PDA

Դիտել ողջ տարբերակը : Երգի պետական թատրոն կամ խորհրդաՀին բարքերը խորհրդաՆոր Հայաստանում



Artgeo
14.03.2007, 13:41
Վերջին մի քանի օրը փորձում եմ պարզել «Երգի պետական թատրոնի» իմաստն ու նշանակությունը: Առաջին հայացքից խորհրդային բարքերի այս կառույցը, երկրորդ հայացքից ապացուցում է առաջին հայացքը:
Կամ ես ինչ որ բան չեմ հասկանում, կամ էլ Հայաստանի վիճակը իրոք բուրդ է: «Պոպսա» երգիչները «կուչկվել» են մի տեղ ու կոչվել «Երգի պետական թատրոն»: Այսինքն Հայաստանի պետական երգը ու «Երգի պետական թատրոնը» տարատեսակ հայկոներն ու շպրոտերն են։

Մյուս կողմից զարմանալու բան չկա, «կուչկա»-յին կառավարելը շատ ավելի հեշտ է։ Բայց այս ամենը հեչ։

Թքած, թե՛ «կուչկա»-յի, թե՛ այդ «կուչկան» կառավարողների վրա: Ցավալին այն է, որ իրոք տաղանդ ունեցողները չեն կարող առաջ գնալ, քանի որ պետք է «անցնեն» նույն այդ «կուչկա»-յի, քեշիշյանների ու այլ ֆենոմենալ փողի հոտառություն ունեցող, բայց արվեստից ոչինչ չհասկացող մարդկանց ձեռքի տակով։ Այլապես...

Այլապես Հայաստանի բեմը ՓԱԿ է։

Հ.Գ. Խնդրում եմ, փոքրատառերով գրված անուններն ու ազգանունները չընդունել, որպես վիրավորանք։ Մարդկանց մասին չէ խոսքը, այլ երևույթների։ Պողոս կամ Պետրոս տվյալ դեպքում էական չէ։

Philosopher
14.03.2007, 13:45
Վերջին մի քանի օրը փորձում եմ պարզել «Երգի պետական թատրոնի» իմաստն ու նշանակությունը: Առաջին հայացքից խորհրդային բարքերի այս կառույցը, երկրորդ հայացքից ապացուցում է առաջին հայացքը:
Կամ ես ինչ որ բան չեմ հասկանում, կամ էլ Հայաստանի վիճակը իրոք բուրդ է: «Պոպսա» երգիչները «կուչկվել» են մի տեղ ու կոչվել «Երգի պետական թատրոն»: Այսինքն Հայաստանի պետական երգը ու «Երգի պետական թատրոնը» տարատեսակ հայկոներն ու շպրոտերն են։ Մյուս կողմից զարմանալու բան չկա, «կուչկա»-յին կառավարելը շատ ավելի հեշտ է։ Բայց այս ամենը հեչ։ Թքած, թե՛ «կուչկա»-յի, թե՛ այդ «կուչկան» կառավարողների վրա: Ցավալին այն է, որ իրոք տաղանդ ունեցողները չեն կարող առաջ գնալ, քանի որ պետք է «անցնեն» նույն այդ «կուչկա»-յի, քեշիշյանների ու այլ ֆենոմենալ փողի հոտառություն ունեցող, բայց արվեստից ոչինչ չհասկացող մարդկանց ձեռքի տակով։ Այլապես... Այլապես Հայաստանի բեմը ՓԱԿ է։
Ստորագրում եմ և ավելացնում. երբ իդիոտիզմը հանրային գիտակցության ավանդական հատկանիշներից է, իդիոտների գոյությունը որևէ տեղում զարմանք չի կարող հարուցել, այլ միայն կարող է հաստատել այն, ինչը վաղուց հաստատված է. անասնաֆերման զարգանում է կայուն տեմպերով ու երկնիշ թվերով, և ոչ միայն տնտեսության մեջ, այլև մշակույթում։ Դիտեք Լարս ֆոն Տրիերի "Իդիոտները" ֆիլմը և... կարդացեք Օրուել։

Davo'o
14.03.2007, 13:56
կարդացեք Օրուել։
1984 :hands

Սրտիցս խոսեցիք: Տեռռորը էլ ոնց ա լինում, հո պոզով պոչով չի լինում: Ու ամեն տեղ իրենց համերգներն են: Նոր տարուն, ես շատ գիտեմ, բոլոր միջոցառումների ժամանակ: Ու շատ քիչ մարդիկ են սիրում դրանց: Ճիշտ է, հեռուստատեսությունը հզոր է: Ինչ էլ դնես սիրողներ կհայտնվեն, բայց սրանք լրիվ չափն անցել են վաղուց: