Դիտել ողջ տարբերակը : 30 օր, ամեն օր, նկարելու challenge
Ուրեմն, ես անտաղանդ մեռնում եմ։ 30 տարի ոչ մի ստեղծագործ բանով չեմ զբաղվել, բացի մասնագիտակնում, մի քանի տինտիրիտ անելը։ Իսկ հատկապես նկարելը, միշտ խայտառակ վատ ա իմ մոտ ստացվել։ Խայտառակ ասելով, ՇԱՏ ՇԱՏ ՇԱՏ Վատ։ Մի 4-5 օր առաջ, ջղայնացա, ասեցի է յանի նկարելը ինչ ա, որ չսովորեմ։ Մի քանի վիդեոդաս նայեցի, նեռվերս խախտվեց իրար, մեկ ա ես տենց սովորղը չեմ։ Հիմա ինքս իմ համար չելինջ եմ դրել։ 30 օր ամեն օր, առօրյաումս գոնե մի իր պետք ա նկարեմ, 1-2 ժամ։ Դե գնաց, տեսնենք 30 օրերորդի նկարը ինչ կստացվի։
Այսպիսով օր առաջին՝
Տաթասուրճ
Տաթևի (կնոջս) սիրած սուրճի բաժակն ա
Նկարել եմ մոտ 40 րոպե
https://i.imgur.com/LZ5iiTX.jpg
Օր 2-3
Ծաղկասյուն
Ծաղկաձորում մեր քոթեջի դիմացի սյունն ա։ Նկարել եմ 2-3 օրվա ընթացքում, ամեն օր երևի մի 2ժամ ծախսելով, առնվազն։
https://i.imgur.com/zpMPeKW.jpg
One_Way_Ticket
13.08.2023, 19:36
Իսկ հատկապես նկարելը, միշտ խայտառակ վատ ա իմ մոտ ստացվել։
Միշտը չգիտեմ, էս անգամ շատ էլ լավ է ստացվել սկսնակ համար։
Միշտը չգիտեմ, էս անգամ շատ էլ լավ է ստացվել սկսնակ համար։
Իրականում նպատակս էն ա, ուզում եմ շատ սահուն industrial design sketcher կարողանամ անեմ։ Հասկացել եմ, որ լիքը դեպքերում ես վիզուալ լուծումները պատկերացնում եմ, բայց չեմ կարողանում դրանք տեղ հասցնել, որովհետև շատ վատ սքեթչեր եմ անում, տալիս դիզայնեռին, դիզայնեռն էլ իրա տեսածն ա սկսում նկարել։
Էնքան հետաքրքիր ա.... Ես արդեն մի շաբաթ ա էս թեմայի մասին եմ հա մտածում։ Ու հենց քո գրածի պես՝ նկարելը ի՞նչ ա որ չկարողանամ սովորել։ Ընդամենը ուղեղը կոփել ա պետք։ Շատ մոտիվացնող թեմա է։ Մերսի։ Իսկ նկարները՝ հատկապես երկրորդը շատ լավ ա ստացվել։ Ապրե՛ս։
Ուլուանա
14.08.2023, 12:27
Գաղափարը լավն ա, ու սենց թեմաների տեսքով կարելի ա կիրառել տարբեր բաների համար:: Ու ընդհանրապես էս մոտեցումդ կյանքի նկատմամբ ուղղակի ընտիր ա: Նկարներդ էլ, հատկապես երկրորդը սկսնակի համար շատ լավ ա:
Իդեպ, նշեմ, որ ինչ որ անձնական թեմա չի, որ մենակ իմ նկարները քցեմ։ Եթե ինչ որ մեկը չելինջին միանում ա (էն ա Jarre-ը ոնց որ հետաքրքրված ա) շատ ավելի ուրախ ու հավես կլինի։
Էնքան հետաքրքիր ա.... Ես արդեն մի շաբաթ ա էս թեմայի մասին եմ հա մտածում։ Ու հենց քո գրածի պես՝ նկարելը ի՞նչ ա որ չկարողանամ սովորել։ Ընդամենը ուղեղը կոփել ա պետք։ Շատ մոտիվացնող թեմա է։ Մերսի։ Իսկ նկարները՝ հատկապես երկրորդը շատ լավ ա ստացվել։ Ապրե՛ս։
Ինձ էլ ա միշտ հետաքրքրել, որտև միշտ ահավոր վատ եմ նկարել, տենց հետաքրքիր էր՝ կարա՞մ սովորեմ նորմալ նկարել, թե՞ իմ համար հույս չկա ։Դ
Մի օր կարող ա սկսեմ էստեղ դնելով միանալ «չելենջին», դժվար մինչև հոկտեմբեր, նախորոք ներողություն եմ խնդրում ահավոր անպրոպորցիոնալ նկարների համար ։Դ
Օր 5 (ոնց որ)
Չստացված ժամադրություն
Իմ տանջամահ եղած Casio ProTrek-ն ա, որը չստացվեց նկարել ճիշտ, որովհետև ծուլություն արեցի ու սկզբի նախագծման կեսից հավեսս փախավ, սկսեցի պրոստո գծեր անել, առանց պրապոռցիաները ու գծագիրը ճիշտ անելու։ Ստացվեց էն ինչ ստացվեց։ Բայց իրան էլի եմ հետ գալու, որպեսզի նորմալ նկարեմ, էս գլխառադ ա։
https://i.imgur.com/1tj3QeA.jpg
Արամ ջան, շատ յուրահատուկ են և վերնագրերը և փորձերդ: Այ տես, օրինակ՝ սուրճի բաժակին եթե խորը նայես, նաև գլխարկի տեսք ա ստացել: Հետաքրքիրն են ուրվագժերը:
Քեզ կարող եմ մի շատ հետաքրքիր ու պրոդուկտիվ գիրք առաջարկել, Ա. Վոլովիկի «Մարդուկը պատի վրա»-ն:
https://www.facebook.com/photo/?fbid=2726690644173685&set=pcb.2726690817507001
Մի կենտրոնացիր, որ մասամբ մանկական ա, եթե քեզ սկսնակ ես համարում, (իմ կարծիքով շատ ավելի բարձր ես), ուրեմն՝ այն քեզ բավականին կօգնի: :)
Ասեմ, որ չելինջը դեռ շարունակվում ա, ուղղակի դնելու նկար չկա։ Վարժություններ եմ անում, գծեր, քառակուսիներ ու սեղաններ նկարելու։ Մի $200 հավայի ծախսել էի ապուշ կուրսերի վրա, որը ամեն մեկը մի ժամ նայելուց հետո ռադ արեցի, պատահաբար մի հատ կուրս եմ գտել, անվճար, որը ահավոր իմ սովորելու տրամաբանությանը բռնում ա։ Էս ա՝ https://drawabox.com/
Երեկոյան մտքովս անցավ, մի հատ որ էսքան վարժություն եմ անում, ինչ որ ձև ազդում ա փաստացի նկարելու վրա։
Նկարել եմ, սովորական թղթի վրա, գրիչով։ Շողքը քաք մեջ եմ արել, պետք ա էդքան բարձր չլիներ, բաժակից վերև։ Մնացածը ոնց որ ստացվել ա նենց, ոնց ուզում էի։ Իրականում ինձ թվում աա վատ չի, մի 10 օր էլ չկա ինձ զբաղվում եմ, բայց ես կերազեի սենց կարանաի նկարեի։ Հա մոռացա, էս նկարել եմ 10 րոպեում մաքսիմում։ Սենց թուղթ ու գրիչը վերցրել եմ, միանգամից սկսել նկարել։ Կարճ ասած, լավ գոհ եմ։ Բայց շողքից, շողքը շատ ա փչացնում ամբողջը, բայց դե էդ ա։
https://i.imgur.com/sbhmN1l.jpg
Օր 10
Շոգաաաաա
Նկարել եմ, սովորական թղթի վրա, սովորական սև գրիչով։ Միանգամից։ Եթե ուշադրություն դարձնեք, օրինակ 2-րդ նկարս, շատ մանրամասն ու կոկիկ ա արած, համեմատած հաջորդների հետ։ Իրականում ստեղ խնդիրը էն ա, որ իմաստ չկա, մանրուքների մեջ հիմա խորանալու, կարևոր skill-եր կա, որ պետք ա հիմա պարապել։ Գծեր, էլիպսներ անել, պերսպեկտիվան ճիշտն նկարել։ Իդեպ էս նկարը առաջին փորձս էր նորմալ պերսպեկտիվայի, վատ չի ստացվել, գոհ եմ։
Հա իդեպ, գրիչով նկարելն էլ ա, սովորելու մաս կազմում, սկզբում դիջիթալ էի նկարում (ipad-ով ու գրիչով) - գրիչով նկարելը ստիպում ա, լաաավ մտածել ու չշտապել նկարելուց առաջ։ Սովորելու համար ոնց հասկացա, գրիչը իդեալական ա, որովհետև ռեալ ստիպում ա, դանդաղ առանց շտապելու ու մտածելով նկարես։ Դիջիթալով, շատ չես մտածում, անում ջնջում ես անընդհատ։
Էն սրտիկը չի մտնում ստեղծագործության մեջ, էդ կինս եկավ ու գլուխգործոս փչացրեց։
https://i.imgur.com/OHlndxN.jpg
Դեռը բանը չի հասել նոր բան նկարելու, սենց խառըխշտիկ վարժություններն եմ անում՝
Իդեպ, մեկ անգամ գրել եմ, մի հատ էլ գրեմ, իմ սխալը չանենք, ինչ ապուշ կուռս ասես առա, ոչ մեկը խելքը գլխին չէր (չնայած կարող ա իմ սովորելու մոդին նման չի եղել) Սա լավագույնն ա՝ https://drawabox.com/ - իրանց community-ն էլ կա, իրար հետ սովորում եք, հարցեր պատասխաներ, կարճ ասած շատ շատ լավն ա։
https://i.imgur.com/GWaCFEl.jpg
boooooooom
26.08.2023, 00:57
Շատ հետաքրքիր ա հետևելը։ Ինձ թվում ա պարտադիր չի նկարը ռեալին նման լինի (դրա համար տեսախցիկ կա)։ Բայց բաներ կան որ պարտադիր ա, գծեր կան որ ճիշտ անկյան տակ պիտի լինեն կամ խիստ զուգահեռներ, կորերի դեպքում էլ ավելի բարդ ա. ամեն գիծը պիտի ճիշտ տեղից սկսի ու ճիշտ տեղում վերջանա ( մի տեսակ այլաբանական ստացվեց)։ Իմ կարծիքով պիտի գիծը մտքումդ տենաս, նոր փորձես կառուցել։
Եթե մի օրվանից սկսած ժամանակ գտնեմ՝ կմասնակցեմ։
Շատ հետաքրքիր ա հետևելը։ Ինձ թվում ա պարտադիր չի նկարը ռեալին նման լինի (դրա համար տեսախցիկ կա)։ Բայց բաներ կան որ պարտադիր ա, գծեր կան որ ճիշտ անկյան տակ պիտի լինեն կամ խիստ զուգահեռներ, կորերի դեպքում էլ ավելի բարդ ա. ամեն գիծը պիտի ճիշտ տեղից սկսի ու ճիշտ տեղում վերջանա ( մի տեսակ այլաբանական ստացվեց)։ Իմ կարծիքով պիտի գիծը մտքումդ տենաս, նոր փորձես կառուցել։
Եթե մի օրվանից սկսած ժամանակ գտնեմ՝ կմասնակցեմ։
Հա շատ ճիշտ ես։ Հիմա էդ տնայինները որ անում եմ (drawabox.com) -ում։ Պրոստո գիծ քաշել ա սովերցնում։ Ու էդ քո ասածը ghosting method ա կոչվում։ Մտքումդ գիծը պատկերացնում ես, գրիչը մի քիչ վերև պահած մի քանի անգամ տանում նենց, ոնց կնկարեիր ու վերջում 'execute' անում։
Էդ զուգահեռների պահն էլ ա հետաքրքիր։ Փաստորեն էն ինչը որ 3D-ում իրական զուգահեռ ա, դու 2D-ում երբեք իրանց զուգահեռ պետք ա չնկարես։ Իրանք պետք ա մի կետում հատվեն (հեռվում, կախված նայողի անկյունից ու perspective-ից)։ Կարճ ասած կոնկրետ գծագրություն ա էս նկարելու հիմքը։