Դիտել ողջ տարբերակը : Մսակերություն, կամ կառնիվոր դիետա
Մսակերությունը որպես սննդակարգ սկսել է տարածվել բոլորովին վերջերս, ու հոռետեսների կողմից համարվում է որպես հերթական քարոզվող մոդայիկ ուղղությունը, որն եկել է հաջորդելու ասենք կետոգենային դիետային։ Իրականում այն կետոգենային սննդակարգի խստագույն՝ «հարդքոր» տարբերակն է, ու անվանվում է նաև 0-ածխաջրային դիետա (zero carb diet)։
Սննդակարգը բավականին պարզ է, այն ներառում է միայն կենդանական սնունդ, հիմնականում՝ չմշակված մսամթերք, ճարպ, ոսկրածուծ, որոշակի վերապահումներով թույլատրում է ձուն ու կարագը, ու էլ ավելի վերապահումներով՝ քիչ քանակությամբ կարծր պանիր ու չյուղազրկված սերուցք։
Եվ իհարկե՝ աղ։
Բացառվում է ողջ բուսական սնունդը, բացի թերևս չնչին քնակությամբ պղպեղից, այսինքն համեմունքներն էլ չեն խրախուսվում, առաջարկվում է գոնե ժամանակավորապես հրաժարվել սուրճից ու թեյերից։
Սննդակարգը բացի քաշը կարգավորելուց, խրախուսվում է որպես խրոնիկ խնդիրներից ազատվելու միջոց, որպես կետոգենիկ դիետայի բարձրագույն ու ավելի էֆեկտիվ ձև, համարելով, որ օրգանիզմում բոլոր բորբոքային պրոցեսները պաթոլոգիական մանրեային բնույթի են, որոնք սնվում են ածխաջրերով:
Առանձնապես էական պաշտոնական աղբյուր վայթե չեք գտնի սույն սննդակարգը խրախուսող, կամ գոնե հետազոտող, թերևս՝ մատների վրա հաշված բժշկական կրթություն ստացած մասնագետներ։
Ավելին, ըստ պաշտոնական աղբյուրների, սույն սննդակարգը վնասակար է, քանի որ օրգանիզմին չի տալիս մանրաթելեր ու հակաօքսիդանտներ, կարող է բարձրացնել խոլեստերինը ու առաջացնել սրտանոթային հիվանդություններ։
Մի քիչ իմ փորձից․ Ես արդեն երկու տարուց ավել մեծամասամբ կետոյի վրա նստած, արդեն ահագին դրական առողջական փոփոխություններ ունեի,
ու քաշս իջեցրել էի կայուն 72կգ։ Բայց դեռ ինձ կատարյալ չէի զգում, ունեի որոշակի փքվածություն, աղիներում գրգռվածություն, կենտրոնանալու խնդիրներ, էներգիայի պակաս, բութ ցավեր լյարդի ու լեղապարկի կողմերում, որոնք գրեթե ողջ կյանքս ինձ վայթե ուղեկցել են գնալ-գալով ու նման է, որ մոտս խրոնիկ լեղու թանձրացում կա, որն ասում են շատ տարածված երևույթ է, ու նույնքան տարածված էլ աչքաթող է արվում բժիշկների կողմից ու թողնվում է մինչև վատանալն ու լեղապարկի «բարեհաջող» հեռացնելն ու վիրաբուժության էկոնոմիկայի հարցերը դրանով լուծելը։
Որոշեցի զարգացնել էքսպերիմենտալ կյանքը, ու էսօր իմ մսակերության 4-րդ օրն է։ Ուտում եմ հիմնականում յուղի մեջ եփած կարմիր միս ու ձու։
Դեռևս ձանձրույթից ինքնասպան չեմ եղել։
Չնայած կարճ տևողությանը, փքվածությունս արդեն անցել է, քաշս էսօր 69,5 կգ է, սոված 65կմ հեծանիվ եմ քշել առանց էներգիայի պակաս զգալու։ Մտադիր եմ մինիմում մի ամիս պահել ու մի ամսից հետաքրքրության համար արյան անալիզ կտամ։ Որ չմեռա, կթարմացնեմ։
Կիսվեք կարծիքներով խնդրեմ։
One_Way_Ticket
20.06.2023, 12:28
Վիտամին C-ի պակաս չե՞ս ունենա։ Ինձ թվում է, զրո ածխաջրերը, ինչպես մնացած "զրո" բառը պարունակող policy-ները, ծայրահեղություն է։
Վիտամին C-ի պակաս չե՞ս ունենա։ Ինձ թվում է, զրո ածխաջրերը, ինչպես մնացած "զրո" բառը պարունակող policy-ները, ծայրահեղություն է։
Ասում են (https://www.doctorkiltz.com/vitamin-c-on-carnivore-diet/), իբր խնդիր չի վիտամին C-ն, մսակերների մոտ վիտամին C-ի պահանջարկը կտրուկ ընկնում է, ու մսի մեջ անհրաժեշտ նվազագույնը կա ի հեճուկս դասական խորհուրդների։ Ծայրահեղ դեպքում կարելի է հավելում ընդունել, որը չնայած չի առաջարկվում։ Համենայն դեպս լնդախտի դեպքեր բազմամյա մսակերների մոտ կարծես չեն արձանագրվել, միայն թեևս որոշ ծովագնացների մոտ, որոնք չորացրած մսով են սնվել ու ենթադրում եմ՝ նաև ռոմ են հաճախակի կոնծել…
Ծայրահեղության մասով, այո, ծայրահեղություն է, որը հակադրվում է «ամեն ինչից քիչ-քիչ» մոտեցմանը, բայց տվյալ դեպքում իմաստը ոչ թե բալանսը պահելն է, այլ՝ խնդիր լուծելը։
Կոնկրետ ես մտադիր չեմ հավերժ անցնելու մսակերությանը, բայց ի՞նչ իմանաս, կապրենք, կտեսնենք։
Եթե նպատակը նիհարելն է՝ հացաբուլկեղենն ու շաքարը... թարգելով շատ լավ նիհարում են:
Բանջարեղենի բավականին տեսակներ կան ածխաջրերի շատ քիչ քանակով
Իսկ վերը նշվածի նման դիետաներ անում են նաև կանդիդոզով տառապողները...

Նպատակը խրոնիկ մետաբոլիկ խնդիրները լուծելն է էն դեպքերում, երբ ցածր ածխաջրային դիետայով (նույնն է՝ թե կետոն) ցանկալի էֆեկտը չի ստացվում, ասենք մարդը լռվել է ու չի կարողանում հասնել իր օպտիմալ քաշին, կամ էլ խրոնիկ խնդիրները ամբողջությամբ չեն անցնում։
Երբեմն թեթև աստիճանի խրոնիկ բորբոքումները կայուն գոյատևում են մինիմալ ածխաջրերի հաշվին, էդ դեպքերում աշխաջրերի զրոյին մոտեցնելը կարող է բեկում մտցնել ու խնդիրը լուծել էլ ավելի կարճ ժամկետներում։
Կարմիր միսը ըստ մասսայական տեղեկատվության ու տարբեր հեղինակավոր բժշկական աղբյուրների համարվում է բորբոքումներ առաջացնող խնդրահարույց սննդամթերք, որից ցանկալի է խուսափել հանուն առողջության:
Բայց այս այդ պնդումները որևէ գիտական հիմնավորում վայթե չունեն: Ըստ ներքևում բերված աղբյուրի, կա randomized controlled trial-ի մետաանալիզի վրա հիմնված մեկ պաշտոնական հետազոտություն, որի եզրակացությունն էլ բացասական է, այսինքն` կարմիր մսի սպառումը որևէ բորբոքային ցուցանիշ չի առաջացրել։
Հետազոտությունը (https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7850054/)
Աղբյուր․
https://youtu.be/t07DSzDMN4s
Լրացուցիչ ակնարկ այն մարդկանց համար, որոնք երկարատև բարձր ածխաջրային սննդակարգից մսակերության անցնելիս, և/կամ մսամթերք օգտագործելիս բախվում են մարսողական խնդիրների, օրինակ փորկապության, լուծի, սրտխառնոցի, փքվածության ու տհաճ զգացողությունների։
Երեք հիմնական պատճառներ կան, որ մսակերության, կամ բարձր ճարպային սննդի անցնելիս կարող են զտվել ու դուրս գալ ջրի երես․
1. Ստամոքսահյութի, կամ ստամոքսի թթվայնության ցածրացում։
Ստամոսքահյութը ստամոքսի լորձաթաղանթի գեղձերից արտադրվող, աղաթթվից, ֆերմենտներից, հանքային աղերից բաղկացած հեղուկ է, որն անհրաժեշտ է սպիտակուցների ու ճարպերի մարսողության ու անհրաժեշտ սննդանյութերի սինթեզման համար։
Երկարաժամկետ պարզ ածխաջրային մթերքներ (ասենք հացամթերք, քաղցրեղեն, մրգեր, հյութեր) օգտագործելը բերում է ստամոքսահյութի թթվայնության անկմանը, քանի որ պարզ ածխաջրերը արագամարս են՝ շատ ստամոքսաթթու չեն պահանջում գլյուկոզա սինթեզելու համար, ուստի օրգանիզմը որոշում է այս թթուն անիմաստ չարտադրել։
Ցածր թթվայնության դեպքում սպիտակուցներ ու ճարպեր ընդունելիս վերջիններս համարժեքորեն քայքայվելու ու մարսվելու փոխարեն կարող են երկար ժամանակ լռվել ստամոքսում ու առաջացնել բազմապիսի նողկալի երևույթներ ու սննդանյութ տալու փոխարեն օրգանիզմը ծանրաբեռնել տոքսիններով ու բորբոքել աղիները։
Որպես ժամանակավոր լուծում, առաջարկվում է մսամթերք ընդունելիս ստամոքսը լրացուցիչ թթվայնացնել աղաթթվի հաբերով (betaine HCL, հարցրեք դեղատներում:P) մինչև ստամոքսի ինքնակարգավորվելն ու համարժեք ստամոքսահյութի արտադրվելը։ Կարելի է նաև խնձորի քացախ օգտագործել, որը սակայն այդքան էֆեկտիվ չի, ինչքան աղաթթվի հաբերը, չնայած շատերին օգնում է։
2. Լեղու թանձրացում, լեղուղիների ու լեղապարկային խնդիրներ։
Լեղին լյարդի կողմից արտադրվող ու լեղապարկում կուտակվող հիմնային հեղուկ է, որն անհրաժեշտ է մեծամասամբ ճարպային սնունդը քայքայելու ու մարսելու համար։ Ճարպային սնունդը ստամոքսաթթվի հետ քայքայվելուց հետո լցվում է 12 մատնյա աղիք, որում խառնվում է լեղապարկից մղվող հիմնային լեղու հետ ու այս հիմնաթթվային ռեակցիայից էլ սինթեզվում են մեզ հետաքրքիր սննդանյութերը, որ պետք է ներծծվեն բարակ աղիներում, իսկ մնացորդներն էլ քայքայվեն ու արտազատվեն հաստ աղիներով։
Երկարաժամկետ ածխաջրերի վրա նստած մարդու մոտ լեղապարկը ադեկվատորեն չի դատարկվում, ուստի լեղին լռվում թանձրանում է, ու վատագույն դեպքում լեղապարկում առաջանում են քարեր ու խցանումներ։
Իսկ «պատահականորեն» ճարպային սնունդ օգտագործելիս, եթե համարժեք քանակությամբ լեղի չի լցվում տասներկումատնյա աղիք, ապա վերջինում կամ չափից ավելի թթվային խառնուրդ է ստացվում, որն էլ այրոց ու բորբոքումներ առաջացնելով շատ արագ հայտնվում է զուգարանում լուծի տեսքով (օրգանիզմի բնական ռեակցիան է, որ աղիները լրիվ չքայքայվեն), կամ էլ եթե ստամոքսաթթուն էլ է պակաս, ապա այս կիսաքայքայված զանգվածը տոքսիններ, գազեր ու ցավեր առաջացնելով կարող է երկար լռվել բարակ աղիներում, տանջելով ճարպ կերած տիրոջը։
Որպես լուծում, կախված լեղուղիների վիճակից, անհրաժեշտ է նախ մի փոքր դանդաղորեն անցնել ածխաջրերից ճարպային սննդի, ու լրացուցիչ օգտագործել լեղին խթանող հավելումներ, ասենք բնական լեղու հաբեր, կամ բազուկի թփեր շատ ուտել, կամ եթե բանը հասել է քարերին, ապա ընդունել բժշկական ցուցումով քարերը քայքայող դեղեր։
Կարելի է սկսել կետոգենիկ սննդակարգից, ներառելով կաղամբեղեն ու թթու, որն էլ կօգնի մի փոքր բարելավել լեղու վիճակը, մինչև ճարպերով հարուստ հարդքոր մսամթերքին անցնելը։
Մի տարվեք զանազան գայթակղիչ հեքիմական բաղադրատոմսերով, ասենք ձիթապտղի յուղով ու խնձորի հյութով լեղապարկը «արագ մաքրող» ինչ-որ «դարմաններ» կան, դրանք էֆեկտիվ չեն ըստ շատերի դառը փորձի, խնձորի հյութը առհասարակ շաքար է ու ոչ մի օգտակար բան գոնե լեղու մասով չի տալիս բացի վնասից։
3. Ծամելու խնդիրներ։
Մարդը ունի․
- ատամներ, որոնցով մանրացնում է սնունդը,
- թուք արտադրող գեղձեր, որոնցով ծամած սնունդը խառնում է ծամածի հետ հեշտոցնելով կուլ տալը,
- լեզվի վրա ու բերանի խոռոչում ռեցեպտորներ, որոնցով տեղեկացնում է օրգանիզմին ընդունած սնունդի տիպի ու բովանդակության մասին, լուրջ բան եմ ասում ։Ճ
Եթե մարդը առանց համարժեք ծամելու կուլ է տալիս սնունդը, ապա երկու պրոբլեմ է առաջացնում՝
- չոր սնունդի համար ստամոքսն ավելի շատ հյութ պիտի արտադրի ֆերմենտացնելու համար
- օրգանիզմը չի հասցնում կողմնորոշվել ընդունած սննդի տիպի վերաբերյալ, որ հասկանա ճա՞րպ է, սպիտակու՞ց է, շաքա՞ր է, ինչքան թթու, լեղի, ֆերմենտներ արտադրի, կամ չարտադրի համապատասխան գեղձերով
Ու այս առաջին հայացքից թվացյալ մեղմ խնդիրը իրականում կարող է բերել մարսողության ու մետաբոլիզմի լուրջ խրոնիկ խնդիրների։
Որպես լուծում, անհրաժեշտ է սնվել միայն հանգիստ, սթրեսներից ազատված իրավիճակում, ու սնունդը հապշտապ, կամ ափալ-թափալ կուլ տալու փոխարեն ծամել դանդաղ, հանգամանալից, ցանկալի է համը ըմբոշխնելով, ու նաև որպես բոնուս, լավ կլինի նաև հոտոտել պատառները, համփ անելուց առաջ։
Դրանով կօգնեք օրգանիզմին ավելի լավ հասկանալու, թե ինչ եք ուտում, որ համապատասխան գեղձերը ճիշտ գործի դրվեն։
Բարի մսակերություն, գիշատիչներ։
մարդ եղած վախտ
25.06.2023, 18:04
Հետազոտությունը (https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7850054/)
էս հետազոտության մեջ կարմիր միս ուտող են համարվում նրանք, ովքեր ուտում են 39 գրամից ավել միս օրական, ոչ թե մարդիկ ում ամբողջ սննդակարգը միայն միս ա ու հետազոտություններում ընդգրկված են միայն մարդիկ, ովքեր սրտանոթային համակարգի խնդիր չունեն։ Ենթադրում եմ՝ զարմանալի չի, որ 39 գրամից ավել միսը դժվար թե էական ազդեցություն ունենա միջինում առողջ մարդու վրա։
Վիշապ ջան, իրականում քո հետ բացարձակ քննարկելու հավես չունեմ (դե որտև լրիվ անիմաստ ա), բայց էս գրառումներդ կարդալուց ավելի շատ կնոջդ մասին եմ մտածում։ Որ պատկերացնում եմ իմ զուգընկերը ինքը իրան դիագնոզներ դներ, յութուբով հեքիմների լսեր, ու դիլետանտ ինքաբուժությամբ զբաղվեր, էդ ընթացքում իրա առողջությունը պոտենցիալ վնասելով․․․ մենակ պատկերացնելուց ճնշումս բարձրանում ա։
Մի խոսքով, հուսով եմ կթարգես շուտով ու քո համար քիչ թե շատ մտահոգ մարդկանց լիքը համբերություն

Նախ, էդ հետազոտությունն է բերված, որովհետև ավելի հետաքրքիրը ոնց որ չկա, ու հետազոտությունում առաջարկված մսի քանակությունները հիմնված են դիտողական տվյալների ու ենթադրությունների վրա: Եթե randomized controlled trial կա, որ ցույց է տալիս ավելի շատ ընդունած մսի վնասները, հետաքրքրությամբ կկարդամ: Վիդեոն էլ հենց դրա մասին է, որ մսի վնասակար ազդեցությունը վայթե բուսակերությանը հավատացողների մտքերում ու հոգիներում է, այսինքն ուրիշ լուրջ հիմնավորում, կամ հետազոտություն չկա:
Հետևաբար, առաջարկում եմ էմոցիաների, ենթադրությունների ու հավատալիքների փոխարեն փորձել կիսվել տրամաբանական դատողություններով: Կինս դեռևս իմ սննդակարգից ու իր կետոից նկատելի դժգոհություններ չունի:
Դրա համար քեզ եմ մաղթում խաղաղություն ու նորմալ ճնշում, եթե բացի այս ուրիշ ասելիք չունես:

Կարդում կարդում եմ, ասում եմ, հեսա, հեսա կետոն մաղթելու ա։ Կարճ ասած, լոմկեցիր զոռո։ Չե՞ս սիրում մարդ եղածին, որ իրան կետո չե՞ս մաղթում։ Կարողա նորմալ ճնշում == կետո?
Կարդում կարդում եմ, ասում եմ, հեսա, հեսա կետոն մաղթելու ա։ Կարճ ասած, լոմկեցիր զոռո։ Չե՞ս սիրում մարդ եղածին, որ իրան կետո չե՞ս մաղթում։ Կարողա նորմալ ճնշում == կետո?
Արամ ջան, մեվը վայթե բուսակեր է, իսկ բուսակերին կետո առաջարկելը նույնն է, թե մուսուլմանին խոզի չալաղաջ առաջարկես… Շատ նեղանալ չլինի, բարի սրտով եմ ասում:
Overdose
26.06.2023, 11:16
Վիշապ հոպար, գիտես, քեզ շատ եմ սիրում, դրա համար քիչմ քո համար անհանգիստ եմ։ Ամենայն հարգանքով առ քո բժշկական գիտելիքները, բայց մի քիչ շատ չե՞ս ինքդ քո վրա էքսպերիմենտներ անում։ Բա որ էդ քո մեջբերած հեղինակները շառլատաններ դուրս գան, քո առողջությանը հասցված վնասին ո՞վ ա տեր կանգնելու։

Ապեր, դու խելացի տղա ես, օրինակ կասե՞ս, թե որ դեպքերում ենք մարդկանց մասին ասում «խոտ կերած», ու ինչի չենք ասում «միս կերած»։
Ուրեմն մի դառը բան ասեմ, որ վայթե իմ իրականությունը չի` բոլորիս իրականությունն է․ Ուրեմն, մարդը սկսել է բույսեր ուտել, երբ որ միս չի ունեցել ուտելու, այսինքն՝ ստիպված։
Բայց երբ որ միս կա, ապա բույսերը անիմաստ անհեթեթություն են։ Փորձեք մի ամիս ՄԵՆԱԿ միս ուտել, նոր հակաճառեք։
Ուտու՛մ եմ։ Էհ, կներեք, պաչում եմ։
ARMbrain
11.07.2023, 16:04
Վիշապ ախպեր, կխնդրեմ ամիսը լրանալուն պես մի գրառում անես զգացողությունների և փոփոխությունների մասին։
Իմ համեստ կարծիքով և անցած փորձից ելնելով մտածում եմ, որ նման փորձարկումներից առաջ և հետո կարելի ա ընդհանուր արյան,գլյուկոզա,կրեատին, C-ռեակտիվ սպիտակուց-ի անալիզ հանձնել, որոնց միջոցով կկարողանանք օրգանիզմի աշխատանքի և փոփոխությունների մասին պատկերացում կազմել, բայց էս ցանկը կարելի ա հստակեցնել ու ստուգել գործից գլուխ հանող վստահելի բժշկի հետ :)
Եթե մի ամսից չգրի, կարանք հաշվենք, Վիշապը էլ մեր հետ չի :(
Իմ կարծիքով, կյանքը մի մեծ քաոս է, ու մարդը հենման կետերի կարիք ունի, ինչ-որ բաների, որոնք հստակ են, որոնցով կարելի է առաջնորդվել։ Լապտերների պես մի բան՝ մառախուղի մեջ։ Ու ամեն մեկս մեր լապտերներն ենք փորձում գտնել, որ էս քաոտիկ ճանապարհն անցանելի դառնա։
Մեկի համար դա կրոնն է, մյուսի համար՝ ամուր ընտանեկան արժեքները, մեկի համար էլ՝ մի ուրիշ բան։
Հիմա Վիշապն էլ հավատում է իր սննդակարգի ուժին ու դրանով լիքը հարցեր լուծելուն՝ թե ֆիզիկական, թե հոգեկան, թե ընդհանրապես՝ կենսական։
Իրականում մի քիչ նախանձում եմ էն մարդկանց, ովքեր էսպիսի ամուր համոզմունքներ ունեն։
Մարդիկս ենք քաոս մեր կեղծ արժեքներով, «բազմազանությամբ», քաղքենիությամբ ու տուֆտա հետաքրքրություններով: Բնության մեջ ամեն ինչ քչից շատից կազմակերպված ու ներդաշնակ է բացր մարդուց: Վիշապն էլ հավատալիքներով չի առաջնորդվում, ինքը առհասարակ պրակտիկ մարդ ա ոնց որ, ուղղակի փորձում է ապուշ ապրելակերպի, տարիներով կերած աղբի ու խմած ալկոհոլի տված վնասները մաքրել ու քաոսից մի քիչ ազատվել:
Կառնիվոր դիետան պարզ ու բավարարող սննդակարգ է ի հակադրություն արդյունաբերական բիզնեսի կողմից պրոպագանդվող «բալանսավորված» տոքսիկ բուլշիթի, որն էլ քաոսն է, որ կա: Էսօրվա մարդկանց մեծ մասը անադեկվատ են վայթե հենց սննդի պատճառով:
Ես դեռ ողջ եմ, մի երկու անգամ խարդախություն եմ արել՝ ԱՄՆ անկախության օրը գինի կոնծելով, վերջերս էլ ձմերուկի կայֆ տվեց, բայց վայթե կխստացնեմ ու կշարունակեմ ևս մի քանի ամիս: Շնորհակալ եմ ցավակցությունների ու հոգատարության համար, դուք ձեզ լավ նայեք:))
Իմ կարծիքով, կյանքը մի մեծ քաոս է, ու մարդը հենման կետերի կարիք ունի, ինչ-որ բաների, որոնք հստակ են, որոնցով կարելի է առաջնորդվել։ Լապտերների պես մի բան՝ մառախուղի մեջ։ Ու ամեն մեկս մեր լապտերներն ենք փորձում գտնել, որ էս քաոտիկ ճանապարհն անցանելի դառնա։
Մեկի համար դա կրոնն է, մյուսի համար՝ ամուր ընտանեկան արժեքները, մեկի համար էլ՝ մի ուրիշ բան։
Հիմա Վիշապն էլ հավատում է իր սննդակարգի ուժին ու դրանով լիքը հարցեր լուծելուն՝ թե ֆիզիկական, թե հոգեկան, թե ընդհանրապես՝ կենսական։
Իրականում մի քիչ նախանձում եմ էն մարդկանց, ովքեր էսպիսի ամուր համոզմունքներ ունեն։
Արի մի քիչ թեմայից շեղվենք։
Նայի քո նախանձելը զարմանալի ա։ Դա ընտրություն ա։ Կարող ա ոչ բոլորի մոտ, կարող ա մարդիկ կան որ դիֆոլթով էդ ամուր համոզմունքները կան ու իրանք ապրում են տենց։ Բայց նաև մարդիկ կան, որ էդ ամուր համոզմունքները ընտրում են, որովհետև՝ քո գրած պատճառներով։ Էդ լապտերները ունենալը անրաժեշտություն ա, առանց դրա դժվար ա ֆունկցիոնալ մարդ լինել։ Ենթադրում եմ, որ եթե նախանձում ես, ուրեմն դու դիֆոլթով չունես ու ոչ էլ ընտրել ես։ Ի՞նչն ա քեզ խանգառում, որ դու էլ ընտրես։ Վախենում ես, որ սխալ համոզմունք կընտրե՞ս։
By the way, եթե շատ անձնական հարց ա, հանգիստ ասա իդի նաֆիգ ու մի պատասխանի - no offense։ :)
Ակումբակիցներ ջան, առաջարկում եմ փիլիսոփայական հարցերը քննարկել համապատասխան բաժնում։ Ես էլ վայթե էնտուզիազմով կմասնակցեմ։ Բայց արեք միսը հարամ չանենք էլի :love
Վիշապ ախպեր, կխնդրեմ ամիսը լրանալուն պես մի գրառում անես զգացողությունների և փոփոխությունների մասին։
Իմ համեստ կարծիքով և անցած փորձից ելնելով մտածում եմ, որ նման փորձարկումներից առաջ և հետո կարելի ա ընդհանուր արյան,գլյուկոզա,կրեատին, C-ռեակտիվ սպիտակուց-ի անալիզ հանձնել, որոնց միջոցով կկարողանանք օրգանիզմի աշխատանքի և փոփոխությունների մասին պատկերացում կազմել, բայց էս ցանկը կարելի ա հստակեցնել ու ստուգել գործից գլուխ հանող վստահելի բժշկի հետ :)
Նոր փորձեցի իմ կորած բժշկին գտնել, որ անալիզի համար ժամո անեմ, պարզվեց արձակուրդում է լինելու մի 15 օր (աչքիս սաղ կլիենտները կետո են անում)։ Կանեմ մոտ ժամանակներում ու կթարմացնեմ։
Էս պահին զուտ զգացողություններով ու տեսքովս դատելով, պրոգրեսը դրական է, քաշս տատանվում է 69-70կգի մեջ, շատ լավ քնում եմ, ոնց որ նույնիսկ ուղեղս սկսել է աշխատել ։Ճ
Միակ բացասականը՝ մի երկու օր իրար վրա թեթև լուծն էր, որը կարող է նախորդ օրվա ձմերուկի-խախտման հետևանքներն էին, կամ էլ կուլ տվածս լեղու հաբերը։ Բայց սույն դիետայի կողմնակի էֆեկտներից էլ է լուծը, որի համար ոնց որ լուծում կա:
Իմ մոտիվացիան մարսողական խնդիրներս վերացնելն է, այսինքն իմ երկար տարիների քրոնիկ գրգռված աղու սինդրոմի վերջը տալն է։
Քրոնիկ տագնապներ, հոգնածություն ու քնի խնդիրներ ունեի, բայց դրանք կետոյով համարյա լրիվ անցել են, բայց աղիների խնդիրը մնացել էր, բանջարեղենը քըրթ հանեցի, ու վիոլա՝ համարյա իդեալականից 10 եմ պակաս։
Ներկա պահին թերևս մնացել է թեթև ծանրությունը լեղապարկի շրջանում, որն էլի ունեի երկար տարիներ, էս մեկը ասում են, դժվար ա անցնում, այսինքն վայթե լեղու թանձրացում է։
Հա, ու մեկ էլ եղունգներս ընկել են :( Կատակում եմ, լավ։
Ես մինչև վերջին տարիներս ահագին հաճախ (համարյա ամեն օր) ալկոհոլ եմ օգտագործել, ու լուրջ քաղցրակեր եմ եղել, կետոյի (ընդհատումներով ու խախտումներով) անցել եմ երկու տարի առաջ։ Էս մեկը լրջին եմ տվել, ու աչքիս կշարունակեմ էլի ամիսներ, եթե մինչև էդ չմեռա։
Կշարունակեմ երկու պատճառով՝
1․ Դրական ընթացք
2․ Պարզ, արագ պատրաստվող, համով, կշտացնող ու հագեցնող սնունդ։ Սնունդի առևտուրն էլ է պարզ ու հասարակ։ Ամեն օր հիմար հարցեր չկան, թե ինչ է պետք պատրաստել, բայց թեթև բազմազանությունը հեշտ ապահովվող է:
Կարող եք ասեք՝ թանկ նստող սննդակարգ է, որովհետև ասենք միսն ու ձուն ու կարագը թա՞նկ են։
Պիտի հաշվի առնեք, թե փոխարենը ինչքան «բազմազանություն» չեք առնում ու թողում եք խանութներում, ու ինչ չափաբաժիններով եք ուտում, իմ հաշվարկներով, մեծ պատկերում ահագին էժան է։ Հաշվի առնելով, որ պոտենցիալ ազատում է նաև բժշկական ծախսերից, համարյա ձրի է:
Ես էլ առաջ լուրջ չէի վերաբերվում սննդակարգային բազարներին, համարելով սնոբերի զբաղմունք։ Հա, ահագին դիլետանտություն էլ կա, բան չասեցի։ Էս ա հիմա։
Էս պահին կարող եք յութուբյան հղումներով (https://www.youtube.com/results?search_query=blood+work+before+after+carnivore) բավարարվել, դե ես միակը չեմ, էլի ահագին քանակությամբ մարդ կա էս դիետայի վրա նստած։
Ստորև կցում եմ արյան անալիզներիս թրենդը։ Անցյալ տարի կետո էի անում, հետևաբար կտրուկ թվերի փոփոխությունները կարելի է վերագրել կարնիվորին։
56298
Համառոտ՝ փոփոխությունների մասին ու իմ գնահատականները ըստ իմ ուսումնասիրածի ու զգացողությունների․
- Լյարդի էնզիմների փոքր-ինչ բարձրացում, ենթադրաբար ճարպերի կտրուկ ավելացումից լյարդի և/կամ լեղապարկի գերբեռնվածություն, կամ ինտենսիվ մարզումների հետևանք (ասում են՝ լինում է) (https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2291230/), ակնկալում եմ իջնի նորմա նոր ռեժիմին հարմարվելուց հետո
- Ընդհանուր խոլեստերինի կտրուկ բարձրացում - սա կետոյի, կամ կարնիվորի անցնելիս սովորական է (https://www.everydayhealth.com/ketogenic-diet/what-happens-to-your-cholesterol-on-a-keto-diet/), չի անհանգստացնում, հաշվի առնելով որ մնացած բորբոքային ինդեքսները նորմայի մեջ են, այսինքն օրգանիզմը ճարպային նյութափոխանակությունը բարձացրել է, դրա կարիքն ունի, համ էլ երկուսուկես կիլո նիհարել եմ
- Տրիգլիցերիդների իջեցում դեպի նորմա - սա առողջ դիետայի նշան է, ասում են (https://www.healthline.com/health/low-triglycerides#causes)
When you have low triglyceride levels but high LDL levels, it could indicate that you have a diet filled with healthy fats.
- Տեստոստերոնի բարձրացում - Նորմայի մեջ էր դեպի ներքին սահմանը, բարձրացել է նախորդ տարիների համեմատ 50%-ով, կետո-կառնիվոր ֆորեվր
- Շաքարից մի քիչ դժգոհ եմ, սա իմ սթրեսային գործի, ու ոչ միշտ բավարար քնի արդյունքն է, բայց դե նորմայի մեջ է
- Կրեատինինը վատ չի, այսինքն ճարպերն ու սպիտակուցները երիկամներին օգտակար են, ձեր բժիշկը եթե հակառակը ասի՝ մուտիլովշիկ ա
- Բորբոքային պրոցեսներ չեն երևում, արյան ընդհանուրի վիճակը նորմայի մեջ է, որևէ կտրուկ փոփոխություններ չկան
40 օր կարնիվոր մի երկու օր խարդախությունով ու համը հանելով, էս պահին պատճառ չեմ գտնում փոխելու, ընհակառակը՝ ճարպոտ մսերը կշատացնեմ, համ էլ հազիվ մարդավարի սթեյք սարքել եմ սովորել ու էժան մսի խանութ եմ կպցրել

Շաքարի պահով HGBA1C -ի տոկոսն ավելի ճշգրիտ ա, ուղղակի գլյուկոզան չափելուց տվյալ պահի տատանումները խանգարում են նորմալ հասկանաս արդյունքը, իսկ հեմոգլոբինի ինդեքսն օգնում ա հասկանալ նախորդ մի քանի ամսվա մեջ ինչ միջին արժեք ա եղել, ինչն էստեղ վատ չի։
Թե՞ հենց էդ նկատի ունեիր ու ավելի ցածր էիր սպասում։

A1C -ն նկատի ունեմ, թե չէ տվյալ պահի գլյուկոզան ինքս էլ եմ չափում իմ կետոմետրով։
Գլյուկոնեոջենեսիս, երևի սպիտակուցները կարելի է մի քիչ քչացնել, բայց կարելի է բան էլ չանել։
Մի քիչ պրոպագանդա․ Մարդը խրոնիկ մարսողության պրոբլեմները փորձել է լուծել վեգանիզմով, հետո հումակերությամբ, և ի վերջո․․․ երբեք չեք գուշակի, թե ինչով է բուժել։
Հա, մի փոքր հոգեկանից էլ է խոսում։
https://youtu.be/BgXHpVqikR4
Ուլուանա
03.08.2023, 08:07

Լսեցի վիդեոն: Լավ, օբյեկտիվ ներկայացնում էր. գնահատեցի, որ չէր փորձում քեզ նման կատեգորիկ ու առարկություն չընդունող տոնով պնդել, թե կարնիվորը միակ ճիշտ ու գործող դիետան ա մարդու համար :P: Մարդն ընդամենը իր դրական փորձն էր ներկայացնում: Ու իր պատմածից կարող եմ եզրակացնել, որ իսկապես ահագին սխալ ա սնվել` թեկուզ լինելով վեգան, հետո էլ` հումակեր: Հա, վեգան լինելու դեպքում լիքը բաներ պիտի հաշվի առնես, որոնք ինքն ակնհայտորեն հաշվի չի առել: Կոնկրետ իր նկարագրած ախտանիշներից ես կարող եմ նույնիսկ ասել, թե կոնկրետ որ սննդանյութերի պակաս ա ունեցել: Բայց դե, էլի եմ ասում, հա, վեգան լինելը ավելի ռեսուրսատար ա, ու ոչ բոլորն են զահլա անում էդքան գլուխ դնել:
Ամեն դեպքում կարնիվորի երկարաժամկետ ազդեցությունները դեռ պետք ա պարզել, էնքան հին չի, որ իմանանք: Իսկ մեր նախնիների հետ համեմատությունը հեչ տեղին չի, որովհետև նախ պետք ա հիշել, թե էն ժամանակներում մարդիկ ինչքան սահմանափակ ու խղճուկ հնարավորություններ ու գործիքներ ունեին կենդանի որսալու, ու պատկերացնել, թե էդ հնարավորություններով ինչ հաճախականությամբ ու քանակությամբ կարող էին միս ուտել, նոր պնդել, թե նրանք կարնիվոր են եղել:
Ի դեպ, նույն հաջողությամբ ես էլ կարող եմ լիքը վիդեոներ բերել էն մասին, թե ոնց ա էս կամ էն մարդն իր կյանքը արմատապես փոխել դեպի լավը, ազատվել բազմաթիվ առողջական խնդիրներից, վերականգնել էներգիան, մտքի պայծառությունը և այլն` դառնալով վեգան կամ հումակեր:
...

Եթե իր նախկին վիդեոները նայես, ապա վեգանիզմի ժամանակ էլ ինքը դրական փոփոխություններ է ունեցել: Ու ես էլ դեմ չեմ ու կարծիքս ասել եմ, որ ճիշտ բուսակերությամբ էլ կարելի է շատ խնդիրներ լուծել: Բայց ոնց այս տղայի դեպքում է, իմ ասածն էլ է նույնը, որ կարնիվորը հարդքոր, բարձրագույն սննդակարգն է իր էֆեկտիվությամբ ու հեշտությամբ, այսինքն եթե մի կողմ դնենք կրոնական, կամ գաղափարական վերապահումները ու նայենք զուտ առողջական ու պրակտիկ տեսակետից, ապա իմ կարծիքով, ու լիքը ինտերնետյան լուրջ ու անլուրջ մարդկանց կարծիքով կարնիվորը կրում է մնացած բոլոր դիետաներին, ներառյալ ցածր ածխաջրային բանջարեղենով ու առողջ ճարպերով կետոյին:
Ամեն դեպքում կարնիվորի երկարաժամկետ ազդեցությունները դեռ պետք ա պարզել, էնքան հին չի, որ իմանանք: Իսկ մեր նախնիների հետ համեմատությունը հեչ տեղին չի, որովհետև նախ պետք ա հիշել, թե էն ժամանակներում մարդիկ ինչքան սահմանափակ ու խղճուկ հնարավորություններ ու գործիքներ ունեին կենդանի որսալու, ու պատկերացնել, թե էդ հնարավորություններով ինչ հաճախականությամբ ու քանակությամբ կարող էին միս ուտել, նոր պնդել, թե նրանք կարնիվոր են եղել:
Էնպես չի, որ բուսակերության մասին լուրջ ու երկարաժամկետ հետազոտություններ կան, էն Օքսֆորդի 18 տարվա ուսումնասիրած հիմարությունն է, որի եզրակացությունն էն ա, որ բուսակերները պաշտոնապես խորհուրդ տված մաքսիմումից ցածր հագեցած ճարպեր են կերել, ուստի ավելի քիչ սրտանոթային հիվանդություններ կունենան։
Իսկ 2020-ից հագեցած ճարպերի սահմանափակումը բոլոր պաշտոնական սննդակարգերի ուղեցույցներից հանել են։
Ուլուանա
03.08.2023, 09:54

Ո՞նց չկան, ահագին էլ լուրջ հետազոտություններ կան, ուղղակի դու երևի տեսնում ես մենակ էն, ինչը սատարում ա քո հավատացածին:
Ո՞նց չկան, ահագին էլ լուրջ հետազոտություններ կան, ուղղակի դու երևի տեսնում ես մենակ էն, ինչը սատարում ա քո հավատացածին:
Հղումներ в студию