PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչն է ձեզ դուր գալիս Դար ակումբում



Բարեկամ
14.03.2007, 08:13
Ինձ շատ են դուր գալիս սմայլիկները: Ինչքան էմոցիա կա էդ պուճուր բաների մեջ: Օրինակ էս՝ :oy ինչքան պուպուշ ա

John
14.03.2007, 15:43
Ինձ դուր են գալիս յուզերներն ու մթնոլորտը…

Վազգեն
14.03.2007, 22:55
Ոտից գլուխ հայերեն լինելը։
Բազմաթիվ անդամների հետարքիր լինելը։ Իմ ամենասիրած մարդկանցից մի քանիսի ֆորումում ակտիվ լինելը։
Մեկ էլ այն, որ ինձ հնարավորություն է տալիս զգալ, որ իբր թե դեռ Երևանում եմ (վիրտուալ իմաստով), նաև քիչ թե շատ տեղյակ եմ մնում, թե ինչով եք դուք «ապրում ու շնչում» այդտեղ։

CactuSoul
15.03.2007, 12:55
Ինձ դուր է գալիս, այսպես ասած, «ակումբականությունը», այդ անմիջական, ակումբային մթնոլորտը…
:love

Koroleva
18.03.2007, 09:58
Շատ սիրուն է այսպես!!!

hippy w.s
11.04.2007, 17:07
Ոտից գլուխ հայերեն լինելը։
ИМЕННО չեք պատկերացնում ինչ մեծ հաճույքա,
շնորհակալություն:hands

Vishapakah
14.06.2007, 03:06
Իհարկե Հայերեն գիրն ու գրականության պահպանման եւ զարգացման միտումը.
Ես սրա մեջ Հայրենասիրություն եմ տեսնում.:)
Թող Հայկական կայքերը շատ լինեն.

Vive L'Armenie
14.06.2007, 03:33
Իհարկե Հայերեն գիրն ու գրականության պահպանման եւ զարգացման միտումը.
Ես սրա մեջ Հայրենասիրություն եմ տեսնում.:)

Նույն բանն ինչ ես էի մտածում :ok
Էստեղ մի տեսակ Հայաստանի շունչն եմ զգում :love
Այնքան ուրախ եմ, որ ծանոթացա Ակումբի հետ

Cherry_lady
15.06.2007, 13:11
Շատ եմ հավանում Դար ակումբի ամեն ինչը: Հակտապես այստեղ տիրող ջերմ մթնոլորտը: Նաև լավ է, որ ձեր ֆորումը հայատառ է:

Apsara
31.10.2007, 01:07
Re. Ի՞նչն է ձեզ դուր գալիս Դար ակումբում

Ամեն ինչը, որ դուր չգար էստեղ այսքան երկար չէի լինի, բայց ամենաշատը անդամներին եմ սիրում ու եթե մի շաբաթ իրենց չեմ տեսնում արդեն կարոտախտ է սկսվում:love

MariKa
31.10.2007, 12:02
Որ կան մարդիկ, որոնք իրոք մտահոգված են դիմացինի մասին, չնայած իրականում նույնիսկ չեն էլ ճանաչում, շատ գովելի է, ուրիշ տեղ այսպիսի բանի ես չեմ հանդիպել:)

Universe
31.10.2007, 13:06
Բոլորս էլ այստեղ վիրտուալ ձեւով շփում եք հաստատում մարդկանց հետ, կարդում կարծիքներ եւ արտահայտում ենք մեր անձնական կարծիքը, չկա ավելի ճիշտ ու լավ բան, քան ավելիի ու կատարյալի ձգտումը, իսկ ակումբում այդ ձգտումը միանգամայն զգացվումա եւ այդ ամենը տեղի է ունենում ոչ միայն ակումբի ղեկավարության, այլ նաեւ ակումբի անդամների շնորհիվ... Միայն թե այդ ձգտումը զգալու ու գնահատելու համար պետքա գոնե մի որոշ ժամանակ լինել ակումբում, շփվել ակումբի անդամների հետ, եւ անպայման կզգաք այստեղ յուրաքանչյուրի յուրովի մոտեցումը այս ընտանիքին...
(Ասում են, որ ընտանիք չկա, որտեղ (լեզվա)կռիվ չի լինում, նույնն էլ ակումբումա, բայց դե դա էլ իրա տեղն ու ջիգյարն ունի :D )
Իսկ ընդհանրապես կարծում եմ այստեղի ճնշող մեծամասնությունը մի սկզբունքով է առաջնորդվում. "Какой привет, такой ответ"... ;) Դա էլ է լավ...:) լօօլ, մի անգամ Բժշկական համալսարանի դիմացի ինտերնետ ակումբում էի նստած, կողքիս համակարգչի առաջ էլ մի հատ աղջիկ էր www.akumb.am -ը բացել (աչքի տակով նայում էի:) ), զգացի որ գրանցվածա, բայց հենց իրա կոմպին էի նայում էջը փոխում էր, վերջը չդիմացա հարցրեցի թե ի՞նչ ա ակումբում իրա մականունը, բայց չասեց :D Հիմա ինքը եթե կարդումա այս գրառումս, թող իմանա, որ իրա տետրը թողել էր իրա համակարգչի սեղանի վրա, , թող գնա այդ ինտերնետ ակումբի ադմինիստրացիայից ստանա :D Ու այդ աղջիկը ոնց որ Պոլիտեխնիկում էր սովորում (Վատ իմաստով չեմ ասում... Հիմա պոլիտեխնիկցիները հաստատ էս գրառմանս համար դրական վարկանիշ չեն տա :D)

Ու հա, մեկ էլ ակումբի էն «Ատդուշի» սմայլիկներն են դուրս գալիս: Յուրաքանչյուր պահի եւ իրավիճակի մահար կա համապատասխան սմայլիկ, որոնց առկայությունը իմ կարծիքով նույնիսկ ավելի է հեշտացնում կատարել գրառում, կամ արտահայտել տվյալ պահին քո էմոցիաները լօօլ:)) Առայժմ ասյքանը...:)
..................................................:kiss Ինձ համար ակումբը մեկ էլ այն պատճառով է դուրս շատ գալիս, որ այստեղ Դու կաս ...:oy :)) :love

Հգ.( Չուկի կարգախոսը պետքա լիներ. «Իմ զե՛նքն, իմ Ակո՛ւմբն է» :D )

Սերխիո
31.10.2007, 15:15
հա,ինձ էլ դուր է գալիս ,որ կան մի շարք ֆուտբոլասերներ ,որոնց հետ կարող ես բանավիճել ;)

<<նաև>> մոդերատորները:)

StrangeLittleGirl
31.10.2007, 20:22
լօօլ, մի անգամ Բժշկական համալսարանի դիմացի ինտերնետ ակումբում էի նստած, կողքիս համակարգչի առաջ էլ մի հատ աղջիկ էր www.akumb.am -ը բացել (աչքի տակով նայում էի ), զգացի որ գրանցվածա, բայց հենց իրա կոմպին էի նայում էջը փոխում էր
Էդ ինտերնետ ակումբից ես էլ եմ մեկ-մեկ մտնում :D Բայց էդ քո ասած աղջիկը հաստատ ես չեմ:

Ինձ դուր է գալիս ակումբի ամենուրեքությունը, այսինքն՝ մեկին ասում ես akumb.am, ասում է, թե՝ հա՜, էն հայալեզու ֆորումը:

dvgray
31.10.2007, 22:38
Դուր է գալիս /նաև/ մտածող աղջիկ/կանանց մեծ տեսակարար խտությունը :hands:

Ցավոք ռեալում էտպես չի :(:

Կավիճ
31.10.2007, 22:45
Ինձ դուր է գալիս, որ պոետները շատ են:

Armeno
31.10.2007, 22:47
Ի՞նչն է ձեզ դուր գալիս Դար ակումբում
Ամենինչը

Vive L'Armenie
31.10.2007, 23:37
Սիրում եմ Ակումբը :love: Շա՜տ եմ կապվել Ակումբի հետ :love կարծես էլ չպատկերացնեմ նույնիսկ 1 օրս առանց Ակումբի, այն դարձել է իմ կյանքի մի մասը, ուստի օրվա վորոշակի մասն անցկացնում եմ այստեղ՝ կարդալով, գիտելիքներ ստանալով, տարբեր կարծիքներ լսելով և միառժամանակ իմն արտահայտելով... Ամենաշատն ուրախանում այն բանի համար, որ այստեղ ամբողջը մայր լեզվով՝ Հայերենով է գրված, որի կարիք շա՜տ եմ զգում...:) Լինելով օտար երկրում, զգում ես Հայ երիտասարդության հետ շփվելու կարիքը...,ընկերներ ձեռք բերելու..., նույնիսկ եթե այդ ամենը վիրտուալ է, հաճելի մթնոլորտ է տիրում այստեղ, ինչն իրոք գովելի է:aha Ինչպես Universe-ը նշեց՝ ընտանիք, մի մեծ ընտանիք, իհարկե պատահում են վեճեր, բայց դե...

Ասում են, որ ընտանիք չկա, որտեղ (լեզվա)կռիվ չի լինում, նույնն էլ ակումբումա, բայց դե դա էլ իրա տեղն ու ջիգյարն ունի
բա սմայլիկնե՜րն ինչքա՜ն եմ սիրում :love գնդլիկ բոքոնիկներ ոնց-որ լինեն :D
........................................... :oy:roll

Ակումբ 4 ever :love

Apsara
11.11.2007, 02:29
Ինձ դուր է գալիս, որ կա միասնակայնություն, եթե սիրում են, բոլորը միասին, եթե ատում են "բոլորը՛ միասին, մեկը մյուսի մեջքին կանգնածա, մեր ակումբում մենակ մարդ չկա, անպաշտպան մարդ չկա, :love

Vishapakah
26.11.2007, 16:59
...

Գիտես, ես ընդանրապես ներկա չեմ եղել ակումբի ոչ մի հանդիպման և իրականում ակումբի ու ակումբի մարդկանց մասին ոչինչ չգիտեմ, չհաշված իմ երևակայությունը.:oy

Ինձ միշտ թվացել է, ակումբը մի մեծ համերաշխ ընտանիք է:love բայց ժամանակ առ ժամանակ ինձ էլ են ակումբում կոպտում և ես հիմա սկսելեմ մտածել, որ ոչ թե կոնկրետ իմ հանդեպ կան վատ տրամադրված մարդիկ, այլ ընդանուր մթնոլորտն էր սկզբից խափուսիկ.:(

Guest
26.11.2007, 17:41
Ինձ միշտ թվացել է, ակումբը մի մեծ համերաշխ ընտանիք է:love բայց ժամանակ առ ժամանակ ինձ էլ են ակումբում կոպտում և ես հիմա սկսելեմ մտածել, որ ոչ թե կոնկրետ իմ հանդեպ կան վատ տրամադրված մարդիկ, այլ ընդանուր մթնոլորտն էր սկզբից խափուսիկ.:(

Ակումբում այնպիսի մարդիկ են, որոնք կարող են շատ համերաշխ ապրել.. հավաքված են խելացի ու բազմազան, հետաքրքիր մարդիկ, բայց…
Ակումբցիները կուլտուրա ունեն չկոպտելու, չունեն մի քիչ այլ բնույթի կուլտուրաներ:
Չեմ ուզում որ դու կամ այլ մեկը վատ կարծիք կազմի ակումբցիների կազմի մասին, սակայն այն օրվա հավաքացները արժամի էին այս գրառման: Հուսով եմ և դեռ համոզված, որ մնամ բան չի կրկնվի: Ավելի շուտ համոզված եմ, որ թույլ չեմ տա իմ ընկերների նման պահվածքը որ տեղ ուզում ա լինի:

Dayana
26.11.2007, 18:08
Գիտես, ես ընդանրապես ներկա չեմ եղել ակումբի ոչ մի հանդիպման և իրականում ակումբի ու ակումբի մարդկանց մասին ոչինչ չգիտեմ, չհաշված իմ երևակայությունը.:oy

Ինձ միշտ թվացել է, ակումբը մի մեծ համերաշխ ընտանիք է:love բայց ժամանակ առ ժամանակ ինձ էլ են ակումբում կոպտում և ես հիմա սկսելեմ մտածել, որ ոչ թե կոնկրետ իմ հանդեպ կան վատ տրամադրված մարդիկ, այլ ընդանուր մթնոլորտն էր սկզբից խափուսիկ.:(

Չէ չէ , էդպես մի մտածիր ։ Ինձ բոլորից շատ են կոպտել , գրառումներս ջնջել ու անտեսել , սակայն ես դեռ կամ ու ուրախ եմ որ կամ այս ֆորումում ։ Իրականում չկա մի խումբ մարդկային , որտեղ բոլորը քեզ կհասկանան ։ Իսկ կոպտելը , դա կարծում եմ պատահաբար է ստացվում ։ Եթե կոպտում են , պատասխանիր , բայց այնպես , որ ոչ թե վիրավորես , այլ ցույց տաս , որ դու էլ այստեղ նույն կարգավիճակն ունես ինչ մնացածները , անկախ նրանից դիմացինդ կլինի ադմին , մոդերատոր կամ պարզապես սկսնակ անդամ ։ Համոզված եմ նույնը քեզ կասեր ակումբի ղեկավարությունը :)
Հ.Գ. Եթե քեզ նեղացնում են , ինձ գրի ;) եթե կարողանամ իմ ընկերությամբ քեզ օգնել , անպայման կօգնեմ ։ Ամեն դեպքում քեզ մենակ չզգաս խնդրում եմ :)

Արշակ
26.11.2007, 19:35
Ինձ միշտ թվացել է, ակումբը մի մեծ համերաշխ ընտանիք է:love բայց ժամանակ առ ժամանակ ինձ էլ են ակումբում կոպտում և ես հիմա սկսելեմ մտածել, որ ոչ թե կոնկրետ իմ հանդեպ կան վատ տրամադրված մարդիկ, այլ ընդանուր մթնոլորտն էր սկզբից խափուսիկ.:(
Կա՞ տենց ընտանիք, որտեղ վեճեր ու իրարից նեղանալ չլինի։ Ընտանիքն ինչքան էլ համերաշխ լինի, միևնույն է՝ բոլորս էլ մարդ ենք ու պատահում է, որ միմյանց նկատմամբ սխալ ենք վարվում։
Բայց այնուամենայնիվ, նախկինում Ակումբը շատ ավելի համերաշխ էր, տիրող մթնոլորտը ավելի ջերմ ու տրամադրող էր։ Բայց հետո, քանի Ակումբը մեծացավ, նրանում հայտնվեցին տարբեր աշխարհընկալման, բնավորության ու քաղաքական հայացքների տեր մարդիկ ու ինչպես բոլոր մեծ ընտանիքներում, նրանում էլ վեճերն ու պրոբլեմները շատացան։
Ցավոք, Ակումբի ընդհանուր մթնոլորտը լավացնելով, պրոբլեմները հարթելով հաճախ միայն Ակումբի ղեկավարությունն է մտահոգված։ Մյուսները անընդհատ իրենց նկատմամբ լավ վերաբերմունք են պահանջում։ Բայց հաճախ մոռանում ենք, որ ղեկավարությունն էլ մեր նման մարդիկ են, իրենք էլ լավ վերաբերմունքի կարիք ունեն։ Ու ընդհանրապես, Ակումբի մթնոլորտը կախված է մեզնից յուրաքանչյուրից, ամեն մեկիս մեծահոգությունից ու հանդուրժողականությունից միմյանց նկատմամբ։ Մեզնից ամեն մեկը իր պահվածքով կարող է ինչպես ջերմացնել այս մեծ ընտանիքում տիրող մթնոլորտը, այնպես էլ, միայն սեփական ամբիցիաներն առաջ տանելով, փչացնել այն։
Մի խոսքով՝ եթե ուզենք, ամեն ինչ էլ լավ կլինի։:)

Ուրվական
26.11.2007, 19:38
Կա՞ տենց ընտանիք, որտեղ վեճեր ու իրարից նեղանալ չլինի։ Ընտանիքն ինչքան էլ համերաշխ լինի, միևնույն է՝ բոլորս էլ մարդ ենք ու պատահում է, որ միմյանց նկատմամբ սխալ ենք վարվում։
Բայց այնուամենայնիվ, նախկինում Ակումբը շատ ավելի համերաշխ էր, տիրող մթնոլորտը ավելի ջերմ ու տրամադրող էր։ Բայց հետո, քանի Ակումբը մեծացավ, նրանում հայտնվեցին տարբեր աշխարհընկալման, բնավորության ու քաղաքական հայացքների տեր մարդիկ ու ինչպես բոլոր մեծ ընտանիքներում, նրանում էլ վեճերն ու պրոբլեմները շատացան։
Ցավոք, Ակումբի ընդհանուր մթնոլորտը լավացնելով, պրոբլեմները հարթելով հաճախ միայն Ակումբի ղեկավարությունն է մտահոգված։ Մյուսները անընդհատ իրենց նկատմամբ լավ վերաբերմունք են պահանջում։ Բայց հաճախ մոռանում ենք, որ ղեկավարությունն էլ մեր նման մարդիկ են, իրենք էլ լավ վերաբերմունքի կարիք ունեն։ Ու ընդհանրապես, Ակումբի մթնոլորտը կախված է մեզնից յուրաքանչյուրից, ամեն մեկիս մեծահոգությունից ու հանդուրժողականությունից միմյանց նկատմամբ։ Մեզնից ամեն մեկը իր պահվածքով կարող է ինչպես ջերմացնել այս մեծ ընտանիքում տիրող մթնոլորտը, այնպես էլ, միայն սեփական ամբիցիաներն առաջ տանելով, փչացնել այն։
Մի խոսքով՝ եթե ուզենք, ամեն ինչ էլ լավ կլինի։:)

Լրիվ համաձայն եմ Արշակի հետ, էնքան, որ Արշակին կխնդրեի՝ ստուգել օգտագործողի ղեկավարման վահանակը:):

Vishapakah
27.11.2007, 04:02
Դե որ այս թեմայում պետք է գրենք ինչն է մեզ դուր գալիս Դար Ակումբում, ես ինձ ուղղված վերջին գրառումներին կպատասխանեմ հետևյալ կերպ:oy քանզի որ ինձ դուր է գալիս Դար Ակումբը առաջին հերթին իր Հայերեն տառերով, ինչպես նաև Հայաշատությամբ, ինչը կարիքը անկեղձ ասած ես ունեմ:love ապա կաշխատեմ իմ ներկայությամբ Ակումբը դարձնել ավելի համերաշխ և հետևողական կլինեմ այստեղ գրված խոսքերիս.;) Ճիշտ է միայն իմ ներդրումը բավական չէ, բայց մի առակ կպատմեմ Ձեզ.:)

Ճուտիկը պարկում է հատակին և ոտքերը պարզում է երկինք.
Բակի կենդանիները հարցնում են Ճուտիկին, թե այդ ինչ է անում?
Ճուտիկը պատասխանում է, տոտիկներովս երկինքն եմ պահում.
Նրա վրա ծիծաղում են:D և ասում, դու այդքան փոքր ես, ինչպես կարող ես երկինքը պահել?
Ճուտիկն ասում է, ես իմ բաժին երկինքն եմ պահում.:)

Մի խոսքով ես էլ իմ տոտիկներն եմ պարզում երկնքին և կոչ անում բոլորիս, հետևել ճուտիկի օրինակին.:aha

Պանդուխտ
17.12.2007, 22:36
Շատ հաճելի է ակումբի կանոնը, բացառաբար հայագիր լինելու առնչումով: Օրինակ ներքեւի շարանը, շարաչուն ապտակ է կանոնազանցին, ում չենք ճանաչում, գուց է լաւ մարդ է, եւ է, այդուհանդերձ մեր տառերը աւելի լաւն են:

http://www.akumb.am/showpost.php?p=485393&postcount=1

ChildOfTheSky
17.12.2007, 22:44
Սա առաջին հայկական ֆորումն է , որին ես մասնկացում եմ , այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ նաև զարմացած բարձր մակարդակի ֆորումի ականատես լինելով :

Apsara
25.12.2007, 21:55
:P:loveձմեռպապիկային սմայլիկները դզզզզզուուուուում եեն:):P

Աբելյան
26.12.2007, 14:52
որոշ մարդիկ :love

Second Chance
31.01.2008, 17:53
:love-այս սմայլիկը
ախր շատա է դուրս գալիս:love

Երկնային
31.01.2008, 18:01
Մարդիկ :oy
Էսքան շատ լավ մարդ մի տեղ հավաքելը հանցագործություն ա… սիրում եմ ձեզ :love

Շնորհակալ եմ, որ դուք կաք... :oy

Empty`Tears
29.02.2008, 07:13
Գրագետ մարդիկ և գրագետ պատասխանները...( ոչ փիլիսոփայական...)

Ռուֆուս
29.02.2008, 10:46
Ամենաշատը այն, որ ամեն ինչ միայն հայերեն է :)

Հետո գալիս են մարդիկ, չեմ վախենա ասել, որ Ակումբում Հայաստանի Ոսկե Երիտասարդությունն է հավաքված:

Իսկ երրորդ ամենակարևոր հանգամանքը, դա մարդկանց մեջ եղած կապվածությունն է :)

Dayana
29.02.2008, 10:59
Հետո գալիս են մարդիկ, չեմ վախենա ասել, որ Ակումբում Հայաստանի Ոսկե Երիտասարդությունն է հավաքված:

Ստացվում է, ով ակումբից չէ, նա արծաթե կամ բրոնզե երիտասարդությունն է :o :D
Իրականում չի կարելի սահմանափակվել ակումբով ;) շատ երիտասարդներ կան, որոնց արժանիքների թվարկումը ժամեր կտևի, բայց ակումբում չեն ;)

Կաթիլ
30.03.2008, 20:21
Մի անգամ ինձ ակումբի հասցեն տվեցին, որ նայեմ, ասելով թե յուրահատուկ ֆորում է :)
Հենց առաջին հայացքից հավանեցի, մոտ 2 ամիս միայն կարդում էի: Դե իհարկե առաջին գրավող հանգամանքը ակումբի հայալեզու լինելն էր, բայց հետո հիացա ակումբի մաքրությամբ: Այդքան ժամանակ կարդալով ոչ մի անկապ-կեղտոտ մաս չգտա, որ հիմնականում յուրաքանչյուր ֆորումում կա (դրա պատճառով երբեք ֆորում չեմ սիրել): Բայց ակումբը ոտքից մինչև գլուխ փոխեց կարծիքս "ֆորում" ասվածի մասին :oy
Շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ նման հրաշալի "Աշխարհի" մի շաաաատ փոկրիկ մասնիկը լինել :love :friends: :kiss

Brigada
30.03.2008, 20:24
Ընկերությունը,որ բոլորը իրար հետ ջան-ջիգյարով են խոսում

azat11
17.07.2008, 01:03
Ես չէի պատկերացնում, որ երբևէ ֆորումում կմասնակցեմ.......
Միշտ ընկերներ ընտրելիս եղել եմ չափազանց բծախնդիր, իսկ այստեղ թեկնածուներն այնքան շատ են!!!! ԲՌԱՎՈ, մեր տեսակը մաքուր է, բաց, շատ և ուժեղ!!!!!!!!!!!

Աբելյան
17.07.2008, 18:21
Ընկերությունը,որ բոլորը իրար հետ ջան-ջիգյարով են խոսում

ինձ էլ ;)

varduuhi
18.07.2008, 12:22
Երբեք Ֆորումներում չեմ եղել: Գոգլ-ով ինչ-որ էջեր էի ման գալիս ու գտա լիստ.ամ-ը: :o Մինչև էսօր խելքս գլուխս չէր գալիս::oy: Երբ ակումբ.ամ-ը գտա մի քիչ վախվխելով մտա, բայց ամեն ինչ էնքան բարձր մակարդակում էր, որ մի տեսակ <<վարակվեցի>> ակումբ հիվանդությամբ: Գրված բոլոր կարծիքների հետ համաձայն եմ: Բոլորդ էլ շատ լավն եք:hands : Էջը հայալեզու է, մթնոլորտը` ջերմ: Բոլորը պատրաստ օգնելու մեկը մյուսին: Սկզբում հայերեն գրել դժվարանում էի, բայց պատրաստակամ մարդիկ օգնեցին ու ամեն ինչ հարթվեց: :oyՇնորհակալություն բոլոր մոդերներին` այսպիսի կարգուկանոն պահպանելու համար::love:love

impression
18.07.2008, 12:27
վարակեցիք :)
ակումբում գրեթե ամեն ինչ դուրս գալիս է:
էստեղ մարդիկ կան, որոնք ինձ շատ հոգեհարազատ են:
էստեղ ես եմ ազատ, շատ ազատ, էդ կարևոր ա:
մթնոլորտը բարի ա:
մարդիկ իրոք կապված են իրար հետ:
որպես կանոն, մի երկու ամիսը մեկ մի նոր հարազատ եմ գտնում:
մարդիկ սրտացավ են, անտարբեր չեն:
սիրում եմ Ակումբը, գնալով ավելի շատ: :)

Lion
04.08.2008, 13:09
Այստեղ ինձ դուրէ գալիս մասնակիցների շփման մակարդակը, ինչպես նաև ֆորումի դիզայնը:

Ըստ իս - սա ամենալավ Հայկական ֆորումն է:hands

Շնորհավորանքներս:)

Razo
04.08.2008, 13:13
Հիանալի շրջապատը...:):):)

Tanamasi
04.08.2008, 15:47
Սմայլերը ;)

Kuk
05.08.2008, 00:24
Ի՞նչն է ձեզ դուր գալիս Դար ակումբում
Գլխավոր էջի տոնածառի խաղալիքները:love
Հ.Գ.:D

Մեղապարտ
05.08.2008, 00:26
Մտածողության մեջ թարմություն կա կյանք կա երիտասարդություն կա որը կյանք է:

Տատ
05.08.2008, 02:27
Ամենահակասական տեսակետների համագոյությունը,
արյունահոսություն թույլ չտվող ղեկավարությունը,
մասնակիցների մեծամասնության կարողությունը`դիմացինի ատամները հատ-հատ համբարելու ցանկության պահին ասել ախր ես քեզ հարգում եմ:hands
հավատացեք, դա ամեն տեղ չկա:ok

PygmaliOn
05.08.2008, 07:43
Խելացի գրառումներ...

unknown
05.08.2008, 10:18
Ինձ դուրա գալիս ստեղի մթնոլորտը ու մարդիկ:love

Lion
19.08.2008, 19:13
1. Մասնակիցների մակարդակը - Իմ կարծիքով սա ամենաինտելեկտուալ Հայկական ֆորումներից է:
2. Դիզայնը
3. Մոդեռատոռների <<աննկատությունը>> - լավ մոդեռատոռը, ինչպես դատավորը ֆուտբոլում, պետք է աննկատ լինի:)

Մի խոսքով - Ապրեք:hands

Razo
19.08.2008, 19:45
Մ'Օծիլը... :lol :lol :lol

Երևան Ջան
04.09.2008, 13:39
ինձ շատ է դուր գալիս որ բոլորը խոսում են հայերեն և գրում են մայրենի լեզվով;)

Մանգո
04.09.2008, 14:10
ինձ շատ է դուր գալիս որ բոլորը խոսում են հայերեն և գրում են մայրենի լեզվով;)

Ահա, ինձ էլ: :)

Lion
04.09.2008, 17:14
Ահա, ինձ էլ: :)

Ինձ էլ: Ռուսալեզու ֆորումներում... վայրենանում եմ:(

Passion
04.09.2008, 17:38
Ինձ դու եկավ ջերմ և ընկերական մթնոլորտը: Շատ հաճելիա Ձեզ հետ:

Rammstein
10.12.2008, 23:18
Էս ի՞նչ լավ թեմա եմ գտել, ես էլ ուզում էի սենց թեմա բացել...

Ուրեմն սկսեմ
Շատ ա ինձ դուր գալիս.
1. Որ պարտադիր հայերեն է պետք գրել,
2. Սմայլիկները։ Ամենահաջող սմայլիկներն են իմ տեսածների մեջ, նույնիսկ ես հատուկ դրել Save եմ արել բոլոր ստեղի սմայլիկները, իմ ֆորումի մեջ դնելու համար...:)
3. Արագ մեջբերման համակարգը, որի իմաստը չէի հասկանում, հետո Չուկի շնարհիվ հասկացա (մերսի Չուկին)։
4. «Հեռահաղորդակցություն» բաժինը։
5. Վարկանիշ ստանալը (անկախ նրանից դրական ա թե բացասական, ու չհաշված էն, որ ձեւը փոխվել ա վարկանիշի)
6. Է՞լ որը ասեմ, համարյա ամեն ինչ էլ դուր ա գալիս, չհաշված Ընդմիշտ արգելափակման գաղափարը։ Կարծում եմ ավելի լավ ա օրինակի համար մեծ խախտման դեպքում 50 տարով արգելափակել, քան ընդմիշտ։ Եսի՞մ...

Lion
11.12.2008, 18:59
Այն, որ "Ինչը Ձեզ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ակումբում" թեմայում... գրելու բան չգտա:)

Lion
19.12.2008, 11:32
Այն, որ ակումբի ղեկավարությունը մշտապես մոդեռնացնում է ակումբը, հետևում նրա թարմ տեսքին, մտցնում նորամուծություններ...:)

Rammstein
21.12.2008, 13:35
Ամեն ինչը...
:ok

Սամվել
22.12.2008, 22:49
Նոր գրառումները էս նոր համակարգը սկսելա դուրս գալ :oy

Տենաս ընկեր ունի :))

Rammstein
22.12.2008, 23:16
Նոր գրառումները էս նոր համակարգը սկսելա դուրս գալ :oy

Տենաս ընկեր ունի :))
Իմ դուրն էլ ա գալիս... :angry
Ոնց որ ես էլ իրա դուրն եմ գալիս... :P
:D

Morpheus_NS
23.12.2008, 01:28
Մարդկային հարաբերությունները:)

Sona_Yar
16.01.2009, 19:32
ՄԱԿԱՐԴԱԿԸ
Առանց պաթոսի՝ հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ էսքան խելացի հայրենակիցներ ունեմ...

$Baron$
16.01.2009, 20:15
Որ շուտ-շուտ բացասական վարկանիշներ եմ ստանում: :)

Kuk
16.01.2009, 20:18
Որ շուտ-շուտ բացասական վարկանիշներ եմ ստանում: :)

Ինձ սկսեց դուր գալ, որ իմ տված բացասական վարկանիշները հասցեատիրոջը դուր են գալիս:)

Պարոն Ն
16.01.2009, 21:37
Հայերենը:P

Morpheus_NS
16.01.2009, 23:16
Մի բան կա, որ մնացած բաների հետ Դար ակումբում ինձ շատ ա դուր գալիս, ու էտ բանը Ուղեղի ավատարն ա: Բոց ա:

Նարե
17.01.2009, 02:06
խելացի մարդկանց բավական մեծաթիվ ներկայությունը, որոնց թեկուզ ռեալում ընդհանրապես չեմ ճանաչում, բայց գոնե ակումբում իրանց կարծիքներն ու մեկնաբանությունները հաճույքով ընթերցում եմ և շատ հաճախ որևէ բան եմ սովորում

RaMeSsEs-ll
17.01.2009, 16:12
Ինձ դուր է գալիս և ուրախացնում է այն, որ այս ակումբում շատ կան Արթուր Մեսչյան հասկացող ու սիրող մարդիք :)

Արտիստ
17.01.2009, 19:13
Թերևս այն, որ այստեղ 90 տոկոս ասված կարծիքների հետ ես ինքս համաձայն չեմ լինում, բավականին դուրեկան է իմ համար:)

vaheg
18.01.2009, 04:26
ամբողջ օրը պարսկահայերի, մեկսիկների և ամերիկացիների եմ հանդիպելուց հետո.. սկսումա ձգել ստեղ :) ուրախ եմ, որ մարդիկ կան, որ հասկանում են - որ լեզուները լավը, կամ վատը չեն լինում. մերն է, ուրեմն լավն է )

Քաոս
18.01.2009, 13:54
Դե ամենաշատը դուր է գալիս այն, որ կան մարդիկ, ովքեր մտածելու ունակ են և կարողանում են հետաքրքիր մտքեր արտահայտել: Թեպետ շատ հաճախ դրանք իմ մտքերի հետ չեն համընկնում, բայց մեկա անգամ դա ինձ դուրա գալիս:

Jarre
21.01.2009, 22:51
Ուրախ եմ, որ այստեղ կարող եմ շփվել խելացի, հասկացող, մտածող և տրամաբանող մարդկանց հետ, թեև հաճախ կտրականապես տարբեր կարծիքներով:)։ Հենց դա էլ հնարավորություն է տալիս ավելի լայն տեսահորիզոն ունենալ ինչ որ հարցի մասին և նաև օգնում է հասկանալ մարդկանց հոգեբանությունը մտածելակերպը։

Ուրվական
12.04.2009, 20:11
Երևի սա էր հարմար թեման:)
Շատ հաճելի է ակումբի գլխարկի՝ համապատասխան դինամիկ փոփոխությունները:
Որ միչ խորը նայենք, նույնիսկ դա, բացի օգտագործողների աչքի համար հաճելի լինելուց, ազդում է նաև ակումբի վարկանիշի վրա:
Ապրես, Արտ ջան;)

Lion
13.04.2009, 09:45
Այն, որ այստեղ հավաքված երիտասարդների ընդհանուր և մասնավորապես ինտելեկտուալ մակարդակը շատ բարձր է: Ուրախ եմ, որ, չնայած ամեն ինչին, նման մարդիկ դեռևս կան:)

Lion
19.04.2009, 09:49
Ինձ շատ է դուր գալիս հայերեն գրելու համակարգը: Երբ պտտվում ես այլ հայալեզու ֆորումներում, որտեղ չկա նման համակարգ, զգում ես, թե սա ինչ հարմարավետ բան է...

Katka
12.05.2009, 13:19
2.2. Կանոններ՝ գրառումներ կատարելու վերաբերյալ

2.2.4. Չեն թույլատրվում ոչ հայերեն գրառումները, կամ գրառումները, որոնք պարունակում են ոչ հայերեն բառեր, արտահայտություններ, նախադասություններ՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

- եթե օտար լեզվով տեքստը ինչ-որ հոդվածից, գրքից կամ այլ տեղից մեջբերում է և կարևոր է տվյալ թեմայի կամ քննարկման համատեքստում (այս դեպքում գրառման մեջ պետք է նաև բերվի մեջբերվող տեքստի ամբողջական կամ համառոտ բովանդակությունը՝ հայերենով),
- եթե գրառման մեջ օգտագործվել է օտար բառ կամ արտահայտություն, որի հայերեն թարգմանությունը լավ չի արտահայտում բառի (արտահայտության) իմաստը, կամ որի հայերեն թարգմանությունը չկա, կամ որի թարգմանությունը հայտնի չէ հեղինակին,
- եթե օտար լեզվով բառը, արտահայտությունը, նախադասությունը կամ տեքստը բերվում է հայերեն համարժեքի հետ համեմատության մեջ դնելու համար,
- եթե այդպիսի գրառումները արվել են հատուկ թեմաներում, որոնցում ակումբի ղեկավարները թույլատրել են օտար լեզվով գրաոումները,
- որոշ այլ, չկանխատեսված դեպքերում:

Նոր իմացա սրա մասին. այս պահը դուրս շատ եկավ :yahoo:
Մենակ թե նախավերջի կետը չհասկացա:8

Երկնային
12.05.2009, 13:42
Նոր իմացա սրա մասին. այս պահը դուրս շատ եկավ :yahoo:
Մենակ թե նախավերջի կետը չհասկացա:8


- եթե այդպիսի գրառումները արվել են հատուկ թեմաներում, որոնցում ակումբի ղեկավարները թույլատրել են օտար լեզվով գրաոումները,

Դե եթե գրառումն արվել է օրինակ «Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն» բաժնում ;)

Manya
12.05.2009, 15:59
Ինձ շատ է դուր գալիս որ շատ ջերմ մտնոլորտ է;Բոլորը ցավում են և փորձում են մեկը մյուսին օգնել անգամ իրար չճանաչելու; ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԹԵ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ և ՁԵԶՆԻՑ;:friends::))

Տատ
12.05.2009, 16:34
Թմրադեղի ի՞նչը կարող է դուր գալ: կախվածությունը...

Կտրուկ
15.05.2009, 20:20
Դէ լավ բաներ շատ կան։ուղղակի վատը աչք է ծակում դրա համար էլ ավելի շուտ ենք արձագանքում։:)Բայց իհարկէ լավն է գերիշխում .եթէ մեկ առ մեկ գրենք երկար կտևի։;)

Adriano
15.05.2009, 20:31
Ինձ այս ակումբում շատ է դուր գալիս ազատ արտահայտվելու, տարբեր մարդկանց և նրանց մտքերի հետ ծանոթանալու հնարավորությունը: Բացի այդ ես մեծ հաճույքով սիրում եմ մասնակցել հոգեբանական-փիլիսոփայական, տնտեսագիտական, քաղաքական թեմաների քննարկմանը::hands

sharick
15.05.2009, 21:01
Ինձ շատ է դուր գալիս , որ տարբեր թեմաների շուրջ կարողանում եմ խոսել, բանավիճել, լսել տարբեր կարծիքներ (իսկ ես էլ բանավեճերի սիրահար եմ ) իհարկե եթե դա վերջում կռվի չի վերածվում
լավ ակումբ է;)

NetX
22.09.2010, 04:59
Շատ են դուր գալիս Չուկի կողմից գեղեցիկ սարքված և միշտ ճիշտ ժամանակին թարմացվող Ակումբի կայքի շապիկները :)
օրինակ`


http://www.akumb.am/images/misc/new_st_sept21.png

Անտիգոնե
22.09.2010, 08:23
Նախ և առաջ դուր է գալիս անդամների հիմնական մասի պրպտուն դատողությունը, որոշների իմաստությունը և գրագիտությունը: Շատ է դուր գալիս նաև ջերմ, շատաաատ ջերմ մտնոլորտը, որին ես ցավոք անմասնակից եմ, նոր անդամ լինելուս ու ակումբցիներին անծանոթ լինելուս պատճառով:

Արևածագ
22.09.2010, 08:23
Ակումբցիներն են ինձ դուր գալիս: Նրանցից ոմանք նույնիսկ գիտեն , թե ինչքան եմ իրենց հարգում ու սիրում: (c) Պանիկովսկի;):)

Chilly
22.09.2010, 08:53
Ակումբում ինձ դուր է գալիս ամոթի սմայլիկը :oy, մի աղջիկ, մի քանի սիրելի գրառումներ ու ակումբի ոգին, որ շատ - շատերի կարծիքով գոյություն չունի :P

prof-de-Francais
22.09.2010, 17:38
Դուր է գալիս ակումբցիների լրջությունը կարևոր հարցեր քննարկելիս, հումորը... այն մարդկանց գրառումները, որոնք իսկապես ասելիք ունեն:)

Հայկօ
22.09.2010, 17:44
Ակումբցիներն են ինձ դուր գալիս: Նրանցից ոմանք նույնիսկ գիտեն , թե ինչքան եմ իրենց հարգում ու սիրում: (c) Պանիկովսկի;):)

Լավ ա՝ ցը Պանիկովսկիի շարունակությունը չասեցիր :D:

My World My Space
22.09.2010, 19:06
Չխնդաք, լրջին եմ տալու....:oy
հանգամանքների բերումով հայտնվեցի ստեղ... ու մնացի....
Թվում էր թե մնալու պատճառ էլ չկա, բայց երկար մտածել պետք չեղավ, որ հասկանամ` այնուամենայնիվ կա....
Էնքան լավ ա որ ՄԱՐԴԿԱՆՑ ճանաչեցի, որոշները դարձան շատ սիրելի, մի մասին չհաջողվեց մոտիկից ճանաչել: Ստորագրությանս վրա քանի օր ա մտածում եմ (Կարո՞ղ ես կողմնորշվել` մարդկա՞նց ես կարոտելու, թե՞ նրանց ստեղծած միջավայրին....), հասկացել եմ, որ միջավայրն ամենքիցդ ա կախված, ու ամենքիդ մասնիկն ա կրում: Ուրեմն կարոտելուց ձեզ եմ կարոտելու... հաստատ:
Սիրում եմ.... որ յուրաքանչյուրդ մի անհատականություն լինելով հանդերձ մի եք...