PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայտնի մարդկանց կյանքից



Մանոն
15.03.2007, 10:18
Եկեք այս բաժնում գրենք հետաքրքիր դեպքեր Մեծ մարդկանց կյանքից: Ու քանի որ օրերս լրացավ Եղիշե Չարենցի 110անյակը՝ սկսում եմ հենց նրանից:

***
Հրատարակչության բաժնի վարիչ Ե. Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով ասում է.
–Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
–Բա ինչու՞ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը, –հարցնում է Չարենցը…
–Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան, –շարունակում է կատակել գրողը:
–Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում, –պատասխանում է բանաստեղծը:

***
Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
– Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:

Srtik
15.03.2007, 11:02
Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ, ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Մանավանդ, շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը:
Շիրազը զարմանում է.
-Ի՞նչըղ կեղնի՝ բոլորդ ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է...



Շիրազին հարցրին. «Ինչու՞ գրողների միության ժողովներին վերջերս չեք մասնակցում»:
-Եթէ Նարեկացին չի մասնակցում, ե՞ս ընչի պիտի մասնակցեմ,- զարմացած պատասխանեց նա:


Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է,,,
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց...
-Ինքը,- լինում է պատասխանը:

Srtik
15.03.2007, 11:23
Մեծ ու տարօրինակ Վիլիամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր, լճի ալիքներից լավ հղկված քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ:
-Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
-Այդ հսկայական քարն ինչպե՞ս եք տանելու...
-Ինքնաթիռով պիտի տանիմ...
-Ինչու՞ համար...
-Ով որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:

Շիրազը գնում է հրատարակչություն Սիփան որդու հետ: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում է նրան, ստեպ-ստեպ հոտ քաշելով գլխից.
-Ինչու՞ ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ...
-Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:

Koroleva
15.03.2007, 14:48
Narinik ջան
Շատ լավ թեմա է, ես ուղղակի չգիտեի, որ նման թեմա չկա, թե չէ անպայման կբացեի:
Ես շատ եմ սիրում նման պատմություններ, հուսով եմ, կարելի է գրել նաև արտասահմանյան հայտնի մարդկանց մասին, քանի որ վերնագիրը դա չի արգելու…
***
Մի անգամ կանաչ փողկապով Հովհ. Շիրազը զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Խմբագիրը փորձում է կատակել և ասում է.
-Կանաչ փողկապով ես շրջում, չե՞ս վախենում էշերից:
-Հենց դրա համար էլ վախվխելով եմ կուգամ,- պատասխանում է Շիրազը:

***
Մհեր Մկրտչյանին հարցնում են՝ երբևէ հարբած կաս:
-Մի անգամ. «Մեր օրերի երգը» ֆիլմում սև թուղթը ուտելուց…

***
Նիլս Բորը դռան վերևում պայտ է կպցնում:
-Մի՞թե դու հավատում ես, որ այն կօգնի:
-Ոչ, դա նախապաշարմունք է: Բայց ասում են, որ այն հաջողություն է բերում նույնիսկ նրանց, ովքեր չեն հավատում:

***
Թումանյանի կինը բողոքում է, որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
-Դե գոնե 10 գիշեր տանը եղել եմ… (նրանք 10 երեխա ունեին)

***
Մարկ Տվենի մոտ մի երիտասարդ բանաստեղծ է գալիս, սկսում է կարդալ իր գրվածքները: Տվենը արդեն ձանձրանում է անտաղանդ գրվածքներից: Վերջում երիտասարդը ասում է.
-Ես հասկանում եմ, որ ամեն մարդ պետք է իր կյանքում գտնի մեծ, մաքուր բան…
-Այդ դեպքում, երիտասարդ, գնացեք կենդաբանական այգի և լողացրեք փղին,- մռայլ պատասխանում է Տվենը:

* * *

դե լավ, այսքանը սկզբի համար բավական է

ihusik
15.03.2007, 18:51
[COLOR="Indigo"]Narinik ջան
Շատ լավ թեմա է, ես ուղղակի չգիտեի, որ նման թեմա չկա, թե չէ անպայման կբացեի: Շատ հավանեցի Narinik-ի այս թեմայում գրածները, բայց հանուն ճշմարտության պետք է նշեմ, որ թեման բացել է Manon-ը;) ում իմ շնորհակալությունն եմ հայտնում:) որ կարողացա դեռ հենց նոր բացված, բայց այսքան հետաքրքիր պատմությունների հետ ծանոթանալ:;)

Մեծն Ավետիք Իսահակյանը ջրով լի բաժակը վեր բարձրացնելով կենաց է ասում, դա տեսնելով մարդկանցից մեկն ասում է,- Վարպետ սպասի հիմա խմիչք կբերենք, ջրով կարելի՞ է կենաց ասել,- որին Վարպետը պատասխանում է,- Այս զուլալ ջրին մարդկային պիղծ ձեռքը չի դիպչել, ես խմում եմ կենացս այս ջրով...:

Հ.Գ. Հիշելով եմ գրել այս դեպքի մասին, ուստի հնարավոր է ոչ բառացի լինի այստեղ կատարած Վարպետի խոսքի մեջբերումը, բայց իմասն այդպիսին էր:

Koroleva
16.03.2007, 11:38
Ընդհանրապես Ավետիք Իսահակյանի կյանքում բավականին հետաքրքիր դեպքեր շատ են եղել…

Մի անգամ Ավետիք Իսահակյանը քայլում է դաշտերով և լսում է, որ մի գյուղացի աշխատելով երգում է իր «Մաճկալ ես, բեզարած ես» երգը:
Մոտենում է և հարցնում, թե նա գիտի արդյոք, որ դա իր երգն է:
Մարդը նայում է Իսահակյանի կոստյումին, ոտից գլուխ չափում և ասում.
-Այ մարդ, գնա քո գործին, սա մեր ժողովրդի երգն է…

***
Իսահակյանը նշում էր իր ծննդյան օրը: ՊԱԿ-ի աշխատակիցը հեռվում կանգնած հսկում է, թե ով է գալիս Վարպետի տուն: Հանկարծահաս անձրևը բոլոր հյուրերին տուն է տանում: Հանկարծ դուռը բացվում է, դուրս է գալիս Իսահակյանը, մոտենում է անձրևի տակ կանգնած ՊԱԿ-ի աշխատակցին և մեկնում է լավաշի մեջ փաթաթած քյաբաբ.
-Կեր, մանչս, սոված կլինես:

Մանոն
16.03.2007, 17:11
Մի անգամ Սալվադոր Դալին Հրավիրում է Արամ Խաչատուրյանին իր տուն: Նշանակված ժամին տաղանդավոր կոմպոզիտորը գնում է նկարչի տուն: Սպասավորները խնդրում են նրան սպասել նախասրահում, իսկ նկարիչը...ուշանում էր: Հանկարծ շատ բարձր հնչում է Խաչատուրյանի «Սուսերով պարը», բացվում են դռներն ու ներս է խուժում Դալին՝ ձեռքին մի փայլուն սուսեր: Նա սկսում է խրոխտ թափահարելով սուսերը պտտվել սեղանի շուրջը, որի մոտ նստած էր զարմացած կոմպոզիտորը: Երբ երաժշտությունն ավարտվում է, Դալին անհայտանում է այն դռների ետևում, որից մտել էր, իսկ սպասավորը մոտենալով Խաչատուրյանին ասում ե. «Ընդունելությունն ավարտված է»: :)

***
Միքայել Թարիվերդիևը գնացք էր նստում և գնում, առանց չվացուցակին նայելու: Նա գնացքում հեշտությամբ էր երաժշտություն հորինում:

***
Տաղանդավոր երգահան Ավետ Տերտերյանը յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո ծանր հիվանդանում էր:

Ուլուանա
16.03.2007, 19:58
Մի անգամ Սալվադոր Դալին Հրավիրում է Արամ Խաչատուրյանին իր տուն: Նշանակված ժամին տաղանդավոր կոմպոզիտորը գնում է նկարչի տուն: Սպասավորները խնդրում են նրան սպասել նախասրահում, իսկ նկարիչը...ուշանում էր: Հանկարծ շատ բարձր հնչում է Խաչատուրյանի «Սուսերով պարը», բացվում են դռներն ու ներս է խուժում Դալին՝ ձեռքին մի փայլուն սուսեր: Նա սկսում է խրոխտ թափահարելով սուսերը պտտվել սեղանի շուրջը, որի մոտ նստած էր զարմացած կոմպոզիտորը: Երբ երաժշտությունն ավարտվում է, Դալին անհայտանում է այն դռների ետևում, որից մտել էր, իսկ սպասավորը մոտենալով Խաչատուրյանին ասում ե. «Ընդունելությունն ավարտված է»: :)
Այս պատմությունը ես լսել էի, բայց քո պատմածի մեջ մի փոքրիկ հանգամանք բացակայում էր... չգիտեմ, թե որքանով է հավաստի իմ լսած տարբերակը, բայց ըստ դրա՝ Դալին լրիվ մերկ էր հայտնվել Խաչատրյանի առաջ... :oy Մի կողմից մի քիչ անհավանական է հնչում, բայց մյուս կողմից, հաշվի առնելով, որ Դալին է... երևի չի բացառվում... :think :D

StrangeLittleGirl
16.03.2007, 20:52
Իսկ ես նույն պատմությունը լսել եմ, թե իբր Դալին հայտնվում է մերկ՝ փայտե ձիու վրա: Սենյակում մի քանի շրջան է անում, գնում:

Enipra
16.03.2007, 21:13
... չգիտեմ, թե որքանով է հավաստի իմ լսած տարբերակը, բայց ըստ դրա՝ Դալին լրիվ մերկ էր հայտնվել Խաչատրյանի առաջ...

Ես էլ այդպես գիտեմ: :)

ihusik
16.03.2007, 22:50
Իսկ ես... Իսկ ես...:oy իսկ ես էդ էլ չգիտեի:cry
;) :)

Մանոն
17.03.2007, 11:11
Ժողովուրդ ջան, դե քանի որ այդ հանգամանքը ես էլ հավաստի չգիտեի, դրա համար էլ նախընտրեցի չմեջբերել::)

Մանոն
17.03.2007, 19:22
Մի անգամ Ռուբինշտեյնի ընկերները հանդիպեցին նրան մի գեղեցիկ կնոջ հետ մի շատ թանկարժեք ռեստորանում: Նա պատվիրել էր նորից շատ թանկարժեք ուտեստներ: Այդ ամենը խիստ զարմացրեց ընկերներին, որովհետև Ռուբինշտեյնն աչքի չէր ընկնում առատաձեռնությամբ ու ճոխ ժամանցներ անցկացնելով:
–Ի՞նչ է նշանակում այս ամենը, – զարմացած հարցրին ընկերները:
– Պարզապես ես երեկ կտակ գրեցի:
– է հետո՞, –հարցն առաջ տարան ընկերները:
– Հետո… երբ կարդացի այն, տեսա որ իմ անունն այնտեղ չկա, ու որոշեցի վայելել այսօրը՝ քանի կամ:

P.S Հետևությունները թողնում եմ ձեզ:)

Վազգեն
18.03.2007, 04:36
Տեսնելով, որ Սոկրատը արմտիքներով է սնվում, մեկն ասում է.
— Եթե դու ծառայեիր մեր տեր արքային, երբեք այդ օրին չէիր հասնի։
— Իսկ եթե դու գոհանայիր արմտիքներով, երբեք ստիպված չէր լինի ծառայել քո տեր արքային, — պատասխանում է Սոկրատը։


Հռչակավոր ֆիզիկոս Նյուտոնը որոշեց ձու եփել։ Վերցնելով ժամացույցը, նա նշեց եփելու սկիզբը։ Որոշ ժամանակ անց նա նկատեց, որ ձեռքում բռնել է ձուն, իսկ եփվում է... ժամացույցը։

Պրոֆեսոր Անտոնի Սելֆրիջ Միլուոկին քաղաքային դասախոսական դահլիճ եկավ «հիշողության մարզումը» թեմայով դասախոսություն կարդալու։ Պարզվեց, որ պրոֆեսորը ... մոռացել էր, որ այդ դասախոսությունը նշանակել է մեկ շաբաթ ուշ։

Ուլուանա
18.03.2007, 19:41
***
Լեոնարդո դա Վինչին իր նշանավոր «Խորհրդավոր ընթրիք» կտավի համար 40 տարի փնտրում էր համապատասխան դեմքեր՝ Հիսուսին և առաքյալներին պատկերելու համար։ Սկզբում Հիսուսի դեմքը նկարելու համար նրան գրավեց զարմանալիորեն գեղեցիկ ու բարի Պիետրո Բենդենելիի դեմքը, և նրան դարձրեց բնորդ։ Անցավ 40 տարի։ Նկարիչը փնտրում էր Հուդայի կերպարն արտացոլող բնորդ։ Մի օր նրան հանդիպեց մի թափառաշրջիկ, որին նոր էին բանտից դուրս հանել, և նրա դեմքի արտահայտությունը հետաքրքրեց նկարչին։ Այդ դեմքը մեղքերի հետևանք էր կրում իր վրա, կրքերի ու անօրենության կնիքը կար նրա վրա։ Որքան մեծ եղավ նկարչի զարմանքը, երբ նա իմացավ, որ այդ մարդը նույն այն սքանչելի դեմք ունեցող Պիետրո Բենդենելին էր...

Ուրվական
18.03.2007, 22:09
Մի անգամ, երբ Առնո Բաբաջանյանը դեռ հաճախելիս է լինում մանկապարտեզ, նրանց մոտ հյուր է գալիս մի երաժիշտ: Նա լսում է մի քանի երեխաների, այդ թվում՝ Առնոյին, և նրան խորհուրդ է տալիս անպայման զբաղվել երաժշտությամբ: Անցնում են տարիներ, և մի գեղեցիկ օր Առնո Բաբաջանյանը պարզում է, որ այդ մարդու անունն էր... Արամ Խաչատրյան: Մեր երկու մեծությունները...

Srtik
21.03.2007, 04:45
«Թութ ուտելու հրավեր»

-Գևորգ,- ասում է Սերո Խանզադյանը գրականագետ և արձակագիր Գևորգ Հայրյանին,- մեր այգու թութը հասել է, թոռանդ վերցրու, եկեք թութ ուտելու: Համա ծառի տակ գուրզա օձ է ժաժ գալիս, զգույշ եղիր, չվնասի::D

Մանոն
21.03.2007, 16:36
– Ո՞ր նկարը կփրկեիք, եթե հանկարծ ազգային պատկերասրահում հրդեհ սկսվեր:
– Որը մոտիկ է դռանը, – առանց երկար մտածելու պատասխանեց Բեռնարդ Շոուն:

Ուլուանա
22.03.2007, 16:12
Մի անգամ ավստրիացի հռչակավոր երգահան Ֆրանց Շուբերտը Վիեննայում մտավ պանդոկ։ Նա խիստ քաղցած էր, սակայն գրպանում փող չուներ, իսկ պանդոկի տերը չէր ուզում նրան ձրի սպասարկել։ Հանկարծ Շուբերտը սեղանին տեսավ մի ամսագիր, որում ինչ-որ բանաստեղծություն էր տպված։ Նա մաքուր թուղթ վերցրեց, նստեց պատուհանի մոտ և մի քանի րոպեում երաժշտություն գրեց այդ բանաստեղծության համար և գրածն առաջարկեց պանդոկի տիրոջը որպես վճար։ Վերջինս, բնականաբար, ուրախությամբ ընդունեց այդ առաջարկը։ Նա անմիջապես մատուցեց տապակած հորթի միս՝ կարտոֆիլով։ Քանի որ դա Շուբերտի սիրած ճաշատեսակն էր, նա ախորժակով ճաշեց։

Շուբերտի մահից երեսուն տաիր անց, Փարիզում, նրա ձեռքով գրված բնագիրն աճուրդում վաճառվեց 40.000 ֆրանկով։ Դա Շուբերտի նշանավոր «Օրորոցի երգն» էր։ :)

գյումրեցի աղջիկ
25.03.2007, 08:29
Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզիկ Մկրտչյանին հարցնում են.
-Ֆրունզ ջան, ո՞նց է եղանակը Հայաստանում:
-Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հաքից պալտոն հանել, կարճաթ. սառոչկա են հագցրել:

Srtik
25.03.2007, 08:45
Արամայիս Սահակյանին Գյումրիում մի ծեր կին ասում է.
-Ղուրբանդ էղնիմ, քեզ հազար տարվա կյանք եմ ցանկանում:
-Որոշել եմ 300 տարի ապրել,- ժպտում է Սահակյանը:
-300 տարի՞,- զարմանում է կինը,- ագռա՞վ ես, ի՞նչ ես...

գյումրեցի աղջիկ
25.03.2007, 23:21
Ֆրունզիկ Մկրտչյանը Գ. Սունդուկյանի անվան թատրոնի էլեկտրիկ Միշայի հետ նկարվել էր ու նկարի տակը գրել.
-Էս կողմինը ես եմ, ընիգ՝ Միշան:

Ավելացվել է 8 րոպե անց
Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահական տեսնւոմ է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
-Յուր ջան, ու՞ր կերթաս:
-Կանադա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, -պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրիկին.
-Յուր ջան, մի մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:

Վազգեն
26.03.2007, 07:27
Վիեննայի կայսերական գրադարանը ղեկավարում էր ֆրանսիացի անվանի գիտնական Դյուվալը, որը, երբ դժվարանում էր մի որևէ հարցի պատասխանել, անկեղծորեն ասում էր՝ «չգիտեմ»։
— Լսեցեք,– ասաց նրան մի պաշտոնյա,— Չէ՞ որ կայսրը ձեզ աշխատավարձ է վճարում նրա համար, որ դուք իմանաք ամեն բան։
— Գիտես ինչ,– համեստորեն պատասխանեց Դյուվալը,– կայսրն ինձ վճարում է այն ամենի համար, որ գիտեմ ես։ Իսկ եթե նա վճարեր ինձ այն ամենի համար, որ չգիտեմ, դրա համար չէր բավականացնի նրա ամբողջ հարստությունը։

գյումրեցի աղջիկ
27.03.2007, 07:28
Մի անգամ դերասան Շերենցին հարցրեցին.-ժամը քանի՞սն է- Հիմա՞.-հարցրեց նա:

Մանոն
29.03.2007, 13:55
Սարգիս Պիծակը հայ հանճարեղ մանրանկարիչ է: Նա ապրել է տասնչորսերորդ դարում Կիլիկյան Հայաստանում: Դեռ մանկուց նա մարդկանց զաչմացնում էր նկարելու իր ձիրքով:
Մի անգամ սարգիսենց տանը շատ հյուրեր կային: Նրանք ուտում-խմում էին, զվարճանում, իսկ Սարգիսը մի անկյունում իր ներկերի ու նկարների հետ էր: Հենց այդ ժամանակ պատուհանին մի պիծակ է նստում: Սարգիսը արագորեն նկարում է այդ պիծակը: Հետո նկարը մեկնում է հյուրերին: Գինով հյուրերը կարծում են, թե մագաղաթին պիծակ է նստել և փորձում են ձեռքով քշել-հեռացնել միջատը: Հետո սթափվում են ու քահ-քահ ծիծաղում: Նրա մականունը դառնում է «Պիծակ»:
Բայց իզուր չէ, որ նրան կնքել էին այդ անունով: Նա պիծակի պես խայթել գիտեր այս աշխարհի զորեղներին և անարդարներին:
Մի անգամ հարուստ մի իշխան գալիս է Սարգսի մոտ և ասում.
–Ես ուզում եմ գնել քո բոլոր նկարները և պատրաստ եմ ամեն նկարի դիմաց մի ընտիր նժույգ տալ: Իմ նժույգներով մի հզոր հեծելախումբ կկազմես:
Սարգիս Պիծակը քմծիծաղ է տալիս և պատասխանում.
–Ցավում եմ, բայց իմ նկարները նժույգներով փոխանակել չեմ կարող:
–Ինչու՞,– խոժոռվում է իշխանը:
–Որովհետև մի քանի տասնամյակ հետո քո նժույգներն այլևս չեն խրխնջա, իսկ իմ նկարների գույները կթռթռան և մարդկանց հոգիները կջերմացնեն նույնիսկ հազար տարի հետո:

Վազգեն
31.03.2007, 05:08
Հայտնի ֆիզիկոս Վոլֆգանգ Պաուլին հարուրտոկոսանոց տեսաբան էր: Ինքը ընդհանրապես չէր կարողանում որևէ փորձարարական սարքավորումով նույնիսկ հասարակ չափումներ անել: Անպայման մի բան փչանում էր: Ասում էին, որ հերիք է Պաուլին մտներ լաբորատորիա, որ գոնե մի սարքավորում սկսեր չաշխատել: Ֆիզիկոսները այդ երևույթի անունը հանաքով դրել էին Պաուլիի էֆֆեկտ (ի տարբերություն քվանտային ֆիզիկայում հայտնի Պաուլիի սկզբունքի):
Ուրեմն մի անգամ Ջեյմս Ֆրանկի Գյոտենբուրգում գտնվող լաբորատորայում մեծ պայթյուն եղավ ու մի քանի թանկարժեք սարքավորումներ ավերվեցին: Պայթյունի ժամանակը հստակ գրանցված էր: Հետո պարզվեց, որ այդ պայթյունը տեղի էր ունեցել այն պահին, երբ Պաուլիին Ցյուրեխից Կոպենհագեն տանող գնացքը Գյոտենսբուրգում ութ րոպեով կանգնել էր:

DVG
03.04.2007, 14:20
Բարևներ...
Ուրեմն մի հետաքրքիր պատմություն Այվազովսկու մասին:
Երբ նա ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա տալանտը, ասում է, թե ուսումնարանի առաջին հարկում կա մի ջրավազան, գնա և այտնեղից դույլով ջուր բեր ու դույլը դնում ա ձեռը ու ուղարկում.
Այվազովսկին գնում տենում ա, որ իրականում էդ ջրավազանը պատի վրա նկարված նկար ա, դե բայց պետք ա չէ տակից դուրս գա: Ու դուրս ա գալի:
Բռնում ա էդ նկարի վրա "ջրի" մեջ խեղդվող շուն ա նկարում ու առանց ջրի գնում տնօրենի մոտ ու ասում, թե ջրի մեջ շուն կար, ջուրը կեղտոտ ա ու դրա համար էլ ջուր չեմ բերել...Էս վարպետը գնում ա ու տեսնում, թե ինչ վարպետությամբ ա նկարել էդ շանը ու նրան ընդունում իր մոտ սովորելու:

Մանոն
04.04.2007, 09:51
Քսանյոթ տարեկանում Բեթհովենին մեծ դժբախտություն պատահեց: Նա սկսեց խլանալ: Վիրահատությունները չօգնեցին, և հիվանդությունը վերջնականապես հաղթեց: Սակայն մեծ կոմպոզիտորը օժտված էր բացառիկ կամքով: Խուլ վիճակում նա հրաշքներ գործեց: Ներքին լսողությամբ գրեց իր և ընդհանրապես համաշխարհային երաժշտության ամենապայծառ էջը՝ «Իններորդ սիմֆոնիան»:
1824թ. մայիսի 7-ին Վիեննայի մեծ համերգասրահում ասեղ գցելու տեղ չկար: Անգամ աստիճաններն զբաղված էին: Առաջին անգամ կատարվելու էր Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիան»: Դիրիժորական նոտակալի մոտ կանգնած էր ինքը՝ հեղինակը: Հանդիսականները գիտեին՝ կանգնած է նա ձևականորեն, սոսկ իբրև հեղինակ, ղեկավարել չի կարող: Եվ իրոք, նրանից երեք քայլ հետ կանգնած էր իսկական նվագարարը: Ահա նա բարձրացրեց փայտիկը, և դահլիճը լցվեց հոգեպարար մեղեդիով, անհավատալի՛, կախարդակա՛ն, չլսվա՛ծ մեղեդիներով:
Քանդվում, դղրդում է դահլիճը ծափերից, սակայն թիկունքով կանգնած կոմպոզիտորը չի լսում, չի տեսնում ոտքի կանգնած հարյուրավոր մարդկանց հիացական դեմքերը: Վախենում է շրջվել, իմանալ իր երկարատև աշխատանքի արդյունքի գնահատականը: Այդ պահին նրան է մոտենում երգչուհիներից մեկն ու բռնելով թևքից՝ քնքշությամբ շրջում դեպի փոթորկվող սրահը: Դահլիճը ծափահարում էր հոտնկայս....Իսկ հանճարի ականջներում լռություն էր....

Վազգեն
05.04.2007, 20:16
Հանճարներից շատերը հայտնի են իրենց կենտրոնանալու ունակությամբ: Մի անգամ Սոկրատը որոշել էր մասնակցել պատերազմի ու միացել էր զորքերին: Ճանապարհին խորացել էր մի փիլիսոփայական հարցի մեջ ու այդ մտքերով տարված կանգնել էր ճանապարհի մեջտեղը: Երբ ուշքի եկավ, պարզվեց, որ մի քանի ժամ այդպես կանգնած էր մնացել ու զորքից ահագին հետ էր ընկել:

Վազգեն
11.04.2007, 07:38
Երբ Բալզակի հորեղբայրը մեռավ և հարստությունը մնաց գրողին, բարեկամներին ասաց.
«Երեկ երեկոյան հորեղբայրս և ես լավագույն կյանքի տիրացանք»։

գյումրեցի աղջիկ
12.04.2007, 06:30
Հարց Պոլոզ Մուկուչին.
-Ո՞րն է աշխարհի կենտրոնը:
Պատասխան.
-Աշխարհի իսկական կենտրոնը Գյումրին է, հմը շատ պետություններ չտեսնելու կուտան:

գյումրեցի աղջիկ
12.04.2007, 06:50
Մի օր Մինաս Ավետիսյանի դուռը բախում է լուսավորության ցանցի աշխատակիցը և ներկայացնում նրան լույսի չմարված պարտքերի հաշիվը: Շփոթված Մինասը արդարանում է, ասելով, որ նոր է միայն վարձել այս բնակարանը,և լույսն անջատելու դեպքում դժվար կլինի իր համար գործով զբաղվելը: Տեղեկանալով, որ նա նկարիչ է, աշխատակիցը առաջարկում է արագ նկարել իրեն: Ավետիսյանը հապճեպորեն, գրեթե երկու րոպեի ընթացքում, նրան է հանձնում ճեպանկարը: Լուսավորության ցանցի աշխատակիցը, ապշահար նկարի ճշգրտությամբ, շնորհակալություն է հայտնում արվեստագետին և ներողություն կմկմալով՝ հեռանում:

lili-4
14.04.2007, 16:29
Խոզ
Մարկ Տվենը մի անանուն նամակ է ստանում, որի մեջ գրված է մեկ բառ`<խոզ>: Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է . <Սովորաբար ես նամակներն ստանում եմ առաց ստորագրության: Երեկ առաջին անգամ ես ստորագրություն ստացա` առանց նամակի>:



Կոմպոզիտորը և քննադատը

Ֆինլանդացի նշանավոր կոմպոզիտոր Յան Սիբելիուսը ամառանոցային առանձնասենյակում զրուցում էր երաժշտական քննադատի հետ:
Հանկարծ պատուհանի մոտ սկսում է երգել թռչնակը:
_Ա’յ, սա երաժիշտ ,_ կտակում է քննադատը:
Բայց նույն պահին ագռավի կռկռոցը խլացնում է թռչնակի անուշ երգը:
_Սա էլ երևի քննադատ է,_ պատսխանում է Սիբելիուսը:


Արդյոք…


Բարեկամները մի օր հարցնում են Բեռնարդ Շոուին.
_Վարպետ, որն է աշխարհում ամենանտանելի կինը:
Բեռնարդ Շոուն խնդալով պատասխանում է.
_Աշխարհում մեկ անտանելի կին կա միայն: Ամեն մի ամուսնացած տղամարդ կարծում է, թե դա իր կինն է:


Հարևանների կարծիքը


ՄԻ անգամ Բեռնարդ Շոուին հարցրին.
_Որքան կցանկանայիք վաստակել, որպեսզի բավարարված լինեք:
Շոուն պատասխանում է.
_Այնքան, որքան վաստակում եմ հարևաններիս կարծիքով:

Գերադասոոմ է դժոխքը
Բեռնարդ Շոուի աստվածապաշտ ծանոթներից մեկը մեծ դրամատուրգին համարում էր անուղղելի մեղսագործ և շարունակ սպառնում էր դժոխքի տանջանքներով:
_Իհարկե,- մի անգամ նրան պատասխանեց Շոուն,- դրախտն ունի իր որոշակի առավելությունները, հատկապես լավ կլիման: Բայց ինձ շատ հրապուրում է դժոխքը. Որքա~ն հետաքրքիր ու խելացի մարդկանց կարելի է հանդիպել այնտեղ:

Մանոն
15.04.2007, 12:30
Օթելլոյի թիկնոցը
Օթելլոյի դերակատարման հետ կապված բազմաթիվ հուշեր ուներ Վահրամ Փափազյանը՝ բոլորն էլ իր համար թանկ ու սիրելի: Երբ արդեն ծեր էր ու այլևս չէր խաղում, արվեստի թանգարանի տնօրենը Փափազյանին խնդրեց հանձնել այն թիկնոցը, որը միշտ հագել էր Օթելլո խաղալիս:
Ծանր ապրումների մեջ ընկավ վարպետը: Չէ՞ որ նրա մեջ էին ամփոփված իր անցյալը, ներկան, էության մի մասը: Երկար մտածելուց հետո զիջեց: Թիկնոցը թանգարանում գրավեց պատվավոր տեղ: Բայց…
Մի օր Փափազյանը հայտնվում է թանգարանի թատերական բաժնում.
–Եկել եմ կարճ ժամանակով տանելու թիկնոցը,–խնդրում է նա:
–Տնօրենին ասե՞լ եք, –հարցնում են աշխատակցուհիները:
–Խե՞նթ եմ ինչ է: Կտա՞: Դուք ավելի գթասիրտ եք, քան նա: Մի շաբաթից կբերեմ տեղը կդնեմ:
Փափազյանի ասածը շոյում է աշխատակցուհիների ինքնասիրությունը, ու մոռանալով, որ նա վաղուց արդեն էլ չի խաղում՝ թիկնոցը տալիս են:
Անցնում է մեկ ամիս, թիկնոցից ոչ մի լուր…Աշխատակիցները զանգում են. խոստանում է շուտափույթ վերադարձնել, ու էլի չի բերում: Հասկանալով, որ սխալ են գործել՝ ամեն ինչ պատմում են տնօրենին: Ի զարմանս նրանց, տնօրենը հանգիստ տոնով ասում է.
–Այլևս չզանգահարեք Փափազյանին: Ինչպես գիտեք, վաղուց արդեն չի խաղում: Ու եթե թիկնոցը վերցրել է, ապա այն բանի համար, որ վերհիշի, վերապրի իր երբեմնի փառքը: Մի՛ մեղադրեք և հասկացե՛ք արտիստին: հարգե՛նք նրա «թուլությունը»:
…Մահից մի քանի օր առաջ նա վեր կացավ անկողնուց, խնդրեց իրեն հագցնել թիկնոցը, տանել հայելու մոտ:
Երբ թաղում էին Փափազյանին, դագաղի վրա անփույթ նետված էր Օթելլոյի թիկնոցը…

Firegirl777
15.04.2007, 17:41
Օթելլոյի վերաբերյալ ևս մի պատմություն կա, որան հիշում եմ այսպես է եղել,
Դե ինչպես գիտեք Օթելլոն նեգր էր և Վահրամ Փափազանին խաղլուց առաջ գրիմ էին անում, դե գրիմի ժամանակ ձեռնոցները նրա հագին էին, ու... Մի խոսքով դուրս է գալիս բեմ առաջին արարում հանում է ձեռնոցները և ինչ, նրա ձեռերը սպիտակ էին, ինչ արած ստիպակ ձեռքերով խաղում է առաջին արարը, երկրորդ արարում նա դուրս է գալիս սպիտակ ձեռնոցներով, հոնց սկզբում հանում է ձեռնոցները ցույց տալով արդեն գրիմավորված, սև ձեռքերը......

Ուլուանա
22.04.2007, 21:11
Այս պատմությունը վերջերս տատիկս պատմեց։ :)

Ուրեմն Պարույր Սևակը պապիկիս տանը հյուր է լինում, պապիկիս եղբոր երեխան էլ, երբ Սևակին տեսնում է, թաքուն մոր ականջին ասում է. :secret «Էս ինչ գեշ մարդ ա... :blin :unsure »։ Էս Սևակն էլ լսում է... :oy երեխային գրկում է ու ժպտալով ասում. «Բալիկ ջան, ես մեր գերդաստանի ամենագեղեցիկ մարդն եմ ;):) »։
:D

Մանոն
25.04.2007, 16:26
Աշխարհահռչակ ծովանկարիչը՝ Հովհաննես Այվազովսկին, ստեղծել է 6000 կտավ՝ բոլորն էլ գլուխգործոցներ:
Մի օր նկարիչը ծովափին փոքրիկ, բայց գեղեցիկ մի հյուղակ է նկատում, պարտեզում՝ ցանկապատից կախված ուռկաններ: Մոտենալով տնակին՝ ամրացնում է նկարակալն ու սկսում նկարել: Խրճիթի տերը, որ ընչազուրկ մի ձկնորս էր, հետաքրքրությամբ նայում է, թե ինչպես է աշխատում Այվազովսկին, ապա հարցնում է, թե ավարտվելուց հետո ի՞նչ կարժենա նկարը:
–Առնվազն 5000 ռուբլի,– պատասխանում է նկարիչը:
Ձկնորսը մի պահ լուռ մտորում է. երևում է՝ մտքում ինչ-որ հաշվարկներ է անում:
–Տու՛ր ինձ այդ գումարի կեսը,– ասում է նա, - և ես կտամ քեզ ոչ միայն տնակս, այլև ուռկանս, դեռ նավակս էլ հետը:

գյումրեցի աղջիկ
27.04.2007, 07:14
Պատմում է Արամայիս Սահակյանը.

Գյումրեցի անվանի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի հետ գրեցինք «Ծիծիաղի օր» վերնագրով երգ՝ Լենինականում մեր կազմակերպած «Ծիծաղի օր» տոնին հատուկ կատարելու համար: Երբ բեմից հայտնեցի, որ երգը կատարվելու է առաջին անգամ, դահլիճից ասացին.
-Չէ՞իք կրնա մէ հատըմ փորձեիք, նոր բերեիք...:)

Գյումրի քաղաքում մտա դեղատուն և հարցրի. «Գլխացավի դեղ ունե՞ք»:
-Գլխիդ չափսն ըսա...,-իսկույն պատասխանեց դեղավաճառը:

Ավելացվել է 6 րոպե անց
Պատմում է Արամայիս Սահակյանը

Նոր տարուն մեր տուն այցելեց գյումրեցի ակադեմիկոս Գևորգ Ղարիբջանյանը:
-Կանանց հանդեպ քո ցանկությունները թող 97 թվականին կատարվեն 97 տոկոսով,- մաղթեցի ես:
-Մի տոկոսով էլ կատարվեն՝ գոհ եմ,- ժպտաց նա::)

Ավելացվել է 10 րոպե անց
Արարատ սարին մյուս կողմից նայելիս դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը հարցրեց.
-Արարատի անունը մեր թիմի անունով է, չէ՞;)

Վազգեն
27.04.2007, 07:34
Տեսնելով, որ Սոկրատեսը արմտիքներով է սնվում, մեկն ասում է.
— Եթե դու ծառայեիր մեր տեր արքային, երբեք այդ օրին չէիր հասնի:
— Իսկ եթե դու գոհանայիր արմտիքներով, երբեք ստիպված չէիր լինի ծառայել քո տեր արքային, — պատասխանում է Սոկրատեսը։

aniko
27.04.2007, 12:01
Սոս Սարգսըանը խաղալուց է լինում Յագո "Օթելլո" ներկայացումում
ու մի հանդիսատես այնքան է տարված լինում նրա խաղով, որ տեղից գոռում է
- Հեսա կտամ կսպանեմ քեզ...

Ուլուանա
29.04.2007, 21:00
Քննադատը Մայն Ռիդին հարցնում է.
- Ձեր նոր վեպը հետաքրքրությամբ է կարդացվում։ Բայց այնտեղ անորոշություն կա։ Որտե՞ղ եք տեսել անգլուխ ձիավորի։ :unsure
- Անգլուխ ձիավորի չեմ հանդիպել, բայց անգլուխ զրուցակիցների՝ որքան ուզեք։ :fool

Մանոն
03.05.2007, 13:10
Բալզակն ազատ ժամերին զբաղվում էր ձեռագրերի հիման վրա մարդու բնավորությունը որոշելու արվեստով:
Մի օր անծանոթ մի կին մտնում է նրա աշխատասենյակը և հանում դպրոցական մի տետր:
–Ասացե՛ք, պարոն Բալզակ, ինչպիսի՞ ապագա է սպասում այս երեխային:
Բալզակը մանրազնին ուսումնասիրում է ձեռագիրը, հետո հոնքերը կիտելով՝ ասում.
–Դուք երեխայի մա՞յրն եք, թե՞ ազգականը:
–Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը,–պատասխանում է կինը:
–Ուրեմն Ձեզ կասեմ ճշմարտությունը: Այս երեխան թեթևամիտ է, տարօրինակություններով օժտված: Ամենավատթարը նրա ապագան է: Նրանից ոչ մի լավ բան ակնկալել չի լինի:
Կինը փռթկացնում է:
–Պարոն Բալզակ, – ասում է նա,–սա Ձեր դպրոցական տետրերից մեկն է:

Մանոն
07.05.2007, 20:10
Մի անգամ Շիրվանզադեն Թիֆլիսում հանդիպում է իր հայրենակիցներից մեկին: Սա ցանկանում է իմանալ, թե ինչո՞վ է Շիրվանզադեն զբաղվում:
–Գրող եմ,–ասում է մեծ վիպասանը:
–Մարդ կա՝ դերձակ է, մարդ կա՝ կոշկակար…Քո արհեստի անունն ի՞նչ է:
Իր հայրենակցի հոգու հետ խաղալու համար Շիրվանզադեն ասում է.
–Վիպասան եմ:
–Վիպասանն ի՞նչ է անում:
–Վիպասանն աղջկան սիրահարեցնում է տղային, տղային՝ աղջկան: Հետո նրանց նշանում է, պսակում: Չեն հավանում միմյանց՝ բաժանում է, ուրիշի հետ պսակում: Եվ այսպես՝ էլի շատ բաներ:
–Վա՜յ քո հոր տունը չքանդվի, բա էլ ուրիշ գործ չգտա՞ր, որ միջնորդ ես դարձել, –ասում է մարդը՝ համոզված լինելով, որ իր հին ծանոթն ընտրել է ամենախայտառակ արհեստը:

Վազգեն
09.05.2007, 07:52
Լրագրողի այն հարցին, թե ինքը ինչ է մտածում Արևմտյան քաղաքակրթության մասին, Մահատմա Գանդին պատասխանել է.
- Կարծում եմ, որ դա լավ միտք է::P

ihusik
16.05.2007, 17:42
Գիտե՞ք որ Թումանյանն ունեցել է տաս զավակ` չորս որդի և վեց դուստր. Մուշեղ, Աշխեն, Նվարդ, Արտավազդ, Համլիկ, Արփենիկ, Անուշ, Արեգ, Սեդա, Թամար:

Մի անգամ Թումանյանի կինը՝ տիկին Օլգան, հյուրերի ներկայությամբ գանգատվում է ամուսնուց, թե՝ օրերով տուն չի գալիս, իրեն ամբողջովին նվիրել է հասարակական գործնեությանը:

Թումանյանը պատասխանում է.
- Ճիշտ ես ասում, բայց տասը անգամ գիշերները տանը հո քնած կլինե՞մ: :) :D

Djavaxhq
23.05.2007, 07:21
Լավ որ խոսք գնազ Թումանյանից մի բան էլ ես պատմեմ
Թումանյանն ու Իսահակյանը գալիս են մեր մոտ` Ջավախք գնում են Փոկա գյուղ Փարվան լճի ափին է հիանւմ են լճով բայց դե սկսում են ծարավել մի երեխայից ջուր են ուզում սա Թե թան կխմեք, բա խի չենք խմի:
Երեխան բերում է Թումանյանը խմում տալիս է Իսահակյանին ու հարցնում բալիկ ջան ես թանից էլի ունեք
-Հա լիքը մուկը մեջն էր ընկել չեինք խմում
Իսահակյանը էս որ լսում է ձեռից ամանն ընկնում է ջարդվում Երեխան
-Վայ Տատուս մեզի ամանը ջարդեցիր:
Սա երեւի Վարպետներն իրենք են հորինել դժվար իրական լինի

Մանոն
14.06.2007, 13:28
Ասում են` Մարկ Տվենը շատ խորն էր քնում, և նրան արթնացնելը բավական դժվար գործ էր: Մի անգամ` Ֆրանսիայում գտնվելու ժամանակ, նա գնացքով ուղևորվում է Դիժոն: Տվենը, որ հոգնած էր ու քնատ, ուզում էր քնել: Քանի որ վստահ չէր իր վրա, կանչում է ուղեկցողին և խնդրում իրեն արթնացնել, հենց որ գնացքը մոտենա Դիժոնին:
–Եթե դիմադրեմ,–զգուշացնում է մեծ գրողը,–ուշադրություն մի՛ դարձրեք, որովհետև ինձ արթնացնելը հեշտ գործ չէ: Իջեցրե՛ք ինձ գնացքից, ինչ էլ որ լինի:
Երբ Տվենը քնից արթնացավ, արդեն լուսանում էր, և գնացքը մոտենում էր Փարիզին: Մեծ գրողն անմիջապես հասկացավ` ուղեկցողը մոռացել էր իրեն արթնացնել:
–Ամբողջ կյանքումս այսպես չէի բարկացել,–ասաց Տվենն ուղեկցողին:
–Բայց Ձեզնից շատ բարկացավ այն ամերիկացին, որին մի կերպ իջեցրի Դիժոնում,–հոգոց հանեց ուղեկցողը:

***
Մի ժամանակ ամերիկյան մամուլում շատ էին գրում այն մասին, թե ձուկը ուղղակի ազդեցություն է թողնում մարդու ուղեղի գործունեության վրա, և խորհուրդ է տրվում ձուկ շատ օգտագործել:
Մի երիտասարդ, որ փորձում էր գրող դառնալ, Մարկ Տվենին ուղարկեց իր պատմվածքները` կարծիք ստանալու ակնկալությամբ, և գրություն այն մասին, թե ինքն օրական որքան ձուկ պետք է ուտի, որպեսզի առաջնակարգ տեղ գրավի գրականության ասպարեզում: Հենց առաջին մի քանի պատմվածքից Տվենը հասկացավ, որ գործ ունի մեկի հետ, որն ապաշնորհ է, զուրկ գրական ճաշակից, և որից գրող դուրս գալ չի կարող: Նա պատասխանեց. «Նկատի ունենալով Ձեր ուղարկած պատմվածքները` Ձեզ անհրաժեշտ է օրական ուտել երկու կետ»::)

Մանոն
11.07.2007, 18:42
Աշխարհահռչակ երգիչ Էնրիկո Կարուզոյի մահից հետո նրա իմպրեսարիոն փորձում էր փոխարինող գտնել:
Իբրև թեկնածու՝ ներկայանում է մի երիտասարդ:
–Ա՛խ, սիրելի՛ պարոն, Դուք միանգամայն կարող էիք փոխարինել հանգուցյալ Էնրիկոյին:
–Իրո՞ք, Ձեր գնահատականն անկե՞ղծ է, մեծարգո՛ պարոն, ես կարո՞ղ եմ փոխարինել նրան,–խիստ շոյված բացականչում է երիտասարդը:
–Այո՛, իմ ողորմա՛ծ պարոն, եթե միայն նրա փոխարեն դուք համաձայնեիք մեռնել:

Մանոն
30.07.2007, 16:16
Մի անգամ Սիլվա Կապուտիկյանի հետ հարցազրույցի ժամանակ թղթակիցը կատակով հարցնում է.
–Տիկին Սիլվա, ինչքա՞ն կցանկանայիք վաստակել, որ բավարարված լինեիք:
–Այնքան, որքան վաստակում եմ հարևաններիս կարծիքով:
:)
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում՝ պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից.
–Ավո, դու չե՞ս գտնում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ անկողնում՝ պատշաճ չէ:
–Ի՞նչ կա որ, սիրելի՛ս, –դիմեց կնոջը մեծ բանաստեղծը,–եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:
:)
Մի անգամ Փարաջանովը «սմոքինգ» էր փնտրում՝ Ֆելինիի հրավիրած միջոցառմանը մասնակցելու համար: Երբ վերադարձավ, հարցրեցին, թե ինչպե՞ս գնաց այդ միջոցառմանը: Ասաց, որ ինքնաթիռում տեսել է ցուցանակ՝ ծխախոտի վրա խաչ քաշած, վրան գրված. «No Smoking»: Դրանից է մեկ հատ խնդրել, ինքնաթիռից իջնելուն պես կախել վզից:
:)
Տաղանդավոր մարդը մնում է տաղանդավոր:

Ուրվական
27.08.2007, 21:25
Ալեքսանդր Դյումա-հայրը երբ մահամերձ է լինում, նրա սպասավորը սենյակի անկյունում կանգնած կամաց լաց է լինում: Մեծ գրողը դժվարությամբ շրջում է գլուխը և ցածր ձայնով ասում.
-Լաց մի եղիր, եթե դու այնտեղ՝ վերևում, ինձ պետք գաս, ես քեզ անպայման կկանչեմ:):

Ավելացվել է 2 րոպե անց
-Ես բարկանում եմ, երբ ճիշտ եմ լինում, իսկ Չերչիլը բարկանում է, երբ սխալ է լինում: Ու այդպես է ստացվում, որ մենք շատ հաճախ բարկանում ենք մեկս մյուսի վրա:
Շառլ Դե Գոլ
:hands

Մանոն
29.09.2007, 14:48
Սմբատ Բագրատունին (890-914թթ. ) զորեղ և իմաստուն արքա էր: Մի անգամ նրան հարցրին.
–Մարդ կյանքում ամենից շատ ու՞մ խորհուրդներով պիտի առաջնորդվի:
–Մինչև տասնյոթ տարեկան պիտի լսել ուսուցչին, մինչև երեսունը՝ իմաստուններին, հետո՝ ինքդ քեզ. միայն մայրական խորհուրդն է, որին մարդ պարտավոր է անսալ ծննդյան օրից մինչև մահ, – պատասխանեց արքան:

Լեո
30.10.2007, 00:41
Գնացքը սլանում էր Գերմանիայի կանաչազարդ հարթավայրերով: Ուղևորների թվում էր նաև կարկառուն գիտնական Էյնշտեյնը: Նա որոշեց գնալ ճաշելու: Երբ մտավ վագոն-ռեստորան, ակամայից կանգ առավ. մոռացել էր ակնոցը իր խցիկում: Եվ քանի որ առանց ակնոցի չէր կարողանում կարդալ, նա ճաշացուցակը մեկնեց մատուցողին և խնդրեց կարդալ: Մատուցողը շփոթահար ասաց.
-Պարո'ն, ցավոք չեմ կարող կարդալ. ես էլ Ձեզ նման անգրագետ եմ: :D

Լեո
30.10.2007, 02:29
Ֆրանսիացի դերասանուհի Մարսին կանչեցին դատարան` իր թանկարժեք իրերի գողության առիթով վկայություն տալու համար:
-Քանի տարեկան եք,-հարցրեց դատավորը:
-Քառասուն,-պատասխանեց դերասանուհին:
-Անհնա~ր է,- ապշած իր կողքինին դիմեց դատարանի դահլիճում գտնվող վկաներից մեկը,- ուղիղ քառասուն տարի առաջ ես ներկա էի նրա առաջին դեբյուտին:
-Ոչ մի զարմանալի բան չկա,- հանգիստ բացատրեց կողքի նստածը,- Մարսը այնքան տաղանդավոր է, որ դերասանուհի է ծնվել::ok

Լեո
30.10.2007, 02:49
Մի անգամ հայտնի գորղ Մարկ Տվենը իր բարեկամներից մեկից մի մեծ ծանրոց է ստանում: Բացելով ծանրոցը` Տվենը այնտեղ հայտնաբերում է մի մեծ քար և մի երկտող. "Սիրելի' Մարկ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Իսկ դու ինչպես ես?":
Տվենը քարը ծանրոցով ետ է ուղարկում բարեկամին և հետն էլ մի երկտող. "Սիրելի' Բարեկամ, այս քարը ընկավ սրտիցս, երբ իմացա, որ քեզ մոտ ամեն ինչ կարգին է":

Ավելացվել է 53 վայրկյան անց
Մի անգամ Մարկ Տվենի մոտ է գալիս մի կին և նրանից խնդրում մի բան, որը Տվենի ուժերից վեր է լինում: Տվենը փորձում է կնոջը բացատրել, որ ինքը ի զորու չէ օգնել նրան, բայց կինը շարունակում է համառորեն իրենը պնդել: Կինը այնքան է զզվեցնում Տվենին, որ նա հեգնանքով ասում է.
-Տիկին, Ձեզ հետ շատ հաճելի է զրուցել:
-Իսկ Ձեզ հետ` ոչ,- չհասկանալով հեգնանքը` ասում է կինը:
-Ես Ձեզ խորհուրդ չէի տա այդպես կտրուկ արտահայտվել: Հետևե'ք իմ օրինակին, Դուք նույնպես ստե'ք...:D

Մանոն
08.11.2007, 15:58
Իսահակ Նյուտոնը լռակյաց մարդ էր. նրան խորթ էին շատախոսությունը, բամբասանքը, անբարտավանությունը:
Գիտական արժեքավոր հայտնագործությունների համար Նյուտոնին շնորհել էին լորդի տիտղոս, և նա 26 տարի ձանձրանում էր լորդերի պալատի խորհրդակցություններում, որևէ ելույթ չէր ունենում և լորդերը երբևիցե չէին լսել նրա ճառը:
Մի օր, ի զարմանս բոլորի, Նյուտոնը ձեռք բարձրացրեց:
–Պարոննե՛ր,–ասաց Նյուտոնը հանդիսավորությամբ,–ներողություն եմ հայցում, բայց, խնդրում եմ, պատուհանը փակեցե՛ք: Փչում է, իսկ ես վախենում եմ մրսելուց:
Եվ նա լորդերի ապշած հայացքների ներքո արժանապատվությամբ նստեց իր տեղը: ;)

Դեկադա
02.12.2007, 12:10
Կոստան Զարյանը ֆրանսերեն գրած իր բանաստեղխությունները տանում է բելգիացի բանաստեղծ Էմիլ Վերհարին: Կարդալուց հետո վերջինս զգում է, որ հայ գրողի օգտագործած ֆրանսերենը խիստ չոր է, ինչ-որ տեղ՝բառարանային:
-Ո՞ր լեզվով ես աղոթում,- հարցնում :
-Հայերեն:
-Դե հայերեն էլ գրիր: Բանաստեղծությունն աղոթք է:


Հովհանես Շիրազը իրեն հասցեագրված նամակներին բարեխղճորեն պատասխանում էր:Երբ գրելու ոչինչ չէր ունենում, մի մանուշակ կամ ձնծաղիկ էր դնում ծրարի մեջ և ուղարկում:


Համո Սահյանին խնդրում են, որ կարդա իր գրած առաջին բանաստեղծությունը:Հրաժարվում է.
-Ընտանեկան ալբոմում հաճախ մերկ երեխաների լուսանկարների ենք հանդիպում: Դրանք հրապարակավ չեն ցուցադրում, տան համար են:

Մանոն
07.12.2007, 15:31
Հայ նշանավոր դերասան Հրաչյա Ներսիսյանը իր բեմական կյանքն սկսել է Պոլսում գործող օպերային թատրոնում: Այդ թատրոնը բեմադրում էր Շիրվանզադեի «Նամուսը»: Հրաչյան խաղում էր հարսանիքի տեսարանին մասնակից հարբած հյուրերից մեկի դերը: Ներկայացման օրն էր: Նա պետք է դուրս գար տեսարանի վերջում և մեկ-երկու բառ ասեր: Հարսանիքի տեսարանում կովկասյան պարեր էին լինելու, իսկ պարողները չկային: Ռեժիսորը բարկությունից մոլեգնել էր: Վերջապես նա կանգնում է Հրաչյայի դիմաց և կարգադրում.
–Գնա պարի՛ր:
Հետո առանց սպասելու Հրաչյայի համաձայնությանը` նրան հրում է բեմ: Ապագա դերասանը միայն մի անգամ էր տեսել այդ պարը, բայց երբեք ինքը չէր պարել: Հայտնվելով բեմի կենտրոնում` ստիպված պարում է: Պարում է այնքան լավ, որ հանդիսատեսը նրան պարգևատրում է որոտընդոստ ծափահարություններով և խնդրում կրկնել:
...Այդ կովկասյան պարը անվանի դերասանի առաջին հաջողությունն էր:
Հ.Գ. Ներսիսյանն իմ ամենասիրած հայ դերասանն է:

Դեկադա
07.12.2007, 18:20
-Կյանքում ամենից շատ ի՞նչ կցանկանայիք,- մի անգամ հարցրին Մարտիրոս Սարյանին:
-Կուզեի, որ կտավներիս վրա, ինչպես մեր հողում միշտ ծաղկեն ծիրանիները:
Լռեց, մի պահ մտածեց, ապա շարունակեց.
-Մարդ չի կարող աշխարհը տանել իր հետ, բայց կարող է իրենից հետո մի նոր աշխարհ թողնել աշխարհին::)

Դեկադա
04.02.2008, 16:10
Կայսրին չենթարկվելու համար Սուվորովին հեռացրել էին բանակից:Ֆելդմարշալն ապրում էր Կոնչանսկոյե գյուղում:Մինչ այդ ռուսական բանակը նոր արշավանքի էր դուրս եկել:Իսկ Ռուսաստանում երկրորդ Սուվորով չկար:Հենց այդ ժամանակ էլ հիշեցին Կոնչանսկոյեի մասին:Եռաձի կառքով Սուվորովի մոտ ժամանեց մի երիտասարդ սպա`Ֆելդմարշալի հնգակնիք մի ծրար`հենց իրենից`կայսր Պավել Առաջինից:Սուվորովը նայեց ծրարին, կարդաց.
«Կոմս Ալեքսանդր Սուվորովին, անձամբ»:
Ֆելդմարշալը ծրարը ձեռքում շուռումուռ տվեց, վերադարձրեց սպային:
-Այս նամակը իմը չէ,- ասաց նա:
-Ինչպե՞ս թե ձերը չէ,- զարմացավ սուրհանդակը:
-Ձերն է:
–Իմը չէ, իմը չէ,-կրկնեց Սուվորովը և գնաց:
Սուրհանդակը ձեռնունայն վերադարձավ:Անցավ մի քանի օր, և դարձյալ եռաձի կառքով Կոնչասկոյե ժամանեց երիտասարդ սպան:Սուվորովը նայեց ծրարին, կարդաց.
«Ռուս ֆելդմարշալ Ալեքսանդր Սուվորովին»:
-Այ, հիմա իմն է,-ասաց Սուվորովը և բացեց ծրարը:



Օսկար Ուայլդը մի տարեց դերասանուհու հետ զրուցելիս շատ է գովում նրա վերջին դերը:Վերջինս ակնկալելով նոր հաճոյախոսություններ, շինծու համեստությամբ բացականչում է.
-Ի՞նչ եք ասում, այդ դերը պետք է երիտասարդ ու գեղեցիկ կին խաղար:
-Տիկին. բայց դուք հակառակը ապացուցեցիք:

Baobab
04.02.2008, 16:36
Բալզակը մի առիթով ասել, որ եթե սուրճը թույն է, ապա նա արդեն կես դար է, ինչ մահանում է այդ թույնից::think

Ավելացվել է 14 րոպե անց
Վերջերս գերմանացի գիտնականները հայտնաբերել են 1503թ.-ին հրատարակված գրքերից մեկին կցված նոթերէ գրքի տիրոջ կողմից կատարված… Ըստ դրանց Լեո դա Վինչիի "Մոնա Լիզա" / ինքը նաև Ջոկոնդա / հայտնի դիմանկարի բնորդուհին է եղել հարուստ ֆլորենցիացի վաճառական Francesco del Giocondo-ի կինը՝ Lisa del Giocondo: :}

dvgray
13.03.2008, 03:32
Լևոն Տեր-Պետրոսյանը մի /կամ մի քանի/ առիթով ասել է, որ Հայսատանում իշխում են ավազակները:
............................
Վերջերս հայկական իշխանությունները հետախուզեցին ու գտան Արարատ Զուրաբյանի նոթատետրը: Նրանք այժմ ինտենսիվ փնտրտուքի մեջ են տառաճանաչ անձնավորության: Եթե այդպիսին չգտնեն, ապա պեսոկը կամ դոդիկը երևի մեկ տարով գործուղվեն 1 դասարան, տառերը յուրացնելու:

http://www.armenialiberty.org/armeniareport/report/ar/2008/03/37EAEF9D-1081-4B19-9521-7D1298AEA56A.asp

Դեկադա
20.03.2008, 22:01
Ֆրանսիացի նշանավոր գրող և փիլիսոփա Միշել Մոնտենը մի զրույցի ժամանակ ասաց.
-Ըստ երևույթին բնությունը ամենից արդարացի բաժանել է խելքը:
- Ի՞նչու այդպիսի եզրակացության հանգեցիք,- հարցրին նրան:
- Որովհետև ոչ ոք չի գանգատվում իր խելքի պակասությունից,- ասաց նա:


Մի անգամ Սոկրատեսին հարցրին.
-Ո՞րն է ամենահեշտ գործը
-Ուրիշներին խրատելը,- պատասխանեց իմաստունը:
-Իսկ ո՞րն է ամենադժվար գործը
-Ինքն իրեն ճանաչելը:
Ճանաչիր ինքդ քեզ,- դրանից է սկսվում մարդը:

Anhavat
02.04.2008, 15:06
Ծեր Գյոթե-ին երբ հայտնեցին նրա որդու մահվան գույժը, նա աչքերը իջեցրեց հատակն ու պատասխանեց.
- ես գիտեի, որ մահկանացու եմ ծնել:

Դալին հորը նամակով սերմնահեղուկ (սպերմա) է ուղարկում և հետգրություն
<< Ահա այն ամենը ինչ պարք եմ քեզ>>:

(տնաշեն ընենց պատմում ես, մթոմ ընդե ես եղել) (սա Ձեր փոխարեն:D)

Դեկադա
02.04.2008, 17:13
Փարիզի սրճարանում նստած է աշխարհահռչակ ծանրորդ Սերգո Համբարձումյանը:Մոտենում է մի ֆրանսիացի և դիմում նրան.

- Բոն ապետիտ….
- Սերգո Համբարձումյան,- պատասխանում է նա:
Մյուս օրը կրկնվում է նույնը.
-Բոն ապետիտ….
-Սերգո Համբարձումյան,- պատասխանում է նա, իսկ հետո բողոքում` պատվիրակության ղեկավարին, թե ամեն օր մեկը գալիս է և ծանոթանում է իր հետ:
- Տո, չի ծանոթանում, ասում է` բարի ախորժակ:
Հաջորդ օրը Սերգո Համբարձումյանը սրճարանում տեսնում է այդ մարդուն, մոտենում ` և այս անգամ ինքն է բարի ախորժակ մաղթում:
- Բոն ապետիտ…
- Սերգո Համբարձումյան,- ժպտալով պատասխանում է ֆրանսիացին:

Բեռնարդ Շոուին հարցրին.
- Ինչն է ավելի կարևոր հաջողության հասնելու համար` տաղանդը, թե աշխատասիրությունը:
Շոուն հարցին հարցով պատասխանեց.
- Իսկ որ անիվն է ավելի կարևոր հեծանիվի համար` առջևի, թե հետևի:

:)



Մի կին լրագրող հարցնում է Էյնշտեյնին.
- Ինչ տարբերություն կա ժամանակի և հավիտենականության միջև:
- Սիրելիս, - ասում է Էյնշտեյնը,- եթե ես ժամանակ ունենայի բացատրել այդ տարբերությունը, ապա մինչև հասկանալդ հավիտենականություն կլիներ:






:)

Դեկադա
13.04.2008, 19:06
Իտալաց երգչուհի Ադելինա Պատտին նախքան հանրահայտ դառնալը, ապրում էր պարտքերով:Իր անդրանիկ համերգին ներկա էր նաև պարտատերերից մեկը՝մսավաճառը, որը, տեսնելով հասարակությունն ինչպիսի խանդավառությամբ ու ծաղիկներով է ընդունում երգչուհուն, ցանկանում է մասնակցել վերջինիս մեծարմանը և դահլիճից գոռում է.
- Պատ՜տի, Պատ՜տի, մսի դիմաց մեր հաշիվները փակված համարեք::)


Շումանի համերգի ժամանակ բաց պատուհանց լսվում է թռչունների դայլայլը:Մեկն արագությամբ ծածկում է բոլոր պատուհանները:Երգահանը, նկատելով այդ դիմում է ունկնդիրներին.
-Սիրելիներս, մինչև հմա ես խանգարում էի այդ փոքրիկ, հիասքանչ « երաժիշտներին»:Ուշադիր նրանց լսենք:Չէ՞ որ այդ թռչունները նույնպես իմ « ուսուցիչներն» են եղել:

Դեկադա
30.04.2008, 08:29
Պարույր Սևակից մորը նվիրված ստեղծագործություն են խնդրում « Պոետնորը մոր մասին» ժողովածու կազմելու համար:Սևակն ուղարկում է « Մոր ձեռքերը» բանաստեղծությունը` մոր և իր լուսանկարի հետ, ու մի գրություն. « Այս լուսանկարը գուցե ավելին ասի, քան բանաստեղծությունս»:

Երբ Րաֆֆին դասավանդում էր Արամյան դպրոցում, երբեմն- երբեմն քաշում էր աշակերտների մազերը:Մի օր աշակերտները խուզում են գլուխները և ուրախ, երջանիկ սպասում են ուսուցչին:
Րաֆֆին ներս է մտնում և նկատելով այդ խորամանկ խաղը` քմծիծաղ է տալիս, ապա մեկին կանչում դաս պատասխանելու:Աշակերտը կմկմում է, տեղ-տեղ սխալվում:
Վիպասանը քաշում է ականջից և ասում.
-Դե հիմա էլ գնացեք ականջներդ խուզեք::)

Ակսել Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց` անզիջում, շիտակ ու աննահանջ:
Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից:Խմում էր առիթից- առիթ:Սիրում էր գյուղը.
-Իմ բոլոր պատմվածքները մինչև թղթին հանձնելըմտքումս գրել եմ ձի նստած` գյուղից- գյուղ շրջելիս,- ասում էր:
Զբոսնելիս կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր:
- Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ,- հպարտանում էր:


Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում::P


Հրաչյա Քոչարը երբ լավ տրամադրություն էր ունենում, երգում էր քրդերեն, նույնիսկ` պարում էր:Մի օր հարևանը կնոջը հարցրեց.
-Տիկին Հասմիկ, տանը քուրդ վարձակա՞լ ունեք::)

Դեկադա
12.05.2008, 08:26
:)
. Սալվադոր Ալի [/B]է:
Մեծ նկարչից ստանալով<Դ> տառի վաճառքի համաձայնությունը` նրա առրտրական բաժանմունքն արդեն կրելու էր < Սալվադոր Դալի> անվանումը…և դրա շնորհիվ առևտուրը ծաղկելու էր` նրան բերելով իր ծախսած մեկ միլիոնից շատ հասույթ]:)

Մանոն
19.07.2008, 09:18
Համաշխարհային հռչակ ունեցող տենոր Էնրիկո Կարուզոն պատմում է.
_Մի անգամ Նյու-Յորքի նահանգում ճամփորդելիս մեքենան խափանվեց, և մինչև նորոգումը հյուր եղա մի ֆերմերի: Նա հարցրեց անունս, ասացի` Կարուզո: Ֆերմերը վեր ցատկեց, բռնեց ձեռքս և հուզված ասաց.
_ Երբևէ իմ մտքով չէր անցնի, որ կհանդիպեմ Ձեզ` մեծագույն ճանապարհորդ Ռոբինզոն Կարուզոյին: Ես երջանիկ եմ:

Դեկադա
31.07.2008, 16:52
Մեքենան անթույլատրելի արագությամբ վարելու համար ոստիկանը կանգնեցրեց Չարլի Չապլինին.
- Ձեր դեմքն ինձ ծանոթ է,- ասաց նա,- այդ նշանակում է, որ Ձեզ էլի եմ տեսել:
- Հնարավոր է,- ասաց Չապլինը:
- Ահա, տեսնու?մ եք, Դուք հայտնի կարգ խանգարող եք, ինքներդ էլ չեք ժխտում այդ:


Մի անգամ ֆրանսիացի հայտնի հոգեբան Պյուժեն երեկոյան այցելում է իր գլխավորած հոգեբանության լաբորատորիան: Չնայածմ ուշ ժամին` նա տեսնում է գրքերի մեջ էաղված իր ասպիրանտներից մեկին;
- Ի?նչ եք անում այս ուշ ժամին,- հարցնում է անվանի հոգեբանը:
- Աշխատում եմ, -հետևում է պատասխանը:
- Իսկ ի?նչ եք անում ցերեկը:
- Իհարկե, աշխատում եմ,- նորից պատասխանում է ասպիրանտը:
- Վաղ առավոտյա?ն էլ եք աշխատում,- հարցնում է գիտնականը:
- Այո, առավոտյան էլ եմ աշխատում,- ուրախ- ուրախ եզրափակում է ասպիրանտը:
- Գրողը տանի, իսկ դուք երբ եք հասցնում մտածել,- զայրույթով խոսակցությունը փակում է Պյուժեն::)

Մանոն
08.09.2008, 14:46
1900-ական թթ սկզբներին սրվել էին հայ-ադրբեջանական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ադրբեջանի Ղազախի շրջան՝ բանակցությունների: Ոչ մի կողմը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է.«Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես էլ տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով` ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է՝ Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր... Աղայանի համբերությունը հատնում է: «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

Դեկադա
26.10.2008, 10:08
Բալզակն ազատ ժամերին զբաղվում էր ձեռագրի հիման վրա մարդու բնավորությունը որոշելու արվեստով: Մի օր անծանոթ մի կին մնտում է նրա աշխատասենյակը և հանում դպրոցական մի տետր:
-Ասացե՛ք, պարոն Բալզակ, ինչպիսի՞ ապագա է սպասում այս երեխային:
- Բալզակը մանրազնին ուսումնասիրում է ձեռագիրը, հետո հոնքերը կիտելով ասում է:
-Դուք երեխայի մա՞յրն եք, թե՞ ազգականը:
-Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը,- պատասխանում է կինը:
- Ուրեմն ձեզ կասեմ ճշմարտությունը:Այս երեխան թեթևամիտ է, տարօրինակոթյուններով օժտված:Ամենավատթարը նրա ապագան է:Նրանից ոչ մի լավ բան ակնկալել չի կարելի:
Կինը փռթկացնում է:
- Պարո՛ն Բալզակ,- ասում է նա,- սա Ձեր դպրոցական տետրերից մեկն է:

Մարկ Տվենը ձուկ էր որսում: Նրան մոտեցավ մի մարդ և հարցրեց.
-Լա՞վ է բռնում, պարոն:
- Ես հենց նոր եկա,- պատասխանեց Տվենը,- բայց երեկ 15 հատ բռնեցի:
- Ի՞նչ եք ասում: ի միջի այլոց, գիտեք ով եմ ես:
- Ոչ,- ասաց գրողը:
-Այս շրջանի անտառպահն եմ և Ձեզ հիմա կտուգանեմ, այստեղ արգելված է ձուկ որսալ:
Մարկ Տվենը ծիծաղեց ու հարցրեց.
-Իսկ դուք գիտե՞ք, թե ես ով եմ:
-Ոչ,- պատասխանեց անտառապահը:
-Ես այս շրջանի ամենամեծ խաբեբան ու պարծենկոտն եմ

Կտրուկ
20.01.2009, 01:10
Խնդրում եմ տեղեկացրեք։
ճի՞շտ է արդյոք .որ Ավ.Իսահակյանը. եղել է Քրիստոնեահալած կազմակերպության ղեկավար։

cold skin
27.02.2009, 16:28
Եկե՛ք այստեղ խոսենք մեծ մարդկանց փոքր տարօրինակություններից:
Օրինակ`

Հայտնի ֆիզիկոս Վալտեր Ներնստը սիրում էր ձկներ բազմացնել: Երբ նրան հարցնում էին` ինչու հենց ձկներ և ոչ թե հավեր, ձիեր, նա պատասխանում էր, որ ձկները սառնարյուն արարծներ են, իսկ տաքարյուն կենդանիներ նա չի բազմացնի, քանի որ չի ցանկանում ողջ աշխարհը տաքացնել սեփական միջոցներով:
Կամ`

Շիլլերը ` իր դրամաները գրում էր ոտքերը չափազանց սառը ջրի մեջ դրած:

Rhayader
27.02.2009, 16:33
Մեծն հայ արձակագիր Դորիանը մ փոքրիկ տարօրինակություն ուներ՝ նման թեմա տեսնելիս նրա ձեռքերը քոր էին գալիս ու ցանկություն էր առաջանում այստեղ ինքնակենսագրություն գրել...:D:D:D

Քամի
27.02.2009, 16:36
Նման թեմա վաղուց կա ակումբում

http://www.akumb.am/showthread.php?t=6846

Ուլուանա
27.02.2009, 23:59
Նման թեմա վաղուց կա ակումբում

http://www.akumb.am/showthread.php?t=6846
Շնորհակալություն հղման համար։
Մոդերատորական։ Նորաբաց թեմայի գրառումները տեղափոխվել են արդեն գոյություն ունեցող թեմա։

Sona_Yar
13.03.2009, 02:38
Վահրամ Փափազյանը Արտաշատի թատերախմբի հետ «Օթելլո»» էր խաղում Վեդու շրջանի Ավշար գյուղում: Փափազյանի մոգական անունը հավաքել բերել էր նաև հարևան գյուղացիներին:
Առաջին գործողությունից հետո դահլիճը թնդում է բուռն ծափերից: Վերջապես վարագույրը դանդաղորեն փակվում է, բայց ծափահարությունները շարունակվում են: Վարագույրը նորից է բացվում: Իր ամբողջ վեհությամբ հանդիսատեսի առջև խոնարհվում է բեմի արքան, խոնարհվում են մյուսները.. .Վարագույրը փակվում է, իսկ հանդիսատեսը չի հանդարտվում: Փափազյանը պատրաստակամ սպասում է վարագույրը բացվելուն, իսկ վարագույրը չի բացվում: Դահլիճը շարունակվում է փոթորկվել: Բեմի բանվորը՝ մի վտիտ ու թույլ երիտասարդ, կախվել է վարագույրի պարանից, ամբողջ ուժով ձգում է, ձգում, բայց՝ իզուր: Փափազյանն ակնհայտորեն ներվայնանում է: Դերասաններից մի քանիսը վազում են բեմի բանվորին օգնելու: Չորս-հինգ հոգի կախվել են վարագույրի պարանից, բայց ոչինչ չի ստացվում: Կարծես թե սատանան ինքն է բռնել պարանից ու բաց չի թողնում: Հանդիսատեսների մի մասը հույսը կտրած՝ դուրս է գալիս: Ծափերը հիմա նմանվում են ուժեղ փոթորկից հետո կաթկթող անձրևի հատուկենտ շիթերի:
Եվ հանկարծ վարագույրը բացվում է, բայց ի՜նչ...դահլիճում համարյա մարդ չկա:
Եվ գալիս է սևամորթ մավրը ՝ առյուծի նման մոլեգին ու ահավոր:
_Որտե՞ղ է,_մռնչում է նա ՝ ալեհեր բաշը ցնցելով,_...Հըըըմմմ...
_Ո՞վ, Վարպետ, ո՞վ...
_Տնօրենին կուզեմ... տնօրենը որտե՞ղ է...
Ես էի տնօրենը, դժբախտս: Խաչյալի խոնարհությամբ կանգնում եմ նրա առաջ: Նա երկու ձեռքով ամուր բռնում է իմ ուսերից և թափահարում:
_Լսի՛ր, մա՜նչս, բեմին վարագույրը բոզ կնկան տրուսիկին նման պիտի ըլլա՝ ուզած ժամանակ իջնա , ուզած ժամանակ՝ բարձրանա...Հասկացա՞ր...
_Հասկացա, Վարպետ, հասկացա,_ հազիվ կմկմում եմ ես:
Հոմերական քրքիջն ու ծափերը խառնվում են իրար: Ինքն էլ է սկսում ծիծաղել::vayreni:lol

ՎԱՐԴԳԵՍ ԲԱԲԱՅԱՆ

cold skin
30.04.2009, 14:37
Մի քանի թատերական ճեպանկար…

"Նամուս" ներկայացման առաջին գործողությոն մեջ Աբելյանը, որ Հայրապետի դերն է կատարում, զայրանում է : Դերը չի կարողանում շարունակել, որովհետև փոքրիկ Սեյրանը չի մոտենում իրեն, հրաժեշտ չի տալիս:
Աբելյանը զայրացած հայացքով բեմում փնտրում է Սեյրանին, որի դերը կատարում է Հրաչյա Ղափլանյանը: Փոքրիկը, մոռացած ամեն ինչ, ծալապատիկ նստել է թթի ծառի տակ դրված գրդնակի սեղանի մոտ, այնտեղից վերցրել էր լավաշ, կանաչ սոխ, պանիր ու ախորժակով ուտում էր: Աբելյանը շուռ է գալիս դեպի կուլիսներն ու ասում.
-Մյուս անգամ էս էրեխին մի լավ կկերցնեք, նոր կբերեք:

***
Վաղարշ Վաղարշյանը, երբ թատրոի դիրեկտորն էր, շատ խիստ էր վարվում անկարգապահ արտիստների նկատմամբ: Երբ որևէ մեկը ուշանում էր աշխատանքից, կարգադրում էր պակասեցնել նրա աշխատավարձը: Մի անգամ Հենրիկ Հովհաննիսյանը փորձից ուշանում է : Վաղարշյանը, առանց որևէ նախաբանի, կտրուկ դիմում է նրան.
-Որքա՞ն է աշխատավարձդ:
-Հազար ռուբլի:
-Դարձնել ութ հարյուր:
Հետո պարզվում է, որ Հենրիկի աշխատավարձը իրականում վեց հարյուր ռուբլի է լինում:

***
***
Սունդուկյանի անվան թատրոնի պահակատանը:
Պահակ-Հրաչ Նիկիտիչ, Վահե Նիկիտիչը զանգ տվեց, ասաց, որ գնաք Վարդան Նիկիտիչի մոտ:

Դեկադա
07.07.2009, 21:33
Պատմում է Վարդգես Բաբայանը
Գեղեցիկի բարոյական ու փիլիսոփայական չափանիշների մասին դասախոսություն էր կարդում պրոֆեսոր Ասմուսը:Ընթացքում հարց տվեց.
-Այսպես ուրեմն, ի՞նչ է գեղեցիկը...Ո՞վ կարող է կոչվել գեղեցիկ:Ինքնին հասկանալի է, որ դա հռետորական հարց էր, որ ոչ մի պատասխան չէր պահանջում:Բայց հանկարծ մեկը պոռթկաց տեղից.
-Պարույր Սևակը...
Նույնքան անսպասելի պոռթկաց ծիծաղը: Ծիծաղեցինք բոլորս, մեզ հետ և ինքը`Պարույրը:Բայց լեհուհին, որ ինքնաբերաբար պատասխանել էր հարցին, չէր ուզում նահանջել:Եվ մոտենալով ամբիոնին` իր լեհական հաճելի առոգանությամբ ապացուցեց, թե ինչու է Պարույր Սևակը գեղեցիկ...
-Ամեն անգամ, երբ լսում եմ Պարույրի խորիմաստ ու սրամիտ խոսքը, կարդում նրա բանաստեղծությունները, տեսնում նրա կիրթ ու վայելուչ շարժումները, մոռանում եմ նրա հաստ շուրթերը, փլված քիթը և նախանձով մտածում Աստված իմ, ի~նչ գեղեցիկ մարդ է Պարույր Սևակը:Երանի ես էլ նրա նման լինեի...

cold skin
15.10.2009, 15:53
Անատոլ Ֆրանսը հաճախ մոռանում էր մաքուր թուղթ կամ նոր տետր վերցնել և գլխում ակնթարթորեն ծագած մտքերն անմիջապես գրի էր առնում այն ամենի վրա, ինչն այդ պահին ընկնում էր ձեռքը: Դրանք կարող էին լինել ծրարներ, այցեքարտեր, ծանուցագրեր և այլն…

Իսկ, օրինակ, Դմիտրի Իվանովիչ Մենդելեևի զվարճությունները բոլորովին նորմալ և գլխավորը` օգտակար էին: Նա սիրում էր ճամպրուկներ պատրաստել, ինչի պատճառով որոշ հարևաններ նրան ճանաչում էին որպես ճամպրուկագործի, այլ ոչ թե հանճարեղ քիմիկոսի:

Yeghoyan
01.01.2010, 20:49
Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզիկ Մկրտչյանին հարցնում են.
-Ֆրունզ ջան, ո՞նց է եղանակը Հայաստանում:
-Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել..............


Մի օր Անանիա Շիրակացուն հարցրին.
- Մարդիկ ապրում են ուտելո՞ւ համար, թե՞ ուտում են ապրելու համար։
Մեծանուն գիտնականը պատասխանեց.
- Եթե կարողանային՝ բոլոր մարդիկ էլ կուտեին ապրելու համար։


Արամայիս Սահակյանը Լենինականում հուզված բանաստեղծություն է կարդում հոր մասին: Նոր է սկսել. «Հողից ծնված, հողով սնված» տողը, երբ մեկը դահլիճից գոռում է.
-Խուրբան եղնիմ, իդիկ կարտոլի մասի՞ն է


Մի անգամ դերասան Շերենցին հարցրին.
- Ժամը քանի՞սն է:
- Հիմա՞, - հարցրեց նա:

Հայկօ
01.01.2010, 20:59
Ուրեմն մի անգամ Վյաչեսլավ Տիխոնովը (հայտնի Շտիրլիցի դերակատարը, էլի) հանգստանալիս ա լինում իր ամառանոցում, ու մեկ էլ մոտը սուր սրտային պրիստուպ ա սկսվում: Դե մարդը վատանում ա, շտապ օգնություն, բան-ման, գալիս են, ու պարզ ա՝ ամբողջ թափով քշում են դեպի մոտակա հիվանդանոցը: Որը, պարզվում ա, ռազմական հոսպիտալ ա լինում: Մեքենան արագ մտնում ա բակ, բժիշկները վազելով մոտենում են, ու մեկը սկսում ա նոր բերած հիվանդին գրանցել.

- Անու՞նդ:
- Վյաչեսլավ...
- Ազգանու՞նդ:
- Տիխոնով...
- Հայրանու՞նդ:
- Վասիլևիչ...

Բայց դե դա լինում ա ռազմական հիվանդանոց.

- Զինվորական կոչու՞մդ:
Տիխոնովը իրեն չի կորցնում.
- Շտանդարտենֆյուրեր Էսէս... :D
- :o:

:lol:lol:lol

Smokie
08.02.2011, 12:26
Ռուբեն Զարյանի «Հուշապատում» գրքից:


***

Մի անգամ Ավետիք Իսահակյանը իր այգում պառկել էր շարած պատի տակ եւ քնել: Երազում նա տեսավ իբրեւ պատը փլվում է իր վրա, իսկույն արթնացավ եւ վախեցած հեռու վազեց ու հենց այդ պահին... պատը փլվեց:


***

Սկզբից նշենք, որ Ավետիք Իսահակյանը եւ Դերենիկ Դեմիրճյանը փոքր-ինչ կակազում էին: Մի անգամ Ավետիք Իսահակյանը եւ Դերենիկ Դեմիրճյանը այցելել էին մի գյուղ եւ իջեւանել առաջին պատահած մարդու մոտ, որը նույնպես կակազում էր: Իսահակյանը զրուցում էր գյուղացւ հետ դեսից-դենից, իսկ Դեմիրճյանը հանգիստ, լուռ նստել էր եւ լսում էր նրանց՝ ուշադրություն չդարձնելով Իսահակյանի ակնարկներին: Երբ հեռացան Վարպետը բարկացած ասեց Դեմիրճյանին:
-Ինչու՞ չխոսեցիր, ո՞վ գիտի կարող է մտածեց «Մեծ մարդ էր, հայտնի գրող, արհամարհեց նվաստիս»:
Դեմիրճյանը պատասխանում է:
-Դու կակազ, նա կակազ, ես է՛լ որ խոսեի կկարծեր ձեռ ենք առնում:
:D:D:D

Բայց ըստ Ռ. Զարյանի գրածի՝ Դեմիրճյանը նման բան չի հիշել, հերքել է դա:

Smokie
11.02.2011, 14:44
***

1915թ. Հունիս: Էջմիածինը լեփ-լեցուն էր Արեւմտահայաստանից փախած գաղթականներով: Հովհաննես Թումանյանը Թիֆլիսից հասավ օգնության: Տեսնելով, որ տեղի կազմակերպությունները չեն կարողանում օգնել գաղթականներին, որ պահեստներում եղած մթերքը եւ հագուստեղենը չեն բաժանում անօթեւան մարդկանց՝ ի՛նքը ստանձնեց այդ գործը:
Օգոստոսի 19-ի գիշերն էր: Սարսափելի անձրեւ էր տեղում: Թումանյանը Թումանյանը շտապ դուրս եկավ սենյակից՝ որպեսզի գաղթականներին պատսպարի վեհարանի կիսավարտ շենքում, չնայած կաթողիկոսը մերժել էր այն գաղթականներին հատկացնել: Տեղատարափ անձրեւի տակ քայլում էր բանաստեղծը, եւ նրա հետեւից գնում էին հարյուրավոր գաղթականներ՝ կապոցներով, երեխաներով, նույնիսկ հարազատների դիակներով:
Կաթողիկոսին դուր չեկավ Թումանյանի վարմունքը: Հաջորդ օրը նա բացատրություն պահանջեց: Բանաստեղծի պատասխանը չգոհացրեց, ւ նա ջղագրգիռ տոնով հիշեցրեց:
-Դուք գիտե՞ք, որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ:
Թումանյանը դուրս եկավ համբերությունից:
-Իսկ դուք գիտե՞ք, որ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ:

Smokie
11.02.2011, 15:15
Երեկոյան Շիրվանզադեն, Դեմիրճյանը, իրավաբան Ալ. Պապովյանը հայրիկի սենյակում հավաքված նախազգացումներից էին խոսում:
Հայրիկն իր կյանքից դեպքեր հիշեց եւ սկսեց պատմել
«... Պարզ զգացել եմ հորս մահը: 1898 թվականն էր. ջրօրհնեքի երեկոն. Թամամշյանների* տանը ընթրիքին հանկարծ թվաց, թե հայրս մեռավ: Տրամադրությունս վատացավ, տխրեցի. հյուրերը նկատեցին, հանգստացրին, բայց ոչինչ չօգնեց: Եկա տուն: Երեք օր հետո մարդ է գալիս գյուղից, թե՝ «հայրդ ջրօրհնեքին մեռել է»:
Նույնպես պարզ զգացել եմ Աղայանի մահը: 1911թ. ամառվա մի շոգ օր էր: Սենյակումս նստած պարապում են: Առավոտը ժամը ինը եւ կեսը կլիներ, հանկարծ աչքիս երեւաց Աղայանը, որ ընկավ մայթի վրա եւ մեռավ: Սարսափահար վեր կացա: Սենյակումս ման եմ գալիս ու չեմ կարողանում ինքս ինձ հասկանալ: Ներս եկավ կինս, տեսավ ինձ գունատ ու շփոթված: Ասի՝ «բա՞ն ես ուզում ասել»: Սկսեց ընտանեկան գործերից խոսել: Ասում եմ «չե՞ս տեսնում, Ղազարը մեռավ...» նա զարմացած նայում էր վրաս: Հենց էդ ժամանակ ներս է գալիս տղաս՝ Արտիկը, թե «պապեն* փողոցումն ընկավ, ուշքից գնաց, տարան տուն...»
Վեր կացա, գնացի, բայց զգում էի, որ կենդանի չեմ տեսնելու Ղազարին: Երրորդ գիմնազիայի մոտ պատահեցի Գրիգոր Վարդանյանին. ձեռքով արավ, թե արդեն...
Առհասարակ Աղայանի կյանքի լավ ու վատ պայմաններն զգում էի, նա էլ իմս էր տեսնում, նախազգում:
1906թ.-ին, երբ Բեթհուբյան փողոցում էի ապրում՝ Վերնատանը, մի գիշեր ինձ շատ վատ զգացի... ամբողջ գիշերը չքնեցի...
Առավոտը վաղ, դեռ լույսը չծագած, մեր զանգը տալիս են. կինս դուռը բաց է անում, տեսնում է՝ Աղայանը. սա թե «Օհանեսը տա՞նն է, լա՞վ է»: Կինս թե՝ «հա՛»: «Դե՛ լավ,»,-ասում է ու գնում: Հետո իմացա, որ գիշերը ինձ պատկերացրել է տանջվելիս, ճիշտ էնպես, ինչպես եղել եմ:



Թամամշյաններ*-Թիֆլիսի ունեւոր ընտանիքներից մեկը, որի հետ Թումանյանը մտերմություն ուներ:
*-Մենք՝ երեխաներս, Աղայանին պապա էինք ասում:

Smokie
11.02.2011, 15:36
1906թ.-ին, երբ Բեթհուբյան փողոցում էի ապրում՝ Վերնատանը, մի գիշեր ինձ շատ վատ զգացի... ամբողջ գիշերը չքնեցի...
Առավոտը վաղ, դեռ լույսը չծագած, մեր զանգը տալիս են. կինս դուռը բաց է անում, տեսնում է՝ Աղայանը. սա թե «Օհանեսը տա՞նն է, լա՞վ է»: Կինս թե՝ «հա՛»: «Դե՛ լավ,»,-ասում է ու գնում: Հետո իմացա, որ գիշերը ինձ պատկերացրել է տանջվելիս, ճիշտ էնպես, ինչպես եղել եմ:


Հատված Ալեքսանդր Շիրվանզադեի «Կյանքի բովից» վեպից:

Իբրեւ բարեկամ եւ ընկեր Ղ. Աղայանը շատ անձնվեր էր անսահման: Նրա ամենամտերիմ բարեկամն իր հոգեւոր սանն էր՝ Հովհաննես Թումանյանը: Մի գիշեր նա երազում տեսնում է, որ ինչ-որ ավազակներ հարձակվել են Թումանյանի տան վրա: Սարսափից զարթնելով, անմիջապես հագնվում է ու դուրս վազում:
-Ա՛յ տղա,-պատմում էր ինձ հետեւյալ օրը Թումանյաննն իրեն հատուկ հումորով,-գիշերվա երեք ժամին մի ձայն արթնացրեց ինձ: Ականջ եմ դնում՝ Ղազարոսն է: «Հովհաննե՛ս, Հովհաննե՛ս»,- գոռում եր նա մեր գավթից: Ես երկրորդ հարկում եմ ապրում: Լուսամուտս բաց եմ անում, նայում եմ վար.
-Հը՞ ի՞նչ կա, այ մարդ, ի՞նչ է պատահել,-հարցնում եմ կարծելով, որ փորձանք է եկել գլխին:
-Ա՛յ տղա, Հովհաննես, տանն ե՞ս:
-Հա, տեսնու՞մ ես որ տանն եմ:
-Ա՛յ տղա, կենդանի ե՞ս:
-Հա, ի՞նչ կա:
-Այ տղա առոջղ ե՞ս:
-Հա, հա, ի՞նչ ես ուզում:
-Ոչինչ, պառկի՛ր ու քնի՛ր, բարի գիշեր:
Ասաց ու գնաց: Պառկեցի քնելու, քունս չտարավ: Առավոտյան կանուխ վազեցի մոտը, տեսնեմ՝ ի՞նչ է պատահել:
-Երազ էի տեսել,-ասաց նա:

Այբ
14.12.2013, 13:52
Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր Չարլի Չապլինի ֆիլմերը և մեծ համակրանք ուներ նրա ստեղծած հերոսի նկատմամբ:
Մի անգամ Չապլինին ուղարկած նամակում նա գրել է. «Ձեր «Ոսկե տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, և Դուք մեծ մարդ կդառնաք: Էյնշտեյն»:
Սրան Չապլինը պատասխանում է. «Ես Ձեզնով ավելի եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ ոք չի հասկանում, իսկ Դուք, այնուամենայնիվ, դարձաք մեծ մարդ: Չապլին»:

ՀԱՐՈՒԹ ՋԱՎԱԽՔԻՑ
09.11.2017, 14:53
Լավ որ խոսք գնազ Թումանյանից մի բան էլ ես պատմեմ
Թումանյանն ու Իսահակյանը գալիս են մեր մոտ` Ջավախք գնում են Փոկա գյուղ Փարվան լճի ափին է հիանւմ են լճով բայց դե սկսում են ծարավել մի երեխայից ջուր են ուզում սա Թե թան կխմեք, բա խի չենք խմի:
Երեխան բերում է Թումանյանը խմում տալիս է Իսահակյանին ու հարցնում բալիկ ջան ես թանից էլի ունեք
-Հա լիքը մուկը մեջն էր ընկել չեինք խմում
Իսահակյանը էս որ լսում է ձեռից ամանն ընկնում է ջարդվում Երեխան
-Վայ Տատուս մեզի ամանը ջարդեցիր:
Սա երեւի Վարպետներն իրենք են հորինել դժվար իրական լինի

Ամոթ չի՛, որ կեղծ բաներ էք տեղադրում և պախարակում Ջավախքի սուրբ անունը, գոնե մտածեք թէ ի՞նչ էք անում։ Չե՞ որ Ջավախք եք կոչվում, միթէ՞ ջավախքեցիներս այդպիսին ենք, Փոկացիք շատ աղ ու հացով մարդիք են։ Ձեր տեղադրածը Վանա անեկդոտ - հումորների շարքից է, բա կարելի է Մեծ Գրողներին ծիծաղի առարկա դառցնել։ Ջավախքի և Ջավախքեցիների անունից պահանճում ենք շտապ հեռացնել այս լկտիությունն։

ՀԱՐՈՒԹ ՋԱՎԱԽՔԻՑ
09.11.2017, 15:00
Ամոթ չի՛, որ կեղծ բաներ էք տեղադրում և պախարակում Ջավախքի սուրբ անունը, գոնե մտածեք թէ ի՞նչ էք անում։ Չե՞ որ Ջավախք եք կոչվում, միթէ՞ ջավախքեցիներս այդպիսին ենք, Փոկացիք շատ աղ ու հացով մարդիք են։ Ձեր տեղադրածը Վանա անեկդոտ - հումորների շարքից է, բա կարելի է Մեծ Գրողներին ծիծաղի առարկա դառցնել։ Ջավախքի և Ջավախքեցիների անունից պահանճում ենք շտապ հեռացնել այս լկտիությունն։

Ռուֆուս
09.11.2017, 17:20
Ջավախքի անունը սու՞րբ ա

Sent from my Nexus 6P using Tapatalk

My World My Space
11.11.2017, 08:55
Ջավախքի անունը սու՞րբ ա

Sent from my Nexus 6P using Tapatalk

խի՞, դու դե՞մ ես … :P