Դիտել ողջ տարբերակը : Հարցեր ադմինիստրացիային
Էջեր :
1
[
2]
3
4
5
6
7
8
9
10
11
12
Ուլուանա
17.12.2007, 22:47
Ինչքան հասկացա "ակումբից հեռացված անդամներ" թեման նախատեսված է, որպեսզի այնտեղ գրվեն հեռացված անդամների անուններն ու հեռացման պատճառները:
Արդեն մի քանի անգամ նկատում եմ, որ չեն գրվում:
Եթե չեմ սխալվում, Հայ քրիստոնյան արգելափակվել էր, բայց ոչինչ այդ թեմայում չգրվեց:
Երբ արգելափակվեց Vishapakah-ը, նույնպես, ոչ մի գրառում այդ մասին չեղավ: Երբ արգելափակվեց Apsara-ն, նոր նկատեցի, որ ոչինչ գրված չէ:
Ինչի՞ համար է նախատեսված այդ թեման:
Տվյալ հարցն այս թեմայում արդեն մի քանի անգամ բարձրացվել է։ Լավ կլինի, եթե բոլորը մի անգամ կարդան էս թեման՝ հետագայում նույն հարցը չտալու համար։
Այս հարցի վերաբերյալ կարդա այս թեմայի հետևյալ էջերը. ;)
http://www.akumb.am/showthread.php?t=6858&page=11
http://www.akumb.am/showthread.php?t=6858&page=13
Ի դեպ, նշեմ նաև, որ ժամանակ առ ժամանակ որոշ անդամներ հեռացվում են նաև սեփական խնդրանքի համաձայն, որի պատճառները կարող են տարբեր լինել, երբեմն անձնական։
Second Chance
18.12.2007, 12:20
Տվյալ հարցն այս թեմայում արդեն մի քանի անգամ բարձրացվել է։ Լավ կլինի, եթե բոլորը մի անգամ կարդան էս թեման՝ հետագայում նույն հարցը չտալու համար։
Այս հարցի վերաբերյալ կարդա այս թեմայի հետևյալ էջերը. ;)
http://www.akumb.am/showthread.php?t=6858&page=11
http://www.akumb.am/showthread.php?t=6858&page=13։
այս 2 եջերում էլ դրա մասին ոչինչ չգտա:8 անգամ դրույթներում փոփոխություն անելուց հետո- մի էջում 20 գրառումից մինչև 5:(
Ի դեպ, նշեմ նաև, որ ժամանակ առ ժամանակ որոշ անդամներ հեռացվում են նաև սեփական խնդրանքի համաձայն, որի պատճառները կարող են տարբեր լինել, երբեմն անձնական։
Հարգելի ադմիրնիստրացիա իսկ հնարավոր չէ, որ այն անդամները որոնք արգելափակվում են իրենց կամքով կարգավիճակում նշվի ինքնարգելափակված , ինձ թվում է այդպես ավելի լավ կլինի, որ տարբերվեն և շատ անդամների մոտ հարցեր չի առաջանա:)
քաղաքացի
18.12.2007, 12:51

Հաաաաաաա: Ես լրիվ համաձայն եմ :hands
Հարգելի ադմիրնիստրացիա իսկ հնարավոր չէ, որ այն անդամները որոնք արգելափակվում են իրենց կամքով կարգավիճակում նշվի ինքնարգելափակված , ինձ թվում է այդպես ավելի լավ կլինի, որ տարբերվեն և շատ անդամների մոտ հարցեր չի առաջանա:)
Իսկ ես առաջարկում եմ չարգելափակել... Ձևականությունների մասին են խոսում թեմաներից մեկում: Չեն ուզում, թող չմտնեն, արգելափակելս ո՞րն ա: :think
Vive L'Armenie
18.12.2007, 16:54
Վերբեռնել այս էջը 26 անդամ և 64 հյուր
Միաժամանակ ակտիվ եղած անդամների առավելագույն թիվը 184-ն է: Դա եղել է 16.07.2007, ժամը 08:41-ին:
13:48 Cassiopeia Նայում է ով է գրել
Զրուցարան
Նորմալ ա, որ գրում ա նայում է ով է գրել :8 առաջին անգամ եմ հանդիպում :8
Նորմալ ա, որ գրում ա նայում է ով է գրել :8 առաջին անգամ եմ հանդիպում :8
Հա, Սվետա ջան, լրիվ նորմալ է;)
Ցանկացած թեմայի դիմաց գրառումներ սյունակում թիվ է պատկերված, որն արտացոլում է այդ թեմայում արված գրառումների քանակը: Եթե սեղմես այդ թվի վրա, ապա կտեսնես, թե ովքեր են այդ թեմայում գրառում արել և քանի գրառում:
կասեք ՙՙՙ ՙ Հրավիրածներ: 1 ՙ ՙ էս ինչա նշանակում, իմ "պրոֆայլում" :oy
քաղաքացի
19.12.2007, 11:32
Քո ծանոթներից ինչ-որ մեկը (անպայման չի ծանոթ) ակումբում գրանցվելուց նշել է քո անունը իբրև հրավիրող, այսինքն Dayana-ն հրավիրել է, այդ նոր անդամին :)
Քո ծանոթներից ինչ-որ մեկը (անպայման չի ծանոթ) ակումբում գրանցվելուց նշել է քո անունը իբրև հրավիրող, այսինքն Dayana-ն հրավիրել է, այդ նոր անդամին :)
:o տեսնես ով կլինի՞ :think
Մերսի քաղաքացի :)
Հարգարժան ադմինիստրացիա մի խնդրանք ունեմ: իմ մոտ երեվի ինչ որ ֆոնտ չկա, էն անկյունի նշանների՝ կշեռքի, կարմի եռանկյան, մեջբերման և այլնի վրա կուրսորը պահելուց քառակուսիներա գրում, խնդրում եմ ասեք էդ որ ֆոնտնա, կամ եթե հնարավորա էդ ֆոնտը ուղարկեք ինձ:
նախապես շնորհակալություն:
Angelochek Pushisti
20.12.2007, 14:59
Հարգելի ադմինիստրացիա քույրս ցանկանումա գրանցվի որտեղ է գրանցվելու էջը
Հարգելի ադմինիստրացիա քույրս ցանկանումա գրանցվի որտեղ է գրանցվելու էջը
:lol
Բայց լավն էր:D
Որ "ԵԼՔ" ըլնես կտենաս:
Հարգելի ադմինիստրացիա քույրս ցանկանումա գրանցվի որտեղ է գրանցվելու էջը
Սեղմիր այս հման վրա http://www.akumb.am/register.php
Հարգելի ադմինիստրացիա քույրս ցանկանումա գրանցվի որտեղ է գրանցվելու էջը
սկզբից
http://www.akumb.am/login.php?do=logout
հետո նոր միայն
http://www.akumb.am/register.php
Ուրվական
07.01.2008, 09:54
Հնարավո՞ր է ավելացնել կետ, ըստ որի մենք մեր ցանկությամբ կորոշենք՝ մեր մոտ ցույց տա ստորագրությունների նկարները, թե ոչ:
Միաժամանակ ակտիվ եղած անդամների առավելագույն թիվը 679-ն է: Դա եղել է 19.12.2007, ժամը 01:06-ին:
Էս չեք կարա զրոյացնեք?:))
Ժողովուրդ, բոլոր հին ու նոր Նոր Տարիները վերջացան, էս սմայլիկների ձմեռպապական գլխարկները չե՞ք ուզում հանել: :))
Չգիտեմ նման հարց եղել է, թե ոչ: Եթե եղել է, ապա խնդրում եմ ներեք կրկնվելուս համար:
Հարցս հետևյալն է.
Արդյո՞ք մեր հեղինակային իրավունքները պաշտպանված են "Գրականություն" բաժնի "Ստեղծագործողի անկյուն" ենթաբաժնում: Այսինքն, հնարավո՞ր է, որ մի գեղեցիկ օր ես կամ ակումբի անդամններից որևէ մեկը ինչ-որ մի ամսագրի կամ թերթի մեջ տեսնի իր իսկ ստեղծագործությունը, բայց ուրիշի անվան տակ: Կարելի՞ է արդյոք դա ինչ-որ կերպ կանխել: Շատ ու շատ գեղեցիկ ստեղծագործություններ ունենք այստեղ: Ու ցանկալի կլիներ ինչ-որ կերպ դրանք պաշտպանվեին գրագողությունից:
Սպասում եմ պատասխանի…
P.S. Եվ իսկապես, հարգելի ադմիններ, վերջապես հանեք այդ Ձմեռ Պապիկների գլխարկները սմայլերի գլխից: Փոխարենը ասենք քուրք հագցրեք նրանց :)): Ահավոր ցուրտ է, կմրսեն :roll
ChildOfTheSky
18.01.2008, 14:07
Վաաաայ , կյանքումս մի հատ բանաստեղծություն եմ գրել , էն էլ գողանան ?
Իմ հարցն այդպես էլ անպատասխան մնաց :(
Ինչո՞վ է դա պայմանավորված, որ դեռ պատասխան չունեք, թե չափազանց խիստ զբաղվածությունը թույլ չէ տվել դեռևս անդրադառնալ այս հարցին :8
Cassiopeia
25.01.2008, 17:02
Հնարավոր չէ արդյո՞ք այնպես անել, որ անձնագրի մեջ Հրավիրվածներ-ը դառնա հղում, ու ցույց տա, թե ո՞վ է հրավիրել: Օրինակ ինձ հրավիրել են մի քանի հոգի, ու ես կցանկանայի իմանալ, թե ովքե՞ր են նրանք::think
Հնարավոր չէ արդյո՞ք այնպես անել, որ անձնագրի մեջ Հրավիրվածներ-ը դառնա հղում, ու ցույց տա, թե ո՞վ է հրավիրել: Օրինակ ինձ հրավիրել են մի քանի հոգի, ու ես կցանկանայի իմանալ, թե ովքե՞ր են նրանք::think
Էտ քեզ չեն հրավիրել, դու էս հրավիրել:))
Հնարավոր չէ արդյո՞ք այնպես անել, որ անձնագրի մեջ Հրավիրվածներ-ը դառնա հղում, ու ցույց տա, թե ո՞վ է հրավիրել: Օրինակ ինձ հրավիրել են մի քանի հոգի, ու ես կցանկանայի իմանալ, թե ովքե՞ր են նրանք::think
ճիշտ ա Վեռ , ինչ որ մեկը ռեգ ա եղել ու քո անունը նշել է, որպես հրավիրող ,օրինակ ես` հրավիրող նշել եմ ԿԻԿԻՆ;) չնայած իրան չէի հարցրել ,մեկա խնդիր չկար:B
Երբեմն հանդիպում են թեմաներ, որ առավել համապատասխան կլինեին այլ բաժնի: Նման դեպքերում կարելի է ժամանակավոր գրառման նման մի բանով տվյալ թեմայում դիտարկում անել?
Երբեմն հանդիպում են թեմաներ, որ առավել համապատասխան կլինեին այլ բաժնի: Նման դեպքերում կարելի է ժամանակավոր գրառման նման մի բանով տվյալ թեմայում դիտարկում անել?
Այդ դեպքում անհրաժեշտ է օգտվել այս կոճակից և հաղորդագրություն ուղարկել, ադմինիստրացիան կդիտարկի ձեր առաջարկը և խելամտության սահմաններում կբավարարի այն :)
Այդ դեպքում անհրաժեշտ է օգտվել այս կոճակից և հաղորդագրություն ուղարկել, ադմինիստրացիան կդիտարկի ձեր առաջարկը և խելամտության սահմաններում կբավարարի նրան :)
Շնորհակալություն :)
Ավելացվել է 6 րոպե անց
Ներողություն, բայց այդ կոճակի տակ այս նախազգուշացումն է.
Ուշադրություն. Այս ձևը օգտագործվում է միայն SPAM-ի, գովազդային բնույթ ունեցող գրառումների, վիրավորանք, հայհոյանքներ, ոչ նորմատիվ բառապաշար պարունակող գրառումների մասին ադմինիստրացիային տեղյակ պահելու համար:
Այլ բան գրելը, կոնկրետ դեպքում թեմայի տեղափոխության դիտարկումը, չի կարող համարվել ոչ իր տեղում արված?

Չգիտեմ, բայց համենայն դեպս ես այդ ձևն եմ օգտագործում բոլոր այն դեպքերում, երբ կարծում եմ, որ մոդերատորի միջամտության կարիք կա։
REAL_ist
29.01.2008, 16:31
հարց ադմինիստրացիային՝ հնարավոր չի ետ 19.5 ը միքիչ շատացնել որ նորմալ անիմացիաներ հնարավոր լինի տեղադրել:)
Մի հարց ունեմ, գուցե ճիշտ կլիներ գրել վարկանիշ էջում բայց ամեն դեպքում...
Ինձ վարկանիշ են տվել, որն ունի տարօրինակ կապտավուն գույն :8 ոչ բացասական ոչ էլ դրական միավոր չունի :8 կասեք էդ ինչա՞ :oy
Cassiopeia
14.02.2008, 13:20
Մի հարց ունեմ, գուցե ճիշտ կլիներ գրել վարկանիշ էջում բայց ամեն դեպքում...
Ինձ վարկանիշ են տվել, որն ունի տարօրինակ կապտավուն գույն :8 ոչ բացասական ոչ էլ դրական միավոր չունի :8 կասեք էդ ինչա՞ :oy
Կարծում եմ այդ վարկանիշը ստացել ես նորեկ անդամի կողմից, որի վարկանիշի միավորը 0 է:
Կարծում եմ այդ վարկանիշը ստացել ես նորեկ անդամի կողմից, որի վարկանիշի միավորը 0 է:
:) աա ես չգիտեի :oy մերսի :love
Արթուր հիշում ես մի անգամ հարցրել եմ, ստորագրության մասին, ասեցիր որ 4 տող պիտի լինի :8 ոնց նայում եմ լիքը տողերով գրած կան, աչքիս մենակ իմ մոտա էդ գործում :esim
Արթուր հիշում ես մի անգամ հարցրել եմ, ստորագրության մասին, ասեցիր որ 4 տող պիտի լինի :8 ոնց նայում եմ լիքը տողերով գրած կան, աչքիս մենակ իմ մոտա էդ գործում :esim
Չէ, իմ մոտ էլ ա տենց:(
բա որ ասում եմ :(
Մանե ջան աչքիս մեզ բլանդինակյի տեխ են դրել :D նեղանալ չկա ;)
Ուլուանա
17.03.2008, 21:01
Որքան գիտեմ, թույլատրվածից երկար ստորագրություններ դնելու հնարավորությունը տեխնիկապես հանված չէ, բայց հաստատ չի թույլատրվում։ Նկատելու դեպքում նման ստորագրությունները խմբագրվում են, և ստորագրության հեղինակին տեղեկացվում է այդ մասին։ Այնպես որ կոմնակալության հարց այստեղ հաստատ չկա։ ;) Օրինակ, ես նոր նկատեցի BOBO–ի ստորագրությունը և միանգամից խմբագրեցի։ Կարծում եմ՝ տվյալ դեպքում առանձին տեղեկացնելու կարիք չկա, քանի որ թեմայում արդեն քննարկվում էր այդ հարցը։
Paradise
27.03.2008, 18:50
Իսկ ո՞րտեղ կարող եմ տեղադրել փոքրիկ պատմություններ ռւսերեն լեզվով
քաղաքացի
27.03.2008, 18:54
Իսկ ո՞րտեղ կարող եմ տեղադրել փոքրիկ պատմություններ ռւսերեն լեզվով
Կարող եք Գրականության «Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն (http://www.akumb.am/forumdisplay.php?f=73)» ենթաբաժնում բացել: :)
2 հարց
1.ոնց կարամ նոր թեմա բացեմ
2.ոնց կարամ վարկանիշ տամ
Paradise
27.03.2008, 20:00
Կարող եք Գրականության «Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն (http://www.akumb.am/forumdisplay.php?f=73)» ենթաբաժնում բացել: :)
Իսկ ո՞նց կարամ ընդհանրապես իմ акуант-ը ակումբից հանեմ
2 հարց
1.ոնց կարամ նոր թեմա բացեմ
2.ոնց կարամ վարկանիշ տամ
Վարկանիշի համար տվյալ անդամի օնլայնի կլորի կողքը ինչ որ բան կա, դրա վրա սեղմի:
Sunny Stream
27.03.2008, 20:10
Իսկ ո՞նց կարամ ընդհանրապես իմ акуант-ը ակումբից հանեմ
ինձ էլ է հետաքրքիր, հնարավոր է՞ նման բան առանց ադմինների միջամտության.
2 հարց
1.ոնց կարամ նոր թեմա բացեմ
2.ոնց կարամ վարկանիշ տամ
Կշեռքա նկարած կլորի կողքը, դա վարկանիշի համարա:
Ուլուանա
27.03.2008, 20:55
2 հարց
1.ոնց կարամ նոր թեմա բացեմ
Նախ մտնում ես այն բաժինը, որում ցանկանում ես բացել տվյալ թեման, այնուհետև սեղմում ես բոլոր թեմաներից բերև՝ ձախ անկյունում գտնվող «Նոր թեմա» կոճակը, բացվում է նոր պատուհան, որտեղ էլ համապատասխան տեղում գրում ես վերնագիրը, որից հետո՝ թեմայի առաջին գրառումը։ ;)
2.ոնց կարամ վարկանիշ տամ
Ցանկացած անդամի ավատարից ահագին ներքև՝ օնլայն–օֆֆլայն լինելը ցուց տվող կլորակի աջ կողմում կշեռքի տեսքով նշան կա, դրա վրա սեղմում ես, բացվում է պատուհան, որտեղ էլ կարող ես ցանկության դեպքում նաև մեկնաբանություն գրել, այնուհետև սեղմել ամենաներքևում գտնվող «Տալ վարկանիշ» կոճակը։ Եթե դրական վարկանիշ ես ուզում տալ, ապա ոչինչ փոխել պետք չէ, քանի որ լռելյայն դրված է դրականի համար, իսկ բացասականի դեպքում պետք է ընտրես «գնահատում եմ բացասական» տարբերակը։
Հուսով եմ՝ հասկանալի բացատրեցի։ :)
Ավելացվել է 1 րոպե անց
Իսկ ո՞նց կարամ ընդհանրապես իմ акуант-ը ակումբից հանեմ
Չես կարող։
Ավելացվել է 2 րոպե անց
ինձ էլ է հետաքրքիր, հնարավոր է՞ նման բան առանց ադմինների միջամտության.
Նույնիսկ ադմինների միջամտությամբ հնարավոր չէ։ ;)
Paradise
27.03.2008, 21:30
երկիրը երկիր չի թե չէ կարելի եր ձև մշակած որ հնարավոր լիներ հանվեր :oy
Sunny Stream
27.03.2008, 21:32
Չես կարող։
Ավելացվել է 2 րոպե անց
Նույնիսկ ադմինների միջամտությամբ հնարավոր չէ։ ;)
շնորհակալություն.
մի հարց էլ (ներեցեք, եթե արդեն տրված հարց եմ գրում).
ինչու՞ անդամը չի կարող ջնջել իր կատարած գրառումը... գոնե այնքան ժամանակ, որքան կարող է խմբագրել այն:
երկիրը երկիր չի թե չէ կարելի եր ձև մշակած որ հնարավոր լիներ հանվեր :oy
Կա ձև։ Պարզապես չես մտնում :)
Empty`Tears
27.03.2008, 22:43
Կարող եմ այստեղ ՝ Ի՞նչ երգ ես այս պահին լսում... նաև երգի լինկը տեղադրել՞
Sunny Stream
28.03.2008, 16:07
մի հարց էլ (ներեցեք, եթե արդեն տրված հարց եմ գրում).
ինչու՞ անդամը չի կարող ջնջել իր կատարած գրառումը... գոնե այնքան ժամանակ, որքան կարող է խմբագրել այն:
Ալոոոո
:(
քաղաքացի
28.03.2008, 16:16
Ալոոոո
:(
Չգիտեմ :pardon
Հարգելի Ուլուանա և Կուկ շատ-շատ մերսիներ օգնության համար…
Ալոոոո
:(
Նե տուդա պոպալսյա :tel
Ուրվական
28.03.2008, 16:51
Նե տուդա պոպալսյա :tel
:angry
Կարող է: Երբ դու խմբագրում ես գրառումդ, "խմբագրում" կոճակի սեղմումից հետո բացվում է պատուհան, որի ներքևի աջ մասում կա "ջնջել" կոճակը: Խմբագրելու համար թույլատրելի ժամկետում այս ֆունկցիան անդամների համար հասանելի է:
Բարի ժամանց:):

Ուրվական ջան, ես չեմ կարող գտնել "ջնջել" կոճակը....
Ոչ խմբագրման պարզ ռեժիմում կա, ոչ էլ ընդլայնված ռեժիմում :(
Ավելացվել է 16 րոպե անց
http://i82.photobucket.com/albums/j266/ratmonky/Untitled-1.jpg
քաղաքացի
28.03.2008, 17:32
:angry
Կարող է: Երբ դու խմբագրում ես գրառումդ, "խմբագրում" կոճակի սեղմումից հետո բացվում է պատուհան, որի ներքևի աջ մասում կա "ջնջել" կոճակը: Խմբագրելու համար թույլատրելի ժամկետում այս ֆունկցիան անդամների համար հասանելի է:
Բարի ժամանց:):
Դու մոդեր ես: Սովորական անդամները չեն կարող ջնջել:
Ժամանակավոր լուծման համար առաջարկում եմ խմբագրել և մեջը գրել ###
Ուրվական
28.03.2008, 17:40
Դու մոդեր ես: Սովորական անդամները չեն կարող ջնջել:
Ժամանակավոր լուծման համար առաջարկում եմ խմբագրել և մեջը գրել ###
Լավ, համաձայն եմ:):
Ինձ մոտ խնդիր է առաջացել: Ես Ակումբի ակտիվ անդամներից եմ, ավելի քան 100 գրառում ունեմ: Երեկ հաշվիս էլհասցեն փոխեցի, որից հետո ավատարս կորավ, իսկ հաշիվս ընդհանրապես սառեց. ոչ գրառումներ է թույլատրում, ոչ էլ ուրիշ բաներ: Ստիպված նոր հաշիվ բացեցի, որ այս հարցով դիմեմ Ձեզ: Հարց` ի՞նչ կարելի է անել: Պատասխանից հետո կասեմ, թե ով եմ:

Է, որ չասես ով ես, ո՞նց պիտի նայեմ, թե ի՞նչ է տեղի ունեցել :)
Եթե այստեղ չես ուզում գրել, ՊՄ գրի :)
Խոսքս հենց ՊՄ-ի մասին էր:):
Հիմա ուղարկեմ:
Խնդիրը լուծված է։
Problem մականվամբ անդամը արգելափակված է։
Ջուզեպե Բալզամո
09.04.2008, 09:17
Ողջույն ադմիններ:
Աղանդների մասին թեմայում գրառմանս մեջ վերջին տողերը չեն երևում: Համենայն դեպս ես չեմ տեսնում,բայց էտ գրառմանս համար վարկանիշ եմ ստացել: Ուրեմն ինչ, միայն ե՞ս չեմ տեսնում:Կխնդրեի մի հատ նայել…
Իսկ ինչի չի կարելի որպես ավատար ու ստորագրություն շարժվող նկարներ օգտագործել?
Ողջույն ադմիններ:
Աղանդների մասին թեմայում գրառմանս մեջ վերջին տողերը չեն երևում: Համենայն դեպս ես չեմ տեսնում, բայց էտ գրառմանս համար վարկանիշ եմ ստացել: Ուրեմն ինչ, միայն ե՞ս չեմ տեսնում: Կխնդրեի մի հատ նայել…
Բարև, կետադրական նշանների սխալ օգտագործման պատճառով է, որ գրառումներդ կիսատ են երևում։
http://www.akumb.am/showthread.php?t=3305
Կետ 9
Բարի ժամանց :)
Ով կօգնի, GMT-ս չեմ կարում նաստրոյկա անեմ, "+5" չի լինում, կամ "+4"-ա լինում, կամ "+6" :
Քանի՞ անգամ պիտի ադմինիստրատորը դիմի իրեն ադմինությունից հանելու խնդրանքով, որ նրա խնդրանքը բավարարվի:
Շնորհակալություն:
Քանի՞ անգամ պիտի ադմինիստրատորը դիմի իրեն ադմինությունից հանելու խնդրանքով, որ նրա խնդրանքը բավարարվի:
Շնորհակալություն:
ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՒ:
ՀԱՎԵՍԴ ՀԻՄԱ ՉԿԱ:
ChildOfTheSky
16.04.2008, 00:46
Առտ , մի լացի , երևում ա , որ ձևեր ես թափում :P
քաղաքացի
16.04.2008, 00:46
Քանի՞ անգամ պիտի ադմինիստրատորը դիմի իրեն ադմինությունից հանելու խնդրանքով, որ նրա խնդրանքը բավարարվի:
Շնորհակալություն:
Դե եթե հաշվի առնենք, որ սովորական ակումբի անդամի առաջին իսկ խնդրաքից արգելափակվում է: Հետևաբար դրանից հետո մակարդակները աճում են՝ մոդերատոր, ավագ մոդերատոր հետո նոր ադմին:
Այսինքն՝
շարքային անդամ - 1 խնդրանքով
մոդերատոր - 2 խնդրանքով
ավագ մոդերատոր - 3 խնդրանքով
ադմին - 4 խնդրանքով
Ավելացվել է 2 րոպե անց
խնդրում եմ 2 անգամ
Մոդերատորական: Վերջին գրառումները ջնջվել են, քանի-որ հարցն արդեն պարզաբանված էր, իսկ թեման վերածել էինք զրուցարանի:
Ուզում եմ հարցնել, թե նչ պատճառներով է ջնջվել «Հայաստանում ոստիկանների և միջազգային համասեռամոլների տոնը շնորհավոր» թեման
Նախորոք ուզում եմ ասել, որ բոլոր ոստիկաններն էլ գիտեն այս երկու տոների համընկման մասին, իրենց հեչ էլ դա չի անհանգստացնում ու հաստատ չեն նեղանում,

Թեման ջնջվել է նրանում եղած գրառումների պատճառով, քանի-որ յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում «ղժժալ» այդ թեմայով: Գրառումները ջնջելն օգուտ չէր տա, քանի-որ թեման ինքն այնպիսին էր, որ ով էլ մտներ նույնն էր անելու: Թեման հրահրող էր վիրավորական գրառումներ անելու: Դու տուգանային միավոր չես ստացել, որովհետև չեմ կարծել որ բացել ես վիրավորական ենթատեքստով:

Բոլորովին էլ վիրավորական ենթատեքստ չեմ ունեցել, ինձ համար դա նորույթ էր անսպասելի ու ահավոր ծիծաղելի, ես էլ ըստ իմ սովորության կիսվում եմ ակումբականների հետ, չնայած պիտի պատկերացնեի, որ կղժժան, :think

Իրականում թեմայի վերնագրից ու առաջի գրառումից հետո Չղժալը անհնար էր... ;)
Եթե ուզում եք թեման մնա պետք է լուրջ կոնտեքս հաղորդեք առաջին իսկ գրառումից :)
Լսեք ժող, ամենաշատը քանի միավոր կարա լինի խախտումը?
VisTolog
21.06.2008, 20:26
Լսեք ժող, ամենաշատը քանի միավոր կարա լինի խախտումը?
Նայած ինչ խախտումա.
դեռ կարծեմ ամենաշատը 80 թե 90-ա գրանցվել :D
Ուլուանա
21.06.2008, 21:15
Լսեք ժող, ամենաշատը քանի միավոր կարա լինի խախտումը?
Խախտումներից ամենաշատ տուգանային միավոր բերողը խիստ կոպիտ, վիրավորական գրառման համար նախատեսվածն է, որը 80 միավորանոց է։ Քանի որ խոսք բացվեց, հիշեցնեմ նաև, որ 100 տուգանային միավոր ունենալու դեպքում ադմինիստրացիան արդեն քննարկում է տվյալ անդամի՝ Ակումբից հեռացման հարցը՝ ժամանակավոր կամ ընդմիշտ՝ կախված զանազան հանգամանքներից։
Իսկ Ուլուանա, ֆուտբոլիստի հասցեին վիրավորանքի համար քանի միավորանոց խախտում իրավունք ունի տալ մոդերը? Ի դեպ վիրավորանքը չի պարունակում անբարոյական բառեր, որոնք ֆորումում չի կարելի գրել :think
Ուլուանա
21.06.2008, 21:38
Իսկ Ուլուանա, ֆուտբոլիստի հասցեին վիրավորանքի համար քանի միավորանոց խախտում իրավունք ունի տալ մոդերը? Ի դեպ վիրավորանքը չի պարունակում անբարոյական բառեր, որոնք ֆորումում չի կարելի գրել :think
Կա վիրավորական բնույթի խախտման երկու տեսակ. կոպիտ և/կամ վիրավորական գրառում, որի համար սահմանված է 25 միավոր, և խիստ կոպիտ և/կամ վիրավորական գրառում, որի համար սահմանված է 80 միավոր։ Ենթադրում եմ, որ քո ասածը հենց առաջին՝ 25 միավորանոցն է։
Հա բայց խի պիտի տա, եթե վիրավորանքը "ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ" է ուղղված և պարունակում է միայն "տխմար" բառը? Ֆուտբոլիստը հայ չի
Ֆուտբոլիստը հայ չի
:D:D Թո՞ւրք ա
Չե, բայց դե էլի որ
Հա, ասեմ նաև, որ ինձ խախտում տված մոդերի սիրած խաղացողն ա ;)
firewall
21.06.2008, 21:44
ինչիցա կախված վարկանիշի աստիճանը՞
Ուլուանա
21.06.2008, 21:48
Հա բայց խի պիտի տա, եթե վիրավորանքը "ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ" է ուղղված և պարունակում է միայն "տխմար" բառը? Ֆուտբոլիստը հայ չի
:o Իսկ ո՞վ է ասել, թե միայն հայերին վիրավորելն է արգելվում Ակումբում, իսկ մնացած ազգերին ու մասնավորապես ֆուտբոլիստներին կարելի է վիրավորել... :o
Ակումբի կանոնադրությունից մեջբերում եմ այն կետը, որը պատասխանում է քո այս հարցին.
2.1.6. Չի թույլատրվում տեղադրել այնպիսի նյութեր, որոնցում ինչ-որ անհատի, կազմակերպության, պետության, իշխանական և այլ մարմինների, ազգության, հասարակության ինչ-որ խավի կամ այլնի նկատմամբ կա ծաղրական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ:
Իսկ ընդհանրապես խորհուրդ կտայի կարդալ Կանոնադրությունն ամբողջությամբ, որպեսզի նման հարցեր չառաջանան։ ;)
Չե, բայց դե էլի որ
Հա, ասեմ նաև, որ ինձ խախտում տված մոդերի սիրած խաղացողն ա ;)
Կոնկրետ օրինակ որ բերես ավելի ճշգրիտ կտանք պատասխանը:
firewall
Նկատողությունների՞ մասին է խոսքը. թե՞ կուբիկների:
Ուլուանա
21.06.2008, 21:50
ինչիցա կախված վարկանիշի աստիճանը՞
«Վարկանիշ» (http://www.akumb.am/showthread.php?p=912905#post912905) թեման, այնտեղ այդ հարցը մանրամասն բացատրված է, այն էլ մի քանի անգամ։
Գրել էի
"էդ ձեր բայլակ կոչեցյալը" մեկել "ասա այ տխմար"
Հ.Գ. ԱրտԳեոյի թույլատվությամբ
2րդ Հ.Գ. բալյակը ստորագրությունումս ա պատկերված
Ուլուանա
21.06.2008, 21:53
Կոնկրետ օրինակ որ բերես ավելի ճշգրիտ կտանք պատասխանը:
firewall
Նկատողությունների՞ մասին է խոսքը. թե՞ կուբիկների:
Արթ, ախր երկուսն էլ կուբիկներով են։ :))
Գրել էի
"էդ ձեր բայլակ կոչեցյալը" մեկել "ասա այ տխմար"
«Տխմար» բառն ամեն դեպքում վիրավորական է՝ անկախ նրանից, թե ում հասցեին է ասված, հետևաբար նկատողությունը տեղին է։
Արթ, ախր երկուսն էլ կուբիկներով են։ :))
«Տխմար» բառն ամեն դեպքում վիրավորական է՝ անկախ նրանից, թե ում հասցեին է ասված, հետևաբար նկատողությունը տեղին է։
Լավ, համարենք անցած լինի
«ասա այ տխմար» ը ո՞ւմ էր ուղղված :) Ի դեպ, գրառումը չկա՞
Հենց էդ նույն բալյակին ;)
Ոչ, գրառումը արագորեն ջնջվեց ;)
Անցյալ անգամ նման դեպք պատահեց «մաթեմատիկա» բաժնի մոդերատորի հետ, հիմա էլ «Հայերեն» բաժնի մոդերատորի հետ։ Հիմա ուզում եմ պարզել, թե ի՞նչ կանոններից ելնելով է կատարվում այս անտրամաբանական մոդերավորումը։
:angry
«Հայերեն» բաժնում «Ուղղե՛ք սխալները» թեմայում ես տեղադրել էի մի զվարճալի պատմություն (այժմ այստեղ է՝ http://www.akumb.am/showpost.php?p=926033&postcount=185)։
Այդ պատմությանն արձագանքել էր մի այլ մասնակից, որին ես պատասխանել էի։
Սակայն պարոն կամ տիկին մոդերատորը համարել է մեր հաղորդագրություններն անհարիր և արել է հետևյալը.
1. Իմ պատմությունը տեղափոխել է «Զվարճալի» բաժին
2. Հավանաբար, չկարողանալով դասակարգել մյուս երկու հաղորդագրությունները՝ հեռացրել է դրանք։
Անցյալ անգամ կատարվել է հետևյալը.
«Մաթեմատիկա» բաժնում մասնակիցներից մեկը գրել էր իր՝ քննությունը հաջող հանձնելու մասին։ Ես իմ հաղորդագրության մեջ շնորհավորել էի նրան։ Սակայն բաժնի մոդերատորը.
1. Հեռացրել է իմ հաղորդագրությունը (համարելով թեմային չհամապատասխանող)
2. Չի հեռացրել նախորդ հաղորդագրությունը (http://www.akumb.am/showpost.php?p=919977&postcount=34), որն, ակնհայտորեն, նույնպես թեմային չեն համապատասխանում (մոդերատորի բացատրությունները կարելի է գտնել այստեղ՝ http://www.akumb.am/showpost.php?p=922753&postcount=2071)
Իմ կոչը թեմաների մոդերատորներին.
1) Ձեռքի մեկ հպումով որևէ հաղորդագրություն հեռացնելիս, նախ մտածե՛ք, խնդրեմ, այն մասին, որ մասնակիցը, այդ հաղորդագրությունը գրելիս, ջանքեր և ժամանակ է ծախսել. գնահատե՛ք դա։ Մի՛ հեռացրեք հաղորդագրությունը պարզապես այն պատճառով, որ չգիտեք, թե ուր է կարելի այն «ճխտել»։ Մի քիչ «զոռ տվեք ուղեղին», և որևէ բաժնում «հարմարեցրեք»։
2) Հաղորդագրությունը հեռացնելիս նշե՛ք հեռացման պատճառը և Ակումբի համապատասխան կանոնը, որն, ըստ ձեզ, խախտվել է մասնակցի կողմից (ինչպես դա արել է, օրինակ, «Մաթեմատիկա » բաժնի մոդերատորը)։ Առանց պատճառը նշելու հաղորդագրություն հեռացնելը անհասկանալի կարող է լինել մասնակցի համար, երբեմն էլ՝ վիրավորական։
3) Ձեր որոշումներում և գործողություններում եղեք հետևողական։ Եթե որևէ դրույթ կիրառելի եք համարում մի իրավիճակին, մի անտեսեք այն համանման իրավիճակներում։
Հարց «Հայերեն» բաժնում գրված հաղորդագրությունները հեռացնող մոդերատորին՝ ի՞նչի հիման վրա եք հեռացրել իմ նշած երկու հաղորդագրությունները։
Ուլուանա
26.06.2008, 20:33
Հարց «Հայերեն» բաժնում գրված հաղորդագրությունները հեռացնող մոդերատորին՝ ի՞նչի հիման վրա եք հեռացրել իմ նշած երկու հաղորդագրությունները։
Ասեմ. նախ եթե ավելի ուշադիր կարդացած լինեիք «Ուղղեք սխալները» թեման, կամ եթե գոնե միայն դրա առաջին գրառումը կարդացած լինեիք, հաստատ այդ գրառումը չէիք անի այդ թեմայում, քանի որ թեման նախատեսված էր կոնկրետ առաջադրանքների համար, ոչ թե ձեր կյանքից հիշած զավեշտալի պատմություններ պատմելու համար։ Եթե գոնե լեզվական առումով արժեք ներկայացնող հարց շոշափված լիներ ձեր գրածում, ապա այն կտեղափոխվեր ոչ թե թե «Զվարճալի պատմություններ» թեմա, այլ «Զանազան լեզվական հարցեր» թեմա, ինչպես որ dvgray–ի գրառման դեպքում եղավ։
Հուսով եմ՝ հասկանալի բացատրեցի։ Բայց եթե դեռ հարցեր մնացին, անպայման տվեք։
Ars83, նախ բարի գալուստ «Դար» ակումբ: Ուրախ ենք, որ մեր հետ եք:
Այժմ մի քանի դիտարկում:
Նայենք կանոնադրության որոշ, այս հարցի համար անհրաժեշտ հատվածները.
Գլուխ 5. «ԴԱՐ» ակումբի կանոնները
2. Կանոններ ֆորումից օգտվելու վերաբերյալ
2.2. Կանոններ՝ գրառումներ կատարելու վերաբերյալ
2.2.3. Թեմայում չի թույլատրվում կատարել գրառում, որը չի համապատասխանում թեմայի բովանդակությանը, շեղում է թեմայից:
Գլուխ 6. «ԴԱՐ» ակումբի անդամների իրավունքներն ու պարտականությունները
- Ակումբի բոլոր անդամները գրանցման պահին ընդունում են ակումբի կանոնադրությունը և պարտավոր են ակումբին անդամակցելու ընթացքում գործել այդ կանոնադրության դրույթներին համապատասխան:
-Ակումբի մոդերատորները պարտավոր են այն բաժնում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորներն ու ադմինիստրատորները բոլոր բաժիններում, իրենց հնարավորությունների սահմանում հետևել, որ ակումբի կանոնադրության խախտումներ չլինեն, իսկ այդ խախտումների առկայության դեպքում օրենքի և իրավունքների սահմաններում ձեռնարկել համապատասխան քայլեր:
- Ակումբի մոդերատորները իրավունք ունեն այն բաժիններում, որտեղ մոդերատոր են, իսկ սուպերմոդերատորները և ադմինիստրատորները բոլոր բաժիններում.
# խմբագրել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
# ըստ անհրաժեշտության՝ ջնջել ակումբի կանոնների խախտում հանդիսացող գրառումները,
# ըստ անհրաժեշտության՝ կցել 2 և ավելի գրառումները,
# ըստ անհրաժեշտության՝ ինչ-որ գրառումներ տեղափոխել այլ թեմա,
և
# ակումբի անդամներին դիտողություն կամ զգուշացում անել, եթե նրա կատարած գրառումը կամ բացած թեման (հարցումը) ակումբի կանոնադրության խախտում է, և որոշ այլ չկանխատեսված դեպքերում,
Այլ կերպ ասած, խախտումներ նկատելու դեպքում նշված ձևերով (գրառումը խմբագրել, ջնջել, տեղափոխել, զգուշացնել...) իրավունք ունի շտկել այդ խախտման հետևանքները, իրավունք ունի նաև տեղեկացնել այդ մասին, բայց պարտավոր չէ: Խնդիրն այն է, որ օրվա մեջ բավական հաճախ են նմանատիպ դեպքերը, ցավոք սրտի, և պարզապես անհնար է յուրաքանչյուր ջնջված կամ տեղափոխված կամ խմբագրված գրառման մասին տեղեկացնել: Իհարկե ցանկալի է և բոլոր մոդերատորներին կխնդրեմ իմ և, եթե կուզեք, Ձեր անունից հնարավորության դեպքում տեղեկացնել: Սակայն այստեղ էլ նշեմ, դա պարտադիրի չի վերածվի:
Նման խնդիրներ չունենալու լավագույն տարբերակը, գտնում եմ, կանոնադրական խախտումներ չանելն է, մասնավորապես թեմայում զուտ թեմայի բովանդակությանը համապատասխան հաղորդակցվելը: Կանոնադրությանն ամբողջովին կարող եք ծանոթանալ այստեղ (http://www.akumb.am/rules.php):
Հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում:
Բարև ձեզ, Ուլուանա։
Ասեմ. նախ եթե ավելի ուշադիր կարդացած լինեիք «Ուղղեք սխալները» թեման, կամ եթե գոնե միայն դրա առաջին գրառումը կարդացած լինեիք,
Կարդացել եմ։ Թեման ինձ փոքր–ինչ տաղտկալի թվաց, այդ պատճառով որոշեցի մի փոքր զվարճություն մտցնել այնտեղ՝բերելով վերոհիշյալ պատմությունը։ Բացի այդ, գրածս կապ ուներ թեմայի հետ, թեև՝ ոչ անմիջական։
Սակայն եթե դուք թեմաները դիտարկում եք սրբագրիչի տեսանկյունից, այլ ոչ «հասարակ» մասնակցի, ապա հայցում եմ Ձեր ներողամտությունը՝ նման թեմայում անհարիր հաղորդագրություն զետեղելու առնչությամբ։
Բայց եթե դեռ հարցեր մնացին, անպայման տվեք։
Ունեմ, կապված մոդերավորման հետ։
1. Ինչու՞ ձեր այս բացատրությունն ինձ հասանելի չեք դարձրել՝ հաղորդագրությունս հեռացնելիս։
2. Ինչու՞ եք հեռացրել իմ նշած երկու հաղորդագրությունները, այլ ոչ տեղափոխել դրանք զվարճալի զրույցների բաժին, ինչպես առաջինը։
Ars83, կարդացեք իմ գրառումը և եթե դեռ հարցեր մնան, սիրով Ձեր տրամադրության տակ եմ:
Ուլուանա
26.06.2008, 20:59
1. Ինչու՞ ձեր այս բացատրությունն ինձ հասանելի չեք դարձրել՝ հաղորդագրությունս հեռացնելիս։
Chuk–ի վերջին գրառման մեջ այդ հարցի պատասխանը տրված է։ ;)
2. Ինչու՞ եք հեռացրել իմ նշած երկու հաղորդագրությունները, այլ ոչ տեղափոխել դրանք զվարճալի զրույցների բաժին, ինչպես առաջինը։
Նախ ընդամենը մեկ գրառում եմ ջնջել։ Բացի դրանից, այդ գրառումն այնքան էլ պատմություն չէր, որ տեղափոխեի «Զվարճալի պատմություններ» թեմա։ Եթե ամեն թեմայից դուրս ու մի քիչ ծիծաղելի դիտարկում դնենք ու դասակարգենք, թե որ թեմայում կարելի է հարմարացնել ու տեղափոխել, ամբողջ օրը երևի պիտի դրանով զբաղվենք։ Փորձեք պատկերացնել էդ իրավիճակը։ Իսկ ընդհանրապես թեմայից դուրս գրառումների համար նկատողություն էլ է հասնում, մեր մեջ ասած։ Եթե երբեմն ներողամտորեն նկատողություն չենք տալիս, այլ պարզապես ջնջում ենք կամ տեղափոխում առավել համապատասխան թեմա, դա դեռ չի նշանակում, որ պետք է բոլոր թեմային չհամապատասխանող գրառումների համար բացատրություններ տրվեն կամ տեղափոխվեն թեմայից դուրս գրառման հեղինակի նախընտրած թեմա։
Ars83, նախ բարի գալուստ «Դար» ակումբ:
Շնորհակալ եմ։
Ուրախ ենք, որ մեր հետ եք:
Ես նույնպես ուրախ եմ։
Այժմ մի քանի դիտարկում:
Կարդացի ձեր գրածը, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք՝ բացատրություններ տալու։
Իմ դժգոհությունն այն պատճառով է, որ հաղորդագրությունները (ոչ միայն իմ) հեռացվել են առանց որևէ բացատրության (ընդունում եմ ձեր ասածը, որ ժամանակը ոչ միշտ է բավականացնում տեղեկացնելու)։
Չուկ, այլ ֆորումներում նկատել եմ մի այսպիսի հնարավորություն. երբ հաղորդագրությունը հեռացվում է մոդերատորի կողմից, փոխարենը հայտնվում է մի գրություն, որտեղ բացատրվում է հեռացման պատճառը, օրինակ՝ «հաղորդագրությունը հեռացվել է անբովանդակ լինելու պատճառով»։ Միգուցե դա ֆորումի համար ծրագրային ապահովման հնարավորություններից է մոդերատորների համար, որպեսզի նշեն իրենց գործողությունների պատճառը, չգիտեմ (նման այն բանին, որ երբ խմբագրում ես գրածդ, ներքևում տեղ կա որտեղ կարող ես խմբագրման պատճառը նշել)։ Այդպիսի հնարավորություն ունե՞ն այս ֆորումի մոդերատորները։
Հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում:
Ձեզ նույնպես։

Չխորանալով մյուս ֆորումների «քաղաքականության» մեջ, յուրաքանչյուրն իր ձևն ունի, կասեմ, որ երևի թե մեր մոդերատորները այդպիսի հնարավորություններ առաջիկայում կունենան :)
Նախ ընդամենը մեկ գրառում եմ ջնջել։
Ոչ, երկուսը։ Մեկը այն տղայինը, որ գրել էր «չաղ տաղանդի» մասին, մյուսը՝ իմը, որտեղ գրել էի «ապելսինի» մասին։ Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ։
Փորձեք պատկերացնել էդ իրավիճակը։
Մի բան ասեմ, չնեղանաք։ Առաջին անգամը չէ, որ նկատում եմ դա։ Ձեր մոտ, երևի, լեզվաբանի մտածելակերպ է (աչ միշտ տրամաբանորեն շաղկապված), ինձ մոտ՝ մաթեմատիկոսի (տրամաբանորեն ավելի լավ շաղկապված, բայց չոր և ավելի անհրապույր)։ Ես ձեր փոխարեն բոլոր երեքն էլ կդիտարկեի իբրև «թեմային չհմապատասխանող» և կտեղափոխեի դրանք զվարճալիքների թեման։ Բայց դուք պարզապես ջնջել եք այն, ինչը չեք կարողացել դասակարգել :o
Իսկ ընդհանրապես թեմայից դուրս գրառումների համար նկատողություն էլ է հասնում, մեր մեջ ասած։
Խնդրեմ, նկատողություն արեք, եթե համարում եք, որ դրա կարիքը կա։ Հենց այնպես ուրիշի գրածը ջնջելն ավելի արհամարհական է, քան նկատողությունը։
Չնայած ռուսերեն գրելը չի ողջունվում ֆորումում, ասեմ.
Хоть горшком назовите, только в печь не сажайте.
Եթե երբեմն ներողամտորեն նկատողություն չենք տալիս, այլ պարզապես ջնջում ենք կամ տեղափոխում առավել համապատասխան թեմա, դա դեռ չի նշանակում, որ պետք է բոլոր թեմային չհամապատասխանող գրառումների համար բացատրություններ տրվեն կամ տեղափոխվեն թեմայից դուրս գրառման հեղինակի նախընտրած թեմա։
Իմ տեսակետն այս հարցի վերաբերյալ շարադրված է վերևում։
Լավ, Ուլուանա, եկեք «բարիշենք»։ :friends:
Մեկ է, երկուսս էլ հայ ենք, կռվել չի սազում։ Ուղղակի մի–փոքր ավելի ուշադիր եղեք, խնդրեմ։
Ուլուանա
26.06.2008, 21:30
Ոչ, երկուսը։ Մեկը այն տղայինը, որ գրել էր «չաղ տաղանդի» մասին, մյուսը՝ իմը, որտեղ գրել էի «ապելսինի» մասին։ Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ։
Ճիշտն ասած՝ ես ձեր գրառումները նկատի ունեի, ոչ թե ընդհանուր։ Բայց ամեն դեպքում սխալվում եք. ես dvgray–ի գրառումը չեմ ջնջել, այլ, ինչպես արդեն ասացի, տեղափոխել եմ «Զանազան լեզվական հարցեր» (http://www.akumb.am/showthread.php?p=926173#post926173)։
Մի բան ասեմ, չնեղանաք։ Առաջին անգամը չէ, որ նկատում եմ դա։ Ձեր մոտ, երևի, լեզվաբանի մտածելակերպ է (աչ միշտ տրամաբանորեն շաղկապված), ինձ մոտ՝ մաթեմատիկոսի (տրամաբանորեն ավելի լավ շաղկապված, բայց չոր և ավելի անհրապույր)։ Ես ձեր փոխարեն բոլոր երեքն էլ կդիտարկեի իբրև «թեմային չհմապատասխանող» և կտեղափոխեի դրանք զվարճալիքների թեման։ Բայց դուք պարզապես ջնջել եք այն, ինչը չեք կարողացել դասակարգել :o
Արդեն ասել եմ դասակարգելու հետ կապված. մոդերատորները պարտավոր չեն ցանկացած թեմայից դուրս գրառում դասակարգել ու տեղափոխել հեղինակի կարծիքով առավել համապատասխան թեմա. դա մի կողմից շատ ժամանակ է պահանջում, մյուս կողմից էլ խթանում է թեմայից դուրս գրառումների շատացումը, քանի որ եթե թեմայից դուրս գրառում անողը միշտ տեսնի, որ իր բոլոր թեմայից դուրս գրառումները ոչ թե ջնջվում են, այլ պարզապես տեղափոխվում ավելի համապատասխան թեմա, ի՞նչ եք կարծում, նա որևէ հիմք կունենա՞ հետագայում ավելի քիչ թեմայից դուրս գրառումներ անելու, իհարկե, ոչ, դեռ մի բան էլ կարխայնանա ու ավելի հանգիստ խղճով կշարունակի նման գրառումներ անել, իսկ թե դա ինչքան կբարդացնի ու կշատացնի մոդերատորների աշխատանքը, կարելի է միայն պատկերացնել։
Լավ, Ուլուանա, եկեք «բարիշենք»։ :friends:
Մեկ է, երկուսս էլ հայ ենք, կռվել չի սազում։ Ուղղակի մի–փոքր ավելի ուշադիր եղեք, խնդրեմ։
Խնդիր չկա, բարիշեցինք։ :friends: Աշխատում եմ ուշադիր լինել, բայց դա ձեզ էլ չէր խանգարի։ ;)
Մի բան ասեմ, չնեղանաք։ Առաջին անգամը չէ, որ նկատում եմ դա։ Ձեր մոտ, երևի, լեզվաբանի մտածելակերպ է (աչ միշտ տրամաբանորեն շաղկապված), ինձ մոտ՝ մաթեմատիկոսի (տրամաբանորեն ավելի լավ շաղկապված, բայց չոր և ավելի անհրապույր)։ Ես ձեր փոխարեն բոլոր երեքն էլ կդիտարկեի իբրև «թեմային չհմապատասխանող» և կտեղափոխեի դրանք զվարճալիքների թեման։ Բայց դուք պարզապես ջնջել եք այն, ինչը չեք կարողացել դասակարգել :o
Թերևս Ուլուանան հրաշալի դասակարգել է գրառումները: Ես չեմ կարծում, որ Ձեր պիտակումը, թե իբր Ուլուանան չի կարողացել դասակարգել, որևէ եզր ունի իրականության հետ: Կխնդրեի այսուհետ նման համոզված և ինչու ոչ, վիրավորական, ձևակերպումներից զերծ մնալ: Պարզաբանման համար ասեմ, որ Ձեր գրառումը տեղափոխվել է զվարճալի թեմա, Dvgray-ի գրառումը համապատասխան լեզվական թեմա, Ձեր մյուս գրառումը (որպես թեմայից դուրս) ջնջվել է: Այս ամենն այն դեպքում, երբ Ուլուանան իրավասու էր ջնջել այդ բոլոր երեք գրառումներն՝ առանց զգուշացնելու ու դա միանշանակ չէր լինի արհամարհանքի դրսևորում: Եթե արհամարհանքի դրսևորում է դա, ապա առավել շատ արհամարհանքի դրսևորում է թեմային չհամապատասխանող սրամիտ գրառումները, թեմայից դուրս գրառումները, այլ կանոնադրական խախտումները:
Բայց մենք կարծում ենք, կամ ավելի ճիշտ հուսով ենք, որ Ձեր այդ քայլերը ոչ թե արհամարհանքի դրսևորում են, այլ ասենք պատահականություն կամ ակումբի կարգերին լավ ծանոթ չլինելու նշան: Հուսամ, որ նույն կերպ Դուք կգիտակցեք, որ մեր որևէ մոդերատորական գործողություն արհամարհանքի նշան չի, այլ հակառակը, մեր ցանկացած քայլը, որն ուղղված է ակումբում կարգ ու կանոնի պահպանմանը (բնականաբար մեր հնարավորությունների ու պատկերացումների շրջանակում) մեծ հարգանքի դրսևորում է յուրաքանչյուր ակումբցու նկատմամբ:
Աշխատում եմ ուշադիր լինել, բայց դա ձեզ էլ չէր խանգարի։ ;)
Եղավ, ես էլ կփորձեմ ուշադիր լինել։
Ավելացվել է 7 րոպե անց
Թերևս Ուլուանան հրաշալի դասակարգել է գրառումները: Ես չեմ կարծում, որ Ձեր պիտակումը, թե իբր Ուլուանան չի կարողացել դասակարգել, որևէ եզր ունի իրականության հետ: Կխնդրեի այսուհետ նման համոզված և ինչու ոչ, վիրավորական, ձևակերպումներից զերծ մնալ:
Մի՞թե որևէ իրավիճակում դասակարգում կատարել չկարողանալը ամոթ բան է, իսկ դրա մասին նշելը՝ վիրավորական։ :o Շատ իրավիճակներում ես ինքս անտրամաբանական քայլեր եմ կատարում, բայց դրա մեջ ոչ մի ամոթ բան չեմ տեսնում՝ գիտելիքի կամ փորձի պակաս կարող է լինել։ Այնուամենայնիվ, եթե Ուլուանան էլ որևէ վիրավորական բան տեսնում իմ ասածի մեջ, ներողություն եմ խնդրում։
Բայց մենք կարծում ենք, կամ ավելի ճիշտ հուսով ենք, որ Ձեր այդ քայլերը ոչ թե արհամարհանքի դրսևորում են
Իհարկե՝ ոչ։ Ես որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունեմ։
Դե լավ, այս թեման չափից շատ շոշափվեց, չշարունակենք։
Շնորհակալություն արձագանքների համար։
Մի՞թե որևէ իրավիճակում դասակարգում կատարել չկարողանալը ամոթ բան է, իսկ դրա մասին նշելը՝ վիրավորական։ :o Շատ իրավիճակներում ես ինքս անտրամաբանական քայլեր եմ կատարում, բայց դրա մեջ ոչ մի ամոթ բան չեմ տեսնում՝ գիտելիքի կամ փորձի պակաս կարող է լինել։ Այնուամենայնիվ, եթե Ուլուանան էլ որևէ վիրավորական բան տեսնում իմ ասածի մեջ, ներողություն եմ խնդրում։
Ավարտենք խոսակցությունը, քանի որ կարծում եմ արդեն իրար հասկացել ենք :)
Բայց մինչ այդ մի ճշտում: Խոսքը գնում էր Ձեր գրառման ձևակերպման մասին, որն ի դեպ, կարծում եմ, որ Դուք էլ եք համաձայն, որ փոքր ինչ վիրավորական ենթատեքստ ունի կամ կարող է վիրավորել, քանի որ խոսքը սկսել էիք «Մի բան ասեմ, չնեղանաք» արտահայտությամբ:

Դա ես ասել էի ոչ թե դասակարգման հետ կապված, այլ լեզվաբանի և մաթեմատիկոսի մտածելակերպի տրամաբանական շաղկապվածության համեմատության կապակցությամբ։ Մայրս, օրինակ լեզվագետ է, և այնքան էլ չի սիրում, երբ համեմատություններ եմ կատարում։ Ես էլ մտածեցի, որ Ուլուանան էլ կարող է նեղվել, այդ պատճառով այդ նախաբանը գրեցի։
Դուք ռուսերենից լա՞վ եք, Չուկ։ Ձեզ մի օրինակ կցանկանայի բերելէ որպես կարծիքիս հիմնավորում։

Ակումբում ռուսերեն գրառումներն արգելվում են ;)
Ես իմ գրածը հենց այդ լեզվաբանության մտածելակերպի մասին էի գրել, որպես հետևանք էլ նշելով, որ հենց թեկուզ այդ նույն դասակարգումը Ուլուանան հրաշալի էր կատարել: Ի դեպ ես էլ ֆիզմաթ կրթություն ունեմ, մագիստրոսի կոչում:
Քանի որ թեմայից շեղվում ենք, առաջարկում եմ դադարեցնել քննարկումը:
Քանի որ թեմայից շեղվում ենք, առաջարկում եմ դադարեցնել քննարկումը:
Դե լավ, եկեք գոնե զրուցարանում այդ օրինակը ցույց տամ, ռուսերեն չեմ գրի, միայն հղումը կտամ ;) Ախր տիպիկ բան է, դուք որպես ֆիզմաթ կրթությմաբ մարդ, կհասկանաք։
Ես էլ կիրառականցի եմ, էլի մագիստրոս։
Արտակ ջան ,նկար չեմ կարողանում տեղադրեմ .ետ կցորդների հարցը ո՞նց եղավ
Արտակ ջան ,նկար չեմ կարողանում տեղադրեմ .ետ կցորդների հարցը ո՞նց եղավ
Կուսումնասիրեմ, կասեմ :)
Կանոնդարության մեջ կարդացի, բայց չգտա կետ որը արգոլում է ֆորումը հակ անել... Աչկի՞ցս ա վրիպել, թե՞ իրոք արգելված չի;
Կանոնդարության մեջ կարդացի, բայց չգտա կետ որը արգոլում է ֆորումը հակ անել... Աչկի՞ցս ա վրիպել, թե՞ իրոք արգելված չի;
ֆորումի կանոնդրության մեջ նշված չի ցավոք սրտի,բայց եթե նոռմալ երկրում ապրեինք,օրենսդրության մեջ կլինեին կետեր ինտերնետին վերաբերվող,որտեղ հստակ կնշվեր թե քեզ քանի տարիա հասնում հակ անելու համար.
իրականում եթե չեմ սխալվում ստեղ էլ կարելիա դատարան դիմել...
պետքա քեզ՞՞:)
Կանոնդարության մեջ կարդացի, բայց չգտա կետ որը արգոլում է ֆորումը հակ անել... Աչկի՞ցս ա վրիպել, թե՞ իրոք արգելված չի;
Աչքիցդ է վրիպել ;)
Աչքիցդ է վրիպել ;)
Դե մի քիչ ֆուլ ինֆորմացիա տու... լինկ, տող, կետ....
Դե մի քիչ ֆուլ ինֆորմացիա տու... լինկ, տող, կետ....
Ինքդ գտիր, տրամաբանությունից ուժեղ ես ;)
Ինքդ գտիր, տրամաբանությունից ուժեղ ես ;)
Է դե, տուն տունիկ չենք խաղում :D
Է դե, տուն տունիկ չենք խաղում :D
Խնդրիդ լուծումներից մեկը ինքդ ասեցիր. «տուն-տունիկ չենք խաղում»: Գտի՛ր մյուս լուծումները, թե չէ այնքան էլ շատ ժամանակ չի մնացել էս գրառումները ջնջելուն:
Ի դեպ, "Reading Forum Rules"-ն էլ թարգմանի ;)
Արդեն մի տարի ա ասում եմ։
Ջուզեպե Բալզամո
06.08.2008, 05:19
Զուտ տեխնիկական կողմն է հետաքրքիր:
Փաստորեն թեման (Հրեական դրոշը) փակելուց հետո, ես գրառում եմ արել՝ որն երևում է: Ինչպես է՞ դա հնարավոր դարձել…
Հ.Գ. Առիթից չօգտվեք ջնջեք :) կես ժամ տպում էի
Զուտ տեխնիկական կողմն է հետաքրքիր:
Փաստորեն թեման (Հրեական դրոշը) փակելուց հետո, ես գրառում եմ արել՝ որն երևում է: Ինչպես է՞ դա հնարավոր դարձել…
Հ.Գ. Առիթից չօգտվեք ջնջեք :) կես ժամ տպում էի
Պրովայդերը, որից գնում ենք Ակումբի հոսթինգը ունի երկու սերվեր՝ մեկը ԱՄՆ-ում, իսկ մյուսը Հայաստանում: Հայաստանից մտնողների մոտ ավտոմատ բացում է հայաստանյան սերվերը, արտասահմանից մտնողների մոտ՝ ԱՄՆ-ում գտնվող սերվերից է բացում: Այս երկու սերվերները իրար հետ սինխրոնիզացվում են: Ժամանակ առ ժամանակ սինխրոնիզացիան ուշ է կատարվում կամ օրերով ընդհանրապես չի կատարվում: Հավանաբար քո այդ գրառումը կատարելու ժամանակ սինխրոնիզացիան չէր կատարվել:
Գրառումը ջնջվում է, անկախ ամեն ինչից: Այն կատարվել է թեման փակելուց հետո և այդտեղ լինելու իրավունք չունի:
Բարի ժամանց :)
Ջուզեպե Բալզամո
06.08.2008, 08:00
Գրառումը ջնջվում է, անկախ ամեն ինչից: Այն կատարվել է թեման փակելուց հետո և այդտեղ լինելու իրավունք չունի:
Բարի ժամանց :)
Երբ ես սկսել եմ գրառում անել, իմ մոտ թեման փակ չի եղել: Ասյինքն ես կանոն չեմ խախտել: Եթե փակ լիներ՝ չէի գրի: Հիմա ջնջվում է որովհետև 2 սերվեր սինքրոն չեն աշխատե՞լ: Որքանո՞վ է սա ճիշտ և արդար, և ի՞նչ կարելի է անել ապագայում նման վիճակ չունենալու համար:

Այն ժամանակ երբ կատարվել է գրառումը թեման փակ է եղել: Ըստ այդմ այդ գրառումը այդտեղ լինել չի կարող: Իսկ եթե մեզնից անկախ պատճառներով քո մոտ թեման փակ չի եղել, ապա որևէ բանով օգնել չեմ կարող: Որևէ մեկը չի ասում, որ կանոն ես խախտել, ոչ ոք տուգանային միավոր չի տվել: Այս տեսակ խնդիրները հազվադեպ են լինում, եղել են առաջ ու կլինեն նաև հետագայում: Ամեն կոնկրետ դեպքում որոշումը ընդունվում է տվյալ պահին համապատասխան: Կոնկրետ այս դեպքում ճիշտ եմ համարել ջնջել գրառումը: Թողնելով այդ գրառումը անհավասար պայմաններ են ստեղծվում քո ու այլ ակումբցիների համար: Գրառմանդ մեջ հարցեր կան ուղղված կոնկրետ անդամի (անդամների), որոնց նրանք չեն կարող պատասխանել թեման փակված լինելու պատճառով: Սրան գումարում ենք այն, որ գրառումդ թեմայի հետ այնքան էլ չի առնչվում և ըստ իս նոր ու ծավալուն թեմայի գրառում է: Վայ, ի դեպ լավ միտք է, նոր թեմա կարելի է բացել, քո այդ գրառմամբ: Բացե՞մ:
Ջուզեպե Բալզամո
06.08.2008, 19:37
Վայ, ի դեպ լավ միտք է, նոր թեմա կարելի է բացել, քո այդ գրառմամբ: Բացե՞մ:
Բաց (ծախսածըս ժամանակն եմ ափսոսում) :) վերնագրի ընտրությունը ադմիններին
Բաց (ծախսածըս ժամանակն եմ ափսոսում) :) վերնագրի ընտրությունը ադմիններին
Թեման բացված է
http://www.akumb.am/showthread.php?t=30053
aerosmith
07.08.2008, 00:20
մի հարց ունեմ, չնայած տեղնիկական հարց չի, բայց ինձ շաաաաաաատա հետաքրքրում ակուբ WAP ռեժիմ երբեվիցե կունենա՞՞՞
մի հարց ունեմ, չնայած տեղնիկական հարց չի, բայց ինձ շաաաաաաատա հետաքրքրում ակուբ WAP ռեժիմ երբեվիցե կունենա՞՞՞
Աշնանը սպասվում են անակնկալներ ;)
Մինչ այդ կարդալու համար կարելի է օգտագործել http://www.akumb.am/archive/index.php հասցեն Opera Mini ում:
Ամենա… ակումբցին
Էս թեմայի փակվելու հարցում իմ գրառումները կապ ունեի՞ն:
Ամենա… ակումբցին
Էս թեմայի փակվելու հարցում իմ գրառումները կապ ունեի՞ն:
Իմ կարծիքով չէ.. ուղակի թեման իրան սպառել էր .. ու իմաստազրկվել.. /Չնայած իմ համեստ կարծիքով ինքը իսկզբանե իմաստ չուներ... :oy
Իմ կարծիքով չէ.. ուղակի թեման իրան սպառել էր .. ու իմաստազրկվել.. /Չնայած իմ համեստ կարծիքով ինքը իսկզբանե իմաստ չուներ... :oy
Հարցը նա չի, թե ով ինչպես է համարում։ Ես էլ առանձնապես սեր չէի տածում այդ թեմայի նկատմամբ։ Բայց այն փակվել է՝ առանց մի բառ բացատրության։ Կարելի՞ էր բացատրություն գրել գոնե։
Թեման հինգաստղանի է, նշանակում է՝ մարդիկ կան, որոնց դուր է եկել, բազմաթիվ մասնակիցներ գրել են այդ թեմայում։ Այդքանը հաշվի առնել պետք չէ՞։

Արս, Սամվելը մոդերատոր ա, բայց ինքը պատասխանատու չի էդ թեմայի համար, ուղղակի կարծիք ա հայտնել, որ հնարավոր է այդ տրամաբանությամբ է թեման փակվել:
Արս, Սամվելը մոդերատոր ա, բայց ինքը պատասխանատու չի էդ թեմայի համար, ուղղակի կարծիք ա հայտնել, որ հնարավոր է այդ տրամաբանությամբ է թեման փակվել:
Կուկ ջան, Սամվելին ո՞վ ա ինչ ասում :o
Խոսքս թեման փակող մոդերոտորի մասին է։ Թեմայի վերջին գրառումն է «Թեման փակվում է» Արտեգոյի կողմից, որից ես ենթադրում եմ, որ թեման նա է փակել։ Բայց բաժնի մոդերատորներն են՝ Surpr!se-ը, Ուրվականն ու Ձայնալարը։
Բան չեմ հասկանում... Բայց միևնույն է, թեման փակել, առանց որևէ պատճառ նշելու՝ անհարգելի վերաբերմունք է թեմայի մասնակիցների նկատմամբ, կարծում եմ։
Հ.Գ. Հեսա մի հատ թեմա կբացեմ, պարզենք, թե ում ժամանակը չի հերիքել թեմայի փակման պատճառը նշելու։
Քանի որ իմ բացած թեման փակեցին, կրկնում եմ այստեղ, հանելով առաջին հարցը՝ ելնելով արդեն ստացված տեղեկատվությունից։ Խնդրվում է ադմինիստրատոր Artego–յին չանտեսել տրված հարցերը։
=================================================
08.08.2008, 22։25–ին «Ամենա... ակումբցին» թեմայում հայտնվել է վերջին գրառումը՝ «Թեման փակվում է»։ Այն ավելացրել է Artego մասնակիցը։ Թեման այժմ փակ է գրառումների համար։
Թեման գտնվում է «ԴԱՐ» Ակումբ > Ազատ կյանք > Ժամանց բաժնում, որի մոդերատորներն են Surpr!se-ը, Ուրվականը և Ձայնալարը։
Հարց առաջին՝ ո՞րն է թեմայի փակման պատճառը։
Հարց երրորդ՝ ինչու՞ թեմայի փակման պատճառը չի նշվել թեման փակելիս։
Երեկ ես իմ ավատարը փոխել էի, այսօր նորից հին ավատարս է :o հը՞ :8 միայն իմ մոտ է սա :oy , թե՞ ինչ-որ բան է կատարվել ակումբում…
ստորագրությանս նկարն էլ էի փոխել ոնց որ :8
Երեկ ես իմ ավատարը փոխել էի, այսօր նորից հին ավատարս է :o հը՞ :8 միայն իմ մոտ է սա :oy , թե՞ ինչ-որ բան է կատարվել ակումբում…
Ադմինիստրացիայի հետ կապ չունեմ, բայց կարող եմ պատասխանել:) Այսօր վերջին մոտ երկու օրվա գրառումները և փոփոխությունները ջնջվել են, հավանաբար` դա է պատճառը, որ հին ավատարդ է հիմա:
Ադմինիստրացիայի հետ կապ չունեմ, բայց կարող եմ պատասխանել:) Այսօր վերջին մոտ երկու օրվա գրառումները և փոփոխությունները ջնջվել են, հավանաբար` դա է պատճառը, որ հին ավատարդ է հիմա:
Ապրես Kuk ջան, թե չէ արդեն կասկածում էի, որ ինչ-որ սխալ բան եմ հիշում :)
VisTolog
14.08.2008, 22:26
Ապրես Kuk ջան, թե չէ արդեն կասկածում էի, որ ինչ-որ սխալ բան եմ հիշում :)
Մտածում էիր, թե ինչ որ մեկը քո նիկովա մտե՞լ :))
Մտածում էիր, թե ինչ որ մեկը քո նիկովա մտե՞լ :))
չէ, մտածում էի, թե երազում եմ փոխել ավատարս :D
Ars83
Ինչպես և խոստացել էի պատասխանում եմ բոլոր հարցերիդ:
1. Թեման փակվել է այն ակնհայտ կծողական և ագրեսիվ գրառումներով լցվելու պատճառով: Բաժնի մոդերատորները ըստ իս չէին հասցնում կամ պարզապես չէին կատարում իրենց վրա դրված պարտականությունները ժամանակին ադեկվատ գործողություններ իրականացնելով այդ տիպի գրառումներ կատարողների նկատմամբ:
2. Թեման փակելիս խիստ զբաղված եմ եղել, բացի դրանից որոշ ներադմինիստրատորական խնդիրների վերլուծության խնդիր կար: Այս մասին ավելի մանրամասն միգուցե մի քանի օր անց գրվի:
Կանխատեսելով հաջորդ հարցը՝ պատասխանում եմ: Ոչ, թեման առայժմ չի վերաբացվի, քանի որ թեմայի փակման կողմնակից է նաև այդ թեմայի հեղինակը՝ Manon-ը:
Շնորհակալություն պատասխանի համար։ Եթե թեմայի հեղինակը կողմ է թեմայի փակմանը, ապա ես ոչ մի առարկություն չունեմ։
Միայն կխնդրեի մոդերատորներին նշել թեմաների փակման պատճառները թեմաներ փակելիս (գոնե շատ հակիրճ)։
Ուլուանա
15.08.2008, 00:00
Շնորհակալություն պատասխանի համար։ Եթե թեմայի հեղինակը կողմ է թեմայի փակմանը, ապա ես ոչ մի առարկություն չունեմ։
Փաստորեն, Artgeo-ի պատասխանը սեյվ արել, պահե՞լ էիր: :))
I love love
15.08.2008, 08:47
Վերջին 2 օրվա գրառումները չեն վերականգնվելու?
Գրառումները դեռ ոչինչ, իսկ այ վարկանիշները :( Ես նենց պուպուշ մարդկանցից էի վարկանիշ ստացել :(
Վերջին 2 օրվա գրառումները չեն վերականգնվելու?
Ցավոք, ոչ:
Փաստորեն, Artgeo-ի պատասխանը սեյվ արել, պահե՞լ էիր: :))
Ըհը :)
Բա մարդը գրել էր էդքան, ո՞նց չհարգեի նրա ծախսած ժամանակն ու ջանքը։
Մեղապարտ
15.08.2008, 11:41
Հարգելի ադմինիստրացիա ասացեք խնդրեմ ,ինչու՞ է ջնջվել «Մոնիտորինգ» թեման :
Հարգելի ադմինիստրացիա ասացեք խնդրեմ ,ինչու՞ է ջնջվել «Մոնիտորինգ» թեման :
Վանական ձյա, ընդհանրապես վերջին 2 օրվա բոլոր գրառումներն ու թեմաները ջնջվել են…:)
Մեղապարտ
15.08.2008, 19:13
Չեմ հասկանում թե ինչ՞ է տեղի ունենում, իմդրբած նյուը «Հայկական տօմար» թեմայում կիսատ է տպվում իսկ ուղղել չեմ կարողամում :
Խնդրում եմ լուծեք իմ այս խնդիրը::(
Ձայնալար
15.08.2008, 19:17
Հարգելի ադմինիստրացիա ասացեք խնդրեմ ,ինչու՞ է ջնջվել «Մոնիտորինգ» թեման :
Ոչ թե ջնջվել է, այլ՝ տեղափոխվել այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=30434):)
Չեմ հասկանում թե ինչ՞ է տեղի ունենում, իմդրբած նյուը «Հայկական տօմար» թեմայում կիսատ է տպվում իսկ ուղղել չեմ կարողամում :
Խնդրում եմ լուծեք իմ այս խնդիրը::(
Վանական ջան, ճիշտ հավաքի տեքստերդ, պռաբելները ճիշտ դիր:
Իմ մոտ էլ էր մի ժամանակ տենց:
Մեղապարտ
15.08.2008, 19:21
Վանական ջան, ճիշտ հավաքի տեքստերդ, պռաբելները ճիշտ դիր:
Իմ մոտ էլ էր մի ժամանակ տենց:
Ես հասկանում եմ որ սխալ եմ արել ինչպես՞ ուղղեմ
Ես հասկանում եմ որ սխալ եմ արել ինչպես՞ ուղղեմ
Խմբագրիր տեքստերդ: Գրառման համար նախատեսված հատվածի աջ ներքեւի անկյունում կա «խմբագրել»…
Կետադրական նշաններից հետո էլ պրոբել արա, նոր շարունակիր…:B:B:think:think
Ադմինիստրացիա ջան միտք չունեք սայթը գեղեցկացնելու:
Ասենք ես մի Ռուսական ֆորում մտա (1-2 րոպեյով) ու տեղ դու կարայիր ընտրեյիր եջի գույնը: Շատ հետաքրքիր էր, կառաջարկեմ դուք էլ ունենայիք :):):)
Ադմինիստրացիա ջան միտք չունեք սայթը ձևափոխել:
Ասենք ես մի Ռուսական ֆորում մտա (1-2 րոպեյով) ու տեղ դու կարայիր ընտրել եջի գույնը: Շատ հետաքրքիր էր, կառաջարկեմ դուք էլ ունենայիք :):):)
Ռազ ջան դու էլ կարաս փոխես ապեր էն ամենատակը կա գրածա Դար Գարնանային, սղմի վրեն փոխի;)
Ռազ ջան դու էլ կարաս փոխես ապեր էն ամենատակը կա գրածա Դար Գարնանային, սղմի վրեն փոխի;)
Էտ գիտեմ Արամ ջան: Ես որ մտել էի տեղ կարայիր գույները, երանգները քո ուզածով դնեյիր: Թարսի պես չեմ հիշում սայթի հասցեն: :esim
Էտ գիտեմ Արամ ջան: Ես որ մտել էի տեղ կարայիր գույները, եևանգները քո ուզածով դնեյիր: Թարսի պես չեմ հիշում սայթի հասցեն: :esim
Դե օրինակ ես գույնը շատ հաճելիա ֆորումի համար
Դե օրինակ ես գույնը շատ հաճելիա ֆորումի համար
հաստատ: բայց հլը պատկերացրա քո սիրած գույներով լիներ, ավելի լավ չէր լինի՞
հաստատ: բայց հլը պատկերացրա քո սիրած գույներով լիներ, ավելի լավ չէր լինի՞
Օրինակ հենց ես գույնեմ շատ սիրում, լուրջեմ ասում, բայց ասենք մարդ կա, ավելի չիշտ 90 տոկոս հայ տղաները սև են սիրում դե պատկերացրա եթե սայթը սև գույնեվ լիներ շատ տհաճ կլիներ:oy
Ադմիններ ջան էս անդամը ՝http://www.akumb.am/member.php?u=15613 , իմ մտերիմներից ա, ես եմ խորհուրդ տվել գրանցվելու , սիրում ա քաղաքակնություն , բայց էսօր ինձ ասեց, որ չի կարողանում գրառում անի , ինչից ա ՞
Գրանցումը երևի Արտգեոն չի հաստատել :B
Մեղապարտ
22.08.2008, 23:21
Հարգելի ադմինստրատոր իմ բաց արած «Հայկական տօմար» թեման համարտում եմ այս ձևաչափի մեջ ավարտված ,առաջարկում եմ այն փակել:
Հարգելի ադմինստրատոր իմ բաց արած «Հայկական տօմար» թեման համարտում եմ այս ձևաչափի մեջ ավարտված ,առաջարկում եմ այն փակել:
Հարգարժան վանական, դուք հարկադրեցիք փոխել իմ ողջ աշխարհընկալումը: ես հակված էի կարծել թե ոչ մի բան ի զորու չէ փոխել իմ աշխարհընկալումը, բայց փաստորեն դուք ի զորու էիք էիք: ես այքան երախտապարտ եմ Աստծուն դրա համար, որ անգամ չեմ փակում համատասխան թեման:
Մեղապարտ
23.08.2008, 01:34

Անվանս մեջ վրիպակ կա ,այն գրված է փոքրատառ,շատ կարևոր է որ մարդու աշխարհընկալման մեջ բան է փոխվում ,ուրեմն դեռ փոխվելու բան կար:
Ինչպե՞ս անեմ, որ թեմա բացելուց առաջին գրառումս երևա բոլոր էջերում :think
ՀՏՀ նայեցի, բայց հարցիս պատասխանը չգտա :esim
Ձայնալար
25.08.2008, 18:23
Ինչպե՞ս անեմ, որ թեմա բացելուց առաջին գրառումս երևա բոլոր էջերում :think
ՀՏՀ նայեցի, բայց հարցիս պատասխանը չգտա :esim
Դա դու չես անում, թեմայի առաջին գրառումը բոլոր էջերում երևում է միայն որոշ բաժիններում, անկախ թեման բացելու ձևից: Այդ բաժինները կարծեմ ժամանցն ու դեսից-դենիցն են: Դա արվել է փորձարկելու համար հարմարավետությունը՝ հետագայում այլ բաժիններում կիրառելու հեռանկարով ;)
Դա արվել է փորձարկելու համար հարմարավետությունը՝ հետագայում այլ բաժիններում կիրառելու հեռանկարով ;)
Ի դեպ, հատկապես "Ժամանց" բաժնում բավականին հարմար բան է :)
Մեղապարտ
28.08.2008, 16:05
«Դար»ակումբի ադմինստրացիային
մոտերադորական խմբին
«Դար» ակումվի անդամ Վանականից
Դիմում
Խնդրում եմ Ձեզ համաձայն «Դար»ակումբի կանոնադրության կարգի հրավիրել բոլոր նրանց ովքեր լուրջ քննարկման թեման վերածում են պրիմիտիվ զրուցարանի :
Այսօր պատմություն բաժնում առաջարկվել է նոր թեմա «Անհայտ իշխանի և իշխանուհու ճոխ դամբարան» թեման:Քննարկման մասնակիցները այն վերածվել են զազրախոսության :
Խնդրում եմ Ձեզ համապատասխան միջոցներ ձեռք առնել և կարգի հրավիրել թեմայի քննարկման մասնակիցներին և ոչ պատշած և թեթևսոլիկ արձագանքները ջնջել քննարկվող թեմայից:
Դիմող Վանական Վան
Նախորոք շնորհակալություն

Համենայն դեպս մենք Վանական չենք կոչվում, ու ԲՈԼՈՐ արջև 40 օր ՁԵՎԱԿԱՆ աղոթք չենք անում...Վանական կոչվելով,պետք է հասկանաք որ աղոթքը, ինտերնետում չեն անում, իսկ ինչ վերաբերվումա կատակներին, եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ կատակ էլ կա լուրջ էլ կա....
«Դար»ակումբի ադմինստրացիային
մոտերադորական խմբին
«Դար» ակումվի անդամ Վանականից
Դիմում
Խնդրում եմ Ձեզ համաձայն «Դար»ակումբի կանոնադրության կարգի հրավիրել բոլոր նրանց ովքեր լուրջ քննարկման թեման վերածում են պրիմիտիվ զրուցարանի :
Այսօր պատմություն բաժնում առաջարկվել է նոր թեմա «Անհայտ իշխանի և իշխանուհու ճոխ դամբարան» թեման:Քննարկման մասնակիցները այն վերածվել են զազրախոսության :
Խնդրում եմ Ձեզ համապատասխան միջոցներ ձեռք առնել և կարգի հրավիրել թեմայի քննարկման մասնակիցներին և ոչ պատշած և թեթևսոլիկ արձագանքները ջնջել քննարկվող թեմայից:
Դիմող Վանական Վան
Նախորոք շնորհակալություն
Հարգարժան իմ Վանական բարեկամ, Ձեր բողոքն արդարացի է և տեղին: Սակայն հաշվի առնելով, որ նման սկզբունքային պայքար մղելու դեպքում պետք է լինենք հնարավորինս անկողմանակալ ու անաչառ, ապա հարվածի տակ առաջին ընկնողներից մեկը Դուք եք լինելու, օրինակ Ձեր այս անլուրջ շարադրությամբ գրառման համար, ինչպես նաև բազմաթիվ այլ գրառումների համար, որոնք հերիք չի անլուրջ են, դեռ իրենց հետևից էլ անլրջության հզոր ալիք են բարձրացնում:
Հարգանքներով՝ Չուկ Չու
Մեղապարտ
28.08.2008, 19:51

Հարգելի Չուկ ես ընդունել եմ Ձեր առաջարկած խաղի կաննոնները ըստ ինձ և կարծում եմ իմ գրառումների մեջ չկա վիրավորանք և կանխակալ մոտեցում աշխատել եմ առավելագույնս պահպանել կանոնները:
Իսկ հիմա շատ լուրջ ,հենց նոր ինձ նամակ է ուղարկել պատմաբան Արտակ Մովսիսյանը ,փակել են նրա «Մեր պատմության դասերը» հաղորդաշարը ցանկանում եմ այն տեղադրել ֆորումում քննարկելու համար:
Մեկ խնդիր ունեմ , նամակը ինձ է ուղարկել որպես նկար օգնեք այն տեղադրելու համար:
Շնորհակալություն
Ինձ շատ հետաքրքիր է, թե ի"նչ սկզբունքներով են փակվում թեմաները: Հաճախ դրանք փակելու հիմնավորումները նմանվում են հայկական չինովնիկների մեկնաբանություններին: Օրինակ, «Թուրքիայի նախագահը գա ՞Հայաստան…» թեման փակվել է, քանի որ ըստ պարոն Չուկի, «Ակումբի անդամները, քննարկման մասնակիցները ի զորու չեն որոշել տվյալ հարցը:»:
Իսկ ո"ր հարցերն են որոշում ակումբի անդամները, եթե ընդհանրապես որոշում են: Հատկապես «քաղաքականություն» բաժնում գրեթե բոլոր թեմաները երրորդ էջից սկսած շեղվում են վերնագրից, իսկ դրանց իմաստալից կամ անիմաստ լինելը խիստ վիճելի հարց է:
Առաջարկում եմ դադարեցնել նման «Քոչարյանա-ՀՀՇ-ական» քմահաճ մոտեցումները, առանց այդ էլ ակումբի ակտիվությունը նվազման միտում ունի:

Հարգարժան Ազատ, ես չգիտեմ թե որտեղի՞ց ես վերցրել, որ ակումբի ակտիվությունը նվազման միտում ունի, եթե կա աղբյուր, խնդրում եմ տեղեկացնել, քանի-որ ես չեմ սիրում մերկապարանոց հայտարարություններ ;)
Ինչ վերաբերվում է նշված թեմային, ապա այն գուցե գոյություն ունենար, եթե հարցն օրինակ այսպիսին լիներ. «Ձեր կարծիքով ճի՞շտ է, որ Գյուլը Հայաստան է գալիս», կամ «Ո՞րն է Գյուլի Հայաստան այցի նպատակը», «Աշխարհաքաղաքական տեսանկյունից ձեռնտու՞ է Գյուլի Հայաստան այցելությունը», «Դուք որպես ՀՀ քաղաքացի կո՞ղմ եք Գյուլի Հայաստան գալուն», այլ ոչ թե «Թուրքիայի նախագահը գա ՞Հայաստան…»...
Թեմայի առաջին գրառումներն արդեն իսկ պետք է ձեզ ցույց տային, թե որքան աբսուրդային է նրա պահանջը: Թեման պետք է բացվի ոչ թե ինքնանպատակ, այլ հստակ ներկայացնի քննարկման նորմալ թեմա, լինի հստակ շարադրված, իմաստալից:
Նման տիպի թեմաներն ակումբում տեղ չունեն: Եթե դուր չի գալիս, դա ձեր խնդիրն է, դուք միշտ ունեք ընտրության տարբերակ:
Նման տիպի թեմաներն ակումբում տեղ չունեն: Եթե դուր չի գալիս, դա ձեր խնդիրն է, դուք միշտ ունեք ընտրության տարբերակ:
Կարելի էր այս թեմայի անունն էլ փոխել, ինչպես կատարվում է շատ դեպքերում:
Իսկ այսպիսի պատասխանը տիպիկ ՀՀՇ-ական է` ես եմ, իմ ասածնա, երկիր ենք կառուցում, մեր սխալները չպիտի հնչեցվեն......:
Կարելի էր այս թեմայի անունն էլ փոխել, ինչպես կատարվում է շատ դեպքերում:
Իսկ այսպիսի պատասխանը տիպիկ ՀՀՇ-ական է` ես եմ, իմ ասածնա, երկիր ենք կառուցում, մեր սխալները չպիտի հնչեցվեն......:
Ձեր գրառումը տիպիկ հակականոնադրական գրառում է.
թեմայից դուրս է
նախատեսված է զրուցակցին վիրավորելու միտումով
մերկապարանոց ա
Բարի ժամանց, Ազատ:
Ի դեպ հարցիս չպատասխանեցիր ;)
Ձեր գրառումը տիպիկ հակականոնադրական գրառում է.
թեմայից դուրս է
նախատեսված է զրուցակցին վիրավորելու միտումով
մերկապարանոց ա
Բարի ժամանց, Ազատ:
Ի դեպ հարցիս չպատասխանեցիր ;)
Ինչնա" հակականոնադրական և թեմայից դուրս: Անուղակիորեն Դուք միայն ակումբի ակտիվության նվազումը չընդունեցիք: Իմ ոչ խորը դիտարկումները ցույց են տալիս, որ նախկիններում հետաքրքիր թեմաներ ավելի շատեն բացվել և քննարկումներն ավելի ակտիվ և առողջ են եղել քան այժմ: Իսկ ավելի խորը վերլուծություն անելու հնարավորություն Դուք ունեք:
Ինչ վերաբերումա վիրավորելուն, ապա եթե փորձեմ ամփոփել իմ այսօրինակ գրառումները, ապա դրանք բոլորն էլ հստակ ակնարում են, որ այս ակումբը որոշ մարդկանց «դյուքան» չի: Վիրավորական և անհնդուրժողական են Ձեր շատ գրառումներ: Թեմաներում շատ կան նման դժգոհություններ, իսկ ես ընդամենը բարձրացնում եմ դրանք:

Շատ բարի, կարծիքդ ընդունվում է:
Թե այն որքանով է համապատասխանում իրականությանը, արդեն լրիվ այլ խնդիր է, սույն քննարկման համատեքստից դուրս:
Ակումբում հստակ է մի բան. մասնակցիր քննարկումներին կանոնադրության շրջանակներում, խնդիր չի առաջանա: Դա վերաբերվում է թե՛ բացվող թեմաներին, թե՛ կատարվող գրառումներին, թե ստորագրություն, ավատար և այլն ընտրելուն ու մնացած բոլոր հարցերին:
Փոքրիկ տեղեկատվություն. ակումբի ակտիվությունը գնալով բարձրանում է:
Մեղապարտ
01.09.2008, 01:27
Հարգարժան Ազատ, ես չգիտեմ թե որտեղի՞ց ես վերցրել, որ ակումբի ակտիվությունը նվազման միտում ունի, եթե կա աղբյուր, խնդրում եմ տեղեկացնել, քանի-որ ես չեմ սիրում մերկապարանոց հայտարարություններ ;)
Ինչ վերաբերվում է նշված թեմային, ապա այն գուցե գոյություն ունենար, եթե հարցն օրինակ այսպիսին լիներ. «Ձեր կարծիքով ճի՞շտ է, որ Գյուլը Հայաստան է գալիս», կամ «Ո՞րն է Գյուլի Հայաստան այցի նպատակը», «Աշխարհաքաղաքական տեսանկյունից ձեռնտու՞ է Գյուլի Հայաստան այցելությունը», «Դուք որպես ՀՀ քաղաքացի կո՞ղմ եք Գյուլի Հայաստան գալուն», այլ ոչ թե «Թուրքիայի նախագահը գա ՞Հայաստան…»...
Թեմայի առաջին գրառումներն արդեն իսկ պետք է ձեզ ցույց տային, թե որքան աբսուրդային է նրա պահանջը: Թեման պետք է բացվի ոչ թե ինքնանպատակ, այլ հստակ ներկայացնի քննարկման նորմալ թեմա, լինի հստակ շարադրված, իմաստալից:
Նման տիպի թեմաներն ակումբում տեղ չունեն: Եթե դուր չի գալիս, դա ձեր խնդիրն է, դուք միշտ ունեք ընտրության տարբերակ:
Պարզաբանում ,հարգելի Չուկ ՀՀ քաղաքացին զրկված է շատ ,շատ իրավունքներից ,որը հիմնականում բխում է Մեկի ցանկությունից «ինչ է կարելի և ինչը ոչ» :
Իմ խորին համոզմամբ «ինչ է կարելի և ինչը ոչ» անհատի խնդիրն է , իսկ վերահսկողի խնդիրն է, «ինչպես և երբ» ձևաչաթը:
Հասարակությունը կազմված է անհատներից և ոչ թե կուսակցականև անկուսակցա
կան քաղաքացիներից :Մեկ պարզաբանում կատարեմ , անհատը ինձ համամար ավելի բարձր է քան քաղաքացին :
Ես հարցադրումը կատարել էմ այդ տեսանկյունից, անհատը ցանկանում է «Թուրքիայի նախագահը գա ՞Հայաստան…» , ձևակերպումը կատարված է առանց քաղաքական աստառի: Լավ կլիներ տեսնել անհատի արտահայտվելու կուլտուրան :
Ես ապրում եմ հայաստանից դուրս, ինձ համար մեղմ ասած , հաճելի չեն նման արգելափակումները և հաճախակի լեզվական , ոճական անկումները:
Ես շատ սուր թեմաներ ունեմ , որ առայժմ չեմ դնում քննարկման ,պատճառը մտքերը գրավոր արտահայտողների մշակույթի բացարձակ թերի լինելն է , օրինակ «մտահոգ» պատկերացում չունի ինչ է նշանակում «կրոնական լեզու, և «չորով» խոսակցություն , չի կարելի :
Մեզանից բոլորը շատ լավ գիտի միջին երևանյան բառապաշարի պարունակությունը և այլն և այլն:
Հաջորդ թեման դնելու են «Պրեզերվատիվը և նրանից օգտվելու կուլտուրան» զգուշացրեք բոլորին որ գրե լուց առաջ մտածեն :
Մնացեք խաղաղությամբ:B
Պարզաբանում ,հարգելի Չուկ ՀՀ քաղաքացին զրկված է շատ ,շատ իրավունքներից ,որի հիմնականում բխում է Մեկի ցանկությունից «ինչ է կարելի և ինչը ոչ» :
Իմ խորին համոզմամբ «ինչ է կարելի և ինչը ոչ» անհատի խնդիրն է , իսկ վերահսկողի խնդիրն է, «ինչպես և երբ» ձևաչաթը:
Հասարակությունը կազմված է անհատներից և ոչ թե կուսակցականև անկուսակցա
կան քաղաքացիներից :Մեկ պարզաբանում կատարեմ , անհատը ինձ համա մար ավելի բարձր է քան քաղաքացին :
Ես հարցադրումը կատարել էմ այդ տեսանկյունից, անհատը ցանկանում է «Թուրքիայի նախագահը գա ՞Հայաստան…» , ձևակերպումը կատարված է առանց քաղաքական աստառի: Լավ կլիներ տեսնել անհատի արտահայտվելու կուլտուրան :
Ես ապրում եմ հայաստանից դուրս, ինձ համար մեղմ ասած , հաճելի չեն նման արգե լափակումները և հաճախակի լեզվական , ոճական անկումները:
Ես շատ սուր թեմաներ ունեմ , որ առայժմ չեմ դնում քննարկման ,պատճառը մտքերը գրավոր արտահայտողների մշակույթի բացարձակ թերի լինելն է , օրինակ «մտահոգ» պատկերացում չունի ինչ է նշանակում «կրոնական լեզու, և «չորով» խոսակցություն , չի կարելի :
Մեզանից բոլորը շատ լավ գիտի միջին երևանյան բառաջաշարի պարունակությունը և այլն և այլն:
Հաջորդ թեման դնելու են «Պրեզերվատիվը և նրանից օգտվելու կուլտուրան»
զգուշացրեք բոլորին որ գրելուց առաջ մտածեն :
Մնացեք խաղաղությամբ:B
Դնեք այդպիսի թեմա, կստանաք տուգանային միավոր, ըստ ամենայնի:
Դուք չափազանց բարձ կարծիք ունեք Ձեր մասին, որպես մինիմում լուսավորիչ եք Ձեզ պատկերացնում: Սակայն հաճախ մարդու գրառումները իր պատկերն են: Ձեր գրառումները հարկադրել են ակումբում հավաքված շատ լուրջ բազմաթիվ մարդկանց շատ վատ կարծիք կազմել Ձեր ընդունակությունների, գիտելիքների, հաղորդակցման ունակության վերաբերյալ: Սա որպես ի գիտություն: Բազում անգամներ կողքից փորձել եմ Ձեզ սա հասկացնել, որովհետև իմ համար հաճելի չէր տեսնելը, թե ինչպես եք Դուք Ձեր «վեհ» գրառումներով հարկադրում մարդկանց ծիծաղել Ձեզ վրա: Հիմա սա ընդունեք ի գիտություն ու խորհեք Ձեր անելիքների մասին:
Երբ մարդ ցանկանում է պարզել, թե արդյոք իր զրուցակիցը ուզում է, որ Գյուլը Հայաստան գա, տալիս է հարց.
«Դու կուզեի՞ր, որ Գյուլը Հայաստան գա»
այլ ոչ թե
«Գյուլը հայաստան գա՞» Չէ՛, չգա կամ Հա՛, գա
Եթե Դուք նույնիսկ հիմա չեք հասկանում աբսուրդը, ապա ինձ մնում է ցավալ Ձեզ համար:
Մնա խաղաղությամբ, կամ ավելի ճիշտ ԳՆԱ՛ խաղաղությամբ, սա իմ խորհուրդն է քեզ:
Որովհետև Ձեր գրառումներն ու նրանց ընթացքը ինձ հուշում են, որ երկար չեք կարողանալու մնալ այստեղ: Մի օր արգելափակվելու եք: Ավելի լավ է, որ ինքնակամ գնաք:
Հաջորդ թեման դնելու են «Պրեզերվատիվը և նրանից օգտվելու կուլտուրան»զգուշացրեք բոլորին որ գրելուց առաջ մտածեն :
Հազար ներողություն, այստեղ իրավունք չունեմ գրելու, բայց թույլ տվեք այս անգամ գրել…
Վանական, չե՞ս կարծում, որ նշածդ թեման՝ «Պրեզերվատիվը և նրանից օգտվելու կուլտուրան», ավելի կարեւոր է ու պիտանի, քան թե մինչ այս քո կողմից բացված շատ թեմաներ…
Էնպես որ` ձեռ ես տվել խաղա…Բաց այդպիսի թեմա եւ մեծ գործ արած կլինես մալադյոժի առողջության համար, բայց համապատասխան բաժնում…
Գրեթե վստահ լինելով, որ Վանականը կհակադարձի Չուկի վերջին գրառումներին, պնդելով, որ Չուկի կարծիքն իր անձի վերաբերյալ սուբյեկտիվ է, կամայական և միանձնյա, ապա առաջարկում եմ ստեղծել, ապագայի համար ևս, անդամների վստահության ինստիտուցիոնալ համակարգ: Սա կվերաբերվի այն վիճելի դեպքերին, երբ ակումբի որեւէ անդամ, հոգեկան խանգարման կամ նման այլ պատճառներով, անկար կգտնվի ընկալել սեփական անձի զավեշտալիությունը, ադմինների զգուշացումները, բացատրությունները, խնդրանքները, պաղատանքները կամ ծիծաղից կսպանի առնվազն մեկ ակումբցու: Այս դեպքում հնարավոր է նրան որեւէ բան ապացուցել միայն, եթե ստեղծվի հատուկ քվեարկության համակարգ, որտեղ ամեն ակումբի լրիվ անկեղծ, իր կարծիքը կհայտնի այդ անձի վերաբերյալ` որեւէ կետ նշելով: Եթե խնդրո առարկա ակումբցին չի համաձայնի ակումբի բացարձակ մեծամասնության կարծիքի հետ, ապա անվերապահորեն կարգելափակվի:

Նմանատիպ որևէ մեխանիզմ ներդնելու կարիք իրոք կա: Ես չեմ կարծում, որ բոլորը պետքա քվեարկեն, բայց ադմինների մեջ ևս առողջ բախում և տարաձայնություններ պետք է: Որոշումների թափանցիկության և արդարացիության նկատմամբ վստահության բարձրացման խնդիր կա:
Ես չեմ ընդունում, որ որևէ մեկին «վրա են տալիս» (հատկապես ադմինները) անվանելով նրան անխելք, զավեշտալի, անլուրջ և այլ վիրավորական բառերով, սա ուժեղ մարդուն հատուկ արարք չի և վնասում է ակումբի իմիջին (Չուկ, խնդրում եմ իմպուլսիվ պատասխան չգրեք), ակումբի կանոնադրությունը այդ հարցերը լուծելու գործիքներ տալիս է, ընդամենը պետք է դրանց կիրառումը լինի խիստ թափանցիկ, ոչ էմոցիոնալ և բազմակարծության գործոնը հաշվի առած: Գիտեմ հեշտ չի, բայց թե օպոզիցիայի առկայությունը և այն հանդուրժել կարողանալը լուրջ պատիվ է յուրաքանչյուրի համար:
Մեղապարտ
03.09.2008, 13:52
Շնորհակալություն հայտնելու համար տեղ չկա ,առաջանում է անհրաժեշտություն ակումբի աշխարանքների հետ կապված հայտնել շնորհակալություն :
Բայց որտեղ այն՞ տեղադրել,առաջարկում եմ բացել բաժին, որտեղ ֆորումի մասնակիցները կարող են հայտնել իրենց շնորհակալությունը ակումբի ներսում տեղի ունեցող լավ երևույթների հետ կապված:
Իսկ ինձ երբ կթուլատրվի նոր մականուն վերցնել???? :(
Արդար չի :(
Իսկ ինձ երբ կթուլատրվի նոր մականուն վերցնել???? :(
Արդար չի :(
Մեկ վերջնական մականուն՝ այո, կթույլատրվի :)
Շարունակեմ մականունների թեման. կարո՞ղ եմ հուսալ, որ մի օր Հայկօ-ի փոխարեն Հայկո կլինի: Կամ, ավելի լավ է, Հայկ:
Շարունակեմ մականունների թեման. կարո՞ղ եմ հուսալ, որ մի օր Հայկօ-ի փոխարեն Հայկո կլինի: Կամ, ավելի լավ է, Հայկ:
Կոլեգիալ նիստում կքննարկենք այդ հարցը :)
Խոսք չեմ տալիս:
Մեկ վերջնական մականուն՝ այո, կթույլատրվի :)
Շատ լավ:
Քանի որ վերջնական մականունս է լինելու, մի քիչ կմտածեմ, նոր կասեմ :)
Շնորհակալություն ադմինիստրացիային :hands
Շնորհակալություն, կսպասեմ:
Ուլուանա
04.09.2008, 03:29
Շնորհակալություն հայտնելու համար տեղ չկա ,առաջանում է անհրաժեշտություն ակումբի աշխարանքների հետ կապված հայտնել շնորհակալություն :
Բայց որտեղ այն՞ տեղադրել,առաջարկում եմ բացել բաժին, որտեղ ֆորումի մասնակիցները կարող են հայտնել իրենց շնորհակալությունը ակումբի ներսում տեղի ունեցող լավ երևույթների հետ կապված:
Դրա համար թեմա ունենք` «Ի՞նչն է ձեզ դուր գալիս «Դար» ակումբում» (http://www.akumb.am/showthread.php?p=1047389#post1047389): ;)
Իսկ ինձ ե՞րբ կթույլատրվի փոխել մականունս հին մականվա՞նս: :oy
FutureMan
05.09.2008, 18:00
Այսուհետև այս բաժնում արգելվում են.
1. Էմոցիոնալ գրառումները, որոնցում կա ակումբի անդամներից որևէ մեկի, քաղաքական որևէ ուժի կամ անհատի, լրատվական որևէ միջոցի, այլ կառույցների կամ անձանց նկատմամբ վիրավորական, ծաղրական վերաբերմունք,
2. գրառումները, որոնցում չկա հստակ վերլուծական միտք, զուրկ են որևիցե բովանդակությունից, կատարված են միայն այս կամ այն ուժի վարկանիշը բարձրացնել կամ իջեցնելու միտումով,
3. սադրանք պարունակող գրառումները,
4. չհիմնավորված մեղադրանքներ պարունակող գրառումները, որոնք կարող են գցել որևէ մեկի պատիվը, հեղինակությունը,
5. քարոզչական կամ քարոզչական երանգ ունեցող գրառումները,
Հարգելի Ադմինիստրացիա. կարդացի այս կանոնրը, հետո նայում եմ թեմաները, գրեթե բոլոր թեմաներում կան բավականին շատ խախտումներ. օրինակ
1. կետի մասին. դավաճան, դհոլ, ախք, … և այլն, սրանք արդյոք՞ խախտումներ չեն : Թե խոսքը ավելի լուրջ հայհոյանքների մասին է:
Հիմնավորված--Չհիմնավորվածի մասին. մեկի համար հիմնավորված է հայլուրը, Ա մեկը, մյուսի համար հարևանի բամբասանքը, փողոցում լսած լուրը… Իսկ դժվար չէ՞ արդյոք որոշելը, թե որն էր ավելի հիմնավորված :)
5. քարոզչական.... կներեք, վեջին հարցը, այսինչ օրը հանրահավաք է այսինչ տեղում, բոլորս դեպի այսինչ տեղը մեկ մարդու նման, կամ բոլորս դեպի թուրքիա--Հայաստան խաղին … Ըստ իս սա ոչ թե երանգ, այլ ռեալ քարոզչություն է:think ,
:) Արդեն խճվեցի, շարժվել կանոննրով, թե իզուր եմ գլուխ ցավացնում եսքանը կարդալով, իսկ միգուցե սա սովորական կանոննր ն , որոնք պիտի՞ խախտվեն : մի խոսքով օգնեք հասկանամ, եթե ունեք ժամանակ:)
Հարգելի Ադմինիստրացիա. կարդացի այս կանոնրը, հետո նայում եմ թեմաները, գրեթե բոլոր թեմաներում կան բավականին շատ խախտումներ.
Քանի որ կարծես օնլայն ադմին չկա, իրենց թույլտվությամբ եւ նախապես ներողություն հայցելով, փորձեմ պատասխանել այս հարցերին, քանի որ այս նույն հարցերը գրեթե նույնությամբ, ես եմ ունեցել եւ ստացել պատասխանները:
օրինակ
1. կետի մասին. դավաճան, դհոլ, ախք, … և այլն, սրանք արդյոք՞ խախտումներ չեն : Թե խոսքը ավելի լուրջ հայհոյանքների մասին է:
Դավաճանը վիրավորանք չէ, դա ստատուս է, որն առաջանում է որոշակի գործողությունների արդյունքում, ինքներդ էլ գիտեք: Ախք-ը հապավում է, իսկ դհոլը` ցիտատ, ընդ որում ամենաբարձր մակարդակներից:
Հիմնավորված--Չհիմնավորվածի մասին. մեկի համար հիմնավորված է հայլուրը, Ա մեկը, մյուսի համար հարևանի բամբասանքը, փողոցում լսած լուրը… Իսկ դժվար չէ՞ արդյոք որոշելը, թե որն էր ավելի հիմնավորված :)
Իհարկե դժվար չէ:) Ամեն իրեն ներքուստ, բարոյական մարդ այս երկրում գիտի, թե ինչն է հիմնավորված, ինչը ոչ;)
5. քարոզչական.... կներեք, վեջին հարցը, այսինչ օրը հանրահավաք է այսինչ տեղում, բոլորս դեպի այսինչ տեղը մեկ մարդու նման, կամ բոլորս դեպի թուրքիա--Հայաստան խաղին … Ըստ իս սա ոչ թե երանգ, այլ ռեալ քարոզչություն է:think ,
Չգտա էս մասին կանոնադրության մեջ:( Կտաք հղում, եթե կարելի է?
«Պատմվածք վերևինիս մասին» թեման Ստեղծագործողի անկյուն–ից տեղափոխվել է Ժամանց։ Ինչու՞։ Չէ՞ որ գրածը ի վերջո պատմվածք է, մարդիկ ստեղծագործում են։
«Պատմվածք վերևինիս մասին» թեման Ստեղծագործողի անկյուն–ից տեղափոխվել է Ժամանց։ Ինչու՞։ Չէ՞ որ գրածը ի վերջո պատմվածք է, մարդիկ ստեղծագործում են։
Կարծում եմ` անեկդոտայինի նմանվող պատմությունների պատճառով:)
Բայց ես էլ եմ միանում հարցին: Կուզեի լսել` ինչու?
Կարծում եմ` անեկդոտայինի նմանվող պատմությունների պատճառով:)
Բայց ես էլ եմ միանում հարցին: Կուզեի լսել` ինչու?
Անեկդոտային են, թե ինչ են, մեր գրած պատմվածներն են, ինչը ենթադրում է, որ թեման պիտի լինի ստեղծագործական բաժնում։ Ինչևէ, սպասենք այդ որոշումը կայացրած մոդերատորի պատասխանին։
Անեկդոտային են, թե ինչ են, մեր գրած պատմվածներն են, ինչը ենթադրում է, որ թեման պիտի լինի ստեղծագործական բաժնում։ Ինչևէ, սպասենք այդ որոշումը կայացրած մոդերատորի պատասխանին։
Ես երևի սխալ արտահայտվեցի: Ես համաձայն չեմ, որ անեկդոտային են, ուղղակի միակ ենթադրությունս դա էր, թե ինչ կարող էր մոդերատորը մտածել` դա անելիս: :)
Հարցը մնում է նույնը: Ինչու? :)
FutureMan
06.09.2008, 18:00
Իհարկե դժվար չէ:) Ամեն իրեն ներքուստ, բարոյական մարդ այս երկրում գիտի, թե ինչն է հիմնավորված, ինչը ոչ;)
Անչափ շնորհակալություն արձաքանքելու համար : Չնայած վիրավորական տարրեր եմ նկատում: Դուք, ձեր մտերիմները, ընկերները և ցանկացած բանական էակ, որոշակի դեպքերում կարող է իրեն թույլ տալ կասկածել ինֆորմացիայի հավաստիության վրա առանց բարոյակնությունը կորցնելու վախի ;) բայց փորձում եմ մտածել , որ միամիտ էր , չէ ՞:
Չգտա էս մասին կանոնադրության մեջ:( Կտաք հղում, եթե կարելի է?
http://www.akumb.am/showthread.php?t=15469 Խնդրեմ ,չնայած արդեն վերևում տեղադրել էի ;)
Ինչևէ, նորից իմ շնոհակալությունը ձեզ :)
FutureMan, շնորհակալություն հիշեցման համար:
Այդ կանոնները մշակվել են «Քաղաքականություն» բաժնի խիստ լարված ժամանակ, երբ անհրաժեշտ էր որոշակի քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար: Մշակվել բառը չափազանցված է, որովհետև ժամանակի սղության պատճառով որոշակի կետեր գրել ու գնացել էի զորամաս. այն ժամանակ զինծառայող էի: Ներկայումս «Քաղաքականություն» բաժնի կանոնները վերամշակման և հստակեցման կարիք ունեն, ինչպես նաև կարիք կա քաղաքականություն բաժնում որոշակի խստություն մտցնելու՝ այդ թվում (գիտեմ Ձեր գրառման իրական դրդապատճառը) իմ նկատմամբ:
«Պատմվածք վերևինիս մասին» թեման Ստեղծագործողի անկյուն–ից տեղափոխվել է Ժամանց։ Ինչու՞։ Չէ՞ որ գրածը ի վերջո պատմվածք է, մարդիկ ստեղծագործում են։
Կա, չկա, էդ թեման ինքնիրեն է տեղը փոխել։ :)
Ուլուանա
07.09.2008, 02:46
«Պատմվածք վերևինիս մասին» թեման Ստեղծագործողի անկյուն–ից տեղափոխվել է Ժամանց։ Ինչու՞։ Չէ՞ որ գրածը ի վերջո պատմվածք է, մարդիկ ստեղծագործում են։
Ներողություն եմ խնդրում ուշ պատասխանելու համար. թեման աչքիցս վրիպել էր։
Թեման ես եմ տեղափոխել «Ժամանց» բաժին, քանի որ իր ձևաչափով ու բնույթով հենց ժամանցային է, ինչպես նաև «Չափածո զրույց» թեման, որը նույնպես ստեղծագործական է, բայց միևնույն ժամանակ՝ ժամանցային։ Ընդհանրապես նմանատիպ թեմաները, որոնցում յուրաքանչյուր գրառում հիմնված է իր «վերևի» գրառման վրա, որպես կանոն, «Ժամանցում» են լինում։ Ի դեպ, «Ժամանցում» էլի կան այդպիսի թեմաներ, որոնք ստեղծագործական են, բայց նույն՝ «վերևի» սկզբունքով են։ Բացի դրանից, որևէ թեմայի՝ «Ստեղծագործողի անկյունում» լինելն ինքնին ենթադրում է, որ պետք է նաև հնարավորություն լինի քննարկելու և կարծիք հայտնելու ներկայացված ստեղծագործության մասին, իսկ վերը նշված թեմաներում, այդ թվում՝ «Պատմվածք իմ վերևինի մասին» թեմայում, նման հնարավորություն և ակնկալիք չկա։
Եթե ադմինիստրատորները համարում են, որ սխալ որոշում եմ ընդունել, թող թեման հետ տեղափոխեն «Ստեղծագործողի անկյուն»։
Շնորհակալություն պատասխանի համար։ :)
FutureMan
10.09.2008, 15:31
(սմայլիկ) Ստացել եմ նկատողություն, սմայլիկների չարաշահելու համար , գրառմանս մեջ ունեմ ընդհամենը մեկ սմայլիկ, Խնդրում եմ ինձ ասեք քանի սմայլիկ կարող եմ տեղադրել մեկ գրառման մեջ, կես՞ թե մեկ քառորդ սմայլիկ (սմայլիկ)
ՀԳ չնայած կարող եմ ուղղակի գրել (սմայլիկ), հուսով եմ սա խաղտում չի ՞ (սմայլիկ):
Ուրվական
10.09.2008, 15:43

Սա Ձեր օրիգինալ գրառումը՝
:D:D:D:D:D:D:D Լավն էր
Comedy Club, Nasha Russia rulezzz !
Դուք ստացել եք նկատողություն, ավելի ճիշտ՝ զգուշացում, հենց այս գրառման համար: Երևի չէիք հիշում, հա՞, որ 7 հատ իրար հետևից սմայլիկ էիք դրել:
Իսկ ահա խմբագրված գրառումը.
:D Լավն էր
Comedy Club, Nasha Russia rulezzz !
Սմայլիկների մասով, ու ընդհանրապես, ծանոթացե՛ք ակումբի կանոնադրությանը: Երեքից ավելի կրկնվող, իրար հետևից շարունակվող սմայլիկների դեպքում գրառումները խմբագրվելու են, իսկ հեղինակները ստանալու են համապատասխան զգուշացումներ:
Բարի ժամանց:
FutureMan
10.09.2008, 16:50
ԿՈՄՈՒՆԻԶՄ ՋԱՆ ՜ :
Բավականին ազատ ֆորում է , կանոններն էլ այդքան խիստ չեն, սմայլիկ՞ ինչ սմայլիկ՞, էլ չեմ դնի, ոչ մի հատ : Օրենքը ես հարգում եմ , մտել եմ ձեր ֆորում, ուրեմն պիտի հլու հնազանդ ենթարկվեմ Ձեր օրենքներին, կմտնեմ XXXX ֆորումը, կենթարկվեմ իրենց օրենքներին :
Գնացի կարդալու կանոնադրությունը ավելի ուշադիր , իսկ մինչ այդ կաշխատեմ չմտնել ֆորում, թե չէ միամիտ կարողա տառասխալ անեմ ու պարզվի , որ դա ավելի կոպիտ խախտում էր, որին ներում բեկում չկա:
Բարի ժամանց եմ մաղթում բոլորին, կտեսնվենք մի քանի օրից ( այստեղ պետք է լիներ Ժպտացող Սմայլիկ):
Մի այսպիսի հարց` ինձ համար ճշտելու նպատակով: Նախ ասեմ, որ գիտեմ ֆորումի կանոնները` ոչ նորմատիվ արտահայտությունների մասին: Հիմա բուն հարցը. եթե ես ցիտում եմ որեւէ գրողի ստեղծագործություն, որն իր մեջ պարունակում է ոչ նորմատիվ արտահայտություններ, ասենք օրինակ` Վիոլետ Գրիգորյանին, ես Ակումբի օրենք խախտում եմ? Այս հարցի պատասխանից հետո մի հարց էլ ունեմ:)

Ցիտում եմ ակումբի կանոնադրությունը.
2.1.2. Չի թույլատրվում գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, ստորագրությունում, հատուկ կարգավիճակում և այլուր օգտագործել հայհոյանքներ: Այս կետը կարող է խախտվել միայն բացառիկ դեպքերում, երբ նման բառերի օգտագործումից է կախված գրառման իմաստը: Այդպիսի գրառումների բացառիկությունը որոշում են ակումբի ղեկավարները, դրանց արդյունքում գրառման հեղինակները կարող են դիտողություններ ստանալ, դիտողությունների հիման վրա անհրաժեշտության դեպքում ակումբից հեռացվել: Այդպիսի գրառումներից առաջ պարտադիր պետք է առկա լինի «Պարունակում է անպարկեշտ բառեր կամ արտահայտություններ» նախադասությունը:
Կոնկրետ Վիոլետի և Ինքնագրի թեմաներին չեմ հասցրել ծանոթանալ, բայց կռահում եմ այնտեղ ինչ կկատարվի: Հաշվի առնելով որ այդ «նյութերն» էլ ունեն ակումբում քննարկման իրավունք, առաջին գրառումը պետք է կամ պարունակի ինֆորմացիա այն մասին, որ այս թեմայում կա նման բառապաշար, կամ էլ թեմաները պիտի ջնջվեն:
Ցիտում եմ ակումբի կանոնադրությունը.
Կոնկրետ Վիոլետի և Ինքնագրի թեմաներին չեմ հասցրել ծանոթանալ, բայց կռահում եմ այնտեղ ինչ կկատարվի: Հաշվի առնելով որ այդ «նյութերն» էլ ունեն ակումբում քննարկման իրավունք, առաջին գրառումը պետք է կամ պարունակի ինֆորմացիա այն մասին, որ այս թեմայում կա նման բառապաշար, կամ էլ թեմաները պիտի ջնջվեն:
Շնորհակալ եմ, այլեւս հարց չունեմ:)
Ջուզեպե Բալզամո
15.09.2008, 03:26
"Մազի շամպունի" լուրջ թեմայում անլուրջ գրառում եմ արել, որը արդարացիորեն ջնջվել է: Ինչևէ, հասցրել եմ այդ անլուրջ գրառման համար դրական վարկանիշ ստանալ: Խնդրում եմ հեռացնել այդ անարդարորեն ստացած վարկանիշը, իմ արադար վարկանիշների ցուցակից: :8
Հ.Գ. Գրեցի, հետո նոր ստուգեցի, վարկանիշն արդեն հեռացրել էին: Կեցցե Ակումբի ադմինիստրացիան, ամենաարդար ադմինիստրացիան վիրտուալում … :hands
Մի հատ էլ Հ.Գ. Մի հատ էլ փոխհատուցում են արել, ազնվության համար :) Ադմիններ ջան, դուք Ամերիկյան արդարադատության համակարգից լավ եք աշխատում :love
Մի հատ էլ Հ.Գ. Մի հատ էլ փոխհատուցում են արել, ազնվության համար :) Ադմիններ ջան, դուք Ամերիկյան արդարադատության համակարգից լավ եք աշխատում :love
մի րոպե… էդ արդեն շատ եղավ :))
փոխհատուցումը ադմինի կողմից չէր ;)

Շնորհակալություն գովասանքի համար :love
Մենք դրա համար ենք աշախտում :pioneer
Ջուզեպե Բալզամո
15.09.2008, 03:54
մի րոպե… էդ արդեն շատ եղավ :))
փոխհատուցումը ադմինի կողմից չէր ;)
Կներես: Էսօր էնքան էլ պարապ չեմ, ջնջել գրելու ընթացքին չկարողացա ճիշտ հետևել: :oy ( ես էլ գիտեի աշխարհում դեռ արդարություն կա :P )
Եվ այնուամենայնիվ, թեև հարց չկա ձևակերպված, բայց ես կփորձեմ Juzeppe Balzammo-ի թեմայից դուրս գրառումից (քանի որ այս թեման նախատեսված է հարցերի համար, իսկ գրառումը յուրատիպ բողոքի ձև էր, որի տեղն այլ թեմա է) պեղել հարցեր և պատասխանել դրանց:
Ուրեմն հարց առաջին. Ինչու՞ են ջնջվել գրառումները:
Պատասխան. Թեմայի հեղինակն այդ թեմայում ակնկալում էր, որ յուրաքանչյուր մասնակից կգրի իր օգտագործած շամպունն ու օգտագործման պահանջը: Հաշվի առնելով թեմայի բաժինը, այնտեղ կարող են նաև հետաքրքիր տեղեկություններ հայտնվել մազերի խնամքի, շամպունների տեսակների օգտակարության մասին և երբևէ մյուս օգտագործողները (տվյալ դեպքում Juzeppe Balzammo-ն) չեն որոշում այդ թեմայի լրջության աստիճանը: Մինչդեռ առկա բոլոր գրառումները ունեին ծաղրական բնույթ և թեման շեղում էին ժամանցային ուղղությամբ, վերածելով յուրօրինակ զրուցարանի: Արդարության դեպքում, քանի որ այդ տենդենցը մտցնող Juzeppe Balzammo-ն էր, նրան պիտի հասներ տուգանային միավոր այդ գրառման համար, ինչը որոշվեց որ պետք չէ անել:
Հարց երկրորդ. Ինչու՞ ջնջվեց վարկանիշը
Պատասխան. Ջնջված գրառումներին տրված վարկանիշներն ու դրանց բովանդակությունները ջնջվում են ավտոմատ, դա ադմինիստրատիվ լիազորություններից դուրս է: Սակայն պահպանվում է այդ վարկանիշից ստացված միավորները՝ մինչև հատուկ ծրագրի աշխատեցում, որը կատարում է վարկանիշների վերահաշվարկ ու այդպիսի ջնջված վարկանիշների միավորները հանում ընդհանուր վարկանիշներից: Այդ ծրագիրը աշխատեցվում է ուշ-ուշ:
Հարց երրորդ. Բա հետո՞
Պատասխան. Արդարության դեպքում տուգանային միավոր պետք է տրվեր Juzeppe Balzammo-ի նաև այս՝ թեմայից դուրս գրառմանը, բայց քանի որ ակումբի ադմինիստրացիան անարդար է, չի տալիս, փոխարենը պեղում է այդ գրառման մեջից հարցեր ու պատասխանում:
Շնորհակալություն ուշադրության համար: Հաջորդ թեմայից դուրս գրառումները կջնջվեն, հեղինակները կստանան տուգանային միավորներ:
Մոդերատորական. Թեմայից դուրս վերջին երեք գրառումները ջնջվել են և քանի որ այսօր չափազանց անարդար եմ, նորից առանց տուգանային միավորների, առավել ևս առանց տուգանային առաջարկված գումարների: Պարզապես հիշեցնեմ, որ թեման նախատեսված է ադմինիստրացիային հարցեր տալու, այլ ոչ թե առաջարկություններ անելու համար, և առավել ևս ոչ թեմայից դուրս գրառումներ անելու, զրուցելու համար:
Մոդերատորական. Քանի որ այսօր անարդար եմ, իսկ այս գրառման մեջ ադմինիստրացիային հարց այնուամենայնիվ կար (թռնելու մասին), գրառումը ջնջվում է տուգանային միավորի տվումից հետո:
Morpheus_NS
20.09.2008, 19:39
Չի՞ կարելի արդյոք այնպես անել, որ գրառումների տակը գրառման ամսաթիվը եւ ժամը գրվի, թե չէ օրինակ գրվում է, որ այսօր այսինչ բանը տեղի կունենա, ու չես հասկանում, թե այդ այսօրը երեկ էր, թե մի տարի առաջ:
Այսօր-ը միայն օրացույցով այսօրվա հարմար է: Այն մեկ օրից ավտոմատ կերպով դառնում է Երեկ, ապա՝ արդեն նշվում է ամսաթվով ու ժամով, օրինակ՝ 20.09.2008, 20:44:
Հ.Գ. Ես ադմինիստրացիա չեմ: Ներող :)
Morpheus_NS
20.09.2008, 20:06
Այսօր-ը միայն օրացույցով այսօրվա հարմար է: Այն մեկ օրից ավտոմատ կերպով դառնում է Երեկ, ապա՝ արդեն նշվում է ամսաթվով ու ժամով, օրինակ՝ 20.09.2008, 20:44:
Հ.Գ. Ես ադմինիստրացիա չեմ: Ներող :)
Հիմա եթե ես գրեմ այսպիսի նախադասություն «Այսօր բոլորին հրավիրում եմ ծննունդի», վաղը այդ նախադասությունը կդառնա՞ «Երեկ Մորֆիուսը բոլորին հրավիրում էր ծնունդի»::D
Հիմա եթե ես գրեմ այսպիսի նախադասություն «Այսօր բոլորին հրավիրում եմ ծննունդի», վաղը այդ նախադասությունը կդառնա՞ «Երեկ Մորֆիուսը բոլորին հրավիրում էր ծնունդի»::D
Չէ, ընգեր, Հայկօն սխալ ընկալեց հարցդ. Մականվան վերևը նայի, պանելի վրա գրվում ա:) ինքը դրա մասին էր ասում:)
Չի՞ կարելի արդյոք այնպես անել, որ գրառումների տակը գրառման ամսաթիվը եւ ժամը գրվի, թե չէ օրինակ գրվում է, որ այսօր այսինչ բանը տեղի կունենա, ու չես հասկանում, թե այդ այսօրը երեկ էր, թե մի տարի առաջ:
Գրառումների վերևն է գրվում :)
Չի՞ կարելի արդյոք այնպես անել, որ գրառումների տակը գրառման ամսաթիվը եւ ժամը գրվի, թե չէ օրինակ գրվում է, որ այսօր այսինչ բանը տեղի կունենա, ու չես հասկանում, թե այդ այսօրը երեկ էր, թե մի տարի առաջ:
Ես երևի թե չհասկացա, թե հարցն ինչի՞ մասին է: Խնդրում եմ ավելի կոնկրետ օրինակ: Եթե խոսքը գնում է համակարգի կողմից գրառմանը ավելացող ամսաթվի մասին, ապա դա դինամիկ է, և գրառման կատարած օրը, ինչպես նշեց Հայկօն, ցույց է տալիս «այսօր», հաջորդ օրը՝ «երեկ», իսկ ավելի ուշ՝ պարզապես ամսաթիվը:
Եթե խոսքը գրառումներում գրառումների հեղինակների կողմից գրվածի այսօրի մասին է, ապա դա մեր իրավասությունից դուրս է, սակայն գրառումն ընթերցողը կարող նայել համակարգի կողմից գրառմանն ավելացված դինամիկ ամսաթվին ու հասկանա, թե այսօրն ինչին է վերաբերվում:
Morpheus_NS
21.09.2008, 01:46
Գրառումների վերևն է գրվում :)
Էսքան ժամանակ չէի տեսել, շատ շնորհակալ եմ:
Ես երևի թե չհասկացա, թե հարցն ինչի՞ մասին է: Խնդրում եմ ավելի կոնկրետ օրինակ: Եթե խոսքը գնում է համակարգի կողմից գրառմանը ավելացող ամսաթվի մասին, ապա դա դինամիկ է, և գրառման կատարած օրը, ինչպես նշեց Հայկօն, ցույց է տալիս «այսօր», հաջորդ օրը՝ «երեկ», իսկ ավելի ուշ՝ պարզապես ամսաթիվը:
Եթե խոսքը գրառումներում գրառումների հեղինակների կողմից գրվածի այսօրի մասին է, ապա դա մեր իրավասությունից դուրս է, սակայն գրառումն ընթերցողը կարող նայել համակարգի կողմից գրառմանն ավելացված դինամիկ ամսաթվին ու հասկանա, թե այսօրն ինչին է վերաբերվում:
Chuk ջան, ամեն ինչ արդեն պարզ է:
Ակումբում անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը որքանո"վ է թափանցիկ:
Ակումբում անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը որքանո"վ է թափանցիկ:
Թափանցիկ չի:
Թափանցիկ չի:
Ու"մ հետա պետք լավ լինել:
Ու"մ հետա պետք լավ լինել:
Փորձիր խախտում անել, պատիժների կիրառումը քո վրա թափանցիկ կտեսնես:
Փորձիր խախտում անել, պատիժների կիրառումը քո վրա թափանցիկ կտեսնես:
Իսկ եթե բոլորը բոլորի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցները տեսնեն լավ չի" լինի:
Հ. Գ. Առաջարկությունս Լուրջ եմ ասում:
Իսկ եթե բոլորը բոլորի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցները տեսնեն լավ չի" լինի:
Հ. Գ. Առաջարկությունս Լուրջ եմ ասում:
Ես կարո՞ղ եմ որպես ֆորումի պատվավոր անդամ կարծիքս հայտնեմ. դեմ եմ, Ազատ ջան, կռվի բուն ա ընգեր, պետք չի;)
Իսկ եթե բոլորը բոլորի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցները տեսնեն լավ չի" լինի:
Հ. Գ. Առաջարկությունս Լուրջ եմ ասում:
ՈՉ :)
Ես կարո՞ղ եմ որպես ֆորումի պատվավոր անդամ կարծիքս հայտնեմ. դեմ եմ, Ազատ ջան, կռվի բուն ա ընգեր, պետք չի;)
Դուք գիտեք, ինձ համար մեկա, ես շատ ակտիվ չեմ և հիմա էլ վատ չեմ զգում: Պարզապես որակի կառավարման համար իմ առաջարկը հայտնի գործիք է: Այն նպաստում է արդար, անաչառ և դեմոկրատիկ որոշումների կայացմանը և կտրուկ նվազեցնում է կամայականությունները: Այն կմեծացնի ակումբի նկատմամբ վստահությունը նոր անդամների մոտ և կնպաստի ակումբի առավել ակտիվացմանը (իհարկե, եթե նման նպատակ դրված է ակումբի առաջ):
Կռիվ, վստահ եմ, որ չի լինի, կռիվ կլինի, եթե ադմինները խախտեն սահմանված կանոնները և կիրառեն երկակի ստանդարտներ:
ՈՉ :)
Կարող եմ այլ բան առաջարկել, օրինակ մեկին նշանակել շերիֆ և վերջ, ինչ կուզի թող անի :)
Կարող եմ այլ բան առաջարկել, օրինակ մեկին նշանակել շերիֆ և վերջ, ինչ կուզի թող անի :)
Ակումբի կառավարման մոդելը բավական հաջողված է, թեև կան նաև դժգոհողներ: Բայց կառավարման մոդելը փոխելու ոչ անհրաժեշտություն, ոչ էլ օբյեկտիվ պատճառ այսօրվա դրությամբ գոյություն չունի:
Շնորհակալություն առաջարկությունների ու սրտացավության համար:

Եթե դեմ չեք, մի օր երևի կգամ, ակումբի նպատակների և հիմնադիրների հետ ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով: Բայց ես մի բան գիտեմ, որ օրինակ բիզնեսը ստոր բնավորություն ունի, եթե անընդհատ ռեֆորմներ չես անում, մի գեղեցիկ առավոտ կտեսնես, որ այն միանգամից չքացել է (մեզանից հեռու):
Առաջարկում եմ ստեղծել դատարան՝ երդվյալ ատենակալներով: Կարելի է նաեւ բացել փատաբանի հաստիք եւ մեղադրողի՝ դատախազի…

Կա թեմա, որտեղ կարող ես իմանալ ակումբի հանդիպումների օրը, ժամը և տեղը: Միշտ կարող ես միանալ այդ հանդիպմանը: Ինչ վերաբերվում է ակումբի նպատակներին, ապա ես չեմ կարող խոստանալ որ համապատասխան քննարկում քո հետ կլինի: Ակումբի գլխավոր նպատակը եղել է հայերեն քննարկումների հնարավորություն տալը, մարդկանց մեջ հավատ մտցնելը որ դա հնարավոր է, ինչը արվել ու շարունակում է արվել: Ինչ վերաբերվում է ակումբի կառավարման մոդելին, ապա դա, հազար ներողություն, քո հետ քննարկելու խնդիր չի և չի քննարկվի: Սակայն կասեմ, որ այն բավական ճկուն է և եթե մի օր ակումբը չքանա, ապա դա չի լինի կառավարման մոդելի պատճառով:
Առաջարկում եմ ստեղծել դատարան՝ երդվյալ ատենակալներով: Կարելի է նաեւ բացել փատաբանի հաստիք եւ մեղադրողի՝ դատախազի…
Այս հարցը ժամանակին քննարկվել է, որոշվել է դա չանել: Շնորհակալություն:
Կա թեմա, որտեղ կարող ես իմանալ ակումբի հանդիպումների օրը, ժամը և տեղը: Միշտ կարող ես միանալ այդ հանդիպմանը: Ինչ վերաբերվում է ակումբի նպատակներին, ապա ես չեմ կարող խոստանալ որ համապատասխան քննարկում քո հետ կլինի: Ակումբի գլխավոր նպատակը եղել է հայերեն քննարկումների հնարավորություն տալը, մարդկանց մեջ հավատ մտցնելը որ դա հնարավոր է, ինչը արվել ու շարունակում է արվել: Ինչ վերաբերվում է ակումբի կառավարման մոդելին, ապա դա, հազար ներողություն, քո հետ քննարկելու խնդիր չի և չի քննարկվի: Սակայն կասեմ, որ այն բավական ճկուն է և եթե մի օր ակումբը չքանա, ապա դա չի լինի կառավարման մոդելի պատճառով:
Այս հարցը ժամանակին քննարկվել է, որոշվել է դա չանել: Շնորհակալություն:
Դե դու ամեն օր լուրջ մարդկանց ես տեսնում, Լ. Իշտոյանին ես տեսնում.... ես ո"վ եմ ինձ հետ հարց քննարկես :)
Լուրջ, եթե ակումբում ամեն ինչ արդեն որոշված է, կամ մի մարդ գիտի ինչա պետք, այս առաջարկությունների և հարցումների հնարավորությունը ինչու" է տրվել: Թե" հայկական (ՀՀՇ-ական) դեմոկրատիա ենք խաղում:
Մոդերատորական. Թեմայից դուրս 5 գրառումները ջնջվել են:
Դե դու ամեն օր լուրջ մարդկանց ես տեսնում, Լ. Իշտոյանին ես տեսնում.... ես ո"վ եմ ինձ հետ հարց քննարկես :)
Լուրջ, եթե ակումբում ամեն ինչ արդեն որոշված է, կամ մի մարդ գիտի ինչա պետք, այս առաջարկությունների և հարցումների հնարավորությունը ինչու" է տրվել: Թե" հայկական (ՀՀՇ-ական) դեմոկրատիա ենք խաղում:
Պրովոկացիան, ինչպես տեսնում եմ, քո սիրելի գործիքն է, ինչպես նաև տարբեր պիտակումներով ընթերցողի որոշակի հատվածի մոտ կարծիք ստեղծելն է քո գործիքներից մեկը:
Թեման նախատեսված է հարցեր տալու, ոչ թե առաջարկներ անելու համար: Սկսենք այդտեղից: Այսինքն թեև բաժինը նախատեսում է առաջարկների ընդունում, բայց կոնկրետ այս թեման դա չի նախատեսում: Ու չնայած դրան քո առաջարկները լսվեցին, համապատասխան պատասխանը տրվեց:
Յուրաքանչյուր ակումբցի ազատ է առաջարկներ անելու, և դրանք կքննարկվեն, շատերն ի կատար կածվեն. այդպես եղել է միշտ: Սակայն առաջարկ անել դեռ չի նշանակում, որ այն անպայման պիտի ընդունվի:
Այդպիսի առաջարկների համար նախատեսված է այս բաժինը, որը երբևէ չի ենթադրում որ ես կամ ակումբի ղեկավար կազմից մեկ ուրիշը պետք է քո հետ քննարկի կառավարման կարգը: Դու անշուշտ կարող ես քո առաջարկն անել, սակայն ես իրավասու եմ այն մերժել առանց հիմնավորելու մերժման պատճառը. հուսով եմ այսքանը գիտակցում ես:
Ակումբի կառավարման մոդելը մշտական քննարկման առարկա է որոշակի մարդկանց հետ: Միաժամանակ լսվում են կողքից բոլորի առաջարկները, առանց նրանց դարձնելու քննարկող կողմ: Ավելի կոնկրետ քո պարագայում կարող եմ ասել, որ ճիշտ է ես ամեն օր Իշտոյանին չեմ տեսնում, սակայն քո հետ քննարկում անցկացնելն այս հարցով ինձ պարզապես չի հետաքրքրում: Միաժամանակ բազում ակումբցիների հետ կարող է հետաքրքրել: Հուսով եմ պարզ եմ արտահայտվում ու հուսով եմ որ չես փորձի այս գրածումս վիրավորական նոտաներ գտնել. դա բացակայում է, սա ընդամենը տեսակետի հստակ շարադրում է:

Դժվար թե նման ստից բաներից վիրավորվեմ, մի նեղսրտվի :) Ես ակումբի հետ կապված որևէ ամբիցիա կամ ինքնակայացման ձգտում չունեմ, որևէ միսսիա չեմ իրականացնում, հուսով եմ ասածս կասկածի տեղիք չի տա: Ամեն ինչ ընդունում եմ այնպես, ինչպես կա, հասկանում եմ, որ ոչ մի բան իմ գործը չի: Հուսով եմ, որ դու էլ ես հասկանում, որ ես այնքան էլ պրիմիտիվ չեմ և որոշ բաներ հասկանում, այնուամենայնիվ մի քիչ դեմոկրատ և հանդուրժող լինելը չի վիրավորի շատերին: Եթե որևէ public կառույց ես ստեղծում, այդ «խաղը» ստիպված ես խաղալ:
Ես սա հանդիսատեսի համար չեմ գրում, կարդալուց հետո ջնջի:
Ինչպե՞ս է ստացվում, որ որոշ անդամների անվան տակ հավես ու ծիծաղելի «պաշտոններ» էն գրված, ընդ որում անկրկնելի, այսինքն ավտոմատիկ կերպով չեն կոչվում՝ գրառումների քանակից կախված:
Իսկ մյուսներինը՝ ձանձրալի «մշտական անդամ» կամ տենց մի բան...:(

Ահա այս էջում (http://www.akumb.am/profile.php?do=editprofile) փոխիր «հատուկ կարգավիճակ» դաշտը: Հասանելի է բոլոր գրանցված անդամների համար :)
Ուռաաահ
բայգ չգիտեմ ինչ: Գոնե տեղն իմացա:)
VisTolog
23.09.2008, 20:19
փաստորեն 17 տարեկանը կարող է անդամակցել Մեծահասակների խմբին, որոնք վարում են ինտիմ քննարկումներ. :think
ճի՞շտ եմ.
փաստորեն 17 տարեկանը կարող է անդամակցել Մեծահասակների խմբին, որոնք վարում են ինտիմ քննարկումներ. :think
ճի՞շտ եմ.
Նայած 17 տարեկան:
Ուրվական
24.09.2008, 17:51
Մի հարց. ինչպե՞ս անել, որ հայտարաությունը մեկ անգամ կարդալուց հետո այն ցույց տա որոնում կատարելուց, այլ ոչ թե կորի ընդհանրապես, այսինքն՝ մինչև ավարտի ժամանակը մնա ակտիվ:
Մի հարց. ինչպե՞ս անել, որ հայտարաությունը մեկ անգամ կարդալուց հետո այն ցույց տա որոնում կատարելուց, այլ ոչ թե կորի ընդհանրապես, այսինքն՝ մինչև ավարտի ժամանակը մնա ակտիվ:
Գոռ ջան, հարցի համար սխալ բաժին ես ընտրել ;)
Ինչևէ, նոր գրառումների ցուցակում հայտարարությունը ցույց է տրվում մինչև մի անգամ ընթերցումը ու դա ճիշտ է:
Հետագայում հայտարարությունն ակտիվ է լինում այն բաժնում, որտեղ բացվել է: Հենց այդպես էլ պետք է լինի:
Ամեն անգամ նոր գրառումներ որոնելիս հայտարարությունը չպետք է հայտնվի բոլոր ֆորումցիներին՝ շատերին նյարդայնացնելով ;)
Morpheus_NS
25.09.2008, 12:27
Նամակներս չեմ կարողանում կարդալ, երբ ուզում եմ մտնել նամակների էջը, բերում է մի պատուհան, որտեղ մականուն ու ծածկագիր է ուզում. մուտքագրելուց հետո էլի նույն պատուհանն է բացում: Ո՞նց լուծեմ այս պրոբլեմը:
Ինձ հետաքրքիր է, թե ինչո՞ւ «Անկապ օրագրում» չի կարելի է քննարկել գրառումները, եթե Ակումբի բոլոր անհատական օրագրերում դա թույլատրելի է։
impression
28.09.2008, 21:41
Ինձ հետաքրքիր է, թե ինչո՞ւ «Անկապ օրագրում» չի կարելի է քննարկել գրառումները, եթե Ակումբի բոլոր անհատական օրագրերում դա թույլատրելի է։
Ես երբ բացում էի անկապ օրագիրը, օֆֆտոպներից խուսափելու համար էդպիսի պայման դրեցի: Բայց եթե գտնում եք, որ քննարկումները պարտադիր են, ես դեմ չեմ, ինձ համար միևնույն է:
Ինձ հետաքրքիր է, թե ինչո՞ւ «Անկապ օրագրում» չի կարելի է քննարկել գրառումները, եթե Ակումբի բոլոր անհատական օրագրերում դա թույլատրելի է։
Նախապես ֆորմատն այդպիսին է եղել, ինչի արդյունքում ըստ իս ակումբի լավագույն թեմաներից մեկն է դարձել: Թույլատրելու դեպքում մեկնաբանությունները ավելի շատ են լինելու, քան իրենք՝ օրագրային գրառումները, շատ կարճ ժամանակում դառնալու է օֆտոպային անկապ մի բան:
Ակումբում, էժան գներով, վեբ դիզայնի վերաբերյալ թեմա եմ ուզում բացել, կասեք որտեղ կարամ բացեմ // որ հետո նկատողություն չստանամ//:
Ակումբում, էժան գներով, վեբ դիզայնի վերաբերյալ թեմա եմ ուզում բացել, կասեք որտեղ կարամ բացեմ // որ հետո նկատողություն չստանամ//:
Վեբ ձևավորում (http://www.akumb.am/forumdisplay.php?f=19)
Մոդերատորական. Քանի որ թեման նախատեսված է կոնկրետ ակումբցիների վերաբերյալ առաջին տպավորությունները գրելու համար, իսկ ընդհանրական գրված գրառումը դարձավ բուռն ու շարունակական թեմայից դուրս քննարկման առարկա, թեմայի վերջին 27 գրառումները ջնջվել են:
Հասկանում եմ, Չուկ ջան, բիրիք ջնջելը հեշտ ա ու քիչ ժամանակ ա պահանջում, բայց պետք չէր այդքան դաժան գտնվել. ես գրառում ունեի, որը վերաբերում էր իմ` Moon-ից ստացած առաջին տպավորությանը, իսկ դու ջնջել ես, վարկանիշ էլ էի ստացել, դա էլ ա ջնջվել, հիմա կասես` միավորը մեկա մնացել ա, այ ախպեր, միավորը ջնջվեր, ձեն չէի հանի, գրառումս ու գրառմանս մեկնաբանությունն ա ջնջվել:

Կուկ, կարդում ենք համապատասխան թեմայի առաջին գրառումը.
առաջարկում եմ այստեղ պատմենք մեր այն տպվորությունների մասին,որոնք ունեցել ենք, երբ իրար առաջին անգամ տեսանք: Ու թե հետո, երբ ավելի լավ ճանաչեցինք մեկս մյուսիս, ինչ փոխվեց:
Քո գրածից պարզ էր, որ դու Moon-ին չես տեսել, այնպես որ այնտեղ պարզապես չկար թեմային համապատասխանող գրառում:
Կուկ, կարդում ենք համապատասխան թեմայի առաջին գրառումը.
Քո գրածից պարզ էր, որ դու Moon-ին չես տեսել, այնպես որ այնտեղ պարզապես չկար թեմային համապատասխանող գրառում:
Չուկ, կներես, բայց լուրջ եմ ասում` ծիծաղս եկավ: Քանի գնում, ավելի եմ համոզվում, որ թեմայի առաջին գրառումներն ավելի հաճախ հանդիսանում են ոչ թե թեմայի իմաստն ու նպատակը, օգտագործելու ձևը հուշող, այլ ջնջվող գրառումների համար տվյալ անդամի «բերանը փակելու» գործիք: Մինչ այս գրառմանս պատասխանելը խորհուրդ կտամ «կես հայացք» գցել այդ թեմայի գրառումներին, և դրանից հետո որոշել, արդյո՞ք այդ` առաջին գրառման մեջ նշված տեսնելու շատ կարևոր հանգամանքը մի՞շտ է պահպանվել. ոչ միայն չի պահպանվել, այլ թեման հիմնականում վերածվել է խոսակցությունների, էմոցիաներ արտահայտելու և այլ` թեմայից դուրս գրառումների շտեմարանի: Եվ այսքանից հետո իմ այն գրառումը, որում ես ներկայացրել էի իմ տպավորությունը մի անդամի մասին, ինչ է թե ես նրան իրականում չեմ տեսել, համարվել է թեմայից դուրս: Լավ ա:good բիրիքը միշտ ձեռ ա տալիս:) գրեթե միշտ;)