Դիտել ողջ տարբերակը : Որսորդություն
Ես կենդանի սպանել չեմ ասել, կրակում ենք անկենդան թիրախների վրա, կոչվում է ժամանցային հրաձգություն (recreational shooting)։
Բայց քանի թեմային կպել ես, ասեմ․
Երկու տիպի կենդանիների օրինական սպանություն կա Նահանգներում,
մեկը որսորդությունն է իր օրենքներով ու սահմանափակումներով, իսկ մյուսի հայերենը կարծես չունենք, կոչվում է culling, վայթե ձեր Ավստրալիաներում էլ կա:
Վերջինս «վնասատու» կենդանիների գլխաքանակի վերահսկողության համար է, օրինակ Տեխասում վարազները «չափից շատ» են բազմանում, ու օրենքով թույլատրված է ուղղաթիռից հրանոթով սպանել անհատներին:
Չակերտների մեջ եմ վերցնում, որովհետև վարազների տեսանկյունից գուցե մարդիկս ենք չափից շատ բազմանում, հանգիստ կարելի է ֆաշիզմ համարել կենդանիների նկատմամբ, եթե ուզենանք։
Ես դեռ աշխատում եմ որսորդական իրավունքս ձեռք բերելու վրա, դասերի մեջ եմ:
Որ անկեղծ ասեմ՝ կենդանի սպանելու միտքը ինձ էլ շատ դուր չի գալիս, բանակային ժաման մի աղվեսի էի թրխկացրել, ու դրա հետ հաշտվելու խնդիրներ ունեի,
բայց հիմա էդ հոգեբանական պահը ուզում եմ հաղթահարել, ու որսի գնալ։
Որսորդական էթիկայի կանոններ կան, որ սահմանափակում են անգութ կոտորածը, իմ փիլիսոփայության մեջ էլ մտնում է ոչ թե հետապնդելը,
կամ դարան մտնելը, այլ քարշ գալիս հարմար պատահածին սպանելը։ Մենակ հաճույքի չէ, նաև ուտելու համար։ Մենք միս ենք ուտում, չես հիշու՞մ՝ կարնիվոր, էն որ նաչինկայով կարկանդակի հետ չէր բռնում։
Բայց քանի որ միսը (ներառյալ որսի) խանութներից էլ կարելի է գնել, ապա որսորդությունը մեր պարագայում այո, ավելի շուտ ժամանց է, իր հաճույքներով, նոր՝ սնունդ հայթայթելու միջոց։
Այսինքն ստացվում է, որ ճիշտ ես ասում հաճույքի մոմենտով․․․
Այ հենց էդ հոգեբանական պահը ուզում եմ հաղթահարել, այսինքն կենդանուն սպանելիս նաև սպանել իմ մեղքի զգացումը որպես փորձառություն։
Մեղքի զգացումը հետաքրքիր երևույթ է, պետք է հասկանալ, թե ինչ կապ ունի էվոլյուցիայի հետ։ Էդ բարոյականության ու էթիկայի մասերը ես փիլիսոփայությունից լավ չեմ սերտել։
Հայկօն խելացի մարդ է, վերջերս էստեղ երևում էր, կարելի է հարցնել։
Էնքան թեմա կա, իսկ դուք ասում եք, ամեն ինչի մասին խոսել ենք։ Օրինակ որսորդության մասին թեմա չկա ակումբում։
Այսինքն, դու համարում ես, որ կենդանուն կյանքից զրկելուց հաճույք ստանալը, կամ, թույլ տուր ասել՝ սպանելուց հաճույք ստանալը, լավ բաներ են, ու դրան խանգարող մեղքի զգացումը հետամնաց մի բան ա, որից ազատվե՞լ ա պետք։
Միտքս ավելի հստակեցնելու համար նշեմ, որ ես ոչ բնապահպան եմ, ոչ էլ հատուկ կենդանասեր, ոչ էլ առավելևս բուսակեր։ Որսորդությունը որպես հաճույք երբեք չեմ հասկացել, թեև ընդունում եմ, որ կա այդպիսի հաճույք, բայց չեմ հասկանում հաճույքի էությունը։ Կենդանիներին կյանքից զրկելը հասկանում եմ որպես սնունդ հայթայթելու միջոց, քանի որ գտնում եմ, որ մսային սնունդը մարդու համար է, ինչպես և ուրիշ կենդանի օրգանիզմների։ Բայց կենդանի էակին սպանելու պրոցեսից հաճույք ստանալը՝ ինձ համար հանելուկ ա։ Ավելի ճիշտ, կարող եմ վերագրել միայն մարդկային մի հատկության բավարարմանը՝ դաժանությանը։ Բայց ձգտել դաժանության, եթե այդպիսին չես, էդ ո՞նց ա բացատրվում…
Նախ կառաջարկեի թեմայի անունը դնել հարցադրմանը համապատասխան, ասենք՝ «հաճույքը, խիղճն ու մեղքի զգացումը որսորդների մոտ»,
թե չէ նման ընդհանուր վերնագրի տակ ես կսկսեմ գրել զենքերից, փամփուշտներից, կենդանիներին գտնելու ու սպանելու ձևերից, միսը պահելուց ու պատրաստելուց, կամ կարճ ասած՝ որսորդությունից :))
․․․Կենդանիներին կյանքից զրկելը հասկանում եմ որպես սնունդ հայթայթելու միջոց․․․
․․․կենդանի էակին սպանելու պրոցեսից հաճույք ստանալը՝ ինձ համար հանելուկ ա․․․
Բարեկամ ջան, սնունդ հայթայթելիս ու ձեռք բերելիս կարելի՞ է հաճույք, կամ բավականություն ստանալ։ Ասենք գնում ես մոշ հավաքելու, ու մի դույլ հավաքում ես ուրախ-ուրախ գալիս ես տուն։
Հիմա նույնը պատկերացու մսի վերաբերյալ, ու ինձ ասա տարբերությունները։
Ահ, այսինքն ես գիտեմ, վերջինիս դեպքում կենդանու ես զրկում կյանքից։ Բա ո՞նց անենք, եթե քո սնունդը այդ կենդանին է։
Մարդը բոլոր օրգանիզմների պես սննդային շղթայի մաս է, բնության մեջ բոլոր օրգանիզմներն իրար են ուտում, ուղղակի, կամ անուղղակի՝ ասենք նեխման ու մարսման ամենատարբեր պրոցեսներով։
Մարդս էլ է երբեմն սնունդ օրինակ շնաձկների, կամ բևեռային արջերի համար մենք հիանալի սնունդ ենք։ Օրինակ կարծում ես բևեռային արջը, որ ինձ ուտի, կարող է՞ առանց հաճույքի է ուտելու, չնայած ես անհամի մեկն եմ, ինչ իմանաս․․․
Մարդիկս ունենք էմոցիաներ, որոնցից են խղճի ու մեղքի զգացումները, որոշ դեպքերում դրանք օգնում են գոյատևելու, իսկ որոշ դեպքերում էլ խանգարում են։
Օրինակ քեզ հարց․ պատկերացրու կղզու վրա դու ես, քո լիցքավորված հրացանը, ու մի գեղեցիկ եղնիկ, էն խոշոր աչքերով սպիտակաբաշ հրեշտակներից։
Ու մանրից սովածանում ես, ու համը դուրս է գալիս։ Որն ես ընտրելու՝ եղնիկով խորովա՞ծ, թե՞ սովամահություն։
Եթե ընտրեցիր եղնիկով խորովածը, ապա հաճույքով ե՞ս ուտելու, թե՞ հոնգուր-հոնգուր լաց լինելով։ Ինչո՞ւ։
Ասեմ, որ նույն հարցին ես եմ ուզում պատասխանել, փորձառությունով։

Վիշապ ջան, բայց նենց չի, որ դու հիմա որսորդության ես գնում սնունդ հայթայթելու նպատակով, ու ձեռքի հետ` հաճույք ստանում էդ գործը հաջողությամբ գլուխ բերելու համար, որն է` քո ընտանիքի սննդի հարցը լուծեցիր։ Դու հիմա որսի ես գնում հենց սպանելուց հաճույք ստանալուչ համար։ Էդ եմ փորձում հասկանամ. դրա ինչն ա հաճույք։
Հ.Գ. Թեմայի վերնագիրը թող մնա որսորդություն, որ քննարկվեն որսորդության հետ կապված ամեն֊ամեն ինչ։ Նենց չի որ թեման անսպառ ա կամ շատ ընդհանրական, գրառումներն էլ` հեղեղ ա սպասվում։
Վիշապ ջան, բայց նենց չի, որ դու հիմա որսորդության ես գնում սնունդ հայթայթելու նպատակով, ու ձեռքի հետ` հաճույք ստանում էդ գործը հաջողությամբ գլուխ բերելու համար, որն է` քո ընտանիքի սննդի հարցը լուծեցիր։ Դու հիմա որսի ես գնում հենց սպանելուց հաճույք ստանալուչ համար։ Էդ եմ փորձում հասկանամ. դրա ինչն ա հաճույք։
Բարեկամ ջան, որսորդությունը ներկայումս հիմնականում հոբբի է իր համալիր հետաքրքրություններով ու հատկանիշներով, որոնցից են բնության մեջ գտնվելը, նոր վայրեր այցելելը, քայլարշավը, վայրիության մեջ կողմնորոշվելը, տարբեր զինատեսակների հմտություններին տիրապետելը, կենդանիների վարքն ու բարքը ուսումնասիրելը, անբարենպաստ եղանակներին ու պայմաններին գոյատևելու հմտությունները, հագուստ-կապուստն, հանդերձանքն ու գործիքները և այլն։
Այսինքն որսորդության հիմնական գրավչությունը որպես հոբբի հաստատ կենդանուն սպանելը չի, համենայն դեպս ոչ պրիմիտիվ որսորդների համար։ Բայց, այո, կենդանու սպանությունը որսորդության հիմնական նպատակակետն է, որին հետևում է այդ կենդանուն ուտելը։ Ու այդ սպանության մեջ հմտություն ցուցաբերելն էլ է մտնում հետաքրքրությունների մեջ, մասնավորապես կա այսպես կոչված էթիկական սպանություն հասկացությունը, որի մեխը կենդանուն արագ ու անսպասելի սպանելն է, դե առանց շատ տանջանքների։
Հիմա կարող ենք քննարկել, թե ոնց կարող է սպանությունը հոբբի համարվել։
Այ էստեղ պիտի հետ գնանք մի երկու միլիոն տարի, ու սկսենք մարդու զարգացումից, ապրելակերպից, սննդից ու մի քիչ էլ խորանանք մոլորակի վրա կենդանի արարածների կենսաբանությունից, նյութափոխանակությունից ու փորձենք առանց էմոցիաների։
Հենց էդ ամենը իրար հետ հասկացանք ու ընդունեցինք, ապա մնում է հասկանալ էմոցիաների մասը, այ էդ մասի վրա ես դեռ աշխատում եմ։

Վիշապ ջան, չհամոզեց։ Թավացրածս շատ խոստումնալից ա հնչում հոբբիի ու հաճույքի/հավեսի տակ փաթեթավորվելու համար, բայց նպատակակետը խանգարում ա։ Ու շատ ա խանգարում։ Հիշու՞մ ես, մեր մանկության տարիներին մի հատ մուլտ կար՝ ձյաձյա Ֆյոդորի մասին։ Էն որ պոչտալյոն Պեչկինը, որ ձանձրույթից մարդկանց ներվերը ուտում էր, վատություններ էր անում, վերջում պարզվեց հոբբի չուներ, որ զբաղվեր, վերջը որոշեց զբաղվել որսորդությամբ, բայց հրացանը ոչ թե կրակում էր, այլ կենդանիներին լուսանկարում․ ի՞նչ պակաս նպատակակետ ա որ՝ քայլարշավի, բնության մեջ գտնվելու, դարան մտնելու, հետապնդելու․ թիրախավորելու և թիրախին ճիշտ "կրակելու" հմտությունների զարգացման ու դրսևորման համար։ Թե՞ անպայման պիտի արյուն թափվի ու կենդանու լեշ հավաքվի, որ հաճույքը տեղը լինի։
Ի դեպ, ժամանակակից որսորդությունը, որպես հոբբի, շատ անգամ սպանված կենդանիներին անգամ չեն էլ հավաքում, ինչ սնունդի մասին ա խոսքը․ հաճույքը մենակ ջնջխելն ա։
Օրինակ քեզ հարց․ պատկերացրու կղզու վրա դու ես, քո լիցքավորված հրացանը, ու մի գեղեցիկ եղնիկ, էն խոշոր աչքերով սպիտակաբաշ հրեշտակներից։
Ու մանրից սովածանում ես, ու համը դուրս է գալիս։ Որն ես ընտրելու՝ եղնիկով խորովա՞ծ, թե՞ սովամահություն։
Եթե ընտրեցիր եղնիկով խորովածը, ապա հաճույքով ե՞ս ուտելու, թե՞ հոնգուր-հոնգուր լաց լինելով։ Ինչո՞ւ։
Պարզ չի՞ որ եղնիկով խորովածը կընտրեմ։ Ու չեմ կարծում՝ գեղեցկությունը հիշելով լաց կլինեմ։ Կղզու վրա, սովամահության վտանգի տակ - լացելու ավելի առաջնահերթ թեմաներ կլինեն էդ ժամանակ։ Սովամահության սպառնալիքի տակ քաղաքակիրթ մարդիկ մարդկանց միս էլ են կերել, սպիտակաբաշ եղնիկի համար երջանկությունից լաց կլինեին։ Բայց դուք՝ որսորդությամբ որպես հոբբի զբաղվողներդ ոչ կղզու վրա եք, ոչ էլ սովամահ եք լինում։ Չեմ հասկանում, թե բուն թեմայից սենց կոշտ շեղումներով ինքդ քեզ ինչից ես ուզում շեղած լինել․ ուզում ես քեզ համոզել, որ կենդանիները "մարդահաշիվ" չե՞ն, շատ էլ որ շնչավոր են, այսինքն՝ կանսերվի բանկայի պես նրանց հանգիստ կարելի ա գնդակահարել, ու դրան խանգարող զբացմունքները անբնական ու ավելորդ ներշնչանքնե՞ր են։ Որովհետև, ասում ես, նախամարդը տենց փափուկ սիրտ մեկը չի եղել, էվոլյուցիան ա մեզ սաքրել փափկասիրտ (եթե մտքերիդ ընթացքը ճիշտ եմ հասկացել)։ Ու էլի անտեսում ես էն փաստը, որ նախամարդը, ըստ էության, "կղզու վրա էր ու սովամահության վտանգի տակ"։
Բնականաբար որսորդությունը սնունդ հայթայթելու համար չի, ներկա ժամանակներում։ Հաճույքի համար ա։ Բայց հաճույք ասելով, ֆիքսվում եք, մենակ 'սպանելու' վրա։ Բայց կարծում եմ շատ ավելի լայն սպեկտռիկ հաճույք ա։ Չգիտեմ արդյոք հենց փաստացի կենդանի սպանելը հաճելի ա թե չէ, բայց կարամ ենթադրեմ, որ անտառներով hiking անելը, որսին ման գալը, հետքեր գտնելը, արագ կողմնորոշվելը, ընկեր որսորդի հետ կորդինացնելը և վերջապես լավ կրակոց անելը հաստատ հաճելի պրոցեսներ են։
Պարզ չի՞ որ եղնիկով խորովածը կընտրեմ։ Ու չեմ կարծում՝ գեղեցկությունը հիշելով լաց կլինեմ։ Կղզու վրա, սովամահության վտանգի տակ - լացելու ավելի առաջնահերթ թեմաներ կլինեն էդ ժամանակ։ Սովամահության սպառնալիքի տակ քաղաքակիրթ մարդիկ մարդկանց միս էլ են կերել, սպիտակաբաշ եղնիկի համար երջանկությունից լաց կլինեին։ Բայց դուք՝ որսորդությամբ որպես հոբբի զբաղվողներդ ոչ կղզու վրա եք, ոչ էլ սովամահ եք լինում։ Չեմ հասկանում, թե բուն թեմայից սենց կոշտ շեղումներով ինքդ քեզ ինչից ես ուզում շեղած լինել․ ուզում ես քեզ համոզել, որ կենդանիները "մարդահաշիվ" չե՞ն, շատ էլ որ շնչավոր են, այսինքն՝ կանսերվի բանկայի պես նրանց հանգիստ կարելի ա գնդակահարել, ու դրան խանգարող զբացմունքները անբնական ու ավելորդ ներշնչանքնե՞ր են։ Որովհետև, ասում ես, նախամարդը տենց փափուկ սիրտ մեկը չի եղել, էվոլյուցիան ա մեզ սաքրել փափկասիրտ (եթե մտքերիդ ընթացքը ճիշտ եմ հասկացել)։ Ու էլի անտեսում ես էն փաստը, որ նախամարդը, ըստ էության, "կղզու վրա էր ու սովամահության վտանգի տակ"։
Բարեկամ ջան, վայթե ուզում ես ընկնել «կենդանիների պաշտպանների» հայտնի մաշված ցիկլի մեջ: Կարճ ասած՝ եթե դու միս ես ուտում, քո բոլոր արգումենտները կեղծ են լինելու: Եթե դու դեմ ես կենդանիներին սպանելուն, ապա պիտի միս չուտես առհասարակ, հակառակը տրամաբանական չի: Միսը միս է՝ սպանված կենդանու միս, կամ դու ես սպանել, կամ մեկը քո փոխարեն սպանել է, դու այդ մեկին վճարել ես։ Եթե դու կարծում ես, որ դու ինքդ կենդանասպան չես, մի քիչ էլ մտածիր։ Ամեն անգամ խանութից միս գնելիս, կամ ռեստորանում միս ուտելիս դու փող ես տալիս տվյալ կենդանու սպանության համար։
Հ․Գ․ Կարող եմ ահագին ծավալվել, հաշվի առնելով մարդուս սպառողական զամբյուղի մեջ մտնող կենդանական ծագում ունեցող բոլոր ապրանքները, ու մարդուս բազմացման, գործունեության ու ուրբանիզացիայի պատճառով կենդանական աշխարհի կրճատումը։ Նույնիսկ Սուրբ Մարիամ Աստվածածնի աչքերով վեգանները ձեռքիցս չեն պրծնի :))

Չգիտեմ էլ ոնց գրեմ, որ պարզ լինի։
Ես փող եմ տալիս կենդանու սպանության համար (կամ կենդանասպան եմ դառնում), որովհետև ինձ անհրաժեշտ ա իմ սննդակարգում միս ունենալ` առողջ գոյատևելու համար։ Բայց երբ կենդանուն սպանում են ոչ թե գոյատևման անհրաժեշտությունից, այլ սպանության պրոցեսից հաճույք ստանալուց ելնելով, ինչքան էլ որ դա համեմեք արշավ֊մարշավ աքսեսուարներով, հաճույքիդ առանցքը մնում ա սպանությունը կամ էլ դրա փաստի հանդեպ անտարբերությունը (մտածելով կանսերվայի բանկա ես խփում, ոչ թե կենդանի արարած), սա արդեն ուրիշ հոգեբանություն ա։ Ոնց չես հասկանում։

Այսինքն ստիպված ես միս ուտում, ու միս ուտելը քեզ հաճույք չի պատճառու՞մ: Կարող եմ քո փոխարեն պատասխանել՝ սթեյքն ու խորովածը հաճելի ուտեստներ են։ Իսկ եթե հաճույքով ուտում ես սպանված կենդանու միս, ապա հաճույքով կարող ես նաև կենդանուն սպանել, այն է՝ քո հաճելի սնունդը ունենալ քո ձեռքերով։ Ուստի որսորդության սպանության պրոցեսի մեջ ցանկացած մսակեր ապրիորի կարող է հաճույք ստանալ։ Այն որ այդ փաստը չես ուզում ընդունել, դա հոգեբանական խնդիր է, որը գալիս է սպանության մասին վատաբանումներից, որ ստացել ես դաստիարակության ժամանակ ու ընդունված կեղծ քարոզչությունից։ Նաև կենդանու կաշվից պայուսակ հաճույքով կրող կինը տրամաբանորեն պիտի հաճույք ստանա նաև այդ կենդանուն սպանելիս, որն իրեն տալիս է հրաշալի մոդայիկ պայուսյակ։ Կամ՝ կոշիկներ։ Կամ՝ դեմքի կրեմի մեջ օգտագոծվող ժելատին ու կոլագեն։ Ոչ մի կերպ չես կարող հիմնավորել, թե ինչու կենդանու սպանությունը պետք է սարսափելի լինի, բայց այդ կենդանու մորթուց մուշտակ հագնելը ոչ մի սարսափելի բան չի պարունակում, և հաճելի է։ Մարդիկս մեծ քանակությամբ կեղծ ու հակասական կատեգորիաներ ունենք, որոնցից մեկը դու հիմա փորձում ես իբր ինձ «պարզաբանել», ու ես էլ չեմ հասկանում:

Կներես, Վիշապ ջան, բայց քո տրամաբանությունն ա կեղծ, ավելի ճիշտ` տրամաբանություն չկա տեղ։
Հիմա որ մեկը սիրում ա Աֆրիկայի տափաստաններում Առույծի կամ ռնգեղջյուրի որս անել, ոտը դնել վրան ու նկարվել, էդ առույծից ու ռնգեղջույրից ուտում ա՞ կամ սնվելու ակնկալիքով ա՞ որսում։ Դու նորից չես ուզում մտածել պրոցեսի և արդյունքից օգտվելու տարբերության մասին։ էսօրվա որսորդության հաճույքը պրոցեսն ա, արդյունքը թողնում են անտառում ու գնում, իմ կյանքի հաճույքները կամ անհրաժեշտությունները, որոնք կենդանու սպանություն են պահանջում, հետևանք են էդ սպանության, բայց ոչ թե սպանությունից հաճույք ստանալու համար։ Մի հատ փորձիր պրոցեսն ու արդյունքը տարբերել։
Այսինքն ստիպված ես միս ուտում, ու միս ուտելը քեզ հաճույք չի պատճառու՞մ: Կարող եմ քո փոխարեն պատասխանել՝ սթեյքն ու խորովածը հաճելի ուտեստներ են։ Իսկ եթե հաճույքով ուտում ես սպանված կենդանու միս, ապա հաճույքով կարող ես նաև կենդանուն սպանել, այն է՝ քո հաճելի սնունդը ունենալ քո ձեռքերով։
Ես էս մասին մտածել եմ։ Եթե ստիպված լինեի ինքս սպանել կենդանուն միս ուտելու համար, կյանքում միս չէի ուտի։
Հուսով եմ ապագայում կգտնվի արհեստական միս պատրաստելու եղանակ, որը չի տարբերվի իրական մսից համային ու սննդայնության տեսակետից, կամ էվոլյուցիան մարդուն վերջնականապես բուսակեր կդարձնի։
Սպանությունը մարդկային չի։
Շատ շատ բաներից ա հրաժարվել ժամանակակից մարդը, ինչը նախամարդու համար բնական էր։ Ուտելու համար սպանելուց էլ կհրաժարվի ուշ թե շուտ։
Որսորդությունը մարդու համար ի սկզբանե եղել է սնունդ հայթայթելու միջոց։ Ու եթե իրեն էդպես էլ դիտարկենք՝ քո սնունդը քո ձեռքով հայթայթելու եղանակ, ինչպես գնում ես անտառ՝ սունկ հավաքելու, ապա լրիվ հասկանալի ու տրամաբանական գործառություն է։ Եվ դրա արդյունքում հաճույք ստանալն է էդ իմաստով լրիվ բնական է՝ քո սնունդի համար ինքդ ես հոգ տարել, ինչպես ուրիշ մեկը հաճույք է ստանում բաց դաշտում ելակ հավաքելուց, տուն բերելուց, լվանալ-մաքրելուց և ուտելուց։
Ինչպես այս պարզ ու բնական պրոցեսը, հնարավոր է, որոշ մարդկանց համար դարձած լինի միայն խաղի ու զվարճության միջոց (հնարավոր է էդպիսի խփնվածներ էլ լինեն), էնպես էլ մարդկանց մեծամասնությունը, որ հաճույքով է միս ուտում, «որսորդություն» բառի հետ ինչ-որ սատանայական ասոցիացիաներ է կապում․ միսն ուտելուց հաճույք ստանալը վալիդ է, բայց միսը քո ձեռքերով հայթայթելուց հաճույք ստանալը՝ ոչ մի դեպքում։ Ու էստեղ մի բան էն չի։
Եթե միս ես ուտում, պիտի նաև պատրաստ լինես էդ միսը քո ափսեում հայտնվելու ամբողջ պրոցեսին մասնակից լինել։ Բայց դե ժամանակակից աշխարհում մարդ գնալով հեռանում է իրականությունից․ ո՞վ է խորանում, թե իր ուտելիքը ինչ ճանապարհ է անցել, ու որքանով է էդ ճանապարհը իր համար օքեյ։
Լիքը մարդու պետք է ուղիղ կոնֆրոնտացիա իրականության հետ, էսպես ասած՝ աչքը մտցնել, որ տեղ հասնի։
Օրինակ՝ պապաս արդեն մի քանի տարի է դադարել է ձուկ ուտել, որովհետև Երևանում, երբ գնում ես ձուկ առնելու, աչքիդ դիմաց կենդանի ձկանը ջրից հանում, սպանում են ու տալիս քեզ։ Ու ինքը մի քանի անգամ ականատես լինելով էդ պրոցեսին, հասկացել է, որ դրան մասնակից լինել չի ուզում, ու դա նաև նշանակում է՝ ինքը ձուկ չի ուտելու։
Բայց մնացած մսամթերքն ուտում է։ Համոզված եմ, որ եթե մյուս մսամթերքն էլ մինչև կտրտած-աղացած միս դառնալը, իր աչքի առաջ կենդանի վիճակում բռնեին, սպանեին կամ ավելին՝ իր ձեռքը տային՝ թե դու սպանիր, հաստատ կդադարեր դա էլ ուտել։ Ու դա կլիներ լրիվ հասկանալի ու տրամաբանական․ չես կարող դիմանալ կամ մասնակից լինել կենդանուն սպանելուն, ուրեմն չես ուտելու, ուրեմն դա քո սնունդը չի, գնա սունկ հավաքիր։
Նույն կերպով էլ հիշում եմ, որ երբ փոքր էի, մեր տան բակում ինչ տեսակի կենդանի ասես, որ չէին բերում կենդանի վիճակում մորթում՝ հավ ու հնդկահավից սկսած, խոզ ու գառից վերջացրած։ Ու ես ինչ ասես տեսել եմ էդ ժամանակ՝ առանց գլուխ վազող հնդկահավերից մինչև սարսափելի ձայներ հանող սպանվող կաթնասուններ, ու հնարավոր է, որ դա ինչ-որ ձևով ազդել է նրա վրա, որ ես ամբողջ կյանքս միս չեմ սիրել, և ժամանակ առ ժամանակ բնականորեն անցնում եմ բուսակերության, որովհետև ուտելիքի մեջ ամեն օր ընտրում եմ միայն բուսական մթերք։
Կարո՞ղ եմ ինքս որսալ ու սպանել իմ ուտելիքը, ոչ, ուրեմն դա չուտելն էլ բնական է։ Կարո՞ղ եմ գնալ սունկ, ելակ, կաղին հավաքելու կամ իմ այգում ինքս դրանք աճեցնելու, հավաքելու և ուտելու։ Կարող եմ, ուրեմն դա ուտելն էլ բնական է։
Մի հեռացեք իրականությունից։
Վերջերս հյուր ունեինք Հայաստանից, ընկերներից մեկը տարավ կենգուրուի որսի։ Ագարակներ կան` լայն, ընդարձակ, էնտեղ մոտակա անտառներից կենգուրուներ են ցատկոտելով գալիս։ Ագարակի տերը ձեռքի հետ բիզնես է բացել, վճարում ես, տրանադրում է որսի պարագաներ` հրացան, հատուկ արագընթաց մեքենաներ` բաց տանիքով, ու սլանում ես կենգուրու խփելու։ Հյուրի հեռախոսի մեջ տեսա թե' վիդեոներ, թե' լուսանկարներ` արյունոտ, փռված կենգուրուների։ Դե իսկ ո՞ր որսորդը չի սիրում իր որսի հետ նկարվել։ Էդ կենգուրուներից ոչ մեկն էլ ափսեի մեջ չեն հայտնվել, կամ նույնիսկ եթե հայտնվել են, որսորդների ափսեի մեջ չէ։ Որսորդները որսից (ավելի ճիշտ` կենգուրու խփելուց) իրենց հաճույքը ստացել են, վճարել էդ հաճույքի համար ու գնացել։
Ինչի նորությու՞ն ա, որնէսօր recreational որսորդությունը սնունդ հայթայթելու նպատակը չի հետապնդում։ Ավելի էկզոտիկ որսորդության սիրահարները գնում են Աֆրիկա։ Հաստատ առյուծ կամ զեբր ուտելու համար չեն գնում։
Իրականությունը դա ա։
Հա, ասեմ, որ էդ որսը լրիվ օրինական ա։ Ընդ որում, նույնիսկ արդարացում ունի. Կենգուրուները տեղ շատ են, բերքին վնաս են տալիս։ Հիմա, մեր հայաստանցի հյուրը հո օգտակար գործ անելու (բերքը փրկելու) նպատակով չէ՞ր եկել որսի, հաճույք ա խփելը, եկել էր։ Ես հո չեմ մեղադրում։ Ուղղակի քննարկում էինք կենդանի արարածին սպանելուց ստացած հաճույքը, իսկ դուք շուռ եք տալիս սնվելու անհրաժեշտության կամ սնունդից ստացած հաճույքի կողմ։
Կներես, Վիշապ ջան, բայց քո տրամաբանությունն ա կեղծ, ավելի ճիշտ` տրամաբանություն չկա տեղ։
Հիմա որ մեկը սիրում ա Աֆրիկայի տափաստաններում Առույծի կամ ռնգեղջյուրի որս անել, ոտը դնել վրան ու նկարվել, էդ առույծից ու ռնգեղջույրից ուտում ա՞ կամ սնվելու ակնկալիքով ա՞ որսում։ Դու նորից չես ուզում մտածել պրոցեսի և արդյունքից օգտվելու տարբերության մասին։ էսօրվա որսորդության հաճույքը պրոցեսն ա, արդյունքը թողնում են անտառում ու գնում, իմ կյանքի հաճույքները կամ անհրաժեշտությունները, որոնք կենդանու սպանություն են պահանջում, հետևանք են էդ սպանության, բայց ոչ թե սպանությունից հաճույք ստանալու համար։ Մի հատ փորձիր պրոցեսն ու արդյունքը տարբերել։
Ինչ-որ խառն ես։ Առյուծին սպանողն էլ է հաճույք ստացել պրոցեսից, արդյունքն էլ նկարվելն է, ու հիշողությունները, ասենք թե։ Դու փորձում ես ասել, թե սպանությունից չի կարելի հաճույք ստանալ, բայց օրինակ ես բերում հակառակի վերաբերյալ։ Ոնց որ ասես՝ ճաշ եփել չես սիրում, բայց ուտել սիրում ես, ու չես հասկանում, թե ինչ դրական բան կա ճաշ եփելու մեջ։ Քեզ հաճելի է սպանված կենդանուց ստացած արդյունքներից օգտվելը, բայց չես հասկանում, թե ոնց կարելի է կենդանուն սպանելուց հաճույք ստանալ։ Հակասականություն չես տեսնու՞մ։
Մի հատ պատկերացրու, ունեցածդ պայուսյակը ոչ թե կենդանու կաշվից է, այլ մարդու։ Կկրե՞ս էլի հաճույքով այդ պայուսյակդ։ Իսկ ինչու՞ ոչ։
Ավելի ճիշտ` մի ավելի հետաքրքիր բան էինք քննարկում։ Վիշապը կարծես որոշել ա, որ կենդանու հանդեպ խղճահարությունը սխալ ուղղությամբ էվոլյուցիայի արդյունք ա և ուզում ա ձերբազատվի էդ զգացմունքից։ Եթե ճիշտ եմ հասկացել։
Ինչ-որ խառն ես։ Առյուծին սպանողն էլ է հաճույք ստացել պրոցեսից, արդյունքն էլ նկարվելն է, ու հիշողությունները, ասենք թե։ Դու փորձում ես ասել, թե սպանությունից չի կարելի հաճույք ստանալ, բայց օրինակ ես բերում հակառակի վերաբերյալ։ Ոնց որ ասես՝ ճաշ եփել չես սիրում, բայց ուտել սիրում ես, ու չես հասկանում, թե ինչ դրական բան կա ճաշ եփելու մեջ։ Քեզ հաճելի է սպանված կենդանուց ստացած արդյունքներից օգտվելը, բայց չես հասկանում, թե ոնց կարելի է կենդանուն սպանելուց հաճույք ստանալ։ Հակասականություն չես տեսնու՞մ։
Մի հատ պատկերացրու, ունեցածդ պայուսյակը ոչ թե կենդանու կաշվից է, այլ մարդու։ Կկրե՞ս էլի հաճույքով այդ պայուսյակդ։ Իսկ ինչու՞ ոչ։
Ես չեմ ասում կամ զարմանում` ոնց կարելի ա հաճույք ստանալ կենդանուն սպանելուց։ Իհարկե կա տենց բան, որ ստանում են։ Ավելին ասեմ` մարդու սպանելուց հաճույք ստացողներ էլ կան։ Ես զարմանում եմ, որ ադեկվատ եք համարում զուտ սպանության պրոցեսից հաճույք ստանալը, ու չգիտեմ ինչ ենք քննարկում։ Բայց կարծեմ ուրիշ բան էինք քննարկում։ Վերևում գրեցի։
Ասելիքս հետևյալն է՝ մոլորակի վրա բոլոր կենդանիներն ու բույսերը իրար են ուտում (կամ ծամում, կամ դանդաղորեն օգտագործում ամենատարբեր նյութափոխանակային եղանակներով) ու սա մեր պուպուշ մոլորակի օրգանական աշխարհի գոյատևման ու զարգացման հիմնարար սկզբունքն է։ Մարդը հանդիսանում է այս մետաբոլիկ շղթայի օղակներից մեկը, ու առհասարակ կապ չունի, բուսակեր ենք, մսակեր, թե խառը, մենք այս կամ այն եղանակով մեկ է սպառելու ենք թե բուսական ու թե կենդանական աշխարհի օրգանիզմներ էներգիայի ու կյանքի համար, որից քիչ, որից շատ, էս պահին չքննարկենք, սա ծավալուն է, ու ես բուսակերության հակվածներին ու կենդանիներին իբր թե խնայողներին մեկ է սխալ եմ հանելու :))
Խնդիրն այն է, որ ոմանք, ներառյալ՝ ես, կարող են էմոցիոնալ զգացումներ ունենալ սպանության հետ կապված, որը մեր դաժան մոլորակի վրա հաճախ հանդիպող բնական գործողություններից է։
Ու ես կոնկրետ նկատի ունեմ սպանությունը ուտելու համար, ոչ պարզապես խաղի, կամ զվարճանալու, բայց նշենք, որ կենդանիների մոտ էլ է հանդիպում ոչ ուտելու նպատակով սպանությունը, օրինակ գիշատիչների զարգացող անհատները սպանում են փորձ հավաքելու ու սովորելու համար, կամ երբեմն գիշատիչները չափից ավելի են սպանում, քան կարող են ուտել։
Ու եթե սպանություն ուտելու համար կարող է լինել որպես բնական երևույթ, ապա նույն երևույթը կարող է լինել զվարճանքի համար ևս, ասենք դուք կարող եք տորթ թխել ոչ թե ուտելու համար, այլ ինչ-որ մեկի դեմքին ցխելու ու տիկտոկով նկարելու։ Դե հազարից մեկ, ոնց ասենք հազարից մեկ Սավաննայում առյուծի որսն է։
Ու եթե կարծում եք, թե միայն մարդիկ են կենդանիներին սպանում, իսկ կենդանիները մարդկանց չեն սպանում, ապա կխդրեմ թարմացնել ձեր ինֆորմացիան, օրինակ, տարեկան՝ մարդը 600 առյուծ է սպանում, առյուծները 250 մարդ են սպանում, կոկորդիլոսները 1000 մարդ են սպանում, փղերը 500 մարդ են սպանում, մոծակները մեկ միլիոն մարդ են սպանում, մարդիկ միջինը կես միլիոն մարդ են սպանում, տարեկան։ Սպանությունը մոլորակի վրա նույնքան բնական երևույթ է, որքան անձրևներն ու քամիները։
Հարց․ որտե՞ղ է շան գլուխը թաղված։

Ասեմ՝ որտեղ է շան գլուխը թաղված։
Էն, որ իմ կարծիքով էլ էս աշխարհում բնական գոյատևման հիմքը սննդային շղթան է, այսինքն՝ մի կենդանի օրգանիզմը նաև նախատեսված է որպես սնունդ մի ուրիշ կենդանի օրգանիզմի համար, ու ես դրա հետ ոչ մի հակասություն չունեմ, ու չգիտեմ արդեն որերորդ անգամ եմ էդ մասին գրում, ու, չնայած դրան, դու նորից էդ արգումենտացիան ես բերում, չեմ հասկանում, թե իմ որ ասածին կամ կարծիքին ես հակադրում։
Ես քննարկում էի գրառմանդ մեջ թավացրածս մասը, ու միմիայն դա, շեշտելով, որ այսօր որսորդությունը, համենայնդեպս այն որսորդությունը, որի մասին քո առաջին գրառումն էր, ու որն էլ դու անվանեցիր recreational, հենց զվարճանալու համար է, ոչ թե կոնկրետ սնունդ հայթայթելու, ու ես էլ քննարկում ծավալեցի այն մասին, որ կենդանուն սպանելը մարդու համար դարձել է կամ դարձրել են զվարճություն։ Դա ես չբարձրացրի էն առումով, որ դա ինչ-որ արտառոց մի բան է, նորություն, քավ լիցի, մարդիկ կան մարդ սպանելն էլ է զվարճություն, ու դաժանություն հետապնդող կամ դաժանության կիրքը հագեցնող էլի լիքը խաղեր ու զվարճություններ է մարդը հնարել ու դեռ եսիմ-որ դարերից, դա չէր քննարկվում, ու քո բերած "արդարացումն" էլ էս համատեքստում անտեղի է, թե կենդանիներն էլ են խաղի համար կենդանի սպանում և այլն (սրա մասին կարող էինք խոսել, օրինակ, "մարդ vs կենդանի․ արդյո՞ք գութը մարդուն կենդանուց տարբերող հատկանիշներից մեկն է" թեմայում), այլ էն, որ դու այնպես, իմիջիայլոց, նշեցիր, որ recreational որսորդությանդ ժամանակ կենդանիներին սպանելիս մոտդ շարժվող գութը սպանել է պետք (այդպես ես կարծում կամ որոշել), ու դու աշխատում ես դրա վրա։
Ահա, թե որտեղ է թաղված շան գլուխը։ /Հուսով եմ՝ դու չես թաղել :8/
Ասելիքս հետևյալն է՝ մոլորակի վրա բոլոր կենդանիներն ու բույսերը իրար են ուտում (կամ ծամում, կամ դանդաղորեն օգտագործում ամենատարբեր նյութափոխանակային եղանակներով) ու սա մեր պուպուշ մոլորակի օրգանական աշխարհի գոյատևման ու զարգացման հիմնարար սկզբունքն է։ Մարդը հանդիսանում է այս մետաբոլիկ շղթայի օղակներից մեկը, ու առհասարակ կապ չունի, բուսակեր ենք, մսակեր, թե խառը, մենք այս կամ այն եղանակով մեկ է սպառելու ենք թե բուսական ու թե կենդանական աշխարհի օրգանիզմներ էներգիայի ու կյանքի համար, որից քիչ, որից շատ, էս պահին չքննարկենք, սա ծավալուն է, ու ես բուսակերության հակվածներին ու կենդանիներին իբր թե խնայողներին մեկ է սխալ եմ հանելու :))
Խնդիրն այն է, որ ոմանք, ներառյալ՝ ես, կարող են էմոցիոնալ զգացումներ ունենալ սպանության հետ կապված, որը մեր դաժան մոլորակի վրա հաճախ հանդիպող բնական գործողություններից է։
Ու ես կոնկրետ նկատի ունեմ սպանությունը ուտելու համար, ոչ պարզապես խաղի, կամ զվարճանալու, բայց նշենք, որ կենդանիների մոտ էլ է հանդիպում ոչ ուտելու նպատակով սպանությունը, օրինակ գիշատիչների զարգացող անհատները սպանում են փորձ հավաքելու ու սովորելու համար, կամ երբեմն գիշատիչները չափից ավելի են սպանում, քան կարող են ուտել։
Ու եթե սպանություն ուտելու համար կարող է լինել որպես բնական երևույթ, ապա նույն երևույթը կարող է լինել զվարճանքի համար ևս, ասենք դուք կարող եք տորթ թխել ոչ թե ուտելու համար, այլ ինչ-որ մեկի դեմքին ցխելու ու տիկտոկով նկարելու։ Դե հազարից մեկ, ոնց ասենք հազարից մեկ Սավաննայում առյուծի որսն է։
Ու եթե կարծում եք, թե միայն մարդիկ են կենդանիներին սպանում, իսկ կենդանիները մարդկանց չեն սպանում, ապա կխդրեմ թարմացնել ձեր ինֆորմացիան, օրինակ, տարեկան՝ մարդը 600 առյուծ է սպանում, առյուծները 250 մարդ են սպանում, կոկորդիլոսները 1000 մարդ են սպանում, փղերը 500 մարդ են սպանում, մոծակները մեկ միլիոն մարդ են սպանում, մարդիկ միջինը կես միլիոն մարդ են սպանում, տարեկան։ Սպանությունը մոլորակի վրա նույնքան բնական երևույթ է, որքան անձրևներն ու քամիները։
Հարց․ որտե՞ղ է շան գլուխը թաղված։
Վերևի գրառմանս մեջ պիտի ուրիշ տող թավացնեի քո գրառման մեջ։ Հիմա ճիշտ տողն ա թավացրած :)
...
Ես քննարկում էի գրառմանդ մեջ թավացրածս մասը, ու միմիայն դա, շեշտելով, որ այսօր որսորդությունը, համենայնդեպս այն որսորդությունը, որի մասին քո առաջին գրառումն էր, ու որն էլ դու անվանեցիր recreational, հենց զվարճանալու համար է, ոչ թե կոնկրետ սնունդ հայթայթելու, ...
Բարեկամ ջան ասում էի՝
Ես կենդանի սպանել չեմ ասել, կրակում ենք անկենդան թիրախների վրա, կոչվում է ժամանցային հրաձգություն (recreational shooting)։ ․․․
Որսորդություն չէ՝ հրաձգություն։ Ասենք պողպատե կախովի թիրախներ ենք քարշ տալիս տեղադրում մինչև մի կիլոմետր հեռավորության վրա, ու հեռահար կրակոցներ արձակում, թիրախը գնդակահարվելիս զրնգում է, ու բացի վիզուալ դիտարկումից նաև ականջներով լսում ես նշանակետին կպնելը, ու տենց կիսաերեխայական բերկրանքներ են առաջանում։
Նույնը ատրճանակների համար, բայց շատ ավելի մոտ։
Հոյակապ անցավ, հետաքրքիր ու դժվար արտաճանապարհային երթ ունեցանք, գիշերային քայլարշավներ, վիսկի ու ծխախոտ/սիգար կրակի շուրջ, պլանավորածին համաձայն։
Ոչ մի կենդանի, թերևս գուցե մի երկու մոծակի, այս ընթացքում չտուժեց (տեսնես ի՞նչ կարծիքի ես տան միջի մոծակներին կպչուն ժապավենի վրա երկարատև տանջելով սպանելու մասին)։
Պուպուշիկ եղնիկներ կային, բայց էս սեզոնին եղնիկի որսն արգելված է, թե չէ մի սիրունի կուղարկեինք այն աշխարհ, իսկ մարմնի որոշ մասեր՝ մեր ստամոքսները։
Որսագողությամբ չենք զբաղվում։
(տեսնես ի՞նչ կարծիքի ես տան միջի մոծակներին կպչուն ժապավենի վրա երկարատև տանջելով սպանելու մասին)։
Մոծակներից պաշտպանվելու համար, եթե ուրիշ ելք չկա, պիտի ոչնչացնեմ, ինչ արած, ցանկալի է՝ առանց ակամա տանջելու։ Կպչուն ժապավենի մասին առաջին անգամ եմ լսում։
Եթե սիրուն եղնիկն էլ կյանքիս կամ առողջությանս վտանգ սպառնա այնպես, որ առանց ոչնչացնելու հնարավոր չի պաշտպանվել - նույնը։
One_Way_Ticket
16.12.2024, 02:58
Ես էս քանի օրը մտածում էի՝ բնական տոնածառ տանը դնեմ թե արհեստական։ Զգում էի, որ բնականի հետ մի բան էն չի, բայց սկզբում չէի հասկանում թե ինչը։ Ստեղ եղևնիներն էնքան շատ են, որ նույնիսկ օրինական ամեն ընտանիք իրավունք ունի անտառից մի հատ կտրել, տանել։ Իսկ արհեստականի մեջ եսիմ ինչ մատերիալներ են օգտագործած, եսիմ ոնց են դրանք ստացել, եսիմ քանի ծառ են դրա համար կտրել․․․ Մի խոսքով, բնությանը վնաս չտալու արգումենտը չէր աշխատում։ Հետո հասկացա։ Տոնածառը դնում եմ, որ ինձ հաճույք պատճառի։ Եղևնին, որ ըստ էության աչքիս առաջ մահանալու է, ինձ հաճույք չի պատճառի։ Բա էլ ինչի՞ համար դնեմ։ Մի խոսքով, սենտիմենտներ, և ոչ մի բան ավել։ Իսկ ասենք մոծակ սպանելու խնդիր ես չունեմ ու նույնիսկ հաճույք եմ ստանում դրանից։ Ինքնապաշտպանության մասին չէ խոսքը, այլ ասենք հասարակական զուգարանում երբ պատին խելոք նստած է։ Որովհետև ես իրենց ատում եմ։
Կարճ ասած՝ ով որսորդությունից հաճույք է ստանում, լավ է անում, ու հեչ կարևոր չի, ինքը էդ միսը հետո ուտում է, թե չէ։
Լավ որսորդները խղճով որսորդներն են՝ էթիկայի գրված ու չգրված կանոններով, գիտակցությունով շարժվող մարդիկ, որ ամբողջությամբ գիտակցում են սպանությունը։
Ես սպանված կենդանիների հետ նկարվող որսորդներին չեմ սիրում։ Դրանք մոտավորապես՝ ոնց որ կտրած գլխով գերիների հետ նկարվող իսլամիստներ, շատ մեծ չի տարբերությունը։
Մյուս կողմից էլ չափից շատ էմոցիաներ թափելն էլ է անմտություն։
Առհասարակ, մեր օրգանական աշխարհի սկզբունքները հասկանալ փորձող մարդիկ բալանսը կարողանում են գտնել:
Օրինակ շատ հիմար ամերիկացիներ ստերիլիզացնում են իրենց շներին, կամ կատուներին, որ ավելորդ հոգսերից ազատվեն։ Ես կգերադասեի այդ խեղճ շներին ուտել, կռտելու փոխարեն։
Վերջերս ընկերներով գնացինք որսատեղի, իբր վարազի որսի։ Լենուբոլ սարեր-ձորեր, կաղնուտներ, գեղեցիկ բնություն, քեմփինգ, զենքուզրահ, հագուստ-կապուստ, ժամանակակից տեխնիկա-գաջեթներ․․․
Ու քարշ եկանք ահագին։ Կենդանական աշխարհի ոչ մի նշույլ։ Նույնիսկ թռչուններն էին սակավաթիվ։ Ընկերներս չարացած էին, ես՝ կիսաանհոգ, կիսադեպրեսիվ, ոչ թե նրա համար, որ որս չկար, այլ՝ որ կենդանական աշխարհ չկար։
Ճամփին ահագին մտածեցի ու զգացի, որ մեր ժամանակներում որսի գնալը հիմար զբաղմունք է։
Եթե նույնիսկ կենդանի հանդիպի, ապա այդ եզակի նշույլին սպանելը արդեն իսկապես մեղք է, նույնիսկ թույլատրված որսի ու քանակի պարագայում։
Ամերիկացիք իրենց դրոններով, հեռակառավարվող տեսախցիկներով, գիշերային սարքերով ու մնացած զահրումար գերժամանակակից տեխնոլոգիայով հայտնաբերել ու ոչնչացրել են այն՝ ինչ կարելի է ոչնչացնել, ու բնությունից մնացել են միայն սարերն ու խղճուկ ծառերը։ Վերջիններս էլ են աստիճանաբար ոչնչանում հրդեհներից ու երաշտից, մնում ենք մարդիկս, մեր հայվեյներն ու մեքենաները, բետոններն ու տեխնիկան։
Ըստ վերլուծությունների, վերջին 50 տարում կենդանական աշխարհը կրճատվել է 70%-ով։
Որոշեցի թարկել։ Fuck it!