PDA

Դիտել ողջ տարբերակը : Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Cassiopeia
14.03.2007, 13:22
Բոլորս էլ մեր կյանքում գոնե մեկ անգամ լսել ենք Մոցարտ անունը: Հանճար, որը հայտնի է իր ստեղծագործություններով (օպերաներ, սոնատներ…), թեթևսոլիկ կյանքով և ում մահվան շուրջ բազմազան մութ պատմություններ են հյուսվել:
Նրա ստեղծագործությունները 18-րդ դարում եղել են Վիեննական արքունիքի զարդը: Առաջացրել են նախանձի զգացում բազմաթիվ սրտերում… Իսկ նրա ապրելակերպը եղել է ծայրահեղությունների հավաքածու, նա իրեն դրսևորել է իբրև թեթևսոլիկ անձնավորություն, երբեք լուրջ չի վերաբերվել ոչնչի…
Մոցարտի մահը կապվում է Սալյերիի անվան հետ: Ի՞նչ եք կարծում, արդյոք Սայերին է սպանել Մոցարտին: Իրո՞ք հանրահայտ Ռեքվիեմի պատվիրատուն եղել է Սալյերին…

քաղաքացի
14.03.2007, 13:47
Ես չեմ կարծում, որ Սալյերին չի սպանել, բայց անմեղ ասելն էլ սխալ կլինի: 1984թ. Մ. Ֆորմանի ֆիլմից հետո շատերը համոզված էին, որ Սալյերին է սպանել Մոցարտին: Հնարավոր է, որ ռեքվիեմը պատվիրված լիներ, բայց ես միքիչ կասկածում եմ, որ Մոցարտը մահացավ գերհոգնածության պատճառով: Իմ կարծիքով նա չափից դուրս շատ էր խմում: Զարմանալին այն է, որ այդքան կարճ կյանքում նա կարողացավ դասական երաժշտության պատմության մեջ անմահանալ՝ օպերաներ, սինֆոնիաներ…
Եվ ահա 21-րդ դարում նրա գործերը օգտագործվում են հիվանդանոցներում (եթե չեմ սխալվում այն կոչվում է «մյուզիկոթերապիա»):

Sirop
19.03.2007, 10:07
ես կարդացել եմ ռեքվիեմի մասին որ դա պատվիրել է լրիվ ուրիշ անձնաորություն ինչ-որ կոմս եթե չեմ սխալվում ու նվիրել է իր մահացած կնոջ հիշատակին ու որ ռեքվիեմի նոտագրման հարցում Մոցարտին հիվանդ ժամանակ օգնել է ոչ թե Սոլիերին այլ Մոցարտի աշակերտներից ինչ որ մեկը ու որոշ ժամանակ ինքը (աշակերտը) հեղինակային իրավունքները վերագրել է իրեն հետո Մոցարտի կնոջ օգնությամբ ամենինչ իր տեղն է ընկել: Այսինքն ինչ որ վերագրում են Սոլիերիին էս տեղ լրիվ ուրիշ անձնավորություններ էին: Սոլիերիի մասին ընդհանրապես ոչինչ չեր գրած

մի անգամ էլ կփորձոմ կարդամ դուք էլ կարող էք ստուգել ես սա կարդացել եմ ռեքվիեմի հին վինիլային սկավառակ վրա, որ հաստատ շատերի տանը կլինի

Մանոն
01.04.2007, 10:35
Այն ենթադրությունը, թե Մոցարտը մեռել է անբնական մահով, ծագեց նրա մահից անմիջապես հետո: Թաղումից դեռ մեկ շաբաթ էլ չէր անցել, Վիեննայի թերթերից մեկը թղթակցություն զետեղեց, որով այն կարծիքն էր հայտնվում, թե Մոցարտը թունավորված է եղել: Այդ լուրը շատ արագ տարածվեց Վիեննայում, այնուհետև ողջ Եվրոպայում: Մարդասպանի դերը, այդ լուրերի համաձայն, վերագրվում էր Սալյերիին: Դրա համար ըստ երևույթին հիմք է ծառայել այն թշնամանքը, որ մի ժամանակ այդ անտաղանդ երաժիշտը տածում էր Մոցարտի նկատմամբ:
Թունավորողի պիտակը հետապնդում էր Սալյերիին ընդհուպ մինչև մահը, թեև նա վաղուց արդեն հեռացել էր թատրոնից ու առհասարակ հասարակիական կյանքից:
1825թ. ընկերներից մեկը Բեթհովենին հաղորդել է, թե իբր Սալյերին, զգալով մոտալուտ մահը, խոստովանել է, որ ինքն է սպանել Մոցարտին և մտադիր է եղել այդ մասին պատմել իր խոստովանահորը:
125 տարի հետո՝ 1953թ. Մոսկվայում լույս տեսավ Ի. Բելզայի «Մոցարտ և Սալյերի: Պուշկինի ողբերգությունը: Ռիմսկի-Կորսակովի դրամատիկական պատկերները» վերնագրով գիրքը: Այն չափազանց հետաքրքիր նյութեր է պարունակում: Հենվելով ավստրիացի երաժշտագետ Գվիդո Ադլերի հրապարակումների վրա՝ հեղինակը հաղորդում է, թե Վիեննայի արխիվներում հայտնաբերվել է Սալյերիի խոստովանության գրառումը, որտեղ ասված է. «Սալյերին ոչ միայն խոստովանել է, թե ինքն է թունավորել Մոցարտին, այլ պատմել է, թե որտեղ, ինչ պարագաներում է դանդաղ գործող թույն լցրել նրա գինու գավաթի մեջ»:
Սրան հակառակ՝ մի խումբ մոցարտագետներ կտրականապես ժխտում են թե՛ թունավորումը, թե՛ Սալյերիի մեղսակցությունը: Նրանց կարծիքով կոմպոզիտորը մահացել է երիկամների ծանր հիվանդությունից:

ihusik
03.04.2007, 23:14
Քանի որ Manon-ը իր գրառման մեջ հիշատակել է Պուշկինի ողբերգություններից մեկը՝ <<Մոցարտը և Սալյերին>>, ասեմ բոլոր նրանց համար՝ ովքեր հավատում ու հասկանում են վերամարմնավորման օրենքը, որ ըստ որոշ այդ բնագավառում հեղինակություն հանդիսացող հեղինակների կարծիքի Պուշկինը եղել է Մոցարտի հաջորդ մարմնավորումն այս աշխարհում ու իր գրվածքն էլ հանդիսանում է իր անցյալ կյանքի մի պատառի հիշողության արձանագրումը՝ այսպես ասած անցյալ կյանքի իր կենսագրության մի հատվածի գրական արտահայտությունը: Պարզ լեզվով ասած Պուշկինը գրել է իր անցյալ կյանքի (Մոցարտի) կենսագրության մի հատվածն իր <<Մոցարտը և Սալյերին>> ողբերգությունում
http://www.rvb.ru/pushkin/01text/05theatre/01theatre/0839.htm

Հետաքրքիր կլինի զուգահեռներ անցկացնել Մոցարտի և Պուշկինի կենսագրության, հանճարի, նրանց ապրելակերպի ու ճակատագրի միջև...

Բարեկամ
04.04.2007, 04:07
Սրան հակառակ՝ մի խումբ մոցարտագետներ կտրականապես ժխտում են թե՛ թունավորումը, թե՛ Սալյերիի մեղսակցությունը: Նրանց կարծիքով կոմպոզիտորը մահացել է երիկամների ծանր հիվանդությունից:

Մոցարտն իր նամակներում՝ անձնական և գործնական՝ գրված մինչև իր մահը /մինչև մահից երկու օր առաջ անգամ/, ոչ մի տեղ չի բողոքում , նույնիսկ թեթևակի էլ չի անդրադառնում իր առողջությանը:think Ընդ որում երաժշտական թեմաներից բացի, գրում էր իր առօրյա կենցաղային, մանր-մունր житейски բաների մասին էլ, ու դժվար թե երիկամների ծանր հիվանդության մասին, եթե այդպիսին լիներ, գոնե մի տեղ անդրադարձած չլիներ... Խոսքը մասնավորապես իր մահվանից հենց մի քանի օր առաջվա նամակների մասին է, ուղղված իր ամենամոտ մարդկանց, օրինակ` կնոջը:

Շատ հաջողված ֆիլմ է Միլոշ Ֆորմանի Ամադեուսը: Հավանաբար շատերդ եք տեսել /ֆիլմն ու երաշժտությունը սարսափելի լավ իրար հագած, միահյուսված են…/:
Մոցարտի մահվան պահի հետ կապված սցենարիստը հետաքրքրիր լուծում է գտել. այդպես էլ վերջնականապես պարզ չի դարձնում Սալյերին է ի վերջո սպանում Մոցարտին, թե գերլարվածությունն ու հոգնածությունը: Այդ հարցը հրաշալի ընդգրկած ու միևնույն ժամանակ շրջանցված է: Այսպես, Սալիերին՝ նախանձից ու հիացմունքից արդեն խելագարության շեմին, Մոցարտին, որը ֆինանսական ծանր վիճակում էր, ինկոգնիտո պատվիրում է գրել ռեքվիեմ իբր մի հարուստի համար՝ վճարելով Մոցարտին այնքան անհրաժեշտ գումարներ: Իր հիվանդ երևակայությամբ նա ծրագրում էր, որ այդ ռեքվիեմը հնչելու է հենց իր՝ Մոցարտի հոգեհանգստին, ու գրված իբր իր՝ "հանճարեղ" Սալյերիի ձեռքով: Մոցարտը ֆիզիկապես ու հոգեպես չի կարողանում մինչև վերջ հասցնել այդ ծանր հոգեկան աշխատանքը, ու մեռնում է հենց Սալյերիի ձեռքերի մեջ՝ անավարտ թողնելով իր հանճարեղ ռեքվիեմը: Ֆիլմում այդպես էլ մշուշոտ է մնում, թե ինչից ի վերջո մեռավ Մոցարտը, ու թերևս այդպես ավելի ճիշտ էր. հարցին, որը հանրությանն անհայտ է մնացել, չարժեր "համոզիչ" ու կտրուկ պատասխաններ տալ, ի վերջո ֆիլմը դրա մասին չէր, այլ պարզապես մարդ-հանճարի:
… Իսկ Սալյերին, ըստ ֆիլմի, դրանից հետո հայտնվում է հոգեբուժարանում, հավանաբար դա վերցված է իրական աղբյուրներից, ու եթե անգամ փաստաթղթեր են գտնվել իր խոստովանությամբ, թե իբր ինքն է սպանել Մոցարտին, ապա դա նույնպես բնականորեն հասկանալի է. նման "փառք" իրեն վերագրելը ինչ-որ տեղ փարատում էր տառապանքը՝ սեփական միջակության գիտակցության, նախանձի ու վերջապես հանճարը տեսնելու ունակության, բայց դրա հանդեպ չխոնարհվելու:

Իսկ ռեքվիեմը շարունակում են նրա աշակերտները: Բայց երբ լսում ես, անգամ ոչ երաժշտագետին ակնառու է, թե որ մասերն են գրված մոցարտի, որոնք այլոց ձեռքով:

Մանոն
05.04.2007, 14:51
Պուշկինը գրել է իր անցյալ կյանքի (Մոցարտի) կենսագրության մի հատվածն իր <<Մոցարտը և Սալյերին>> ողբերգությունում
Հետաքրքիր կլինի զուգահեռներ անցկացնել Մոցարտի և Պուշկինի կենսագրության, հանճարի, նրանց ապրելակերպի ու ճակատագրի միջև...
Կուզե՞ք որոշ կրճատումներով մեջբերում հենց այդ ողբերգությունից.
Ա. Պուշկին

Մոցարտ և Սալյերի

(Պատկեր երկրորդ)
Սալյերի
– Այսօր մթնած ես դու: Ինչու՞
Մոցարտ
–Ե՞ս: Ո՛չ:
Իմ «ռեքվիեմն» է ինձ տանջում:
–Ահա՜...Դու հորինում ես ռեքվիե՞մ: Վաղու՞ց:
–Լսի՛ր ուրեմն.
Մի օր, երբ հատակին նստած
Խաղում էի տղայիս հետ, ինձ կանչում են:
Շտապում եմ ընդառաջ, և սևազգեստ մի մարդ
Խոնարհ ողջույն տալով՝ ինձ պատվիրում է
Մի ռեքվիե՛մ գրել, ապա անհետանում:
Իսկույն գրել եմ սկսում, բայց այն օրից
Կորել է սևավոր իմ այցելուն:
Ես էլ ուրախ եմ. ծանր կլիներ
Գործիցս բաժանվել, թեպետև ավարտված է
Իմ «Ռեքվիեմը»: Բայց մի բան կա...
–Ի՞նչ:
–Օր ու գիշեր ինձ չի՛ տալիս հանգիստ
Այն մարդը սևավոր: Ինչպես մի ստվեր
Նա միշտ ինձ հետևում է: Հենց հիմա՛ էլ.
Թվում է, նա որպես երրորդ մի անձ,
Այստեղ մեր հետ նստած է...
–Բավակա՛ն է:
Ի՜նչ մանկական վածեր են, սիրելի՛ս:
Ցրի՛ր պարապ խոհերդ: Բոմարշեն
Ասում էր ինձ հաճախ. «Սալյե՛րի,
Եթե մռայլ մտքեր քեզ պաշարեն,
Բացի՛ր իսկույն մի շիշ փրփրուն շամպայն
Եվ կամ նորից կարդա իմ «Ֆիգարոն»:
–Եվ նա հանճա՛ր էր,
Ինչպես որ դու՛ և ես: Իսկ չէ՞ որ անհարիր են
Հանճարը և ոճիրը: Այդպես է, չէ՞:
– Կաչծու՞մ ես: (թույն է լցնում Մոցարտի գավաթի մեջ)
Դե՛հ, խմի՛ր:
–Խմու՛մ եմ քո կենացը, բարեկա՛մ:
Կենացն անկեղծ սիրո,
Որով կապված են Մոցարտն ու Սալյերին՝
Հարմոնիայի երկու զավակը: (խմում է)
–Կա՛ց...Սպասի՜ր...Դու խմեցի՞ր....Մենա՞կ...
–Լսի՛ր Սալյերի,իմ ռեքվիեմը: (գնում է դեպի դաշնամուրը)
Դու լալի՞ս ես:
–Այս արցունքը
Հոսում է առաջին անգամ. և ցա՜վ է խոր,
Ե՛վ հաճելի՜: Կարծես կատարեցի
Մի ծանր պարտք: Կարծես բուժիչ դանակը
Հատեց ինձնից մի տառապող անդամ…
Եղբա՜յր իմ Մոցարտ...Այս արցունքը դու...
Մի նկատիր: Շարունակի՜ր, շտապի՜ր
Հոգիս լցնել հնչյուններով էլի՜...
–Օ՜, թե զգային բոլորն այդպես մեծ ուժը
Հարմոնիայի: Բայց ո՛չ: Այն ժամանակ Աշխարհն էլ չէր կարող կանգուն մնալ,
Եվ չէր հոգա ոչ ոք տաղտուկ կյանքի կարիքը:
Բոլորն էլ կընտրեին ազատ արվեստը՛
Սակա՜վ ենք մենք՝ ընտրյալ բախտավորներս,
Այդպես է չէ՞: Բայց ես այսօր տկար եմ,
Ինչ-որ վատ եմ զգում...գնամ, քնեմ:
Մնաս բարով:
–Ցտեսությու՛ն (մենակ մնալով)
Այո՜...
Դու, Մո՛ցարտ, կննջես երկա՜ր....բայց մի՞թե
Իրավը նա՛ է, և հանճար չեմ ես:
Հանճարը և ոճիրը անհարիր են...Սու՛տ է:
Իսկ Բուոնարոտտի՞ն: Թե՞ դա էլ մի հեքիաթ է,
Որ բութ ու մտազուրկ ամբոխն է հորինել,
Եվ մարդասպան չէ՞ր Վատիկան կերտողը:

Հարդ
19.09.2009, 14:41
Ժողովուրդ, թեմայից շատ եք շեղվել, չնայած հետաքրքիր էր կարդալ ձեր դիտարկումները: Մենակ կուզեի նշել, որ Ռեքվիեմը կյանք ա (ես, էն ռաբիս արտայտաթյան մասին չեմ ասում):

Whyspher Whisper
20.09.2009, 00:21
Ի միջի այլոց, որքան գիտեմ, Սալյերին եղել է ոչ թե միջակ ու անտաղանդ, այլ բավականին խելացի ու "գործից բան հասկացող" մարդ; Ուղղակի նա չէր կարողանում հանդուրժել Մոցարտի համարձակությանը ու ընդունված կանոններին չհետևելուն, ինչի արդյունքում միևնույն է հանճարեղ երաժշտություն էր ծնվում:

Yevuk
20.09.2009, 00:39
Էս վերջերս ռուսական Ռասիյա ալիքով Մոցարտին նվիրված մի հաղորդում էի դիտում… Շատ հետաքրքիր վարկածներ ակյին թե նրա կյանքի և թե մահվան մասին… Ասում էին, որ ոչ թե Սալյերին էր նախանձում Մոցարտին, այլ ընդհակառակը, քանի որ Սալյերիին էին տալիս բարձ պաշտոնների, իսկ նրան շատ դեպքերում անտեսում էին… Սկզբում այտ վարկածը ցնցեց ինձ, սակայն մի-փոքր խորը մտածելով հասկաց, որ նման վարկածը շատ հավանակն է…

Մոցարտի մահվան մասին ոչ մի հավաստի տեղեկություն էլ չկա ու չի էլ լինի, իսկ այն, որ Մոցարտին Սալյերին է սպանել, դա ավելի մեծ թափ է հավաքել Պուշկինի գրվածքից հետո, քանի որ դա Պուշկինի սեփական կարծիքն էր, և նրա նման հանճարեղ մարդուն մարդիկ չէին կարող չվստահել…

Rammstein
26.09.2009, 01:14
Մոցարտը շատ մեծ սխալ գործեց` դառնալով մասոն: Հետագայում նա իր գործերից մեկի միջոցով (կարծեմ «Կախարդական Ֆլեյտա» օպերայում) ինչ-որ մասոնական տարրեր է բացահայտել, որը, բնականաբար, դուր չի եկել մասոններին: Հավանակն է, որ հենց նրանք էլ Մոցարտին սպանած լինեն: Նաեւ սրանով կարելի է բացատրել այն, որ նրան նորմալ գերեզմանում չեն թաղել, այլ մի փոս են գցել: Ի՞նչ ա, հարազատներից ոչ մեկ մի դագաղի փող էլ չունե՞ր:

Rhayader
26.09.2009, 01:52

:think վայ: Մինչև քեզ ոչ ոք այդքան չէր խորացել հրեամասոնաիլյումինատյան դավադրության մեջ: Ցավոք, քանի որ դու այդքան հասկացել ես, մասոնները ստիպված են սպանել քեզ:(

Տատ
26.09.2009, 01:57
:think վայ: Մինչև քեզ ոչ ոք այդքան չէր խորացել հրեամասոնաիլյումինատյան դավադրության մեջ: Ցավոք, քանի որ դու այդքան հասկացել ես, մասոնները ստիպված են սպանել քեզ:(

Oufff!!! Ինչ լավ անշառ գրառում էր Ռայադեր:bye : Ես սպասում էի կարդալ, թե ինչ անկապ ու տխմար կոմպոզիտոր է Մոցարտը::viannen_09:: Մեռսի

Rhayader
26.09.2009, 02:03
Oufff!!! Ինչ լավ անշառ գրառում էր Ռայադեր:bye : Ես սպասում էի կարդալ, թե ինչ անկապ ու տխմար կոմպոզիտոր է Մոցարտը::viannen_09:: Մեռսի

Մոցարտն իմ ամենաչսիրած ժամանակաշրջանի ամենասիրած կոմպոզիտորներից է:P
Բայց, անկախ ամեն ինչից, Zauberflo:te-ն տանել չեմ կարողանում:

sharick
04.06.2010, 20:09
Բոլորս էլ մեր կյանքում գոնե մեկ անգամ լսել ենք Մոցարտ անունը: Հանճար, որը հայտնի է իր ստեղծագործություններով (օպերաներ, սոնատներ…), թեթևսոլիկ կյանքով և ում մահվան շուրջ բազմազան մութ պատմություններ են հյուսվել:
Նրա ստեղծագործությունները 18-րդ դարում եղել են Վիեննական արքունիքի զարդը: Առաջացրել են նախանձի զգացում բազմաթիվ սրտերում… Իսկ նրա ապրելակերպը եղել է ծայրահեղությունների հավաքածու, նա իրեն դրսևորել է իբրև թեթևսոլիկ անձնավորություն, երբեք լուրջ չի վերաբերվել ոչնչի…
Մոցարտի մահը կապվում է Սալյերիի անվան հետ: Ի՞նչ եք կարծում, արդյոք Սայերին է սպանել Մոցարտին: Իրո՞ք հանրահայտ Ռեքվիեմի պատվիրատուն եղել է Սալյերին…

Կան նաև վարկածներ , որ Մոցարն մահացել է խոզի կոտլետից ,... Ժանտախտից ,... խպիպից, ...երիկամային հիվանդությունից .....

Հարդ
08.06.2010, 20:57
Մոցարտը շատ մեծ սխալ գործեց` դառնալով մասոն: Հետագայում նա իր գործերից մեկի միջոցով (կարծեմ «Կախարդական Ֆլեյտա» օպերայում) ինչ-որ մասոնական տարրեր է բացահայտել, որը, բնականաբար, դուր չի եկել մասոններին: Հավանակն է, որ հենց նրանք էլ Մոցարտին սպանած լինեն: Նաեւ սրանով կարելի է բացատրել այն, որ նրան նորմալ գերեզմանում չեն թաղել, այլ մի փոս են գցել: Ի՞նչ ա, հարազատներից ոչ մեկ մի դագաղի փող էլ չունե՞ր:

Ես այդտեղ ոչ մի բացահայտում չեմ տեսել:
Շիկանեդերը, որը նրա ընկերն էր և օպերային դերասան, նույնպես նրա պես համակրում էր Մասոնական կրոնա-բարոյախոսական, եղբայրական գաղափարներին: Նրանք միասին են շտկել օպերայի պատմությունը: Իսկ օպերայում տեղ գտած մասոնական բացահայտումներն ընդամենը արտաքին, վերընշված գաղափարներն էին:
Մոցարտը տեղյակ չի եղել ուսմունքի միստիկական կողմին::)

ars83
08.06.2010, 21:31
Օրինակ ինձ հեչ հետաքրքիր չէ, թե ինչից է մահացել Մոցարտը: Միևնույն է, որևէ բան փոփոխելն արդեն անհնար է: Կարևորը, որ իր ստեղծագործությւոնները մեզ են հասել:
Հիացական տողեր կարդացի «Ռեքվիեմի» մասին, ես էլ իմ անձնական կարծիքն ասեմ: Քանի դեռ Մոցարտի ձեռքին է եղել (ստեղծագործության առաջին, երկրորդ և մի քանի այլ մասեր), բավականին հետաքրքիր է: Ավելացված մասերից, թերևս, ամենահաջողը Lacrimosa-ն է: Բայց որոշ մասեր, իմ կարծիքով լրիվ օտար են այդ ստեղծագործությանը: Օրինակ՝ Domine Jesu Christe-ն (9-րդ մաս): Իսկ ամբողջ ստեղծագործությունը, իմ կարծիքով, փչացված է վերջին մասով, որը, ընդհանուր առմամբ, կրկնում է առաջինը: Դրանից ստեղծագործությունը դառնում է ավելի դժգույն:
Իմ կարծիքով, Մոցարտն առավել հաջողության է հասել դաշնամուրային կոնցերտներ գրելու արվեստում (չնայած ես չէի փոխի Բեթհովենի երրորդ կամ չորրորդ կոնցերտները նրա որևէ կոնցերտի հետ):
Ինձ ամենաանհոգեհարազատ կոմպոզիտորներից մեկն է (ինչպես և Ֆրեդերիկ Շոպենը), բայց, իհարկե, հանճարեղ է. դա չեմ կարող ժխտել: :)

Հարդ
08.06.2010, 22:11
Ինձ համար օրինակ Մոցարտի հանճարը կայանում է Սիմֆոնիաների ու Օպերաների մեջ, իսկ դաշնամուրի համար ստեղծագործություններում Բեթհովենն անկասկած առաջատար է:

ars83
08.06.2010, 22:14
Ինձ համար օրինակ Մոցարտի հանճարը կայանում է Սիմֆոնիաների ու Օպերաների մեջ, իսկ դաշնամուրի համար ստեղծագործություններում Բեթհովենն անկասկած առաջատար է:

Օպերաներում չեմ կարող ասել, շատ քիչ եմ ուսումնասիրել, բայց սիմֆոնիաներում, իմ կարծիքով, Հայդնին չի հասնում: :think Դե, Բեթհովենի սիմֆոնիաներն էլ են, իհարկե, բարձրակարգ:

Հարդ
08.06.2010, 22:18
Օպերաներում չեմ կարող ասել, շատ քիչ եմ ուսումնասիրել, բայց սիմֆոնիաներում, իմ կարծիքով, Հայդնին չի հասնում: :think Դե, Բեթհովենի սիմֆոնիաներն էլ են, իհարկե, բարձրակարգ:

Ճիշտն ասած ես Հայդն շատ վատ գիտեմ, բայց եթե Մոզարտին սիմֆոնիաներում համեմատենք Բեթհովենի հետ, միանշանակ չեմ կարող ասել, թե ումն ա ավելի լավը: Ճիշտն ասած ինձ համար Բեթհովենի սիմֆոնիաներն ավելի ընդունելի են, բայց մասսայական մակարդակով Մոցարտինն ավելի են սիրում: