Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Չինական բանաստեղծություն



Բարեկամ
06.11.2023, 12:19
Եկել եմ՝ Հայկուի գործին խփեմ ;)

Զեն-պատմություն
Մի շատ հայտնի ճապոնացի բանաստեղծի հարցրին, թե ինչպես գրել չինական բանաստեղծություն։
- Սովորական չինական բանաստեղծությունը 4 տող է, - բացատրում է նա։ - Առաջին տողը պարունակում է սկզբնական նախադասությունը, երկրորդ տողը՝ այդ նախադասության շարունակությունը, երրորդ տողը՝ դուրս է գալիս այդ թեմայից եւ սկսում նոր թեմա, իսկ չորրորդ տողը միավորում է վերեւի երեք տողերն իրար։

Ահա այսպիսի օրինակ.

Մետաքսի վաճառականի երկու աղջիկներն ապրում են Կյոտոյում,
Մեծը քսան տարեկան է, փոքրը՝ տասնութ։
Զինվորը կարող է սպանել իր թրով։
Բայց այս աղջիկները սպանում են տղամարդկանց իրենց աչքերով։

---

Եկեք խաղանք չինական բանաստեղծություն՝ Հայկու խաղալու սկզբունքով։

Յուրաքանչյուր հաջորդը գրում է նոր չինական բանաստեղծություն՝ օգտագործելով նախորդ բանաստեղծության վերջին տողը և պահպանելով չինական բանաստեղծության կազմման սկզբունքը։

Սկսեմ արդեն պատրաստի բանաստեղծությունից :)

Մետաքսի վաճառականի երկու աղջիկներն ապրում են Կյոտոյում,
Մեծը քսան տարեկան է, փոքրը՝ տասնութ։
Զինվորը կարող է սպանել իր թրով։
Բայց այս աղջիկները սպանում են տղամարդկանց իրենց աչքերով։

Արէա
06.11.2023, 13:28
Բայց այս աղջիկները սպանում են տղամարդկանց իրենց աչքերով,
Եվ վանդակում են բանակներ թարթիչներով իրենց։
Ամառը անցավ, ձմեռ է գալիս։
Բանակները շուտով ազատ կարձակվեն։

Բարեկամ
06.11.2023, 17:09
Բանակները շուտով ազատ կարձակվեն։
Պատկերացրու աշխարհ՝ ուր բանակներ չկան։
Ուսուցիչը հարգում է աշակերտին։
Այն աշխարհում, ուր բանակներ չկան, ամեն ուսուցիչ է հարգում աշակերտին։

մարդ եղած վախտ
06.11.2023, 23:50
Այն աշխարհում, ուր բանակներ չկան, ամեն ուսուցիչ է հարգում աշակերտին,
Ու հարգում է պառավին թոշակ բերող փոստատարը։
Սոված էգին սիրող սարդին սերը կյանք ա նստում։
Մարդուն հարգելն ի՞նչ ա նստում

Freeman
07.11.2023, 12:06
Մարդուն հարգելն ի՞նչ ա նստում
Գողացողը խի՞ ա նստում
Կա երկու աթոռ
Որի՞ն կնստես

Բարեկամ
07.11.2023, 16:05
Որի՞ն կնստես,
Եթե ազատ են երկուսն էլ։
Ծիածանից առաջ անձրև է լինում։
Նստիր այն աթոռին, որը ծածկի տակ է, և սպասիր․ համբերությունը ծիածան է։