PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր ադմինիստրացիային

Էջեր : 1 2 3 4 5 [6] 7 8 9 10 11 12

Rammstein
18.09.2009, 22:38
Ինչո՞ւ են Զրուցարանում կատարված գրառումները հաշվարկվում։ :think

Սպամի պատուհանի վրա պահելուց տեղեկաՑնելու փոխարեն գրում ա տեղեկցնել:
Էդ ո՞րտեղ ա, ուզեցի տեսնեմ, չգտա։

Chuk
18.09.2009, 22:56
Արգելափակված անդամները տեխնիկապես կարող են մտնել Ակումբ, սակայն գրառում անել, ինչպես նաև մի շարք այլ գործողություններ կատարել, որոշակի հնարավորություններից օգտվել չեն կարող։ ;)
Իսկ ավելի կոնկրետ նրանք որ էջ էլ որ ցանկանում եմ մտնեն, որ հասցեն էլ որ հավաքում են, կարդում են «Դուք արգելափակված եք» տիպի հաղորդագրություն, այլ ոչ թե էջի սովորական տեքստը:

Ինչո՞ւ են Զրուցարանում կատարված գրառումները հաշվարկվում։ :think
Ժամանակին «զրուցարանն» «Ինչ կա-չկա» բաժնում էր, որտեղ գրառումները չէին հաշվարկվում: Այժմ այդ բաժինը փակվել է, թեման տեղափոխվել «դեսից-դենից» բաժին, որտեղ գրառումները հաշվարկվում են: Ու չնայած սրան զրուցարանը պարբերաբար դատարկվում է, ու նրանում ակումբցու արած գրառումների քանակը հանվում է իր հաշվից:

masivec
18.09.2009, 23:01
Իսկ ավելի կոնկրետ նրանք որ էջ էլ որ ցանկանում եմ մտնեն, որ հասցեն էլ որ հավաքում են, կարդում են «Դուք արգելափակված եք» տիպի հաղորդագրություն, այլ ոչ թե էջի սովորական տեքստը:
Ես էլ զարմացա որտև իմ վախտով չէյ կարում նայեյի:))

Chuk
18.09.2009, 23:02
Ես էլ զարմացա որտև իմ վախտով չէյ կարում նայեյի:))

Բայց փորձելու դեպքում անունդ ցանկում հայտնվում էր:

Հարդ
19.09.2009, 10:52
Էդ ո՞րտեղ ա, ուզեցի տեսնեմ, չգտա։

Բլոգներում նայի:

Շինարար
22.09.2009, 16:52
ԴՆ Ֆորումն եմ տեսել, շատ նման է ակումբին, մասնակիցների մեջ էլ կան նույն անունները, ինչ-որ կապ ունի՞ ակումբի հետ:

Chuk
22.09.2009, 16:57
ԴՆ Ֆորումն եմ տեսել, շատ նման է ակումբին, մասնակիցների մեջ էլ կան նույն անունները, ինչ-որ կապ ունի՞ ակումբի հետ:

ԴՆ ֆորումը հիմնված է նույն ֆորումային համակարգի վրա, որի վրա հիմնված է ակումբը (vbulletin.com), համակարգի թարգմանությունը hayeren.am-ինն է, որն ինչպես գիտեք akumb.am-ի նախագիծ է: Կայքի ներքևում այս երկուսի մասին էլ ինֆորմացիա կա՝ համապատասխան հեղինակային իրավունքների մասին տեղեկացմամբ: Նմանությունն այսքանով սահմանափակվում է: Այդ նույն նմանությամբ ֆորումներ ինտերնետում բազմաթիվ են:

Ինչ վերաբերվում է մասնակիցներին, ապա այո, շատերս այնտեղ գրանցված ենք: ԴՆ ֆորումի ստեղծողը՝ Philosopher-ը նաև ակումբցի է, մեր լավ ընկերներից մեկը, մինչ այդ ֆորումը բացելը ակումբում եղել է ավագ մոդերատոր:

Պարզապես նշեմ որ երկու ֆորումներն ունեն բարեկամական հարաբերություններ:

Շինարար
22.09.2009, 17:03

Շնորհակալությու, ուզում էի խառնակիչություն անել, չստեացվեց:)

AniwaR
22.09.2009, 20:18
Ը՛հը-ը՛հըըը: :teaseՆախ մի լավ կարմրեմ:oy

Հիմա ասեմ.

Ինչու՞ չեմ կարողանում 18+ մտնել: «Մեծահասակներ» խմբի մեջ գրանցվելու հայտ ներկայացրել եմ, բայց չի հաստատվել: Հաստատո՞ղը դեռ չի մտել ֆորում, թե՞ այլ խնդիր կա::):think:oy

Ռուֆուս
22.09.2009, 20:31

Հաստատողը Ակումբից որոշ ժամանակով արձակուրդ է վերցրել: Կամ պետք է սպասես մինչև հետ գա, կամ էլ մյուս ադմիններին ծանոթի կարգով խնդրես, քեզ հաստատեն (չգիտեմ սա ինչքանով է ռեալ...) :))

Որպեսզի սպասելիս շատ չտխրես, ասեմ, որ Մեծահասակներ բաժինը հիմա շատ պասիվ է :)

Արծիվ
27.09.2009, 03:31
Ադմինիստրացիա մի հարց ունեմ քեզ, ինչպես կարելիա մոդերատոր դառնալ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Elmo
27.09.2009, 10:11
Ադմինիստրացիա մի հարց ունեմ քեզ, ինչպես կարելիա մոդերատոր դառնալ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Սկզբի համար, ճիշտ ու առանց «՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞»-ների գրել սովորել է պետք: Պետք է այն բաժնում, որտեղ ուզում եք մոդերատոր դառնաք, ունենաք ավանդ(մտավոր ավանդի մասին է խոսքը: Արժեքավոր գրառումներ և այլն): Պետք է տվյալ բաժնի գծով ունենաք համապատասխան գիտելիքներ: Պետք է վայելեք մնացած անդամների վստահությունն ու ձեր խոսքը հեղինակավոր լինի նրանց մոտ: Այդ ժամանակ ադմինիստրացիան ձեր մեջ կտեսնի պոտենցիալ մոդերատորի: Մոդերատորի թափուր տեղի համար կառաջարկի ձեր թեկնածությունը ու քվեարկություն կբացվի: Առանձին դեպքերում նաև առանց դրա կնշանակի մոդերատորի պաշտոնում:

Արծիվ
27.09.2009, 21:36

Կարճ ասած պետք է բարձրագույն կրթություն ունենամ էլի :) կամ էլ նորին գերազանցության երաշխավորությունը: Հա վերջում էլ ասեմ որ ինձ գրել պետք չէ սովորեցնել ես շատ լավ գիտեմ թե որտեղ ոնց և ինչ գրեմ ու ասեմ որ կարիք էլ չունեմ մոդերատոր դառնալ պարզապես մի քանիսին հաջողվել է մոդերատոր դառնալ ու աջ ու ձախ անտեղի միավորնել տալ:

Chuk
27.09.2009, 21:55

Հարգելի Արծիվ, գրել սովորեցնել քեզ ոչ մեկը չի պատրաստվում, սակայն ակումբում կան որոշակի նորմեր: Մասնավորապես «՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞»-երով հագեցած գրառումը ակումբում համարվում է վատ ոճ և այսուհետ յուրաքանչյուր նման գրառումդ տուգանվելու ու ջնջվելու է (ոչ թե խմբագրվելու), անկախ նրանից դա ոմն Արծիվ կբարեհաճի անտեղի միավոր համարել, թե ոչ: Հետագա բոլոր թյուրիմացություններից խուսափելու համար ասեմ, որ այն Արծիվ մասնակիցը, որին մինչ այժմ ակումբում տեսել ենք (նկատի ունեմ իր գրառումների որակն ու ոճը) ակումբում մոդերատոր դառնալու որևէ հավակնություն չունի: Ամեն դեպքում շնորհակալություն դիտարկման համար: Հիշեցնեմ, որ թեմա ադմինիստրացիային հարցեր տալու ու պատասխաններ ստանալու, այլ ոչ թե մեկնաբանությունների համար է: Մեկնաբանությունների ու անհամաձայնությունների համար գոյություն ունի «Բողոքի գիրք (http://www.akumb.am/showthread.php?t=47182)» թեմա: Իսկ այս թեմայում ցանկացած նմանատիպ գրառումդ նույնպես ջնջվելու ու տուգանվելու է, որպես թեմայիցդ դուրս գրառում:

urartu
29.09.2009, 14:47
ինչու մենակ շնորհակալության նշանը կա, իսկ հակառակը ոչ

Chuk
29.09.2009, 14:48
ինչու մենակ շնորհակալության նշանը կա, իսկ հակառակը ոչ

Պարզապես չի նախատեսվել:

masivec
29.09.2009, 19:29
Պարզապես չի նախատեսվել:
Զզվանք կարելիա անել:)):D

Հայկօ
29.09.2009, 21:00
Զզվանք կարելիա անել:)):D

Մի հատ ապառիկ [զզվանք] քեզ :angry:D:

Rammstein
06.10.2009, 01:50
Ինչո՞ւ օրացույցը 2009-ի դեկտեմբերից առաջ չի գնում: Որ դնում եմ էս տարվա դեկտեմբերը ու սեղմում եմ 2010-ի հունվարի վրա, չի գնում, նորից բերում ա 2009-ի դեկտեմբերը:

Ներքեւի աջ անյունում էլ, էն որ նշում ենք, թե որ ամսվա որ օրը գնա, ընդհանրապես ցուցակում 2010 թիվ չկա, մինչեւ 2009 ա:

Chuk
06.10.2009, 01:57

Երևի ակումբը բացելուց ենթադրել էինք, որ մինչև 2010 թվականն ա գոյատևելու :D
Ավելացրի մինչև 2015 թվականը ներառյալ :)

dvgray
07.10.2009, 03:24
մի հարց, կապված վիճակագրական հետաքրքիրասիրության հետ:
Ակումբի գործներություն ընթացքում եղել՞ է, որ իգական սեռի ակումբցին արգելափակվի: եթե եղել է, ապա քանի՞ հոգի են եղել նրանք

Ուլուանա
07.10.2009, 04:07

Այո, նման դեպքեր եղել են։ Դե, նրանց իգականության հարցում, իհարկե, հարյուր տոկոսով համոզված լինել չենք կարող, քանի որ մականունները ոչ միշտ են այդ առումով խոսուն, իսկ սեռը ստուգելու հնարավորություն, ցավոք, դեռ չունենք :)), բայց, համենայնդեպս, կանացի անուններով գրանցված 5-6 հոգու քիչ առաջ հաշվեցի։ Միանգամից ասեմ նաև, որ վերջիններս արգելափակվել են ամենատարբեր պատճառներով. անընթեռնելի գրառումներ, տրանսլիտ, մեկից ավել մականունով գրանցում, վիրավորական գրառումներ և այլն։

dvgray
07.10.2009, 04:28

փաստորեն ոչ մեկին էլ հաստատ չէ կին/աղջիկ լինելը: հարցս ոչ մի ենթահարց չունի, այլ զուտ ստատիստիկա է, ու նաև հիանում եմ իգականով, որ այդքան նորմալ են իրեցն պահում , ի տարբերություն արականի ;) :)

tigrr
07.10.2009, 14:17
Ինձ մոտ գոյություն չունի "շնորհակալություն հայտնել"-ու նշանը, խնդրում եմ օգնեք կարգավորելու խնդիրը

Rammstein
07.10.2009, 14:25
Ինձ մոտ գոյություն չունի "շնորհակալություն հայտնել"-ու նշանը, խնդրում եմ օգնեք կարգավորելու խնդիրը

Պիտի դիմանաս: :))

Շնորհակալություն հայտնել կարող են միայն 15 և ավելի գրառումներ ունեցողները:

Chuk
07.10.2009, 14:27
փաստորեն ոչ մեկին էլ հաստատ չէ կին/աղջիկ լինելը: հարցս ոչ մի ենթահարց չունի, այլ զուտ ստատիստիկա է, ու նաև հիանում եմ իգականով, որ այդքան նորմալ են իրեցն պահում , ի տարբերություն արականի ;) :)

Ոչ միայն արգելափակումները, դիտողությունների հարցում ևս անհամեմատ քիչ են:
Ավելին, կարող եմ այլ վիճակագրություն ներկայացնել (ոչ թվային):
Աղջիկների մեծ մասը դիտողություն ստանալուց հետո նույն խախտումը չի կատարում, տղաներից շատերը կատարում են (ինչն էլ հաճախ բերում է ժամանակավոր արգելափակման՝ դիտողություններն անտեսելու համար):

masivec
15.10.2009, 07:16
ի՞նչի ա իմ մոտ սենց բերում՝
http://s45.radikal.ru/i107/0910/25/e24ccc19083f.jpg:(

Dayana
15.10.2009, 09:32
Կապիցդ ա, նորմալ "լոադ" լի չինում: :)

karengev
20.10.2009, 16:30
Ժողովուրդ ջան ով կարող է ինձ ասել, թե ինչ պետք է անել, որ հնարավոր լինի մտնել "Ինտիմ" ֆորումը և մասնակցել դրան…
Կանխավ շնորհակալ եմ.

Գալաթեա
20.10.2009, 16:51
Ժողովուրդ ջան ով կարող է ինձ ասել, թե ինչ պետք է անել, որ հնարավոր լինի մտնել "Ինտիմ" ֆորումը և մասնակցել դրան…
Կանխավ շնորհակալ եմ.

Փորձեմ օգնել, թեև ադմինիստրացիայի հետ կապ չունեմ :)
Մտեք Ղեկավարում, վերևի ձախ անկյունում, էնտեղ էլի ձախ կողմը կա ցուցակ: Ընտրեք "Խմբերի Անդամակցությունը":

Հետո արդեն մնում է անդամակցության հայտ անել /պտիչկայով/ ու սպասել բաժնի մոդերատորի հաստատմանը:

Բարի գալուստ Ակումբ :)

Chuk
20.10.2009, 22:50
«Ինտիմ անկյուն» բաժինը, կապված նրա ղեկավարի ակումբ չայցելելու հետ, ներկայումս չի սպասարկվում:

No Broken Hearted Girl
20.10.2009, 23:33
Չուկ մեկ հարց ունեմ: Դու ես անդամներին հանում ակումբի՞ց:

Chuk
20.10.2009, 23:34
Չուկ մեկ հարց ունեմ: Դու ես անդամներին հանում ակումբի՞ց:

Եթե արգելափակելը նկատի ունես, ապա ներկայումս հիմնականում, բայց ոչ միայն:
Իսկ ավելի կոնկրետ հարցը կձևակերպե՞ս:

No Broken Hearted Girl
20.10.2009, 23:39
Երկու տարի առաջ գրանցվել եմ այստեղ ու հիմա նորից եմ գրանցվել ու ուզում եմ հանես առաջինը, քանի որ մոռացել եմ պառոլը ու չեմ ել ուզում հիշել: Կարո՞ղ ես օգնել:

Chuk
20.10.2009, 23:41
Երկու տարի առաջ գրանցվել եմ այստեղ ու հիմա նորից եմ գրանցվել ու ուզում եմ հանես առաջինը, քանի որ մոռացել եմ պառոլը ու չեմ ել ուզում հիշել: Կարո՞ղ ես օգնել:

Մականունը PM-ով տեղեկացրու: Եթե գրառումներ ունես նախորդ մականվամբ, ապա ջնջելը բացառվում է, բայց կարելի է երկու հաշիվները միացնել իրար:

No Broken Hearted Girl
20.10.2009, 23:48
Մականունը PM-ով տեղեկացրու: Եթե գրառումներ ունես նախորդ մականվամբ, ապա ջնջելը բացառվում է, բայց կարելի է երկու հաշիվները միացնել իրար:

Լավ: Բայց միայն ասա ինձ PM-ով ոնց են տեղեկացնում:)

Chuk
20.10.2009, 23:50
Լավ: Բայց միայն ասա ինձ PM-ով ոնց են տեղեկացնում:)
http://www.akumb.am/private.php?do=newpm

«Հասցեատեր» դաշտում լրացնում ես իմ մականունը, Վերնագրում նամակի վերնագիրը, ու մեծ դաշտում գրում նամակը:

Այս համակարգի լինկ ակումբի վերևներում կա՝ «Նամակներ» տեքստով:

No Broken Hearted Girl
20.10.2009, 23:58
Շնորհակալ եմ:

karengev
21.10.2009, 08:26
Շնորհակալ եմ

Դատարկություն
21.10.2009, 11:07
Հնարավոր է արդյոք մեր գրածին կցել *.doc կամ *.docx ֆայլ, ու ինչպես

Dayana
21.10.2009, 11:08
Գրառում կատարելի սեղմեք http://www.akumb.am/images/editor/attach.gif նշաի վրա:

Դատարկություն
21.10.2009, 11:14
Գրառում կատարելի սեղմեք նշաի վրա:
__________________

Իսկ 19.5 կբ ից ավել չեմ կարող կցե՞լ

Dayana
21.10.2009, 11:16
Իսկ 19.5 կբ ից ավել չեմ կարող կցե՞լ

Եթե նշված է որ չեք կարող, ուրեմն չեք կարող: :)

Դատարկություն
21.10.2009, 11:30
Իսկ կա այնպիսի թեմա, որտեղ կարող եմ հայերեն նյութեր տեղադրեմ տարբեր գիտություններից՞, թե պիտի ստեղծեմ

Dayana
21.10.2009, 11:37
Իսկ կա այնպիսի թեմա, որտեղ կարող եմ հայերեն նյութեր տեղադրեմ տարբեր գիտություններից՞, թե պիտի ստեղծեմ

Գիտություն բաժին ունենք: Էդ բաժնում փնտրեք ու եթե չգտնեք այն թեման, որի շուրջ նյութեր ունեք տեղադրելու, բացեք նոր թեմա: :)

Դատարկություն
22.10.2009, 13:15
Մի հարցել տամ: Որ բլոգս փակում եմ ուրիշ մարդիկ չե՞ն կարող կարդալ

Chuk
22.10.2009, 15:51
Մի հարցել տամ: Որ բլոգս փակում եմ ուրիշ մարդիկ չե՞ն կարող կարդալ
Տեսնում են միայն ընկերների ու կոնտակտների ցանկում (http://www.akumb.am/profile.php?do=buddylist)գտնվող մարդիկ ու ղեկավար կազմի ներկայացուցիչները (http://www.akumb.am/showgroups.php):

Դատարկություն
22.10.2009, 16:52
Տեսնում են միայն ընկերների ու կոնտակտների ցանկում գտնվող մարդիկ ու ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Իսկ եթե կոնտակտի ու ընկերների մուտքն էլ եմ փակում՞ Մենակ դուք կարաք նայե՞ք

Chuk
22.10.2009, 16:56
Իսկ եթե կոնտակտի ու ընկերների մուտքն էլ եմ փակում՞ Մենակ դուք կարաք նայե՞ք

Այո :)
Բայց ընդհանրապես ասեմ, որ դա անիմաստ բան է, ընկերների ու բոլորի համար փակելը: Հիշեցնեմ, որ բլոգային օրագիրը անձնական հուշերը գաղտնի գրելու նոթատետր չի, այլ այնուամենայնիվ սեփական մտքերը ու նոթերը որոշակի խմբերին հասանալի դարձնել կարողանալու միջոց:

Դատարկություն
22.10.2009, 17:01
Այո

Գիտեմ, ես ինչ մտածում եմ էնել գրում եմ ես հո իմ սեփական կյանքը չեմ գրում... ու ըտե գաղտնի գրելու բան էլ չկա... էդպես ավելի լավա, գրում ես ինչ ուզում ես հետո ջնջում ես խմբագրում... ու ոչ մեկ բան էլ չի իմանում բացի ձեզնից..... Իսկ էտ հասանելի դարձնելու միջոցը... մնում էր իմ մտքերը մեկին հասանելի դարձնեմ... էդ մարդիկ մեղկ են

Lion
23.10.2009, 20:48
Խնդիրը վաղուց կար, բայց նոր եմ ուշադրություն դարձրել.

1. Ինչից է, որ անձնական նամակ ստանալու դեպքում ես մեիլիս վրա տեղեկացում չեմ ստանում?
2. Մի շարք թեմաներում, որոնց բաժանորդագրված եմ ու որոնցում հատկապես ակտիվ եմ, կրկին նոր պոստ լինելու դեպքում տեղեկացում չեմ ստանում, ինչու?

Chuk
24.10.2009, 01:25

1. Այս էջում (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)պետք է նշված լինի «Նոր նամակների մասին ստանալ email-ով տեղեկատվություն» կետը:

2. Ամենայն հավանականությամբ այդ պահին լինում ես այդ թեմայում, համակարգն էլ խելոք է, իմանում է որ էնտեղ ես, իրեն ավելորդ չի ծանրաբեռնում :) Լրիվ լուրջ:

Agni
24.10.2009, 15:21
և վերջապես, երբ կարող եմ որևէ գրառման շնորհակալություն հայտնել, և ինչպես?

Chuk
24.10.2009, 15:24
և վերջապես, երբ կարող եմ որևէ գրառման շնորհակալություն հայտնել, և ինչպես?

Շնորհակալության համակարգը հասանելի է առնվազն 30 գրառում ունեցող (այնպիսի բաժիններում, որտեղ գրառումները հաշվում են) մասնակիցներին: Այդ դեպքում գրառման ներքևում կհայտնվի այսպես կոչված «Բութ մատի» կոճակը:

Agni
24.10.2009, 15:29

Շնորհակալություն

Lion
24.10.2009, 20:52
Այս էջում [/URL]պետք է նշված լինի «Նոր նամակների մասին ստանալ email-ով տեղեկատվություն» կետը:

Ստանալ email ադմինիստրատորներից արտահայտության առաջ "պտիչկեն" դրված է... բայց նամակներ չեմ ստանում:(

2. Ամենայն հավանականությամբ այդ պահին լինում ես այդ թեմայում, համակարգն էլ խելոք է, իմանում է որ էնտեղ ես, իրեն ավելորդ չի ծանրաբեռնում :) Լրիվ լուրջ:

Հավատում եմ, լրիվ լուրջ:) Տենց մի բան մտքովս անցնում էր: Բայց այս անգամ պատճառն ավելի պռոզաիկ էր... վերևում նշված հղմանդ մեջ մոտս "չբաժանորդագրվել" ռեժիմն էր դրված... չգիտեմ ինչու:think

Լավ, տեսնենք... Բայց լիչկի նամակների պահը բացա մնում...

Chuk
24.10.2009, 21:10
Ստանալ email ադմինիստրատորներից արտահայտության առաջ "պտիչկեն" դրված է... բայց նամակներ չեմ ստանում:(
Լիոն, ես ինչ-որ բան ասե՞լ եմ «Ստանալ email ադմինիստրատորներից» կետի մասին :'

Lion
24.10.2009, 21:22
Լավ, հիմա ոնց անեմ, որ նամակներ ստանալիս մաիլ ստանամ էլ-հասցեիս?

Chuk
24.10.2009, 21:26
Լավ, հիմա ոնց անեմ, որ նամակներ ստանալիս մաիլ ստանամ էլ-հասցեիս?

Մեջբերում եմ.

1. Այս էջում (http://www.akumb.am/profile.php?do=editoptions)պետք է նշված լինի «Նոր նամակների մասին ստանալ email-ով տեղեկատվություն» կետը:

urartu
24.10.2009, 22:03
մի հարց էլ ես տամ, օրինակ, երբ ունենում եմ տեղեկացում, վերեվում դրա մասին ասվում է, բայց երբ որ բացելուց հետո, երբ ուզում եմ նորից նայել այդ եղեկացումները չեմ կարողանում գտնել,
հարց- որտեղից դրանք գտնեմ
նախորոք շնորհագալութուն

Dayana
24.10.2009, 23:06

Վերևի աջ մասում կա Բարի Գալուստ, urartu (http://www.akumb.am/member.php?u=21354): Եթե սեղմեք ձեր նիկի վրա, կբացվի համապատասխան էջը, որտեղ և կկարողանաք տեսնել ձեզ համար թողնված հաղորդագրությունները:

Հայկօ
24.10.2009, 23:51
Ժամացույցը չպիտի՞ մի ժամ հետ տրվի ;):

Chuk
24.10.2009, 23:54
Ժամացույցը չպիտի՞ մի ժամ հետ տրվի ;):
Իհարկե, գիշերը ժամը 3-ին:
Բայց եթե չեմ սխալվում ակումբում պետք է ավտոմատ կարգավորվի: Թող ժամը գա, կերևա, հոգնած եմ, ալարում եմ նայել :)

Kuk
25.10.2009, 00:40
Այս (http://www.akumb.am/showthread.php?t=12025&highlight=%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6&page=2) թեման ինչո՞ւ է փակ:

dvgray
25.10.2009, 00:44
Իհարկե, գիշերը ժամը 3-ին:
Բայց եթե չեմ սխալվում ակումբում պետք է ավտոմատ կարգավորվի: Թող ժամը գա, կերևա, հոգնած եմ, ալարում եմ նայել :)

մի հատ հարց էլ իմ կողմից:
երբ ես գնալու հանգստի: :8

Chuk
25.10.2009, 00:46
Այս (http://www.akumb.am/showthread.php?t=12025&highlight=%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6&page=2) թեման ինչո՞ւ է փակ:
Թերևս թեմայից շեղված լինելու ու զրուցարանի վերածված լինելու պատճառով:

մի հատ հարց էլ իմ կողմից:
երբ ես գնալու հանգստի: :8
Երբեք: Բայց նման հարցերը սույն թեմայի քննարկման առարկա չեն:

Kuk
25.10.2009, 00:50
Թերևս թեմայից շեղված լինելու ու զրուցարանի վերածված լինելու պատճառով:

Հնարավո՞ր է վերաբացել թեման, որպեսզի այդ թեմային վերաբերող նյութերն այլ թեմաներում չտեղադրենք, քննարկումներն այլ թեմայում չանցկացնենք:

Chuk
25.10.2009, 00:51
Հնարավո՞ր է վերաբացել թեման, որպեսզի այդ թեմային վերաբերող նյութերն այլ թեմաներում չտեղադրենք, քննարկումներն այլ թեմայում չանցկացնենք:

Հարցը կորոշեն բաժնի մոդերատորները, առաջարկի մասին տեղյակ պահել եմ :)

Elmo
26.10.2009, 16:51
Հնարավո՞ր է վերաբացել թեման, որպեսզի այդ թեմային վերաբերող նյութերն այլ թեմաներում չտեղադրենք, քննարկումներն այլ թեմայում չանցկացնենք:

Նույն քննարկման նյութի շուրջ 2 թեմա կար, մեկը փակվել էր:
Հիմա երկուսն էլ միացրել եմ մեկ անվան տակ: Թեման բաց է քննարկումների համար:

Շինարար
26.10.2009, 20:25
Եթե ես ուզում եմ փակել իմ էլ-փոստի հասցեն, որը օգտագործել եմ ակումբում գրանցվելու ժամանակ, պարտադի՞ր է, նոր հասցե տամ այստեղ, թե՞ դա ակումբում չի էլ զգացվի:

Շինարար
26.10.2009, 23:21
Մի հարց էլ, էս ակումբում ինչու՞ ա օրը փոխվել:

Chuk
26.10.2009, 23:26
Եթե ես ուզում եմ փակել իմ էլ-փոստի հասցեն, որը օգտագործել եմ ակումբում գրանցվելու ժամանակ, պարտադի՞ր է, նոր հասցե տամ այստեղ, թե՞ դա ակումբում չի էլ զգացվի:
Ակումբում դա չի զգացվի, բայց հետագայում կարող է խնդիրների առաջ կանգնացնել քեզ: Որպես սկիզբ դու չես ստանա ակումբի ծանուցումները: Հետագայում եթե հանկարծ ու գաղտնաբառիդ հետ կապված խնդիր առաջանա, դու չես կարողանա այն վերականգնել, քանի որ նոր գեներացված գաղտնաբառը ուղարկվում է այդ email հասցեին, և վերջապես եթե այնպիս մեյլ սերվիսից ես օգտվում, որ հանկարծ ու նրանք կարող է քո նախկին email հասցեն ուրիշին տան, ապա որպես հետևանք այդ ուրիշը կարող է «տիրանալ» քո ակումբի հաշվին:

Անձամբ ես հայտնաբերելու դեպքում ակումբի անդամների այնպիսի հաշիվներ, ում email-ը չի գործում, ինձ մշտապես կարող եմ իրավունք վերապահել այդ հաշիվները փակելու:

Chuk
26.10.2009, 23:28
Մի հարց էլ, էս ակումբում ինչու՞ ա օրը փոխվել:
Հիմա նորմա՞լ է:

Շինարար
26.10.2009, 23:30
Հիմա նորմա՞լ է:

Չէ, իմ մոտ հլա երեկ ա

Lion
27.10.2009, 08:26
Սենց մի հարց էլ: Ուրեմն կան թեմաներ, որտեղ ամենաառաջին պոստը հետագա էջերում միշտ երևում է վերևում: Իսկ կան թեմաներ էլ, որ դա այդպես չէ - ինչու?

Chuk
27.10.2009, 15:12
Սենց մի հարց էլ: Ուրեմն կան թեմաներ, որտեղ ամենաառաջին պոստը հետագա էջերում միշտ երևում է վերևում: Իսկ կան թեմաներ էլ, որ դա այդպես չէ - ինչու?

Որովհետև կան բաժիններ, որտեղ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով սահմանված է, որ թեմաների առաջին գրառումը գրվի վերևում, ու կան բաժիններ էլ, որտեղ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով սահմանված է, որ այդպես չլինի:

Մանուլ
11.11.2009, 21:58
Որոշակի կանոնների համաձայն՝ ակումբցու անունը չեմ գրում, ուղղակի իրավիճակը զվարճալի թվաց.

Ինչ–որ ակումբցի..........Նայում է նամակներ..........Դատարկություն

Նայում է նամակները, իսկ այնտեղ... դատարկություն է տիրում։ :D
Այսինքն` «Ո՞վ է ֆորումում» էջում երևո՞ւմ ա, թե ում են նամակ գրում :o

Ռուֆուս
11.11.2009, 22:03
Այսինքն` «Ո՞վ է ֆորումում» էջում երևո՞ւմ ա, թե ում են նամակ գրում :o

սովորական անդամների համար՝ ոչ :)

Մանուլ
11.11.2009, 22:11
սովորական անդամների համար՝ ոչ :)
Դե լավ ա :)) Ես էլ զարմացա :)

Մեկ-մեկ էլ գրում ա «նայում է թեմա» կամ «նայում է նկար», բայց թեմայի կամ ալբոմի ոչ անունը կա, ոչ էլ` հղումը: Ինչի՞ց ա :}

Ռուֆուս
11.11.2009, 22:23
Դե լավ ա :)) Ես էլ զարմացա :)

Մեկ-մեկ էլ գրում ա «նայում է թեմա» կամ «նայում է նկար», բայց թեմայի կամ ալբոմի ոչ անունը կա, ոչ էլ` հղումը: Ինչի՞ց ա :}

Էդ դեպքում թեման այնպիսի բաժնում է, որը տեսնելու լիազորություն դու չունես՝ օրինակ Ղեկավարության գրասենյակը, Ինտիմ անկյունը և այլն:

Ուրվական
25.11.2009, 21:06
Չեմ կարողանում նկար դնել որպես ստորագրություն.

Forbidden

You don't have permission to access /profile.php on this server.

Additionally, a 404 Not Found error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.

Apache/2.2.11 (Unix) mod_ssl/2.2.11 OpenSSL/0.9.8i DAV/2 mod_auth_passthrough/2.1 mod_bwlimited/1.4 FrontPage/5.0.2.2635 Server at www.akumb.am Port 80

Նկարիս չափը 350x19 ա: Չուկ, ոնց որ իմ յուզերի հետ պրոբլեմ կա: Ինչ կարո՞ղ եմ անել:

Chuk
25.11.2009, 22:26
Չեմ կարողանում նկար դնել որպես ստորագրություն.

Նկարիս չափը 350x19 ա: Չուկ, ոնց որ իմ յուզերի հետ պրոբլեմ կա: Ինչ կարո՞ղ եմ անել:

Գաղտնաբառդ փոխիր ու PM-ով ինձ ուղարկիր:

AniwaR
10.12.2009, 20:13
Գրառում կատարելու համար նախատեսված դաշտում ինձ մոտ /ուրիշների մոտ չգիտեմ՝ ինչպես է/ ավտոմատ հայերեն է միշտ գրվում, եթե նույնիսկ ես լեզուն փոխում եմ. ասենք ԿԴՎին-ը անգլերեն դրված լինի, թե չիներեն, մեկ է հայերեն է գրվում, ինչը շատ անհարմար է, քանի որ նախ տառերի ուրիշ դասավորության եմ ես սովոր, երկրորդ՝ ես երաժշտական թեմաներում շատ եմ գրառումներ անում, ու ամեն անգամ որևէ երգի վերնագիր/խմբի անուն գրելու համար ստիպված մեկ այլ տեղ հավաքում եմ, քոփի-փեյսթ անում, երրորդ՝ միանգամայն կամավոր հայերեն եմ գրում::( Մի խոսքով՝ հնարավոր չէ՞ փոխել:

Ներսես_AM
10.12.2009, 20:20

Ֆորումի ամենավերևում աջ մասում կա «Միացնել Հայերեն» ծիտիկը, որ հանես էլ չի լինի: Անջատվում միանում է նաև ստեղնաշարի Esc ստեղնը սեղմելիս :)

իմ համես կարծիքով Esc-ով ավելի հարմար է լեզուն փոխել քան Alt-Shift-ով ;)

Ռուֆուս
10.12.2009, 20:21
Գրառում կատարելու համար նախատեսված դաշտում ինձ մոտ /ուրիշների մոտ չգիտեմ՝ ինչպես է/ ավտոմատ հայերեն է միշտ գրվում, եթե նույնիսկ ես լեզուն փոխում եմ. ասենք ԿԴՎին-ը անգլերեն դրված լինի, թե չիներեն, մեկ է հայերեն է գրվում, ինչը շատ անհարմար է, քանի որ նախ տառերի ուրիշ դասավորության եմ ես սովոր, երկրորդ՝ ես երաժշտական թեմաներում շատ եմ գրառումներ անում, ու ամեն անգամ որևէ երգի վերնագիր/խմբի անուն գրելու համար ստիպված մեկ այլ տեղ հավաքում եմ, քոփի-փեյսթ անում, երրորդ՝ միանգամայն կամավոր հայերեն եմ գրում::( Մի խոսքով՝ հնարավոր չէ՞ փոխել:

Velvet, էջի վերևի աջ մասում «Միացնել հայերենը»-ի պծիչկան հանիր :) Հայերենը կանջատվի:

AniwaR
10.12.2009, 20:24
Շնորհակալություն (Դատարկություն-ին էլ))): Ճիշտն ասած՝ գլխի էի ընկնում, բայց հեչ չէի գտնում որտեղ է (սովորել եմ, որ էդ ծիտիկը ներքևում է լինում):

Lion
14.12.2009, 16:30
Այսպիսի մի հարց.

Ես ստացել եմ հայտ սոցիալակն խմբին միանալու համար: Էջիս վերևի աջ մասում "Ձեր տեղեկացումները:" բաեռրի դիմաց գրվել է 1: Ես նայել եմ այդ սոցիալական խումբը, համաձայնել եմ անդակացել կամ ոչ, երևի դա կարևոր չի... բայց "Ձեր տեղեկացումները:" բառերի դիմացի թիվը չի դառնում 0 - ինչու?

Մի տեսակ անհարմար է, քանի որ երբ այն զրոյական է, նոր տեղեկացման մասին միանգամից իմանում ես... ինչպես վերացնել այդ 1-ը;

Chuk
14.12.2009, 16:34

Կարծում եմ, որ ամեն դեպքում «մտքում» ես համաձայնվել կամ ոչ, իսկ կոնկրետ հայտը իրականում ոչ հաստատել ես, ոչ մերժել:

Ռուֆուս
14.12.2009, 17:13
Այսպիսի մի հարց.

Ես ստացել եմ հայտ սոցիալակն խմբին միանալու համար: Էջիս վերևի աջ մասում "Ձեր տեղեկացումները:" բաեռրի դիմաց գրվել է 1: Ես նայել եմ այդ սոցիալական խումբը, համաձայնել եմ անդակացել կամ ոչ, երևի դա կարևոր չի... բայց "Ձեր տեղեկացումները:" բառերի դիմացի թիվը չի դառնում 0 - ինչու?

Մի տեսակ անհարմար է, քանի որ երբ այն զրոյական է, նոր տեղեկացման մասին միանգամից իմանում ես... ինչպես վերացնել այդ 1-ը;

Լիոն, չես հաստատել անդամակցությունդ, դրանից ա:

Բաց էդ սոց. խումբը, քննարկման թեմաների տակը մի տողանոց մենյու կա, էնտեղից ընտրիր "անդամակցել" կամ "մերժել" :)

Rammstein
22.12.2009, 16:25
Նամակներիս մի մասը որոշեցի սեյվ անեմ ու ջնջեմ ակումբից, որ տեղ ազատվի: Սեյվ եմ տալիս CSV ֆորմատով, բայց հետո բացելուց անկապ նշաններ ա ցույց տալիս հայերեն տառերի տեղը: Այ սենց.

Ամսաթիվ,Ծրար,Վերնագիր,Ումից,Ում,Գրառո ւմ
Ինչի՞ց կլինի:

Enigmatic
27.12.2009, 03:24
Մի հարց ունեմ հարգելի ադմինիստրացիային: Վարկանիշներ եմ ստացել, սկի չեմ էլ իմացել:o, ցույց չի տալիս, որ վարկանիշ ունեմ նոր: Ի՞նչ անեմ, որ տեսնեմ:

Kuk
27.12.2009, 03:26
Մի հարց ունեմ հարգելի ադմինիստրացիային: Վարկանիշներ եմ ստացել, սկի չեմ էլ իմացել:o, ցույց չի տալիս, որ վարկանիշ ունեմ նոր: Ի՞նչ անեմ, որ տեսնեմ:

Ինձ հարցնեիր, ասեի, էլի:)) Վարկանիշները փակած ժամանակ վերևում չի գրվում, որ նոր վարկանիշ ունես, պետքա մտնես ղեկավարում, նոր տեսնես;)

Agni
27.12.2009, 12:37
Ուզում եմ մականունս փոխել... կարող եք օգնել?

masivec
27.12.2009, 13:04
Ուզում եմ մականունս փոխել... կարող եք օգնել?
Իհարկե:)
http://www.akumb.am/showthread.php?t=43489

:B

Հարդ
02.01.2010, 21:35
Հարգելի Յուզերներ, մոդերներ, ադմիններ... չգիտեմ... էս նոր համակարգին անցնելուց հետո ոչ մի գրառում ինձ մոտ չի երևում, ինչ անեմ? Պատասխանելուց հաշվի առեք, որ ձեր պատասխանն էլ չեմ կարա կարդամ... չգիտեմ, մի ձև օգնեք էլի...:[

Sagittarius
02.01.2010, 21:51
hayereny vonc miacnem((((( knereq voch hayeren grarman hamar(((

h.s.
02.01.2010, 23:00
Youtube -ի հասցեն որ գրում ես, վիդեոն ցույց չի տալիս:

*e}|{uka*
02.01.2010, 23:02
Youtube -ի հասցեն որ գրում ես, վիդեոն ցույց չի տալիս:

[.video] [./video] տեգի մեջ գրի:

Ռուֆուս
02.01.2010, 23:09
Youtube -ի հասցեն որ գրում ես, վիդեոն ցույց չի տալիս:

Պատասխանի պատուհանի գործիքների մեջ կա հատուկ գործիք - Video լինքը էս գործիքի թեգերի մեջ դիր: Կամ էլ ձեռքով թեգը դիր - [ video ] [ /video ] (բացատները հանած)

Ռուֆուս
02.01.2010, 23:15
hayereny vonc miacnem((((( knereq voch hayeren grarman hamar(((

Հայերենը հիմա չի աշխատում, առայժմ կամ պետք է KDWin, WinKeys, Language Bar ծրագրերից օգտվես, կամ էլ սպասես մինչև հայերենի համակարգը ներդրվի Ակումբում (Չուկը խոստացել է մոտակա օրերս ներդնի):

masivec
02.01.2010, 23:30
Իմ մոտ չի բացում ես էջը`http://www.akumb.am/showthread.php?48334-FastClick/page3

Ներսես_AM
02.01.2010, 23:39
Իմ մոտ չի բացում ես էջը`http://www.akumb.am/showthread.php?48334-FastClick/page3
Օպերայիդ տեղը ուրիշ բանով հլը փորձի

masivec
02.01.2010, 23:53
Օպերայիդ տեղը ուրիշ բանով հլը փորձի

Նույնն ա

Chuk
03.01.2010, 00:09
Նույնն ա

Screenshot, եթե կարելի է:

masivec
03.01.2010, 00:25
Խնդրեմ:)

http://s46.radikal.ru/i113/1001/29/2f6136458972.jpg
http://s03.radikal.ru/i176/1001/1f/644fdef3a05b.jpg

Chuk
03.01.2010, 00:31
Մասիվեց, հնարավո՞ր է, որ բլոկ անող ծրագիր ունես, որը, մասնավորապես, բլոկ է անում գովազդային բաններները, նաև էն կայքերը, որոնց հասցեում առկա է «FastClick» բառը:

Mephistopheles
03.01.2010, 00:35
Մասիվեց, հնարավո՞ր է, որ բլոկ անող ծրագիր ունես, որը, մասնավորապես, բլոկ է անում գովազդային բաններները, նաև էն կայքերը, որոնց հասցեում առկա է «FastClick» բառը:

Chuk.... brother... Satan can't post in Armenian... what do I do?....

http://www.youtube.com/watch?v=sXh4EuJa2TU

masivec
03.01.2010, 00:43
Մասիվեց, հնարավո՞ր է, որ բլոկ անող ծրագիր ունես, որը, մասնավորապես, բլոկ է անում գովազդային բաններները, նաև էն կայքերը, որոնց հասցեում առկա է «FastClick» բառը:

Հա կասպեռից էր:o

Chuk
03.01.2010, 00:46
Հա կասպեռից էր:o

Բնականաբար շատ սակավ դեպքեր են հնարավոր, որ կասպեռն ակումբի էջը բլոկ անի, մասնավորապես հաշվի առնելով, որ ակումբի թեմաների մեծ մասի վերնագրերը հայերեն են, հետևաբար քիչ է հավանականությունը, որ URL-ում արգելված բառ հայտնվի: Բայց ճակատագրի հեգնանքով այդ թեմայի վերնագիրը անգլերեն է և կասպեռի տեսակետից արգելված բառ:

Ինչևէ: URL հասցեների ձևն այս համակարգում փոխվել է, ինչի շնորհիվ ակումբի կոնկրետ էջերը գտնելը ավելի հեշտ է լինելու, որոնման համակարգերի հետ համագործակցությունը ավելի հարմար ու օգտակար:

Chuk
03.01.2010, 00:48
Chuk.... brother... Satan can't post in Armenian... what do I do?....

http://www.youtube.com/watch?v=sXh4EuJa2TU

Մեֆ, հարևան թեմայում պատասխանել եմ, բայց այստեղ էլ գրեմ:
Առայժմ տեքստերը գրիր http://hayeren.am/?p=Keyboard կայքում և պատճենիր ակումբում, կարճ ժամանակ անց համակարգը նորից ակումբում առկա կլինի:

Rammstein
03.01.2010, 02:35
Նախ ուզում եմ հարցնել, որտե՞ղ գտնեմ իմ կողմից տրված վարկանիշները, մենակ ստացածներն են երեւում: :(

Մեկ էլ եթե Չուկը դեռ չի նկատել, ուզում եմ տեղեկացնեմ, որ եթե գրառում կատարելիս ընտրում ենք վերնագրի կողքը դրվող սմայլերից, ապա գրառման վրա դրանք լրիվ այլ կերպ են երեւում: Օրինակ http://www.akumb.am/images/icons/icon13.gif նշանը երեւում է, որպես ներքեւ ուղղված բութ մատ, հարցականի փոխարեն, վերեւ ուղղված բութ մատն է, եւ այլն:

Chuk
03.01.2010, 02:59

Բոլորն էլ շտկվելու են:

AniwaR
03.01.2010, 09:54
Ակումբ մտնելուց «Հիշե՞լ» ծիտիկը ինձ մոտ չի աշխատում: Ամեն անգամ ստիպված եմ նորից լոգին լինել: :/ Մենակ ի՞մն է այդպես, թե՞ կշտկվի դեռ...

Դեկադա
03.01.2010, 15:25
Իսկ որտե՞ղ են այսօրվա գրառումները, մենակ նոր գրառումներ կան:

Rammstein
03.01.2010, 21:36
Մի հարց էլ, առաջ հարցումների մեջ իմ քվեարկած տարբերակները շեղ տառերով էր ցույց տալիս, հիմա տենց չի: Ձեւ չկա՞ իմանալու, թե որն եմ քվեարկել:

Rammstein
05.01.2010, 01:37
Չգիտեմ, արժի՞ գրել որեւէ թերության մասին, թե՞ պիտի սպասել, մինչեւ բացվի թերություններ գրելու թեմա:

Ուղղակի քանի նկատել եմ ուզում եմ գրել, որ հետո չմոռանամ. երբ որ մեջբերման մեջ սեղմում եմ http://www.akumb.am/images/buttons/viewpost-right.png կոճակը, որ գնամ դեպի մեջբերված գրառում, ապա ընդամենը բացվում է տվյալ թեմայի առաջին էջը, ոչ մի ուրիշ բան:

Chuk
05.01.2010, 02:15
Հիմա թերությունների մասին թեմա կբացեմ:
Իսկ մինչ այդ ասեմ, որ այս թերությունը ընդհանուր vBulletin համակարգինն է, մայր կայքում էլ է այդպես:
Համակարգն ինչպես ասել եմ նոր է, և կան բազում ծրագրային թերություններ, որոնց մասին vBulletin թիմն ակտիվ տեղեկացվում ու շտկում է: Հունվարի 7-ին թե 8-ին այդպիսի շտկումներով նոր տարբերակը կթողարկվի, որն անմիջապես կկցվի ակումբին: Չեմ ուզում շտապել, ուշադիր չեմ հետևել, բայց կարծեմ նաև այս թերության մասին գիտեն ու այդ տարբերակում լինելու է: Եթե չլինի, սեփական ուժերով ակումբի սահմաններում կշտկեմ:

Մեղապարտ
06.01.2010, 03:08
Փորձեցի գտնել իմ բաց արած թեմաները չստացվեց :
Ինչն եմ սխալ ալնում:

Chuk
06.01.2010, 03:43
Փորձեցի գտնել իմ բաց արած թեմաները չստացվեց :
Ինչն եմ սխալ ալնում:

Նայիր այս գրառումը (http://www.akumb.am/showthread.php?50815-%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%A9%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80&p=1908453&viewfull=1#post1908453) :)

Lion
06.01.2010, 13:57
Իսկ կարելի է բացել թեմա, որտեղ ակումբի մասնակիցները ցանկության դեպքում կասեն, թե ինչ ազգից են իրենք - հետաքրքիր է իմանալ ֆորումի մասնակիցների էթնիկ կազմը, քանի որ տարիքային, սեռային, ամուսնական և այլ կարգավիճակների մասին թեմա կա, իսկ ազգային պատկանելիության մասին` ոչ:

Dayana
06.01.2010, 14:09

Էդ երբ են քեզ արգելել որևէ թեմա բացել? Ցանկացած թեմա, որը միտում չունի "ջրիգանալու" լուրջ բաժիններում, բացվելու իրավունք ունի, նույնիսկ պահանջ: :) Բայց եթե թեման դառնա Հայ-Ղրղզական կապեր, թեմայի հեղինակը կտուգնավի, թեման կփակվի: Բարի քննարկումներ Դար Ակումբում:

*e}|{uka*
07.01.2010, 19:02
Հնարավո՞ր ա գոնե զրուցարանի գրառումները ընդհանուր հաշվին չավելանան:

Շնորհակալություն

Chuk
07.01.2010, 19:18
Հնարավո՞ր ա գոնե զրուցարանի գրառումները ընդհանուր հաշվին չավելանան:

Շնորհակալություն

Մենակ զրուցարանինը, չէ, հնարավոր չէ: Սահմանափակումը պետք է բաժնի վրա դրվի: Բայց կարծում եմ, որ առաջիկա օրերին կլուծենք այդ խնդիրը:

masivec
07.01.2010, 19:47
Չուկ հնարավոր ա չկարդացած գրառման գույնը փոխել՞
Թե չէ չի տարբերվում:(
http://i081.radikal.ru/1001/fd/72e70d9068eb.jpg

Chuk
08.01.2010, 00:31
Չուկ հնարավոր ա չկարդացած գրառման գույնը փոխել՞
Թե չէ չի տարբերվում:(
http://i081.radikal.ru/1001/fd/72e70d9068eb.jpg

Հա, հնարավոր ա, ամսի 10-ից հետո կփոխեմ:
Մինչ այդ փոքր-ինչ զբաղված եմ, ազատ ժամերիս ավելի հրատապ հարցերն եմ լուծելու:

Lion
09.01.2010, 00:15
Մի հարց. Հին համակարգում ձևը գիտեի, բայց նորում չգիտեմ կամ չկա - ինչպես նայել որևէ թեմայում առկա քվեարկության արդյունքները ըստ մասնակիցների` քվեարկողների, նիկերի?

Ռուֆուս
09.01.2010, 02:32
Մի հարց. Հին համակարգում ձևը գիտեի, բայց նորում չգիտեմ կամ չկա - ինչպես նայել որևէ թեմայում առկա քվեարկության արդյունքները ըստ մասնակիցների` քվեարկողների, նիկերի?

Հարցումը բացելիս ներքևում Հարցման Դրույթներում պետք է ընտրեիր «Բաց հարցում»: Բայց արդեն ուշ է որևէ բան փոխել, փակ հարցումները չի կարելի բացել:

Rammstein
09.01.2010, 20:50
Չուկ, էս vBulletin-ի նոր վերսիայի անցնելուց հետո, էս որ բրաուզերի Address bar-ում թեմայի անունն էլ ա գրում, շատ լավ ա, բայց որ հայերեն տառերի տեղը «%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%» նշաններ ա դնում շատ վատ ա: Հնարավոր չի՞ դա ուղղել: Օրինակ` Վիկիպեդիայում դեռ վաղուցվանից տենց ա, ադրես բարում հայատառ գրում ա:

Dayana
09.01.2010, 23:31

Ռամշտ, բայց իմ մոտ էլա նորմալ հայատառ գրվում :think

Chuk
10.01.2010, 00:29
Չուկ, էս vBulletin-ի նոր վերսիայի անցնելուց հետո, էս որ բրաուզերի Address bar-ում թեմայի անունն էլ ա գրում, շատ լավ ա, բայց որ հայերեն տառերի տեղը «%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%» նշաններ ա դնում շատ վատ ա: Հնարավոր չի՞ դա ուղղել: Օրինակ` Վիկիպեդիայում դեռ վաղուցվանից տենց ա, ադրես բարում հայատառ գրում ա:

Բրոուզերիդ վերսիան ասա, փորձարկեմ: Բացի IE6-ից ինչ բրոուզերով փորձարկել եմ, հայատառ ա գրել:

Ներսես_AM
10.01.2010, 00:40
Բրոուզերիդ վերսիան ասա, փորձարկեմ: Բացի IE6-ից ինչ բրոուզերով փորձարկել եմ, հայատառ ա գրել:
Օպերան հայերեն չի գրում

Chuk
10.01.2010, 00:42
Օպերան հայերեն չի գրում

Հմմմ...
Կուսումնասիրեմ:

Rammstein
10.01.2010, 00:49
Նոր փորձեցի, Google Chrome, IE8, Mozilla Firefox: Երեքն էլ գրում են, միայն իմ Opera 10.10-ն ա, որ չի գրում: :sad

Chuk
10.01.2010, 00:50
Նոր փորձեցի, Google Chrome, IE8, Mozilla Firefox: Երեքն էլ գրում են, միայն իմ Opera 10.10-ն ա, որ չի գրում: :sad

Կարծում եմ, որ կուղղվի:
Ես ֆորումի լոկալ տարբերակով էի փորձարկել, նորից փորձարկեցի, գրում է: Կհասկանամ, թե ինչ պրոբլեմ է:

Chuk
10.01.2010, 01:06
Ռամշտայն, Ներսես, շնորհակալ եմ, ուղղված է:

Էդուարդ_man
11.01.2010, 18:18
Հարգելի Ադմինիստրացիա այս նոր տարբերակին չեմ կարողանում ոչ մի կերպ հարմարվել: Հնարավորություն կա՞ արդյոք օգտվել հին ինտերֆեյսից ցանկության դեպքում: Նախապես շնորհակալություն

Chuk
11.01.2010, 18:20

Ոչ, չկա :)

Rammstein
11.01.2010, 18:45
Ռամշտայն, Ներսես, շնորհակալ եմ, ուղղված է:

Ուղղված է, բայց ոչ լրիվ:
Օրինակ` այ էս (http://www.akumb.am/showthread.php/50869-Զրուցարան/page61) էջի առաջին գրառման մեջի հղումը որ Օպերայով նայում եմ, սենց ա գրում հղումը`
http://www.akumb.am/showthread.php/2925-Ակումբցիներից-ու՞մ-հետ-կցանկանայիք-ծանոթանալ-և-կամ-մտերմանալ?highlight=%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81+%D5%B8%D6%82%D5%B4+%D5%B0%D5%A5% D5%BF+%D5%AF%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D6%84+%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC+%D5%AF%D5%A1 %D5%B4+%D5%B4%D5%BF%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC

այսինքն` էդ «highlight»-ից հետո եկող հայերեն բառերը էլի հին ձեւով են:

Հ.Գ. Նոր նկատեցի, որ պետք էր թերությունների թեմայում գրել: :))

Chuk
12.01.2010, 00:31

Ոչինչ, որ էստեղ ես գրել:
Չեմ կարծում, որ highlight-ն այնքան հաճախ է կիրառվում, որ սրա մասին անհանգստանալ պետք է: Ամեն դեպքում vBulletin-ին կաշխատեմ տեղյակ պահել, որ շտկեն:

LoK®
12.01.2010, 04:12
Հարգելի ադմինիստրացիա, հնարավոր է սպոյլերի կոդը մի քիչ փոփոխել, այնպես, որ բացված մասում քլիք անելուց չփակվի?
Էտ դեպքում սպոյլերի մեջ դրված վիդեոները հնարավոր կլինի նայել, իսկ տեքստը` նշել ու քոփի անել:

Կաթիլ
18.01.2010, 22:36
մի հատ հարց ունեմ …
ուզում եմ ավատարս մի քիչ մեծ լինի, որ գոնե երևա ինչ ա նկարում, էդ ո՞նց անեմ
չասեք հնարավոր չի, քանի որ որոշ անդամների ավատարներ իմ ավատարից 4 անգամ չափերով մեծ են :)

Փոքրիկ
18.01.2010, 22:41
Ինձ մոտ արդեն քանի օր է տառատեսակների, տառաչափի, գույնի ու բոլոր էդ վերևի կոճակները չեն աշխատում, բրաուզերս chrome է, փորձել եմ Mozilla-ով, բայց նույնն է::unsure

Chuk
19.01.2010, 00:02
Ինձ մոտ արդեն քանի օր է տառատեսակների, տառաչափի, գույնի ու բոլոր էդ վերևի կոճակները չեն աշխատում, բրաուզերս chrome է, փորձել եմ Mozilla-ով, բայց նույնն է::unsure

Նոր փորձեցի թե Chrome-ով, թե Firefox-ով, երկուսով էլ աշխատում է:
Այլ կայքերի նմանատիպ ֆունկցիաներն աշխատու՞մ են:

Chuk
19.01.2010, 00:03
մի հատ հարց ունեմ …
ուզում եմ ավատարս մի քիչ մեծ լինի, որ գոնե երևա ինչ ա նկարում, էդ ո՞նց անեմ
չասեք հնարավոր չի, քանի որ որոշ անդամների ավատարներ իմ ավատարից 4 անգամ չափերով մեծ են :)

Այդ անդամների ավատարները փոքրացվելու են, ինչ-որ ծրագրային թերության արդյունքում է այդպես ստացվել, շտկվելու է:
Առավելագույն թույլատրելի չափսը 125x125px-ն է:

Փոքրիկ
19.01.2010, 00:03
Նոր փորձեցի թե Chrome-ով, թե Firefox-ով, երկուսով էլ աշխատում է:
Այլ կայքերի նմանատիպ ֆունկցիաներն աշխատու՞մ են:

Ահա, աշխատում են:)

Chuk
19.01.2010, 00:05
Ահա, աշխատում են:)

Փորձիր նորից բեռնել էջը: Ամեն դեպքում խնդիրը ակումբից չէ, կարծես թե: Չնայած դեռ էլի կուսումնասիրեմ:

BOBO
19.01.2010, 00:07
Այդ անդամների ավատարները փոքրացվելու են, ինչ-որ ծրագրային թերության արդյունքում է այդպես ստացվել, շտկվելու է:
Առավելագույն թույլատրելի չափսը 125x125px-ն է:

Գիֆի առաջի տողը հեքսով փոխումեմ ընգնումա:P

Chuk
19.01.2010, 00:08
Գիֆի առաջի տողը հեքսով փոխումեմ ընգնումա:P

Հասկանալի ա :)
Ինչևէ, փոխիր ավատարդ ու դիր թույլատրելի չափերով:

Էդուարդ_man
20.01.2010, 19:14
Անձնագրում առաջ հնարավոր էր գտնել գրառումները, հիմա պասիվ է: Դա վերականգնվելու է թե՞ ոչ: Նույնը նաև վարկանիշներն են, չեմ կարողանում իմանալ, թե ինչ գրառումների համար է: Միգուցե հիմա ուրիշ ձև կա իմանալու՞

Dayana
20.01.2010, 20:08

Անձնագրի ձախ հատվածում կա http://www.akumb.am/images/site_icons/forum.png Գտնել բոլոր գրառումները մաս :) Իսկ այ վարկանիշները Ղեկավարման վահանակում են:

Նարե
20.01.2010, 22:54
հարգելի ադմինիստրացիա, մինչև թարմացնելը գործում էր կենդանի գրառում երևույթը, նոր տարբերակում չի՞ լինելու

Էդուարդ_man
21.01.2010, 13:35
Անձնագրի ձախ հատվածում կա http://www.akumb.am/images/site_icons/forum.png Գտնել բոլոր գրառումները մաս :) Իսկ այ վարկանիշները Ղեկավարման վահանակում են: Կներեք շնորհակալությունները պետք է գրեի: Դրաք որտե՞ղ են:

Ռուֆուս
21.01.2010, 14:08
Կներեք շնորհակալությունները պետք է գրեի: Դրաք որտե՞ղ են:

Առայժմս շնորհակալություն ստացած գրառումները հնարավոր չէ որոնել: Պետք է սպասենք, մինչև շնորհակալությունների համակարգը թարմացվի:

Մեղապարտ
26.01.2010, 01:31
Էս տանը մարդ չկա ,թե բողոքի գիրքը կորցրել եք :
Թեմաներս չեմ գտնում և հասկանում մե թե ինչ խելոք մարդ էր Ռուբիկի Արտաշը:

Chuk
26.01.2010, 02:00
Էս տանը մարդ չկա ,թե բողոքի գիրքը կորցրել եք :
Թեմաներս չեմ գտնում և հասկանում մե թե ինչ խելոք մարդ էր Ռուբիկի Արտաշը:

Ռուբիկի Արտաշին չեմ ճանաչում, իսկ այ «Բողոքի գիրք» թեման ղեկավարությանը հարցեր հղելու համար չէ, հետևաբար կարդացել ու անպատասխան էի թողել:
Սեփական թեմաները գտնելու համար մտիր «Ընդլայնված որոնում (http://www.akumb.am/search.php)», բացված էջի վերին մասում սեղմիր «Որոնում ըստ տիպի (http://www.akumb.am/search.php?search_type=1)» կոճակի վրա, բացված էջի «Մականուն» դաշտում լրացրու սեփական մականունդ, կողքի ցանկից ընտրիր «Գտնել տվյալ անդամի ստեղծած թեմաները» կետն ու սեղմիր «Սկսել որոնումը» կոճակը: Այսպես, քանի դեռ համապատասխան հղում՝ արագ որոնման համար, չենք ավելացրել:

Իսկ ընդհանրապես սովորիր թեմաներում գրառում կատարել ըստ թեմայի պահանջի:

Փիսիկ
01.02.2010, 04:54
բարև ձեզ! :)

ուզում եմ հայկական որբանոցներին օգնության առաջարկությամբ էջ բացել ու քննարկել էդ հարցը, չեմ ուզում սխալ տեղ բացել, կօգնե՞ք բաժնի ճիշտ ընտրության հարցում:
Մերսի :)

Dayana
01.02.2010, 10:27

Ողջույն
Ակումբում արդեն իսկ գոյություն ունեն համապատասխան թեմաներ: Տես ՝ Բարեգործական ծրագիր 2 (http://www.akumb.am/showthread.php/27409-Բարեգործական-ծրագիր-2):

Փիսիկ
08.02.2010, 11:13
2 հատ հարց
1) ուզում եմ կանացի բաժին բացեմ - խնամքի և հարդարման թեմաներով, չգիտեմ որտեղ կարելի է
2)ինչ պետք ե անել, որպեսզի տեսնել «ինտիմ» բաժինը?

մերսի :)

Dayana
08.02.2010, 12:27
2 հատ հարց
1) ուզում եմ կանացի բաժին բացեմ - խնամքի և հարդարման թեմաներով, չգիտեմ որտեղ կարելի է
2)ինչ պետք ե անել, որպեսզի տեսնել «ինտիմ» բաժինը?

մերսի :)

Պաստախան
1. Բաժին բացում է միայն ֆորումի ադմինիստրատորը, դուք կարող եք նման թեմա կամ սոց. խումբ ստեղծել
2. Ինտիմ բաժնի անդամ դառնալու համար Ղեկավարման վահանակում ընտրիր «սոցիալական խումբ» և Մեծահասակների խմբի անդամ դառնալու համար անդամագրվիր

Ռուֆուս
08.02.2010, 12:32
2 հատ հարց
1) ուզում եմ կանացի բաժին բացեմ - խնամքի և հարդարման թեմաներով, չգիտեմ որտեղ կարելի է
2)ինչ պետք ե անել, որպեսզի տեսնել «ինտիմ» բաժինը?

մերսի :)

1. Գոյություն ունի Կենցաղ (http://www.akumb.am/forumdisplay.php/168-%D4%BF%D5%A5%D5%B6%D6%81%D5%A1%D5%B2) բաժինը իր ենթաբաժիններով, էստեղ նայիր, տես որ ենթաբաժինն է ավելի հարմար թեմաների համար :)
2. Ինտիմ բաժնի անդամ դառնալու համար Ղեկավարման վահանակում ընտրիր «սոցիալական խումբ» (http://www.akumb.am/profile.php?do=editusergroups) և Մեծահասակների խմբի անդամ դառնալու համար անդամագրվիր :)

Փիսիկ
08.02.2010, 23:33
խնդրում եմ այ էս թեման -> http://www.akumb.am/showthread.php/51545-Զանգեր?p=1932744#post1932744
կցել այ էս թեմային -> http://www.akumb.am/showthread.php/22341-Ô»Õ´-Õ°Õ¥Õ¼Õ¡Õ­Õ¸Õ½Õ«-Õ¦Õ¡Õ¶Õ£Õ¨

մերսի :)

Chuk
09.02.2010, 00:01

Միացրեցի:
Խնդրում եմ հաջորդ դեպքերում նման հարցերի մասին տեղեկացնել տեղեկացման համակարգով :)

AniwaR
12.02.2010, 18:36
Ինչու՞ չեմ կարողանում այս թեման մտնել: :(

http://www.akumb.am/showthread.php/1929-%D4%B2%D5%AC%D5%A5%D6%84%D5%B4%D5%B8%D6%80%D5%A6-%D5%86%D5%A1%D5%B5%D5%A9-Blackmore-s-Night?highlight=blackmore%27s+night

Այ սենց էջ ա բերում.

Forbidden

You don't have permission to access /showthread.php/1929-Ô²Õ¬Õ¥Ö„Õ´Õ¸Ö€Õ¦-Õ†Õ¡ÕµÕ©-Blackmore-s-Night on this server.

Additionally, a 404 Not Found error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.
Apache/2.2.11 (Unix) mod_ssl/2.2.11 OpenSSL/0.9.8i DAV/2 mod_auth_passthrough/2.1 mod_bwlimited/1.4 FrontPage/5.0.2.2635 Server at www.akumb.am Port 80

Chuk
12.02.2010, 18:52
Ինչու՞ չեմ կարողանում այս թեման մտնել: :(

http://www.akumb.am/showthread.php/1929-%D4%B2%D5%AC%D5%A5%D6%84%D5%B4%D5%B8%D6%80%D5%A6-%D5%86%D5%A1%D5%B5%D5%A9-Blackmore-s-Night?highlight=blackmore%27s+night

Այ սենց էջ ա բերում.
Փորձիր էսպես՝ http://www.akumb.am/showthread.php/1929-%D4%B2%D5%AC%D5%A5%D6%84%D5%B4%D5%B8%D6%80%D5%A6-%D5%86%D5%A1%D5%B5%D5%A9-Blackmore-s-Night

Ռուֆուս
12.02.2010, 18:54
հլը սենց փորձիր

http://www.akumb.am/showthread.php/1929-%D4%B2%D5%AC%D5%A5%D6%84%D5%B4%D5%B8%D6%80%D5%A6-%D5%86%D5%A1%D5%B5%D5%A9-Blackmore-s-Night

AniwaR
12.02.2010, 19:03
Շնորհակալություն, 2-ն էլ ստացվեց: Էդ ինչի՞ց էր, ի՞մ մոտից էր: :8

Chuk
12.02.2010, 19:05
Շնորհակալություն, 2-ն էլ ստացվեց: Էդ ինչի՞ց էր, ի՞մ մոտից էր: :8

Չէ, համակարգի թերություն է :)

Yeghoyan
18.02.2010, 13:53
Չգիտեմ ուր գրեմ, ում գրեմ, բայց սմայլիկները փչացե՞լ են, թե՞ իմ մոտ չեն աշխատում

Ռուֆուս
18.02.2010, 14:19
Չգիտեմ ուր գրեմ, ում գրեմ, բայց սմայլիկները փչացե՞լ են, թե՞ իմ մոտ չեն աշխատում

Այսինքն ո՞նց չեն աշխատում, անիմացիան չի աշխատու՞մ: Իմ մոտ էլ ա մեկ մեկ սմայլիկները անշարժանում, ռեֆրեշ եմ տալիս, դզվում ա :)

Yeghoyan
18.02.2010, 14:31
Այսինքն ո՞նց չեն աշխատում, անիմացիան չի աշխատու՞մ: Իմ մոտ էլ ա մեկ մեկ սմայլիկները անշարժանում, ռեֆրեշ եմ տալիս, դզվում ա :)

չէ, ընդհանրապես տեքստում սմայլ օգտագործել չեմ կարում, էս սլաքը որ պահում եմ սմայլի վրա, չի սեղմում որ բերի տեքստում դնի, ներքևում ,,էլի,,-ի վրա սեղմում եմ չի բացում մնացած սմայլիկները:

էս վերևի գործիքներին էլ չի լինում օգտագործել

VisTolog
18.02.2010, 14:49
չէ, ընդհանրապես տեքստում սմայլ օգտագործել չեմ կարում, էս սլաքը որ պահում եմ սմայլի վրա, չի սեղմում որ բերի տեքստում դնի, ներքևում ,,էլի,,-ի վրա սեղմում եմ չի բացում մնացած սմայլիկները:

էս վերևի գործիքներին էլ չի լինում օգտագործել

Chrome (http://www.google.com/chrome/eula.html):pardon

StrangeLittleGirl
21.02.2010, 21:56
Ինչու՞ չեմ կարողանում նոր թեմա ստեղծել:

Chuk
21.02.2010, 22:00
Ինչու՞ չեմ կարողանում նոր թեմա ստեղծել:

Իսկ ի՞նչ խնդիր ա առաջանում, ի՞նչ զգուշացում ա տրվում:
Խնդիրն էն ա, որ տեխնիկական որևէ սահմանափակում սահմանված չի:

Chuk
21.02.2010, 22:01
Իսկ ի՞նչ խնդիր ա առաջանում, ի՞նչ զգուշացում ա տրվում:
Խնդիրն էն ա, որ տեխնիկական որևէ սահմանափակում սահմանված չի:

Պատասխանելուց հետո փորձեցի, պարզվեց որ ես էլ չեմ կարող, ընդհանուր խնդիր ա:
Հիմա կզբաղվեմ:

Chuk
21.02.2010, 22:44
Ինչու՞ չեմ կարողանում նոր թեմա ստեղծել:

Իսկ ի՞նչ խնդիր ա առաջանում, ի՞նչ զգուշացում ա տրվում:
Խնդիրն էն ա, որ տեխնիկական որևէ սահմանափակում սահմանված չի:

Պատասխանելուց հետո փորձեցի, պարզվեց որ ես էլ չեմ կարող, ընդհանուր խնդիր ա:
Հիմա կզբաղվեմ:

Շտկված է :)

Haykolo1991
02.03.2010, 01:07
Ոնց նկար գցեմ?

terev
02.03.2010, 01:14
Ոնց նկար գցեմ?

Որտեղ՞ ես ուզում գցես:

Haykolo1991
02.03.2010, 15:10
գլխավոր նկար եմ ուզում գցեմ,ես նկար չունեմ։

Rammstein
02.03.2010, 16:34
գլխավոր նկար եմ ուզում գցեմ,ես նկար չունեմ չեք տենում?

Մտիր «Ղեկավարման վահանակ», բաց ձախ կողմի «Խմբագրել ավատարը» հղումը:
Կամ ուղղակի մտիր այստեղ (http://www.akumb.am/profile.php?do=editavatar):

Artgeo
02.03.2010, 16:36
գլխավոր նկար եմ ուզում գցեմ,ես նկար չունեմ չեք տենում?

http://www.akumb.am/profile.php?do=editavatar

BOBO
06.03.2010, 16:23
sylfaen չի լինելու? հոգնեցի ես ապուշ ֆոնտից

Rammstein
11.03.2010, 00:08
http://www.akumb.am/showthread.php/3553-Network.am-Ծրագրերի-բեռնման-պորտալ?p=1955876&viewfull=1#post1955876
Էս գրառմանս ի՞նչ ա եղել` կիսատ ա երեւում, բայց որ մեջբերում եմ, ամբողջական ա մեջբերվում։
Կարող ա՞ մեջի հիերոգլիֆներն են մեղավոր։ :think

Chuk
11.03.2010, 00:09

Հա, հիերոգլիֆներից ա

Ժունդիայի
11.03.2010, 00:13
Ժողովուրդ Ակումբի հայերենի համակարգը քանի օր է չի աշխատում մոտս, մի ժամանակ գրառումները խմբագրելիս էր միայն այդպես հիմա լրիվ խափանվել է:

dvgray
12.03.2010, 04:54
Ակումբի կանոնադրության :) 2.3.6 կետով,

"2.3.6. Թեմայի վերնագիրը պետք է լինի հայատառ:"
սակայն Ակումբում սնկի պես աճում են ռուսատառ թեմայի վերնագրերը /անգլիատառը ոնց որ թե աճի միտում չի դրսևորում :)/
ստացվում է որ կանոնը չեն գործում: հասկանալի է, որ ամեն մի կանոն ունենում է իր բացառությունները, սակայն ստեղ ոնց որ թե բացառության տեղ չի թողնված:
միգուցէ այս դեպքում կանոնները ռեֆորմացիա՞յի ենթարկվեն:

Ուլուանա
12.03.2010, 05:08
Ակումբի կանոնադրության :) 2.3.6 կետով,

սակայն Ակումբում սնկի պես աճում են ռուսատառ թեմայի վերնագրերը /անգլիատառը ոնց որ թե աճի միտում չի դրսևորում :)/
ստացվում է որ կանոնը չեն գործում: հասկանալի է, որ ամեն մի կանոն ունենում է իր բացառությունները, սակայն ստեղ ոնց որ թե բացառության տեղ չի թողնված:
միգուցէ այս դեպքում կանոնները ռեֆորմացիա՞յի ենթարկվեն:
Էդ որտե՞ղ ես էդքան ռուսալեզու վերնագրեր տեսել։ :o Կոնկրետ կմատնանշե՞ս։ Ռուսալեզու վերնագրերը, որպես կանոն, կամ «Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն» ենթաբաժնում են, ինչը միանգամայն արդարացված է ու կանոնադրության խախտում չի հանդիսանում, կամ էլ իրենց կողքին ունեն նաև հայերեն թարգմանությունը, որը նույնպես ընդունելի է համարվում։ Այլ դեպքեր նկատելու դեպքում առաջարկում եմ տեղեկացման կոճակի միջոցով տեղեկացնել ադմինիստրացիային, որպեսզի վերնագիրը հայատառ դարձվի կամ անհրաժեշտության դեպքում օտարալեզու ձևակերպման կողքին ավելացվի դրա հայերեն թարգմանությունը։

dvgray
12.03.2010, 05:21
Ռուսալեզու վերնագրերը, որպես կանոն, կամ «Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն» ենթաբաժնում են, ինչը միանգամայն արդարացված է ու կանոնադրության խախտում չի հանդիսանում, կամ էլ իրենց կողքին ունեն նաև հայերեն թարգմանությունը, որը նույնպես ընդունելի է համարվում։ Այլ դեպքեր նկատելու դեպքում առաջարկում եմ տեղեկացման կոճակի միջոցով տեղեկացնել ադմինիստրացիային, որպեսզի վերնագիրը հայատառ դարձվի կամ անհրաժեշտության դեպքում օտարալեզու ձևակերպման կողքին ավելացվի դրա հայերեն թարգմանությունը։
իսկ ով՞ է ասում որ "արդարացված չէ" :o
ընդամենը ասում եմ, որ կանոններում միանշանակ գրված է, որ "2.3.6. Թեմայի վերնագիրը պետք է լինի հայատառ:"
և առաջարկ էի անում, որ կանոնները համապատասխանացվի ռեալ իրավիճակին, այսինքն գոնե նշվի որ "բացի ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն ենթաբաժնի":
;)

Chuk
12.03.2010, 09:39

2.3.7. Թեմայի վերնագիրը պետք է լինի հայերեն և միայն բացառիկ դեպքերում, անհրաժեշտության դեպքում, օտար լեզվով:

Իսկ 2.3.6.-ի փոքր անճշտությունը կվերացվի: Այդ կետն իրականում նշանակում է, որ տրանսլիտն է արգելվում: Տրանսլիտ, հիշեցնեմ, նշանակում է մի լեզվի տառերով մեկ այլ լեզվով գրառում:

LoK®
18.03.2010, 19:34
Ադմինիստրացիա ջան, RSS-ով նոր գրառումների մասին տեղեկանալ լինում ա՞: Ոնց փորձում եմ, չի ստացվում:

Chuk
18.03.2010, 23:30
Ադմինիստրացիա ջան, RSS-ով նոր գրառումների մասին տեղեկանալ լինում ա՞: Ոնց փորձում եմ, չի ստացվում:

Գրառումներին չէ, միայն նոր ստեղծված թեմաներին:

Universe
01.04.2010, 19:57
Հարգելի Ադմինիստրատորններ և մոդեռներ ջան, ովքեր "Հարցեր Համակարգչի վերաբերյալ" թեմայի հետ որևիցե կապ ունեն: Ուրեմն "Հարցեր Համակարգչի վերաբերյալ" թեմայում հարց էի տվել, որը հիմա ջնջված է, առանց պատասխանի… Եթե ջնջելու եք, ասա էլ խի՞ եմ գրում…
Նշեմ, որ լավ էկ դժվարոտ հարց էր, ոչ մեկ դեռ պատասխանը չէր գտել: :) Նույննել ես:(

Lion
01.04.2010, 21:00
Մի հարց էլ ես տամ - քանի հատ "շնորհակալություն" պետք է մարդ ստանա, որ իր ավատարի վրայի այն կանաչ գիծը մեկ աստիճանով առաջ գա?

Մանուլ
01.04.2010, 21:02
Մի հարց էլ ես տամ - քանի հատ "շնորհակալություն" պետք է մարդ ստանա, որ իր ավատարի վրայի այն կանաչ գիծը մեկ աստիճանով առաջ գա?

Ինչքան գիտեմ «շնորհակալությունները» կապ չունեն, վարկանիշներից է կախված:

Ուլուանա
01.04.2010, 21:14
Մի հարց էլ ես տամ - քանի հատ "շնորհակալություն" պետք է մարդ ստանա, որ իր ավատարի վրայի այն կանաչ գիծը մեկ աստիճանով առաջ գա?
Մանուլը ճիշտ ասաց. ավատարի վերևում երևացող կանաչ գիծը վարկանիշի գիծն է ու ոչ մի կապ չունի շնորհակալությունների հետ։ Հետևաբար վարկանիշների ավելացմանը զուգընթաց է երկարում, ոչ թե շնորհակալությունների։ Իսկ թե ինչ օրինաչափությամբ, չեմ կարող ասել. որքան գիտեմ, փոփոխվում է։ Իսկ աստիճան ասելով՝ չգիտեմ ինչ նկատի ունես։ Գծի մեջ աստիճանը ո՞րն է։
Ինչևէ, Chuk–ն անհրաժեշտության դեպքում կբացատրի մնացածը։

Chuk
01.04.2010, 23:42
Հարգելի Ադմինիստրատորններ և մոդեռներ ջան, ովքեր "Հարցեր Համակարգչի վերաբերյալ" թեմայի հետ որևիցե կապ ունեն: Ուրեմն "Հարցեր Համակարգչի վերաբերյալ" թեմայում հարց էի տվել, որը հիմա ջնջված է, առանց պատասխանի… Եթե ջնջելու եք, ասա էլ խի՞ եմ գրում…
Նշեմ, որ լավ էկ դժվարոտ հարց էր, ոչ մեկ դեռ պատասխանը չէր գտել: :) Նույննել ես:(

Եթե խոսքն այս գրառման (http://www.akumb.am/showthread.php/581-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%AD%D5%B6%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%B7%D5%BF%D5%A1%D5%BA-%D6%85%D5%A3%D5%B6%D5%A5%D5%AC?p=1969779#post1969779) մասին է, ապա ասեմ, որ այն ջնջված չի, ջնջված չի եղել: Եթե այլ գրառման մասին է խոսքը, ապա խնդրում եմ ավելի մանրամասն, մասնավորապես,թե ե՞րբ ես գրառում արել:

Artgeo
02.04.2010, 00:42

Նոր այդ թեման էի նայում, վերջին երկու օրը ջնջված գրառում չտեսա։

Rammstein
03.04.2010, 10:35
Երբ որոնում եմ բառի մի մասը (ասենք` «բաժակը»-ի փոխարեն գրում եմ «բաժակ»), ապա չի գտնում ամբողջական բառը (տվյալ դեպքում «բաժակը»-ը չի գտնում)։ Դա հնարավոր չի՞ ուղղել։

Kuk
03.04.2010, 12:35
Երբ որոնում եմ բառի մի մասը (ասենք` «բաժակը»-ի փոխարեն գրում եմ «բաժակ»), ապա չի գտնում ամբողջական բառը (տվյալ դեպքում «բաժակը»-ը չի գտնում)։ Դա հնարավոր չի՞ ուղղել։

Ամեն անգամ ալարում եմ էս որոնման համակարգի մասին գրել: Ինչ-որ մի բան էն չի: Էն ժամանակ Ռամշի ասած տարբերակով գրում էինք՝ «բաժակ*» ու բերում էր մնացած տարբերակները, հիմա դա չի աշխատում ոնց որ:(

Chuk
03.04.2010, 12:39

Հենց նոր փորձեցի, աշատում է: Որոնումը կատարեք գրելով բառի սկիզբը, ապա վերջում դնելով աստղանիշ, ինչը կնշանակի, որ համակարգը կորոնի բոլոր այ բառերը, որոնք սկսվում են ձեր գրած սկզբով:

wem
06.04.2010, 16:26
ինչքան էլ որ ավելացնումեն իմ վառկանիշը, իմ վավատառի վերևում գտնվող կանաչ գիծը չի երկարում: Իմ վարկանիշը արդեն 57 միավոր է: Ի՞նչու իմ ավատառի վերևում գտնվող կանաչ գիծը չի երկարում: :think

A.r.p.i.
06.04.2010, 17:04
Իմ վարկանիշը արդեն 57 միավոր է: Ի՞նչու իմ ավատառի վերևում գտնվող կանաչ գիծը չի երկարում: :think

Հալա ուր ես:)) :Որպեսզի վարկանիշիդ գիծը երկարի, առնվազն մի քանի 100 միավոր պետքա:

Ժունդիայի
12.04.2010, 17:39
Մի ժամանակ մուգ կապույտով էր ցույց տրվում թե, որերորդ էջում ենք գտնվում, հիմա ոչ, ինչի՞ց կլինի

Հիմա այսպես է
http://s44.radikal.ru/i104/1004/18/88d66764c30f.jpg

Artgeo
12.04.2010, 17:44
Մի ժամանակ մուգ կապույտով էր ցույց տրվում թե, որերորդ էջում ենք գտնվում, հիմա ոչ, ինչի՞ց կլինի

Հիմա այսպես է
http://s44.radikal.ru/i104/1004/18/88d66764c30f.jpg

Ինքս ցավոք որևէ կապ չունեմ այս տեխնիկական նորարարությունների հետ, քանի որ որևէ բան չեմ հասկանում, բայց հաշվի առնելով ադմին լինելս թույլ կտամ պատասխանել այս գրառմանը կանխելով հետագա նմանատիպ գրառումները։

ՀԱՄԱԿԱՐԳԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է, ԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐՈՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ։ ՎԵՐՋԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԴՐԱ ՄԱՍԻՆ ԿԳՐՎԻ։
Համբերություն, բարեկամներս։

http://www.akumb.am/showthread.php/38957-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D5%B2-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=1981373&viewfull=1#post1981373

Խնդիրների մասին գիտենք, տեսնում ենք։ Կարիք չկա գրել։ :)

Ուլուանա
12.04.2010, 18:23
Մի ժամանակ մուգ կապույտով էր ցույց տրվում թե, որերորդ էջում ենք գտնվում, հիմա ոչ, ինչի՞ց կլինի

Հիմա այսպես է
http://s44.radikal.ru/i104/1004/18/88d66764c30f.jpg
Ես էլ դա նկատեցի, իրոք անհարմար է, բայց հետո տեսա, որ էջի համարակալումից ավելի ձախ երևում է տվյալ էջը՝ առանձին նշված։ Էդտեղ նայելով առաջնորդվեք։ Ճիշտ է, ավելի անհարմար է, բայց հնարավոր է, որ սովորելու հարց լինի։ Իհարկե, լավ կլինի, եթե հին ձևը վերականգնվի, բայց եթե չվերականգնվի կամ թեկուզ մինչև վերականգնվելը գոնե օգտվենք էդ մի ձևից։ ;)

Chuk
12.04.2010, 21:08
Սույն մանր խնդիրը լուծված է, շնորհակալություն Ներսեսին:

Universe
13.04.2010, 23:50
Եթե խոսքն այս գրառման (http://www.akumb.am/showthread.php/581-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%AD%D5%B6%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%B7%D5%BF%D5%A1%D5%BA-%D6%85%D5%A3%D5%B6%D5%A5%D5%AC?p=1969779#post1969779) մասին է, ապա ասեմ, որ այն ջնջված չի, ջնջված չի եղել: Եթե այլ գրառման մասին է խոսքը, ապա խնդրում եմ ավելի մանրամասն, մասնավորապես,թե ե՞րբ ես գրառում արել:

Նոր այդ թեման էի նայում, վերջին երկու օրը ջնջված գրառում չտեսա։

Տերք ջան էս աչքիս բժիշկը ժամանակին ռուսաստան ասֆալտ էր փռում... Կներեք ավելորդ Ձեզ նեխություն տալու համար...

Արևհատիկ
09.05.2010, 14:04
Իմ մոտ մի պռոբլեմ կա :oy
Սկզբից ֆեյսբուքը ակումբում ակտիվացրել էի, հետո նկատեցի, որ երբ «ելք» կոճակով դուրս եմ գալիս ակումբից, էդ պահին ֆեյսբուքն էլ ա անջատվում, նորից լոգին/պառոլ ա ուզում: Հիմա ղեկավարման վահանակից անջատել եմ ֆեյսբուքը, բայց էլի «ելք» կոճակով դուրս գալուց, ֆեյսբուքը անջատվում ա:
Էս պռոբլեմը ինչ-որ ձև հնարավոր ա լուծել? :8

Chuk
09.05.2010, 14:07

Ինձ անծանոթ խնդիր է:
Փորձարկումներ կանեմ, հետո կպատասխանեմ:

Dayana
09.05.2010, 14:28
Ինձ անծանոթ խնդիր է:
Փորձարկումներ կանեմ, հետո կպատասխանեմ:

Արտ ջան էս խնդիր չի, դա ֆեյսբուք քընեքթի եղանակն է: Եթե սխալ եմ Ներսես_ԱՄ-ը ինձ թող ուղղի :unsure

Chuk
09.05.2010, 14:30
Արտ ջան էս խնդիր չի, դա ֆեյսբուք քընեքթի եղանակն է: Եթե սխալ եմ Ներսես_ԱՄ-ը ինձ թող ուղղի :unsure

Արմ ջան, խնդիր է, եթե էդ Ֆեյսբուք Քընեքթը քո մոտ անջատել ես, իսկ ինքը դեռ շարունակում է աշխատել:

Rammstein
10.05.2010, 15:19
Իսկ ես նոր Disconnect տվեցի ֆեյսբուքը, հիմա էլ չեմ կարում միանամ:
Մոտավորապես սենց բան ա բերում.

Facebook Connect
Link Your Accounts

http://static.ak.connect.facebook.com/pics/t_silhouette.jpghttp://www.akumb.am/images/misc/facebook_logout.gif

Rammstein
Do you want to connect this facebook account with your «ԴԱՐ» Ակումբ account?

Additional Facebook Options
Use Facebook Avatar:
http://static.ak.connect.facebook.com/pics/d_silhouette.gif

Տակը կա Link account ու Do not Link, երկուսից որն էլ սեղմում եմ, սենց բան ա բերում.

Ֆորումի հաղորդագրություն
Մեր գրանցումները ցույց են տալիս, որ դուք արդեն ֆորումում գրանցված եք Rammstein մականվամբ: Եթե մոռացել եք ձեր գաղտնաբառը, ապա սեղմեք այստեղ: Եթե ցանկանում եք խմբագրել ձեր անձնագիրը, ապա սեղմեք այստեղ:

Հիմա Ղեկավարման վահանակի Edit Connections-ում էլ էդ Disconnect-ը չի հայտնվում, միայն http://static.ak.fbcdn.net/rsrc.php/z4Z4Q/hash/8rc0izvz.gif կոճակն ա:

Ապե Ջան
10.05.2010, 22:38
Ակումբի սերվերները ինչի են այդքան հեռու Երևանից:

1 * * * Request timed out.
2 15 ms 27 ms 17 ms 91.210.41.129
3 16 ms 40 ms 27 ms 91.210.40.33
4 15 ms 23 ms 18 ms 91.103.63.249
5 20 ms 38 ms 16 ms 91.103.63.126
6 114 ms 97 ms 101 ms ge-5-2-1.edge3.Frankfurt1.Level3.net [212.162.40
.129]
7 84 ms 99 ms 94 ms vlan99.csw4.Frankfurt1.Level3.net [4.68.23.254]

8 91 ms 91 ms 95 ms ae-92-92.ebr2.Frankfurt1.Level3.net [4.69.140.29
]
9 180 ms 189 ms 183 ms ae-42-42.ebr2.Washington1.Level3.net [4.69.137.5
4]
10 177 ms 172 ms 185 ms ae-72-72.csw2.Washington1.Level3.net [4.69.134.1
50]
11 189 ms 187 ms 252 ms ae-71-71.ebr1.Washington1.Level3.net [4.69.134.1
33]
12 195 ms 200 ms * ae-2-2.ebr3.Atlanta2.Level3.net [4.69.132.85]
13 245 ms 212 ms 220 ms ae-7.ebr3.Dallas1.Level3.net [4.69.134.21]
14 208 ms 204 ms 209 ms ae-2-70.edge4.Dallas3.Level3.net [4.69.145.77]
15 229 ms 207 ms 202 ms THE-PLANET.edge4.Dallas3.Level3.net [4.59.32.30]

16 209 ms 221 ms 211 ms te9-2.dsr02.dllstx3.theplanet.com [70.87.253.30]

17 * * * Request timed out.
18 211 ms 214 ms 207 ms te6-1.car12.dllstx6.theplanet.com [70.87.254.230
]
19 204 ms 209 ms 210 ms db.a.78ae.static.theplanet.com [174.120.10.219]

tikopx
18.05.2010, 16:15

ենդեղ էժանա պահելը:hands ստեղ ահավոր գներ են ուզում չտեսի պես:angry

Ապե Ջան
18.05.2010, 19:14
ենդեղ էժանա պահելը:hands ստեղ ահավոր գներ են ուզում չտեսի պես:angry

ուրախ կլինեի ադմինիստրացիայից հարցի պատասխանը լսեի:

My World My Space
23.05.2010, 11:13
Դուք պետք է գնահատեք այլ անդամների, որպեսզի նորից կարողանաք գնահատել xxxxxxxxxxxx- ին:

Հարգելի ադմինիստրացիա, սա նո՞ր բան ա, թե՞ ինձ չէր հադիպել:
Հիմա նշանակում ա, ես պետք ա մի քանի հոգու հենց նենց տեղը վարկանիշ տա՞մ, որ նոր կարողանամ վարկանիշ տալ ուզածս գրառմանը, չե՞ք կարծում որ սենց սկսելու ենք ամբաղ-զամբաղ վարկանիշեր տալը......

Chuk
23.05.2010, 11:21

Եթե նկատեմ, որ ինչ-որ մեկը այդպիսի հենց-այնպես վարկանիշներ է տալիս, ինչպես որ նախկինում հաջորդական վարկանիշներ է տվել՝ արհեստական վարկանշային սանդղակ ստեղծելով, ապա նրան պարզապես կզրկեմ վարկանիշներ տալու հնարավորությունից: Իսկ նման սահմանափակում մտցնելու մասին գրել եմ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/53773-Մենախոսություն-կամ-ադմինական-մտորումներ):

Ապե Ջան
23.05.2010, 13:30
Ակումբի սերվերները ինչի են այդքան հեռու Երևանից:

1 * * * Request timed out.
2 15 ms 27 ms 17 ms 91.210.41.129
3 16 ms 40 ms 27 ms 91.210.40.33
4 15 ms 23 ms 18 ms 91.103.63.249
5 20 ms 38 ms 16 ms 91.103.63.126
6 114 ms 97 ms 101 ms ge-5-2-1.edge3.Frankfurt1.Level3.net [212.162.40
.129]
7 84 ms 99 ms 94 ms vlan99.csw4.Frankfurt1.Level3.net [4.68.23.254]

8 91 ms 91 ms 95 ms ae-92-92.ebr2.Frankfurt1.Level3.net [4.69.140.29
]
9 180 ms 189 ms 183 ms ae-42-42.ebr2.Washington1.Level3.net [4.69.137.5
4]
10 177 ms 172 ms 185 ms ae-72-72.csw2.Washington1.Level3.net [4.69.134.1
50]
11 189 ms 187 ms 252 ms ae-71-71.ebr1.Washington1.Level3.net [4.69.134.1
33]
12 195 ms 200 ms * ae-2-2.ebr3.Atlanta2.Level3.net [4.69.132.85]
13 245 ms 212 ms 220 ms ae-7.ebr3.Dallas1.Level3.net [4.69.134.21]
14 208 ms 204 ms 209 ms ae-2-70.edge4.Dallas3.Level3.net [4.69.145.77]
15 229 ms 207 ms 202 ms THE-PLANET.edge4.Dallas3.Level3.net [4.59.32.30]

16 209 ms 221 ms 211 ms te9-2.dsr02.dllstx3.theplanet.com [70.87.253.30]

17 * * * Request timed out.
18 211 ms 214 ms 207 ms te6-1.car12.dllstx6.theplanet.com [70.87.254.230
]
19 204 ms 209 ms 210 ms db.a.78ae.static.theplanet.com [174.120.10.219]

Չուկ ջան էս հարցս ինչի էս անպատասխան թողնում:

Chuk
23.05.2010, 13:40
Չուկ ջան էս հարցս ինչի էս անպատասխան թողնում:

Ապե ջան, բա ի՞նչ պատասխանեմ:
Ասեմ Երևանից հեռու են, որտև արտասահմանու՞մ են :think

Ապե Ջան
23.05.2010, 13:42
Ապե ջան, բա ի՞նչ պատասխանեմ:
Ասեմ Երևանից հեռու են, որտև արտասահմանու՞մ են :think

Ես քեզ պետքա ասեմ, թե դու ինչ պատասխանես քեզ վերաբերող հարցին Chuk ջան:
Ասենք ինձ հետաքրքրեց թե ի՞նչի հայկական սաթը չի գտնվում հայկական զոնայում:
Ընհանրապես հիմա արդեն սայտերի մեծ մասը am զոնայում են դրվում:
Այդքանը...

Chuk
23.05.2010, 13:47

Ընդհանրապես կայքերի մեծ մասը չեն դրվում AM զոնայում, իսկ ակումբը եղել է էն սայթերից մեկը, որը երկար ժամանակ՝ չնայած բազում պրոբլեմների մնացել ա ԱՄ զոնայում, որ հայաստանցի օգտագործողի համար հեշտ լինի օգտվելը: Բայց արդյունքում եղել ա ավելի դժվար, որտև հայկական որևէ հոստինգ չկա, որը պատշաճ մակարդակ ա ապահովում: Իսկ ընդհանրապես հայկական շատ այցելություն ունեցող կայքերից մաքս 10%-ն ա հայկական հոստինգից օգտվում:

Hda
23.05.2010, 19:29
Chuk ջան

հնարավոր է՞ խմբագրելու թույլատրելի Ժամանակը ավելացնել:Իմ արագությամբ 5 րոպեում պատահում է,որ չեմ տեղավորվում,կամ էլ ուզածիս պես ձևավորում չեմ հասցնում տալ:Այդպիսի հարցով էլ ամեն անգամ հարմար չի դիմել, համ էլ ձեր ժամանակն էլ չենք խլի:
Մեկ էլ,որ խմբագրելը սխմելուց միանգամից ընդլայնված ռեժիմ մտնի որ արդեն հայերենի վրա լինի
խմբագրելուց հետո լատինատռի վրա ,թե միայն իմ մոտ է այդպես՞

Ապե Ջան
23.05.2010, 19:32
Մենակ քո մոտա տենց:
Իմ մոտ որ տենց բան չի եղել էսքան ժամանակ:
Իսկ ինչ վերաբերումա խմբագրելու ժամանակի ավելացմանը, այո ես էլ եմ համամիտ քեզ հետ: ինձ էլ հաճելի չի տեսնելը խնբագրած ժամով իմ գրառումը: Ի՞նչու չավելացնել որ:

Chuk
23.05.2010, 22:54
Chuk ջան

հնարավոր է՞ խմբագրելու թույլատրելի Ժամանակը ավելացնել:Իմ արագությամբ 5 րոպեում պատահում է,որ չեմ տեղավորվում,կամ էլ ուզածիս պես ձևավորում չեմ հասցնում տալ:Այդպիսի հարցով էլ ամեն անգամ հարմար չի դիմել, համ էլ ձեր ժամանակն էլ չենք խլի:
Մեկ էլ,որ խմբագրելը սխմելուց միանգամից ընդլայնված ռեժիմ մտնի որ արդեն հայերենի վրա լինի
խմբագրելուց հետո լատինատռի վրա ,թե միայն իմ մոտ է այդպես՞

Անշուշտ կարելի է այնպես անել, որ խմբագրելուց կամ նոր գրառում անելուց միանգամից մտնի ընդլայնված ռեժիմ, սակայն այդ դեպքում այդ պայմանից բողոքողները քառակի անգամ ավելի շատ կլինեն, հետևաբար այդպես չի լինի:

Ինչ վերաբերվում է խմբագրման ժամանակին, ապա մինչ գրառում կատարելը կարելի է օգտվել «Ցույց տալ գրառումը» հրամանից: Խմբագրման ժամանակը՝ ելնելով մի շարք հանգամանքներից, երկարացման ենթակա չէ:

Rammstein
24.05.2010, 04:11
Անշուշտ կարելի է այնպես անել, որ խմբագրելուց կամ նոր գրառում անելուց միանգամից մտնի ընդլայնված ռեժիմ, սակայն այդ դեպքում այդ պայմանից բողոքողները քառակի անգամ ավելի շատ կլինեն, հետևաբար այդպես չի լինի:

Բայց հիմա էլ է հնարավոր, ընդամենը պետք է մեկի փոխարեն երկու անգամ կտտացնել «Կատարել գրառում», «Մեջբերել», «Խմբագրել» կամ «Պատասխանել» կոճակներից մեկնումեկի վրա: :)

Hda
24.05.2010, 07:12
Ինչ վերաբերվում է խմբագրման ժամանակին, ապա մինչ գրառում կատարելը կարելի է օգտվել «Ցույց տալ գրառումը» հրամանից:

խոսքը արդեն կատարված գրառման մասին Էր
Խմբագրման ժամանակը՝ ելնելով մի շարք հանգամանքներից, երկարացման ենթակա չէ: )

Չեմ պնդում
,իսկ առաջին մասով էլ սա կյանքս հեշտացրեց ահագին
Բայց հիմա էլ է հնարավոր, ընդամենը պետք է մեկի փոխարեն երկու անգամ կտտացնել «Կատարել գրառում», «Մեջբերել», «Խմբագրել» կամ «Պատասխանել» կոճակներից մեկնումեկի վրա: :)
մի փոքր տրյուկ և ամեն ինչ լուծվեց:

Մանուլ
24.05.2010, 18:41
հնարավոր է՞ խմբագրելու թույլատրելի Ժամանակը ավելացնել:Իմ արագությամբ 5 րոպեում պատահում է,որ չեմ տեղավորվում,կամ էլ ուզածիս պես ձևավորում չեմ հասցնում տալ:
Բայց 20 րոպե չի՞: Թե՞ նոր ա կրճատվել խմբագրելու ժամանակը:

Chuk
24.05.2010, 20:23
Բայց 20 րոպե չի՞: Թե՞ նոր ա կրճատվել խմբագրելու ժամանակը:

20 րոպե է, չի փոխվել: Ես ուշադրություն չէի դարձրել Hda-ի գրած 5 րոպեին: Շնորհակալություն հուշելու համար:

Hda
24.05.2010, 23:03
20 րոպե է, չի փոխվել: Ես ուշադրություն չէի դարձրել Hda-ի գրած 5 րոպեին: Շնորհակալություն հուշելու համար:

իրոք,թյուրիմացություն ստացվեց…Չգիտեմ ինչու 5 էի պատկերացրել: Ներող..........

dvgray
29.05.2010, 03:25
մի հարց ունեմ, կապված Ակումբում մասնավորապես, և ֆորումներում ընդանրապես, որոշակի կանոնակարգման հետ: եթե այս հարցը կարոնակարգված է կամ կանոնակարգված չէ, ապա կխնդրեի պարզաբանել:
իսկ հարցը այն է, որ կարելի՞ է արդյոք նիկը նվիրել/վաճառել/փոխանցել/կտակել այլ անձի: Նիկը ասելով ինկատի ունեմ նաև այն ամբողջ "բագաժը". որը հավաքել է նիկատերը:

Chuk
29.05.2010, 03:29

Այլ ֆորումներում չգիտեմ թե ինչպես, իսկ ակումբի կանոնադրությունը նման հարց չի կանխատեսել, քանի-որ դա էնքան էլ նորմալ երևույթ չի, բայց ասեմ, որ չենք թույլատրի, նման բանի մասին իմանալու դեպքում «հաշիվը» կկասեցնենք:

Hda
29.05.2010, 08:03
մի հարց ունեմ, կապված Ակումբում մասնավորապես, և ֆորումներում ընդանրապես, որոշակի կանոնակարգման հետ: եթե այս հարցը կարոնակարգված է կամ կանոնակարգված չէ, ապա կխնդրեի պարզաբանել:
իսկ հարցը այն է, որ կարելի՞ է արդյոք նիկը նվիրել/վաճառել/փոխանցել/կտակել այլ անձի: Նիկը ասելով ինկատի ունեմ նաև այն ամբողջ "բագաժը". որը հավաքել է նիկատերը:

մի գուցե պետք էր գրել մենակ հայերը (բաժնում) ըսենց հարց կտան :)

aerosmith
29.05.2010, 11:05
Այսպիսի մի առաջարկ։
Ուրեմն շատ "այցելուներ" հատու գրանցվում են նման ֆորումներում, որպեսզի թողնեն մեկ կամ երկու հաղորդագրություն։ Իսկ այդ հաղորդագրություններն էլ լինում են ինչ-որ սայթի, կամ ապրանքի գովազդի ֆորմատով։ Այ առաջարկում եմ ինչ-որ արգելք դնել նման դեպքերի դեմ։

tikopx
01.06.2010, 22:24

ես ել եմ համաձայն շատ տենց մարդիկ կան + նիկը իզուր զբաղեցնում են:

Մանուլ
22.06.2010, 00:13
Մարդիկ, էն վերևում` թեմայի կողքի ֆեյսբուքի Like-ը ի՞նչ ա :unsure: Մի թեմայում սեղմեցի, գրեց "you like this", հետո որ նորից եմ մտնում թեման էլ չկա դա: Բայց մյուս թեմաներում կա:

---------- Ավելացվել է՝ 01:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:12 ----------

Խաբեցի, գրում ա "you and one other person like this" :)):

Ռուֆուս
22.06.2010, 00:17

Ըստ երևույթին Ֆեյսբուքի քո պատում կգրվի, որ դու «հավանել ես» Ակումբի այսինչ թեման :)

Ոնց որ Ֆեյսուքում կարաս տարբեր բաներ Like անես, նույն ձևի էլ Ակումբի թեմաներն ես Like անում ու դրանք հայտնվում են Ֆեյսբուքի քո պատի վրա :)

armuk
22.06.2010, 01:15
ես չեմ կարղանում թեմաներ բացել, ի՞նչու:

Chuk
22.06.2010, 09:00
ես չեմ կարղանում թեմաներ բացել, ի՞նչու:

Որովհետև առաջնորդվելով կանոնադրության տառով ու հաշվի առնելով քո բացած թեմաների բնույթն ու դրանց ընթացքը քեզ զրկել եմ թեմա բացելու տեխնիկական հնարավորությունից:

Դատարկություն
26.06.2010, 10:15
Մի հարց ունեմ: Էս վերջերս ինչքան մտնում եմ «Խորհուրդ եմ տալիս դիտել» թեման, միշտ էսպիսի պատուհան է բացվում՝

http://img34.imageshack.us/img34/9818/98947292.png

Չգիտեմ, որ հղումի պատճառով է էսպիսի պատուհան բացում, հնարավոր չի՞ շտկել::)

Rammstein
26.06.2010, 10:32

Ուղղակի հստակեցնեմ, որ դա բերում է միայն թեմայի 29-րդ էջը բացելիս: :) Հավանաբար ինչ-որ նկար կա էդ էջում, որը տեսնելու համար պետք է մուտք գործել vtorrente.com կայք:

Rammstein
26.06.2010, 11:13
Ուղղակի հստակեցնեմ, որ դա բերում է միայն թեմայի 29-րդ էջը բացելիս: :) Հավանաբար ինչ-որ նկար կա էդ էջում, որը տեսնելու համար պետք է մուտք գործել vtorrente.com կայք:

Պատճառն էլ ասեմ` այ էս (http://www.akumb.am/showthread.php/22173-Խորհուրդ-եմ-տալիս-դիտել?p=2004503&viewfull=1#post2004503) գրառման մեջի նկարն ա: Հայկօ, ջնջի նկարը: :)

Chuk
26.06.2010, 11:27
Շնորհակալություն նկատելու ու հուշելու համար, նկարը ջնջվել է:

armuk
26.06.2010, 11:50
իմ ստորագրության սիրտերը ո՞ւր են կորել:

Chuk
26.06.2010, 11:54
իմ ստորագրության սիրտերը ո՞ւր են կորել:

Ինչպես վերջին գրառման մեջից, այնպես էլ ստորագրության մեջից դրանք հեռացվել են՝ չարաշահում լինելու պատճառով, այս անգամ ստորագրությունը խմբագրվել է առանց տուգանվելու, հաջորդ անգամ կխմբագրվի տուգանվելով, ևս մեկ անգամ կրկնվելու դեպքում նախատեսվում է նախազգուշական ժամանակավոր արգելափակում՝ զգուշացումներն անտեսելու համար: Շնորհակալություն ուշադիր լինելու ու հարցին ըմբռնումով մոտենալու համար:

armuk
26.06.2010, 11:56
Ինչպես վերջին գրառման մեջից, այնպես էլ ստորագրության մեջից դրանք հեռացվել են՝ չարաշահում լինելու պատճառով, այս անգամ ստորագրությունը խմբագրվել է առանց տուգանվելու, հաջորդ անգամ կխմագրվի տուգանվելով, ևս մեկ անգամ կրկնվելու դեպքում նախատեսվում է նախազգուշական ժամանակավոր արգելափակում՝ զգուշացումներն անտեսելու համար: Շնորհակալություն ուշադիր լինելու ու հարցին ըմբռնումով մոտենալու համար:

գոնէ երկու հատը թողնեիք:(

Reh32
28.06.2010, 01:22
թեմաներից մեկում մեծ տառերով գրառումներ անելու համար տւգանվել եմ 3 միավորով
հարցը էտ 3 միավորը չի, հարցը էնա թե ինչի համար են մեծ տառերը եթե ուզածս տեղում ասելիքիս գլխավոր մասը չեմ կարող գրել մեծ տառերով?

Հայկօ
28.06.2010, 01:39
Տուգանվել ես, մասնավորապես, այ այս գրառման համար.

ես հայկական սերիալների սցենար գրեմ?http://www.akumb.images/smilies/lol.gif
10 կանոն հ 1 ի պահնջված սերիալի համար
1 Գլխավոր հերոսը պետք ա լինի խղճահարություն առաջացնող, կամ ունենա նման ծանոթներ
2 Գլխավոր հերոսը պետք ա էշ լինի մի քիչ, որ լավը վատից չջոգի
3. պետք ա բանտ ընկնի, ու բանտից մի ձև փախնի
4. Գլխավոր հերոսը պետք ա հարստանա ու սաղից վրեժ լուծի
5.Գլխավոր հերոսը պետք ա շատ էշ լինի
6. գլխավոր հերոսը պետք ա գողագան ծանոթներ ունենա
7.Ֆիլմում պետք չի հնչի երաժշտություն
8.գլխավոր հերոսը պետք ա ունենա մի հատ մոտ բարեկամ որ էշ լինի
9. գլխավոր հերոսը պետք ա դերասանության հետ կապ չունենա
10. Ֆիլմը պետք ա կապ չունենա իրականության հետ ընդհանրապես.
http://www.akumb.images/smilies/sty101.gif
ցուցակը պետք է ամրացնել Հ 1 ի մուտքին նման սցենարային լուծումները բացառելու համարԳրառման կարմիր հատվածը միանգամայն համապատասխանում է «անհարկի վառ գունավորում, մեծ չափսի տառատեսակի անհարկի օգտագործում, գրառման ընդհանուր ընթեռնելիությանը վնասող ու աչք ցավացնող ձևավորում» բնութագրին, վերջակետների ու բացատների իսպառ բացակայությունն էլ քեզ նվեր :)): Նորից եմ ասում այն, ինչ արդեն մի անգամ ՊՄ-ով գրել եմ.

1. Գրառման կարևորությունն ու իմաստալից լինելը մեծ ու գույնզգույն տառերը չեն որոշում:
2. Ստանդարտ՝ երեք տուգանային միավորի համար հազար հատ նամակի ու բողոք-գրառման իմաստը չեմ հասկանում, ուզում ես՝ մեծ ու կարմիր գրի, ուզում ես՝ փոքր ու սև:
3. Գիշերվա երկուսն անց կեսին ակնհայտ բաները հատ-հատ բացատրելն ավելորդ եմ համարում. ամեն դեպքում՝ նամակով արդեն ասել եմ, որ խախտման կրկնվելու դեպքում տուգանային միավորները ավելի շատ կլինեն:

terev
29.06.2010, 10:47
Արդյոք ֆորումում կա՞ այնպիսի թեմա, որտեղ կարելի է քննարկել ֆորումի ղեկավար անձնակազմի որոշումներն ու գործողությունները:

Այս ֆորումում կարելի՞ է բացել այնպիսի թեմա, որտեղ կարելի կլինի քննադատել ֆորումի ղեկավար անձնակազմի որոշումներն ու գործողությունները, թէ՞ այս ֆորումում քննադատություններ չեն ընդունվում:

Chuk
29.06.2010, 10:58

Բաժին՝ Առաջարկություններ և դիտողություններ (http://www.akumb.am/forumdisplay.php/34-Առաջարկություններ-և-դիտողություններ)
Թեմա՝ Բողոքի գիրք (http://www.akumb.am/showthread.php/47182-Բողոքի-գիրք)

Վերջնական որոշումները բնականաբար ղեկավարությանը ու մասնավորապես իմն են:
Շնորհակալություն հարցի համար:

Adriano
29.06.2010, 10:59
Արդյոք ֆորումում կա՞ այնպիսի թեմա, որտեղ կարելի է քննարկել ֆորումի ղեկավար անձնակազմի որոշումներն ու գործողությունները:

Այս ֆորումում կարելի՞ է բացել այնպիսի թեմա, որտեղ կարելի կլինի քննադատել ֆորումի ղեկավար անձնակազմի որոշումներն ու գործողությունները, թէ՞ այս ֆորումում քննադատություններ չեն ընդունվում:

Ես քեզ ասեմ հետևյալ միտքը, ինչ խնդիրներ ծագել է ադմինիստրացիայի հետ ես նամակ եմ գրել նրանց և ստացել իմ պատասխանները, հետևապես չեմ կարծում, որ ևս մեկ քննադատական էջ բացելը որևէ բան կփոխի: Կարծում եմ ազատության աստիճանը արտահայտվելու, սեփական կարծիքը արտահայտելու տեսանկյունից բավականին լայն է, նշեմ, որ ասածս որևէ մեկին պաշտպանելը չէ, սա իմ օբյեկտիվ կարծիքն է: Ադմինիստրացիան կատարում է իր գործը և իհարկե որոշ անհամաձայնություններ լինում են սակայն դրանք լուծվում են:

Chuk
29.06.2010, 11:01

Կարծեմ թեման ադմինիստրացիային ուղղված հարցերի համար է:
Նորից կոչ եմ անում շարքային ակումբցիներին այս թեմայում հնչած հարցերին չպատասխանել: