PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ասացվածքներ

ivy
18.09.2023, 19:43
Թեման հայկական ժողովրդական ասացվածքների մասին է, ու թե ոնց են իրենք արտահայտում ազգային մտածողությունը, արժեքները և կենսափորձը։

Եկեք գրենք էստեղ հայկական ասացվածքներ ու փործենք վերծանել։
Որոնք են տիպիկ հայկական, որոնք են համամարդկային, որոնք են բազմաշերտ ու խորիմաստ, որոնք են առօրեական ու կիրառելի։

Թեման բաց է բոլոր ասացվածքների, կարծիքների ու մեկնաբանությունների համար։

One_Way_Ticket
18.09.2023, 22:28
Ինձ մի անգամ մեկը խնդրեց հայկական ասացվածք ասել։ Մտածեցի, մտածեցի, որ իմ իմացած ուրիշ լեզուներում համարժեքը չունենա, էս մեկը հիշեցի։

Մարդու աչքը ելնի, անունը չելնի։

Վիշապ
19.09.2023, 04:42
«Խուփ գլորի, կառնի պուտուկ»:

Հին հայկական խոսք է, փորձեք վերծանել:

Բարեկամ
19.09.2023, 04:55
«Խուփ գլորի, կառնի պուտուկ»:

Հին հայկական խոսք է, փորձեք վերծանել:

Նմանը զնմանիս կը գտանէ։

Վիշապ
19.09.2023, 09:53
Մի քանի հատ էլ, որ հաճախ մտքիս գալիս են տարբեր առիթներով․

«Ինչ ես կորցրել, ինչ ես ման գալիս»
«Կոշտը նստել, քարի դարդն էլ լացում»
«Գելի գլխին ավետարան կարդացին, ասեց՝ թողե՜ք, ոչխարը սարն անցավ»
«Արտ խախուտ, մահանան՝ կարկուտ»
«Մի հիմար քարը քցեց փոսը, 10 խելոք չկարողացան հանել»
«Էշն ի՞նչ գիտի, նուշն ինչ է»
«Մարդ, որ էշ չլինի, էշի գինը 1000 կլինի»
«Էշ, մի սատկի՝ գարուն կգա»

Առհասարակ, հայերս լիքը խորիմաստ արտահայտություններ ունենք, բայց գործնական օգուտ ոնց որ շատ չկա:

Արամ
19.09.2023, 12:35
«Մի հիմար քարը քցեց փոսը, 10 խելոք չկարողացան հանել»

էս լավն ա :)

Ուլուանա
19.09.2023, 17:50
Մի շրջան ահագին խորացել էի հայկական առածանիի թեմայի մեջ ու հատկապես դրանց հիմքում ընկած լեզվամտածողությունն էր ինձ հետաքրքրում: Գուցե սխալվում եմ, բայց ըստ իմ ուսումնասիրությունների` հայկական առածանիում բավական մեծ տեղ են գրավում ուտելիքն ու աման-չամանը:

Աման-չամանով ասացվածքների ու պատկերավոր արտահայտություններ, որոնցում կուժն ու նրա ազգակից ամանեղենը կարծես հատուկ պատվի են արժանացել :)).

Խուփ գլորե, առե պուտուկ:
Կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու հասկացի:
Կժին չխփես` ձայն չի տա:
Կուժը կժին խփես, յա մեկը կկոտրվի, յա մեկելը:
Դարարկ կարասը կզնգա/ձեն կտա:
Ջրի կուժը ջրի ճամփին կկոտրի:
Կուժն ու կուլան մեկին գլխին ջարդել
խելքի պուտուկ
անպուչ գդալ, անպոչ գդալի պես մեջ ընկնել

Ուլուանա
19.09.2023, 18:03
Մի քանի հատ էլ, որ հաճախ մտքիս գալիս են տարբեր առիթներով․

«Ինչ ես կորցրել, ինչ ես ման գալիս»
«Կոշտը նստել, քարի դարդն էլ լացում»
«Գելի գլխին ավետարան կարդացին, ասեց՝ թողե՜ք, ոչխարը սարն անցավ»
«Արտ խախուտ, մահանան՝ կարկուտ»
«Մի հիմար քարը քցեց փոսը, 10 խելոք չկարողացան հանել»
«Էշն ի՞նչ գիտի, նուշն ինչ է»
«Մարդ, որ էշ չլինի, էշի գինը 1000 կլինի»
«Էշ, մի սատկի՝ գարուն կգա»:
էշն էլ ա կարգին պոպուլյար կերպար հայ առածանիում: :)) Էշով մի քանիսն էլ ես ավելացնեմ.

Էշի գլուխ
էշի ծնունդ
էշի աշխատանք/էշի պես աշխատել
էշ նահատակ (դառնալ)
էշի ականջում քնած
էշից ընկած
սատկած էշից նալ պոկող
կաղ էշով քարավան մտնել/քարավանի խառնվել
կաղ էշի արագությամբ
էշի զատկին
Խոնարհ էշի բեռը միշտ ավելի ծանր է լինում:
ալարկոտությունից էշին քեռի ա կանչում
մեկի էշին չոշ ասել (ո՞վ ա քո էշին չոշ ասել)
Ուժն էշին չի հաղթում, փալանին է ծեծում։
էշին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ երկու:

boooooooom
19.09.2023, 23:36
"Աղն ա կերել մատաղը"։ Սա ամենահաճախն եմ հիշում։ Գիտեմ որ դեպքերում ա ասվում ու հաճախ եմ էդ վիճակը զգում, բայց որ ճիշտն ասեմ ոչ մի կերպ չեմ հասկանում ինչի էն էդ վիճակում հենց սա ասում։

One_Way_Ticket
19.09.2023, 23:44
էշն էլ ա կարգին պոպուլյար կերպար հայ առածանիում: :)) Էշով մի քանիսն էլ ես ավելացնեմ.
Եթե ճիշտ եմ հասկացել, ապա թեման կոնկրետ ասացվացքների մասին է (ի դեպ, ես էլ միանգամից չնկատեցի ու կրկնեցի սխալը, բայց ց-ով է գրվում, ծ-ով առածն է), որոնք իրենցից ավարտուն միտք են ներկայացնում, այլ ոչ թե ընդհանրապես իդիոմատիկ արտահայտությունների, որոնք չպետք է ուղիղ իմաստով հասկացվեն։

ivy
19.09.2023, 23:53

Ի՞նչ սխալ. բառը գրվում է «ասացվածք»:

One_Way_Ticket
19.09.2023, 23:59
Ի՞նչ սխալ. բառը գրվում է «ասացվածք»:
Ճիշտ ես, ես ինչ-որ բան խառնում եմ։ Հաստատ դպրոցում տենց մի ց-ծ-ի տարբերություն սովորեցրել էին նման բառերում։

մարդ եղած վախտ
20.09.2023, 09:57
"Աղն ա կերել մատաղը"։ Սա ամենահաճախն եմ հիշում։ Գիտեմ որ դեպքերում ա ասվում ու հաճախ եմ էդ վիճակը զգում, բայց որ ճիշտն ասեմ ոչ մի կերպ չեմ հասկանում ինչի էն էդ վիճակում հենց սա ասում։
Իսկ ո՞ր դեպքերում են սա օգտագործում։

boooooooom
20.09.2023, 10:12
Իսկ ո՞ր դեպքերում են սա օգտագործում։

Ինչքանով ես գիտեմ, սա էն դեպքերում ա ասվում, երբ ինչ որ մի բան խանգարում ա, որ մի այլ բան անես/ասես, բայց չես կարող բարձրաձայնել խանգարող հանգամանքի մասին։ Էն որ հազիվ լռում ես(քեզ ուտելով), հենց էդ պահին ա, որ "աղն ուտում ա մատաղը"։

boooooooom
20.09.2023, 10:54

Նոր մի քիչ մտածեցի, երևի մոտավորապես սենց մի բան ա. ասենք քեզ մոտիկ մեկը մատաղը կերել ա, եկել հարցնում են ով ա կերել, ստիպված ասում ես աղն ա կերել։ Մոտավոր սենց մի բան պիտի որ լինի։

Արէա
20.09.2023, 11:34
Նոր մի քիչ մտածեցի, երևի մոտավորապես սենց մի բան ա. ասենք քեզ մոտիկ մեկը մատաղը կերել ա, եկել հարցնում են ով ա կերել, ստիպված ասում ես աղն ա կերել։ Մոտավոր սենց մի բան պիտի որ լինի։

Մատաղացու կենդանուն մորթելուց առաջ օրհնված աղ են տալիս ուտելու: «Աղն ա կերել մատաղը » բառացի նշանակում ա. մատաղը արդեն աղը կերել ա, այսինքն էն նպատակը, որի համար մատաղ էր արվում, ընդունելի ա, ընթացքի մեջ ա։
Ասվում ա էն դեպքում, երբ չնկատելու ես տալիս, հանդուրժում ես քո նկատմամբ տևական ժամանակ արված ու շարունակվող վատությունը, վատ վերաբերմունքը, նույն կերպ չես պատասխանում։
Թե էս երկու հասկացությունները ոնց են բերել կպցրել իրար, լավ չեմ պատկերացնում, եկեղեցական ինչ-որ տեքստերից եկած բան ա ամենայն հավանականությամբ, կամ եթե մատաղ ես անում, ընթացքի մեջ ա, վատություն չես կարող անել, ստիպված հանդուրժում ես։ Էդ տիպի ինչ-որ բան։

ivy
20.09.2023, 12:37
Մատաղացու կենդանուն մորթելուց առաջ օրհնված աղ են տալիս ուտելու:

Հետաքրքիր է, չգիտեի էս ծեսի մասին։

Իսկ ասացվածքը լսած չկայի, ու էստեղ տեսնելով՝ ինձ թվաց, թե նշանակում է՝ «մատաղը կերվել է աղի կողմից» (աղն է կերել), ըստ այդմ դժվար էր հասկանալ իմաստը։
Բայց փաստորեն նշանակում է՝ մատաղացուն կերել է օրհնած աղը։

boooooooom
20.09.2023, 22:00
Ասում ա. "եզն ընկնում ա, դանակավորները շատանում են"