PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր ադմինիստրացիային

Էջեր : 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 [12]

Յոհաննես
12.06.2019, 23:52
Լիլիումը ակումբի ամենասիրուն աղջիկը չէ՞ր

Varzor
12.06.2019, 23:55
Լիլիումը ակումբի ամենասիրուն աղջիկը չէ՞ր

Էս էլ ա ադմինիստրացիային ուղղված հարց?

Chuk
13.06.2019, 00:11
Լիլիումը ակումբի ամենասիրուն աղջիկը չէ՞ր

Ադմինիստրացիան նույն կերպ է վերաբերվում բոլոր ակումբցիներ, հարգելի Յոհհաննես, առանց հաշվի առնելու արտաքին գեղեցկությունը, սեռային ու ռասսայական պատկանելիությունը, կրոնական ու քաղաքական հայացքները, այլ հանգամանքներ:

Lion
14.06.2019, 14:22
Բայց ինչի՞, ինչո՞ւ են ՌԴ-ում տենց անում...

Varzor
14.06.2019, 18:38
Բայց ինչի՞, ինչո՞ւ են ՌԴ-ում տենց անում...
Էս էլ ա հարց ադմնիստրացիայի՞ն։

ivy
21.09.2019, 10:36
Կներեք իհարկե, բայց մեկը ինձ կբացատրի՞, թե ինչու էր անհրաժեշտ արգելափակել varo987-ին։

Համաձայն չեմ արգելափակման հետ, ինչքան էլ որ իր գրածները ներվայնացնող կարող էին լինել ու ինչքան էլ որ ռիփորթվում էին։

Տրիբուն
21.09.2019, 11:57

Բողոքողն ու ռիփորթողը ես եմ եղել…

Այվի ջան, ուրեմն լիքը մարդու համար նյարդայնացնող են իմ գրառումների մեծ մասը, Չուկի Ամուլսարի գրառումները, Բյուրի Նիկոլին չմոյացնելը ամեն առիթով, Լիոնի Ապոպը իրա տիեզերակայանով, վերջապես Չամիչի կարմիր խնձորները ու հնարավոր ա Վիշապի սիլիկոնային ծիծիկները ․․․․

Բայց էտ մարդը (կամ մարդիկ) ջհանդամ, որ զբաղված էին ակնհայտ ապատեղեկատվություն տարածելով՝ առանց որևէ քննարկման մեջ մտնելու, վերջում էլ բանը հասցրեցին նրան, որ եթե Նիկոլը (երկրի բարձրագույն իշխանությունը) կոռուպցիայի դեմ պայքարը չդադարեցնի, ապա գլխին ՍՎԴ-ով (СВД - снайперская винтовка Драгунова) ծակ են բացելու։ Էս արդեն ահաբեկչության քարոզ ա, պետական դավաճանություն ա, ազգային անվտանգության սպառնալիք ա։ Ստեղ արգելափակելը քիչ ա, Չուկը պիտի նաև ԱԱԾ-ին տեղեկացներ, չգիտեմ ոնց բռնեն էտ համբալին, ու ասեն, դե արի պատմի, անասուն։

ivy
21.09.2019, 12:05
Բողոքողն ու ռիփորթողը ես եմ եղել…

Տրիբուն ջան, ես ռիփորթները տեսնում եմ․ մենակ դու չես, բայց դե դա էդքան կարևոր չի։

Այվի ջան, ուրեմն լիքը մարդու համար նյարդայնացնող են իմ գրառումների մեծ մասը, Չուկի Ամուլսարի գրառումները, Բյուրի Նիկոլին չմոյացնելը ամեն առիթով, Լիոնի Ապոպը իրա տիեզերակայանով, վերջապես Չամիչի կարմիր խնձորները ու հնարավոր ա Վիշապի սիլիկոնային ծիծիկները ․․․․

Բայց էտ մարդը (կամ մարդիկ) ջհանդամ, որ զբաղված էին ակնհայտ ապատեղեկատվություն տարածելով՝ առանց որևէ քննարկման մեջ մտնելու, վերջում էլ բանը հասցրեցին նրան, որ եթե Նիկոլը (երկրի բարձրագույն իշխանությունը) կոռուպցիայի դեմ պայքարը չդադարեցնի, ապա գլխին ՍՎԴ-ով (СВД - снайперская винтовка Драгунова) ծակ են բացելու։ Էս արդեն ահաբեկչության քարոզ ա, պետական դավաճանություն ա, ազգային անվտանգության սպառնալիք ա։ Ստեղ արգելափակելը քիչ ա, Չուկը պիտի նաև ԱԱԾ-ին տեղեկացներ, չգիտեմ ոնց բռնեն էտ համբալին, ու ասեն, դե արի պատմի, անասուն։

Լո՞ւրջ սենց մեծ վտանգի մեջ էինք, հա՞։ Ահաբեկչության քարոզ, պետական դավաճանություն, ազգային անվտանգության սպառնալիք․․․
Տրիբուն ջան, Ակումբում էնքան տուֆտոց կա՝ սաղիս կողմից ներդրված, բայց դե Վարոյինը ուրիշ էր, պիտի իր տուֆտոցներով պետության հերն անիծեր, էն ա, կանխեցինք։

Տրիբուն
21.09.2019, 12:25

Ամենշատ տոֆւտողներից մեկն էլ ես եմ, Այվի, հարցը էտ չի։

Բայց նպատակադրված ապատեղեկատվություն երբեք չի տարածվել։ Առանց էն էլ Հայաստանում էս պահին տեղեկատվությունը զիբիլ ա դառել, կարելի ա, գոնե ակնհայտ զիբիլի դեմը ինչ-որ քայլեր ձեռնարկել էն միջավայրում, որտեղ դրանից հնարավորինս խուսափել ենք։

Բայց ես պրոբլեմ չունեմ, եթե մեկը դու գտնում ես, որ սխալ ա արվել, թող վարոյին վերականգնեն, ես էլ իմ կողմից ներողություն խնդրեմ, որ ռիփորթել եմ։

ivy
21.09.2019, 12:47

Տրիբուն ջան, մենք ինչ գիտենք՝ ինքը նպատակադրված ապատեղեկատվություն էր տարածում, թե լավ էլ հավատում էր իր ասածներին:
Ասածս էն ա՝ պետք չի այլակարծության համար մարդ արգելափակել, ինչ տեսք էլ որ ունենա էդ այլակարծությունը:

Chuk
21.09.2019, 13:13
Կներեք իհարկե, բայց մեկը ինձ կբացատրի՞, թե ինչու էր անհրաժեշտ արգելափակել varo987-ին։

Համաձայն չեմ արգելափակման հետ, ինչքան էլ որ իր գրածները ներվայնացնող կարող էին լինել ու ինչքան էլ որ ռիփորթվում էին։
Շարունակական ու համակարգված սադրանքի։ Առանձին վերցված որևէ գրառում արգելափակման պատճառ չէր, ամբողջության մեջ վերլուծելով ու ուսումնասիրելով հասկացա, որ գործ ունենք կազմակերպված ու սառնասիրտ սադրանքի հետ, այլ ոչ թե այլակարծության։ Որոշումը դժվարությամբ եմ ընդունել, բայց որոշման իրավացիությանը չեմ կասկածում։

Varzor
22.09.2019, 22:30

Դու իրական պատճառն ասա ;)
Կարողա էդ արգելափակումն էլ էր սադրանք :)

Յոհաննես
15.11.2019, 16:39
Հեյ :o

Գաղթական
28.11.2019, 16:06
Բա որ թեմայի փակվելու պատճառը նշված լիներ՝ ինչ կայֆ կլիներ..

Chuk
28.11.2019, 16:27
Բա որ թեմայի փակվելու պատճառը նշված լիներ՝ ինչ կայֆ կլիներ..

Նշված է

Յոհաննես
08.03.2020, 18:04
Հարգելի Ադմինիստրացիա,կխնդրեի իմ նիքը դարձնել Խուանիտո

Գաղթական
18.05.2020, 18:25
Մի ժամանակ, ստորագրությունը փոխելիս, տառերի գույնն էլ էր հնարավոր կարգավորել:
Հիմա էդ ֆունկցիան էլ չի ցույց տալիս:

Հնարավոր ա՞ վերականգնել:

Freeman
18.05.2020, 18:31
Մի ժամանակ, ստորագրությունը փոխելիս, տառերի գույնն էլ էր հնարավոր կարգավորել:
Հիմա էդ ֆունկցիան էլ չի ցույց տալիս:

Հնարավոր ա՞ վերականգնել:

Սենց չի՞

https://i.imgur.com/A0Dybu7.png

Գաղթական
18.05.2020, 18:39
Սենց չի՞

https://i.imgur.com/A0Dybu7.png

Աաաաա, մերսի )))))))))

Վիշապ
17.09.2020, 08:44
Սիրելի ադմին, կամ մոդերատորներ։
Էն հուզական այրման (https://www.akumb.am/showthread.php/68100-%D5%80%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-(burnout)) թեմայում արված գրառումներս լիքը ուղղագրական սխալներ են պարունակում (ու դրանց հետ կապված ես մեղքի զգացում ունեմ), կա՞ ինչ-որ հեշտ տարբերակ դրանք ուղղելու, թե՞ միակ ձևը բաժնի մոդերատոր դառնալն է։ Հասկանում եմ, որ ճիշտ ձևը նախապես ասենք Word-ով հավաքելն է, բայց դե ու՞ր է ինձ էդքան խելք ու համբերություն։
Համ էլ GriFFin-ը չի երևում, վայթե ինքն էլ է ոնց որ բժիշկ, ու էդ բաժնի մոդերատոր:

Յոհաննես
17.09.2020, 10:28

Կզբաղվենք այս հարցով :D

Աթեիստ
17.09.2020, 11:15

Համ էլ @GriFFin (https://www.akumb.am/member.php?u=29256)-ը չի երևում, վայթե ինքն էլ է ոնց որ բժիշկ, ու էդ բաժնի մոդերատոր:

Տեղեկացման համակարգով մոդերատորներին տեղյակ ես պահում, թե ով գրառման մեջ ինչն ես ուզում փոխել, իրանք էլ անում են։

Գաղթական
17.09.2020, 14:44
Տեղեկացման համակարգով մոդերատորներին տեղյակ ես պահում, թե ով գրառման մեջ ինչն ես ուզում փոխել, իրանք էլ անում են։

Իսկ ինչի՞ հնարավոր չի ինքդ քո գրառումները, թեկուզ 1 շաբաթ հետո, խմբագրել:

Rammstein
17.09.2020, 15:15
Իսկ ինչի՞ հնարավոր չի ինքդ քո գրառումները, թեկուզ 1 շաբաթ հետո, խմբագրել:

Սեփական գրառումը 20 րոպեի ընթացքում ա հնարավոր խմբագրել։ Ինչ ակումբը հիշում եմ, տենց ա եղել։

ivy
17.09.2020, 15:29
Իսկ ինչի՞ հնարավոր չի ինքդ քո գրառումները, թեկուզ 1 շաբաթ հետո, խմբագրել:

Միայն առաջին րոպեների ընթացքում կարելի է խմբագրել, ու ինձ թվում է էդպես է արված, որ հետագայում խառնաշփոթ չառաջանա, եթե ասենք շնորհակալած կամ մեջբերված գրառումը որոշ ժամանակ անց հեղինակի կողմից իմաստային առումով փոխվի, իսկ դե առաջին րոպեներին շատ-շատ թեթև խմբագրել ես կարող, եթե վրիպակ ես նկատել։

Հետագա խմբագրությունների համար մոդերատորներ կան․ ցանկության դեպքում, կարելի է իրենց դիմել, եթե ինչ-որ փոքր բան է, ու տեքստի իմաստը դրանից չի փոխվում։

Բայց կարելի է քննարկել էս հարցը՝ թողնել էդպես, թե չէ։

Գաղթական
17.09.2020, 17:12
Հա, գրառումից հետո մի քանի րոպեյվա ընթացքում խմբագրման հնարավորության մասին գիտեմ:
Խոսքը դրա մասին չի, այլ ընդհանրապես սեփական գրառումները խմբագրման մասին:
Ընդ որում, եթե շնորհակալությունների հարցն ա, դրանք կարող են և կորել՝ նույն 20ր-ից դուրս խմբագրումների դեպքում:

Էսօրվա ամենատարածված սոցիալական հարթակ համարվող ֆբ-ն էդ հնարավորությունը տալիս ա, եթե չեմ սխալվում (ու լայքերն էլ, վայթե, չեն կորում):

Որպես Ակումբի որդեգրած քաղաքականություն, մի քանի տեղ հանդիպել եմ հնչած միտքը, իբր ինչ հրապարակեցիր՝ դա արդեն «հանրային սեփականություն» է համարվում:
Բայց որքանո՞վ է սա արդար մարդու փրայվըսիի տեսանկյունից:
Դիցուք ինքը, ասենք էմոցիաների ազդեցության տակ, ինչ-որ բան է գրել, հետո անցել է մի որոշ ժամանակ, հանդարտվել է ու փոշմանել հրապարակման համար:

Հա, իհարկե, տեխնիկապես կա հնարավորություն pm-ով դիմելու մոդերին ու խնդրելու խմբագրել:
Իսկ եթե մարդը ինքնուրույն է ուզում դա անե՞լ՝ առանց նոր քննարկման տեղիք տալու կսմ ուրիշի որոշման հույսին մնալու:

Sambitbaba
17.09.2020, 17:29
Լավ հարց է, ինձ թվում է, թե ժամանակին ես էլ եմ տվել:
Բայց համաձայն չեմ սեփական գրառումները հանելու իրավունքի մասին: Էնքան մարդ կա, պահի տակ խռովում, հեռանում է Ակումբից, հետո հետ է գալիս: Կամ ավելի վատ, եթե չի գալիս:Հիմա տես, Գաղթական ջան, Մարին վաղուց Ակումբ չի մտնում: Թե ինչի, չգիտեմ, բայց պատկերացնու՞մ ես, իր սիրուն գրառումները վերցներ հետը տաներ: Կամ Իմփրեշնը: Կամ Բյուրը... Գալը... Ա՜խ, էս Գալը...
Չէ, ես դրան դեմ եմ:

Այլ հարց է, եթե հնարավոր լիներ սխալներն ուղղել: Ես, օրինակ, շատ ուրախ կլինեի այդ հնարավորությունն ունենալ: Թարգմանություններիս մեջ լիքը սխալներ կան, որ կամ հետո եմ տեսել, կամ էլ հետո եմ իմացել ճիշտ ուղղագրությունը: Բայց ինչպե՞ս ամեն սխալի համար մոդեռին խնդրեմ, որ ուղղի... Անհարմար է, չէ՞:
Հիմա հաստատ հիշեցի. առաջ էլ գրել եմ այս մասին, բայ ինձ այդ հնարավորությունը չտվեցին::(

Ուլուանա
17.09.2020, 18:21
Էս թեման պարբերաբար բարձրացվում է: Նախկինում էլ եմ ասել, հիմա էլ` արդեն նոր գրառումների հիման վրա, փորձեմ հիմնավորել ներկայիս կարգը էդ առումով:

Նախ Ֆորումը ֆորմատով խիստ տարբերվում է Ֆեյսբուքից, էդ թվում և նրանով, որ էստեղ շեշտն ընդհանուր քննարկումների վրա է, ոչ թե անհատների ու նրանց առանձին գրառումների/ստատուսների, այսինքն` ամեն մեկի գրառումը ընդհանուր քննարկման մաս է, հետևաբար որևէ գրառման ջնջվելու դեպքում ընդհանուր քննարկումը կարող է մասամբ կամ ամբողջությամբ խաթարվել, ինչն ընդունելի չի: Ֆեյսբուքում շատերը բավական անպատասխսանատու պահվածք են դրսևորում` նաև էդ ամեն ինչ ջնջելու հնարավորությամբ պայմանավորված, ու ես հեչ չէի ուզենա, որ նույն անպատասխանատու պահվածքը տեղափոխվեր Ակումբ: Ես ու էլի որոշ ակումբցիներ նման իրավիճակների ականատես եղել ենք այլ ֆորումում, ու շատ լավ գիտնք, թե ինչ անհեթեթ իրավիճակներ կարող են լինել նման դեպքերում: Օրինակ` մտնում ես ինչ-որ թեմա, որտեղ ինչ-որ մեկը խելագարի պես մենախոսում է, հետո պարզվում է, որ պարզապես նրա հետ քննարկման մեջ եղած ֆորումցին որոշել է ջնջել էդ թեմայում արած իր գրառումները: Իսկ ով վստահ չի, որ վաղն իր գրառումների համար էնքան չի փոշմանելու, որ ամեն գնով ուզենա ջնջել դրանք, լավ կանի` պարզապես խուսափի գրելուց: Ոչ ոք պարտավոր չի հանուն անհավասարակշռված մարդկանց կանոններ փոխել ընդհանուր ֆորումում, որն ընդհանուր առմամբ բացասաբար կազդի ֆորումի գործունեության վրա: Բացառության դեպքեր լինում են, իհարկե, դրանք քննարկվում են ադմինիստրացիայի հետ, և անհրաժեշտության դեպքում ջնջվում են կոնկրետ գրառումներ: Բայց, էլի եմ ասում, սրանք կարող են լինել միայն բացառություններ, ոչ օրինաչափություն: Իսկ ընդհանրապես պահի ազդեցությամբ արված գրառումների հետևանքները կարելի է շտկել` նոր գրառումներ անելով, ինչպես որ կանեինք կյանքում, եթե մեր պահվածքի համար հետո փոշմանեինք:

Ինչ վերաբերում է տեխնիկական մասին, ապա հանգիստ կարելի է կամ տեղեկացում տալ համապատասխան կոճակի միջոցով, կամ էլ անձնական նամակով դիմել ադմինիստրացիայից որևէ մեկին` խնդրելով ձեր ուզած ուղղումներն անել: Ես ինքս բազմիցս ստացել եմ նման խնդրանքներ ու միշտ պատրաստակամորեն արել եմ ուղղումները: Պարզ է, որ եթե ուղղումները շատ են, անհարմար եք զգում դիմելու, բայց նման դեպքերում էլ ելք կա. ամբողջ տեքստը ձեզ մոտ խմբագրեք ձեր ուզած ձևով ու մոդերատորին տվեք արդեն պատրաստի նոր տեքստը, որ պարզապես պատճենի կոնկրետ ձեր մատնանշած գրառման տեղը: էդպես ստիպված չեք լինի հատուկ ցույց տալ, թե որ մասում որ տառը կամ բառը պիտի փոխվի:

Ուլուանա
17.09.2020, 18:31
Ժողովուրդ, բայց էս ամեն ինչը մի կողմ, մի՞թե էդքան բարդ ա սեփական գրառումը հրապարակելուց առաջ գոնե մի անգամ կարդալն ու անհրաժեշտության դեպքում ուղղումներ անելը: Ես, օրինակ, խիստ հազվադեպ եմ գրառումն անելուց հետո ուղղում անելու ահրաժեշտություն տեսնում, քանի որ մինչև պատասխանելու կոճակը սեղմելը առնվազն մի անգամ կարդում եմ` համոզվելու համար, որ վրիպակներ չկան: Դուք էլ արեք, էլի, հեչ դժվար բան չի, հավատացեք ինձ :)):

Ուլուանա
17.09.2020, 18:33
Սիրելի ադմին, կամ մոդերատորներ։
Էն հուզական այրման (https://www.akumb.am/showthread.php/68100-%D5%80%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-(burnout)) թեմայում արված գրառումներս լիքը ուղղագրական սխալներ են պարունակում (ու դրանց հետ կապված ես մեղքի զգացում ունեմ), կա՞ ինչ-որ հեշտ տարբերակ դրանք ուղղելու, թե՞ միակ ձևը բաժնի մոդերատոր դառնալն է։ Հասկանում եմ, որ ճիշտ ձևը նախապես ասենք Word-ով հավաքելն է, բայց դե ու՞ր է ինձ էդքան խելք ու համբերություն։
Համ էլ GriFFin-ը չի երևում, վայթե ինքն էլ է ոնց որ բժիշկ, ու էդ բաժնի մոդերատոր:
Էսօրվա առաջին գրառմանս մեջ նշած ձևով տեքստն ուղարկի, կխմբագրենք: Եթե մենակ պատճենելու գործը թողնես մոդերատորին, շատ մեծ բան խնդրած չես լինի, դու էլ քեզ վատ չես զգա ;):

Sambitbaba
17.09.2020, 20:18
Ժողովուրդ, բայց էս ամեն ինչը մի կողմ, մի՞թե էդքան բարդ ա սեփական գրառումը հրապարակելուց առաջ գոնե մի անգամ կարդալն ու անհրաժեշտության դեպքում ուղղումներ անելը: Ես, օրինակ, խիստ հազվադեպ եմ գրառումն անելուց հետո ուղղում անելու ահրաժեշտություն տեսնում, քանի որ մինչև պատասխանելու կոճակը սեղմելը առնվազն մի անգամ կարդում եմ` համոզվելու համար, որ վրիպակներ չկան: Դուք էլ արեք, էլի, հեչ դժվար բան չի, հավատացեք ինձ :)):

Ան ջան, իհարկե: Առանց վերընթերցելու երբևիցե ոչինչ չեմ տեղադրել: Բայց այդ դեպքում էլ են վրիպակներ լինում, երբ ամբողջ օրը տառեր են աչքերիդ առջև...
Բայց կա նաև այն պահը, որ, ասենք, ինձ հաճելի կլիներ ուղղել հենց այն սխալներն էլ, որոնք ես կատարել եմ իմ տգիտության շնորհիվ և մեկնումեկն ինձ ուղղել է: Ընդ որում այդ "մեկնումեկը" հենց դու էլ ես եղել, ինչի համար շատ շնորհակալ եմ:
Ասենք, եթե ես "ուղի" բառը գրել եմ "ուղղի" և դու ինձ ցույց ես տվել սխալս, ուրեմն ես արդեն ամաչում եմ գրածս բոլոր "ուղղիների" համար, բայց հո քեզ չե՞մ խնդրելու, որ ընկնես, իմ բոլոր գրառումների մեջ "ուղղի" ուղղես...
Լավ ստացվեց. "ուղղի"-ն ուղղիր...:))

Աթեիստ
17.09.2020, 20:48
1. Ֆբ-ում խմբագրելուց հետո ցանկացած մարդ կարող է նայել խմբագրման պատմությունը։ Ֆորումը նման հնարավորություն չի տալիս (կամ որոշ սահմանափակումներով տալիս ա ադմիններին)։

2. Երբեք մի քաշվեք օգտվել տեղեկացման համակարգից։ Եվ տվյալ բաժնի մոդերատորը, և ավագ մոդերատորները երբեք չեն նեղվում տենց բաներն ուղղելուց։

Ուլուանա
17.09.2020, 20:58
Ան ջան, իհարկե: Առանց վերընթերցելու երբևիցե ոչինչ չեմ տեղադրել: Բայց այդ դեպքում էլ են վրիպակներ լինում, երբ ամբողջ օրը տառեր են աչքերիդ առջև...
Բայց կա նաև այն պահը, որ, ասենք, ինձ հաճելի կլիներ ուղղել հենց այն սխալներն էլ, որոնք ես կատարել եմ իմ տգիտության շնորհիվ և մեկնումեկն ինձ ուղղել է: Ընդ որում այդ "մեկնումեկը" հենց դու էլ ես եղել, ինչի համար շատ շնորհակալ եմ:
Ասենք, եթե ես "ուղի" բառը գրել եմ "ուղղի" և դու ինձ ցույց ես տվել սխալս, ուրեմն ես արդեն ամաչում եմ գրածս բոլոր "ուղղիների" համար, բայց հո քեզ չե՞մ խնդրելու, որ ընկնես, իմ բոլոր գրառումների մեջ "ուղղի" ուղղես...
Լավ ստացվեց. "ուղղի"-ն ուղղիր...:))
Սամ ջան, տպավորություն ունեմ, որ գրառումս ուշադիր չես կարդացել: Էնտեղ գրել եմ, թե հենց քո նկարագրած խնդիրը ոնց կարելի ա լուծել. էդ դեպքում կարիք չի լինի, որ ինձ խնդրես, ընկնեմ, քո բոլոր գրառումների մեջ ինչ-որ բաներ ուղղեմ: Դու ինքդ ես ընկնում, ուզածդ գրառումների տեքստերը քեզ մոտ մի տեղ պատճենում, ուզածդ ձևով խմբագրում, ուղղումներ անում, որից հետո ինձ կամ որևէ այլ մոդերի ուղարկում ես տվյալ տեքստը, որ ասածդ գրառումը խմբագրենք, այսինքն` մեջի տեքստը ջնջենք, քո տված` արդեն ուղղումներով տեքստը դրա փոխարեն պատճենենք գրառման մեջ: Այսինքն` ընկնել-ման գալու ու հատիկ-հատիկ ուղղումներ անելու ջանջալ գործն էդ դեպքում քեզ վրա ա լինում, իսկ մոդերատորին մնում ա ընդամենը քո տված տեքստն ամբողջությամբ տեղադրել գրառմանդ մեջ:

Վիշապ
18.09.2020, 02:26
Ես դեռ մտածում եմ խնդրի շուրջ, ներկայիս լուծումները հասկանալի են, բայց մի տեսակ «21-րդ դարոտ» չեն թվում ։Ճ Ավտոմատացման դարում մոդերատորին տեղեկացնել, տեքստ ուղարկել, որ տեղադրի, բյուրոկրատիայի հոտ է գալիս: Ու միշտ չի, որ ուղարկածդ ուղղումները վերջնական են լինելու, կարող է էլի որոշ բաներ չնկատես բայց հետո ուզենաս ուղղել։
Հա, շատ մեծ խնդիր չի գուցե, գուցե չարժե շատ գլուխ ցավացնել։

Մեկ այլ հարց՝ հայերենի ուղղագրությունը ավտոմատ ստուգող ծրագիր կա՞ որպես այդպիսին, որ կարելի է ներդնել Ակումբում (դե էն, որ ընգծում է կասկածելի բառերը ու փոխարինող բառեր առաջարկում)։ Օրինակ իմ բջջային հեռախոսի (android) տեքստ գրելու ծրագրում կա ու ոնց որ շատ վատ չի աշխատում։

Բարեկամ
18.09.2020, 05:10

Իսկ ոնց ա կոչվում էդ ծրագիրը։

Վիշապ
18.09.2020, 08:38
Իսկ ոնց ա կոչվում էդ ծրագիրը։

Ծրագիրը կոչվում է Messages: Դա քո տեքստ գրելու դիֆոլտ ծրագիրն է։

https://lh3.googleusercontent.com/pw/ACtC-3dwFMzo9mF4SZiEYdwoHVLetMHqVwJsEMixuBAcOJxrfbO7hgsEpjkDUZ4bnABLWkuGDRbBmkdqgtEG6tAWeqFFybO2jf2gYFnQgzNL15rQjZH4-r93dAaSLcpnE_qNVDx8fM5WXMb5jKarOCq95COHUg=w1000-no-tmp.jpg

Բարեկամ
18.09.2020, 08:45

Ախ դա։ Ես կարծում էի grammarly-ի նման հատուկ ծրագիր գիտես, որ ստուգում ա հայերեն քերականությունը, բառերի կոնտեքստուալ գործածումը, լեզվական դարձվածքները, առաջարկում ա նախադասության հիմնովին փոփոխում ու էդ կարգի առաջավոր բաներ։ Զարմացա։

ivy
20.12.2020, 14:44
Ինձ մոտ կորել է վերևի աջ կողմում "դուք չկարդացված գրառումներ չունեք/ունեք" տողը: Բոլորի մո՞տ է էդպես...

Դրա մասին արդեն խոսվել ա, Սամ, հա, անհետացել ա էդ ֆունկցիան:

Աթեիստ, էս ֆունկցիան էդպես էլ հնարավոր չի՞ վերականգնել, ինչ ես կարծում։

Աթեիստ
20.12.2020, 15:05
@Աթեիստ (https://www.akumb.am/member.php?u=6425), էս ֆունկցիան էդպես էլ հնարավոր չի՞ վերականգնել, ինչ ես կարծում։

Դա ֆորումի թարմացման հետ հանել են։ Հետ բերելու համար լավ PHP ծրագրավորող ա պետք։ Ես ընդհանրապես ծրագրավորող չեմ ։)