PDA

Դիտել ողջ տարբերակը : Վստահությու՞ն թե՞ հսկողություն



Լէգնա
17.07.2006, 18:42
Սիրելի մարդուն պետք է վստահել,դե ոչ միայն:
Իսկ հսկե՞լ…
Կարելի է, թե՞ անհրաժեշտ :(

John
17.07.2006, 19:41
Եթե համոզված ես,որ քո զգացմունքները փոխադարձ են,ապա կարծում եմ պետք չէ հսկել նրան,քանի որ սիրո մեջ պետք է լինի փոխադարձ վստահություն,առանց որի սերը կատարյալին մոտ չի լինի։

Լէգնա
17.07.2006, 20:46
Խոսքը իմ մասին չէէէէ,ժող :D

StrangeLittleGirl
17.07.2006, 23:02
Կարծում եմ, որ պետք է վստահել, բայց միշտ հակառակն եմ անում ու սկսում ինձնից զզվել :cry

Լէգնա
19.07.2006, 14:44
Կարծում եմ, որ պետք է վստահել, բայց միշտ հակառակն եմ անում ու սկսում ինձնից զզվել :cry
:( ...լավ չի

Arisol
29.07.2006, 15:38
Ռուսերենում մի ասացվածք կա "Доверяй, но проверяй" , բայց կարծում եմ, որ, եթե երկուսն էլ իրար սիրում են, ապա ամեն մեկը պետք է իրեն հետևի և թույլ չտա, որ իր սիրեցյալը ինչ-որ կասկածանքներ, պատճառներ ունենա, որ սկսի հետևել…Չէ՞ որ սերը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության, հասկանալու, հավատալու վրա…

Լէգնա
02.08.2006, 10:17
Սերը իմ համար ինքնին վստահություն է,այսինքն սիրո առկայության հետ առաջ է գալիս նաև քո վստահությունը տվյալ մարդու հանդեպ,բայց.
երբ մի պահ հասկանում են ,որ խաբվում են,չգիտեմ ինչու մարդիկ էդ դեպքում ասում են,նա խաբեբա էր,պետք էր անընդհատ հետևել ...տրա լա լա....ոչ....
այ էն պահը, որ հասկանում ես կամ զգում ես ,որ խաբեություն կա,ուրեմն ոչ թե դ ու կամ նա լավը չեք,այլ Սեր չկա...ինչ էլ եղել է,ընդհամենը հասարակ մի սգացում է եղել,բայց ոչ սեր

Մասսագետ
02.08.2006, 11:15
Սերը իմ համար ինքնին վստահություն է,այսինքն սիրո առկայության հետ առաջ է գալիս նաև քո վստահությունը տվյալ մարդու հանդեպ,բայց.
երբ մի պահ հասկանում են ,որ խաբվում են,չգիտեմ ինչու մարդիկ էդ դեպքում ասում են,նա խաբեբա էր,պետք էր անընդհատ հետևել ...տրա լա լա....ոչ....
այ էն պահը, որ հասկանում ես կամ զգում ես ,որ խաբեություն կա,ուրեմն ոչ թե դ ու կամ նա լավը չեք,այլ Սեր չկա...ինչ էլ եղել է,ընդհամենը հասարակ մի սգացում է եղել,բայց ոչ սեր
Ես կարող եմ հակառակը ասել, սիրո հետ ինչ կասկած ասես չես ունենում, իհարկե պարտադիր չի կասկածը միայն քո հասկացած կասկածը լինի:

Լէգնա
02.08.2006, 18:25
Ես կարող եմ հակառակը ասել, սիրո հետ ինչ կասկած ասես չես ունենում, իհարկե պարտադիր չի կասկածը միայն քո հասկացած կասկածը լինի:

ասա :) ,կարող ես սիրո հետ ունենալ նաև խանդ ,խաբեություն,անտարբերություն,ամեն ինչ ......ինչը հարազատ է էտ տվյալ հոգուն…Շեշտեմ էլի,ամեն ինչ մարդու հոգում,կարող է զուգագցվի տարբեր զգացումների հետ,բայց դա չի նշանակում այդպես է բոլորի մոտ…
իմ համար ես արդեն ասել եմ,հսկողություն չեմ հանդուրժում,ոչ իմ վրա,ոչ էլ ես եմ կիրառում,
վստահություն ոչ միայն սիրո,այլ ամեն բարևիս մեջ կա արդեն …

GEV85
02.08.2006, 20:47
Սերը իմ կարծիքով մի այնպիսի անարատ զգացմունք է, որը պիտի հիմնված լինի փոխադարձ հարգանքի ու միմյանց հանդեպ վստահության վրա, ուստի կարծում եմ իսկական սիրո մեջ հսկողություն հասկացողությունը ուղղակի անընդունելի է, այս թեմայում այլ կարծիք լինել չի կարող

Vahram
12.08.2006, 15:09
եթե խոսքը գնումե իրական վստահության մասին , կարծում եմ անտեղի է կսկողությունը ,հսկել կարելի ե այն մարդուն ում չես ճանաչում , կամ չես վստահում

Esmeralda
27.08.2006, 11:34
Իմ կարծիքով... եթե սիրում են իրար, պիտի վստահեն.... բայց եթե որևէ մեկն ինչ-որ կասկած ունի.... ավելի լավ է հսկողություն սահմանի, քան թե կասկածների մեջ կործանի սերը.... Երբ մարդ կասկած է ունենում... ոչ թե պիտի ինքնախաբեությամբ զբաղվի, այլ նայի կասկածի աչքերի մեջ....

Riddle
27.08.2006, 13:20
Այն զգացմունքը, որը հսկողություն է պահանջում, չի կարող սեր կոչվել: Ինձ համար իսկական սերն ամբողջովին վստահություն է:

Gohar
16.09.2006, 14:18
Իմ կարծիքով այս պարագայում սերը կապ չունի:Նման դեպքերում կարևորը մարդու տեսակն է:Մարդն է ,որ ստեղծում է վստահություն իր նկատմամբ:
Բայց այնուամենայնիվ ցանկացած պարագայում հսկողությունը, ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր!

Saria
21.09.2006, 19:37
Կարելի է վստահել, իսկ եթե վստահւմ էս տվյալ մարդուն ամբողջությամբ, հսկողությունը ուղղակի ավելորդ է;)
Չնայած մեր հայ տղամարդկանց պարագայում հարկավոր է և մեկը և մյուսը:oy

Taurus
21.09.2006, 21:34
Այդ դու ուրիշ ազգի տղամարդկանց առումով լավ փորձառու ես , որ նշում ես կոնկրետ հայ տղամարդկանց

Koroleva
24.09.2006, 09:15
ախր ի՞նչ է նշանակում հսկողություն:
Կենդանի՞ է վանդակում պահած, վախենում են՝ չփախչի, ի՞նչ է…
երբեք չի կարելի է վանդակի մեջ դնել ՆՐԱՆ, պետք է բաց թողնել, որ գնա: Եթե եկավ, ՆԱ հավետ քոնն է, եթե չեկավ, ՆԱ քոնը չէր…

Lionne_en_Chasse
24.09.2006, 16:16
..... Գիտե արդեն իմ լուռ հոգին՝
Նրա համար է աշխարհում
Վանդակը միշտ վանում թռչնին
Որ դռները փա´կ են պահում

Սիլվա Կապուտիկյան

Gohar
24.09.2006, 16:21
ախր ի՞նչ է նշանակում հսկողություն:
Կենդանի՞ է վանդակում պահած, վախենում են՝ չփախչի, ի՞նչ է…
երբեք չի կարելի է վանդակի մեջ դնել ՆՐԱՆ, պետք է բաց թողնել, որ գնա: Եթե եկավ, ՆԱ հավետ քոնն է, եթե չեկավ, ՆԱ քոնը չէր…

Լավ կարծիք էր, բայց մի բան էլ կա:
Իսկ եթե անընդհատ գնա ու գա…Էդ դեպքում ինչ կառաջարկես:think

Aida
24.09.2006, 21:25
Եթե կա սեր ուրեմն կա փոխադարձ հարգանք և կարևորը ՎՍՏՍՀՈՒԹՅՈՒՆ, իմ կարծիքով ամենաամուր սիրո հիմքը վստահությունն է: Իսկ եթե դիմացինին կասկածում ես ու չես վստահում դու իրան չես սիրում, սիրո կողքին հսկողությունը տեղ չունի, ես համաձայն եմ էդ կարծիքին, չեմ հիշում որտեղ եմ կարդացել այս խոսքերը, բայց դուրս շատ գալիս ա «Ավելի լավ է վստահես ու խաբվես, քան չվստահելով ընկերություն անես»:

Cassiopeia
24.09.2006, 22:26
Կարծում եմ խանդն ու անվստահությունն իրար հետ բավական մոտիկ են: Այսինքն, եթե առկա է մեկը, ապա անպակաս է նաև մյուսը:
Եթե մարդիկ պիտի ամուսնանան ու իրենց կնոջը փակի տակ պահեն, կասկածելով ու չվստահելով, ապա ավելի լավ չէ մի անշունչ տիկնիկ իրենց տուն տանեն /կարծում եմ հիմա sex-shop-երում նմանատիպ տիկնիկներ վաճառվում են, որ միայն սեռական կարիքները հոգալուն ծառայեն/: Դա միաժամանակ կազատի կնոջը կասկածից, ինչպես նաև տղամարդուն դա կասկածելի և հսկողություն սահմանելու տեղիք չի տա…

Lionne_en_Chasse
25.09.2006, 01:40
/կարծում եմ հիմա sex-shop-երում նմանատիպ տիկնիկներ վաճառվում են, որ միայն սեռական կարիքները հոգալուն ծառայեն/…
Ինչպիսի երևակայություն...:' :blin
Նախ ամուսնությունը միայն սեռական հարաբերություններով չի բավարարվում... Էտ տիկնիկը ոչ զավակ կծնի, ոչ էլ տոլմա կպատրաստի ( մեղմորեն ասած): Մարդն ինչքան էլ անվստահ ու խանդոտ լինի, ընտանիք կազմելու դեպքում հաստատ կուզի երեխաներ ունենալ և ձեռքի հետ էլ սնվել ( մինիմում)
Կարծես թե խոսակցությունը կասկածելի ուղղություն ստացավ :D

Jirayr24
05.10.2006, 03:10
Միմիանց նկատմամբ փոխադարձ հարգանքն ու հավատը հենց ինքը "Վստահել"-ն է, իսկ հսկողության կարիք չկա, քանի որ հենց ինքդ քո մեջ պիտի փնտրես դիմացինիդ կողմից ինչ որ առումով ոչուշադիր լինելու պատճառը, ավելին, եթե սիրում ես, պիտի պայքարես, պիտի փորձես, հասկանալ թե ինչ է նա փնտրում քեզնից հեռու?
Չեմ խրախուսում հսկողությունը, ճնշող ու կործանող եմ համարում շատերի համար:
Իհարկե պատասխանս "Վստահություն"-ն է` հարգանք և հավատ:

Kristin
09.10.2006, 10:35
Իհարկե վստահել :hands

Anul
09.10.2006, 10:37
եթե վստահություն չկա, ապա այնտեղ չի կարող կայուն սեր հաստատվել

Angelina
28.11.2006, 11:50
Վստահելը շատ լավ է, բայց հսկողություն ամեն դեպքում պետք է, ինչ էլ որ լինի: Հիմա շատ դժվար է որևէ մեկին վստահելը: Նույնիսկ ամենամոտ մարդը ընդունակ է դավաճանության: Այնպես որ, այս երկուս էլ միասին շատ անհրաժեշտ են:

aniko
28.11.2006, 12:43
եթե սիրում ես, ապա պետք է վստահել և այնպես անել որ այն չկորցնես, հակառակ դեպքում ի հայտ կգան խանդն ու հսկողությունը, որոնք այդ գեղեցիկ զգացմունքը կտանեն կործանման

aniko
28.11.2006, 14:21
Վստահելը շատ լավ է, բայց հսկողություն ամեն դեպքում պետք է, ինչ էլ որ լինի: Հիմա շատ դժվար է որևէ մեկին վստահելը: Նույնիսկ ամենամոտ մարդը ընդունակ է դավաճանության: Այնպես որ, այս երկուս էլ միասին շատ անհրաժեշտ են:
գիտես ինչ կասեմ, եթե մեկը քեզ իսկապես համարում է աշխարհում իրեն ամենամոտիկ մարդը, և հավատարմություն կա նրա մեջ ու քեզ սիրում է ամբողջ հոգով, ապա նույնիսկ մարմնով նա քեզ չի դավաճանի, այդ դեպքում հսկել պետք չէ, պետք է սիրել և վստահել
բայց եթե թեկուզ 1% կասկած կա քո հոգում, դա քեզ կսկսի թունավորել, և հսկողությունը կբերի միայն մի բանի, որ երջանկությունը կցանկանաս զգալ միայն ուղեղով, և դրան չես հասնի, որովհետեվ ամեն պահի կցանականաս իմանալ արդյոք նա անկեղծ է? արդյոք ուրիշի հետ չի հանդիպել? արդյոք...? և այդ արդյոքները կսկսեն խեղդել, և քեզ կմնա միայն մի բան փնտրել երջանկություն այլ տեղ, որտեղ պետք չի լինի հսկել, պետք կլինի միայն սրտի ազատությունը զգալ, հոգու թռիչքը... կլինես երջանիկ, բայց արդեն դավաճանելուց կլինես դու...

Երկնային
07.05.2008, 23:14
Սիրելի մարդուն պետք է վստահել,դե ոչ միայն:
Իսկ հսկե՞լ…
Կարելի է, թե՞ անհրաժեշտ :(

Սիրելի մարդուն հսկել, նշանակում է չվստահել նրան… իսկ սիրո մեջ անվստահությանը տեղ պետք է չլինի, կործանիչ հետևանքներ կունենա…

Բացի այդ, ինչու՞ համար հսկել… մարդուն ինչքան սահմանափակես, այնքան շատ կցանկանա «վանդակից» դուրս գալ…

եթե համոզված ես, որ քեզ է սիրում, դու էլ իրեն, ուրեմն վստահի՛ր ու քեզ կվստահեն… մեր կյանքում ցանկացած վերաբերմունք իր պատասխանն է ստանում…

murmushka
07.05.2008, 23:52
բոլորս էլ ուզում ենք , որ մեզ վստահեն մանավանդ երբ հարաբերությունները հիմնված են զգացմունքների վրա: Բայց եկեք միփոքր անկեղծ լինենք գոնե ինքներս մեզ հետ, անգամ վստահելով, մենք միևնույն է փոորձում ենք միշտ ունենալ որոշակի ոչ թե հսկողություն, այլ տեղեկացվածություն: և ,իմ կարծիքով, դա բնական է:
Կատարյալ վստահություն ոչ մի հարաբերություններում էլ չկա,: Մարդ անգամ ինքն իր վրա վստահ լինել չի կարող թե որոշակի պայմաններում իրեն ինչպես կդրսևորի,
բայց դե ամեն ինչ իր սահմաններում է գեղեցիկ և ընդունելի
Փորձեք մարդկային հարաբերություններում առաջնահերթ չվիրավորել դիմացինի ինքնասիրությունը, այդ դեպքում ամեն ինչ կհասկացվի և կընդունվի;)

Apsara
07.05.2008, 23:58
Ժող, հո մանկապարտեզ չի, ինչ է նշանակում հսկել, ինչ է ՆԱ մեծ մարդ չի՞, իր գլխի տերը չի՞, կամ թեկուզ հսկվել, դա նույնիսկ վիրավորական է, նշանակում է որ քեզ կամ ՆՐԱՆ զրկում են ինքնուրույնությունից, մարդ եթե դավաճան լինի հսկողության ընթացքում էլ կհասցնի դավաճանել,

Ես գերադասում եմ վստահել և հիմնվել ՆՐԱ խղճի սրտի և սիրո վրա, ժամանակը ամեն ինչ ցույց կտա;)