Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Իդիոմատիկ արտահայտությունների հայերեն համարժեքներ

Adam
26.06.2023, 15:40
Կարծում եմ՝ հայերենում մեր մտքեր արտահայտելն ավելի հեշտ, դետալային ու պատկերավոր կլիներ, եթե ունենայինք որոշակի հետաքրքիր իդիոմային արտահայտությունների հայերեն համարժեքները՝ մեր խոսքում: Եկեք էստեղ գրենք օտարալեզու էն արտահայտությունները, որոնց համարժեքները հայերենում կա՛մ չգիտենք, և կա՛մ էլ կուզեինք ստեղծել:

Little did they know that - իրենք նույնիսկ չէին էլ կասկածում ո՞ր ? … չեմ կարծում՝ սա համարժեք ա մի տեսակ :think

Эрудированный - ?

The grass is always greener on the other side of the fence - հարևանի հարսը միշտ ավելի սիրուն ա՞

It’s not lost on me - (միշտ երախտապարտ եմ ու գնահատող) - չեմ կորցրել դրա արժևորությունը ??

It dawned on me - (հասկանալի դարձավ ինձ) - հանկարծ լուսավորվեցի ??

To Get a project off the ground - նախագիծ սկսել - նախագիծ տեղից պոկել ?

To come full circle - ետ գալ դեպի սկիզբ ?

That’s a nice way to put it - ?? եթե պոզիտիվ արտահայտվենք …

There is too much going — ??

To make amends with -

To chug through a book - մի շնչով կարդացի ?

Perseverant - ? սա նպատակասլացը կամ համբերատարը չի

Adam
26.06.2023, 16:10
Too much going on**

ivy
28.06.2023, 09:31
Կարծում եմ՝ հայերենում մեր մտքեր արտահայտելն ավելի հեշտ, դետալային ու պատկերավոր կլիներ, եթե ունենայինք որոշակի հետաքրքիր իդիոմային արտահայտությունների հայերեն համարժեքները՝ մեր խոսքում: Եկեք էստեղ գրենք օտարալեզու էն արտահայտությունները, որոնց համարժեքները հայերենում կա՛մ չգիտենք, և կա՛մ էլ կուզեինք ստեղծել:

Ամեն լեզվում էլ կան դարձվածքներ, որոնք տվյալ լեզվով ավելի դիպուկ են հնչում, քան թարգմանելիս։ Հայերենում էլ կան էդպիսի արտահայտություններ։
Ասելս էն է, որ հայերենով մտքերն արտահայտելը պակաս պատկերավոր չի դառնում՝ մենակ էն պատճառով, որ ինչ-որ օտարալեզու դարձվածքներ բառացիորեն գործածելի չեն։

One_Way_Ticket
28.06.2023, 11:55
Эрудированный-ին ամենամոտը երևի կարդացածն է։

One_Way_Ticket
28.06.2023, 12:01
Ամեն լեզվում էլ կան դարձվածքներ, որոնք տվյալ լեզվով ավելի դիպուկ են հնչում, քան թարգմանելիս։ Հայերենում էլ կան էդպիսի արտահայտություններ։
Ասելս էն է, որ հայերենով մտքերն արտահայտելը պակաս պատկերավոր չի դառնում՝ մենակ էն պատճառով, որ ինչ-որ օտարալեզու դարձվածքներ բառացիորեն գործածելի չեն։
Հայերենի վատն այն է, որ գրական լեզուն տարբերվում է խոսակցականից։ Ասենք, ռուսերենում Պուշկինից լիքը ցիտատներ իդիոմ են դարձել ու օգտագործվում են նաև խոսակցական լեզվում։ Եվ հակառակը, սերնդից սերունդ փոխանցված իմաստությունները կիրառելի են նաև պաշտոնական խոսքում։ Հայերենում այդպես չէ, ինչը օբյեկտիվորեն աղքատացնում է լեզուն։

StrangeLittleGirl
28.06.2023, 12:25
Հայերենում լիքը իդիոմատիկ արտահայտություններ կան, որ հենց խոսակցական/բարբառային լեզվից են, ու հակառակը՝ շատ ավելի շատ են, քան ուրիշ լեզուներում։ Ու լիքը բաներ հաճախ հենց հայերենից ուրիշ լեզու թարգմանելը գլխացավանք ա էդ պատճառով։

Բարեկամ
28.06.2023, 14:31
Իդիոմատիկ արտահայտություններ կան, որոնք փոխառվելով ուրիշ լեզուներից (հիմնականում այն լեզուներից, որոնց որոշակի ազդեցության տակ են ապրում մայրենիի լեզվակիրները), այնպես են յուրացվում մայրենիի կողմից, որ դառնում են օրգանական մաս։
Ուրեմն, հայերեն եմ պարապում մի երիտասարդի հետ, որի մայրենին անգլերենն է։ Կարդում է տեքստը․ "Ինձ համոզեցին, որ ինձնից նկարիչ դուրս չի գա"։ Մտատանջության մեջ է ընկնում, չի հասկանում։ Ես էլ չեմ հասկանում, թե ինչը չի հասկանում։ Ու գլխի եմ ընկնում, որ չի հասկանում "նկարիչ դուրս չի գա"-ն, որը բառացիորեն անգլերենի փոխադրելիս աբսուրդ է հնչում։ Իսկ ես չէի էլ նկատել, որ դա իդիոմատիկ արտահայտություն է։ Ավելին, ըստ երևույթին ռուսերենից փոխառնված արտահայտություն։

Adam
28.06.2023, 14:40

Իսկականից որ: Մտածում եմ՝ եթե հայերենի լեզվակիր չլինեի ու հանկարծ ինչ-որ խենթ մի ամբիցիա ունենայի՝ սովորեի լեզուն զրոյից, հաստատ մենակ իր նմանատիպ իդիոմատիկ արտահայտությունների պատճառով չէի կարողանա: Իրոք որ՝ երբեմն չենք գիտակցում, բայց ահավոր դժվար լեզու ա հայերենը:

Adam
28.06.2023, 14:46
Ռիկին հիշեցի: Որևէ մեկը տեղեկություն ունի՞

StrangeLittleGirl
28.06.2023, 17:05
Իդիոմատիկ արտահայտություններ կան, որոնք փոխառվելով ուրիշ լեզուներից (հիմնականում այն լեզուներից, որոնց որոշակի ազդեցության տակ են ապրում մայրենիի լեզվակիրները), այնպես են յուրացվում մայրենիի կողմից, որ դառնում են օրգանական մաս։
Ուրեմն, հայերեն եմ պարապում մի երիտասարդի հետ, որի մայրենին անգլերենն է։ Կարդում է տեքստը․ "Ինձ համոզեցին, որ ինձնից նկարիչ դուրս չի գա"։ Մտատանջության մեջ է ընկնում, չի հասկանում։ Ես էլ չեմ հասկանում, թե ինչը չի հասկանում։ Ու գլխի եմ ընկնում, որ չի հասկանում "նկարիչ դուրս չի գա"-ն, որը բառացիորեն անգլերենի փոխադրելիս աբսուրդ է հնչում։ Իսկ ես չէի էլ նկատել, որ դա իդիոմատիկ արտահայտություն է։ Ավելին, ըստ երևույթին ռուսերենից փոխառնված արտահայտություն։
Ահա, տենց ա։ Ես ամուսնուս հայերեն սովորելուց եմ լիքը տենց բաներ նկատում։
- անկապ դուրս ես տալիս
- մեծ-մեծ խոսում ես
- անկապ լռված եմ
- քթիս չեմ անում

Էսքանը հլը սենց ոտի վրա տեղը բերեցի (ու հենց էս նախադասության մեջ մենակ երկու իդիոմատիկ արտահայտություն օգտագործեցի. ոտի վրա ու տեղը բերել):

Բարեկամ
28.06.2023, 17:13

Ի դեպ, մեր շառ գործածական անկապ֊ի համարժեքն եմ վերջերս հայտնաբերել անգլերենում, որը նույնքան գործածական ա, հատկապես երիտասարդության, ավելի ճիշտ` պատանեկության կողմից (հենց նրանցից էլ շատ լսելուց եմ հայտնաբերել, որ ամբախ֊զամբախ (տեսնես սրա համարժե՞քը որն ա) օգտագործում են. random. That's so random! ֊ ինչքան շատ են ասում, տարբեր համատեքստերում։

Ուլուանա
28.06.2023, 18:59
Հայերենի վատն այն է, որ գրական լեզուն տարբերվում է խոսակցականից։ Ասենք, ռուսերենում Պուշկինից լիքը ցիտատներ իդիոմ են դարձել ու օգտագործվում են նաև խոսակցական լեզվում։ Եվ հակառակը, սերնդից սերունդ փոխանցված իմաստությունները կիրառելի են նաև պաշտոնական խոսքում։ Հայերենում այդպես չէ, ինչը օբյեկտիվորեն աղքատացնում է լեզուն։
Բայց ո՞վ ասեց, թե հայերենում չկան գրականությունից խոսակցական լեզու անցած արտահայտություններ, որ թևավոր խոսք են դարձել: Իմ կարծիքով, լավ էլ կան: Հայերենում գրականի ու խոսակցականի միջև անդունդը, կարծում եմ, էդ երևույթի վրա ազդեցություն չունի. նույնիսկ ժարգոնային խոսքի մեջ կարող են լինել գրականությունից խոսակցական անցած արտահայտություններ:
Կարո՞ղ ես կոնկրետ օրինակներ բերել, որոնց տիպի, ըստ քեզ, հայերենում չկան, ես էլ փորձեմ նմանատիպ արտահայտություններ հայերենում գտնել:

Ուլուանա
28.06.2023, 19:11
Ի դեպ, համաձայն եմ, որ հայերենում անթարգմանելի իդիոմատիկ արտահայտություններն ավելի շատ են, քան այլ լեզուներում: Մենք չենք էլ նկատում, թե նույնիսկ մեր ամենապարզ կենցաղային իրավիճակների հետ կապված ինչքան շատ ենք դրանք օգտագործում` առանց նույնիսկ գիտակցելու, որովհետև մեզ համար էնքան սովորական են, որ հաճախ չենք էլ ընկալում որպես իդիոմատիկ:

Էս նախադասությունը հիշեցի. Как ни кидаю, ни ловлю, руку не даёт (ոնց գցում-բռնում եմ` ձեռք չի տալիս) :D:

Վիշապ
28.06.2023, 19:19
Իդիոմատիկ արտահայտություններ կան, որոնք փոխառվելով ուրիշ լեզուներից (հիմնականում այն լեզուներից, որոնց որոշակի ազդեցության տակ են ապրում մայրենիի լեզվակիրները), այնպես են յուրացվում մայրենիի կողմից, որ դառնում են օրգանական մաս։
Ուրեմն, հայերեն եմ պարապում մի երիտասարդի հետ, որի մայրենին անգլերենն է։ Կարդում է տեքստը․ "Ինձ համոզեցին, որ ինձնից նկարիչ դուրս չի գա"։ Մտատանջության մեջ է ընկնում, չի հասկանում։ Ես էլ չեմ հասկանում, թե ինչը չի հասկանում։ Ու գլխի եմ ընկնում, որ չի հասկանում "նկարիչ դուրս չի գա"-ն, որը բառացիորեն անգլերենի փոխադրելիս աբսուրդ է հնչում։ Իսկ ես չէի էլ նկատել, որ դա իդիոմատիկ արտահայտություն է։ Ավելին, ըստ երևույթին ռուսերենից փոխառնված արտահայտություն։

Խեղճ երիտասարդ։ Աչքիս իրենից պողոս-պետրոս դուրս չի գա։
Մեր գեղի լեզվով մի հատ սենց արտահայտություն կա՝ «բանի վրա եք»։
Հեգնական տոնով է ասվում։ Կարող ե՞ք իմաստը գուշակել։

Adam
28.06.2023, 19:21
Ի դեպ, համաձայն եմ, որ հայերենում անթարգմանելի իդիոմատիկ արտահայտություններն ավելի շատ են, քան այլ լեզուներում: Մենք չենք էլ նկատում, թե նույնիսկ մեր ամենապարզ կենցաղային իրավիճակների հետ կապված ինչքան շատ ենք դրանք օգտագործում` առանց նույնիսկ գիտակցելու, որովհետև մեզ համար էնքան սովորական են, որ հաճախ չենք էլ ընկալում որպես իդիոմատիկ:

Էս նախադասությունը հիշեցի. Как ни кидаю, ни ловлю, руку не даёт (ոնց գցում-բռնում եմ` ձեռք չի տալիս) :D:

ի դեպ՝ էդ քցել-բռնելու իդիոմի էթիմոլոգիան կարող ա՞ ժանգլյոռությունից ա գալիս … ասենք՝ նարինջը քցում-բռնում ես՝ որ տեսնես՝ ինչ տիպի նարինջ ա, խա՞կ թե՞ հասած :Ճ

Adam
28.06.2023, 20:00
ֆրանսերենից մի քանի իդիոմներ թարգմանեմ հայերեն՝ կարող ա դուրներդ գա ու հետաքրքիր լինի իրանց լեզվամտածողության իդիոմատիկ մշակութային առանձնահատկությունները (վայ, էս ինչ ասի :ճ) :))

- ոռ ու սառոչկա լինել ինչ-որ մեկի հետ (շատ մոտիկ լինել ինչ-որ մեկի հետ, քիփ լինել): «Մենք իրար հետ ոռ ու սառոչկա ենք»:

- ոտքով ձեն տալ մեկին (գայթակղել, ակնարկել, որ դիմացիդ մարդը դուր ա գալիս քեզ: սա ֆլիրտը չի, այլ կոնկրետ գործողություն, կամ խոսք՝ ուղղված մեկին, որի արդյունքում ինքը կհասկանա, որ անտարբեր չես իր նկատմամբ: Գալիս ա, ըստ իս, սեղանի երկու կողմում իրար դիմաց նստած երկու հոգու կոնտեքստից, որի ընթացքում մեկն իր ոտքը քսմսում ա դիմացինի ոտքին՝ սեղանի տակ):

- մետաքսի մեջ չեմ տռում կամ ոսկու վրա չեմ պտտվում (նենց չի, որ բեսամթ հարուստ եմ)

- կամրջների տակով ջուր է հոսել (շատ ժամանակ է անցել: Հիմնականում օգտագործվում ա, երբ մոտ մարդու հետ վիճել ես ու տարիներով չեք խոսում էլ, ու ուզում ես բարիշելու առաջարկ անես՝ օգտագործում ես էդ նախադասությունը)

- խոզի մեջ ամեն ինչն էլ լավն ա (այսինքն՝ որևէ իր դեն նետելու կարիք չկա, քանի որ ամեն դեպքում մի օր կարա պետք գա)

- ոչ պոչ ունի, ոչ գլուխ (իմաստ չպարունակող բան)

- ինքը բարակ ճանճ ա (փորձառու մարդ, որին չես կարա խաբես: հայերենով՝ ինքը հի՛ն գել ա)

- վերջին անձրևով չեմ ծնվել (միամիտ չեմ: Կարող ա՞ գիտես՝ երեկ եմ ծնվել)

- գարչիցան քթիս ա հասնում արդեն (համբերությունս կորցնում եմ, հեսա կպայթեմ: Ջղայնություն)

- լոբուս վրա վազում ա / հերիք լոբիիս վրա վազես (հերիք ներվերս ուտես)

- հավ հայր, հավ մայր (մայր կամ մայր՝ չերեզչուռ ուծիմուծի ու ուշադիր իր երեխայի նկատմամբ)

- թրջված հավ (կամազուրկ մարդ, հայերի ասած՝ лох)

- հիվանդանոցն ա բարեգործությանը ձեռ առնում (ասում են, երբ մարդը ուրիշի մոտ նկատում ու քննադատում ա մի գիծ, որով ինքն ա առաջին հերթին հայտնի ամբողջ իր շրջապատում)

- երեկ գիշեր քնեցի բռունցքներս փակված (այսինքն՝ շատ խորը քնով: Քնել փակված բռունցքներով - խորը քնել)

- գազարի մազ (վիրավորական. կոչում են рыжий մարդկանց)

- երեկ նենց վիճակ էր մոտս, որ կարային ինձ փոքր գդալով գետնից վերցնեին (այսինքն՝ ահավոր խմած էի, կամ հոգեբանական այլանդակ վիճակում. վերցնել մեկին գետնից՝ փոքր գդալով)

One_Way_Ticket
28.06.2023, 20:41
Բայց ո՞վ ասեց, թե հայերենում չկան գրականությունից խոսակցական լեզու անցած արտահայտություններ, որ թևավոր խոսք են դարձել: Իմ կարծիքով, լավ էլ կան: Հայերենում գրականի ու խոսակցականի միջև անդունդը, կարծում եմ, էդ երևույթի վրա ազդեցություն չունի. նույնիսկ ժարգոնային խոսքի մեջ կարող են լինել գրականությունից խոսակցական անցած արտահայտություններ:
Կարո՞ղ ես կոնկրետ օրինակներ բերել, որոնց տիպի, ըստ քեզ, հայերենում չկան, ես էլ փորձեմ նմանատիպ արտահայտություններ հայերենում գտնել:
Դե հատ ու կենտ կգտնվեն։ Օրինակ, Չարենցի "ես իմ անուշ Հայաստանին" ոնց որ էդ շարքից է, բայց ավելի շուտ բացառություն է։ Սերժից ավելի շատ ցիտատ երևի կգտնես խոսակցական լեզվում կիրառելի։
Какая гадость эта ваша заливная рыба-ն կարո՞ղ ես հայերեն թարգմանել։

Adam
28.06.2023, 21:08
հայերեն.

- սիրտս վեց-վեց ա անում (էս էն օրը հայերենով հետաքրքրվող մեկին ուզում էի թարգմանեի՝ չկարողացա)

- կարմիր կովը կաշին չի փոխի

- Տո լավ է ! (եզակի, հայկական արտահայտություն ա) - ինչ-որ մեկը եթե անգլերենի համարժեքը գտավ՝ բռավո !!

- մուննաթ

- էն, որ մնում-մնում, մեկ էլ ասում ենք՝ «օֆ, չգիտեմ …» , «օֆ, եսիմ …» , կամ ուղղակի հոգոց ենք քաշում ու առանց որևէ պատճառի ասում «չգիտեմ»: Տիպիկ հայկական ա: Յանի ի՞նչը չգիտենք …
Հուսահատության արտահայտում ա:

- մնում-մնում

- «շատ երեսով մարդ ա», կամ «շատ աներես ա»: Նկատել ե՞ք, որ էս երկուսը հավասար օգտագործվում են՝ նույն միտքն արտահայտելու համար, մինչդեռ հակասում են իրար: Հիմա երեսով ա՞, թե՞ աներես ա:

- «…-իդ չդնես»:

- մտքի գոհարներ

- տակից-վրից

- քթի մազ լինել

- թքում ես վրեն, ասում ա անձրև ա գալիս (միանգամ մեկի հետ խոսալուց ենթագիտակցորեն ասի՝ you spit on him, he says it’s raining. մեկ էլ նայեց վրես յանի՝ WTF ? , հետո՛ հասկացա, որ ուղեղը error բերեց)

- հաբռգած

- վայիս լինել

- վայթե

- մեր ջանը քար ա՞

- գլուխ հարթուկել (արդուկել*) - I am not gonna iron your head . չէ, էն չի:

- իմ սև սիրտը, իրա վարդագույն տռուսիկը (ուղղակի տարիներ ա արդեն, ինչ փորձում եմ անգլերենում սրա համարժեք իդիոմը գտնեմ: Անգլերենի մասնագետներ, եթե գիտեք որևէ համարժեք, որը մի քիչ մոտ ա սրան՝ շնորհակալ կլինեմ: Ձև չի՝ չլինի: Հաստատ պիտի գոնե 70 տոկոս համարժեքությամբ սրան մի մոտիկ մի բան լինի, ուղղակի չեմ կարում գտնեմ):

- գնա-գալիս եմ

Բարեկամ
29.06.2023, 05:12
Խեղճ երիտասարդ։

Բա ե՞ս :))

Աչքիս իրենից պողոս-պետրոս դուրս չի գա։

Քաջալերանքդ կփոխանցեմ իրեն, Վիշապ ջան :) Եվ հաշվի առնելով իր պրպտուն բնույթը և ամեն մի բառն ու արտահայտությունը մինչև վերջ պարզաբանելու հակումը, դրան կնվիրվի մեր հաջորդ դասի առնվազն կեսը։
Ի դեպ, առաջին անգամ է, որ հայերեն եմ սովորեցնում հայերեն չիմացողի, ինչը հետաքրքիր բացահայտումների առիթ է։ Օրինակ, հենց այն, որ իդիոմատիկ արտահայտություններն ահագին բան են ասում ազգի և նրա մշակույթի մասին, հատկապես այն արտահայտությունները, որոնք ոչ միայն անթարգմանելի են, այլև մոտավոր համարժեք էլ չունեն այլ լեզուներում, բայց հայերենում առաջացել են, որովհետև նման իրավիճակներ/հարաբերություններ միայն հայերիս մոտ են լինում։ Այս պահին չեմ հիշում, թե որոնք էին, բայց հենց նորից հանդիպեն, կկիսվեմ։

Մեր գեղի լեզվով մի հատ սենց արտահայտություն կա՝ «բանի վրա եք»։
Հեգնական տոնով է ասվում։ Կարող ե՞ք իմաստը գուշակել։

Եսի՞մ։ Էն արտահայտությունը, որ "վրա"-յի փոխարեն "մե՞ջ-ն են սովորաբար օգտագործում։

Հ․Գ․ Մի հատ էլ եկեք եսիմ-ը ստուգաբանենք :)

Բարեկամ
29.06.2023, 05:34
Բայց ո՞վ ասեց, թե հայերենում չկան գրականությունից խոսակցական լեզու անցած արտահայտություններ, որ թևավոր խոսք են դարձել: Իմ կարծիքով, լավ էլ կան: Հայերենում գրականի ու խոսակցականի միջև անդունդը, կարծում եմ, էդ երևույթի վրա ազդեցություն չունի. նույնիսկ ժարգոնային խոսքի մեջ կարող են լինել գրականությունից խոսակցական անցած արտահայտություններ:
Կարո՞ղ ես կոնկրետ օրինակներ բերել, որոնց տիպի, ըստ քեզ, հայերենում չկան, ես էլ փորձեմ նմանատիպ արտահայտություններ հայերենում գտնել:

Հայ գրականությունից՝ չգիտեմ, բայց կոնկրետ Կարգին հաղորդման էպիզոդներից երևի ամենաշատն են անցել, ու պատճառը - նախ՝ դիպուկ են ու համով, ապա՝ կյանքի տարբեր իրավիճակների համար էպիզոդների լայն բազմազանություն կա։

Օրինակ, (ամուսնուս հետ), սրանք հավեսով օգտագործելու առիթներ են լինում.
"սևերն է՛լ են իմը" (հովվի և ոչխարների մասին էպիզոդը)
"Մի ճպցրու՛ու՜" (չեմ հիշում ինչ էպիզոդ էր)
"Արա [տո աննասուն] դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս! (Վարդան Մամիկոնյանի էպիզոդը)
"վարորդ, էնթըր" (ծրագրավորողի ու տաքսու վարորդի էպիզոդը)
"Դու ասա շենքում, շենքու՛մ ինչ են խոսում" (հարևանության մասին էպիզոդը)
"Բայց էս մեր փեսեն ոնց որ մի քիչ ավելի շատ ճապոնացու ա նման" (ուզբեկի մասին էպիզոդը)

Էլի շատ կան, էս պահին չեմ հիշում :)

Բարեկամ
29.06.2023, 05:59
Ընդհանրապես, որևէ լեզվի [լավ] տիրապետելու չափանիշը առաջին հերթին որոշվում ա այդ լեզվի իդիոմատիկ արտահայտությունների իմացության մակարդակով, կարծում եմ։

Վիշապ
29.06.2023, 07:23
․․․
Եսի՞մ։ Էն արտահայտությունը, որ "վրա"-յի փոխարեն "մե՞ջ-ն են սովորաբար օգտագործում։
․․․

Չէ, վայթե գռեհկություն չի, բայց ես դժվարանում եմ գրական հայերենով նույնը ինտերպրետացնել, մոտավորապես՝ «իբր լուրջ գործով եք զբաղված»-ը «լուրջ եք տանում մի բան, որը չարժի»-ի հետ համատեղված։ LisBethը կարող ա մի քիչ օգներ, որպես տեղացի լեզվակիր։

Բարեկամ
29.06.2023, 08:06

Համարժեքը՝ "ինչ էլ զահլա ունեք"

Վիշապ
29.06.2023, 08:30
Համարժեքը՝ "ինչ էլ զահլա ունեք"

Մոտ է, բայց համարժեքը չի:

Բարեկամ
29.06.2023, 08:38
Չէ, վայթե գռեհկություն չի, բայց ես դժվարանում եմ գրական հայերենով նույնը ինտերպրետացնել, մոտավորապես՝ «իբր լուրջ գործով եք զբաղված»-ը «լուրջ եք տանում մի բան, որը չարժի»-ի հետ համատեղված։ LisBethը կարող ա մի քիչ օգներ, որպես տեղացի լեզվակիր։

Բայց ինչո՞վ լուրջ գործ չի։ Եթե մարդ committed (ճշգրիտ համարժեքը չեմ գտնում) ուզում ա հայերեն սովորի, բայց չըմբռնի նման գործածական բառաբանությունները, ինչ արժեք ունի իր սովորելը։

Adam
29.06.2023, 15:13
FR:

- Զգե՛ստը չի, որ վանականին վանական ա սարքում (մարդու տեսքին խաբնվել պետք չի)

- գնալ բուլկու մեջ: Էս գործը/նախագիծը գնաց բուլկու/բուլկիի մեջ (այսինքն՝ ձախողվեց)

- քերել դարակի խորքերը (էն, որ մարդն ամսվա վերջում, աշխատավարձը ստանալուց մի 4-5 օր առաջ, իր սաղ ամսվա փողը ծախսած ա լինում ու մնում ա իրա վերջին կոպեկների հույսին, որ յոլա տանի մինչև ամսվա վերջ ու թազա աշխատավարձը ստանա: Այսինքն սկսում ա՝ «քերել դարակի խորքերը»՝ կոպեկ հայթայթելու հույսով:

- զբոսնող ձեռքեր ունենալ (չերեզչուռ էրոտիկ տակտիլ լինել մարդկանց հետ՝ հիմնականում ձեռ քցելու մտադրությամբ) - «իրա հետ զգուշ եղի, շա՛տ ինչ-որ զբոսնող ձեռքեր ունի»:

- «ոչ մեկ իրա երկրում մարգարե չի» (նկարագրում ա հիմնականում էն երևույթը, որ քո ձեռքբերումներն ու հաջողությունները միշտ ավելի շատ օտարներն են գնահատում, քան քո հարազատ մարդիկ, բարեկամները, կամ ընկերները: Կամ ասենք հենց նույն երեխեքի պահով: Մարդ կա՝ աշխարհի կողմից գնահատված կամ սիրված ա , բայց իրա ասենք դեռահաս երեխեքը չեն գտնում, որ իրանց պապան կամ մաման հետաքրքիր են կամ արժեքավոր):

- մերկացնել հոգին (բացվել, կիսվել պրոբլեմներով ինչ-որ մեկի հետ լրիվ թափանցիկ ձևով նենց վստահությամբ, որ ոչ մեկի հետ չէիր կիսվի) - «ես երեկ հոգիս լրիվ մերկացրի իրա մոտ»:

- «կտուցս ջրի մեջ ա» (չեմ կարում պրոբլեմատիկ իրադրությունից դուրս գամ):

- գլուխս ոռիս մեջ ա (ահավոր հոգնած եմ)

- ծակ զամբյուղ լինել (ահավոր ծախսող լինել ու փողերը ափռ-ցփռ վարի տալ)

- «սիրտս դհոլ ա նվագում» (սիրտս ահավոր արագ ա խփում. կարա լինի կամ սիրահարվածության կոնտեքստում, կամ սրտային նոպայի, կամ էլ սթրեսի վախտ)

- ոռիս վրա ընկա (ահավոր անակնկալի եկա)

- ընկնել խնձորների մեջ (ուշաթափվել)

- ոտքերը մտցնել ճաշի մեջ (խոսակցության ընթացքում, անտակտ ինչ-որ ռեպլիկ բաց թողել, որի արդյունքում խոսակցության մասնակիցներին դնել անհարմար դրության մեջ, փչացնել խոսակցության համով-հոտովությունն ու զվարճալի տոնը, հայերեն ասած՝ քաքիր մեջը թողիր)

- սիրալիր ինչպես բանտի դուռը (տհաճ, անկապ տեղը հոտած, կոպիտ ու նուդնի մարդկանց մասին են ասում. - վերջը տեսա իրան. Սիրալիր էր, ինչպես բանտի դուռը)

- ինչ-որ մեկի քթից որդերը հանել (ինֆորմացիա փորձել կորզել ինչ-որ մեկից) - «վաղը մի հատ հետը խոսամ, տենամ կարա՞մ քթից որդերը հանեմ (նենց անեմ՝ խոսա, բերնից ինֆորմացիան քաշեմ հանեմ)

- Ճանճ ք…ոցի , ճանճ շինոցի, ճանճ «շինել» (անկապ, անիմաստ բաներով ու խոսակցություններով զբաղվել՝ կարևոր բաների փոխարեն) - «Ապե, հերիք ճանճ ք…ես , լուրջ բանով զբաղվի»

- դեղահաբը մեկին կուլ տալացնել (օգնել մեկին՝ հաշտվելու ստեղծված բարդ իրավիճակի հետ: Ասել մեկին վատ լուր ու փորձել օգնել՝ հաղթահարելու)

One_Way_Ticket
29.06.2023, 17:29
Հայ գրականությունից՝ չգիտեմ, բայց կոնկրետ Կարգին հաղորդման էպիզոդներից երևի ամենաշատն են անցել, ու պատճառը - նախ՝ դիպուկ են ու համով, ապա՝ կյանքի տարբեր իրավիճակների համար էպիզոդների լայն բազմազանություն կա։
Ես էլ եմ կարգինը շատ ցիտում։
- Չոպըռնի անգլիացի,
- Կյանքը կամացից դզվում է (ի դեպ, էս մեկը վաղուց եմ նայել, ու յութուբով ոչ մի կերպ չեմ գտնում),
- Գնդակ - գոլ,
- Էլի էն բիձուն տեսա,
- Ես հլը էնքան հետաքրքիր իդեաներ ունեի,
- Ահա թե ինչ է անում մարդու հետ մի օր չխմելը,
- Լենա, իձի զձես,
- Պատուհանը դրի․․․ մինչև էդ որ ասում էիր, նենց չոտկի չէիր ասում էլի։
Անվերջ կարելի է թվարկել։

Բարեկամ
29.06.2023, 17:39

Էս դրածներիցդ ոչ մեկը ծանոթ չէր (լենայից բացի) :think
Բայց մենք էլ նենց ոչինչ ցիտում ։)

One_Way_Ticket
29.06.2023, 17:49
Էս դրածներիցդ ոչ մեկը ծանոթ չէր (լենայից բացի) :think
Բայց մենք էլ նենց ոչինչ ցիտում ։)
Չոպըռնի անգլիացին

https://www.youtube.com/watch?v=4gYSgEpSsYcԳնդակ-գոլ

https://www.youtube.com/watch?v=A8_n7aME-yMԷլի էն բիձուն տեսա

https://www.youtube.com/watch?v=bDB8PjGcRowԵս հլը էնքան հետաքրքիր իդեաներ ունեի

https://www.youtube.com/watch?v=TxCukyE9VvcԱհա թե ինչ է անում մարդու հետ մի օր չխմելը

https://www.youtube.com/watch?v=5SCafg9ddioՊատուհանը դրիմ

https://www.youtube.com/watch?v=HCTKe3SwUHU

Բարեկամ
30.06.2023, 04:32

:D
Կեսը չէի տեսել։ Դրանք վերջ չունեն։

Գնդակ-գոլ-ից էս մասը լավ կցիտվեր․
- Շատ լավ ա, շատ լավ ա․․․
- Պարապմունքից հետո էլ կմտնես հաշվապահությունը փողը ստանալու
- Այ էդի ավելի լավ ա․․․

Բարեկամ
30.06.2023, 04:57
FR:

․․․․

Դեռահաս տարիքում, երբ ֆրանսերեն էի ուսումնասիրում, ֆրանսերենի իդիոմների մի հաստ գիրք ունեի, կարդում էի երբեմն։ Էնտեղից հետևյալ բառաբանությունն ա տպավորվել․

Belle à la chandelle - գեղեցիկ մոմի լույսի տակ։ Ասում են տգեղ կնոջը։

Ուլուանա
30.06.2023, 18:54
"Արա [տո աննասուն] դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս! (Վարդան Մամիկոնյանի էպիզոդը)

Էս մեկը նույնիսկ Արեգն ա արդեն օգտագործում :D:
Մենք էլ ենք Կարգին հաղորդումից շատ ցիտում, որովհետև իրոք դիպուկ են, ու համարյա ցանկացած իրավիճակի համար մի էպիզոդ ունեն:

Ուլուանա
30.06.2023, 19:38
Դե հատ ու կենտ կգտնվեն։ Օրինակ, Չարենցի "ես իմ անուշ Հայաստանին" ոնց որ էդ շարքից է, բայց ավելի շուտ բացառություն է։ Սերժից ավելի շատ ցիտատ երևի կգտնես խոսակցական լեզվում կիրառելի։
Какая гадость эта ваша заливная рыба-ն կարո՞ղ ես հայերեն թարգմանել։
Չգիտեմ` ինչի ա քո մեջ տենց տպավորվել, թե հատուկենտ են, իրականում հատուկենտ չեն, լիքն են: Առայժմ էսքանն ա մտքիս եկել, բայց հաստատ շատ ավելի շատ կան.

Թումանյան

Հլա նոր եմ ցրցամ տվել, թե որ կարեմ... («Շունն ու կատուն»)

էլ գող փիսո, էլ քաչալ շուն... («Շունն ու կատուն»)

Նեսոյի քարաբաղնիս («Նեսոյի քարաբաղնիսը»)

Մահը մերն է, մենք` մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ: («Թմկաբերդի առումը»)

Երնեկ նրան, ով իր գործով
Կապրի անվերջ, անդադար: («Թմկաբերդի առումը»)

Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին,
Թե չլինին կինն ու գինին: («Թմկաբերդի առումը»)

Պատասխան տուր ինձ, մատնիչ սևաչյա («Թմկաբերդի առումը»)

Ապրե՛ք, երեխեք,
Բայց մեզ պես չապրեք: («Հին օրհնություն»)

Նշանեցին Մարոյին,
Տվին չոբան Կարոյին («Մարոն»)

Բալը թանկ է... («Գիքորը»)

Սևակ

Մարդ կա` աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա` ելել է շալակն աշխարհի: («Մարդ է կա, մարդ էլ»)

Գարուն ա, ձուն ա արել... («Անլռելի զանգակատուն»)

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում: («Քիչ ենք, բայց հայե ենք»)

Խնկո Ապեր

Թռի-վռի մի ճպուռ... («Ճպուռն ու մրջյունը»)

Մին էլ, ըհը, ձմեռը
Փռեց իրա թևերը... («Ճպուռն ու մրջյունը»)

Չաշխատեցի՞ր ամառը, ասա, ի՞նչն էր պատճառը («Ճպուռն ու մրջյունը»)

Ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ («Մկների ժողովը»)

Ճառ ասող,
Զանգ կախող («Մկների ժողովը»)

Բռնեմ դունչդ, կտրի շունչդ («Գայլն ու գառը»)

Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր («Գայլն ու գառը»)

Րաֆֆի
Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը: («Սամվել»)

Չարենց
Ամբոխները խելագարված («Ամբոխները խելագարված»)

«Լուսամփոփի պես աղջիկ» («Լուսամփոփի պես աղջիկ»)

Դուրյան
Ինչու՞ ապշած ես, լճակ: («Լճակ»)

Տերյան

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին («...»

Պտտվիր, պտտվիր կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել... («...»)

One_Way_Ticket
30.06.2023, 20:01
Չգիտեմ` ինչի ա քո մեջ տենց տպավորվել, թե հատուկենտ են, իրականում հատուկենտ չեն, լիքն են: Առայժմ էսքանն ա մտքիս եկել, բայց հաստատ շատ ավելի շատ կան.
Իրոք որ :think
Բերածիդ մեծ մասն ինձ քաջ ծանոթ է ու իրոք որ լավ էլ խոսակցական է, բայց հիմա որ մտածում եմ, պրակտիկորեն չեմ օգտագործում, դրա համար էլ մեջս տպավորվել էր, որ հատուկենտ են։ Երևի պատճառն այն է, որ գործերն ամբողջությամբ չեմ կարդացել, կամ կարդացել եմ ստիպված՝ դպրոցական դասընթացի շրջանակներում։

Sambitbaba
30.06.2023, 21:53
Эрудированный-ին ամենամոտը երևի կարդացածն է։
Ինձ թվում է, որ ավելի ճիշտ է բազմահմուտը, որտև դա մենակ կարդացած լինելուն չի վերաբերվում, չէ՞։

Какая гадость эта ваша заливная рыба-ն կարո՞ղ ես հայերեն թարգմանել։
Ի՜նչ զզվելի բան է ձեր այդ դոնդողած ձուկը։

Բայց դա մոտավորապես նույնն է, ինչ հայերեն խաշը թարգմանես ռուսերեն вар-ի...

One_Way_Ticket
30.06.2023, 22:35
Ինձ թվում է, որ ավելի ճիշտ է բազմահմուտը, որտև դա մենակ կարդացած լինելուն չի վերաբերվում, չէ՞։
Չէ, բացարձակապես համաձայն չեմ։ Հմտությունն էրուդիցիայից նույնքան է հեռու, որքան պրակտիկան տեսությունից։ Իսկ կարդացածն, ինձ թվում է, բավական կայացած արտահայտություն է, որը բնութագրում է գիտելիքներ ունեցող մարդուն։ Անշուշտ, գիտելիքները ոչ միայն կարդալով են ձեռք բերվում, բայց դե իդիոման բառացի չպիտի հասկացվի։

Բարեկամ
01.07.2023, 01:12

Հայերենում երևի ամենահամարժեքը "զարգացած մարդն է", համենայնդեպս հենց էդ մտքով է օգտագործվում. "Պողոսը շատ զարգացած տղա ա" ֊ բոլորը հասկանում են հենց эрудированный.

StrangeLittleGirl
01.07.2023, 10:56
Հայ գրողներից մի երկու հատ էլ.
Տերյան - Մի՞թե վերջին պոետն եմ ես
Թումանյան - մի կաթիլ մեղր, քաջ Նազար, վախկոտ Նազար, անբան Հուռի

Բարեկամ
01.07.2023, 12:13
Հայկական կամ հայերեն գործերից "Հարսնացուն հյուսիսից" ծայրից֊ծայր բառաբանություն ու ցիտելիք ա :love

- կոստյու՞մը քեզ պիտի գեղեցկացնի
֊ Արտակ ջան, չմտածես, քեռիդ եկավ հասա՜վ
֊ գլխին բան կար, չճանաչեցի
֊ էս թազա քցած առու կլինի
֊ Մուրա'դ, Երվա'նդ, ո՜սկի ա, ո՜սկի
֊ էդ նիկոլայն էլ մի կարգին բան ասում ա, որ բան հասկանա՞նք
֊ Մուրադ, չկատաղես
֊ չբռնեմ կատաղե՞մ
֊ Արու՜ս, ես գնացի՜
֊ որ ասում եմ` ես, Արուսն էլ հետս ա
֊ մարդ էր, ասինք բարև
֊ ուրեմն ես` փարսադանի տղա մուրադս, գամ հասնեմ ստեղ, ինձ ասեն` նյեե՞տ
֊ նենց էլ հանգիստ քնել են, ոնց որ մեղավորը ես եմ
֊ տեսնենք շաքարյանն ինչ ա ասում
֊ դարձեալ ե՞ս մեղավոր դուրս եկայ աս պարագային մէջ
֊ ջրի գող էլ դառնանք
֊ Ազատ, դու ես կողմերում կռված մարդ ես...
֊ ասա ուրիշի կնգա հետ ինչ գործ ունես

և այլն

Ուլուանա
01.07.2023, 16:38
Հայկական կամ հայերեն գործերից "Հարսնացուն հյուսիսից" ծայրից֊ծայր բառաբանություն ու ցիտելիք ա :love
Հայ գրականությունից օրինակներ մտածելիս անընդհատ կինոներից թևավոր խոսքեր էլ էի հիշում, բայց դե չուզեցի խառնել գրականության հետ: Ես էլ եմ ամենաշատը «Հարսնացու հյուսիսից»-ը հիշել :)):

Էս պահին մի երկու բան «Երջանկության մեխանիկայից» մտքիս եկավ.

Չսիրեցիր դու ինձ, եղբայր
Ես 40 տարվա մանկավարժ եմ և մի պարզ ճշմարտություն գիտեմ...
Բա դու կողմնակի եկամուտ-բան չունե՞ս:

Բարեկամ
01.07.2023, 17:26

֊ Կամաց֊կամաց կծանոթանանք...
֊ Էս իմ ամենօրվա շորն ա

"Դոնդողանման ձկների" պակաս մենք չունենք :)

One_Way_Ticket
03.07.2023, 02:06
Եթե մարդ եղած վախտը հայտնի մարդ լիներ, "նենց հեշտ էր իրանից գնալը, որ կարելի էր նույնիսկ մնալ"-ը կարող էր թևավոր խոսք դառնալ։

Adam
03.07.2023, 02:38
Եթե մարդ եղած վախտը հայտնի մարդ լիներ, "նենց հեշտ էր իրանից գնալը, որ կարելի էր նույնիսկ մնալ"-ը կարող էր թևավոր խոսք դառնալ։

իմ համար արդեն դառավ

Բարեկամ
03.07.2023, 03:48
Եթե մարդ եղած վախտը հայտնի մարդ լիներ, "նենց հեշտ էր իրանից գնալը, որ կարելի էր նույնիսկ մնալ"-ը կարող էր թևավոր խոսք դառնալ։

Ես էդ տողի համար վարկանիշել եմ։

Ուլուանա
03.07.2023, 05:55
Եթե մարդ եղած վախտը հայտնի մարդ լիներ, "նենց հեշտ էր իրանից գնալը, որ կարելի էր նույնիսկ մնալ"-ը կարող էր թևավոր խոսք դառնալ։
Ինձ էլ էր էդ տողը շատ դուր եկել:

մարդ եղած վախտ
03.07.2023, 11:51
Եթե մարդ եղած վախտը հայտնի մարդ լիներ, "նենց հեշտ էր իրանից գնալը, որ կարելի էր նույնիսկ մնալ"-ը կարող էր թևավոր խոսք դառնալ։

Օօօօօ՜, մերսիներ :love