե կարո՞ղ են քննարկել, ես ցույց եմ տվել համապատասխան թեման, միաժամանակ նշելով, որ որոշումները ընդունում է ղեկավար կազմը: Եթե դու ուզում ես քննարկել այլ ֆորումցիների հետ, ապա խնդրեմ քննարկիր, բայց ոչ այդ թեմայում, միևնույն է դա արդյունք չի ունենա: Ես հենց այսօր կարող եմ մատնանշել բազում ակումբցիների, ովքեր մեծ հաճույքով կքննարկեն ու էջերով կխոսեն մեր անարդարության մասին՝ իրենք լինելով ոչ օբյեկտիվ, ամեն խոսքն ասելով անարդարացիորեն: Հետևաբար այդ ֆորմատն այդ թեմայում արգելել եմ՝ անիմաստ ժամանակի վատնում չլինելու համար:

Իսկ քննադատություն այդ թեմայում կա և մեծ ծավալներով, էնպես որ եթե ուզում ես քննադատել, բարի ժամանց: Միայն խորհուրդ եմ տալիս գոնե փորձել օբյեկտիվ լինել:

Մանուլ
08.07.2010, 18:33
Ակումբում ամբողջությամբ թավատառ գրառումներն արգելվո՞ւմ են:

Ուլուանա
08.07.2010, 18:42
Ակումբում ամբողջությամբ թավատառ գրառումներն արգելվո՞ւմ են:
Այո, բացառությամբ հատուկ դեպքերի, օրինակ՝ հայտարարություն, շնորհավորանք, մոդերատորական նկատողություն։

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև վառ գունավորմամբ, մեծ չափի տառերով, մեծատառերով գրառումներին։ Դրանք կարելի է օգտագործել միայն գրառման մեջ կոնկրետ բառ, միտք կամ հատված ընդգծելու համար, բայց ոչ ամբողջ գրառումը դրանցով անել։

armuk
12.07.2010, 09:07
վերջապես ես երբ եմ կարող թեմա բացել՞՞՞՞:angry

Chuk
12.07.2010, 13:33
վերջապես ես երբ եմ կարող թեմա բացել՞՞՞՞:angry

Դա կորոշի ղեկավարությունը՝ ընթացքում անընդհատ հետևելով գրառումների ոճին:
Շնորհակալություն հարցի համար:

Moonwalker
12.07.2010, 13:40
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումը ջնջվել է:

Sophie
12.07.2010, 13:46
Մի բան հարցնեմ : Առաջ ղեկավարման վահանակից երբ բաժանոդագրված թեմաների վրա սեղմում էինք բերում էր վեջին գրառումը՝ ինչպես նոր գրառումներ էջում, իսկ հիմա բերում է ամենառաջին գրառումը : Շատ անհարմար է: Դա վրիպակ է, թե՞ հատուկ է այդպես փոխվել:

Chuk
12.07.2010, 13:58

Ծրագրային սխալ է, կփորձենք շտկել:

Արծիվ
14.07.2010, 03:41
Մի հարց ադմինիստրացիային, հնարավո՞ր է ակումբի անդամի մականվան փոփոխությունը:

Chuk
14.07.2010, 08:56
Մի հարց ադմինիստրացիային, հնարավո՞ր է ակումբի անդամի մականվան փոփոխությունը:

Պատասխանը տրված է համապատասխան թեմայում (http://www.akumb.am/showthread.php/43489-%D4%B1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2052476#post2052476):

armuk
18.07.2010, 10:37
ի՞նչ է անհրաժեշտ մոդերատոր դառնալու համար::think :)
__________________________________________________
Ես չեմ կարողանում իմ գրառումներին միավորներ տված անձաց անունները տեսնել:Ի՞նչու::think

Chuk
18.07.2010, 16:19
ի՞նչ է անհրաժեշտ մոդերատոր դառնալու համար::think :)
__________________________________________________
Ես չեմ կարողանում իմ գրառումներին միավորներ տված անձաց անունները տեսնել:Ի՞նչու::think

Երբ որ ակումբն ունենա նոր մոդերատորների կարիք կլինի կամ համապատասխան հայտարարություն, կամ ղեկավար կազմը իր չափանիշների համաձայն կընտրի:

Տրված միավորները թերևս վարկանիշների հետ ես, դրանք հասանելի են այս էջից՝ http://www.akumb.am/usercp.php

armuk
20.07.2010, 01:38

ես նկատի ունեմ չեմ կարողանում ինձ վարկանիշներ տված անձաց անունները տեսնել
այսինքն չեմ կարողանում տեսնել թէ ով, ինչ վարկանիշ է տվել ինձ

Ուլուանա
20.07.2010, 05:23
ես նկատի ունեմ չեմ կարողանում ինձ վարկանիշներ տված անձաց անունները տեսնել
այսինքն չեմ կարողանում տեսնել թէ ով, ինչ վարկանիշ է տվել ինձ
Իսկ որտե՞ղ ես նայում, որ չես տեսնում։ :8 Chuk–ի տված հղումով մտե՞լ ես, ու չի՞ երևացել։ Վարկանիշները Ղեկավարման վահանակում են երևում, ու Chuk–ի տված հղումը հենց Ղեկավարման վահանակ է տանում։ Ինչևէ, չգիտեմ՝ հղումն ինչու հարցիդ պատասխանը չի տվել։ Ամեն դեպքում ասեմ, թե ինչպես կարող ես ինքնուրույն մտնել «Ղեկավարման վահանակ». այն Ակումբի էջի ամենավերևում է՝ «Ելք» կոճակից ձախ։ Բայց ընդհանրապես նոր վարկանիշ ստանալու դեպքում «Տեղեկացումներում» էլ է երևում. նախ երևում է նոր տեղեկացումների թիվը, եթե այդպիսիք կան, ապա, վրան սեղմելու դեպքում, դեպի ներքև բացվող պատուհանիկում երևում է՝ վարկանիշ է, նամակ, թե անձնագրային հաղորդագրություն և այլն, ու եթե վարկանիշ կա, վրան սեղմելով՝ հայտնվում ես Ղեկավարման վահանակում, որտեղ էլ կարող ես տեսնել, թե ով ինչ թեմայի գրառման համար է վարկանիշ տվել, ինչպես նաև վարկանիշի մեկնաբանությունը, եթե այդպիսին կա։

Shah
20.07.2010, 18:00
Ժողովուրդ ջա, ինձ ինչ որ մեկը կբացատրի ինչ ա նշանակում օգտագործողի անվան մոտ գտնվող նշանները, գիտեմ, որ անհեթհեթ հարց եմ տալիս, բայց չգիտեմ, քանի որ ֆորումների մասնագետ չեմ, օր.` աստղերը, են կանաչ գիծը, (կամ սևը):

Ռուֆուս
20.07.2010, 18:10

Աստղերը, կանաչ գիծը, մոխրագույն կամ կարմիր խորանարդիկները ցույց են տալիս տվյալ անդամի վարկանիշի չափը: Ինչքան կանաչ գիծը երկար է, այնքան բարձր է այդ անդամի վարկանիշը: Երբ կանաչ գիծը լցվում է, դրա փոխարեն աստղիկ է առաջանում, այսինքն ինչքան շատ աստղիկ ունի այդ անդամը, այդքան բարձր վարկանիշ ունի: Մոխրագույն խորանարդիկը նշանակում է, որ այդ մարդը անջատել է իր վարկանիշը: Իսկ կարմիր խորանարդիկը նշանակում է, որ անդամի վարկանիշը շատ ցածր է:

Իսկ հենց մականվան կողքը գտնվող կլորակը ցույց է տալիս այդ անդամը տվյալ պահին ֆորումում է, թե ոչ: Եթե այն կանաչ է, ուրեմն օնլայն է, իսկ եթե մոխրագույն է, ուրեմն օֆֆլայն է:

նաև կարդա այս թեման Ֆորումի տեխնիկական ուղեցույց (http://www.akumb.am/showthread.php/55014-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%AD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81)

Hda
20.07.2010, 20:04
Կոնկրետ հարցս այս (http://www.akumb.am/showthread.php/49990-%D5%88%D5%9E%D6%80-%D6%85%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%AE-3G-%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF%D5%AB%D6%81-%D5%A5%D6%84-%D6%85%D5%A3%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4) թեմային է վերաբերվում,հնարավոր է էլի նման դեպքեր լինեն:
Հարցման արդյունքները կարծում եմ պահի համար իրական չեն:Հնարավո՞ր է,որ արդեն քվեարկած ակումբցին փոխի իր կարծիքը,չբացառելով նույնիսկ հրաժարվել քվեարկությունից:Կարծում եմ այսպիսով կունենանք տվյալ պահի հնարավոր իրական պատկերը:Եթե տեխնիկակն բարդությունների հետ է կապված,որպես այլընտրանք կարելի է,ասենք ամիսը մեկ թարմացնել (0-ից սկսել) հարցումը:

Rammstein
20.07.2010, 21:20

Ես էլ եմ էս մասին մտածել, բայց (իմ իմանալով) ցավոք` vBulletin-ը չունի այնպիսի հարցումներ ստեղծելու հնարավորություն, որտեղ հնարավոր կլինի քվեն չեղյալ համարել: :(

Hda
20.07.2010, 21:46
Ես էլ եմ էս մասին մտածել, բայց (իմ իմանալով) ցավոք` vBulletin-ը չունի այնպիսի հարցումներ ստեղծելու հնարավորություն, որտեղ հնարավոր կլինի քվեն չեղյալ համարել: :(

Ենթադրելով եմ այլընտրանքը առաջարկել..

armuk
22.07.2010, 01:14
Իսկ որտե՞ղ ես նայում, որ չես տեսնում։ :8 Chuk–ի տված հղումով մտե՞լ ես, ու չի՞ երևացել։ Վարկանիշները Ղեկավարման վահանակում են երևում, ու Chuk–ի տված հղումը հենց Ղեկավարման վահանակ է տանում։ Ինչևէ, չգիտեմ՝ հղումն ինչու հարցիդ պատասխանը չի տվել։ Ամեն դեպքում ասեմ, թե ինչպես կարող ես ինքնուրույն մտնել «Ղեկավարման վահանակ». այն Ակումբի էջի ամենավերևում է՝ «Ելք» կոճակից ձախ։ Բայց ընդհանրապես նոր վարկանիշ ստանալու դեպքում «Տեղեկացումներում» էլ է երևում. նախ երևում է նոր տեղեկացումների թիվը, եթե այդպիսիք կան, ապա, վրան սեղմելու դեպքում, դեպի ներքև բացվող պատուհանիկում երևում է՝ վարկանիշ է, նամակ, թե անձնագրային հաղորդագրություն և այլն, ու եթե վարկանիշ կա, վրան սեղմելով՝ հայտնվում ես Ղեկավարման վահանակում, որտեղ էլ կարող ես տեսնել, թե ով ինչ թեմայի գրառման համար է վարկանիշ տվել, ինչպես նաև վարկանիշի մեկնաբանությունը, եթե այդպիսին կա։

բայց ես դա գիտեի, Չուկի տված հղումով էլ փորձում եմ բայց էլի նույն բանն է, վարկանիշներ տված անձաց անունները չի երևում:(

Ուլուանա
22.07.2010, 01:23
բայց ես դա գիտեի, Չուկի տված հղումով էլ փորձում եմ բայց էլի նույն բանն է, վարկանիշներ տված անձաց անունները չի երևում:(
Հըմ... Ճիշտն ասած՝ չեմ պատկերացնում, թե նման բան ոնց կարող է լինել... :8 Ինչքան հասկացա քո ասածից, վարկանիշները երևում են, միայն վարկանիշ տված ակումբցիների մականունները չեն երևում, հա՞։ Լավ, էդ դեպքում կարո՞ղ ես էդ էջը, որում վարկանիշները երևում են, printscreen անել, տեղադրել էստեղ, տեսնենք՝ ինչն ինչոց է։ :think

Հայկօ
22.07.2010, 12:15

Երևի ավելի լավ կլինի PM-ով :):

Ուլուանա
23.07.2010, 00:49
Ներողություն եմ խնդրում. մտքովս չէր անցել, որ անձնական ինֆորմացիայի հրապարակման մասին առաջարկս տեղին չէր, իսկապես ճիշտ կլիներ նամակով ուղարկել... Ինչևէ, անձնական ինֆորմացիա պարունակող գրառումը տեղադրվելուց գրեթե անմիջապես հետո ջնջել եմ. բարեբախտաբար (տվյալ դեպքում) վարկանիշների հեղինակների անունները չէին երևում, էդ առումով երևի հրապարակումն էնքան սարսափելի չէր, որքան կարող էր լինել մեկ ուրիշի դեպքում։ Մնացածն armuk–ի հետ կպարզաբանենք անձնական նամակագրության միջոցով։

Haykolo1991
29.07.2010, 12:42
ինչպես փոխել ավատարը?
եւ ինչու հնարաովոր չի այս սայտից ջնջվել?

Ռուֆուս
29.07.2010, 13:14
ինչպես փոխել ավատարը?

http://www.akumb.am/profile.php?do=editavatar իսկ ավելի մանրամասն մտնում ես «Ղեկավարման վահանակ» ու ձախ կողմում ընտրում ես «Խմբագրել ավատարը»

եւ ինչու հնարաովոր չի այս սայտից ջնջվել?

Չի թույլատրվում, Ակումբում ոչ մեկի հաշվի չի ջնջվում:

Haykolo1991
29.07.2010, 15:01
Չի թույլատրվում, Ակումբում ոչ մեկի հաշվի չի ջնջվում:

ինչու չի թույլատրվում?

Chuk
29.07.2010, 15:04
ինչու չի թույլատրվում?
Որովհետև տվյալ մասնակցի գրառումներն իր հաշվի անունով և հաշվով հանդերձ կազմում են մի շարք քննարկումների տրամաբանական մասնիկը ու ջնջվելու դեպքում տրամաբանությունը խախտվում է, կառուցվածքը խախտում է: Շնորհակալություն հարցերի համար, շնորհակալություն պատասխանն ըմբռնելու համար ու շնորհակալություն որ չի շարունակվելու այս հարցի արծարծումը, քանզի այս դիրքորոշումը վերջնական է ու բեկանման ենթակա չի:

Haykolo1991
29.07.2010, 15:12
իսկ ինչու չի թույլատրվում թեմա ջնջել....օրինակ կաորող էր օդնոկլասնիկի նման լիներ,որ ցանկության դեպքում ինքն իր բացած թեման ջնջվեր:erexa

մեկ էլ սխմում եմ մեջբերում,բայց չի ստացվում,ինչու?

Chuk
29.07.2010, 15:15
իսկ ինչու չի թույլատրվում թեմա ջնջել....օրինակ կաորող էր օդնոկլասնիկի նման լիներ,որ ցանկության դեպքում ինքն իր բացած թեման ջնջվեր:erexa

Ծանոթացիր ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/rules.php):

Նաև դադարեցրու ակումբին վերաբերվել «օդնոկլասնիկի» նման (դրա ժամանցային իմաստով): Ուշադիր հետևիր քննարկումներին, այլոց ստեղծած թեմաներին, ակումբում ընդունված ոճին, որպեսզի հստակ պատկերացնես թե ինչ տիպի կայք ես ընկել:

Հարդ
29.07.2010, 15:45
Քանի որ թեման գնաց, ես էլ մի բան հարցնեմ: Ինչի չի կարելի սեփական գրառումը ջնջել? Հասկանում եմ, դա էլ կնմանվի նրան, ինչը յուզերի ջնջման դեպքում կկատարվի, թեմայի տրամաբանությունը կկորի, բայց գոնե ասենք գրառումը կատարելիս 10 վայրկյան թող հնարավորությունը լինի էլի:):

Chuk
29.07.2010, 15:59

Ինքդ պատասխանել ես հարցին: Ինչ վերաբերվում է 10 վայրկյան անցին, ապա մի անգամ չի, որ ասել ենք, որ գրառումը կատարելուց հետո 20 րոպեների ընթացքում մասնակիցը հնարավորություն ունի այն խմբագրել, խմբագրելով գրառումը ու տեքստի փոխարեն դնելով երեք վանդականիշի կամ կետի նշան («###» Կամ «...») դուք ղեկավարությանը ազդակ եք ուղարկում, որ ցանկանում եք ջնջել այդ գրառումը, որը կջնջվի առանց տուգանվելու:

Հարդ
31.07.2010, 15:41
Հին համակարգում երբ մտնում էիր մարդկանց անձնագրեր, կարծեմ իրանց անուն ազգանունը տալիս էր, նորում ոչ մի կերպ չեմ գտնում: Հիմա ես չեմ գտնում, թե չկա?

Chuk
31.07.2010, 18:00
Հին համակարգում երբ մտնում էիր մարդկանց անձնագրեր, կարծեմ իրանց անուն ազգանունը տալիս էր, նորում ոչ մի կերպ չեմ գտնում: Հիմա ես չեմ գտնում, թե չկա?

Հա, ոչ միայն անուն ազգանունը, այլև բանկում հաշվի համարը, սոց.քարտի համարը և այլն :))

Իսկ եթե լուրջ, ապա նման բան երբևէ չի եղել: Իհարկե որոշ անհատներ կարող է և այլ դաշտերում լրացրած լինեն, չեմ բացառում, բայց նման առանձին դաշտեր երբևէ նախատեսված չեն եղել, նման բան հնարավորություն չի եղել:

Ապե Ջան
31.07.2010, 21:23
http://www.akumb.am/nkarner/

էս չի աշխատում:8

Chuk
31.07.2010, 22:58
http://www.akumb.am/nkarner/

էս չի աշխատում:8

Մի քանի տարի առաջ եղել է նման հասցե, որը շատ վաղուց չի գործում:

Ապե Ջան
31.07.2010, 22:59
Մի քանի տարի առաջ եղել է նման հասցե, որը շատ վաղուց չի գործում:

Հիմա կա որևէ հասցե, որում առկա է այդ ինֆորմացիան:

Chuk
31.07.2010, 23:03
Հիմա կա որևէ հասցե, որում առկա է այդ ինֆորմացիան:

Ոչ, չկա

Ապե Ջան
01.08.2010, 11:43
Նման (http://www.akumb.am/showthread.php/55898-%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%AE%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6)թեմա ակումբում չկար ու հիմա էլ չկա: Այսինքն եթե ակումբը ի՞նչ որ աղբյուրից տեղեկանում է, որ՝ այսօր ծնվել այս այս այս ֆուտբոլային աստղերը դա նշանակում է որ ակումբը դառնում Copy Paste տեղ հա: Խնդրում եմ պազաբանում մտցնել այս թեմայի կապակցությամբ:

Մոդերատորական. թեման փակվում է, շուտով կջնջվի. Ակումբը copy-paste-ի վայր չէ: Գրառման անհրաժեշտ հատվածը պատճենված է «Սպորտային նորություններ» թեմա: Լինկը խմբագրված է:

Եթե ես դա անեի «Սպորտային նորություններ» թեմայում չէր կոչվի Copy Paste հ՞ա

Ambrosine
01.08.2010, 12:06
Նման (http://www.akumb.am/showthread.php/55898-%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%AE%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6)թեմա ակումբում չկար ու հիմա էլ չկա: Այսինքն եթե ակումբը ի՞նչ որ աղբյուրից տեղեկանում է, որ՝ այսօր ծնվել այս այս այս ֆուտբոլային աստղերը դա նշանակում է որ ակումբը դառնում Copy Paste տեղ հա: Խնդրում եմ պազաբանում մտցնել այս թեմայի կապակցությամբ:

Եթե ես դա անեի «Սպորտային նորություններ» թեմայում չէր կոչվի Copy Paste հ՞ա
Հենց նրա համար, որ թեման կոչվում է Սպորտային նորություններ, ենթադրում է, որ այնտեղ լինելու են նորություններ: Իսկ այդ նորությունները, բնականաբար, մեզնից չենք հորինելու:
Իսկ քեզ ինչու՞ է թվում, որ երբ ամբողջ օրը արմսպորտից մեջբերումներ ես անում, դա բոլորին դուր է գալիս: Բոլորս էլ կարող ենք մտնել այդ ու այլ կայքեր, տեղեկանանք իրադարձություններին: Սա քննարկումների վայր է, ոչ թե օրաթերթ: Ես էլի եմ նշել, որ չչարաշահեք նորությունները տեղադրելու հնարավորությունը, տեղադրեք միայն կարևոր նյութերը:

Իսկ այս թեմայում դու լինկը տվել էիր օրացույցի, ինչը լրիվ բավական էր, առանձին թեմայի կարիք չկար:

Ապե Ջան
01.08.2010, 12:13

Ես չէմ տեղադրում թեմայում նորություն, դա կարող որոշ մարդկանց համար լինել նորություն, այլ ո՛չ բոլորի, դա փաստ է, որ՝ Ձախորդ Փանոսը ծվել այս այս այս օրը ֆլան ֆստան: Մի խառնի նորությունն ու արձանագրվող փաստերը իրար:

Ambrosine
01.08.2010, 12:24

Apeh Jan ջան, իսկ դու ի՞նչ փաստ ես արձանագրում: Եթե արմսպորտը քո կայքն է, այդպես էլ ասա, կհասկանանք, բայց արդեն հոգնել ենք բացել սպորտ բաժինը ու տեսնել, որ բոլոր թեմաներում նորություններ են տեղադրված: Անգամ թեման բացելուց առաջ էլ վստահ ենք լինում, որ այդտեղ ոչ թե դու քո մտքերն ես գրել, այլ ինչ-որ նյութ ես տեղադրել:
Եթե իրոք թեման քեզ համար այդքան թանկ էր, թող Չուկն էլ իր կարծիքը հայտնի: Ես հենց բացվելու օրը չփակեցի, որոշեցի հետևել՝ գուցե մի քանիսին հետաքրքիր կլինի, բայց այսքան ժամանակ ոչ ոք այդ թեմայում փաստ չարձանագրեց, ուստի արդեն պարզ է, որ անիմաստ թեմա էր, դրածդ օրացույցի լինկը լրիվ հերիք է ;): Չուկ ջան, սպասում եմ կարծիքիդ: Ահա փակված թեմայի լինկը՝ http://www.akumb.am/showthread.php/55898-%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%AE%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6

terev
01.08.2010, 15:25
Հարց 1

Միթէ՞ իմ այս 2 տուգանային միավորանոց գրառումս

Ժամանկն է նաև այս անհետաքրքիր թեման փակել: Քանի որ արդեն երկրորդ ամիսն է բացի թեմայի հեղինակից ոչ ոքի չի հետաքրքրում այս թեման:

Ձեզ այնքան է նյարդայնացրել և/կամ արժանի էր, որ Դուք այսպես եք արձագանքել

Հաջորդ անգամ նման գրառման դեպքում կարգելափակվեք: Սա վերջին զգուշացումն է:

Թէ՞ Ձեր նյարդայնանալը կապված է վերջին օրերին իմ կողմից Բլթագիրք թեմայում կատարված գրառումների հետ:

Հարց 2

Ձեզ հետաքրքրում է ֆորումում կատարված գրառումների և թեմաների որակը՞, թէ՞ քանակը:

Ակնկալում եմ կարճ, կոնկրետ և ամենակարևորը անկեզծ պատասխաններ: :)

Ուլուանա
01.08.2010, 21:44
Մոդերատորական. հիշեցնեմ, որ թեման նախատեսված է ադմինիստրացիային հարցեր ուղղելու և հենց նրանից էլ պատասխաններ ստանալու համար, ոչ թե որ ով ցանկանա, մտնի իր վերլուծություններն անի ու գնահատականները տա բարձրացված հարցերի կամ հարցերի հեղինակների վերաբերյալ։ Եթե թեման համընդհանուր քննարկման համար նախատեսված լիներ, վերնագիրն էլ համապատասխանաբար այլ կլիներ։ Խնդրում եմ զերծ մնալ կարծիքներից ու մեկնաբանություններից, եթե ադմինիստրացիայի անդամ չեք հանդիսանում։ Դեռ ինչ–որ առումով կարելի է հասկանալ այն դեպքերը, երբ կոնկրետ տեխնիկական հարց է տրված, և պատասխանը հստակ է, հայտնի է, ու սովորական անդամներից շատերը կարող են սպառիչ պատասխան տալ հարցին։ Բայց ադմինիստրացիայի փոխարեն գնահատականներ ու մեկնաբանություներ անելն ու քննարկումներ ծավալելն արդեն ընդունելի չէ այս թեմայում, եթե անձամբ ադմինիստրացիային տալու հարց չունեք։
Ոչ ադմինիստրացիայի կողմից արված որոշ գրառումներ ջնջվել են։

Ապե Ջան
02.08.2010, 14:32
Apeh Jan ջան, իսկ դու ի՞նչ փաստ ես արձանագրում: Եթե արմսպորտը քո կայքն է, այդպես էլ ասա, կհասկանանք, բայց արդեն հոգնել ենք բացել սպորտ բաժինը ու տեսնել, որ բոլոր թեմաներում նորություններ են տեղադրված: Անգամ թեման բացելուց առաջ էլ վստահ ենք լինում, որ այդտեղ ոչ թե դու քո մտքերն ես գրել, այլ ինչ-որ նյութ ես տեղադրել:
Եթե իրոք թեման քեզ համար այդքան թանկ էր, թող Չուկն էլ իր կարծիքը հայտնի: Ես հենց բացվելու օրը չփակեցի, որոշեցի հետևել՝ գուցե մի քանիսին հետաքրքիր կլինի, բայց այսքան ժամանակ ոչ ոք այդ թեմայում փաստ չարձանագրեց, ուստի արդեն պարզ է, որ անիմաստ թեմա էր, դրածդ օրացույցի լինկը լրիվ հերիք է ;): Չուկ ջան, սպասում եմ կարծիքիդ: Ահա փակված թեմայի լինկը՝ http://www.akumb.am/showthread.php/55898-%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%AE%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6

Apeh Jan ջան, իսկ դու ի՞նչ փաստ ես արձանագրում:

Արձանագրում եմ որ այս օրը ծնվել են ֆուտբոլային այս այս այս աստղերը:

Եթե արմսպորտը քո կայքն է, այդպես էլ ասա, կհասկանանք, բայց արդեն հոգնել ենք բացել սպորտ բաժինը ու տեսնել, որ բոլոր թեմաներում նորություններ են տեղադրված:

Armsport (armsport.am) - ը իմ կայքը չէ, ոչ էլ պետք Արմսպորտ - ի գովազդը ինձ:

Անգամ թեման բացելուց առաջ էլ վստահ ենք լինում, որ այդտեղ ոչ թե դու քո մտքերն ես գրել, այլ ինչ-որ նյութ ես տեղադրել:

Քանի դու չէս տեսել ոչ մի բանում վստահ մի էղի:

դրածդ օրացույցի լինկը լրիվ հերիք է

Ի՞նչին է հերիք:

Chuk
02.08.2010, 14:47
Հարց 1

Միթէ՞ իմ այս 2 տուգանային միավորանոց գրառումս

Ձեզ այնքան է նյարդայնացրել և/կամ արժանի էր, որ Դուք այսպես եք արձագանքել

Թէ՞ Ձեր նյարդայնանալը կապված է վերջին օրերին իմ կողմից Բլթագիրք թեմայում կատարված գրառումների հետ:

Հարց 2

Ձեզ հետաքրքրում է ֆորումում կատարված գրառումների և թեմաների որակը՞, թէ՞ քանակը:

Ակնկալում եմ կարճ, կոնկրետ և ամենակարևորը անկեզծ պատասխաններ: :)

Կարճ, կոնկրետ պատասխաններ:

1. Առաջին մարդը չեք, ով խախտում անելուց ու տուգանվելուց հետո դա փորձում է ներկայացնել իբրև իմ՝ իր նկատմամբ հատուկ վերաբերմունք, կամ իմ՝ իր ինչ-որ արարքից «վրեժ» լուծելու հանգամանք:
2. Առաջին անգամը չի, որ զգուշացվել եք թեմայից դուրս գրառումներ չանելու մասին, հրաշալի գիտեք դրա անթույլատրելիությունը, նաև հրաշալի գիտեք տեղեկացման համակարգի մասին, ու գիտեք, որ նման գրառումներ անելու փոխարեն պետք է տեղեկացնել:
3. Առաջին մարդը չեք, որ «տուժվածի կերպար» ստեղծելու համար մեջբերում է իմ՝ իրեն ուղղված տուգանայինի նամակը, բայց դիտավորյալ կրճատումներով, որպեսզի իմ իրական նամակի բովանդակությունը խեղաթյուրի ու իր համար առավել նպաստավոր պատկեր ստեղծի: Տուգանայինի տեքստն ամբողջությամբ հետևյալն էր.

Հաջորդ անգամ նման գրառման դեպքում կարգելափակվեք: Հրաշալի ծանոթ եք կանոնադրությանը, գործեք դրա շրջանակներում: Հրաշալի ծանոթ եք նաև տեղեկացման համակարգին: Սա վերջին զգուշացումն է:
Թավով ընդգծված հատվածը Ձեր կողմից կրճատված հատվածն էր: Տուգանայինը հաջորդել էր տարբեր թեմաներում նույնաբովանդակ թեմայից դուրս գրառումներին, որոնցից մեկը վերաճել էր անձնական հարաբերությունների պարզման՝ թեմայի հեղինակի հետ: Պահանջը հստակ է ու պարզ. դուք, ինչպես և ցանկացած այլ ակումբցի, պարտավոր եք գործել ակումբի կանոնադրության շրջանակներում, Ձեզ ոչ մեկը չի տվել թեմաներում «ինքնագործ մոդերատորությամբ» զբաղվելու լիազորություն, եթե տեսնում եք ինչ-որ թեմայի անհամապատասխանությանը կանոնադրության հետ կամ այդ թեմայի ոչ նպաակահարմարությանը, ապա բարի եղեք այդ մասին տեղեկացնել տեղեկացման համակարգով՝ համապատասխան հիմնավորմամբ, մոդերատորը կընդունի որոշում:

4. Ինչ վերաբերվում է թեմաների ու գրառումների որակին ու քանակին, ապա անշուշտ նախապատվությունը տրվում է որակին, մասնավորապես հաշվի առնելով դա տուգանվել են Ձեր թեմայից դուրս գրառումները ու դուք ստացել եք զգուշացում հնարավոր արգելափակման մասին, քանի որ Ձեր կոնկրետ այդ գրառումները, անկախ տվյալ թեմաների որակով կամ անորակ լինելուց, հենց իրենք անորակ էին՝ կանոնադրության չափանիշներով:
Ինչ վերաբերվում է թեմաների քանակին, ապա ակումբում թեմաների այնպիսի առատություն կա, որ միամտություն է կարծել, թե ադմինիստրատորը կամ մոդերատորը ինչ-որ ոչ լավ թեմա պիտի թողներ՝ թեմաների քանակ լրացնելու համար: Այսուհանդերձ ակումբը ֆորումային հարթակ է, որտեղ գոյության իրավունք ունի կանոնադրությանը չհակասող ցանկացած թեմա, եթե ինչ-ինչ նկատառումներից ելնելով տվյալ բաժնի մոդերատորները առավել նպատակահարմար չեն գտնում տվյալ թեման միացնել այլ թեմայի, հնարավոր ջրիկությունը ու թեմայից շեղումը կամ կոնֆլիկտի վերածումը կանխելու համար թեմայի փակումը, նման այլ դեպքեր:

Թախանձագին խնդրում եմ չզբաղվել իրականության խեղաթյուրմամբ ու կեղծ պատկերների ստեղծմամբ:

A.r.p.i.
02.08.2010, 18:15
Այսօր ամբողջ օրը ակումբ մտնելուց, ցույցա տալիս , որ 1 տեղեկացում ունեմ, սակայն մտնում եմ, ու ոչ մի նոր բան, ինչ անեմ, որ էլ ցույց չտա:think

terev
02.08.2010, 19:05
Առաջին մարդը չեք, որ «տուժվածի կերպար» ստեղծելու համար մեջբերում է իմ՝ իրեն ուղղված տուգանայինի նամակը, բայց դիտավորյալ կրճատումներով, որպեսզի իմ իրական նամակի բովանդակությունը խեղաթյուրի ու իր համար առավել նպաստավոր պատկեր ստեղծի: Տուգանայինի տեքստն ամբողջությամբ հետևյալն էր.

Էտ եվրոդատարան եի դիմել՞, որ հլը մի հատ էլ «տուժվածի կերպար» ընդունեի:
Քավ լիցի, ոչ մի պարագայում չեմ ցանկացել «տուժվածի կերպար» ստեղծել, առավել ևս ֆորումում:

Ինչ վերաբերվում է տեքստին:
Ինչքանով՞ է փոխում, Ձեր կողմից ընդգծված տեքստի հատվածը, իմ կողմից մեջբերած տեքսի իմաստը:
Ոչնչով: Եկեք չզբաղվենք տառակերությամբ, համենայն դեպս դա Ձեզ չի սազում, վերջիվերջո Դուք այս կայքի ադմինիստրատորն եք:

Տուգանայինը հաջորդել էր տարբեր թեմաներում նույնաբովանդակ թեմայից դուրս գրառումներին, որոնցից մեկը վերաճել էր անձնական հարաբերությունների պարզման՝ թեմայի հեղինակի հետ:

Այ եթե, սկզբից էլ այս պատճառը բերեիք, ապա ես առաջին հարցը չեի տա:

Թախանձագին խնդրում եմ չզբաղվել իրականության խեղաթյուրմամբ ու կեղծ պատկերների ստեղծմամբ:

Ես էլ կխնդրեի, անհիմն մեղադրանքներ չառաջադրեիք:
Իմ կարծիքով, ավելի շատ կեղծ պատկերներ ստեղծում են այնպիսի մարդիք, որոնք կարճ կոնկրետ պատասխանների փոխարեն, երկար-բարակ, բազմիմաստ պատասխաններ են տալիս:

Ambrosine
02.08.2010, 22:18
Արձանագրում եմ որ այս օրը ծնվել են ֆուտբոլային այս այս այս աստղերը:
Արձանագրեցինք: Հետո՞: Ամեն անգամ պիտի էդ կայքից մեջբերում արվի, ինչ ա թե իմանանք, թե այդ օրը ով ա ծնվե՞լ: Ծնվել ա, լավ ա արել, շնորհավոր:

Քանի դու չէս տեսել ոչ մի բանում վստահ մի էղի:
Իսկ դու ինձ մի ասա՝ ինչում վստահ լինեմ, ինչում՝ ոչ: Բազար անելու շատ վատ թեկնածու ես գտել:

Ի՞նչին է հերիք:
Հերիք է, որ հետաքրքրվողները մուտք գործեն արմսպորտ և տեղեկանան, թե ով է ծնվել այդ օրը: Առանձին թեմայի կարիք չկա:

Chuk
02.08.2010, 23:02
Այ եթե, սկզբից էլ այս պատճառը բերեիք, ապա ես առաջին հարցը չեի տա:

Պարզապես հիշեցնում եմ, որ մինչ այդ նման խոսակցություններ ևս եղել են, ինչպես նաև, որ մինչ իմ տուգանելը նման տուգանքներ ստացել էիք նախորդ թեմայի նմանատիպ գրառումների համար:
Գրառման մնացած հատվածի վերաբերյալ. ես մշտապես իրերն իրենց անունով եմ կոչում է Ձեր պարագայում չեմ պատրաստվում իմ սկզբունքները փոխել:
Շնորհակալություն սույն թեմային տրամադրած ժամանակի համար:

---------- Ավելացվել է՝ 03.08.2010 00:02 ---------- Սկզբնական գրառումը՝ 02.08.2010 23:56 ----------

Արձանագրում եմ որ այս օրը ծնվել են ֆուտբոլային այս այս այս աստղերը:
Ֆորումային քննարկումների լավագույն տարբերակը չէ թեմաներ ստեղծելը, որոնցում անընդհատ դրվելու են այլ լրատվական կայքերից վերցված տվյալներ: Ֆորումների թեմաները, հիմնականում, նախատեսված են մասնակիցների կարծիքների համար: Անշուշտ երբեմն ու հատկապես որոշ թեմաներում հարկավոր է լինում կամ հարմար է լինում այլ կայքերից լուրեր պատճենելը. ինքս ունեմ բազում նման գրառումներ: Բայց դա չի նշանակում, որ ընդհանուր ֆորումային քննարկումների ձևը պետք է նման ոճի գնա: Վերջին շրջանում քո կողմից նման թեմաների ու գրառումների առատություն կա. դա այնքան էլ դրական չէ, առավել ևս, որ կարծես թե ոչ թե զտված ու առավել հետաքրքիր ու կարևոր լուրերն են պատճենվում, այլ անխտիր բոլորը: Նման բանի համար կարելի է օրինակ միացնել այս ֆորումային համակարգի լրածրագիրը (ռոբոտը), որը ավտոմատ կկարդա այսինչ կայքի այսինչ տիպի ինֆորմացիան ու կտեղադրի: Առավել լավ տարբերակ է տվյալ կայքի հղումը տեղադրելը (ինչպես հուշել է Աստղը): Սա ասում եմ նաև հաշվի առնելով հենց քո կողմից նման գրառումների առատությունն ու դրանց հանդեպ դժգոհությունների մեծ քանակը: Հիշենք, որ ֆորումն առաջին հերթին մեր կարծիքների արտահայտման, քննարկման հարթակ է:

Նշեմ, որ որպես ադմինիստրատոր իմ միանշանակ հավանությունն եմ տալիս Աստղի գործելաոճին ու վերջին մի շարք փակված թեմաներին, Աստղին դրա համար շնորհակալություն եմ հայտնում ու խնդրում շարունակել նույն ոգով:

tikopx
04.08.2010, 21:59
ինձ ուղղակի հետաքրքիրա,թե ոնցա VBULETIN ը հաշվում ես մասը,ինչ տվյալներով?49273

Chuk
04.08.2010, 22:46
ինձ ուղղակի հետաքրքիրա,թե ոնցա VBULETIN ը հաշվում ես մասը,ինչ տվյալներով?49273

Վերջին երեսուն րոպեներին թեմայում եղած մասնակիցները, եթե իհարկե այդ երեսուն րոպեների ընթացքում տվյալ մասնակիցն այլ թեմա չի մտել:

Magic-Mushroom
05.08.2010, 00:16
Բարեւ սիրելի Ադմինիստրացիա,ուզում եմ հարցնեմ արդյոք հնարավոր է միացնել HTML կոդը?

Chuk
05.08.2010, 00:17
Բարեւ սիրելի Ադմինիստրացիա,ուզում եմ հարցնեմ արդյոք հնարավոր է միացնել HTML կոդը?

Ոչ, հնարավոր չէ :)

Dayana
05.08.2010, 13:00
Ժող, էդ անտեր շնորհակալության կոճակից յան տվեք էլի: Հոդված է տեղադրված, որ սպանված զինվորների դիակները սարսափելի վճակում են, մարդիկ դրա տակ շնորհակալություն են դնում: Ռադ արեք էլի էդ անտեր կնոպկեն:

Chuk
05.08.2010, 13:04
Ժող, էդ անտեր շնորհակալության կոճակից յան տվեք էլի: Հոդված է տեղադրված, որ սպանված զինվորների դիակները սարսափելի վճակում են, մարդիկ դրա տակ շնորհակալություն են դնում: Ռադ արեք էլի էդ անտեր կնոպկեն:

Ոչ, Արմ ջան :)

Dayana
05.08.2010, 14:45
Ոչ, Արմ ջան :)
Շնորհակալ եմ պատասխանիդ համար: :)

Shah
11.08.2010, 20:49
Չուկ, էս գրառման (http://www.akumb.am/showthread.php/49689-%D4%BB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D5%BF?p=2068410&viewfull=1#post2068410) մեջ ինչի կցորդները չեն երևում, ինչոր բան սխալ ե՞մ արել: Թե՞ սահմանափակ ա: :8

Chuk
11.08.2010, 23:18

Երևի կցորդները ջնջել ես :)

Shah
11.08.2010, 23:31
woow, կարող եմ կցորդները ջնջե՞մ: :o

Chuk
11.08.2010, 23:33
woow, կարող եմ կցորդները ջնջե՞մ: :o

քո տեղադրածները՝ անշուշտ

tikopx
12.08.2010, 00:00
woow, կարող եմ կցորդները ջնջե՞մ: :o

ես իմոնք սաղ ջնջել եմ մի նկար եմ թողել միայն

Պոզիտրոն
19.08.2010, 16:23
Ես ուզու եմ իմանալ թե վարկանիշները ինչ օրինաչափությամբ են տրվում ակումբի անդամներին: Այդյոք պատվավոր անդամ, լիարժեք անդամ...-ը այդ վարկանիշի հետ կապված է (ինչպե՞ս): Հետո նկատել եմ վարկանիշի սև գիծ դա ինչ է նշանակում, և ակումբի ո՞ր անդամների վարկանիշը կարող է լինել սև գծով: Եթե ակումբի անդամը ինչ որ գրառմանը վարկանիշ է տալիս դա ինչպես է անրադառնում տվյալ ակումբեցու վարկանիշի վրա? Ինչպես կարելի է տեսնել թե քեզ ով որ գրառման համար է վարկանիշ տվել (նույն հարցս վերաբերվում է նաև շնորհակալությանը):Ամեն գրառման տակ նայելը հարմար չի կա՞ ուրիշ եղանակ:Արդյոք գրառուների քանակը կապված է վարկանիշի հետ, կամ ակումբ հաճախելու պարբերականությունը? Արդյոք շնորհակալությունը ազդում է վարկանիշի վրա?
Ինձ այս ամենը հետաքրքրում է ամենայն մանրամասնությամբ, որտեղից կարող եմ կարդալ ակումբում ման եկա չգտա:(

Ֆոտոն
19.08.2010, 16:33
Այս թեման (http://www.akumb.am/showthread.php/72-Վարկանիշ?) նայիր::)

Ձայնալար
19.08.2010, 16:44
Ես ուզու եմ իմանալ թե վարկանիշները ինչ օրինաչափությամբ են տրվում ակումբի անդամներին: Այդյոք պատվավոր անդամ, լիարժեք անդամ...-ը այդ վարկանիշի հետ կապված է (ինչպե՞ս): Հետո նկատել եմ վարկանիշի սև գիծ դա ինչ է նշանակում, և ակումբի ո՞ր անդամների վարկանիշը կարող է լինել սև գծով: Եթե ակումբի անդամը ինչ որ գրառմանը վարկանիշ է տալիս դա ինչպես է անրադառնում տվյալ ակումբեցու վարկանիշի վրա? Ինչպես կարելի է տեսնել թե քեզ ով որ գրառման համար է վարկանիշ տվել (նույն հարցս վերաբերվում է նաև շնորհակալությանը):Ամեն գրառման տակ նայելը հարմար չի կա՞ ուրիշ եղանակ:Արդյոք գրառուների քանակը կապված է վարկանիշի հետ, կամ ակումբ հաճախելու պարբերականությունը? Արդյոք շնորհակալությունը ազդում է վարկանիշի վրա?
Ինձ այս ամենը հետաքրքրում է ամենայն մանրամասնությամբ, որտեղից կարող եմ կարդալ ակումբում ման եկա չգտա:(

Փորձեմ հարցերիդ մի մասին պատասխանել, հետո տենանք տակը ինչ մնաց, նրանց էլ կպատասխանեմ (ենք) :)

1. Պատվավոր անդամ, լիարժեք անդամ և այլն կարգավիճակները կախված են գրառումների քանակից, վարկանիշի հետ կապ չունեն:
2. Վարկանիշ տալիս են անդամները իրար, հնարավոր է տալ դրական վարկանիշ կամ բացասական: Վարկանիշի մեծությունը կախված է վարկանիշ տվողի այսպես կոչված «reputation power»-ից՝ այսինքն մի անդամի տված վարկանիշը 25 միավոր է, մյուսինը՝ 250: Դա կախված է վարկանիշ տվողի վարկանիշից և գրառումների քանակից:
3. Տրված և ստացած վարկանիշները կարող ես տեսնել մտնելով «ղեկավարման վահանակ (http://www.akumb.am/usercp.php)» վերևի աջ անկյունում:
4. Յուրաքանչյուր անդամ կարող է անջատել իր վարկանիշները: Այդ դեպքում նրա ավատարի վերևում կերևա սև քառակուսի, նա չի տեսնի իր ստացած վարկանիշները:
5. Շնորհակալությունները վարկանիշի վրա չեն ազդում: Ստացած և տված շնորհակալությունների ընդհանուր քանակը կարող ես տեսնել քո անձնագրում (http://www.akumb.am/member.php/22880-%D5%8A%D5%B8%D5%A6%D5%AB%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6) «իմ մասին» բաժնում:

VisTolog
19.08.2010, 16:47
Ես ուզու եմ իմանալ թե վարկանիշները ինչ օրինաչափությամբ են տրվում ակումբի անդամներին - այսինքն տալու դեպքում ինչքա՞ն է տրվում: Որովհետև վարկանիշները ոչ մեկին ինչ-որ օրինաչափությամբ չեն տրվում:

Այդյոք պատվավոր անդամ, լիարժեք անդամ...-ը այդ վարկանիշի հետ կապված է - ոչ: Դա կապված է քո գրառումների քանակից իսկ թե որքան գրառումը ինչ կարգավիճակ է տալիս՝ չեմ կարող ասել:

ակումբի ո՞ր անդամների վարկանիշը կարող է լինել սև գծով - նրանցը, ովքեր չունեն վարկանիշային միավորներ՝ 10+ և չունեն բավարար քանակությամբ գրառումներ:

Եթե ակումբի անդամը ինչ որ գրառմանը վարկանիշ է տալիս դա ինչպես է անրադառնում տվյալ ակումբեցու վարկանիշի վրա? - վարկանիշ ստացողի վարկանիշային միավորները ավելանում են, իսկ տվողի մոտ փոփոխություն չի լինում:

Ինչպես կարելի է տեսնել թե քեզ ով որ գրառման համար է վարկանիշ տվել (նույն հարցս վերաբերվում է նաև շնորհակալությանը) - մտնում ես «Ղեկավարման վահանակ (http://www.akumb.am/usercp.php)», ներքևում երևում են վարկանիշային միավորները, դրանք տվողները և վարկանիշ ստացված գրառման թեմայի վերնագիրը: Շնորհակալություն տվողները երևում են միայն գրառման տակ, ուրիշ ոչ մի տեղ:

Ամեն գրառման տակ նայելը հարմար չի կա՞ ուրիշ եղանակ - չկա:

Արդյոք գրառուների քանակը կապված է վարկանիշի հետ - յուրաքանչյուր 1000 թե 100 գրառմանը ավելանում է որոշակի քանակությամբ միավորներ:

ակումբ հաճախելու պարբերականությունը - կապ չունի վարկանիշներ հետ:

Արդյոք շնորհակալությունը ազդում է վարկանիշի վրա? - չի ազդում:

Սա (http://www.akumb.am/showthread.php/55014-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%AD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81) էլ նայիր:

Ուլուանա
20.08.2010, 01:06
Հետո նկատել եմ վարկանիշի սև գիծ դա ինչ է նշանակում, և ակումբի ո՞ր անդամների վարկանիշը կարող է լինել սև գծով:

4. Յուրաքանչյուր անդամ կարող է անջատել իր վարկանիշները: Այդ դեպքում նրա ավատարի վերևում կերևա սև քառակուսի, նա չի տեսնի իր ստացած վարկանիշները:

ակումբի ո՞ր անդամների վարկանիշը կարող է լինել սև գծով - նրանցը, ովքեր չունեն վարկանիշային միավորներ՝ 10+ և չունեն բավարար քանակությամբ գրառումներ:
Էս հարցի պատասխանը Ձայնալարն ու VisTolog–ը տարբեր ձևով են տվել, իսկ ավելի ճիշտ՝ Ձայնալարը պատասխանել է տրված հարցին, իսկ VisTolog–ի պատասխանն իրականում այլ հարցի պատասխան է, երևի չի նկատել :))։ Փորձեմ լուսաբանել. եթե խոսքը ակումբցու ավատարի տակ երևացող վարկանշային գծիկի մասին է, ապա դրա սև լինելը նշանակում է, որ տվյալ ակումբցին անջատել է իր վարկանիշները, որպեսզի չերևան։ Վարկանիշները դրանից, բնականաբար, ոչ մի տեղ չեն կորչում, և ցանկության դեպքում, կարելի է նորից միացնել։ Բացի դրանից, ստացված վարկանիշները նայելիս, եթե համապատասխան մասում տեսնում եք սև վանդակ (VisTolog–ը հենց սրա մասին էր գրել), դա նշանակում է, որ Ձեզ վարկանիշ տված ակումբցու վարկանշային ուժը (reputation power–ը), դեռևս զրոյական է, այսինքն՝ նա ինքը վարկանիշ դեռ չի ստացել, դրա համար էլ նրա տված վարկանիշն էլ իր հերթին զրո–միավորանոց է։ Դրական վարկանիշի դեպքում համապատասխան քառակուսին կանաչ է լինում, իսկ բացասականի դեպքում՝ կարմիր։

LoK®
20.08.2010, 18:57
Ադմինիստրացիա ջան, ստորագրությունում անիմացիոն նկարներ տեղադրելու անհնարինությունը համակարգի սահմանափակում ա՞:
Եթե չէ, ապա ի՞նչ պայմաններ պիտի բավարարվեն, որ հնարավոր լինի:

Chuk
20.08.2010, 22:02
Ադմինիստրացիա ջան, ստորագրությունում անիմացիոն նկարներ տեղադրելու անհնարինությունը համակարգի սահմանափակում ա՞:
Եթե չէ, ապա ի՞նչ պայմաններ պիտի բավարարվեն, որ հնարավոր լինի:

Աչք ցավացնող անիմացիաներից խուսափելու համար անիմացիոն ստորագրությունների տեղադրումը տեխնիկապես թույլատրված չի:

One_Way_Ticket
22.08.2010, 02:31
Ինչու՞ չեմ կարողանում դիտել "Գալա" հեռուստաընկերության կազմակերպած բողոքի ակցիայի էջը։ Ասում է, որ արտոնություն չունեմ։ Ի՞նչ է պետք անել այդ արտոնությունը ստանալու համար։

Chuk
22.08.2010, 10:50
Ինչու՞ չեմ կարողանում դիտել "Գալա" հեռուստաընկերության կազմակերպած բողոքի ակցիայի էջը։ Ասում է, որ արտոնություն չունեմ։ Ի՞նչ է պետք անել այդ արտոնությունը ստանալու համար։

Այսօր կամ վաղը համակարգը կթարմացնեմ, հուսով եմ այդ բագերն էլ շտկած կլինեն: Հոդվածների էջի հետ կապված ահագին բագեր կան, կարծում եմ դրանցից մեկն ա:

Ռուֆուս
22.08.2010, 12:01
Ինչու՞ չեմ կարողանում դիտել "Գալա" հեռուստաընկերության կազմակերպած բողոքի ակցիայի էջը։ Ասում է, որ արտոնություն չունեմ։ Ի՞նչ է պետք անել այդ արտոնությունը ստանալու համար։

Ես էն գլխից Հոդվածներ (http://www.akumb.am/forumdisplay.php/203-%D5%80%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80) բաժինը չեմ կարողանում մտնել :))

tikopx
22.08.2010, 16:12
մի բան ունեմ հարցնելու ինչպես ծրագրավորումից և վեբ կայքերի հետ աշխատելուց հեռու մարդ,ես կայքերի բեքափները դիսկերի վրա պահում են?

Արամ
22.08.2010, 17:16
մի բան ունեմ հարցնելու ինչպես ծրագրավորումից և վեբ կայքերի հետ աշխատելուց հեռու մարդ,ես կայքերի բեքափները դիսկերի վրա պահում են?

ովքեր՞

tikopx
22.08.2010, 17:37
ովքեր՞

ասենք օրինակ ակումբի ադմիները
կամ օրինակ mail.ru

Արամ
22.08.2010, 17:40
ասենք օրինակ ակումբի ադմիները
կամ օրինակ mail.ru

Տիկ ջան հարցիտ իմաստը չեմ հասկանում, բեքափներ չեն, լինում է վերջին բեքափը, մնացածները պահելու իմաստ չկա

tikopx
22.08.2010, 17:41
Տիկ ջան հարցիտ իմաստը չեմ հասկանում, բեքափներ չեն, լինում է վերջին բեքափը, մնացածները պահելու իմաստ չկա

թեկուզ

Chuk
22.08.2010, 22:31
Երբ որ կհասկանամ, թե հարցդ ինչ առնչություն ունի ակումբի գործունեության հետ, պատասխանելու իմաստը կհասկանամ :)

Sophie
23.08.2010, 09:17
Ծրագրային սխալ է, կփորձենք շտկել: Կներեք սա երբ է՞ ուղղվելու վերջապես:oy :

Chuk
23.08.2010, 14:33
Կներեք սա երբ է՞ ուղղվելու վերջապես:oy :

Երբ որ կհաջողվի ֆորումը թարմացնել նոր տարբերակի (vBulletin 4.0.6-ում արդեն շտկված է): Պլանավորված է անել այս գիշեր, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կարող է հետաձգվի վաղվան:

Moonwalker
26.08.2010, 19:39
Նոր նկատեցի՝ իսկ ինչի՞ ա ակումբի ժամանակը մի ժամ հետ հայաստանյան ժամանակից:esim

VisTolog
26.08.2010, 19:51
Նոր նկատեցի՝ իսկ ինչի՞ ա ակումբի ժամանակը մի ժամ հետ հայաստանյան ժամանակից:esim
Խմբագրել դրույթները: (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)
Ներքևում կա գրած՝ Ամսաթվի և ժամի դրույթներ
Դնում ես (GMT+ 4:00)

Ձմեռային/ամառային ժամանակի անցման (DST) դրույթներ: Միշտ միացված է:

Հայկօ
26.08.2010, 19:51
Նոր նկատեցի՝ իսկ ինչի՞ ա ակումբի ժամանակը մի ժամ հետ հայաստանյան ժամանակից:esim

Սեղմիր ահա այս՝ «Խմբագրել դրույթները (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)» հղումը, իջիր ներքև մինչև «Ամսաթվի և ժամի դրույթներ» ենթակետը ու ստուգիր, թե արդյո՞ք քո դրույթները հետևյալներն են.

Ժամային գոտի - (GMT +4:00)

Ձմեռային/ամառային ժամանակի անցման (DST) դրույթներ - Ձմեռային/ամառային ժամանկը որոշել մեքենայորեն

Կարող ես փորձել նաև «Ձմեռային/ամառային ժամանակի անցումը (DTS) միշտ միացված է» տարբերակը:

Moonwalker
26.08.2010, 20:01
Շնորհակալ եմ՝ ստացվեց ;)

Եգանյան Նունե
26.08.2010, 20:37
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գրառման համար սակայն չեմ կարողանում: Կոգնեք:think

Ապե Ջան
30.08.2010, 14:15
Ես չէմ հասկանում իրավունք չունեմ ինֆորմացիաս իմացած տեղադրել, որպեսզի բոլորնել տեղեկացված լինեն:

Ես չեմ հասկանում տրամադրվածությունա իմ հանդեպ, թ՞ե...

Էս գրառմանս մեջ ո՞րնա սխալ, որ ջնջվում է:

http://s45.radikal.ru/i109/1008/e0/7856aeb6e7de.jpg (http://www.radikal.ru)

Իսպանիայի հավաքականի և Բարսելոնայի հիմնական կազմի հարձակվող Դավիդ Վիլյան գոհ է Բարսայում իր ներկայիս վիճակից: Վիլյան նշում է, որ ինքը խնդիր չի ունեցել՝ թիմի խաղին հարմարվելու, և իր գործերը շատ լավ են իր նոր ակումբում՝ Բարսելոնայում: Նա երեկ՝ Իսպանիայի առաջնության առաջին տուրում, դարձավ 3 անպատասխան գոլերից մեկի հեղինակ՝ «Ռասինգի» հետ հանդիպման ժամանակ:

http://www.oleole.com/media/main/images/member_photos/group1/subgrp395/xavihernandez_177180.jpg

Երեկ՝ Իսպանիայի առաջանության առաջին տուրում, վնասվածք է ստացել Բարսելոնայի հիմնական կազմի կիսապաշտպան Չավին: Հայտնի է, որ նա ստացել է ծնկի վնասվածք: Չավին այսօր կանցնի բուժզննում, որից հետո պարզ կլինի, թե ինչքան ժամանակ կտևի նրա ապաքինումը:

Ambrosine
30.08.2010, 14:25
Ես հոգիս կավանդեմ հեսա...

Apeh Jan, հոդվածի լինկը ու՞ր է: Եթե լինկ չտաս, ստիպված եմ ջնջել:

Հեռուստացույցով եմ տեսել ու խմբագրել: :)

Բա որ կարող ես ինքդ էսպես գրագետ /ճիշտ է որոշ կետադրական սխալներով/ շարադրել մտքերդ, էլ արմսպորտը ինչի՞դ ա պետք ;)

Եթե իմ վերջին գրառումը ինչ-որ արտառոց իմաստ ունի, ասեք, ես էլ իմանամ: Հիմա բոլորիդ հետ սկսեմ հայեց լեզու պարապե՞լը :blin
հ.գ. Այս տիպի գրառումների համար կա Բողոքի գիրք թեման: Էս գրառումներն էլ ջնջված են հիմա, որովհետև թեմայից դուրս են, էստեղ ուղղակի մեջբերում եմ:

Ապե Ջան
30.08.2010, 14:28

Ես քեզ չէի դիմել, հարգելի մոդերատոր:

Ambrosine
30.08.2010, 14:34
Հա, մոդերատուրա չէիր դիմե՞լ :))

VisTolog
30.08.2010, 14:39
Ես քեզ չէի դիմել, հարգելի մոդերատոր:

Հարգելի անդամ, Ադմինիստրացիա ու Ղեկավարություն բառերը նույնն են::)
Տես ադմինիստրացիայի ցուցակը (http://www.akumb.am/showgroups.php):

Ապե Ջան
30.08.2010, 14:53
Հարգելի անդամ, Ադմինիստրացիա ու Ղեկավարություն բառերը նույնն են::)
Տես ադմինիստրացիայի ցուցակը (http://www.akumb.am/showgroups.php):

Շնորհակալ եմ, հարց ուղղված է գլխավոր ադմինիստրատոր՝ Chuk (http://www.akumb.am/member.php/1-Chuk) - ին:

Chuk
30.08.2010, 15:50
Շնորհակալ եմ, հարց ուղղված է գլխավոր ադմինիստրատոր՝ Chuk (http://www.akumb.am/member.php/1-Chuk) - ին:

Շնորհակալություն հարցի համար:
Նյութի բավական գրագետ ու լրագրողական ոճը կասկածել են տալիս, որ հեղինակը դու ես, հաշվի առնելով քո սեփական գրառումներում տառասխալների ձևերը: Յուրաքանչյուր այլ տեղից բերված նյութի համար, ինչպես ասել եմ բազմիցս, պետք է նշված լինի աղբյուրը: Աստղի գործողությունը համարում եմ տեղին. եղել է դժվար որոշում, բայց ճիշտ որոշում: Անձերի հետ կապված որևէ խնդիր չկա:

Պոզիտրոն
30.08.2010, 15:59
Ժող ես վերջերս հաճախ ա հանդիպում: Ուրեմն գրառումս կատարում եմ ու սեղում արագ պատասխանել բացում ա ընդլայնված ռեժիմը ու հետո ինչ անում եմ ետ գրառումս չի ուղղարկվում:

Ապե Ջան
30.08.2010, 16:54
Շնորհակալություն հարցի համար:
Նյութի բավական գրագետ ու լրագրողական ոճը կասկածել են տալիս, որ հեղինակը դու ես, հաշվի առնելով քո սեփական գրառումներում տառասխալների ձևերը: Յուրաքանչյուր այլ տեղից բերված նյութի համար, ինչպես ասել եմ բազմիցս, պետք է նշված լինի աղբյուրը: Աստղի գործողությունը համարում եմ տեղին. եղել է դժվար որոշում, բայց ճիշտ որոշում: Անձերի հետ կապված որևէ խնդիր չկա:

Ես շատ պարզ էի գրել, դե քանի որ իմ ոճի գրառւոմ չէր, ինչպես դուք էիք ասում, դրա համար ես պատասխանեցի Աստղի հարցին, իսկ ու՞ր նյութի աղբյուրը, իսկ ես էլ պատասխանեցի՝ Վզգոնա թելադրել կողիս նստած, հիմա աղբյուրը ո՞նց պետք է նշեի, պետքա գրեի. Աղբյուրը՝ Վզգո:

Chuk
30.08.2010, 16:57

Անձամբ ես խորհուրդ կտամ սեփական իմացածը գրելիս գրել ազատ ու անկաշկանդ, սովորական ոճով, այլ ոչ թե «կեղծ» ու լրատվական: Առնվազն նման խնդիրներ չեն առաջանա, յուրաքանչյուրի համար հասկանալի կլինի, որ դա սեփական տեղեկատվություն է: Իսկ մի մասնակցի կողմից, ով բազմիցս այլ տեղերից մեջբերումներ է արել՝ հաճախ էլ աղբյուրը չնշելով, լրատվական ոճի բաներ գրելը բնականաբար կասկածելու տեղ է տալու:

Ambrosine
30.08.2010, 17:16

Ինչքան ասում եմ՝ չմիջամտեմ, չի լինում... Ես հիմա բոլոր գրառումներն էլ կվերականգնեմ, որ չթվա, թե ես բոբոն եմ, դու էլ զոհը:

Ապե Ջան
30.08.2010, 17:27
Անձամբ ես խորհուրդ կտամ սեփական իմացածը գրելիս գրել ազատ ու անկաշկանդ, սովորական ոճով, այլ ոչ թե «կեղծ» ու լրատվական: Առնվազն նման խնդիրներ չեն առաջանա, յուրաքանչյուրի համար հասկանալի կլինի, որ դա սեփական տեղեկատվություն է: Իսկ մի մասնակցի կողմից, ով բազմիցս այլ տեղերից մեջբերումներ է արել՝ հաճախ էլ աղբյուրը չնշելով, լրատվական ոճի բաներ գրելը բնականաբար կասկածելու տեղ է տալու:

Ես ինֆորմացիան տեղադրելիս, տեղադրում եմ այնպես որ ընթերցողի համար հաճելի ու հասկանլի լինի, իսկ դա փաստորեն կասկածի տեղիք է տալիս:

Հարդ
03.09.2010, 22:16
Խնդրում եմ բացատրեք, թե ինչի համար են փորձարկումները? Ինչ նպատակ են հետանդում ու ինչ իմաստ ունեն անիմաստ գրառումներն այնտեղ? :)

Chuk
03.09.2010, 22:19
Խնդրում եմ բացատրեք, թե ինչի համար են փորձարկումները? Ինչ նպատակ են հետանդում ու ինչ իմաստ ունեն անիմաստ գրառումներն այնտեղ? :)

Փորձարկումներ բաժինը նախատեսված է ֆորումի այս կամ այն հնարավորությունը կամ առաջացած տեխնիկական խնդիրը, նորամուծությունը ու նման բաներ փորձարկելու համար: Օրինակ եթե սկսնակ մասնակիցը թեմա բացել չգիտի, կարող է փորձել այդ բաժնում՝ ընդհանուր ֆորումում սխալներ չանելու համար: Անշուշտ շատերն այստեղ անկապ-անիմաստ-աննպատակ գրառումներ են անում, բայց նման գրառումները բուն նպատակային փորձերից տարանջատելը եթե անհնար էլ չէ, ապա չափազանց բարդ է: Ամեն դեպքում հավանական է, որ առաջիկայում բաժինը կմաքրվի ավելորդ գրառումներից:

Ձայնալար
03.09.2010, 22:23
Դրանք տեխնիկական տարբեր հնարավորություններ փորձարկելու համար են, սակայն երբեմն որոշ ակումբցիներ մտածում են, որ եթե գրված տեքստը անիմաստ է (բնականաբար փորձարկելու համար կամայական տառերի հաջորդականություն կարող է գրվել), ապա կարելի է մտնել և նմանատիպ «սրամտություններ» գրել:

---------- Ավելացվել է՝ 23:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:22 ----------

Ուշացա :pardon

Valentina
06.09.2010, 16:35
Ամեն անգամ ,որ երկար մնում եմ օնլայն, մեկել տեսնում եմ որ ավտոմատ դուրս եմ եկել, նորից պահանջումա գաղտնաբառ հավաքել, ինչիցա? կօգնեք?

Ռուֆուս
06.09.2010, 16:37
Ամեն անգամ ,որ երկար մնում եմ օնլայն, մեկել տեսնում եմ որ ավտոմատ դուրս եմ եկել, նորից պահանջումա գաղտնաբառ հավաքել, ինչիցա? կօգնեք?

Եթե երկար ժամանակ մնում եք ֆորումում ու ոչ մի գործողություն չեք անում, համակարգը ավտոմատ log out ա անում: Որպեսզի միշտ օնլայն լինեք, առանձին թաբով բաց պահեք Ո"վ է ֆորումում (http://www.akumb.am/online.php) էջը

«Ո՞վ է ֆորումում» էջը գտնվում է Ֆորումի գլխավոր էջում՝ «Նավարկում» թաբի ամենաներքևում:

VisTolog
06.09.2010, 16:38
Ամեն անգամ ,որ երկար մնում եմ օնլայն, մեկել տեսնում եմ որ ավտոմատ դուրս եմ եկել, նորից պահանջումա գաղտնաբառ հավաքել, ինչիցա? կօգնեք?

«Հիշե՞լ»-ի պտիչկեն դիր::)

romanista
06.09.2010, 21:15
Ինձ մի հարց է հետաքրքրում, որոշեցի տալ այս թեմայում...
Ակումբցիներից "Արծիվ"-ը ի՞նչու է արգելափակված: Ահա նրա անձնագրի հասցեն՝ http://www.akumb.am/member.php/20030-%D4%B1%D6%80%D5%AE%D5%AB%D5%BE, որ ավելի պարզ լինի, թե ում մասին է խոսքը...

Ռուֆուս
06.09.2010, 21:23

Կարդա այս (http://www.akumb.am/showthread.php/349-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2080072&viewfull=1#post2080072) գրառումը

Valentina
12.09.2010, 19:34
Ուրեմն երեկ գրառում էի անում, մեկել ասումա "Դուք շատ արագ եք կատարում գրառումներ,դա կարելի է անել 30 վայրկյանը մեկ"
Ճիշտա ասում?

tikopx
12.09.2010, 19:36
հա իմ մոտ նույնը նամակ ուղարկելու հետա 1 րոպեն մեկ:((((((

Inna
12.09.2010, 19:47
Ուրեմն երեկ գրառում էի անում, մեկել ասումա "Դուք շատ արագ եք կատարում գրառումներ,դա կարելի է անել 30 վայրկյանը մեկ"
Ճիշտա ասում?

հա ճիշտ ա ասում իմ մոտ էլ ա էդպես:D:)նույնը նամակները,երևի էդպես ա լինում,որ չխարնվի իրար;)

tikopx
12.09.2010, 19:49
սպամ կոչեցյալի դեմա

Inna
12.09.2010, 19:50
սպամ կոչեցյալի դեմա

այո,այո:D:))

tikopx
12.09.2010, 19:51
գիտեմ :) ձեզ եի տեղեկացնում :D

Valentina
12.09.2010, 19:53
սպամ կոչեցյալի դեմա

մի քիչ կմանրամասնե՞ս

tikopx
12.09.2010, 19:58
կան համակարգչային ծրագրեր, որոնք գործում են ինտեռնետում ավտանոմ կերպով, և մտնում են սենց տեղեր ու ավտոմատ կերպով հաղորդագրություններ ուղարկում `ռեկլամ , կամ նման բաներ ամեն վայրկյան,իսկ դա խանգարում է նրանց:
ինձ թվումա հայերեն բառերով հասկանալի բացատրեցի:)

Աթեիստ
12.09.2010, 20:53
Հիշեցում։

Մոդերատորական. հիշեցնեմ, որ թեման նախատեսված է ադմինիստրացիային հարցեր ուղղելու և հենց նրանից էլ պատասխաններ ստանալու համար, ոչ թե որ ով ցանկանա, մտնի իր վերլուծություններն անի ու գնահատականները տա բարձրացված հարցերի կամ հարցերի հեղինակների վերաբերյալ։ Եթե թեման համընդհանուր քննարկման համար նախատեսված լիներ, վերնագիրն էլ համապատասխանաբար այլ կլիներ։ Խնդրում եմ զերծ մնալ կարծիքներից ու մեկնաբանություններից, եթե ադմինիստրացիայի անդամ չեք հանդիսանում։

Valentina
13.09.2010, 17:19
Ուրեմն ուզում եմ գրառում անեմ այ սենց էջա բացում, ինչնա պատճառը?49672

Հարդ
13.09.2010, 18:06
Էն ա պատճառը, որ ուզում ես գրաժում անել:D: Ինչի, դու ի՞նչ էիր ուզում բացեր:D

Valentina
13.09.2010, 20:11
չէ, ախր սովորական ժամանակ այ սենցա

Ժունդիայի
13.09.2010, 20:13
Առաջին տարբերակում ընդլայնված ռեժիմ է միացրած քեզ մոտ Վալենտինա ջան:)

Valentina
13.09.2010, 20:16
Առաջին տարբերակում ընդլայնված ռեժիմ է միացրած քեզ մոտ Վալենտինա ջան:)

համաձայն եմ, բայց ես առանց ընդլայնված ռեժիմի փորձում էի գրառում անեի, սեղմում եմ արագ պատասխանել, փոխանակ գրառումս ավելանա, բացվումա ընդլայնված ռեժիմը

Chuk
13.09.2010, 20:27
համաձայն եմ, բայց ես առանց ընդլայնված ռեժիմի փորձում էի գրառում անեի, սեղմում եմ արագ պատասխանել, փոխանակ գրառումս ավելանա, բացվումա ընդլայնված ռեժիմը

Ամենայն հավանականությամբ պատահմամբ երկու անգամ ես կտտացնում (click) անում

ուզուզ
18.09.2010, 13:42
Կարելի է իմանալ, ինչպես գրառմանը շնորհակալություն հայտնել?

Chuk
18.09.2010, 14:33
Կարելի է իմանալ, ինչպես գրառմանը շնորհակալություն հայտնել?

Շնորհակալության համակարգը կիրառել կարողանալու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 15 գրառում (այն բաժիններում, որոնցում գրառում անելուց գրառումների հաշվիչն աշխատում է): Դրանից հետո գրառումների տակ կհայտնվի «Շնորհակալություն» կոճակը, որի վրա կտտացնելով կարելի կլինի գրառմանը շնորհակալություն հայտնել:

Valentina
18.09.2010, 14:40
իսկ որ բաժիններում գրառումների հաշվիչը չի աշխատում?

Chuk
18.09.2010, 14:48
իսկ որ բաժիններում գրառումների հաշվիչը չի աշխատում?

Այս պահին միայն «Ժամանց» և «Փորձարկումներ» բաժիններում: Հետագայում հնարավոր են փոփոխություններ:

Interdenominational
23.09.2010, 23:31
Չգիտեմ նույնիսկ՝ արժե՞ կայքավարությանը անհանգստացնել ինձ մտահոգող հարցով, բայց քանի որ արդեն քանիերորդ օրն է անհանգստացած եմ, բարձրաձայնեմ՝ ինձ մոտ որոշ լուսանկարներ չեն բացվում, օրինակ՝ «վանաձորյան» շարքից… բայց, օրինակ, Velvet-ի տեղադրածները բացվում են: /Առանձին էջում բացելու փորձը, կամ բեռնման միջոցով արդյունքը նույննն է/ :(

Ռուֆուս
23.09.2010, 23:35

Վանաձորյան շարքը իմ մոտ շատ դժվար է բացվում (մի քանի փորձից հետո), պատճառը նկարների սարսափելի մեծ չափսն է:

Interdenominational
23.09.2010, 23:41
Վանաձորյան շարքը իմ մոտ շատ դժվար է բացվում (մի քանի փորձից հետո), պատճառը նկարների սարսափելի մեծ չափսն է:

Շնորհակալ եմ «ապրումակցման» համար :) Ու քանի որ խոսք գնաց այդ մասին, ու մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք՝ կխնդրեի տեխնիկական հնարավորությունների սահմաններում սահմանափակել Կայք ներմուծվող լուսանկարների չափս/ծավալ հարաբերակցությունը:
Վերջին հաշվով՝ դրանք այստեղ միայն դիտման համար չե՞ն նախատեսված…

Ներսես_AM
24.09.2010, 00:38
Կներեք մեջ ընկնելու համար, բայց կարծում եմ հարցը ակումբի ադմինիստրացիայի իրավասության սահմաններում չի, ու հարցը նկարների մեծ չափսերը չեն: Հարցը դեգենեռատ radikal.ru կայքն է, որտեղ ցավոք ակումբցիների մի ստվար զանգված սովորություն ունի նկարներ գցելու, ու որը ամեն 3-րդ հարցմանը (service temporary unavailable) սխալ է վերադարձնում: Նկարը նոր տաբում բացելուց ու մի քանի ռեֆռեշից հետո կարող եք նայել: Բայց լավ կլիներ ինչ որ կերպ տեղեկացվեր որ նկարները գցեն ասենք imageshack.us օրինակ:

Հայկօ
24.09.2010, 03:10

Ներս, մինչև հիմա միշտ Ռադիկալ եմ գցել նկարներս, ու ոչ մի խնդիր չի եղել, ամեն անգամ նորմալ բացել ա: Բայց դե էդ իմ մոտ խնդիր չի եղել, չգիտեի, որ ուրիշների համար կարող ա էդ սերվիսը պրոբլեմատիկ լինի: Ի՞նչ հարմար սերվիս խորհուրդ կտայիք, որ համ նկարները ինչ-որ ժամանակ հետո չջնջի, համ էլ հարմար ու արագ լինի: Մենակ imageshack-ն ա՞:

Ապե Ջան
24.09.2010, 09:38

Radikal - ի մինիմալ ժամկետը ի՞նչքանակա :think

Ձայնալար
24.09.2010, 11:30
Ես tinypic.com ից եմ օգտվում, ոնց-որ վատիկը չի:

Adriano
25.09.2010, 10:12
Ժողովուրդ մի բան հարցնեմ ինչու ստորագրությունում չի լինում շարժվող նկարներ դնել?

LoK®
25.09.2010, 11:48
Ժողովուրդ մի բան հարցնեմ ինչու ստորագրությունում չի լինում շարժվող նկարներ դնել?

Այս պատճառով :)

Ադմինիստրացիա ջան, ստորագրությունում անիմացիոն նկարներ տեղադրելու անհնարինությունը համակարգի սահմանափակում ա՞:
Եթե չէ, ապա ի՞նչ պայմաններ պիտի բավարարվեն, որ հնարավոր լինի:

Աչք ցավացնող անիմացիաներից խուսափելու համար անիմացիոն ստորագրությունների տեղադրումը տեխնիկապես թույլատրված չի:

Լեո
26.09.2010, 16:10
Մի ժամանակ մի հին ու բարի «կոճակ» կար, կոչվում էր «Այսօրվա գրառումները» :roll Հնարավո՞ր ա դա ետ բերել :roll

Interdenominational
26.09.2010, 17:20
Մի ժամանակ մի հին ու բարի «կոճակ» կար, կոչվում էր «Այսօրվա գրառումները» :roll Հնարավո՞ր ա դա ետ բերել :roll

Ներեցեք, հասկանում եմ, որ տվյալ թեմայում պատասխանելը իմ լիազորություններից դուրս է, սակայն ուզում եմ զարմանք հայտնել՝ ինձ մոտ այն կա՝

http://img801.imageshack.us/img801/3505/todaydb.jpg

BOBO
26.09.2010, 17:28
Ներեցեք, հասկանում եմ, որ տվյալ թեմայում պատասխանելը իմ լիազորություններից դուրս է, սակայն ուզում եմ զարմանք հայտնել՝ ինձ մոտ այն կա՝

http://img801.imageshack.us/img801/3505/todaydb.jpg

logout եղած ժամանակ?

---------- Ավելացվել է՝ 18:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:27 ----------

Մի ժամանակ մի հին ու բարի «կոճակ» կար, կոչվում էր «Այսօրվա գրառումները» :roll Հնարավո՞ր ա դա ետ բերել :roll
կարաս էս լինկից օգտվես
http://www.akumb.am/search.php?do=getdaily

Interdenominational
26.09.2010, 17:33
logout եղած ժամանակ?

:aha :pardon

Inna
26.09.2010, 20:09
Ներեցեք, հասկանում եմ, որ տվյալ թեմայում պատասխանելը իմ լիազորություններից դուրս է, սակայն ուզում եմ զարմանք հայտնել՝ ինձ մոտ այն կա՝

http://img801.imageshack.us/img801/3505/todaydb.jpg

ինձ մոտ էլ <<Նոր գրառումներ>> անունով է,ինչի ա տենց?:8

Հարդ
26.09.2010, 20:11
ինձ մոտ էլ <<Նոր գրառումներ>> անունով է,ինչի ա տենց?:8

Ֆորում սեղմի, որ փոխի:

VisTolog
26.09.2010, 20:12
ինձ մոտ էլ <<Նոր գրառումներ>> անունով է,ինչի ա տենց?:8

Ֆորումից դուրս եկած ժամանակ «Այսօրվա գրառումներ»-ա, մտած ժամանակ՝ «Նոր գրառումներ»:

Լեո
26.09.2010, 20:31
Ֆորումից դուրս եկած ժամանակ «Այսօրվա գրառումներ»-ա, մտած ժամանակ՝ «Նոր գրառումներ»:

«Այսօրվա գրառումներ» և «Նոր գրառումներ» կոճակները տարբեր ֆունկցիաներ են կատարում: Առաջ այդ երկու կոճակներն էլ կային, հիմա առաջինը չկա: Կարծեմ Չուկը խոստացել էր, որ կլինի :8

Chuk
26.09.2010, 23:28
«Այսօրվա գրառումներ» և «Նոր գրառումներ» կոճակները տարբեր ֆունկցիաներ են կատարում: Առաջ այդ երկու կոճակներն էլ կային, հիմա առաջինը չկա: Կարծեմ Չուկը խոստացել էր, որ կլինի :8

Չուկը շատ բան ա խոստացել :( Կլինի :(

Լեո
30.09.2010, 19:50
Չուկը շատ բան ա խոստացել :( Կլինի :(

Ի հեճուկս քեզ՝ ես հավատում եմ Չուկի խոստումներին :beee

romanista
02.10.2010, 23:10
հարց չի, խնդրանք ա... երևի ստեղ ճիշտ կլինի... խնդրում եմ մշտապես արգելափակել իմ պրոֆիլը... զզվա արդեն, ամեն մի ստից բանից տուգանքներ ու զգուշացումներ, ամեն անգամ ֆորում մտնելուց մի նոր բան... սենց ֆորումի մասին էլ ա կարծիքդ փոխվում... հարցեր չտաք, ուղղակի արգելափակեք ու ջնջեք պրոֆիլը, նախապես շնորհակալություն...

Chuk
03.10.2010, 15:17

Ցավոք ոչ մեկի պրոֆիլը չի ջնջվում ու բացառություն որևէ մեկին չի արվի:
Արգելափակումը նախատեսվում է խախտումների դեպքում, ոչ մեկին խնդրանքի համաձայն չենք արգելափակում:

Իսկ փոխարենը մշտապես ազատ ես ֆորում չմտնել, կարծեմ որևէ մեկը չի պարտադրում: Եվ խնդրում եմ չկարծել, որ նման գրառումներից հետո խախտումները բանի տեղ չենք դնելու ու չենք տուգանելու կամ զգուշացնենք: Մտել ես ֆորում, ակումբ, բարի եղիր կանոնները պահպանել:

romanista
03.10.2010, 20:23

Մի նախադասության համար, որը օֆֆտոպ ա, ու ես հասկանալով, որ դա օֆֆտոպ ա գրում եմ, մտածելով որ մի նախադասության համար զգուշացում չի լինի, անում ե՞ն զգուշացում... ձեր ֆորումը դեռ շատ բան ունի կարգապահության առումով սովորելու ռուսական նմանատիպ ֆորումներից, որտեղ ժամանակ առ ժամանակ գործը հասնում է հայհոյանքախառը լեզվակռվի, նոր այդ ժամանակ մոդերատորը միջոցներ է ձեռնարկում, իսկ մի նախադասության համար նրանք զգուշացում չեն տա... ամեն անգամ մտնում ես, ու տեսնում, որ էլի զգուշացում ա կամ տուգանք, այն դեպքում, երբ հանգիստ կարելի էր դրանք չտալ... հարգելի Չուկ, եթե դուք ամեն ստից բառի համար հայերեն ասած դավադիտ անեք սիրով այստեղ մտնող մարդկանց, դուք մեծ հաջողությամբ կհիասթափեցնեք ձեր ֆորումի մասնակիցներին, ինչը եղավ ինձ հետ... ես չեմ պատրաստվում շփվել այստեղ, իմանալով, որ ամեն մի ստից բանի համար պետք ա տուգանեն... ափսոս, հաճելի էր այստեղ, բայց եթե դուք խիստ ըստ ուստավի եք շարժվում, շարունակեք առանց ինձ... ես էլ այստեղ չեմ էլ մտնի...

Հ.Գ. երևի էս գրառումն Էլ ա չ՞է օֆտոպ, գրված ա "Հարցեր ադմինիստրացիային", բայց ոչ մի հարց չկար գրառման մեջ...

Chuk
03.10.2010, 21:52

Հաջորդ բողոքող գրառումը կկատարեք «Բողոքի գիրք» թեմայում, հակառակ դեպքում հերթական անգամ կտուգանվեք թեմայից դուրս գրառման համար ու կզգուշացվեք, որ կրկնելու դեպքում արգելափակվելու եք:

Շնորհակալություն այլ ֆորումներին հղվելու համար, Դուք ազատ եք լքել ակումբը ու հաղորդակցվել այդ ֆորումներում: Ակումբում մնալու դեպքում պարտավոր եք չխախտել կանոնները, այդ թվում «մեկ նախադասությամբ օֆտոպներ» չանել: Եկել եք այստեղ, բարի եղեք հետևել կանոնադրությանը (http://www.akumb.am/rules.php) ու այստեղ ընդունված նորմերին, անկախ նրանից, թե որևէ այլ ֆորումում ինչպիսի կարգ է հաստատված:

Բարի քննարկումներ՝ ակումբում մնալու դեպքում, բարի ճանապարհ՝ լքելու որոշում կայացնելու դեպքում:

tyush2485
04.10.2010, 16:11
կասեք ինչպես ակտիվացնեմ նկարս.արդեն մի քանի հատ քցել ջնջել եմ, բայց ոչ ոք չի տեսնում

VisTolog
04.10.2010, 16:20
կասեք ինչպես ակտիվացնեմ նկարս.արդեն մի քանի հատ քցել ջնջել եմ, բայց ոչ ոք չի տեսնում

Ֆորումի տեխնիկական ուղեցույց: (http://www.akumb.am/showthread.php/55014-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%AD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81?p=2031817#post2031817)

Ինչպե՞ս տեղադրել Ձեր նկարը անձնագրում:

Այս անգամ նույնպես, անցնում ենք Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները > Խմբագրել անձնագրի նկարը: Այս նկարը կերևա միայն Ձեր անձնագիր այցելողներին:

Ինչպե՞ս տեղադրել նկար, կամ ինչպես ընդունված է ասել` ավատար:

Անցնում ենք Ղեկավարման վահանակ > Իմ դրույթները > Խմբագրել ավատարը:
Ավատարը կարող եք տեղադրել ինչպես ցանկացած կայքից, այնպես էլ Ձեր համակարգչից:

Կայքից նկար տեղադրելու համար, նկարը չպետք է գերազանցի 125x125 չափերը, կամ 34.2kb-ը, հակառակ դեպքում ավատարի վերբեռնումը չի հաջողվի
Համակարգչից նկար տեղադրելու համար, սեղմում եք "Choose File" կամ "Browse" և ընտրում նկարը: Նկարի մեծ լինելու դեպքում, այն ավտոմատ կփոքրացվի:

http://img153.imageshack.us/img153/7117/editavatarmoz.png

tyush2485
05.10.2010, 10:34
Ֆորումի տեխնիկական ուղեցույց: (http://www.akumb.am/showthread.php/55014-%D5%96%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%AD%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81?p=2031817#post2031817)

մերսի Vistolog

---------- Ավելացվել է՝ 10:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:21 ----------

մեկել օգնեք , թե ինչպես կարող եմ ,գրառում կատարելիս, ակտիվացնել համակրգչից նկարված պատկեր:

VisTolog
05.10.2010, 11:54

V!k
06.10.2010, 17:23
Անվան մի տառի փոփոխությունը մեծատառով կամ փոքրատառով նույնպես համարվում է՞ անվան փոփոխություն և հետագայում էլ փոփոխել չի լինի՞ անունը,քանի որ արդեն մի անգամ փոփոխություն ա եղել(մեծատառի հետ կապված):think

Chuk
06.10.2010, 17:50

Չէ, զուտ մեծատառ-փոքրատառի փոփոխություն անել կարելի է:

V!k
06.10.2010, 19:07
Չէ, զուտ մեծատառ-փոքրատառի փոփոխություն անել կարելի է:

ետ դեպքում ո՞նց կարող եմ իմ անվան` V!k -ի k-ն սարքել մեծատառ,եթե հնարավոր է,փոխեք,Շնորհակալ եմ;)

Chuk
06.10.2010, 22:50
ետ դեպքում ո՞նց կարող եմ իմ անվան` V!k -ի k-ն սարքել մեծատառ,եթե հնարավոր է,փոխեք,Շնորհակալ եմ;)

Չեմ կարծում, որ դա հնարավոր է, որովհետև կանոնադրությունն ասում է.

1.2.5. Մականունը չպետք է կազմված լինի միայն մեծատառերից, կամ նրանում գերակշռեն մեծատառերը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ մեծատառերով է արտահայտվում մականվան իմաստը:

Պոզիտրոն
06.10.2010, 23:09
Կարո՞ղ եմ արդյոք տեսնել, թե այս թեմայում այսինչը ինչ գրառումներ է արել: Ո՞նց:

Moonwalker
09.10.2010, 18:37
Հարգելի՛ ադմինիստրացիա, ակումբ մտնելուս առաջին օրվանից ինձ հետաքրքրող մի հարց տամ էլի. նեղ ուղղվածությամբ բաժիններից բանավեճերի ակումբը միշտ դատարկ է եղել: Էլ ինչի՞ համար է այն ստեղծվել: :esim:think

Chuk
09.10.2010, 18:48
Կարո՞ղ եմ արդյոք տեսնել, թե այս թեմայում այսինչը ինչ գրառումներ է արել: Ո՞նց:
Ներողություն եմ խնդրում պատասխանս ուշացնելու համար, հարցը չէի նկատել: Նման հնարավորություն vBulletin ֆորումային համակարգում նախատեսված է, բայց դրա 4-րդ տարբերակին անցնելուց հետո չի աշխատում: Հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսվում է համակարգը թարմացնել սպասվելիք 4.0.8 տարբերակով: Եթե այդտեղ ևս չաշխատի, ապա ինքնուրույն կուսումնասիրեմ խնդիրը (չեմ բացառում, որ խնդիրը ոչ թե vBulletin համակարգից է, այլ ակումբից):

Հարգելի՛ ադմինիստրացիա, ակումբ մտնելուս առաջին օրվանից ինձ հետաքրքրող մի հարց տամ էլի. նեղ ուղղվածությամբ բաժիններից բանավեճերի ակումբը միշտ դատարկ է եղել: Էլ ինչի՞ համար է այն ստեղծվել: :esim:think
Բաժինը պետք է լիներ (հուսով եմ՝ դեռ կլինի) շատ հետաքրքիր բաժին: Բայց մինչ բացելը պետք է հստակ մշակվեին կանոնները, մրցաշարային միավորների, աղյուսակների կարգը, բանավեճերի տեսակները, թույլատրելի խմբակներն ու նորմերը, նման շատ հարցեր: Այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել ու ցավոք անավարտ են մնացել: Հուսով եմ, որ ժամանակ կգտնենք նորից դրան անդրադառնալու՝ ակումբցիներին նոր ու հետաքրքիր մեկ հարթակ ևս տրամադրելով:

Rammstein
09.10.2010, 21:30
Ներողություն եմ խնդրում պատասխանս ուշացնելու համար, հարցը չէի նկատել: Նման հնարավորություն vBulletin ֆորումային համակարգում նախատեսված է, բայց դրա 4-րդ տարբերակին անցնելուց հետո չի աշխատում: Հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսվում է համակարգը թարմացնել սպասվելիք 4.0.8 տարբերակով: Եթե այդտեղ ևս չաշխատի, ապա ինքնուրույն կուսումնասիրեմ խնդիրը (չեմ բացառում, որ խնդիրը ոչ թե vBulletin համակարգից է, այլ ակումբից):

Պոզիտրոն ջան, ցանկացած թեմա որ բացում ես, վերեւի մասում կա «Որոնել թեմայում» հղում: Սեղմիր դրա վրա, սեղմիր «Ընդլայնված որոնում» հղումը, բացված էջի «Մականուն» դաշտում լրացրու պետք եղած մականունը, (դիր «Անվան համընկնում» չրթիկը), ներքեւում ցանկալի է նշել «Արդյունքները ցույց տալ իբրև: Գրառումներ» ու որոնիր:
Երկար ա, բայց` հուսալի: :))

Չուկ ջան, հենց նոր լրիվ այլ vBulletin 4.0.6-ով փորձեցի, նույն փայտոջիլները :D (բագերը) առկա են: :)

tikopx
09.10.2010, 23:02
նոր մարդ է գրանցվել հետևյալ նիկով` lilo-lil ,զանգելա ասում չեմ կարում մտնմեմ անձնագիր ու գրառում անել, որովհետև թույլտվություն չունեմ, ինչ անի, որ դզվի, թե ադմինը պիտի թույլտվություն տա միանալու ակումբին?

Chuk
09.10.2010, 23:04
lilo-lil չի, lilo-lol ա: Կարծում եմ, որ քեզ զանգելու փոխարեն պետք է մեյլը ստուգած լիներ, email հասցեի ճշտությունը հաստատելու համար նորից նամակ ուղարկեցի, մինչև չհաստատի, չի կարող մտնել:

tikopx
09.10.2010, 23:09
ես եմ նայել չկա եկած, կարաս օգնես մի հատ ել ուղարկես? նախօրոք շնորհակալություն, հնարավորա հանկարծակի ջնջելա

Chuk
09.10.2010, 23:11
ես եմ նայել չկա եկած, կարաս օգնես մի հատ ել ուղարկես? նախօրոք շնորհակալություն, հնարավորա հանկարծակի ջնջելա
Նայի ինչ եմ գրել, Տիկո ջան, նախորդ գրառմանս մեջ.

email հասցեի ճշտությունը հաստատելու համար նորից նամակ ուղարկեցի
Իսկ նամակն ինքը ստացել է ս.թ. փետրվարի 24-ին, քանզի ու վասնզի ակումբում էդ ժամանակ ա գրանցվել: Գուցե և ջնջել ա, չգիտեմ :)

tikopx
09.10.2010, 23:17
Նայի ինչ եմ գրել, Տիկո ջան, նախորդ գրառմանս մեջ.

Իսկ նամակն ինքը ստացել է ս.թ. փետրվարի 24-ին, քանզի ու վասնզի ակումբում էդ ժամանակ ա գրանցվել: Գուցե և ջնջել ա, չգիտեմ :)

կոմպը ծախել էր չեր մտնում, հիմա նորից վերականգնում եմ:) Շնորհակալություն

tikopx
09.10.2010, 23:42
chuk ջան նույնա, հենց նոր TeamViewer ով կպա, սաղ ես արեցի, գրումա շնորհակալություն սպասեք ադմիների թույլատրույանը կամ նման բան

Chuk
09.10.2010, 23:49
chuk ջան նույնա, հենց նոր TeamViewer ով կպա, սաղ ես արեցի, գրումա շնորհակալություն սպասեք ադմիների թույլատրույանը կամ նման բան

Բնականաբար, քանզի ու վասնզի email հասցեն հաստատելուց հետո ընկնում է հատուկ հաստատման ցանկ, որտեղից հաստատում են ադմինները: Արդեն հաստատեցի:

BOBO
11.10.2010, 21:59
խի չի զգուշացնում որ նամակները լցված են? մեյլից իմացա

Chuk
11.10.2010, 23:35
խի չի զգուշացնում որ նամակները լցված են? մեյլից իմացա

Նամակագրական համակարգի էջի (http://www.akumb.am/private.php) ներքևի մասում կա նման հատված.

Ղեկավարել ծրարները
Ստացված նամակներ. Պարունակում է N նամակ:
Դուք ունեք M նամակ՝ թույլատրված K-ից: (Դատարկել ծրարը)
և գծային շկալա: Ցավոք vBulletin-ը (որքանով որ հիշում եմ) այլ ձևով չի տեղեկացնում փոստի մասին, բայց կարծում եմ, որ սա էլ է բավարար:

Ambrosine
11.10.2010, 23:52
Նամակագրական համակարգի էջի (http://www.akumb.am/private.php) ներքևի մասում կա նման հատված.

և գծային շկալա: Ցավոք vBulletin-ը (որքանով որ հիշում եմ) այլ ձևով չի տեղեկացնում փոստի մասին, բայց կարծում եմ, որ սա էլ է բավարար:

Առաջ, որ էջի վերևի մասում գրում էր՝ քանի նամակ ունենք, փոստը լցվելուն պես գրում էր՝ ձեր նամակների փոստը լցված է:

Chuk
11.10.2010, 23:54
Առաջ, որ էջի վերևի մասում գրում էր՝ քանի նամակ ունենք, փոստը լցվելուն պես գրում էր՝ ձեր նամակների փոստը լցված է:

Անկեղծ ասած էնքան հոգնած եմ, որ հաստատ չեմ հիշում: Քո ասածը հիշեցի, պիտի որ հիմա էլ լինի: Վաղը կփորձարկեմ, կասեմ:

Հարդ
18.10.2010, 08:55
Հարգելի ադմինիստրացիա, ուզում եմ մի կարևոր հարց բարձրացնել (չգիտեմ, կարող ա մնացածի համար շատ էլ նորմալ ա):
Մինչ այս, իմ իմանալով չի կարելի հայհոյանքներ գրել ֆորումում, և դրա համար պատիժ կա սահմանված: Բայց վերջերս 2 դեպք նկատեցի, որտեղ կար հայհոյանք, և կարծես այդ գրառումները մնացին իրենց տեղում: Ես գրողների հանդեպ ոչ մի հակակրանք չունեմ, բայց... ես կարծում եմ, որ ակումբ.ամ - ը հայհոյելու տեղ չի:
Անձամբ ինձ և վստահ եմ, էլի մարդկանց հաճելի չի մտնել այստեղ և հայհոյանք կարդալ, դրա համար շատ տեղեր կան: Ի վերջո այս կայք մի օր մայրս կամ քույրս կարող են մտնել:

օրինակ 1. (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2109036&viewfull=1#post2109036)
օրինակ 2. (http://www.akumb.am/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2104475&viewfull=1#post2104475)

Chuk
18.10.2010, 10:09

Ճիշտն ասած բոզը հայհոյանք չէ:

Universe
18.10.2010, 12:29
Ճիշտն ասած բոզը հայհոյանք չէ:
Հայհոյնք չի, բայց սռօրեայում կամ թեկուզ ֆորումում օգտագործվող որպես նորմալ բառ հաստատ չես ընդունի, համաձա՞յն չես…:)

Հարդ
18.10.2010, 13:13
Ճիշտն ասած բոզը հայհոյանք չէ:

Եթե խորանանք բառի մեջ, ապա ասեմ, որ այն եկել է հին ժամանակներից և բառացի նշանակում է ժանգի գույն, որով (ժանգով) իրենց մազերն էին ներկում այն ժամանակվա անբարոյականները:
Բայց ստեղ հարցը դա չի: Հարցն էն ա, որ այդ բառն ասենք տանը չես օգտագործի:

Chuk
18.10.2010, 13:23
Երբեմն այդ բառի կոնտեքստային օգտագործումը լրիվ նորմալ է, բառի առավել լայն կիրառման դեպքում (տեղի-անտեղի) միջոցներ ձեռք կառնվեն:

Հարդ
18.10.2010, 13:24
Հա, գոնե տենց էլի: Թե չէ էս գրառումներից հետո մեծ ա հավանականությունը, որ կսկսվի այդ բառի մեծ թափով օգտագործումը:

Շինարար
18.10.2010, 13:25
Հարութ ջան, կոնկրետ քո բերած օրինակներում այդ բառը կարծես թե մազերի ներկի հետ կապ չունի, բերված է պոռնիկ իմաստով, որը, ըստ իս, նույնքան տհաճ բառ է: Սակայն տվյալ տեքստերը հայհոյական տեքստեր չեն, ակումբի, տվյալ բաժնի կանոններին չեն հակասում և խմբագրման ենթակա չեն եղել: Ես եմ բաժնի մոդերատորը, դրա համար եմ պատասխանում: Եթե խորանանք տվյալ մարդկանց «բոզ» կամ «պոռնիկ» անվանելն ավելի հանդուրժողական մոտեցում է, քան ասենք «անբարոյական» ասելը, քանի որ առաջին երկու դեպքերում մենք պարզապես իրերն անվանում ենք իրենց անուններով, վերջին դեպքում մեր բացասական վերաբերմունքն ենք արտահայտում նրանց նկատմամբ, ինչը կարող է վիրավորական լինել պոռնիկների համար, ովքեր գուցե իրենց լավ էլ բարոյական են համարում…

Interdenominational
18.10.2010, 23:13
Հարգելի կայքավարություն, նախազգուշացումս ի՞նչ կցուցանէ.

http://img710.imageshack.us/img710/8489/warnx.jpg

Universe
18.10.2010, 23:31
Դա հիմնականում ջավա սկրիպտերիցա լինում...

Interdenominational
18.10.2010, 23:33
Դա հիմնականում ջավա սկրիպտերիցա լինում...

Էջ 14-ը բացում է, 12-ը՝ նույնպես… և այլն: Բայց ահա 13-ում այդպես է:

Ռուֆուս
18.10.2010, 23:36
13-րդ էջում ինչ-որ մեկը xmages.net կայքից նկարի լինք է դրել, որտեղ ըստ Գուգլի վիրուսներ կան:

Interdenominational
18.10.2010, 23:39
13-րդ էջում ինչ-որ մեկը xmages.net կայքից նկարի լինք է դրել, որտեղ ըստ Գուգլի վիրուսներ կան:

Դա հասկանալի է: Բայց մենք Ակումբից հո չե՞նք «հասցեափոխվում» դեպի այդ xmages.net :think

Chuk
19.10.2010, 10:17
Հարգելի կայքավարություն, նախազգուշացումս ի՞նչ կցուցանէ.

http://img710.imageshack.us/img710/8489/warnx.jpg

Թեմայում տեղադրված նկարներից մեկը տեղակայված էր _xmages.net_ կայքում, որում, ըստ Ձեր օգտագործած համակարգի կարող է համակարգիչը վնասող ինչ-որ ծրագրեր լինեին: Իրականում այս դեպքում չեմ կարծում որ վտանգ կար, բայց որպեսզի այլոք էլ այդ զգուշացումը չտեսնեին՝ նկարը թեմայից հեռացվեց:

Magic-Mushroom
24.10.2010, 22:41
Հարգելի եւ շատ սիրելի Chuk ցանկանում եմ իմանալ թե երբ է բացվելու Հարցեր բժիշկներին թեման,շնորհակալություն պատասխանի համար:

Chuk
24.10.2010, 22:59
Հարգելի եւ շատ սիրելի Chuk ցանկանում եմ իմանալ թե երբ է բացվելու Հարցեր բժիշկներին թեման,շնորհակալություն պատասխանի համար:

Հավանաբար երեքշաբթի օրը, քանի-որ մինչ այդ դժվար թե հասցնեմ այդ թեմային անդրադառնալ:

tyush2485
06.11.2010, 17:53
Թեմաներ: Հարցեր համակարգչային ծրագրերի վերաբերյալ, խնդրում եմ շտապ օգնեք

ինչ անեմ չեմ կարողանում մտնեմ ստեղ:դատարկ էջա բացում

Հարդ
16.11.2010, 23:48
Սա իրոք հյուր է՞, թե ջնջված յուզեր:

aqualilia
17.11.2010, 01:01
Շատ պարզ հարց է, բայց ակնհայտ չէ այս ֆորումի նոր մասնակիցների համար.

Ինչպես են "շնորհակալություն հայտնում" ինչ-որ գրառմանը ?

Chuk
17.11.2010, 01:02
Սա իրոք հյուր է՞, թե ջնջված յուզեր:

2007 թ... հավանաբար SPAM-ի համար ջնջված յուզեր

Շատ պարզ հարց է, բայց ակնհայտ չէ այս ֆորումի նոր մասնակիցների համար.

Ինչպես են "շնորհակալություն հայտնում" ինչ-որ գրառմանը ?

Շնորհակալություն հնարավոր է տալ առնվազն 15 գրառում ունենալուց հետո:

Հարդ
26.11.2010, 20:22
Նոր նկատեցի, որ անձնագրիս տառերն այսպես են: Մեկ էլ հատուկենտ գրառումներ::(

http://img836.imageshack.us/img836/4388/dfgz.png

Rammstein
26.11.2010, 20:48
Նոր նկատեցի, որ անձնագրիս տառերն այսպես են: Մեկ էլ հատուկենտ գրառումներ::(

http://img836.imageshack.us/img836/4388/dfgz.png

Դու դեմք ես, համ ակումբում նկար ես կցում, կամ էլ imageshack-ից ես տեղադրում: :D
Քրոմդ սատանա ա դառել, մենակ 6 ա ցույց տալիս: :D:D

Հարդ ջան, մի հատ խնդրում եմ փորձեց բացել այս (http://rammstein.110mb.com/հայերեն.htm) էջը, ու ասես, թե բոլոր հայերեն տառերը երեւո՞ւմ են, թե՞ ոչ: :)
Մեկ էլ ասա` միայն Քրոմով ա՞ տենց, թե՞ որեւէ այլ բրաուզերով էլ:

Հարդ
26.11.2010, 20:58

2 տեղ եմ դնում, որ բողոքներ չգան, թե չի երևում, քանի որ ոչ բոլորի մոտ ա երևում:

Տվածդ լինկում որոշները երևում են, որոշները չէ (2 - րդ տողինները մենակ):
Էքսպլորերը ցույց տվեց փաստորեն...

Rammstein
26.11.2010, 21:05
2 տեղ եմ դնում, որ բողոքներ չգան, թե չի երևում, քանի որ ոչ բոլորի մոտ ա երևում:

Տվածդ լինկում որոշները երևում են, որոշները չէ (2 - րդ տողինները մենակ):
Էքսպլորերը ցույց տվեց փաստորեն...

Ոնց հասկանում եմ Քրոմը Sylfaen-ի հետ կապված ինչ-որ խնդիր ունի, քանի որ դու էս խնդրով առաջինը չես:
Կարող ա կոմպը ռեստարտ անելն օգնի:

Քանի որ էս թեմայում էիր գրել, ասեմ, խնդիրդ ակումբի հետ կապ չունի (դրա համար ես որոշեցի պատասխանեմ):

Adriano
13.12.2010, 16:07
Հարգելի Չուկ մի բան հարցնեմ կայքի հետ կապված: Ինչու է ստրոագրություն գրելու չափի վրա սահմանափակություն դրված? Չենք կարող, արդյոք, այդ սահմանափակումը հանել: Եթե ստորագրության գրառումը շատ սիմվոլներ պարունակի, ապա կարող է ստորագրությունը ներկայացվել ողջ ամբողջությամբ, ասենք տառային մասը, ով ցանկանում է ամբողջությամբ դիտել կարող է սեղմել և տեսնել:

Chuk
13.12.2010, 16:35

Ստորագրության գրելու չափի վրա սահմանափակում դրված է շատ հետաքրքիր պատճառով. դրված է, որպեսզի ստորագրությունները երկար չլինեն:
Հետևաբար աաջարկը մերժվում է:

Universe
17.12.2010, 21:16
Ակումբի ԼՈԳՈՆ անհարմար չէ ըստ Ձեզ?

Chuk
17.12.2010, 21:20
Ակումբի ԼՈԳՈՆ անհարմար չէ ըստ Ձեզ?

Ըստ ինձ՝ չէ: Թեև անգամ չգիտեմ, թե լոգո ասելով կոնկրետ ինչը նկատի ունես:
Շնորհակալ կլինեի, եթե միտքն ավելի հստակ ձևակերպեիր ու ասեիր, թե ինչ նկատի ունես:

Universe
17.12.2010, 21:44
Ըստ ինձ՝ չէ: Թեև անգամ չգիտեմ, թե լոգո ասելով կոնկրետ ինչը նկատի ունես:
Շնորհակալ կլինեի, եթե միտքն ավելի հստակ ձևակերպեիր ու ասեիր, թե ինչ նկատի ունես:
Նկատի ունեմ հենց այն լոգոն, որի վրա գրված է ակումբի Սլոգանը` Պահպանենք Հայ Գիրն ՈՒ գրականությունը", ինչպես նաև "ԴԱՐ ԱԿՈՒՄԲ" գրվածքը, որն ըստ ինձ հստակ չէ (եթե իհարկե այն ստեղծելիս նպատակը անհստակությունը հենց չի եղել) :)

Chuk
17.12.2010, 21:46

Չէ, չեմ կարծում, որ անհստակ կամ անհարմար է, բայց անկախ ամեն ինչից տեղեկացնեմ, որ առաջիկա օրերին այն հերթական անգամ փոփոխվելու է:

AMzone
19.12.2010, 03:14
Chuk- մի հարց, կամ առաջարկ. խի ակումբում չունենք, օրինակ, տարվա լավագույն ակումբցի. կամ ամսվա,. մրցույթներ կամ նմանատիպ բաներ՞

Chuk
19.12.2010, 03:16
Chuk- մի հարց, կամ առաջարկ. խի ակումբում չունենք, օրինակ, տարվա լավագույն ակումբցի. կամ ամսվա,. մրցույթներ կամ նմանատիպ բաներ՞

Բազմիցս մտադրվել ենք նման ոճի «մրցույթներ» անցկացնել, ինչ-որ փորձեր եղել էլ են ու չեն արվել: Սկզբունքային չանցկացնելու պահ չկա, անցկացումը ակտուալ ա, բայց կլինի թե ոչ, չգիտեմ:

AMzone
19.12.2010, 03:21
Բազմիցս մտադրվել ենք նման ոճի «մրցույթներ» անցկացնել, ինչ-որ փորձեր եղել էլ են ու չեն արվել: Սկզբունքային չանցկացնելու պահ չկա, անցկացումը ակտուալ ա, բայց կլինի թե ոչ, չգիտեմ:

եթե ինչոր բանով, կարող եմ օգտակար լինել, կամ նպաստել, պատրաստ եմ.

Chuk
19.12.2010, 03:21
եթե ինչոր բանով, կարող եմ օգտակար լինել, կամ նպաստել, պատրաստ եմ.

Շնորհակալ եմ, եթե ինչ-որ բան լինի, կտեղեկացնեմ :)

Universe
19.12.2010, 04:20
Ձեր խոսակցությունները կարդլիս անկախ ինձանից ինձ պատկերացրեցի ՏԱՐՎԱ ԱԿՈՒՄԲՑԻ... բայց կսազի չէ:D
կողմ եմ միանշանակ, անկասկած ակտիվությունը կավելանա... Ես ֆոտոմրցույթի մասին էի մտածում ;)

Morg
19.12.2010, 11:45
Առաջարկում եմ ակումբում դնել վեբ նվագարկիչ: Թեմաներում քաշած երգերը նվագարկելու համար,:8 կամ կայքը բացելիս ինչ որ երաժշտություն գնա, ու պարբերաբար,:think ասենք ամեն շաբաթը մեկ փոխվի, որ չհոգնացնի:ok

Morg
19.12.2010, 12:15
Ինչիա մաիլիս վրա սենց գալիս ակումբի տեղեկացումները?DO NOT REPLY TO THIS EMAIL!
***************************

Dear Morg,

You have received a new private message at «???» ?????? from ???????, entitled "«???????? ??? ???????». ????????".

To read the original version, respond to, or delete this message, you must log in here:
http://www.akumb.am/private.php

This is the message that was sent:
***************
1. ??????? ???????? ????? PM-?? ????????? ? ??? ?? ?? ?????????? ? ???? ????????, ??? ????? ?? ????????, ?? ????????? ???? ???? ??????, ?? ????????? ???? ?????????, ?????? ??` ?????????: ?????????? ???????????? ?, ?? ????????? ?????????????? ? ???????? ?? ??????? ????? ???????????????? ????? ??? ?? ?? ?? ?? ?????:
2. ?? ????????? ???????? ?? ????? ?????????? ?????? ? ????????? ?? ????????? ????? ?????? ???????:
3. ??? ??????? ????????? ??????? ???????? ????? ????? ? ??? ???????? ??? ??????? ?? ??????: ?? ????? ????????? ??? ????????????????? ??????? ????????????: ???????????? ???? ????? ??? ????????? ????????? ???????? ????????, ???????? ?????????:
4. ??? ????? ??? ??????????, ?? ?? ???????? ?? ????? ???? ? ???????????? ????? ????????????: (http://www.akumb.am/showthread.php/57628-%C2%AB%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84-%D6%83%D5%A1%D5%AF-%D5%A1%D5%B9%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE%C2%BB.-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80)
***************

Again, please do not reply to this email. You must go to the following page to reply to this private message:
http://www.akumb.am/private.php

All the best,
«???» ??????

VisTolog
19.12.2010, 12:46
Նոր նամակ ստանալու դեպքում մեիլիդ նույնպես տեղեկացում է գալիս, նամակի ամբողջ պարունակությամբ: Ուղղակի որոշ մեիլ սերվերներ հայերեն չեն «կարդում»:

Դրույթներից կարող ես էդ կետը հանես:

+ երևի թեմաների բաժանորդագրություն ես տվել ու քո՝ թեմայում կատարված գրառումից հետո կատարվող ամեն գրառան համար մեիլիդ տեղեկացումա գալիս:

Chuk
19.12.2010, 16:24
Առաջարկում եմ ակումբում դնել վեբ նվագարկիչ: Թեմաներում քաշած երգերը նվագարկելու համար,:8 կամ կայքը բացելիս ինչ որ երաժշտություն գնա, ու պարբերաբար,:think ասենք ամեն շաբաթը մեկ փոխվի, որ չհոգնացնի:ok

Վեբ նվագարկիչ դնել առնվազն առայժմ չի նախատեսվում:
Ինչ վերաբերվում է կայքը բացելիս պարտադրովի երաժշտությանը, ապա առնվազն ես դա վատ տոն եմ համարում ու երբեք չեմ այցելի ինչ-որ կայք, որն ինձ առանց հարցնելու ինչ-որ երաժշտություն է հրամցնում: Հետևաբար ակումբում ևս դա բացառվում է:

Շնորհակալություն առաջարկի համար: Տեղեկացնում եմ, որ առաջարկների համար գոյություն ունի «Առաջարկներ (http://www.akumb.am/showthread.php/41-Առաջարկներ)» թեմա, իսկ այս թեման նախատեսված է հարցերի համար:

Chuk
19.12.2010, 16:29
Ինչիա մաիլիս վրա սենց գալիս ակումբի տեղեկացումները?DO NOT REPLY TO THIS EMAIL!
***************************

Dear Morg,

You have received a new private message at «???» ?????? from ???????, entitled "«???????? ??? ???????». ????????".

To read the original version, respond to, or delete this message, you must log in here:
http://www.akumb.am/private.php

This is the message that was sent:
***************
1. ??????? ???????? ????? PM-?? ????????? ? ??? ?? ?? ?????????? ? ???? ????????, ??? ????? ?? ????????, ?? ????????? ???? ???? ??????, ?? ????????? ???? ?????????, ?????? ??` ?????????: ?????????? ???????????? ?, ?? ????????? ?????????????? ? ???????? ?? ??????? ????? ???????????????? ????? ??? ?? ?? ?? ?? ?????:
2. ?? ????????? ???????? ?? ????? ?????????? ?????? ? ????????? ?? ????????? ????? ?????? ???????:
3. ??? ??????? ????????? ??????? ???????? ????? ????? ? ??? ???????? ??? ??????? ?? ??????: ?? ????? ????????? ??? ????????????????? ??????? ????????????: ???????????? ???? ????? ??? ????????? ????????? ???????? ????????, ???????? ?????????:
4. ??? ????? ??? ??????????, ?? ?? ???????? ?? ????? ???? ? ???????????? ????? ????????????: (http://www.akumb.am/showthread.php/57628-%C2%AB%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84-%D6%83%D5%A1%D5%AF-%D5%A1%D5%B9%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE%C2%BB.-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%AB%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80)
***************

Again, please do not reply to this email. You must go to the following page to reply to this private message:
http://www.akumb.am/private.php

All the best,
«???» ??????
«Ղեկավարման վահանակի (http://www.akumb.am/usercp.php)» «Խմբագրել դրույթները (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)» էջում դու նշել ես «Նոր նամակների մասին ստանալ email-ով տեղեկատվություն» կետը, ինչը նշանակում է, որ ֆորումում ստացված յուրաքանչյուր նամակը ուղարկվում քո email հասցեին: Mail.ru համակարգը յունիկոդի աջակցում չունի, ինչը նշանակում է, որ ստացված հայերեն տեքստը դու ստանում ես հարցականներով: Այսպիսով, խորհուրդ եմ տալիս.
1. Նման նամակներ չստանալու համար «Խմբագրել դրույթները» էջում նշել «Նամակ ստանալիս еmail-ով տեղեկացում չստանալ» կետը,
2. Հրաժարվել mail.ru համակարգից ու օգտագործել այնպիսի email, որն ունի unicode-ի աջակցում: Այդպիսիք են gmail.com-ը, yahoo.com-ը և այլն:

Morg
20.12.2010, 14:44
50767Ինչի համար?

Morg
20.12.2010, 14:54
50767Ինչի համար?Ասեք ինչ ֆոնտերի պակաս ունեմ? Մեկե ինչի ես լիազորություններ չունեմ, ու ինչ պայմանների դեպքում է տրվում էտ լիազորությունները?

BOBO
20.12.2010, 14:59
Ասեք ինչ ֆոնտերի պակաս ունեմ?

http://www.akumb.am/showthread.php/31993-Chrome-Browser-Google.com-ից?p=2092688&viewfull=1#post2092688

AMzone
07.01.2011, 00:43
մի հարց ես ինտիմ անկյունը, ոնց են մտնում՞ դաբրոն ովա տալիս.

tikopx
07.01.2011, 00:48
մի հարց ես ինտիմ անկյունը, ոնց են մտնում՞ դաբրոն ովա տալիս.

ես 1 տարիա, սպասում եմ ետ դաբրոին, մի անգամ տուգանին մի ամսով հանին, մի տարիյա սպասում եմ,իչ որ Մոդերը չի մտնում, համ էլ ետ թեման մեռածա ասում են, հանկարծ որ քեզ ընդունեն, հիշացրա, որ ես ել կամ, ու ես 1 տարիյա սպասում եմ:)

AMzone
07.01.2011, 01:03

աչքիս վրա. :ok

Chuk
07.01.2011, 01:08
Բաժինը պարապուրդի է մատնված, ղեկավար չունի:

Արամ
08.01.2011, 14:54
Ինձ կբացատրեք, թե Դար ակումբի գլխավոր էջում, Menu և Կատեգորյաներ, թաբերը, իրարից ինչով են տարբերվում? և ինչու օրինակ Մենյու-ում կա Կրոն, իսկ Կատեգորյաներում չկա:

Chuk
08.01.2011, 15:59
Ինձ կբացատրեք, թե Դար ակումբի գլխավոր էջում, Menu և Կատեգորյաներ, թաբերը, իրարից ինչով են տարբերվում? և ինչու օրինակ Մենյու-ում կա Կրոն, իսկ Կատեգորյաներում չկա:

Եթե շատ կարճ՝ ապա բաժանումը շատ վատ է արված: Եթե երկար, ապա ճիշտ բաժանման դեպքում կատեգորիաներն ու մենյուի տարրերը կարող են ունենալ հետաքրքիր հատումներ: Յուրաքանչյուր նյութ կարող է լինել միայն մեկ մենյուի էլեմենտում ու մեկից ավելի կատեգորիաներում:

AMzone
08.01.2011, 23:15
այսօր նկատեցի, որ ակումից ինձ եկած նմակաները գոուգլը քցում ա սպամ պապկայի մեջ.

Moonwalker
12.01.2011, 23:26
Հարգելի ադմիննե՛ր, չնայած ես անձնական որևէ շահագրգռվածություն չունեմ, բայց նոր մի բան նկատեցի ու որոշեցի հարցնել: Ակումբում վերջին գրանցված անդամը ըստ ֆորումի գլխավոր էջի հաղորդման Գայլն (http://www.akumb.am/member.php/25503-%D4%B3%D5%A1%D5%B5%D5%AC) է, այն դեպքում երբ ակումբում արդեն կա գրեթե նույն նիկով գրանցված անդամ (http://www.akumb.am/member.php/16809-Gayl): Արդյո՞ք սա չի հակասում Ակումբի կանոնադրության գրանցմանը վերաբերվող հետևյալ հատվածին.

1.2.8. Ակումբում մականունները եզակի են, այսինքն՝ անհնար է ընտրել մականուն, որով գրանցված անդամ ակումբում արդեն կա, կամ ընտրված մականունը գրեթե համընկնում է արդեն գոյություն ունեցող մականուններից որևէ մեկին (օրինակ լեզվի տարբերությամբ կամ մեկ սիմվոլի, տառի տարբերությամբ):
:pardon

Chuk
12.01.2011, 23:28
Մասնակցի ակտիվացման դեպքում նրան կառաջարկվի ընտրել նոր մականուն: Իսկ ընդհանրապես, ցավոք, հնարավոր չէ բոլոր տարբերակները ստուգել ու կան բազում համընկնումներ:

John.24
13.01.2011, 03:04
Barev dzez! knerek angleren tarerov em grum !
uzum em hartsnel ka ardyok voreve reyting hakakan forumneri !kam vor hnaravor lini imanal vor forumi mej inch mardki en inch tarikain xmber yev ailn !

Chuk
13.01.2011, 04:02
Barev dzez! knerek angleren tarerov em grum !
uzum em hartsnel ka ardyok voreve reyting hakakan forumneri !kam vor hnaravor lini imanal vor forumi mej inch mardki en inch tarikain xmber yev ailn !

Ողջույն ու բարի գալուստ ակումբ:
Նախքան քննարկումներին մասնակցելը խորհուրդ եմ տալիս ծանոթանալ ակումբի կանոնադրությանը (http://www.akumb.am/rules.php):
Մասնավորապես ակումբում արգելվում են տրանսլիտով (այլ լեզվի տառերով՝ հայերեն) գրառումները: Եթե համակարգչում չկա հայերեն մեքենագրելն աջակցող ծրագիր, կարող եք օգտվել ակումբում ներկցված հայերենի ստեղնաշարից՝ կայքի վերին աջ հատվածից նշելով «Միացնել հայերենը» վանդակը, ապա կողքի ցանկից ընտրելով նախընտրած ստեղնաշարային դասավորությունը: Կարող եք օգտվել նաև hayeren.am (http://www.hayeren.am) կայքի գործիքներից, ապա տեքստը պատճենել ակումբ: Նորից տրանսլիտով գրառում անելու դեպքում հարկադրված ենք լինելու տուգանել այդ գրառման համար, գրառումը ջնջել: Դրանից հետո նորից կրկնելու դեպքում նախատեսվում է ժամանակավոր նախազգուշական արգելափակում:

Նաև պետք է իմանալ, որ ակումբում արգելվում են թեմայից դուրս գրառումները: Այդպիսին է Ձեր գրառումը: Այս թեման նախատեսված է ակումբի գործունեության մասին ակումբի ադմինիստրացիային հարցեր հղելու համար: Ձեր հարցը ոչ միայն անմիջական առնչություն չունի ակումբի ադմինիստրացիայի հետ, այլև չի համապատասխանում թեմայի պահանջին, առնչություն չունի ակումբի բուն գործունեության հետ: Սակայն հաշվի առնելով Ձեր նորեկ լինելը՝ պատասխանեմ:

Որոշակի ռեյտինգային տվյալներ կարելի է նայել circle.am կայքում: Այստեղ կան որոշակի քանակով հայկական ֆորումներ ու պորտալներ գրանցված, կարելի է տեսնել յուրաքանչյուրի այցելությունների քանակը «Ֆորումներ և պորտալներ» խմբում (http://www.circle.am/?cat=portals&for=today&by=visits):

Այլ տիպի վիճակագրություններ, այդ թվում տարիքային խմբերի, սեռերի և այլն, որքան ինձ է հայտնի, չկա ոչ մի տեղ:

Բարի քննարկումներ:

Magic-Mushroom
30.01.2011, 16:06
Հարգելի Արտակ ցանկանում եմ հարցնեմ կա մի թեմա որտեղ կարող ենք մեր նկարած վիդեոները տեղադրենք՝ուղղակի ցանկանում էի իմ նկարած վիդեոն տեղադրել Լեւոնի ցույցերից:)

Chuk
30.01.2011, 16:26
Հարգելի Արտակ ցանկանում եմ հարցնեմ կա մի թեմա որտեղ կարող ենք մեր նկարած վիդեոները տեղադրենք՝ուղղակի ցանկանում էի իմ նկարած վիդեոն տեղադրել Լեւոնի ցույցերից:)

Էսպիսի թեմա (http://www.akumb.am/showthread.php/47141-Մեր-յութուբը)կա:

John
30.01.2011, 17:15
Administraciayin harc unem) heraxosov mtnelis hayeren grelu inch tarberak ka? Knereq translitov grarman hamar...

Chuk
30.01.2011, 17:22
Administraciayin harc unem) heraxosov mtnelis hayeren grelu inch tarberak ka? Knereq translitov grarman hamar...

Ներկա պահին ներկցված հնարավորություն չկա, Հովսեփ, ցավոք:

John
30.01.2011, 17:30
Lav parz e... Es el uzum ei veradarnal akumbayin kyanqis) vochinch, koxqic khetevem evs 5 amis ...)

VisTolog
30.01.2011, 17:46
Lav parz e... Es el uzum ei veradarnal akumbayin kyanqis) vochinch, koxqic khetevem evs 5 amis ...)
Հով ջան, կա մի տարբերակ:
Մտնում ես hayeren.am, հետո փոխարկիչ: Գրում ես լատինատառ տեքստը ու փոխում հայատառի: Հետո copy ես անում ու տեղադրում թեմայում: Ես տենց եմ անում::))

John
30.01.2011, 18:17
Էղավ ախպերս, մերսի )

Inna
11.02.2011, 18:16
Մի հարց ունեմ...Ինչու՞ ինձ երբ վարկանիշ են տալիս ինձ մոտ տեղեկացում չի գալիս :8

Kuk
11.02.2011, 18:17
Մի հարց ունեմ...Ինչու՞ ինձ երբ վարկանիշ են տալիս ինձ մոտ տեղեկացում չի գալիս :8

Որտև վարկանիշներդ փակել ես:

Արամ
11.02.2011, 18:18
Մի հարց ունեմ...Ինչու՞ ինձ երբ վարկանիշ են տալիս ինձ մոտ տեղեկացում չի գալիս :8

Քանի որ Ղեկավարման վահանակում անջատել ես Վարկանիշային համակարգը: Միացնելու համար ՝ Ղեկավարման Վահանակ, Խմբագրել դրույթները (http://www.akumb.am/profile.php?do=editoptions), Ցույց տալ վարկանիշը:

Inna
11.02.2011, 18:27
Որտև վարկանիշներդ փակել ես:

Քանի որ Ղեկավարման վահանակում անջատել ես Վարկանիշային համակարգը: Միացնելու համար ՝ Ղեկավարման Վահանակ, Խմբագրել դրույթները (http://www.akumb.am/profile.php?do=editoptions), Ցույց տալ վարկանիշը:

Շնորհակալություն շատ :)

Kuk
12.02.2011, 00:49
Չուկ, ավատարի տակ գրանցման ամսաթիվն ա՞ գրվում, թե՞ քո կողմից հաստատման:))

Chuk
12.02.2011, 00:51
Չուկ, ավատարի տակ գրանցման ամսաթիվն ա՞ գրվում, թե՞ քո կողմից հաստատման:))

Գրանցման Արթ ջան, իմ կողմից հաստատմանը բազայում չի ֆիքսվում:

հ.գ. Տեսա էս թեմայում գրառում ունես, սիրտս սկսեց անհանգիստ բաբախել... լավ պրծանք :))

Kuk
12.02.2011, 00:55
Գրանցման Արթ ջան, իմ կողմից հաստատմանը բազայում չի ֆիքսվում:

հ.գ. Տեսա էս թեմայում գրառում ունես, սիրտս սկսեց անհանգիստ բաբախել... լավ պրծանք :))

Մերսի :D

Նետ
04.03.2011, 19:07
Ասացեք խնդրեմ՝ ինչո՞ւ ֆորումում չի երևում իմ ավատարը։

Ambrosine
04.03.2011, 19:11
Ասացեք խնդրեմ՝ ինչո՞ւ ֆորումում չի երևում իմ ավատարը։

Որովհետև անձնագրումդ ես նկարը դրել: Ավատար այս լինկով դիր`
http://www.akumb.am/profile.php?do=editavatar

Ձայնալար
04.03.2011, 19:18
Ասացեք խնդրեմ՝ ինչո՞ւ ֆորումում չի երևում իմ ավատարը։

Նետ, դա Ձեր անձնագրի նկարն է, որը երևում է անձնագրի մեջ: Դուք ավատար չունեք: Ավատար տեղադրելու համար օգտվեք այս հղումից (http://www.akumb.am/profile.php?do=editavatar), կամ անձնագրից սեղմեք «խմբագրել ավատարը» հղման վրա:

Ուշացա:

Kuk
10.03.2011, 00:28
Չուկին կարելիա մի քանի րոպեով գործի դնել հաշվարկային:D

Արտ, մեզ բացասական վարկանիշն ա հետաքրքրում. դու էն ասա՝ մեկը որ դուրներս չի գալիս, քանի՞ հոգով պետքա դոմփենք, որ կարմրի:D

Chuk
10.03.2011, 00:35
Չուկին կարելիա մի քանի րոպեով գործի դնել հաշվարկային:D

Արտ, մեզ բացասական վարկանիշն ա հետաքրքրում. դու էն ասա՝ մեկը որ դուրներս չի գալիս, քանի՞ հոգով պետքա դոմփենք, որ կարմրի:D

Եթե ճիշտ եմ հիշում՝ կարմիր վանդակը հայտնվում է վարկանշի -10 միավոր և ավելի ցածրի դեպքում, սակայն հարկ եմ համարում նշել, որ վարկանշային գծիկի միտումնավոր կարմրացումները պատժելի են: Վարկանիշները պետք է օգտագործվեն գրառումները գնահատելու, այլ ոչ թե անձին պատժելու ու նրա անձի նկատմամբ վերաբերմունք ցույց տալու համար:

Universe
10.03.2011, 01:03
Ադմինիստրատորներ, ձեզ մի անհամեստ հարց ունեմ. Էս ավատարիս վերևի էն կանաչ գծիկը առաջ ոնց որ ավելի երկար էր, գնալով կարճանումա... Էտ ինչի՞ցա...:think

Chuk
10.03.2011, 01:04
Ադմինիստրատորներ, ձեզ մի անհամեստ հարց ունեմ. Էս ավատարիս վերևի էն կանաչ գծիկը առաջ ոնց որ ավելի երկար էր, գնալով կարճանումա... Էտ ինչի՞ցա...:think

Գնալով չէ, այլ անմիջապես, կտրուկ: Կարդա այստեղ (http://www.akumb.am/showthread.php/38957-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D5%B2-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2192763#post2192763):

Universe
10.03.2011, 01:10

Շնորհակալ եմ արագ արձագանքի համար: չնայած եթե կարելիա իմ կարծիքն ասեմ լա՞վ այս թեմայի շուրջ:) Ամեն դեպքում շատ կտրուկ չէ՞ր արված ու այն էլ մեծ տարբերությամբ: Մեկը ես որ 5-աստղ ունենաի ծանր կտանեի : ինֆարկտի բունա... բերանով ես ասում է, հինգ աստղ :))

Chuk
10.03.2011, 01:12

Եթե հակիրճ լինեմ, ապա այո, կտրուկ է արվել, բայց ոչ մի քանի րոպեի որոշում, այլ արդեն վաղուց հասունացած քայլ, պահանջ:

Chilly
10.03.2011, 11:10
Չուկ, ճիշտն ասա, մեր ծիծիկները ծախել խմել ե՞ս :angry

Chuk
10.03.2011, 11:13
Չուկ, ճիշտն ասա, մեր ծիծիկները ծախել խմել ե՞ս :angry

Զակուսկին էլ կծու, փոքրիկ, կարմիր բիբարիկով եմ արել :aha

Մի՛ օֆտոպեք: